PDA

Դիտել ողջ տարբերակը : Երբ օրենքի պաշտպանները պարապ են կամ խախտում են օրենքը.

keyboard
11.04.2008, 14:09
Չգիտեմ թեմայի տեղի ընտրությունը ճիշտ է, թե ոչ ամեն դեպքում...
Հարցս կայանում է հետևյալում: Այս հարցին ավելի մանրամասն ու լավ կպատասխանեն արտասահմանցիները կամ Հայաստանից դուրս եղած մարդիկ:
Ի՞նչ եք կարծում՝ սազակա՞ն է մեր պետությանը, երբ փողոցները փակելու կամ ասենք հենց մասսայական միջոցառումներ կազմակերպելու համար օրինապահներին «լցնում» են քաղաքում, իսկ նրանք պարապությունից արևածաղիկ են ուտում ու «թքում» փողոցում կամ ասենք ռեպլիկներ գցում աղջիկների հետևից կամ իրենց լկտի պահում «քացով, տշելով» մասսայական վայրերից քշելով արևածաղիկ վաճառողներին կամ ինչու չէ նաև Շրջանայինի տարածքում ես բազմիցս նկատել եմ թե ինչպես են ապրանքը խլում,իսկ վաճառողին ծեծելով ու անվայել խոսքերով հեռացնում:
Երբևէ տեսել ե՞ք մի ոստիկանի, որ նորմալ սափրված լինի, երբևէ տեսե՞լ եք մի ոստիկանի, որ խոզի պես «տավար» չլինի ու հագի շորերի վրա յուղի ու այլ լաքաներ չլինեն:
Երբևէ պաշտպանել եք Ձեր իրավունքը այն դեպքում, երպ պետավտոտեսուչը կանգնեցրել է Ձեր մեքենան ձեռքով, «առանց ձեռնափայտի»,սիգարետը ձեռքին, կամ երբ Ձեզ հետ խոսելուց սիգարետ է վառել, մի խոսքով շատ են թվարկելիքներս, բայց սա շատ լուրջ հարց է, որը կարծում եմ առաջնային դեր պիտի ունենա մեր պետության մեջ, քանի որ կարծում եմ՝ հենց օրենքի պաշտպաններն են մեր երկրի առաջին դեմքը:
Հ.Գ Երբևէ տեսե՞լ եք մի ճանապարհային ոստիկանության մեքենա կանոններով քշի քաղաքում կամ պրոսպեկտի մեջտեղում ռազվառոտ չանի ու մեծ խցանումների պատճառ դառնա:
Ես ինքս եղել եմ Հայաստանի սահմաններից դուրս և նման բան չեմ նկատել դրսում, ինչ եք կարծում մեր պետությամ մեջ կուղղվի այս հարցը, թե մենք մինչև մահ պարտավոր ենք գլուխներս կախել ինչա թե իրանք ՄԼԻՑԱ են:
Նախապես շնորհակալ եմ բոլորից քննարկմանը մասնակցելու համար:
Հ.Գ2 ներողություն եմ խնդրում օգտագործված կոպիտ արտահայտությունների համար, ուղղակի դրանք ավելի լավ են ներկայացնում ասելիքս:

Ambrosine
11.04.2008, 21:04
Հենց հարցն էլ նրանում ա, որ իրանք ՄԼԻՑԱ են, այլ ոչ թե ՈՍՏԻԿԱՆ: Այլ երկրներում հարգված է պագոնը/ուսադիր/, իսկ մեզ մոտ չգիտես, թե իրանց պագոնի ինչը հարգես, եթե, քո ասած, սաղ օրը <<լափում են>> այս կամ այն ռեստորանում, սրճարանում/կասկածում եմ, որ վճարում են/, իրենց ամեն ինչ թույլ են տալիս, էլ ինչ ոստիկան? Եթե չասենք, որ օրենքը թիվ 1 հարգողը ինքը պիտի լինի ու մեզ էլ ստիպի, որ հարգենք: Մի խոսքով, մեր հասարակությունը պետք ա ոտքից գլուխ մաքրվի

keyboard
12.04.2008, 09:06

Բացի պագոնի հարգված լինելը, այնտեղ հենց ոստիկաններն էլ են՝ կոկիկ, կոռեկտ ու մարդանման, իսկ Հայաստանում...
Ա՜խ Հայաստան, Հայաստան...
Անվախ քաջերի ոստան...

Ինչպես երգում էր երջանկահիշատակ հարևանս՝ Արամ Ասատրյանը:

Հետաքրքրասեր
12.04.2008, 15:25
Նախ

Ի՞նչ եք կարծում՝ սազակա՞ն է մեր պետությանը, երբ փողոցները փակելու կամ ասենք հենց մասսայական միջոցառումներ կազմակերպելու համար օրինապահներին «լցնում» են քաղաքում, իսկ նրանք պարապությունից արևածաղիկ են ուտում ու «թքում» փողոցում կամ ասենք ռեպլիկներ գցում աղջիկների հետևից կամ իրենց լկտի պահում «քացով, տշելով» մասսայական վայրերից քշելով արևածաղիկ վաճառողներին կամ ինչու չէ նաև Շրջանայինի տարածքում ես բազմիցս նկատել եմ թե ինչպես են ապրանքը խլում,իսկ վաճառողին ծեծելով ու անվայել խոսքերով հեռացնում:

Եթե խոսքը օրինապահներին քաղաք "քցելն" է ապա դա սազական չէ ցանկացած պետության բայց դա նորմալ երևույթ է կարծես դարձել աշխարում(տիպիկ օրինակ ֆրանսիան):
Եթե խոսքը "մենթերի" ոչ վայել պահվածքն է ապա ես նրանց չեմ մեղադրում որովհետև նրանք ի ծնե "մենթ" չեն եղել նրանց այդպիսին է դարձրել մեր հիվանդ հասարակությունը այդ թվում և ես որ չեմ պայքարել նրանց այդպիսին դարձնողների դեմ(հասկացողը կհասկանա;)):Ետ ոնց որ դարձելա մեր մենթալիտետի մի մաս:Ես շատ կուզենայի փոխել մեր երկիրը, մաքրեի ետ "խոշոր եղջերավոր աննասուններից" բայց մեր երկիրը ,մեր հասարակությունը այնքան խորն է կեղտի մեջ խորացել որ .......:8

Երբևէ տեսել ե՞ք մի ոստիկանի, որ նորմալ սափրված լինի, երբևէ տեսե՞լ եք մի ոստիկանի, որ խոզի պես «տավար» չլինի ու հագի շորերի վրա յուղի ու այլ լաքաներ չլինեն:

Եղբայր հասկանում եմ քեզ բայց մի ընդհանրացրա:Ես անձամբ ճանաչում եմ մի քանի հոգու:Ճիշտ է քիչ են բայց գոնե կան::ok Ու հավատա նրանց շատ դժվարա քո նկարագրածների հետ միևնույն "տեղում" աշխատելը:

հենց օրենքի պաշտպաններն են մեր երկրի առաջին դեմքը:

Շատ Ճիշտ ես, բայց ես լուծում չեմ տեսնում::[
Եթե երկրիդ առաջին դեմքերը չկան ապա առաջ են գալիս երկրորդ "դեմքերը"

Ես ինքս եղել եմ Հայաստանի սահմաններից դուրս և նման բան չեմ նկատել դրսում,

Ես էլ նման բան չեմ նկատել արտասահմանում:Արտակարգ իրավիճակ փարք աստծո չեմ տեսել բայց Օրինակ`ԱՄՆ(boston) փողոցն անցնելիս բոլոր մեքենաները(այդ թվում ոստիկանական) քեզ զիջում են...
Ափսոս մեր մենտալիտետի մեջ ետ հատկությանը տեղ չմնաց...

dvgray
12.04.2008, 17:42
բանախառն-մլիցեք :D ինչ մեղղղղղղղղղղղք՜՜՜՜՜՜ եք դոււււււււււււք
http://youtube.com/watch?v=OMAIJOi1shY&feature=related
:lol

Հաջորդը՝ կոչվում է "սաբաչայա դելօ" /շան աշխատանք / :D
http://youtube.com/watch?v=126zg2AvB7Y&feature=related
:lol

՞Շների հալածանքը"
http://youtube.com/watch?v=Im7e1olgdNM&feature=related

Բայց հետաքրաիր է, բանակի ոչխարներին ինչի՞ են մլիցու ֆորմա հագցրել :8

Աբելյան
12.04.2008, 18:33
ժողովուրդ, Ռուսաստանում էլ են մլիցեքը ահավոր մլիցա

էտ իմ կարծիքով գալիս ա աշխատավարձի պակասից

Լեո
12.04.2008, 18:53
ժողովուրդ, Ռուսաստանում էլ են մլիցեքը ահավոր մլիցա

էտ իմ կարծիքով գալիս ա աշխատավարձի պակասից

"Մլիցեն" աշխատանք չի, մլիցեն հոգեբանություն ա:D:D

Աշխատավարձը շատ քիչ դերակատարություն ունի: Մարդ կա 1000 դրամով էլ ա "մլիցայություն" անում, չնայած որ 200.000 դրամ աշխատավարձ ա ստանում:

dvgray
12.04.2008, 19:56
էտ իմ կարծիքով գալիս ա աշխատավարձի պակասից
Հա էլի
Սաբակա բիվաետ կուսաչի
տոլկո ատ ժիզնի շաբաչի
:D