PDA

Դիտել ողջ տարբերակը : Մի բան ասեմ, մարդու չասես…

քաղաքացի
15.04.2008, 17:51
Երբ ինձ ասում են «մի բան ասեմ, մեր մեջ մնա», շատ դժվար եմ ընդունում այդ խոսքերը: Մի կողմից ուրախանում եմ, որ դիմացինս ինձ վստահում է, բայց մյուս կողմից կասկածի մեջ եմ ընկնում, թե որքա՞ն է հնարավոր, որ այդ գաղտնիքը միայն ես ու ինքը կիմանանք: Ինչքանո՞վ վստահ լինեմ, որ ուրիշներին նման կերպ չի պատմել այդ «գաղտնիքի» մասին:

Երբեմն գաղտնիք պատմողը պրովոկացիոն տիպի է հարց տալիս, օրինակ՝
«Մի բան ասեմ, մարդու չես ասի, չէ՞» այսինք այնպես է ներկայացնում, որ ստիպված ես լինում համաձայնվել, քանի որ ասելու ձևը հետաքրքրություն է առաջացնում ու ամեն կերպ ուզում ես իմանալ:

Անձամբ ես, եթե զգում եմ, որ այդ «գաղտնիքը» խիստ նշանակություն չունի գաղտնի մնալու, այդ դեպքում հրաժարվում եմ գաղտնի պահել:

Ինչպե՞ս եք վերաբերվում նման երևույթին և որքանո՞վ եք այդպիսի գաղտնիքները կարողանում ձեր ու դիմացինի մեջ պահել:

Yellow Raven
15.04.2008, 17:54
Ես միշտ պարտաճանաչորեն գաղտնի եմ պահում,որովհետև եթե դիմացինը ասում է.<<Մի բան ասեմ,ոչ մեկի չասես>>,որեմն նրա ասածը գաղտնիք է,իսկ գաղտնիքը գաղտնի պահելու համար է:

Belle
15.04.2008, 18:00
Հա, ճիշտ ես, եթե մեկին ասում է, հնարավոր է ուրիշին էլ ասած լինի, բայց ես հասատատ չեմ ասի, կարևոր չէ ինչ նշանակության գաղտնիք է… եթե այդ մարդը գտնում է, որ կարող է շատերին վստահել գաղտնիքը, իր գործն է, իսկ ինձ չի վերապահվում դա տարածելու իրավունքը ;)

բայց հաստատ քիչ քաղտնիքներ իմանալուց լավ բան չկա, ինչքան շատ գաղտնիքներ գիտես, այնքան ավելի պարտավորություններդ շատ են, պիտի միշտ ուշադիր լինես, հանկարծ ավել բան չխոսես :oy

քաղաքացի
15.04.2008, 18:08
Ախր, չեմ հասկանում: Եթե վստահում է, բա էլ ինչո՞ւ է մի հատ էլ հարցնում կպահեմ գաղտնիքը, թե ոչ: Ինձ համար վիրավորական է, որ այդ մարդն ինձ վստահում է, բայց էլի ինչ-որ կասկած ունի, որ լուրը կտարածեմ:
Եթե իրոք վստահում թող ասի, որ ուրիշ մարդ չիմանա այդ «գաղտնիքի» մասին ու առաջ անցնի, ոչ թե սպասի մինչև դու քո բերանով ասես «Հա, ասա: Մարդու չեմ ասի»:

Kita
15.04.2008, 19:39

Հենց քո ասած պատճառով, որ կարող է քեզ համար այնդ գաղտնիքը էնքան էլ թանկ չլինի կամ կարևոր և դու որոշես, որ կարելի է ասել մեկ ուրիշին, որին ասենք նույնպես վստահում ես ու տենց շարունակաբար: Մտքիս թելը ըմբռնի;)

Kuk
15.04.2008, 19:57
Հրաժարվում եմ նման ինֆորմացիայի տիրապետելու առաջարկից: Քանի որ ես ինքս եմ որոշում՝ ում պետք է որևէ բանի մասին ասել, ում՝ ոչ: Իսկ նման դեպքում ես իմ կամքով ստիպված կլինեմ սահմանափակել որոշումներ կայացնելու հնարավորություններս:
Եթե տվյալ անձը վստահում է ինձ, ուրեմն պետք է ասի առանց որևէ նախապայմանի, քանի որ վստահելու մեջ մտնում է նաև այն հանգամանքը, որ ես չիշտ ձևով կօգտագործեմ այդ ինֆորմացիան:

Lapterik
15.04.2008, 20:09
Ասում են եթե գաղտնիք ա, ուրեմն պիտի 2-րդ մարդ չիմանա: Եթե էտ քո համար գաղտնիք ա, ուրեմն հաստատ ուրիշին չես ասում, եթե ասում ես չես դիմանում, ուրեմն էտքան էլ կարևոր գաղտնիք չի, եթե քո համար կարևոր չի, ուրիշի համար առավել քան կարևոր չի:
Լրիվ ուրիշ հարցա, որ ասենք գաղտնիք չի, բայց խոսում ենք, ասում ենք սրան չասես կամ նրան չասես, ուղղակի սիրուն բան չի ստացվի, կամ էլ աղջկական խոսակցություններա, իմացի, բայց հանկարծ էս ինչը չիմանա:

քաղաքացի
15.04.2008, 21:27
Մի դեպք պատմեմ: Վերջերս ընկերներիցս մեկին (ակումբցի) մի գաղտնիք ասացի ու նաև պարտադրեցի, որ հատկապես մի մարդու մոտ այդ մասին չխոսվի: Ինքն էլ իրանից գոհ-գոհ որոշեց, որ դա թաքցնելու բան չէ և քֆուր կերավ, որ գնալու է հենց այդ մարդուն ասեր, ով չպետք է իմանար:

Ընդամենը մի բան:
Ես այդ ընկերոջս այլևս նման բաներ չեմ վստահի:

Երկնային
15.04.2008, 21:36
երբ մարդուն ասում ես` հանկարծ ոչ մեկին չասես, ավելի մեծ է հավանականությունը, որ գաղտնիքդ կբացահայտվի…:)

սենց ասեմ… եթե մարդուն այնքան ես վստահում, որ պատրաստ ես քեզ համար շատ մեծ կարևորություն ունեցող գաղտնիք պատմել, ուրեմն գիտակցում ես, որ ինքն այդ գաղտնիքը ոչ մեկին չի պատմի… ու տվյալ դեպքում հարկ չի լինում նշել «ոչ մեկին չասես»-ը… հակառակ ազդեցություն կունենա…կարծես թե մարդուն չես վստահում, իսկ եթե չես վստահում, էլ ինչու՞ գաղտնիքդ պատմես…ու էս դեպքում ստացվում է, որ հենց այն նպատակով էլ «կիսվում» ես, որ այսպես կոչված «գաղտնիքդ» ուրիշներին պատմվի… :P

վստահելուց էնպես վստահեք, որ նման խոսքերի կարիքը չլինի… եթե քեզ հարազատ է, ու ճիշտ է ճանաչում, ինքն էլ կհասկանա, թե ինչը ուրիշներին պատմելու է, իսկ ինչը` ոչ… իսկ եթե ճիշտ չի ճանաչում, ոչ էլ արժի չափից դուրս շատ հոգիդ բաց անել այդ մարդու առաջ… ;)

Fedayi
15.04.2008, 21:53

Լավ ես դատում...

Dayana
16.04.2008, 09:33
Էդ նենց լավ զգացողությունա, երբ ունես մեկն ում վստահում ես :oy ասում ես մի բան որ նա ոչ թե լսում ու հրապարակում է կամ առհասարակ մոռանում :( այլ հիշում ու փորձում քեզ օգնել :) ու էդ նույն մարդը կարող է քեզ իր գաղտնիքը բացել ու ոչ թե ասել "ոչ մեկին չասես", այլ ասել "Խարակիրին գիտես ինչ ա՞ ,եթե մեկն ու մեկն իմացելա, քեզ կստիպեմ խարակիրի անես" :D այ էս իսկական ընկերություննա ;) էհ...

impression
16.04.2008, 09:37

Արմինչիկ, դու արդեն հաստատուն քայլերով գնում ես դեպի խարակիրին :D:D