PDA

Դիտել ողջ տարբերակը : Համաձա՞յն ես, որ հակառակ սեռի հետ ավելի հեշտ է կիսվել

Moon
12.04.2008, 22:36
Ես կուզենայի իմանալ ձեր կարծիքն այն մասին, թե ճիշտ եք համարում հակառակ սեռի հետ կիսվելը։ Ես կարծում եմ, որ տղաների հետ ավելի հեշտ է զրուցելը, պատմելը։ Նրանք քեզ ավելի ճիշտ են հասկանում ու չեն նախանձում։ Իսկ դուք համաձա՞յն եք։

Empty`Tears
12.04.2008, 22:59

Որոշ չափով համաձայն եմ, սակայն սխալ է մտածել, որ աղջիկները նախանձում են.. մարդիկ տարբեր են....Ես ինքս միշտ կիսվել եմ և ավելի հեշտ է եղել խոսել հակառակ սեռի հետ՝տղաների... լինում են դեպքեր, որ կիսվում կիսվում ես սակայն վերջում իմանում ես նա քո հանդեպ անտարբեր չի եղել...Չգիտեմ ճիշտ է թե սխալ կողքին տղա ընկեր ունենալ, սակայն միչ հիմա շարունակում եմ այդպիսին լինել... որոշ հիասթափություններով հադերձ..:oy

impression
12.04.2008, 23:01
Ես չեմ կարողանում հասկանալ կենտրոնացումը սեռերի վրա... ի՞նչ կապ ունի ինչ սեռի է պատկանում ընկերդ կամ այն մարդը, ում հետ կարողանում ես կիսվել: Սեռն, ըստ իս, կապ չունի բացարձակապես: Կարևորը այդ մարդու անձնական որակներն են, ու քո սեփականը, միայն դրանք են դեր խաղում ու որոշում՝ էդ մարդու հետ կարո՞ղ ես կիսվել, թե ոչ: Ունեմ ընկերներ երկու սեռերից էլ: Կան բաներ, որ կկարողանամ կիսել միայն մեկի հետ, ասենք՝ աղջկա, ու կան լիքը բաներ, որ միայն տղայի կպատմեմ, որովհետև այդ տղան իմ մոտ ընկերն է, ու ինձ հաստատ ավելի լավ կհասկանա, քան ընկերուհիս, սեռը, սակայն, կապ չունի, որոշիչ է ներաշխարհն ու աշխարհընկալումը:

Բայց օրինաչափություն կա՝ շատ ավելի հեշտ է շփվել անծանոթի հետ, որին չես տեսել, այսինքն օնլայն շփում, կամ պատահաբար հանդիպում եք մի տեղ, խմում, սաղ դարդերն իրար պատմում ու լրիվ նորմալա դա, որովհետև էլ չեք հանդիպելու, հավես բան ա, ես փորձել եմ :)

Empty`Tears
12.04.2008, 23:25
Ես չեմ կարողանում հասկանալ կենտրոնացումը սեռերի վրա... ի՞նչ կապ ունի ինչ սեռի է պատկանում ընկերդ կամ այն մարդը, ում հետ կարողանում ես կիսվել:

Լիլ ջան որոշ մարդկանց համար դա էական դեր է խաղում... կան մարդիկ, որ սպանես չեն էլ կարող կիսվել տղաների հետ....

Բայց օրինաչափություն կա՝ շատ ավելի հեշտ է շփվել անծանոթի հետ, որին չես տեսել, այսինքն օնլայն շփում, կամ պատահաբար հանդիպում եք մի տեղ, խմում, սաղ դարդերն իրար պատմում ու լրիվ նորմալա դա, որովհետև էլ չեք հանդիպելու, հավես բան ա, ես փորձել եմ :)

Այո համաձայն եմ.. :)

Ծով
13.04.2008, 00:19
Կիսվել Ձեր ասած իմաստով հայերենում հասկացություն չկա /ռուսերենն էլի իր գործն արեց էլի/;) ասենք ես կիսվեցի քեզ հետ..ես ու դու երկու կես եղանք:D
Իսկ եթե լուրջ. երբեք չես կարող իմանալ թե հենց որ պահին ում առաջ ավելի հեշտ կբացես սիրտդ, կուսումնասիերս խոհերդ և այլն:
Ես շատ ընկերներ ունեմ , թե՛ իգական, թե՛ արական սեռի ներկայացուցիչներ, բայց հաստատ կարող եմ ասել, թե էս երկու սեռերի մեջ ով հատկապես առավելություն ունի:
Աղջիկները ուղղակի լսելու ունակություն ունեն:D, բայց լսելու տաղանդով օժտված չեն, ինչը հատուկ է տղաների մեծամասնությանը...կամ խելացի հատվածին..
Չերկարացնեմ. ուղղակի ասեմ, որ իմ լավագույն ընկերները միշտ էլ ծնողներս են եղել, բայց մամայի սեղանին ընդամենը փռել եմ սրտիս եղածը ու խաղաղվել, երբեմն արտասվել, ազատություն տվել զգացմունքներին, իշխել է էմոցիան, ինչը գուցե հանգստացնում է, բայց մթագնում է ուղեղը, սկսում ես ժամանակ կորցնել, անկառավարելի ես դառնում...
Պապայի սեղանին ուղղակի փռել եմ սրտիս եղածը, բայց միանգամից զարկ եմ տվել բանականությանը ումտավոր երկխոսության, վերլուծությունների ու բաց քննարկման շնորհիվ անպայման վերջում երկուսիցս էլ գոհ եմ մնացել...

ivy
13.04.2008, 00:52
Ես հավատում եմ, որ ցանկացած դեպքում մարդ իր սեռն ավելի լավ է ճանաչում ու զգում, քան հակառակը սեռը: Այդ պատճառով, երբ խոսքը հեշտ-ի մասին է, ապա իմ կարծիքով քո սեռի հետ ավելի հեշտ է «կիսվել»՝ անձնական հարցերից խոսել, եթե մենք էստեղ իսկապես հեշտ-ի հարցն ենք քննարկում:
Ուրիշ բան, որ հակառակ սեռի հետ «կիսվելը» հնարավոր է ավելի հետաքրքիր լինի, որովհետև հարցը կարող է միանգամայն ուրիշ տեսանկյուններից դիտարկվել: Հաճախ է լինում, երբ ինչ-որ անձնական հարցի շուրջ խորհելիս, մեկ էլ մտածում ես, որ հետաքրքիր կլիներ իմանալ տղաների կարծիքը դրա վերաբերյալ: Կարծում եմ, որ էստեղ իսկապես ավելի շատ հետաքրքիր-ի հարցն է, քան հեշտ-ի:

dvgray
13.04.2008, 02:12
Կիսվելու համար շատ-շատ մոտիկ հարաբերություններ են պետք: Համարյա դիմացի անձը պետք է իդենտիֆիկացվի քո հետ: /ես չեմ խոսում են կիսվելու մասին, երբ կարծես խոսում ես ուրիշի հետ, սակայն իրականում խոսում ես բարձրաձայն ինքտ քո հետ :) : Խոսում ես ու հանգստանում... կամ խոսում ես ու ավելի բորբոքվում ;)/

Ճիշտ են նկատել շատերը, որ աղջկա հետ մոտիկ հարաբերությունները առանց սիրահարվածություն մի քիչ դժվար հանդիպող դեպք է:
Ամենամոտ հարաբերությունները, ու որոշակի ժամանակ անց նաև կիսվել եմ իմ սիրած էակի հետ: եղաշ չեղածը չեմ շարել դեմը... մի քիչ խաղի նման է եղել... բայց դա են առավելագույնն էր , որ արել եմ իմ կյանքում՝ կիսվելու հարցում :):

Ծնողներիս հետ, մոտ ընկերներիս հետ, լինի աղջիկ թե տղա, չեմ կիսվել: Իրար հասկացել ենք հայացքով, կես կամ մի խոսքով: Սակայն կիսվե՞լ... չեմ հիշում էդպիսի դեպք ;):

Պատճառը երևի այն է, որ չեմ հանդուրժում սուտը: Իսկ ամեն մի կիսվելու արարողությունը ՝ դա սւոտ խոսալու նման մի բան է, քանի որ համարյա միշտ էլ լիարժեք չգիտես, թե ինչ է քո ներքին, որն է քո ներքինը…
Էսպես ասած, կարծես թե դիմացինեիտ պատրաստվում ես մատուցել մի թանկ բան՝ քո կեսը, բայց հետո պարզվում է, որ նրա հետ կիսել ես լրիվ ուրիշ մի բան, նրան տվել ես լրիվ ուրիշ մի կես…
:)

:D
Իմիջայլոց… :D
Շատ կարճ ժամանակ էր հարկավոր, որ հասկանաի, որ վերևի անշառ, փոքրիկ գրառմանս մեջ անգամ չեմ կիսվել :D: հենց հիմա օրինակ ուրիշ բան եմ մտա :oy … :)

firewall
13.04.2008, 06:25

Մի խոսքով մեր համար չի էս թեման աչկիս :D
Շիշտն ասած չհասկացա երրորդ տարբերակի իմաստի - Ոչ միշտ - դա նույն է ինչ առաջի տարբերակը, քանի որ, միշտ, այսինքն, ցանկացաշ հարցում, միևնույն է հնաևավոր չէ կիսվել մյսուս սեռի հետ..

Moon
13.04.2008, 11:03

Առաջին տարբերակը նշանակում է ընդհանրապես չես կիսվում, համաձայն չես, 2րդը՝ կիսվում ես ու գտնում ես, որ իրոք հեշտ է, իսկ 3րդը՝ միշտ չէ, որ կիսվում ես, բայց մեկ մեկ կարելի է, քանի որ հակառակ սեռն ավելի հեշտ կհասկանա։

firewall
13.04.2008, 12:21

պարզա, ես, ուղակի, մի քիչ հայերենից վատ եմ - այո-ն ու ոչ-ը խառնում եմ մեկ-մեկ :(
...

Kita
13.04.2008, 15:46
Ուֆ…
Էս ինչ է կատարվում…համասեռ, միասեռ, բազմասեռ....սեռ ու սեռ…
Ինչ կապ ունի սեռը, եթե քո մոտիկ մարդն է, որին վստահում ես ու ասենք թե աղջիկ է, իսկ դու որոշել ես, որ աղջիկների հետ չպիտի կիսվես, ուրեմն չես կիսվի…:8
Մի խոսքով լավ էլի, կապ չունի ու չի էլ ունենա, մարդը մարդ լինի ու ընկեր լինի…
Էլ չասած որ տարբեր ընկերներ քո տարբեր կողմերն են ավելի լավ ճանաչում, եթե իմ ընկերներից մեկը գիտի իմ ա կողմը պխորապես, իհարկե իր հետ կկիսվեմ ու կխոսեմ…;)

Brigada
13.04.2008, 15:47

նայի է էլի փիլիսոփայումա:P;)

Սաքուլ
13.04.2008, 15:54
Ես կուզենայի իմանալ ձեր կարծիքն այն մասին, թե ճիշտ եք համարում հակառակ սեռի հետ կիսվելը։ Ես կարծում եմ, որ տղաների հետ ավելի հեշտ է զրուցելը, պատմելը։ Նրանք քեզ ավելի ճիշտ են հասկանում ու չեն նախանձում։ Իսկ դուք համաձա՞յն եք։

Gjuk ջան, ես տղա եմ, ու ինձ համար տարբեր հարցերի շուրջ ավելի հեշտ է կիսվել իմ ընկերների հետ, այսինքն` տղերքի: Իսկ ինչ վերաբերում է աղջիկների` աղջիկներին նախանձելուն` ես դրա մասին շատ եմ լսել, եղել են ինձ մոտիկ աղջիկներ, որոնք դրա մասին հիշատակել են:
Իմ կարծիքով, թե' տղերքի համար, թե' աղջիկների համար ավելի հեշտ է կիսվել տղերքի հետ!

Kita
13.04.2008, 15:58
Ես կուզենայի իմանալ ձեր կարծիքն այն մասին, թե ճիշտ եք համարում հակառակ սեռի հետ կիսվելը։ Ես կարծում եմ, որ տղաների հետ ավելի հեշտ է զրուցելը, պատմելը։ Նրանք քեզ ավելի ճիշտ են հասկանում ու չեն նախանձում։ Իսկ դուք համաձա՞յն եք։

Մոռացա;)
Նախանձը բոլորին բնորոշ մարդկային զգացմունք է, ուղղակի մեկի մոտ ավելի վառ է արտահայտված, մյուսի մոտ ավելի քիչ, մեկը կլարողանում է բոլոր իր սուբյեկտիվ տեսանկյունները և զգացմունքները մի կողմն դնել և մարդուն լսել և խորհուրդ տալ, մյուսը չէ…;)

Bulbul
13.04.2008, 16:04
հմմմմ:think այո համաձայն եմ, հակառակ սեռը նախանձ չի կարող տածել, ինչպես նկատել եմ միայն նույն սեռի մարդիկ են իրար նախանձում, համաձայն եմ այս մտքի հետ, բայց դա չի նշանակում, որ կիսվում եմ, քանզի հակառակ սեռն էլ պիտի ցանկություն ունենա քեզ լսելու կամ կիսվելու, իսկ դա հազվագյուտ է հանդիպում

Adam_Smith
13.04.2008, 17:00
Իմ կարծիքով կան բաներ, որ կարող ես կիսվել տղայի հետ, կան բաներ` աղջկա հետ...
Ընդ որում կարևոր է այն, որ տարբեր սեռի ներկայացուցիչները տարբեր կերպ են նայում միևնույն հարցին այդ իսկ պատճառով երկուսի կարծիքն էլ երբեմն հետաքրքիր է...:ok:B
Ըստ իս, եթե հարցը վերաբերում է աղջիկների մասով խորհուրդներին, տղաներին ամենալավ խորհուրդ կարող են տալ հենց աղջիկ ընկերները: Սեփական փորձիցս եմ ասում...:think:oy

Լրիվ համաձայն եմ թեմայի հարցադրմանը և դրական եմ քվեարկել

Moon
13.04.2008, 17:21

Ես լրիվ համաձայն եմ քեզ հետ։ Շատ ճիշտ ես մտածում, ես էլ իմ անձնական փորձից եմ ասում, որ տղաները աղջիկներին ավելի լավ են խորհուրդ են տալիս, քան աղջիկները։

Արիս
13.04.2008, 22:18
կարծում եմ հարցման ձևակերպման մեջ պակասումա <երբեմն> բառը... էդ տարբերակով կընտրեի դրական պատասխանը...

Anchi
13.04.2008, 22:29
Ես մի տղա ընկեր ունեի, որին շատ էի սիրում ու իմ ամենամոտ ընկերն էի համարում: Շատ հեշտ էր նրա հետ կիսվել, բայց հետո նա ինձ սիրահարվեց ,ու մեր հարաբերությունները սառեցին:
Հիմա այն ընկերները (տղա), որոնց հետ կիսվում եմ ինձ համար մի տեսակ անսեռ էակներ են ու գիտեմ, որ նրանց հետ նման պրոբլեմ չի լինի:
Իսկ ընդհանրապես, կարևորը որ ընկերդ իսկական ընկեր լինի, կարևոր չէ աղջիկ է, թե տղա:

firewall
13.04.2008, 22:32
նա ինձ սիրահարվեց ,ու մեր հարաբերությունները սառեցին:
խոսքեր չունեմ…

Empty`Tears
13.04.2008, 22:38
Ես մի տղա ընկեր ունեի, որին շատ էի սիրում ու իմ ամենամոտ ընկերն էի համարում: Շատ հեշտ էր նրա հետ կիսվել, բայց հետո նա ինձ սիրահարվեց ,ու մեր հարաբերությունները սառեցին:
Հիմա այն ընկերները (տղա), որոնց հետ կիսվում եմ ինձ համար մի տեսակ անսեռ էակներ են ու գիտեմ, որ նրանց հետ նման պրոբլեմ չի լինի:
Իսկ ընդհանրապես, կարևորը որ ընկերդ իսկական ընկեր լինի, կարևոր չէ աղջիկ է, թե տղա:

Վայ այդպիսի մի դեպք էլ ինձ հետ տեղի ունեցավ... Կիսվում էի այդ տղայի հետ խոսում էի այն տղայի մասին, որ դուրս շատ գալսի էր, սակայն միշտ զգում էի, որ իրեն հաճելի չի լսել...բայց ինչպես կարող է տղա ընկերոջ համար հետաքրքիր չլիներ լսել այդ ամենը .. ու այդպես հասկացա, որ ուղղակի նա անտարբեր չի,.. Եվ որքան կարողացա ինձ իրենից հեռու պահել ու այդ օրվանից միանգամից ամեն ինչ վերջացան..(իմ ու իրա հարաբերությունները) :oy

Moon
13.04.2008, 22:45
Ես մի տղա ընկեր ունեի, որին շատ էի սիրում ու իմ ամենամոտ ընկերն էի համարում: Շատ հեշտ էր նրա հետ կիսվել, բայց հետո նա ինձ սիրահարվեց ,ու մեր հարաբերությունները սառեցին:
Հիմա այն ընկերները (տղա), որոնց հետ կիսվում եմ ինձ համար մի տեսակ անսեռ էակներ են ու գիտեմ, որ նրանց հետ նման պրոբլեմ չի լինի:
Իսկ ընդհանրապես, կարևորը որ ընկերդ իսկական ընկեր լինի, կարևոր չէ աղջիկ է, թե տղա:
Ան ջան, համաձայն եմ, որ նման դեպքեր էլ են լինում, բայց կարծում եմ մի բան կա։ Գոյություն ունի որոշակի հեռավորություն ընկերնմերի միջև, եթե այն պահում ես, ընկերդ կսիրահարվի, եթե այնքան ազատ ես, որ կարիք չկա սահմանների ու հեռավորությունների, ապա խնդիր չեք ունենա։ Դու էլ հո իմ ընկերներին տեսնում ես։ Ես ու Սոսն իրար հաստատ երբեք չենք կարող սիրահարվել։ լօլ, ծիծաղելի ա նույնիսկ։

Ծով
13.04.2008, 22:47
Է,,էլ չեմուչում չանե՛ք, շեղել եք թեման...Նման նախադեպեր շատերի կայնքում ենե ղել, բայց դրա համար հատուկ թեմա կա, եթե չեմ սխալվում...
ՄԻ քիչ ներսից նայե՛ք...ասենք կիսվում եք Ձեր եղբոր հետ...հե՞շտ է...

Empty`Tears
13.04.2008, 22:49
ՄԻ քիչ ներսից նայե՛ք...ասենք կիսվում եք Ձեր եղբոր հետ...հե՞շտ է...

Ինչի դու համեմատում ես քո եղբորը ուղղակի տղայի հետ՞ ... շատ մեծ տարբերություն կա...

Sunny Stream

բայց ես հարազատ եղբայր չունե~մ... :oy
... իսկ տղա ընկերներիս հետ իսկապես հաճախ ավելի հեշտ է կիսվել, որովհետև աղջիկների հետ շա~տ մեծ վտանգ կա խոսակցությունը տանել բամբասանքի հարթություն :[ ...ինչպես և եղավ վերջերս, հիմա պիտի հարմար պահ գտնեմ, հասկացնեմ, որ իմ սիրելի ընկերուհի ջան, ուզածս բամբասելը չէր, միայն ուզում էի` կարծիքներով փոխանակվեինք...

Ծով
13.04.2008, 22:53
Ինչի դու համեմատում ես քո եղբորը ուղղակի տղայի հետ՞ ... շատ մեծ տարբերություն կա...

Ես իմ եղբորը առհասարակ ոչ մի անուղղակի ու ուղղակի տղայի հետ համեմատելու փորձ անգամ չեմ անի, ջանիկ;):)...ինձ սխալ մի՛ հասկացի...Խնդիրն այն է, թե որ սեռի ներկայացուցչի հետ է ավելի հեշտ «կիսվել»...կապ չունի եղբայրդ է, դասընկերդ, կուրսեցիդ, թե ինչ-որ արքայազն , որ համարձակվում է քեզ սիրահարվել...

Ուլուանա
13.04.2008, 22:56
Համաձայն եմ այն կարծիքներին, որ սեռը տվյալ դեպքում կապ չունի. ամեն ինչ կախված է կոնկրետ մարդուց։ Իմ ամենամտերիմների մեջ միշտ էլ եղել են թե՛ տղաներ, թե՛ աղջիկներ, ու այսքան ժամանակ այդ առումով տարբերություն դեռ չեմ նկատել։ Այնպես է ստացվել, որ տարբեր շրջաններում տարբեր մարդիկ են ավելի մտերիմ դարձել՝ աղջիկ թե տղա։ Ճիշտ է, կան թեմաներ, որ ընդհանուր առմամբ նախընտրելի է քո սեռի մարդու հետ քննարկել, քանի որ, ինչպես ivy-ն նկատեց, նույն սեռի մարդիկ, ոնց էլ լինի, ավելի լավ են իրար զգում ու հասկանում շատ հարցերում։ Բայց նույնիսկ սա է հարաբերական, քանի որ անձամբ իմ ամենամտերիմ ու հոգեհարազատ մարդը տարիներ շարունակ եղել է եղբայրս, որի հետ ես հաճախ այնպիսի բաներից եմ խոսել, որ երկրագնդի վրա և ոչ մի ուրիշ մարդու հետ չէի խոսի՝ ոչ աղջիկ, ոչ տղա, քանի որ եղբորս պես լիարժեք ինձ ոչ ոք չէր կարող հասկանալ։ Սակայն միաժամանակ համոզված եմ, որ սեռն այստեղ ընդհանրապես նշանակություն չի ունեցել։

Ընդհանրապես որևէ մեկի հետ մտերմանալու, մտքերդ, մտահոգություններդ ու դարդերդ պատմելու համար նախ և առաջ հոգեհարազատություն պետք է զգաս տվյալ մարդու նկատմամբ, իսկ հոգեհարազատությունը, բազմիցս համոզվել եմ, որ բացարձակապես կախված չէ մարդու սեռից։

Moon
16.05.2008, 22:37
Ժողովուրդ ջան, ես քանի գնում ավելի եմ համոզվում այս հարցում։ Վերջերս նկատել եմ, որ ես այդքան չեմ կիսվում տղաների հետ, ինչքան իրանք իմ հետ։ լօլ

Ramzes
18.05.2008, 15:38
Իմ կարծիքով սեռն այստեղ ոչ մի էական նշանակություն չունի: Եթե տվյալ մարդը քեզ համար արժեք է ներկայացնում ու դու նրան բավականաչափ վստահում ես, ուրեմն կարելի է կիսվել նրա հետ: Ավելին, տղաներին որոշ առումով շատ դժվար է կիսվել հակառակ սեռի հետ, քանզի կան խնդիրներ, որ միայն տղաների հետ կարելի է քննարկել: Նույնն էլ կասեի աղջիկների համար, այնպես որ ամեն ինչ հարաբերական է այս խնդրում:

Sedul
16.06.2008, 14:48
Այո, որովհետև կարող ես ավելի անկեղծ լինել:)

unknown
16.06.2008, 15:17
Իմ կարծիքով սեռն այստեղ ոչ մի էական նշանակություն չունի: Եթե տվյալ մարդը քեզ համար արժեք է ներկայացնում ու դու նրան բավականաչափ վստահում ես, ուրեմն կարելի է կիսվել նրա հետ: Ավելին, տղաներին որոշ առումով շատ դժվար է կիսվել հակառակ սեռի հետ, քանզի կան խնդիրներ, որ միայն տղաների հետ կարելի է քննարկել: Նույնն էլ կասեի աղջիկների համար, այնպես որ ամեն ինչ հարաբերական է այս խնդրում:

Լրիվ համաձայն եմ քո հետ:):hands

Գաղթական
16.06.2008, 16:03
Ընդհանրապես ընտրել եմ «ոչ միշտ» տարբերակը..
ինչպես արդեն ասվեց՝ շատ հարցերում քեզ ամենից լավ կհասկանա քո սեռի ընկերդ, իսկ շատ հարցերում էլ՝ հակառակ սեռի ընկերդ..
իսկ ընդհանրապես, ինձ թվում է ամենից լավ ու խորը Ընկերություն հնարավոր է 2 տղամարդու կամ տղամարդու և իր կնոջ մեջ..
իսկ կիսվում ես, բնականաբար ընկերոջդ հետ

2 աղջիկ կամ 2 կին «լիաթոք» ընկերություն անել շատ երկար տարիներ ուղղակի չեն կարող անել.. չգիտեմ ինչու.. ուղղակի բնությունն է էդպես ստեղծել կին էակին..
իսկ 2 տղամարդ կարող են.. դեռ մանկական հասակից՝ մինչև խորը ծերություն..

իսկ կին-ամուսին ընկերության ամեվառ օրինակը Հայերենում պարունակվում է հենց «կյանքի ընկեր» գաղափարի մեջ..

իսկ ինչ վերաբերում է ոչ ընկերոջ, այլ՝ անծանոթ մարդու հետ կիսվելուն..
ճիշտն ասած չեմ կարող իրական դատողություններ անել, քանզի երբևէ չեմ փորձել.. բայց, ինձ չի թվում, թե անծանոթ մարդու հետ վստահ կարողանաս բացել նույնիսկ ամենաամենագաղտնիքներդ ու սրտիդ ու հոգուդ բոլոր անկյունները ցույց տաս նրան..

Փոքրիկ
18.06.2008, 13:38
Հաճախ կան բաներ, որոնք հեշտ են տղաների հետ կիսվել, քան ամենամոտ ընկերուհու: Տվյալ դեպքում տղաներն ավելի լավ են հասկանում ու համեմատաբար ավելի քիչ հարցեր են տալիս: Քվեարկել եմ ոչ միշտ:)

Գլոբալ Հայացք
18.06.2008, 17:36
Հաճախ կան բաներ, որոնք հեշտ են տղաների հետ կիսվել, քան ամենամոտ ընկերուհու: Տվյալ դեպքում տղաներն ավելի լավ են հասկանում ու համեմատաբար ավելի քիչ հարցեր են տալիս:
Եթե կարելի է, խնդրում եմ, այդ "Հաճախ"-ից մի օրինակ կբերե՞ք, որովհետև բոլորը ասում են, բայց առանց օրինակների: (չլինի՞, բոլոր օրինակները Խիստ անձնական են)
Հարցը վերաբերվում է նաև մյուսներին ով կարևորում է դիմցինի սեռը կիսվելու հարցում:

Ես մի տղա ընկեր ունեի, որին շատ էի սիրում ու իմ ամենամոտ ընկերն էի համարում: Շատ հեշտ էր նրա հետ կիսվել, բայց հետո նա ինձ սիրահարվեց ,ու մեր հարաբերությունները սառեցին:
Հիմա այն ընկերները (տղա), որոնց հետ կիսվում եմ ինձ համար մի տեսակ անսեռ էակներ են ու գիտեմ, որ նրանց հետ նման պրոբլեմ չի լինի:
Չհասկացա, քո համառ անսեռ են, բա Դո՞ւ իրանց համար:

Հ.Գ.
Կարծում եմ և համաձայնվում, որ սեռը կապ չունի, որովհետև պիտի հոգեհարազ.... չկրկնվենք:

քաղաքացի
18.06.2008, 17:41
Համաձայն եմ, բայց ոչ միշտ: Բնականաբար ոչ միշտ, որովհետև հակառակ սեռ կա, որ կարող է քո թշնամին լինել:

Քվեարկել եմ, «այո»

Empty`Tears
11.07.2008, 23:53
Ես իմ եղբորը առհասարակ ոչ մի անուղղակի ու ուղղակի տղայի հետ համեմատելու փորձ անգամ չեմ անի, ջանիկ;):)...ինձ սխալ մի՛ հասկացի...Խնդիրն այն է, թե որ սեռի ներկայացուցչի հետ է ավելի հեշտ «կիսվել»...կապ չունի եղբայրդ է, դասընկերդ, կուրսեցիդ, թե ինչ-որ արքայազն , որ համարձակվում է քեզ սիրահարվել...

Ծովս դու ուղղկաի քո աչքերով ես նայում եղբորդ, նա կարող է ուրիշ լինել մի աղջկա հետ, որ մտերիմ է հետը ու կարելի է ասել միշտ կիսվում է հետը, դա քո պատկերացումն է..
(օրինակ)