Դիտել ողջ տարբերակը : Արթուր Մեսչյան
Մեսչյանի երգերը շատ եմ սիրում, բայց իր ձայնով շատ դժվարությամբ եմ կարողանում լսել. 1-2 երգից ոչ ավելի։
Վերջերս «Իմպուլս» ռադիոկայանով մի երգ լսեցի, հին երգ էր կարծես թե։ Մոտավորապես այս իմաստով՝ «երկիրը ավերում ու թալանում եք, բայց անպատիժ չեք մնա, որովհետև գժերը կգան...»։
Շատ դուրս եկավ։ Վերնագիրը ինչ-որ մեկը գիտի՞։
Երևի «Վերջին անգամ» երգն եք լսել::8
Ուլուանա
17.12.2009, 04:00
Երևի «Վերջին անգամ» երգն եք լսել::8
Ես էլ եմ կարծում, որ դա է։
Նաիրուհի, ի դեպ, թեմայում այդ երգի բառերը կան՝ այստեղ (http://www.akumb.am/showpost.php?p=48865&postcount=40), կարող եք կարդալ, տեսնել՝ դա է, թե չէ։
Նաիրուհի
17.12.2009, 04:41
Երևի «Վերջին անգամ» երգն եք լսել::8
Ես էլ եմ կարծում, որ դա է։
Նաիրուհի, ի դեպ, թեմայում այդ երգի բառերը կան՝ այստեղ, կարող եք կարդալ, տեսնել՝ դա է, թե չէ։
Հենց ինքն էր:hands
Շատ շնորհակալություն...
Սիրտս կարյունի աշխարհի ցավով,
Որքա՜ն տառապանք, Աստված իմ, չորս դիս,
Կյանքի դաշտերից փչող ամեն հով
Հառաչ ու կսկիծ կզարնե դեմքիս
Անմեղ զոհերի արյունով եռուն
Հողը ոտքիս տակ կմնա միշտ թաց,
Եվ նոր վճիռներ իմ շուրջն, ու հեռուն
Կծնվեն մարդիկ արյունով հարբած
Սրի ու սովի կդառնան ավար
Լույսի պես պայծառ մանուկներ սիրուն,
Եվ ոտքի կոխան հասկեր անհամար`
Աշխատավորի քրտինքով օծուն
Ես ինչպե՞ս նստեմ խնջույքի սեղան
Եվ ըմպեմ ուրախ վայելքի գինին,
Երբ որ կխլեն մարդիկ անվարան
Որբի բերանից պատառը հացի
Աստված իմ, որքա՜ն անարդար վճիռ,
Ինչպե՞ս կարող եմ քար դնել խղճիս
Կյանքեր թևաբեկ և թշվառագին
Աշխարհի ցավով հիվանդ է հոգիս
Աշխարհի ցավով հիվանդ է հոգիս
Աշխարհի ցավով հիվանդ է հոգիս:
Մոդերատորական: Կրկին եմ հիշեցնում, որ թեման նվիրված է Արթուր Մեսչյան ԵՐԱԺՇՏԻՆ, թեման բացված է Երաժշտություն բաժնում, ուստի խնդրում եմ քննարկեք նրա երգարվեստը, այլ ոչ թե քաղաքական հայացքները: Քաղաքականությունը քննարկեք համապատասխան բաժնում Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս (http://www.akumb.am/showthread.php?t=21661) թեմայում:
Լուսաբեր
18.12.2009, 12:40
Շատ կուզենայի սիրել ու լսել, բայց մոտս չի ստացվում ի՞նչ անեմ :cry2
Մոդերատորական: Հարգելի silvard նմանատիպ գրառումներ էլ չանեք, քանի որ դուք չէ, որ պիտի ասեք կամ որոշեք, թե ուրիշները որևէ բան որոշելու իրավունք ունեն, թե ոչ: Ամեն մարդ ունի իր կածիքը, որը կարող է լինել թե բացասական, թե դրական: Աշխատեք հարգել դիմացինի կարծիքը, այլապես նմանապես գրառումները կջնջվեն և կտուգանվեն:
Marine-24
18.12.2009, 15:03
Ինչպես ջահելությունը կասեր.<< Արթուր Մեսչյանը վերջն է:>>
Մոդերատորական: Կրկին հիշեցնեմ, որ նախ քննարկում ենք երաժիշտ Արթուր Մեսչյանին, այլ ոչ թե քաղաքականության հետ կապ ունեցող հարցեր: Դրա համար գոյություն ունի Քաղաքականություն բաժինը:
Վերջ տվեք անհանդուրժող գրառումներին և կրկին կրնկում եմ, սովորեք հարգել,ընդունել դիմացինի կարծիքը, որը կարող է բացասական լինել:
Մի շարք գրառումներ կրկին ջնջում եմ:
Բարով մնաք
Դռները մեկ առ մեկ փակում
Կյանքիս անցած էջերի պես,
Էջերը լույս պահում սրտում`
Մնացածը տալիս քամուն
Ու հեռանում, բարով մնաք...
Բարով մնաս իմ մանկություն,
Որ դեռ ապրում, այրվում ես իմ սրտում,
Փոքրիկ ջութակ, քարքարոտ բակ,
Աքսորների խուլ ահազանգ
Կռիվ ու խաղ, բարով մնաք
Բարով մնաք իմ ընկերներ,
Որ կիսեցիք օրերը իմ
Ես կհիշեմ ամեն վայրկյան
Նրանց, որոնք արդեն չկան`
Օրհնյալ լինեք, բարով մնաք
Բարով մնաս դու իմ քաղաք
Եվ փողոցներ իմ հարազատ,
Ես չափչփել եմ ձեզ հազար անգամ
Դեմքեր ծանոթ, բարի ու գորշ,
Հեգնանք, ժպիտ և հայհոյանք,
Ես դեռ կգամ, բարով մնաք
Ինքս ինձնից եմ հեռանում
Եվ կամուրջները ետդարձի ես չեմ այրում,
Ես հեռանում եմ, որ դառնամ,
Հազար փակված դռներ բանամ
Հիմա գնամ, բարով մնաք
Մնաս բարով, վերջին իմ սեր
Կորուստի պահը լուռ, և քարացած շուրթեր
Գիշեր անդարդ, ձեռքեր սեղմված,
Եվ կորուստի դռները բաց
Ես փակեցի, բարով մնաք
Մնաք բարով, խելառ օրեր
Անքուն հազար իմ գիշերներ
Բարով մնաք
Խոսքեր մաշված, դեմքեր հոգնած,
Նոր խաբկանքի դռները բաց
Չեմ հավատում, բարով մնաք
Մնաս բարով, վերջին կորուստ,
Վերջին իմ հույս, սպասում, երազ վերջին
Ես հեռանում եմ ամենից,
Ամեն տեսակ սուտ խաղերից,
Ես չեմ խաղում, բարով մնաք
Դռները մեկ առ մեկ փակում
Կյանքիս անցած էջերի պես,
Էջերը լույս պահում սրտում`
Մնացածը տալիս քամուն
Ու հեռանում, բարով մնաք
========================
Խաչմերուկ
Կորչում գնում են, հեռանում
Մեկ-մեկ բոլոր մեր ջութակները,
Ձեզ պետք է մի նվագախումբ,
Որտեղ տիրում են թմբուկները:
Որտեղ ամեն մի մեղեդի
Փչում են լոկ փողայինները,
Երբ լարերի ձայներ չկան`
Նրանք են մենակատարները:
Ձեզ չեն ների, որ դիմացաք,
Չնվաղեց երբեք ձեր կամքը,
Չներեցիք և հեռացաք`
Նախազգալով խաղի ավարտը:
Ձեզ չեն ների, երբ ետ դառնաք
Երբ որ մարեն հիմար կրքերը,
Երբ քանդելուց հետո նորեն
Կպահանջվեն շինարարները:
Ձեզ չեն ների, որ չկորաք,
Պահպանեցիք ոգու տաճարը,
Որ դատեցիք ինքներդ ձեզ`
Հեգնած նրանց նեխած ատյանը:
Որ հարբեցող դուք չդարձաք,
Կյանքի հոտած պանդոկների մեջ,
Եվ չկորաք թմրած ծխում
Տառապյալի հիմար դերի մեջ
Տեսել ե՞ք դուք այնպես ճատրակ,
Որտեղ խաղում են լոկ սևերը.
Կյանքի բեմից դուրս շպրտված
Լուռ հեռանում են սպիտակները…
Մոդերատորական: Թեման ժամանակավոր փակվում է:
Մոդերատորական: Թեման վերաբացվում է:
Զգուշացնում եմ վերջին անգամ` ոչ մի նույն ոճով գրառում, ոչ մի քաղաքականություն:
Թեման գտնվում է երաժշտություն բաժնում, քննարկում ենք երաժիշտ Մեսչյանին, ում իհարկե և՛ սիրող, և՛ չսիրող մասսա կա, ինչպես ցանկացած երաժշտի:
armenianfootballfans.ru
20.12.2009, 02:50
Արթուր Մեսչյանը բացառիկ երաժիշտ ա:good
Մեսչյանը արտակարգ երաժիշտ ա... մի այլ կարգի սիրում եմ... :love
Այսօրվա հայ իրականության մեջ սա այն քիչ դեպքերից մեկն է որ ես հպարտ եմ :hands որ ես ՀԱՅ եմ որովհետև Արթուր Մեսչյան երաժշտի հայրենակիցն եմ:)
Հե՜յ, օրհնյալ լինի մեր խենթերի միասնությունը
ատում եմ քեզ կիսատության գերի
ձեզ հետ եմ ես՝ ովքեր ցավից պարում են,
ձեզ հետ եմ ես՝ ով կամքը իր լարում է-
հեգնում ճակատագրի գորշ երեսին:
Բացարձակ ճշմարիտ Դու խորհուրդ իրական
Ամենի արարիչ` Դու հոգի հավիտյան
Բայց կյանքում դողացող սերն է տեր ու Աստված
Երկնայինը հետո, երբ ընկնենք մենք անշարժ
Երբ ընկնենք մենք անշարժ...:(
Ես փոխում եմ սլաքները ,երևի վերջին անգամ
չգիտեմ ճամփան իմ բաց է թե կարմիր լույսի կմոտենամ ,հե՜յ ինչ իմանամ
Ձյան սպիտակ թավշե սփռոցը իմ թողած հետքերը կծածկի
Խլացնող այս լռության մեջ կլսվի միգուցե մեկ մեղեդի
.................................................................................................
.................................................................................................
Փոխանցում եմ իմ ջութակը քեզ իմ բարեկամ. օրհնյալ լինես
.................................................................................................
.................................................................................................
Ես փոխում եմ սլաքները, հեռանում եմ դեռ չեկած
Առջևում վերջին կանգառն է, ուր՞ ես դու հաջորդն իմ ցնորված
Ձյան սպիտակ թավշե սփռոցը իմ թողած հետքերը կծածկի
Խլացնող այս լռության մեջ կլսվի միգուցե մեկ մեղեդի
.................................................................................................
Invisible man
20.12.2009, 22:51
Շաաաաաաաատ եմ սիրում «Դատարկվել են փողոցները» երգը: Որ լսում եմ մարմինս փշաքաղվում ա: Մորթ բան ա:hands:hands:ok
http://www.youtube.com/watch?v=IOGjcuV7l6g
Ungrateful
26.12.2009, 17:45
Մեսչյան լսելու ցանկությունը ինձ մոտ "պահի տակ" է գալիս, ու միանքամից::love
Կախված չէ տրամադրությունիցս, վիճակիցս:
Օրինակ շատ դեպքեր են եղել, որ ինչ որ ակումբից դուրս գալուց, բարձր բասսերի ու ակումբային մթնոլորտից հետո, այդ թեժ վիճակից ու ցկցկոցի տակ մնացած, նստել եմ տակսի ու վարորդին ասել`
- Ապեր, Մեսչյան /կամ Հարութ/ ունե՞ս:
Վարորդը վերհիշելով թե որտեղից եմ ես դուրս եկել, նայելով ինձ` ահավոր զարմացած վիճակով ասել է`
- Հա, ախպերս, ունեմ, սիրում ե՞ս: :o
- Դե միացրու, բռատ, մի քիչ էլ ձեն տուր.... :love
http://www.youtube.com/watch?v=qYRHgYqI0kY
http://www.youtube.com/watch?v=WnxzwqyiNR4
Մոդերատորական: Տեսանյութերը դնելուց առաջ մի 2 խոսքով ասեք` ինչի մասին է, որպեսզի գրառումը իմաստալից դառնա` նաև հաշվի առնելով, որ ոչ բոլորի կապն է թույլ տալիս նայել:
Հարցազրույց Արթուր Մեսչյանի հետ 2006 (հատվ.)
http://www.youtube.com/watch?v=WUkoxRScQjY
Anahit Jan
29.12.2009, 00:53
Արթուր Մեսչյանը մեր բացառիկ երգիչներից է....պաշտում եմ նրա երգերը.........:hands
Sunny Stream
29.12.2009, 06:05
Շատ կուզենայի սիրել ու լսել, բայց մոտս չի ստացվում ի՞նչ անեմ :cry2
լրիվ հասկանում եմ... ինձ նախևառաջ նյարդայնացնում է իր՝ ութսունականների երաժշտական ձևավորումը՝ Քեննի Ջիոտ. տանել չեմ կարողանում էդպիսի երաժշտություն, բայց երբ նույն երգերը հասարակ ակուստիկ կիթառով կամ թեկուզ էլեկտրոնային, բայց նորմալ գործիքավորմամբ են նվագում, մեծ հաճույքով լսում եմ. էդպես շնորհիվ կիթառ նվագող ընկերներիս, բավականին սիրեցի իր երգերը. մեկ-մեկ էլ խոսքերն են շատ պաթետիկ թվում. բայց սիրում եմ որոշ երգեր շատ, ուղղակի շատ հազվադեպ կարող եմ իրեն էդպես դնել-լսել. ամեն դեպքում, շա՜տ եմ կարևորում իր ներկայությունն էսօր Հայաստանում. շատ շնորհակալություն ինտերվյուների հղումների համար, հենց հիմա լսում եմ ու վայելում նրա վերլուծությունները
Lady SDF
30.12.2009, 03:33
Մեսչյանի ֆենոմենալ ու սկանդալներով ուղեկցված համերգը Մոսկվայում
Նոյեմբեր 3, 2009
Գայանե Մանուկյան
Որքան էլ մենք կորցնենք իրար այս խելագար կյանքում,
Մի ծանոթ երգի մեղեդի մեզ նորից կբերի մեր տուն…
Իմ հոգեկանն, ինձ թվում է, դեռ երկար պատրաստ չի լինի ընդունել ու հասկանալ Մեսչյանի մեծությունը, վայելում եմ այդ տաղանդի պտուղները փոքր-փոքր կտորներով: Վախենալով եմ մոտենում, որ ուրիշի փորձը չդարձնեմ իմ սեփականը, բայց պիտի ասեմ, նրա խոսքերը շատ են օգնում կողմնորոշվել ու չկորել մտքերի մեջ:
Վերջապես հայկական երաժշությունը Մոսկվայում ներկայացավ մի որակով, որտեղ գերիշխում էր ինտելեկտը: Կարևոր չէր մթնոլորտը, մարդիկ: Կարևոր էր Մեսչյանը` իր խոսքերը ու արևելյան ալաբինաներից զզված հայերը` այդ խոսքի ծովի մեջ…
Համերգն անցավ շատ լավ, քանի որ նախորդ օրը կատարված մի միջադեպի պատճառով քիչ էր մնում զրկվեինք Մեսչյանին, ինչպես ինքը խոստովանեց` վերջին անգամ Մոսկվայում լսելու վայելքից: Նախորդ օրը ժամանել էր Սերժ Սարգսյանը, և Արարատ Հայաթ ռեստորանում հավաքել էին հայ մեծահարուստներին` Շուշիի վերականգնման համար փող հավաքելու: Մեսչյանին հրավիրել էին ելույթ ունենալու, սակայն նա հայտարարեց որ հոնորարը` 30 000 դոլար , կտրամադրի Շուշիի վերականգնման ֆոնդին, և դրեց մի պայման, ըստ որի ելությը պիտի կայանար միայն անաղմուկ հանդիսատես ապահովելու դեպքում:
Բայց շատախոս բերանները չզսպեցին, և կես ժամ անց Սպիտակները հեռանում են, Բոլորը վաճառվում են,ու Տարօրինակ մարդ արարած երգերին զուգահեռ սեղաններից մեկին, որտեղ նստած էր նաև հյուպատոս Գոմցյանը, սկսեցին բուռն տեմպով կենացներ զարգանալ: Մեսչյանը թողեց կիթառն ու հեռացավ… դա դեռ հեչ, երկրորդ վտանգն այն էր, որ Մոսկվայի երաժշտության տանը, ուր պիտի կայանար Մեսչյանի համերգը, մի քանի տարի առաջ եղել էր արդեն Ձախ Հարութը, և ինչպես Մեսչյանն է համարում, մի դահլիճ, որտեղ երգել է Ձախ Հարութը, պղծված է և երգել այնտեղ չի կարելի:
Ի դեպ, երբ Էջմիածնում ծնված Ուր էիր Աստված ստեղծագործությունը սկսեց հնչել Լոս Անջելեսի ռեստորաններում, Մեսչյանը հրաժարվեց այդ երգը երբևէ կատարելուց, և չնայած հանդիսատեսի երկարատև խնդրանքին, այդպես էլ խոստումը չդրժեց: Շատ դժվարությամբ, բայց կարողացան համոզել նրան չզրկել մեզ գոնե նրան ունկնդրելու հաճույքից:
Ահա այս պայմաններում սկսվեց համերգը: Հանդիսատեսն այնքան տարբեր էր: Հազվադեպ ես մի տեղ հանդիպում այդքան գեղեցիկ, խելացի, հաստափոր ու տառապագին դեմքերով հայերի` մի ափսեի մեջ: Հետարքիր էր հետևել այն հաստափորներին ու Մեծ անձանց, ովքեր հարկ չէին համարում ծափահարել` ասես իրենց դիրքն ու պաշտոնը թույլ չէին տալիս…. Տենց էլ չհասկացա թե ինչու էին եկել:
Չնայած այդ փոքրիկ անհարմար տեսարանների` համերգն ընթացավ անընդմեջ կրկնվող բուռն ծափաարությունների ներքո: Մեսչյանը կարծես շոյված էր: Իսկ ես` գոհ, որ հայ հանդիսատեսը այնուամենայնիվ գիտի տարբերակել ու գնահատել բարձրորակ երաժշտությունը:
Ինքս երաժշտագետ չեմ, ոչ էլ քննադատ, այդ պատճառով գրում եմ իմ հույզերի մասին: Մեսչյանի երգերը այդ առումով բացառիկ են` նրանք զրուցում են քո հետ, երբեմն` կարծես քո մենախոսությունը դառնալով, երբեմն` քո դատավճիռն ու ճակատագիրը: Մեսչյանը ինքնատիպ է` սահմանները, տարիքն ու սեռը, ժամանակն ու տարածությունը վերացնելու իր բացառիկությամբ. Որովհետև միայն նա` 60-ամյա մի տղամարդ, կարող է երգել իր քսանամյա վաղեմության երգը ու երգել այնքան հույզով, սիրով, թախիծով, կասկածանքով ու տագնապով, որ այն դառնա նույնքան դիպուկ ու հարազատ նաև ինձ` քսանքանի տարեկան մոսկվայաբնակ մի աղջիկա:
Ձայնագրեցի նրան, ու երբ սպիտակ ձյունը ծածկի նրա ոտնահետքերը, կմիացնեմ այդ ֆայլը ու կլսեմ … Համերգից ժառանգեցի մի մեծ կարոտ, մի պուճուր թախիծ, մի քիչ ինքնահեգնանք ու վարանում և ինձ համար կարևոր ու ամենատպավորիչ մի բառափունջ:
Տաքերակ մանկություն,
Չեղած կիրք, չպղծված խաչ
Շատախոս բերաններ, կռկռացող ամբոխ
Սրտի նոր երանգներ, հաստափոր լեզուներ
Ճերմակ աչքեր, կյանքի ծարավ
Խզված կոկորդ, քրտնած կայարան
Գողացված երազ, հոտած պանդոկ
Ուշ է…:
Աղբյուր - http://blog.banadzev.com/?p=1374
Հ.Գ. Հուսով եմ ճիշտ թեմայի տակ եմ տեղադրում այս հոդվածը: Եթե ոչ՝ կներեք:
Մեսչյանի ֆենոմենալ ու սկանդալներով ուղեկցված համերգը Մոսկվայում
Հետաքրքիր պրինցիպներով շարժվող մարդ է,միայն թե Հարութին ինչու չի ընդունում դա չհասկացա:
Ժամերով կլսեմ Մեսչյանի երգերը ու երբեք չեմ հոգնի:
Lady SDF
30.12.2009, 03:48
Հետաքրքիր պրինցիպներով շարժվող մարդ է,միայն թե Հարութին ինչու չի ընդունում դա չհասկացա:
Կարծում եմ այն պարզ պատճառով, որ Հարութը ռեստորանային երգիչ է և բավարար խոհեմություն չունի հասկանալու, որ ամեն երգ չի կարելի դարձնել ռեստորանային:
Հետաքրքիր պրինցիպներով շարժվող մարդ է,միայն թե Հարութին ինչու չի ընդունում դա չհասկացա:
Ժամերով կլսեմ Մեսչյանի երգերը ու երբեք չեմ հոգնի:
Չեմ կարծում,որովհետև բավարար պայման չի որ նրան պիղծ անվանի,Օպերայում էլ են Ռեստորանային երգիչներ երգել,բայց ինքը այնտեղ համերգ տվեց:
Sunny Stream
30.12.2009, 07:03
Չեմ կարծում,որովհետև բավարար պայման չի որ նրան պիղծ անվանի,Օպերայում էլ են Ռեստորանային երգիչներ երգել,բայց ինքը այնտեղ համերգ տվեց:
հարցն էն է, որ Հարութն առանց իրեն ասելու վերցրել ու Ուր էիր Աստվածն է սկսել ռեստորաններում երգել. հեղինակային իրավունքներ, կոլեգայի հանդեպ հարգանք, երգը գնահատելու ունակություն - սրանց բացակայությունից է զայրացած Մեսչյանը
Mephistopheles
30.12.2009, 07:55
Մեսչյանի ֆենոմենալ ու սկանդալներով ուղեկցված համերգը Մոսկվայում
Նոյեմբեր 3, 2009
Գայանե Մանուկյան
Որքան էլ մենք կորցնենք իրար այս խելագար կյանքում,
Մի ծանոթ երգի մեղեդի մեզ նորից կբերի մեր տուն…
Իմ հոգեկանն, ինձ թվում է, դեռ երկար պատրաստ չի լինի ընդունել ու հասկանալ Մեսչյանի մեծությունը, վայելում եմ այդ տաղանդի պտուղները փոքր-փոքր կտորներով: Վախենալով եմ մոտենում, որ ուրիշի փորձը չդարձնեմ իմ սեփականը, բայց պիտի ասեմ, նրա խոսքերը շատ են օգնում կողմնորոշվել ու չկորել մտքերի մեջ:
Վերջապես հայկական երաժշությունը Մոսկվայում ներկայացավ մի որակով, որտեղ գերիշխում էր ինտելեկտը: Կարևոր չէր մթնոլորտը, մարդիկ: Կարևոր էր Մեսչյանը` իր խոսքերը ու արևելյան ալաբինաներից զզված հայերը` այդ խոսքի ծովի մեջ…
Համերգն անցավ շատ լավ, քանի որ նախորդ օրը կատարված մի միջադեպի պատճառով քիչ էր մնում զրկվեինք Մեսչյանին, ինչպես ինքը խոստովանեց` վերջին անգամ Մոսկվայում լսելու վայելքից: Նախորդ օրը ժամանել էր Սերժ Սարգսյանը, և Արարատ Հայաթ ռեստորանում հավաքել էին հայ մեծահարուստներին` Շուշիի վերականգնման համար փող հավաքելու: Մեսչյանին հրավիրել էին ելույթ ունենալու, սակայն նա հայտարարեց որ հոնորարը` 30 000 դոլար , կտրամադրի Շուշիի վերականգնման ֆոնդին, և դրեց մի պայման, ըստ որի ելությը պիտի կայանար միայն անաղմուկ հանդիսատես ապահովելու դեպքում:
Բայց շատախոս բերանները չզսպեցին, և կես ժամ անց Սպիտակները հեռանում են, Բոլորը վաճառվում են,ու Տարօրինակ մարդ արարած երգերին զուգահեռ սեղաններից մեկին, որտեղ նստած էր նաև հյուպատոս Գոմցյանը, սկսեցին բուռն տեմպով կենացներ զարգանալ: Մեսչյանը թողեց կիթառն ու հեռացավ… դա դեռ հեչ, երկրորդ վտանգն այն էր, որ Մոսկվայի երաժշտության տանը, ուր պիտի կայանար Մեսչյանի համերգը, մի քանի տարի առաջ եղել էր արդեն Ձախ Հարութը, և ինչպես Մեսչյանն է համարում, մի դահլիճ, որտեղ երգել է Ձախ Հարութը, պղծված է և երգել այնտեղ չի կարելի:
Ի դեպ, երբ Էջմիածնում ծնված Ուր էիր Աստված ստեղծագործությունը սկսեց հնչել Լոս Անջելեսի ռեստորաններում, Մեսչյանը հրաժարվեց այդ երգը երբևէ կատարելուց, և չնայած հանդիսատեսի երկարատև խնդրանքին, այդպես էլ խոստումը չդրժեց: Շատ դժվարությամբ, բայց կարողացան համոզել նրան չզրկել մեզ գոնե նրան ունկնդրելու հաճույքից:
Ահա այս պայմաններում սկսվեց համերգը: Հանդիսատեսն այնքան տարբեր էր: Հազվադեպ ես մի տեղ հանդիպում այդքան գեղեցիկ, խելացի, հաստափոր ու տառապագին դեմքերով հայերի` մի ափսեի մեջ: Հետարքիր էր հետևել այն հաստափորներին ու Մեծ անձանց, ովքեր հարկ չէին համարում ծափահարել` ասես իրենց դիրքն ու պաշտոնը թույլ չէին տալիս…. Տենց էլ չհասկացա թե ինչու էին եկել:
Չնայած այդ փոքրիկ անհարմար տեսարանների` համերգն ընթացավ անընդմեջ կրկնվող բուռն ծափաարությունների ներքո: Մեսչյանը կարծես շոյված էր: Իսկ ես` գոհ, որ հայ հանդիսատեսը այնուամենայնիվ գիտի տարբերակել ու գնահատել բարձրորակ երաժշտությունը:
Ինքս երաժշտագետ չեմ, ոչ էլ քննադատ, այդ պատճառով գրում եմ իմ հույզերի մասին: Մեսչյանի երգերը այդ առումով բացառիկ են` նրանք զրուցում են քո հետ, երբեմն` կարծես քո մենախոսությունը դառնալով, երբեմն` քո դատավճիռն ու ճակատագիրը: Մեսչյանը ինքնատիպ է` սահմանները, տարիքն ու սեռը, ժամանակն ու տարածությունը վերացնելու իր բացառիկությամբ. Որովհետև միայն նա` 60-ամյա մի տղամարդ, կարող է երգել իր քսանամյա վաղեմության երգը ու երգել այնքան հույզով, սիրով, թախիծով, կասկածանքով ու տագնապով, որ այն դառնա նույնքան դիպուկ ու հարազատ նաև ինձ` քսանքանի տարեկան մոսկվայաբնակ մի աղջիկա:
Ձայնագրեցի նրան, ու երբ սպիտակ ձյունը ծածկի նրա ոտնահետքերը, կմիացնեմ այդ ֆայլը ու կլսեմ … Համերգից ժառանգեցի մի մեծ կարոտ, մի պուճուր թախիծ, մի քիչ ինքնահեգնանք ու վարանում և ինձ համար կարևոր ու ամենատպավորիչ մի բառափունջ:
Տաքերակ մանկություն,
Չեղած կիրք, չպղծված խաչ
Շատախոս բերաններ, կռկռացող ամբոխ
Սրտի նոր երանգներ, հաստափոր լեզուներ
Ճերմակ աչքեր, կյանքի ծարավ
Խզված կոկորդ, քրտնած կայարան
Գողացված երազ, հոտած պանդոկ
Ուշ է…:
Աղբյուր - http://blog.banadzev.com/?p=1374
Հ.Գ. Հուսով եմ ճիշտ թեմայի տակ եմ տեղադրում այս հոդվածը: Եթե ոչ՝ կներեք:
Հետաքրքիր է, ռեստորանում Սերժի ու նրա մանկլավիկների համար երգելը Մեսչյանի համար խնդիր չի ներկայացնում, ու "մեծահոգաբար" էլ $30 000-ը նվիրում է Շուշիի վերականգնմանը որտեղ 10 տարի ոչինչ չի արվել այն դեպքում երբ դա մեր պատմական-մշակույթային կենտրոն էր և Արցախի երկրորդ քաղաքը… սրա մասին իհարկե Մեսչյանը ոչինչ չունի ասելու… կամ միգուցե ձրի համերգ կազմակերպեր Երևանի ստադիոններից մեկում ուր նրա "աղքատ երկրպագուները" հնարավորություն կունենային գնալու լսելու ու կրթվելու նրա "փիլիսոփայությամբ"… բայց ինչի գնա երբ 30 000-ով կարող է Սերժի ու նրա շքախմբի համար երգել մի 2 ժամ ու ու փողն էլ "Շուշիին տա" մի անգամից էլ խոշոր նվիրատուի տիտղոս կունենա… պայմանն էլ "լռությունն" էր… ասա գնում ես ռեստորանում երգելու լռու՞թյունս որն ա. դրա համար էլ ռեստորան են ասում… էն էլ ումից ա լռություն պահանջում… լռություն ես ուզում կամ համերգասրահում ելույթ ունեցիր կամ էլ մենակդ տանը…
… Հարութից էլ նեղացել է "Ուր էիր Աստվածն" է երգել… բա ինքը որտեղ է երգել… կարող ա՞ Սերժի ու նրա շքախմբի հավաքույթը եկեղեցում էր վրեքներս խաբար չկա…
… Հա իմիջայլոց "Ուր էիր Աստված"ասեցի հիշեցի… Ու՞ր էիր Մեսչյան երբ Երևանի փողոցները Հայ երիտասարդների արյունով էր ողողված Մարտի 1-ին, ու՞ր էիր Մեսչյան երբ քաղաքով մեկ անմեղների էին դատում ու բանտարկում,ու՞ր էիր Մեսչյան երբ Ռաֆայել Ղազարյանի կնոջը մազերից բռնած քաշ էին տալիս փողոցով մեկ… մի հատ երգ գրեիր, մի հատ ըմբոստանայիր, բայց չէ…
… ինչի՞ անի որ, նա այսօր Մատենադարանի ընդլայնման նախագծի պատվերն է անում… հայրենանվեր գործ… անհնար է վիճել
Իհարկե Մեսչյանը հանճար է, բայց դա իրեն իրավունք չի տալիս Ձախ Հարութին այդպես վիրավորել: Ձախ Հարութն այն մարդն էր, որ ժողովրդի համար մութ ու ցուրտ տարիներին ուրախություն էր... Միշտ էլ Մեսչյանն ինձ համար առեղծված ա եղել... դե որ տենց արժանապատիվ մարդ էր, խի էր ռեստորանում երգում? Միթե չգիտեր, որ ռեստորանը ուտել խմելու համար ա? Մի խոսքով ես իրան որպես երաժիշտ սիրում եմ, ինքը հանճար ա, բայց որ մարդիկ իրան սրբացնում են, էտ չեմ հասկանում...
Ambrosine
30.12.2009, 12:54
Մոսկվայի երաժշտության տանը, ուր պիտի կայանար Մեսչյանի համերգը, մի քանի տարի առաջ եղել էր արդեն Ձախ Հարութը, և ինչպես Մեսչյանն է համարում, մի դահլիճ, որտեղ երգել է Ձախ Հարութը, պղծված է և երգել այնտեղ չի կարելի:
Հլա մի տեսեք է:o Ոնց եմ զզվում էսպիսի մեծամիտ հայտարարություններից:[: Բա ինչու՞ ՄՀՀ-ում երգեցիր. Հարութը արդեն <<պղծել էր>>:angry
Իսկ <<Ուր էիր Աստված>> երգը բոլորովին էլ ռեստորանային չէ՝ Հարութի կատարմամբ: Բայց եթե այդ մարդը, ինչպես բոլոր երգիչները, ռեստորանում երգում են, բա էդ երգը էլ որտե՞ղ երգեր:angry Ես դեպք գիտեմ անգամ, երբ ԱՄՆ-ում նրան մի հայ է մոտեցել ու խնդրել, որ երգի այդ երգը, նա փողոցում նրա համար երգել է: Էլ չեմ ասում, թե երկրաշարժից հետո ինչեր է արել Հարութը... բա դու՞ ուր էիր, Արթուր, հը՞:angry
հարցն էն է, որ Հարութն առանց իրեն ասելու վերցրել ու Ուր էիր Աստվածն է սկսել ռեստորաններում երգել. հեղինակային իրավունքներ, կոլեգայի հանդեպ հարգանք, երգը գնահատելու ունակություն - սրանց բացակայությունից է զայրացած Մեսչյանը
Համենայնդեպս կոպիտ է արտահայտվել,պետք չէր Հարութին ստորացնել,նրա երգերը շատերն են լսում ու սիրում:
Հլա մի տեսեք է:o Ոնց եմ զզվում էսպիսի մեծամիտ հայտարարություններից:[: Բա ինչու՞ ՄՀՀ-ում երգեցիր. Հարութը արդեն <<պղծել էր>>:angry
Իսկ <<Ուր էիր Աստված>> երգը բոլորովին էլ ռեստորանային չէ՝ Հարութի կատարմամբ: Բայց եթե այդ մարդը, ինչպես բոլոր երգիչները, ռեստորանում երգում են, բա էդ երգը էլ որտե՞ղ երգեր:angry Ես դեպք գիտեմ անգամ, երբ ԱՄՆ-ում նրան մի հայ է մոտեցել ու խնդրել, որ երգի այդ երգը, նա փողոցում նրա համար երգել է: Էլ չեմ ասում, թե երկրաշարժից հետո ինչեր է արել Հարութը... բա դու՞ ուր էիր, Արթուր, հը՞:angry
Մեսչյանի երգերը շատ եմ սիրում,բայց այս դեպքում կասեմ նա ոչ մի տեղ էր,աչքիցս ընկավ ու ոնց հասկացա մեծամիտ մարդ ա:
Ambrosine
30.12.2009, 14:55
Մեսչյանի երգերը շատ եմ սիրում,բայց այս դեպքում կասեմ նա ոչ մի տեղ էր,աչքիցս ընկավ ու ոնց հասկացա մեծամիտ մարդ ա:
Ես էլ եմ սիրում երգերը: Իր ու Հարութի տարբերությունը այն է, որ Հարութը երբեք նրա անունը չի տալիս, իսկ ինքը առիթը բաց չի թողնում՝ մի անհարգալից, անշնորհք արտահայտություն նրա հասցեին նետելու համար:[:
Mephistopheles
30.12.2009, 15:01
Իհարկե Մեսչյանը հանճար է, բայց դա իրեն իրավունք չի տալիս Ձախ Հարութին այդպես վիրավորել: Ձախ Հարութն այն մարդն էր, որ ժողովրդի համար մութ ու ցուրտ տարիներին ուրախություն էր... Միշտ էլ Մեսչյանն ինձ համար առեղծված ա եղել... դե որ տենց արժանապատիվ մարդ էր, խի էր ռեստորանում երգում? Միթե չգիտեր, որ ռեստորանը ուտել խմելու համար ա? Մի խոսքով ես իրան որպես երաժիշտ սիրում եմ, ինքը հանճար ա, բայց որ մարդիկ իրան սրբացնում են, էտ չեմ հասկանում...
Ինձ սխալ չհասկանաս Հարդ ջան, բայց հանճարը դա Նարեկացին է, Մեսրոպ Մաշտոցը, Լեոնարդո դա Վինչին, Պիկասսոն… Մեսչյանն ուղղակի շատ սիրված երգիչ է… ջահելների կողմից…
Ինձ սխալ չհասկանաս Հարդ ջան, բայց հանճարը դա Նարեկացին է, Մեսրոպ Մաշտոցը, Լեոնարդո դա Վինչին, Պիկասսոն… Մեսչյանն ուղղակի շատ սիրված երգիչ է… ջահելների կողմից…
Հա, ճիշտ ես, ես սխալ բառ ընտրեցի, Մեսչյանն ուղղակի շատ տաղանդավոր ա: Բայց Մաշտոցի հանճարը չհասկացա...
Invisible man
30.12.2009, 18:34
Մեսչյանն ուղղակի շատ սիրված երգիչ է… ջահելների կողմից…
Խի՞, օրինակ իմ 82ամյա տատն էլ ա իրան սիրում:
Mephistopheles
31.12.2009, 09:14
Խի՞, օրինակ իմ 82ամյա տատն էլ ա իրան սիրում:
OK… բոլորի կողմից
Mephistopheles
31.12.2009, 09:22
Հա, ճիշտ ես, ես սխալ բառ ընտրեցի, Մեսչյանն ուղղակի շատ տաղանդավոր ա: Բայց Մաշտոցի հանճարը չհասկացա...
Մաշտոցի հանճարը դժվար է չտեսնել… Մաշտոցը կարողացել է գտնել և կազմակերպել մեր լեզվի հնչունային և ուղղագրական համակարգը, որը մեծ, ես կասեի անփոխարինելի դեր է կատարել մեր լեզվի մշակույթի պահպանման և նրա ուրույն դեմքի ձևավորման մեջ… հատկապես մեր պատմության մեջ սա շատ կարևոր է
Ինքս Մեսչյանի մասին ոչ միանշանակ կարծիք ունեմ, բայց հիմա դրա մասին չեմ ուզում խոսել։
Բայց, այնուամենայնիվ, համաձայն եմ, որ Ձախ Հարութն իսկապես կարելի է ասել պղծել է «Ու՞ր էիր, Աստված» երգը՝ ինչպես ռեստորաններում երգելու հանգամանքով (հեչ ռեստորանային երգ չի էլի), այնպես էլ երգի կատարման ձևով։
Դեռ մի կողմ թողենք, որ հեղինակային իրավունք է խախտել։
Ու ընդհանրապես, Ձախ Հարութն ուրիշների երգերը բռնաբարելու խասյաթ ունի։
Ambrosine
31.12.2009, 13:42

Արշակ, լավ էլի... Հարութը ու՞մ երգերն ա երգում. հիմնականում՝ Հախվերդյանի, որը հենց ինքն է ասում, որ իր երգերը Հարութի կատարմամբ ավելի լավն են: Իսկ այս երգը չի պղծել. ախր դրա ի՞նչն ա ռեստորանային է...
Invisible man
31.12.2009, 15:20
Իսկ այս երգը չի պղծել. ախր դրա ի՞նչն ա ռեստորանային է...
Բա հենց էդ ա, որ երգը ընդհանրապես ռեստորանային չի, բայց էդ սուտի երգիչը(մանավանդ իրա վերջին երևանյան համերգից հետո լրիվ հիասթափվել եմ) ռեստորաններում ա երգում:
Իսկ Մեսչյանի ու Փամբուկչյանի երգերի ու ընդհանրապես երաժշտական ճաշակների միջև տարբերությունը սարեր-ձորեր ա:
Ambrosine
31.12.2009, 16:26

Սուտի երգիչն ո՞վ ա:o:sad
Եթե ռեստորանում ա երգում, ուրեմն այլ տեղ չունի երգելու, հետո էլ հայերը հարսանիքի ժամանակ երգում են՝ Սերոբ մեռավ, հոպ-հոպ... բա էդ ինչի՞ չեք ասում:blin
Երաժշտական ճաշակների մեջ տարբերություն կա, բայց ոչ սարեր-ձորեր... ես Հարութի տոնական, պարային երգերը չեմ լսում հիմնականում, ինքը այնպիսի երգեր ունի, որ ցանկացածը կերազեր:
Invisible man
31.12.2009, 16:43
Սուտի երգիչն ո՞վ ա
Կներես, բայց իմ կարծիքն եմ ասում:stop
Եթե ռեստորանում ա երգում, ուրեմն այլ տեղ չունի երգելու, հետո էլ հայերը հարսանիքի ժամանակ երգում են՝ Սերոբ մեռավ, հոպ-հոպ... բա էդ ինչի՞ չեք ասում
Բայց նույն վիճակն ա բոլորի համար, ու կան մարդիկ(նույն թվում և Մեսչյանը), ում կոչումն իրոք երգելն է, որոնց երբեք չես տեսնի ռեստորաններում կամ հարսանիքներում:;)
ես Հարութի տոնական, պարային երգերը չեմ լսում հիմնականում, ինքը այնպիսի երգեր ունի, որ ցանկացածը կերազեր:
Համաձայն եմ(պատից կախած հրացանն էլ է տարին մեկ կրակում), բայց Մեսչյանի երգերի 98 տոկոսն ա այդպիսին::hi
Ambrosine
31.12.2009, 16:52
Կներես, բայց իմ կարծիքն եմ ասում:stop
Էլի քո կարծիքն ասա, բայց սուտին Թաթուլն ա, Հայկոն ա... նույն հարթության վրա են հա՞:o
Բայց նույն վիճակն ա բոլորի համար, ու կան մարդիկ(նույն թվում և Մեսչյանը), ում կոչումն իրոք երգելն է, որոնց երբեք չես տեսնի ռեստորաններում կամ հարսանիքներում:;)
Հախվերդյանն էլ ա ասում, որ գումարի համար չի երգի, արվեստը չի արվում փողի համար, բայց... ֆորմատն է այդպիսին:
Հիմա եթե այս մարդը սերժի համար չի աշխատում, ստիպված հայտնվել է ԱՄՆ-ում, ուրեմն պիտի փող չաշխատի՞: Ես ավելի նախընտրում եմ ինքը էստեղ չբնակվի, բայց երգելուց էլ սրտից երգի ազատագրական երգերը: Իսկ Մեսչյանի կոչումը երգելն ա, տոմսն էլ 10000՞:) Դե եթե կոչումն է այդպիսին, թող մի երկու անգամ էլ բարեգործական համերգներ կազմակերպի, Գյումրիում մարդիկ դեռ դոմիկներում են ապրում:
Համաձայն եմ(պատից կախած հրացանն էլ է տարին մեկ կրակում), բայց Մեսչյանի երգերի 98 տոկոսն ա այդպիսին::hi
Էդ հրացանի մի փամփուշտը 98 տոկոսին կարող ա վերացնի:
Invisible man
31.12.2009, 16:57
Էդ հրացանի մի փամփուշտը 98 տոկոսին կարող ա վերացնի:
Ամեն կարծիք իրավունք ունի գոյության:)
Բայց նույն վիճակն ա բոլորի համար, ու կան մարդիկ(նույն թվում և Մեսչյանը), ում կոչումն իրոք երգելն է, որոնց երբեք չես տեսնի ռեստորաններում կամ հարսանիքներում:;)
Ընկեր, բայց մի քանի գրառում առաջ ոնց որ թե նկատեցի, որ գրված էր, թե Մեսչյանը ռեստորանում երգել է:
Մի քանի օր առաջ նա ինձ ասեց որ մի կերպ կդիմանա բոլոր այս դատավճիռներին` Կյանքս արդեն ինձ ցմահ բանտարկել է,
չեք վախեցնի ծայրագույն հոդվածով:
Հ.Գ.
Դուք որ հաճախ արտասվեցիք,
և դուք որ շատ զվարճացաք,
դուք որ տվիք փուշ ու ծաղիկ,
նույն խավարին կդառնաք բանակ:
Ի դեպ նա բարևում էր ....

Հոդվածը ծանրագույն չի ուղղակի պետք չի ամեն նստել ելնելուց փնովել Ձախ Հարութին:)
Ambrosine
01.01.2010, 14:41
Մի քանի օր առաջ նա ինձ ասեց որ մի կերպ կդիմանա բոլոր այս դատավճիռներին` Կյանքս արդեն ինձ ցմահ բանտարկել է,
չեք վախեցնի ծայրագույն հոդվածով:
Հ.Գ.
Դուք որ հաճախ արտասվեցիք,
և դուք որ շատ զվարճացաք,
դուք որ տվիք փուշ ու ծաղիկ,
նույն խավարին կդառնաք բանակ:
Ի դեպ նա բարևում էր ....
Դու էլ բարևի, ասա՝ համերգը վատը չէր:
Invisible man
01.01.2010, 18:48
Ընկեր, բայց մի քանի գրառում առաջ ոնց որ թե նկատեցի, որ գրված էր, թե Մեսչյանը ռեստորանում երգել է:
Տենց բան չի եղել ու չի էլ կարա լինի:B
Տենց բան չի եղել ու չի էլ կարա լինի:B
Նախ ապագայի հետ կապված գուշակություններ մի արա և հետո.
«Համերգն անցավ շատ լավ, քանի որ նախորդ օրը կատարված մի միջադեպի պատճառով քիչ էր մնում զրկվեինք Մեսչյանին, ինչպես ինքը խոստովանեց` վերջին անգամ Մոսկվայում լսելու վայելքից: Նախորդ օրը ժամանել էր Սերժ Սարգսյանը, և Արարատ Հայաթ ռեստորանում հավաքել էին հայ մեծահարուստներին` Շուշիի վերականգնման համար փող հավաքելու: Մեսչյանին հրավիրել էին ելույթ ունենալու, սակայն նա հայտարարեց որ հոնորարը` 30 000 դոլար , կտրամադրի Շուշիի վերականգնման ֆոնդին, և դրեց մի պայման, ըստ որի ելությը պիտի կայանար միայն անաղմուկ հանդիսատես ապահովելու դեպքում:
Բայց շատախոս բերանները չզսպեցին, և կես ժամ անց Սպիտակները հեռանում են, Բոլորը վաճառվում են,ու Տարօրինակ մարդ արարած երգերին զուգահեռ սեղաններից մեկին, որտեղ նստած էր նաև հյուպատոս Գոմցյանը, սկսեցին բուռն տեմպով կենացներ զարգանալ: Մեսչյանը թողեց կիթառն ու հեռացավ…»
Ոնց հասկացա ռեստորանում ա երգել:
Invisible man
01.01.2010, 20:26
Gayl ջան, ռեստորանում երգել ասելով ես անձնապես հասկանում եմ, որ մարդը գնում ա երգում ա ուրիշի ուրախության հաշվին փող աշխատելու համար: Իսկ քո նշածը բարեգործական միջոցառում էր, որին նաև իր ներդրումն ունեցավ Մեսչյանը, ուղղակի այն տեղի էր ունենում ռեստորանում:ok: Ու ինչպես տեսանք, երբ որոշ որկրամոլ հայեր փորձեցին բարեգործությանը խառնել քեֆի էլեմենտներ, Մեսչյանը իր քայլով ցույց տվեց սեփական վերաբերմունքը ռեստորանում երգելու նկատմամբ:)
Այսինքն ինքը ռեստրանում էր երգում( ՈՐՊԵՍ ՇԵՆՔ), ոչ թե ռեստորանային էր երգում: Տարբերությունը հուսով եմ հասկացար;)

Մեսչյանի երգերի տակ չես կարա ուրախանաս:Մեսչյանը լռություն է պահանջել,բայց դա չի նշանակում,որ ռեստորանում չի երգել:
Mephistopheles
01.01.2010, 21:27
Ինքս Մեսչյանի մասին ոչ միանշանակ կարծիք ունեմ, բայց հիմա դրա մասին չեմ ուզում խոսել։
Բայց, այնուամենայնիվ, համաձայն եմ, որ Ձախ Հարութն իսկապես կարելի է ասել պղծել է «Ու՞ր էիր, Աստված» երգը՝ ինչպես ռեստորաններում երգելու հանգամանքով (հեչ ռեստորանային երգ չի էլի), այնպես էլ երգի կատարման ձևով։
Դեռ մի կողմ թողենք, որ հեղինակային իրավունք է խախտել։
Ու ընդհանրապես, Ձախ Հարութն ուրիշների երգերը բռնաբարելու խասյաթ ունի։
Արշակ ջան, եթե ուզում է թող Հարութին հեղինակային մասով դատի թող տա… մնացածի համար Հարութին ոչ ոք չի կարող մեղադրել որտեղ ուզի կարա երգի… ես էլ Հարութին չեմ սիրում, բայց նրան պիղծ չեմ կարող անվանել ու անձնական թշնամություն չեմ կարող տածել… Արշ ջան եթե չենք սիրում կարող ենք քննադատել և չլսել նրա երգերը… ես չեմ լսում ու չեմ սիրում, բայց դրանից ողբերգություն չեմ սարքում (ոչ էլ կարծում եմ դու ես անում)
Mephistopheles
01.01.2010, 21:31
Ընկեր, բայց մի քանի գրառում առաջ ոնց որ թե նկատեցի, որ գրված էր, թե Մեսչյանը ռեստորանում երգել է:
…և Սերժի ու իրա դեբիլ մանկլավիկների համար… $30 000-ով…
Invisible man
01.01.2010, 21:33
…և Սերժի ու իրա դեբիլ մանկլավիկների համար… $30 000-ով…
Ոչ, Շուշիի վերականգնման համար փող հավաքելու նպատակով:
Mephistopheles
01.01.2010, 21:44
Մի քանի օր առաջ նա ինձ ասեց որ մի կերպ կդիմանա բոլոր այս դատավճիռներին` Կյանքս արդեն ինձ ցմահ բանտարկել է,
չեք վախեցնի ծայրագույն հոդվածով:
Հ.Գ.
Դուք որ հաճախ արտասվեցիք,
և դուք որ շատ զվարճացաք,
դուք որ տվիք փուշ ու ծաղիկ,
նույն խավարին կդառնաք բանակ:
Ի դեպ նա բարևում էր ....
silvard ջան, որ էլի տեսնես ասա թող խաչից իջնի, իրան ստեղ խաչող չկա, փեդն էլ պետք ա, ժողովուրդը պտի վառի տաքանա, որովհետը գազի փող չուն, էս տարի Ռուսաստանում գործ չկար…
silvard ջան, քննադատում ենք, քննարկում ենք, սիրում ենք, չենք սիրում… էդ ի՞նչ ցմահ բանտարկություն ու ծայրագուն հոդվածի մասին ա խոսքը… որ գնա մեր գյուղերը, այնտեղ կտեսնի "ցմահ բանտարկություն ու ծայրագուն հոդված"… նա ամերիկյան կառավարության պաշտպանությունն է վայելում ու ասեմ քեզ silvard ջան, կյանքը ԱՄՆ-ու հեչ էլ բանտի նման չի…
մեկ էլ որ Սերժի համար համերգ տա ռեստորանում կամ խորտկարանում կարա՞նք մենք էլ գանq դռան հետևից լսենք… ազնիվ խոսք ոչ մի ծպտուն չենք հանի…please?
Mephistopheles
01.01.2010, 21:58
Ոչ, Շուշիի վերականգնման համար փող հավաքելու նպատակով:
Ապեր, Շուշին եթե 10 տարի ա չեն վերականգնել էն լավ փողոտ ժամամակները երբ մեծահարուստները բոլ-բոլ նվիրատվություններ էին անում, էս ճգնաժամի գագաթնակետին ու խայտառակ ժողովրդականության դեպքում ո՞նց են վերականգնելու… էն էլ առանց փողի… չլինի Մեսչյանի 30 000-ով… ապեր կուտ ա կուտ… էդքան շատ էր մտածում Շուշիի մասին թող Շուշիում տար համերգ ժողովրդի համար (եթե իհարկե այնտեղ ժողովուրդ կա) մեծահարուստներն էլ թող լավ թանկ տոմս առնեին գային օթյակում նստեին "Մեսչյան լսեին"…
Ապեր, սենց "հզոր" հայկական մշակույթային "ցնցումներ" հարկավոր է հայաստանում ու Արցախում անել ոչ թե Մոսկվայում կամ Լոս Անջելեսում…
Mephistopheles
01.01.2010, 22:11
Gayl ջան, ռեստորանում երգել ասելով ես անձնապես հասկանում եմ, որ մարդը գնում ա երգում ա ուրիշի ուրախության հաշվին փող աշխատելու համար: Իսկ քո նշածը բարեգործական միջոցառում էր, որին նաև իր ներդրումն ունեցավ Մեսչյանը, ուղղակի այն տեղի էր ունենում ռեստորանում:ok: Ու ինչպես տեսանք, երբ որոշ որկրամոլ հայեր փորձեցին բարեգործությանը խառնել քեֆի էլեմենտներ, Մեսչյանը իր քայլով ցույց տվեց սեփական վերաբերմունքը ռեստորանում երգելու նկատմամբ:)
Այսինքն ինքը ռեստրանում էր երգում( ՈՐՊԵՍ ՇԵՆՔ), ոչ թե ռեստորանային էր երգում: Տարբերությունը հուսով եմ հասկացար;)
Ապեր, ինչի՞ ես փորձում սիրուն գույներով նկարել եղածը, երգել ա Սերժի ու իրա թայֆայի համար էն էլ ռեստորանում… մյուս վարյանտը կարար լիներ "Սերժի ու իրա թայֆայի համար կազինոյում"… Անտեսանելի ջան, կարող ա՞ Մեսչյանը չգիտեր Սերժն ու իրա շրջապատն ովքեր են…
Խոսքը շատ վաղուց իմաստազրկվել է,
ծնվել երախում բյուր Ֆորումների,
իմաստը նույնիսկ իմաստազրկվել է՝
այն վազքի նման, որ ավարտ չունի:
:(
P.S.
Ո՜վ բարի մարդիկ չէիք ասի թե ինչպես կարելի է այս ֆորումից իմ անունը ջնջել.Ի դեպ. հունվարի 6 ին այդ մարդու(իշխանություններին ծախված,աչքից ընկած,հայ երիտասարդների արյունը թափած և ևս 2 էջ... ) համերգն է շանթով, միամիտ այդ ալիքի վրայով անցնելիս զգույշ ընկճախտի մեջ չնկնեք և ձեր մաքուր հոգիները(որում համոզված եմ ամենայն լրջությամբ)զերծ պահեք այդ կեղծ արժեքներից:)
Ես ընդհանրապես կողմ եմ, որ մարդուն ու արվեստագետին իրար հետ չխառնենք: Երաժշտություն բաժնում ա, ես միայն դրական կարտահայտվեմ իր մասին: Շատ եմ սիրում երաժշտությունն էլ, բառերն էլ: Քաղաքականությունում լիներ՝ ուրիշ բան կգրեի: Նույնը նաև շատ ուրիշների մասին ա ճիշտ՝ Սոս Սարգսյան, Շառլ Ազնավուր և այլն: Հենց հիմա «Իմ տարիներն» եմ լսում, ու թքած, թե ինքը սերժենց թայֆի համար ռեստորանում չի երգել. ընտիր գործ ա:
Խոսքը շատ վաղուց իմաստազրկվել է,
ծնվել երախում բյուր Ֆորումների,
իմաստը նույնիսկ իմաստազրկվել է՝
այն վազքի նման, որ ավարտ չունի:
:(
P.S.
Ո՜վ բարի մարդիկ չէիք ասի թե ինչպես կարելի է այս ֆորումից իմ անունը ջնջել.Ի դեպ. հունվարի 6 ին այդ մարդու(իշխանություններին ծախված,աչքից ընկած,հայ երիտասարդների արյունը թափած և ևս 2 էջ... ) համերգն է շանթով, միամիտ այդ ալիքի վրայով անցնելիս զգույշ ընկճախտի մեջ չնկնեք և ձեր մաքուր հոգիները(որում համոզված եմ ամենայն լրջությամբ)զերծ պահեք այդ կեղծ արժեքներից:)
Չուկին նամակ գրիր քեզ կարգելափակի:)
Արթուր Մեսչյանի երգերը շատ ենք սիրում, ինքս շատ եմ լսում Մեսչյանի ու Հախվերդյանի երգերը, կարող եմ ժամերով նրա երգերը լսել ու չհոգնել, բայց եկեք ասենք այն ինչ իրականում եղել է, գոնե ինձ դուր չի եկել Հարութին պիղծ անվանելը:
Շնորհակալ եմ, ամսի 6 ին համերգը անպայման կնայեմ:)
Mephistopheles
02.01.2010, 00:00
Խոսքը շատ վաղուց իմաստազրկվել է,
ծնվել երախում բյուր Ֆորումների,
իմաստը նույնիսկ իմաստազրկվել է՝
այն վազքի նման, որ ավարտ չունի:
:(
P.S.
Ո՜վ բարի մարդիկ չէիք ասի թե ինչպես կարելի է այս ֆորումից իմ անունը ջնջել.Ի դեպ. հունվարի 6 ին այդ մարդու(իշխանություններին ծախված,աչքից ընկած,հայ երիտասարդների արյունը թափած և ևս 2 էջ... ) համերգն է շանթով, միամիտ այդ ալիքի վրայով անցնելիս զգույշ ընկճախտի մեջ չնկնեք և ձեր մաքուր հոգիները(որում համոզված եմ ամենայն լրջությամբ)զերծ պահեք այդ կեղծ արժեքներից:)
Chuk-ին ասա մի ակընթարթում կջնջի, կամ ավելի հեշտ կարող եք ընդհանրապես չայցելել կայք եթե այդ աստիճանի վիրավորված եք… վստահեցնում եմ դրան Ակումբի ժողովուրդն ըմբռնումով կմոտենա…
silvard ջան եթե կարծում ես որևէ մեկը սխալ ինֆորմացիա է տեղադրել, գրեք դրա մասին… եթե ձեզ դուր չի գալիս որևէ մեկի կարծիքը, հակառակվեք և հիմնավորեք…Ֆորումը դրա համար է… ոչ միայն համաձայնվելու այլ նաև չհամաձանվելու ու բանավիճելու…
… ինչ վերաբերվում է ընկճախտին ապա այս ֆորումում մարդիկ վիճում ու բանավիճում են որն էլ նրանց զերծ է պահում ընկճախտից… թերևս մի հոգի կա որի գրառումներից ընկճախտի իմպուլսներ են գալիս…
Կիսատ ապտակը՝ չտրված,
կիսատ հեգնանքը՝ չմարած,
խաչիս վերքերը՝ սպիացած,
կիսատ վրեժը չլուծված,
և հայհոյանքը անավարտ...
սպասիր, սպասիր –
ես կավարտեմ հաջորդ կյանքում:
Արթուր Մեսչյան
Բարով մնաք:)
Ամենը ձեզ
Mephistopheles
02.01.2010, 00:28
Կիսատ ապտակը՝ չտրված,
կիսատ հեգնանքը՝ չմարած,
խաչիս վերքերը՝ սպիացած,
կիսատ վրեժը չլուծված,
և հայհոյանքը անավարտ...
սպասիր, սպասիր –
ես կավարտեմ հաջորդ կյանքում:
Արթուր Մեսչյան
Բարով մնաք:)
Ամենը ձեզ
բայց ինչի՞ ես գնում որ…
իմիջայլոց գրական բաժին կա… կարող ես ոտանավորներն այնտեղ գրառել…
Կիսատ ապտակը՝ չտրված,
կիսատ հեգնանքը՝ չմարած,
խաչիս վերքերը՝ սպիացած,
կիսատ վրեժը չլուծված,
և հայհոյանքը անավարտ...
սպասիր, սպասիր –
ես կավարտեմ հաջորդ կյանքում:
Արթուր Մեսչյան
Բարով մնաք:)
Ամենը ձեզ
Բարով գնաս:bye
Ambrosine
02.01.2010, 00:33
Խոսքը շատ վաղուց իմաստազրկվել է,
ծնվել երախում բյուր Ֆորումների,
իմաստը նույնիսկ իմաստազրկվել է՝
այն վազքի նման, որ ավարտ չունի:
:(
P.S.
Ո՜վ բարի մարդիկ չէիք ասի թե ինչպես կարելի է այս ֆորումից իմ անունը ջնջել.Ի դեպ. հունվարի 6 ին այդ մարդու(իշխանություններին ծախված,աչքից ընկած,հայ երիտասարդների արյունը թափած և ևս 2 էջ... ) համերգն է շանթով, միամիտ այդ ալիքի վրայով անցնելիս զգույշ ընկճախտի մեջ չնկնեք և ձեր մաքուր հոգիները(որում համոզված եմ ամենայն լրջությամբ)զերծ պահեք այդ կեղծ արժեքներից:)
Եթե գրառումս ուշադիր կարդայիր, կհասկանայիր, որ համերգին եմ եղել, Շանթը դիտելու կարիք չունեմ, որ մի հատ էլ <<ընկճախտի>>:blin մեջ ընկնեմ:
Նիկդ ջնջել հնարավոր չէ:
Արշակ ջան, եթե ուզում է թող Հարութին հեղինակային մասով դատի թող տա… մնացածի համար Հարութին ոչ ոք չի կարող մեղադրել որտեղ ուզի կարա երգի… ես էլ Հարութին չեմ սիրում, բայց նրան պիղծ չեմ կարող անվանել ու անձնական թշնամություն չեմ կարող տածել… Արշ ջան եթե չենք սիրում կարող ենք քննադատել և չլսել նրա երգերը… ես չեմ լսում ու չեմ սիրում, բայց դրանից ողբերգություն չեմ սարքում (ոչ էլ կարծում եմ դու ես անում)
Մեֆ ջան, հեղինակային իրավունքի մասով դատի կտա թե չի տա, բայց ամեն դեպքում մարդկային հարաբերությունները միայն դատական պրոցեսներով չեն սահմանափակվում, չէ՞։ Ինչպես դու ունես կարծիք Մեսչյանի, նրա հասարակական գործունեության վերաբերյալ, այնպես էլ Մեսչյանը կարող է կարծիք, վերաբերմունք ունենալ ու արտահայտել Հարութի կամ ինչ–որ երգի կատարման վերաբերյալ։ Ինչպես լեգալ, այնպես էլ բարոյական իրավունք, կարծում եմ, ունի։ Իհարկե, դու էլ իրավունք ունես քննադատելու էդ կարծիքը։ Այդքան բան :)
Մոդերատորական: Թեման ժամանակավորապես փակվում է, մինչև կորոշվի թեմայի հետագա ճակատագիրը: