PDA

Դիտել ողջ տարբերակը : Նոր նախարարներ



Arm-Real
14.04.2008, 20:17
Սեյրան Օհանյանը նշանակվել է պաշտպանության, իսկ Էդվարդ Նալբանդյանը՝ արտաքին գործերի նախարար:

Chuk
14.04.2008, 20:20
Սեյրան Օհանյանը նշանակվել է պաշտպանության, իսկ Էդվարդ Նալբանդյանը՝ արտաքին գործերի նախարար:

Խնդրում և պահանջում եմ հրապարակել տեղեկատվության աղբյուրը:

Fedayi
14.04.2008, 20:23
Սեյրան Օհանյանը նշանակվել է պաշտպանության, իսկ Էդվարդ Նալբանդյանը՝ արտաքին գործերի նախարար:

Արդեն վատ չի:

Arm-Real
14.04.2008, 20:33
Հայլուր,A1+

Chuk
14.04.2008, 20:38
Հայլուր,A1+

Շնորհակալություն:
Սեյրան Օհանյանի պահը հետաքրքիր է :)

Arm-Real
14.04.2008, 20:40
Կարծում եմ՝ իսկական պրոֆեսիոնալներ են:

ChildOfTheSky
14.04.2008, 23:12
Պարգևատրվում են ընտրություններում ու հետընտրական պրոցեսում իրենց ներդրումն ունեցողները :

Chuk
14.04.2008, 23:14
Պարգևատրվում են ընտրություններում ու հետընտրական պրոցեսում իրենց ներդրումն ունեցողները :

Խաղը ոնց որ ավելի խորքային ա:
Համենայն դեպս ես Օհանյանի նշանակումը չէի սպասում... պատճառներ ունեի չսպասելու:

ChildOfTheSky
14.04.2008, 23:21
Խաղը ոնց որ ավելի խորքային ա:
Համենայն դեպս ես Օհանյանի նշանակումը չէի սպասում... պատճառներ ունեի չսպասելու:

Այս հարցում ինձ համար անակնկալ է միայն Միքայել Հարությունյանին պաշտոնից հեռացնելը :

Chuk
14.04.2008, 23:23
Այս հարցում ինձ համար անակնկալ է միայն Միքայել Հարությունյանին պաշտոնից հեռացնելը :
Դե մեկը հենց դա: Մի այլ կարգի էր «վիզ դրել»:
Հետո ոնց-որ Օհանյանն էնքան էլ կամավոր չէր աշխատում:

Ավելացվել է 7 րոպե անց
Չնայած ի՞նչ եմ խոսում: Միշտ էլ հայտնի փաստ էր, որ Միքայել Հարությունյանը թե՛ շտաբի պետի, թե՛ նախարարի պաշտոնում եղել է ժամանակավոր: Այսպես ասենք, կրքերը հանդրտացնելու արանքում, քանի դեռ պետք է ուրիշների մեջ ընտրություն կատարվեր (ժամանակավոր օգտագործման ձեռնոց): Հետո բախտի բերմամբ թե պատահմամբ, ահագին ձգում էր:

Բայց Օհանյանի կերպարն իմ համար իրոք խիստ անհասկանալի է :think
Իրա մասին լուրերը ու իրա պահվածքն էլ է հակասական:

Arm-Real
14.04.2008, 23:44
Ես չգիտեմ, թե Ձեզ ինչ լուրեր են հասել Սեյրան Օհանյանի մասին, բայց նա իրեն միշտ լավագույն կողմերով է դրսեւորել՝ սկսած Արցախյան պատերազմից, բանակաշինությունից մինչեւ այսօր: Ի դեպ՝ նրա մի ոտքը արհեստական է(ծանր վիրավորվել էր Մարտակերտի շրջանում):

քաղաքացի
14.04.2008, 23:53
Ես չգիտեմ, թե Ձեզ ինչ լուրեր են հասել Սեյրան Օհանյանի մասին, բայց նա իրեն միշտ լավագույն կողմերով է դրսեւորել՝ սկսած Արցախյան պատերազմից, բանակաշինությունից մինչեւ այսօր: Ի դեպ՝ նրա մի ոտքը արհեստական է(ծանր վիրավորվել էր Մարտակերտի շրջանում):
Իսկ մի հարց եթե կարելի է: Էդվարդ Նալբանդյանը նախկինում Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը չէ՞ր :think Ինչ-որ ծանոթ անուն ազագանուն ա :unsure

ChildOfTheSky
14.04.2008, 23:55
Հենց ինքն ա :

Chuk
14.04.2008, 23:56
Ես չգիտեմ, թե Ձեզ ինչ լուրեր են հասել Սեյրան Օհանյանի մասին, բայց նա իրեն միշտ լավագույն կողմերով է դրսեւորել՝ սկսած Արցախյան պատերազմից, բանակաշինությունից մինչեւ այսօր: Ի դեպ՝ նրա մի ոտքը արհեստական է(ծանր վիրավորվել էր Մարտակերտի շրջանում):
Ոչ մեկը հակառակը չի ասել: Բայց երբեմն լինում է, որ մարդիկ իրենց գլխից վերև են թռչում, կարծում են, որ եթե սա մոտները ստացվել է, սա էլ պետք է ստացվի...

Իսկ մի հարց եթե կարելի է: Էդվարդ Նալբանդյանը նախկինում Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը չէ՞ր :think Ինչ-որ ծանոթ անուն ազագանուն ա :unsure
Ինքն ա, որ կա ;)

ChildOfTheSky
14.04.2008, 23:58
Իսկ ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանի ՝ իրեն լավագույն կողմերից դրսևորելուն , ապա կարող եմ միայն ասել , որ նա Արցախյան պատերազմի բազմաթիվ օլիգարխ դարձած հերոսներից է :

Zangezur
15.04.2008, 00:49
Իսկ ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանի ՝ իրեն լավագույն կողմերից դրսևորելուն , ապա կարող եմ միայն ասել , որ նա Արցախյան պատերազմի բազմաթիվ օլիգարխ դարձած հերոսներից է :

Հիմա իշխանության մեջ հիմնական մասան, ով շահարկում է իր Ղարաբաղում կռվելը, պարզապես պատերազմը օգտագործեց »մարդ դառնալու» համար: Մի մասը »կռվելով» թալանեց, մյուսը ոտնատակ ընկած անունը փորձեց ետ բերել: Ղարաբաղում բնակվող հայերի մի մասը չի սիրում ՀՀ-ի հայերին՝ ասելով եկան, պատերազմ սարքեցին, թալանեցին, գնացին: Եթե Սերժը պատերազմին չմասնակցեր նա հիմա երեևի իրեն արժանի գործով էր զբաղված՝ ավելով, պիլոսոսով և այլն նմանատիպ պարագաներով զինված:

Ծով
15.04.2008, 00:50
Խաղը ոնց որ ավելի խորքային ա:
Համենայն դեպս ես Օհանյանի նշանակումը չէի սպասում... պատճառներ ունեի չսպասելու:


Ես էլ ինչ-ինչ պատճառներ ունեի, բայց որի՛ ու տե՛ս...

dvgray
15.04.2008, 00:52
Ոչ մեկը հակառակը չի ասել: Բայց երբեմն լինում է, որ մարդիկ իրենց գլխից վերև են թռչում, կարծում են, որ եթե սա մոտները ստացվել է, սա էլ պետք է ստացվի...

Ինքն ա, որ կա ;)
Հայաստանում բոլոր թռած մարդիկ էլ իրենց գլխից վերև են թռել:
Նայիր էս 10 տարվա կառավարության բոլոր անդամներին, ու եթե գոնե մեկին գտնես, որ գլխից վերև չի թռել, ասա ես էլ իմանամ: Ու ոչ միայն գլխից վերև են թռել, այլ շաաատ-շատ վերև են թռել: Անչափելի շատ :):
Էլ չեմ ասում Քոչարյանը ու Սերժը:
Ովքեր էին մինչև հեղափոխությունը, և ով դառան ;) ես կապիտան Շմիտի ապօրինի որդիները ... :D

Chuk
15.04.2008, 00:55
Հայաստանում բոլոր թռած մարդիկ էլ իրենց գլխից վերև են թռել:
Նայիր էս 10 տարվա կառավարության բոլոր անդամներին, ու եթե գոնե մեկին գտնես, որ գլխից վերև չի թռել, ասա ես էլ իմանամ: Ու ոչ միայն գլխից վերև են թռել, այլ շաաատ-շատ վերև են թռել: Անչափելի շատ :):
Էլ չեմ ասում Քոչարյանը ու Սերժը:
Ովքեր էին մինչև հեղափոխությունը, և ով դառան ;) ես կապիտան Շմիտի ապօրինի որդիները ... :D

Ես հրաշագործ չեմ, ո՞նց գտնեմ :esim

Աբելյան
15.04.2008, 16:58
լավ ա մենակ մեկն ա ղարաբաղցի

Fedayi
15.04.2008, 17:12
լավ ա մենակ մեկն ա ղարաբաղցի

Թարգե'ք, ախպոր պես, էդ ...ցիները::angry

Yellow Raven
15.04.2008, 17:49
Սեյրան Օհանյանի կերպարը իմ համար էլ է բավականին անհասկանալի,ոչինչ չես կարողանում հասկանալ:
Իհարկե,չեմ ցանկանում ինչ-որ եզրակացություններ անել,համենայն դեպս առաջին էջում կարդացի,որ Արցախյան պատերազմի վետերան է:
Բայց,այնուամենայնիվ պետքա նշեմ,որ ըստ իմ մոտ հաստատված պատկերացման նա մեր շոուբիզնեսի,էէէէէէէ,ինչ եմ ասում,մեր քաղաքականության Միստեր X-նա,կամ եթե ավելի ճիշտ գնահատենք Յանուսը: http://www.akumb.am/images/smilies/wink.gif

Racer
15.04.2008, 18:08
իմ կարծիքով րիվ ժամանակավոր ա, տակտիկական քայլ ա արել, ձևավորել ա թույլ կազմ որ հետո իրա ուզած ու հարմար մարդկանց ընթացքում դասավորի:

Arm-Real
15.04.2008, 18:12
Գիտեք, ես չեմ ցանկանում այստեղ զբաղվել Սեյրան Օհանյանի գովաբանությամբ, պարզապես նրան նույն շարքում դնել Սեյրան Սարոյանի, Մանվել Գրիգորյանի եւ նմանատիպ եւս մեկ-երկու «զինվորականների» շարքում այնքան էլ լուրջ չէ: Ի տարբերություն հիշատակված թյուրիմացությունների՝ Օհանյանը իրական ներդրում ունի պատերազմից հետո ծավալված բանակաշինության գործընթացում: Բացի դրանից՝ նա ոչ մի տեղ ֆեոդալական հարաբերություններ չի հաստատել եւ ոչ մի զինվորի չեն ստիպել ծառայության փոխարեն զբաղվել Սեյրան Օհանյանի բնակարանի «ռեմոնտով»:
Ինչ վերաբերում է թալանին, ապա թշնամու թողած հարստության թալանը անձամբ ինձ համար միանգամայն նորմալ երեւույթ է::)

Racer
15.04.2008, 18:28
Ինչ վերաբերում է թալանին, ապա թշնամու թողած հարստության թալանը անձամբ ինձ համար միանգամայն նորմալ երեւույթ է::)
Թալանը որպես երևույթ ինքնին չի կարող նորմալ համարվել ու հարգվել: Երբ ասենք մի հարևանիդ տուն կանոնավոր կերպով ամեն կիրակի մի հատ «ՈՒրալ» ա գալիս բեռնված թալանով ու ավարով իսկ մյուս հարևանին բերում են տղայի դին, դա արդեն անշնորհքություն է ու իսկական զինվորականին ոչ վայել արարք:

Arm-Real
15.04.2008, 18:36
Թալանը որպես երևույթ ինքնին չի կարող նորմալ համարվել ու հարգվել: Երբ ասենք մի հարևանիդ տուն կանոնավոր կերպով ամեն կիրակի մի հատ «ՈՒրալ» ա գալիս բեռնված թալանով ու ավարով իսկ մյուս հարևանին բերում են տղայի դին, դա արդեն անշնորհքություն է ու իսկական զինվորականին ոչ վայել արարք:

Ես համաձայն եմ քեզ հետ, պարզապես եթե ոմանց համար պատերազմում գլխավորը հենց թալանն էր, ապա Օհանյանի մասին նույնը չես ասի:

Ծով
16.04.2008, 01:23
Նույն Սեյրան Օհանյանը համոզում էր, որ Մարտի 1-ին զենք ու հրազեն չի օգտագործվել...
Նույն Սեյրան Օհանյանը հերքում էր, թե ժամկետային զինծառայողներից վիրավոր կա, իսկ մի քանի օր առաջ ժամկետային մի զինծառայող, որ վիրավորվել էր հենց հրազենից, մահացավ...
Ամեն ինչ խաղ է..ծրագրված խաղ...մնում է իրենց սարքած խաղը կարողանան խաղալ...
դժվար թե հաջողվի, իրար միս են ուտելու պաշտոնի համար, էնքան խառն են ամեն ինչ խոստացել, որ նույնիսկ կրկնվել են...

ChildOfTheSky
16.04.2008, 01:31
Բացի դրանից՝ նա ոչ մի տեղ ֆեոդալական հարաբերություններ չի հաստատել եւ ոչ մի զինվորի չեն ստիպել ծառայության փոխարեն զբաղվել Սեյրան Օհանյանի բնակարանի «ռեմոնտով»:

Երևում է ՝ չես լսել "հովիվ" Սեյրանի պատմությունը :

Arm-Real
16.04.2008, 12:32
Երևում է ՝ չես լսել "հովիվ" Սեյրանի պատմությունը :

Եթե հնարավոր է՝ մանրամասնիր:

salatik
16.04.2008, 16:13
Միքայել Հարությունյանն էլ նշանակվելա գլխավոր ռազմական տեսուչ և նախագահի խորհրդական:
Բարի խորհուրդներա տալու ՍՍ-ին երևի :D:D

murmushka
17.04.2008, 22:11
ՔՅՈՀՆԱ ԿՏԱԿԱՐԱՆ



©©© Եվ եղաւ« որ Հրեաստանի նոր կուսակալ նշանակուեց (Սէրժը)« եւ իր մօտ կանչեց իր հաւատարիմ ծառաներին« եւ բօլորը գնացին Ռօբի մօտ: Եվ Ռօբը պառկած էր իր մահճում« եւ նորա օրերը հաշուած էին: Եվ սորանք մոտեցան մահճին« եւ Սէրժը չօքեց« եւ բռնեց Ռօբի ձեռքը եւ ասաց© §Ահա քո օրերը հաշուած են« եւ մեզանից հեռանում ես: Ի±նչ ես ասում որ անենք¦: Ռօբն էլ աչքերը ծանրութեամբ բացեց եւ ասաց© §Ես եմ Ռօբը` աւազակապետը ձեր: Ճշմարիտ-ճշմարիտ եմ ասում` ձեզանից ով Հրեաստանի արեւելեան կողմերից է« Փղշտացիների երկրիցը« նա° պաշտոն ստանայ իր օրերումը¦:

©©© Եվ եղաւ« որ Սէրժը կանչեց իր ծառաներից նորան« որ երկար տարիներ Մամոնային էր ծառայել: Եվ սորա ժամանակներում Հրեաստանի ոսկին« արծաթը եւ գօհարեղենը վաճառել էին« եւ անկեալ էր դահեկանի փոխարժեքը: Եվ Աբրահամի որդիները« որ Եգիպտոսի գերութեան մեջ աշխատում էին« փող էին ուղարկում Երուսաղեմ« որ եբրայերեն §տրանսֆերտ¦ կոչուի« եւ փողը բնաւ չէր հերիքում այն օրերումը: Եվ Սէրժը սորան ծառայապետ նշանակեց« որ կատարուի մարգարեների ասածը« թե §իր թշերից կճանաչեք նորան¦:

©©© Եվ Սէրժը կանչեց իր մօտ զԳրիշն« եւ ասաց© §Դո°ւ լինես Հրեաստանի վերակացուների պետը« զի Փղշտացիների երկրից եկար: Եվ եթե Երուսաղեմում մարդիկ յաւաքուեն եւ իմ դեմ խօսեն« ամէնքը ծակծկուեն եւ զնդանը նետուեն¦: Ապա կանչեց զՍեյրանն եւ ասաց© §Դո°ւ լինես Հրեաստանի զօրքի հրամանատարը« եւ որտեղ զԳրիշն թերանայ« օգնես նորան մարտակառքերով քո եւ յատուկ զօրքերով քո« զի դու էլ Փղշտացիների երկրից եկար« որ Հրեաստանից արեւելք է¦: Սորանք էլ մտածում էին« թե ապա ինչո±ւ արտաքին գործոց ծառայապետը բնաւ Փղշտացիների երկրից չէ« այլ Եգիպտոսի գերութիւնից Գաղիղեացիների երկիրը փախած« բայց բարձրաձայն չէին ասում« զի գիտեին« որ պատերն ականջներ ունեն« որ յունարեն ձեռագրերում ֆէէսբէ կոչուի: Ամէն:

www.chi.am

Մոդերատորական: Ոչ յունիկոդ գրառումները կարող եք դարձնել յունիկոդ Փոխարկիչի (http://hayeren.am/?p=Convertor) օգնությամբ

Artgeo
18.04.2008, 00:17
Այսքան նոր ու այսքան հին կոալիցիայից հետո, որևէ մեկը կասկածո՞ւմ էր, որ ձևավորվելու է այսքան նոր ու այսքան հին կառավարություն

Երեք նախարարներ մնացին իրենց պաշտոններում

Հայաստանի նախագահի երեկվա հրամանագրերով Դավիթ Լոքյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարար, Գեւորգ Դանիելյանը՝ արդարադատության նախարար, իսկ Արմեն Գրիգորյանը՝ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար:

Բոլոր երեք նախարարները նույն պաշտոններն են զբաղեցրել նախորդ կառավարությունում:

Գեւորգ Դանիելյանը հանրապետական է, իսկ Արմեն Գրիգորյանը ներկայացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Նախագահի հրամանագրով դաշնակցական Դավիթ Լոքյանին վերապահվել է գյուղատնտեսության զարգացման ազգային ծրագրերը համակարգողի լիազորությունը:

Ազատություն.ամ

Եվս երեք նախարարներ մնացին իրենց պաշտոններում

Հայաստանի նախագահի այսօրվա հրամանագրերով Հասմիկ Պողոսյանը նշանակվել է մշակույթի նախարար, Լեւոն Մկրտչյանը՝ կրթության եւ գիտության նախարար, իսկ Վարդան Վարդանյանը՝ քաղաքաշինության նախարար:

Բոլոր երեք նախարարները նույն պաշտոններն են զբաղեցրել նախկին կառավարությունում:

Հասմիկ Պողոսյանը որեւէ կուսակցության անդամ չէ, Լեւոն Մկրտչյանը դաշնակցական է, իսկ Վարդան Դարդանյանը ներկայացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Ազատություն.ամ

Նոր նախարարներ կտի հովանավոր՝ Ս. Սարգսյան:

Սաքուլ
19.04.2008, 21:37
Սեյրան Օհանյանի մասին բոլորը լավն են ասում, դեռ չեմ տեսել մի մարդ ով վատը խոսա: Նույնն էլ կարելի է ասել Միքայել Հարությունյանի մասին, էն ժամանակ երբ նա նշանակվեց ՊՆ նախարար, բոլորն էլ լավ էին վերաբերվում, ասում էին, որ շատ խելացի, կոմպետենտ մարդա:

ChildOfTheSky
21.04.2008, 13:35
Սարգսյան Գուրգեն Բայթունի ՕԵԿ

Տրանսպորտի և կապի նախարար

Ծնվել 1964թ. հունիսի 10-ին Երեւան քաղաքում:
1981թ. ավարտել է Երեւանի Բելինսկու անվան թիվ 38 միջնակարգ դպրոցը: Նույն տարում ընդունվել է Երեւանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական իստիտուտ:
1986թ. ավարտել է նույն ինստիտուտի <<Հաշվողական տեխնիկա>> ֆակուլտետը եւ ստացել ինժեներ-սիստեմատեխնիկի որակավորում:
1986թ. մինչեւ 1992թ. աշխատել է <<Կոմետա>> ԿԳՀԻ-ի Երեւանի մասնաճյուղում որպես ինժեներ:
1990թ. ընտրվել է Շենգավիթի շրջանային խորհրդի պատգամավոր:
1992թ. մայիսից մինչեւ 1994թ. ապրիլ ամիսը աշխատել է Շենգավիթի շրջխորհրդի գործկոմում, ապա Շենգավիթի շրջխորհրդի գործկոմի <<Գավիթ>> պետական ձեռնարկությունում որպես առաջին կարգի մասնագետ, գլխավոր մասնագետ եւ բաժնի վարիչ:
1994թ. տեղափոխվել է ՀՀ վիճակագրության պետական վարչություն եւ աշխատել պետական ռեգիստրի Շենգավիթի տարածքային բաժնում? բաժնի պետի պաշտոնում:
1995թ. ընդունվել է ՀՀ կառավարման դպրոց:
1997թ. ավարտել է ՀՀ կառավարման դպրոցի <<Պետական կառավարում եւ տեղական ինքնակառավարում>> լրիվ դասընթացը եւ ստացել պետական ծառայողի որակավորում:
1997թ. մայիսից մինչեւ 1999թ. հուլիսը աշխատել է ՀՀ վիճակագրության պետական վարչության պետական ռեգիստրի վարչությունում որպես գլխավոր մասնագետ, ապա բաժնի պետ:
1999թ. հուլիսից մինչեւ 2000թ. մայիսը աշխատել է ՀՀ վիճակագրության պետական վարչության պետական ռեգիստրի Շահումյանի տարածքային բաժնի պետի պաշտոնում:
2000թ. մայիսից մինչև հուլիս ամիսն աշխատել է ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրի վարչության պետի տեղակալի պաշտոնում:
2000թ. հուլիսից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության համակարգ և մինչև 2001թ. օգոստոսի 20-ը աշխատել ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրի վարչության պետի տեղակալի պաշտոնում:
2001թ. օգոստոսի 20-ից միչև 2003թ. հունվարի 15-ը աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի վարչության պետի պաշտոնում:
2003թ. հունվարի 15-ից ից միչև 2006թ. սեպտեմբերի 5-ը աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի պաշտոնում:
2007թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր համամասնական ընտրակարգով <<Օրինաց երկիր>> կուսակցությունից: <<ՕԵԿ>> խմբակցության անդամ:
Գուրգեն Սարգսյանն արդարադատության առաջին դասի խորհրդական է, քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդական:
Ամուսնացած է, ունի երկու որդի:

ChildOfTheSky
21.04.2008, 21:28
Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արմեն Գեւորգյանին Հայաստանի Հանրապե­տության տարած­քային կառավարման նախարար նշանակելու մասին£

Հանրապետության նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով, ՀՀ տարած­քային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նշանակվել է փոխվարչապետ:

Մեկ այլ հրամանագրով Ներսես Երիցյանը նշանակվել է Հայաստանի Հանրապե­տության էկոնոմի­կայի նախարար£

Սերժ Սարգսյանի հրամանագիր է ստորագրել նաեւ Տիգրան Դավթյանին Հայաստանի Հանրապե­տության ֆինանս­ների նախարար նշանակելու մասին:

Գուրգեն Սարգսըանն էլ նշանակվել է Հայաստանի Հանրապե­տության տրանս­պորտի ¢ կապի նախարար£

Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Մհեր Շահգելդյանին Հայաստանի Հանրապե­տության արտա­կարգ իրավիճակների նախարար նշանակելու մասին:

Ազատություն (azatutyun.am)

Fedayi
21.04.2008, 22:08
Ընդհանուր առմամբ վատ չի: Ինձ թվում է, որ Սերժին հաջողվում է ձևավորել քիչ թե շատ պրոֆեսիոնալ կառավարություն` մերօրյա "քերոբներից" զուրկ /ինչից ես շատ էի վախենում/: Իսկ հավատարիմ քերոբներին /Հովիկ Աբրահամյան, Անդրանիկ Մանուկյան/ չնեղացնելու և ձեռքում պահելու, ինչպես նաև` կառավարության աշխատանքներին չխոչընդոտելու համար իրեն օգնականներ է նշանակել:
Իսկ Տիգրան Դավթյանն ընդհանրապես լավագույն տնտեսագետներից է Հայաստանում:

REAL_ist
21.04.2008, 22:24
Ազգային Անվտանգության Ծառայության տնօրենը փոխվելա?

ChildOfTheSky
21.04.2008, 23:46
Իսկ Տիգրան Դավթյանն ընդհանրապես լավագույն տնտեսագետներից է Հայաստանում:

Տիգրան Սարգսյանից հետո:

Artgeo
22.04.2008, 01:03
ԽՈՍՏԱՑՎԱԾ ՈՒ ՉՄԱՏՈՒՑՎԱԾ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Թեեւ հայրենի կառավարության ձեւավորման գործընթացն արտաքուստ թվում է, թե անցնում է առանց տարակարծությունների ու խմորումների, այնուամենայնիվ իշխանական բուրգում լուրջ գզվռտոց է սկսվել: Պաշտոններ բաժանելն այնքան էլ հեշտ գործ չէ ու այստեղ է, որ նույնիսկ ամենամտերիմ մարդիկ միմյանց հետ թշնամացել են եւ հակառակը:

Բայց ինչո՞ւ է այդ գործընթացն այդաստիճան բարդ: Խնդիրն այն է, որ մեր երկրում որեւէ պաշտոն զբաղեցնող մարդ ինչ-ինչ կապերով աղերսվում է ավելի ազդեցիկ որեւէ չինովնիկի կամ կառույցի հետ, որպեսզի կարողանա իշխանության բուրգում իր տեղն ապահովել: Կամ էլ հայաստանյան չինովնիկն առնվազն պիտի ունենա այնպիսի ծանոթ-բարեկամ, ով ճիշտ ժամանակին հանդես գա անհրաժեշտ միջնորդությամբ: Մեր ունեցած տեղեկություններով, օրինակ, Միավորված աշխատանքային կուսակցության քվոտայով մշակույթի նախարար նշանակված Հասմիկ Պողոսյանի թիկունքին է կանգնած Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը, որը բոլոր դժվարին պահերին միջնորդում է մեր միակ կին նախարարի համար, որպեսզի նրա նախարարական կյանքը երկար լինի: Սակայն, բացի այս «թեւութիկունքային» հարաբերություններից, կա եւս մի կարեւոր հանգամանք. հայրենի կառավարությունը, որի ձեւավորումը դեռ շարունակվում է, պետք է կազմված լինի ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վստահելի մարդկանցից: Իշխող կոալիցիա կոչվածն այս գործընթացին ընդամենը ֆոն է ապահովում: Մասնավորապես ՀՀ վարչապետի նշանակումն արվեց առանց կոալիցիոն ուժերի հետ համաձայնեցման: Նույն կերպ են նշանակվում նաեւ մյուս պաշտոնյաները:

Թեպետ ՀՅԴ-ն մեծ վայնասուն էր բարձրացրել իր ցանկացած պաշտոններին տիրանալու համար, բայց հարյուրամյա այդ կուսակցության կարծիքը եւս որեւէ նշանակություն չունեցավ Քոչարյան-Սարգսյան զույգի համար: ՀՅԴ-ն ամեն գնով` նույնիսկ հաթաթաներ տալով, փորձում էր տիրանալ արտաքին գործերի նախարարությանը եւ ուժային որեւէ կառույցի, բայց ստացվեց` ինչպես միշտ: Նրանց օգտագործեցին անհրաժեշտ պահին, եւ... արտաքին գործերի նախարար նշանակվեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի` Արմենչիկի քավորը` Էդուարդ Նալբանդյանը: Իսկ ինչ վերաբերում է ուժային կառույցներին, ապա պաշտպանության նախարարն արդեն նշանակված է` Սեյրան Օհանյան: Մարդ, ով հասցրեց վատ համբավ ձեռք բերել հատկապես վերջին մի երկու ամսում (դաշնակցական Պավելին իր աշխատասենյակում ծեծելու փաստը չհաշված): Նախ հենց նա էր, որ դեռեւս նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում «Երկրապահ» կամավորականների միության վարչության նիստում առաջարկեց ԵԿՄ վարչության անդամներին Սերժ Սարգսյանին սատարելու մասին հայտարարություն տարածել եւ մերժվեց երկրապահների կողմից: Բացի այդ, նույն Օհանյանն էր մայրաքաղաք Երեւանի արտակարգ դրության «տերը», ինչի դիմաց էլ ստացավ փոխհատուցում` նախարարի աթոռը: Պարզվում է, որ ռազմական այդ գործիչը եւս, ինչպես Ղարաբաղում որեւէ ժամանակահատված պաշտոն զբաղեցրած շատ չինովնիկներ, բիզնես ունի Երեւանում: Մասնավորապես, ըստ լուրերի, Սեյրան Օհանյանին է պատկանում «Պերամիդա» գիշերային ակումբը (հնարավոր է, որ «տեխնիկական պատճառներով» այն իր անունով ձեւակերպված չլինի):

Իսկ ինչ վերաբերում է ուժային մյուս կառույցներին, ապա Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հարաբերությունները բավականին լարվել են հենց այս հարցի կապակցությամբ: Ինչպես գիտենք, Ռոբերտ Քոչարյանն ամեն կերպ փորձում է ՀՀ ոստիկանապետ նշանակել իր թիկնազորի պետ Գրիգորի Սարկիսյանին, որին դեմ է ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ ոստիկանական համակարգը: Սերժ Սարգսյանն էլ փորձում է այդ պաշտոնում նշանակել ավելի փորձառու կադրի` ի դեմս ՊՆ ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի, որի անունը վերջերս շատ հոլովվեց մարտի 1-ի դաժանությունների համատեքստում: Իսկ որպես այլընտրանքային կադրեր, առաջարկ է եղել ոստիկանապետ դարձնել Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանին կամ ՀՀ փոխոստիկանապետ Արմեն Երիցյանին: Երեւան քաղաքի ոստիկանապետ Ներսես Նազարյանը թեեւ իր կաշվից դուրս գալով ամեն ինչ արեց` ոստիկանապետի այդքան բաղձալի աթոռին հայտնվելու համար, բայց կարծես նրա գործերն այդքան էլ լավ չեն: Ինչպես նկատեցիք, ոստիկանապետի պաշտոնին հավակնող դաշնակցական որեւէ թեկնածու չկա: Այսինքն, այստեղ եւս դաշնակցությունը խաբվեց եւ նրան մնաց միայն պատերի տակ բամբասելու գործառույթը: Էլ չենք խոսում Ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնի մասին, որն ավելի անհասանելի է պատմական այդ կուսակցության համար: Մեր տեղեկություններով, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանն այս անգամ հաստատ պաշտոնանկ կարվի` առաջին հերթին հաշվի առնելով նրա տարիքը, որն արդեն թոշակային է: Այս պաշտոնի մասով էլ խոսվում է ԱԱԾ տնօրենի տեղակալ Հրաչյա Հարությունյանի` Կրակեմ Հրաչի մասին, բայց նա ավելի շատ Սերժ Սարգսյանի, այլ ոչ թե Ռոբերտ Քոչարյանի սրտով կադր է: Այսինքն, այս հարցում եւս դեռ հստակություն չկա: Խնդիրն այն է, որ ուժային կառույցներին տիրանալու ցանկություն հայտնողն արդեն իսկ հայտ է ներկայացնում լինելու երկրի դե ֆակտո ղեկավարը: Այսինքն, ով իրականում տիրապետեց ուժային լծակներին, նա էլ կլինի թելադրողը:

Ի դեպ, խոսակցություններ են պտտվում նաեւ այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը պատրաստվում է հրաժարական տալ պաշտոնից: Դատախազությանը մոտ կանգնած մեր աղբյուրների վկայությամբ, դատախազի հրաժարականը պաշտոնապես կպատճառաբանվի առողջական խնդիրներով: Իսկ իրականում խնդիրներ են առաջացել մարտի 1-ից հետո ձեւավորված հատուկ քննչական խմբի եւ գլխավոր դատախազի միջեւ, քանի որ քննիչների` Աղվան Հովսեփյանին զեկուցած փաստերը վերջինիս ջանքերով Սերժ Սարգսյանին հասել են աղավաղված: Քննիչներն իմացել են այդ մասին եւ խաբված Ս. Սարգսյանին այլընտրանքային ճանապարհներով իրազեկել են իրականությունը:

Բայց դառնանք իշխող կոալիցիա կոչված թատերական ներկայացմանը, որի անդամ կուսակցություններն այս օրերին իրար «միս են ուտում»` մեկ ավելի պաշտոն ունենալու համար: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դժգոհում է, որ «Օրինաց երկիրը» ողջ քարոզարշավի ժամանակ քննադատեց իշխանությանը, բայց փաստորեն ոչինչ չանելու դիմաց ավելի շատ պորտֆելների է ձգտում: Չնայած պաշտոններ ունենալու մասով ամենահամեստ պահվածքը դրսեւորել է ԲՀԿ-ն, այնուամենայնիվ ընդհանուր առմամբ, իշխող կոալիցիայի անդամ կուսակցությունների անդամներն իրենց պահվածքով ու ՕԵԿ-ի հասցեին արտաբերած որակումներով վկայում են այն մասին, որ իրենք գենետիկորեն անհամատեղելի են: Այսինքն, ՕԵԿ-ին նաեւ իշխանությունում չեն սիրում:

Նկատենք նաեւ, որ մեծ հաշվով Հայաստանի իշխող կոալիցիայի կազմը չի փոխվել. նախորդ կառավարությունում էլ ՕԵԿ-ՀՀԿ-ՀՅԴ+Ռոբերտ Քոչարյան ձեւաչափն էր, հիմա էլ: Պարզապես Ռոբերտ Քոչարյանի անվան փոխարեն ներկայացված է «Բարգավաճ Հայաստան»: Որեւէ տարբերություն չկա: Գրեթե նույնն է նաեւ կառավարության կազմը: Նախկին կառավարության ներկայացուցիչների մեծ մասը վերանշանակվել է, իսկ մի մասինն էլ փոխվել է ընդամենը դերակատարությունը: Բազում կոռումպացված չինովնիկներ դեռ մնում են իրենց պաշտոններին եւ այնպիսի տպավորություն է, որ մենք ունենք միայն անփոխարինելի նախարարներ: Օրինակ, եթե Դավիթ Լոքյանը չլիներ գյուղատնտեսության նախարար, մենք լուրջ խնդիրներ կարող էինք ունենալ այդ ոլորտում, իսկ ահա Արամ Հարությունյանի պաշտոնանկությունից հետո հայրենի բնապահպանական ոլորտն էր հարվածի տակ դրվելու: Եւ այսպես շարունակ: Այսինքն, Սերժ Սարգսյանի դեռեւս նախընտրական շրջանում ներկայացրած խոստումներն այսօր արդեն կամաց-կամաց հօդս են ցնդում: Հասկանալի է դառնում, որ դրանք լոկ նախընտրական խոստումներ էին: Խոստացած անակնկալ փոփոխություններից որեւէ մեկը դեռ չի կատարվել, չնայած, որ կառավարության կազմի մեծ մասն արդեն հաստատված է: Իսկ եթե անակնկալ փոփոխություն ասվածը վերաբերում էր ասենք Էդուարդ Նալբանդյանի նշանակմանը, ապա նշենք, որ այնքան էլ հաջող անակնկալ չէր: Կամ եթե անակնկալ փոփոխություն ասվածը կարող է վերաբերվել կապի նախարար Անդրանիկ Մանուկյանին Մհեր Շահգելդյանով փոխարինելու հնարավոր հեռանկարին, ապա նշենք, որ դա եւս այն պատկերացումը չէր, ինչ մարդիկ ունեին անակնկալ ասվածի նկատմամբ: Եթե կոռումպացված չինովնիկին փոխարինելու է գալիս սկզբունքներից զուրկ գործիչը, մարդ, ով այսքան ժամանակ որեւէ կարեւոր հարցի շուրջ այդպես էլ հստակ դիրքորոշում չի ցուցաբերել: Հա, գուցե անակնկալն այն էր, որ Սերժ Սարգսյանը առաջին հերթին իր ամենամտերիմ մարդուն` ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանին հեռացրեց զբաղեցրած պաշտոնից: Իսկ երբ ամիսներ առաջ նույն Սերժ Սարգսյանի մոտ գործարարները դժգոհում էին, որ Արմեն Ավետիսյանը կաշառակեր է, նա պատասխանում էր, թե` ոչինչ, լավ տղա է: Ինչեւէ:

Վերջում կրկին անդրադառնանք Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի փոխհարաբերություններին: Հայաստանի քաղաքական դաշտի օրակարգային հարցերից մեկը գրեթե միշտ եղել է Քոչարյանի եւ Սարգսյանի իրական փոխհարաբերությունների մասին ճշգրիտ պատկերացումը: Այսինքն, այդ անբաժանելի զույգն ի վերջո խնդիրներ ունի՞, թե՞ ոչ: Անկախ նրանից, թե քաղաքական որ շրջանում ինչպիսի պատասխան է տրվել այս հարցին, փաստն այն է, որ չնայած նրանք ինչ-որ հարցերի շուրջ թեթեւ տարակարծություններ ունենում են, այնուամենայնիվ վերջնարդյունքում կայացնում են այնպիսի փոխզիջումային որոշում, որը ձեռնտու լինի երկուսին էլ: Բայց բոլորովին էլ էական չէ, թե ինչ անակնկալների ու խոստումների գնով են այդ երկու գործիչները կառավարություն ձեւավորում, իրականությունն այն է, որ շատ մոտ ապագայում այդ կառավարությունն իսկապես լուրջ փոփոխությունների կենթարկվի, քանի որ այս անգամ ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը վճռական է, իսկ իշխանափոխությունն` անխուսափելի:

ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ.
http://chi.am/news/080419/08041908.htm

Աբելյան
22.04.2008, 13:17
զգացի՞ք երկուսը օրինաց երկրից են
Սերժը քանի որ խոստացել էր, չէր ուզում խոստումը չկատարեր, դրա համար նախարարությունները իրարից բաժանեց, որ մի երկու հատ նախարարություն ավելանա, որ ՕԵԿ-ին մի բան հասնի:

Ֆրեյա
22.04.2008, 19:38
:[
"Թոզը" քիչ-քիչ անցնում է:D
Եթե նախկինում ուզում էին կարծիք ստեղծել, որ "իրենք" փոխվել են, այժմ նոր կյանք են սկսում ու գոնե ինչ-որ բան կբարելավվի, ապա այժմ պարզ է դառնում, որ դա բացահայտ թատրոն էր:o
Մի պաշտոնից հանում են, տանում են մեկ այլ, նախագահին ավելի մոտիկ պաշտոնի, ոչ ոքի չեն նեղացնում…
Այն օրը պարզվեց, որ չգտիեն՝ ինչ է մաքսայինը:
Երևի նաև չգիտեն ով է Հովիկ Աբրահամյանը, որ նշանակում են նախագահի աշխատակազմի ղեկավար:
Ոչինչ չի փոխվել:angry

Սաքուլ
22.04.2008, 21:06
Ինձ թվումա դաշնակներին կոալիցիա ընդունելը լրիվ ավելորդ էր, էտ 3 նախարարները սիրուն իրար մեջ մի մի հատ վերցնեին պրցնեին: