PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբի Տաղանդը - Մրցութային թեմա



Ռուֆուս
14.04.2008, 16:24
Ուշադրություն! Այս թեմայում կտեղադրվեն մրցույթային աշխատանքները: Քննարկումների համար խնդրում եմ օգտագործել այս թեման - Նոր խաղ մրցույթ – Ակումբի տաղանդը: Սկսում ենք! (http://www.akumb.am/showthread.php?t=23765)

Խաղի կազմակերպիչների գրառումներից բացի բոլոր կողմնակի գրառումները կջնջվեն կամ կտեղափոխվեն մոդերատորների կողմից!





Ծանոթացեք մրցույթի մասնակիցների հետ.


ԱԼՄ-ի զմրուխտ - Պաուլո Դոստոեվսկի

Գրականության համար նոբելյան մրցանակի արժանացած - Հայնրիխ Թումանյան

Սկսնակ գրչակ, մեծ գրող դառնալու հույսերով - Վիլյամ Սերվանտես

Մելամաղձոտ ու դեպրեսիվ գրականության վարպետ - Հովհաննես Հայնե

Այս ակումբցու ստեղծագործությունների հետ համեմատելիս, Մարկիզ դը Սադի գրածները մանկական հեքիաթներ են հիշեցնում - Դանթե Հյուգո

Տաղանդաշատ, բայց ավաղ չհասկացված - Ֆյոդոր Կոելյո

Ֆենթեզի ժանրի վարպետ - Էրիխ Մարիա Անդերսեն

Դետեկտիվ պատմությունների աննկարագրելի վարպետ - Սիլվա Սանդ

Սեր և ռոմանտիկա գովերգող - Ժորժ Կապուտիկյան

Հայրենասիրական բանաստեղծությունների հեղինակ - Միգել Շեքսպիր

Բազմաթիվ մանկական ոտանավորների հեղինակ - Հանս Քրիստիան Ռեմարկ

Պուլիցեր մրցանակի արժանացած - Վիկտոր Ալիգիերի

Ռուֆուս
14.04.2008, 16:46
Բ Խումբ

Հայնիխ Թումանյան

Անձրև

Ու թափվում է անձրևը իր մաքրագործ էությամբ,
Պարուրում է նվաղ հոգիս մի բոցեղեն զորությամբ,
Չի կաշկանդում էլ միտքս այլևս ոչ մի կապանք,
Եվ իմ սրտին ընկճված հյուր է գալիս մի բերկրանք:
* * *
Ու թափվում է անձրևը իր մայրացնող էությամբ,
Տոչոր հողը իր կույս շրթով հագենում է գոհությամբ,
Սաղարթախիտ անտառը հեզ ենթարկվում է թևաթափ,
Հրակարմիր հորիզոնին լույս է թափվում տեղատարափ:
* * *
Ու թափվում է անձրևը, ինչպես վայրի բարբարոս,
Խորշոմապատ լեռները սեգ հեղեղվում են մեղմահոս,
Խարտիշահեր արտերն անծիր ալիքվում են մեղմահեզ,
Ու ցամաքած առվակները հորդանում են վերջապես:
* * *
Ու թող բերի այս հեղուկը եդեմական ջերմություն,
Թող պաշտպանի նա մեզ տապից, որպես Աստծո օրհնություն,
Թող մեզ թրջի կախարդական հեղուկը միշտ
Եվ վերացնի ամեն թախիծ ու ամեն վիշտ:
* * *
Ամեն անգամ այս հրաշքը թող հայտնվի քո ճամփին,
Եվ հեռացնի նա քո դեմքից մութ ամպերը անմեկին,
Թող սավառնի երկինքն ի վեր քո սեգ հոգին միշտ ազատ,
Եվ միշտ ժպտաս անձրևի կտկտոցին հարազատ:
* * *
Ու կթափվի անձրևը միշտ ու մշտաթոր,
Կզովացնի հրից այրվող սրտերը բոլոր,
Ու կմաքրի նա հավիտյան մեղքերը դեզ
Եվ, ինչպես միշտ, կչքանա համեստ ու հեզ:

Ռուֆուս
14.04.2008, 17:08
Ա Խումբ

Միգել Շեքսպիր

Սերը նամակ էր
Երջանկության անհասցե հեռուներից,
Լոկ թղթե մի նավակ էր,
Բայց ալեծուփ խենթ ծովերից
Սերը փրկեց ինձ,
Եվ երազանքի միավանկն այս
Դարձավ ինձ լուսե մի նավահանգիստ.
Ես գտա քեզ,դու գտար ինձ ,
Եվ կյանքը փոխվեց մի գեղեցիկ հեքիաթի:
Մի թող այն անվերնագիր,
Ինձ հետ ծովի էջերը թերթիր
Կաթիլ առ կաթիլ…

Ռուֆուս
15.04.2008, 14:22
Ա Խումբ

Հանս Քրիստիան Ռեմարկ

Ամենի սկիզբը

Փոքրիկ Սերժն եկավ հոր մոտ
Եվ հարցրեց Սերժիկը,
Ի՞նչն է լավ, և ի՞նչն է վատ,
Կբացե՞ս գաղտնիքը։
Իմ խորհուրդն է քեզ, տղաս,
Որ լինես տհաս,
Որ անես դու այն ամենը
Ինչ կցանկանաս,
Որ քանդես այն ինչ կուզես,
Ուրախանաս մարդ սպանելով,
Ու առաջ քոնը տանես՝
Թքած ունենալով։
Դա է ճիշտը այս դարի,
Կեր, խաղա, ծախսի, պարի...

Շարունակելի...

Ռուֆուս
16.04.2008, 00:36
Ա Խումբ

Հովհաննես Հայնե

Ընդվզում

Մի պահ փորձիր նայել վերև
Դեպի երկինք կապուտակ,
Փորձիր մի պահ դու նկատել
Թռչուններին համարձակ...

Միթե դու էլ չես ցանկանում
Թևեր առնել ու թռչել,
Թռչել վերև ու կանգ չառնել,
Թռչել հավերժ ու թռչել…

Միթե դու էլ չես ցանկանում
Նայել մարդկանց վերևից
Ու ծիծաղել ամպագորգոռ
Քո հորինած բարձունքից...

Ողբամ զքեզ ,մարդ արարած,
Որ ձգտում ես բարձունքի,
Ու ձգտում ես դու այն կետին,
Որին երբեք չես հասնի...

Ինչքան էլ որ թռչես վերև,
Ինչքան էլ որ վեր բարձրանաս
Միևնույն է քեզնից վերև
Թռչողներ կան անհամար...

Ռուֆուս
16.04.2008, 11:10
Բ Խումբ

Վիկտոր Ալիգիերի

Բարի գիշեր, բարի փերի,
Երազներում ինձ այցելի,
Ու շշնջա քո մեղմ ձայնով
Անսպասելի մի մեղեդի:
Ծիածանի յոթ գույներից
Հյուսված սիրո մի պատմություն
Երգիր քնած իմ ականջին:
Հպվիր քո նուրբ շրթունքներով
Իմ աչքերին արնակալած,
Ու նվիրիր նրանց երազ
Կամ տեսարան երանելի.
Հաշտ համերաշխ մի մոլորակ,
Կենդանիներ, բույսեր, մարդիկ,
Ու ամեն ինչ այնքան կանաչ,
Ու հոգիներ միայն ծաղկած,
Ու ոչ մի փող, ու ոչ մի գահ,
Ոչ մի կռիվ, ոչ մի բառեր,
Այլ մեղեդի սրտից բխած`
Անմահական, Աստվածային...

Ռուֆուս
16.04.2008, 12:57
Ա Խումբ

Ֆյոդոր Կոելյո

Մոլորվել եմ

Դպրոցական 2-րդ շարքի դիմացի նստարանին նստած էր մոտ 15 տարեկան մի աղջիկ:Նա նիհարիկ էր,գեղեցիկ աչքեր ուներ ,տգեղ չէիր անվանի ,թեև ,անշուշտ, գեղեցկուհի էլ չէր: Իրականում այդ հարցը նրան այնքան էլ չէր հուզում, չնայած ինքը միշտ էլ հակառակն էր ցանկացել:

Այս աղջիկը բավականին տարօրինակ արարած էր, և ինքն էլ չգիտեր`ինչպիսին և կամ ինչի էր ընդունակ:Նրա խոշոր աչքերը երբեմն արցունքով էին լցվում մի այնպիսի պահի,երբ ոչ ոք դրան չէր սպասում:Նա երբեմն զայրանում էր ու իր զայրույթը թափում իրեն շրջապատող մարդկանց վրա ,հետո խաղաղվելով`հասկանում էր,որ էլի ճիշտ հասցեատերոջը չէ,որ ուղղել իր բողոքը:

Առհասարակ ո՞վ գիտե մարդկային հոգու գաղտնիքը,ո՞վ է վառում դրա մեջ սեր,հարգանք,մեծամտություն և կամ էլ խո՜ ր,խո՜րը թախիծ:15 տարեկան այս աղջիկը այդ հարցերի պատասխանը չգիտեր,նա տխուր էր, որովհետև դպրոցը գերազանց ավարտելով ու համալսարան ընդունվելու շեմին կանգնած լինելով`չգիտեր`ինչպես ապրել:Նա չէր կարողանում հասկանալ,իսկ ուրիշները չէին կարողանում բացատրել: Իրականում նա ամեն ինչ էլ ուներ երջանիկ լինելու համար,բայց գիտակցելով սա`կարծես թե դժբախտ էր:

Երբևէ զգացե՞լ եք,որ ձեր մեջ գաղտնի ու գազազած մի հրեշ է ապրում,եթե այո՛,ապա անպայման տեղեկացրե՛ք այս աղջկան,որովհետև դրանից նա իրեն այդքան միայնակ չի զգա:Ինքն էլ չգիտե`այդ հրեշի անունն ինչ է`կյանքի,աշխարհի դեմ բողո՞ք,թե` մի անգործ մնացած եռանդ,որ հուսահատ ու կատաղի բողոքում է իրեն պատած ձանձրույթի դեմ:

Դասարանում ձայներ ու արձագանքներ կային , բայց աղջկա միտքը հեռու էր այդ ամենից:Այժմ նա աչքերը փակ մտածում էր

«Նա պարզորոշ տեսնում էր երկա՜ր,կիսախավա՜ր մի միջանցք:Օդում մի տեսակ փափուկ հանգստություն ու բարություն կար:Սա ի՛ր տունն էր, ի՛ր հոգու տանը, ու ինքն իրեն այստեղ հրաշալի եմ զգում:Իր դիմաց`խոր ու հարմարավետ բազկաթոռին նստել է իր մյուս եսը`էլի ինքն էր`ուղղակի մի քիչ ավելի ժպտուն ու բացսիրտ աչքերով:Նրանք իրար նայում էին միմյանց շատ սիրող ու միաժամանակ մեկը մյուսից հոգնած,ձանձրացած հայացքով:

Ինքը, ինչպես միշտ, սկսում է առանց նախաբանի:

-Այսօր լսում էի իմ `բոլորի կողմից գեղեցկուհի համարվող ընկերուհու՝ իրեն արված հաճոյախոսության մասին երկար-բարակ խոսելը:Ես նրան լսում էի , բայց տհաճություն էի զգում:Նրա դեմքը ներքին հաճույքից ու ուրախությունից փայլում էր, ու աչքերը վառվռում էին: Նա վատը չէ,ոչ էլ թեթևսոլիկ , բայց նրա ծիծաղն ու աչքերի փայլը այսօր մի քիչ ուրիշ էին,մի քիչ անսովոր:Ես պետք է ուրախ ու գոհ լինեի,որովհետև նա էր այդպիսին ու պետք է կիսեի նրա ուրախությունը,բայց ես տհաճություն զգացի:Ես նախանձեցի նրա ուրախությանը,որն այդքան հեշտորեն էր ձեռք բերվել ,այնինչ ես հազարավոր փնտրտուքների մեջ ադպես էլ չեմ կարողանում գտնել ի՛մ երջանկությանը ճանապարհը:

Այսօր ես մեղադրեցի ինքս ինձ նրանից բարձր դասելու համար ու գիտակցեցի,որ նա ինձանից և´ երջանիկ է,և՛ հասկանալի:Նա սիրում է իրեն ու կյանքը ու նրան էլ ոչինչ պետք չէ:

Չգիտեմ`մարդիկ ինչ են անում,երբ զգում են,որ իրենց ներսում մի բան չեն հասկանում,անուն տալ չեն կարողանում:

Դիմացի բազկաթոռին նստաց «ես»-ը իր գեղեցիկ ու խորը աչքերով նայում է աղջկան ու փորձում ճեղքել ու թափանցել այն վիթխարի ,անառիկ ամրոցի մութ ու անանուն միջանցքները,որ մարդկային հոգի է կոչվում:Չստացվեց .երբեք էլ չի ստացվում:

-Գեղեցիկ մարդկանց մի մասը միշտ էլ երջանիկ է լինում,որովհետև տխրելու ո՛չ ժամանակ ունի, ո՛չ էլ ցանկություն,-ասաց նա,երբ աղջիկը լռեց:-Գեղեցկությունը երբեմն պատնեշի նման է,որ պաշտպանում է մարդուն սեփական հոգու խորքը թափանցելուց ու կյանքի ու ցավի արձագանքը այնտեղից ստանալուց: Դու այսօր տհաճություն ապրեցիր,որովհետև քեզ գուցե պարտված զգացիր մի ինչ-որ կույր ու անարդար մրցույթում:Դու դեռ ծնված էլ չէիր մրցության այդ պահին, հետևաբար և`անմասնակից:Եվ դա,ըստ քեզ, անարդար է:

Առհասարակ քեզ նման մարդիկ կարծում են,թե մի ուրիշ ճշմարտություն ունեն բացահայտած,բայց հոգու խորքում չգիտեն` իրենցից որ մեկն է ավելի երջանիկ ու բախտավոր: Այնպիսի մարդիկ,ինչպիսին օրինակ քո ընկերուհին է, բախտավոր են այնպես,ինչպես վարդը,բայց ես ավելի շատ սիրում եմ խնձորենուն,որովհետև խնձորենին խնձորով է հայտնի, իսկ վարդը` կարմիր, թավիշ թերթերով: Ես քեզ սիրում եմ, որովհետև դու կարողանում ես լսել ու հասկանալ ինձ,երբ ես տխուր եմ, դու և՛բարի ես , և՛ չար, դու երբեմն նաև դժգոհ ես,բայց երբ նույնիսկ ինքդ քեզ ես նայում հայելու մեջ,միևնույն է տեսնում ես ետևումդ լացող ու ցավ զգացող մարդուն:Ես քեզ սիրում եմ,որովհետև դու հիմա հասկանում ես,թե ես ինչի մասին եմ խոսում:Դու հիմա փակել ես աչքերդ,բայց տեսնում ու լսում ես ինձ:

Միջանցքի աղոտ լամպերը աջ ու ձախ էին շարժվում, ու նրանց գույնը մի տեսակ ավելի էր խունանում ...

շարունակելի

Ռուֆուս
16.04.2008, 15:26
Բ Խումբ

Վիլյամ Սերվանտես

Բլդանչայի գյուտարարը


Պատմության բոլոր իրադարձություններն ու կերպարները հորինված են,
ցանկացած համընկնումը իրականության հետ համարել զուգադիպություն :)

Գիտե՞ք Բլդանչայը: Դիլիջանի գետերից է՝ երիտասարդական խելառություններիս վկան: Նրա շուրջը ուսանողական ճամբարներ են, ու թե ինչեր է տեսել այդ գետն իր կյանքում, մնում է միայն կռահել...
Ես էլ ժամանակին եղել էի այդ ճամբարներում, Բլդանչայի հետ էլ կարգին ընկերություն էի արել: Տարիներ էին անցել, կյանքն ինձ հասցրել էր օտար ափեր, սակայն երբեք չէր ջնջել Բլդանչայական օրերիս քաղցր հիշողությունները: Եվ պատկերացրեք՝ ինչպիսի հրճվանք ապրեցի ես, երբ բախտն ինձ մի օր նորից հասցրեց Բլդանչայի ափերը: Իսկ թե ինչպես դա կատարվեց, պատմում եմ հիմա...
Հեռավոր քամիները հասցրեցին ականջիս, որ Հայաստանում հնարամիտ գյուտարարների խաղ-մրցույթ է անցկացվելու: Մասնակիցները մի քանի օր ապրելու են Բլդանչայի ափերին ու այդ օրերի ընթացքում պատրաստելու են ինքնաշեն մի սարք, որը լինի հետաքրքիր, ինքնատիպ և որևէ կապ ունենա գետի հետ: Ամենահնարամիտը հռչակվելու է «Բլդանչայի գյուտարար» կոչմանը: Ես ի ծնե անտաղանդ ու անբաշար եմ, բայց թողնելով տուն-տեղ , ու հետս վերցնելով միայն իմ սիրելի խաղալիք՝ կես մարդաբոյ Ռոբին նապաստակին, ոտուձեռ ընկած՝ ինձ գցեցի Հայաստան՝ ուղիղ Բլդնաչայի գիրկը: Ծանր քաշքշուկներին դիմանալուց, բազմաթիվ հայհոյանքներ ուտելուց ու աջ աչքիս տակ կապտուկ հիշեցնող բազմագույնուկ ստանալուց հետո ի վերջո ինձ հաջողվեց հսկայական հերթի մեջ լինել այն երջանիկներից մեկը, ով իրավունք ստացավ մասնակցելու խաղին:
Ընտրածներիս՝ թվով մի հիսուն մարդ, համարակալեցին ու տեղավորեցին գետի ափի տնակներում:
Հետն էլ տեղեկացրեցին, որ մեզ նկարահանելու են՝ հատուկ «Բեռնարդ շոու»-ում ցուցադրելու համար: Ես վաղուց չէի եղել Հայաստանում ու չգիտեի՝ ինչ հաղորդում է այդ «Բեռնարդ շոու»-ն, բայց անունն ինձ միանգամայն լուրջ ու վստահելի թվաց:
Ամեն մեկիս բակում բերեցին, մի կույտ ջարդոն լցրեցին, անունը դրեցին՝ աշխատանքային պարագաներ, ու ասացին՝ դե ժողովուրդ, մոգոնեք:
Ես ու Ռոբինս մնացինք զարմացած...
Սկսեցի նայել հարևաններիս, տեսնել, թե իրենք ոնց են գյուտում, ոգեշնչման աղբյուր փնտրել:
Քանի դեռ ես փորձում էի հարևաններիս գյուտերից աչքովս մի բան գցել, խաղի ղեկավարները մի նոր նվերով եկան մեր տները: Ամեն մեկիս բերեցին մի ռուբիկ-կուբիկ՝ փայլուն թղթի մեջ փաթաթած ու կախեցին բակի ծառերի բարձր ճյուղերին:
- Ամեն մեկիդ տալիս ենք մի ռուբիկ-կուբիկ՝ իբրև գյուտարարության գլուխգործոց, - ասացին նրանք,- բայց ձեռք չտաք մինչև մրցութային օրը: Վերջում ում գյուտը հավանեք, նրան էլ կնվիրեք ձեր թանկարժեք կուբիկը: Ով հավաքի ամենաշատ կուբիկները, նա էլ կդառնա մեր Բլդանչայի գյուտարարը:
Ուշադիր նայում էի ծառից կախված կուբիկիս, ու պատկերն ինձ անտանելի ծանոթ էր թվում... Սակայն բթացած հիշողությունս ոչ մի կերպ չէր ուզում ակնարկել անգամ, թե ուրիշ որտեղ եմ տեսել նման կուբիկներ... Թո՜ւ... բա մարդ չլինե՞ր տասնվեց տարեկան կամ… գոնե քսանվեց... Ստառըստ նե ռադըստ...
Չգիտեմ, կուբիկներն էիր պատճառը, թե գարունը, բայց այդ օրվանից բոլորս սկսեցինք իրար շատ սիրել, իրար տեսնելուց՝ պաչ-պռոշտի, բաժանվելուց սիրո խոսքեր, ու աչքներս միշտ հառած՝ ուրիշի ծառին ճոճվող փայլուն ռուբիկին, որը մի օր անպայման պիտի մերը դառնար:
Հաջորդ օրն ևեթ շրջապատում հայտնվեցին տարօրինակ կերպարանքով՝ աչքերին դեդեկտիվային գլխարկներ քաշած, օձիքները վերև բարձրացրած, երկար պլաշներով մարդիկ, որոնք ժամանակ առ ժամանակ ծեծում էին մեր՝ անմեղ մասնակիցներիս դռները:
- Լևի կուբիկ կուզե՞ս,- կամաց ասում էին նրանք՝ թափով բացելով պլաշները, որոնց աստառներից կախված էին տասնյակ ռուբիկներ:
Կամ էլ թե.
- Կուբիկիդ ինքա՞ն ես ասում, լավ գին եմ տալիս, արի համաձայնի:
Մրցույթի ղեկավարներն իզուր էին փորձում բռնել նրանց. պլաշավորները ծլկելու հոյակապ հատկություն ունեին:
Ու դե արի, նման պայմաններում կենտրոնացի գյուտերիդ վրա: Ամբողջ օրն իմ սիրելի խաղալիք Ռոբինին գրկած՝ նայում էի աղետալի ջարդոնին ու մտածում. «Սա տեղով գյուտ է, էլ ավել ի՞նչ: Մնում է՝ տանես լցնես Բլդանչայը, որ գետի հետ ինչ-որ կապ ունենա»:
Մի օր էլ ինձ համար անուշ քնած եմ, մեկ էլ լսեմ աղմուկ է բարձրացել: Արագ-արագ հագնվեցի, Ռոբինին գրկեցի ու դուրս թռա՝ տեսնեմ ինչ է եղել: Մարդիկ բարձրաձայն քննարկում էին, որ մրցույթին որոշել է մասնակցել մեծագույն մի գյուտարար: Ամենուր ձայներ էին.
- Բայց ինքը չէր ուզում լինել խաղում, չէ՞:
- Ասում են՝ ղեկավարները համոզել են:
- Բա մենք էլ ի՞նչ գործ ունենք էստեղ, նման մեծության կողքին, ո՞վ կնայի մեր սարքածին, ո՞վ մեզ ռուբիկ կտա:
- Հավաքվեցինք, հավաքվեցինք... էլ էստեղ անելիք չունենք:
- Բայց չեմ հավատում, թե նման մեծությունը ոտք գդնի էստեղ, հնարավոր բան չի...

Ու մեկ էլ հայտնվեց ՆԱ: Բոլորն անմիջապես մտան տները և սկսեցին ուշադիր նայել պատուհաններից: Ես էլ վախեցած կուչ եկա մեր բակում: Մի ցնդած բիձում էի պատկերացնում՝ տոկ տված մազերով, մեծ ակնոցներով: Բայց արի ու տես, որ մեծն գյուտարարը ամենևին էլ բիձուկ չէր : Մի կարճլիկ աչոնիկ էր՝ չարաճճի տղայի նմանվող: Հետն էլ՝ մի մեծ շուն ուներ:
Գյուտարարը մի պահ աջ ու ձախ նայեց ու ասաց.
- Էս մարդ չկա՞:
Ես ավելի կծկվեցի, Ռոբինի ցից ականջներն էլ իջեցրեցի:
Մեկ էլ նորեկի շունը թափով պոկվեց տիրոջից ու վազեց մեր կողմը: Սիրտս տեղից դուրս եկավ... Սա հասավ մեզ, կանգնեց մեր դիմաց, գլուխը շնավարի մի քիչ թեքեց ու սկսեց ուշադիր զննել իմ Ռոբինին:
- Փըշտ, քշա, փըշտ… քշա, քշա, - սկսեցի կամաց ասել ես՝ ձեռքով անելով, թե իբր գնա այստեղից, աստված սիրես:


շարունակելի

Ռուֆուս
18.04.2008, 09:35
Ա Խումբ

Սիլվա Սանդ

Ձանձրույթ

Գնացքի գծեր` անվերջության պատրանք
Եվս մի գիշեր` պիտակ երազանք
Բազմության մեջ կորած մենության ցավը
Գտնվում է նորից
Անձրևի միջից…
Մի կում դառը սուրճ, ու էլ ցուրտ չի շատ
Մենք ծերանում ենք անվերջ, անընդհատ:
Ուզածս շատ բան չի` մի ծխախոտ –
Չկա…
Հավերժության մեջ կորում են մեր երազանքներն, ու իրականությունը
Դառնում է անհամ պատմություն,
Որ հորինվել է որպես դեղ` ձանձրույթի դեմ…
Մատներիցս գալիս է ինչ-որ ուրիշ
Հոտ, որը գալիս էր իմ ամառային շորերից,
Բայց հիմա` ձմեռվա կեսին
Այդ հոտն արդեն գոնե կես տարի հետ է ընկել ինձանից…
Կամ էլ ես եմ մնացել կես տարի առաջվանը…

Ռուֆուս
19.04.2008, 00:51
Բ Խումբ

Պաուլո Դոստոեվսկի

Շրջանից դուրս` չգոյություն

«Զարկերակվող լռությունը տարրալուծվեց ցավի տղմահոտ հոսանքին և վերածվելով պատին քսվող ձյութի կտորի գրած վերջին բառում ապրող շշնջոցի` դարձավ սպանվող լռության սև արյունը: Ես չեմ շրջվում: Չեմ շրջվելու: Չեի շրջվի, եթե անգամ հերևիցս լսվող ոտնաձայները սպառնալի լինեին՚:
Մարդը` ոտնաձայների տերը, որի պատճառով ծնվեցին վերջին բառերը` շենքի պատն էլ ավելի նմանեցնելով ինքնությունն ամեն օր փոխող խելագարի օրագրի, անցավ` միայն մեկ հայացք նետելով դեմքով դեպի պատը կանգնածին: Քայլելու ընթացքում նրա գրածից հասցրեց որսալ միայն "սև արյունը": Անմիջապես հիշեց նախորդ օրվա տեսարանը:
Մայթի մեջտեղում փռված կինը` սև մազերը գետնին տարածած, իր իսկ արդեն սևացող արյան մեջ: Բացի կնոջը խուսափուկ, վախեցած հայացքներով տեղազննող անցորդներից, նրան նայում էին նաև մայթի մոտ կանգնեցրած թանկարժեք մեքենայի մեջ նստած երկու պզուկոտ երիտասարդները: Տակից-վրայից լավ նայելով` ըստ դիտարկման վայրի ընձեռած հնարավորությունների, նրանք ծուլորեն տեղից շարժեցին մեքենան: Ղեկի մոտ նստածը շարունակեց կիսատ թողած անեկդոտը և և վերջում անկեղծ ծիծաղեց իր պատմածի վրա: Մեքենան կանգնեց կինոթատրոնի մոտ և վարորդի կողքին նստածն իջնելով` դուռը տիրաբար շրխկացնելուց առաջ աչքով արեց կողքից անցնող աղջկան: Աղջիկը, որն ավելի ծանրաշարժ էր, քան գեղեցիկ, արհամարհանքով ժպտաց և փոխեց մայթը: Փոքր-ինչ քայլելուց հետո մտավ օծանելիքի թանկարժեք սրահը և խնդրեց ընկերուհու խորհուրդ տված աչքերի տակի սև պարկիկների դեմ պայքարող քսուքը:
Նրա վճարած գումարը դրամարկղում տեղադրելիս` վաճառողուհին ատելությամբ նայեց այդ հաստահետույք արարածին, որ կարող էր քիթը սրբելու պես իր մեկ ամսվա աշխատավարձի չափ գումարը տալ •րողի տարած քսուքին:
- Գնամ դիմացը սուրճ խմեմ գամ:
Գործընկերն էր:
"Կմեռնեիր` էստեղ խմեիր".- մտածեց ու լայն ժպտալով գլխով արեց, այսինքն` խնդիր չկա, երբ ուզեր, որտեղ ուզես, ես էստեղ եմ: Ժպիտից դեմքը ցավեց: Հայելու մեջ ստուգեց` շպարը կարծես թե թաքցնում էր առավոտյան մատնահետքերը:
Դիմացի սրճարանը մտնելիս նրա գործընկերը մտածում էր` "էլի էդ անասունը ծեծել է ...խեղճ աղջիկ..":
Ուզում էր շարունակել մտածել գործընկերուհու մասին, բայց տեսավ. սրահում այն մատուցողուհին էր, որն իրեն դուր էր գալիս ու շատ վաղուց:
Աղջիկը ուշադրություն չէր դարձնում, բայց ինքը չէր հուսահատվում: Սեղանների միջով անցնելիս մատուցողուհին մտածեց` "Էլի եկավ": Չէր կարող ասել, որ տղան իրեն դուր չի գալիս, բայց այնուամենայնիվ, մատուցող-հաճախորդ պատենեշը, թեև ապակուց, բայց անանցանելի էր: Ճաշացուցակը մեկնելիս ժպտաց: Սառը: Ապակու հետևի ժպիտ էր:
Տղան պատվիրեց, ինչպես միշտ` նույնը, ու մինչ սպասում էր` նկատեց երկու սեղան այն կողմ նստած կնոջը: Ծխում էր: Անհանգիստ էր:
"Հաստատ ամուսնու հետ է կռվել",- մտածեց,-"կամ սիրեկանի":
Կինը որսաց տղայի հայացքն ու գլուխը կախեց:
"Իսկ եթե հանկարծ նա այս տղայից էլ ջահել է՞"..
Նյարդային շարժումով սիգարետը հանգցրեց:
"Պետք է տարիքներս ասեինք.."
Հինգ տարի էր` ամուսինը չկար: Այդքան ժամանակ ոչ մի տղամարդու հետ չէր եղել: Բոլոր իմաստներով: Ու դիմել էր վիրտուալ կյանքի ամենակարող սփոփանքին:
Ութերորդ անգամ ուղղեց դիմացը դրված լրագիրն այնպես, որ անվանումը երևա: Իրեն դրանով էին ճանաչելու: Տասներորդ անգամ հայացքը նետեց բոլոր տեսանելի սեղաններին: Ոչ մեկի վրա լրագիր չկար դրված:
Քից անց ներս մտած երիտասարդը փորձված դարպասապահի պես որսաց կնոջ փնտրող հայացքը, տեսավ նրա դիմացը դրված լրագիրը և նորից նայելով կնոջը` ձեռքում բռնած ամսագիրն, իր կարծիքով աննկատելի, դրեց առաջին պատահած սեղանի վրա ու անտարբեր հայացքով մոտեցավ բարին` մեջքով նստելով սրահին:
Կինն այդտեղից դուրս եկավ երերուն քայվածքով ու մոտեցավ փողոցին: Չգիտեր ուր է գնում: Միևնույնն էր` ավելի ճիշտ: Մոտեցող բեռնատարի աղմուկը ուշքի բերեց ու խլացրեց հնարավոր ամեն ձայն: Անգամ մենության ոռնոցը:
Աչքերը փակեց ու քայլեց առաջ:
Բեռնատարի վարորդի դեմք ունեցող բեռնատարի վարորդը կատաղած դուրս հանեց գլուխը պատուհանից ու հայհոյեց կույրի պես վրա քշող, վերջին պահին ուղիղ անիվների մոտ մեխվածի պես կանգ առած կնոջը:
Իր ողջ հայհոյապաշարը սպառելուց հետո` հանգիստ շարունակեց ճանապարհն ու վերադարձավ ընդհատված խոհերին.
"Հաստատ արդեն հոտ ա գալիս ...բա ինչ կանի...մի շաբաթա ա արդեն..էն էլ էս անասուն շոգին: Բայց իզուր դանակը գետը գցեցի: Պետք է թաշկինակով սրբեի դնեի կողքը...էն կինոյի պես.."
Խանութի մոտ մեքենան արգելակելիս` աչքն ընկավ ոտքերը հազիվ քարշ տվող մեկը: Սա մոտեցավ մայթի վրա կանգնած գրավաճառին և վերցրեց վերջինիս մեկնած գիրքը` նախորօք վճարելով: Սկսեց կարդալ` շարունակելով քայլել և մոտեցավ շենքի պատին, որն ասես ինքնությունն ամեն օր փոխող խելագարի օրագիր լիներ: Գրքում գրված մտքերից մեկը շատ լավն էր...
Ոտքերի մոտ ձյութի կտոր էր ընկած: Բարձրացրեց ու սկսեց գրել պատին.
"Զարկերակվող լռությունը տարրալուծվեց ցավի տղմահոտ հոսանքին....
Վերջին բառերը գրելիս զգաց, որ ընկնում է: Մարմինը պատած դողը կենդանացնող էր, բայց մահացու: Կողքից անցնող մի զույգ ոտքերը դանդաղեցրին ընթացքը, բայց այդպես էլ չտեսավ` կանգ առան իր մոտ, թե ոչ...
Խավարի ժպիտը սևատամ էր:
Ոչ այնքան սարսռազդու, ինչքան կարող է թվալ...
Ինչքան թվում է...

Ռուֆուս
24.04.2008, 11:09
Երկրորդ Փուլ

Ռուֆուս
29.04.2008, 18:43
Հովհաննես Հայնե

Խաբկանք

Մթում կորած մի ստվեր
Քայլում է անվեհեր
Մթում կորած մի թախիծ
Հավերժ կաթում է իմ սրտից:
Մթում կորած մի ստվեր
Հայցում է ինձնից մեծ սեր
Մթում կորած մի սիրտ
Չի կարող լինել քոնի նման բիրտ:
Մթում ասված խոսքեր,
Որ խոստանում էին սարեր,
Մթում ժպտացող աչքեր,
Որ ունեին առկայծող փայլեր:
Մթում խոստովանած սեր,
Որ պիտի հավերժ ապրեր,
Մթում….բայց լոկ մթում,
Իսկ լուսաբացին ամեն ինչ
Դադարում է, կորում:

Ռուֆուս
29.04.2008, 19:08
Ֆյոդոր Կոելյո

Մոլորվել եմ


շարունակությունը...

.....Միջանցքի աղոտ լամպերը աջ ու ձախ էին շարժվում, ու նրանց գույնը մի տեսակ ավելի էր խունանում ... շարունակելի
-Քեզ կարծես թե կանչում են ,-ասաց նա»։


-Կարելի է հետաքրքրվել ինչու՞ ես նստել վերջին շարքում ու գլուխդ դրել ձեռքերիդ ,-հարցրեց Ընկ. Սահակյանը:
Աղջիկը մեղավոր ժպտացի:
-Դասին ուշադի՛ր եղիր,-խիստ-խիստ ասաց նա:
-Լավ ,Ընկ.Սահակյան:
-Լավ կանես զգույշ լինես,-շշնջաց դասընկերուհիս,-այսօր նա բարկացած է:
Բայց նա արդեն փակել էր աչքերս...

« Իսկ գուցե ես ուղղակի չա՞ր եմ,-հարցրեց նա մտքում,-երբեմն ներսումս այնքան չարություն եմ զգում,որ թվում է`ուր որ է մեկին վնաս կպատճառեմ:Ես չարանում եմ այն մարդկանց դեմ,ում սիրում եմ ,ու ովքեր ինձ են սիրում:Ես ուզում եմ բոլորի հետ սիրալիր ու լավը լինել,բայց չեմ կարողանում:Ես ինքս ինձ չեմ հասկանում ու չեմ կառավարում:
-Դրա պատասխանն էլ կա,-ժպտաց հոգու մյուս կեսը,- ու դու դա գիտես:Որոշ մարդիկ այդ ամենը քո տարիքին են վերագրում,բայց դե ես քեզ ինչքան հիշում եմ`այսպիսին ես եղել:Անընդհատ Սարոյան ես կարդում ,հիանում նրա բարությամբ,բայց ինքդ ,միևնույն է,ո՛չ բարի ես դառնում,ո՛չ էլ` ներողամիտ:Դու արդեն կյանք ես մտնում,բայց ինքդ քո կաղապարը դեռ չես գտել:Տանը դու ուրիշ ես,դպրոցում` ուրիշ, մեկ ուրիշ տեղ`առավել ուրիշ, ու հիմա,երբ այդ «ուրիշները» եկել ու քեզնից բացատրություն են պահանջում, դու շվարած կանգնել ու ինձնից ես օգնություն խնդրում:Բայց ես ի՞նչ կարող եմ անել . ես էլ քո հոգու երկվածության արդյունքն եմ ու փորձում եմ բարեխոսել քո ու քեզնից ծնված բազում «ուրիշներ»-ի միջև:Դու այսօր նորից թափ տվեցիր և՛ ինձ, և՛ քեզ, բայց էլի մնացիր դատարկաձեռն:Դու թափ տվեցիր ինձ ու քեզ,որ փորձես պարզել,թե դու ինչու այսպիսին եղար,այսպես անհասկանալի:Դու նորից եկել ու ինձ ես ապավինել,որովհետև քո նմանին կամ չես գտել , կամ կողքով ես անցել:Մեր զրույցները միշտ էլ երկար են ստացվում,բայց և անարդյունք:Քո բժիշկը ես չեմ,-եզրափակեց նա,-որովհետև քեզանից եմ գալիս ու քեզ կարող եմ միայն լճացման տանել:
-Այդ դեպքում ո՞վ է իմ բժիշկը,-հուսահատ հարցրեց աղջիկը,բայց նա չպատասխանեց,որովհետև արդեն միացել էր էությանը ու իրեն խուլ ու համրի տեղ դրել:
« Միշտ էլ այսպես է:-մտածեց աղջիկը`կամաց-կամաց բացելով աչքերը,-Չգիտեմ`մեկ էլ երբ կարթնանա նա ու նորից կսկսի խոսել ինձ հետ`գուցե մի շաբաթից,ամսից կամ գուցե հենց վաղը:Այդ մեկ ամսում,շաբաթում կամ օրում,ես կմոռանամ նրան ու կընտրեմ իմ «ուրիշներից» ամենահարմարին:Շրջապատս կհասկանա ինձ,ընտանիքս կասի` «ոնց որ խելքի է եկել»,ես կժպտամ,կծիծաղեմ,կնեղանամ ու կհաշտվեմ , ու ինձ շրջապատող մարդիկ հանգիստ շունչ կքաշեն ու կներեն այն աղջկա տարօրինակությունները,որը մեկ յուրային է ու սրտամոտ ու մեկ էլ տեսար`մենակ,օտարոտի ու սառը,-նա մի պահ դադար տվեց,հետո համարյա կիսաշշուկով ասաց.
-Այն աղջկան,որ ինքն իրեն չի ճանաչում...:



...................................

Ուսուցչի ձայնը աղջկան մի ուրիշ աշխարհի հեքիաթ թվաց:Նրան կանչեցին գրատախտակի մոտ , ու կյանքը տարավ իր հունի մեջ ...

...................................

Մենք բոլորս էլ,բոլորս էլ փնտրում ենք այս կյանքում . ով որ գտնում է, համոզում է ինքն իրեն ,թե հենց այդ էր փնտրածը,ով չի գտնում,դառնում է հավերժ որոնող` աչքերում պահելով ապագայի ու կյանքի հավերժական հույսը:Այս մարդիկ երբեմն վերանում ու կտրվում են են փողոցներից, շենքերից, մարդկային առօրյա աղմկոտ կյանքից,նրանք երբեմն բարձրացնում են իրենց հայացքը Երկնքին ու հասկանում,որ Երկինքն էլ իրենց է նայում:

Ռուֆուս
30.04.2008, 12:37
Պաուլո Դոստոեվսկի

Հա: Տան մասին էի մտածում: Մեր իններորդ հարկի տունը:

Ու անծանոթս:
Արդեն մի տարի է` զանգում է: Ոչ ամեն օր, բայց հաճախ: Մի շրջան չէր զանգում, հետո` էլի: Ամեն մարդ ունի ինքնաոչնչացման իր անձնական օգտագործման միջոցները: Հիմնականում անհավատալիորեն անիմաստ ու անիմաստ կերպով պատճառաբանվող: Ինչպես այս դեպքում:
Իններորդ հարկի տունը չի ուզում մտքիցս հեռանա` ինչքան էլ դիտավորյալ շեղվեմ:
Առաջին բնակիչները երեքն էին: Կիսախելագարը, մարմնավաճառն ու հարբեցողը:
Կիսախելագարը բարևում էր: Սրտանց: Բոլորին: Լինեի ես` աղբաիջացնիչ խողովակի մոտ կանգնած, ցելոֆանե տոպրակն իր պարունակությամբ ներքև ուղարկելիս, թե չորս ամսական անլեզու մանկիկը` բակում անվասայլակի միջից ամբողջ ուժով գոռալիս, որովհետև տակը չիշիկ էր արել, մրսում էր, իսկ մայրը ընկերուհու հետ քիչ հեռու կանգնած արևածաղկի սերմ էր կեղևազրկում կայծակնային արագությամբ:
Սրտանց բարևում էր: Ու ժպտում: Կիսախելագարի վախեցնող ժպիտով: Բարևն, ասում են, Աստծունն է: Ու քանի որ կիսախելագարի այդ շփման միակ միջոցի հետ թեկուզ հպանցիկ, բայց կապ ուներ Բարձրյալը, բարևելը նրան ներվում էր: Ի տարբերություն հարբեցողի հարբեցողության: Ու մարմնավաճառի մարմնավաճառության:
Հարբեցողը մեռավ: Դիակը երկար ժամանակ չես սառում: Կիսախելագարին տարան համապատասխան վայր: Տանելուց հետո երկու օր ով մտնում էր մուտք` նրա աղեխարշ վայնասունի արձագանքն էր լսում: Հետո նա էլ մեռավ: Համապատասխան վայրում:
Մարմնավաճառի ճակատագիրն անհայտ է:
Երեկ գրքերից ու ֆիլմերից էինք խոսում անծանոթիս հետ: Ասաց, որ գառների լռությունը հավանել է: Այն ժամանակ համաձայնեցի, որ շատ չերկարացնի, բայց հիմա մտածում եմ, որ աղմկող գառները բավականին անհեթեթ կլինեին: Եւ դժվար թե գտնվեր մեկը, որ կհանդուրժեր նրանց աղմուկը: Պարտավո՞ր է, ինչ է: Ու ընդհանրապես, վերջերս այդ գառները շատ են երես առել: Թողնես` մենակ աղմկեն: Բոլորին ոչնչացնել է պետք:
Չեմ հասցնում ոչնչացման առավել մարդասիրական ձև մտածել, քանզի միտքս է գալիս վերևի տան երկրորդ բնակիչը: Մենակ տղա, որ հինգ ամիս տանն ապրելուց հետո Նոր տարվա գիշերը ինքնասպան եղավ: Գինու շիշը ջարդել էր հոր նկարի վրա ու երակները փրթել: Հասանելի բոլոր երակները: Արյունը երկար էին մաքրել: Շատ երկար:
Անծանոթս երեկ էլի նույն երգն էր երգում: Դրա նախորդ օրն էլ: Հայկական ժողովրդական երգերի երգարան ուղարկեմ փոստով, երևի: Կամ Սիսթեմի երգերը:
Ասաց` վեպ կգրի ինձ համար...պատմվածք չէ, է...միանգամից վեպ: Էջերի քանակն էր հետս ճշտում:
Մի անգամ մուտքի աստիճաններին նստած մերոնց էի սպասում. բանալին մոռացել էի տանը: Մեկ էլ կողքովս իսկական քննիչ բարձրացավ վերևի հարկ, քննիչի շորիկներով...հետն էլ մի պուտիկավոր շուն, որի մոտ Բասկերվիլների հրեշը լխկած թուլա էր:
Այդ գիշեր, պարզվեց, իններորդ հարկի տունը սրբել էին: Երրորդ բնակիչն էր այդ ժամանակ: Սրբել էին` բառի բուն իմաստով: Միայն երկաթե մահճակալն էին թողել` այդ մահճակալին իսկ կապկպած, սառած-կանաչած բնակչի` պառավի հետ: Բախչիգյուլ տատիկի: Վիզն էլ` թաշկինակով կապած: Որ խեղդելուց մատնահետք չմնա:

Հեռախոսային անծանոթս պատմում էր դավաճանության մասին: Դավաճանել էին իրեն...էլ ոնց կլիներ...Շշմեցուցիչ հաջողությունների էր հասել ինքնախղճման բնագավառում: Գիտական աշխատանքի մակարդակով: Չուզեցի հիշել մեկ ուրիշին` այդ ասպարեզում ոչ պակաս ազդեցիկ նվաճումներով... Ուրիշին մեղադրելն ավելի հեշտ է, քան ինքդ քեզ: Որովհետև:
Երևի թե ժամանակն է իններորդ հարկի տան հետ կապված «անիծված» բառը գործածել: Ուզում եմ այդ տան մասին ինչ-որ երգ հորինեմ ու մեր հարկից դուրս նայելով, գլուխս դեպի վեր, ձոնեմ: Բայց երևի չկարողանամ: Լուսամուտները ցրտի պատճառով սկոչած են: Գուցե գնամ դռան մո՞տ երգեմ..
Այդ տան ներկայիս բնակիչը դեռ ողջ է: Լավ է իհարկե...բայց տարօրինակ է:
Երեկ, երբ երթուղայինով տուն էի գալիս, մեքենայի կողքի հատվածում, ուր երթուղայինի համարն է կպցրած լինում, համար չկար, բայց երբեմնի կպցրածի տեղը գուշակվում էր: Ստացվել էր ուղղանկյուն դատարկ շրջանակ: Այնտեղ նկարվող դեմքերը, որ հետո հայտնվում, կամ սկզբունքորեն չէին հայտնվում երթուղայինում ոչ մի սեռական կապ չունեին Վանգոգի կարտոֆիլ ուտող ու Չարենցի տապարով սարքած դեմքերի հետ: Ճիշտ եմ ասում, չունեին: Մնում է պարզել` ինչու այդ համեմատությունը ծագեց մտքումս:
Տուն հասնելու մատույցներում երթուղայինը կանգնեց, ու տեսա Արարատը: Առանց գրողի տարած բարդիների: Փիարի հզոր զենք հանդիսացող այդ բարձրուղեշ ծառերի փոխարեն տնտեսական խանութն էր: Իր ժանգոտած դռներով:

Զանգ: Անծանոթս եղավ` ուղարկվում է որոշակի տեղեր:
- Կգա՞ս,- ասաց:
Ինչ-որ քառասունութերորդ զգայարանով հասկացա, որ իններորդ հարկինն է: Այն, որ դեռ ողջ է:
- Կգա՞ս, - ասում է..
Հիմա ես սրան ոնց բացատրեմ, որ ապրել եմ ուզում: Չբացատրեցի: Գնացի:

Շարունակելի

Ռուֆուս
30.04.2008, 12:59
Վիկտոր Ալիգիերի

Աշուն, տերև,
Աշնան տերև,
Դեղին, կանաչ,
Դեղնկանաչ,
Մանկությունից
պոկված հուշեր,
Արդեն վառված,
Մոխիր դարձած:
Անցյալ անէ
Ու իրական
Ներկան՝
Վաղվա իմ ապագան:
Ձմեռ սառած,
Սպիտակ հագած,
Սպասում մաշված,
Ու մոխրացած:
Գարուն կանաչ,
Բողբոջ պայթած,
Երազանքներ՝
Թևեր առած:
Նոր սեր,
Նոր կյանք,
Հին պատմվածք…

Ռուֆուս
30.04.2008, 13:25
Վիլյամ Սերվանտես

Բլդանչայի գյուտարարը

շարունակություն

...
Շունը, կատարյալ արհամարհանքի արժանացնելով իմ գոյությունը ու իմ «քշա»-ները, մոտեցավ Ռոբինիս և սկսեց հոտոտել նրա ականջները:
- Բեթմե՛ն, Բեթմե՛ն,- լսվեց այդ պահին Մեծն Գյուտարարի ձայնը:
Ես աղերսագին նայեցի շանը՝ հուսալով, որ նա ձայն չի հանի: Բայց ու՞ր էր թե: Բեթմեն կոչեցյալը ուրախ հաչաց իր բաղաձայն կոկորդի ողջ հզորությամբ՝ մեզ մոտ հրավիրելով իր տիրոջը:
Երբ աչոնիկը հայտնվեց իր շան կողքին, ես ու Ռոբինս անմիջապես նկատեցինք, որ այդ պստլոն ամենևին էլ աչոնիկ չէր, այլ պատանեկության բոլոր փուլերին վաղուց հրաժեշտ տված մի հասուն աղջիկ`դեռահաս տղայի շարժուձևով:
- Էս ի՞նչ գործի եք,- հարցրեց նա:
Ես ուղղվեցի ողջ մարմնով, նապաստակիս էլ կարգի բերեցի ու դասը չսովորած աշակերտի նման լուռումունջ կանգնած մնացի այդ դեմքության առաջ:
- Չլինի՞ թե պահմտոցի եք խաղում,- հետաքրքրվեց Գյուտաշը,- ըհը մեկին գտանք. մնաց մյուսներին էլ գտնենք...
- Ճիշտ ասած, ես լավ չեմ խաղում... ես երևի տուն գնամ, Դուք մյուսների հետ խաղացեք,- կցկտուր ձայնով ասացի ես ու սկսեցի հետ-հետ քաշվել դեպի իմ տունը:
- Լավ, ոնց կուզես: Բեթմե՛ն, արի մոտս, գնացինք մյուսներին փնտրելու:
Ու նրանք հեռացան մեր բակից: Ես արդեն տան շքամուտքին թեթևացած շունչ քաշեցի ու պինդ գրկեցի Ռոբինիս. լավ պրծանք փորձանքից, ի՞նչ իմանաս՝ այդ Գյուտաշը ինչ ծառի պտուղ էր:
Ի հեճուկս ինձ՝ Ձերն Կատարելությանը տեղավորեցին հենց իմ տան հարևանությամբ: Մրցույթում Գյուտաշի գոյության հետ մի կերպ համակերպված մարդիկ աշխատում էին ջերմ լինել նրա հետ, բայց ոնց որ թե այդ մեծությանը իր գյուտերից այնկողմ ոչինչ չէր հետաքրքրում: Ամբողջ օրը փակված իր տնամերձ արհեստանոցում՝ նա գյուտում ու գյուտում էր, իսկ թե ինչ՝ ոչ ոք չգիտեր...
Երբեմն Գյուտաշը դուրս էր գալիս իր արհեստանոցից, նստում բակում, ծխում, սուրճ խմում ու "The Doors" լսում ձայնի ամբողջ բարձրությամբ: Իսկ ինչն ամենատարօրինակն էր, նա կպչում էր... նկատի ունեմ` իսկապես ձեռք էր տալիս... լեզուս էլ չի պտտվում, որ ասեմ՝ իր ծառից կախված կուբիկին. նստում ռուբիկ-կուբիկ էր խաղում այդ թանկարժեք առարկայով, որին մեզ խստիվ արգելել էին դիպչել մինչև մրցութային օրը: Մի խոսքով, կապը կտրածի մեկն էր, ռուսի ասած՝ բեսպրեդելշիցա: Ու գիտե՞ք ինչ, ոչ ոք ձայն չէր հանում. այ հո կարող էին մի նկատողություն, մի բան անել: Չէ, ոչ մի բան. թե դա ինչ արտի ցորեն էր, այդպես էլ չէի կարողանում հասկանալ... Այնքան էլ վախենում էի իրենից, ամեն անգամ տեսնելիս շան պես դողում էի. ես վտանգը միշտ էլ դեռ հեռվից եմ զգացել, իսկ Գյուտաշի վրա աչքս լավ նեղանում էր, դրանից լավ բան չէիր սպասի, հաստատ գիտեի: Բա դրա շունը... Ուրեմն պատմեմ, թե այդ Բեթոն ինչ օյին բերեց իմ գլխին: Բայց լավ կլինի սա մնա մեր մեջ՝ հանուն Ռոբինիս պատվի:
Դե ես միշտ էլ նկատում էի, որ Բեթմեն չեղածը աչք ունի Ռոբինիս վրա: Բայց մեծ ուշադրություն չէի դարձնում դրան. շատ իզո՛ւր: Մի օր առավոտյան վեր թռա այն զգացումից, որ սենյակում ինձ ու Ռոբինիցս բացի ուրիշն էլ կա: Հենց այդ պահին նկատեցի պատուհանից դուրս թռչող շան հետույքը. ասեմ ձեզ՝ լավագույն տեսարանը չէր: Նայեցի շուրջս ու տեսնեմ ինչ`Ռոբինս չկա: Հասկացա, որ նապաստակս նենգաբար առևանգված է չար կենդանի Բեթմենի կողմից:
Ընտիր գերմանական խալաթս գցեցի հագս ու դուրս թռա տնից՝ հա~յ դե, նապաստակիս գտնելու: Ման էի գալիս այստեղ-այնտեղ ու կանչում.
- Ռոբին, Ռոբին...
Ահագին ժամանակ անց գլխի ընկա, որ ավելի ճիշտ կլինի Ռոբինի փոխարեն Բեթմենին կանչել. Ռոբինս գնած օրվանից չխոսկան էր, իսկ այդ հրեշավոր շունը գոնե հաչալ գիտեր. ո՛չ բարով իմանար:
- Բե՛թո, Բե՛թո, արի՛ մոտս, շունի՛կս, Բեթմե՛ն, արի տես քեզ ինչ եմ տալիս,- սկսեցի քաղց-մեղցր կանչել ես:
Մեկ էլ որտեղից-որտեղ թփերի արանքից երևաց չարագործ Բեթմենը գլուխը: Ես անմիջապես ինձ կորցրած վազեցի նրա կողմը: Տեսնեմ` Բեթոն առոք-փառոք վեր է ընկած խոտերին: Ինձ էլ մի արհամարհական հայացքով չափեց ոտքից գլուխ, հետո էլ իրենից գոհ լեզուն դուրս գցելով` հորանջեց ու ավելի չռվեց-փռվեց: Կողքին ընկած էր սիրելի խաղալիքս՝ այն օրի հասցրած, որ ես հասկացա՝ Ռոբինիս անմեղությունը էլ հետ չես բերի…
Գիրկս առա Ռոբինիս, ու աչքերս լցվեցին: Բայց արագ հավաքեցի ինձ և կատաղած քայլերով շարժվեցի դեպի Գյուտաշի տունը՝ պատիվ պահանջելու: Այնպես էի քայլում, այնպե՜ս, իսկը կտրիճ էր կտրել: Այդ տականք կենդանին էլ հետևիցս էր գալիս, բայց խիստ կասկածներ ունեմ, որ նա ոչ թե իմ հետևից էր փսլինքները թափելով գնում, այլ Ռոբինիս: Այդպես հասանք Բեթոյի տիրոջ տանը: Ես սկսեցի դուռն ամբողջ ուժով ծեծել. դեռ տաք էի, ի՞նչ վախենալ, ի՞նչ բան: Հետն էլ մտածում եմ՝ կարող է դա արհեստանոցում նորից գյուտաշություն է անում: Արդեն քիչ էր մնում ուղղվեի արհեստանոցի կողմը, երբ տան դուռը բացվեց:
Իմ դիմաց կանգնած էր պստլո Գյուտաշը՝ գզգզված մազերով, ձեռքին` կոլայի կիսադատարկ շիշ, դեմքին` սառնություն: Ու հենց այդտեղ էր, որ քաջությունս ինձ դավաճանեց:
- Բարև, հարևան,- ասաց Գյուտաշը:
- Բարև... Ձեզ,- մի կերպ արտաբերեցի ես՝ մի ձեռքով քռչոտած Ռոբինիս թաքցնելով մեջքիս հետևում, մյուս ձեռքով էլ ուղղելով այս ուայն կողմ բացոտած խալաթս:
- Ինչ-որ բա՞ն է եղել,- հարցրեց Գյուտաշը՝ հաստատ նկատելով, որ ես հեչ լավ օրի չեմ:
- Ես... գիտեք ինչ... Ձեր Սուպերմենը... Սպայդերմենը... չէ, Բեթմե՛նը, հա, Բեթմենը... իմ Ռո... Ռո... Ռո...
- Ինչ,- արտաբերեց նա առանց հարցականի, ու ես վերջնականապես կախվեցի:
- Ես դեմ չեմ... Դուք ինձ ճիշտ հասկացեք... դե շուն է՝ սիրտը կպել է... հա հիմա, թող հանդիպեն, իրար լավ ճանաչեն... ես դեմ չեմ, չէ...
Հանկարծ Գյուտաշի սառը դեմքը լուսավորվեց, ու նա ժպտաց: Հաստատ ինձ գժի տեղ էր դնում: Ես էլ, նրա ժպիտից մի քիչ սիրտ առնելով, արդեն լրիվ մտա դերիս մեջ ու շարունակեցի.
- Մի խոսքով, ես կոնֆետ եմ բերել Ձեր շան համար, բայց դա արդեն ինքներդ էլ երևի հասկացաք,- այդ ասելով՝ սկսեցի խալաթիս գրպանները քչփորել՝ փնտրելով գոյություն չունեցող կոնֆետը,- դե, ինչպես նաև այն, որ ճանապարհին այն կորցրել եմ:
Ու ես ինքս էլ ժպտացի՝ տեսնելով, որ Գյուտաշն արդեն ծիծաղում է…


շարունակելի

Ռուֆուս
30.04.2008, 18:29
Հանս Քրիստիան Ռեմարկ

շարունակություն

Փոքրիկ Սերժը մեծացավ,
Արդեն դարցավ մեծ Սերժիկ,
Հոր պատգամն չմոռացավ՝
Լինելով խելոք բալիկ:
Մարդ սպանեց նա անհամար,
Քառասունքին քեֆ արեց,
Խանութ ջարդեց ու նենգաբար
Մեղքը մարդկանց վրա գցեց…
Վոբշեմ ի՞նչ եմ երկարցնում,
Պատասխան կտա դեռ արածի,
Ստեղ չե, ապա այն աշխարհում…
Իսկ այստեղ ***** ***:

Ռուֆուս
30.04.2008, 18:54
Սիլվա Սանդ

Գիտեմ, գնալու ես շուտով,
Ու կապույտ է այսօր մութը
Կարոտել է մեզ այն լքված
Շքամուտքը
Քո ժպիտը զգույշ դնում եմ իմ գրպանում
Ու քեզ նայում տխուր, քնքուշ…
Դու, թախիծս խենթ բիբերիդ մեջ ես պահում,
Ու հեռանում…
Մնում եմ ես, կապույտ մութը
Ու անիմաստ շքամուտքը…

Ռուֆուս
12.05.2008, 07:24
Երրորդ փուլ

Ռուֆուս
14.05.2008, 18:49
Ավետիք Իսահակյան

Ընդամենը մեկ ժամ...

Առավոտյան ժամը վեցն էր…
Վերմակիս ջերմության ներքո արջի քուն էի մտել ու նույնիսկ չէի էլ մտածում արթնանալու մասին: Զարթուցիցիչի զրնգուն հնչյուններին դեռ մեկ ժամ էլ կար, և, թվում էր, համատարած մթության մեջ ոչինչ չի կարող հանել ինձ իմ տաքուկ անկողնուց:
Բայց միայն թվում էր… Երազիս մեջ շանս էի տարել ման տալու: Հանկարծ բակի հյուսիսային կողմից ուժեղ դղրդյունի ձայն լսեցի: Շանս արագորեն կապեցի մոտակա ծառից, իսկ ես նետվեցի դեպի բակի հյուսիսային կողմը: Մարդկանց ամբոխը ապշահար նայում էր դեպի ցանկապատի այն կողմը: Փորձում էի առաջ գնալ,և վերջիվերջո պարզել, թե ինչ էր տեղի ունեցել: Հանկարծ ամենաթեժ պահին,երբ գրեթե հասել էի ամբոխի առաջնամասին, ոտքս սայթաքեց ու ամբողջ ուժով ընկա առաջին շարքում կանգնած մի տիկնոջ վրա:Տիկինը, չնայած իր գիրությանը չդիմացավ իմ ծանրությանը, և երկուսով տապալվեցինք գետնին:
Երբ երկուսս բարձրացանք գետնից, հիշեցի, որ տանը ասել էին, որ նման դեպքերում պետք է ներողություն խնդրել:
-Ներողութ…,-չհասցրեցի նույնիսկ այդ բառն ամբողջությամբ արտաբերել,երբ տիկինը ամբողջ ուժով,գրեթե առանց խղճի խայթի այնպիսի մի ապտակ հասցրեց ինձ, որ տեղում շվարած մնացի: Զարմացած նայում էի կատաղած տիկնոջ վրա, հանկարծ ևս մեկ անգամ մոտեցավ ու այս անգամ էլ ավելի ուժեղ ապտակեց:
-Ինչու՞ եք խփում: Ամեն ինչ պատահական ստացվեց: Եեեեսսսսսս չէի ուզում, ևս մեկ անգամ ներողություն,- ասացի ես,միևնույն ժամանակ որոշեցի ապահովության համար 2 քայլ ետ քաշվել:
Մի կողմից էլ զարմանում էի, թե ինչու է այդքան մարդ կանգնած նայում ու ոչինչ չի ձեռնարկում:Հանկարծ կատաղած տիկինը մոտեցավ ինձ ու սկսեց բարձր ձայնով ասել.
-Այ տղա, ինչ խփել, ինչ բան, շուտ զարթնի`գլխներիս փորձանքա եկել:
-Փորձանքը դու ես, ինձ գժի տեղ ես դրել, էսքան մարդու մոտ խայտառակ արիր ,- առանց հասկանալու սկսեցի քնիս մեջ բարձրաձայնել ես:
-Այ Սմբատ ջան, ինչ խայտառակ անել, ինչ բան, ասում եմ շուտ զարթնի, Լուսիկ տատը…
Լուսիկ տատու անունը լսելիս, միանգամից հասկացա, թե բանն ինչումն էր: Քրոջս խոսքերն ու իմ ակրոբատիկ ցատկն անկողնից մեկ եղավ:
-Ինչ Լուսիկ տատ, ինչա՞ եղել:
-Հո դու հիվանդ չես, այ տղա, քո ու իմ Լուսիկ տատը, մոռացե՞լ ես արդեն:
-Ինչա՞ եղել Լուսիկ տատին, Անուշ, հո բան չի պատահել:
-Ոչ մի լուրջ բան Սմբատ ջան,կարաս քնես,ուղղակի մի քիչ առաջ զուգարան գնալուց ընկելա:
-Ոնց ընկելա,բա հիմա ոնցա՞ ինքը:
-Ոչինչ, մի կերպ պառկացրել ենք,հիմա էլ քնաբեր ենք տվել,որ քնի:
Այդ պահին միանգամից մտքովս անցավ տեսածս երազը: Մի պահ հիշեցի այն դղրդյունը, մարդկանց ամբոխը:
Մոտեցա սենյակին,ձեռքս տարա դեպի դուռը,որ բացեմ…
<<Կատաղած տիկինը,հետաքրքիրա ինչ էր դա նշանակում>>,-սկսեցի մտորել ես: Ռիսկ չէի անում նույնիսկ դուռը բացեի:Աստված գիտեր միայն, թե ինչ կարող էր լինել:
Հանկարծ ուշադրությունս գրավեց լարը`այն լարը,որով ես անցած գիշեր Ակումբ էի մտել, և քանի որ մեր հեռախոսը գտնվում էր համակարգչից մոտ 8 մետր հեռավորության վրա, այդ լարի օգնությամբ էի միանում համաշխարհային ցանցին:
Ամոթից կարմրեցի, կարծես 21-րդ դարի ամենամեծ հանցանքն էի գործել: Սկսեցի ինչպես հանցագործներն են անում, վերացնել հանցագործությանս նշանները: Փորձեցի մի կերպ գաղտնագողի հավաքել այդ չարաբաստիկ լարը. բայց… Այդ պահին սենյակի դուռը բացվեց ու այնտեղից իր հաղթանդամ քայլերով դուրս եկավ պապս: Նայեց վրաս, ոտից գլուխ զննեց ու սկսեց հաստատուն քայլերով մոտենալ ինձ: Նայում էի պապուս դեմքին ու մարմնովս սարսուռ էր անցնում:
<<Ինչ անեմ, ինչու՞ է նա այդպես զայրացած հայացքով գալիս դեպի ինձ: Աստված իմ, օգնիր ինձ>>.-մտքումս հասցրեցի ասեմ ես և… ապտակ: Այն ապտակը, ախր երազներին պետք էր հավատալ: Չգիտես ինչու միայն երազդ ի կատար ածվելուց հետո ես հիշում երազդ ու արդեն ուշ է լինում: Չգիտեի ինչ անեի, պապիս ամեն մի խփելը ես միշտ էլ շատ ցավագին էին ընդունել ու այդպես եղավ նաև այդ դեպքում:Աչքերս արցունքոտվեցին, բայց փորձեցի ինձ պահել որպես տղամարդ, ամեն ինչ անում էի, որ հանկարծ չլացեմ:
Կատաղած տիկնոջ դեմքը,օօօօ,ինչքան էր նման պապիս դեմքին,կարծես իսկ և իսկ արտապատկերումը լիներ:Նույն հոնքերը,քիթը,շրթունքները… Հավանաբար պապիս մոտ միայն <<բոռդո>> գույնի պամադան էր բացակայում:
Հանկարծ հիշեցի երազիս միջի երկրորդ ապտակը: Պապս շարունակում էր նայել վրաս, իսկ ես խուճապահար եղած ետ-ետ էի գնում: Եվ ես չէի սխալվում, պապս տեսնելով, որ ես փորձել եմ վերացնել հանցանշանը, մոտեցավ ու….
<<Ախր ես միշտ հավաքել էի էտ անտեր լարը,ինչի՞ այս անգամ մոռացա>>,-մտածում էի ես:
Պապս քթի տակ ինչ-որ բան մռթմռթալով հեռացավ, իսկ ես մենության մեջ մնալով սկսեցի նայել արևածագի առաջին նշույլներին: Չէի մտածում Լուսիկ տատիս մասին,միայն իմ մասին էի մտածում: Այդ պահին նաև էգոիզմի նշույլներ հայտնաբերեցի մոտս, որոնց մասին երբևէ չէի մտածել:
Չէի համարձակվում գնալ տատիս մոտ, չէի համարձակվում նայել նրա աչքերին: Ախ այդ լարը, ինչքան բան փոխեց այդ լարը իմ կյանքում: Սիրտս ամբողջովին դատարկվել էր, նույնիսկ չգիտեի, թե ինչից է:
Հանկարծ հնչեց զարթուցիցիս զրնգուն ձայնը: Հասկացա, որ արդեն ժամը 7-ն է: Ընդամենը մեկ ժամ էր անցել:Մեկ ժամ,որի ընթացքում ես շատ բան հասկացա, որը գուցեև փոխեց կյանքիս ամբողջ ընթացքը: Ընդամենը մեկ ժամ…
Բայց սրտումս դատարկություն էր տիրում: Չգիտեի, թե ինչից է: Չէ, Լուսիկ տատիս հետ պատահածի արդյունքը չէր կարող լիներ, քանի որ գիտեի, որ նրա հետ ամեն ինչ լավ էր: Քավ լիցի, պապիս տված ապտակները նույնպես չէին կարող պատճառ հանդիսանալ իմ տխրությանը: Ի՞նչն էր ինձ այդպես տանջում, ինչու՞ էի կյանքում առաջին անգամ ինձ մենակ զգում: Ինչը՞:
Միգուցե բակում միայնակ թողած շունս…

Երկնային
14.05.2008, 19:05
Վիլյամ Սերվանտես

Բլդանչայի գյուտարարը

շարունակություն...

Թե ինչով վերջացավ Ռոբինիս առևանգման պատմությունը, թող իմանանք միայն ես ու Գյուտաշը: Միայն այն կասեմ, որ կռիվ այդպես էլ չարեցի, հորինված կոնֆետն էլ իհարկե չգտա, բայց ամեն ինչ լուծվեց շատ բարեհաջող կերպով, ու կարևորն այն էր, որ ինձ խոստացան` Ռոբինիս այլևս ոչ մի շան լակոտ չի նեղացնի: Դե ես էլ որոշեցի մոռանալ կատարվածը. խոսքը միայն Ռոբինի պատվազրկման մասին չէր, այլ նաև այն հիմար իրավիճակի, որում հայտնվել էի Գյուտաշի տան դիմաց, և իրադարձությունների հետագա զարգացման մասին, որոնց մանրամասները որոշեցի չշարադրել. մի պատվազրկումն այս պատմության մեջ բավական է, երկրորդի մասին` չխոսենք: Միայն թե այդ դեպքից հետո Գյուտաշի աչքին աշխատում էի չերևալ...
Եղածը եղած էր, ու այդ օրվանից հետո ամեն ինչ շարունակվեց հոսել իր սովորական հունով` այն միակ բացառությամբ, որ մրցույթի օրը գնալով մոտենում էր, իսկ ես դեռ մատս մատիս էլ չէի խփել: Ինչպես ասում էր պապս`վաղվա գործը այսօր չեն անի. ես էլ, լինելով նրա արժանի ժառանգը, վաղվա գործը նույնիսկ վաղը չէի անում: Ախր հետն էլ հո մի հասարակ գո՞րծ չէր. այստեղ ոգեշնչում էր պետք, ստեղծագործական ջիղ, հմուտ ձեռքեր ու վերջապես` ֆայմ, ինչը մեր ցեղում ընդհանրապես չլսված բան էր: Բոլորը քափ ու քրտինք կտրած աշխատում էին, իսկ ես սպասում էի բաղձալի ոգեշնչմանը, որն իմ հասցեն դեր անցյալ դարում էր կորցել: Ժամերով նստում էի Բլդանչայի ափին, նայում հոսող ջրերին, ինձ ու ինձ միտք անում ու քարեր շպրտում գետի մեջ: «Բլդընչ, բլդընչ» անելով` քարիկներս սուզվում էին ջրի մեջ, իսկ ես էլ ավելի էի մխրճվում իմ անդաղանդ մտքերի մեջ, որոնցից պարտության անտանելի հոտ էր փչում:
Երբ վրա հասավ մրցույթին նախորդող վերջին գիշերը, ես հասկացա, որ արդեն հարցը հաղթելը չէ, այլ չխայտառակվելը, իսկ դրա համար պետք էր գոնե երկու տախտակ իրարու բերել, մեջտեղն էլ մի քոռ մեխ խփել, մի խոսքով` գոնե մի բան մոգոնել: Ռոբինիս գրկեցի ու դեմ դիմաց կանգնեցի իմ ջարդոնի առաջ: Չոքերս մի թեթև թուլացան, բայց ես ինձ պինդ պահեցի: Որտեղից որտեղ ականջիս հասավ Բեթմենի զրնգուն հաչոցը, տրամադրությունս վերջնականապես ընկավ, ու ես կարգին դարդոտեցի: Հայացքս սկսեց անզոր պտտվել աջ ու ձախ, և հանկարծ կպավ հեռվում փայլող ինչ-որ առարկայի: Մթի մեջ աչքերս լարելով` գլխի ընկա, որ Գյուտաշի ծառից կախված ռուբիկ-կուբիկն էր: Մի կայծակնային արագությամբ ուժերս տեղն եկան, ու այդ կուբկին տիրանալու անզուսպ ցանկությունը ինձ առաջ մղեց դեպի սարդոսատայն կապած ջարդոնս: Աշխատեցի մինչ լույս ու լուսաբացին, տեսնելով ստեղծածս, պար եկա` տարա~յ, նինի~: Մեծ բան չէր գյուտածս. եղածը մի սովորական նավակ էր, բայց դա բավական էր չխայտառակելու, և ով գիտի` գուցե մի քանի ռուբիկ ստանալու համար:
Օրը բացվեց, և մենք բոլորս հավաքվեցինք նշանակված տեղում, չկար միայն Գյուտաշը: Հետներս քարշ էինք տվել մեր ապշեցուցիչ գյուտերը և իհարկե թանկարժեք կուբիկները: Իսկ զարմացնողը հատկապես այն էր, որ բոլորս էլ մեկ մարդու նման նավակ էինք սարքել` գուցե անգամ համոզված լինելով, որ դա գիտությանը դեռևս անհայտ գյուտ է: Մի խոսքով, արար հայության գյուտը նավն էր, որը պիտի աշխարհի առաջ բացահայտեր տրանսպորտի այս նոր միջոցի ողջ շքեղությունը: «Բեռնարդ շոուն» անմիջապես անցավ նկարահանման գործին, իսկ մենք էլ` ոգևորված մեր խմբային, ես կասեի` տոհմային մտածելակերպի կատարյալ նույնությունից, սկսեցինք ուրախ երգել այդ օրվան սազական ընտիր երգեր:
Երբ թռչկոտալով ձայնարկում էինք «Կապիտան, կապիտան ուլիբնիտես, վեդ ուլիբկա էտը ֆլագ կառաբլյա»-ն, խաղի կազմակերպիչները մեզ մի պահ լռեցրին, և վրա հասավ ամենահանդիսավոր պահը: Ամեն մեկս սկսեց ներկայացնել իր գյուտը, և դրա խորիմաստ կապը Բլդանչայի հետ: Հետո նավակները իրար հետևից լցվեցին գետի մեջ ու սկսեցին իրենց ուղին փնտրել դեպի բաց ծով, ով գիտի` գուցե անգամ օվկիանոս: Հպարտությամբ պիտի ասեմ, որ իմ նավակը շատ տարբերվող էր: Թեկուզ հենց միայն իր ծուռումուռ, օրիգինալ կառուցվածքով, որը նրան ջրի վրա թեք էր պահում. ուղիղ բոլոր նավերն էլ կարող են լողալ, ապա փորձեք այնպիսի նավ սարքել, որ թեք լողա, չէ, եղբայրս, սա հատուկ շնորհքի հարց է, ամեն մարդու խելքի բանը չի: Վրան էլ Գերմանիայի դրոշն էի խփել, որ բոլորն իմանան` սովորական մեկը չեմ, կարգին սփյուռքահայ եմ, ինձ պետք է լավ աչքով նայել. կարող է վաղը մյուս օրը արտասահման ոտ գցելու հարց լինի:
Մնում էր միայն սպասել Գյուտաշին և սկսել ռուբիկա-կուբիկաբաշխությունը: Բայց արի ու տես, որ Ձերդ Պայծառափայլությունը ուշանում էր: Մեր նավերն արդեն լողալով հասած կլինեին Ատլանտիկ օվկիանոս, իսկ Գյուտաշը չկար ու չկար: Ի վերջո խաղի կազմակերպիչները հայտարարեցին.
- Մեր մրցույթի անգին գոհար Մեծն Գյուտարարը, դժբախտաբար չի ներկայացել: Ցավում ենք ենթադրել, որ նա վերջին պահին, ինչպես վայել է իր տաղանդին ու խառնվածքին, փոշմանել է ու որոշել լքել մեզ: Ավաղ, ստիպված ենք համակերպվել այս դաժան կորստի հետ,- ասացին նրանք` երկու զույգ արցունք թափելով, ու ֆսֆսացնելով շարունակեցին,- հարգելիներս, այժմ այն կարևոր պահն է, երբ բոլորդ պիտի ընտրեք ձեր հավանած մասնակցին և նրան պարգևեք ձեր թանկարժեք կուբիկը: Ով հավաքի ամենաշատ կուբիկը, նա էլ կհաղթի ու կարժանանա «Բլդանչայի գյուտարար» պատվաբեր կոչմանը:
Ես Ռոբինիս նստեցրեցի Բլդանչայի ափին ու պայուսակիցս հանեցի փայլուն ռուբիկ-կուբիկը` պատրաստվելով ամենակարևոր պահին:
Նոր էինք սկսել իրար բաժանել մեր ռուբիկները, երբ ինչ-որ տարօրինակ ձայն համակեց ողջ շրջապատը: Սկսեցինք այսուայնկողմ նայել: Մեկ էլ ինչ տեսնենք` թռչելով մեզ է մոտենում Բեթմեն շան լակոտը, մեջքին` չղջիկի հսկայական թևեր, գլխին` ամբողջ ուժով պտտվող վինտիլիատոր, իսկ թաթերին` մեծ կանաչ լողակներ, որոնք կսազեին անգամ Կուստոյի ոտքերին:
Ու գլխի վինտիլիատորը դռռացնելով` հո չի~ մոտենում, հո չի~ մոտենում... միայն իմ պես անվախի լեղին ջուր չէր կտրի: Իսկ նրա հետևից էլ, ձեռքերը գպանները դրած, իր համար հանգիստ քայլելով, գալիս էր Գյուտաշը: Բոլորիս կուբիկները ձեռքներիցս ընկավ, բերաններս մնաց բաց: Եվ դա դեռ վերջը չէր: Հասնելով գետի ջրերին` Բեթմեն լակոտը բացեց կպցրած թևերը, սահուն իջավ գետի ալիքներին ու հագի լողակները չփչթացնելով` սկսեց վազ տալ ջրի վրա: «Բեռնարդ շոու»-ի տղաներից մեկը տեղում ուշագնաց եղավ, իսկ մյուսը սկսեց հիսթերիկ զկրտալ: Իսկ շունն իր համար անհոգ վազվզում էր ջրի վրայով` կարծես ամառվա մի կայտառ ճպուռ: Իհարկե իմ խելքի համար մի քիչ դճվար էր ընկալել այդ ստեղծագործության, այսպես ասած, գործնական նշանակությունը, բայց դե հո գյո~ւտ էր, ի~նչ գյուտ էր:
Գյուտաշն իր համար հանգիստ նստեց գետի կողքին ու գրպանից հանեց սիգարետը: Ամեն ինչ պատրաստ էր ավարտվելու բուռն ծափահարություններով ու բացականչություններով, երբ հանկարծ Բեթմենը նկատեց ափին նստած Ռոբինիս... Շունն իրեն կորցրեց, թևերը սկսեց տարուբերել, լողակներով ամբողջ ջուրը մեզ վրա ցփնել, վինտիլիատոր-գլուխը խելագարի նման շարջել ու կաղկանձել: Մինչ մենք կհասցնեինք հասկանալ, թե ինչ է կատարվում, Բեթմենը նետվեց դեպի Ռոբինը` մեզ ոտքից գլուխ ջրելով ու խառնելով այստեղ-այնտեղ ընկած մեր կուբիկները: Ընկնելով ափ նետված, սիրահար շան լողակների տակ` թանկարժեք ռուբիկները սկսեցին թափվել գետը: Իսկ մասնակիցներն էլ ճիչերով` դրանց հետևից, ու սկսվեց մի սարսափելի իրարանցում: Բլդանչայը նետված գյուարարները գոռգոռում էին.
- Սա ի~մ կուբիկն է:
- Ո~չ, իմն է:
- Հետ տվեք մեր ռուբիկները...
- Օգնեցե~ք, ջուրը քշեց, տարավ, հարա~յ, հասե~ք...
Իմ ոտքի տակ դեռ մնացել էր մի ռուբիկ և, ես, ինձ չկորցնելով, առա այն ձեռս, նշան բռնեցի ու տուր թե կտաս` շան ճակատին: Բեթմենը, որ իր սարսափելի հագուկապը շարժելով, արդեն գրեթե հասել էր Ռոբինիս, այդ իսկ վայրկյանին ճակատին ստացավ մի կուբիկային քացի: Ա~խ, ջհանդամ, թե անտաղանդ եմ, բայց հո ի~նչ նշան բռնող եմ... Բեթմենի գլխի վինտիլիատորը մի կողմ ընկավ, ու նա փռվեց Ռոբինիս կողքին: Բայց հազիվ էի հասցրել ուրախանալ այլանդակ կենդանու հանդեպ տարած իմ հաղթանակով, երբ Բեթմենը ուշքի եկավ, վեր թռավ տեղից, բերանի մեջ առավ Ռոբինիս ու փախավ: Այդ փախնելն էր, որ փախավ. էլ Ռոբինիս չտեսա...
Խաղի ղեկավարներն արդեն նույնպես թափվել էին Բլդանչայի մեջ ու փորձում էին պարզել, թե որը ում կուբիկն է, և հատկապես ում ռուբիկներն է ջուրը տարել: Սարսափելի աղմուկ բարձրացավ:
Ես թևաթափ ընկա խոտերին ու նայեցի դիմացս հանգիստ նստած Գյուտաշին: Այն չարաբաստիկ օրվանից հետո դա առաջին անգամն էր, որ մեր հայացքները նորից հանդիպեցին: Ժպտաց ինձ, ինչ-որ կիսաթախծոտ ուրախություն իջավ վրաս, ու ես էլ իրեն ժպտացի: Գյուտաշը նայեց ջրի մեջ կուբիկի կռիվ տվող մարդկանց ու... մեկ էլ սկսեց ծիծաղել, այն օրվա իր զրնգուն ծիծաղով... Բայց այս անգամ` ավելի բարձր: Բոլորը հանկարծ լռեցին ու հայացքներն ուղղեցին նրան: Իսկ Գյուտաշը սկսեց ձեռքով ցույց տալ թրջվածներին ու ավելի ուժեղ ծիծաղել: Ես էլ սկսեցի ծիծաղել, ինձ հետ միասին էլ` մնացած բոլորը: Մարդիկ սկսեցին նայել իրար ու մի կուշտ հռհռալ`երևի թե հասկանալով կատարվածի անհեթեթությունը: Գտնված կուբիկները նորից նետվեցին ջուրը, ու բոլորս, մի կարգին ուրախացանք ինքներս մեզ վրա: Հետն էլ սկսեցինք շարունակել մեր ուրախ «Կապիտան, կապիտան...»-ը: Մեկ էլ այն նկատեցինք, որ Գյուտաշը գլխին է հագել իր անհետ փախած Բեթմենի վինտիլիատորը ու օդ է բարձրանում: Նա մի պտույտ արեց մեր բոլորի գլխավերևում ու բացականչես.
- Ժողովուրդ, լավ մնացեք, մինչ մյուս Բլդանչա~յ...
Ու վերջին անգամ ինձ ժպտալով` թռավ գնաց: Մենք նրա հետևից ձեռքներս թափահարեցինք` հրաժեշտ տալով մեր խելառ Գյուտաշին:
...
Չգիտեմ, թե ի վերջո ով դարձավ «Բլդանչայի գյուտարարը», անգամ չգիտեմ, թե ինչ ցույց տվեցին «Բերնարդ շոու»-ով, բայց գիտեմ, որ այդ զվարթ օրը ես մեկ անգամ ևս հասկացա մի պարզ ճշմարտություն` ցանկացած խաղի ու մրցույթի մեջ կարևորը ոչ թե հաղթանակն է, այլ մասնակցությունը: Ռոբինս` վկա:

Ռուֆուս
14.05.2008, 19:10
Էդգար Ալան Պո

Ես շրթհարմոն չունեմ


Ժամկետանց M&Ms եմ ուտում, ու անընդմեջ գրում:
Արդյո՞ք թունավորում է: Ամեն բան հնարավոր է :

Նստել էի տանիքին ու պեպսի էի խմում: Քամին քաշքշում էր մազերս ու վերնաշապիկիս փողքերը, փոշին աչքերս էր լցվում, իսկ ես նստել ու խմում էի պեպսի հենց շշից, ոնց որ սիրում եմ, առանց ձողիկի, առանց ավելորդ կոտրատվելու: Ե՞րբ պետք է ի վերջո կոտրատվել սովորեմ: Դա ինձ այնքան կօգնի ինտեգրվել այն հասարակությանը, որում ապրում եմ, բայց ի վիճակի չեմ: Կոտրատվելիս ծիծաղս գալիս է, ախր ես լավ եմ հասկանում արածիս նպատակներն ու դրանց հասնելու այդ ճղճիմ միջոցից նյարդային ծիծաղի նոպա եմ ունենում, ինչը հակառակ սեռի ցանկացած ներկայացուցիչ մեկնաբանում է որպես ավելի առաջ գնալու պատրաստակամություն: Չէ, ես տղաների հետ շփվել չգիտեմ: Չնայած, ունեմ ընկերներ, ու նրանց հաստատ ոչ մի աղջկա հետ չէի փոխի, բայց ընկերությունից այն կողմ մեր հարաբերությունները կամ մեռնում են կամ ենթարկվում այնպիսի խայտառակ մուտացիայի, որից երկուսիս սիրտն էլ սկսում է խառնել, ու անխոս, ասես պայմանավորված, ջնջում ենք իրար չատերից ու բջջայիններից վերացնում հաղորդագրություններն ու համարները:
Պեպսի էի խմում կում-կում, դանդաղ, ինչպես խմում են ալկոհոլային խմիչքները, դե պեպսիից ես մի քիչ հարբում եմ: (Քմծիծաղս եկավ` առանց սմայլիկների գրելիս էմոցիաներս արտահայտելը դժվարանում է):
Սիրում եմ լեզվիս վրա զգալ պեպսիի պղպջակների տժտժոցը, մեկ էլ երբ պեպսիի շիշը թափահարում եմ ու հպում ականջիս, լսվում են պղպջակների պայթյունիկներ, դա էլ է իմ սիրելի տարօրինակ հաճույքներից մեկը: Նմանատիպ անկապ հաճույքներ շատ ունեմ, դրանք էժան են, ու հիմանականում անվտանգ: Կարծում եմ` դեռ կխոսեմ դրանց մասին, դե իսկ եթե հարմար առիթ էլ չլինի, ուրեմն չեմ խոսի:
Տանիք հաճախ եմ բարձրանում, այստեղ հնարավոր է ընդունել ցանկացած դեմքի արտահայտություն, ու ոչ մեկը չի գա ու փորձի քեզ “խելքի բերել”, կամ խցկվել հոգուդ մեջ ու փորձել այն այլանդակել` ըստ սեփական պատկերացումների: Տանիքին նստած հաճախ ծխում եմ ու մեղքի զգացում չեմ ունենում, որ թունավորում եմ շրջապատս: Մանավանդ եթե քամի է լինում, ծուխը ցրվում է շատ արագ, ու ծիծաղելի է դառնում այն միտքը, որ այս չնչին ծխի ամպից գուցե արդեն քաղցկեղ ունեմ:
Մեռնելուց երբեք չեմ վախեցել, չնայած անտանելի սիրում եմ կյանքը: Շոշափում եմ վզիցս կախված ճապոնական հիերոգլիֆը, որը գնել էի երկու հազար դրամով ու անկեղծորեն հավատացել, որ այն ինձ դարձնելու է հարուստ ու հռչակավոր, քանի որ վաճառողն ինձ հավատացրեց, որ այն հաջողություն է բերում: Բայց դե հենց այն պահին պիտի հասկանայի, որ հիերոգլիֆը կախարդական հատկություններ չունի, երբ այդպես էլ չկարողացա գին իջեցնել: Երկու տարի այն անընդմեջ կրելուց հետո, երբ ոչ մի լուրջ փոփոխություն չեղավ իմ անձնական կամ մասնագիտական կյանքում, մտահոգ ուսումնասիրում էի այն` գրասենյակում համակարգչիս դիմաց նստած, երբ հանկարծ աշխատակիցներից մեկը, ով ճապոներեն գիտեր, ներս մտավ, նկատեց հիերոգլիֆն ու ասաց, որ ես այն թարս եմ կախել…
Ծիծաղս եկավ, հանեցի հիերոգլիֆն ու ցած նետեցի տանիքից:
Իսկ ներքևում կյանքն այնքան սովորական էր գլորվում փողոցներով, այն ծեր մուրացկանը, որին միշտ տեսնում էի պատուհանից, էլի նստած էր մայթեզրին ու գլուխը կախ երաժշտություն էր լսում ականջակալներով: Նա տարբերվում էր մնացած մուրացկաններից նրանով, որ ուներ ականջակալներ ու սիրում էր երաժշտություն: Նմանվում էր մյուս մուրացկաններին նրանով, որ անտանելի կեղտոտ էր ու վրայից վատ հոտ էր գալիս: Հիմա մուրացկաններին էլ մուրացկան չեն ասում, ասում են բոմժ: Տարբերություն կա՞ այս երկու բառերի մեջ թե՞ չէ, ես չգիտեմ, ու ալարում եմ նայել բառարանում: Բայց այն ժամանակ, տանիքին նստած, ինձ շատ չէր հետաքրքրում այդ բառերը նույնն են, թե տարբեր: Ինձ ընդհանրապես չէր հետաքրքրում մուրացկանն իր ականջակալներով ու ոչ էլ հետաքրքրված էի ներքևում սովորականի պես գլորվող կյանքով: Ես բարձրացել էի տանիք, ինչպես անում եմ միշտ, երբ տխուր եմ, ու ոչնչով չեմ հետաքրքրվում: Նստել ու մտածում էի անկապ բաներ, մեկ-մեկ հաջողացնում էի ոչ այնքան անկապ բաների մասին մտածել: Ու հենց հասնում էի այն մտքին, որ ի վերջո իմ կյանքում ամեն ինչ այնքան էլ վատ չէ, մտքիս թելը կտրվում էր:
Անցնում էին ժամեր, ծխախոտի տուփը դատարկվում էր, ինչպես նաև պեպսիի շիշն ու գլուխս: Սկսել էր մթնել, երկինքը մռայլվում էր, արևի վերջին շողերն էին խաղում բիբերումս, դրսում ժխորը կամաց-կամաց դադարում էր, ու մի քիչ ցրտել էր: Ես հագա տաք ժակետս, որ միշտ վերցնում եմ, երբ տանիք եմ ուզում բարձրանալ, ու պառկեցի: Ափսոսում էի երկու բանի համար` նախ, որ շրթհարմոն չունեմ, ու հետո, որ մենակ եմ տանիքին:
Մեկ-մեկ հետս տանիք են բարձրանում տարբեր մարդիկ: Հաճախ երկուսը` մեկի անունն է Ալանիս, մյուսինը` Զեմֆիրա: Ալանիսը բարձրահասակ է ու նիհար, երկար մազեր ունի, բայց չի խնամում, երբ ժպտում է, երևում են գրեթե բոլոր ատամները: Զեմֆիրան ավելի հազվադեպ է ժպտում: Հիմանականում նա հարբած է լինում ու վատ տրամադրությամբ: Վերջերս մեր հարաբերություններն էնքան էլ լավ չեն, որովհետև հրեշավոր մի պատահականությամբ այնպես է ստացվել, որ ինքն է գրել “я разгадала знак бесконечность”: Երդվում եմ, դա իմ միտքն էր: Ուղղակի ես այն գրի չառա, ու ժամանակի ընթացքում այն դարձավ սովորական, առօրյա միտք, որի մասին գրելու բան չմնաց: Իսկ Զեմֆիրան, էդ խորամանկը, գրեց… Ինչպես ասել է իմ ամենասիրելի գրողներից մեկն իր գրքերից մեկի նախաբանում` ընթերցող, ներիր, որ այս ամենը գրել եմ ես, այլ ոչ թե դու: Սա մի տրիվիալ պատահականություն է ընդամենը:
Նեղացա աշխարհից. ինձ պարուրեցի սիգարետի ծխով ու մտահոգվեցի. ախր ես շրթհարմոն չունեմ: Եթե ունենայի, գոնե կփորձեի նվագել սովորել ու էս անտեր մնացած Word ֆայլից ձեռ կքաշեի: Բայց դե շրթհարմոն չկա, ոչ էլ մի սևամորթ բլյուզմեն կա մոտերքում: Իսկ ո՞վ կարող է սևամորթ բլյուզմենից ավելի լավ նվագել… Եվս մի սիգարետ: Մնաց չորս հատիկ, իսկ գիշերը դեռ նոր է սկսվել:
Նայում եմ աստղերին ու մտածում` շրթհարմոնն ինչի՞ս է պետք ընդհանրապես: Միևնույն է, նվագել չգիտեմ: Բայց եթե էդպես մտածենք, պիտի սրտնեղվեմ, թե կյանքն ինչիս է պետք, ախր ես ապրել էլ չգիտեմ: Իմը կյանքի իմիտացիա է, ու եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ վատ դերասան եմ, պատկերացրեք, թե ինչքան խղճուկ եմ խաղում դերս, որի իմաստը հաճախ չեմ հասկանում: Ավելի սիրում եմ ոչ թե ապրել այն, ինչն ինձ բաժին է հասել, այլ կողքից հետևել, ասես դա ընդհանրապես ինձ հետ ոչ մի առնչություն չունի: Ու ձևացնել, թե ապրում ես քո միակ հնարավոր կյանքը, այլ ոչ թե քարշ ես գալիս ձանձրույթի կողքից: Ու արդեն չես հասկանում` ձանձրու՞յթն է քո ստվերը, թե՞ դու` նրա:
Կներեք, որ էս մի քանի տողը զուրկ են սյուժեից, ես սյուժե հորինել չգիտեմ, իմանայի` սեփական կյանքիս սյուժեն կգրեի: Բայց երբեք նախօրոք գծված պլանով ապրել չեմ կարողացել, ախր էդ դեպքում սխալներ չգործելն ու ճիշտ ապրելն անխուսափելի են դառնում: Իսկ ես սիրում եմ զարմանալ: Ու ճիշտն ասած, չի էլ հետաքրքրում` կկարդա՞ք դուք այս ամենը, թե ոչ:
Շրթհարմոն չունեմ, պեպսին վերջացավ, սիգարետ չմնաց: Վերջ, ես գնացի: Այսօրս էլ ապրեցի լիարժեք:

Երկնային
14.05.2008, 19:15
Օնորե դը Բալզակ

Դպրոցում

- Չէ , ես իհարկե ոչինչ չեմ ուզում ասած լինել : Ինքդ մտածիր` ինչու՛ նա այդ բանը հենց Տաթևի հետ արեց , ինչու՛ ասենք ինձ կամ քեզ չմոտեցավ , վերջիվերջո մենք բոլորս էլ ներկա էինք երեկվա քեֆին:
-Դե չգիտեմ , գուցե նա ուղղակի մի քիչ ազատ է տղաների հետ , գուցե դրանից
է : Չգիտեմ , ախր նա միշտ այնքան անմեղ տեսք ունի:
-Եթե ինձ լսեք , ես միշտ էլ ասել եմ , որ Տաթևիկը այնպիսին չէ , ինչպիսին միշտ փորձում է իրեն ցույց տալ ...
ԲԱ՛Մ-ԲԱ՛-ՍԱ՛ՆՔ ... Բամբասանքն ուղղակի եռում է 11-րդ ա դասարանում : Այն նման է ամենակուլ ու ագահ հրեշի , որ բոլորին կուլ է տվել ու միայն ինձ ու Տաթևիկին է արհամարհանքով մի կողմ թքել . ինձ , որովհետև ես սկզբունքորեն ու հուսահատորեն դեմ եմ անձնականը համադասարանային դարձնելուն , իսկ Տաթևիկին , որովհետև նա ուղղակի չէր կարող բամբասել սեփական անձի մասին:
Եվ ահա հանկարծ , ինչպես միշտ նման դեպքերում , ես տեսնում եմ Նրան ` մեր դասարանում բամբասանքի ամենատարողունակ ու հուսալի շտեմարանին:Եթե նրան ասես ասենք ` Ալեքսանյան Անի , նա վայրկյանական արագությամբ ոգևորված կսկսի պատմել այն ամենը , ինչ որ երբևէ խոսվել կամ հորինվել է վերջինիս մասին : Նրա մոտ ամեն ինչ դասակարգված է ու ստույգ , ու եթե որևէ մեկը իր մասին շատ բան իմանալու ցանկություն ունենա , բավական է միայն դիմի այս զարմանահրաշ մատյանին : Նրա ունունը Ջեմմա է , ու նրա աչքերի մոլի փայլից ես հասկանում եմ սեփական դատավճիռս . նա ջանք չի խնայելու ինձ նման անհետաքրքիր արարածին դարձի բերելու համար:
-Ե՞վ ... ,- հարցնում է նա ` արագ-արագ տեղավորվելով դիմացիս նստարանին , - ի՞նչ կասես :
Ես նայում եմ մարդկության այդ հետաքրքիր ներկայացուցչին , որին դասարանը արդարացիորեն ԲիԲիՍի է կոչել , ու , չգիտես ինչու , ծիծաղս գալիս է :
-Կարծում եմ ,որ նա գուցե իրեն վատ է զգում ,-ասացի ես:
-Թող վատ զգա ,- ճարտասանի շեշտադրությամբ ասում է նա , - թող ամաչի : Չգիտեմ ` դու ամբողջ պատմությունը գիտե՞ս :
-Մոտավորապես:
- Ինչպե՞ս թե մոտավորապես ,- վրդովվեց նա ու իսկույն որոշեց շտկել այդ անթույլատրելի բացթողումը:
-Ուրեմն լսիր...
Ջեմման մոտ 30 րոպե անընդմեջ խոսեց : 30 րոպեի հուզաշաղախ , ոգևորված ու տեղ-տեղ դրամատիկ շեշտադրությամբ հագեցած տեքստը կարելի էր վերարտադրել մի քանի սեղմ ու հասարակ նախադասություններով : Քեֆի ժամանակ Տիգրանը (իրականում այս անունը գրեթե մոռացվել էր , հիմա նրան բոլորը «Կյաժ» են անվանում) , բավականին հարբելով , Տաթևին մեկ րոպեով դահլիճից դուրս է կանչում : Նրանք երկուսով , (պատմում է
« պատահաբար » նրանց պատուհանից հետևած Սոնան `մեկ այլ լրատվական փայլուն հեռուստաընկերություն , ) , բարձրանում են երկրորդ հարկ , և մի կարճ զրույցից հետո Տիգրանը սկսում է բռնիորեն համբուրել Տաթևին , իսկ Տաթևը , իբր թե դիմադրելով , այնուամենայնիվ , ոչ մի ձայն չի հանում:
-Պատկերացրու Սոնայի վիճակը : Մինչև եկավ ու ինձ ասաց , և մենք երկուսով բարձրացանք վերև , նրանք արդեն ուղղակի խոսում էին , այնպես , ասես ոչինչ էլ չի եղել :
Ես այդ ամբողջ ժամանակ նայում էի Տաթևին , որ , դասարանի ետևի շարքում նստած , ինչ - որ բան էր նկարում : Ամբողջ դասարանը խոսում էր ու նրան նայում , նորից քննարկում ու նորից նայում , իսկ նա շարունակում էր նկարել , կարծես ոչինչ էլ չկար :
- Իսկ ինչու՞ Սոնան չփորձեց խանգարել Տիգրանին:
- Լսի՛ր ` ինչ կասեմ քեզ , եթե Տաթևը չցանականար , Տիգրանը նրա հետ այդպես չէր վարվի , այնպես որ , չփորձես նրան արդարացնել:
- Ո՞վ ասաց ,թե արդարացնում եմ , ուղղակի , իմ կարծիքով , անպայման չէր , որ Սոնան բոլորին հայտարարեր:
- Նախ ` նա միայն ինձ է գաղտնիքով ասել , հետո` շատ էլ ճիշտ է արել : Տաթևի դիմակը վերջնականապես պատռվեց :
- Պատկերացնու՞մ ես , ես էլ նրան մոտ ընկերուհիս էի համարում ,- ավելացրեց նա լռությունը խախտելու համար :
- Այո , - ասացի ես , - իմիջիայլոց , նա էլ `քեզ:
Նա կարծես թե չլսեց ու հանդիսավոր հեռացավ:
Չնայած կարևոր չէր , թող գնար ու մասնակցեր բամբասանքի այդ մեծ խնջույքին ( մեկ էլ ե՞րբ նման առիթ կլինի ) , մինչև հատակը դատարկեր այդ դեպքի տակառը , արբենար ամեն մի փոքրիկ ու կարծես թե նոր մանրուքով , վերջնականապես ջնջեր սահմանը անձնականի ու հանրայինի միջև , թող վայելեր ...
Զանգը տվեց . Տաթևը անվրդով տեսքով , բայց վարդագույն այտերով դուրս եկավ դասարանից ու 20 զույգ աչքեր հետևեցին նրան . 11-րդ դասարանցիները տարուբերեցին գլուխները ` վստահ , որ ի տարբերություն Տաթևիկի ` իրենք շատ կարևոր ու պատվարժան անձնավորություններ են:

Երկնային
15.05.2008, 20:55
Հանս Քրիստիան Անդերսեն

Ճամփորդող փոքրիկ սրիկան

Իմ խելառ, կատաղի, դյուրաբորբոք երիտասարդությունից հետո ես մի հանգիստ անկյուն էի փնտրում: Դրա համար տեղափոխվեցի քաղաքի մի այնպիսի թաղամաս, որտեղ ոչ ոք (գոնե իմ պատկերացմամբ) ինձ չէր ճանաչում և սկսեցի սովորական կյանք վարել, ինչպես մեր նախկին հարևան Հասոն կամ Նունեն: Բայց, ի տարբերություն նրանց, ես չէի ամուսնացել ու երեխաներ չունեի: Իմ կյանքը չափից դուրս անհետաքրքիր էր դարձել, իսկ ես վարժվել էի դրան: Օրվա առաջին կեսը լցված էր աշխատանքով, իսկ երեկոյան հանգիստ նստում էի բազմոցին, գիրք կարդում կամ հեռուստացույց դիտում: Համակարգչից վաղուց արդեն հրաժարվել էի, միացնում էի խիստ անհրաժեշտության դեպքում: Միայն երբեմն հանդիպում էի հին ընկերներիս, որոնց թիվը գնալով պակասում էր. նրանք հերթով լքում էին մեր քաղաքը: Մենք միասին գարեջուր էինք խմում, ծխում, ուրիշ վատ բաներ էլ անում. մեկ-մեկ պետք է, չէ՞, կրկնել երիտասարդության գժությունները, որ թարմ մնաս: Հակառակ դեպքում աստիճանաբար քայլող դիակ կդառնաս, և քառասունից հետո արդեն համբերատար կսպասես մահվանդ:
Այդ ձանձրալի երեկոներից մեկն էր, հուլիս էր: Ես հարմարվել էի բազկաթոռին, ինչ-որ անհետաքրքիր գիրք էի կարդում, հետն էլ բալ ուտում: Կանգնած տաք օդին ու ձանձրալի էջերին մի քիչ զովություն ու համ էր տալիս բալի թթվությունը: Ընդհանրապես, եթե տանը ոչինչ չի լինում ուտելու, բալը պարտադիր է: Ձմռանը փոխարինում է սառեցվածը, որը թարմի հետ ոչ մի կերպ չի համեմատվի, բայց բալասերիս համար դա միակ մխիթարությունն է: Ես բալ ուտում եմ, երբ քաղցած եմ, երբ ձանձրանում եմ, երբ զայրացած եմ կամ ընդհանրապես երբ հիշում եմ, որ կարելի է շուրթերիս թթվություն հաղորդել:
Եվ այդպես բալի հերթական բաժինն էի վայելում, երբ հանկարծ դուռս թակեցին: Ես ոչ ոքի չէի սպասում ու պատկերացում չունեի, թե ով կարող էր ինձ հիշել, առավելևս, որ երկար ժամանակ չէր, ինչ տեղափոխվել էի, իսկ նոր հասցես ոչ ոք չգիտեր: Հարևաններն էլ ծանոթանալու առաջին անհաջող փորձերից հետո որոշել էին ձեռք քաշել ինձնից:
Ու չնայած գաղափար չունեի, թե ով կարող էր լինել դռան մյուս կողմում, ես վատ սովորությանս համաձայն սուսուփուս դուռը բացեցի: Եվ ի՞նչ տեսա… Իմ առջև կանգնած էր մոտ տասնութ-տասնինը տարեկան մի աղջնակ` ոտքից գլուխ ջինսերի մեջ, գզգզված մազերով, քրքրված պայուսակով, աչքերին` վարդագույն ակնոց: Ու որովհետև վերջինը հենց սկզբից գրավեց ուշադրությունս, մինչ կպարզեի, թե ով է նա և ինչ է ուզում ինձնից, փորձեցի նկատողություն անել.
- Ակնոցդ հագուստիդ հետ չի սազում:
- Դու ի՞նչ ես հասկանում: Ես կյանքին վարդագույն ակնոցով եմ նայում,- անհոգ ասաց նա,- գուցե նե՞րս հրավիրես:
Մի պահ ինձ թվաց, որ եթե հանկարծ ոչինչ չասեմ ու դուռը փակեմ, աղջիկը պատի միջով էլ տուն կմտնի կամ վարդագույն ակնոցը սևով կփոխարինի, և ես նրանից պրծում չեմ ունենա: Դրա համար դուռն ավելի լայն բացեցի ու նրան ներս թողեցի:
Իսկ աղջիկը, հենց ներս մտավ ու բալով լի ափսեն տեսավ, առանց թույլտվության մի բուռ վերցրեց, սկսեց արագ-արագ ուտել ու կորիզները գետնին շպրտել:
- Այստեղ ափսե կա: Կարող ես օգտվել դրանից,- առաջարկեցի:
- Ոչինչ, այսպես հարմար է:
- Հատակը կեղտոտում ես:
Արդեն նյարդայնանում էի և ուզում էի, որ նա հնարավորինս շուտ հեռանա իմ տնից:
- Ո՞նց թե կեղտոտում եմ: Այդ երբվանի՞ց բալի կորիզը կեղտ դարձավ: Եվ ո՞վ է որոշել, որ չի կարելի դրանք գետնին գցել: Այո՛, ես գետնին եմ գցում և լավ էլ անում եմ: Չեմ ընդունում մարդու հորինած ոչ մի օրենք:
- Բայց դու պատկերացնու՞մ ես, թե ինչ կլինի, եթե ես իմ կերած բոլոր բալերի կորիզները գետնին գցեմ ու չհավաքեմ:
- Բալի այգի կունենաս:
- Ինչպե՞ս ես պատկերացնում բալի այգին քարե հատակի վրա: Իսկ որտե՞ղ են ծառերն իրենց արմատները խրելու: Երևի ներքևի հարևանի տա՞նը: Կարծում եմ` դա բոլորովին հաճելի չի լինի նրա համար:
- Մարդիկ են որոշել, որ քարի վրա ծառ չի աճում: Իսկ դու փորձե՞լ ես հավատալ, որ այս գեշ սենյակդ մի օր բալի այգի կդառնա: Փորձե՞լ ես ամեն օր ջրել կորիզները: Այդ դեպքում դու ստիպված չէիր լինի ձմռանը սառեցված բալ գնել. քո այգին քեզ ուզածիդ չափ թարմ պտուղ կտար:
Զարմացա, որ նա գիտեր իմ թուլության մասին, բայց զսպեցի, չհարցրի, թե որտեղից: Փոխարենը շարունակեցի.
- Լավ, ասենք սենյակս բալի այգի դարձավ: Իսկ ես որտե՞ղ էի ապրելու:
- Ծառի տակ,- նրա ձայնի անհոգությունը ոչ մի վայրկյան չէր անհետանում:
- Լսի՛ր, դու արդեն զայրացնում ես ինձ: Ասա, թե ինչու ես եկել և շուտ հեռացիր: Ես ժամանակ չունեմ:
- Ստում ես: Դու հիմա ազատ ես ու ձանձրանում ես: Ապրում ես ահավոր անհետաքրքիր կյանքով… Լավ, բավարարեմ հետաքրքրությունդ,- առաջին անգամ նրա ձայնից կորավ անհոգությունը, և նա մի քիչ շշուկով ու շատ լուրջ ասաց,- ես քեզ հազիվ գտա:
- Ինչու՞ էիր փնտրում: Ո՞վ ես, ի՞նչ գործ ունես իմ տանը: Հասկանու՞մ ես, ես խաղալու հավես չունեմ:
Արդեն հունից դուրս էի գալիս: Թվում էր` փողոցով անցնող մի սովորական խելագար որոշել էր պատահական դուռ ծեծել և իր զառանցանքներով հետաքրքրվող գտնել:
Իսկ նա, ձայնին նեղացած ու քնքուշ երանգ տալով, փորձեց պատասխանել հարցերիս.
- Ես չեմ խաղում: Եկել եմ քեզ պատմելու… Լավ, լավ, մի՛ զայրացիր: Հիմա ասեմ… Ես սրիկան եմ: Իսկական անուն ունեմ, բայց ու՞մ է պետք: Մայրս ինձ սրիկա էր ասում, թող էդպես էլ մնա: Վերջիվերջո, մեր անձնագրերի անունները գրեթե ոչինչ չեն ասում մեր մասին: Ուրիշների կպցրած անուններն ավելի սազական են: Եթե մորս ձեռքին լիներ, գուցե անունս հենց սրիկա էլ կդներ… Ինչևէ, ընտանիքս թողնենք:
Սրիկան լռեց, կռացավ, բալի կորիզները հատիկ-հատիկ հավաքեց, լցրեց ափսեի մեջ, տեղավորվեց բազկաթոռին և ինձ էլ խնդրեց նստել:
- Երևի սխալ սկսեցի,- գլուխը կախ ասաց նա,- պետք էր ամեն ինչ սկզբից բացատրել:
Այդ պահին խղճացի նրան: Մտածեցի, որ մի դժբախտ երեխա է, որը ծնողների հետ վիճել, փախել է, հիմա էլ ապաստան է փնտրում: Իսկ նա, վերցնելով ևս մեկ բալ (բռի պաշարն արդեն վերջացել էր), շարունակեց.
- Կատակում էի: Մայրս ինձ երբևէ սրիկա չի ասել: Այդ անունն ուրիշ տեղից եմ ձեռք բերել, բայց հանկարծ հարցեր չտաս… Պատմեմ պատմությունս, հետո կասեմ, թե ինչու եկա քեզ մոտ և ինչու եմ հենց քեզ վստահում: Որպես սկիզբ նշեմ, որ բոլորովին պատահական չէր, որ հենց քո դուռը ծեծեցի:
Ես խճճվում էի: Ոչ մի բանից գլուխ չէի հանում: Ինձ բնավ չէր հետաքրքրում, թե ինչ է պատմելու: Բայց որ այդպես սկսեց, որոշեցի չառարկել:

շարունակելի

Երկնային
15.05.2008, 21:22
Պաուլո Դոստոեվսկի

շարունակություն

Դուռը բաց էր:
Մտա հյուրասենյակ: Բաժակներն էր սրբում: Շիշը սուսուփուս վերցրի, սկսեցի բացել: Բնականաբար`մատս կտրեցի... Էս ինչ էլ ֆշշալա ֆշշում:
Գնացի խոհանոց, որ ձեռքերս լվանամ, մի բան գտնեմ փաթաթեմ մատիս: Լվացարանի ծակով հոսելիս ջուրը ժամացույցի սլաքին հակառակ էր պտտվում: Ենթագիտակցորեն նկատեցի: Պատից կախած կարտոֆիլ խառնելու բահիկն ու պյուրե սարքիչը լուսնի լույսից գժված` իրենց ստվերով թարս խաչ էին նկարել պատին: Մի քիչ ձգված: Մարմնովս սարսուռ անցավ: Հաճելի` ինչ մեղքս թաքցնեմ:

Երբ մեջքով էի կանգնած, ինձ թվաց հենց շուռ գամ`սեղանի տակից, սեփական արժանապատվության զգացումից ուռած-պայթած, դուրս կգա Վոլանդի Բեգեմոտը ու գլուխը թափահարելով մռայլ, անդրշիրիմյան ինչ-որ ռոքային դխդխկոցի ներքո ինձ կուղեկցի հետ` դեպի հյուրասենյակ: Ձեռքերս չորացնելու հետ միասին հայացքս չկտրելով անտեսանելի Բեգեմոտից` ուղղվեցի դեպի հյուրասենյակ, գլուխս տմբտմբացնելով նույն ռիթմի տակ, ինչ ինքը:

Բաժակներն էլ չէր սրբում: Սենյակի կենտրոնից պարան էր կախված: Որ խոհանոց էի գնում, չկար: Հարյուր տոկոս: Լուռ ինձ մեկնեց Պալմոլիվ մակնիշի օճառը: Ժպտալով մոտեցա ու սկսեցի օճառը քսել պարանին` զգալով, որ պոռթկալու պատրաստ հիստերիկ քրքիջս արդեն կոկորդիս մոտ է: Օղակ արեցի` կինոյում տեսածներս հիշելով: Լավ էլ ստացվեց:
- Նա քեզ սպասում է, - ասաց ու կանչեց սեղանի մոտ:
Լցված բաժակը մեկնեց ու դողդոջուն անկածանքով ասաց.
- Տիրակալի կենացը:
Քիչ մնաց ասեմ` հեսա սև տիրակալ կբերեմ գլխիդ: Բայց չասացի: Մարդ է դե հիմա: Ոմանք հավատում են, որ սատանան կա, ոմանք էլ, որ չկա: Ինչու՞ ծիծաղել:
Մանավանդ, որ թթու վարունգ չկար սեղանին:

Բաժակը շուրթերիս մոտեցնելիս հայացքս ընկավ պատին: Հեռուստացույցի վերևն ընկած, ըստ ամենայնի, վաղուց գրած, խունացած խելագար «Բարև»-ը ամեն ինչ տեղը գցեց: Մինչ այդ զսպած հիստերիկ ծիծաղը դադարեց կոկորդս խուտուտ տալ:
Երևի թե չէր սիրում ծիծաղող մարդկանց..
Անհաղթահարելի ուժով քարշ տվեց ինձ դեպի ինքնագործ, դիլետանտ կախաղանս` ճամփին քսան անգամ ոտքով գլորելով փոքրիկ աթոռակը ու զոռով կանգնացրեց վրան: Դե թեթև եմ..
Պալմոլիվի հոտը քթիս խփելն ու էդ անասունի դռան զանգը հնչելը մեկ եղավ:

Վեր թռա...Հեռախոսն էր:
Վերցրեցի:
Անծանոթս է..

Երկնային
21.05.2008, 21:30
Չորրորդ փուլ

Երկնային
22.05.2008, 13:09
Հանս Քրիստիան Անդերսեն

Ճամփորդող փոքրիկ սրիկան

շարունակություն

Եվ նա սկսեց առանց երկարացնելու.
- Մտերիմներիս շրջանակը գնալով նեղանում էր: Մի ցուցակ էի կազմել: Ամեն օր տուն գալիս նորանոր անուններ էի ջնջում: Եվ դրանք շատ մտերիմ մարդիկ էին, գիտե՞ս: Ուղղակի ամեն մեկն իր համբերության սահմանն ուներ: Մեղավորը միայն ու միայն ես էի: Սրիկա էի: Եթե կուզես, ես նրանց համար չէի: Ես այլմոլորակային էի… Մի խոսքով, հոգնեցի իրականությունից և որոշեցի փախչել դրանից, ճամփորդել:
Գուցե պատմությունս փոքրիկիշխանոտ թվա, բայց հավատացնում եմ, որ ես վարդ չունեի, իսկ ճամփորդությունս իրականությունից դուրս էր. իմ մի մասնիկը շարունակում էր մնալ այնտեղ, որտեղ էի:
Առաջինը հանդիպեցի մի աղջկա, որը սկզբում այնքան էլ բարեհամբույր չէր, սակայն հետո ներողություն խնդրեց, ինձ գրկեց: Հանձնարարություններ էր տալիս. երևի դասախոս էր: Բայց նրա պահանջները մի տեսակ չէին համապատասխանում դասավանդվող առարկային: Հետո ուշադրությունս գրավեց նրա սև պայուսակը և դրա մեջ երևացող Մարկեսի «Հարյուր տարվա մենության» հայերեն թարգմանությունը` սև ու սպիտակ գիրքը: Ես երևի նրա դերը սխալ էի ընկալում. չգիտեի, թե Մարկեսն ինչ կապ ունի… Շուտով սուսուփուս հեռացա:
Այնտեղից հետո հայտնվեցի Վարդաստան կոչվող երկրում, որտեղ ամեն ինչ վարդագույն էր` ծառերը, գետերը, հողը, մարդիկ, ծաղիկները, փողոցները, մեքենենաները, շենքերը… Եվ նրանք երջանիկ էին: Վատը չէին տեսնում: Բայց այդպես ահավոր ձանձրալի էր: Երկար չդիմացա: Կանգնեցի նրանց գլխավոր հրապարակում ու հայտարարեցի, որ կյանքն այնքան էլ վարդագույն չէ, որքան նրանց թվում է, որ այդպես ապրելը ձանձրալի է… Լավ չէի հասկանում, որ դա նրանց կյանքն է, իմը չէ, որ թեկուզ ես այնտեղ ոչ մի հետաքրքիր բան չգտա, կան մարդիկ, որոնք սիրում են իրենց երկիրը… Սպասում էի, որ կհարձակվեն, կքարկոծեն: Բայց ոչ ոք չմոտեցավ: Միայն հաջորդ օրը մի բարեհամբույր կին, որը տեսավ, որ իրենց երկիրը դուրս չի գալիս, վարդագույն ակնոց նվիրեց ինձ` ասելով, որ պետք կգա, երբ հոգնեմ կյանքի սև մասերից, որոնք շատ կլինեն իմ ճամփորդության ընթացքում: Ու խորհուրդ տվեց գնալ նարնջագույն մարիոնետի մոտ…
- Դա ո՞վ է,- հետաքրքրվեցի:
- Համբերի՛ր, ամեն ինչ կպատմեմ,- մի քիչ նեղացած տոնով ասաց սրիկան,- ես չգիտեի, թե որտեղ էր նարնջագույն մարիոնետը: Իսկ կինն ինձ բացատրեց: Պարզվեց` մի փոքրիկ կղզու վրա պետք է սպասեի նրան, մինչև գար: Հեռու չէր, շուտ հասա: Սպասում էի… Ջրի մի կաթիլ քսվեց դեմքիս: Սառն էր: Քամին չկամեցավ, որ այդպես մնամ. քշեց-տարավ անմիջապես: Սառնարանից հայացքս հանեցի ու դրեցի քարին, որ դիմավորի հեռվից եկող մարիոնետին: Բայց փայտե խաղալիքն ուշանում էր. երևի թելերը խճճվել էին: Իսկ Վարդաստանից դեռ վարդագույն մնացած մազերս փախչում, հեռանում էին: Չգիտեի` ուր են գնում:
Սկիզբը, ինչքան էլ անհավանական լիներ, գոնե հասկանալի էր: Իսկ այդ կղզուց սկսած արդեն ոչինչ գլուխս չէր մտնում, բայց չէի ընդհատում` փորձելով որսալ ամեն մի բառը և հուսալով, որ, այնուամենայնիվ, շուտով նրա ասածները տեղ կհասնեն: Իսկ նրա հեչ պետքը չէր, շարունակում էր պատմել.
- Ու ես հանդգնում էի մի քիչ հալած հայացքս ճանապարհին հառել, որ նարնջագույն հագած մարիոնետի ուրվագծերը տեսնեի: Ասես պոռնիկ լինեի: Թվում էր` նրան որոնելն անբարոյականություն էր, նույնն էր, ինչ ամեն գիշեր մեկի, ո՛չ, անգամ երկուսի, երեքի, չորսի, հինգի հետ քնելը, և սեռը կապ չուներ…
Զգացի, որ եթե չընդհատեմ, ավելի եմ խճճվելու:
- Ես ոչինչ չեմ հասկանում քո խոսքերից: Դեռ սկիզբը էլի մի քիչ մարսվեց, բայց ի՞նչ մարիոնետ, ի՞նչ պոռնիկ:
- Է՜հ, էս ի՜նչ անհետաքրքիր մարդ դուրս եկար,- ջղայնացավ,- ինձ համար այնքան էլ կարևոր չէ քո հասկանալ-չհասկանալը: Ես պարզապես պատմել եմ ուզում, իսկ դու վերջում եզրակացություններ կանես: Այլևս չընդհատես:
Մի քիչ զայրացա, մի քիչ էլ ամաչեցի, բայց որոշեցի, ինչ էլ լինի, մինչև վերջ լսել ու չընդհատել. ինձ շատ էր հետաքրքրում, թե որտեղից գիտեր իմ բալամոլության մասին:
- Անողոքաբար ուշանում էր: Սառցե հայացքս արդեն ջուր էր դառնում: Շուտով էլ ոչինչ չէր մնալու: Եթե մի քիչ էլ ուշանար, ջուրը կեռար: Չէ՞ որ տաք էի, կրակ էի: Բայց թե եռար սառնարանից հանված հայացքս, կգոլորշանար նաև, կցրվեր մթնոլորտով մեկ, և նա չէր տեսնի ինձ: Կնայեր երկու դատարկ փոսերի, որոնք մի ժամանակ աչքեր էին եղել, հետո` սառույց, հետո` ջուր, հետո` գոլորշի, որ սավառնում էր երկնքում…
Բայց նա այդ աստիճանի չուշացավ… Եկավ: Այնքա՜ն լավն էր թվում, այնքա՜ն բարի: Սիրեցի այդ խաղալիքը: Բռնեցի նրա թելերից: Կարծում էի` ես եմ խաղացնում, բայց իրականում նա էր թելադրում, թե ինչպես շարժեմ թելերը: Հիմար էի: Չէի հասկանում: Ես կարմիր էի ոտքից գլուխ, բայց չգիտեմ, թե ինչպես էր ընդունում դա: Գուցե արյուն էի նրա համար: Դա հեռու չէր ինձնից. մահս այդպես է լինելու` արնաշաղախ մարմին:
Սարսռացի, երբ այդ տեսարանը պատկերացրի, բայց որոշեցի չընդհատել: Այնուամենայնիվ, նա նկատեց դեմքիս արտահայտությունը և ասաց.
- Ոչինչ, դիմացիր: Հենց անիրականից դուրս եմ գալիս, սարսռում ես… ուցե կրակ էի նրա համար: Այո՛, այո՛, այրող բոց էի: Ընդհանրապես, մարդիկ վառվում են ինձ դիպչելիս: Ես իմ բոցերով լիզել էի նաև մարիոնետին, բայց նա չէր վախենում… թե՞ հաճույք էր ստանում կրակիս պատճառած ցավից: Ու չէր էլ ուզում այրվածքները բուժել, վերքերին սպեղանի դնել: ուցե կակաչ էի` այն մեկից, որ աճում էր կղզում, և տասնյակ մեղուներ էին սնվում նրանից: Թե՞ թմրանյութի հերթական դոզան էին ստանում: Ես մարիոնետի դոզան էի:
Թվում էր` մարիոնետս ինձ շատ լավ հասկանում էր: Ես ընտելացա նրան: Բայց ահավոր էր: Հիմա հիշում եմ Փոքրիկ իշխանի աղվեսի շաբլոն դարձած խոսքերը: ուցե ընտելացնողը պետք է պատասխանատու լինի, բայց դա երևի ցանկալին է, ոչ թե իրականությունը, ոչ անգամ դրանից դուրսը: Սու՛տ է, ոչ մի ընտելացնող երբևէ պատասխանատվության զգացում չի կրում: Նա կարող է շատ հանգիստ քեզ շպրտել, թողնել մի կողմ, արհամարհել և նույնիսկ չնկատել, որ ամբողջությամբ հրաժարվում է պատասխանատվությունից: Այնպես որ, երբևէ թույլ չտաս՝ քեզ որևէ մեկն ընտելացնի. հետո շատ ես տառապելու: Պետք է անկախ լինել: Իսկ դու ընտելացրու միայն այն դեպքում, երբ վստահ ես, որ պատասխանատվություն կրելու ես… Շատ դժվար է, բայց հրաշալի:
Մի քիչ զայրացա, որ ինձնից երկու անգամ փոքր այդ մարդուկն ինձ խրատեց, բայց չէի կարող ժխտել, որ նրա ասածի մեջ ճշմարտություն կա:
- Նարնջագույն մարիոնետն ինձ ընտելացրել էր, բայց բրախել,- շարունակեց,- երևի շատ երկար մնացի կղզու վրա: Ասենք, փախչելու տեղ էլ չունեի: Շարունակում էի նրա հետ խաղալ, իսկ նա հարձակվում էր ինձ վրա, խճճում իր թելերի մեջ: Իսկ երբ նա էր որոշում խաղալ, և ես հրաժարվում էի, նախատում էր: Մարիոնետս մեղք չուներ, թեև պետք է որ անգիր իմանար այդ շաբլոն խոսքերը: Մեղավորը ես էի, որ թույլ տվեցի ընտելացնել: Երբ արդեն անտանելի էր դարձել, որոշեցի ամեն գնով հեռանալ: Մի գեղեցիկ օր խճճեցի մարիոնետի բոլոր թելերը, դրանք այրեցի, մարմինը մաս-մաս արեցի, լիճը նետեցի, որից հետո թռա ջրի մեջ ու լողացի ուր աչքս կտրեր:
Սրիկան տխրեց: Անհարմար լռություն էր տիրում: Ստիպված հարցրի.
- Ափսոսու՞մ ես:

շարունակելի

Երկնային
23.05.2008, 18:18
Ժորժ Սանդ

Սովորական պատմություն կոճակի մասին

Կոճակի մասին պատմվածքները հատուկենտ են, ավելի քիչ, քան հագուստի և արդուզարդի այլ պարագաների մասին, թեև կոճակը, եթե նկատել եք, ոչ մի բանով մնացածներին չի զիջում: Բայց ամենևին չեմ պատրաստվում քննադատել այն բոլոր գրողներին, ովքեր, դրա իրավունքը բնավ չունենալավ, բացարձակ անուշադրության են մատնել կոճակի նման կարևորագույն պարագան, այլ ինքս, փորձելով չնմանվել նրանց, գրում եմ մի սովորական պատմություն կոճակի մասին:
Մարին գնել էր ամառային շորիկ` վրան պատկերված աշնան կարմրակապույտ տերևներ: Շորիկն այդ նրան շատ էր սազում, որովհետև փայլուն կերպով ընդգծում էր դիետաներով մաշեցրած, հազար չարչարանք տեսած մարմինը: Իսկ կարմրակապույտ տերևներն ունեին մի հզոր ազդեցություն. Մարիի ընկերուհիների մոտ նրանք առաջացնում էին ոչ թե նախանձ ու չարություն, այլ սեր դեպի սովամահություն: Ամառային շորիկն այդ յուրահատուկ էր նաև նրանով, որ վրան ուներ ութ նախշուն կոճակ, որոնցից չէին վաճառում ոչ մի խանութում, ասում էին` դրանք ձեռքի եզակի աշխատանք էին:
Երբ Մարին հագնում էր իր շորիկը, բոլորը հիացմունքից ճպճպացնում էին աչքերը: Ոմանք, հատկապես` աղջիկները, ուզում էին բացել կոճակները, հանել նրա վրայից այդ հրաշք շորը ու գցել իրենց հագը, իսկ ոմանք էլ, հատկապես` տղաները, ուղղակի ուզում էին բացել կոճակները:
Դժվար է ասել` շատ բացել-փակելուց, քաշքշելուց, թե ուղղակի բարի աչքից, բայց այնպես եղավ, որ շորիկի նախշուն կոճակներից հինգերորդը կորավ:
Իր աղետալի կորուստը Մարին հայտնաբերեց քաղաքային տրանսպորտում, երբ նկատեց, որ մարդկանց հայացքները սովորականից ավելի աշխուժորեն են վեր ու վար անում աշնանային տերևների վրայով: Հինգերորդ կոճակն էլ ճիշտ այնտեղ էր, որտեղ մեր նախատատ Եվան թզի տերև էր հագնում: Քանի որ Մարին չուներ թզի տերև, իսկ իր ունեցած տերևներն էլ առանձնապես ոչինչ չէին փակում, նա անմիջապես դուրս թռավ տրանսպորտից, նստեց տաքսի ու իրեն տուն գցեց:
Դա սովորական օր չէր. այդ օրը հեռավոր երկրից վերադառնալու էր Մարիի վաղեմը ընկերը` Գարին, որին Մարին չէր տեսել ուղիղ մի տարի: Աղջիկն այնպես էր սպասում այդ օրվան. մի ամբողջ տարի իրեն խոշտանգել էր գազարով ու կաղամբով, գտել էր ամենաչքնաղ շորիկը և ժամերն էր հաշվում, թե երբ է գալու իր պարզապես ընկեր Գարին, որ ժպտա իրեն ու ասի` սիրուն ես: Իսկ Գարին դեռ ոչինչ չգիտեր Մարիի դիետաների, չքնաղ շորիկի ու նախշուն կոճակների մասին:
«Եվ այդպես էլ չի իմանա...»,- տխուր մտածեց Մարին ու հոգոց հանեց: Առանց հինգերորդ կոճակի, որի նմանը աշխարհի ոչ մի խանութում չկար, շորիկը ո՞նց հագներ: Իսկ դա իր միակ հագուստն էր, որն այդպես հաջողությամբ ի ցույց էր դնում մի տարվա տքնաջան ու սովատանջ աշխատանքը:
«Ոչ էլ թե կնկատեր»,- ավելի տխրեց Մարին` հիշելով այն բոլոր դեպքերը, երբ Գարին, իրեն ոտքից գլուխ տնտղելու փոխարեն, միայն համեստաբար ժպտացել էր ու հայացքը թեքել:
«Երբեք էլ նրան դուր չեմ եկել»,- արդեն աչքերը լցրեց դժբախտ աղջիկը ու բացեց սառնարանը` հանելով իր ունեցած ամենայուղոտ ուտելիքը:
Ծամելով երշիկը` հիշեց նաև Գարիի ուղարկած նամակների չնչին քանակը ու մի կուշտ հեկեկաց: Զանգեց իր ամենամոտ ընկերուհի Լիլիին, որը մանկուց չխոսկան էր, բայց դրա փոխարեն ուներ հոյակապ ականջներ` անվերջ լսելու տաղանդով:
- Գարին չի ուզում ինձ տեսնել,- ասաց Մարին` տեղեկացնելով ընկերուհուն իր վերջին
եզրահանգման մասին:
Լիլին լսեց ընկերուհու վիշտը ու մխիթարեց նրան իր իմաստուն լռությամբ:
Այդ ժամանակ Գարին հուզված քայլում էր փողոցով ու մտածում Մարիի մասին: Մի տարի էր` նրան չէր տեսել, բայց չկար այնպիսի օր, որ չհիշեր իր ընկերուհի Մարիին: Լինելով ամաչկոտ` սիրտ չէր անում ուղարկել նրան իր գրած բոլոր նամակները: Իրեն քաջության հաղորդող որևէ նշանի էր սպասում Մարիի կողմից: Բայց հիասթափվելով Մարիի թերզարգացած ազդանշանային համակարգից ու ոգևորված իր վերջերս կարդացած «Ալքիմիկ»-ով` փորձում էր հետևել իր շուրջը հայտնվող ցանկացած այլ նշանների, որոնք գուցե և որևէ տեղեկություն տային իր ու Մարիի պարզապես ընկերության մասին: Դե եթե Կոելիոն ասում էր` հետևիր նշաններին, ո՞վ էր Գարին, որ կասկածի տակ առներ այդ մեծության խոսքերը: Եվ հիմա էլ, վերադառնալով իր հարազատ քաղաքը, որտեղ ապրում էր Մարի անունով հրաշք աղջիկը, Գարին մտածում էր` անմիջապե՞ս գնալ նրան այցելության, թե՞ չշտապել: Սպասում էր նշանի. արդեն տակնուվրա էր արել ամբողջ քաղաքը, բայց ոչ մի կարգին նշան աչքով չէր ընկել:
«Եթե Մարին ուզում է ինձ տեսնել, նշան տուր ինձ»,- վերջին անգամ մտքում կրկնեց Գարին` խոսելով ինքն էլ չգիտեր` ում հետ:
Քիչ էր մնում այդ վերջին փորձն էլ անհաջող անցներ, երբ հանկարծ Գարիի ոտքը կպավ մի փայլուն առարկայի, որն անմիջապես օդ թռավ և մի քանի պտույտ կատարելով` ընկավ տղայի գլխին, այնտեղից էլ` ուղիղ ձեռքի մեջ: Գարին բացեց ափը ու ապշած նայեց որտեղից որտեղ հայտնված նախշուն կոճակին, որի նմանը դեռ երբևէ չէր տեսել:
«Նշա~ն»,- աշխարհով մեկ եղավ Գարին:
Անմիջապես զանգեց իր ամենամոտ ընկերուհի Լիլիին ու պատմեց իր վերջին կանխազգացման մասին.
- Մարին ուզում է ինձ տեսնել:
Լիլին լսեց ընկերոջ ուրախությունը ու ոգևորեց նրան իր խանդավառ լռությամբ:
Գարին սլացավ դեպի Մարիի տուն` ձեռքի մեջ ամուր սեղմելով կոճակը:
Դա ճիշտ այն պահն էր, երբ Մարին աղի արցունք էր թափում իր կորած կոճակի ու գրողի տարած Գարիի համար` դատարկելով սառնարանի պարունակությունը:
Հասնելով իր վաղեմի ընկերուհու տանը` Գարին իրեն կարգի բերեց, ուղղեց մազերը, հետո նայեց շուրջը ու նկատելով մոտակայքի աղբարկղը` կոճակը շպրտեց նրա մեջ: Սակայն նախշուն հինգերորդը, աղբամանի մեջ իր հանգիստը գտնելու փոխարեն, կպավ նրա ծայրին ու հետ շպրտվեց Գարիի ոտքերի մոտ:
Գարին զարմացավ. սովորաբար իր աչքն ու ձեռքն անվրեպ էին: Մի պահ մտածեց` հետ նետել կոճակը, թե ոչ, ապա հիշեց «հետևիր նշաններին»-ը, գետնից վերցրեց նախշուն կոճակը, խնամքով դրեց գրպանը ու սեղմեց Մարիի տան զանգը:
Այդ օրվա վերջում Լիլիի ականջները ևս մեկ անգամ ապացուցեցին իրենց տաղանդը:
Իսկ Գարին դուրս եկավ Մարիի տնից միայն հաջորդ առավոտյան, ինչն ինքնին լավ նշան էր:
Թե ինչ եղավ հինգերորդի հետ, թող գրվի կոճակի մասին մի նոր պատմության մեջ: Միայն այն գիտեմ, որ Մարին դեռ երկար հագավ իր շորիկը` ի դեպ առանց թզի տերևի:

Երկնային
25.05.2008, 16:35
Վիկտոր Հյուգո

Մոխրոտի հետամուսնական կյանքը


(Ֆանտազիա` հիմնված համանուն հեքիաթի ու Ուլուանայի կողմից գրված “Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից” հոգեվերլուծական տրակտատի վրա)

Մոխրոտն օր ու գիշեր անց էր կացնում խոհանոցում: Իր առաջին սիրեցյալ Վաղոյի անհետանալուց հետո նրա փխրուն հոգում այդպես էլ չսպիացավ մերժված ու լքված լինելու զգացումն ու Մոխրոտը փորձում էր մուռը հանել աման-չամաններից: Նրա մոտ, ինչպես պարզել էր պալատական հոգեբանը, թերարժեքության բարդույթ էր առաջացել Վաղոյի կողմից լքվելուց հետո, դրան ավելացել էր Արքայազնի հետ ոչ այնքան հաջող ընթացող սեռական կյանքը, որն էլ նրան մղում էր սուբլիմացիայի. առավոտից իրիկուն նա պրտում էր թագավորական պալատի ողջ ամանեղենը` քթի տակ մրմնջալով` “պրտի, պրտի, Պրտուշկի~ն”: Սպասքը փայլում էր մաքրությունից, բայց միևնույն է, նա ամեն երեկո ջանադրաբար մի քանի ժամ մոխրով պլպլացնում էր պղնձե կաթսաներն ու հերթով չորացնում:
Մոխրոտի սկեսրոջ` թագուհու երակներում ինչ-որ մի աննշան վտակ հայի արյուն էր հոսում, որն էլ բավարար էր, որ նա առավոտից իրիկուն փնթփնթար խեղճի վրա, թե թագավորական ընտանիքի հարսն է՞լ էսպիսին կլինի, փոխանակ սիրունանա, քսմսվի, հագնվի ու պարահանդեսներից աչք չբացի, նա միայն մաքրում ու փայլեցնում է պալատը` ամենաժրաջան աղախնուց առավել ջանք ու եռանդով: Դրա փոխարեն, աղախինների ու ծառաների խելքը գնում էր Մոխրոտի համար: Ախր նույնիսկ հեքիաթում չէին կարդացել, որ Արքայազնի կինն ինքնուրույն կհագնվի, ինքը կհավաքի իր անկողինը, կավլի սենյակն ու փոշին կհավաքի, ամեն օր պատուհան կլվանա, դեռ այդքանը բավարար չէ, անգամ կհասցնի տարբեր կերակուրներ պատրաստել ողջ արքունիքի համար` մի քանի հավելյալ էկզոտիկ ուտեստներ էլ միշտ նախատեսում էր տարբեր հյուրերի համար, որոնք ամեն օր այցելում էին արքայական պալատը: Է~հ, թագավորի տանն ապրելն էլ մի բան չի: Ով ասես կգնա-կգա: Էլ իշխաններ ու բարոններ, էլ դեսպաններ ու մարկիզներ, չհաշված բազմաթիվ փերիներին ու կախարդներին, ովքեր օգնում էին արքայական ընտանիքին տարբեր մութ ու գաղտնի հարցերում:
Թագուհու խնդրանքով պալատական հոգեբանը շաբաթը երեք անգամ մի ժամով Մոխրոտի հետ առանձին զրույցներ էր ունենում, փորձում պարզել նրա այս տարօրինակ հակվածության պատճառները: Բայց Մոխրոտը, թեև միամիտ տեսք ուներ, իրականում հե~չ էլ միամիտը չէր, նա պարզ հասկանում էր, որ հենց որևէ մեկը, թեկուզ հոգեբանն ինքը, իմանան այն ,մասին, որ իր կարմիր խնձորը սարքովի էր, ինքը դրանից հետո ավելի շուտ իր սեփական ծոծրակը կտտեսնի, քան Արքայազնին ու պալատը: Այդ պատճառով էլ նրանց զրույցները ոչ մի արդյունք չէին տալիս: Սեանսի ժամանակ Մոխրոտը ոչ թե թախտին մեկնված լսում էր հոգեբանի տված խորհուրդներն, այլ անհամբեր սպասում, թե երբ են ավարտելու, որ մի լավ կարգի բերի սենյակը: Իսկ հոգեբանը եղունգները կրծելու ու բեղերը պոկոտելու սովորույթ ձեռք բերեց: Մի քանի ամսվա անօգուտ չարչարանքից հետո հոգեբանը սեփական դիմումի համաձայն աշխատանքից դուրս եկավ: Նա այն աստիճան էր հիասթափվել իր մասնագիտությունից, որ գնաց հեռու մի քարանձավ ու դարձավ ճգնավոր: Դե իսկ Մոխրոտը, վաստակաշատ հոգեբանի գիտելիքները հողին հավասարեցնելուց հետո, ինքն իրենից շատ գոհ, նոր թափով կպավ իր աման-չամաններին:
Արքայազնն արդեն վաղուց հույսը կտրել էր, թե իրենց հարաբերությունները երբևէ դեպի լավը կգնան, ու արդեն ճարահատ կողքերն էր նայում` սիրունիկ մեկին գտնելու հույսով: Այս անգամ ինքն իրեն ազնիվ խոսք էր տվել, որ իր նոր սիրեցյալի ոտքի համարը 43-ից փոքր չպիտի լինի: Թե չէ` ընկավ փոքր ոտքի հետևից ու տես, թե ինչ օյին բերեց իր ու ծնողների գլխին:
Մայր թագուհին օրնիբուն մտմտում էր, թե ինչ կարելի է անել` որդու ընտանեկան կյանքը բարելավելու համար: Ախր նա լավ էր տեսնում, որ Մոխրոտը ամուսնուն դիմավորելիս ոչ թե գիրկն է նետվում նրան համբուրելու, այլ չոքում է դիմացն ու… (դե չէ, վայ, հեքիաթ ա, մի ոգևորվեք) սկսում փայլեցնել նրա ցեխոտ կոշիկները: Մի խոսքով, իրավիճակն անտանելի էր:
Մի օր թագուհուն հերթական անգամ այցի էր եկել իր լավ բարեկամ կախարդուհին, ու նրանք սենյակում փակված` խորհրդակցում էին, թե ոնց անեն, որ հարևան երկրի թագուհու ձեռքից վերցնեն նրա հայելին: Ասում են` կախարդական էր, համ ամբողջ օրը նայողին էր գովերգում, թե` չկա քիզի~ նման, քիզ նման, քիզ նման, դուն իս աննման… համ էլ ինչ ուզում էիր` ցույց էր տալիս: Դե իսկ քանի որ պալատում թագավորն առավոտից իրիկուն փռված էր հեռուստացույցի դիմաց ու լուրեր էր նայում, մայր թագուհին զրկվում էր իր սիրելի սերիալներից: Կարճ ասած` հայելին ոչ թե շքեղություն էր թագուհու համար, այլ անհրաժեշտություն: Մեկ էլ հանկարծ, թագուհին որոշեց կախարդուհու հետ կիսել իր դարդերը` հարսի հետ կապված: Կախարդուհին լսեց, լսեց ու համաձայնեց մի կլորիկ գումարի դիմաց Մոխրոտին էնպես թուղթուգիր անել, որ նա խոհանոցի տեղն էլ մոռանա: Նաև խոստացավ, որ հարևան երկրի թագուհին իր ձեռքով հայելին նրան նվեր կուղարկի, հենց որ խմի իր պատրաստած թուրմը: Դե, մայր թագուհին ժլատ կին չէր: Ճիշտ է, ուշքը գնում էր զարդեղենի ու այլ զիզի-բիզի բաների համար, բայց արքայական գանձարանից փող հանել երբեք չէր երկմտում: Նա շռայլորեն վարձատրեց կախարդուհուն ու սկսեց անհամբեր սպասել:
Մի շաբաթ էլ չէր անցել, երբ մի ծանրոց բերեցին պալատ` հայտնելով, որ այն հարևան երկրից է, և որ միմիայն թագուհին պետք է այն բացի: Թագուհին անմիջապես հասկացավ, որ կախարդուհին խոսքի տերն է եղել: Ծանրոցը բացելով` նա գտավ հայելին ու մի կարճ գրություն` “Ուղիղ կեսգիշերին պահեք հաելին Մոխրոտի դեմքին ու երեք անգամ կրկնեք հետևյալ բառերը` Հայաստան, Լոռի,
Թումանյան, Անբան Հուռի”:
Թագուհին աշխարհով մեկ եղավ: Արեց ամեն ինչ ճիշտ այնպես, ինչպես նշված էր նամակում ու հանգիստ սրտով գնաց քնելու:
Առավոտյան Թագուհին վրան գցեց իր արքայական ծիրանի խալաթն ու փորձեց գտնել հայելին, որ իրեն կարգի բերի, ու դե տրամադրությունն էլ կբարձրանար, առավոտ շուտ հայելու գովքը լսելով: Բայց ինչքան փնտրեց, ուր ասես նայեց, հայելին չկար ու չկար: Նման մի թանկարժեք գանձի փնտրտուքներին միայն հարազատ մեկը կարող էր մասնակցել, աղախինները գուցե գտնեին ու թաքցնեին իրենից: Պետք էր Մոխրոտին գտնել: Թագուհին վազեց խոհանոց: Խոհանոցում ոչ ոք չկար: “Հա, երևի բակն է ավլում”, մտածեց թագուհին ու իջավ բակ: Էնտեղ էլ չէր: Ողջ պալատը տակնուվրա անելուց հետո թագուհին մտավ Մոխրոտի ննջարան: Ու ի~նչ տեսնի, որ լավ լինի. Մոխրոտս բազկափոռին փռված պոպկորն է ուտում, հայելին էլ դրել է դիմացն ու ինչ-որ համերգ միացրել: Թագուհու ոտքերը թուլացան:
- Աղջիկ ջան, իմ հայելին քեզ մոտ էր հա… Փառք աստծո, ես էլ իմացա թե կորցրել եմ: Դե լավ, շուտ վեր կաց, մարդդ որսի է գնում իշխանների ու կոմսերի հետ: Վեր կաց մարդուդ ճամփու դիր:
- Հա լավ դե մամ,-անտարբեր ասաց Մոխրոտը,- բան եմ նայում: Եվրավիժնն ա, փոխանակ նստես կողքիս ու հետս նայես, ինչ ես ասում: Նստի նայենք, մամ, էն Հայաստանի աղջիկն էնքան էլ լավն ա, երնեկ ինքը հաղթի:
Ու էստեղ մեր Մոխրոտը մի պահ թունդ կարմրեց` ասեց Հայաստան, հիշեց իր Վաղոյին ու աչքերը լցվեցին:
Թագուհին էլ պակաս չէր հուզվել: Նոր միայն հասկացավ նա իր ասած կախարդական խոսքերի զորությունը`
Հայաստան, Լոռի,
Թումանյան, Անբան Հուռի…
Բայց դրանից հետո ամեն բան իր տեղն ընկավ արքայական պալատում: Ծառաներն իրենց գործն էին անում, դե իսկ Արքայազնի կինը, ինչպես վայել է արքայական ընտանիքի անդամներին, մատը մատին չէր տալիս: Միակ տուժողն եղավ թագուհին` Մոխրոտը հայելուց չէր պոկվում, առավոտից իրիկուս համերգ էր նայում, էն անտեր մուզ տեվե են ասում, ինչ են ասում, իսկ թագուհին ամեն երեկո ամուսնուց թաքուն գնում էր բարեկամ կախարդուհու մոտ` միասին սերիալ նայելու…

Երկնային
26.05.2008, 23:17
Գաետանա Կազանովա

Կկորչեմ

Հենց հասկանամ` հարություն է սա, թե մահ,
Հենց հասկանամ` քեզ ատում եմ, թե պաշտում,
Անէանա ուղիս պատող մուժը չար`
Մեր «ես ու դու» -ն երգ կդառնա` հավերժ «մենք»:

Հենց դադարի սիրտս ոռնալ կարոտից,
Դողը մարմնիս խենթությունս չմատնի,
Ու արյունս չմոլեգնի քեզանով՝
Կհասկանամ, որ մեռնում եմ ապրելով:

Հենց էլ չզգամ ջերմ շուրթերիդ կիրքը գիժ,
Խորշակի պես հոգիս այրող շունչդ տաք`
Տիեզերքը խղճուկ անկյուն կդառնա,
Ուր ես մեկ է` անհետ, անդարձ կկորչեմ:

Երկնային
27.05.2008, 22:37
Օսկար Ուայլդ

Պայքար

Սարից իջավ մի ձիավոր
Երազկոտ էր ու խելագար,
Րոպեներին այս մոլագար
Ժամանակը թվաց մի դար:
Ի ՞նչն էր նրան այդքան հուզում
Կարոտախտի խաչմերուկում:

Հեռանում էր նա սարերից`
Երազկոտ էր ու խելագար,
Ռումբի նման որոտալով`
Աղմկում էր գետը վարար
Ցնորքներով իր խելագար:
Ի ՞նչն էր նրան այդքան հուզում
Րոպեներին այդ մոլագար:

Հառաչում էր գետը վարար
Անիծում էր նա սարերին,
Յասամանի բուրմունքն անգին
Անգամ նրան չպահեցին:
Սողոսկում էր նաև քամին
Տակնուվրա անում հոգին,
Անուրջները կործանվեցին,
Նեռն էր նրան այդժամ տանջում
Ընկղմելով աղջամուղջում:

Մահվան տեսիլք նրա աչքին,
Որդիների ձայնն ականջին
Ռեքվիեմ էր կարծես հնչում,
Անգամ սրտի խոր անկյունում
Ցավն էր նրան ընդմիշտ տանջում
Ի ՞նչն էր նրան այդքան հուզում
Րոպեներին այն մոլագար:

Երկնային
02.06.2008, 13:14
Հինգերորդ փուլ

Երկնային
29.06.2008, 22:10
Սերգեյ Եսենին

Թատերական փողոց, քսանինը

Պատրիկը ներս մտավ նեղլիկ փողոցում կուչ եկած երաժշտական փոքրիկ խանութը: Լավ գիտեր, թե ինչ է գնելու:
- Համոզված եմ, որ տեղյակ եք, բայց մի անգամ ևս հիշեցնեմ, որ այս սարքավորումները չափազանց հզոր են տնային պայմանների համար: Հավանաբար ստուդիա ունեք, այնպես չէ՞:
Պատրիկը նայեց իրեն ինչ-որ բաներ բացատրող վաճառողին ու հեգնական ժպտաց: Հեռախոսը զնգաց գրպանում, բայց այս էլ որերորդ անգամ, չպատասխանեց զանգին: Միայն դժգոհությամբ մտածեց. «Նորից նա է»:
Վճարեց իր գնումների համար և նայեց խոշոր տուփերին` մտածելով, որ հեշտ չի լինի այս բեռը մինչև մեքենան հասցնել:
- Համոզված եմ, որ գոհ կմնաք, միայն թե հիշեք, որ վագր եք գնել, ոչ թե տնային կատվիկ:
Պատրիկը քմծիծաղ տվեց: Վաճառողը, որն արդեն վաղուց երիտասարդ չէր, շտապեց օգնել նրան, և միասին տուփերը տարան, տեղավորեցին հնամաշ, բայց տարողունակ մեքենայի մեջ: Հեռանալուց առաջ Պատրիկը հայացքը շինծու հետաքրքրությամբ սևեռեց վաճառողի վրա ու փորձելով լուրջ ձևանալ` արտաբերեց.
- Լսիր, բարեկամ, քեզ ասե՞լ են, որ դու անտանելի նման ես Միք Ջագերին:
Եվ չսպասելով զարմացած մարդու պատասխանին` նստեց իր հին, փոշոտ մեքենան ու քշեց դեպի Թատերական փողոց` ընկերոջ տուն, որտեղ տղերքն արդեն վաղուց իրեն էին սպասում:
...
Միխալը տեղավորվեց բազկաթոռի մեջ ու սկսեց շրջել հեռուստացույցի ալիքները` իրար հետևից համտեսելով չեխական հեռուստածրագրերը: Աշխատանքային օրը նոր էր ավատվել, և նա իր երեկոն անցկացնում էր սովորականի նման` անհամ ընթրիք, դառը թեյ ու միակ ընկեր հեռուստացույց: Ինչպես միշտ, բոլոր սենյակներում վառված էին լույսերը. Միխալը ծանր էր տանում մութը: Բայց ուզեր, թե չուզեր, հոկտեմբերյան հանգիստ օրը հետզհետե վերածվում էր հոգնած գիշերվա:
...
Թերեզան շորերով պառկած էր լոգարանի մեջ և ոչինչ չարտահայտող հայացքով նայում էր իր մարմինն ու թաց հագուստը գրկած ջրին: Իր առաջին երեկոն էր նոր բնակարանում: Արդեն տեղավորել էր իրերը մի մասը ու հասկացել, որ արածը անիմաստություն է: Ինչո՞ւ էր տեղափոխվել, ի՞նչ նոր կյանք էր ուզում սկսել. այստեղ, ինչպես և ամենուր նրան միայն մի բան էր սպասում` միայնակություն: Ոչ ոքի պետք չէր, անգամ սեփական երեխաներին: Ոչ ոք երբեք չէր այցելելու նրան, ոչ էլ նամակ էր գրելու, նույնիսկ Սուրբ Ծնունդին: Նրա կյանքը վաղուց արդեն ավարտված էր, մնում էր միայն այդ փաստին պաշտոնական բնույթ տալ: Նա ձեռքը գցեց քիչ այն կողմ ընկած հարդարիչին, որով առավոտյան մազերն էր կարգի բերել: Օդում պահելով էլեկտրական փոքրիկ սարքը` միացրեց այն ու նորից նայեց իրեն գրկած ջրին: Մնում էր միայն պաշտոնական բնույթ տալ...
...
Երկար-բարակ կատակներից, գարեջրից ու ծխախոտներից կշտացած` տղաները հզոր դինամիկները վերջապես հանեցին տուփերից: Էլեկտրական կիթառը միացրեցին դրանց և հիմա պիտի ստուգեին, թե ինչի է ունակ Պատրիկի գնած վագրը: Իսկ դինամիկներն իսկապես ահռելի էին, ու հարևանները շուտով հաստատ լավ անունով էին հիշատակելու իրենց «բարի գիշեր» մաղթող մի խումբ ջահելներին: Պատրիկն ընկերների հետ անհամբեր սպասում էր կատվիկի մլավոցին: Միացրեցին... Ականջ ծակող սուլոցին հաջորդեց պայթյուն, ու բոլորը հանկարծ մնացին կատարյալ մթության մեջ: Եվ ոչ միայն նրանք, այլև Թատերական փողոցի քսանինը շենքի բոլոր բնակիչները մի ակնթարթում բախվեցին դրսից իրենց վրա հարձակվող գիշերվա հետ. հոսանքն անջատված էր:
...
Միխալը մի պահ չհասկացավ, թե ինչ կատարվեց: Ինչպե՞ս կարող էր մեկ էլ ամեն ինչ սևանալ: Երբ ի վերջո հասկացավ, որ հոսանքն անջատվել է, մի բան, որ իր կյանքում առաջին անգամն էր պատահում, սարսափից ավելի ամուր կպավ բազկաթոռին: Մթից վախեցող մարդու ուղեղը սկսեց արագ աշխատել` փնտրելով որևէ այլընտրանք: Տանը ոչինչ չուներ նման դեպքերի համար, անգամ կրակայրիչ չկար... Ձեռքերով խարխափելով և հարթելով իր առջև գոյություն չունեցող արգելքները, ցավեցնելու աստիճան ծանր ահն էլ սրտի մեջ` Միխալը մի կերպ դուրս եկավ իր բնակարանից` հարևաններից լույս հայթայթելու հույսով:
...
Ամեն ինչ մթնեց հենց այն պահին, երբ հարդարիչը պիտի տաք համբույր տար ջրին ու նրա մեջ պառկած Թերեզային: Սարքը չլմփոցով ընկավ ջրի մեջ, բայց մեռցնելու փոխարեն, ինքը մեռավ: Թերեզան քարացավ: Գուցե հենց դա էր մահը` համատարած մթություն: Ու նա շարունակեց մնալ ջրի մեջ` կիսամեռած, կիսաանմեռ:
...
Հարևանները Միխալի առջև դուռը չբացեցին. գուցե վախենում էին, որ կատարվածը պատահականություն չէր, և հիմա էլ ինչ-որ մեկը շարունակել էր իր չարագործ ծրագիրը` անլույս ու անօգնական մարդկանց տունը մտնելու փորձով: Վախից դողացող Միխալին միայն մի խումբ տղաների կարճատև հյուրընկալությունն էր սպասում: Նրանք արագ հայտնեցին, որ ոչ մոմ ունեն, ոչ ճրագ և տեղյակ չեն, թե ինչ է կատարվել ու անմիջապես փակեցին դուռը: Միխալը հասկացավ, որ ստիպած է տնային շորերով ու մաշված հողաթափերով իրեն դուրս գցել ու կծկվել մի լուսավոր անկյունում, մինչև բացվի առավոտը: Առաջին հարկի դռներից մեկի մոտ նա հիշեց, որ այդ օրը ինչ-որ կին էր տեղափոխվում իրենց շենք: Եվ մոտենալով նորեկի բնակարանին` որոշեց մեկ անգամ ևս փորձել բախտը:
...
Ջրի մեջ թմրած ու գրեթե անջատված կինը ուշքի եկավ դռան անհանգիստ թակոցից: Ամբողջ ուժով զգաց, որ դեռ ապրում է, իսկ դռնից այն կողմ էլ ուրիշ մեկն է ապրում, որը չգիտես ինչու հարվածում է իր դռանը: Թերեզան վեր կացավ ու կանգնեց լոգարանի մեջ, ապա հանգիստ դուրս եկավ այնտեղից ու մթի մեջ կողմներոշվելով` մոտեցավ դռանը: Իր առջև մեկն էր, ով ուներ տղամարդու ձայն և խավարի մեջ թաքցրած արտաքին: Նա ինչ-որ բան էր ասում հարևանության և հոսանքի մասին: Հետո էլ հավանաբար իրենից էր պատասխան ակնկալում, բայց ինչի մասին...
- Ինձ մոտ էլ է մութ,- ասաց Թերեզան:
- Ա~խ, ի՞նչ կարող էր կատարված լինել, սա սարսափելի է, ինձ լույս է պետք...
- Ինձ էլ է անհրաժեշտ հոսանք,- շարունակեց կինը:
- Երևի ինչ-որ կարևոր գործ էիք անում, հա՞,- փորձեց խոսակցությունը շարունակել Միխալը:
- Շատ կարևոր. լուսավորում էի հոգիս:
- Հոգու լուսավորումը անչափ կարևոր է... հոգևոր արժեքներ... մշակույթ: Գիտեք, ես էլ եմ մշակույթի մարդ:
- Իսկապե՞ս,- անտարբեր տոնով արտաբերեց Թերեզան:
- Այո, երաժշտություն եմ սիրում, մի փոքրիկ երաժշտական խանութ ունեմ.... Վերջերս գործերս այնքան էլ լավ չեն, բայց դա էական չէ, ես այդ խանութը երբեք չեմ փակի: Մարդիկ գալիս են, երաժշտական գործիքներից են հարցնում, իսկ ես բացատրում եմ, թե ինչն ինչ է. դա միակ բանն էլ, որ գիտեմ...
- Անչափ հետաքրքիր է:
- Այսօր ոչ մի գործիք չեմ վաճառել, միայն հսկայական դինամիկներ... Ի դեպ, մի բան հարցնեմ: Ի՞նչ եք կարծում, միայն անկեղծ, ես նմա՞ն եմ Միք Ջագերին:
- Գիտեք, ես մթի մեջ տեսնելու ունակություն չունեմ:
- Ափսոս, շատ ափսոս... Բայց ես էլ չունեմ այդ ունակությունը. երևի մենք ինչ-որ բանով նման ենք,- ոգևորվեց Միխալը,- դուք լսո՞ւմ եք, թե՞ միայն ինձ է թվում, որ ինչ-որ տեղից ինչ-որ բան է կաթում:
Թերեզան քամեց իր թաց վերնաշապիկը ստորին մասը ու ասաց.
- Իսկ հիմա էլ կաթկթոցը շատացավ, այնպես չէ՞:
- Այո... ինչ լավ է, որ միայն ինձ չի թվում: Ես ձեզ անկեղծորեն խոստովանեմ` մթից անտանելի վախենում եմ, նույնիսկ քնելիս չեմ անջատում լույսերը, իսկ հիմա էլ արդեն մտածում էի` մոտս վախից լսողական հալյուցինացիաներ են:
- Ես էլ գրեթե համոզված եմ, որ Դուք եք իմ հալյուցինացիան. Իմ դուռը սովորաբար ոչ մի տղամարդ չի ծեծում: Բայց եթե իրականում կաք, մի անգամ ևս ներողություն եմ խնդրում. ես ճրագ չունեմ...
Այս ասելով` Թերեզան պատրաստվում էր փակել դուռը, երբ Միխալը արագ վրա բերեց.
- Ինձ սխալ չհասկանաք, բայց... չէ, իսկապես սխալ բան մի մտածեք, ուղղակի...
- Վախենում եք, հա՞:
- Հա: Ամաչում եմ, բայց ոչինչ անել չեմ կարող: Խնդրում եմ թույլ տաք գիշերը մնամ ձեր բնակարանում, եթե կողքս մարդ լինի, այդքան չեմ սարսափի, հատկապես, որ երկուսս էլ լսում ենք այդ արտասովոր կաթկթոցը...
Թերեզան զարմացավ, որ դեռ կարող է ինչ-որ մեկին պետք լինել ու մտածեց, որ առավոտյան անպայման ուշադիր կնայի, թե արդյո՞ք այդ հայլուցիանացիան այցելել է Միք Ջագերի տեսքով:
...
- Ո՞վ էր,- հարցրեց Պատրիկը:
- Ոստիկանները, եկել էին քեզ ու դինամկիներիդ ձերբակալելու, ասացի, որ արդեն փախել ես քո տուն,- դռան մոտից պատասխանեց ընկերներից մեկը:
- Ես լուրջ բան եմ հարցնում:
- Մեր ցնդած հարևաններից մեկը: Միայնակ է ծերուկը, լույսերն անջատվել են, վախից լցրել է տակը: Սրա-նրա մոտից մոմ է խնդրում:
- Ներս կանչեիր,- ասաց Պատրիկը:
- Ինչո՞ւ պիտի ներս հավիրեի, ես նույնիսկ սեփական հորս դժվարությամբ եմ հյուր ընդունում, ծերուկներն անտանելի են...
- Միայնակ է...
Պատրիկը նստել էր խավարի մեջ, որտեղ չէին երևում ոչ երաժշտական գործիքները, ոչ իր ընկերները, այնտեղ ոչինչ չկար. միայն ինքն էր ու իր անպետք հոգին, որտեղ շրջում էին բազմաթիվ ու խառնիխուռն տեսարաններ, ահա և մենակ ու ցնդած ծերուկը, որը մոմ էր խնդրում... ահա և իր միայնակ մայրը, որի մասին գուցե և նույնն են ասում հարևանները ու երբ մութ է, ոչ ոք նրան ներս չի թողնում: Պատրիկի սիրտը կծկվեց, քորոց դարձավ ու մխրճվեց հոգու բարձիկին: Ուզեց խոսել հետը, հենց հիմա, հենց այս վայրկյանին: Ձեռքը տարավ գրպանը, հանեց հեռախոսը ու նայեց վրան.
Մամ
Բաց թողած յոթ զանգ:
Մեկ հաղորդագրություն. «Բարև, Պատրիկ, չես պատասխանում... ուղղակի տեղյակ պահիր, որ քեզ մոտ ամեն ինչ լավ է: Ուզում եմ, որ իմանաս` ես այսօր նոր բնակարան եմ տեղափոխվել, գուցե այցելե՞ս ինձ Սուրբ Ծնունդին կամ նամակ գրես: Թատերական փողոց, քսանինը»:

Երկնային
07.07.2008, 23:48
Աննա Ախմատովա

Անձրև է կրկին ու գիշերվա կես`
Հենց ճիշտ մեջտեղում,
Տանիքին ընկած կորած լուսնի շող
Ու լուռ տխրություն
Որ անցնում է շուտ,
Հենց երևում է իր ճերմակ ներկած
Մաքուր բալկոնում
Հարևանը չաղ, ճաղատ , անթրաշ,
Որ միշտ կանգնում է անդրավարտիքով
Ու սկսում փորը հավեսով քորել:
Նոր է անձրևել.
Թարմության հոտը դեռ նուրբ ծածկում է
Քաղաքի փոշին`
Այս հին քաղաքի, գիշերվա կեսին,
Հենց ճիշտ մեջտեղում
Տանիքին թառած անտուն լուսնի շող,
Կիսամութ սենյակ
Մի քնքուշ համբույր`
Ու մինչ առավոտ` անուշ երազներ

Երկնային
10.07.2008, 14:17
Ստեֆան Ցվեյգ

Ապագա «Ակումբի Տաղանդի» վերջին ստեղծագործությունը

Նոյեմբերյան գեղեցիկ առավոտ էր…
Իրար հրմշտելով մարդիկ մոտենում էին երկհարկանի գեղեցիկ առանձնատանը և ցանկանում իմանալ կատարվածի մասին:
-Դուք ճանաչում էիք այդ կնոջը ,- հանկարծ լսվեց ինչ-որ մեկի ձայնը:
Ջեյմսը միանգամից շրջվեց, բայց հարցն իրեն չէր ուղղված: Սակայն նրա ուշադրությունը գրավեց ետևում կանգնած կինը` փոքրամարմին, շիկահեր, կապույտ վերարկուով ու նարնջագույն շրթներկով: Նայելով նրա դեմքին շատերին կթվար, թե նա հերթական այցելուն է, որը հետաքրքրությունից դրդված եկել է իմանալու կատարվածի մասին, բայց նրա աչքերը այլ բանի մասին էին վկայում: Ջեյմսը,որպես փորձված հետախույզ միանգամից զգաց այն թախիծը, որ կար այդ աղջնակի աչքերում և մոտեցավ նրան:
Իսկ ոստիկանները շրջափակել էին առանձնատան ամենամեծ սենյակը,հենց այն սենյակը, որում և կատարվել էր դիպվածը: Իսկ կատարվել էր ինքնասպանություն … Գետնին ընկած էր տակավին երիտասարդ մի կին` ատլասե ներքնազգեստով, իսկ կողքին ընկած էր դեղասրվակը… Սենյակից դուրս ամեն ինչ էլ ավելի ահավոր էր:
Լսվում էր Սոֆիի մոր աղեկտուր ձայնը: Նա խնդրում էր ոստիկաններին իրեն ներս թողնել, խնդրում էր թողնել տեսնել աղջկան, բայց ոստիկաններին հրահանգ էր տրված ոչ մեկին ներս չթողնել: Հավաքված ամբոխը փորձում էր սփոփել մորը, չէ որ նա էր Սոֆիի միակ հարազատը այս կյանքում, միակն ով ցավում էր Սոֆիի մահվան համար: Ոչ մեկ նույնիսկ չգիտեր Սոֆիի ընկերների մասին, միգուցե նույնիսկ չուներ ընկերներ: Բացի մորից նա ոչ մեկի հետ բացահայտ չէր շփվում, շատերը նույնիսկ դրա պատճառով կատակով նրան <<Տան կատվիկ>> էին անվանում:
Այժմ վերադառնանք հետախույզ Ջեյմսին, որին մասնագիտական առումով այս միջադեպը այնքան էր հետաքրքրել, որ նա մտքում իրեն ստիպել էր, որ անձամբ պետք է զբաղվի Սոֆիի անսպասելի վախճանի մանրամասները բացահայտելու գործով: Իր մեջ նա համոզված էր, որ ոչ մի ինքնասպանություն էլ տեղի չի ունեցել: Սա առաջին դեպքը չէր Ջեյմսի կարիերայում և նրա <<հոտառությունը>> չպետք է որ իրեն խաբեր: Մոտենալով փոքրամարմին աղջկան, Ջեյմսը հարցրեց.
-Կներեք, դու՞ք նոր հարցրեցիք մահացածին ճանաչողներ կան, թե ոչ:
-Այո, պարոն, իսկ դուք ճանաչու՞մ էիք նրան,-անսպասելիորեն զգաստանալով Ջեյմսի մոտենալուց հարցրեց աղջիկը:
-Այո, իհարկե: Ճիշտ է մեր մեջ ազգակցական կապեր չկան, բայց ես նրան հինգ մատիս կերպ էի ճանաչում: Իսկ, կներեք, ինչպես դիմեմ ձեզ ,- հարցրեց Ջեյմսը ,ինքն էլ հասկանալով, որ իր հորինած ստից աղջիկը կարող է գլխի ընկնել, թե ինչ նպատակներով է Ջեյմսը հարցաքննում իրեն:
-Լուիզա, Լուիզա Հերվարդ-ասաց աղջիկը ժպտալով,-ես նույնպես լսել էի Սոֆիի մասին, բայց ինձ հասած տեղեկություններով նա բացի մորից ոչ մեկի հետ չի շփվել, այնպես որ պարոն հետախույզ, կխնդրեի ձեզ այսուայն կողմ չընկնել ու միանգամից ասել, թե ինչ է ձեր ուզածը ,- արդեն բարկացած տոնով ավելացրեց Լուիզան:
Աղջկա անսպասելի պատասխանից Ջեյմսը մի պահ քարացավ,այնուհետև պատասխան չգտնելով սկսեց ետ-ետ գնալ և որոշ ժամանակ անց չքացավ Լուիզայի աչքից:
Ամբոխը գնալով պակասում էր, սակայն կողքի սենյակից շարունակվում էր լսվել մեծահասակ կնոջ վշտի ձայնը:
Ջեյմսը մոտենալով դռան մոտ կանգնած ոստիկաններին, ցույց տվեց իր հետախույզի կտրոնը և նրանց խնդրեց թողնել իրեն ներս մտնել, բայց ապարդյուն: Ոստիկաններն ասացին, որ ներսում արդեն աշխատում է մի հետախույզ, և իրենց հրամայել են, որ ոչ մի կողմնակի անձ չպետք է ներս մտնի սենյակ:
Սակայն Ջեյմսը հետախույզների շրջանում հայտնի էր իր համառությամբ ու նրանով, որ միշտ այդ համառությունը արդյունք էր տալիս: Նա առանց մի պահ անգամ վարանելու զանգահարեց իրեն ծանոթ բոլոր հեղինակություններին և արդյունքում մուտք ստացավ դեպի սենյակ… Այն սենյակը, որում Ջեյմսը ցանկանում էր գտնել իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները:
Սենյակում միայն մի ոստիկան էր մնացել, որն անշարժ կանգնած պարզապես հետևում էր, որ սենյակում ամեն ինչ մնա իր տեղում և ոչ մի հանցանշան չկորի:
Սենյակը զարդարված էր եվրոպական ամենավերջին ճիչի կահավորմամբ, իսկ սենյակի մեջտեղում ընկած էին Սոֆին և չարաբաստիկ դեղասրվակը: Սենյակն ուներ ընդամենը մեկ փոքրիկ պատուհան, իսկ նրա դիմաց դրված էին դեղին վարդեր: Հարևանները կատակով ասում էին, որ այդ վարդերը երբեք չեն թառամում, ինչի հիմնական պատճառն այն էր, որ ամեն օր Սոֆին փոխում էր այդ վարդերը` հները փոխարինելով նորերով:
Սենյակի պատերը ամբողջովին ծածկված էին Բախի, Բեթհովենի, Մոցարտի ու Լիստի նկարներով, իսկ սենյակի զարդը ահռելի երաժշտական կենտրոնն էր, որի կողքին շարված էին վերոհիշյալ հեղինակների ձայնասկավառակները ու մի տետր, որն անխոս ոչ մի հետախույզի չէր կարող չհետաքրքրել: Ջեյմսը վերցնելով այդ տետրը , սկսեց այն ուսումնասիրել, իհարկե, եթե ուսումնասիրելու բան լիներ: Կարծես թե Սոֆիի ազատ ժամանակ արած խզբզանքների տետրը լիներ, միգուցե Մոցարտի գործերից ոգևորված էր ստեղծել այդ <<գլուխգործոցները>>, հայտնի չէր: Բայց, այնուամենայնիվ Ջեյմսը իր ողջ գործունեության ընթացքում մի բանում հաստատ համոզվել էր` <<Չկա չարիք,առանց բարիքի>>: Երբ նա պատրաստվում էր այդ <<գլուխգործոց>> տետրը դնել իր տեղը տեսավ տետրի տակի ծրարը: Միգուցե այդ ծրարում էր պարփակված այն ողջ ինֆորմացիան, որը և պետք էր Ջեյմսին:
Ծրարում պատմվում էր ինչ-որ մի սիրային պատմության մասին: Սիրային եռանկյունի, որի արդյունքում գլխավոր հերոսուհին կարողացել էր իր <<մրցակցի>> ձեռքից խլել իր սիրուն: Խզբզանքներով լի տետրի մեջ կատարված որոշ գրառումներից Ջեյմսը հասկացավ, որ դա հենց Սոֆիի ձեռագիրն էր: Քիչ անց նրան գրավեց մոխրամանի մեջի ոչ ամբողջությամբ վերջացրած ծխախոտը` վրան նարնջագույն հետք:
- Լուիիիիիիիիզա~ն,-ճչաց Ջեյմսը և դուրս գալով սենյակից փորձեց գտնել նրան, բայց ավաղ ուշ էր: Լուիզան արդեն հեռացել էր…
Ամեն ինչ պարզ էր,Լուիզան Սոֆիին տվել էր մեծ դոզայով դեղորայք, նրա ձեռքերը արյունոտ չէին, բայց նա էր մարդասպանը…
Ջեյմսը իրեն դուրս գցեց փողոց և թակեց առաջին իսկ պատահած տան դուռը: Այն բացեց ճաղատ գլխով մի տղամարդ:
-Դուք վաղու՞ց եք ապրում այստեղ, - հարցրեց Ջեյմսը:
-Այո, արդեն 30 տարի է ճանաչում եմ Սոֆիին` դեռևս մանուկ ժամանակից, պատասխանեց տղամարդը:
<<Որտեղի՞ց նա իմացավ իմ ով լինելը>>,- սկսեց մտորել Ջեյմսը :
- Ես ձեր լուսանկարը տեսել եմ թերթերում ,- ընդհատեց Ջեյմսի մտորումներն այդ տղամարդը` կարծես կարդալով նրա մտքերը, - Սոֆին հիվանդ էր անբուժելի հիվանդությամբ` արյան լեյկոզով: Նրա օրերը հաշված էին…. Նա շատ գեղեցիկ էր ու հմայիչ: Նրան ամեն օր դեղին վարդեր էին ուղարկում, և նա միշտ անհամբեր սպասում էր այդ վարդերին: Ահա իմ ողջ իմացածը այդ <<հրաշքի>> մասին, որի հարևանությամբ 30 տարի է ինչ ապրում եմ:
Ջեյմսը վայրկենական հասկացավ, որ պետք էր գտնել այդ վարդերը ուղարկողին: Բնականաբար, դա փորձառու հետախույզի համար չէր կարող մեծ խնդիր լինել ու նա գնաց այդ վարդերի հետքերով: Հանդիպումը վարդեր ուղարկողի հետ անխուսափելի էր… Նրա դիմաց նստած էր լոնդոնյան մի արիստոկրատ` սև կոստյումով ու սև ակնոցներով: Ժամանակին նա եղել էր Լոնդոնի գլխավոր դատավորներից մեկը, բայց մի քանի տխրահռչակ դատավարություններից հետո ինքնակամ հեռացել էր այդ ասպարեզից:
Իրար ողջունելուց հետո, Ջեյմսը ներկայացավ նախկին դատավորին և խնդրեց նրան պատմել Սոֆիի մասին, ասելով, որ նրան այստեղ են բերել դատավորի ուղարկած դեղին վարդերը: Դատավորը մի պահ խորը շունչ քաշեց, այնուհետև հանելով ակնոցները թաշկինակով սրբեց արցունքոտված աչքերը ու միայն այդ ժամանակ պատասխանեց.
-Ես ժամանակին ծնողներիս պարտադրանքով ամուսնացա Մարգարետ անունով մի մեծահարուստի հետ: Ճիշտ է մեր հարաբերությունները այնքան էլ վատ չէին ընթանում, բայց ինձ համար գոնե պարզ էր, որ առանց սիրո ոչ մի ամուսնական զույգ երկար ապրել չի կարող… Եվ ես համոզվեցի դրանում, երբ հանդիպեցի Սոֆիին: Նրա գեղեցկությունը այնքան շլացուցիչ էր, որ ես բաժանվեցի Մարգարետից: Սակայն մեզ վիճակված չէր միասին լինել: Ամեն անգամ մեզ ինչ-որ բան խանգարում էր, և ես ստիպված ամեն օր նրան դեղին վարդեր էի ուղարկում` ի նշան մեր սիրո, ի նշան նրա, որ մեր սերը դեռ ապրում է ,- հոգոց հանելով պատասխանեց դատավորը:
Իհարկե, սա այն պատասխանը չէր, որ ակնկալում էր Ջեյմսը: Փաստորեն սենյակում գտած ծրարում նշված սիրային եռանկյունու երրորդ գագաթը Լուիզան չէր: Մ՞իթե այս փորձառու հետախույզը իր կյանքում առաջին անգամ սխալվել էր, մի՞թե Լուիզան չէր,որ սպանել էր Սոֆիին:
-Իսկ ձեզ ինչ-որ բան ասում է Լուիզա Հերվարդ անունը, - առանց իրեն կորցնելու հարցրեց Ջեյմսը:
Երբ դատավորը լսեց Հերվարդ ազգանունը, կարծես ինչ-որ բան կանգ առավ կոկորդում, ուղիղ 30 տարի առաջ էր…. 30 տարի առաջ էր, որ տեղի ունեցավ մի դեպք, որը հանգիստ չէր տալիս նրան: Բայց հանգամաքները այնպիսին էին, որ նա չէր կարող ցմահ չբանտարկել Լուիզայի հորը` Կառլոս Հերվարդին: Աղջիկը այդ ժամանակ 5 տարեկան էր և մնաց բոլորովին միայնակ: Նրա մայրը նրան դեռ փոքրուց էր լքել` աղջկան թողնելով հոր մոտ:
Ջեյմսի համար ամեն ինչ պարզ էր, Լուիզայի մոտ առաջացել էին հոգեկան խանգարումներ, վրեժի ծարավ, որի անմեղ զոհը դարձավ երիտասարդ Սոֆին:
Բայց չէ, որ նրա օրերը հաշված էին…………
…………………………………
Գիշերվա ժամը չորսն էր, բայց Լուիզայի քունը չէր տանում: Նա նստած էր տանը, ինչպես միշտ միայնակ: Նստած էր իր սիրած բազկաթոռին, իսկ ձեռքին մի խունացած նկար: Միակ նկարը, որում պատկերված էր իր ողջ ընտանիքը` հայրը,մայրը և ինքը: Հորից վաղուց է ինչ լուր չկար, իսկ մորը մի քանի ժամ առաջ էր տեսել Սոֆիի առանձնատանը ու նրա աղիողորմ լացի ձայնը դեռ զրնգում էր ականջներում…