Դիտել ողջ տարբերակը : Շարժումը մահացե՞լ է
Իսկ ինչի շարժում կար ? : Ավելի նման էր բողոքի ակցիայի, որը գծագրած էր ի սկզբանէ (Mtahog- ից ներողություն խնդրելով գողանամ մի արտահայտություն) ջհուդամասոնական ուժերի կողմից, քաղաքական դիակ Լևոնին հոգեդարձ անելու նպատակաով, ինչը իդեպ շատ լավ ստացվեց: ԼՏՊ փաստացի դարձավ Միակ Ընդիմության Միակ առաջնորդ :bad :
mtahog -- մի բան լավ չհասկացա,
1. Խորենացու, Նարեկացու, Չարենցի ու Սեվակի ազգը Դա ԼՏՊ-ին ընտրած, դեռևս հաջողության չհասած, ցույցերին ու երթերին մասնակցող և անընդհատ պայքարող մարդիկ են : Երևի :
2 Իսկ քոչվորները ովքեր են ? Միայն ՍՍ, ՌՔ + իշխանություն ? Թե 1. կետի մեջ չնշված բոլոր անձիք?
Շնորհակալություն Քույր, որ նվաստիս պատիվ արեցիր` մեջբերելով իմ խոսքերից ու ձեր թանկագին ժամանակը նորաձեվության նորությունների վրա ծախսելուց բացի ուշադրություն դարձրեցիր նորադարձ հայիս գրվածքներին, կարդալով քո գրառումը երջանկության քաղցր արցունքների միջից հիշեցի մի այլ հայուհու, որը նույն հայրենասիրական ոճով, ինչպես հեղեղն գարնան, այս սայթում պայքարում էր ջհուդամասոնական դավադրության դեմ, օգտվելով առիթից կուզենայի խոսքս ուղղել նրան, Miriam ու՜ր ես դու, վերադարձիր խնդրում եմ, վերադարձիր ու քո լուսավոր ներկայությամբ ուժ տուր մեզ, որ ինքնախարազանման միջոցով ունենանք հոգեվոր բարեշրջում(երիտասարդ վարչապետի ականջը կանչի), սերունդները չեն մոռանա այս անձնվեր հայուհիններին, ձեր անունը ոսկե տառերով կգրվի սիոնիստական չարիքի դեմ պայքարի համաշխարհային պատմության անմահ էջերի մեջ: Խորենացու, Նարեկացու, Չարենցի ու Սեվակի ազգը դա դու ես, քույր, դա ես եմ, դա Հովիկ Աբրահամյանն է, Խելացի Գագոն է, դա մենք ենք, ինչպես ասում էին լուսավոր ու տաք տարիներին, այսինքն ցրտին ու մթին նախորդած տարիներին՝ Լենինը ես եմ, Լենինը դու ես, Լենինը մեր մեջ է, Լենինը անմահ է, ուրեմն ի հեճուկս պետականութահիմքաքայքանության դիվերսանտների, կուզեմ մեջբերել մեր ազգային գաղափարախոսության ջատագով կուսակցության առաջնորդի խոսքերից " ուրեմն առաջ Հայաստան, առաջ առանց տնակների Գյումրի"
ChildOfTheSky
07.05.2008, 15:50
Երիտասարդ ապագան բժիշկներից մեկը քո հիվանդությունը կախտորոշեր հիշողության լեվոնական գնդիկների շատացում, որոնք խժռել են վազգենական առողջ գնդիկներին, մի խոսքով հիշողության լեյբոցիտիզմ:
Վազգենական գնդիկները 1996թ.-ից ի վեր դարձել են անգործունյա, օտար մարմիններ և ժամանակի ընթացքում դուրս են բերվել օրգանիզմից իմունային համակարգի կողմից: Սակայն մինչև հիմա կան այդ գնդիկների կրողները, ասեմ ավելին , այդ գնդիկները կրողների մոտ գնդիկների այդ տեսակի պակասեցում չի նկատվել: Երևույթն ուսումնասիրվում է: :8
ուրեմն կուզեմ մեջբերել մեր ազգային գաղափարախոսության ջատագով կուսակցության առաջնորդի խոսքերից " ուրեմն առաջ Հայաստան, առաջ առանց տնակների Գյումրի"
Սենց բանա՞ ասել:o Էդ տնակներն էլ ա՞ որոշել որ պետք ա քանդի:angry
Շարժումը չի մահացել շարժումը սպառվել է, այն էներգիան որ մարդկանց մոտ կուտակվել էր 10 տարվա ընթացքում կարիք ուներ արտահայտվելու, բայց ուշ թե շուտ մարդը բավարարում է այդ կարիքը ու անցնում առօրյա կուտաման ռեժիմին.. /բացառություններ կլինեն իհարկե/ ..
շարժումը իմ կարծիքով չունի լուրջ հիմքեր նախ այն պատճառով որ այն միայն քաղաքական ֆորմատով է սահմանափակվում,
ցանկություն ունենալ փոխել տկար իշխանությունը դա իհարկե վատ չե սակայն եթե դրանով սահմանափակվում ա լավ չի..պետք է կոնկրետ խնդիրներ բարձրացնել..
բացի դրանից ել ով ասեց չմիացավ մեղքերի թողություն անելով բայց դե տենց չի իրանց տեղը բանտերումա պետք է պատժել թե չե նման կերպ եթե շարունակի բոլորը կսկսեն թալանել հետո 5 տարի անցնի կանցնեն օպոզիցիաի կողմ ու էլի կներվեն: մի խոսքով մի կողմից փոփոխություները անհրաժեշտ էն իսկ մյուս կոմղմից դեռ պետք է զարգացնել քաղաքական դաշտը որպիսզի այլընտրանք լինի..պետք է որ մարդիկ սկսեն ոչ թե լիդեռի հույսով մնալ այլ իրենց հուզող խնդիրները կարողանան բարձրաձայնել սակայն նոր լիդեռներ ել են պետք : Լևոնը դա այն մարդը չե ում պետք է վստահել մեր ուժեղ Հայրենիք տեսնելու երազանքները և ես հույսով եմ ինքը երբեք չի դառնա Հայաստանի նախագահ.
Երեք :D:D:D

Հարգելի Grieg, ես հպարտանում եմ դեպքերը խոր վերլուծելու քո կարողությամբ: Հիմա ջհուդամասոնները կհարձակվեն քո գրառման վրա, բայց դու չընկճվես: Ես կարդալով գրառումդ մի քանի խոր մտքերի հանդիպեցի, գրեմ նրանք սեփական վերլուծությամբ:
բայց ուշ թե շուտ մարդը բավարարում է այդ կարիքը ու անցնում առօրյա կուտաման ռեժիմին.. /բացառություններ կլինեն իհարկե/ .. - Grieg
Այստեղ առօրյա կուտաման ռեժիմը ուղղակի ցնցեց ինձ, ինչպիսի խոր իմաստ, ինչպիսի համապարփակ միտք:
շարժումը իմ կարծիքով չունի լուրջ հիմքեր նախ այն պատճառով որ այն միայն քաղաքական ֆորմատով է սահմանափակվում, - Grieg
Այս միտքը մի նոր աստիճանի բարձրացրեց քազաքագիտական վերլուծությունը Հայաստանում: Իսկապես, այս լեվոնականները մոլորված մտոք ու թալանչի բարոք կարծում էին որ ազատությունը, հայրենիքի հզորությունը, արժանապատիվ կյանքը լուրջ հիմքեր են, հուսով եմ որ կարդալով գրառումդ նրանք կհասկանան որ դրանք ընդամենը մանրունքներ են, լուրջ հիմքը դա երբ քեզ սպանում են, կամ առնվազն մի քանի անգամ քացու տակ են գցել, կամ գոնե մի անգամ թեթեվակի ծեծել են, նենց ձեռի հետ էլի:
ցանկություն ունենալ փոխել տկար իշխանությունը դա իհարկե վատ չե սակայն եթե դրանով սահմանափակվում ա լավ չի..պետք է կոնկրետ խնդիրներ բարձրացնել.. - Grieg
Այս էս միտքը երեվի ամեն ինչ ասում է: Մանավանդ կոնկրետ խնդիրների բարձրացումը, վստահ եմ որ ուզեցել ես գրել, կոնկրետ խնդիրների բարձրացումը հասարակության լայն շերտերի մոտ որպես քաղաքացիական գիտակցության ձեվավորման գործընթացի որակական մի նոր շրջան..եւ այլն, : Իսկապես այս լեվոնիստները(մեջբերումը երիտասարդ բժիշկներից մեկինն է) առանց կոնկրետ խնդիրների են գործում, կարծելով որ նոր ազատ, արդար ընտրությունը կոնկրետ խնդիր է, իսկ այ ես համաձայն եմ քո հետ կոնկրետ խնդիր պետք է լինի, օրինակ Հնգամյակը 7 ամսում, հասնել ու անցնել կապիտալիստական երկրներին, ամենաուշը 2009-ին հայկական տիեզերանավի արձակումը տիեզերք, եւ հայկական ատոմային ռումբի ստեղծման կոնկրետ ժամկետներ: Այ սա միտք է, այ սա է իսկական սրտացավ հայրենասիրությունը, թե չէ ազատություն, հայրենիք, քաղբանտարկյալ, մարդկանց ուշադրությունը շեղում են մանրունքներով:
հիմանականում Լևոնակաները շատ ուժեղ են հումորից , նրանք իհարկե "Լևոն Նախագահ" վանկարկումներով չեն ուզում ասել, որ իրենք ուզում են Հայաստանը կառավարի Լևոնը ոչ դա մոգական խոսքերեն որոնք պետք է հասկանալ ինչպես սրտացավ քաղաքացու աղաղակ որն անկեղծ ցանկություն ունի որ իև երկիր դառնա դրախտ, և ընդհանրապես այդ մարդիկ Լևոնական չեն ու չեն ել ճանաչում Լևոնը ով ա :ուղղակի իրանք համախմբվել են որոշ գաղտնի գաղափարի շուրջ..բայց եթե ամեն դեպքում հանդիպեք մեծն ազատության մարտիկների չփորձեք հակադրվել ընդունեք Լևոն փրկիչի սրբությունը այլապես պատրաստ եեք պիտակավորվել սերժանտական և այլ ֆիրմային Լևոնական կոչերով.. չե որ դա անհնար է եթե մեկը չի չոքում Լևոնի պատկեր առջև ուրեմն նա այդ անում է Սերժի պատկերի առջև, միթե ուրիշ տարբերակ հնարավոր է?
Լավ շատ չերկարացնեմ եթե բախտներս բերի դիտեք քիչ ներքև սարկազմի և հումորի սեվ գոտու վարպետի ՀՀՇական համեմունքներով մեկնաբանությունը :)

Ես գիտեմ` հիմնականում mtahog-ին նկատի ունեիր վերջին բառերովդ, բայց ես գրեմ էլի :oy
Ասում են` ես էլ նենց ոչինչ հումոր ունեմ:
Քո գրածը շատ խելացիա ու պուպուշ, բայց սենց բան կա :)
Եթե իմ ազատության համար, ԻՄ, Հայաստանի քաղաքացու, ոտքի կանգնեց միայն Լևոնը, Գրիգ ջան, ես կգոռամ Լևոն նախագահ, որովհետև ամենաքիչը տարօրինակ կլիներ, եթե ես գոռայի ասենք` Պողոս նախագահ, կամ Սիսակ նախագահ:
Չէ, Գրիգ ջան, երբ ես իմ ընկերների հետ գնում էի Ազատության հրապարակ, էնտեղ Լևոնն էր իմ հետ խոսում, ոչ թե ՆՈՐ ԼԻԴԵՐ-ը, որի կարիքը տենց բեսամփթ զգում եք: Ու որը սենց մի տեսակ ՉԿԱ էլի: Դուք, ոչ ըսդար, ոչ ընդարականներդ:
Ես գործողությունների մարդ եմ: Ու հարգում եմ գործողությունների մարդկանց:
Մարդը կարողացավ գործել: Ուզեք թե չուզեք:
Մարդը ժողովրդին համախմբեց մի նպատակի շուրջ: ՀԱՅԵՐԻՆ: Ուզեք թե չուզեք:
Մարդիկ դադարեցին ՎԱԽԵՆԱԼ: Ուզեք թե չուզեք:
Ու քանի դեռ Լևոնն էր, որ համարձակվեց ուժ ունենալ այդ ամենն անելու, պայքարի խորհրդանիշը լինելու է Լևոնը:
Ուզեք թե չուզեք:
Ձայնալար
07.05.2008, 17:35
Մտահոգ, իմ տպավորությամբ ինձանից տարիքով մեծ եք, և միքիչ անհարմար եմ զգում, Ձեզ խորհուրդ տալ, բայց մի՞թե հեգնական ոճով կատարված գրառումները որևէ օգուտ են տալիս Ձեզ և Ձեր զրուցակցին: Չէ՞ որ բանավեճի հիմնական նպատակը ճշմարտությանը մոտենալն է: Ճիշտ է Ձեր մոտ այդ ոճում լավ է ստացվում գրել, բայց, կներեք, երբեմն հոգնեցուցիչ է: Նորից ներողություն եմ խնդում, քանի որ միքիչ քննադատական ստացվեց, միքիչ էլ օֆֆթոփային:
Հարգելի Grieg, շնորհակալություն օգտակար գրառմանդ համար, ափսոս որ մի փոքր պասսիվ ես գրառումներ անելիս, իմ անկեղծ խնդրանքն ու ցանկությունն է, որ հասարակության հիվանդ զանգվածի բուժմանը բերես քո լիիրավ մասնակցությունը, այսօր առավել քան երբեվէ մեր հասարակությունը կարիքը ունի քո պես հոգու բժիշկների, միացիր նրանց եւ լսելի դարձրու քո ձայնը, հայտերը ընդունվում են Հ1-ում եւ "Հայոց աշխարհ" օրաթերթի խմբագրությունում:
Շնորհակալություն
Ավելացվել է 10 րոպե անց
Մտահոգ, իմ տպավորությամբ ինձանից տարիքով մեծ եք, և միքիչ անհարմար եմ զգում, Ձեզ խորհուրդ տալ, բայց մի՞թե հեգնական ոճով կատարված գրառումները որևէ օգուտ են տալիս Ձեզ և Ձեր զրուցակցին: Չէ՞ որ բանավեճի հիմնական նպատակը ճշմարտությանը մոտենալն է: Ճիշտ է Ձեր մոտ այդ ոճում լավ է ստացվում գրել, բայց, կներեք, երբեմն հոգնեցուցիչ է: Նորից ներողություն եմ խնդում, քանի որ միքիչ քննադատական ստացվեց, միքիչ էլ օֆֆթոփային:
Հարգելի Ձայնալար, շնորհակալություն խորհրդի համար, առանց անհարմար զգալու կարող եք խորհուրդ տալ ինձ երբ կունենաք խորհուրդ տալու կարիք, չնայած որ տարիքով մի քիչ մեծ եմ, բայց հոգիս երիտասարդ է ու խորհրդածարավ, իսկ ձեր տպավորությունը այնքան էլ ճիշտ չէ, ես չեմ հեգնում, միթե անկեղծությունը հեգնանք է, չեմ կարծում, ես ուղղակի անկեղծորեն գնահատում եմ ազնիվ մարդկանց տիտանական ջանքերը, մոլորյալներին եղբայրական սիրով դարձի բերելու դժվարին գործին լծվածներին պետք է արժանին մատուցել, խնդրում եմ իմ անկեղծ գնահատանքի խոսքը չընկալել որպես հեգնանք: Շնորհակալություն:
Ambrosine
07.05.2008, 18:56
հիմանականում Լևոնակաները շատ ուժեղ են հումորից , նրանք իհարկե "Լևոն Նախագահ" վանկարկումներով չեն ուզում ասել, որ իրենք ուզում են Հայաստանը կառավարի Լևոնը ոչ դա մոգական խոսքերեն որոնք պետք է հասկանալ ինչպես սրտացավ քաղաքացու աղաղակ որն անկեղծ ցանկություն ունի որ իև երկիր դառնա դրախտ, և ընդհանրապես այդ մարդիկ Լևոնական չեն ու չեն ել ճանաչում Լևոնը ով ա :ուղղակի իրանք համախմբվել են որոշ գաղտնի գաղափարի շուրջ..բայց եթե ամեն դեպքում հանդիպեք մեծն ազատության մարտիկների չփորձեք հակադրվել ընդունեք Լևոն փրկիչի սրբությունը այլապես պատրաստ եեք պիտակավորվել սերժանտական և այլ ֆիրմային Լևոնական կոչերով.. չե որ դա անհնար է եթե մեկը չի չոքում Լևոնի պատկեր առջև ուրեմն նա այդ անում է Սերժի պատկերի առջև, միթե ուրիշ տարբերակ հնարավոր է?
Լավ շատ չերկարացնեմ եթե բախտներս բերի դիտեք քիչ ներքև սարկազմի և հումորի սեվ գոտու վարպետի ՀՀՇական համեմունքներով մեկնաբանությունը :)
Ես էլ կարծում էի, թե արդեն անցել ենք էն ստադիան, որտեղ բացատրվում է, որ միայն Լևոնը դուրս եկավ իշխանության դեմ, ուստի ժողովուրդը գնաց նրա հետևից: Չեմ հասկանում, թե ինչ լիդեր են ուզում, եթե չկա, ու եթե սենց շարունակվի, շատ հնարավոր ա, որ մոտակա մի քանի տասնամյակներում նույնպես երկնակամարում նոր լիդեր այդպես էլ չերևա: Ու հետո, լիդերը չի գալիս ու ասում, թե ես ձեր նոր լիդերն եմ, եկեք ինձ ընտրեք /շպռՕտական ոճով/, այլ տարիների գործունեության ընթացքում ձեռք է բերում հեղինակություն ու հարգանք, որի հիման վրա վեր է ածվում լիդերի
Գրողի ծոցը գնան Լևոնն էլ Սերժն էլ որ դրանց պատճառով ժողովրդին էսքան քաղաքականացրել են, խաբելով թե դա ժողովրդի բարրօրության համար է: «Շարժումների» այսպիսի վիժեցումները միտված են թուլացնել մասսաների լարվածությունը որ կարող էր իրոք վերածվել համազգային իրական շարժման:
Շնորհակալություն Քույր, որ նվաստիս պատիվ արեցիր` մեջբերելով իմ խոսքերից ու ձեր թանկագին ժամանակը նորաձեվության նորությունների վրա ծախսելուց բացի ուշադրություն դարձրեցիր նորադարձ հայիս գրվածքներին, կարդալով քո գրառումը երջանկության քաղցր արցունքների միջից հիշեցի մի այլ հայուհու, որը նույն հայրենասիրական ոճով, ինչպես հեղեղն գարնան, այս սայթում պայքարում էր ջհուդամասոնական դավադրության դեմ, օգտվելով առիթից կուզենայի խոսքս ուղղել նրան, Miriam ու՜ր ես դու, վերադարձիր խնդրում եմ, վերադարձիր ու քո լուսավոր ներկայությամբ ուժ տուր մեզ, որ ինքնախարազանման միջոցով ունենանք հոգեվոր բարեշրջում(երիտասարդ վարչապետի ականջը կանչի), սերունդները չեն մոռանա այս անձնվեր հայուհիններին, ձեր անունը ոսկե տառերով կգրվի սիոնիստական չարիքի դեմ պայքարի համաշխարհային պատմության անմահ էջերի մեջ: Խորենացու, Նարեկացու, Չարենցի ու Սեվակի ազգը դա դու ես, քույր, դա ես եմ, դա Հովիկ Աբրահամյանն է, Խելացի Գագոն է, դա մենք ենք, ինչպես ասում էին լուսավոր ու տաք տարիներին, այսինքն ցրտին ու մթին նախորդած տարիներին՝ Լենինը ես եմ, Լենինը դու ես, Լենինը մեր մեջ է, Լենինը անմահ է, ուրեմն ի հեճուկս պետականութահիմքաքայքանության դիվերսանտների, կուզեմ մեջբերել մեր ազգային գաղափարախոսության ջատագով կուսակցության առաջնորդի խոսքերից " ուրեմն առաջ Հայաստան, առաջ առանց տնակների Գյումրի"
Շնորհակալություն հարցիս մի մասին շատ երկար, ՉարենցաՍևակաՆարեկապոետիկաերկարագույնս պատասխանելու համար… Բայց եթե քեզ թվում է որ դիմացինին չճանաչելով հանդերձ, կարող ես քեզ թույլ տալ վիրավորել ու հգնել, համեմլով դա գեղեցիկ բառապաշարիտ Փաշինյանաողող , հեռահար բառերով, սխալվում ես…
Խառնաշփոթ ես սարքել, Գրականություն, Փիլիսոփայություն, Կրոնագիտություն և Քաղաքականություն . քո ցանկացած գրվածքում…
Մի գուցե կարճ արտահայտվեիր, թե կարծում ես քո Style բավականին ցանկալի է դարձնում քեզ;)
Հատուկ շնորհակալություն Ձայնալարին, :) սարսափազդու Մտահօգին նկատողություն անելու համար…
Ու հետո, լիդերը չի գալիս ու ասում, թե ես ձեր նոր լիդերն եմ, եկեք ինձ ընտրեք /շպռՕտական ոճով/, այլ տարիների գործունեության ընթացքում ձեռք է բերում հեղինակություն ու հարգանք, որի հիման վրա վեր է ածվում լիդերի
Բայց նա եկավ, ասեց եկել եմ ձեզ փրկեմ ձեզ կեղեքող ավազակապետական-մաֆիոզ- կլանային համակարգից, ձեր ներողամտությունն եմ հայցում, որ ժամանակին էտքան բանը չէի ջոկել, ես Գործիք եմ որով դուք կթոթափեք թաթարամոնղոլական լուծը և վեր կհառնեք ինչպես մի փյունիկ սկիզբ դնելով ազատ ու արդար Հայաստանի:
ChildOfTheSky
07.05.2008, 19:15
Գրողի ծոցը գնան Լևոնն էլ Սերժն էլ որ դրանց պատճառով ժողովրդին էսքան քաղաքականացրել են, խաբելով թե դա ժողովրդի բարրօրության համար է: «Շարժումների» այսպիսի վիժեցումները միտված են թուլացնել մասսաների լարվածությունը որ կարող էր իրոք վերածվել համազգային իրական շարժման:
ստորագրությունդ իզուր ես կիսատ թողել :B
ստորագրությունդ իզուր ես կիսատ թողել :B
ինձ գերագույն բախտ է վիճակվել անվանակիցը լինել հայոց ազգի թերևս լավագույն զավակի: Ես վստահ եմ՝ Հանրապետության Հրապարակում արձանի թափուր տեղը նրա համար է նախատեսված, քանզի նա է արժանի այնտեղ հավերժանալու:
Ambrosine
07.05.2008, 19:34

Չստացվեց էլի վարկանիշ տալը, ուստի այստեղ գրեմ` հավերժացնելով այս տողերը:), որ այս մարդը իրոք զոմբիացած կոմունիստներից կարողացավ ստեղծել հայրենիքի համար կյանքը տվող հասարակություն, որ էլ չէին գոռում` <<Պրոլետարիատներ ամբողջ աշխարհի, միացեք>>, <<Наша цель коммунизм>>, այլ` <<Омон овцы, вон из Арцаха!!>>, <<Արցախը մերն ա>>...: Հլը չեմ ասում, որ ադրբեջանցիներին դուրս շպրտեց Արցախից: Ու այսպիսի անհատը դեռ չի վարձատրվել ըստ արժանվույն
ինձ գերագույն բախտ է վիճակվել անվանակիցը լինել հայոց ազգի թերևս լավագույն զավակի: Ես վստահ եմ՝ Հանրապետության Հրապարակում արձանի թափուր տեղը նրա համար է նախատեսված, քանզի նա է արժանի այնտեղ հավերժանալու:
Հոոորս արև...:o
Թու'...:[
Էս նորություն էր, ՎՈՏ ԷՏՈ ԴԱ~
Կարող ա կատակ էր, կամ ես սխալ հասկացա, հըն?:think
Շնորհակալություն հարցիս մի մասին շատ երկար, ՉարենցաՍևակաՆարեկապոետիկաերկարագույնս պատասխանելու համար… Բայց եթե քեզ թվում է որ դիմացինին չճանաչելով հանդերձ, կարող ես քեզ թույլ տալ վիրավորել ու հգնել, համեմլով դա գեղեցիկ բառապաշարիտ Փաշինյանաողող , հեռահար բառերով, սխալվում ես…
Խառնաշփոթ ես սարքել, Գրականություն, Փիլիսոփայություն, Կրոնագիտություն և Քաղաքականություն . քո ցանկացած գրվածքում…
Մի գուցե կարճ արտահայտվեիր, թե կարծում ես քո Style բավականին ցանկալի է դարձնում քեզ;)
Հատուկ շնորհակալություն Ձայնալարին, :) սարսափազդու Մտահօգին նկատողություն անելու համար…
Հարգելի LiLi E, գիտեմ որ ՉարենցաՍևակաՆարեկապոետիկ գրվածքները նեյրոլեզվական հոգեխանգարմունք են առաջացնում, սա կարելի է որպես ինքնախոստովանություն հիմք ընդունել ինձ քրեական պատասխանատվության ենթարկելու "իշխանության բռնի յուրացման" հոդվածով: Վկաների պակաս կարծում են չի լինի:
Իսկ այ իմ Style-ի ու դրանով ցանկալի դառնալու մասին չէի մտածել, չնայած եթե դա քո կարծիքով ինձ դարձնում է ցանկալի, ես դրանից միայն ինձ երջանիկ կզգամ եւ ոչ միայն: Իսկ Մտահօգը այնքան էլ սարսափազդու չէ, ի տարբերություն ոմանց, ատելությամբ լցված չէ: Լավ մնա ու կարեվորը առանց ինձ ատելու:
Ambrosine
07.05.2008, 20:09
Բայց նա եկավ, ասեց եկել եմ ձեզ փրկեմ ձեզ կեղեքող ավազակապետական-մաֆիոզ- կլանային համակարգից, ձեր ներողամտությունն եմ հայցում, որ ժամանակին էտքան բանը չէի ջոկել, ես Գործիք եմ որով դուք կթոթափեք թաթարամոնղոլական լուծը և վեր կհառնեք ինչպես մի փյունիկ սկիզբ դնելով ազատ ու արդար Հայաստանի:
Ինքը արդեն լիդեր էր:;) գոնե եղել էր: Նկատի ունեի անհայտ /գուցե խեղկատակ, քաղաքական ծաղրածու/ ինչ-որ մեկի ասպարեզ գալը
Ձայնալար
08.05.2008, 10:20
Մոդերատորական: Վերջին երկու գրառումները տեղափոխվել են այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=21661&page=6):
Mtahog-ն ու Ervand-ը վերջապես ընդունեցին դառն իրականությունն առ այն, որ իրենք զոմբի են:
Պայքար, պայքար մինչև վերջ:
Հմմ...փաստորեն ես էլ եմ զոմբուլիկ
ՄԻ րոպե:D...գույնս գնաց հետ եկավ...:o
Չէ, մենք` <զոմբիներս էլի> ուրեմն շատ շատ ենք...խնայե'ք Ձեր նյարդերը...:)
Մարդը ունի կարծիք, խոսքի ազատություն, ընտրելու իրավունք, բլա-բլա-բլա, բայց երանի նրան, ում ձեռքերը իր մտքի, խոսքի, կարծիքի բլա-բլա-բլայի պատճառով արյունոտ չեն...
Կեցցե մեր Շարժումը… Այն Չի Մահացել, Չի Մահանում ու Չի մահանա… Պայքար, Պայքար մինչև վերջ… Հի-մա, Հի-մա...Լևոն Նախագահ…Հաղթելու ենք..
Երևի ես էլ անընդհատ այս բառերը կրկնեմ, թէ չէ ինչ որ լավ բան չի ստացվում :think

Ավետարանում մի լավ առակ կա այս թեմայով: Երբ որդին վերադառնում է հայրենի օջախ:ok
Վաղուց ֆորումում չէի եղել, Մտահոգի հետ էլ չեմ զրուցել:
Այս ,առաջին մասի ինչն է ինձ վերաբերում?
Ուրեմն ի գիտություն կայունապաշտների, առաջհայաստանիստների, փրկչական սինդրոմով տառապողների, 1996ականիստների, խրոնիկ ատելությամբ լցված քրիստոնեանների, մաուզերիստ դաշնակիստների, կոմունիստական չեկիստների.....
ԼԻՈՎԻՆ ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ ԱՅՍ ՏՈՂԵՐԻ ՀԵՏ `
Խորենացու, Նարեկացու, Չարենցի ու Սեվակի ազգը հաղթելու է քոչվոր ցեղերին
Հատկապես , եթե հիշում ես, պատմությունից, քոչվոր եին/ են թուրքերը, նաև այն թուքերը որոնցով “առաջացվեց” ԱԶԵՌԲԱՋԱՆԸ”: Երկու ձեռքով կողմ եմ :
Մոռացա նշեմ , նաև հաղթելու ենք նրանց, ովքեր Աջակցում են ` վերը նշված քոչվորներին:
Ներեցեք, որ կրկնեմ`
Հաջողություն` հատկապես արդարներին:hands
Կեցցե մեր Շարժումը… Այն Չի Մահացել, Չի Մահանում ու Չի մահանա… Պայքար, Պայքար մինչև վերջ… Հի-մա, Հի-մա...Լևոն Նախագահ…Հաղթելու ենք..
Երևի ես էլ անընդհատ այս բառերը կրկնեմ, թէ չէ ինչ որ լավ բան չի ստացվում :think
Գոյություն ունի մի պարսկական ասացվածք...«հալվա, հալվա ասելով քիմքը՝ չի քածցրանում»:
ChildOfTheSky
13.05.2008, 04:18
Հալվա ուտելով էլ առանձնապես քիմքիդ չես զարմացնի :think : Այ շոկոլադն ուրիշ :nyam :
ինձ գերագույն բախտ է վիճակվել անվանակիցը լինել հայոց ազգի թերևս լավագույն զավակի: Ես վստահ եմ՝ Հանրապետության Հրապարակում արձանի թափուր տեղը նրա համար է նախատեսված, քանզի նա է արժանի այնտեղ հավերժանալու:
Լավ միտք է, միայն «Լավագույն զավակի» արձանի կողքին կարելի է ավելացնել՝ Սիրադեղյանի եւ Փաշինյանի արձանը եւս, այնուհետ անվանափոխել հրապարակը, այն անվանել, ձախողված երգի եւ պարի հեղափոխության հրապարակ:
Հալվա ուտելով էլ առանձնապես քիմքիդ չես զարմացնի :think : Այ շոկոլադն ուրիշ :nyam :
«Համաժողովրդական շարժում» հեքիաթի վերջում, երկնքից ընկավ երեք տուփ շոկոլադ, մեկ տուփը սիրելի Չայլդիկ Սկային, մեկ տուփը՝ նորընտիր նախագահին, իսկ վերջին տուփ շակալ-ադը «առաջին նախագահին»:
Che_Guevara
13.05.2008, 09:35
Երեկ ո՞վ տեսավ Լեվոն Զուռաբյանի հարցազրույցը Հ1 ով։ Դա ուղակի պետք էր տեսնել։ Հաղորդավարը (անունն էլ չգիտեմ, մի հատ ձանձրալի մուդակ ա) անընդհատ փորձում էր շեղեր զրույցը, ու փորձում էր բերել արդեն 10 տարի ծամված փաստարկներ, իսկ Լևոնը պինդ մնաց իր տեղում կանգնած ու ավելին, ինչքան ել հաղորդավարը փորձում էր վերջին, խողքն ինքն ասել, մեկա վերջինը Լևոնը ասեց։
Իսկ հաղորդման ընթացքում Լևոն Զուռաբյանը ասաց, որ եթե մինչև հունիսի 20-ը քաղաքապետարանը հանրահավաք անցկացնելու թույլտվություն չտա, (իսկ ես կասկածում եմ, որ քաղաքապետարանը կտա), Շարջման Կենտրոնի կողմից հունիսի 20-ին կազմակերպվելու է մեծ հանրահավաք՝ Ազատության հրապարակում։
Այնպես որ հունիսի 20-ին կերեվա շարժումը մահացել է, թե ոչ։
Զավեշտալի է :D
Երբ Զուրաբյանը ասաց, որ արդեն 50 օր է ինչ իրենց թույլտվություն չի տալիս քաղաքապետարանը հանրահավաքի, հաղորդավարը ասում է.
"Ձեր ինչին է պետք հանրահավաք անելը, պետք է գնաք ինչ-որ Քաղաքական զբոսանքներ, կամ էլ քաղաքական զիլինա անեք" :angry
Ամեն թարախ իրան իրավունք ա վերապահում մեկանաբանություններ անելու:
Դեռ ավելին ասեմ, ով են, որ պետք ա որոշեն թե մարդկանց ինչին ա պետք հանրահավաքը: Դա ժողովրդի իրավունքն է, ու ոչ ոքի գործը չէ, թե ինչ են անելու այդ հավաքներին: Իրանք ով են, որ պետք ա մեկնաբանեն, պետք ա հավաքը, թե չէ:angry
Այնպես որ հունիսի 20-ին կերեվա շարժումը մահացել է, թե ոչ։
Դե, ժողովուրդ, ձեզ տենամ: Ցույց տանք իշխանություններին մեր վճռականությունը, մեր համախմբվածությունը ու միասին հիշենք մեր անցած օրերը:
Ո՛վ հայ ժողովուրդ. քո փրկությունը քո միասնական ուժի մեջ է:
Ambrosine
13.05.2008, 16:07
Լավ միտք է, միայն «Լավագույն զավակի» արձանի կողքին կարելի է ավելացնել՝ Սիրադեղյանի եւ Փաշինյանի արձանը եւս, այնուհետ անվանափոխել հրապարակը, այն անվանել, ձախողված երգի եւ պարի հեղափոխության հրապարակ:
Լավ ա որպես հավելում էլ չնշեցիր, թե Սերժի կիսանդրին էլ դնենք ԵՊՀ-ի կենտրոնականում

Կարելի ա մի հատ մեծ արձան դնել: Այ օրինակ, Սերժը նստած ա աթոռին, կողին՝ աջից, игровой автомат ա դրած, աջ ձեռը պարզել ա դեպի էտ игровой автомат-ը, դեմն էլ Տիգրան Սարգսյանն ա չոքած: Մատենադարանի արձանի նման:
Ambrosine
13.05.2008, 16:29

Բա չքանդակենք նաև նրանց, ում առջև չոքած է Սերժը? այսինքն կարանք դրանց տեղը դրոշները բարձրացնել Սերժի գլխի վերևը:
Պատասխանի փոխարեն` հարց.
Իսկ ու՞մ դեմ էին հրազենն ու սառը զենքը, որ միչև քո ասած դրվագը նախապատրաստվել են: Գուցե դա հայլուրի հերթական բլե՞ֆն էր: Բայց ոչ, ում ուզում էք համոզեք, ինձ չէք համոզի, ես չափազանց տեղեկացված եմ տվյալ իրադարձություններից, ավելին քան դու կարծում ես: Ուրիշ հարց է ծագում. Գուցե խախաղ ցուցարարները պաշտպանվելու համար էին զենքեր տեղադրել ցույցի վայրում: Այս դեպքում անհասկանալի է, ինչու՞ էին նրանք ընդհանրապես հավաքվել հրապարակում և ինչի՞ց կամ ումի՞ց պիտի պաշտպանվեր խաղաղ ցուցարաը: Գիտեմ, որ իմ եղբայր ցուցարարների նպատակը նախագահի աթոռը գրավելն (գրավել բառը գուցե կոպիտ կհնչի, բնորոշենք այլ կերպ. ընտրյալ նախագահին իր գահին հասցնելը) էր ԻՆՉ ԳՆՈՎ ԷԼ ԼԻՆԻ: Եթե սխալվում եմ խնդրեմ ասեք իրական պատճառը: Հուսով եմ կունենամ պատասխան:
Իսկ զենքի ներկայություն ինձ համար վայրագության դրսեվորում է:
Ինչու՞ է ցուցարարի զենք օգտագործելը ոչ վայրագություն, իսկ իշխանությանը՝ վայրագություն: Գուցե այս հարցին պատասխանես: Չէ՞ որ երկու կողմերում էլ քո եղբայրներն են:
Դու սկսեցիր բանավիճել հարցին՝ հարց մեթոդով, խնդիր չեմ տեսնում, շարունակենք բանավեճը քո նախընտրած տարբերակով:
Եթե դու հստակ ասում ես, որ Ազատության Հրապարակում նկարահանված կադրերը, որտեղ հրազեն կար, դա հայլուրի բլեֆը չէր, այլ իրականություն էր, ապա որոշ հարցեր եմ ուղղեմ քեզ՝ հույս ունենալով հստակ պատասխաններ ստանալու.
1. Եթե այդ զինամթերքն իրոք եղել է ցուցարարների մոտ, մարտի 1-ի առավոտյան, երբ ոստիկանները էլեկտրաշոկերող և ռետինե մահակներով դաժան ծեծի էին ենթարկու ցուցարարներին, ինչու՞ ցուցարարները չեն օգտագործել այդ հրազենը, կա՞ որևէ մի դրվագ, որտեղ երևա զինված ցուցարար: Եթե նրանք այդ հրազենը չեն օգտագործել այդպիսի դաժանությամբ ծեծվելու ժամանակ, այս դեպքում ինչի՞ համար էին զինվել, ե՞րբ պետք է օգտագործեին այն:
2. Դու մինչ այժմ նունիսկ չե՞ս հասկացել, թե ինչի համար էին հավաքվել Ազատության Հրապարակում:
3. Պաշտպանվելու մասին խոսք եղել է Միասնիկյանի արձանի մոտ կայացած հանրահավաքի ժամանակ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից, և հարցիդ պատասխանեմ տրամաբանորեն. Նա կոչ էր անում պաշտպանվել զինված վայրի և վայրի ոստիկաններից:
4. Նախ ասեմ, որ խաղաղ ցուցարարներին ծեծող ստրկամիտ ոստիկանների մեջ չունեմ եղբայրներ: Ես չեմ տեսել ոչ մի ցուցարարի, ով զենք է օգտագործել, և հակառակ դրան՝ տեսել եմ բազմաթիվ հրազեն օգտագործող ոստիկանների: Որ Ազատության Հրապարակում հրազեն չի օգտագործվել ո՛չ ոստիկանների կողմից, ո՛չ ցուցարարների, դա փաստ է, որին նույնիսկ համակերպվել են խաբեբա իշխանությունները և տխրահռչակ հայլուրը: Այնպես որ, այդ վայրագությունից հետո, եթե նույնիսկ ցուցարարները հրազեն օգտագործած լինեին, ես դա ամբողջովին կարդարացնեի, քանի որ եթե ես դա փորձում եմ պատկերացնել ինձ վրա, ապա համոզվում եմ, որ եթե ինձ որևէ ոստիկան կոչվող տականք այդպես ծեծի ենթարկեր, այն էլ քնած ժամանակ և անտեղի, ապա ես իր հետ ավելի դաժան կվարվեի հենց իր հարազատների ներկայությամբ:
Դու սկսեցիր բանավիճել հարցին՝ հարց մեթոդով, խնդիր չեմ տեսնում, շարունակենք բանավեճը քո նախընտրած տարբերակով:
Եթե դու հստակ ասում ես, որ Ազատության Հրապարակում նկարահանված կադրերը, որտեղ հրազեն կար, դա հայլուրի բլեֆը չէր, այլ իրականություն էր, ապա որոշ հարցեր եմ ուղղեմ քեզ՝ հույս ունենալով հստակ պատասխաններ ստանալու.
1. Եթե այդ զինամթերքն իրոք եղել է ցուցարարների մոտ, մարտի 1-ի առավոտյան, երբ ոստիկանները էլեկտրաշոկերող և ռետինե մահակներով դաժան ծեծի էին ենթարկու ցուցարարներին, ինչու՞ ցուցարարները չեն օգտագործել այդ հրազենը, կա՞ որևէ մի դրվագ, որտեղ երևա զինված ցուցարար: Եթե նրանք այդ հրազենը չեն օգտագործել այդպիսի դաժանությամբ ծեծվելու ժամանակ, այս դեպքում ինչի՞ համար էին զինվել, ե՞րբ պետք է օգտագործեին
Դա քեզ հասած սուբյեկտիվ տեղեկությունն է, որի դեմ ես ունեմ իմ տեղեկությունները, որոնց հավաստիության չեմ կասկածում, որովհետև դրանք սեփական զգայարաններս են; Քավ լիցի, չեմ ուզում արդարացնել ոստիկաններին, բայց զենք եղել է երկու կողմերի մոտ էլ:

կներես բայց քո զգայարանների ընկալած տեղեկությունները համաձայվիր որ այնքան էլ պարտադիր չէ որ մյուսները ընդունեն որպես անհերքելի փաստեր: Գիտես ինչքան մարդիկ կան որոնք ասենք սեփական զգայարաններով այլմոլորակայիններ են տեսել, շոշափել, կամ ինչքան մարդիկ կան որոնք Համաշխարհային 2րդ պատերազմի ժամանակ անձամբ սպանել են Հիտլերին կամ գերել Վերմախտի մարշալներին: Այնպես որ "իմ տեսածն եմ ասում" "ես եմ ասըմ հանգարծ կասկծող չլի", " մեր լավ ախպոր Գուգո հոպարն ա ասել նաստո" և այլ հավաստի աղբյուրներ խնդրում եմ չօգտագործել:

Դու գոնե փորձում ե՞ս քո ասածին հավատալ, այնուհետև կատարել գրառումդ: Պատկերացնում ե՞ս, որ կարողա մեկին էլեկտրաշոկով խփելուց հետո տենց դաժան ծեծի ենթարկեն, ու ինքը, զենք ունենա մոտը, բայց չկրակի: Եթե դա լիներ մի հոգու մասին, կարելի էր հավատալ, որ էդ մի հոգին վախեցել ա կրակի, կամ կրակել չգիտեր, կամ այլ՝ հայլուրի որոշած ստեր և այլն, բայց դա զանգվածային բնույթ ա կրում, ո՞նց կարողա էդքան զենք ունեցողների մեջից մեկը չկրակեր:
Հերիքա ինձ ասես, որ դա քո սուբյեկտիվ կարծիքնա, կամ հարևանի կարծիքնա, կամ հայլուրիննա, եթե մի բան ասում ես, կամ փորձի տրամաբանես, եթե իհարկե ընդունակ ես դա անելու, կամ փորձի փաստ ներկայացնես, իսկ դու ոչ մեկն ես անում, ոչ մյուսը:
Փորձիր անդրադառնալ գրառմանս մյուս հատվածներին ևս;
Դա քեզ հասած սուբյեկտիվ տեղեկությունն է, որի դեմ ես ունեմ իմ տեղեկությունները, որոնց հավաստիության չեմ կասկածում, որովհետև դրանք սեփական զգայարաններս են; Քավ լիցի, չեմ ուզում արդարացնել ոստիկաններին, բայց զենք եղել է երկու կողմերի մոտ էլ:
Եթե զգայարաններդ արձանագրել են զենք երկու կողմի մոտ էլ, մի գուցե կիսվես մնացած ինֆորմացիայով: Տեսե՞լ ես արդյոք զենք կիրառող ցուցարար: Ինչքան էլ Վայլուր կրկնի, թե եղել են, նույնիսկ ոստիկաններն իրենց բռնագրավված տեսաժապավենների վրա նման կադր չհայտնաբերեցին, որ մոնտաժով 2 վայրկյանը դարձնեին 15րոպե (ինչպես հրեական դրոշի դեպքում):

Դե, հրեական դրոշը Վայլուրիկի գլուխգործոցն էր:
Տենց ձիշոֆկա տրյուկի համար իրենց օսկար էր հասնում: Լավագույն օպերատորական աշխատանքի համար:
Եթե զգայարաններդ արձանագրել են զենք երկու կողմի մոտ էլ, մի գուցե կիսվես մնացած ինֆորմացիայով: Տեսե՞լ ես արդյոք զենք կիրառող ցուցարար: Ինչքան էլ Վայլուր կրկնի, թե եղել են, նույնիսկ ոստիկաններն իրենց բռնագրավված տեսաժապավենների վրա նման կադր չհայտնաբերեցին, որ մոնտաժով 2 վայրկյանը դարձնեին 15րոպե (ինչպես հրեական դրոշի դեպքում):
Ճիշտ ա ասում, էս 3 ամիս է զինված սիոնիստ են փնտրում ու դու փաստորեն չես ուզում հայտնել ԱԱԾ-ին թե ինչպես ես տեսել զինված սիոնիստների հատուկ նշանակության դիվիզիան ՀՀ մայրաքաղաքում հայերին կոտորելիս: Չէ, սա արդեն ճիշտ չես անում, դու անուղակիորեն խարխլում ես մեր պետականության հիմքերը, պիտի անմիջապես հայտնես պատկան մարմիններին, ով գիտի միգուցե դիվերսանտների խումբը դեռ չի վնասազերծվել ու գործում է: Խնդրում եմ հայ ժաղավրդի անունից, անպայման հայտնիր, գիտես ոնց կերջանկացնես մեր դատախազությանը ու ԱԱԾ-ին, համ էլ մի շաբաթ առնվազն չես իջնի Հ1-ի էկրաններից: Կարողա նույնիսկ 2 աստղում հրավեր ստանաս կամ էլ Խորենացու անվան շքանշան:
Դու սկսեցիր բանավիճել հարցին՝ հարց մեթոդով, խնդիր չեմ տեսնում, շարունակենք բանավեճը քո նախընտրած տարբերակով:
Եթե դու հստակ ասում ես, որ Ազատության Հրապարակում նկարահանված կադրերը, որտեղ հրազեն կար, դա հայլուրի բլեֆը չէր, այլ իրականություն էր, ապա որոշ հարցեր եմ ուղղեմ քեզ՝ հույս ունենալով հստակ պատասխաններ ստանալու.
1. Եթե այդ զինամթերքն իրոք եղել է ցուցարարների մոտ, մարտի 1-ի առավոտյան, երբ ոստիկանները էլեկտրաշոկերող և ռետինե մահակներով դաժան ծեծի էին ենթարկու ցուցարարներին, ինչու՞ ցուցարարները չեն օգտագործել այդ հրազենը, կա՞ որևէ մի դրվագ, որտեղ երևա զինված ցուցարար: Եթե նրանք այդ հրազենը չեն օգտագործել այդպիսի դաժանությամբ ծեծվելու ժամանակ, այս դեպքում ինչի՞ համար էին զինվել, ե՞րբ պետք է օգտագործեին այն:
Քավ լիցի չեմ ուզում արդարացնել որևէ մեկին, բայց ես ունեմ իմ տեղեկտավության վստահելի աղբյուրները, որոնք ցավոք հրապարակման ենթակա չեն (իմ իսկ անձի անվտանգությունից ելնելով): Այնպես որ հստակ պտասխան չեմ կարող տալ: Կներես: Համենայն դեպս հաջորդ օրը հիվանդանոցում այցելեցի (վստահ եմ հայրենասիրությունդ այնքն մեծ է, որ դու էլ ես այցելել, որովհետև բացի ոստիկաններից, որոնք քո եղբայրները չեն, կային նաև ցուցարարներ, որոնք քո եղբայրներն էին) այդ դրվագի "հերոսներին" որոնց մի զգալի մասը ոստիկաններ էին, ծեծված ոչ պակաս, քան ցուցարարները: Հրազենի մասին առայժմ չեմ խոսում, որովհետև դու ինքդ էլ ընդունում ես, որ գործի են դրվել ռետինե մահակներ և էլեկտրաշոկեր:
Ավելացվել է 3 րոպե անց
կներես բայց քո զգայարանների ընկալած տեղեկությունները համաձայվիր որ այնքան էլ պարտադիր չէ որ մյուսները ընդունեն որպես անհերքելի փաստեր: Գիտես ինչքան մարդիկ կան որոնք ասենք սեփական զգայարաններով այլմոլորակայիններ են տեսել, շոշափել, կամ ինչքան մարդիկ կան որոնք Համաշխարհային 2րդ պատերազմի ժամանակ անձամբ սպանել են Հիտլերին կամ գերել Վերմախտի մարշալներին: Այնպես որ "իմ տեսածն եմ ասում" "ես եմ ասըմ հանգարծ կասկծող չլի", " մեր լավ ախպոր Գուգո հոպարն ա ասել նաստո" և այլ հավաստի աղբյուրներ խնդրում եմ չօգտագործել:
Փառք Աստծո, ես դեռ չեմ գժվել: Ես քո արժանապատվության չեմ կպել, այնպես որ առիթ չեմ տվել, որ հակառակն անես: Ռաբիզ ռեպլիկների կարիք չեմ զգում:
Ավելացվել է 8 րոպե անց
2. Դու մինչ այժմ նունիսկ չե՞ս հասկացել, թե ինչի համար էին հավաքվել Ազատության Հրապարակում:
Ես շատ լավ գիտեմ, բայց ցավոք հավաքվածների մեծ մասը չգիտեին:
Քավ լիցի չեմ ուզում արդարացնել որևէ մեկին, բայց ես ունեմ իմ տեղեկտավության վստահելի աղբյուրները, որոնք ցավոք հրապարակման ենթակա չեն (իմ իսկ անձի անվտանգությունից ելնելով): Այնպես որ հստակ պտասխան չեմ կարող տալ: Կներես: Համենայն դեպս հաջորդ օրը հիվանդանոցում այցելեցի (վստահ եմ հայրենասիրությունդ այնքն մեծ է, որ դու էլ ես այցելել, որովհետև բացի ոստիկաններից, որոնք քո եղբայրները չեն, կային նաև ցուցարարներ, որոնք քո եղբայրներն էին) այդ դրվագի "հերոսներին" որոնց մի զգալի մասը ոստիկաններ էին, ծեծված ոչ պակաս, քան ցուցարարները: Հրազենի մասին առայժմ չեմ խոսում, որովհետև դու ինքդ էլ ընդունում ես, որ գործի են դրվել ռետինե մահակներ և էլեկտրաշոկեր:
Նախ՝ ինձ շատ հետաքրքիր ա, թե որտեղի՞ց է առաջացել հայրենասիրությանս հետ կապված վստահությունդ միգուցե դա նու՞յնպես զգայարաններիդ արդյունավետ գործունեության արդյունքն է: Լավ, դա չի կարևորը, հարցիդ պատասխանեմ. այո, այցելել եմ հիվանդանոց, բայց ոչ թե խաղաղ ցուցարարներին ծեծած ոստիկանի մոտ եմ գնացել, այլ գնացել եմ եղբայրներիցս մեկի մոտ, ում մոտ այլևս չեմ կարող գնալ, քանի որ իշխանությունների կատարած վայրագությունների 9-րդ զոհը դարձավ:
Իսկ հրազենի մասին ոչ թե չես խոսում, այլ ուղակի չես կարողանում խոսել, քանի որ տրամաբանելու կամ լուրջ փաստեր ներկայացնելու փոխարեն՝ որպես ինֆորմացիայի աղբյուր նշում ես ինչ որ չգիտեմ որերորդ զգայարանդ:
Ambrosine
15.05.2008, 22:50
Ես շատ լավ գիտեմ, բայց ցավոք հավաքվածների մեծ մասը չգիտեր, ինչի արդյունքում անմեղ զոհեր եղան:
Դե լուսավորի էդ մեծ մասին քո ինֆորմացիայով, թե չէ ես էլ կարամ իմ կողմից շատ հավաստի աղբյուրներից մեջբերումներ անել` չնշելով աղբյուրները:
Համ էլ էլ ինչի արդյունքում պիտի լինեին զոհերը?
Ես շատ լավ գիտեմ, բայց ցավոք հավաքվածների մեծ մասը չգիտեին:
Սոցհարցում ե՞ս անցկացրել թե սա նույնպես զգայարանի հետ է կապված:
Իսկ հրազենի մասին ոչ թե չես խոսում, այլ ուղակի չես կարողանում խոսել, քանի որ տրամաբանելու կամ լուրջ փաստեր ներկայացնելու փոխարեն՝ որպես ինֆորմացիայի աղբյուր նշում ես ինչ որ չգիտեմ որերորդ զգայարանդ:
Երևի ֆսյո տակի վեցերորդը, Կուկ:
3. Պաշտպանվելու մասին խոսք եղել է Միասնիկյանի արձանի մոտ կայացած հանրահավաքի ժամանակ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից, և հարցիդ պատասխանեմ տրամաբանորեն. Նա կոչ էր անում պաշտպանվել զինված վայրի և վայրի ոստիկաններից:
Չեմ պատասխանում երրորդ կետիդ, որովհետև նախադասությունդ սահմանական եղանակով է գրված և ավելի դու ես պատասխանում քան ես ունեմ ինչ-որ բան պատասխանելու: Շնորհակալություն ինֆորմացիայի համար:
Երևի ֆսյո տակի վեցերորդը, Կուկ:
Գալ, վեցերորդը որնա՞:oy
Գալ, վեցերորդը որնա՞:oy
Էն, որ չկա, Կուկ: Բայց բոլորն իրանց քրտնամխած հույս են տալիս, որ կա:
Զենք-մենքա փաստորեն նաև detect անում:
Ես էլ գիտեի` մենակ սիրել-միրելուցա պետք գալիս իրան շահարկել:
Նախ՝ ինձ շատ հետաքրքիր ա, թե որտեղի՞ց է առաջացել հայրենասիրությանս հետ կապված վստահությունդ միգուցե դա նու՞յնպես զգայարաններիդ արդյունավետ գործունեության արդյունքն է: Լավ, դա չի կարևորը, հարցիդ պատասխանեմ. այո, այցելել եմ հիվանդանոց, բայց ոչ թե խաղաղ ցուցարարներին ծեծած ոստիկանի մոտ եմ գնացել, այլ գնացել եմ եղբայրներիցս մեկի մոտ, ում մոտ այլևս չեմ կարող գնալ, քանի որ իշխանությունների կատարած վայրագությունների 9-րդ զոհը դարձավ:
Իսկ հրազենի մասին ոչ թե չես խոսում, այլ ուղակի չես կարողանում խոսել, քանի որ տրամաբանելու կամ լուրջ փաստեր ներկայացնելու փոխարեն՝ որպես ինֆորմացիայի աղբյուր նշում ես ինչ որ չգիտեմ որերորդ զգայարանդ:
Քո բանավիճելու անհագ ցանկության և Հայաստանի բարի լույսի հետ կապված մտահոգությունների հիման վրա եմ վստահություն ձեռք բերում: Կարծեմ Միքայելյան Վիրաբուժության կենտրոնում զոհված հիվանդն մբողջ ընթացքում ռեանիմացիայում է եղել և իր մոտ այցելելը չափազանց դժվար է եղել, համենայն դեպս զինվորի այցելելուդ ձգտումն էլ է խոսում հայրենասիրությանդ մասին:
Կարծում եմ տրմաբանելու բան չկա. իսկ ԶԳԱՅԱՐԱՆ բառն այլևս ինձ բարկացնում է: Երևի հասկանալի եմ գրում, թե ինչի համար չեմ հրապարակում տեղեկատվությունը, որն իմ զգայարանների հետ է կապված:
Չեմ պատասխանում երրորդ կետիդ, որովհետև նախադասությունդ սահմանական եղանակով է գրված և ավելի դու ես պատասխանում քան ես ունեմ ինչ-որ բան պատասխանելու: Շնորհակալություն ինֆորմացիայի համար:
Եթե ուզենաս, կարող եմ էլի որոշ ինֆորմացիա տրամադրել մարտի 1-ի դեպքերի մասին, որպեսզի հույսդ չդնես զգայարաններիդ վրա, քանի որ էդ զգայարաններիդ տված ինֆորմացիայից ինչ որ հայլուրատաթոյական հոտ ա գալիս:[
Սոցհարցում ե՞ս անցկացրել թե սա նույնպես զգայարանի հետ է կապված:
Եթե նշում ես, որ ցուցարարների մեջ եղբայրներ ես ունեցել, ապա ասեմ, որ ես էլ ունեմ ու ոչ թե մեկը, այլ ........: Նրանց ճանաչելով՝ եկել եմ եզրակացության: Իսկ հետաքրքիր է կնշե՞ք արդյոք աղբյուրները, որոնցով դուք եք ինֆորմացվում:
Ավելացվել է 2 րոպե անց
[QUOTE=Galatea;840646][COLOR="Navy"]Էն, որ չկա, Կուկ:
Անատոմիա շատ կարդա, կտեսնես, որ կա; Իհարկե, սա ուղղակի կապ չունի վերոհիշյալ զգայարանի հետ;
Քո բանավիճելու անհագ ցանկության և Հայաստանի բարի լույսի հետ կապված մտահոգությունների հիման վրա եմ վստահություն ձեռք բերում: Կարծեմ Միքայելյան Վիրաբուժության կենտրոնում զոհված հիվանդն մբողջ ընթացքում ռեանիմացիայում է եղել և իր մոտ այցելելը չափազանց դժվար է եղել, համենայն դեպս զինվորի այցելելուդ ձգտումն էլ է խոսում հայրենասիրությանդ մասին:
Կարծում եմ տրմաբանելու բան չկա. իսկ ԶԳԱՅԱՐԱՆ բառն այլևս ինձ բարկացնում է: Երևի հասկանալի եմ գրում, թե ինչի համար չեմ հրապարակում տեղեկատվությունը, որն իմ զգայարանների հետ է կապված:
Ինչ որ անկապ, աննպատակ ենթադրություններ ես անում՝ կապված հայրենասիրությանս հետ, քանի որ հիվանդանոց այցելելս ոչ մի կապ չունի հայրենասիրությանս հետ. կարծում եմ պարզ նշել էի, որ այցելել եմ եղբայրներիցս մեկի մոտ: Հա, Միքայելյանում ա պառկած եղել ու ամբողջ ընթացքում եղել ա վերակենդանացման բաժանմունքում: Ինչ վերաբերում է նրան, որ ասում ես դժվար էր նրան այցելելը, ասեմ, որ իր մոտ միայն ընտանիքի անդամներն են մտել՝ հիմնականում մայրը: դե ես գնացել եմ իրան տեսնելու հույսով, բայց որ չէին թողնում ներս մտնել, մտածում էի ապաքինվելուց հետո կտեսնեմ, բայց…
Ու էսքանից հետո ես ո՞նց կարամ ասեմ, որ էդ ոստիկանները իմ եղբայրներն են: Անձամբ Տիկոին կրակողը որ ձեռս ընկնի, ուզում ա 7 հատ անչափահաս երեխա ունենա՝ ոչ մի վայրկյան չեմ մտածի, ուղեղը ցրիվ կտամ իրա ընտանիքի անդամների մոտ:
Դե լուսավորի էդ մեծ մասին քո ինֆորմացիայով, թե չէ ես էլ կարամ իմ կողմից շատ հավաստի աղբյուրներից մեջբերումներ անել` չնշելով աղբյուրները:
Համ էլ էլ ինչի արդյունքում պիտի լինեին զոհերը?
Կներեք, չեմ կարող;
Եթե նշում ես, որ ցուցարարների մեջ եղբայրներ ես ունեցել, ապա ասեմ, որ ես էլ ունեմ ու ոչ թե մեկը, այլ ........: Նրանց ճանաչելով՝ եկել եմ եզրակացության: Իսկ հետաքրքիր է կնշե՞ք արդյոք աղբյուրները, որոնցով դուք եք ինֆորմացվում:
Իմ տեսածը և այն մարդկանց խոսքերը՝ ում վստահում եմ, բայց ոչ երբեք ինչ որ անհասանելի զգայարան:
Ինչ որ անկապ, աննպատակ ենթադրություններ ես անում՝ կապված հայրենասիրությանս հետ, քանի որ հիվանդանոց այցելելս ոչ մի կապ չունի հայրենասիրությանս հետ. կարծում եմ պարզ նշել էի, որ այցելել եմ եղբայրներիցս մեկի մոտ: Հա, Միքայելյանում ա պառկած եղել ու ամբողջ ընթացքում եղել ա վերակենդանացման բաժանմունքում: Ինչ վերաբերում է նրան, որ ասում ես դժվար էր նրան այցելելը, ասեմ, որ իր մոտ միայն ընտանիքի անդամներն են մտել՝ հիմնականում մայրը: դե ես գնացել եմ իրան տեսնելու հույսով, բայց որ չէին թողնում ներս մտնել, մտածում էի ապաքինվելուց հետո կտեսնեմ, բայց…
Ու էսքանից հետո ես ո՞նց կարամ ասեմ, որ էդ ոստիկանները իմ եղբայրներն են: Անձամբ Տիկոին կրակողը որ ձեռս ընկնի, ուզում ա 7 հատ անչափահաս երեխա ունենա՝ ոչ մի վայրկյան չեմ մտածի, ուղեղը ցրիվ կտամ իրա ընտանիքի անդամների մոտ:
Հուսով եմ հաջորդ գրառմանդ մեջ ավելի նուրբ կարտահայտվես և կոպիտ զգուշացնելու առիթ չես տա ինձ; Ինձ համար գովելի է այն փաստը, որ մարդիկ մտահոգ են իրենց հայրենիքի ապագայով, և ինչքան էլ ինձ տհաճ լինի ականջ չշոյող արտահայտություններ լսել իմ հասցեին, ողջունում եմ, որ 19-ամյա պատանին ճշմարիտ հայրենասեր է;
Ավելացվել է 1 րոպե անց
Իմ տեսածը և այն մարդկանց խոսքերը՝ ում վստահում եմ, բայց ոչ երբեք ինչ որ անհասանելի զգայարան:
Իսկ ինչպես ես զանազանում կեղծը ճշմարտությունից??
Ավելացվել է 5 րոպե անց
Իմ տեսածը և այն մարդկանց խոսքերը՝ ում վստահում եմ, բայց ոչ երբեք ինչ որ անհասանելի զգայարան:
Իսկ ի՞նչ ես կարծում, տասողության և լսողության զգայարաններն ի՞րոք անհասանելի են: Թե՞ միայն իմ պարագային են այդպես:
Իսկ ինչպես ես զանազանում կեղծը ճշմարտությունից??
Իսկ ի՞նչ ես կարծում, տասողության և լսողության զգայարաններն ի՞րոք անհասանելի են: Թե՞ միայն իմ պարագային են այդպես:
Այն ինչը տեսնում եմ անձամբ, դա հաստատ ճիշտ է, ինչպես բոլոր նոռմալ մարդկանց մոտ, իսկ այն ինչը լսում եմ մարդկանցից, ում վստահում եմ, դա նույնպես հստակ ինֆորմացիա է:
Եթե որևէ մեկի տեսողության կամ լսողության զգայարանները մեծաքանակ սխալ ինֆորմացիա են ուղարկում ուղեղին, ապա տվյալ մարդու զգայարանները համարում եմ անհասանելի:

Ավելին չէի սպասում....
Ես եթե վստահեի իմ եղբայր ցուցարարներից շատերի հաղորդած տեղեկություններին (190 զոհերի, հանրահայտ վիլիսի և այլն), ապա իրոք արդեն ժամանակն էր մեկնելու ՀԱՅՐԵՆԻՔԻՑՍ, սակայն դա չեղավ:

Եթե քո եղբայրները սուտ ինֆորմացիա տալու հակում ունեն, ապա այն մարդիկ, ում ես վստահում եմ, նրանք ինձ տալիս են միայն հստակ ինֆորմացիա:

Փաստորեն դու կամ վիլիսի կադրերը չես տեսել, բայց եզրակացություններ ես անում, կամ հերքում ես ակնհայտը:

Չէ, դա ոչ թե սուտ ինֆորմացիա է, այլ այդ պահին բխում է իրենց շահերից, չէ՞ որ նպատակն արդարացնում է միջոցները: Իսկ այդ դեպքում ինչու՞ նույն նույն սկզբունքով չէս հավատում վայլուրին, չէ՞ որ նա էլ է հստակ ինֆորմացիա տալիս:
Ավելացվել է 1 րոպե անց
Փաստորեն դու կամ վիլիսի կադրերը չես տեսել, բայց եզրակացություններ ես անում, կամ հերքում ես ակնհայտը:
Սիրելի Աթեիստ, կլինեմ կոնկրետ, տեսել եմ, և չեմ հերքում ակնհայտը:
Չէ, դա ոչ թե սուտ ինֆորմացիա է, այլ այդ պահին բխում է իրենց շահերից, չէ՞ որ նպատակն արդարացնում է միջոցները: Իսկ այդ դեպքում ինչու՞ նույն նույն սկզբունքով չէս հավատում վայլուրին, չէ՞ որ նա էլ է հստակ ինֆորմացիա տալիս:
Այսինքն քո եղբայրները քեզ ասում են այն, ինչ իրե՞նք են ուզում, ինչն իրե՞նց է արդարացնում, և դա չի՞ համապատասխանում իրականությանը: Ինչ կարող եմ ասել. ի տարբերություն քո եղբայրների՝ իմ եղբայրներն ինձ ասում են այն, ինչ կա:
հայլուրին չեմ հավատում, քանի որ նրա տված «հստակ» ինֆորմացիան չի համապատասխանում իմ տեսածին:
Արդեն շատերի մոտ եմ նկատել, որ կա կարծիք, թե շարժումը մահացել է, այն այլևս կորցրել է իր ուժն ու էլ ոչնչի ընդունակ չէ: Եկեք պարզենք, թե որքանով են ճիշտ նմանատիպ կարծիք ունեցողները:
Եկեք քննարկենք, թե ինչ է սպասվում Հայաստանում մոտակա ամիսներին. ամեն-ինչ հանդարտ կլինի՞, թե նորից ալիք կբարձրանա՞:
Կկարողանա՞ նորընտրիրը` Սերժ Սարգսյանը, շահել ժողովրդի վստահությունն ու ստեղծել հանդուրժողականության մթնոլորտ, թե գնալու է բռնապետության ճանապարհով:
Եվ վերջապես ըստ ձեզ դեռ որքա՞ն ժամանակ կկառավարի նա: Հինգ տարի՞, թե մի քանի ամիս՞:
Ցանակալի են հիմնավորված կարծիքներ:
Սա թեմայի առաջին գրառումն է, որի հետ վերջին մի քանի էջի գրառումները որևէ կապ չունեն: Թեմայից շեղումը նշանակում է, որ թեման իրեն սպառել է: Թեմայի վերնագրին հստակ պատասխան է տրվել, ըստ որի քվեարկած ակումբցիների մոտ 70%-ը գտնում է, որ շարժումը չի մահացել և այս կամ այլ կերպ շարունակվում է:
Թեման փակվում է: