PDA

Դիտել ողջ տարբերակը : Կարո՞ղ է արդյոք անվճար կրթությունը անցանկալի դառնալ



StrangeLittleGirl
11.05.2006, 20:49
Չգիտեմ, թե ինչքանով է այս լրագրողը ճիշտ հասկացել: Ինչևէ, ես կփորձեմ ճշտել այս ամենը: Եթե կան մարդիկ, որոնք նույնպես տեղեկություններ ունեն, կխնդրեի, որ կիսվեն: Հոդվածը կարող եք կարդալ այստեղ (http://armenialiberty.org/maxliberty/maxliberty/ar/2006/05/86D8B269-412A-4B4C-9D44-0DC853A7FD4D.ASP)

Chuk
12.05.2006, 00:36
Չէ մանրամասներ չգիտեմ:
Բայց գիտեմ որ գյուղերում թե՛ բժիշկների հարցով. թե՛ մանկավարժների լուրջ խնդիր կա, որը լուծել է պետք:
Մենակ թե չեմ կարծում, որ լուծման այս տարբերակը լավ եղանակ է :(

Մասսագետ
12.05.2006, 02:23
Ցնդել կարելի ա, անվճարների աշխատավրձը ցածր, իսկ վճարովիներինը՝ բարձր, սենց հիմար բան Երիցյանի մտքով սկի չէր անցնի: Սրանք ուրիշ էլ ոչ մի ձև չգիտեն պետական գրպանը փող լցնելու:
Ինչ վերաբերում ա պարտադիր աշխատանքի, ես գիտեմ, որ բանասիրականից ժամանակին տանում էին հիմա չգիտեմ տանում են, թե չէ: Բայց էս ամենը կարելի ա ուսանողի ցանկությամբ անել, եթե ուսանողը ձերք ա տալիս իրան հասանելիք աշխատավարձը թող գնա, եթե չէ իրա գործն ա: Դե ամեն ինչը պարտադիր սարքելով՝ երկիրը ավելի ա հեռանում ժողովրդավարությունից: Բայց դե որոշողը ես չեմ:

StrangeLittleGirl
15.05.2006, 20:18
Ի՞նչ կարող ես անել էս երկրի ապագա բժիշկների հետ: Ես այսօր այս մասին պատմում էի կուրսեցիներիս, ասում, որ պետք չէ խելոք նստել ու սպասել, թե ինչ են բերելու մեր գլխին: Գիտե՞ք, թե ինչ պատասխան ստացա: Ասացին. «Ի՞նչ վատ է որ: Լավ պրակտիկա կլինի մեզ համար. գյուղացիների վրա կսովորենք»:
Ի՞նչ կարելի է անել: Երևի նրանց դուր է գալիս ամբողջ կյանքում ծնողների վզին նստելը:
:cry

Chuk
16.05.2006, 00:05
Ի՞նչ կարելի է անել: Երևի նրանց դուր է գալիս ամբողջ կյանքում ծնողների վզին նստելը:
Բյուր, էլի ասեմ, որ ես այս որոշմանը դեմ եմ, բայց միայն այն իմաստով, որ այն վերաբերվում է միայն անվճար համակարգում սովորողներին:

Բայց
- իսկապես կարիք կա գյուղեր նորմալ բժիշկներ ուղարկելու
- դա իրոք կարող է լավ պրակտիկա լինել սկսնակ բժիշկների համար
- գյուղերի բժիշկները սովորաբար ծնողների վզին չեն նստում և, կոպիտ ասած, սոված չեն մնում

StrangeLittleGirl
16.05.2006, 17:44
Ես ինքս համաձայն եմ 3 տարով գյուղ գնալ մենակ էն դեպքում, եթե ինձ ավելի շատ կվարձատրեն, քան ես կվաստակեի, եթե Երևանում աշխատեի: Մնացած դեպքերում դա արդարացում չունի: Հասկացանք, գյուղերը բժիշկների կարիք ունեն: Բայց մենք էս պետության ստրու՞կն ենք, որ էդպես են ուզում վարվել:
Իսկ պրակտիկայի մասը երևի լավ չհասկացար: Շատ ավելի դաժան է, քան պատկերացնում ես: Այսինքն, մենք էնտեղ ինչ ուզենք, անենք, էդ գյուղացիներին ոնց ուզենք, տանջենք, բայց փորձ ձեռք բերած կգանք Երևան ու որպես պորձառու բժիշկներ կսկսենք, էլ խնդիր չենք ունենա:

Chuk
17.05.2006, 00:10
Ես ինքս համաձայն եմ 3 տարով գյուղ գնալ մենակ էն դեպքում, եթե ինձ ավելի շատ կվարձատրեն, քան ես կվաստակեի, եթե Երևանում աշխատեի:
Համաձայն եմ, որ ցածր աշխատավարձ վճարելը անվճար համակարգում սովորողներին, նրանց վրա ծախսված գումարը հետ բերելու համար ուղղակի էշություն է: Վերջապես նրանք իրենց վրա ծախսված գումարը հետ են բերելու հենց մարդկանց բուժելով ու խոսակցության այս մասը իմ համար ուղղակի զավեշտ է: Բայց որ ավելի շատ է պետք վճարել գյուղում աշխատելու համար, քան Երևանում, մի քիչ վիճելի հարց է: Երևի թե ճիշտ ես:

Իսկ պրակտիկայի մասը երևի լավ չհասկացար: Շատ ավելի դաժան է, քան պատկերացնում ես: Այսինքն, մենք էնտեղ ինչ ուզենք, անենք, էդ գյուղացիներին ոնց ուզենք, տանջենք, բայց փորձ ձեռք բերած կգանք Երևան ու որպես պորձառու բժիշկներ կսկսենք, էլ խնդիր չենք ունենա:
Չէ, համաձայն չեմ քո ձևակերպմանը: Խոսքը ավելի շուտ գնում է ստացած գիտելիքները լիովին օգտագործելու մասին: Գուցե սխալվում եմ, այդ դեպքում ուղղիր, բայց ես այսպես եմ հասկանում, որ քաղաքում մնալով բժիշկը զբաղվելու է միայն նեղ մասնագիտությամբ, իսկ գյուղում "ստիպված" է լինելու շփվել տարբեր հիվանդությունների հետ, միաժամանակ թե՛ ինքը դրանից օգուտ ստանալով, թե՛ օգնելով հիվանդներին:

StrangeLittleGirl
17.05.2006, 21:11
Քո ձևակերպմանը ես էլ եմ համաձայն, բայց մերոնք այդ իմաստով չէին ասում:
Ի դեպ, այսօր ռեկտորի հետ հանդիպում ունեինք, և ես այս հարցը բարձրացրեցի: Շատ զարմացավ՝ հատկապես ցածր աշխատավարձի մասին լսելով: Ասաց, որ այդպիսին բան իրեն հայտնի չէ: Համենայնդեպս, անհեթեթություն է: Ավելացրեց, որ տարիներ առաջ այդպիսի բան կար, բայց բոլորն էին գյուղ գնում (որովհետև վճարովի ուսուցում չկար), իսկ աշխատավարձն էլ սովորականից բարձր էր, ինչը շատ ձեռնտու էր երիտասարդ մասնագետի համար: