PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայոց Այբուբեն (համեմատություններ նման այբուբենների հետ )



Sunny Stream
17.04.2008, 17:36
Ժողովուրդ ջան,
չգիտեմ ով էր տեղյակ, ով՝ չէ, ինձ համար մեծ բացահայտում է հայերեն ու եթովպերեն տառերի նմանությունը :o Ինտերնետում փորփրեցի, բայց կապը շատ վատ է... վարկածներ կան, որ Մաշտոցն է գրել, որովհետև եթովպական գիրը սարսափելի նման է նաև վրացականին (թեև ասում են, որ վրացական էսօրվա գիրը Մաշտոցինը չէ... հետաքրքիր է, էս «մակարոնները» շատ ե՞ն տարբերվում Մաշտոցի՝ վրացիներին նվիրած տառերից)... կա տարբերակ, որ հայ գիտնականներ են ճանապարհորդել ու եթովպացիներին այբուբեն պարգևել... թեև շատ տեղերում նման պահերն ընդհանրապես շրջանցված են, որովհետև հայերենը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին, իսկ եթովպերենը՝ սեմական… հետևաբար լեզուն ներկայացնելիս լեզվաընտանիքը չի պարտադրում անդրադառնալ հայերենին:
ես կտեղադրեմ եթովպական (առաջինը) ու վրացական (երկրորդը) այբուբենների նկարներ ու կսպասեմ ձեր կարծիքներին... շա՜տ կսպասեմ հավաստի ինֆորմացիայի, որովհետև թեման բացել եմ ոչ միայն հետաքրքրությունից դրդված, այլև աշխատանքիս համար տեղեկություններ հավաքելու հեռահար նպատակներով ( հերթական հաղորդման թեման հայկական այբուբենն է, պետք է անրադառնանք նաև եթովպականին ու վրացականին, շաբաթ օրը հարցազրույց պիտի անցկացնեմ ու լիքը տեղեկություն կհավաքեմ, բայց ուզում եմ պատրաստված գնալ ;) համ էլ դեռ պետք է ճշտեմ, թե ում հետ անցկացնեմ հարցազրույցը... :8

Ռուֆուս
17.04.2008, 17:49
Ինչքան գիտեմ հայերենի և եթովպերենի այբուբենների նմանությունները գալիս են արամեական այբուբենից, քանի որ և հայկական և եթովպական այբուբենները հիմնված են արամեական այբուբենի վրա:

Համ էլ դժվար թե Մաշտոցը հասներ հեռավոր Աֆրիկա, որ եթովպացիների համար այբուբեն ստեղծեր :)

Իսկ վրացական այբուբենի մաշտոցյան լինել/չլինելու փաստը իմ կարծիքով էդքան էլ կարևոր չի: Կարևորը այն է, որ վրացական ու աղվանական այբուբենները բազմաթիվ նմանություններ ունեն հայկական այբուբենի հետ, ու եթե նույնիսկ Մաշտոցի չի հեղինակը, ապա ակնհայտ է, որ դրանք ստեղծելու համար որպես հիմք է ծառայել հայկական այբուբենը:

Ավելացվել է 2 րոպե անց
http://www.alphabetandletter.com/gifs/aramaic.gif

Սա էլ արամեական այբուբենը

Norton
17.04.2008, 18:28
Իմ իմանալով եղել է վրացական 3 այբուբեն,Մաշտոցը ստեղծել է վրացական 2րդ այբուբենը,որը ձեռագրերում պահպանվել է և շատ նման է հայկականին,իսկ վերջինը այնքան էլ նմանություն չունի, այժմայն վրացական այբուբենը Մաշտոցի ստեղծածը չի…

Ծով
18.04.2008, 01:57
Եթե էս թեմայի մասին շուտ իմանայի, այսօր կհարցնեի, բայց ուշացա...ամեն դեպքում մի հատ էլ գնա՛ Մատենադարան, ջանի՛կ, հաստատ ինչ-որ մեկը քեզ կօգնի;)
Դե բայց, եթե ստացվի, ես մի հատ քեզ հուզող հարցը կպարզեմ;), սակայն ինքս հակված եմ նաև կարծելում որ քեզ շատ լավ լեզվաբաններ էլ գուցե կարողանան օգնել..գուցե նրանց մեջ գտնվեն մարդիկ, ովքեր ուսումնասիրում են լեզուների արմատները, ծագումնաբանությունը և այլն...փորձի՛ր...

Սահակ
18.04.2008, 02:34
Եթովպերեն այբուբենը ստեղծել է 5-6-րդ դարերում մ․թ․ա․։ Վրացական այբուբենը ստեղծվել է մեր թվարկության 1-2-րդ դարերում։ Հայկականը՝ 405 մ․թ․։

Ավելի մանրամասն կարող եք կարդալ այբուբենների ծագման մասին այստեղ՝
http://en.wikipedia.org/wiki/Genealogy_of_scripts_derived_from_Proto-Sinaitic

Կոնկրետ Հայկական այբուբենի ծագումը հետևյալն է՝
Հայկական (405 մ․թ․) <- Հունական (~800 մ․թ․ա) <- Փյունական և Պալեո-Եբրայական (~1100 մ․թ․ա) <- Պրոտո-Քանաական (~1400 մ․թ․ա) <- Պրոտո-Սինայական և Վադի (~1800 մ․թ․ա․)

Նաև քո ծրագրի համար շատ լավ գրած հոդված կա վիքիպեդիայում այբուբենի պատմության մասին ասյտեղ՝
http://en.wikipedia.org/wiki/History_of_the_alphabet

Frigid-
18.04.2008, 12:24
Կարծում եմ վրացերեն տառերը ավելի նման են հնդկերեն տառերին. անգամ ընդհանուր տառեր գտա:

Էսպիսի մի առարկա կա` հայոց լեզուն որպես բնական գիտություն, մի գուցե լսել եք, խորհուրդ կտայի հետաքրքրվել: Հայոց այբբուբենի ստեղծման Բեշիրյանի տեսությունը բավականին հետաքրքիր է:

Sunny Stream
18.04.2008, 21:44
Մերսիներ.
վաղը հարցազրույցն անց եմ կացնում Պետրոս Բեդիրյանի հետ («Բառերի խորհրդավոր աշխարհից» (http://www.akumb.am/showthread.php?t=23021) գրքի հեղինակն է :roll... և ոչ միայն ). որ պրծնեմ, հասկանամ, թե ինչն ինչ է, կգրեմ ;)

Մելիք
19.04.2008, 02:38
Մի ժամանակ "Երրորդ աչք" հայերեն ամսագիր կար, էնտեղից մի հոդված եմ հիշում, որտեղ հիմնավորվում էր, որ եբրայական կաբալան իր անալոգն է ունեցել նաև Հայաստանում…
Շատ ուշագրավ հոդված էր, հնարավոր է գրադարաններում գտնեք: Կոնկրետ թվականը չեմ հիշում, բայց երեվի կարճ ժամանակա հրատարակվել:

Ավելացվել է 5 րոպե անց

Վրացական այբուբենը ստեղծվել է մեր թվարկության 1-2-րդ դարերում։
Վրացիք սիրում են պատմությունը խեղել:

Սերխիո
19.04.2008, 12:57
Եթովպիայի հետ հայերը կապ պաշտպանել են վաղնջական ժամանակերներից , Հաբեշստան երկիրը հենց Եթովպիան է հայերի լեզվով ,ու շատ հնարավոր ա ,որ Մաշտոցը այնտեղ եղած լինի ,դե Ասորիք գնալուց ընդեղ էլ ձեռի հետ մտել ա :)

Հ.Գ.

Մի անգամ լսել եմ ,որ վրացի պատմաբանները ուզում են իրենց Քրիստոնեության ընդունումը բերեն 300 թ , 1 տարող առաջ են ընկնում:D
ողորմելի քայլեր:[

Sunny Stream
19.04.2008, 18:05
Հ.Գ.
Մի անգամ լսել եմ ,որ վրացի պատմաբանները ուզում են իրենց Քրիստոնեության ընդունումը բերեն 300 թ , 1 տարող առաջ են ընկնում:D
ողորմելի քայլեր:[

իսկ ինձ 270-քանիս են ասել, նորմալ ա :fool

փաստորեն, ամեն դեպքում, եթովպերենի հետ կապված տարբերակը միայն վարկած է: Ինձ ասացին մասնագետի, ով պաշտպանում է էդ տեսությունը, բայց նրան գտնել չկարողացա, զրույցնն անցկացրի Պետրոս Բեդիրյանի հետ (մի հրաշալի~, հաճելի~ մասնագետ ու պապիկ :roll), ինքը դեմ էր նման տեսությանը... այսինքն, ըստ նրանց, ովքեր պաշտպանում են եթովպական գրերի` հայկականից սերված լինելու տեսությունը, ասում են, որ եղել են նախամաշտոցյան հայկական գրեր, որոնցից սերել են շատ այբուբեններ, իսկ Մաշտոցը հետո միայն մշակել է դրանք: Էս մարդը, մեջբերելով Ոսկեդարի պատմիչների խոսքերն այն մասին, որ Դանիելի մոտ պահվող հայկական գրերը անպիտան էին ու չէին գործածվում ու առանձնապես չէին էլ գործածվել (Մովսես Խորենացին մեղադրում է նախնիներին, ովքեր գիր չեն ստեղծել ու չեն արձանագրել պատմությունը)` ապացուցում է, որ որևէ որոշակի ու ուղղակի կապ հայկական ու եթովպկն գրերի միջև լինել չի կարող: Պարզապես ամենա-ամենաակունքներն իսկապես մոտ են, կամ լրիվ նույնն են` փյունիկերենը... շատ եմ ցավում, որ երկար չկարողացանք զրուցել էս հարցի շուրջ, ժամանակն ու տեսաերիզի տեղը շատ սահմանափակ էին...

Գլոբալ Հայացք
19.04.2008, 19:56
Շատ հետաքրքիր թեմա է, բայց ունեմ երկու հարց

1. Ոնց հասկացա աղյուսակից եթովպերեն այբուբենը վանկային է հա՞, ես փնտրեցի, բայց միակ գտած նմանությունը հայերենի հետ լիքը տարբեր գծիկներն են ;) , կօգնե՞ք գոնե մի 5 նմանություն տեսնեմ

2.Ամոթ չլինի հարցնել, "ձեր հերթական հաղորդումը" էտ ի՞նչ ա, ինչով են ուտում և որտեղ (նկատի ունեմ տեսնելու/լսելու/կարդալու բա՞ն ա):

Հա մեկ էլ,Werewu՛lf, շնորհակալություն արամեական աղյուսակի համար, շատ հետաքրքիր էր:

Ռուֆուս
19.04.2008, 23:55
Հա մեկ էլ,Werewu՛lf, շնորհակալություն արամեական աղյուսակի համար, շատ հետաքրքիր էր:
Դե արամեական այբուբենը հանդիսանում է փյունիկյան այբուբենի շարունակությունը: Ընդ որում փյունիկյան այբուբենից են զարգացել շատ ու շատ լեզուների այբուբեններ: Արևմուտքում փյունիկյան այբուբենից են զարգացել լատինական, հունական, գոթական այբուբենները ու որոշ չափով նաև ռուները: Իսկ արևելքում փյունիկյան այբուբենից առաջացել են եբրայական, արաբական, ու Հնդկաստանի տարբեր լեզունի այբուբենները:

Ավելի մանրամասն Սահակի նշած լինկերում :)

Լեռնցի
21.04.2008, 00:02
Ձնծաղիկ, ափսոս ուշ տեղեկացա այս թեմայի մասին... ի դեպ շատ նոր վարկածներ հայկական այբուբենի մասին, ես արդեն տեղադրել եմ այս ֆորումի http://www.akumb.am/showthread.php?t=20397, կարող ես գտնել Հերունու գիրքը, ու ինքը նոր գիտական մոտեցում է տվել մեր այբուբենի ծագմանը:
Նշեմ իր ենթադրություններից մի քանիսը.
Հայերը մոտ 7500 տարի առաջ ունեցել են զարգացած քաղաքակրթություն` ուսումնասիրել են մաթեմատիկա, ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, և այլն...դա վկայում է, որ մոտ 10000 տարի առաջ մենք արդեն ունեցել ենք մեր առաջին հայկական այբուբենը...Հերունին փորձել է վերծանել այդ այբուբենը և մի հրաշալի բան է ստացվել:
Մնացյալ այբուբենները` արամեականը և փյունիկյանը` առաջացել են հենց մեր այբուբենից:
Այն որ Մաշտոցը չի ստեղծել այբուբենը, դա արդեն շատ ճանապարհներով ապացուցված փաստ է: Եղիշեն իր գրություններում նշում է` "Մաշտոցը գնաց փնտրելու"...Այո փնտրելու հայկական գրի գեթ մի օրինակ, քանզի 301թ աղետալի դեպքերից հետո, համարյա ամբողջությամբ վերացվել էր մեր հսկայական մշակույթը:

Ռուֆուս
22.04.2008, 11:04
Մնացյալ այբուբենները` արամեականը և փյունիկյանը` առաջացել են հենց մեր այբուբենից:

Փյունիկյան այբուբենը հանդիսանում է եգիպտական պատկերագրերի զարգացում: Այս նկարում շատ պարզ երևում է եգիպտական պատկերագրերի և փյունիկյան այբուբենի մեջ եղած կապը

http://z.about.com/d/atheism/1/0/y/y/2/AlphabetEvolution.jpg

http://www.phoenician.org/alphabet_phoenician.GIF

Sophie
01.10.2010, 12:08
Հայերեն այբուբենի ի՞նչ սայթ գիտեք. կամ հայերեն սովորացնելու մասին: Որ սկզբից սովորացնի: ասենք հայերեն չիմացողի համար:

Պանդուխտ
01.10.2010, 15:59
«Ակումբը» կսովորեցնի:

Sophie
01.10.2010, 17:06
Ակումբն ինչպե՞ս է սովորեցնելու հայերեն տառ չիմացող մարդու:

Moonwalker
01.10.2010, 18:02
Հայերեն այբուբենի ի՞նչ սայթ գիտեք. կամ հայերեն սովորացնելու մասին: Որ սկզբից սովորացնի: ասենք հայերեն չիմացողի համար:

Երևի թե սա՝ http://hayeren.hayastan.com/ ;)
Բայց ախր ով հայերենի պես խրթին լեզու կսկսի սովորել որևէ սայթից:

Ուլուանա
02.10.2010, 03:22
Հայերեն այբուբենի ի՞նչ սայթ գիտեք. կամ հայերեն սովորացնելու մասին: Որ սկզբից սովորացնի: ասենք հայերեն չիմացողի համար:
Երևի պետք է նախ ճշտել. իսկ էդ հայերեն չիմացողն ի՞նչ լեզու գիտի, ո՞ր լեզվով նրա համար հնարավոր կամ նախընտրելի կլինի հայերենի ուսուցումը (ռուսերենո՞վ, անգլերենո՞վ, թե՞ այլ լեզվով)։

StrangeLittleGirl
02.10.2010, 10:36
Երևի թե սա՝ http://hayeren.hayastan.com/ ;)
Բայց ախր ով հայերենի պես խրթին լեզու կսկսի սովորել որևէ սայթից:

Ռիկը :) անհնար ոչինչ չկա

Moonwalker
02.10.2010, 17:00
Ռիկը :) անհնար ոչինչ չկա

Ռիկն ովա :think:))
Ես չասեցի, որ անհնար է, ուղղակի ասում եմ հայերենին լրջորեն տիրապետելու համար սայթերը բավական չեն (մինչդեռ որոշակի ինֆորմացիա լեզվի հիմունքների ու կառուցվածքի վերաբերյալ բնականաբար կարելի է ստանալ հայերեն սովորեցնող ոչ մեծաքանակ կայքերից): Հայերենը սովորելու լավագույն տարբերակը հայկական միջավայրում գոնե մի որոշ ժամանակ ապրելն ու կենդանի խոսքի հետ ծանոթանալն է: Կարող ենք հիշել լորդ Բայրոնին, ով հայերեն սովորելու համար մի քանի ամիս ապրեց Մխիթարյանների մոտ:;)

einnA
02.10.2010, 18:48
Եթովպիայի հետ հայերը կապ պաշտպանել են վաղնջական ժամանակերներից , Հաբեշստան երկիրը հենց Եթովպիան է հայերի լեզվով ,ու շատ հնարավոր ա ,որ Մաշտոցը այնտեղ եղած լինի ,դե Ասորիք գնալուց ընդեղ էլ ձեռի հետ մտել ա :)

Եթովպիայի հետ կապը չեմ կարող ասել, բայց ես անձամբ եթովպացիների հետ ծանոթ եմ ու երբ սկսեցինք մեր լեզուներից խոսել, բառեր հարցնել, առաջին հայացքից եկկողմանի միայն զարմանք էր. առաջին անգամ էր, որ մի ազգ հստակ կարողացավ արտաբերել Խ,Ճ,Ծ... տառերն ու ավելին` իրանց հնյունական համակարգում լավ էլ հաստատուն դիրք ունեն: Իրանց այբուբենը տառերից չի կազմված, այլ հնչյունական միասնություններից:

Հ.Գ. ավելի մանրամասն համեմատություն շուտով կտեղադրեմ` մի քանի նյութ կարդալուց հետո ;)

Sophie
02.10.2010, 19:52
Երևի պետք է նախ ճշտել. իսկ էդ հայերեն չիմացողն ի՞նչ լեզու գիտի, ո՞ր լեզվով նրա համար հնարավոր կամ նախընտրելի կլինի հայերենի ուսուցումը (ռուսերենո՞վ, անգլերենո՞վ, թե՞ այլ լեզվով)։
Անգլերենով է պետք:

StrangeLittleGirl
02.10.2010, 22:07
Ռիկն ովա :think:))
Ես չասեցի, որ անհնար է, ուղղակի ասում եմ հայերենին լրջորեն տիրապետելու համար սայթերը բավական չեն (մինչդեռ որոշակի ինֆորմացիա լեզվի հիմունքների ու կառուցվածքի վերաբերյալ բնականաբար կարելի է ստանալ հայերեն սովորեցնող ոչ մեծաքանակ կայքերից): Հայերենը սովորելու լավագույն տարբերակը հայկական միջավայրում գոնե մի որոշ ժամանակ ապրելն ու կենդանի խոսքի հետ ծանոթանալն է: Կարող ենք հիշել լորդ Բայրոնին, ով հայերեն սովորելու համար մի քանի ամիս ապրեց Մխիթարյանների մոտ:;)

Ռիկն ակումբի Lanterfant-ն է :) կարող ես գտնել նրա գրառումները, կարդալ: Ցանկացած լեզվի համար էլ սովորելու լավագույն տարբերակը միջավայրում լինելն է, բայց երբ հնարավորություն չկա, ինտերնետը հաստատ կարող է օգնել... Ռիկը նախ սովորեց, հետո եկավ Հայաստան: