PDA

Դիտել ողջ տարբերակը : Ձեր ստացած ամենահաջող կոմպլիմենտը…



Էջեր : [1] 2 3

Բարեկամ
14.10.2006, 06:26
Ամենալայն իմաստով. աղջիկ, թե տղա, հակառակ սեռից, թե նույն:

Համեստությունը չի խրախուսվում ;)

milkyway
14.10.2006, 20:41
Ինձ մի անգամ ասեցին.
"Ոնց որ թարմ կապուչինո լինես": ;)

PoeT
26.10.2006, 16:14
2 օր առաջ 2 տարբեր մարդիկ ինձ նմանացրին Richard Geere–ին։ Ես դա ընդունեցի որպես կոմպլիմենտ։

Esmeralda
26.10.2006, 16:36
2 օր առաջ 2 տարբեր մարդիկ ինձ նմանացրին Richard Geere–ին։ Ես դա ընդունեցի որպես կոմպլիմենտ։
:oy երրորդն էլ ինձնից

StrangeLittleGirl
26.10.2006, 17:15
Ինձ շատ տարբեր մարդիկ ասել են, որ ես արևի եմ նման :P

John
26.10.2006, 17:33
Ինձ հաճախ են ասում, որ տարիքիս համեմատ շատ խելացի մտքեր եմ արտահայտում ու էդ կոմպլիմենտը երևի ամենահաջողվածն է…

Մասսագետ
26.10.2006, 21:03
Ինձ ոմն թերպևտ ասեց. «Բանակը կսազի քեզ», չգիտեմ անձնական վիրավորանք էր, թե կոմպլիմենտ:

Juventus
26.10.2006, 22:23
Այստեղ ԱՄՆ-ում հաճախ եմ լսում "You are very smart" արտահայտուտյունը::)

Anush
30.10.2006, 15:01
Ինձ մի օր ասին «Դեմք ես ե դեմք».Ես ընդունեցի դա վորպես կոմպլիմենտ…

Աբելյան
10.11.2006, 19:52
մեկը էն օրը ինձ ասեց. "հրաշք ես": Կյանքումս տենց բան ինձ չէին ասել:

Fahrenheit
11.11.2006, 00:20
Չնայած համամիտ չեմ եղել այդ մտքի հետ , բայց ինչևէ , ասել են :P
Խոսում ես քիչ ,ասելով շատ բան ...:oy

Lapterik
11.11.2006, 21:33
Մի քանի օր առաջ ինձ ասեցին էսոր մի տեսակ անմեղ սիրուն ես: Բա. էսպիսի կոմպլիմենտ:

Cassiopeia
11.11.2006, 23:24
ԱՍՏՂԱՅԻՆ ՄԱՐԴ:love

Taurus
19.11.2006, 18:00
ԱՍՏՂԱՅԻՆ ՄԱՐԴ:love
Ինքը ուզում էր ասել , աստղային անձնավորություն:D

StrangeLittleGirl
19.11.2006, 20:52
Ով դարձավ աշխարհի 2006 թ ամենագեղեցիկ Աղջիկը?
linus---- Բյուրը :love (0)

սենց կոմպլիմենտ կյանքիս մեջ առաջին անգամ եմ ստացել:D :oy

Guest
24.11.2006, 15:21
Արի ու հիշի այն բոլոր կոմպլիմենտները, որոնք ես ստացել եմ… որպեսզի նրանցից լավագույնը ջոկեմ:
Իսկ վերջերս, շատ սիրուն և ինքնատիպ կոմպլիմենտ ստանում եմ ամեն բարևելուց, Նա ինձ ասում է «лучик солцна», շատ հաճելի է:oy

Selene
24.11.2006, 16:46
Ամենավերջին կոմպլիմենտը,որ հիմա հիշում եմ ու շատ տպավորվել է իմ մեջ,եղել է՝
«Բարի օր ամենագեղեցիկ աչքեր ունեցող աղջկան»:love :oy

Shauri
24.11.2006, 17:21
Առհասարակ կոմպլիմենտներ շատ եմ ստացել, հատկապես վերջին ժամանակներս, բնականաբար` մոտ մարդկանց կողմից... երևի դա է պատճառը, որ չէի ցանկանա պատմել... մի տեսակ անձնական բան կա այդ ամենի մեջ...

Բայց մի դեպքի մասին, այնուամենայնիվ, ուզում եմ գրել:

Ամառային մի օր /այս տարի/ տուն էի գնում` ահավոր անտրամադիր ու տխուր... Հագել էի ամառային թեթև գույնզգույն շրջազգեստ, մազերս էլ թափել ուսերիս... կանգառում կանգնած էի, մեկ էլ մի անծանոթ տղա շրջվեց դեպի ինձ ու ասաց, «Ինչ սիրուն զգեստ եք հագել, ձեզ շատ է սազում»...

Անկեղծ ասած` չէի սպասում... կոպիտ ռեպլիկից կամ նմանատիպ «քաղցր» խոսքից գուցեև առանձնապես չզարմանայի, բայց որ անծանոթը կարող է այդպես քաղաքավարի կոմպլիմենտ անել... դա ինձ համար նորություն էր...

Ժպտացի ու ասացի` շնորհակալություն... ու տրամադրությունս միանգամից բարձրացավ...

Մարկ Տվենն ասել է` «Մի լավ կոմպլիմենտով ես մի ամբողջ ամիս կարող եմ ապրել...» :love

Malu
02.12.2006, 14:23
Առհասարակ շատ եմ կոմպլիմենտներ ստանում իմ աչքերի մասին: Սակայն վերջին կոմպլիմենտը, որ ստացել եմ, հետևյալն էր:
Միշտ շատ ձիգ ու հպարտ եմ քայլում :oy Առավորտյան գնում էի աշխատանքի: 2 տղամարդ հեռվից ինձ էին նայում, երբ հասա նրանց, նրանցից մեկն ասաց.« Դու գիտե՞ս, որ դու շատ հմայիչ և գրավիչ ես»: Իսկ մյուսը ավելարեց.« Այդ մասին նրան պետք չէ ասել, նա դա արդեն գիտի»:
Որքան էլ, որ մենք դա իմանանք սիրելի տղաներ, միշտ էլ հաճելի կրկին անգամ լսել ջերմ խոսքեր:)

PlesOk
08.12.2006, 21:44
Տատիկս քո նման հարս է փնտրում:goblin

Arisol
08.12.2006, 22:06
Մամայիս ընկերուհին ինձ միշտ ասում ա «бархатная» , ցավոք սրա հայերեն թարգմանությունը չգիտեմ, բայց սա, երևակայի, ամենահաջող ու ամենասիրելի կոմպլիմենտներից մեկն ա:oy :

Artgeo
08.12.2006, 23:13
Մամայիս ընկերուհին ինձ միշտ ասում ա «бархатная» , ցավոք սրա հայերեն թարգմանությունը չգիտեմ, բայց սա, երևակայի, ամենահաջող ու ամենասիրելի կոմպլիմենտներից մեկն ա:oy :
Հայերեն թավշյա :)

PlesOk
09.12.2006, 20:06
դու նման ես մայրամուտի

Ուլուանա
10.12.2006, 09:47
Հաճախ կոմպլիմենտներ լսում աչքերիս մասին եմ։ Ոմանք ասում են, որ գեղեցիկ աչքեր ունեմ, ոմանք էլ դրան ավելացնում են, որ անչափ բարի աչքեր ունեմ... :roll :oy

Իսկ ամենամեծ կոմպլիմենտը, որ երբևէ լսել եմ, այն է, որ ինձ ճանաչող մարդիկ օրհնված են... :oy :oy :oy

Cassiopeia
07.02.2007, 11:18
Այս առավոտյան, բացելով ICQ-ի պատուհանը, ինձ ուղղված հետևյալ տողերը կարդացի և դրանք իսկապես համարում եմ բավականին հաջողված հաճոյախոսություն, քանի որ քանի դեռ մարդ արարածն իր մեջ հանելուկ է պարունակում, մա երբեք չի կորցնի հետաքրքրությունը ուրիշների մոտ…

M (10:30:24 7/02/2007)
06/02/2007 (19:58 GMT +04:00)
tesnes yerbeve yes khaskanam qez, te indz hamar misht haneluk kmnas?

M (10:30:24 7/02/2007)
06/02/2007 (19:59 GMT +04:00)
chnayac yerevi voch miayn indz hamar, yerevi shateri hamar es haneluk

electrical_storm
07.02.2007, 12:04
Մի հատ երիտասրդ աղջիկ դասախոս ունենք, մի օր ամբողջ կուրսի դեմն ասեց "Ձեր կուրսի ամենասիրուն տղան ես".... թոոոոււււյն էր... ուզում էի բոլոր կուրսեցիքին լեզու ցույց տայի...լոլ

dreaming
07.02.2007, 14:20
Աչքերիս համար են ինձ շատ հաճոյախոսություններ անում: Վերձին անգամ մեր աշխատողներից մեկն ասաց. «Որ նայում եմ աչքերիդ, բժժում եմ»: Դե հայի աչքեր են էլի

Ֆելո
07.02.2007, 19:30
ես կոմպլիմենտներ չեմ ստանում, որտև ինչ լավ բան որ ասում են իմ մասին, էդ կոմպլիմենտ չի այլ ճշմարտությունա:P :D

CactuSoul
07.02.2007, 19:53
Իսկ իմ ստացած կոմպլիմենտներից մեջս ամենաշատը տպավորվել է /ներեցեք հայերեն տառերով գրելուս համար/ «Կռասավիցա…»-ն:oy … Դե, դա հատուկ մարդու կողմից հատուկ «պայմաններում» արված կոմպլիմենտ էր, դրա համար էլ էր ինձ համար այն հատուկ էր:love …

Իսկ հետաքրքիր կոմպլիմենտներից…
*«բնության խզբզանք» /դա ես սեփական նախաձեռնությամբ եմ համարել կոմպլիմենտ:oy /
*«դու երբեմն ինձ ստիպում ես նստարան բարձրացնել…» /No comment!/
*«էսօր ոնց որ «Նու պագաձյի»-ի մեջի նապոն լինես…»
*"For the best girl" /իմ ընկերներից մեկի նվիրած դիսկի label-ն էր:oy /
…ու էլի շատ են եղել:P , բայց հիմա արդեն չեմ հիշում:) :

Իսկ ամենավերջին հզոր կոմպլիմենտն ինձ համար այն է, որ այս աշխարհի լավագույն մարդկանցից ու /դե ջիջիլ:P / նաև իմ ընկերուհիներից մեկն ինձ համարում է իր պահապան հրեշտակը:angel …

Philosopher
07.02.2007, 19:56
Խոստովանահայր...

Cleopatra
07.02.2007, 20:40
Օյ այնքան շատ են....................., որ չգիտեմ, որը գրեմ :esim Կլեոպատարա, որը շատերի կողմից եմ լսել, նույնիսկ դպրոցի ուսուցիչների:) , Քայլող հրեշտակն էլ է դուրս եկել, փողոցում մի անծանոթ տղա ասաց:

Mesrop
07.02.2007, 20:57
"նասկիներդ սիրուն ա…"

docart
08.02.2007, 01:05
երբ ինձ անունով են դիմում դա իմ համար համարյա կոմպլիմենտ է, քանի որ իմ ծանոթների մեծ մասը ինձ դիմում է ազգանունով: Անունիս շատ եմ կարոտում: Նույնիսկ որոշել եմ, որ տղա ունենամ իմ անունը դնեմ` Արթուր, որ գոնե այդ ձևով անունիս կարոտը առնեմ::)

CactuSoul
08.02.2007, 14:54
Վայ, Արթուր ջան:oy … Սրանից հետո ես որ հաստատ խոստանում եմ քեզ անունով դիմել:)) … Մինչև հիմա էլ անունդ չգիտեի, թե չէ առաջ էլ էդպես կդիմեի;) …

Մի օրիգինալ կոմպլիմենտ էլ հիշեցի. «Դու ավտոբուսում ես…»: Սա իմ ամենալավ ընկերներից մեկն ասաց մի անգամ: Ասաց. «…Դա ոնց որ ավտոբուս լինի: Այդ ավտոբուս բարձրանում են լավ մարդիկ: Բայց լավ մարդիկ շատ են, ու ստացվում է այնպես, որ ավտոբուսի դռներից արդեն ոմանք կախված են: Եթե մի դռնից նոր մարդ փորձի խցկվել /կամ փորձեմ խցկել/ ավտոբուսի մեջ, մյուսից անպայման մեկը կամ մի քանիսը դուրս կընկնեն…»: Մի խոսքով: Իմաստն այն էր, որ դժվար է բոլորի հետ հասցնել այնպիսի ընկերություն անել, որպիսին կուզենար: Իսկ հետո ավելացրեց, որ ես այդ ավտոբուսի մեջ եմ, հենց մեջտեղում… որ կողմից էլ սեղմեն, ես, միևնույն է, ավտոբուսի մեջ կմնամ:love … Բա՞:P :

Կարեն ջան
08.02.2007, 15:01
Չնայած չեմ ճանաչում ու չեմ տեսել Քեզ, բայց հակացա, որ լավ կզգաս էլի լսել, ավելի շուտ կարդալ` « Դու շատ հմայիչ և գրավիչ ես» :)


Առհասարակ շատ եմ կոմպլիմենտներ ստանում իմ աչքերի մասին: Սակայն վերջին կոմպլիմենտը, որ ստացել եմ, հետևյալն էր:
Միշտ շատ ձիգ ու հպարտ եմ քայլում :oy Առավորտյան գնում էի աշխատանքի: 2 տղամարդ հեռվից ինձ էին նայում, երբ հասա նրանց, նրանցից մեկն ասաց.« Դու գիտե՞ս, որ դու շատ հմայիչ և գրավիչ ես»: Իսկ մյուսը ավելարեց.« Այդ մասին նրան պետք չէ ասել, նա դա արդեն գիտի»:
Որքան էլ, որ մենք դա իմանանք սիրելի տղաներ, միշտ էլ հաճելի կրկին անգամ լսել ջերմ խոսքեր:)

Ավելացվել է 4 րոպե անց
Շատ է պատահում, որ ասում են հաճելի խոսքեր:
Բայց մտածում եմ գլուխ գովել կլինի, որ սկսեմ ես էլ գրել, թող գրողները չնեղանան իրենք հաստատ արժանի են եղել նման խոսքերի :hands

docart
09.02.2007, 01:14
Վայ, Արթուր ջան:oy … Սրանից հետո ես որ հաստատ խոստանում եմ քեզ անունով դիմել:)) … Մինչև հիմա էլ անունդ չգիտեի, թե չէ առաջ էլ էդպես կդիմեի;) …

Շատ շնորհակալ եմ կոմպլիմենտի համար:)

Lady In Love
10.02.2007, 19:48
Շատ են, բայց ամենաշատը դուրս գալիս է, որ ՆԱ ինձ ասում է, որ ես հրաշք եմ…:love

Lilushik
11.02.2007, 11:57
Ինձ մի անգամ ասեցին .
-Ոնց որ առանց թևերի հրեշտակ լինես...
Մի անգամ էլ մեկ այլ մարդ ասաց.
-Դու թևեր էլ կունենաս... :angel
Իսկ վերջին կոմպլիմենտը, որ ստացել եմ իմ կուրսեցուս կողմից էր...Նստած էինք լսարանում մեկել ասաց,որ այն օրը ինքն ու մեր կուրսից մեկ աղջիկ խոսում էին,թե կուրսում ում են շատ սիրում,և ով է շատ սիրուն... ասաց որ 2 նոմինացիաներում էլ կայի:oy

CactuSoul
09.03.2007, 15:43
Քիչ առաջ ընկերներիցս մեկին ասացի. «Դու դեմք ես», նա էլ ինձ՝ թե՝ «Իսկ դու դեմք ես դեմքի [նկատի ուներ իրեն] համար, այսինքն՝ դեմքի քառակուսի»:hands :

Tumbler
09.03.2007, 17:39
Ինձ մի կես տարվա ընթացքում մի յոթ անգամ ասել են,որ ես շատ լավ եմ պարում.:oy

Հեթանոս Հրեշտակ
09.03.2007, 18:11
Այսօր էլ բոլորն իմ մարտի 8-ը շնորհավորում էին:img , ասում էին շատ սիրուն եմ:vayreni

Firegirl777
09.03.2007, 18:15
Վերջերս մի հիանալի կոմպլիմենտ ստացվեց, բայց իմ կողմից, կներեք պետք է ռւոսերեն գրեմ.
Մի տղայի հետ նստած էինք մացատռեց թե ինչ է նշանակում маковая росинка, որից հետո ասացի, որ այդ օրը նա ինձ համար հենց маковая росинка էր..... բաաաաաա

Taurel. . . .
13.03.2007, 22:11
Ամենահաճելին , երբ քեզ ասում են , որ դու շատ ռոմանտիկ ես ............ ախր շատ լավ ես է զգում քեզ էտ ժամանակ:oy .................. հա, մեկ էլ որ ասում են առանց քեզ չէր լինի, մի տեսակ ուրիշա էլի, սովորականը չի....................

Արամ
13.03.2007, 22:33
Ուրեմն ասեմ, Կենսաբի ժամին վիտամիններ ենք անցնում, Կենսաբի դասատուն ասեց Վիտամին նշականումա կյանք, ես ել ասի Լուս ջան դու իմ ՎԻՏԱՄԻՆՆ ԵՍ:

Philosopher
13.03.2007, 23:52
Հրաշք–մարդ...
Հրաաաշքս...

Արամ
14.03.2007, 14:46
Վայ ես ես հակառակն եմ գրել, լավ ասեմ,
Ուտեմ քեզ դու իմ Միակն ես`ԿՅԱՆՔ:

Firegirl777
16.03.2007, 20:15
Ինձ վերջերս կոմպլիմետների մի շարան ուղեկցեց, նույն մարդու կողմից իհարկե, սկզբից ասաց, որ ինձ հետ իրեն շատ հանգիստ է զգում, հետո, որ արդեն սովորել է ինձ և ի վերջո, որ այլևս չի կարող առանց ինձ, բայց......................... սիրո մասին ոչ մի խոսք

Selene
16.03.2007, 23:36
Ամենաթարմ կոմպլիմենտը, որն ինձ շա՜տ -շա՜տ ուրախացրեց:)
Դու աշխարհի ամենալավ ու գեղեցիկ, ամենախելացի ու հետաքրքիր, ամենաբարի ու զգացմունքային աղջիկն ես
Մի քիչ անհամեստություն արեցի, պարզապես տառացիորեն գրել եմ այն, ինչ ասվել է ինձ:oy :oy

CactuSoul
17.03.2007, 14:29
Ինձ վերջերս կոմպլիմետների մի շարան ուղեկցեց, նույն մարդու կողմից իհարկե, սկզբից ասաց, որ ինձ հետ իրեն շատ հանգիստ է զգում, հետո, որ արդեն սովորել է ինձ և ի վերջո, որ այլևս չի կարող առանց ինձ, բայց......................... սիրո մասին ոչ մի խոսք
Չե՞ս կարծում, որ հենց դա էլ կոչվում է սեր: Հո սիրելը պոզով-պոչով չի՞ լինում;) : Թե՞ այդ 3 բաղձալի բառերն են այդքա՜ն կարևոր քեզ համար:) :

Firegirl777
17.03.2007, 18:17
Չե՞ս կարծում, որ հենց դա էլ կոչվում է սեր: Հո սիրելը պոզով-պոչով չի՞ լինում;) : Թե՞ այդ 3 բաղձալի բառերն են այդքա՜ն կարևոր քեզ համար:) :

Ես քեզ հետ լիովին համաձայն եմ, որ հենց դա է սերը բայց արի ու այդ անձնավորությանը համոզի, որ երկար տարիներ հետո հաշվարկված կյանով ապրելուց ու սեր չիմանալուց հետո, ինչպես նաև սիրո մասին իր ունեցած սխալ պատկերացումներից հետո վերջապես հանդիպել է հենց իրեն սիրուն ու դա անբացատրելի զգացմունք չէ, այլ հենց ՍԵՐ առանց այլ և այլի:think

CactuSoul
17.03.2007, 18:28
Իսկ դու փորձիր ինքդ նրան «ստիպել» հասկանալ, որ դա հենց ՍԵՐն է:) … Հը՞;) :

Լավ, հերիք է օֆֆտոպենք:

Մի կոմպլիմենտ էլ հիշեցի… Սա ավելի շուտ կարելի է ինքնակոմպլիմենտ համարել, որի հեղինակը ես եմ. «Մենք կյանքում նույնն ենք, ոնց որ "զեֆիրը շոկոլադում":nyam »:

CactuSoul
19.03.2007, 16:30
Arisol-ի ստորագրությունն ինձ մի կոմպլիմենտ էլ հիշեցրեց:roll … Ընկերուհիներիցս մեկն է ինձ ասել. «դու ցեխոտ կոշիկներով մտել ես սիրտս»:oy : Ի տերբերություն Նարեի ստորագրության, այս դեպքում «ցեխոտ կոշիկներով» մեկի «սիրտը մտնելն» իսկական կոմպլիմենտ էր, քանի որ դա նշանակում էր, որ ես, այսպես ասած, իմ արժանի տեղն արդեն ունեմ նրա սրտում ու ինչ էլ լինի, ինչքան վատ բաներ էլ անեմ, միևնույն է, մնալու եմ այնտեղ:love …

Cassiopeia
03.08.2007, 13:29
Վերջին ամենահիշարժան ու ամենասիրուն կոմպլիմենտը` Քաղաքացին ինձ նմանեցրեց "Մեծ քաղաքի լույսերը" ֆիլմի միջի կույր աղջկան, որ ծաղիկ էր վաճառում::love

Taurus
03.08.2007, 15:50
Վերջին ամենահիշարժան ու ամենասիրուն կոմպլիմենտը` Քաղաքացին ինձ նմանեցրեց "Մեծ քաղաքի լույսերը" ֆիլմի միջի կույր աղջկան, որ ծաղիկ էր վաճառում::love

Ինձ ըտենց բան ասեին կտաի "աշքերը" :o կհանեի

Apsara
03.08.2007, 17:17
Եթե 10 հատ վարդ վերցնես ու կանգնես հայելու առաջ կտեսնես 11 վարդ ու ամենագեղեցիկը դու կլինես:
չնայած սա SMS-ա;)

Selene
03.08.2007, 19:16
Վերջի ստացածս կոմպլիմենտներն արվել են իգական սեռի ներկայացուցիչների կողմից, ընդ որում երկուսն էլ ինձ հաճելիորեն զարմացրեցին::love
Առաջինը մի անծանոթ տատիկ էր, որ իր տան դիմացի ծաղիկներն էր ուզում ջրել, դույլը ձեռքին մոտեցավ ինձ, ես կանգառից քիչ վերև, իրենց տան մոտ կանգնած, երթուղային էի սպասում, ընդ որում չափազանց անտրամադիր, նայեց, բարևեց, հետո էլ ասաց. « Սիրուն ես, աղջիկ ջան, ճիշտ էս ծաղիկի նման, շորդ էլ նույն գույնի է», մի քիչ հետո էլ նայեց, ավելացրեց « Դե սիրունն ուրիշ է էլի», ու գնաց ծաղիկը ջրելու:
Երկրորդն էլ այսօր մեր բանկի աղջիկներից մեկն ասաց քիչ առաջ. » Դու էս բանկի ամենալուսավոր մասնիկն ես, իրոք»:

Աբելյան
06.02.2008, 13:02
վերջի անգամ ինձ "պուպուշ" երևի Լևոնի թվերին էին ասել :)

*e}|{uka*
06.02.2008, 13:20
Թե կասկածում ես , որ ես լավ ճաշակ ունեմ կանգնիր հայելու առջև ;)

Dayana
06.02.2008, 14:53
վերջի անգամ ինձ "պուպուշ" երևի Լևոնի թվերին էին ասել :)

վայ ես եմ չէ ասել :oy հա ինչ անեմ որ պուպուշ ես պիտի ասեմ "պուպուշ ";) մանավանդ որ էդ իմ ամենալավ ասաց կոմպլեմենտնա :oy

Գալաթեա
06.02.2008, 15:26
Հարազատս...բայց դա կոմպլիմենտ չէր, փաստի արձանագրում էր: Մինչև հիմա ջերմություն եմ զգում էդ բառից :)

ChildOfTheSky
06.02.2008, 16:02
Էս վերջերս մի աղջիկ ասաց._ Դու շախմատիստի հայացք ունես :

Baobab
06.02.2008, 16:05
Ինձ մի անգամ մեկն ասեց PLAYBOY:good...լուրջ եմ ասում դա մի ուրիշ թմբիր է...չնայած ես այդքան էլ ....

Երկնային
25.02.2008, 18:06
Ամենալայն իմաստով. աղջիկ, թե տղա, հակառակ սեռից, թե նույն:

Համեստությունը չի խրախուսվում ;)

առանց համեստություն անելու կասեմ… :P

հիշում եմ… ամենասիրուն կոմպլիմենտը փոքրիկ տղայից եմ ստացել… :love
յոթ տարեկան երեխա, սիրահարվել էր ինձ… ամեն տեղ հետևիցս էր վազվզում…:oy
անունս չգիտեր… կանչում էր.
-Գեղեցկուհի՛, այ գեղեցկուհի՛… իսկ ինչու՞ ես դու տենց գեղեցկուհի… :D
իսկ հետո հարցրեցի թե ինչու ա ինձ սիրում, ասեց…
-Դու սիրուն ու լուսավոր ես, մազերդ երկար են , իսկ աչքե~րդ այնքան հմայիչ… :love

այ թե մեր տղաները տենց չեն կարա է… :P

Dayana
25.02.2008, 18:09
առանց համեստություն անելու կասեմ… :P

հիշում եմ… ամենասիրուն կոմպլիմենտը փոքրիկ տղայից եմ ստացել… :love
յոթ տարեկան երեխա, սիրահարվել էր ինձ… ամեն տեղ հետևիցս էր վազվզում…:oy
անունս չգիտեր… կանչում էր.
-Գեղեցկուհի՛, այ գեղեցկուհի՛… իսկ ինչու՞ ես դու տենց գեղեցկուհի… :D
իսկ հետո հարցրեցի թե ինչու ա ինձ սիրում, ասեց…
-Դու սիրուն ու լուսավոր ես, մազերդ երկար են , իսկ աչքե~րդ այնքան հմայիչ… :love

այ թե մեր տղաները տենց չեն կարա է… :P

վայ ինչ լավ բալիկա եղել :love

Belle
26.02.2008, 13:02
շատ եմ ուրախանում,որ ինձ հրեշտակ են ասում
բայցամենահաջող կոմպլիմենտը երեկ էր-5տարեկան երեխայի կողմից. մի քանի հատ նկար ցյուց տվեցինք ասեցինք ովա ամենասիրունը, ասեց ոչ մեկ, ասում եմ ո՞նց, ասումա "Ամենասիրունը դու ես " :oy /իմ նկարը չկար էլի/

Ռուֆուս
26.02.2008, 13:35
Մենակ ես եմ ստեղ անկապ կոմպլիմենտներ ստանում:

Հենց երեսիս ինձ ինչ ասես չեն ասել - պարսիկ, պարսկահայ, ամերիացի շպիոն, արտասահմանցի (ու հլը մի բան էլ զարմանում են, որ հայերեն գիտեմ :D )սփյուռքահայ, բոմժ (ջինսերիս պատճառով), մլիցա (փոքր երեխա էր ասողը, երևի կապույտ կուրտկայիս համար), պոժառնիկ (ընկերոջս մաման էր ասողը, էս էլ երևի նարնջագույն կուրտկայիս պատճառով)......

Բայց պարսիկ ու պարսկահայ արդեն էնքան շատ եմ լսել, որ սովորել ու համակերպվել եմ.....

Մի անգամ էլ խանութում Գրանդ Քենդիի հալվա էի առնում, էս վաճառողը ասում է, մենակ թահինով հալվա է մնացել: Ասում եմ թահինը ինչ է, պատասխանում է "Ինչ-որ արևելյան բան է, ձեր կողմերը պիտի որ շատ տարածված լինի...." Թե մեր կողմերը որն էր, մինչև հիմա չիմացա..... :D

Dayana
26.02.2008, 13:55
Մենակ ես եմ ստեղ անկապ կոմպլիմենտներ ստանում:

Հենց երեսիս ինձ ինչ ասես չեն ասել - պարսիկ, պարսկահայ, ամերիացի շպիոն, արտասահմանցի (ու հլը մի բան էլ զարմանում են, որ հայերեն գիտեմ :D )սփյուռքահայ, բոմժ (ջինսերիս պատճառով), մլիցա (փոքր երեխա էր ասողը, երևի կապույտ կուրտկայիս համար), պոժառնիկ (ընկերոջս մաման էր ասողը, էս էլ երևի նարնջագույն կուրտկայիս պատճառով)......

Բայց պարսիկ ու պարսկահայ արդեն էնքան շատ եմ լսել, որ սովորել ու համակերպվել եմ.....

Մի անգամ էլ խանութում Գրանդ Քենդիի հալվա էի առնում, էս վաճառողը ասում է, մենակ թահինով հալվա է մնացել: Ասում եմ թահինը ինչ է, պատասխանում է "Ինչ-որ արևելյան բան է, ձեր կողմերը պիտի որ շատ տարածված լինի...." Թե մեր կողմերը որն էր, մինչև հիմա չիմացա..... :D

Էս ինչ կոմպլեմենտաշատ մարդ ես :hands

Երկնային
29.02.2008, 16:04
լավ, սա էլ արդեն ոչ փոքրիկ տղայից է եղել… նույնիսկ լաց եմ եղել այս խոսքերից… :oy

«Դու աննկարագրելի կատարյալ ես… վախենում եմ, որ կարթնանամ, ու կտեսնեմ, որ միայն անմոռանալի երազ էիր…» :love

Empty`Tears
01.03.2008, 16:25
Մենակ ես եմ ստեղ անկապ կոմպլիմենտներ ստանում:

Հենց երեսիս ինձ ինչ ասես չեն ասել - պարսիկ, պարսկահայ, ամերիացի շպիոն, արտասահմանցի (ու հլը մի բան էլ զարմանում են, որ հայերեն գիտեմ :D )սփյուռքահայ, բոմժ (ջինսերիս պատճառով), մլիցա (փոքր երեխա էր ասողը, երևի կապույտ կուրտկայիս համար), պոժառնիկ (ընկերոջս մաման էր ասողը, էս էլ երևի նարնջագույն կուրտկայիս պատճառով)......

Բայց պարսիկ ու պարսկահայ արդեն էնքան շատ եմ լսել, որ սովորել ու համակերպվել եմ.....

Մի անգամ էլ խանութում Գրանդ Քենդիի հալվա էի առնում, էս վաճառողը ասում է, մենակ թահինով հալվա է մնացել: Ասում եմ թահինը ինչ է, պատասխանում է "Ինչ-որ արևելյան բան է, ձեր կողմերը պիտի որ շատ տարածված լինի...." Թե մեր կողմերը որն էր, մինչև հիմա չիմացա..... :D

Հայկ ավելացնեմ ցուցակդ, չնեղանաս...
Համեստ, Տափուկ.. ;)

Ավելացվել է 53 վայրկյան անց

լավ, սա էլ արդեն ոչ փոքրիկ տղայից է եղել… նույնիսկ լաց եմ եղել այս խոսքերից… :oy

«Դու աննկարագրելի կատարյալ ես… վախենում եմ, որ կարթնանամ, ու կտեսնեմ, որ միայն անմոռանալի երազ էիր…» :love

Օյ... :P

Ռուֆուս
01.03.2008, 18:02
Հայկ ավելացնեմ ցուցակդ, չնեղանաս...
Համեստ, Տափուկ.. ;)

Վայ, կոմպլիմենտ ստացա.... Տափուկը առաջին անգամ ա ընդ որում, մերսի :)

Lapterik
02.03.2008, 22:25
Էս վերջերս ինձ մի երկու անգամ ասել են նրբացել ես, հավեսին կոմպլիմենտա:

Belle
03.03.2008, 19:27
Էսօր մեկն ասեց "Արդար արև" :oy
գուցե սխալ եմ հասկացել, կամ կատակ է արել / :D /, բայց ես որպես կոմպլիմենտ եմ ընդունել ու բավական հաջող :P

Modigliani
09.03.2008, 16:32
ոնց եմ քեզ սիրում.... :D

սրանից էն յան կոմպլիմենտ չկա :cool:

Kita
09.03.2008, 17:02
Մի անգամ հետաքրքիր ձևով արված այսպես ասված կոմպլիմենտ էր;), մոտս տպավորվել է;) այսինքն նայած ում համար, բայց ռուսերեն պիտի գրեմ…;)
Наглая, но хорошая.:D:P

Երկնային
09.03.2008, 20:37
Վերջերս մեկ օրվա ընթացքում մի քանի հոգի ինձ «Գարուն» անվանեցին… գեղեցիկ է… :oy

Paradise
28.03.2008, 13:40
Ամենալայն իմաստով. աղջիկ, թե տղա, հակառակ սեռից, թե նույն:

Համեստությունը չի խրախուսվում ;)



կարելի ա ռուսերեն ասեմ՞ благодарим твоих родителей за то что ты есть չամ կարող բառերով ասեմ իմ ուրախությունը այդ պահին

Janita Hero
06.04.2008, 01:59
արժանացել եմ Արև, Գարուն, Հեքիաթ, Փափուջ և այլ կոմպլիմենտների, բայց մեկը կա, որից ես ուղղակի հալվում եմ……………… ԲՈՂԲՈՋԻ՜Կ, այ էտ իմ համար վերջն ա՜,

dvgray
06.04.2008, 02:49
արժանացել եմ Արև, Գարուն, Հեքիաթ, Փափուջ և այլ կոմպլիմենտների, բայց մեկը կա, որից ես ուղղակի հալվում եմ……………… ԲՈՂԲՈՋԻ՜Կ, այ էտ իմ համար վերջն ա՜,
Շաաաատ- շատ ներողություն :oy :):
Բայց չես ասի՞: Փափուջ-ը ի՞նչ է:

Հ.Գ. թուրքերենում էտ բառը նշանակում է "տապչկա": Ենթադրում եմ, որ նշված կոմպլիմենտը թուրքերեն տվյալ բառի հետ կապ չունի չէ՞ ;)

Ra$Ta
06.04.2008, 11:13
Կլինի ստացածի մասին չէ այլ արածի :D
Չգիտեմ ինչքանովա կոմպլիմենտ , բայց դզումա - Ես պռոստը չեմ հասկանում , դու ոնց ինքդ քեզ գիշերը չես բռնաբարում ::D Էս ասեցի ու հետո մի 5 րոպե ուշքի չէի գալիս :D

Լեո
06.04.2008, 14:12
Հենց այսօր եմ ստացել ինձ ուղղված ամենահաջող կոմպլիմենտը, որից շատ շոյվել եմ.:oy
ինձ ասեից, որ ես շատ լավ հայր և ամուսին կլինեմ:oy

Երկնային
06.04.2008, 16:20
Կլինի ստացածի մասին չէ այլ արածի :D
Չգիտեմ ինչքանովա կոմպլիմենտ , բայց դզումա - Ես պռոստը չեմ հասկանում , դու ոնց ինքդ քեզ գիշերը չես բռնաբարում ::D Էս ասեցի ու հետո մի 5 րոպե ուշքի չէի գալիս :D

վայ մեռաաաա :D:D տեռորի~ստ :D

Նորմարդ
06.04.2008, 16:30
Էս վերջերս ստացած կոմպլիմենտ
«Ի՞նչի ես էդքան մտածում, քո նման տղեն միշտ էլկհասնի իր ուզածին»:)

nnaarreek
06.04.2008, 20:05
"Դանակ ըլներ ձեռս կսպանեի քեզ"

Էտ պահին շաաատ հաճելի կոմպլիմենտ եր:):)

Նարե
17.04.2008, 16:09
:loveԵս ուրիշ աղջիկների չեմ տեսնում , բոլորը թափանցիկ են , իսկ դու լուսավոր ես, շող ես արձակում

:loveԱղչի, մերա քո վրա սիրահարվելով, ամեն վայրկյան ոնց որ թազա սիրահարվեմ


ես երկու կոմպլիմենտներն ել նույն մարդուց եմ լսել և ավելի թանկ բարեր չկան ինձ համար , չնայաց իրա ներկայությունը իմ կյանքում վեր ե ամեն տեսակ կոմպլիմենտից

Երվանդ
17.04.2008, 18:01
:loveԱղչի, մերա քո վրա սիրահարվելով, ամեն վայրկյան ոնց որ թազա սիրահարվեմ


:oԷս կոմպլիմենտ էր:o

Նարե
17.04.2008, 18:22
[QUOTE=Ervand;767993]:oԷս կոմպլիմենտ էր:o[/ՔՈւՈՏԵ]

Երբ քո սիրաց անձնավորությունը քո մեջ 5 տարի հետո ել կարողանում ե նոր բան տեսնել և գրավվել, այո կոմպլիմենտա

Երվանդ
17.04.2008, 18:28
[QUOTE=Ervand;767993]:oԷս կոմպլիմենտ էր:o[/ՔՈւՈՏԵ]

Երբ քո սիրաց անձնավորությունը քո մեջ 5 տարի հետո ել կարողանում ե նոր բան տեսնել և գրավվել, այո կոմպլիմենտա

«Աղչի», ու «քո վրա» պահերը որ փոխարինենք կդառնա իմ կարծիքով, լօլ բայց ես ինչ եմ խորացել չեմ ջոգում:D:D:D

Նարե
17.04.2008, 18:40
[QUOTE=Ervand;768105][QUOTE=_Nanuk_;768069]

«Աղչի», ու «քո վրա» պահերը որ փոխարինենք կդառնա իմ կարծիքով, լօլ բայց ես ինչ եմ խորացել չեմ ջոգում:D:Դ:D[/ՔՈւՈՏԵ]

դե ցաvոք սրտի ինքը հայկական կրթություն բնավ չունի,և հաyերենը գիտի միայն խոսակցական մակարդակով , բայց դա ենկան ել կարևոր չի արդեն կարցում եմ

Երվանդ
17.04.2008, 18:42
[QUOTE=Ervand;768105][QUOTE=_Nanuk_;768069]

«Աղչի», ու «քո վրա» պահերը որ փոխարինենք կդառնա իմ կարծիքով, լօլ բայց ես ինչ եմ խորացել չեմ ջոգում:D:Դ:D[/ՔՈւՈՏԵ]

դե ցաvոք սրտի ինքը հայկական կրթություն բնավ չունի,և հաyերենը գիտի միայն խոսակցական մակարդակով , բայց դա ենկան ել կարևոր չի արդեն կարցում եմ

Հա հաստատ, կարևորը Դուք Ձեզ լավ եք զգացել:)

unknown
17.04.2008, 19:16
Ադամանդը քո կողքին մի քար է:

Fedayi
30.04.2008, 15:58
Մի երեխա այսօր այնքա~ն անկեղծ ինձ "ձաձա" ասեց...
Հուզվեցի /ներքուստ, իհարկե/:cry

Երկնային
30.04.2008, 16:05
Մի երեխա այսօր այնքա~ն անկեղծ ինձ "ձաձա" ասեց...
Հուզվեցի /ներքուստ, իհարկե/:cry

ինձ էլ ձմեռը փողոցում մի անծանոթ երեխա նենց անկեղծ ասաց.
«Բայց դու իսկական ՁուՅնանուշիկ ես է~… աՅի՛ տանեմ քեզ մեր տուն…» :D

նենց մռութ էր… :love:oy

ivy
30.04.2008, 16:43
Իմ ստացած բոլոր «հաջող» կոմպլիմենտները, մեր մեջ ասած, կենդանական ծագում ունեն: Ու այնքանով են հաջող, որ երբեք չեմ մոռանա, ասենք՝ կոալա, մուկ, շուն, զեբր (թե դա ո՞ր մեղքիս համար), էշ՝ իր իշուկ տարբերակով, ագռավ (շա՜տ լավ եմ երգում), բզեզ...
Ու մեկը չեղավ, ասի՝ ջեյրան :cry

Երկնային
30.04.2008, 16:52
Իմ ստացած բոլոր «հաջող» կոմպլիմենտները, մեր մեջ ասած, կենդանական ծագում ունեն: Ու այնքանով են հաջող, որ երբեք չեմ մոռանա, ասենք՝ կոալա, մուկ, շուն, զեբր (թե դա ո՞ր մեղքիս համար), էշ՝ իր իշուկ տարբերակով, ագռավ (շա՜տ լավ եմ երգում), բզեզ...
Ու մեկը չեղավ, ասի՝ ջեյրան :cry

դու իմ ջեյրա~ն :love

հը՞ն, ո՞նց էր… :oy

ivy
30.04.2008, 17:45
դու իմ ջեյրա~ն :love

հը՞ն, ո՞նց էր… :oy

Սա իմ ստացած ամենահաջող կոմպլիմենտն էր, շնորհակալ եմ :oy

Malina
27.05.2008, 16:04
Նուրբ էակ , այնքան հաճելի էր այն էլ սիրելի մարդու կողմից :love

Երկնային
27.05.2008, 17:06
լաաաավ… ասում եմ…http://funportal.info/smiles/smile283.gif

սաղ մեկ են ինձ լացացնելու համար… :D
բառացի չեմ հիշում, բայց նման մի բան էր…

«դու աստղ ես… ուզում եմ կողքիդ լինել, որովհետև մյուսների կողքին մութ է…
պետք ես ինձ, ոչ թե որովհետև քո կողքին լուսավոր է, այլ որովհետև քեզ հետ լույսն էլ պետք չի…»

ջահել թվերս հիշեցի… :noti

Stranger
02.06.2008, 13:27
Դու իսկական խենթ ես

Tatev
04.06.2008, 23:00
Պարապմունքից մի տղա պարապմունքի ժամանական անընդհատ նայում էր, էս դասատուն էլ չդիմացավ ասեց."այ տղա դե հերիք ա էլի, ինչ ես էդքան նայում" Սա էլ լուրջ-լուրջ թե." Հրեշտակ եմ տեսել ընկեր Գ......." Հալվեցինք.......:love:love:love

varduuhi
28.06.2008, 14:01
:)Ծաղկավաճառի մոտից անցնելիս եղբորս տղան ասաց,- Էս վարդերից սիրուն է իմ հորքուրը:):):love

Lady-In-Red
28.06.2008, 21:04
ինձ անցած օրն ասեցին, որ ես միշտ հրաշք եմ... չգիտեմ ճիշտ ասեցին, թե ոչ, բայց հավատացի :D

Լեո
28.06.2008, 23:23
Չեմ հիշում` ասել եմ արդեն, թե չէ... Ինձ ասեցին, որ ես լավ հայր կլինեմ:oy

VisTolog
29.06.2008, 13:36
Չգիտեմ ինչքանովա կոմպլիմենտ, բայց ինձ ակումբում հաճախ են ասում ''դու դեմք ես''. :oy
Իսկ կյանքում :cry2

Narinfinity
23.09.2008, 11:46
Ամենալայն իմաստով. աղջիկ, թե տղա, հակառակ սեռից, թե նույն:

Համեստությունը չի խրախուսվում ;)

Այն, որ հրաշք եմ գործել...
Որ կարող եմ ստեղծագործել,
Նվիրվել, սիրել առանց սիրվելու,
Գիտեմ ես բաշխել, նվիրվել, ներել,
Բայց հեշտ չէ էլի կյանքը ինձ համար...
Երջանիկ եղեք, մեկմեկու սիրեք, սա է երևի ցանկություն բարի,
Թող միշտ կատարվի...:think

comet
23.09.2008, 12:22
Էս ինչ բուլկի աղջիկ ես:think
Հիմա չգիտեմ դա հաջող, թե անհաջող կոմպլիմենտ համարեմ:think
:D:D

Dayana
23.09.2008, 13:50
իմ ստացած ամենաօրիգինալ կոմպլեմենտը սա էր՝
Մազերոդ ոնց որ սարից իջնող ոչխարների հոտ լինի :D ասելա իմ կուրսեցիներց մեկը, ով ինձ հետո երկու ժամ բացատրում ու համոզում էր, որ դա իրա լավագույն կոմպլեմենտնա :D :D

Հայկօ
12.11.2008, 23:49
Ինձ մի շատ լավ աղջիկ (:love) մի անգամ ասաց, որ ինձ ավելի շատ ոչ թե իմ այսօրվա մասնագիտությամբ է պատկերացնում, այլ, ասենք, Գուչիի կամ Դիորի գովազդներում որպես մոդել նկարվելիս :B: Բա՞ :):

Աբելյան
16.05.2010, 01:51
"Կյանք", մեկ էլ "սերըըըս"…:love:oy

Rhayader
16.05.2010, 01:54
Վերջերս էր, սպասեք հիշեմ:D հա, «սպասի, շատ մեծ ա, ցավացնում ա»:P

Ռեդ
16.05.2010, 01:55
Վերջերս էր, սպասեք հիշեմ:D հա, «սպասի, շատ մեծ ա, ցավացնում ա»:P
Ինչ-որ մեկին սրսկում էի՞ր մեծ ասեղով շպրիցով: :think

Rhayader
16.05.2010, 02:05
Ինչ-որ մեկին սրսկում էի՞ր մեծ ասեղով շպրիցով: :think

Ինչ-որ իմաստով՝ կարելի ա և էդպես ասել:D

lovely lady
16.05.2010, 03:24
Շատ է եղել, որ ասեն գեղեցիկ խոսքեր, բայց ամենաշատը ինձ դուր է եկել «My heart» արտահայտությունը:

Մոդերատորական. Կարդացեք Ակումբի կանոնադրությունը (http://www.akumb.am/rules.php)։ Մասնավորապես ֆորումում արգելվում են լատիներեն տառերով հայերեն գրառումները: Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը (http://www.akumb.am/showthread.php?t=497), Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման: Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։ (http://hayeren.am/?p=convertor)

Գրառումը փոխարկվել է հայատառի:

Firegirl777
16.05.2010, 08:59
Մայրիկիս միշտ էլ նմանեցրել են Սիլվա Կապուտիկյանին ու նրա ողջ կայնքի ընթացքում միշտ էլ եղել են դեպքեր երբ կամ հենց իրեն կամ իր մեջքի ետևում այդ անունն են տվել, նշելով որ նման է հայուհի բանաստեղծուհուն, բայց մի դեպք որին ինքս ականտես եղավ անցավ բոլորից առաջ իր յուրօրինակությամբ, Մայրիկիս հետ քայլում ենք փողոցում, դիմաիցից մի կին է գալիս, նայեց ու հենց այնպես, ի միջայլոց խոսքի ասես ասելուց լիներ.
- Այ կնիկ, տնաշեն, ինչ էլ Սիլվային նման ես...
Մոտ երկու րոպե չենք կարողանում սթափվել այնքան ոչ թե ասածից այլ ասելու ձևից, իսկ հետո պայթեց ծիծաղը ու մինչև տուն մի լավ ծիծաղեցինք, անընդհանտ հիշելով այդ խոսքերը.
Այ այդպիսի կոմպլիմենտ

Արևածագ
16.05.2010, 10:41
«Այնպես ես շողում, կարծես ներսումդ լույս է վառվում...»:oy: Սա հայերեն:
«Այնքան սիրուն ես, մտածեցի՝ անպայման թուրք կլինես...»:D Սա էլ մի ադրբեջանցի է ասել՝ ռուսերենով:

Meme
16.05.2010, 12:06
Ուրեմն ես էլ մի հատ հիշեցի,շաատ եմ ստանում կոմպլիմենտներ, առանց չամազանցնելու,բայց ամենաշատը,որ ինձ դուր է եկել դա «Ոնցոր ֆառֆռից տիկնիկ լինես»-ն է:love:oy

Leo Negri
16.05.2010, 14:09
1-ին տեղ - "ՏԱԿԱՆՔ!!!!!" - շաաաատ մոտիկ մի մարդ, բազմիցս
2-րդ տեղ - "Ոնց որ դրախտի օձը լինես" - ևս մի մոտիկ մարդ, չեմ հիշում, ինչ առիթով
3-րդ տեղ - "Լյով, դու գոնե նկատում ես աղջկեքը վրեդ ոնց են նայում?" - ապշած Արտյոմ, Հաղթանակի այգի, ինչ որ կարևոր թեմա քննարկելուց

Rhayader
16.05.2010, 14:59
Դե, Լյով, ռազ էդքան անկեղծանում ենք, ես էլ գրեմ.
1) «Աստվա՛ծ իմ» (պատահական աղջիկ, որ դեմս դուրս եկավ Թումանյան-Սարյան խաչմերուկում գիշերվա 12-ին)
Շատ եմ սիրում, երբ ինձ այդպես են անվանում:
2) արդեն նշածս՝ «սպասի, ախր շատ-շատ մեծ ա է, ցավացնում ա» (ոչ պատահական աղջիկ)
3) «Դե, ես չէի ուզի, որ իմ բոյֆրենդն ինձանից գեղեցիկ լինի» (մինչև միրուք պահելս էր, բավականին սիմպո աղջիկ)

VisTolog
16.05.2010, 16:04
Հանճար :))

Էլիզե
16.05.2010, 16:19
Ասում են՝ հմայիչ ժպիտ ունեմ... երևի ձեռք են առնում …:esim:esim

Արևածագ
16.05.2010, 20:36
իմ ստացած ամենաօրիգինալ կոմպլեմենտը սա էր՝
Մազերոդ ոնց որ սարից իջնող ոչխարների հոտ լինի :D ասելա իմ կուրսեցիներց մեկը, ով ինձ հետո երկու ժամ բացատրում ու համոզում էր, որ դա իրա լավագույն կոմպլեմենտնա :D :D

Հաճոյախոսությունն իսկապես լավն է, մանավանդ, որ այն Սողոմանի «Երգ - երգոցի» տողի նմանությամբ է. «Քո վարսերը նման են այծերի հօտերի, որոնք իջնում են Գաղաադից» ։

Meme
16.05.2010, 20:43
հաա մոռացա ասեմ,ասում են նաև, որ թշիդ փոսիկը շաատ սիրունա:oy

Մանուլ
16.05.2010, 22:19
«Ոնց որ չարաճճի երեխա լինես». ես սա ընդունեցի որպես կոմլիմենտ :)):
«Ոնց որ արև լինես» :):
«Ոնց որ էն մուլտիկի միջի "львёнок"-ը լինես /Я на солнышке лежу/. ես սա էլ ընդունեցի որպես կոմլիմենտ :D:
...
Բայց սրանք հեչ:

Ստացածս կոմպլիմենտներից ամենաօրիգինալը 2-ն են, բայց չեմ ասի :D: Իհարկե, եթե դրանք համարենք կոմպլիմենտ, որովհետև իմ մտքով չէր անցնի, որ դրանք կոմպլիմենտներ են, եթե կոմպլիմենտ անողները չասեին :)):

Lord
16.05.2010, 23:06
«ՎՆԱՍ» հուսով եմ որ ասողները որպես կոմպլիմենտ են ասում

Նաիրուհի
16.05.2010, 23:15
Միանշանակ հաճոյախոսություն էր, ոչ թե ճշմարտություն, բայց շատ ուրախացա, երբ ընկերներիցս մեկը 21-ամյակիս ասաց.
-Աշխարհի ամենասիրված աղջկա ծնունդը շնորհավոր...

Նաիրուհի
16.05.2010, 23:54
Հենց նոր վերջին 4 ամսվա ամենահաճելի խոսքերն ստացա։ Իմ հրաշք Գինոսյանից:love։ Ես գրել էի, որ գիտեմ, որ եսասիրություն է նրանից պահանջել, որ մեզ շատ ժամանակ հատկացնի։ Ուղղակի ես շատ եսասեր եմ :-( Ու իրեն շատ եմ սիրում
Իսկ նա գրեց.
«Ես էլ քեզ եմ շատ սիրում, դու լավ մարդ ես, ու կփորձեմ մի քիչ նաև իմ եսասիրության պատճառով քեզ շատ տեսնել»... :oy

Rhayader
17.05.2010, 09:50
հաա մոռացա ասեմ,ասում են նաև, որ թշիդ փոսիկը շաատ սիրունա:oy

Մի աղջիկ գիտեմ, էդ իրա քթանցքների մասին էին ասել: «Թշիդ փոսիկը շատ սիրուն ա»:

SSS
21.05.2010, 14:11
Ինձ համար ամենասիրելի հաճոյախոսություններն են' իսկական ընկերս, քեզ հետ էնքան հեշտ ա...
Աբսուրդի հասնողնեի շարքից մի քանիսը.
Քայլում եմ փողոցով.
_Արա էս աղջիկը ապոկալիպսիս ա:unsure
***
_Քուրս ինչ պարզ ճակատ ունես:}
***
Էս մեկն էլ գրեմ,իմ "ամենասիրածնա"

-Տղեք հլը նայեք էս աղջիկը թարթինջները ֆենելա:D

AniwaR
21.05.2010, 14:38
Դե լավ, բոլորը թիթիզացան, մի քիչ էլ ես թիթիզանամ, թե չէ հեսա կասեն «տուտուզիկ»-ից էն կողմ ինձ էլ ուրիշ կոմպլիմենտ չեն անում::D:oy

Դեռ Գյումրիում էի ապրում էդ ժամանակ, 9-րդ դասարան, ինչքան հիշում եմ: Ինչ-որ տեղ էի գնացել ու տուն հետ դառնալուց, մի շենք կար, դրա մոտով էի անցնում միշտ: Ու էդ օրը դրսում՝ շենքի դիմաց, 2 տղա երեխեք էին կանգնած՝ ինձանից 4-5 տարի փոքր (էդ տարիքում դա հսկայական տարբերություն ա:) ), ես քայլում էի դեպի իրենց, նայեցին իմ կողմը, ու մեկը դարձավ ընկերոջը, թե. «Ծո՜, հըլը նայի ինչղ սիրուն աղջիկ է:love»: :D:D:oy Էդպես, ասվածը հասցեագրված էր Ծո-ին, բայց շատ բարձր ստացվեց, ես էլ լսեցի: Դե համոզված էի, որ ես եմ, մոտակայքում էլ ոչ ոք չկար, ու ինձ էին նայում:

Էսենց, շատ անկեղծ էր ու անմիջական, դրա համար միշտ հիշում եմ, ու դեմքիս ժպիտ ա գալիս: )) Հուսով եմ՝ իրենց ճաշակը տեղն էր էլի: :))

Meme
21.05.2010, 14:47
Մի աղջիկ գիտեմ, էդ իրա քթանցքների մասին էին ասել: «Թշիդ փոսիկը շատ սիրուն ա»:




:DՉէ,իմ կոմպլիմենտը իհարկե այտերիս վրայի փոսիկի մասին էր

Meme
21.05.2010, 14:48
Մի աղջիկ գիտեմ, էդ իրա քթանցքների մասին էին ասել: «Թշիդ փոսիկը շատ սիրուն ա»:




:DՉէ,իմ կոմպլիմենտը իհարկե այտերիս վրայի փոսիկի մասին էր

Հայուհի
13.06.2010, 16:22
Սիր, ժպիտդ նենց եմ սիրում:love
:oy

Արևհատիկ
23.06.2010, 18:24
Երեկ մազերս կտրել եմ ու դրանից հետո ով տեսնում ա, ասում ա «սազում ա շա՜տ», «սիրունացել ես» և այլն:))
Բայց ամենաշատը քեռիիս տղայի ասածը ինձ դուր եկավ. «ուխ, սիմպո ես»:love


Էնքան ասեցին ես էլ եմ արդեն հավատում :D

Հայուհի
14.07.2010, 14:43
Մի քանի օր առաջ Պոլիտեխնիկի դասախոսներից մեկը ինձ ասաց.
- Պարոնյանը մի հատ լավ խոսք ուներ ՝ «Ոչ բռով ջուր խմելուց կկշտանաս, ոչ էլ սիրուն աղջկա հետ խոսելուց»:oy

SSS
14.07.2010, 15:21
Երկու օր առաջ գնում եմ աշխատանքի,մեր շենքի մոտ բեռնատարի նման մի մեքենայա կանգնած...ու ես գրեթե քսվելով ստիպված եմ անցնել...մեկ էլ վերևից իջնող դեմք եմ տեսնում(դե մեքենան բարձր էր),ռոմանտիկ ու սեքսուալ մի հայացք և խոսքեր, որոնց ողջ կյանքս էի սպասել.
-Քուրիիիիկ,,մազերդ ինչ որակով են:'

Բա չասեի, հլա մի բոյիս նայի բուսաթիս:sad... մազերս:beee

Ձայնալար
14.07.2010, 16:46
Վարսավիր ա եղել հաստատ: Նորմալ տղամարդը կասի գեղեցիկ, սեքսուալ … որակովը ո՞րս ա, հո բոթաս չի :D

aerosmith
14.07.2010, 17:13
լավ ուրեմն էսօր նկարիս տակ մեկը քոմմենթ էր գրել
"ԸՆկերուհիդ ինչ բախտավորա"
ես տենց էլ չջոկեցի թե էդ աղջիկը որտեղից մտածեց որ ես ընկերուհի ունեմ :think

Ժունդիայի
14.07.2010, 20:06
Չգիտեմ հաջող ա, թե զվարճալի, բայց տատուցս էմ ստացել մի անգամ…:lol

-բալա ջան, ինշխոր աղճիգ էղնիս....:love
-իիի՜ի տաաաա՜աաա՞տ...:aaa
-:stop մա՜աաշկըըդ

Էլիզե
14.07.2010, 20:11
Ինձ մի անգամ մի պարմանի ասաց`
-Լավ ընտանիքից ես, դու էլ նենց ոչինչ, լավ աղջիկ ես Էրևում, կուզեի կնիկս քո նման լիներ.... :D

Փաստորեն` նենց ոչինչ աղջիկ եմ :D ... լացելու բան է, իսկ ես ծիծաղում եմ :))

Magic-Mushroom
15.07.2010, 12:50
1,Երեւի Լեւոն Տեր Պետրոսյանի կողմից
-Բայց ծնողներդ քեզ ինչ գեղեցիկ են ստեղծել,շատ գեղեցիկ կապույտ աչքեր ունեսhttp://spice-forum.biz/extensions/imotion_smileydesign/imotion/imotion02.gif

ես այդ ժամանակ շատ ուրխացա,քիթս բարձր ման էի գալիս:hands

2,Հասմիկ Կարաբետյանի կողմից,միամիտ նկարվելուց ձեռքս կպել էր նրա կուռծքին,ես կարմրել էի,նա ասաց
-Ինչ գեղեցիկ ես երբ հուզվում ես,մի ամանչի:D

3,Կենսաբանության ուսուցչուհուս կողմից
-Եթե Էրկիը չի բողոքում որ 4 է ստացել,ապա բոլորդ լռեք;)

4,Կոբզոնի կողմից
-Դու շատ խելացի երիտասրդ ես,քեզ մեծ ապագ է սպասվում:P

5,Կարմիր բերետավորների հրամանատարի կողմից
-Տղես եկավhttp://spice-forum.biz/extensions/imotion_smileydesign/imotion/imotion02.gif

6,Ավետ Բարսեղյանի կողմից
-Դու անձնագրի կարիք չունես,քո դեմքը անձնագիր է:B

Sophie
15.07.2010, 12:57
լավ ուրեմն էսօր նկարիս տակ մեկը քոմմենթ էր գրել
"ԸՆկերուհիդ ինչ բախտավորա"
ես տենց էլ չջոկեցի թե էդ աղջիկը որտեղից մտածեց որ ես ընկերուհի ունեմ :think

Չես հասկացե՞լ ակնարկա արել:D

ՆանՍ
15.07.2010, 13:09
Երեկ մտել էի խանութ, ժպտալով բան հարցրեցի, մեկ էլ վաճառող կինն ասեց` վայ ազիզ ջան էս ինչ սիրուն ես էս բրեկետներովդ , ոնցոր բռլյանտներ լինեն ատամներիդ շարած, չհանես էլի, թող տենց մնա միշտ:D

Aware
26.07.2010, 15:58
Ամենահաջողը չգիտեմ, բայց ամենաօրիգինալը էն էր ,որ մի աղջիկ ասաց. <<Զիդանի դիմագծերն ունես>>...Քանի որ Զիդանը ամենասիրածս ֆուտբոլիստն ա(կոմպլիմենտ անողը չգիտեր), իմ համար վերջն էր էդ կոմպլիմենտը:

Դեկադա
27.07.2010, 07:45
Չգիտեմ հաջող ա, թե զվարճալի, բայց տատուցս էմ ստացել մի անգամ…:lol

-բալա ջան, ինշխոր աղճիգ էղնիս....:love
-իիի՜ի տաաաա՜աաա՞տ...:aaa
-:stop մա՜աաշկըըդ

Հա դե ճիշտ ա ասել էլի::)

մաշկդ նկատի ունեմ:D

Էլիզե
16.08.2010, 11:30
Եղբորս տղան մի անգամ ինձ ասաց.
-Հորքուր, դու նենց լավն ես, ոնց որ տղա լինես... :)

Yellow Raven
16.08.2010, 11:54
-Տվար:))

Meme
16.08.2010, 12:27
-Ֆիգուրադ,կառուցվածքդ ոնցոր գծած լինի:o
-Քո նմանները էնքան քիչ են,հազար տարին մեկ են ծնվում:love

Դե ես էլ:oy

Nare-M
16.08.2010, 18:09
Իմ մտերիմ ընկերներից մեկը ինձ միշտ "հրեշտակ", "հրաշք աղջիկ" է ասում: Մի քանի անգամ էլ ասել է- "Զարմացած եմ, որ նման սրտով, նամանավանդ աղջիկ կա…" (թե ինչու, "նամանավանդ աղջիկ", այդպես էլ լավ չհասկացա): Մի անգամ էլ ասաց թե "Քո երկու աշխարհը (աչքերս) ամեն ինչ պատմում են քո մասին…":oy

Արամ
16.08.2010, 18:18
ինչ իմաստ կա այս բոլոր կոմպլիմենտերը այստեղ գրելու՞ ըստ իս ետի մի փոքրիկ պարկա որտեղ այդ հիանալի զգացմունքներն են որը ստացել ես դրանք լցելու, դա բոլորին ասել, ըստ իս գեղեցիկ չի։

Ուլուանա
17.08.2010, 01:14
Ստացածս լավագույն կոմպլիմենտներից մեկը, որն, ի դեպ, լսել եմ տարբեր մարդկանցից. «Դու իմ խիղճն ես»։

CactuSoul
04.09.2010, 02:55
Քանի շատ չեն հնացել, ասեմ. վերջերս մի քանի հոգի կրկնել են «դու դեմք ես» կոմպլիմենտը: Նաև (սրա համար եմ թեման մտել) մի հովոտ օր, երբ թեթևակի քամի էր փչում, գործընկերներիցս մեկը, աշխատավայրի բակում կանգնած, ասաց՝ «Քեզ քամին սազում ա»: Քանի որ ինձ դուր է գալիս ներդաշնակ լինել բնության հետ, ես միանգամից ու մեկընդմիշտ ընդունեցի դա՝ իբրև կոմպլիմենտ:oy:

romanista
04.09.2010, 21:31
սիրածս աղջկա կողմից՝
- դու աննորմալ ես:hands:D

Չախալ
04.09.2010, 21:51
Բժիշկը թոքերիս ռենգենը նայելուց ասեց, որ նօրածնի թոքեր ունոմ:Ըտենց կոմպլիմենտ ես առաջին անգամ եմ ստացել ու ետ բոցաաաաաաաաա:D:hands

Երվանդ
04.09.2010, 22:39
Բժիշկը թոքերիս ռենգենը նայելուց ասեց, որ նօրածնի թոքեր ունոմ:Ըտենց կոմպլիմենտ ես առաջին անգամ եմ ստացել ու ետ բոցաաաաաաաաա:D:hands

Բա որ տենց ա, ինչի՞ էիր տարել մոտը:think:))

Պոզիտրոն
04.09.2010, 22:43
Բա որ տենց ա, ինչի՞ էիր տարել մոտը:think:))
Աշկիս կամիսիայի ա գնացել: Ետ դեպքում դա հեչել կոմպլիմենտ չի դա ուղղակի դատարկ խոսքեր են

Արամ
05.09.2010, 00:18
իսկ իմ թոքերը դիակի թոքերի հետ համեմատած մեռած վիճակում է

Արևհատիկ
06.10.2010, 19:02
Մի քանի օր առաջ մորքուրիս թոռնիկը խաղում էր: Մեկ էլ չգիտեմ ինչ հիշեց, եկավ, թե.
-Դու արև ես, դու բոլորին ջերմացնում ես:))

Սենց հաջող կոմպլիմենտ մենակ փոքրիկ երեխան կաներ :roll

Հարդ
06.10.2010, 19:46
Կարծեմ մենահամերգիցս հետո էր, մեկը մոտեցավ, ասեց. էդ փոքր գործիքից տենց մեծ ձայն ո՞նց ե կարողանում հանել::oy

Meme
06.10.2010, 20:03
Տատիկս երեկ ակնոցները աչքերին դնելուց հետո ասաց.
-Ինչ գեղեցիկ փայլուն աչքեր ունե՜ս բալեեես,-ես զարմացած,
- Տաաատ իմ աչքերը նոր ես տեսնում,
-Դե բալես ակնոցով ուրիշա,իսկ առանց ակնոց սովորական աչքեր են էլի:)
Բաաա:P:oy

Սլիմ
06.10.2010, 20:32
Անցյալ տարի գնացել էի ընդհանուր ստուգման, բժշկուհին ոչինչոտ աղջիկ էր, հարցրեց.
-ում մոտ եք վիրահատել քիթը?
-ինչի լավ չի ստացվել?
-չէ շատ բնականա:)
կոսվեննի կոմպլիմոնտ էր, բայց ես ինձ ահագին լավ զգացի: Կանանց արած կոմպլիմենտներից ավելի լավ եմ զգում ինձ, հաստատ գիտեմ, որ կուտ չի:D

Lion
07.10.2010, 08:06
Հակառակորդ փաստաբանի կողմից.

- Այսբերգ,, կպնում ես ու խորտակում...

:)

Lord
08.10.2010, 10:53
Ակումցիներից մեկից են ստացել
- զզվում եմ քեզանից:))

VisTolog
08.10.2010, 11:12
Ակումբցիներից մեկից եմ ստացել ու կարծում եմ քեզ էլ ա էդ նույն մարդն ասել:))
- սերս :yea

CactuSoul
25.10.2010, 19:10
Վերջին «ստացածս կոմպլիմենտն» օրիգինալ էր, էդպիսին դեռ չէի լսել: Քայլում էի Մաշտոցի պողոտայով, երբ խաչմերուկից երկու տղա շրջվեցին: Հասցրի միայն մեկի դեմքի ժպիտը տեսնել, մի տեսակ պայծառացավ էդ տղան, ու լսեցի մյուսի ձայնը. «Էս ի՜նչ գործ ա…»: Երևի Աստծո գործ նկատի ուներ, չգիտեմ:)):

Ungrateful
30.10.2010, 02:44
Վերջին 2 օրվա ընթացքում, ստացա մինչ օրս ստացած ամենա օրիգինալ կոմպլիմենտներից 2-ը /եթե ոչ ամենա օրիգինալները/`
1. «Քեզ երբևէ ասել ե՞ն, որ դու ահավոր սեքսոտ ուղեղ ունես:»
2. «Բայց դու նենց լավ էլ симпатичное дитя:» (հեղինակը մի աղջիկ էր, որն երկրորդ ապօրինի զավակիս հասակակիցն է:unsure:)))

Հ.Գ. Նկատել եմ, որ սենց մանրուքներով աչքս ընկած մարդիք երկար են հիշվում:good:

Մանանա
30.10.2010, 23:59
վաաայ, ասեմ? մի օր (վաղուց) ակումբցիներից մեկն ինձ անվանեց "դյուրասել կուլ տված տարօրինակ արարած":D շատ օրիգինալ էր

6-oper
11.11.2010, 13:20
Դաժանս ............

Jarre
11.11.2010, 14:34
Տնաշեն էնքան բոյով ես, որ էրեխուս գրկում ես բարձրությունից սիրտը խառնում ա :D

paniaG
11.11.2010, 17:31
Որ ժպտում էս լուսարձակում ես:oy
աղջիկ էր ասողը չէր ղաբի...երեվի:D

One_Way_Ticket
11.11.2010, 19:11
Ամենաշատը այս մեկն է հիշվել` с такими глазищами одна дорога - в кино:

Rhayader
11.11.2010, 20:35
Որ ժպտում էս լուսարձակում ես:oy
աղջիկ էր ասողը չէր ղաբի...երեվի:D

Ո՞վ իմանա:oy

Leo Negri
12.11.2010, 03:25
Էսօր, մի քանի ժամ առաջ, սինգապուրցի մարքեթինգի դասախոսի կողմից:

Anand: "You do martial arts?"
Leo Negri: "How do you know?"
Anand: "Your posture betrays you."
Leo Negri: :o

Մոտավոր թարգմանություն: Ասումա բա էս չլինի ինչոր մարտարվեստ ես անում: Ասում եմ հա, ինչ իմացաք: Ասումա` կեցվածքիցդ էրևումա:
Էլ չասեմ, ինչ հաճելի էր նման բան լսելը: Խոսալուց պարզվեց, որ ինքնել ուեչի րյու կարատեի սև գոտիա:

Անտիգոնե
12.11.2010, 18:43
-Խաղաղ եք ինչպես ծովը:
(:think)

Cassiopeia
26.11.2010, 21:35
Իմ ավելի շուտ Կորյունչիկի ստացած ամենահաջող կոմպլիմենտը.

- Տղայիդ տեսնելով գիտես ի՞նչ մտածեցի: Ժամանակն է աղջիկ ունենալու:

VisTolog
26.11.2010, 21:40
Դաժանս ............

Սադիստս::love

Հայուհի
26.11.2010, 21:46
Մի քանի օր առաջ ոմն ակումբցուց ստացած կոմպլիմենտ՝

Շատ լավն ես, ուղղակի շատ վատն ես:))

Հիմա մտածում եմ՝ էդ ամենահաջողնա, թե՞ ամենաանհաջողը:think

VisTolog
06.12.2010, 00:48
Զզվանք::))

Հարդ
06.12.2010, 09:24
Երեկ, ակումբցուց (էս անվանումից կարգին կխնդաս աչքիս:D)
-Բայց նման ես... (Նիկոլաս Քեյջին)
:love

Morg
08.12.2010, 17:26
ջրի կաթիլի պես պարզ էս:love

MaryMay
14.12.2010, 19:02
"Դու, իհարկե, ունես թերություններ, ու ես մի օր կգտնեմ դրանք" :)

Vardanito
14.12.2010, 20:38
Իմ հետ չի պատահել,բայց ասեմ,ընկերս մի անգամ, իրանց դասարանի աղջկան ասաց,<<ոնց որ բանս լինես>>:Ուղիղ իմաստով չէր էլ ուզում ասել,այլ ուզում էր ասել կինս լինես

Rhayader
14.12.2010, 20:53
<<ոնց որ բանս լինես>>
Սա քո ստացած լավագույն կոմպլիմե՞նտն է:

anahit96
14.12.2010, 22:35
Ան ջան ոնց որ հոլանդական վարդ լինես:D

VisTolog
14.12.2010, 22:40
Իմ հետ չի պատահել,բայց ասեմ,ընկերս մի անգամ, իրանց դասարանի աղջկան ասաց,<<ոնց որ բանս լինես>>:Ուղիղ իմաստով չէր էլ ուզում ասել,այլ ուզում էր ասել կինս լինես

Խի ուղիղ իմաստը ո՞րնա::))

Vardanito
14.12.2010, 23:17
Սա քո ստացած լավագույն կոմպլիմե՞նտն է:

Եթե հայերեն լավ կարդալ չգիտես ասեմ որ գրած է,եթե չալարես 2 տող կարդաս կտենաս,իսկ եթե կատակ անել չգիտես ետ արդեն քո պրոբլեմն ա,գնա սովորի

Արամ
15.12.2010, 00:13
Ան ջան ոնց որ հոլանդական վարդ լինես:D

Շատ ես քեզ տանկացնում?:8

AniwaR
15.12.2010, 10:53
Զատո սիրուն ծիծիկներ ունի::yea

anahit96
15.12.2010, 15:13
այսինքն.......ինչ ես ուզում ասես դրանով???

ՆանՍ
15.12.2010, 15:18
Շատ ես քեզ տանկացնում?:8


այսինքն.......ինչ ես ուզում ասես դրանով???

Anahit ջան երևի ուզում ա ասի, որ դու լաաաավ չաղ ես:D

anahit96
15.12.2010, 15:22
իիիիիիի ինչ չաղ??Ինձ սաղ օրը ասում են հաց կեր մի քիչ չաղացի

Ungrateful
15.12.2010, 15:47
իիիիիիի ինչ չաղ??Ինձ սաղ օրը ասում են հաց կեր մի քիչ չաղացի

Որ ասում են՝ կեր:

anahit96
15.12.2010, 16:42
նիհար լավա.....

CactuSoul
15.12.2010, 16:45
Ամենաշատ տպավորվածներից մեկը.

Դու իմ տեսած տխուր ժպիտներից ամենասիրուն տխուր ժպիտն ունես:
:love:oy

anahit96
15.12.2010, 16:52
Այսօր ընկերուհուս հետ կանգնած էինք ու մի հատ տղա/ինքը շատ լավ սովորող,ակնոցներով տղաներիցա/ մոտեցավ ու ասեց. <<Գիտես դու իմ կարդացած գրքերից ամենահաստն ու դժվարն էիր>>:Հիմա մենք ծիծաղում ենք,ինքը ասումա գիտեք այս խոսքերի համար ինչքան եմ մտածել`365 օր:

anahit96
15.12.2010, 16:53
ուղղված էր ընկերուհուս

Meme
23.01.2011, 22:44
Չգիտեմ հաջող էր,թե ոչ բայց այսօր երբ առաջին անգամ դրսում անջատեցի ականջակալներիս երգի ձայնը,միամիտ լսեցի,որ ասեցին.
-Նորաձևություննա քայլու՜մ,-նենց էլ գրագետ էր,ինքս զարմացել էի:o,համ ջղայնացա,որ լսեցի,համ ծիծաղս էր գալիս:oy

Իսկ մի քանի օր առաջ մեկը այնքան մոտ կողքովս անցավ,ու էնքան բարձր ասաց,որ արդեն ականջակալներով լսեցի.
-Բայց ինչքա՜ն գեղեցիկ են ձեր աչքեր՜ը...էնքան էի ջղայնացել էդ տղայի վրա:angry,որ ամբողջ զայրութս խեղճ ընկերուհիներիս վրա եմ թափել:oyախր պարտադիրա տեեենց բարձր ու մոտիկ համարյա գոռան ականջիս մեջ,այ էս մեկի վրա ավելի շատ էի ջղայնացել,բայց ընթանրապես ամաչեցի,էն էլ շատ:oy

Ձմերուկ
25.01.2011, 12:25
Ջրահարս ;)

Izzy
25.01.2011, 14:30
Ինձ արված ամենահաջողված հաճոյախոսությունը Ջրահարսն է եղել ,որը արել է իմ ուսուցիչը::)

Tianshi
25.01.2011, 15:42
Ջրահարս ;)


Ինձ արված ամենահաջողված հաճոյախոսությունը Ջրահարսն է եղել ,որը արել է իմ ուսուցիչը::)

Տարօրինակ զուգատիպություն թե ջրահարսների հավաքույթ?:dance

VisTolog
26.01.2011, 10:47
Արջուկ::))

Chilly
26.01.2011, 17:18
Ջան անձամբ չգիտեմ, էն թեմայի մեջ էին գրել, առաջին կոմպլիմենտա, թե ամենալավ կոմպլիմենտ, լավ չեմ հիշոմ, բայց հաստատ 2 ռուսալկա կար:;)




Ինձ արված ամենահաջողված հաճոյախոսությունը Ջրահարսն է եղել ,որը արել է իմ ուսուցիչը::)


Ջրահարս ;)


Հմմ... :)

nune'
29.01.2011, 20:11
չեմ կարող կոնկրետ մեկը առանձնացրել, դրանք հա կրկնվում են ու յուրօրինակ մի բան չեմ կարող հիշել անկեղծ ասած...միայն մի բանն է հաստատ, եթե սիրելի անձնավորությունդա դա ասում, միշտ էլ ամենօրիգինալնա ու հաճելին:hands

Էլիզե
30.01.2011, 14:32
Սուսանիկ` "Ասի՛, դու իմ հորքո՞ւրն ես թե քույրի՞կս..." :esim :))

John
30.01.2011, 18:28
Ինչքանով ա հաջող, էդ դուք մտածեք, երեկ սպաներից մեկն ասեց 'ես հպարտ եմ, որ ծառայում եմ քեզ հետ նույն զորամասում'

Արամ
30.01.2011, 19:17
Ծիտ :love:D

CactuSoul
30.01.2011, 23:21
Ստացածս վերջին «կոմպլիմենտի» չակերտները հանեմ հագից. այսօր ինձ անվանել են մայրապետ:) Մայրապետ չեմ, է, սուրբ եմ, սուրբ:P:))

(:beee)

"Green eyes"
31.01.2011, 14:50
Սիրուն աչքեր ունեմ,զմրուխտ են:

Malxas
31.01.2011, 14:54
Ինձ սովորաբար կոմպլիմենտներ չեն անում, բայց վերջերս ես մի աղջկա արեցի անակնկալից քիչ մնաց աթոռից ընկներ: Ես նրան կոչել էի Տիեզերքի կենտրոն և խաղաղության ապաստարան :)

"Green eyes"
31.01.2011, 15:42
Ես կոմպլիմենտներ շատ եմ լսել,բայց ամեն մեկն էլ մյուսին նման չէր ու բոլորն էլ յուրահատուկ էին,ուղղակի ամենաշատը այս էր տպավորվել :

Հայկօ
31.01.2011, 19:45
Ինձ սովորաբար կոմպլիմենտներ չեն անում, բայց վերջերս ես մի աղջկա արեցի անակնկալից քիչ մնաց աթոռից ընկներ: Ես նրան կոչել էի Տիեզերքի կենտրոն և խաղաղության ապաստարան :)

Ծիծաղի՞ց :oy:

Malxas
31.01.2011, 20:48
Ծիծաղի՞ց :oy:

Իմ արած կոմպլիմենտներից կանայք սովորաբար չեն ծիծաղում, բայց եթե ուզում ես կարող ես կարդալ ու ծիծաղել :)

Հարդ
16.03.2011, 20:25
Այսօր. «Բարի սիրտ ունես, լավ կլինի»:
:roll
Երբեք չէի մտածել էդ ուղղությամբ, լրիվ նորություն էր:oy:
Եթե անգամ մինչ էդ բարի չէր, բարիացավ Սիրտս լցվել էր:roll

CactuSoul
30.03.2011, 14:39
Երեկ մասնագետն (չգիտեմ՝ գրիմյոր են անվանում, make-up անող, թե ոնց…) ասաց, որ շատ գեղեցիկ շրթունքներ ունեմ:oy
Իսկ լուսանկարիչն ասաց, որ շատ ֆոտոգենիկ եմ, հետո էլ ավելացրեց, թե. «Շատ փիս մասնագիտություն ա, օրումեջ սիրահարվում եմ…»:D Ուրիշ պարագայում նման մտքից կվիրավորվեի, բայց տվյալ դեպքում ընդունեցի որպես կոմպլիմենտ:pardon:oy

Meme
30.03.2011, 19:22
էն օրը կուրսեցիներիցս մեկը,որին շատ եմ սիրում,ու հաստատ կեղծավորություն արած չէր լինի ասումա.
-Հլը նայեք Մերիին,էնքան լավնա չայի հետ կծես ու խմես...
Ճիշտա շատ են օգտագործում այս կոմպլիմենտը,բայց ես շա՜տ եմ սիրում...
Բա՞ որ ասում եմ չեն թողնում մի վայրկյան տխուր նստեմ:oy...մի խոսքով լավն էր:love

Meme
30.03.2011, 20:28
Հա մոռացա ասեմ մեկ էլ ասում են.
-Մե՜եր նենց հավես ես ծիծաղում,լսում եմ իմ ծիծաղնելա գալիս...
Բա որ ասում են Մե՛ր, էնքան եմ սիրում,որ ,անունս էլ արդեն ինձ համար դարձել է կոմպլիմենտ...

Հ.Գ. Ինչքան էլ կարճ լինի մեկա գտնում են անուն կարճացնելու ձևը,մեկա ես սիրում եմ որ էդպես են ասում:oy....

Lusinamara
31.03.2011, 16:02
Ինձ համար շատ համով կոմպլիմետ էր ՄԱՅՄՈՒՆ-ը :D:hands երբ ընդամենն ասում էր՝ ԻՄ ԼՈւՍԻՆ :)

Yevuk
03.04.2011, 00:37
Էսօր մի բժշիկ ինձ ասեց, որ շակալի (հայերենը չգիտեմ) աչքեր ունեմ: :)) Կարծես թե լավ իմաստով էր:

Malxas
03.04.2011, 20:58
Էսօր մի բժշիկ ինձ ասեց, որ շակալի (հայերենը չգիտեմ) աչքեր ունեմ: :)) Կարծես թե լավ իմաստով էր:

Իմ կարծիքով նա կովի աչքերի հետ է շփոթել: Կարծես այդ կենդանու աչքերն են գեղեցիկ համարվում :))

Yevuk
04.04.2011, 21:30
Իմ կարծիքով նա կովի աչքերի հետ է շփոթել: Կարծես այդ կենդանու աչքերն են գեղեցիկ համարվում :))

Չէ, հաստատ չէր շփոթել: Կովերը կարծես թե անտառներում չեն ապրում չէ՞::8

VisTolog
04.04.2011, 21:57
Սրտակեր::)) Չեմ հիշում ով ու երբա ասել::D

Quyr Qery
04.04.2011, 22:05
Սրտակեր::)) Չեմ հիշում ով ու երբա ասել::D
Գայն է ասել,,,մի 2 շաբաթ առաջ......:P:)

VisTolog
04.04.2011, 22:08
Գայն է ասել,,,մի 2 շաբաթ առաջ......:P:)

:D Իրան հիշում եմ, բայց ինքը չի եղել…

Quyr Qery
04.04.2011, 22:14
:D Իրան հիշում եմ, բայց ինքը չի եղել…

Բա ով ա եղել,,,հլը պռիզնատ արի:D.....լավ էլ հիշում ես.....:P

VisTolog
04.04.2011, 22:24
Բա ով ա եղել,,,հլը պռիզնատ արի:D.....լավ էլ հիշում ես.....:P

Չէ, դու չես եղել, հետո՞ ինչ, որ կինս ես::P:D
Իսկականից չեմ հիշում ով ա եղել::beee

Quyr Qery
04.04.2011, 22:27
Չէ, դու չես եղել, հետո՞ ինչ, որ կինս ես::P:D
Իսկականից չեմ հիշում ով ա եղել::beee

Հա,,կինդ եմ,,,բա ոնց:D..... զատո մի հատ կոմպլիմենտ ինձ չես արել......:(......

Malxas
04.04.2011, 22:48
Չէ, հաստատ չէր շփոթել: Կովերը կարծես թե անտառներում չեն ապրում չէ՞::8

Իհարկե անտառում չեն ապրում: Բայց ես չգիտեի, որ անտառի թեմա է շոշափվել :8

Հայուհի
05.04.2011, 10:08
:D Իրան հիշում եմ, բայց ինքը չի եղել…

Կարողա ես էի՞:8

CactuSoul
26.04.2011, 00:00
Մարդիկ, եկել եմ՝ հետներդ կիսվեմ:love
Այսօր ինձ համար շատ կարևոր մի մարդ ասաց. «Դու շատ լավ ու լուսավոր մարդուկ ես»:love Էնքա՜ն լավ զգացի:oy…
Իսկ մի ուրիշ էլի շատ կարևոր մարդ ասաց, որ շատ սիրուն եմ, ոնց որ Վոնգ Կար Վայի ֆիլմերից լինեմ:) Յուրահատուկ կոմպլիմենտ էր ու հասավ մինչև հոգուս խորքը:oy:

Նաիրուհի
26.04.2011, 00:56
Ես էլ կիսվեմ... :oy

Երկնքին էինք նայում։ Ասացի.
-Ինչ ափսոս, չէ՞, որ ոչ մի աստղ չկա...
-Երկնքում չկա, բայց իմ կողքին կա...
:oy :love

Անահիտ
26.04.2011, 10:03
ինչ անձնական են ընդունում մարդիկ օդում ասած քաղցր խոսքերը…

Աբելյան
26.04.2011, 12:09
Վերջին 3 ամսվա ընթացքում էնքան եմ ստացել...:love

Симпатичный армянин!

И ВСЁ ТАКИ КОТИК... МУРРР... МУР...

Мужчин с ТАКИМИ глазами больше не бывает... СУПЕР))))

Очень мужественный и обалденно красивый мальчик

ММММ....КАКОЙ ПАРЕНЬ))))

люблю молодых людей горячих...сама мусульманка

супер парень
Չգիտեմ որ մեկն առանձնացնեմ::oy

CactuSoul
26.04.2011, 12:11
ինչ անձնական են ընդունում մարդիկ օդում ասած քաղցր խոսքերը…

:esim
Օրինակ ես օդում ասածները էստեղ գրում եմ միայն այն դեպքում, երբ յուրահատուկ ձևակերպում ունեն, բայց նաև նման դեպքերում նշում եմ, որ «օդում ասած» էր: Իսկ անձնական ընդունում եմ միայն նրանք, որոնք հատուկ մարդկանց կողմից են ասված:

Համ էլ՝ դե մեզ մի քիչ լավ զգանք, էլի՜:oy…

Altair
26.04.2011, 22:39
Դու նրանցից տարբերվում ես:
Այսոր 27-րդ-ն էր

RADIOmanyachka
26.04.2011, 23:05
Ծնողներիս պես թանկ ես ինձ համար :friends:

anahit96
27.04.2011, 15:55
Երեկ ինձ ասեցին.«Աչքերդ նման են ծովի կապույտին,լազուր երկնքին»: :( Բայց իմ աչքերը սև են

ՆանՍ
29.04.2011, 13:11
Երեկ ստացել եմ կյանքիս մեջ ամենաանակնկալ ու ամենահաճելի կոմպլիմենտը:love. 5-րդ դասարանի մի աղջնակ 5 րոպեում գրեց ակրոստիքոս իմ մասին:oy:D

Սևանը քո աչքերի մեջ է,
Որքան գեղեցիկ ես
Ֆիազեդայի պես
Իրական դու հրեշտակ
::))
Շնորհակալ եմ Լիանչիկ ջան, սա ես կյանքում չեմ մոռանա...

Ameli
02.05.2011, 14:32
Մի անգամ ինձ դասախոսներից մեկն ասացին . "Դու տառապում ես խրոնիկ քնքշությամբ"

Meme
03.05.2011, 22:48
Մոռացել էի ասել...Երեկ եմ լսել.
–Բարև տաատ ջան,ո՞նց ես,

-Բարև Արևս,Լուսինս:love....Հենց դուռը ծեծեցիր լույսերը տվեցին:o:loveբայց զատո ուրախացա:P

Ariadna
04.05.2011, 08:59
Ընդհանրապես էս թեմայում չեմ գրում, ինձ համար մի տեսակ ծիծաղելի ա, երբ մարդիկ պատմում են, թե ով իրանց ոնց ա գովել :D Բայց էս մեկը պետք ա գրեմ, հենց նոր եմ ստացել, ավելի շուտ նոր եմ կարդացել Կլօրիս շնորհավորանքների թեմայում՝ շնորհակալությունների մասում, սիրտս յուղ ա կապել :))

Ախր էս Արիադնային շատ եմ սիրում, է : Համ էլ միակ աղջիկն ա, որ ավելի հումորով ա, քան Ձայնալարը: Հլը զգացեք՝ ի՜նչ եմ ասում: Ավելի հումորով քան Ձայնալարը : Ֆանտաստիկա ա:

AniwaR
24.05.2011, 12:12
Բժշկին «դարդերս» պատմելու ձևից բժիշկն ինձ հարցնում է.

- Բժշկականի ուսանո՞ղ եք:

:)) Բժշկականի ուսանող չեմ: :Պ

Meme
24.06.2011, 19:46
Երեկ եմ լսել,ու եկել եմ կիսվեմ ձեզ հետ
-Մե՛ր,էնքա՜ն լավ ձայն ունես,ու հավես ես խոսում,որ ժամերով կլսեմ քեզ,ու չեմ հոգնի,նենց համով ես խոսում:love....

Ավվ ջան շնորհակալ եմ:oyմի տեսակ չէի սպասում,ու էդ ավելի հաճելի էր,ու համարում եմ ստացված և ամենահաջողներից մեկը;)

araqscomp
25.06.2011, 14:00
Որ նման եմ Սիրուշոյին,շատ հաճելի եր լսել,որովհետեվ մինչև այդ շատ էի սիրում նրան,որ իմացա,հատկապես:

Մինա
25.06.2011, 14:27
Մի հազար տարի առաջ ասում էին ինչ նանարիկն ես,մի քիչ ուշ `ինչ լավ մաշկ ունես,ավելի ուշ `ինչ գեղեցիկ են աչքերդ,հիմա երևի շատ եմ դախացել:beee, մենակ լսում եմ.շնորհակալություն լավ խորհրդիդ համար::lol

Ameli
25.06.2011, 14:41
Մի հազար տարի առաջ ասում էին ինչ նանարիկն ես,մի քիչ ուշ `ինչ լավ մաշկ ունես,ավելի ուշ `ինչ գեղեցիկ են աչքերդ,հիմա երևի շատ եմ դախացել:beee, մենակ լսում եմ.շնորհակալություն լավ խորհրդիդ համար::lol

Մեկ էլ՝ շնորհակալություն լավ գրառման համար :) ուժեղ, համարձակ ու խելացի կին եք թվում :aha

Մինա
25.06.2011, 18:04
Մեկ էլ՝ շնորհակալություն լավ գրառման համար :) ուժեղ, համարձակ ու խելացի կին եք թվում :aha
Չեմ թվում Ամելի ջան:Համ ուժեղ, համարձակ ու խելացի կին եմ,համ էլ շատ համեստ::D

StrangeLittleGirl
25.06.2011, 19:15
Ամենահաջող չգիտեմ, բայց ամենաօրիգինալը :))
- Հայացքիդ մեջ մայրական հոգատարություն կա:
Կամ նման մի բան, հիմա չեմ հիշում: Եթե շփոթել եմ, թող հեղինակն ուղղի :D

Universe
25.06.2011, 22:59
Մի հազար տարի առաջ ասում էին ինչ նանարիկն ես,մի քիչ ուշ `ինչ լավ մաշկ ունես,ավելի ուշ `ինչ գեղեցիկ են աչքերդ,հիմա երևի շատ եմ դախացել:beee, մենակ լսում եմ.շնորհակալություն լավ խորհրդիդ համար::lol

Դուք շա՜տ լավ մաշկ ունեք, շատ գեղեցիկ աչքեր, շատ գեղեցիկ եք... ;)
Հաջող է՞ր...:))

Ameli
26.06.2011, 09:52
Իսկ " Ձեր ստացած ամենաանհաջող կոմպլիմենտը " թեմա չունենք? դա ավելի հետաքրքիր կլիներ :))

Freeman
26.06.2011, 11:10
Իսկ " Ձեր ստացած ամենաանհաջող կոմպլիմենտը " թեմա չունենք? դա ավելի հետաքրքիր կլիներ :))

Ես էս թեման եմ միշտ տենց կարդում :)
Լավ որ օֆֆտոպ չլինի,ես էլ ասեմ՝ մենք երկու փիլիսոփայության դասախոս ունեինք,իրարից անկախ մեկն ասեց,որ ես փիլիսոփայական մտածելակերպ ունեմ,մյուսն էլ ասեց,որ պիտի փիլիսոփա դառնայի:))

Meme
14.07.2011, 17:25
-Ի՜նչ արիստոկրատ տեսք ունես...:love:Pտեսար դրեցիի...կհիշեմ էս կոմպլիմենտը,շաատ լավնաա

Վահե-91
14.07.2011, 20:44
մի հատ աներիկուհի ասեց "You have such beautiful eyes and such beautiful hair, mmm..." մինչև թարգմանեցի google translate-ով հետո իմ գրածը թարգմանեցի, արդեն ուշ էր, դուրս էր եկել կայքից :D