Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Ձեր ստացած ամենահաջող կոմպլիմենտը…



Էջեր : 1 2 [3]

Meme
31.10.2015, 23:01
բա՞ թեման չթարմացնենք

էսօրվաններից


- թալիսմանս - իմ ուրախ թալիսման :oy

- լույսս :love

Յոհաննես
04.11.2015, 15:14
Իմ լավ հնգերներից մեկը օրերից մի օր իրականությունը ճպցրեց իմ դեմքին :love ասում է. <<Էնքան ուրախ եմ,որ եզ ճանաչում եմ:խնդրում եմ,ուղղակի շաատ եմ խնդրում ինչքան էլ դժվար լինի քո էս մարդ տեսակով ապրել մեր օրերում,բայց երբեք,լսում ե՞ս,երբեք չփոխվես:Այ սենց <<օդային>>,<<փախած>>,<<ազատ>> ու հետաքրքիր մնա միշտ:Քեզ էլի եմ ասել,որ Զորյանական կերպար ես:Հերոս ես ինչ-որ պատմվածքից դուրս եկած:Դու սաարերի ու հովերի զավակ ես:Էդ ամենը քո արյան մեջա>>:
Ճիշտ էր ասում էլի :oy

Մարի-Լույս
05.11.2015, 15:23
"Գեղեցկագույնդ խելացիների մեջ և ամենախելացին գեղեցկուհիների մեջ"... բացի այդ ինձ Քեթրին Զետա Ջոնսին են նմանեցնում, դա էլ եմ որպես կոմպլիմենտ ընդունում:oy

Ուլուանա
18.12.2015, 03:30
Հավես է, երբ դասախոսներից քո մասին լավ բաներ ես լսում. քոլեջի դասախոսներիցս մի քանիսը վերջին հանդիպման ժամանակ ասել են, որ հաճելի էր ինձ որպես ուսանող ունենալը :oy։ Իսկ էս վերջին դասախոսս, բացի վերջում դա ասելուց, նաև իմ ներս մտնելուն պես ասեց՝ իմ սիրելի ուսանողը :)։ :roll

CactuSoul
25.04.2017, 14:40
Վերջերս նոր տեսակի «կոմպլիմենտներ» եմ ստացել տղամարդկանցից, որ ինձ մի ուրիշ տեսակ դուր են գալիս ու ուրախացնում են։ Շատ ավելի, քան սովորական կոմպլիմենտները։ Դրանք մի յուրահատուկ տեսակ են, ու իրականում կոմպլիմենտ էլ չեն, այլ ենթագիտակցաբար ասված արտահայտություններ։
Էդպես մի անգամ աշխատանքի էի գալիս, բակում տնօրենս աշխատակցուհիներից մեկի հատ կանգնած զրուցում էր, երբ բարևեցի, տնօրենս պատասխանեց՝ «Բարև, ջան»։ Բայց մենք, ըստ իս, այնքան մոտ չենք, որ ինքն ինձ «ջան» ասեր։ ))
Մի ուրիշ անգամ վարսավիրիս գործի ժամանակ ինչ֊որ բան էի ասում, չլսեց, ասաց՝ «Ինչ ա՞, արևս»։ )) Ու վարսավիրիս հետ էլ առանձնապես մոտ չեմ։ ))
Մի անգամ էլ տանգոյի դասին մոտեցա, որ տղաներից մեկին բարևեմ, գրկեցի, ժպտաց ու ասաց՝ «քաղցր»։ )) Զգացի, որ ուղղակի դուրս թռավ բերանից, կարող է մտածեր ու չասեր նման բան, կամ ուրիշ բան ասեր փոխարենը։ Բայց դե ստացվեց էն, ինչ ստացվեց: ))

Հաճելի ա ^_^

Marcus
27.04.2017, 00:18
Որ իմ կեդերը նման են կատվի թաթերի:

CactuSoul
03.05.2017, 13:21
Էսօր մեր պահակին բարևեցի, բարևեց ու շինծու մուննաթով հավելեց․
֊ Ամեն օր ավելի ես սիրունանում, սենց մինչև ո՞ւր։
:D

ivy
24.05.2017, 13:29
Էսօր շեֆս ծիծաղելով ասեց.
"Sime, du bist zu gut für diese Welt."

«Սիմե, դու չափազանց լավն ես էս աշխարհի համար»:

Մի նամակ էինք երկուսով ստացել (ես իր փախարինողն եմ, ու հաճախ իրեն ուղղված նամակները երկուսիս են գալիս), մի քիչ կարգադրող տոնով էր գրված: Ինքն էլ զանգեց ինձ՝ թե բա. «Տեսա՞ր նամակը, ես զբաղվե՞մ դրանով, թե՞ դու. ես որ պատասխանեմ, կոպիտ եմ պատասխանելու»: Ասեցի, որ կզբաղվեմ: Մի կլիենտի էր վերաբերվում նամակը. հարցը լուծեցի ու նամակին պատասխանեցի՝ շեֆիս էլ CC-ում դնելով: Ահագին բարեհամբույր պատասխանեցի՝ հայտնելով հասցեատիրոջը, որ իր «խնդրանքը» (որն իրականում ավելի շատ կարգադրության էր նման), կատարել ենք:

Ու դրանից հետո շեֆս ծիծաղելով եկավ իմ սենյակ ու էդ «կոմպլիմենտն» արեց: Չգիտեմ՝ իրականում կոմպլիմենտ էր, թե ավելի շատ նախատինք, որ մարդկանց տեղը դնել չգիտեմ, բայց դե գոնե մի բան հաստատ գիտեմ՝ ինքն ինձ հենց էդ «լավը լինելու» համար է սիրում ու վստահում:
Դեռ էն մութ կողմերս չի ճանաչում, չնայած դրանք աշխատանքում չեն էլ դրսևորվում, դժվար թե երբևէ էլ ճանաչի :)

CactuSoul
05.06.2017, 19:22
Էսօր մի տղա մոտեցավ, ասեց՝ «կներես, կարելի՞ ա քեզ մի բան ասել»։ Ասացի՝ հա, ասում ա՝ «Պապայի արև, դու աշխարհի ամենասիրուն աղջիկն ես»։ ))) Հետո էլ մորն էր ձեն տալիս, թե՝ «հլը տես, բա աշխարհի ամենասիրուն աղջիկը չի՞, պապայի արև» :D Մայրն էլ ծիծաղում ա, ասում ա՝ «կուզե՞ս՝ տանենք մեր տուն», ասում ա՝ հա :D
Վերջն էլ ինձ կոնֆետ նվիրեց՝ Mars, նոր ճամփեց :)

Գաղթական
05.06.2017, 23:16
անցած շաբաթ էր..
ինձ չէ, բայց հետս զրուցող սևին մի մոդելային արտաքինով աչիկո նազանքով նետեց.
- hey, sexy motherfucker..

կոնտրաստը դզեց )))


Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk

CactuSoul
31.07.2017, 15:31
Բժիշկս․
- Ո՞նց ա իմ ամենագունավոր պացիենտը։

:oy

Ծլնգ
11.06.2018, 01:08
Չեմ ասի ով :) հետս կարճ զրույցից հետո.
— Վերջին 5 րոպեների ընթացքում ավելի շատ բան սովորեցի, քան մինչև այդ ամբողջ կյանքումս։

ivy
21.12.2018, 13:53
Աղջկաս ընկերներից մեկը (8 տարեկան) երեկ իր մամային հայտնել է, որ պատրաստվում է աղջկաս հետ ամուսնանալ, որովհետև ավելի լավ զոքանչ հնարավոր չի գտնել :D

Տարվա կոմպլիմենտը :D

CactuSoul
29.05.2019, 19:04
Թե բա՝ գեղարվեստական ես․․․ :oy

Ուլուանա
02.09.2019, 20:25
Վերջին շաբաթներին զբաղված էի մեր նոր տան հյուրասենյակը դասավորելով ու ձևավորելով: Տուն առնելուց հետո վերջապես կարող էի իմ ուզածով` իմ ճաշակով ու ոճով ձևավորել: Ուզում էի, որ սենյակը համ գեղագիտական առումով սիրուն ու աչք շոյող, համ էլ հարմարավետ ու ջերմ միջավայր լինի: Դե, ինձ համար էլ, ընտանիքիս անդամների համար էլ էդպես էր, բայց ինձ հետաքրքրում էր նաև, թե դրսից հայացքով ինչպիսին կլինի: Ու վերջերս, երբ սենյակի ձևավորման գործը քիչ թե շատ ավարտուն վիճակի հասցնելուց հետո առաջին անգամ հյուր ունեցանք, նա ասեց հենց էն, ինչ կուզենայի լսել. «Ինչ սիրուն ու հարմարավետ ա ձեր տանը, շատ հավես ա. ինձ էնքան relaxed եմ զգում էստեղ :love»:

Հ.Գ. Նոր նկատեցի, որ թեման «Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա» բաժնում ա: Տեսնես` ինչի՞ :}:

CactuSoul
13.09.2019, 04:48
Էն որ մարդու (կնոջ) հետ նո՜ր-նոր ես ծանոթացել, նույնիսկ առանձնապես չենք շփվել, չնայած նույն տարածքում էինք, ես էլ, ինչ ինձ հիշում եմ, ուղղակի հեռախոսով նկարում էի, ոչնչով աչքի չեմ ընկել, ու վերջում հրաժեշտ տալուց նա քեզ պի՜նդ գրկում ա ու ականջիդ տակ ասում.
- Հրա՜շք աղջիկ, շատ ուրախ էի, որ քեզ հետ ծանոթացա:
#հենցնոր :oy

Meme
14.12.2019, 15:02
թարմացնեմ էս թեման :oy




հաճախորդներից մեկը ասեց.

- Պահպանեք ձեր գեղեցիկ ակցենտը ( Գերմաներեն ՝ ( բեհալթեն զի իհրեն շոնեն ակցենտ:oy )



էն մյուսը ասեց.

- իսկական մարգարիտ եք ( զի զինդ նե պեռլե )




հ.գ հետաքրքիրը նա է, որ ինձ ոչ մի հաճախորդ չի տեսնում , ու դա ամենագեղեցիկնա



Շարունակելի :oy

Meme
17.12.2019, 11:36
ասումա.

– Ձեր ձայնը շատ հավանեցի :oy

****

- ինչ հավես էս ծիծաղում ( աշխատակիցներից մեկը )
հ.գ՝ (բայց էս կոմպլիմենտը ամուսնունսա, ինքնա առաջինը հավանել իմ ծիծաղը :love )

Meme
24.12.2019, 14:52
ասումա.

- շաաատ լավ կատարեցիր աշխատանքդ, ( Զի հաբեն էս պղիմա գեմախթ ) ու ( որ չհարցրեց) - որտեղից է՞ս ( ֆոն ո զինդ զի )....
հպարտ ասեցի.
- Հայաստանից :flower

Նաիրուհի
19.06.2023, 04:06
Ամենահաջողը չի, բայց ամենայուրահատուկն ա։ Էս կոմպլիմոնտը նախապատմություն ունի :))

Դեկտեմբերին ձմեռային դեպրեսիայիս պիկն էր, կիրակի առավոտ։ Թինդեր քաշեցի․ նոր մարդկանց էի ուզում հանդիպել ու չգիտեի, որ Թինդերը դրա տեղը չի։ Հենց առաջին րոպեների ընթացքում ինչ-որ Արման հայտնվեց։ Մտածեցի՝ հայ է, մեխանիկորեն ձախ էի ուղարկում արդեն, մեկ էլ առաջին նախադասությունն ընկավ աչքովս՝ նոր ա եկել Իրանից, ընկերներ ա փնտրում։ Գնաց աջ։ Երեսուն վայրկյան չանցած՝ գրեց, երկու ժամից հանդիպեցինք ու գնացինք իմ սիրած ռեստորանում ղորմե սաբզի ուտելու։ Հետո սուրճ խմեցինք ու մինչև կեսգիշեր Ամստերդամով թափառում էինք։ Էս կես տարում դարձել ենք լավ ընկերներ, իր շնորհիվ միացել եմ վերջերս արտագաղթած իրանցիների մի հավես ընկերախմբի, անցած շաբաթ էլ ծնունդն էինք նշում։

Ծնունդին ասաց՝ You are worth all the money I paid Tinder to promote my profile. :oy:D Ու ստիպված եղանք մեր շշմած ընկերներին պատմել, թե ոնց ենք ծանոթացել։

Հ․Գ․ Թինդերը ջնջեցի հաջորդ օրը :D

One_Way_Ticket
20.06.2023, 17:16
Մի պատմություն ունեմ, որտեղ նույն պահին համ հիշարժան կոմպլիմենտ եմ արել, համ ստացել։

Ուրեմն մաֆիա էինք խաղում, իմ խոսելու հերթն է ու կասկածելի մարդկանց թեկնածություն դնելու քվեարկության (ըստ կանոնների մեկ կամ երկու թեկնածու)։ Ուրեմն ասում եմ, որ էսօր արդեն հոգնել եմ, մտածելու հավես չունեմ, դրա համար պարզապես անվանում են այն մարդկանց, ովքեր ինչ-որ սուտ բան են ասել։ Այսինչի թեկնածությունը, որովհետև (զուտ խաղային անհետաքրքիր ինչ-որ բան), և այսինչ աղջկանը, որովհետև․․․ (աղջիկը լարվեց, պատրաստվեց ակտիվ պաշտպանության)․․․ նա պնդում է, որ ձմռանը գեղեցիկ հագնվել հնարավոր չէ (մինչ էդ տենց բան էր ասել), մինչդեռ նա հագնված է շատ գեղեցիկ։ Լիցքաթափություն, բուռն ծափահարություններ, աղջկա դուրն էլ իհարկե եկավ։ Դրանից հետո մի բաբնիկ (կամ առնվազն իրեն այդպիսին համարող) ինձ կոմպլիմենտ արեց (էս մեկը հայերեն թարգմանել չեմ կարող). так изящно подкатывать даже я не умею!

Fragile
21.06.2023, 14:20
Մի անգամ, դասերից մեկի ժամանակ դասախոսի հետ փոքր բանավեճի բռնվեցինք շատ նեղ գրականագիտական թեմայով, (որ պատկերը պարզ լինի, ես դասերի ընթացքում շատ չեմ խոսում, շատ բացակայում եմ (ախմախ եմ մի քիչ), դասը չվերջացած վազում եմ գործի ու առանձնապես մարդ չեմ ճանաչում կուրսում), ընդմիջմանը քննարկումը շարունակվեց արդեն կուրսի ներսում, ու առաջին անգամ նորմալ հաղորդակցվեցի ժողովրդի հետ։ Մի տղա, ով մասնագիտությամբ ֆիզիկոս էր ու ակնհայտ ասեքսուալ էր թվում` սապիոսեքսուալության թույլ նշույլներով, նայեց ու ինֆանտիլ միամտությամբ ասաց միաժամանակ և' վիրավորող, և' օբյեկտիվորեն կրկնակի հաճոյախոսական արտահայտություն։
_ դու իրոք կարդացե՞լ ես այդ բոլոր գրքերը։
_ըհըմ, այո, զարմանու՞մ եք։
_ չէ, ուղղակի շատ սիրուն եք, մի տեսակ կարծես հեչ կարդացած չլինեք։

Վիրավորող, որովհետև կնոջ մասին շատ կարծրատիպային ու սահմանափակ պատկերացումներ են տարածվում, և փաստորեն, նաև հավատ չներշնչող արտաքին ունեմ :)

Ուլուանա
16.09.2023, 16:08
Հատկապես վերջին տարիներին երևի ամենաշատ ստացածս կոմպլիմենտը. «Դու նենց իսկական ես»: