PDA

Դիտել ողջ տարբերակը : Դժբախտ Երջանկություն

Allusik
15.04.2008, 16:16
Կուզենայի այս էջում գրեիք Ձեր կարծիքները <<Դժբախտ Երջանկություն>> սերիալի մասին: Արդյոք հաջողվել է?...

Hripsimee
15.04.2008, 16:20
Չէի ասի,որ շատ հաջողված սերիալ է,բայց որպես Հայաստանում առաջին փորձերից մեկը`վատ չի:

Bulbul
15.04.2008, 16:51
Սերիալ-մերիալ չեմ սիրում, կարող եմ ասել զզվում եմ, որ աղջիկները վազում են տուն որ այդպիսի ապուշություններով իրենց ժամանակը լցնեն:
Հմմ :think հաջողված՞:[
Չէ թոխանակ նորմալ իմաստուն մի բան նկարահանեն սարքեցին հայաբրազիլական ինչ-որ բան, չկա մեր կոլորիտը, չկա էն ունիկալությունը, որ նորմալ հայֆիլմը ունեցել է

Kuk
15.04.2008, 17:03
Հիմար կինոյա:[

Miriam
15.04.2008, 17:55
Նայում եմ երբ ժամանակ եմ ունենում: Բավական հաջողված է, մոտ է իրական կյանքին: Որոշ բաներ չափազանցված են, բայց դե սերիալ է, չէ

VisTolog
15.04.2008, 18:00
Երբեմն նայում եմ, բայց դե լավը չի...
Մեկա ամենալավ սերիալները ամերիկակակականներն են

Allusik
15.04.2008, 18:10
Նայում եմ երբ ժամանակ եմ ունենում: Բավական հաջողված է, մոտ է իրական կյանքին: Որոշ բաներ չափազանցված են, բայց դե սերիալ է, չէ
Համաձայն եմ...
:)

Ծով
16.04.2008, 00:12
Ես առհասրակ սերիալաներ չեմ նայում /բացի դետեկտիվ և կորուսյալանմանններից..../ կենցաղային դրվագները մահու չափ ձանձրալի են, որովհետև ամեն քայլափոխի նմանատիպ մի բան հանդիպում ա...
Պարզապես ուրախ եմ, որ տնային տնտեսուհիները, թոշակառու տատիկները, ովքեր այդ սերիլների վրա ժամանակ ծախսելու կարիքը ունեն, այժմ իրենց հայկական տարբերակն են վայելում...
Մի երկու անգամ նայել եմ էս կինոն...
համ ու հոտ ունի...:)
Ի դեպ ասեմ, որ հավաստի աղբյուրներից գիտեմ. Ռեյտինգը բավականին բարձր է...;)

dvgray
16.04.2008, 00:34
Ասում եք ինչի՞ մասին ա:
Հա՜... "Օպյա՞տ պրո մորիյե" ;)
:D

Երկնային
16.04.2008, 01:20
Բացարձակապես սերիալներ չեմ նայում… ոչ էլ ցանկություն ունեմ…
անիմաստ ժամանակի վատնում, անհետաքրքիր ու չափազանց ձանձրալի… :P

Մանե
16.04.2008, 11:37
Որ միցնեմ Արմենիան ու էդ կինոն լինի, հաստատ չեմ փոխի;)

Moon
18.04.2008, 22:47
Երբեմն նայում եմ, բայց դե լավը չի...
Մեկա ամենալավ սերիալները ամերիկակակականներն են
Լրիվ համաձայն եմ, ամենալավ սերիալները Ամերիկյան ֆիլմերն են։ Իսկ էս «Դժբախտ երջանկությունը» բրազիլականների անհաջողված կրկնօրինակն ա։ Անբանների համար ա։ Զարմանում եմ, դրա փոխարեն ավելի լավ կլիներ մի վավերագրական նորմալ ֆիլմ հանեին, էդքան փող, որ էս ֆիլմի վրա են ծախսում, ափսոսա։

Սամվել
18.04.2008, 23:02

Որովհետև պահանջարկ կա... տխուրա բայց փաստ... :(

Իմիջայլոց ժողովուրդ էս վերջերս որ հեռուստացույց եմ նայում ինձ անընդհատ թվումա որ ինչոր ժողովրդի մասսայական դեբիլացման համընդհանուր շրագիրա իրականացվում... :think Ու ոնց որ ստացվումա... Ահավորա մի հատ նորմալ բան չկա...

Ոնց որ ժողովրդին մասսայական դեբիացնեն որ հեշտ կառավարեն :think

Alphaone
25.01.2013, 09:38
Այս սերիալի անունն առաջին անգամ էսօր եմ լսել, էլի ժամանակից հետ եմ մնացել, բայց վերնագրի վրա էնքան եմ ծիծաղել, որ քիչ է մնում որպես կոմեդիա դնեմ-նայեմ...

Լեդի Վարդ
05.04.2013, 15:34
Այս սերիալի անունն առաջին անգամ էսօր եմ լսել, էլի ժամանակից հետ եմ մնացել, բայց վերնագրի վրա էնքան եմ ծիծաղել, որ քիչ է մնում որպես կոմեդիա դնեմ-նայեմ...

Ճիշտին ասած ես չգիտեի որ այսպիսի սերիալ գոյություն ուներ