PDA

Դիտել ողջ տարբերակը : Ճչացողները - Screamers

Moon
13.04.2008, 13:10
Բարև ժողովուրդ ջան։ Ինձ շատ է հետաքրքրում դիտե՞լ եք Screamers–ը։
Ես կարծում եմ, որ Հայաստանում շատ կարճ եղավ ցուցադրությունը և պետք է պահանջել կրկին ցուցադրել կինոթատրոններում։:think
Շտապեմ տեղեկացնել, որ Screamers–ը չի ցուցադրվում հեռուստացույցով, քանի որ այդ դեռ շրջագայում է Եվրոպայով։
Ի՞նչ կարծիք ունեք Screamers–ի մասին։ Կարիք կա՞ նման ֆիլմերի։ Ինչ տպավորություններրով եք դուրս եկել կինոդահլիճի՞ց։
Ես գիտեմ, որ շատերը փոխել են իրենց կարծիքը ռոք երաժշտության մասին և հատկապես System-ի մասին այս ֆիլմը դիտելուց հետո։ Կարծիքն, իհարկե, դրական է դարձել։:)

քաղաքացի
13.04.2008, 13:14
Նման թեմա արդեն գոյություն ունի՝ «SCREAMERS-ը Երևանում է (http://www.akumb.am/showthread.php?t=7637)»

Moon
13.04.2008, 13:28
Ժողովուրդ, ես այս նկարը շատ եմ սիրում, հենց ֆիլմից ա։:)

Moon
13.04.2008, 13:31
Նման թեմա արդեն գոյություն ունի՝ «SCREAMERS-ը Երևանում է (http://www.akumb.am/showthread.php?t=7637)»
Ես նայեցի, բայց այնտեղ մի քիչ այլ տեսանկյունից ա քննարկվում։ Կխնդրեի, որ չջնջեիք։

Sunny Stream
13.04.2008, 16:16
դիտելը` դիտել եմ, էն էլ` երկու անգամ... սիրելը` շաաաատ եմ սիրում!!! :love :good
շատ ուրախցա, երբ վերջերս լսեցի, որ վերջապես թողարկվել է DVD-ն, որը, հուսով եմ, շուտով մեզ մոտ էլ կհասնի; DVD-ում բոնուսներ կան, այդ թվում` Հրանտ Դինքի հարցազրույցն ամբողջությամբ!

Ֆիլմը շատ լավն է թե´ որպես վավերագրական ֆիլմ, թե´ որպես հայկական ցեղասպանությունը ներկայացնող ֆիլմ: Կարևորը` այստեղ դատապարտվում է ցեղասպանություն երևույթն ընդհանրապես, կոչ է արվում կանգնեցնել այսօր մեր կողքին տեղի ունեցող սարսափելի ցեղասպանությունը Դարֆուրում... էլ չասեմ, որ Սիսթեմի, հատկապես Սերժի մասին կարծիքս շաատ բարձրացավ ֆիլմի դիտումից հետո, Գժուկ ջան, տեղադրածդ նկարը իսկապես ամենակարևոր կադրերից է, Սերժին էսպիսին չէի պատկերացնում :)

Moon
13.04.2008, 16:47

Սեդ ջան, երանի քեզ, որ երկու անգամ ես դիտել։ հենց ձեռք բերես, հուսամ ինձ կտաս նայեմ։ Ուրախ եմ, որ Սերժի մասին կարծիքդ բարձրացել է։ Սեդ ջան, եթե ուզում ես կարող եմ էլի նկարներ դնել։

Sunny Stream
13.04.2008, 16:49
Սեդ ջան, երանի քեզ, որ երկու անգամ ես դիտել։ հենց ձեռք բերես, հուսամ ինձ կտաս նայեմ։ Ուրախ եմ, որ Սերժի մասին կարծիքդ բարձրացել է։ Սեդ ջան, եթե ուզում ես կարող եմ էլի նկարներ դնել։
Վայ, ջան, հենց նոր հիշեցի. եթե չեմ սխալվում հաջորդ չորեքշաբթի օրը ցուցադրվելու է Նարեկացի Արվեստի Միությունում!!! հենց ճշտեմ, կգրեմ օրը, բայց կարծեմ ամսի 23-ին ժամը 19-ին է ;)

Moon
13.04.2008, 16:56
Վայ, ջան, հենց նոր հիշեցի. եթե չեմ սխալվում հաջորդ չորեքշաբթի օրը ցուցադրվելու է Նարեկացի Արվեստի Միությունում!!! հենց ճշտեմ, կգրեմ օրը, բայց կարծեմ ամսի 23-ին ժամը 19-ին է ;)
Սեդ ջան էս ինչ լավ բան ասեցիր, ապրես մռութ։ Եթե հաստատ ա, հաստատ գնալու եմ։ Հետս լիքը մարդ կբերեմ։
ԱԱԱԱԱԱԱՊՊՊՊՊՊՊՊՐՐՐՐՐԵԵԵԵԵԵԵԵԵԵԵՍՍՍՍՍՍՍՍԷԷԷ

Heqim
14.04.2008, 11:57
Բարև ժողովուրդ ջան։ Ինձ շատ է հետաքրքրում դիտե՞լ եք Screamers–ը։
Ես կարծում եմ, որ Հայաստանում շատ կարճ եղավ ցուցադրությունը և պետք է պահանջել կրկին ցուցադրել կինոթատրոններում։:think
Շտապեմ տեղեկացնել, որ Screamers–ը չի ցուցադրվում հեռուստացույցով, քանի որ այդ դեռ շրջագայում է Եվրոպայով։
Ի՞նչ կարծիք ունեք Screamers–ի մասին։ Կարիք կա՞ նման ֆիլմերի։ Ինչ տպավորություններրով եք դուրս եկել կինոդահլիճի՞ց։
Ես գիտեմ, որ շատերը փոխել են իրենց կարծիքը ռոք երաժշտության մասին և հատկապես System-ի մասին այս ֆիլմը դիտելուց հետո։ Կարծիքն, իհարկե, դրական է դարձել։:)

Միջակ ֆիլմ ա: Իմ կարծիքով այն շատ են գերագնահատում :B

Sunny Stream
14.04.2008, 13:49
Հա, հիմա հաստատ գիտեմ, համենայն դեպս պաստառի վրա էդպես է գրված.

Ապրիլի 23-ին, ժամը 19:00-ին Նարեկացի Արվեստի Միությունում կկայանա «Ճչացողները» ֆիլմի ցուցադրություն! ՆԱՄ-ի կինոդիտումների մուտքն ազատ է:

խորհուրդ կտամ գոնե 18:30 էնտեղ լինել, որովհետև էս ֆիլմը դիտել ցանկացողները Երևանում շատ-շա~տ են ;)

Ռուֆուս
14.04.2008, 14:24

Գալիս եմ :) ՆԱՄ-ը որտեղ է գտնվում?

Sunny Stream
15.04.2008, 18:14
Գալիս եմ :) ՆԱՄ-ը որտեղ է գտնվում?

Վայ, ես էլ մտադիր էի երեկ բացատրել :D

ՆՓԱԿ-ը գիտե՞ս, ուղիղ դիմացն է...

իսկ թե չգիտես` Հրապարակից նախարարությունների շենքի մայթով քայլում ես Վերնիսաժով, անցնում ես Թամանյանի թանգարանի խաչմերուկը, էլի ես քայլում, ինչ-որ կոսմետիկ-բժշկական 1-2 կենտրոն ու ձախ կողմի տեսնում ես նկուղային հարկ իջնող աստիճան ու բակ ես տեսնում, ճակատային մասում էլ` հենց դիմացդ (երբ դեռ չես իջել) գրած է ՆԱՄ ;)
կամ էլ կարող ես Վարդան Մամիկոնյանի արձանի կողմից գալ, կարծում եմ արդեն պարզ է, թե ոնց :)

Սամվել
15.04.2008, 18:31
Ես ճիշտն ասած կիսատ եմ դիտել... Կարելի է լրացնել...

Կգամ :)... ԲԱյց ավելի լավա պայմնավորվենք իրար հետ գնանք թե չէ ես էլ տեղից բան չհասկացա

Ռուֆուս
16.04.2008, 00:29
Պարզա, ոնց որ թե հասկացա տեղը:

Գալիս եմ, բայց կարողա մոռանամ: Սեդա ջան, խնդրում եմ ինձ տեղեկացված պահի :)

Sunny Stream
16.04.2008, 01:19
Պարզա, ոնց որ թե հասկացա տեղը:

Գալիս եմ, բայց կարողա մոռանամ: Սեդա ջան, խնդրում եմ ինձ տեղեկացված պահի :)
Միշտ պատրաստ! :pioneer
;) վաղը կերևա՞ս... ընդհանրապես եկող կլինի՞ http://www.akumb.am/showthread.php?p=761549#post761549

Ռուֆուս
16.04.2008, 10:00
Չէ, Սեդա ջան, էսօր հաստատ չեմ գա :(

Արշակ
16.04.2008, 10:14
Ես էլ եմ ուզում գալ։ Ինձ էլ հիշացրեք էլի։

Ռուֆուս
16.04.2008, 11:21
Ես էլ եմ ուզում գալ։ Ինձ էլ հիշացրեք էլի։

Կանենք! :)

Moon
19.04.2008, 09:52
Վայ, նենց ուրախ եմ, որ կգաք։ Նորից բոլորիդ կտեսնեմ։ Ես առաջարկում եմ նայելուց հետո միանալ ջահերով երթին, ես գնալու եմ։

Sunny Stream
19.04.2008, 18:06
Վայ, նենց ուրախ եմ, որ կգաք։ Նորից բոլորիդ կտեսնեմ։ Ես առաջարկում եմ նայելուց հետո միանալ ջահերով երթին, ես գնալու եմ։

Վա~յ, մոռացել էի էդ երթի մասին... կարելի է ;) տեսնեմ...

Ռուֆուս
19.04.2008, 23:23
Վայ, նենց ուրախ եմ, որ կգաք։ Նորից բոլորիդ կտեսնեմ։ Ես առաջարկում եմ նայելուց հետո միանալ ջահերով երթին, ես գնալու եմ։

Շատ լավ միտք ա, միանում եմ.... Արդեն քանի տարի ուզեցել եմ մասնակցել ջահերով երթին, բայց չի ստացվել :(

Moon
19.04.2008, 23:35
Շատ լավ միտք ա, միանում եմ.... Արդեն քանի տարի ուզեցել եմ մասնակցել ջահերով երթին, բայց չի ստացվել :(
Ընտիր ա, ակումբականներով կարող ենք միասին շարժվել։

Moon
22.04.2008, 17:35
Հարգելի ակումբականներ,
Վաղը ժամը 18.00–ին հավաքվում ենք Նարեկացի Արվեստի Միության դիմացը։ Ցուցադրվելու է Կարլա Կարապետյանի «Ճչացողները» ֆիլմը։ Կսպասենք մինչև 18.30, ապա կմտնենք, շուտ ենք գնում, որ տեղ լինի։ Ֆիլմը սկսվում է ժամը 19.00–ին։ Մուտքն անվճար է։
Եթե չգիտեք ՆԱՄ–ի տեղը, զանգահարեք, ձեզ կդիմավորեմ Վերնիսաժի դիմացը։ ՆԱՄ–ը գտնվում է ՆՓԱԿ–ի դիմացը՝ վերնիսաժի մյուս կողմում։
Ֆիլմի դիտումից անմիջապես հետո միանալու ենք ջահերով երթին։ Կարող եք միանալ։
Գժուկ

Norton
22.04.2008, 21:21
Ես էլ ֆիլմին կգամ,ուղղակի լավ տեղը չեմ պատկերացնում,վերնիսաժի դեմը հրապարակի կողմից պետք է հավավեք.թե Խանջյանի՞:

Ռուֆուս
22.04.2008, 22:07
Ես էլ ֆիլմին կգամ,ուղղակի լավ տեղը չեմ պատկերացնում,վերնիսաժի դեմը հրապարակի կողմից պետք է հավավեք.թե Խանջյանի՞:

Անդո ջան, Նարեգացին ոչ Խանջյանին է մոտ, ոչ էլ Սախարովի հրապարակին, այլ դրանց մեջտեղը: ՆՓԱԿ-ը կամ հարկայինի շենքը գիտես? Նարեգացին գտնվում է ՆՓԱԿԻ ու հարկայինի հենց դիմացի մայթին, վերնիսաժի մյուս կողմում:

Norton
22.04.2008, 23:27

Ամոթա,բայց չգիտեմ,լավ մի բան կանենք հարցուփորձով մի ձև կգտնեմ,մերսի:)

Ռուֆուս
22.04.2008, 23:34
Ամոթա,բայց չգիտեմ,լավ մի բան կանենք հարցուփորձով մի ձև կգտնեմ,մերսի:)

Լավ, ուրիշ ձևի բացատրեմ, երբ Սախարովի հրապարակից իջնում ես Խանջյան աջ կողմի մայթին կա Երվանդ Քոչարի քանդակներից մեկը, որը կոչվում է "Մելանխոլիա", պատկերված է մերկ տղամարդ, որի փորոտիքի տեղը քաղաք է :D

Այս արձանը գտնվում է ՆՓԱԿ-ի ու Հարկայինի շենքերի մեջտեղում: Իսկ Նարեգացին գտնվում է արձանի դիմացի մայթին, վերնիսաժի այգու մյուս կողմում :)

Համ էլ ցանկացած մարդու հարցնես ՆՓԱԿ-ի կամ Հարկայինի տեղը, ցույց կտան :)

Norton
22.04.2008, 23:40
Լավ-լավ իմացա արձանի տեղը գիտեմ,կողքն էլ բանկ կա,տեղը պատկերացնում եէի ուղղակի չգիտեի էդ ինչ շենքեր են,մի խոսքով արդեն կգտնեմ,շնորհակալ եմ բացատրելու համար::)

Moon
04.05.2008, 19:20
Ժողովուրդ ջան, ՆԱՄ–ը մեզ խոստացել է, հատուկ Ակումբի համար կազմակերպել «Ճչացողները» ֆիլմի դիտում։ Հավանաբար դա տեղի կունենա մայիսի 17–ին կամ 18–ին։ Ես ձեզ կտեղեկացնեմ։

Արշակ
16.05.2008, 12:17
Ուշադրություն
Այս կիրակի օրը՝ մայիսի 18–ին, ժամը 19:00–ին ՆԱՄ–ում հատուկ Ակումբի համար կցուցադրվի «Ճչացողները» ֆիլմը։:)

Նարեկացի Արվեստի Միությունը գտնվում է Վարդանանց 16/1–ում։

Moon
16.05.2008, 15:50
Ուշադրություն
Այս կիրակի օրը՝ մայիսի 18–ին, ժամը 19:00–ին ՆԱՄ–ում հատուկ Ակումբի համար կցուցադրվի «Ճչացողները» ֆիլմը։:)

Նարեկացի Արվեստի Միությունը գտնվում է Վարդանանց 16/1–ում։
Եկեք հերթագրվենք։ Ո՞վ է գալու։ Այսպես՝
1.Գժուկ
2.Elf
3???մի՞գուցե դու

Yellow Raven
16.05.2008, 16:06
1.Գժուկ
2.Elf
3.Վահիկ+1հոգի էլ,կարելիա?

Moon
16.05.2008, 20:19
1.Գժուկ
2.Elf
3.Վահիկ+1հոգի էլ,կարելիա?
Հա, կարելի ա, ուրախ եմ, դու առաջինն ես արձագանքում։

Ավելացվել է 1 րոպե անց

Հա, կարելի ա, ուրախ եմ, դու առաջինն ես արձագանքում։
Ուրեմն այսպես՝
1.Գժուկ
2.Elf
3.Վահիկ+1հոգի
4.մի՞գուցե դու

Արշակ
16.05.2008, 20:24
Ես երևի կգամ + մի քանի հոգի էլ կան, որ ուզում են նայել ֆիլմը։ Ոչի՞նչ որ Ակումբից չեն։

Moon
16.05.2008, 20:38
Ես երևի կգամ + մի քանի հոգի էլ կան, որ ուզում են նայել ֆիլմը։ Ոչի՞նչ որ Ակումբից չեն։
Դե ես բարի եմ, իհարկե կարող ես։ Կարևորը կարողանանք այնպես անել, որ մի 50 հոգի լինի։ Դե այնտեղ ես հարցրեցի նստարանները 75, թե 80 հատ են։
լավ
Ուրեմն այսպես՝
1.Գժուկ
2.Elf
3.Վահիկ+1հոգի
4.Արշակ+2 հոգի
5.մի՞գուցե դու

Sunny Stream
16.05.2008, 21:26
5.մի՞գուցե դու

գուցե ;) եթե միայն քաղաքում լինեմ... ընկերներիս էլ կասեմ գան, "մասսովկա ապահովեն" :B

Աթեիստ
16.05.2008, 21:47
Աթեիստ և Cassiopeia (+2)

Ռուֆուս
16.05.2008, 21:52
Ես էլ պլյուս, կաշխատեմ հետս մի քանի հոգու էլ բերել :)

Moon
16.05.2008, 22:04
Ես էլ պլյուս, կաշխատեմ հետս մի քանի հոգու էլ բերել :)
WOW,ինձ արդեն թվում ա, որ մենք լավ էլ լիքը կլինենք։ Կարևորը, որ չուշանաք, թե չէ ամոթ ա։

Ուրեմն այսպես՝
1.Գժուկ
2.Elf
3.Վահիկ+1հոգի
4.Արշակ+2 հոգի
5.Սեդա
6.Աթեիստ
7. Cassiopeia
8. Werewulf +մի քանի հոգի

Աթեիստ
16.05.2008, 22:15
50% հավանականությամբ կլինեն նաև Guest + Apsara:

Moon
16.05.2008, 22:23
50% հավանականությամբ կլինեն նաև Guest + Apsara:
մերսի տեղեկացնելու համար, ուրեմն շարունակում ենք։ Այսպես՝
1.Գժուկ
2.Elf
3.Վահիկ+1հոգի
4.Արշակ+2 հոգի
5.Սեդա
6.Աթեիստ
7. Cassiopeia
8. Werewulf +մի քանի հոգի
9. Guest
10. Apsara
11.մի՞գուցե դու

Աթեիստ
16.05.2008, 22:36
Վերջին լուրեր:
9 և 10 կետերը հանեք :(

Սամվել
16.05.2008, 22:37
Ես :)

Moon
16.05.2008, 22:45
Վերջին լուրեր:
9 և 10 կետերը հանեք :(
վայ, շուտ ուրախացա
Ուխ, Սամոն գալու ա, ջա՜ն
Այսպես՝
1.Գժուկ
2.Elf
3.Վահիկ+1հոգի
4.Արշակ+2 հոգի
5.Սեդա
6.Աթեիստ
7. Cassiopeia
8. Werewulf +մի քանի հոգի
9. Սամվել
10.մի՞գուցե դու

Երվանդ
17.05.2008, 11:11
Եսել եմ գալու

Moon
17.05.2008, 11:17
Եսել եմ գալու
Այսպես՝
1.Գժուկ
2.Elf
3.Վահիկ+1հոգի
4.Արշակ+2 հոգի
5.Ձնծաղիկ(Սեդա)
6.Աթեիստ
7. Cassiopeia
8. Werewulf +մի քանի հոգի
9. Սամվել
10.Երվանդ
11.մի՞գուցե դու

Moon
17.05.2008, 13:41
Ցուցակը չի՞ ուզում ավելանալ։ Հեյ, ակումբ «Ճչացողերին» եկող կա՞։

Moon
17.05.2008, 20:05
Elf–ը կարողա չգա, տղուր ա։

Սամվել
17.05.2008, 20:07
Ես էլ Չեմ գա...քաղաքում չեմ լինելու :(...

չնայած հնարավորա շատ գամ... տեսնենք... բայց մի 98%ով չեմ գալու :sorry

Yellow Raven
17.05.2008, 20:37
Իմ մոտ էլ թարսի պես գրիպպա սկսում: http://www.akumb.am/images/smilies/sorry.gif
Բայց գալու եմhttp://www.akumb.am/images/smilies/tongue.gif

Moon
17.05.2008, 22:08
լօլ, գրիպին հետդ բեր, թող ինքն էլ նայի։ Հաստատ դուրը կգա։
Ուրեմն այսպես ցուցակը ավելանում պակասում ա՝
1.Գժուկ
2.Elf
3.Վահիկ+1հոգի
4.Արշակ+2 հոգի
5.Ձնծաղիկ(Սեդա)+մի քանի հոգի
6.Աթեիստ
7. Cassiopeia
8. Werewulf +մի քանի հոգի
9. Երվանդ
10.մի՞գուցե դու

Արամ
18.05.2008, 09:39
Ահա միգուցե ես

Moon
18.05.2008, 11:43
Ահա միգուցե ես
Ուրեմն այսպես ՝
1.Գժուկ+մի քանի հոգի
2.Elf
3.Վահիկ+1հոգի
4.Արշակ+2 հոգի
5.Ձնծաղիկ(Սեդա)+մի քանի հոգի
6.Աթեիստ
7. Cassiopeia
8. Werewulf +մի քանի հոգի
9. Երվանդ
10.Արամ
11.Anchi (Նոր ինձ ասեց, որ գալու ա)
12.մի՞գուցե դու

StrangeLittleGirl
18.05.2008, 12:01
Կարող ա գամ, կարող ա չէ: Եթե էդքան պարտադիր ա ցուցակագրվելը, ուրեմն ավելի լավ ա հաշվեք, որ չեմ գալու:

Moon
18.05.2008, 13:25
Կարող ա գամ, կարող ա չէ: Եթե էդքան պարտադիր ա ցուցակագրվելը, ուրեմն ավելի լավ ա հաշվեք, որ չեմ գալու:
Պարտադիր չի, ցանկալի է։

Աթեիստ
18.05.2008, 13:55
Ուզում եմ ներողություն խնդրել Գժուկից:
Ես միայն երեկ իմացա, որ ֆիլմը գեղարվեստական չի: Ինձ և Cassiopeia-յին չսպասեք:

Արամ
18.05.2008, 14:23
Ուզում եմ ներողություն խնդրել Գժուկից:
Ես միայն երեկ իմացա, որ ֆիլմը գեղարվեստական չի: Ինձ և Cassiopeia-յին չսպասեք:

Վեռան չի գալիս:(:(:(

RRR
18.05.2008, 16:17
Ես էլ եմ գալիս!!!
Բայց պետքա գրանցվել??????

Artgeo
18.05.2008, 16:22
Գրանցվե՞լը որն է, է :) Ով ուզում է ու քանի հոգով ուզում է, =ամը 19.00 ին շուտ լինի ՆԱՄ ի մոտ ;)

Moon
18.05.2008, 22:23
Գրանցվե՞լը որն է, է :) Ով ուզում է ու քանի հոգով ուզում է, =ամը 19.00 ին շուտ լինի ՆԱՄ ի մոտ ;)
Շատ ափսոս, որ չեկաք։ Ես շատ տխրեցի, որ քիչ էինք։ Բայց շատ լավն էր ֆիլմը, 2–րդ անգամ էի նայում։
Հետո քննարկում արեցինք փոքրիկ, լրիվ բանավեճ ստացվեց։
ՆԱՄ–ի ղեկավարությունն ասաց, որ մի օր, երբ մենք ցանկանանք, դե հավանաբար էս սեսիայից հետո «Արտույտների ագարակը» կնայենք։ լա՞վ

Հ.Գ. Արթ վաղը ինձ զանգի, գիտես ինչի։

Ավելացվել է 52 վայրկյան անց

Ես էլ եմ գալիս!!!
Բայց պետքա գրանցվել??????
Դու չեկար, ափսոս։

StrangeLittleGirl
18.05.2008, 22:30
Անկեղծ ասած, ֆիլմը ինձ հեչ դուր չեկավ: Բայց դե զարմանալի չէ… Ցեղասպանության հանդեպ ես շատ զգայուն եմ, և շատ քիչ բան է ինձ դուր գալիս: Իմ խիստ սուբյեկտիվ կարծիքով ցեղասպանությունների մասին ֆիլմերը չպետք է լինեն այդքան հոռետեսական, չպետք է մարդկանց մեջ ատելություն սերմանեն:

Էլ չեմ ասում սուբտիտրերի մասին, որոնք իբր հայերեն էին: Ահավոր անգրագետ էր… Սկսենք հենց այդտեղից… Մայրենի լեզվի չիմացությունը դանդաղ ցեղասպանություն է: Էկրանից խոսվում է ցեղասպանության մասին, իսկ դրա ստորին մասում քո աչքով տեսնում ես, թե ինչպես է ազգդ դանդաղ ոչնչանում:

Ամեն դեպքում, շնորհակալություն կազմակերպիչներին :)

Moon
18.05.2008, 22:37

Վայ, Բյուր ջան, մասնագիտական տեսանկյունից ասեմ, որ ինձ համար ֆիլմը շատ հաջողված է։Դե, չհաշված տիտրերը, որը ես էլ չեմ հասկանում, ինչու են այդպես արել։
Կարլան շատ ճիշտ էր կարողացել իր ուզածը հասցնել մարդկանց, հիշիր, որ ֆիլմը վավերագրական էր, համ էլ ներկայացված էր ոչ միակողմանի։ Ինձ մոտ ատելություն չի սերմանել, հակառակ, նախ տեղեկացված դարձա մյուս ցեղասպանությունների մասին, հպարտացա, որ ունենք սիսթեմի տղաների պես հայ երիտասարդներ։Իսկ այն ջղայնությունը, որ ինձ մոտ հավաքվեց ֆիլմի ընթացքում, հիմա արդեն անցել է։ Դա է հենց պետք, պետք ա դիտողը նայելուց հետո մտածելու բան ունենա ու որոշ ժամանակ ազդեցության տակ գտնվի։ Էդ էլ կինոյի գաղտնիքն ու ուժը։ Զուտ մասնագիտական եմ ասում։

Sunny Stream
18.05.2008, 22:44
Իմ խիստ սուբյեկտիվ կարծիքով ցեղասպանությունների մասին ֆիլմերը չպետք է լինեն այդքան հոռետեսական, չպետք է մարդկանց մեջ ատելություն սերմանեն:
բայց չէ է, ինչի՞... տեսար, որ ոչ մեկն էլ չսկսեց ատել, ամեն դեպքում էդպես չպատասխանեցին հարցին... ես սիրում եմ ֆիլմը, ինքը չի «ատեցնում», ինքը հիշեցնում է, ինքը ուզում է, որ չմոռանանք, ինքը ստիպում է ուշադիր լինել, որ պատմությունը չկրկնվի՝ անկախ վայրից, ժամանակից, հակամարտող կողմերի ազգությունից... մի քանիսս ճանապարհին շարունակում էինք քննարկել, ոչ մեկս էլ ատելությամբ չէր լցվել. էսօր հային էլ եթե լարեն ու ստիպեն (ինչպես ոչ վաղ անցյալում եղավ), դուրս կգա հայի դեմ ու կ... (անկեղծ եմ ասում, չկարողացա գրել վերջին բառը... :cry2): Էսօրվա թուրք երիտասարդներին ուղղակի պետք ա իմանալ ու հասկանալ, նրանց մեծ մասն անտեղյակ է դարասկզբի իրենց ճշմարիտ պատմությունից, իսկ էն ծայրահեղականները, որ ձեռք են բարձրացնում Հրանտ Դինքի ու մնացած համարձակների վրա, իշխանությունների խաղալիքներն են...

Հ.Գ. հա, իսկ տիտրերը... կարծեմ առաջին անգամ, որ ֆիլմը ցուցադրվում էր Մոսկվա կ/թ-ում, ես դիտեցի, էլի էդպես էին... երևի շտապել էին էդ ցուցադրության համար, դրանից հետո էլ ծուլացել են մշակել արած գործը:

Moon
18.05.2008, 22:47
բայց չէ է, ինչի՞... տեսար, որ ոչ մեկն էլ չսկսեց ատել, ամեն դեպքում էդպես չպատասխանեցին հարցին... ես սիրում եմ ֆիլմը, ինքը չի «ատեցնում», ինքը հիշեցնում է, ինքը ուզում է, որ չմոռանանք, ինքը ստիպում է ուշադիր լինել, որ պատմությունը չկրկնվի՝ անկախ վայրից, ժամանակից, հակամարտող կողմերի ազգությունից... մի քանիսս ճանապարհին շարունակում էինք քննարկել, ոչ մեկս էլ ատելությամբ չէր լցվել. էսօր հային էլ եթե լարեն ու ստիպեն (ինչպես ոչ վաղ անցյալում եղավ), դուրս կգա հայի դեմ ու կ... (անկեղծ եմ ասում, չկարողացա գրել վերջին բառը... :cry2): Էսօրվա թուրք երիտասարդներին ուղղակի պետք ա իմանալ ու հասկանալ, նրանց մեծ մասն անտեղյակ է դարասկզբի իրենց ճշմարիտ պատմությունից, իսկ էն ծայրահեղականները, որ ձեռք են բարձրացնում Հրանտ Դինքի ու մնացած համարձակների վրա, իշխանությունների խաղալիքներն են...
Դե, մենք իրար հասկանում ենք էլի։ Մռութ, լրիվ համաձայն եմ։)

StrangeLittleGirl
18.05.2008, 23:23
Այ հենց էդ է, որ եթե թուրք երիտասարդությունը նայի, կկատաղի: Իսկ լավատեսական կլիներ այն, որ վերջում ապացուցվեր, որ կյանքը շարունակվում է, ոչ թե մի բան էլ հանդիսատեսին մղել ինչ-որ բան անելու, որը կարող է ցավալի հետևանքներ ունենալ: