PDA

Դիտել ողջ տարբերակը : Արթուր Մեսչյան



Էջեր : [1] 2

HardRock
11.05.2006, 10:00
Արթուր Մեսչյան - հրաշալի երաժիշտ ու երգահան, որը իր ոճի մեջ միակն է: Իմ կարծիքով ի տարբերություն Ռուբեն Հախվերդյանի որին էլ ես շատ-շատ սիրում եմ, Մեսչյան միշտ չես կարա լսես, շատ դժվարամարս երգեր են, բայց երբ տրամադրված ես լսում ու խորանում երգի բառերի մեջ, երգերը քեզ տանում են ու զգում ես, որ էդ մենակ երգ չի այլ մի ամբող փիլիսոփայություն: Եվս մի բան, ինձ շատա դուր գալիս իրա համեստոըթյունը:

Fobus
11.05.2006, 12:17
Արթուր Մեսչյանին շատ եմ սիրում : HardRock-ը ամեն ինչ ասեց :

Լոս
11.05.2006, 13:46
ես տենց բաներ մի 2-3-4 անգամից ավել չեմ լսում.. ինքը լավնա .. տխուր նոտայի վրա.. լացկան երգեր են :Ր դրա համար եմ խուսափում վերալսելուց

HardRock
11.05.2006, 15:17
ես տենց բաներ մի 2-3-4 անգամից ավել չեմ լսում.. ինքը լավնա .. տխուր նոտայի վրա.. լացկան երգեր են :Ր դրա համար եմ խուսափում վերալսելուց

Դրա համար եմ ասում, որ միշտ չես կարա լսես, պետքա տրամադրված լինես, թե չէ երաժշտությունը պարզապես կողքովդ կանցնի ու վերջ:

Ուլուանա
11.05.2006, 18:28
Hardrock-ի ասածներին ավելացնելու բան առայժմ չունեմ, ամեն ինչի հետ համաձայն եմ։;) Ես էլ եմ շատ սիրում Արթուր Մեսչյանի երգերը, միայն թե որոշակի տրամադրություններ կան, որոնց դեպքում նրա երգերը ճնշում են...

Մասսագետ
11.05.2006, 19:52
Դե ես չէի լսել իրան: Շատ էին գովում: Մեկից իրա հաղորդություններ ալբոմը վերցրի: Դե լավ էլի, ինչն ա դրա լա՞վ, դե տենց չի էլի կյանքը, ու բառերն էլ իրա ինձ տհաճ բանաստեղծների են հիշացնում:

John
11.05.2006, 23:02
Արթուր Մեսչյանի երգերը 15 րոպեից ավել չեմ կարողանում լսել,բայց սիրում եմ իրա երգերը,հատկապես են երգը,որի վերնագիրը չգիտեմ,բայց բառերը հետեվյալն էին. «Տարօրինակ մարդ արարած...»։

Chuk
12.05.2006, 00:45
Շատ եմ սիրում, բայց ես էլ երկար չեմ սիրում լսել: 1-ից 3 երգ, օրվա մեջ :)

Hovsep, վերնագիրը որքան գիտեմ հենց այդպես է՝ «Տարօրինակ մարդ արարած...»։

Վազգեն
12.05.2006, 01:39
Ինձ շատ է դուր գալիս Մեսչյանի «Ո՞ւր էիր, աստված» երգը։ Իսկական գլուխգործոց է։

Սահակ
12.05.2006, 04:01
Ինձ դուր է գալիս է իր երգը մահացած թագավորի մասին « ․․․ հող է հիմա։» երգը։ Անունը չեմ հիշում։

Lionne_en_Chasse
12.05.2006, 04:38
Շատ է խոսվում այս երգչի մասին , դրական կարծիքներ շատ եմ լսել , բայց անձամբ երգիչին հնարավորություն չի ընձեռվել
Եթե խնդրեմ ինչ-որ մեկը կտեղադրի՞ նրա երգերից այստեղ :)

HardRock
12.05.2006, 09:10
Դե ես չէի լսել իրան: Շատ էին գովում: Մեկից իրա հաղորդություններ ալբոմը վերցրի: Դե լավ էլի, ինչն ա դրա լա՞վ, դե տենց չի էլի կյանքը, ու բառերն էլ իրա ինձ տհաճ բանաստեղծների են հիշացնում:

Մրիկ, եթե քեզ թողում ես տենց արտահայտվել իրա երգերի մասին, ասեմ, որ երևի դու պռոստը չես հասել էդ աստիճանին, որ լսես իրան: Երգ լսում են ոչմիայն նրա համար, որ տակը ցկցկան:

StrangeLittleGirl
12.05.2006, 09:15
Անկեղծ ասած, ես նրա երգերը լսել եմ, բայց բառերին ուշադրություն չեմ դարձրել, որովեհետվ երաժշտությունն առանց այդ էլ դեպրեսիվ է

Ուլուանա
12.05.2006, 10:06
Հետաքրքիր է, հազար անգամ լսել եմ նրա երգերը, բայց ես էլ համարյա ոչ մի երգի վերնագիրը չեմ հիշում... միայն մի քանի երգի վերնագիր։
Իրոք, որոշ դեպքերում կարելի է դեպրեսիայի մեջ ընկնել, բայց որոշ դեպքերում էլ... չեմ կարող բացատրել, բայց մի ուրիշ զգացողություն է լինում...:roll
Արշակը երբեմն վատ տրամադրության ժամանակ միացնում է, ու եթե բախտս չբերի, այդ ժամանակ ես էլ վատ տրամադրություն ունենամ կամ դեպրեսիայի շեմին լինեմ, ուրեմն կորած եմ...:{ Հետաքրքիր է, որ իր վրա նման տրամադրությունների ժամանակ Արթուր Մեսչյանը շատ լավ է ազդում։:think

Արշակ
12.05.2006, 10:37
Իմ կարծիքով Արթուր Մեսչյանի երգերը բոլորովին էլ դեպրեսիվ կամ լացկան չեն։ Ընդհակառակը՝ մեջը պայքար կա։ ՈՒ ինձ վրա շատ լավ են ազդում։ ՈՒղղակի սխալ եք ընկալում։ Մրրիկի ասած ալբոմը չեմ հիշում, բայց նրա «Թափառում» և «The monologue of a crazed violinist» ալբոմները շատ եմ սիրում (չնայած իրարից շատ տարբեր են ոճով ու տրամադրությամբ)։
Ի դեպ, նրա երգերի մի մասը կարծեմ Խաչիկ Դաշտենցի բառերով են։

HardRock
12.05.2006, 10:57
Արշակ. Իմ իմանալով շատերը ինքնա գրում, իսկ որոշ մասը Մուշեղ Իշխանի բանաստեղծություների վրա ա:

Արշակ
12.05.2006, 11:40
Արշակ. Իմ իմանալով շատերը ինքնա գրում, իսկ որոշ մասը Մուշեղ Իշխանի բանաստեղծություների վրա ա:
Ես երևի շփոթել եմ:oy

Մասսագետ
12.05.2006, 12:13
HardRock
Եթե քո նիքը hard rock ա, իսկ իմը ասենք հeavy metal չի, էդ հըլը չի նշանակում, որ ես երաժշտությունը լսում եմ ցքցքալու համար: Ես կփորձեմ ավելի պարզ արտահայտվել Մեսչյանը կեղծ ա երգում, ոչ մի լավ տպավորություն ինքը իրա երգելավոճով չի թողնում ինձ վրա: Իսկ եթե քեզ դուր ա գալիս Մեսչյանը, դրանից չի բարձրանում կամ իջնում մարդու աստիճանը:
Իսկ չգիտեմ ինչքանով ա իմ արտահայտվելու ձևը վիրավորական, բայց ես իմ կարծքին եմ արտահայտում: Եթե ասենք մեկը ինձ ասում ա` Ռուբեն Հախվերդյան տանել չի կարողանում, նա բացարձակապես ինձ չի վիրավորում, էդ իրա գործն ա:

HardRock
12.05.2006, 12:56
Մրիկ:
Ես ջազ չեմ սիրում, չեմ հասկանում, դասական երաժշտություն էլ, բայց ոչ մի անգամ չեմ ասի որ դրանք էշություն են, էդ ճիշտ չի: Աստիճան նկատի չունեմ մակարդակը, մարդ կարողա ռաբիզ լսի, բայց շատ մակարդակով լինի, ստեղ էդ ոչ մի կապ չունի: Նկատի ունեմ, որ պարզապես պատրաստ չես նման երժշտություն լսելու, ինչպես ես ջազ ու դասական:
Դու կարաս չսիրես, եթե քո վրա իրա երգերը լավ տպավորություն չեն թողնում, էդ էլ խնդիր չի, բայց չի կարելի տենց արտահայտվել:
Իսկ իրա երգերի բառերի կեսը ինչպես վերևը նշված է, Մուշեղ Իշխանի բանաստեղծություններն են, եթե քեզ դուր չի գալիս չի նշանակում որ վատնա:

Մասսագետ
12.05.2006, 13:23
Եթե ես չեմ սիրում, դա նշանակում ա ինձ համար վատն ա: Ես իմ կարծիքը արտահայտում եմ նենց, ոնց ճիշտ եմ գտնում: Ինչը չեմ հասկանում, աշխատում եմ կարծիքս չարտահայտել դրա մասին, չեմ ուզում մեծ-մեծ խոսել, բայց էսքան բանը չէի ասի, եթե հասկացած չլինեի:
Իսկ եթե նկատի ունես դեպռեսիվ ա, դրա համար կարող ա չկարենամ լսել, ուրեմն ասեմ, որ իմ սիրած երգչուհին bjork-ն ա ու ինքը շատ ավելի դեպրեսիվ ա քան Մեսչյանը: Հարցը կարենալ լսել, թե չլկարենալ լսելու մեջ չի, Մեսչյանը ինձ ընդհանրապես դուր չի գալիս, Մուշեղ Իշխանի գրածները չեմ կարդացել, բայց ենթադրելով, որ Մեսչյանի երգերի բառերը իրա գործերից ա, ուրեմն Մուշեղ իշխանը պատկանում ա էն բանաստեղծների թվին, որոնց գրածները ինձ տհաճ են:

Արշակ
12.05.2006, 17:02
Շատ է խոսվում այս երգչի մասին , դրական կարծիքներ շատ եմ լսել , բայց անձամբ երգիչին հնարավորություն չի ընձեռվել
Եթե խնդրեմ ինչ-որ մեկը կտեղադրի՞ նրա երգերից այստեղ :) Մի ֆորումում պատահաբար հանդիպեցի Արթուր Մեսչյանի երգերի այս հղումներին :)
Տարօրինակ մարդ արարած (http://www.armyouthcenter.am/zerone/Tarorinak%20Mard.mp3)
Ու՞ր էիր Աստված (http://www.armyouthcenter.am/zerone/Ur%20eir%20Astvats.mp3)
Ամենը քեզ (http://www.armyouthcenter.am/zerone/Ameny%20qez.mp3)
Առաջ գիտեի (http://www.armyouthcenter.am/zerone/Araj%20Gitei.mp3)
Ասում են (http://www.armyouthcenter.am/zerone/Asum%20en.mp3)
Բարով մնաք (http://www.armyouthcenter.am/zerone/Barov%20Mnas.mp3)
Աստղեր (http://top20.r.am/download.php?songid=1371)
Դատարան (http://www.armyouthcenter.am/zerone/Dataran.mp3)
Հաղորդություն (http://www.armyouthcenter.am/zerone/Haxordutyun.mp3)
Իմ տարիները (http://www.armyouthcenter.am/zerone/Im%20Tarinery.mp3)
Մայրս (http://www.armyouthcenter.am/zerone/Mayrs.mp3)
Նույն քաղաքը (http://www.armyouthcenter.am/zerone/Nuyn%20Qaxaqy.mp3)
Քո խղճի երգը (http://www.armyouthcenter.am/zerone/Qo%20xxchi%20Ergy.mp3)
Ոտնաձայներ (http://www.armyouthcenter.am/zerone/Votnadzayner.mp3)
Խուլ հառաչանքի (http://www.armyouthcenter.am/zerone/Xul%20Harachanqi.mp3)
Զարմանում եմ ես (http://www.armyouthcenter.am/zerone/Zarmanum%20em%20Es.mp3)

(http://top20.r.am/download.php?songid=1371)

StrangeLittleGirl
12.05.2006, 17:08
Նորից կրկնում եմ: Ես նրա երգերի բառերը չեմ լսել, բայց միայն այն պատճառով, որ երաժշտությունն արդեն դեպրեսիվ է, չնայած ես էդպիսի երգեր էլ եմ լսում... կխնդրեի, որ որևէ մեկն ինձ ասեր, թե որտեղ կարող եմ կարդալ նրա երգերի բառերը:

Artgeo
12.05.2006, 17:49
Ինձ շատ է դուր գալիս Մեսչյանի «Ո՞ւր էիր, աստված» երգը։ Իսկական գլուխգործոց է։
Այդ երգի հեղինակը ինքն է որ?

Ինչ վերաբերվում է Արթուր Մեսչյանին, չեմ լսել չեմ էլ ուզում։ Հուսով ոչ ոք չվիրավորվեց:

Արշակ
12.05.2006, 18:40
Ինձ շատ է դուր գալիս Մեսչյանի «Ո՞ւր էիր, աստված» երգը։ Իսկական գլուխգործոց է։Այդ երգի հեղինակը ինքն է որ?

«Ո՞ւր էիր, աստված» երգը առաջին անգամ կատարվել է «Առաքյալներ» խմբի կողմից, որի մենակատարը հենց Արթուր Մեսչյանն էր։ Երգի հեղինակն էլ հավանաբար հենց նա է։ Այն ժամանակ նրանց կարծեմ հենց այս երգի համար վտարեցին Սովետական Միությունից։

Ի դեպ, որևէ մեկն ունի՞ «Ո՞ւր էիր, աստված» երգը «Առաքյալներ» խմբի այն ժամանակվա կատարմամբ կամ ընդհանրապես «Առաքյալներ» խմբի երգերից։

Lionne_en_Chasse
12.05.2006, 19:26
Արշակ շնորհակալություն :)
Երգերը ճնշող են, ակամա խոսքերին ուշադրություն դարձնելն էլ չի ստացվում
Ոռնոցին չհասա, սկզբի երգերն էնքան քնաբեր էին ու ճնշող , որ չդիմացա...անջատեցի
Չգիտեմ ինչի, ենթադրում եի, որ ռոկ երգիչ կլինի, ի դեպ էս ոճի անունը ի՞նչ ա

Արշակ
12.05.2006, 19:30
Համարվում է, որ Արթուր Մեսչյանը հայկական ռոքի հիմնադիրն է։ Նաև, ինչ-որ չափով հեղինակային երգ կարելի է համարել։
Իսկ «The monologue of a crazed violinist» ալբոմում հիմնականում արագ տեմպով, ռիթմիկ երգեր են։ ՈՒ բառերն էլ շատ հետաքրքիր ու լավն են իմ կարծիքով։

HardRock
15.05.2006, 09:21
Artgeo, կարծում եմ ոչ մեկը, անգամ ես, :) չեմ վիրավորվում, եթե քո դուրը չի գալիս, ճաշակին ընկեր չկա, պարզապես էլի եմ ասում, պետք չի պիտակավորել մի բան, որը քո դուրը չիգալիս: Իսկ վաբշետե խորհուրդ կտամ լսել Catharsis ալբոմը, էդտեղ համ երաժշտությունա համեմատաբար հանգիստ, համել, իմ կարծիքով երգերն են լավը, հատկապես` Բարով մնաք, Հիմա հասկացա, ու ....

dvgray
15.05.2006, 11:36
Հավանում եմ "Բարով մնաք..." և "Ամենը ձեզ..."երգերը. :)
Իմ մոտ կան աղոտ "կասկածներ", որ Մեսչյանի երգերի մեչ խարն ե Վահան Արծրունու "մատը" :think

HardRock
15.05.2006, 15:05
Իմ մոտ կան աղոտ "կասկածներ", որ Մեսչյանի երգերի մեչ խարն ե Վահան Արծրունու "մատը" :think
Ինչքան գիտեմ Վահան Արծրունին Մեսչյանի հետ "Առաքյալներ" խմբումա նվագելա:

Արշակ
15.05.2006, 16:56
Ինչքան գիտեմ Վահան Արծրունին Մեսչյանի հետ "Առաքյալներ" խմբումա նվագելա: «Առաքյալներ» խմբի անդամներ էին Արթուր Մեսչյանը, Լևոն Մելիքյանը, Գրիգոր Նալբանդյանը։
Տեղեկություններս այստեղից (http://forum.armdex.com/viewtopic.php?t=1793) են։
ՈՒ ընդհանրապես, ինձ թվում է, որ ոչ թե Վահան Արծրունու մատն է խառը Արթուր Մեսչյանի երգերի մեջ, այլ ընդհակառակը՝ Արթուր Մեսչյանի մատն է խառը Վահան Արծրունու ոճի ձևավորման մեջ ;)։

Intel
15.05.2006, 18:11
«Առաքյալներ» խմբի անդամներ էին Արթուր Մեսչյանը, Լևոն Մելիքյանը, Գրիգոր Նալբանդյանը։
Տեղեկություններս այստեղից (http://forum.armdex.com/viewtopic.php?t=1793) են։
ՈՒ ընդհանրապես, ինձ թվում է, որ ոչ թե Վահան Արծրունու մատն է խառը Արթուր Մեսչյանի երգերի մեջ, այլ ընդհակառակը՝ Արթուր Մեսչյանի մատն է խառը Վահան Արծրունու ոճի ձևավորման մեջ ;)։
Արծրունին չի էլ ժխտում:

HardRock
16.05.2006, 10:46
«Առաքյալներ» խմբի անդամներ էին Արթուր Մեսչյանը, Լևոն Մելիքյանը, Գրիգոր Նալբանդյանը։
Տեղեկություններս այստեղից (http://forum.armdex.com/viewtopic.php?t=1793) են։
ՈՒ ընդհանրապես, ինձ թվում է, որ ոչ թե Վահան Արծրունու մատն է խառը Արթուր Մեսչյանի երգերի մեջ, այլ ընդհակառակը՝ Արթուր Մեսչյանի մատն է խառը Վահան Արծրունու ոճի ձևավորման մեջ ;)։
Հա ես էլ դա նկատի ունեմ: "Առաքյալների" անդամներին ծանոթ չեմ, բայց մի անգամ Վահան Արծրունին հեռուստատեսությամբ խոսում էր ու տպավորություն ստեղծվեց, որ ինքն ու Մեսչյանը շատ մոտիկ ընկերներ են:

Milla
02.08.2006, 07:48
Արթուր Մեսչյանի երգերը պարզապես հնարավոր չէ չլսել՝ դրանք հրաշք են: Ոմանք նրա երգերը շատ ծանր են համարում, բայց իմ կարծիքով այդպես չէ. Մի խոսքով ես գժվում եմ նրա երգերի համար: :) Սիրում եմ գրեթե բոլորը: Եվ վերջապես պատահական չէ, որ չեմ հիշում որ թվին բավականին լուրջ ինչ-որ մրցույթի ժամանակ (կարծեմ ԱՄՆ-ում) նրա ձայնը ընդգրկվել է լավագույն ռոք ձայների հնգյակում: Կարծում եմ՝ սա քիչ բան չէ:
Բացի այդ նա նաև հիանալի ճարտարապետ է: Մի խոսքով՝ բազմատաղանդ անձնավորություն:)

Messia
10.08.2006, 18:17
առաջ օրական 3 ժամ լսում էի, այժմ լսում եմ հազվադեպ,
սիրում եմ Մեսչյանի Հաղորդություն երգը

Սյունիք
13.08.2006, 16:21
Շատ եմ սիրում Արթուր Մեսչյանին ու միշտ լսում եմ նռա երգերը. Կեցցե Մեսչյանը!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Koms
13.08.2006, 20:18
Արթուր Մեսչյանի երգերը պարզապես հնարավոր չէ չլսել՝ դրանք հրաշք են:
այսինքն՝ նա արդեն դասական է, եւ դրանով ամեն ինչ ասված է,..

Esmeralda
23.08.2006, 18:31
Մեսչյանը հրաշալի երգեր ունի.... ինչքան լսում եմ, լսվում է.... շատերը գրել էին, որ հոգնում են նրա երգերը շատ լսելուց.... ես ժամերով կարող եմ լսել այդ հրաշք բառերը.... որոնցում պարունակվող խոր իմաստը ցնցում է ինձ...

Fobus
22.09.2006, 14:20
Ինչքան գիտեմ Վահան Արծրունին Մեսչյանի հետ "Առաքյալներ" խմբումա նվագելա:
Արծրունին եղել է Մեսչյանի աշակերտը նաև շատ մոտիկ ընկերը :
Իսկ Առաքյալներ խմբի հետ ոչ մի կապ չի ունեցել :
Ի դեպ , կարողա ինչ որ մեկը Առաքյալների երգերից ունենա?
Հ.Գ. "Ուր էիր աստված" երգի հեղինակը Մեսչյանն է : Գրել է 17 տարեկան հասակում:

asona
23.09.2006, 11:31
Ես կարող եմ լսել նրա երգերը ինչպես ուրախ, այնպես էլ տխուր ժամանակ և այն էլ ժամերով: Ու դա ինձ վրա որևէ վատ ազդեցություն չի թողնում դրականից բացի:

Esmeralda
25.09.2006, 16:19
Մի վերջին անգամ...

Չորսը պատ շարված մի տուն է,
Չորս տախտակ մեխված մի դուռ...
Ճաղապատ լուսամուտները,
Խենթանոցն է համար ութ…

Մենք ցրտից չէ, որ սառել ենք...
Քարացել են խարույկից...
Տե՛ս, այրում են մեր գրքերը,
Որ գտան բարձի տակից...

Այս անգամ... Այս անգամ...
Վերջին անգամ...

Եվ խճռում է վառարանը հաստափոր,
Իմաստները յուրացնում հատոր-հատոր,
Կարմրել է հաճույքից նրա մարմինը...
Եվ ոռնում են ամոթից խենթերը մեր,
Շարադրում են լուրերով բյուր պատճառներ
Եվ նշում աննախատես հանգամանքները...

Այս անգամ... Այս անգամ...
Վերջին անգամ...

Հե՜յ... դե կոճկե՛ք ձեր բերանները...
Հե՜յ... դե կանգնե՛ք բոլորդ զգաստ...
Հե՜յ... Ձեզ դատում են մանուկները...
Հե՜յ... Բարուրների մեջ սառած...

Այս անգամ... Այս անգամ...
Վերջին անգամ...

Ավարտվեց ձեր միացումը.
Առնետները միացան...
Միացան կատղած շները,
Ճիվաղները միացան...
Միացավ և կեղտաջուրը
Խցանված խողովակում...
Գժերով մենք որոշում ենք
Անջատում և լվացում...

Այս անգամ... Այս անգամ...
Վերջին անգամ...

Եվ ոռնում են ամոթից խենթերը մեր,
Շարադրում են չորս կողմից բյուր պատճառներ
Եվ նշում աննախատես հանգամանքները...
Եվ փառքի նալերն են իրարից պոկում,
Չիբանների պես օրեցօր աճում,
Չաղ ու բախտավոր բարերարները...

Այս անգամ... Այս անգամ...
Վերջին անգամ...

Հե՜յ... դե կոճկե՛ք ձեր բերանները...
Հե՜յ... դե կանգնե՛ք բոլորդ զգաստ...
Հե՜յ... Ձեզ դատում են՝ մենք՝ գժերս...
Հե՜յ... Մեղսավոր ենք միաձայն...

Միաձայն... Այս անգամ...
Վերջին անգամ...

Մոռացե՛ք ձեր երազները,
Ձեզնից ոչ ոք չի փախչի...
Տուրը տաք հրաշք երկիրը,
Գժերով կանցնենք գործի...
Չեք գտնի Ձեր հանգրվանը
Հեռավոր տաք ափերում...
Չեք լափի գողցած նշխարը...
Ձեզ գժերն են հետևում...

Այս անգամ... Այս անգամ...
Վերջին անգամ...

Ուլուանա
25.09.2006, 16:58
Մի վերջին անգամ...
Մեսչյանի իմ ամենասիրած երգերից մեկն է։:love

Esmeralda
25.09.2006, 17:05
Մեսչյանի իմ ամենասիրած երգերից մեկն է։:love
Երևի արդեն հասկացար, որ ես էլ եմ շաաաաաաաաատ սիրում :)

Հ.Գ. Ինչքան նմանություններ ունենք...:o

HardRock
25.09.2006, 17:08
Մեսչյանի բոլոր երգերն էլ սիրում եմ: Նրանցից մեկը:

Հիմա հասկացա
Հիմա հասկացա, կարևորը կանգառն է,
Ճանապարհ միայն կետերի միացում,
Շնչում է դեմքիդ քրտնած կայարանը,
Քեզ կուլ է տալիս և դուրս, շպրտում:
Սեղմված են իրար մաշված ճամպրուկները,
Յուղոտ բաժակները սեղանին դողում,
Իրարից զզված, ուղղևորները,
Ինչ-որ անիմաստ ստեր են փչում:
Ճանապարհ քո ընթացող խաբկանքն է,
Առջևում միայն անհայտություն,
Երբ քո փողոցից մարդիկ վերանում են,
Դու փնտրիր նրանց, ուրիշ քաղաքում:
Անցյալդ ճզմած քո լաթերիդ մեջ,
Կախում ես մեխից,
Ուր պիտի փաղչես, ինքդ քեզանից:
Քո ճամպրուկն էլ խենթ ջութակի պատյանն է,
Քեզ ճանապարհին ոչ ոք չի սպասում,
Որոնում ես այն կապույտ քաղաքը,
Որտեղ երազները չեն գողանում:
Դու հիմա հասկացար կարևորը կանգառն է,
Ճանապարհը միայն կետերի միացում,
Անշարժությունից զզված ընթանում ես,
Քաղաքից քաղաք ուր քեզ չեն սպասում:
Պառկած ես անշարժ փայտե մահիճին,
Դողալով ցրտից,
Ուր պիտի փաղչես, ինքդ քեզանից:
Դու հիմա հասկացար,
Կարևորը կանգառն է,
Ճանապարհ երկու անհայտի միացում,
Շնչում է դեմքիդ, քրտնած կայարանը,
Քեզ դուրս է նետում, ետ չի ընդունում:
Երգն էլ մի տեսակ կետերի միացում է,
Խոսքերը գցած իրարու գնացքներ,
Բեմն էլ անձրևոտ դատարկ կայարանն է,
Ու ջութակը քո հարբած ուղևոր:
Անցյալդ ճմռած քո լաթերիդ մեջ,
Կախում ես մեխից,
Ուր պիտի փաղչես, ինքդ քեզանից:
Անցյալդ ճմռած քո լաթերիդ մեջ,
Կախում ես մեխից,
Ուր պիտի փաղչես, ինքդ քեզանից:

Esmeralda
25.09.2006, 17:13
Մեսչյանի բոլոր երգերն էլ սիրում եմ: Նրանցից մեկը:

Հիմա հասկացա...

...Ուր պիտի փախչես, ինքդ քեզանից:

Շատ լավ երգ է....

Հ.Գ. Գրեցի ու մտածում եմ.... ի՞նչ երգ պիտի գրեք Մեսչյանից, որ չկարողանամ ասել այն, ինչ ասացի այս երգի մասին...

HardRock
26.09.2006, 09:29
Ինձ այս տողերն են դուր գալիս.

Որոնում ես այն կապույտ քաղաքը,
Որտեղ երազները չեն գողանում:

Esmeralda
26.09.2006, 10:04
Տարօրինակ... տարօրինակ մա՛րդ արարած,
Մոմի լույսով խավարի մեջ համատարած
Կհալածես դու տեսլիքներ արևավառ...
Կխարխափես և խավարին չես հավատա...

...Վզիդ շղթա և թևերիդ ծանր կապանք՝
Դու կփորձես արծիվներին վայել ճախրանք...
Եվ այս կյանքի մեծ բանտի մեջ բազմակամար
Դու կխեղդվես, շղթաներիդ չես հավատա...

...Տարօրինակ... տարօրինակ մա՛րդ արարած,
Քո ձեռքերով հողին կտաս կյանքեր ծաղկած...
Կզգաս դեմքիդ մահվան քամին և հողմահար
Կընկնես անշունչ, սակայն մահվան չես հավատա...

Artgeo
08.10.2006, 14:58
Վաղը «Շանթ» հեռուստաընկերության եթերում ԲԱՑԱՌԻԿ «Հեռանկար»։ Նվեր Մնացականյանի հյուրն է Արթուր Մեսչյանը։ Վաղը՝ հոկտեմբերի 9-ին։

Lapterik
08.10.2006, 18:13
Շատ եմ սիրում Մեսչյանի երգերը ու հաճախ եմ լսում:Շատ եմ սիրում «Ցնորք է գուցե», «Բարով մնաք», «Զարմանում եմ ես» երգերը:

Aida
08.10.2006, 18:16
Ես շաատ սիրում եմ «Ու՞ր էիր Աստված» երգը:

Ծով
08.10.2006, 18:44
Արթուր Մեստչյանն անկրկելի է։
Ես ամենշատը սիրում եմ.«Որովհետև սիրել եմ ես». երգը։
Ասեմ, որ վաղուց վաճառքում է նրա միակ ու նոր cd-ին։
այն բոլոր cd-ները,որ վաճառվել են տարիներ շարունակ, եղել են պիռատների թողարկածները։ես դա անձամբ իրենից եմ լսել,քանի որ բացի այն որ գնացել էի cd-ի շնորհանդեսին,նաև պատիվ եմ ունեցել լինել իր տանը և խոսել զանազան արդի թեմաների շուրջ։Ասեմ,որ ինքը հավատում է նոր սերնդի ուժերին։
He believes in us…ինչպես ասում են։:hands
Իր նմանը չկա,հավատացնում եմ…

Lapterik
08.10.2006, 19:13
Arthur Meschyan "Xul harachanqi, cavi mormoqic"

Xul harachanqi cavi mormoqic
Misht nuyn gisherov sahmanva& ches du
Baxti xaxn e sa mi dajan vayrkyan
Ancir bac chakat hayacqd heru
Arex&va&ayin ays kyanqi bemin
Aysor anzichox xul lrutyan mej
Vax@ du sakayn khasnes luysin
Ete chkorches tapastannerum
U darnas anter
Mera& huyseri mara& havatqi
Du pahak@ ches ar gerezmani
Sa lok porcutyan qunn e, vor kanci
Miayn te bemi luys@ chmari.
Chors koxm aleko& sparnaliq vayri
Minch kspoxoski qo qayleri tak
Du gites jptal, nyarderd kapir
Vor chtulanas naxiri araj
Sa e qo champan, bern hamberutyan
Kisamer chorca& armatic ches du
Tox qez harva&en, mi pah cn&an
Du zarkd pahir galiq marterin u nayir herun
Ev mek-mek el zguysh lsir qo kr&qi
Xrovqi mexmik zanger@ taqun,
Vor qez kkanchen qo me& erazi
Jaytqox nyarderi harva&in hosun.
Erb azatutyan dran@ kapva&
Shan@ kardzaken pahakner@ qo
Ev gone mek or, gone mek vayrkyan
Dardzir mardkutyan masnik@ anhog
Du der kqayles lur u munj otar
Ev vorsic prkva& mi gazani pes
Gorsh hayacqneri patneshi mijov
Votqi tak vochinch, erknqum cancer ev axot huyser
Ev gone mek or gone mek vayrkyan
Qo usic gcir bern hishoxutyan
Erkinq nayelov huysov voxoxva&
Ev el mi kanchir UR EIR ASTVA&.

P.S. Knereq, vor hayeren tarerov chem grel.

Arthur Meschyan "Ashxarhi cavov hivand e hogis" shat lav erg a.


Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի օրենսդրությանը (http://www.akumb.am/announcement.php?f=26)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը (http://www.akumb.am/announcement.php?f=26), Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման :

Azura
09.10.2006, 08:36
Վաղը «Շանթ» հեռուստաընկերության եթերում ԲԱՑԱՌԻԿ «Հեռանկար»։ Նվեր Մնացականյանի հյուրն է Արթուր Մեսչյանը։ Վաղը՝ հոկտեմբերի 9-ին։
Քանիսի՞ն է լինելու:

Artgeo
09.10.2006, 08:49
Քանիսի՞ն է լինելու:
Կարծեմ 22.30 www.shant-tv.com ում նայի :)

Հ.Գ. Խնդրում ենք գրել ՀԱՅԵՐԵՆ ;) Մանրամասները
http://www.akumb.am/showthread.php?t=497
http://www.akumb.am/showthread.php?t=279

Azura
09.10.2006, 16:09
Կարծեմ 22.30 www.shant-tv.com ում նայի :)

Հ.Գ. Խնդրում ենք գրել ՀԱՅԵՐԵՆ ;) Մանրամասները
http://www.akumb.am/showthread.php?t=497
http://www.akumb.am/showthread.php?t=279
շնորհակալ եմ :)

HardRock
09.10.2006, 16:30
Ասեմ, որ վաղուց վաճառքում է նրա միակ ու նոր cd-ին։
այն բոլոր cd-ները,որ վաճառվել են տարիներ շարունակ, եղել են պիռատների թողարկածները։ես դա անձամբ իրենից եմ լսել:
Ես էլ եմ դա լսել գովազդի ժամանակ, բայց մի գուցե դա վերաբերվում էր այստեղ պատրաստված զանազան տարբերակների՞ն: Հակառակ դեպքում, բա օրինակ "Կատարսիս" ալբո՞մը: Եվ հետո, ես տեսել եմ ԱՄՆ-ից բերած մի հրաշալի գիրք իր 3 թե 4 CD ներով ու բոլոր երգերի բառերով: Այնտեղ դա դժվար կլիներ պիռատական տարբերակով վաճառել: Մոտ օրերս կնայեմ ավելի մանրամասն տեղեկություններ, որ գրված են այդ գիրք ալբոմի վրա:

Fobus
09.10.2006, 16:39
սա նրա առաջին ալբոմն է ... մնացած ալբոմները իրեն հետ կապ ունեն այնքանով , որ նրա երգերն ու կատարումներն են ...

Ծով
09.10.2006, 17:53
Ես ասում եմ այն,ինչ ինքն է ինձ ասել:
մինչև այս մեկը ես էլի սիդիներ եմ ունեցել և ընդ որում որակյալ,բայց....ով գիտե,ինչեր կարող են անել պիռատները:think

Ծով
10.10.2006, 00:20
Հեռանկարը նայեցի…
ես խոնարհվում եմ այս մարդու առջև…:love :love :love
Ես երջանիկ եմ……………………

Ուլուանա
10.10.2006, 06:50
Ես էլ նայեցի։ Շատ լավն էր։:love Նվեր Մնացականյանն էլ այնպիսի հարցեր էր տալիս, մի տեսակ վերացական, ոչ հստակ, կամ էլ արդեն պատասխանը ներառող հարցեր, հիմնականում դուրս չեկան հարցերը, բայց Մեսչյանը լավ էլ պատասխանում էր, ես կասեի՝ նույնիսկ երբ չէր պատասխանում, դա էլ էր լավ անում։:D
Ամեն դեպքում լավ հաղորդում էր։ Մեսչյանի պատասխանները շատ հավանեցի։ Երևում է, որ իրոք լավ մարդ է։ :)

Ի դեպ, հետաքրքիր է, որ նա, փաստորեն, նաև (իսկ իր ասելով՝ նախ և առաջ) ճարտարապետ է, բայց ոչ բոլորը գիտեն դրա մասին, օրինակ, որ Զվարթնոց օդանավակայանի, կարծեմ Մատենադարանի և էլի որոշ հայտնի նախագծերի հեղինակն ինքն է և հիմա էլ աշխատում է որպես ճարտարապետ։ Նաև ասաց, որ ինքն իր խառնվածքով հենց ինժեներ է, իսկ երաժիշտ իրեն չի համարում, որովհետև գտնում է, որ երաժիշտը պիտի անընդհատ երաժշտությամբ զբաղվի, երաժշտությամբ շնչի, իր ողջ եռանդը ներդնի այդ գործին, իսկ ինքը դրանով զբաղվում է ընդամենը տարին մի երկու անգամ։

Հենո
10.10.2006, 09:40
Ափսոս ոնց էի մոռացել !!!!!!!!

Koms
10.10.2006, 10:19
Հեռանկարը նայեցի…
ես խոնարհվում եմ այս մարդու առջև…

կարելի է միայն հիացական խոսքեր ասել, մեծ մտածող ու երգիչ, եւ զտարյուն փիլիսոփա, որը Կյանքը ընկալում է լրիվ այլ տեսանկյունից,

Fobus
10.10.2006, 11:03
Նմանատիպ մի բան էի սպասում , որ կլինի , այսպիսի պատասխաններ ... և այլն ... նա այդպիսին է ....
Իսկ այն , ինչ վերաբերվում է Մեսչյանի ճարտարադետ լինելուն , նա շաատ լավ ճարտարադետ է , իսկ Մատենադարանի նախագծողը ինքը չէ , նա Մատենադարանի մոտ գտնվող կառավարության ընդունելության տան նախագծող ճարտարագետն է:
---
Նվեր Մնացականյանի պահելաձևի մեջ ոչ մի լավ բան չտեսա , իմ կարծիքով նա պատրաստ չէր այսպիսի հաղորդում վարելու :

Artgeo
10.10.2006, 11:20
Տեխնիկան կաղում էր, իսկ Արթուր Մեսչյանի փիլիսոփայությունը չտեսա: Սովորական հարցեր էին, սովորական պատասխաններ: Նվեր Մնացականյանը մեկ-մեկ փորձում էր «օգնել» Մեսչյանին պատասխանելուց, բայց նրա պրոֆեսիոնալությունն էլ այդ կարգի հաղորդման մեջ լավ կաղում էր:
Ընդհանուր առմամբ լավ էր: Նոր ոճ էր հայկական հեռուստատեսության համար: Հուսով եմ կամաց-կամաց ավելի կհղկվի :)

Esmeralda
10.10.2006, 11:37
Մեսչյանին շատ եմ սիրել.. ու երեկվանից հետո կարծիքս էլ ավելի ամրապնդվեց... հաղորդումից հետո ավելի ջերմությամբ լցվեցի... սակայն հաղորդավարն այնքան էլ լավ չէր վարում... ընտրված հարցերից քչերն էին հաջողված...
Ահագին ճիշտ բաներ ասեց Մեսչյանը... հարգանքս ավելի մեծացավ նրա հանդեպ...

PoeT
10.10.2006, 16:03
Իրոք, շատ հզոր կերպարա։ Երեկվա հաղորդման մեջ, մի քիչ Նվերը դուրս չեկավ, մնացածը լավ էր։ Իմիջայլոց ասեմ, որ Մեսչյանը ու ՍՕՖը շատ նմանություններ ունեն։

Intel
10.10.2006, 16:13
Իրոք, շատ հզոր կերպարա։ Երեկվա հաղորդման մեջ, մի քիչ Նվերը դուրս չեկավ, մնացածը լավ էր։ Իմիջայլոց ասեմ, որ Մեսչյանը ու ՍՕՖը շատ նմանություններ ունեն։
երկուսն էլ ուզբեկ չեն :P :)

վիդուշշին էլ էր վերջը, հատկապես երբ "դու"-ով էր դիմում…

Ծով
10.10.2006, 19:18
ՈՆՑ Ա ԶԳԱՑՎՈՒՄ Որ ԱՆՏԵՂՅԱԿ ԵՔ:ՄԱՏԵՆԱԴԱրԱՆԻ ՀԱՏԱԿԱԳծՈՂՆ ՈՒ ճԱրՏԱրԱՊԵՏԸ ինքը չի իհարկե,այլ մարկ Գրիգորյանը:Խոսքը այլ հատակագծի մասինա…Մատենադարանին կից մի նոր հատակագծի,քանզի արժեքները պահպանելու համար տեղ չի մնացել…:B պարզա…

Fobus
10.10.2006, 20:30
Alize_etoilik
երևի թե լավ չես տեսել ինչ ա գրած.... ինքս եմ գրել , որ Մատենադարանի մոտ մի քանի տարի գոյություն ունեցող Կառավարության ընդունելության տան գլխավոր ճարտարագետն է եղել նա :

Ծով
10.10.2006, 22:01
Fobus
հազար անգամ ներիր,իսկապես ուշադիր չէի…
բայց այն որ Մատենադարանի սհարւնակությունն ա կառուցվելու ,հաստատ ա…
ու շատ սիորունա լինելու.:)

Fobus
14.10.2006, 13:07
Կառավարության ընդունելության տունը գտնվում է մատենադարանի մոտ , որ կանգնում ես մատենադարանին մեջքով , աջ կողմում է գտնվում , ու բավականին լավ շենք է : Այն արդեն իսկ կառուցված է , իսկ ինչ վերաբերվում է նրա նոր շենքերին , ոչ մի տեղեկություն չունեմ : Սպասում եմ նորությունների ...

Kita
15.10.2006, 15:31
իսկ աըն փաստը, որ ազգը թալանում է, այպես ասված…………
դիսկը 5000դրամ է........

HardRock
16.10.2006, 10:11
իսկ աըն փաստը, որ ազգը թալանում է, այպես ասված…………
դիսկը 5000դրամ է........
Kita, ես ինչքան գիտեմ, մեր` հայ երգիչների դիսկերը բոլորնել այդ արժեքի են, անգամ ավելին 8000-12000: Արտասահմանյան դիսկերն են եժան, որովհետև դրաք "պիռատային են" և դրանց շահույթը միայն վաճառողիննա: Իսկ հե՞չ հարցրելես արտասահմանյան մի երաժշտի օրիգինալ դիսկը ինչ արժի, 20 դոլարից-ից ոչ պակաս:

Արշակ
16.10.2006, 11:26
Բայց ամեն դեպքում ստացվում է, որ օրիգինալ դիսկերը, հետևաբար նաև ընդհանրապես երաժշտությունը միայն մեծահարուստների համար են։ Միջին քաղաքացին կարող է իրեն ֆինանսապես նեղություն տալով մեկ-երկու դիսկ առնել 5000 դրամով։ Բայց երաժշտասեր մարդուն սովորաբար միայն 1-2 ալբոմը հերիք չի կարող լինել։ Օրինակ, իմ սիրած բոլոր ալբոմների օրիգինալները գնելու համար մի ամբողջ կարողություն է պետք։
Հետևաբար մարդիկ, ինչ-որ տեղ իրենց հանցագործ զգալով, ստիպված գնում են պիրատական դիսկեր կամ այլ անօրինական ճանապարհներով mp3-ներ են ձեռք բերում։
Ի դեպ, Արթուր Մեսչյանի համերգների տոմսերը ևս կարծեմ շատ թանկ արժեն։
Կարծում եմ, որ Արթուր Մեսչյանն իրեն շատ վատ կզգա, եթե նրան ասեն, որ ինքը միայն մեծահարուստների համար երգող երգիչ է։
Ասեմ, որ ինձ շատ հարազատ են ու շատ բան են տվել նրա երգերը։
Ո՞րն է ելքը։ Չգիտեմ։:think

HardRock
16.10.2006, 11:56
Բայց ամեն դեպքում ստացվում է, որ օրիգինալ դիսկերը, հետևաբար նաև ընդհանրապես երաժշտությունը միայն մեծահարուստների համար են։ Միջին քաղաքացին կարող է իրեն ֆինանսապես նեղություն տալով մեկ-երկու դիսկ առնել 5000 դրամով։ Բայց երաժշտասեր մարդուն սովորաբար միայն 1-2 ալբոմը հերիք չի կարող լինել։ ...............
Ճիշտ ես, չեմ արդարացնում, բայց ասում եմ, որ դա սովորական երևույթա, դիսկ թողարկելը ծախսերի հետա կապված և երգիչները ստիպված այդպիսի գնով են վաճառում իրենց դիսկերը, իսկ թե ոնց անե՞լ: Ես ինչքան էլ որ սիրում եմ իրա երգերը, պարզապես վերցրել ու գրել եմ mp3 ու վերջ:
Մյուս հարցը. իսկ որ ռուսաստանից երգիչներ են գալիս ինչա իրենց տոմսերը շատ ավելի էժա՞ն են, այն էլ այն դեպքում երբ շատ ժամանակ երգում են ֆանագրամայի տակ: Իմիջայլոց ինչ արժ է:

Sosoyan
16.10.2006, 20:46
Հաղորդման վերջի երկու երգը ափլոդ եմ արել :)

http://warez.im.am/Meschyan.mpg

Artgeo
20.10.2006, 08:21
Շնորհակալություն :)

Հ.Գ. Հուսով եմ մի քանի օր չես ջնջի, քանի դեռ քաշում եմ:

HardRock
20.10.2006, 09:18
Ինչքան հիշում եմ այս կիրակի 19.45 Շանթով կրկնելու են:

Intel
20.10.2006, 14:35
Համերգին գնալու եք՞, ես արդեն 5 հատ տոմս ունեմ :-P

HardRock
20.10.2006, 16:10
Ի՞նչ արժի տոմսը:

Intel
20.10.2006, 23:26
2500 - 15000 դրամ:

Riddle
21.10.2006, 12:12
Ափսոս ոնց էի մոռացել !!!!!!!!
Վաղը՝ հոկտեմբերի 22-ին կրկնությունն է: Կարծեմ ժամը 19.45::)

Հենո
21.10.2006, 14:26
Մերսի…

HardRock
30.10.2006, 10:50
Ամսի 29 Մեսչյանի համերգին էի գնացել: Մի խոսքով եթե ասենք, հրաշալի էր: Այդ մարդը իրոք տաղանդ և շատ համեստ: Իր ասելով նա ճարտարապետա է և ոչ երաժիշտ, բայց տիրապետում է մի քանի երաժշտական գործիքների` կիթառ, ջութակ, դաշնամուր ու հետնել լավ երգում է, դե իր գրած երաժշտության ր բառերի մասին էլ չեմ ասում:
Այստեղ ասվում էր, CD-ին արժե 5000 դրամ, ասեմ որ դա այդպես չի, ընդմիջմանը միջանցքում վաճառվում էր 3.500 դրամով:

Fobus
30.10.2006, 19:45
Միայն մի բանի հետ համաձայն չեմ , որ ասում ես համեստ ....
այնքան էլ համեստ չի ... ու մի քիչ էլ ինքնասիրահարված ա ...բայց դեմքա...

Ծով
31.10.2006, 23:13
Շատ համեստա…հաստատ:)
եմ ասում…
Իր հետ շփվելիս,քեզ կաշկանդված չես զգում, մի ուրիշ երևույթա…
հա լսիր,հա սովորելու բան կա…ու կարևորն առանց ձևերի…:love

Fobus
01.11.2006, 11:39
Ինքը մի քիչ շատա իրան սիրում ... էտա ամենավատը .... ես էլ եմ շատ սիրում Մեսչյանի երգերը ... ու հարգում իրեն ... բայց իր ինքնասիրահարվածությունը մեկ մեկ ազդում ա ...
մեկ էլ մի բան ... ինքը մի անգամ ասել էր , որ Հարութը որ երգեց "Ուր էիր աստված" երգը ... ա էլ չի երգի .... ինչպես հայտնի է , Հարութը տարիներ շարունակ երգում է այդ երգը ... ու Մեսչյանն էլ համերգի ժամանակ երգել ա էտ երգը ... էսօր լրիվ կձայնագրեմ .... մի տեղ կքցեմ ...

emo
01.11.2006, 20:43
Ես էլ եմ շատ սիրում ու լսում Մեսչյան ու կարող եմ ամբողջ որը լսել:
Շատ հետաքրքիր ու գիտեմ հավատով մարդա, դա նաև զգացվեց Հեռանկարում իր տված որոշ պատասխաններից:
Շատեմ հարգու իրան:Տաղանդավոր մարդ:hands
Ովա եղե իր համերգին, ՈՒրեիր Աստված երգը երգեց?
Եթե երգելա ինձ թվումա բառերը փոխած կլինի մասնավորապես ՈՒրեիր Աստված
բառերը:
մի բանել լինկերի տեղեր չգիտեք ծանոտներիս ասեմ քաշեն:

Lapterik
01.11.2006, 20:54
մի բանել լինկերի տեղեր չգիտեք ծանոտներիս ասեմ քաշեն:
www.mp3.musichall.am -ից կարող ես բառնավորել:

emo
01.11.2006, 21:20
www.mp3.musichall.am -ից կարող ես բառնավորել:
Քո մոտ բացումա ետ էջը? Իմ մոտ չէ:(

Lapterik
01.11.2006, 21:26
Քո մոտ բացումա ետ էջը? Իմ մոտ չէ:(
http://mp3.musichall.am/ էս ձևով փորձի, ինձ մոտ բացեց:

emo
01.11.2006, 21:39
http://mp3.musichall.am/ էս ձևով փորձի, ինձ մոտ բացեց:

Շնորակալ եմ ստացվեց::hands

Lapterik
01.11.2006, 21:40
Խնդրեմ::)

Fobus
02.11.2006, 01:31
Ուր էիր աստվածյ երգեց , առանց փոփոխության ... ինքը դեմք ա ...

emo
02.11.2006, 19:06
Ուր էիր աստվածյ երգեց , առանց փոփոխության ... ինքը դեմք ա ...

Ես էլ մտածում էի կպոխի բառերը:think
Հիաստափեցրեց:(
Են ժամանակ չգիտեր, մի թե հիմի ել չգիտի թե ուր էր Աստված:bad

Intel
02.11.2006, 21:42
կայֆ էր չէ Արամայիս, իսկ դու ասում էիր …

Fobus
02.11.2006, 23:00
կայֆ էր չէ Արամայիս, իսկ դու ասում էիր …
սկզբում մի քիչ ազդեց .... բայց դե կայֆ էր !!!!:hands

Tigran.K
07.11.2006, 15:57
Մեսչյանը հայ երգի մեջ լրիվ նոր բան ասեց......իսկապես հզորա

Վազգեն
10.11.2006, 05:58
Այսօր Ազգ–ում մի փոքր գովերգ–հոդված նկատեցի Մեսչյանի մասին։:)
http://azg.am/?lang=AR&num=2006111019

Ծով
11.11.2006, 18:05
Այսօր Ազգ–ում մի փոքր գովերգ–հոդված նկատեցի Մեսչյանի մասին։:)
http://azg.am/?lang=AR&num=2006111019
հոդվածն էլ իմ սիրած բանաստեղծն է գրել…
ի դեպ,որոշ երգերի խոսքերի հեղինակն էլ ինքն է…
ամեն ինչ տեղին էր գրված…:)

HardRock
13.11.2006, 11:16
Ամսի 29-ի համերգի ժամանակ Մեսչյանի CD-ն առել էի, բայց ձայնագրության որակը այնքան էլ լավը չի: Մի վախտ առաջ գրել էի, որ մի հատ լավ տարբերակ եմ տեսել Մեսչյանի CD-ների, ահա այն, որը բախկացած է 4 CD-ից, պատրաստվել է ԱՄՆ-ում, բայց գրված չի ում կողմից, ընդհամենը այսպիսի մի խառը բան է գրած:
All rights reserved unauthorized copyng, reproduction, hiring, lending, public performence and broadcasting prohibited

Fobus
13.11.2006, 12:30
HardRock , կարողա Առաքյալներ ունենաս ?

HardRock
13.11.2006, 13:15
HardRock , կարողա Առաքյալներ ունենաս ?
Իսկ ին՞չ երգեր կաին այդ տեղ: Մի քանի անանուն CD-ներ ունեմ, մի գուցե դրանց մեջ լինի:

Angelina
13.11.2006, 13:20
Միայն մի բան կասեմ. պետք է ուղղակի զգալ ու շատ լավ հասկանալ նրա երգերը:

Fobus
13.11.2006, 21:31
Իսկ ին՞չ երգեր կաին այդ տեղ: Մի քանի անանուն CD-ներ ունեմ, մի գուցե դրանց մեջ լինի:
չեմ կարող ասել ինչ երգեր կան , քանի որ ոչ մեկի անունը չգիտեմ :
Մի քանի երգ լսել եմ շաաատ վատ որակի են եղել :
Եթե կարող ես ինչ որ տեղ upload արա , կամ էլ CD տամ գրես ....

HardRock
15.11.2006, 10:33
CD-նենից մեկի երգերի վերնագրերը և կողքին տարեթիվը: Պետք է սրանք լինեն: Ապլոդ անելը մի քիչ դժվարա, բայց եթե հանդիպենք կարամ դրանք և մյուս 3 CD-ների երգերը + համերգի ժամանակ վաճառված CD, mp3 սարքած մի CD-ով տամ:
1. Երգը խղճի - 1975
2. Առաջ գիտեի - 1978
3. Ասում են - 1975
4. Աշխարհի ցավով - 1975
5. Հինգ դար առաջ - 1976
6. Երկիր հնամյա - 1975
և այլն .........
ընդհանուր 40 ավել երգեր:

Sosoyan
05.12.2006, 12:06
Ժողովուրդ ինչ-որ մեկը կարող է Մեսչյանի ձայներիզի երգերը, օրինակ` դեպի im.am upload անի? :)

Quadro
13.12.2006, 09:52
:) Ոնց որ թե ստացվեց :)

մի քանի հատ նկար էլ ունեմ հենց Առաքյալներից վաղը կդնեմ

Artgeo
14.12.2006, 14:55
Արթուր Մեսչյանի համերգը նորից են կրկնում Շանթով։ Այս շաբաթ դեկտեմբերի 16 ին ժամը 22.35 ին։

Շանթ հեռուստաընկերություն - երբ ակնկալիքները չեն բեկվում։

HardRock
14.12.2006, 15:33
Արթուր Մեսչյանի համերգը նորից են կրկնում Շանթով։ Այս շաբաթ դեկտեմբերի 16 ին ժամը 22.35 ին։

Շանթ հեռուստաընկերություն - երբ ակնկալիքները չեն բեկվում։

Շանթով ցուցադրա՞ծը թե համերգը: Համերգը նկարում էին:

Quadro
15.12.2006, 10:09
Եսել իմ խոսք տվածը
3017

3021

3025

3029

3033

Quadro
15.12.2006, 10:10
3037

3041

3045

emo
15.12.2006, 12:38
Շաբաթ օրը, այսինքն վաղը, ժամը 22:35 Շանթով Մեսչյանի համերգնեն ցույց տալու,
ես վերջում որ տվել էր....

Angelina
15.12.2006, 13:57
Ախր, շատ լավ է երգում::hands

Hay_Txa
15.12.2006, 23:23
Հայեր Արթուր Մեսչյան են երգի անունը ինչա են վոր մեջի բառերը ես ձեվա.

մնացածը վաճառվումեն,մնացածը վաճառվումեն եվ բոլորնեն վաճառվում տարօրինակ այս աշխարհում.

եթե կարաք էս հարցով օգնեք ելի.

Morgana
17.12.2006, 01:09
Հայեր Արթուր Մեսչյան են երգի անունը ինչա են վոր մեջի բառերը ես ձեվա.

մնացածը վաճառվումեն,մնացածը վաճառվումեն եվ բոլորնեն վաճառվում տարօրինակ այս աշխարհում.

եթե կարաք էս հարցով օգնեք ելի.

Միայն այն... :)

Sosoyan
17.12.2006, 12:27
Ժողովուրդ ինչ-որ մեկը կարողա ունենա, Մեսչյանի ինտերվյու համերգին երգած առաջին երգը? Եթե հա, ապա խնդրում եմ էլի ուղարկեք մեյլիս վրա: [email protected]

Simon
21.12.2006, 20:45
V.
Միայն այն չի վաճառվում,
Որ ոչ կանգնում է, ոչ ընկնում,
Որ ոչ լողում է, ոչ թռչում
Անաստված այս աշխարհում
Միայն նա չի վաճառվում,
Որ ոչ ծնվում է, ոչ շնչում,
Որ ոչ լռում է, ոչ ճառում,
Միայն նա չի վաճառվում,
Մնացածը վաճառվում են,
Մնացածը վաճառվում են,
Մնացածը վաճառվում են,
Եվ բոլորն են վաճառվում:
Մնացածը վաճառվում են,
Մնացածը վաճառվում են,
Մնացածը վաճառվում են,
Անաստված այս աշխարհում:
Եվ միայն խաչիդ գամերը,
Այս կյանքի տառապանքները`
Միայն այդ չի վաճառվում
Եվ սրտին սեղմված պատկերը,
Կորուստի թախծոտ աչքերը
Միայն, միայն այդ չի վաճառվում:
Անցյալի հալված ստվերները
Եվ գալիք արհավիրքները`
Միայն այդ չի վաճառվում:
Եվ նաև վերջին չորրորդը,
Որ մերժում է այդ աճուրդը,
Միայն, միայն նա չի վաճառվում:
Մնացածը վաճառվում են,
Մնացածը վաճառվում են,
Անաստված այս աշխարհում:
Մնացածը վաճառվում են,
Մնացածը վաճառվում են,
Եվ բոլորն են վաճառվում

Ավելացվել է 31 վարկյան անց
Ամենը ձեզ

Մեծածավալ և հիասքանչ տաճարների
Եվ ոսկեզարդ խորանների աղոթքը
Ամենը ձե՛զ, և արծաթե լապտերը վանքերի,
Ադամանդե շարքով հյուսված խաչերը

Դուք ձեզ վերձրե՛ք և փառավոր շքախմբեր,
Եվ տոնական կախարդական զանգերը,
Ամենը ձե՛զ, իսկ ինձ միայն բաժին թողեք
Փայտյա խաչով որհնված „Հայր մեր“-ը

Իսկ ինձ թողեք միայն մատուռը հավատքիս
Տարեք բաժնեք այս աշխարհի գանձերը,
Ամենը ձե՛զ, իսկ ինձ թողեք հուշերն անթիվ
Եվ նյարդերից հյուսված կյանքիս էջերը

Եվ թողե՛ք դուք ինձ հեքիաթները իմ,
Եվ խաբկանքներից հյուսված ճամփաներ,
Եվ եթե հանկարծ չհասնեմ լույսին,
Զուր չէին բոլոր աղոթքներս, Տե՛ր

Ամենը ձե՛զ. քարոզների խորհուրդն անգին,
Խունկի բուրմունքը կանթեղի մեջ,
Իսկ ինձ թողեք ընկերներիս սրտերն ազնիվ,
Եվ տարերքին տրված խելառ օրերը

Այսպես պոկված ճյուղի նման կյանքի ծառից
Մոլորվեցինք այս աշխարհի մեջ,
Եվ ուսերի վրա շալկած լոկ բեռը հավատքի
Եվ անաստված դարի մեղքերը

Եվ թողե՛ք դուք ինձ հեքիաթները իմ,
Եվ խաբկանքներից հյուսված ճամփաներ,
Եվ եթե հանկարծ չհասնեմ լույսին,
Զուր չէին բոլոր աղոթքներս, Տե՛ր

Եվ թողե՛ք դուք ինձ հեքիաթները իմ,
Եվ խաբկանքներից հյուսված ճամփաներ,
Եվ եթե հանկարծ չհասնեմ լույսին,
Զուր չէին բոլոր աղոթքներս, Տե՛ր

Ավելացվել է 1 րոպե անց
Տապանագիր

Երբ սիրավառ և հիացիկ կնայես դուն
Գարնան շքեղ ծաղիկներուն ու ծառերուն
Հիշի՛ր, որ նախ քեզնից առաջ ես եմ տեսել
Եվ աչքերիս լույսը պայծառ հող է հիմա

Աշնան հարուստ պարտեզներից ամեն անգամ
Երբ կքաղես մրգեր հասուն ու մեղրահամ,
Հիշի՛ր, որ ես քեզնից առաջ այնտեղ եղա,
Եվ շրթերիս վայելքն անհուն հող է հիմա

Երբ կգրկես թևերիդ մեջ դու հեշտագին
Լուսամարմին և վարսագեղ սիրո հոգին,
Հիշի՛ր, որ նախ այդ հարբեցմանն ես տիրացա,
Եվ ձեռքերիս հմայքը վառ հող է հիմա

Երբ որ շահես բազում գանձեր ու հաղթանակ
Եվ ճակատիդ դնեն ոսկե փառապսակ,
Հիշի՛ր, որ նախ փառքի դափնին ինձ է տրվել,
Եվ ճակատիս ցոլքը վճիտ հող է հիմա

Աշնան հարուստ պարտեզներից ամեն անգամ
Երբ կքաղես մրգեր հասուն ու մեղրահամ,
Հիշի՛ր, որ ես քեզնից առաջ այնտեղ եղա,
Եվ շրթերիս վայելքն անհուն հող է հիմա
Եվ աչքերիս լույսը պայծառ հող է հիմա
Եվ ձեռքերիս հրայքը վառ հող է հիմա
Հող է հիմա…

Ավելացվել է 1 րոպե անց
Անառակ որդու վերադարձը

Երբ անառակ որդու նման
Դառնաս թողած քաղաքդ
Եվ դռնեդուռ փնտրես նրանց,
Ում որ վաղուց կորցրած ես,
Սեղանի չորս կողմում նստած
Նրանք են` ում գտել ես,
Խոսքեր չկան, խմում ենք լուռ,
Ուշ է, ուշ է, ուշ է
Ուշ է, ուշ է, ուշ է

Երբ անառակ որդու նման
Վերադառնաս քո տունը,
Մթում կախված մի պատուհան,
Ճոճվող ստվերներ` անկյունը,
Երբ հայրդ ծեր դնի ուսիդ
Իր դողացող ձեռքերը,
Միայն կշշնջա կամաց`
Ուշ է, ուշ է, ուշ է
Ուշ է, ուշ է, ուշ է

Հազար օտար աչքերի մեջ
Գտնես նրա հայացքը,
Նրան` ով սիրում էր քեզ,
Սպասում քո վերադարձը,
Երբ անառակ որդու նման
Վերադառնում է սերը,
Լսում ես կարճ մի պատասխան`
Ուշ է, ուշ է, ուշ է
Ուշ է, ուշ է, ուշ է

Եվ ում կամքով է, որ կյանքում
Ամենն ունի իր վերադարձը
Միշտ ուշացած գտնում ես այն`
Ինչ որ վաղուց կորցրած ես,
Երբ անառակ որդու նման
Վերադառնում է խիղճդ,
Քո մանկության պատկերը վառ
Լույս է, լույս է, լույս է…

Ավելացվել է 2 րոպե անց
Երբ իմաստազուրկ է լինում

Երբ օրերն անցած ճանճի պես մեխվում են
Քո օրացույցի դեղին էջերին,
Ամիս առ ամիս անիմաստ թափվում են
Տերևների պես, քո կյանքի ծառից

Երբ ժամացույցի լարված զսպանակը
Կացինն է ճոճում քո պարանոցին`
Անցյալը դատարկ իմաստազրկվում է,
Ներկան էլ թմրած` քո ոտքի տակին

Իմաստը կորցրած դատարկ պատվանդանը
Սպասում է հաջորդ կուռքի քանդակին,
Երբ տապալվում է կանգնած արձանը,
Ժամանակը միշտ վիժում է նորին

Փողոց ու այգի իմաստազրկվում են
Իմաստազրկված քաղաքի մեջքին,
Տները նույնպես իմաստազրկվում են,
Երբ վերածվում են ապաստարանի

Խոսքը շատ վաղուց իմաստազրկվել է,
Ծնվել երախում բյուր ժողովրդի,
Իմաստը նույնիսկ իմաստազրկվել է
Այն վազքի նման, որ ավարտ չունի

Ձեռքերը, պարապ, իմաստազրկվում են,
Ամեն օր դարձավ տխուր կիրակի,
Գլխուղեղիդ մեջ օրեցօր մեխում են
Պատճառները բյուր առանց պատճառի

Անիմաստության խորտակվող իմ նավը
Նորից փրկության ափին է զարնվում,
Երբ վերարկույով քնած զավակներս
Մեկ-մեկ արթնանում ու ինձ են նայում

Նրանց աչքերի առկայծող լույսերը
Ոգուս սառույցի կեղևն են փշրում,
Անկարողության պոկում կապանքները,
Եվ կյանքս նորից իմաստավորում…

Ավելացվել է 2 րոպե անց
Աստղեր

Երկնքում անթիվ աստղեր են լողում,
Բայց մարդիկ երբեք վերև չեն նայում,
Հայացքները կախ միշտ նայում գետնին`
Քարացած սրտով ինչ երկինք կամ միտք

Երկնքում կապույտ արևն է լողում
Ամպերը սակայն երկինքն են փակում,
Շողքերը վերջին խեղդվում են ահա
Սակայն ոչ մի սիրտ չի նեղվում անգամ

Երկնքից պոկած աստղերին ափսոս
Երկինքը ափսոս` հողին հարթեցված,
Աստղերը պոկող պատանուն ափսոս,
Ափսոս խորտակված իղձերը նրա

Ավելացվել է 3 րոպե անց
Առաջ գիտեի

Առաջ գիտեի,
Թե մարդիկ ինչո՞ւ կգային աշխարհ,
Արեգակն ինչու կթափեր ոսկի,
Ծաղկաբաց ծառի ափերում դալար
Ինչո՞ւ կհնչեր երգը գետակի,
Առաջ գիտեի, հիմա չգիտեմ

Առաջ գիտեի
Ի՞նչ էին ասում աստղերը պայծառ,
Կախված կամարից անհաս երկնքի,
Թե ո՞ւր կարշավեր վազքը տենդահար
Հավերժագնաց մեր մոլորակի
Առաջ գիտեի, հիմա չգիտեմ

Առաջ գիտեի
Թե ինչո՞ւ մարդկանց ծիծաղին հորդուն
Խառնվում էր լաց, արյուն ու արցունք,
Եվ ինչո՞ւ կյանքի հինավուրց ճամփին
Վեհին կնայեր ամեն մի բարձրունք
Առաջ գիտեի, հիմա չգիտեմ

Առաջ գիտեի
Թե ի՞նչ կար կյանքից, մահից էլ անգին,
Ի՞նչ գանձեր ծածուկ ուներ ապագան,
Եվ թե ո՞ր անսուտ, նորածագ լույսին
Կբացվեր հանկարծ ամեն գերեզման
Առաջ գիտեի, հիմա չգիտեմ

Ավելացվել է 3 րոպե անց
Երեկ և…

Երեկ տխուր, այսօր ուրախ
Ալիքի պես ծափ եմ տալիս,
Երեկ դեպի անհայտություն,
Այսօր դեպի ափ եմ գալիս

Լուռ ժպտում եմ փոքր ու մեծին,
Կամ ծիծաղում խենթի նման,
Նվիրվում եմ ավազներին`
Անապատի գետի նման

Նվիրվում եմ անմնացորդ,
Ինձ ժպիտներն ո՞ւր են տանում
Ծիծաղիս մեջ ամեն անցորդ
Հոգնած հոգին է լվանում

Վաղը, երբ որ մշուշ լինի
Եվ արցունքներ ծնվեն ցավից,
Գուցե մեկը, փոքրիկ մի կայծ
Ետ բերի իմ ծիծաղից

Երեկ տխուր, այսօր ուրախ
Ալիքի պես ծափ եմ տալիս,
Երեկ դեպի անհայտություն,
Այսօր դեպի ափ եմ գալիս

Ավելացվել է 4 րոպե անց
Ո՞ւր էիր, Աստված

Ո՞ւր էիր, Աստված, երբ խենթացավ լքված մի ողջ ժողովուրդ,
Ու՞ր էիր, Աստված, երբ աղերսանքը մեր մարեց անհաղորդ
Ո՞ւր էիր, Աստված, երբ ավերում էին չքնաղ մի երկիր,
Ո՞ւր էիր, Աստված, երբ, խենթացած ցավից, աղաչում էինք
Ամեն

Ո՞ւր էիր, Աստված, երբ արդարույթյան աչքերը կապվեց,
Ո՞ւր էիր, Աստված, երբ շուրթերին ազգիս աղոթքը սառեց
Ո՞ւր էիր ,Աստված, երբ փրկության կանչով երկինքը ցնցվեց
Լուռ էիր Աստված, երբ, խաչերին գամված, աղոթում էինք
Ամեն

Իմ կարոտ հոգում, չկար ուրիշ հավատք և սեր, դու իմ Տեր,
Ես քեզ հավատում ու աղերսում էի ինչպես մի անխելք:
Ո՞ւ ր էիր, Աստված, երբ հոշոտում էին չքնաղ մի երկիր
Ո՞ւր էիր Աստված, երբ հույսերս կտրած աղոթում էինք
Ամեն

Ուժ տուր մեզ, Աստված, որ ալեկոծ կյանքի ծովում չկորչենք,
Սիրտ տուր մեզ, Աստված, որ տառապանքի շուրթերը ջնջենք,
Լույս տուր մեզ, Աստված, որ խավարում այս գորշ ճամփա նշմարենք,
Հույս տուր մեզ, Աստված, որ շուրթերով չորցած քեզ գտնենք նորից
Ամեն

Ավելացվել է 5 րոպե անց
Որովհետև

Երբ որ մաղում եմ մեկ առ մեկ բոլոր անցած իմ տարիները,
Թափվում են ցած ավազի պես օրերի շարքը անտարբեր,
Եվ վերանում են մոռացված կյանքը կերտող դատարկ բաները,
Ցանցի վրա միայն մնաց տեսիլքը քո բյուրեղացած

Սա էլ կանցնի գուցե մի օր, և կփակվեն ցավոտ վերքերը
Եվ կփրկվեն տունկերը մեր համատարած այս ցամաքից
Եվ նվիրված պատրանքներից նա էր միակ օրհնված արժեքը,
Որ կպահեմ մինչ կյանքիս վերջ, որովհետև սիրել եմ քեզ

Ես ձանձրացա իմ երգերից, կորցրեց կիթառս իմ իմաստը,
Չնվաղեց երբեք հոգիս, չկարգվեցի ես ծաղրածու,
Ծուռ ու շիտակ կյանքիս ճամփին չճարպոտեց երբեք իմ սիրտը,
Եվ կատարվեց կյանքս կարծես, որովհետև սիրել եմ քեզ

Մոլորվեցին ձայները մեր, և խոցվեցին ձայնալարերը,
Եվ կորցրեցին աղմուկներում վերջին ճիչերը խլացած,
Մեկ-մեկ միայն անսպասելի քեզ կգտնեմ կորցրած երգերը
Միայն մի փոքր ավելի բյուրեղացած և ապրած

Սա էլ կանցնի գուցե մի օր, և կփակվեն ցավոտ վերքերը
Եվ կփրկվեն տունկերը մեր համատարած այս ցամաքից
Եվ նվիրված պատրանքներից նա էր միակ օրհնված արժեքը,
Որ կպահեմ մինչ կյանքիս վերջ, որովհետև սիրել եմ քեզ

Թեկուզ ոռնաս տանջող ցավից, թեկուզ ծալվի սովից մարմինդ,
Չեն վաճառվի աճուրդներում քեզ արժեքները ժառանգված,
Եվ խոզերի առջև ստիպված դու չես ցփնի մարգարիտները,
Իմ կյանքն ել չի դառնա տհաս, իմ բարեկամ…

Simon
21.12.2006, 20:50
Ես զարմանում եմ

Աղբյուրից մաքուր ջուրը խմելիս ես կհագենամ
Եվ հետո, մի պահ կառչած ներկային, ես կզարմանամ
Թե ինչպես եղավ, որ մեր շուրջ հանկարծ ամենը փոխվեց
Ասում են, ամեն երազանք ու հույս նորից պղտորվեց

Զարմանում եմ ես մեր առջև փակվող հազար դռներից
Զարմանում եմ ես մեզ բաժան անող հազար շերտերից
Զարմանում եմ ես , և նորից ու նորից ես չեմ հասկանում
Եվ գլուխս կախ ամբողջ իմ կյանքում ազգս եմ փնտրում

Ես չեմ զարմանում նորից արթնացած բյուր ճիվաղներից
Զարմանում եմ ես նորից համփերող իմ ժողովրդից
Զարմանում եմ ես և չեմ վախենում օտար թշնամուց
Խորանը երկրիս ներսից էր քանդվում, և արդեն վաղուց

Ժանտախտի օրոք քեֆ է ընդանում մի համատարած,
Լրբերը վերցրին իրենց երեսից դիմակն ամոթխած,
Սպանվում է սարում այրվող փամփուշտով չքնաղ պատանին
Դատապարտելով աճյունը սառած մի ճոխ թաղումի

Զարմանում եմ ես, որ նորից ու նորից, գլուխը կորցրած
Ընթանում ենք մենք անցած ուղիով, արդեն բթացած,
Զարմանում եմ ես, որ այս աշխարհում ոչինչ չի փոխվում,
Անիվը սևի նորից կոտորվեց իր սիրած բոցում

Զարմանում եմ ես դատարկ ու պարապ ինչ-որ հույսերից
Զարմանում եմ ես, որ չեմ զարմանում էլ ոչ մի բանից`
Ժպիտը դեմքին, կանգնած անտարբեր, այս մեծ աշխարհից
Եվ մարդկանց նորից անդունդը տանող ճանապարհներից

Ավելացվել է 35 վարկյան անց
Դատարան

Կապեցին վաղուց աչքերդ փալասով
Ժանգոտեց ձեռքիդ կշեռքը դարավոր
Գողացան կշռաքարերը քո խղճի
Դու ես, որ արդարություն ես, հե՜յ, երևի

Հեգնեցի ես կուռքերին իմ հին ու նոր
Չեմ կանգնի ես քո առջև գլխակոր
Բանտարկված եմ ես ցմահ այս կյանքով
Եվ արդեն պատիժ է դա ծայրագույն հոդվածով

Այրեցի բոլոր դռները բաց և փակ,
Կողպեքները ձեզ վերցրեք, հե՜յ, հիշատակ
Սև թելով սպիտակ թևերը կարեցի
Ինձ ասում են` չես թռչի, կջարդվե՛ս… Ցատկեցի

Ավելացվել է 1 րոպե անց
Ես չգիտեմ

Երկու տուն ունիմ, փակ արած
Երկու սիրտ ունիմ, կանգ առած
Երկու թև ունիմ, կապ արած
Երկու տեր ունիմ` մի Աստված

Իմ հոգուս լարով խաղ արա
Իմ սրտիս զարկով պար արա
Իմ վանքիս զանգով կանչ արա
Էն Սայաթ-Նովին հուշ արա

Դուդուկիս շունչով հագենամ,
Իմ ոգուս ցավին դիմանամ,
Աշխարքիս ստով կուրանամ,
Նախանձի թույնից հեռանամ

Կարգեցին գուսան ծաղրանքով
Երգերս` պատանդ վիրավոր
Կոկորդիս ձայնը խլացավ
Էս մարդոց խիղճը վերացավ

Իմ հոգուս լարով խաղ արա
Իմ սրտիս զարկով պար արա
Իմ վանքիս զանգով կանչ արա
Էն Սայաթ-Նովին հուշ արա

Ավելացվել է 1 րոպե անց
Դիմակահանդես

Ո՞ր խոսքերին ապավինեմ, ո՞ր հույսերով ինձ պարուրեմ ,
Եվ ո՞ր ձայնով լարեմ նորից հոգիս,
Եվ ո՞ր կանչին արձագանքեմ, ո՞ր փարոսով առաջնորդվեմ,
Ո՞վ կխրի դաշույնը իմ մեջքիս,

Ո՞ր ձայներից կխլանամ, ո՞ր ցավերին կդիմանամ,
Ո՞ր խավարում ես կկորչեմ նորից,
Եվ ո՞ր ստին կհավատամ, նորից ի՞նչից կզարմանամ,
Եվ ի՞նչ հաղորդությամբ կհեռանամ կյանքից

Աննշմար դողով ծառերը, մեր կյանքի փողոցներում,
Թաքցնում են մեր ձայները տերևի երակներում
Եվ դեղին մագաղաթները մայթերի վրա թերթվում,
Եվ հողին մորմոքն եմ ժառանգում

Ո՞ր աչքերի լույսը օրհնեմ, ո՞ր սաղմոսին ապավինեմ
Եվ ո՞վ դեռ կխաչի ջութակս պաղ
Եվ ո՞ւմ ուժգին ոխով ատեմ, ո՞ւմ մոգական սիրով պաշտեմ
Ո՞ր կորուստներից կխենթանամ

Ո՞ր քաղաքում անհետանամ, ո՞ր տան խցում անեանամ,
Եվ ո՞ւմ դիմակը ես պոկեմ դեմքից
Ո՞ր լույսերից կկուրանամ, ո՞ր ցավերից ես կոռնամ
Ո՞ւմ փամփուշտից ես կհեռանամ կյանքից

Աննշմար դողով ծառերը, մեր կյանքի փողոցներում,
Թաքցնում են մեր ձայները տերևի երակներում
Եվ դեղին մագաղաթները մայթերի վրա թերթվում,
Եվ հողին մորմոքն եմ ժառանգում

Ո՞ր աչքերի լույսը օրհնեմ, ո՞ր սաղմոսին ապավինեմ
Եվ ո՞վ դեռ կխաչի ջութակս պաղ
Եվ ո՞ւմ ուժգին ոխով ատեմ, ո՞ւմ մոգական սիրով պաշտեմ
Ո՞ր կորուստներից կխենթանամ

Ավելացվել է 2 րոպե անց
Աշխարհի ցավը

Սիրտս կարյունի աշխարհի ցավով,
Որքա՜ն տառապանք, Աստված իմ, չորս դիս,
Կյանքի դաշտերից փչող ամեն հով
Հառաչ ու կսկիծ կզարնե դեմքիս

Անմեղ զոհերի արյունով եռուն
Հողը ոտքիս տակ կմնա միշտ թաց,
Եվ նոր վճիռներ իմ շուրջն, ու հեռուն
Կծնվեն մարդիկ արյունով հարբած

Սրի ու սովի կդառնան ավար
Լույսի պես պայծառ մանուկներ սիրուն,
Եվ ոտքի կոխան հասկեր անհամար`
Աշխատավորի քրտինքով օծուն

Ես ինչպե՞ս նստեմ խնջույքի սեղան
Եվ ըմպեմ ուրախ վայելքի գինին,
Երբ որ կխլեն մարդիկ անվարան
Որբի բերանից պատառը հացի

Աստված իմ, որքա՜ն անարդար վճիռ,
Ինչպե՞ս կարող եմ քար դնել խղճիս
Կյանքեր թևաբեկ և թշվառագին
Աշխարհի ցավով հիվանդ է հոգիս
Աշխարհի ցավով հիվանդ է հոգիս
Աշխարհի ցավով հիվանդ է հոգիս

Ավելացվել է 2 րոպե անց
Երգը խղճի

Վախցիր, երբ սիրտդ կարյունի`
Վերքը խղճի չունի դարման
Օր ու գիշեր պիտի բանի,
Մինչև հատնի կյանքի ճամփան

Քեզ չեն կարող էլ վշտակցել
Խիղճը ծակող ցավի համար,
Խղճի արյան ամեն կաթիլ
Գնա ծածուկ և աննշմար

Վախցիր, երբ խիղճդ ամբասիր
Մեղապարտի պես կարյունի
Եվ կդառնա տեր ու դպիր
Կյանքն արյունող ամեն ցավի

Աչքերիդ դեմ խղճահարի
Պիտի հորդի մեղքը մարդոց
Պիտի քայլի զորքը չարի
Աշխարհի մեջ տառապակոծ

Վախցիր, երբ դեմքդ է միշտ ժպտում,
Բայց կարյունի խիղճդ ներսեն
Երբ կկիսես հացը մարդու,
Բայց արյան համ կգա հացեն

Ավելացվել է 3 րոպե անց
Հույս

Ուշ է, նա թակում է դուռը փակ
Նա է, ում սպասում ես շարունակ
Նա է, ով փրկում է քո հոգին
Պարանոցից հանում դեղին
Հոգեվարքից կապված պարանը,
Պատսպարում է քեզ վշտից`
Թևազուրկ այդ թռչունից

Հույսն է ապավենը մենության
Հույսն է, որ կերտում է ապագան,
Հույսն է, որ վերջին պահին կրկին
Կորուստների ճանապարհին
Փրկության լույսով ժպտում է,
Եվ այդ հույսը փրկության
Քո նշխարքն է հաշտության

Լուռ է, սենյակի դռները փակ
Ստվերն է խճճվում պատին սպիտակ
Հուշն է սղոցում վհատ հոգիդ
Երբ կիթառի լարերը հին գիշերվա մեջ խռովում են
Եվ հազար-հազար երգեր պատերից հնչում են դեմ

Այս ցնորված մնջախաղի անզոր դիմախաղով
Շարժվում են մեր ստվերները կյանքի բեմի եզրով
Հետո մի պահ անձայն մեկ-մեկ կորչում
Թողնում հույսի կապույտ թևերը ձեզ,
Իրենք անհետանում

Ի՞նչ ես այս կյանքի բեմում ճոճվող
Ո՞ւմ ես իսկապես դու հարկավոր
Ի՞նչն է, որ քո կյանքն է ավիրում
Օրացույցին է սևագրում
Գուրգուրած քո երազները
Եվ նկարդ մեծացնում,
Փակում սև շրջանակում

Ուշ է, նա թակում է դուռը փակ
Նա է, ում սպասում ես շարունակ
Նա է, ով փրկում է քո հոգին
Պարանոցից հանում դեղին
Հոգեվարգից կապված պարանը,
Պատսպարում է քեզ վշտից
Թևազուրկ այդ թռչունից

Այս ցնորված մնջախաղի անզոր դիմախաղով
Շարժվում են մեր ստվերները կյանքի բեմի եզրով
Հետո մի պահ անձայն մեկ-մեկ կորչում
Թողնում հույսի կապույտ թևերը ձեզ,
Իրենք անհետանում

Ավելացվել է 3 րոպե անց
Միգուցե ես խենթ եմ

Միգուցե ես խենթ եմ, կամ աշխարհն է ցնորվում
Մոլորված քայլում եմ ուղղանկյուն այս աշխարհում
Եվ հաշվում դատարկ բիբերը կուրացած ու պաղ երազների
Մայթերից պոկում խոսքերը ոտքի տակ ճզմված ժամանակի

Եվ նորից խաբված ամբոխը հովիվներ է նոր վիժում,
Եվ նորից կապույտ թռչունը բանտարկվեց իր վանդակում
Եվ նորից սեղմված բռունցքները ինչ-որ բան են պահանջում
Խլած նոր ազատությունը և կախված անկախությունը
Հեղափոխության գորշ երախում

Միգուցե ես խենթ եմ, կամ աշխարհն է ցնորվում
Անկարող ոռնում եմ լույսազուրկ իմ սենյակում
Կարկատում եմ շաբաթները թելերով մաշված իմ նյարդերի
Եվ մուրում եմ լուսաբացը տաք հացից էլ ավելի

Եվ չորս կողմը բողոքում են, ինչ-որ բան են անիծում
Գիտեն, ով է մեղավորը, հասկանում են և դատում
Երբ ամեն բուսած չիբանը կյանքն է մեր ճակատագրում
Զավակի պաղած աչքերը և կաթին կարոտ շուրթերը
Բզկտում են խիղճդ և այրում

Միգուցե ես խենթ եմ, կամ աշխարհն է ցնորվում
Միգուցե ես խենթ եմ, կամ աշխարհն է ցնորվում
Ո՞վ է խենթ այս բեմադրիչը, մի՞թե մեկն է մեղավոր
Չեն զնգում կախված դույլերը, ի՞նչ ժամկոչն է մեղավոր
Չես ցանում գարնանն սերմերը, ի՞նչ պիտի քաղես աշնանն
Երբ չկա վարող գութանը, մի պատճառ՝ հանի եզանը,
Նրան էլ մորթի` հանգստանաս

Ինձ ասում են` խենթ ես, կամ աշխարհն է ցնորվում
Ինձ ասում են` խենթ ես, կամ աշխարհն է ցնորվում

Ավելացվել է 4 րոպե անց
Հույս

Ուշ է, նա թակում է դուռը փակ
Նա է, ում սպասում ես շարունակ
Նա է, ով փրկում է քո հոգին
Պարանոցից հանում դեղին
Հոգեվարքից կապված պարանը,
Պատսպարում է քեզ վշտից`
Թևազուրկ այդ թռչունից

Հույսն է ապավենը մենության
Հույսն է, որ կերտում է ապագան,
Հույսն է, որ վերջին պահին կրկին
Կորուստների ճանապարհին
Փրկության լույսով ժպտում է,
Եվ այդ հույսը փրկության
Քո նշխարքն է հաշտության

Լուռ է, սենյակի դռները փակ
Ստվերն է խճճվում պատին սպիտակ
Հուշն է սղոցում վհատ հոգիդ
Երբ կիթառի լարերը հին գիշերվա մեջ խռովում են
Եվ հազար-հազար երգեր պատերից հնչում են դեմ

Այս ցնորված մնջախաղի անզոր դիմախաղով
Շարժվում են մեր ստվերները կյանքի բեմի եզրով
Հետո մի պահ անձայն մեկ-մեկ կորչում
Թողնում հույսի կապույտ թևերը ձեզ,
Իրենք անհետանում

Ի՞նչ ես այս կյանքի բեմում ճոճվող
Ո՞ւմ ես իսկապես դու հարկավոր
Ի՞նչն է, որ քո կյանքն է ավիրում
Օրացույցին է սևագրում
Գուրգուրած քո երազները
Եվ նկարդ մեծացնում,
Փակում սև շրջանակում

Ուշ է, նա թակում է դուռը փակ
Նա է, ում սպասում ես շարունակ
Նա է, ով փրկում է քո հոգին
Պարանոցից հանում դեղին
Հոգեվարգից կապված պարանը,
Պատսպարում է քեզ վշտից
Թևազուրկ այդ թռչունից

Այս ցնորված մնջախաղի անզոր դիմախաղով
Շարժվում են մեր ստվերները կյանքի բեմի եզրով
Հետո մի պահ անձայն մեկ-մեկ կորչում
Թողնում հույսի կապույտ թևերը ձեզ,
Իրենք անհետանում

Simon
21.12.2006, 20:55
Բարով մնաք

Դռները մեկ առ մեկ փակում
Կյանքիս անցած էջերի պես,
Էջերը լույս պահում սրտում`
Մնացածը տալիս քամուն
Ու հեռանւմ, բարով մնաք

Բարով մնաս իմ մանկություն,
Որ դեռ ապրում, այրվում ես իմ սրտում,
Փոքրիկ ջութակ, քարքարոտ բակ,
Աքսորների խուլ ահազանգ
Կռիվ ու խաղ, բարով մնաք

Բարով մնաք իմ ընկերներ,
Որ կիսեցիք օրերը իմ
Ես կհիշեմ ամեն վայրկյան
Նրանց, որոնք արդեն չկան`
Օրհնյալ լինեք, բարով մնաք

Բարով մնաս դու իմ քաղաք
Եվ փողոցներ իմ հարազատ,
Ես չափչփել եմ ձեզ հազար անգամ
Դեմքեր ծանոթ, բարի ու գորշ,
Հեգնանք, ժպիտ և հայհոյանք,
Ես դեռ կգամ, բարով մնաք

Ինքս ինձնից եմ հեռանում
Եվ կամուրջները ետդարձի ես չեմ այրում,
Ես հեռանում եմ, որ դառնամ,
Հազար փակված դռներ բանամ
Հիմա գնամ, բարով մնաք

Մնաս բարով, վերջին իմ սեր
Կորուստի պահը լուռ, և քարացած շուրթեր
Գիշեր անդարդ, ձեռքեր սեղմված,
Եվ կորուստի դռները բաց
Ես փակեցի, բարով մնաք

Մնաք բարով, խելառ օրեր
Անքուն հազար իմ գիշերներ
Բարով մնաք
Խոսքեր մաշված, դեմքեր հոգնած,
Նոր խաբկանքի դռները բաց
Չեմ հավատում, բարով մնաք

Մնաս բարով, վերջին կորուստ,
Վերջին իմ հույս, սպասում, երազ վերջին
Ես հեռանում եմ ամենից,
Ամեն տեսակ սուտ խաղերից,
Ես չեմ խաղում, բարով մնաք

Դռները մեկ առ մեկ փակում
Կյանքիս անցած էջերի պես,
Էջերը լույս պահում սրտում`
Մնացածը տալիս քամուն
Ու հեռանում, բարով մնաք

Ավելացվել է 33 վարկյան անց
Օրեր

Կավի նման ափերի մեջ ինձ ճմռում է բեմը այս հսկա
Ձայնը կախվեց առաստաղից, արձագանքի համար այլևս սիրտ չկա
Եվ վարագույրը ապակյա դանդաղ իջավ, սեղմվեց բեմի եզրին
Եվ երգը, գոլորշու նման, հպվեց նրան, դարձավ կաթիլ

Օրերը լուռ, օրերը ծուռ, օրերը լերկ, օրերը անիմաստ
Օրերը նեղ, օրերը խենթ, օրեր անշարժ, կամ էլ վազքից հոգնած
Օրեր հարբած, օրեր տարված, օրեր կարոտ, օրեր օտարացած
Օրեր լարված աղեղի պես, օրեր աղոթք, կամ անեծքի տրված

Հազար հազար դեմքերի մեջ տեսնում եմ քո աչքերը ես միայն
Ինչու է բեմը լուսավոր, իսկ դահլիճի շարքերը աննշմար
Մի տող, մի տուն, մի երգ` ոչինչ սիրո մասին երբեք ես չեմ գրել,
Որովհետև խենթի նման իրականում եմ միշտ սիրել

Իբրև երազ, իբրև կարոտ, իբրև հրաշք, կապույտ երկինք
Դու մարդկային ոգու տաղանդ, դու չես ժպտում ամեն մեկին
Հազար երգերի մեջ տանջված, գրքերի մեջ ճզմված թիթեռ
Երեք տառից է բաղկացած հրաշքը, որ կոչվում է սեր

Նա է, որ չի ներում կեղծիք, չի ենթարկվում ժամանակին,
Եվ շուրթերի վրա դողում աղոթքի պես աստվածային
Լույսն է սիրո քեզ ուղեկցում ամեն վայրկյան ռազմի դաշտում,
Սերն է, որ մեզ գուցե փրկի, կամ էլ կորցնի անապատում

Սերն է միակ տերն ու արքան, մնացածը ունայնություն
Նա է իմաստը այս կյանքի, որ մեկ անգամ է շնորհվում,
Օրերը նենգ, օրերը բութ, օրերը ստոր և անիծված
Եվ սառույցե այս ամրոցում նրա կրակը չի մարած

Օրեր կորուստ, օրեր նվեր, օրեր աղոթք, օրեր առանց Հայր մեր
Օրեր հրաշք, օրեր պարապ, օրեր երկար, երկար սատկած ձմեռ
Օրեր նոր երգ, օրեր ոչինչ, օրեր ընկեր, օրեր նոր թշնամի
Օրեր կնունք, օրեր ծնունդ, ինչպես ջնջեմ օրերը թաղումի

Կավի նման ափերի մեջ ինձ ճմռում է բեմը այս հսկա
Ձայնը կախվեց առաստաղից, արձագանքի համար այլևս սիրտ չկա
Օրերը նենգ, օրերը ստոր, օրեր վերելք, օրեր դավաճանած,
Օրեր հազար տագնապների, սակայն երբեք, երբեք ծնկի չեկած

Իբրև երազ, իբրև կարոտ, իբրև հրաշք, կապույտ երկինք
Դու մարդկային ոգու տաղանդ, դու չես ժպտում ամեն մեկին
Հազար երգերի մեջ տանջված, գրքերի մեջ ճզմված թիթեռ
Երեք տառից է բաղկացած հրաշքը, որ կոչվում է սեր

Նա է, որ չի ներում կեղծիք, չի ենթարկվում ժամանակին,
Եվ շուրթերի վրա դողում աղոթքի պես աստվածային

Ավելացվել է 1 րոպե անց
ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ (Communion)
I.
Ապակյա կապույտ թափանցիկ մի գունդ
Կրում է իր մեջ մոլորակը փուչ,
Ամպոտ արգանդով դրախտ ու դժողք
Կապված են իրար նույն ժամանակով

Ծամեցին մարմնիդ նշխարքը,
Մարսեցին խաչված պատրանքը,
Լակեցին բաժնված արյունդ,
Լավ է չե՛ն փոխում անունդ
Տեր, գիտե՞ս, Քեզ որդեգրել են
Եվ, ասում են, թլպատել են,
Ախոռում էր Քո ծնունդը…
Ո՞վ է հնարել այս սուտը,
Ո՞ւմ էր պետք, ասա, այս սուտը

Մարդկանցից հոգնել եմ ահավոր
Մեկը բութ հովիվ է, իսկ մյուսը ճորտ,
Երորդն է ճոճվում երկնի մեջտեղում,
Չորորդն է միայն որ չի հանձնվում

Մեզ ծալում է կյանքը և վիժում,
Միայն ավարտին ենք, Հա՛յր մեր, Քեզ հիշում,
Մարել ենք բոլոր մոմերը խորանում,
Քեզ կորցրել ենք, Հա՛յր մեր, չենք գտնում

Ծամեցին մարմնիդ նշխարքը,
Մարսեցին խաչված պատրանքը,
Լակեցին բաժնված արյունդ,
Լավ է չե՛ն փոխում անունդ
Լավ է չե՛ն փոխում անունդ
Տեր, գիտե՞ս, Քեզ որդեգրել են
Եվ, ասում են, թլպատել են,
Ախոռում էր Քո ծնունդը…
Ո՞վ է հնարել այս սուտը,
Ո՞վ է հնարել այս սուտը

Ավելացվել է 1 րոպե անց
II.
Մեկ առ մեկ հղկված քարերը հպվեցին իրար,
Սալերով պատվեց քո նավը և դարձավ տաճար
Բաժնեցին Նրա խորհուրդը հազար աթոռի,
Մոռացան կիսեն „Հայր մեր“-ը,
Եվ մարդոց մաշված ջիղերը,
Եվ լաթերը ժառանգված խղճի
Ուժասպառ վանքի կմաղքը գմբեթն է կրում,
Տեր, մարդոց հոգու թոքախտն է արյունով հազում
Դեռ կանգուն են տաճարները, հովիվներն են սուրբ,
Ինքնակոչ առաջնորդները, կիսակրոն քահանաները,
Դպիրը բութ…
Ծամեցին մարմնիդ նշխարքը,
Մարսեցին խաչված պատրանքը,
Լակեցին բաժնված արյունդ,
Լավ է չե՛ն փոխում անունդ
Տեր, գիտե՞ս, Քեզ որդեգրել են
Եվ, ասում են, թլպատել են,
Ախոռում էր Քո ծնունդը…
Ո՞վ է հնարել այս սուտը,
Ո՞ւմ էր պետք, ասա, այս սուտը
Մեկ առ մեկ հղկված քարերը հպվեցին իրար,
Սալերով պատվեց քո նավը և դարձավ տաճար
Բաժնեցին Նրա խորհուրդը հազար աթոռի,
Մոռացան կիսեն „Հայր մեր“-ը,
Եվ մարդոց մաշված ջիղերը,
Եվ լաթերը ժառանգված խղճի

Ավելացվել է 2 րոպե անց
VI.
Հայր մեր, որ երկինս ես,
Սուրբ եղիցի անուն Քո։
Եկեսցէ արքայութիւն Քո։
Եղիցին կամք Քո
Որպես երկինս
Եվ երկրի։
Զհաց մեր հանապազորդ
Տուր մեզ այսօր
Եվ թող մեզ զպարտիս մեր,
Որպես և մեք թողումք
Մերոց պարտապանած
Եվ մի տանիր զմեզ ի փորձութիւն
Այլ փրկեա զմեզ ի չարէն
Զի Քո է և արքայություն և զորություն
Եվ փառք հավիտյանս
Չէ որ ամենակարող ես…
(մի քանի անգամ )
Պահեցինք աչքերի բիբերում Քեզ աչած
Եվ սրտի թաքստոցում, Տեր, Քո լույսը թողած,
Աշխարհի անաստված դիմակին կարծրացած
Մնացինք մի փոշի, Հայր, Քո խաչը շալկած
Բայց հեռու ես Դու, Տեր, աստղային մշուշում,
Եվ դարերը հոսող Քեզ վայրկյան են թվում
Այս կյանքում մորմոքող խիղճն է տեր ու Աստված`
Երկնայինը հետո, երբ ընկնենք մենք անշարժ
Բացարձակ ճշմարիտ Դու խորհուրդ իրական
Ամենի արարիչ` Դու հոգի հավիտյան
Բայց կյանքում դողացող սերն է տեր ու Աստված
Երկնայինը հետո, երբ կյանքից հեռանանք
Պահեցինք աչքերի բիբերում Քեզ աչած
Եվ սրտի թաքստոցում, Տեր, Քո լույսը թողած,
Աշխարհի անաստված դիմակին կարծրացած
Մնացինք մի փոշի, Հայր, Քո խաչը շալկած
Բայց հեռու ես Դու, Տեր, աստղային մշուշում,
Եվ դարերը հոսող Քեզ վայրկյան են թվում
Այս կյանքում մորմոքող խիղճն է տեր ու Աստված`
Երկնայինը հետո, երբ ընկնենք մենք անշարժ
Երբ ընկնենք մենք անշարժ

Ավելացվել է 2 րոպե անց
VII.
Հա՛յր մեր, հրա՛շք ամենատենչ,
Աղբյուր լուսո, Դու որ երկինս ես,
Սուրբ եղիցի՛ անունը Քո,
Տեր մեր բարձյալ, Դու Արարի՛չ ես:
Եվ երկիսցե՛ արքայություն,
Եղիցի՛ կամք Քո, ծայրագույնս
Որպես երկինս և երկրի,
Դու տիրակալ տիեղերքի, միայն լռում ես:
Քեզնի՛ց ենք հացը ողորմում,
Երբ որ դաշտերը մեր լքյալ են,
Եվ թողությո՛ւն ենք աղերսում
Մեր մեղքերին, քանզի կախյա՛լ ենք:
Ասվա՛ծ է, որ ներենք նրանց,
Ով որ պղծի երկրիս տաճարը.
Գուցե ուրիշը և ների,
Բայց մենք երբե՛ք, հիշի՛ր անցյալը:
Եվ մի՛ տանիր ի փորձություն,
Բայց կյանքը մեր լոկ փորձություն է
Եվ զմեզ փրկյա՛, Տեր, ի չարե,
Բայց ինչո՞ւ Դու, մենք ի՞նչ, անճա՞ր ենք:
Զի Քո՛ է և արքայություն, և զորություն
Եվ փառք, Դու Տիրակալ ես
Այժմ և միշտ և հավիտյան`
Մենք կկորչենք, իսկ Դու... անմա՛հ ես

Ավելացվել է 3 րոպե անց
Տարօրինակ մարդ արարած
Խոսք` Մուշեղ Իշխանի


Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած
Մոմի լույսով` խավարի մեջ համատարած
Կհալածես դու տեսիլքներ արևավառ
Կխարխափես բայց խավարին չես հավատա:

Արցունքներիդ միգամածին խորին տմույն
Գիտես նայել արշալույսի ճաճանչներին
Սգի քողի տակ հուսալից դու սիրահար`
Կտառապես և վշտերիդ չես հավատա:

Վզիդ շղթա և թևերիդ ծանր կապանք`
Դու կփորձես արծիվներին վայել ճախրանք
Եվ այս կյանքի մեծ բանտի մեջ բազմակամար
Դու կխեղդվես` շղթաներիդ չես հավատա:

Փուշ ու տատասկ քեզ կարյունեն ճամփիդ վրա,
Բայց խոցոտված քո մատներով արյունլվա
Դու կորոնես ծաղիկների հոգին պայծառ,
Ցավից կոռնաս և ցավերիդ չես հավատա:

Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած
Քո ձեռքերով հողին կտաս կյանքեր ծաղկած
Կզգաս դեմքիդ մահվան քամին և հողմավար
Կընկնես անշունչ, սակայն մահվան չես հավատա:

Ավելացվել է 3 րոպե անց
Խաչմերուկ

Կորչում գնում են, հեռանում
Մեկ-մեկ բոլոր մեր ջութակները,
Ձեզ պետք է մի նվագախումբ,
Որտեղ տիրում են թմբուկները

Որտեղ ամեն մի մեղեդի
Փչում են լոկ փողայինները,
Երբ լարերի ձայներ չկան`
Նրանք են մենակատարները

Ձեզ չեն ների, որ դիմացաք,
Չնվաղեց երբեք ձեր կամքը,
Չներեցիք և հեռացաք`
Նախազգալով խաղի ավարտը

Ձեզ չեն ների, երբ ետ դառնաք
Երբ որ մարեն հիմար կրքերը,
Երբ քանդելուց հետո նորեն
Կպահանջվեն շինարարները

Ձեզ չեն ների, որ չկորաք,
Պահպանեցիք ոգու տաճարը,
Որ դատեցիք ինքներդ ձեզ`
Հեգնած նրանց նեխած ատյանը

Որ հարբեցող դուք չդարձաք,
Կյանքի հոտած պանդոկների մեջ,
Եվ չկորաք թմրած ծխում
Տառապյալի հիմար դերի մեջ

Տեսել ե՞ք դուք այնպես ճատրակ,
Որտեղ խաղում են լոկ սևերը.
Կյանքի բեմից դուրս շպրտված
Լուռ հեռանում են սպիտակները…

Simon
21.12.2006, 20:59
Հիմա հասկացա

Հիմա հասկացա, կարևորը կանգառն է,
Ճանապարհ միայն կետերի միացում,
Շնչում է դեմքիդ քրտնած կայարանը,
Քեզ կուլ է տալիս և դուրս, շպրտում:
Սեղմված են իրար մաշված ճամպրուկները,
Յուղոտ բաժակները սեղանին դողում,
Իրարից զզված, ուղղևորները,
Ինչ-որ անիմաստ ստեր են փչում:
Ճանապարհ քո ընթացող խաբկանքն է,
Առջևում միայն անհայտություն,
Երբ քո փողոցից մարդիկ վերանում են,
Դու փնտրիր նրանց, ուրիշ քաղաքում:
Անցյալդ ճզմած քո լաթերիդ մեջ,
Կախում ես մեխից,
Ուր պիտի փաղչես, ինքդ քեզանից:
Քո ճամպրուկն էլ խենթ ջութակի պատյանն է,
Քեզ ճանապարհին ոչ ոք չի սպասում,
Որոնում ես այն կապույտ քաղաքը,
Որտեղ երազները չեն գողանում:
Դու հիմա հասկացար կարևորը կանգառն է,
Ճանապարհը միայն կետերի միացում,
Անշարժությունից զզված ընթանում ես,
Քաղաքից քաղաք ուր քեզ չեն սպասում:
Պառկած ես անշարժ փայտե մահիճին,
Դողալով ցրտից,
Ուր պիտի փաղչես, ինքդ քեզանից:
Դու հիմա հասկացար,
Կարևորը կանգառն է,
Ճանապարհ երկու անհայտի միացում,
Շնչում է դեմքիդ, քրտնած կայարանը,
Քեզ դուրս է նետում, ետ չի ընդունում:
Երգն էլ մի տեսակ կետերի միացում է,
Խոսքերը գցած իրարու գնացքներ,
Բեմն էլ անձրևոտ դատարկ կայարանն է,
Ու ջութակը քո հարբած ուղևոր:
Անցյալդ ճմռած քո լաթերիդ մեջ,
Կախում ես մեխից,
Ուր պիտի փաղչես, ինքդ քեզանից:
Անցյալդ ճմռած քո լաթերիդ մեջ,
Կախում ես մեխից,
Ուր պիտի փաղչես, ինքդ քեզանից:

Ավելացվել է 2 րոպե անց
Ես իրա երգերը շատ վաղուցվանից եմ լսում:

Այս երգերի տակ, կարող է մարդ ձևավորվել:

Բերված բառերը նոր մշակումներով են(շատ բան փոխված չի), ասեմ որ հները ինձ ավելի էին դուր գալիս:

քաղաքացի
30.12.2006, 00:47
Մեծ Հայորդի։ Ափսոս որ այդպիսինները շատ քիչ են։

armanxxx
07.01.2007, 15:07
Արթուր Մեսչյանի բոլոր երգերն էլ գլուխգործոցներ են հատկապես առանձնացնումում եմ երկու երգ`Անառակ վորդու վեռադառձը եվ ՈՒր էիր Աստված երգը:

Che_Guevara
04.03.2007, 01:39
Արթուր Մեսչյանը մեր պարծանքն ա (էս հայրենասիրության տեսանկյունից), իսկ իրա արվեստը ուղակի հնարավոր չի անտրբեր լսել !!!

Տղե'ք, վոնց ճարենք իրա երգերի թաբերը կամ ակկորդները` գիթառի համար?? Oգնեկ !

Che_Guevara
19.03.2007, 01:20
Տղեք, առաջարկում եմ կազմել Մեսչյանի երգերի ակկորդները, ու դնել եստեղ: Ես միհատ սարքել եմ: Կարծում եմ կհետաքրքրի:
Նրանք, ովքեր ծանոթ չեն ակորդներին, կարող են ծանոթանակ http://www.akkords.ru/chords.php : Փորձեկ ինքներտ նվագել:

Իսկ ովքեր կարող են, թող սարքեն մյուս երգերի ակկորդները, ու ներկայացնեն ստեղ:
Իմ սարքածի առաջին տունը մոտավորապես հնչում է սենց`
http://users.freenet.am/~guevara/sample.mp3 (499 KB)

Իսկ սա բառերով` (ստեղ երգում են` Ես, Ես, ու Ես) :)
http://users.freenet.am/~guevara/sample_with_words.mp3 (499 KB)


Իմ Տարիները

Am _________G__________ Am
իմ տարիները չոր հենակ,
C __________ G______________ C
Փողոցներում դատարկություն,
C __________________________ E
Ինչպես հասնեմ քեզ մոտենամ
E __________________________ Am
Իմ տաք երակ` իմ մանկություն
F __________________________ Am
Երբ տարիներն են ինձ ջնջում։

Մտերիմներ թե հին, թե նոր
Մաքուր էր սերն իմ առաջին
Չեզած մի գիրք, մի նոր կարոտ,
Որ մոտեցավ իր շուրթերով
Այդ չպզծված միակ խաչին։

Ճաշակեցի և քեն, և ոխ,
Ու կուրացած իր փայլերից
Քրքջքցող մարդկանց ամբոխ,
Ու կորուստներ թե հին, թե նոր,
Ու մուրացող մի հայրենիք։

Ահա կանգնել է իմ դիմաց.
Դա ես տեսել եմ թե լսել
Օ սոսկահար մահվան դիմակ,
Օ մոտեցող աղաղակներ,
Եվ հին ստի նոր երանգներ։

Ճերմակ երազ, ճերմակ աչքեր`
Ճերմակ երկրի աստղին հառած,
Ճերմակ ցամաք, ճերմակ մի նավ`
Անիրական կյանքի ծարավ,
Ու ժամանակը կանգ առած։

Աչքերիս դեմ ճերմակ մի սար,
Ու մեր ճամփան ճերմակ տեսիլ
Ու մեր հայացքը համընթաց,
Ու անհաղորդ սրտերը սառ,
Քարի նման թափվում են ցած։

Մեղեդիներ լեզուն կտրած
Ու տեսիլքներ մեռած ու ողջ.
Այդ խավարի մեջ ինձ գտավ,
Այդ գիսհերից ինդզ դուրս հանեց
Խզված կոկորդն իմ ընկերոջ։

Նա շոշափեց կույրի նման`
Իր երգը լուռ ու կյանքը կարճ,
Նա լոկ մի բառ ինձ շշնջաց`
Այսպես կիսատ ու սիրտը կախ,
Ես շրջվեցի, բայց նա չկար։

HardRock
19.03.2007, 10:34
"երգերի ակորդներ" թեմայում սա դրել էի, բայց այստեղ էլ եմ դնում.

Հիմա հասկացա

[1]
Em………….D………………………….Em
Հիմա հասկացա, կարևորը կանգառն է,
Em………..D…………………………..G
Ճանապարհ միայն կետերի միացում,
F…………………………………………E m
Շնչում է դեմքիդ քրտնած կայարանը,
Bm………………………………………Em
Քեզ կուլ է տալիս և դուրս, շպրտում:

[1] ակորդներով
Սեղմված են իրար մաշված ճամպրուկները,
Յուղոտ բաժակները սեղանին դողում,
Իրարից զզված, ուղղևորները,
Ինչ-որ անիմաստ ստեր են փչում:

[3]
G…………….D………………………….E m
Ճանապարհ քո ընթացող խաբկանքն է,
G……………D…………………Em
Առջևում միայն անհայտություն,
Am………………………………………..E m
Երբ քո փողոցից մարդիկ վերանում են,
C…………………Bm……………………Em
Դու փնտրիր նրանց, ուրիշ քաղաքում:

[4]
F……………………………………Em
Անցյալդ ճզմած քո լաթերիդ մեջ, կախում ես մեխից,
Bm………………………………….Em
Ուր պիտի փաղչես, ինքդ քեզանից:

[1] ակորդներով
Քո ճամպրուկն էլ խենթ ջութակի պատյանն է,
Քեզ ճանապարհին ոչ ոք չի սպասում,
Որոնում ես այն կապույտ քաղաքը,
Որտեղ երազները չեն գողանում:

[3] ակորդներով
Դու հիմա հասկացար կարևորը կանգառն է,
Ճանապարհը միայն կետերի միացում,
Անշարժությունից զզված ընթանում ես,
Քաղաքից քաղաք ուր քեզ չեն սպասում:

[4] ակորդներով
Պառկած ես անշարժ փայտե մահիճին, դողալով ցրտից,
Ուր պիտի փաղչես, ինքդ քեզանից:

[1] ակորդներով
Դու հիմա հասկացար,
Կարևորը կանգառն է,
Ճանապարհ երկու անհայտի միացում,
Շնչում է դեմքիդ, քրտնած կայարանը,
Քեզ դուրս է նետում, ետ չի ընդունում:

[3] ակորդներով
Երգն էլ մի տեսակ կետերի միացում է,
Խոսքերը գցած իրարու գնացքներ,
Բեմն էլ անձրևոտ դատարկ կայարանն է,
Ու ջութակը քո հարբած ուղևոր:

[4] ակորդներով
Անցյալդ ճմռած քո լաթերիդ մեջ, կախում ես մեխից,
Ուր պիտի փաղչես, ինքդ քեզանից:

Անցյալդ ճմռած քո լաթերիդ մեջ, կախում ես մեխից,
Ուր պիտի փաղչես, ինքդ քեզանից:

[3]-ի Am-ի վրա մի քիչ կասկածում եմ:

Ավելացվել է 17 րոպե անց
Che_Guevara լսեցի երգդ, լավ էր ստացվել, բայց իմ կարծիքով մի երկու ակորդ պակասում էր: Մոտ օրերս իմ տարբերակը կդնեմ, ակորդների տեսքով միայն, ու մեկել, Մեսչյանի երգում 3-5 տներում ակորդները մի տոն փոխվումա ու հետո էլի վերադառնում սկզբնականին:

Che_Guevara
20.03.2007, 01:23
HardRock

Նվագեցի, շատ լավ էր: Շնորհակալ եմ: Ես էլ էլի կփորձեմ սարքել մնացած երգերի ակորդներից, ու կդնեմ ստեղ: Արտասահմանյան երգերի ակկորդներ էլ ունեմ, բայց երևի իմաստ չունի, քանի որ սայտերում կան: Եթե որևէ մեկին հետաքրքրեց ակկորդները, կարող եմ սայթերի լինկերը ուղարկեմ:

HardRock
20.03.2007, 10:25
Che_Guevara, փորձիր այս տարբերակը.

Իմ Տարիները

Am _________Dm__________ Am
իմ տարիները չոր հենակ,
__________ G______________ C
Փողոցներում դատարկություն,
C __________________________ E
Ինչպես հասնեմ քեզ մոտենամ
E __________________________ Am
Իմ տաք երակ` իմ մանկություն
F ___________E____________ Am
Երբ տարիներն են ինձ ջնջում։

Մտերիմներ թե հին, թե նոր
Մաքուր էր սերն իմ առաջին
Չեզած մի կիրք, մի նոր կարոտ,
Որ մոտեցավ իր շուրթերով
Այդ չպզծված միակ խաչին։

__Dm__Gm_______Dm
Ճաշակեցի և քեն, և ոխ,
________C__________F
Ու կուրացած իր փայլերից
_____________________A
Քրքջքցող մարդկանց ամբոխ,
_______________________Dm
Ու կորուստներ թե հին, թե նոր,
Hb______A___________Dm
Ու մուրացող մի հայրենիք։

Ահա կանգնել է իմ դիմաց.
Դա ես տեսել եմ թե լսել
Օ սոսկահար մահվան դիմակ,
Օ մոտեցող աղաղակներ,
Եվ հին ստի նոր երանգներ։

Ճերմակ երազ, ճերմակ աչքեր`
Ճերմակ երկրի աստղին հառած,
Ճերմակ ցամաք, ճերմակ մի նավ`
Անիրական կյանքի ծարավ,
Ու ժամանակը կանգ առած։

(այս տեղից մինչև վերջ նորից գալիսա առաջին տան ակորդները)

Աչքերիս դեմ ճերմակ մի սար,
Ու մեր ճամփան ճերմակ տեսիլ
Ու մեր հայացքը համընթաց,
Ու անհաղորդ սրտերը սառ,
Քարի նման թափվում են ցած։

Մեղեդիներ լեզուն կտրած
Ու տեսիլքներ մեռած ու ողջ.
Այդ խավարի մեջ ինձ գտավ,
Այդ գիսհերից ինդզ դուրս հանեց
Խզված կոկորդն իմ ընկերոջ։

Նա շոշափեց կույրի նման`
Իր երգը լուռ ու կյանքը կարճ,
Նա լոկ մի բառ ինձ շշնջաց`
Այսպես կիսատ ու սիրտը կախ,
Ես շրջվեցի, բայց նա չկար։

Che_Guevara
20.03.2007, 14:53
Ok!! Կարծում եմ քո գրածը ավելի հաջող էր: Ուղակի երկրորդ մասում, երբ մի տոն բարձր ա, "Hb" ակորդը (կարծում եմ դա նույն H6-ն ա) ենքան էլ չի գնում:

Առաջարկում եմ հետևյալը: Ով կարողանում ա գիտառ նվագել, թող նվագի որևէ երգ (կամ երգի մի մաս) ու դնի ստեղ: Իսկ մնացածը թող գնահատեն ու ասեն թե ինչ երգ կուզենաին լսել ստեղ` կենդանի կատարմամբ : :) Կարծում եմ հետաքրքիր կլինի:

Ավելացնեմ նաև, որ ես սկսնակ եմ գիտառ նվագելու հարցում, ու ինդզանից շատ բան չսպասեք !!! :)

HardRock
20.03.2007, 15:47
Ես սկսնակ չեմ, բայց ինքնուս եմ: Առանձնապես շատ լավ չեմ նվագում, բայց որոշ բաներ ստացվումա: Ակորդները գիտեմ, անունները գիտեմ, բայց դասական նոտաներից հեռու եմ: "Hb" դա "Սի մաժոր բեմոլ" նա, H6-ից մի քիչ ուրիշ ձևովա հնչում, որովհետև կես տոն վերևա գտնվում:

Vishapakah
18.04.2007, 01:05
Իրա մասին մեծերից եմ լսել. Շատ են գովում.

Հեթանոս Հրեշտակ
18.04.2007, 18:10
Անպայման լսի: Եթե չունես՝ կարող եմ փոխանցել: Եթե ոչ՝ ինտեռնետում հաստատ կա:

Vishapakah
19.04.2007, 14:18
Անպայման լսի: Եթե չունես՝ կարող եմ փոխանցել: Եթե ոչ՝ ինտեռնետում հաստատ կա:

myspace.com կայքում եմ մի քանի իր երգերից լսել.
Եթե նրանց հին երգերից ունես? Փոխանցիր.

Lapterik
21.05.2007, 19:33
Երեխեք լսել եք՞ «Որովհետև սիրել եմ ես» երգը: Շատ լավն ա::hands

Sosoyan
21.05.2007, 22:34
Ով կարող է տալ "Դիմակահանդես" երգը ?

ihusik
22.05.2007, 01:08
Երեխեք լսել եք՞ «Որովհետև սիրել եմ ես» երգը: Շատ լավն ա::hands Եթե կարող ես ուղարկիր հա՞ այդ երգը չունեմ ես:);)
Շնորհակալ եմ նախապես:)


Ով կարող է տալ "Դիմակահանդես" երգը ? Դա ''Masquerade''-ն է՞՞, եթե այո, ապա ես ունեմ... Տես այս ե՞րգն է...

Ո՞ր խոսքերին ապավինեմ,
Ո՞ր հույսերով ինձ պարուրեմ,
Եվ ո՞ր ձայնով լարեմ նորից հոգիս,
Եվ ո՞ր կանչին արձագանքեմ,
Ո՞ր փարոսով առաջնորդվեմ,
Ո՞վ կխրի դաշույնն իմ մեջքիս,
Ո՞ր ձայներից կխլանամ,
Ո՞ր ցավերին կդիմանամ,
Ո՞ր խավարում ես կկորչեմ նորից,
Եվ ո՞ր ստին կհավատամ,
Նորից ինչի՞ց կզարմանամ,
Եվ ի՞նչ հաղորդությամբ կհեռանամ կյանքից...

Ես Մեսչյանի 90-95 թվականների ձայներիզներն ունեմ, եթե ցանկացողներ կլինեն, որ կունենամ որևէ երգ կարող եմ ուղարկել...

ihusik
22.05.2007, 11:49
Մեսչյանի ''Masquerade'' երգը տեղադրել եմ իմ կայքում (ստորագրությանս ներքևում կա կայքիս հասցեն), եթե ծավալը մեծ է ու չեք կարող այդ երգը բեռնել, ապա կարող եք հենց իմ կայքում լսել այն:);)

Kheranyan
22.05.2007, 13:52
Ես նույնպես շատ եմ սիրում Մեսչյանի երգերը, իմ համար կարևորը այն է, որ նրա երգերի մեջ հոգի և իմաստ կա, այլ ոչ թե դրանք բառերի ուղակի համադրում են:
Անկախ այն հանգամանքից, թե ինչ տրամադրություն ունեմ, նրա երգերը լսելիս հոգիս միաժամանակ և հանգստանում է և փոթորկում, որը չի կարողանում անել ոչ մի այլ երգիչ, համենայն դեպս ինձ այդպիսին դեռ չի հանդիպել:
Անչափ շատ եմ սիրում նրա "Ուր էիր աստված" ստեղծագործությունը:

Sosoyan
22.05.2007, 13:53
Դա ''Masquerade''-ն է՞՞, եթե այո, ապա ես ունեմ... Տես այս ե՞րգն է...


Այո այդ երգի մասին էի, որն արդեն սայտիցտ քաշեցի, շնորհակալություն ;)

Djavaxhq
22.05.2007, 22:39
Մեսչյան մեծություն որի երգերը լսելուց սիրտդ քիչ է մնու կանգ առնի
Ուր էիր աստված
Երբ կոտորում էին մի ամբողջ ազգի ....

Ուրվական
26.05.2007, 20:53
Ինձ շատ է դուր գալիս Մեսչյանի «Ո՞ւր էիր, աստված» երգը։ Իսկական գլուխգործոց է։

Ժողովուրդ, իսկ ոնց եք կարծում, այդ երգում Մեսչյանը ի՞նչ է ուզում ասել::think Ի վերջո նա խոսում է Աստծուն կո՞ղմ, թե՞ հակառակ::think:think:think

ihusik
26.05.2007, 22:44
Ժողովուրդ, իսկ ո՞նց եք կարծում, «Ո՞ւր էիր, աստված» երգում Մեսչյանը ի՞նչ է ուզում ասել::think Ի վերջո նա խոսում է Աստծուն կո՞ղմ, թե՞ հակառակ::think:think:think Այս մասին "Հոգեբանություն և փիլիսոփայություն" բաժնում թեմա կա, որը նվիրված է հենց այդ երգի հարցադրման հետ կապված քննարկմանը և ոչ միայն այդ երգի հետ կապված այլև ընդհանրապես դրա փիլիսոփայական վերլուծությանը և դրա հետ կապված Ձեր ընկալումներին...
Մանրամասն տեսեք այդ թեմայում... (http://www.akumb.am/showthread.php?t=9566)

Ուրվական
27.05.2007, 08:45
Այս մասին "Հոգեբանություն և փիլիսոփայություն" բաժնում թեմա կա, որը նվիրված է հենց այդ երգի հարցադրման հետ կապված քննարկմանը և ոչ միայն այդ երգի հետ կապված այլև ընդհանրապես դրա փիլիսոփայական վերլուծությանը և դրա հետ կապված Ձեր ընկալումներին...
Մանրամասն տեսեք այդ թեմայում... (http://www.akumb.am/showthread.php?t=9566)

Ես կոնկրետ այդ երգի մեջ նրա հարցադրումը նկատի ունեմ, այլ ոչ թե ընդհանրապես այդ հարցի քննարկումը:

Simon
05.06.2007, 09:56
Կօգնեք գտնել Արթուր Մեշչյանի էլ. փոստի հասցեն:

Շնորհակալություն:

Lapterik
06.06.2007, 18:56
Էլ փոստի հասցեն չգիտեմ, չեմ կարա ասեմ, բայց կարամ իրա աշխատանքի տեղը ասեմ: Շատ հաճախ եմ տեսնում իրան:

Simon
07.06.2007, 12:50
Էլ փոստի հասցեն չգիտեմ, չեմ կարա ասեմ, բայց կարամ իրա աշխատանքի տեղը ասեմ: Շատ հաճախ եմ տեսնում իրան:

Շատ շնորհակալ կլինեմ
ICQ: 457-593-527

Lapterik
07.06.2007, 18:26
Եթե կարող ես ուղարկիր հա՞ այդ երգը չունեմ ես:);)
Շնորհակալ եմ նախապես:)

Մեյլդ կգրես՞:

Doberman
24.06.2007, 13:23
Կներեք եթե կրկնվումեմ. Արթուր Մեսչյանից երգա պետք, բայց անունը չգիտեմ:think, են վոր Սայաթ Նովաից երգեց <Շանթ>-ով

Lapterik
24.06.2007, 13:57
Երաժշտության մեջ կարծեմ հատված կար Սայաթ Նովայից: «Նույն քաղաքը» երգի մասին ա՞ խոսքը:

Doberman
26.06.2007, 09:23
Երաժշտության մեջ կարծեմ հատված կար Սայաթ Նովայից: «Նույն քաղաքը» երգի մասին ա՞ խոսքը:

չէ ինքը հենց Սայաթ Նովայիցա երգու (երգերից)

Doberman
02.07.2007, 15:15
Ես ոչ ոք չգիտի ետ երգի անունը:(

Lapterik
02.07.2007, 15:44
Էտ երգի բարերից մի փոքր կարաս գրես՞:

HardRock
05.07.2007, 16:46
Ես ոչ ոք չգիտի ետ երգի անունը:(
Եթե չեմ սխալվում երգը կոչվում էր "Երկու սիրտ ունիմ"

Doberman
05.07.2007, 19:21
Եթե չեմ սխալվում երգը կոչվում էր "Երկու սիրտ ունիմ"

Իսկ որտեղից կարողեմ բեռնել (քաշել) :think

Bergmann
05.07.2007, 20:57
Doberman ստեղ նայի
http://mp3.musichall.am/cgi-bin/result1.pl?TCON%3A+=ALL&TCOM%3A+=ALL&TIT2%3A+=ALL&TPE1%3A+=Meschian+A.+%28vocal%29

Doberman
06.07.2007, 22:57
Doberman ստեղ նայի
http://mp3.musichall.am/cgi-bin/result1.pl?TCON%3A+=ALL&TCOM%3A+=ALL&TIT2%3A+=ALL&TPE1%3A+=Meschian+A.+%28vocal%29

Շնորհակալ եմ, բայց չկար ուրիշ ասեք:(

Lapterik
31.07.2007, 21:50
Էրեխեք ջան էսքան ժամանակ խոստացածս երգը http://users.freenet.am/~xyz_xyz/ :

Lapterik
08.10.2007, 20:03
Արթուր Մեսչյան «Սայաթ Նովա»

Երկու տուն ունիմ փակ արած,
Երկու սիրտ ունիմ կանգ առած,
Երկու թև ունիմ կապ արած,
Երկու տեր ունիմ մին Աստված:

Իմ հոգուս լարով խաղ արա,
Իմ սրտիս զարկով պար արա,
Իմ վանքիս զանգով կանչ արա,
Էն Սայաթ Նովին հուշ արա:

Դուդուկիս շնչով հագենամ
Իմ ոգուս ցավին դիմանամ
Աշխարհքիս ստով կուրանամ
Նախանձի թույնից հեռանամ:

Կարգեցին գուսան ծաղրանքով,
Երգերս պատանդ վիրավոր,
Կոկորդիս ձայնը խլացավ,
Էս մարդոց խիղճը վերացավ:

Իմ հոգուս լարով խաղ արա,
Իմ սրտիս զարկով պար արա,
Իմ վանքիս զանգով կանչ արա,
Էն Սայաթ Նովին հուշ արա:

Ավելացվել է 1 րոպե անց
Doberman դու հավանաբար էս երգի հետ էիր, upload կանեմ, լինկը կդնեմ:

Grieg
09.10.2007, 11:19
նրա երգերից ամենաշատը սիրում եմ "Ու՞ր էիր Աստված" երգը :ok

Ann87
18.10.2007, 21:51
ես էլ եմ շատ սիրում Մեսչյանի "ուր էիր աստված" երգը մեկել վերնագիրը չեմ հիշում ոնց էր,բառերը սենց էր
"Թռչում գնում են հեռանում
մեկ մեկ բոլոր մեր ջութակները
ձեզ պետք է մի նվագախումբ
որտեղ տիրում են թմբուկները.......:hands

ArmSOAD
19.10.2007, 16:02
Շաաաատ եմ սիրում Մեսչյանին: Հատկապես "Ուր էիր Աստված"-ը: Միայն թե այդ երգը չունեմ: :( Չգիտեմ որտեղից քաշեմ:

VisTolog
19.10.2007, 16:22
Ես էլ եմ սիրում ուր էիր Աստված երգը, էլի մի հատ կար բայց չեմ հիշում::)

Nari
01.11.2007, 03:56
Կներեք եթե կրկնվումեմ. Արթուր Մեսչյանից երգա պետք, բայց անունը չգիտեմ:think, են վոր Սայաթ Նովաից երգեց <Շանթ>-ով
SAYAT-NOVA - ARTHUR MESCHIAN...ERKU SIRT UNIM

http://www.youtube.com/watch?v=c0BZ1hVVpzw

Agape
04.02.2008, 00:47
Կարծում եմ Արթուր Մեսչյանը մեր այսօրվա մեծագույն արվեստագետներից մեկն է, ափսոս մարդուն գնահատում են երբ նա չի լինում:

Ինձ շատ հետաքրքիր է թե ինչու եք շատերտ սիրում <Ուր Էիր Աստված> երգը?

Sunny Stream
04.02.2008, 00:53
Վայ, ինչ լավ է... համոզվեցի, որ միակը չեմ, ով չի կարողանում շարունակաբար լսել Մեսչյանին... Նրա համար հատուկ տրամադրություն ու տրամադրվածություն պիտի ունենաս... ճիշտն ասած, նույնը ինձ պետք է նաև դասական երաժշտություն լսելու համար... փաստորեն, ինքը իսկապես Դասական է... Շատ կարևոր երևույթ է մեր երգարվեստում` ինտելիգենտ-փիլիսոփա երգիչ-բանաստեղծ... Ու հրաշալի է, որ նա այդպիսին է նաև կյանքում, նա հարցազրույցներում ու համերգների ժամանակ էլ նույն ինտելիգենտ մտածողն է, ով բողոքում է գրագետ, ով ցավում է խորը... Նաև շատ մեծ ճարտարապետ է մեզ համար, մեծ սպասելիքներ ունեմ Մատենադարանի` նրա նախագծած նոր մասնաշենքից...

Չգիտեմ էստեղ արդեն նշվել է, թե չէ, բայց "Ուր էիր Աստվածը", եթե չեմ սխալվում, Մեսչյանը գրել է 16 տարեկանում... Ինչպե՞ս չսիրել...

Ծով
04.02.2008, 00:59
Արթուր Մեսչյան «Սայաթ Նովա»

Երկու տուն ունիմ փակ արած,
Երկու սիրտ ունիմ կանգ առած,
Երկու թև ունիմ կապ արած,
Երկու տեր ունիմ մին Աստված:

Իմ հոգուս լարով խաղ արա,
Իմ սրտիս զարկով պար արա,
Իմ վանքիս զանգով կանչ արա,
Էն Սայաթ Նովին հուշ արա:

Դուդուկիս շնչով հագենամ
Իմ ոգուս ցավին դիմանամ
Աշխարհքիս ստով կուրանամ
Նախանձի թույնից հեռանամ:

Կարգեցին գուսան ծաղրանքով,
Երգերս պատանդ վիրավոր,
Կոկորդիս ձայնը խլացավ,
Էս մարդոց խիղճը վերացավ:

Իմ հոգուս լարով խաղ արա,
Իմ սրտիս զարկով պար արա,
Իմ վանքիս զանգով կանչ արա,
Էն Սայաթ Նովին հուշ արա:

Ավելացվել է 1 րոպե անց
Doberman դու հավանաբար էս երգի հետ էիր, upload կանեմ, լինկը կդնեմ:
:love..Չես պատկերացնի ի՞նչ արեցիր ինձ հետ..Վաղուց էս երգն եմ փնտրում:oy
ունե՞ս:):think

Sunny Stream
04.02.2008, 01:14
Էրեխեք ջան էսքան ժամանակ խոստացածս երգը http://users.freenet.am/~xyz_xyz/ :

ինչ հրաշք է... :( հետո էլ ասում եք տխուր չի... ինչքա~ն ցավ կա, լսում եմ ու փշաքաղվում...

Երբեք չէի լսել այս երգը, ոչ էլ երգի մասին... շատ շնորհակալ եմ (բայց ինձ մոտ միայն 94%-ն է քաշում, վերջը չունեմ...)

Հ.Գ. բայց ինչի՞ է Ancient land երգում "մայրական համբյուր" ասում... :(

Ռիժ
04.02.2008, 04:46
Ես համաձայն եմ Արշակի հետ, Մեսչյանի երգերը պայքարի մասին են: Պետք չի տխրել իր երգերից, պետք է մտածել դրանց մասին:

...Կյանքը` անիմաստ, իմաստազրկվում է,
Երբ վերածվում է անվերջ պայքարի,
Պայքարն էլ, ավաղ, իմաստազրկվում է,
Երբ վերածվում է կյանքի իմաստի...

Իմ կարծիքով դրանք հիմնականում ռազմական երգեր են.

...Թեկուզ ոռնաս տանջող ցավից,
Թեկուզ ծալվի սովից մարմինդ-
Չեն վաճառվի աճուրդներում
Քեզ արժեքները ժառանգված:
Եվ խոզերի առջև, ստիպված,
Դու չես սփռի մարգարիտները:
Իմ կյանքն էլ չի դառնա տհաս,
Իմ բարեկամ, քանի դու կաս:

Էհ, ինչ ասեմ, մարդ կա Աստվածաշունչ կարդալուց թուլանում ա, մարդ էլ կա - ուժեղանում ա:

Fobus
04.02.2008, 12:45
ռազմական դժվար է կոչել Մեսչյանի երգերը: ավելի շատ "հոգի կերտող"

Monk
04.02.2008, 12:54
Էրեխեք ջան էսքան ժամանակ խոստացածս երգը http://users.freenet.am/~xyz_xyz/ :
Ճիշտն ասած, այս երգը ես էլ չէի լսել, չնայած Մեսչյան լսում եմ շատ վաղուց::o
Շատ լավն է, շնորհակալություն: :)

Ավելացվել է 2 րոպե անց


(բայց ինձ մոտ միայն 94%-ն է քաշում, վերջը չունեմ...)



Ինձ մոտ էլ է կիսատ քաշում: Ինչից է? :(

Lapterik
04.02.2008, 19:45
:love..Չես պատկերացնի ի՞նչ արեցիր ինձ հետ..Վաղուց էս երգն եմ փնտրում:oy
ունե՞ս:):think

Բա շուտ ասեիր:) Ունեմ, upload կանեմ, լինկը կդնեմ, որ մնացածն էլ քաշեն:

Lapterik
04.02.2008, 20:11
Ճիշտն ասած, այս երգը ես էլ չէի լսել, չնայած Մեսչյան լսում եմ շատ վաղուց::o
Շատ լավն է, շնորհակալություն: :)

Ավելացվել է 2 րոպե անց


Ինձ մոտ էլ է կիսատ քաշում: Ինչից է? :(

Էրեխեք ջան, հնարավորա հենց իմ upload անելուց լինի, կարծեմ 100% upload չէր եղել:

Lapterik
07.02.2008, 17:35
Արթուր Մեսչյան «Երեկ և...»

Երեկ տխուր, այսօր ուրախ,
Ալիքի պես ծափ եմ գալիս,
Երեկ դեպի անհայտություն,
Այսօր դեպի ափ եմ գալիս,
Լուռ ժպտում եմ փոքր ու մեծին,
Կամ ծիծաղում խենթի նման,
Նվիրվում եմ ավազներին,
Անապատի գետի նման,
Նվիրվում եմ անմնացորդ,
Իմ ժպիտներ նորեն տալու,
Ծիծաղիս մեջ ամեն անցորդ,
Հոգնած հոգին է լվանում,
Վաղը երբ որ մշուշ լինի,
Եվ արցունքներ ծնվեն ցավից,
Գուցե մեկդ փոքրիկ մի ...
Ետ բերի ինձ իմ ծիծաղից,
Երեկ տխուր, այսօր ուրախ,
Ալիքի պես ծափ եմ գալիս,
Երեկ դեպի անհայտություն,
Այսօր դեպի ափ եմ գալիս,
Երեկ տխուր, այսօր ուրախ,
Ալիքի պես ծափ եմ գալիս,
Երեկ դեպի անհայտություն,
Այսօր դեպի ափ եմ գալիս

Նորմարդ
07.02.2008, 17:39
Արթուր Մեսչյան «Երեկ և...»

Երեկ տխուր, այսօր ուրախ,
Ալիքի պես ծափ եմ գալիս,
Երեկ դեպի անհայտություն,
Այսօր դեպի ափ եմ գալիս,

Լավն ա, սիրեցի:love

aerosmith
12.02.2008, 01:01
Արթուր Մեսչյան «Երեկ և...»

Երեկ տխուր, այսօր ուրախ,
Ալիքի պես ծափ եմ գալիս,
Երեկ դեպի անհայտություն,
Այսօր դեպի ափ եմ գալիս,
Լուռ ժպտում եմ փոքր ու մեծին,
Կամ ծիծաղում խենթի նման,
Նվիրվում եմ ավազներին,
Անապատի գետի նման,
Նվիրվում եմ անմնացորդ,
Իմ ժպիտներ նորեն տալու,
Ծիծաղիս մեջ ամեն անցորդ,
Հոգնած հոգին է լվանում,
Վաղը երբ որ մշուշ լինի,
Եվ արցունքներ ծնվեն ցավից,
Գուցե մեկդ փոքրիկ մի ...
Ետ բերի ինձ իմ ծիծաղից,
Երեկ տխուր, այսօր ուրախ,
Ալիքի պես ծափ եմ գալիս,
Երեկ դեպի անհայտություն,
Այսօր դեպի ափ եմ գալիս,
Երեկ տխուր, այսօր ուրախ,
Ալիքի պես ծափ եմ գալիս,
Երեկ դեպի անհայտություն,
Այսօր դեպի ափ եմ գալիս

խնդրում եմ ասեք ,թե այս երգը որտեղից քաշեմ???? ես էլ եմ Մեսչյան շատ սիրում։

BOBO
12.02.2008, 01:50
խնդրում եմ ասեք ,թե այս երգը որտեղից քաշեմ???? ես էլ եմ Մեսչյան շատ սիրում։
Արթուր Մեսչյան - Երեկ և... (http://www.musichayfilm.com/music/HayFilm_Studio_Music_-_www.HayFilm.eu/Armenian%20Music%20-%20HayFilm%20Studio%20-%20www.HayFilm.am/Arthur%20Meschyan/Arthur%20Meschyan%20-%20Catharsis%202/11%20-%20Arthur%20Meschian%20-%20Yerek%20yev.mp3)

Արիս
08.03.2008, 18:29
Մեսչյան...հմ ...
ինքն Էն եռգիչներից ա ում հանդեպ չես կարա անտարբեր մնաս... Իսկ դա արդեն քիչ բան չի...
Որովհետև անտարբերութունն ավելի վատա արվեստագետի համար...
Համենայն դեպս ինձ տենցա թվում...

Ռուֆուս
09.03.2008, 01:46
Մեսչյանին շատ եմ սիրում բայց աշխատում եմ շատ չլսել..... Միանգամից դեպրեսիայի մեջ եմ ընկնում.....

Empty`Tears
09.03.2008, 02:10
Մեսչյանին շատ եմ սիրում բայց աշխատում եմ շատ չլսել..... Միանգամից դեպրեսիայի մեջ եմ ընկնում.....

Շատ չլսես... :P

Ես շատ եմ սիրում..., նրա գրված երգերը, բառերը այն են երգում, ինչ իսկապես մարդ ապռում է... :(

Davo_O
09.03.2008, 03:47
Մեսչյանի երգերի գաղափարը շատ հզորա......իրա երգերը ինզ նույնիսկ կարելիա ասել դաստիրակելեն.....շատ եմ սիում ՕՐԵՐ,Բարով մնաք,Տարօրինակ մարդ արարած և շատ ուրիշ երգեր ....
օգտագորցեմ իր արտահարտություննեից մեկը իրա մասին կարծիք արտահայտելու համր--------<Ինքը ԶԻԼ մարդա!!!>......

Արշակ
09.03.2008, 11:05
Մեսչյանին շատ եմ սիրում բայց աշխատում եմ շատ չլսել..... Միանգամից դեպրեսիայի մեջ եմ ընկնում.....
Ինձ մոտ հակառակ ռեակցիան է լինում։ Ծանր հոգեվիճակներում Մեսչյան լսելով հանգստանում եմ, մեջս պայքարելու նոր ուժ եմ գտնում։

Ռուֆուս
09.03.2008, 15:45
Ինձ մոտ հակառակ ռեակցիան է լինում։ Ծանր հոգեվիճակներում Մեսչյան լսելով հանգստանում եմ, մեջս պայքարելու նոր ուժ եմ գտնում։

Արշակ ջան, չգիտեմ, երևի մարդուց է գալիս:

Երբ Մեսչյան եմ լսում, որոշ ժամանակ հետո երաժշտությունը ընդհանրապես դադարում եմ ընկալել ու ուղեղումս սկսում եմ երգի բառերը վերլուծել......

aerosmith
11.03.2008, 00:06
խնդրում եմ փոխաբերությունս բառացի չընդունել, բայց Մեսչյանի 1 երգը կոնկրետ ինձ համար մեկ գեղարվեստական գիք արժի.....

Փիսիկ
03.04.2008, 23:27
խնդրում եմ, Խաթաբալադայի երգը տաք Մեսչյանի բառերով

vigs
20.04.2008, 22:50
http://www.azg.am/AM/2006111019


http://www.noev-kovcheg.ru/mag/2007-09/867.html



Վաճառվում է

Միայն այն չի վաճառվում,
Որ ոչ կանգնում է, ոչ ընկնում,
Որ ոչ լողում է, ոչ թռչում
Անաստված այս աշխարհում:

Միայն նա չի վաճառվում,
Որ ոչ ծնվում է, ոչ շնչում,
Որ ոչ լռում է, ոչ ճառում,
Միայն նա չի վաճառվում,

Մնացածը վաճառվում են,
Մնացածը վաճառվում են,
Մնացածը վաճառվում են,
Եվ բոլորն են վաճառվում:

Մնացածը վաճառվում են,
Մնացածը վաճառվում են,
Մնացածը վաճառվում են,
Եվ բոլորն են վաճառվում:

Եվ միայն խաչիդ գամերը,
Այս կյանքի տառապանքները`
Միայն այդ չի վաճառվում
Եվ սրտին սեղմված պատկերը,
Կորուստի թախծոտ աչքերը
Միայն, միայն այդ չի վաճառվում:

Անցյալի հալված ստվերները
Եվ գալիք արհավիրքները`
Միայն այդ չի վաճառվում:
Եվ նաև վերջին չորրորդը,
Որ մերժում է այդ աճուրդը,
Միայն, միայն նա չի վաճառվում:

Մնացածը վաճառվում են,
Մնացածը վաճառվում են,
Անաստված այս աշխարհում:
Մնացածը վաճառվում են,
Մնացածը վաճառվում են,
Եվ բոլորն են վաճառվում:
(Communion 1995)



Ես զարմանում եմ

Աղբյուրից մաքուր ջուրը խմելիս ես կհագենամ
Եվ հետո, մի պահ կառչած ներկային, ես կզարմանամ
Թե ինչպես եղավ, որ մեր շուրջ հանկարծ ամենը փոխվեց
Ասում են, ամեն երազանք ու հույս նորից պղտորվեց:

Զարմանում եմ ես մեր առջև փակվող հազար դռներից
Զարմանում եմ ես մեզ բաժան անող հազար շերտերից
Զարմանում եմ ես, և նորից ու նորից ես չեմ հասկանում
Եվ գլուխս կախ ամբողջ իմ կյանքում ազգս եմ փնտրում:

Ես չեմ զարմանում նորից արթնացած բյուր ճիվաղներից
Զարմանում եմ ես նորից համփերող իմ ժողովրդից
Զարմանում եմ ես և չեմ վախենում օտար թշնամուց
Խորանը երկրիս ներսից էր քանդվում, և արդեն վաղուց:

Ժանտախտի օրոք քեֆ է ընթանում մի համատարած,
Լրբերը վերցրին իրենց երեսից դիմակն ամոթխած,
Սպանվում է սարում այրվող փամփուշտով չքնաղ պատանին
Դատապարտելով աճյունը սառած մի ճոխ թաղումի:

Զարմանում եմ ես, որ նորից ու նորից, գլուխը կորցրած
Ընթանում ենք մենք անցած ուղիով, արդեն բթացած,
Զարմանում եմ ես, որ այս աշխարհում ոչինչ չի փոխվում,
Անիվը սևի նորից կոտորվեց իր սիրած բոցում:

Զարմանում եմ ես դատարկ ու պարապ ինչ-որ հույսերից
Զարմանում եմ ես, որ չեմ զարմանում էլ ոչ մի բանից`
Ժպիտը դեմքին, կանգնած անտարբեր, այս մեծ աշխարհից
Եվ մարդկանց նորից անդունդը տանող ճանապարհներից...
(Monologue of Crazy Violinist 1992)

Fedayi
20.04.2008, 23:01
Մեսչյանի երգերը բանակ եմ տանելու, որ հանկարծ-հանկարծ չընկճվեմ::)

silvard
21.04.2008, 20:21
Իսկ դուք գիտեք որ նա եղել է Երեվանի գլխավոր ճարտարապետ(Վանոյի

առաջարկով) , բայց տեսնելով դրանց տականքությունները(ի դեպ այն

շարունակվում ներկա իշխ. կողմից ,մի խոսքով բոլորն ել մի բանի պետք

չէն) նա թողեց եվ երկրորդ անգամ հեռացավ եվ նրանց մասին գրելով իր

երգերում՝

Նույն քաղաքն է (Երեվան)
Դատարկվել են փողոցները հարազատ ձեր դեմքերից
Եվ շրջում են չորս բոլորը լոկ ստվերները անցյալի
Նույն քաղաքն է, նույն արեվը , սրճարանը անկյունում
Բայց օտար ,ուրիշ աչքեր են ,անծանոթ օտար դեմքեր են
Քայլվացքին քո հետեվում

Եվ մարում է մեր անցյալը ,ապագան էլ ուշանում
Ով է սխալը ,ով է ճիշտը էլ ոչ ոք չի հասկանում
Քեֆի մեջ են ԱՌՆԵՏՆԵՐԸ(հասկանում եք ով. երեվի) սերմը մեկ առ մեկ

կորչում
Հեռանում են հին տերերը, բարձրանում են վերն օրերը
Եվ անիվը պատմության վերադառնում

Թեկուզ ոռնամ ու խենթանամ ես այս ցավից,ես հավատում եմ տե՜ր
Դեռ չի չորցել արմատը մեր ծառի եվ դեռ կտա ծիլեր
Որքան էլ մենք կորցնենք իրար այս խելագար կյանքում
Մեկ մեղեդի ծանոթ մի ձայն մեզ կդարձնի մեր տուն

Երբ սեղմում եմ բռունցքներս եվ աշխարհն եմ անիծում
Երբ կորցնում եմ հաշտությունս քո երգերն եմ մրմնջում
Եվ այդ ինչն է որ հավերժ է լույսը կյանքը թե հոգին
Չգիտեմ պարապ խոսքեր են.
Երեվի այս մեղեդին (հնչում է ժութակի լացը՜՜՜՜՜՜՜՝)

Դատարկվել են փողոցները հարազատ ձեր դեմքերից
Եվ շրջում են չորս բոլորը լոկ ստվերները անցյալի
Նույն քաղաքն է, նույն կանգառը եվ ԲՈԶԵՐԸ անկյունում
Բայց օտար ,ուրիշ աչքեր են ,անծանոթ օտար դեմքեր են
Քայլվացքին քո հետեվում

Թեկուզ ոռնամ ու խենթանամ ես այս ցավից,ես հավատում եմ տե՜ր
Դեռ չի չորցել արմատը մեր ծառի եվ դեռ կտա ծիլեր
Որքան էլ մենք կորցնենք իրար այս խելագար կյանքում
Մեկ մեղեդի ծանոթ մի ձայն մեզ կդարձնի,մեզ կդարձնի մեր տուն

ԵՐԵՎԱՆ 1995
=========================================
Ես զարմանում եմ

Աղբյուրից մաքուր ջուրը խմելիս ես կհագենամ
Եվ հետո, մի պահ կառչած ներկային, ես կզարմանամ
Թե ինչպես եղավ, որ մեր շուրջ հանկարծ ամենը փոխվեց
Ասում են, ամեն երազանք ու հույս նորից պղտորվեց:

Զարմանում եմ ես մեր առջև փակվող հազար դռներից
Զարմանում եմ ես մեզ բաժան անող հազար շերտերից
Զարմանում եմ ես, և նորից ու նորից ես չեմ հասկանում
Եվ գլուխս կախ ամբողջ իմ կյանքում ազգս եմ փնտրում:

Ես չեմ զարմանում նորից արթնացած բյուր ճիվաղներից
Զարմանում եմ ես նորից համփերող իմ ժողովրդից
Զարմանում եմ ես և չեմ վախենում օտար թշնամուց
Խորանը երկրիս ներսից էր քանդվում, և արդեն վաղուց:

Ժանտախտի օրոք քեֆ է ընթանում մի համատարած,
Լրբերը վերցրին իրենց երեսից դիմակն ամոթխած,
Սպանվում է սարում այրվող փամփուշտով չքնաղ պատանին
Դատապարտելով աճյունը սառած մի ճոխ թաղումի:

Զարմանում եմ ես, որ նորից ու նորից, գլուխը կորցրած
Ընթանում ենք մենք անցած ուղիով, արդեն բթացած,
Զարմանում եմ ես, որ այս աշխարհում ոչինչ չի փոխվում,
Անիվը սևի նորից կոտորվեց իր սիրած բոցում:

Զարմանում եմ ես դատարկ ու պարապ ինչ-որ հույսերից
Զարմանում եմ ես, որ չեմ զարմանում էլ ոչ մի բանից`
Ժպիտը դեմքին, կանգնած անտարբեր, այս մեծ աշխարհից
Եվ մարդկանց նորից անդունդը տանող ճանապարհներից...
1995

=========================================
իսկ այս երգը նրանց է ուղղված ովքեր նրան մեղադրում թե ինչու լքեց

գնաց(օրինակ Ռուբեն Հախվերդյանին, որը իրեն իրավունք է վերապահել

բոլորին քննադատելու ավել պակաս, ինչպես ՄԵՍՉՅԱՆԸ երգում է -

բերանները այս շատախոս եվ խոսքերը լայնաբերան )


Խաչմերուկ

Կորչում գնում են, հեռանում
Մեկ-մեկ բոլոր մեր ջութակները,
Ձեզ պետք է մի նվագախումբ,
Որտեղ տիրում են թմբուկները:

Որտեղ ամեն մի մեղեդի
Փչում են լոկ փողայինները,
Երբ լարերի ձայներ չկան`
Նրանք են մենակատարները:

Ձեզ չեն ների, որ դիմացաք,
Չնվաղեց երբեք ձեր կամքը,
Չներեցիք և հեռացաք`
Նախազգալով խաղի ավարտը:

Ձեզ չեն ների, երբ ետ դառնաք
Երբ որ մարեն հիմար կրքերը,
Երբ քանդելուց հետո նորեն
Կպահանջվեն շինարարները:

Ձեզ չեն ների, որ չկորաք,
Պահպանեցիք ոգու տաճարը,
Որ դատեցիք ինքներդ ձեզ`
Հեգնած նրանց նեխած ատյանը:

Որ հարբեցող դուք չդարձաք,
Կյանքի հոտած պանդոկների մեջ,
Եվ չկորաք թմրած ծխում
Տառապյալի հիմար դերի մեջ

Տեսել ե՞ք դուք այնպես ճատրակ,
Որտեղ խաղում են լոկ սևերը.
Կյանքի բեմից դուրս շպրտված
Լուռ հեռանում են սպիտակները…

1992


իսկ այս երգը դիպուկ է բնորոշում մեր ապրած կյանքը 90-ականներին

Երբ իմաստազուրկ է լինում

Երբ օրերն անցած ճանճի պես մեխվում են
Քո օրացույցի դեղին էջերին,
Ամիս առ ամիս անիմաստ թափվում են
Տերևների պես, քո կյանքի ծառից:

Երբ ժամացույցի լարված զսպանակը
Կացինն է ճոճում քո պարանոցին`
Անցյալը դատարկ իմաստազրկվում է,
Ներկան էլ թմրած` քո ոտքի տակին:

Իմաստը կորցրած դատարկ պատվանդանը
Սպասում է հաջորդ կուռքի քանդակին,
Երբ տապալվում է կանգնած արձանը,
Ժամանակը միշտ վիժում է նորին:

Փողոց ու այգի իմաստազրկվում են
Իմաստազրկված քաղաքի մեջքին,
Տները նույնպես իմաստազրկվում են,
Երբ վերածվում են ապաստարանի:

Խոսքը շատ վաղուց իմաստազրկվել է,
Ծնվել երախում բյուր ժողովրդի,
Իմաստը նույնիսկ իմաստազրկվել է
Այն վազքի նման, որ ավարտ չունի:

Ձեռքերը, պարապ, իմաստազրկվում են,
Ամեն օր դարձավ տխուր կիրակի,
Գլխուղեղիդ մեջ օրեցօր մեխում են
Պատճառները բյուր առանց պատճառի:

Անիմաստության խորտակվող իմ նավը
Նորից փրկության ափին է զարնվում,
Երբ վերարկույով քնած զավակներս
Մեկ-մեկ արթնանում ու ինձ են նայում:

Նրանց աչքերի առկայծող լույսերը
Ոգուս սառույցի կեղևն են փշրում,
Անկարողության պոկում կապանքները,
Եվ կյանքս նորից իմաստավորում…


Սրանք ավելին են քան բառեր եվ երաժշտություն, դրանք մեր կյանքն

են.....
Մեսչյան. ամենամարդը մարդկության մեջ

aerosmith
04.05.2008, 00:06
Իրոք ես շատ կուրախանայի,եթե Մեսչյանի նմանները մեր երկրում շատ լինեն, և կարծում միայն այդ դեպքում այս երկիրը մի բանի պետք կլիներ, բայց ավաղ Մեսչյանի նման ամենամարդիկ մեր երկրում շատ քիչ են։

aerosmith
15.07.2008, 23:34
ժող ջան մի բան հարցնեմ. Մեսչյանի համերգի DVD-ն արդեն թողարկվելա???

aerosmith
14.10.2008, 00:12
Հոկտեմբերի 13-ին բացվեց Արթուր Մեսչյանի օֆիցիալ սայտը՝ arthurmeschian.net

Lion
14.10.2008, 12:55
100-րդ <Շատ լավ>-ը իմն էր:hands

Remix-Hayko
20.10.2008, 16:55
Արթուր Մեսչյան - հրաշալի երաժիշտ ու երգահան, որը իր ոճի մեջ միակն է: Իմ կարծիքով ի տարբերություն Ռուբեն Հախվերդյանի որին էլ ես շատ-շատ սիրում եմ, Մեսչյան միշտ չես կարա լսես, շատ դժվարամարս երգեր են, բայց երբ տրամադրված ես լսում ու խորանում երգի բառերի մեջ, երգերը քեզ տանում են ու զգում ես, որ էդ մենակ երգ չի այլ մի ամբող փիլիսոփայություն: Եվս մի բան, ինձ շատա դուր գալիս իրա համեստոըթյունը:

:)Ինքը շատ լավն է և ես գրեթե ամեն օր եմ նրա երգերը լսում:
;)Ես իր երգերը հասկանում եմ ու շա~տ սիրում նրան:

Lion
20.10.2008, 18:04
Ես էլ եմ "դժվար" պահերիին սիրում Մեսչյան լսել...

Մի օր հաղթած, մի օր պարտված...
Սակայն երբեք, երբեք, ծնկի չեկած...

Ինչ տողեր են, է...

Remix-Hayko
22.10.2008, 10:47
Ես էլ եմ "դժվար" պահերիին սիրում Մեսչյան լսել...

Մի օր հաղթած, մի օր պարտված...
Սակայն երբեք, երբեք, ծնկի չեկած...

Ինչ տողեր են, է...

:bux:
Արթուր Մեսչյանի սիրահարներ Ջան շնորհավորում եմ ձեզ, արդեն բացվել ա նրա վեբ կայքը:
Իր նման անկեղծ ու հավեսին կայք ա: Անպայման այցելեք:
http://arthurmeschian.net

Լեո
24.11.2008, 11:26
Մեսչյանի երգերը իրենց խորիմաստությամբ ուղղակի անգերազանցելի են…
Բայց ինձ դուր չի գալիս այն, որ նա բոլոր երգերը կարծես նույն երաժշտությամբ է երգում:

Մեղսավոր
24.11.2008, 11:28
Մեսչյանի երգերը իրենց խորիմաստությամբ ուղղակի անգերազանցելի են…
Բայց ինձ դուր չի գալիս այն, որ նա բոլոր երգերը կարծես նույն երաժշտությամբ է երգում:

պետք է չհամաձայնեմ քո հետ բարեկամ :)

Մեղսավոր
24.11.2008, 12:37
Արթուրի երգերն էլ չլինեին ի՞նչ էի անելու էս մենակության մեջ:

HardRock
24.11.2008, 17:13
Էս թեման ես եմ բացել, որովետև շատ եմ սիրում իրա երգերը ու զարմանում եմ ոնց խելք մարդը, որը երգ լսելիս նաև լսումա դրա բառերը կարողա չսիրի Մեսչյանին:

Լուսաբեր
24.11.2008, 18:49
Ինձ դուր չի գալիս :( երգերը մեկը մյուսի նմանա,տխուր ու մելամաղձոտ են :cry
Ավելի ուրախ երգերի կողմնակից եմ :B

Նարե
24.11.2008, 19:02
ինձ մոտ Մեսչյան լսելը երբեք կախված չի տրամադրությունից, կարող եմ լսել 24 ժամ ու անդադար, անգերազանցելի են նրա երգերն ինձ համար, չափազանց մեծ փիլիսոփայություն ու խորություն..... հմ գնամ ««Բարով մնաք»»-ն ու ««Երկիր հնամյան »»լսեմ:love:love:love

HardRock
24.11.2008, 19:10
Իրա համեմատաբար նոր երգերն էլ լավն են: Նկատի ունեմ էն LiveConcert2005 CD-ն:

aerosmith
24.11.2008, 20:58
իմիջիայլոց շատ գեղեցիկ երգ է նաև "ԹՌԻՉՔ"-ը, որը ԴԱՏԱՐԱՆ-ի փոփխված տեսակն է մ իսկ բառեն էլ շատ քիչ են նման

HardRock
25.11.2008, 15:29
իմիջիայլոց շատ գեղեցիկ երգ է նաև "ԹՌԻՉՔ"-ը, որը ԴԱՏԱՐԱՆ-ի փոփխված տեսակն է մ իսկ բառեն էլ շատ քիչ են նման

Հա, շատա դուրս գալիս այդ երգը, էդ մեկը չունեմ, կարաք լինկ տաք քաշելու համար:

Մեղսավոր
25.11.2008, 15:30
Իրա համեմատաբար նոր երգերն էլ լավն են: Նկատի ունեմ էն LiveConcert2005 CD-ն:

սիրածս ալբոմն ա :)

Ավելացվել է 59 վայրկյան անց

Ինձ դուր չի գալիս :( երգերը մեկը մյուսի նմանա,տխուր ու մելամաղձոտ են :cry
Ավելի ուրախ երգերի կողմնակից եմ :B

տնգլը-պնգլը ե՞ս սիրում :D

Աբելյան
07.03.2009, 23:54
ո՞րտեղից կարամ մի քանի հատ քաշեմ

Արմինե
08.03.2009, 11:10
ո՞րտեղից կարամ մի քանի հատ քաշեմ

Քաշել չգիտեմ, բայց կարող ես այստեղ լսել :)

http://armeniansound.net/search/node/artist143

Rammstein
08.03.2009, 11:43
Էն օրը (կարծեմ անցած ուրբաթ` ամսի 27-ին) տեսել եմ Մեսչյանին։ Ճարտարապետների միությունում ինչ-որ կոնֆերանս էր, ինքն էլ էր եկել։ :)

freethinker
08.03.2009, 11:53
Էն օրը (կարծեմ անցած ուրբաթ` ամսի 27-ին) տեսել եմ Մեսչյանին։ Ճարտարապետների միությունում ինչ-որ կոնֆերանս էր, ինքն էլ էր եկել։ :)

Իրա office-ը համալսարանի մոտ եր մի ժամանակ, օրումեջ տեսնում էի... հիմա չգիտեմ էնտեղ ա նստում թե չե :)

Nuard
09.03.2009, 11:32
Էն օրը (կարծեմ անցած ուրբաթ` ամսի 27-ին) տեսել եմ Մեսչյանին։ Ճարտարապետների միությունում ինչ-որ կոնֆերանս էր, ինքն էլ էր եկել։ :)

Նա Մատենադարանի նոր (կառուցվելիք) մասնաշենքի գլխավոր ճարտարապետն է։

lav tgha
10.03.2009, 02:05
Ես փոքր տարիքից եմ սկսել լսել Արթուր Մեսճեան, համարեայ 12 տարեկանից, կարելի է ասել նրա երգերով ես մեծացել եմ, ու չեմ թաքցնել, նոյնիսկ դրա համար մի լաւ ծեծ եմ կերել ծնողներիցս ու իրա են ժամանակ Monologue of Crazy Violinist ալբոմի կասէտը ջառդեցին որ էլ չլսեմ, որովհետեւ նրանք համոզւած էին որ դրանք հարմար երգեր չեն 12 տարեկան երեխայի համար, ու ինչ որ չափ էլ ճիշտ էին, բայց իսկականից Արթուրի երգերը հրաշալի են, ու կարող եմ ասել մեծ դեր են ունեցել իմ այսօրւայ կեանքում, ի հարկէ ոչ միայն Արթուրի, այլ նաեւ Ռուբէն Հախւերդեանի երգերի ազդեցութիւնը իմ վրայ պակաս չեն եղել, Արթուրը մի հատ բարակ պատի վրայ է քայլում իր երգերով որի երկու կողմը անդունդ է, ու դրանց չը ըմբռնեղը կարող է անդունդը գլորվել, իրա երգերի մէջ կայ իմաստներ, կա բազուն մտքեր, որոնց հնարաւոր չի լինի մէկ օրւայ ընթացքում ըմբռնել, ես արդէն 9 տարի է ինչ իրա երգերը լսում եմ, բայց երբեմն իր լսած երգերի մէջ գտնում եմ նոր իմաստներ, նոր հորիզոններ ու մտքեր, որոնց մասին չէիմ էլ մտածել:

Moon
10.03.2009, 02:29
Չեմ հավանում ոչ՜ ձայնը, ոչ՜ երաժշտությունը...Իրա ոճը հեչ դուրս չի գալիս, ու ոչ մի ձև չի կարող համեմատվել Արմեն Մովիսիյանի:love կամ չգիտեմ Հախվերդյանի հետ

Ուլուանա
10.03.2009, 05:18
Չեմ հավանում ոչ՜ ձայնը, ոչ՜ երաժշտությունը...Իրա ոճը հեչ դուրս չի գալիս, ու ոչ մի ձև չի կարող համեմատվել Արմեն Մովիսիյանի:love կամ չգիտեմ Հախվերդյանի հետ
Համեմատելու կարիք էլ չկա։ Ամեն մեկն իր տեղն ունի։ Ինձ էլ, օրինակ, Արմեն Մովսիսյանի ձայնն առանձնապես դուր չի գալիս, թեև երգերը հավանում եմ, բայց համարում եմ, որ ձայնի առումով զիջում է թե՛ Մեսչյանին, թե՛ Հախվերդյանին։ Ուղղակի նման համեմատությունների իմաստը չեմ հասկանում. Մեսչյանի ոճն ամեն դեպքում տարբեր է Հախվերդյանից ու Արմեն Մովսիսյանից։ Ի՞նչ համեմատության մասին է խոսքը։

lav tgha
10.03.2009, 12:10
Ուլուանան ճիշտ է, ինչ համեմատութեան մասին է խօսքը, երբ տարբեր ոճերի մասին ենք խոսում, Ռուբէն Հախւերդիանը ու Արմէն Մովսիսեանը իրենց ոճը ու տեղը ունեն, իսկ Արթուր Մեսճեանը իրենը, սրանք նոյն բաները չեն որ լինի երկուսին համեմատել իրար հետ, պարզապէս այս դէպքում ճաշակի հարց է, իսկ ինչքան գիտեմ ճաշակին ընկեր չկայ:

Աբելյան
01.04.2009, 23:33
ժողովուրդ, ոչ մի տեղից հնարավոր չի՞ քաշել:(

REAL_ist
01.04.2009, 23:35
ստեղից օրինակ, բայց պետքա գրանցվես
http://forum.sirumem.com/downloads.php?do=cat&id=200

Lion
02.04.2009, 20:00
Ամեն մեկն իր տեղն ունի: Արթուրին ավելի շատ լսում եմ կրիզիսային պահերին, երբ հոգեկան ճնշում եմ զգում, իսկ Հախվերդյանը - սիրահարների ու ռոմանտիկների մասին է: Դե իսկ Արմենի երգերը քանակով քիչ են, թեև հայրենասիրական թեմանորով նրա մի քանի երգեր աննման...

Վեր կաց, եղբայր իմ...

Կտրուկ
03.06.2009, 20:45
ՙՈՒ՞ր էիր Աստվա՞ծ՚
բա ու՞ր էիր .կամ
ուր ե՛ս Մեսչյան. երբ կոտորում են մի ողջ ժողովուրդ։
ՈՒ՞ր ես. երբ կաշառում են մի ողջ ժողովուրդ։
ՈՒ՞ր ես. երբ կրակում են ժողովրդի վրա։

Աաաա՛՛՛ ժամն է լռության .
որ հանձնվի քեզ.գործը՝
մատենադարանի գծագրության։

xaladilnick
23.06.2009, 12:38
այսօր առաջին անգամ լսեցի դուրս շատ եկավ

Թիթիզ
29.06.2009, 15:51
Մեսչյան `Մարդ որը կարողանում է արտահայտել իր ուզածը չկորցնելով իր եսը , ստեղծելով իր յուրօրինակ կերպարը:Իմ համար անկրկնելի են `,,Տարօրինակ Մարդ արարածը "և ,,Ուր էիր աստված"- ը

Ֆոտոն
20.07.2009, 03:50
Մեսչյանին ես չեմ համարում լավ երգահան…Նա հոգևոր դպրոց անցած ձայն ունի, ուժեղ տեքստեր է գրում, արտահայտիչ կատարում է… Սիրում եմ, բայց երբեք չեմ լսում: Իմ տրամադրությանը չի համապատասխանում:

Estrella
20.07.2009, 15:20
Հենց նա ինձ ստիպեց առաջին անգամ կիթառը ձեռքս վերցնել, հենց նա ինձ ձայն տվեց երգելու, բղավելու, նա մտքիս ազատություն տվեց....Ատում եմ նրան.....:[
ստում եմ

Lion
02.08.2009, 21:18
Միշտ այնպիսի տպավորություն եմ ունենաում, որ երգերում Արթուրը ներդնում է իր հոգին, այսպես ասած մերկանում է հանդիսատեսի առաջ, ցույց է տալիս իր իրական ու խոցելի «ես»-ը: ՈՒ ինձ միշտ թվում է, թե նա... ամաչում է դրանից:B

aerosmith
06.08.2009, 00:05
Ժող ջան կարող է ինչ-որ մեկը ունենա Մեսչյանի 2006 թվականի համերգի CD-ն՞՞՞
Տոռռենթս-ից տոռռենտը դաունլոդ եմ արել, բայց ռազդաչա չկա՚
եթե երևիցէ մեկը ունի խնդրում եմ ափլոդ արեք ռափիդ ,դաունլոդ անեմ էլի։

HardRock
06.08.2009, 13:14
Ժող ջան կարող է ինչ-որ մեկը ունենա Մեսչյանի 2006 թվականի համերգի CD-ն՞՞՞

2006-ի՞ թե 2005-ի՞, այսինքն այն միակ օրինական CD-ն որ թողարկվելա:

aerosmith
06.08.2009, 14:44
2006 թվականի։ 2005 ը ունեմ։

dvgray
22.08.2009, 04:11
բազմատաղանդ մի անձնավորություն:
քանի սերուդ է կրթել և քանիսը նա դեռ կկրթի:


http://www.youtube.com/watch?v=9Sf5qDGYpbQ

Che_Guevara
25.08.2009, 10:16
ՙՈՒ՞ր էիր Աստվա՞ծ՚
բա ու՞ր էիր .կամ
ուր ե՛ս Մեսչյան. երբ կոտորում են մի ողջ ժողովուրդ։
ՈՒ՞ր ես. երբ կաշառում են մի ողջ ժողովուրդ։
ՈՒ՞ր ես. երբ կրակում են ժողովրդի վրա։

Աաաա՛՛՛ ժամն է լռության .
որ հանձնվի քեզ.գործը՝
մատենադարանի գծագրության։

Չեմ կարող չավելացնել: Ախր այ Մեսչյան ջան, դու մակարդակով, գրագետ մարդ ես: Ինչ գործ ունես, գնացել, էս փնթի գավառամիտների հետ գործ ես բռնել:

Դու ժամանակին ազատ մարդ էիր, բայց քեզ զաստավիտ արեցին քո դողացոզ ձայնով էկրանի առաջ ասել "Բայց եկեք ընդունենք, որ հիմա ամեն ինչ ավելի լավ է, քան առաջ":

Իսկ ընդհանուր առմամբ իրա երգերը շատ եմ սիրում: Հետաքրքրի է ինչպիսին կլինի իր հջորդ ալբոմը: Ես կարծում եմ, որ մենք կորցրեցինք են ազատատենչ Արթուր Մեսչյանին, ու իրա հաջորդ երգերը կլինեն ավելի լավատեսական:

dvgray
26.08.2009, 03:33
Չեմ կարող չավելացնել: Ախր այ Մեսչյան ջան, դու մակարդակով, գրագետ մարդ ես: Ինչ գործ ունես, գնացել, էս փնթի գավառամիտների հետ գործ ես բռնել:

Դու ժամանակին ազատ մարդ էիր, բայց քեզ զաստավիտ արեցին քո դողացոզ ձայնով էկրանի առաջ ասել "Բայց եկեք ընդունենք, որ հիմա ամեն ինչ ավելի լավ է, քան առաջ":


կարծում եմ որ իրա դեպքում այնքան էլ այդպես չէ :) Եթե կհիշես, ինքը Վանոյի քաղաքապետ եղած ժամանակ նույնիսկ փորձեց աշխատել Երևանի գլխավոր ճարտարապետ: …
ինքը շատ ակտիվ մարդ է, ու բազմատաղանդ: … ոնց որ ասես, որ Մողարտը խի էր գնացել "գավառամիտ" թագավորիկների հետ գլուխ դրել: մենք իրականում պետք է կարողանանք տարբերակել :think

xaker00
10.10.2009, 20:11
Մեսչյան լսում եմ առդեեննն վաղղուցցցցցցցց........ շաաատ վաղուց, բայց մի պահ չեմ զգացել, որ իրա երգերից հոգնել եմ... ի դեպ, իրա շաատ հին երգերից էլ ունեմ...:B Առաքյալներից մի 5 հատ... մեկը՝ «քրքրված սիրտը իմ» կլիպով... մնացածի որակը ահավոր է... բայց լսվում է, Ուր էիր Աստված երգնել ունեմ Առաքյալների կատարմամբ... 2 հատ էլ դվդ ունեմ, մեկը շանթի հետ ինտերվյուն, իսկ մյուսը Արամ Խաչատրյանի համերգասրահում տված համերգը... ինչ մնում է նվերիկին... էդ վաաբշե անմակարդակ է... ինքը էտկան կա՞ որ ԱՐԹՈՒՐ ՄԵՍՉՅԱՆ մեծության հետ, «դու»-ով է խոսում... կա՞՞... իհարկե չկա.!.
Մեր մեծ ԵՐԱԺԻՇՏԸ, փիլիսոփան, ճարտարապետը, Լավ մարդը... այսօր 60 տարեկան է...
տեղյակ եք՞ համերգներ սպասվում են՞

Mephistopheles
11.10.2009, 04:12
Մեսչյանն Առաքյալներից հետո չաճեց… լավ ներդրում էր՝ սկիզբ ու տենց էլ մնաց… ամենահին ձայնագրությունները դեռ լսվում են, բայց նորերն անհետաքրքիր են

aerosmith
11.10.2009, 09:44
համերգներ սպասվում են, երեք օր անընդմեջ, առաջին օրը Երևանում, , երկրորդ օրը Գյումրիում, երրորդ օրն էլ, կարծեմ Վանաձորում։

իսկ տոմսերը դեռ չկան

Yellow Raven
11.10.2009, 12:38
Նոյեմբերի 15-ին՝ Երևանում:)

Okamigo
11.10.2009, 13:42
Կարող եք ասել որտեղից կարող եմ բեռնել նրա երգերը

Kita
12.10.2009, 00:07
Մոդերատորական: Մի քանի գրառումներ ջնջվել են: Աշխատեք անիմաստ բառերով չսահմանափակվել և չդատել ուրիշի հասկանալու աստիճանը:
Նաև մի մոռացեք, որ կարծիքները կարող են լինել տարբեր:

Mephistopheles
12.10.2009, 00:16
Մեսչյանին հասկանլը "կակ ռազ" շատ հեշտ է… մի քանի երգից նրա ամբողջ կարիերան ավելի քան հասկանալի է… ինձ համար սա է խնդիրը… ես սիրում եմ դինամիկ ստեղծագործական գործունեություն … նրա մոտ ամեն ինչ նույն նոտայի տակ է … հայրենասիրական է, բայց սա է… օրինակ երբ նայում ես Մայլս Դեյվիսի ստեղծագործություններին, անգամ մի ալբոմի մեջ (Մաիլս Սմիլայլ կամ Քայնդ օֆ Բլու) զգում ես դինամիկան…

Ծով
12.10.2009, 03:13
Չեմ կարող չավելացնել: Ախր այ Մեսչյան ջան, դու մակարդակով, գրագետ մարդ ես: Ինչ գործ ունես, գնացել, էս փնթի գավառամիտների հետ գործ ես բռնել:

Դու ժամանակին ազատ մարդ էիր, բայց քեզ զաստավիտ արեցին քո դողացոզ ձայնով էկրանի առաջ ասել "Բայց եկեք ընդունենք, որ հիմա ամեն ինչ ավելի լավ է, քան առաջ":

Իսկ ընդհանուր առմամբ իրա երգերը շատ եմ սիրում: Հետաքրքրի է ինչպիսին կլինի իր հջորդ ալբոմը: Ես կարծում եմ, որ մենք կորցրեցինք են ազատատենչ Արթուր Մեսչյանին, ու իրա հաջորդ երգերը կլինեն ավելի լավատեսական:

Մեսչյանը իսկապես երազանք ուներ լիենլ Մատենադարանի նոր մասնաշենքի ճարտարապետը...գավառամիտները այդ պատիվն իր ձեռքից կվերցենին որևէ անզգույշ քայլի դեպքում...Մեսչյանն իր առաքելությունն արդեն իրականցրել է իր երգերի խորհրդով...
ԵՍ իրեն շարունակում եմ շատ հարգել ու սիրել...
Թողենք, թող կառուցի նոր Մատենադարանը, թե չէ մի տգետի պիտի հանձնվեր էդ գործը;)

Nadine
12.10.2009, 18:47
Կարող եք ասել որտեղից կարող եմ բեռնել նրա երգերը


Այստեղից http://www.karakort.com/result.php?mp3=meschyan ;)

Lionne_en_Chasse
13.10.2009, 21:38
Մեսչյանին վերջերս եմ սկսել լսել ու հասկանալ նրա երգածի իմաստը: Առաջ ինձ շատ էին խորհուրդ տալիս լսել նրան, բայց մի տեսակ չէի կարողանում, առաջին նոտաներից ու բառերից հետո, անջատում էի: Բայց մի անգամ հեռուստատեսությամբ հարցազրույց-համերգ ցույց տվեցին, ու ես առանց իմանալու թե ով է երգիչը, նայում էի ու ( ի զարմանս ինձ) չէի կարողանում կտրվել էկրանից: Միայն վերջում իմացա, որ դա Արթուր Մեսչյանն է: Մի 2 օր անընդհատ նրա ասածների ու երգածի մասին էի մտածում: Ինձ հետ վաղուց նման բան չէր կատարվել, որ ես հուզվեի, մտածեի, իմ մեջ վերլուծություններ անեի ինչ-որ երգի ազդեցությունից,,,
Էստեղ կարծիքներ հնչեցին, թե ո՞ւր էր Մեսչյանը, երբ մեր ազգին կոտորում էին ու երկիրը ծախում( զզվում եմ սենց ,,, մեկնաբանություններից) : Լավ, Մեսչյանը գնաց, հո դուք մնացիք,,, Դե ջարդեիք կոտորողի ու ծախողի ձեռքը, թե՞ էդ փրկիչի առաքելությունը հենց Մեսչյանի վրա էր դրած : Չէ, պարզապես հեշտ է ամեն գնացողի հետևից նման բաներ խոսել, քան թե սեփական լեզուն չարությունից կուլ տալ ու մի քիչ էլ գործով զբաղվել: Հա մոռացա,,, արդեն իսկ բավական է, որ էն մութ ու ցուրտ տարիներին ճար չունեիք հայրենիքը լքելու,,,

armenianfootballfans.ru
24.10.2009, 23:38
Ինքնատիպ Երգիչ, անկրկնելի համեստ անձնավորություն, ես այսպես կնկարագրեմ Մեսչյանին...:hands

Դատարկություն
24.10.2009, 23:41
Փոքր ժամանակ, երբոր տանը խնջույք էր լինում ու խնջույքի թոհուբոհն անցնում էր ու մի մասը հարբում էին, ինձ կամ մեկ ուրիշին ասում էին <Մեսչյան դիր> ու ես զարմանում էի թե ինչ են գտնում այդ <...շարան-շարան...> երգերի մեջ ու ջղայնանում էի: Բայց հետո հասկացա ու սկսեցի եսել զգալ դրա կարիքը ինչպես թմրանյութ....

vigs
17.11.2009, 10:31
Եվ էջերն է փակում առասպելը հոգնած
քարացած մի արձան . պատմություն մոռացված
չկա սկիզբ և ավարտ այս հավերժ պայքարին
վերացվող ձեր տեսակը պարտվում է Բելին...
''''''''''''''''''''''''''''''''''''''''''''''''''''''''''''''''''''''''''''''
''''''''''''''''''''''''''''''''''''''''''''''''''''''''''''''''''''''''''''''
Ահա և վերջ `
Հայկը պարտվեց ոսոխ Բելին.


Արթուր Մեսչյան` համամարդկային արժեք.

Katka
17.11.2009, 14:34
Լավ չի, որ Մեսչյան սկսում ես հասկանալ ու ականջին լսելի են դառնում նրա երգերի խոսքերը: Նրա երգերը ինձ չեն օգնում, մի երգից մյուսն անցնելիս փոփոխություն չեմ զգում. վատ է... ամեն ինչ շատ վատ է... կարար լավ լինել, բայց չի լինի...բայց չլսել չեմ կարողանում, լսելուց էլ ձգտում եմ հնարավորինս շուտ կանգ առնել: Նա կյանքի մի կողմն է ներկայացնում...

Ասում են:love

Ասում են կարճ է կյանքը,
Շուտ կմարի սրտի զարկը,
Բայց արևի տակ ծիրանի,
Երիտասարդ ու ծերունի,
Ահա կանգնած շարան շարան,
Կձանձրանան:

Ասում են քաղցր է կյանքը,
Եվ անսահման երկրի փառքը,
Բայց գրկի մեջ բուրաստանի,
Ծաղիկների դեմ գեղանի,
Մարդիկ ահա շարան շարան,
Կձանձրանան:

Ասում են խորն է կյանքը,
Լույս է համայն երկրի հանքը,
Բայց կանչի դեմ ծիածանի,
Կամ աստղերի խորհրդալի,
Մարդիկ ահա շարան շարան,
Կձանձրանան:

Ասում են նոր է կյանքը,
Միշտ կհնչի սիրո զանգը,
Բայց աներազ առանց տաղի,
Սեղանի շուրջ աղ ու հացի,
Մարդիկ ահա շարան շարան,
Կձանձրանան...

A.r.p.i.
17.11.2009, 19:10
Ես Արթուր Մեսչյանի երգարվեստը շատ եմ սիրում: Կարող եմ անգամ առանց հոգնելու բավականաչափ երկար լսել նրա երգերը… Հատկապես շատ եմ սիրում այն երգը, որը սկսվում է հետևյալ կերպ.« Ու՞ր են տանում քայլերն»

xaker00
17.11.2009, 19:30
Ես Արթուր Մեսչյանի երգարվեստը շատ եմ սիրում: Կարող եմ անգամ առանց հոգնելու բավականաչափ երկար լսել նրա երգերը… Հատկապես շատ եմ սիրում այն երգը, որը սկսվում է հետևյալ կերպ.« Ու՞ր են տանում քայլերն»

http://www.youtube.com/watch?v=9Sf5qDGYpbQ"]http://www.youtube.com/watch?v=9Sf5qDGYpbQ Երգը կոչվում է քայլեր... ամենասիրած երգերիցս մեկնէ/..

Lady SDF
01.12.2009, 21:32
Նոյեմբերի 15-ին՝ Երևանում:)

Նոյեմբերի 22-ին՝ Լոսում (մի հրաշալի համերգ էր): Ինչպե՜ս էր ըմբոշխնում հանդիսատեսի կարոտած ընդունելությունը: Գրեթե չխոսեց: Միայն «Ահա և վերջ...»ը երգելուց հետո ասաց. «Ես այ էս երգի համար եմ այսօր այստեղ»:

Ահա եվ վերջ...

Ահա և վերջ...
Վերջ հարաժամ եվ հարատև:
Իբրև վերջին, փակվող մի էջ,
Եվ վերադարձ չկա արդեն:

Օ հարազատ, խզված ձայներ,
Դու իմ վերջին, վերջին աղոթք,
Բանտված հոգու արվարձաններ,
Շղթայակիր ու մենավոր:

Ահա և վերջ...
Սրտում անզոր մի աղաղակ,
Օ անավարտ, վերջին իմ երգ,
Դու իմ վերջին մայրաքաղաք:

Հիմա մենք ում ենք հավատում,
Ուր է հոգու եկեղեցին,
Մենք հաղթեցինք պատերազմում
Սակայն պարզվում է - պարտվեցինք:

Ահա և վերջ...
Ինձ ասում է մի ձայն խորքից,
Լոկ դիմակն է հիմա խոսում
Որ խամաճիկն է ամբոխի:

Երգն այն նետն է ազատության
ՈՒ նիզակը առասպելի
Բել ոսոխին Հայկը հաղթեց...
Կամ հակառակը, - երևի...

Եվ էջերն է փակում առասպելը հոգնած,
Քարացած մի արձան, պատմություն մոռացված,
Չկա սկիզբ և ավարտ այս հավերժ պայքարին,
Վերացվող ձեր տեսակը հանձնվում է Բելին...

Ահա և վերջ...
Հայկը պարտվեց ոսոխ Բելին...

Ահա և վերջ...
Ես պարտվեցի ահեղ մարտում:
Խփվել է երգն իմ անավարտ,
Սակայն ինչու չի ավարտվում:

Օ հարազատ, խզված ձայներ,
Դու իմ վերջին, վերջին աղոթք,
Բանտված հոգու արվարձաններ,
Շղթայակիր ու մենավոր:

Ահա և վերջ...
Սրտում անզոր մի աղաղակ,
Օ անավարտ, վերջին իմ երգ,
Դու իմ վերջին մայրաքաղաք:

Հիմա մենք ում ենք հավատում,
Ուր է հոգու եկեղեցին,
Մենք հաղթեցինք պատերազմում
Սակայն պարզվում է - պարտվեցինք:

Եվ էջերն է փակում առասպելը հոգնած,
Քարացած մի արձան, պատմություն մոռացված,
Չկա սկիզբ և ավարտ այս հավերժ պայքարին,
Վերացվող ձեր տեսակը պարտվում է Բելին...

Ահա եվ վերջ...
Հայկը պարտվեց ոսոխ Բելին...

Kuk
01.12.2009, 21:38
Նոյեմբերի 22-ին՝ Լոսում (մի հրաշալի համերգ էր): Ինչպե՜ս էր ըմբոշխնում հանդիսատեսի կարոտած ընդունելությունը: Գրեթե չխոսեց: Միայն «Ահա և վերջ...»ը երգելուց հետո ասաց. «Ես այ էս երգի համար եմ այսօր այստեղ»:

Ահա եվ վերջ...



Լավ երգ ա: Նոյեմբերի 17-ին Երևանում տված համերգի ժամանակ էս երգը երգեց, վերջին բառերն էլ երգեց՝ «Ահա եվ վերջ... Հայկը պարտվեց ոսոխ Բելին...» ու վերջերում նստած մի աղջկա բացականչություն լսվեց. «Ո՜չ»: Շատ լավն էր էդ «ոչ»-ը, շա՜տ:

Հ.Գ. Եթե էս երգն ունեցող կա, ինչ-որ կերպ կփոխանցե՞ք:

Monk
01.12.2009, 21:51
Նոյեմբերի 22-ին՝ Լոսում (մի հրաշալի համերգ էր): Ինչպե՜ս էր ըմբոշխնում հանդիսատեսի կարոտած ընդունելությունը: Գրեթե չխոսեց: Միայն «Ահա և վերջ...»ը երգելուց հետո ասաց. «Ես այ էս երգի համար եմ այսօր այստեղ»:

Ահա եվ վերջ...

Ահա և վերջ...
Վերջ հարաժամ եվ հարատև:
Իբրև վերջին, փակվող մի էջ,
Եվ վերադարձ չկա արդեն:

Օ հարազատ, խզված ձայներ,
Դու իմ վերջին, վերջին աղոթք,
Բանտված հոգու արվարձաններ,
Շղթայակիր ու մենավոր:

Ահա և վերջ...
Սրտում անզոր մի աղաղակ,
Օ անավարտ, վերջին իմ երգ,
Դու իմ վերջին մայրաքաղաք:

Հիմա մենք ում ենք հավատում,
Ուր է հոգու եկեղեցին,
Մենք հաղթեցինք պատերազմում
Սակայն պարզվում է - պարտվեցինք:

Ահա և վերջ...
Ինձ ասում է մի ձայն խորքից,
Լոկ դիմակն է հիմա խոսում
Որ խամաճիկն է ամբոխի:

Երգն այն նետն է ազատության
ՈՒ նիզակը առասպելի
Բել ոսոխին Հայկը հաղթեց...
Կամ հակառակը, - երևի...

Եվ էջերն է փակում առասպելը հոգնած,
Քարացած մի արձան, պատմություն մոռացված,
Չկա սկիզբ և ավարտ այս հավերժ պայքարին,
Վերացվող ձեր տեսակը հանձնվում է Բելին...

Ահա և վերջ...
Հայկը պարտվեց ոսոխ Բելին...

Ահա և վերջ...
Ես պարտվեցի ահեղ մարտում:
Խփվել է երգն իմ անավարտ,
Սակայն ինչու չի ավարտվում:

Օ հարազատ, խզված ձայներ,
Դու իմ վերջին, վերջին աղոթք,
Բանտված հոգու արվարձաններ,
Շղթայակիր ու մենավոր:

Ահա և վերջ...
Սրտում անզոր մի աղաղակ,
Օ անավարտ, վերջին իմ երգ,
Դու իմ վերջին մայրաքաղաք:

Հիմա մենք ում ենք հավատում,
Ուր է հոգու եկեղեցին,
Մենք հաղթեցինք պատերազմում
Սակայն պարզվում է - պարտվեցինք:

Եվ էջերն է փակում առասպելը հոգնած,
Քարացած մի արձան, պատմություն մոռացված,
Չկա սկիզբ և ավարտ այս հավերժ պայքարին,
Վերացվող ձեր տեսակը պարտվում է Բելին...

Ահա եվ վերջ...
Հայկը պարտվեց ոսոխ Բելին...
Ես գիտեի Մեսչյանի բոլոր երգերը լսել եմ, բայց պարզվում է որ ոչ:o Եթե ինչ-որ մեկն ունի էս երգը, տվեք էլի:oy

Դատարկություն
01.12.2009, 21:54
Որակը վատնա բայց գոնե կիմանանք ինչ երգա:love
ձեզ բարի վայելում

http://www.youtube.com/watch?v=s77piZivSBA&feature=player_embedded

Lady SDF
01.12.2009, 22:02
Այս երգն էլ եմ շատ սիրում Մեսչյանի կատարմամբ:

Երկու Տուն Ունիմ

Երկու տուն ունիմ` փակ արած,
Երկու սիրտ ունիմ` կանգ առած,
Երկու թև ունիմ` կապ արած,
Երկու տեր ունի, մի Աստված:

Իմ հոգուս լարով խաղ արա,
Իմ սրտիս զարկով պար արա,
Իմ վանքիս զանգով կանչ արա,
Էն Սայաթ-Նովին հուշ արա:

Դուդուկիս շնչով հագենա,
Իմ հոգուս ցավին դիմանա,
Աշխարքիս ստով կուրանամ,
Նախանձի թույնից հեռանամ:

Կարգեցին գուսան ծաղրանքով,
Երգերս պատանդ, վիրավոր,
Կոկորդիս ձայնը խլացավ,
Էս մարդոց խիղճը վերացավ:

Իմ հոգուս լարով խաղ արա,
Իմ սրտիս զարկով պար արա,
Իմ վանքիս զանգով կանչ արա,
Էն Սայաթ-Նովին հուշ արա:

Doberman
16.12.2009, 23:31
http://depositfiles.com/files/k73wmd96c
Ես էլ mp3 տարբերակը <<Ահա և վերջ...>>

Նաիրուհի
17.12.2009, 03:36
Մեսչյանի երգերը շատ եմ սիրում, բայց իր ձայնով շատ դժվարությամբ եմ կարողանում լսել. 1-2 երգից ոչ ավելի։
Վերջերս «Իմպուլս» ռադիոկայանով մի երգ լսեցի, հին երգ էր կարծես թե։ Մոտավորապես այս իմաստով՝ «երկիրը ավերում ու թալանում եք, բայց անպատիժ չեք մնա, որովհետև գժերը կգան...»։
Շատ դուրս եկավ։ Վերնագիրը ինչ-որ մեկը գիտի՞։