PDA

Դիտել ողջ տարբերակը : Բժշկական կուրիոզներ



Artgeo
13.10.2006, 00:55
Մորաքույրս մի ժամանակ բուժքույր էր աշխատում: Ուրեմն գալիսա մի կին, որի երեք տարեկան երեխան տաքություն ունի: Մորաքույրս մոմիկներա նշանակում՝ օրը երեք հատ: Երկու օրից էս կինը նորիցա գալիս ու ասումա.
- Բժիշկ ջան, էս մոմիկները մեծա ու էրեխեն չի կարողանում կուլ տալ, ոչինչ չէ՞, որ կտրտած եմ տալիս :D :D

kiki
13.10.2006, 01:05
ուժաս ... խեղճ երեխա ...

Artgeo
13.10.2006, 01:07
Մի հատ էլ դեպք մորաքրոջս կոլեգաների հետ կատարված: Ավելի կոնկրետ պրակտոլոգների (հայերեն չգիտեմ ոնց ա կոչվում): Ուրեմն սրանց մոտ մի հատ «լավ տղայա» :apeape գալիս, դե հիվանդությունն էլ թութքն էր: Ուրեմն էս հիվանդը ընդունումա անհրաժեշտ դիրքը ու բժիշկը սկսումա բուժումը մի ձեռքով, մյուսն էլ դրելա էս տղու մեջքի աջ ներքևի մասին: Էդ ընթացքում կաբինետա մտնում էս բժշկի կոլեգան, անձայն բարևումա ընկերոջը և տղային ոգեպնդելու համար ձեռքը դնումա մեջքի ներքևի մասին ձախ կողմից: Դե դուք պատկերացրեք տղայի վիճակը :aaa

:D

Riddle
13.10.2006, 01:23
Դեպքը կատարվել է ինձ անծանոթ մի տղայի հետ, ինձ ընկերներիցս մեկն է պատմել: Ուրեմն այդ տղայի ականջը բորբոքվում է, խիստ ցավում, նրա ընկերներց մեկը, որը գինեկոլոգ էր, ասում է, որ ինքը կկարողանա գլուխ հանել, թող վաղը գա իր մոտ՝ հիվանդանոց: Տղան գնում է, միջանցքում հերթ է լինում, բայց ընկերն էլ ինչի՞ համար է, առանց հերթի ընդունում է նրան, պետք եղած օգնությունը ցույց է տալիս, և երբ տղան արդեն բավականին հեռանում է, միջանցքով մեկ, այդքան մարդկանց մեջ գոռում է հետևից. «Երեկոյան չմոռանաս մի քանի կաթիլ ձեթ կաթեցնել»::))

Lionne_en_Chasse
13.10.2006, 02:22
. «Երեկոյան չմոռանաս մի քանի կաթիլ ձեթ կաթեցնել»::))
Վա՜յ ես մեռա....:D :D :D

StrangeLittleGirl
08.03.2008, 02:30
Դեպք իրական կյանքից, մեր դասախոսն է պատմել:
Հայաստանում հոգեբուժության հիմնադիր Մեհրաբյանն ուսանողների հետ մտնում է բաժանմունք, տեսնում է, որ մի հիվանդ կապից բռնած կոշիկը գետնի վրայով տեղաշարժում է: Ասում է.
- Էդ ի՞նչ ես անում: Ավտո՞ ես քշում:
Հիվանդը պատասխանում է.
- Գիժ ես, ի՞նչ ես… Չե՞ս տեսնում, որ կոշիկ է:

Արիս
09.03.2008, 14:57
Իրական դեպքա եղել, օղօրմածիկ ՍՈՎԵՏի վախտերով...
Անատոմիայի քննության ժամանակ դասախոսն ուսանողուհուն հարցնումա.
Էն որ օրգանն ա,որ գռգռվելուց չափերով երեք անգամ մեծանումա...
Էս աղջիկը սկսումա հիհի , հուհու անել (ամաՆչումա էլի ...)
Դասախոսը հանումա իրան , նուն հարցն ընկերուհուն տալիս....էս մի աղջիկը ասումա աչքի բիբը...
Դասախոսն ասումա ապրես աղջիկ ջան, կգնաս քո ընկերուհւն կասես,որ քօ իմացած հիհիհին ոչ թե երեք, այլ մեկուկես անգամա մեծանում...

Հ.Գ.
էս վերջերս պարզվելա,որ բիբը գռգռվելուց փոքրանումա ոչ թե մեծանում ...
:)

Ռուֆուս
09.03.2008, 15:54
Իրական պատմություն է, պատահել է ծանոթ գինեկոլոգի հետ.....

Մի հատ մարդ է գալիս գինեկոլոգի մոտ, թե ուզում եմ կնոջս սպիրալ տեղադրել..... :D Գինեկոլոգն էլ ասում է թե, եթե ուզում ես էժան լինի, սպիրալը դու պետք է առնես....
Մի քանի օրից էս մարդը գալիս է գինեկոլոգի մոտ ու գրպանից հանում է.......... էլեկտրական պլիտայի սպիրալ......... :D :D :D :D :D