PDA

Դիտել ողջ տարբերակը : Սփյուռքահայ Գրականություն



Քոքուր
17.04.2008, 01:05
1923էն սկսեալ Արեւմտահայ գրականութիւնը կրնանք անուանել Սփիւռքահայ գրականութիւն, մանաւանդ որ անոր գլխաւոր թեման կը մնայ Սփիւռքը, օտարին հետ հանդիպումը եւ հայրենիքի կարօտը: Անշուշտ իւրայատուկ տեղ ունի Թրքահայ, մասնաւորապէս՝ Պոլսահայ գրականութիւնը, որ բաւականին ինքնատիպ է:

Ա- Արցակագիր, Բ- Բանաստեղծ
Սփիւռքէն ընդհանրապէս՝ Շահան Շանուր (Ա), Յակոբ Օշական (Ա), Նիկիղոս Սարաֆեան (Բ), Անդրանիկ Ծառուկեան (Ա), Վահէ Օշական (Ա. Բ), Զարէհ Որբունի (Ա), Վահէ Հայկ (Ա), Համաստեղ (Ա) եւ ուրիշներ...
Իսկ Պոլիսէնց՝ Զաւէն Պիպէրեան(Ա), Յակոբ Մնձուրի(Ա), Զահրատ(Բ), Զարէհ Խրախունի(Բ), եւ ուրիշներ...

Կարելի է արծարծել թէ Սփիւռքցիները ինչ գրած են ընդհանրապէս, որքանով ազդուած են իրենց ապրած երկիրներէն, նկատի առնելով որ մեծամասնութիւնը միայն մի քանի տարի մէկ երկիր ապրած են միայն, ինչքանով ազդուած են Սովետահայ գրականութենէն, համաշխարհայինէն եւայլն...

Կարդացա՞ծ եք այս գրողները: Բոլորն ալ վերատպուած են Հայաստանի մէջ:

Ծով
17.04.2008, 02:07
Շահան Շահնուր շատ եմ սիրում:love
Հատկապես Նահանջն առանց երգի...
ՀԻշում եմ, որ հուզել էր սիրտս ու վերջին նամակը տպավորվել էր այնքան, որ ուզում էի անգիր անել:oy...դպրոցական տարիքում տարվում էի յուրաքանչյուր կարդացածովս, բայց էս գիրքը հիմա կարծում եմ ավելի հեշտ կլինի ընկալելը:)

Քոքուր
18.04.2008, 02:42
«Նահանջ Առանց Երգի»ն Սփիւռքի ամէնա կարեւոր վէպը կրնանք հաշուել, բայց վստահ որ ամէնա շատ կարդացուածն է: Օտարին հետ հանդիպելուն թեմնա արծածուած է, կերպարելով որպէս օտար կնոչ հետ հանդիպբում...
Շատ կը կարդացուէր Ֆրանսաի մէջ, ուր գրուած է 20ականներուն եւ 30ականներուն: Միջին Արեւելք սկսած է կարդացուիլ 50ականներու, երբ օտարին հետ հանդիպումը այն ատեն ակսաւ Լիբանան եւ Սուրիա, այս եկրիներուն անկախութեան հետ միասին, եւ հայերուն մասնակո բացուածութիւն ունենալէ եսք:

Մելիք
18.04.2008, 03:18
Արձակի մեջ Լևոն-Զավեն Սուրմելյանը նմանը չունի:

Քոքուր
18.04.2008, 18:15
Ճիշդ է որ Սիւրմէլեանը շատ լաւ գրող է, բայց քանի որ գրած է անգլերէն, ուրեմն վիճելու նիւթ է իր պատկանելութիւնը հայ գրականութեան...
Շատեր կան որ օտարալեզու հայ գրող կը հաշուենք, օրինակ Ուիլիէմ Սարոեան (ԱՄՆ), Մկրտիչ Մարկոսեան (Թուրքիա), Փիթըր Պալաքեան (ԱՄՆ) եւայլն...

Բայց շատ հետաքրքիր է Սիւրմէլեանի պատմութիւնները Վահան Թէքէեանի հետ: Լսա՞ծ եք:

Sedul
20.06.2008, 09:48
Այո արևմտահայ գրականությունը, դա մեր գոհարներից է հայ գրականության մեջ: Գոհարներ ինչպիսիք են Գրիգոր Զոհրաբը, Դանիել Վարուժանը, Միսաք Մեծարենցը, Պետրոս Դուրյանը, Ռուբեն Սևակը և........................................անհնար է բոլորին թվել: Այո Շահան Շահնուրի գրվածքները հիանալի ստեղծագործություններ են:

Godfreed
05.07.2008, 20:28
Այո արևմտահայ գրականությունը, դա մեր գոհարներից է հայ գրականության մեջ: Գոհարներ ինչպիսիք են Գրիգոր Զոհրաբը, Դանիել Վարուժանը, Միսաք Մեծարենցը, Պետրոս Դուրյանը, Ռուբեն Սևակը և........................................անհնար է բոլորին թվել: Այո Շահան Շահնուրի գրվածքները հիանալի ստեղծագործություններ են:

Բայց արդյո՞ք արևմտահայ գրականությունը սփյուռքի գրականություն է։:o Այդպիսով հայոց գրականության հալալ կեսը շպռտում ենք սփյուռք։

Tanamasi
12.07.2008, 02:53
Շատ եմ սիրում Վահե Քաչայի:love ստեղծագործությունները՝ համամարդկային են։ :hands Երևի գրավում են նրանով, որ մեջները էն հայկական-հայրենասիրական ավանդավոր ողբը չկա։ Խորհուրդ կտայի կարդալ՝ հնարավորության դեպքում։

snow
11.09.2009, 12:58
Շատ -շատ եմ սիրում մեր սփյուռքահայ գրականությունը:hands:hands:hands:hands և շատտտտտտտ մեծ հաճույքով եմ կարդում, հատկապես սիրում եմ Օշական, Մնձուրի, Զոհրապ :Չմոռանամ նաև Համաստեղին: Լեզուն շատ քաղցր է և թեթև ընթերցելի, ինձ էլ շատ հարազատ:love:love