PDA

Դիտել ողջ տարբերակը : www.metalfront.am



MetalFront
17.04.2008, 18:51
http://www.metalfront.am/templates/js_lunar_eclipse/images/metalfrontwitharmed.jpg
WWW.METALFRONT.AM (http://www.metalfront.am)
Բացվել է METALFRONT – ի պաշտոնական կայք էջը


Կայքում կգտնեք ամենը, ինչ կապված է Metal երաժշտության հետ

- Երգերի բեռնավորումներ
- Թարմ տեղեկություններ հայկական և արտասահմանյան խմբերից
- Ինտերվյուներ
- Ռեվյուներ
- MetalFront ռադիո հաղորդման ձայնագրված ծրագրերը
- Online Radio Player
- Երևանում կայանալիք իրադարձությունների մասին տեղեկություններ
- Հոդվածներ, Ռեպորտաժներ, Բանաստեղծություններ և այլն…

Ուշադրություն !!!

Կայքում գործում է Հայաստանում առաջին Online Metal Community – ն, որը ձեզ հնարավորություն կտա.
- ձեռք բերել նոր ընկերներ, խոհակիցներ
- գտնել ձեր ընկերների ընկերներին
- մեկնաբանել նրանց անձնական էջում
- ռեյտինգավորել նրանց
- հրավիրել հին ընկերներին և շփվել նրանց հետ
- ստեղծել անձնական խումբ և հրավիրել այնտեղ ընկերներին
- մասսայական հաղորդագրություններ ուղարկել խմբի միջոցով
- փոխել կայքի և ձեր անձնական էջի գույները և ֆոնային նկարը
- տեղադրել բաններներ ձեր անձնական էջում
- ինքնուրույն մուտքագրել ձեր իսկ կողմից կազմակերպվող միջոցառումների մասին տեղեկություններ
- գրանցվել միջոցառմանը և տեսնել թե ովքեր են գրանցված
- անձնական էջում տեղադրել նկարներ
- տեղադրել ԱՆՎՃԱՐ գովազդային հայտարարություններ անձնական էջում, և վաճառել երաժտական գործիքներ, ձայնասկավառակներ, համակարգիչներ և նրանց համար նախատեսված աքսեսուարներ

Ժամանակն է միասնական ուժերով ստեղծել Հայաստանում առաջին Metal Community – ն, և ուղարկել Գրողի ծոցը տարատեսակ Facebook – ները, Myspace – ները և Odnoklasnik – ները:

Կայքը նաև հնարավորություն է տալիս գրանցվելու դեպքում, ինքնուրույն ներկայացնել ձեր արվեստի գործերը (բանաստեղծություններ, հոդվածներ, լուսանկարներ, նկարներ, տնական ձայնագրություններ):

Շուտով կայքում կգործի նաև METALFRONT MARKET – ը, որտեղից կկարողանաք ձեռք բերել հայկական խմբերի շապիկներ, ձայնասկավառակներ և աքսեսուարներ:

Կայքը ուրախ կլինի տեսնել բոլոր այն մարդկանց որոնք սիրում և գնահատում են ռոք/մետալ երաժշտությունը:

Արամ
17.04.2008, 18:53
Առաջին տպավորությունս GOOD!

Economist
17.04.2008, 19:41
Ես չեմ գրանցվել, բայց հավանում եմ սայտը:ok
Ուղղակի չնայած սիրում եմ մետալ, բայց ինձ չեմ համարում մետալիստ;)
Եթե այդպիսի մարդիկ կարող են գրանցվել սայտում, ապա կգրանցվեմ։

Ռուֆուս
17.04.2008, 20:47
Լավ սայթ է, ժամանակ ունենամ ավելի մանրամասն կքչփորեմ ;)

Yellow Raven
17.04.2008, 21:51
Դե ես անցած շաբաթ Հայ FM-ով լսեցի սայթի մասին,եթե չեմ սխալվում Արամազդն էր պատմում,շատ հետաքրքրեց,մտա ու շատ լավ տպավորությունթողեց:
Միայն հաճելի կլինի,որ երգերի բազան ավելացվի:

MetalFront
19.04.2008, 17:53
Ես չեմ գրանցվել, բայց հավանում եմ սայտը:ok
Ուղղակի չնայած սիրում եմ մետալ, բայց ինձ չեմ համարում մետալիստ;)
Եթե այդպիսի մարդիկ կարող են գրանցվել սայտում, ապա կգրանցվեմ։

Իհարկե կայքը ստեղծված է բոլոր այն մարդկան համար ովքեր սիրում են Մետալ երաժշտություն, և հեչ անպայման չի լինել metalhead կայքում գրանցվելու համար:
Ավելին մուտքը արգելված չէ նաև ռոքի սիրահարների համար

Երգերի բազան անպայման կավելացվի, և արդեն ավելացվում է
պարզապես բավականին բարդ է կարճ ժամանակահատվածում upload անել մեծ քանակությամբ երգեր

Արդեն գործում է նաև թեմատիկ չաթը, որտեղ կարող են շփվել միայն գրանցված մասնակիցները:

Շնորհակալություն կարծիքների և մասնակցության համար