PDA

Դիտել ողջ տարբերակը : Ռիչարդ Բախ

Messia
08.07.2006, 04:40
առաջարկում եմ կարդալ Բախի "Պատրանքները" և "Ջոնաթան Լիվինգստոն ճայը" , հետո զրուցենք

անպայման կարդացեք, հզոր գործ է

Մասսագետ
08.07.2006, 05:22
կարդացել եմ ճայը, պատրանքները կիսատ եմ թողել, բայց մի օր երևի նորից կնայեմ:
ճայը ինձ սկզբում դուր էկավ, շատ դուր էկավ, հիմա որ հիշում եմ էդ գիրքը մի տեսակ անտարբերություն կա:

StrangeLittleGirl
08.07.2006, 08:48
Ես երկուսն էլ կարդացել եմ: Հետաքրքիր մոտեցումներ էին ;)

Milla
02.08.2006, 00:11
Կարդացել եմ "Ջոնաթան Լիվինգսթոն ճայը": Հրաշալի գործ է, ուղղակի աննկարագրելի: Ես ել եմ միանում Messia-ին և խոռհութդ եմ տալիս անպայման կարդալ: Հաստատ չեք փոշմանի:)

CactuSoul
15.01.2007, 17:29
Ինձ շատ է դուր գալիս Ռիչարդ Բախի մտածելակերպը: Հոգեհարազատ է: :) Կարդացել եմ «....Ճայն» ու «Պատրանքները»:
Մի անգամ էլ մի կորած-մոլորած գրախանութում տեսա «Փրկչի առձեռն տեղեկատուն» ռուսերենով («Պատրանքները» կարդացած մարդիկ կհասկանան, թե ի՜նչ գանձի մասին եմ խոսում:B )… Ափսոս, որ մոտս այդքան փող չկար, որ գնեի… :( Բայց որոշել եմ անպայման ունենալ, ինչ գնով էլ լինի::think

Moon
13.04.2008, 19:34
Բարև ժողովուրդ, կարդացե՞լ եք Ճայը։ Այս գիրքը ես հրաշք եմ համարում։ Կարծում եմ ամեն մարդ կարող է Ճայի պատմության մեջ գտնել իրենը և փիլիսոփայել։ Այն նման է բուդդիզմին, այսինքն խոսում է իրականության մասին՝ փիլիսոփայության լեզվով։:):hands

Sunny Stream
13.04.2008, 19:57
Կարդացել եմ, սիրում եմ ;)
Նայել ես, չէ՞, Ինտերնյուսի ֆիլմը էս գրքի մասին... ավելի շուտ Ինտերնյուսը օգնել էր մի խումբ լավ գիժ էրեխեքի, որ իրենց ուզածով մի հավես ֆիլմ պատրաստեին Ճայի, ճայերի ու վախկոտների մասին... Շատ լավ բան էր ստացվել :good կոչվում էր "Բոլոր մարդիկ մի ժամանակ..."

...իրականում գիրքը գուցե մի քիչ ավելի աղմուկ հանեց, քան արժանի էր: Չեմ թերագնահատում, բայց և էնքան ուղղակի է ամեն բան ասված, շատ գրքերում նույնը ավելի գեղարվեստորեն է տրվում... գուցե հենց դա է էս գրքի գաղտնիքը, ուղղակիորեն ցույց տալ ամեն բան, գուցե 20-րդ դարի երիտասարդն արդեն հոգնել էր խուճուճությունից, պետք էր ասել, որ դու կարող ես թռչել, որ թռչեր... Ամեն դեպքում, կյանքում հաճախ է լինում, որ այս կամ այն իրադրությունում հիշում եմ Ջոնաթանին, հիշոմ նրա համառությունը: Դե, Նրա մասին մոռանալը մարդկային ամենամեծ դժբախտություններից մեկն է...

Հ.Գ. :D (մոդերատորին ;) )

Chuk
13.04.2008, 20:05
Մոդերատորական: Վերջին 2 գրառումները տեղափոխվել են «Գրքերի աշխարհ» բաժնում բացված «Ռոբերտ Բախ «Ջոնատան Լիվինգստոն ճայը» թեմայից»: Մինչ թեմա բացելը որոնման համակարգի միջոցով փորձեք համոզվել, որ նմանատիպ թեմա գոյություն չունի:

Moon
13.04.2008, 22:23
Կարդացել եմ, սիրում եմ ;)
Նայել ես, չէ՞, Ինտերնյուսի ֆիլմը էս գրքի մասին... ավելի շուտ Ինտերնյուսը օգնել էր մի խումբ լավ գիժ էրեխեքի, որ իրենց ուզածով մի հավես ֆիլմ պատրաստեին Ճայի, ճայերի ու վախկոտների մասին... Շատ լավ բան էր ստացվել :good կոչվում էր "Բոլոր մարդիկ մի ժամանակ..."

...իրականում գիրքը գուցե մի քիչ ավելի աղմուկ հանեց, քան արժանի էր: Չեմ թերագնահատում, բայց և էնքան ուղղակի է ամեն բան ասված, շատ գրքերում նույնը ավելի գեղարվեստորեն է տրվում... գուցե հենց դա է էս գրքի գաղտնիքը, ուղղակիորեն ցույց տալ ամեն բան, գուցե 20-րդ դարի երիտասարդն արդեն հոգնել էր խուճուճությունից, պետք էր ասել, որ դու կարող ես թռչել, որ թռչեր... Ամեն դեպքում, կյանքում հաճախ է լինում, որ այս կամ այն իրադրությունում հիշում եմ Ջոնաթանին, հիշոմ նրա համառությունը: Դե, Նրա մասին մոռանալը մարդկային ամենամեծ դժբախտություններից մեկն է...

Հ.Գ. :D (մոդերատորին ;) )
Հա, Սեդ ջան, տեսել եմ այդ ֆիլմը, հենց այդ ֆիլմից հետո փորձեցի գտնել ու կարդացի։ Բայց ռուսերեն եմ կարդացել, շատ կուզենայի կարդալ հայերեն, ֆիլմում տպավորիչ էր շատ։

Sunny Stream
13.04.2008, 22:41
Հա, Սեդ ջան, տեսել եմ այդ ֆիլմը, հենց այդ ֆիլմից հետո փորձեցի գտնել ու կարդացի։ Բայց ռուսերեն եմ կարդացել, շատ կուզենայի կարդալ հայերեն, ֆիլմում տպավորիչ էր շատ։

Հայերենը կա «Հինգ վիպակ» շատ լավ ժողովածուում (+ «Անասնաֆերմա», «Մի չբացահայտված սպանության քրոնիկա», «Անկում»... մյուսը չեմ հիշում :8 ), ես անգլերենն էլ եմ կարդացել, թեև լավ խճճվել էի «թռիչքային» տերմինների մեջ :D ;)

Նավաստի
14.04.2008, 11:12
>ՁՆԾԱՂԻԿ Իսկ, որտեղից կարող ենք ֆիլմը հայթայթել:

Ես "Ճայը" կարդացել եմ մի 5-6 անգամ ու ամենանգամ գտել ինձ համար նոր բաներ: Դա այն եզակի գիրքն է որը միշտ կարելի կարդալ ու ամեն անգամ հիանալ:

Ռուֆուս
14.04.2008, 11:20
Իսկ ով կարողա Բախի գրքերը տալ, որ կարդամ? Ցանկալի է անգլերեն լեզվով! :)

Sunny Stream
14.04.2008, 14:01
>ՁՆԾԱՂԻԿ Իսկ, որտեղից կարող ենք ֆիլմը հայթայթել:

Չեմ կարծում, որ բացի Ինտերյուսի արխիվից որևէ այլ տեղ էլ լինի... եթե իմանամ, որ դիտել ցանկացող որոշակի խումբ կա, կխնդրեմ, թույլ կտան էնտեղ դիտել ;) Ինքը հատկապես ձեր տարիքի էրեխեքին դուր կգա... ես էդ ժամանակ դեռ պուճուր էի, երբ 90-ականներին կատարյալ անորոշ վիճակում ապրող երիտասարդություն էր, համարյա բոլորը կորած էին շեմուշկայի կճեպների սև զանգվածի մեջ... խենթություն անելը գրեթե բացառվում էր... ու էս էրեխեքը միացան ու ստեղծեցին իրենց Ճայ-կինոն, որի մեջ կա ճայ-հերոս աղջիկ, որ պատմում է, թե ինչ է նշանակում լինել Ջոնաթան Լիվինգսթոն մեր հասարակության մեջ (...նախորդ տարի ինքնասպան եղավ :cry...ֆիլմի ստեղծման ժամանակ իսկապես հետաքրքիր երիտասարդ է եղել, հետո ինչ-որ տարօրինակ կյանք է ունեցել...), կա մեկը, ով ընթերցում է գրքի տարբեր հատվածներ, կա տղա-հեղինակի խոսք, որը լա~վ ծիծաղում է վախկոտների վրա... ֆիլմը շատ բարի է ու լուսավոր... ինքս էլ հաճույքով կդիտեի, որովհետև շուտ եմ նայել, էն ժամանակ դեռ չէի կարդացել գիրքը ;)

Նավաստի
14.04.2008, 18:50
Մեծ հաճույքով կդիտեմ ինտերնյուսում:

Եթե իհարկե ո՝չ Կոտը, ո՝չ Նունիկը, և ո՝չ էլ Քալանթարը կինոն չտան: :hands :D

Sunny Stream
15.04.2008, 18:09
Եթե իհարկե ո՝չ Կոտը, ո՝չ Նունիկը, և ո՝չ էլ Քալանթարը կինոն չտան: :hands :D

գրելով չի ստացվի, բայց մտքումս մի հատ բա~րձր ծպացրեցի :D դե տես ինչ ես անում, վերջին տարբերակով էլ ինձ դիմիր :oy :D

Moon
15.04.2008, 22:51
Վայ, Սեդ ջան, որ դու կազմակերպես էդ ֆիլմը մի անգամ էլ նայեմ, ընտիր կլինի........................Համոզի Քալանթարին կամ Նունեին, չգիտեմ, ակումբականներով գնանք Ինտերնյուսում նայենք։

comet
16.01.2009, 10:58
> Իսկ, որտեղից կարող ենք ֆիլմը հայթայթել:

Ես "Ճայը" կարդացել եմ մի 5-6 անգամ ու ամենանգամ գտել ինձ համար նոր բաներ: Դա այն եզակի գիրքն է որը միշտ կարելի կարդալ ու ամեն անգամ հիանալ:

www.mankutianmolorak.com ում կարող եք գտնել Ճայի MP 3 տարբերակը

Katka
13.02.2010, 18:47
առաջարկում եմ կարդալ Բախի "Պատրանքները" և "Ջոնաթան Լիվինգստոն ճայը" , հետո զրուցենք

անպայման կարդացեք, հզոր գործ է

Չգիտեմ ինչքանով է հզոր գործ/կարդացել եմ «Ջոնաթան Լիվինգստոն ճայը» միայն. դրանից հետո չուզեցի ուրիշ բան իր գրածներից կարդալ/:Անհետաքրքիր էր: Լավ մուլտ կլիներ:Կարծեմ կա,չէ:think Նենց էլ լավ PR են արել ժամանակին: Իսկապես լրիվ պատահական ստեղծագործություն է:

Agni
13.02.2010, 19:20
Կարդացել եմ ու շատ մեծ հաճույքով, նենց հավեսս տվեց հիմա կսավառեիիիի.../Ճայի տրամադրություն ունեմ :Ճ/

Ֆրեյա
31.03.2010, 15:34
Ասում է.
– ինչ ես կարդում հիմա, Ան,
– Ճոնաթան Լիվինգսթոն Ճայը
– Վայ, էդ ինչ գիրք ես կարդում... ես դա փոքր ժամանակ եմ կարդացել,
–Հա՞ բա ինչի մասին ա..
– Ազատության։
:D

եւ եւս մեկ անգամ :D :angry

Չէի ասի, թե հանճարեղ գիրք է... կայֆը տենց էլ չհասկացա.. շատ ձանձրալի էր գրված, հետաքրքիր բանի մասին է խոսում, բայց ինչ–որ մի հեղափոխություն չի անում… ոչ էլ բացահայտում

Իսկ ինչի մասին է գիրքը՞
Ինտելլեկտի :)

Կան մարդիկ, ում բավական է փորը լցնել ու ինչ–որ մի խմբի պատկանել :)
Կան մարդիկ, ում կարևոր է զարգանալ, ձգտել, արարել, այսինքն՝ դա նրանց մոտ ինքնըստինքյան է ստացվում... :)
Տափակներ ՎՍ Ինտելլեկտուալներ
Չէ՞

dionisos-88
01.10.2010, 17:28
" Եթե դու ինչ-որ ժամանակ վարժվես ապրել որպես հորինված կերպար, կհասկանաս, որ հորինված բնավորությունները երբեմն ավելի իրական են, քան մարմին ու սիրտ ունեցող մարդիկ": Ռիչարդ Բախ
Լավ է ասել, չէ ? ;)

CactuSoul
01.10.2010, 18:25
Գեղարվեստական ստեղծագործության առումով սիրելի հեղինակ չի, բայց մտքերը շատ եմ սիրում: «Փրկչի առձեռն տեղեկատուն» բավականին արժեքավոր մտքեր է պարունակում, կամ գոնե՝ մտքեր, որ ընթերցողին դրդում են արժեքավոր մտքերի: Սիրում եմ: Կուզեի անգլերեն տարբերակն ունենալ, ի դեպ:

Հ.Գ.

Ոչ մի դժոխք, ոչ մի դրախտ, միայն այս անվերջանալի աշխարհները, որ կառուցում ես, քանի դեռ մտածում ես, որ այդպես էլ պետք է:

Rhayader
02.10.2010, 10:23
Հայերենը կա «Հինգ վիպակ» շատ լավ ժողովածուում (+ «Անասնաֆերմա», «Մի չբացահայտված սպանության քրոնիկա», «Անկում»... մյուսը չեմ հիշում :8 ), ես անգլերենն էլ եմ կարդացել, թեև լավ խճճվել էի «թռիչքային» տերմինների մեջ :D ;)

Սարսափելի որակի թարգմանություններ են, ի միջի այլոց:
Ցանկացած դեպքում՝ Բախն իմ կարդացած ամենաթույլ գրողներից է, նույնիսկ ավելի վատը, քան Կոելիոն: Քրիստոնեական ապոլոգետիզմ+թեոսոֆիա՝ for dummies մշակմամբ: Իհարկե, դեռահաս աղջիկների մի որոշակի նաիվ իդեալիստ մասսայի դա դուր կգա (այլ կերպ ասած՝ ցիտատների ու աֆորիզմների սիրահարներին), բայց դե))) ու՞մ է պետք սյուժեով դասավորված աֆորիզմների հավաքածու կարդալ, եթե կարող ես դրա փոխարեն նորմալ գիրք կարդալ:D
Բախը նախատեսված է կարդալ չսիրող մարդկանց համար:

StrangeLittleGirl
02.10.2010, 22:13

էկա գրածիդ տակ ստորագրելու :)) ինքը էն գրողներից ա, էն որ մեջտեղից ճղվում ա, որ աֆորիզմ հորինի, ու արդյունքում հիմարություն ա ստացվում

Hab
07.02.2011, 00:30
"Չէի ասի, թե հանճարեղ գիրք է... կայֆը տենց էլ չհասկացա.. շատ ձանձրալի էր գրված, հետաքրքիր բանի մասին է խոսում, բայց ինչ–որ մի հեղափոխություն չի անում… ոչ էլ բացահայտում" - Ֆրեյա ջան, իսկ ինչ պարտադիր է, որ բոլոր գրքերը հեղափոխություն առաջացնեն...որ կարդաս ու կարդացածիցդ բավականություն ստանաս, էլի վատ չի :)

Ֆրեյա
07.02.2011, 16:52

Նկատի չունեմ՝ Հայաստանում տապալեն սերժանտական կուսակցությունը, նկատի ունեմ կարդացողի ներսում մտավոր հեղափոխություն անեն, ստիպեն, որ մարդը մի նոր բան հասկանա, սկսի մտածել...

Ես գրքերն այդ տեսանկյունից եմ գնահատում. ինչքանով կարողացավ ազդեցություն, նստվածք թողնել: Բնականաբար, ամենից շատ, այդպիսի գրքերից եմ հաճույք ստանում:

Իսկ ժամանցի համար կարդացվող գրքերը երբեք այդ նույն չափի հաճույք չեն կարող պատճառել... :)

հ.գ. Ու խոսքը չի գնում մենակ ծանր փիլիսոփական, դաժան գրքերի մասին... նույնիսկ ամենազվարճալի կոմեդիան կարող է հաճելի հետք թողնել մարդու սրտում... կարևորը, որ հիշեու բան թողնի, ոչ թե կարդաս ու ժամանակդ ափսոսես...