PDA

Դիտել ողջ տարբերակը : Ֆրանսիան ընդունեց օրինագիծը

քաղաքացի
12.10.2006, 15:16
Այսօր առավոտյան Ֆրանսիայի ազգային ժողովը ընդունեց այն օրենքը, որը պատժում է (մեկ տարի ազատազրկումով) այն մարդկանց ովքեր կժխտեմ հայոց ցեղասպանությունը:
Այդ որոշումը շատ լավ կարող է լինել Ֆրանսիաբնակ հայերի համար: Բայց ես չեմ կարծում, որ Հայաստանի համար լավ է: Այս քայլով Թուրքիան ավելի է խստացնում Հայաստանի հետ հարաբերությունները, այսինքն, եթե մոտակա ժամանակներում հույս լիներ, որ հայ-թուրքական սահմանը կբացվի, այլևս հույսերը մարվեցին:
Միայն մի խորամանկ քաղաքականություն կա այստեղ: Օրենքը կհաստատվի միայն այն դեպքում, երբ Ֆրանսիայի Սենատի մեծամասնությունը կողմ լինի: Մինջ այդ Ֆրանսիան կարող է Թուրքիաին թելադրել այն ինչ կկամենան սպառնալով, որ «եթե չանես, Սենատը կասի "այո": Եթե անես այն ինչ ասում ենք, Սենատին կհամոզենք, որ ասի "ոչ"»:
Ի դեպ պարլամենտում 106 ձայն եղել են կողմ, իսկ 19՝ դեմ:
Դուք ի՞նչ կարծիքի եք: Հայաստանին կօգնի՞ այս օրենքը, թ՞ե ոչ: :think

Koms
12.10.2006, 15:55
Բայց ես չեմ կարծում, որ Հայաստանի համար լավ է:

հերթական անգամ ականատես եղանք, թե ինչպես փոքր Հայաստանը դառնում է խաղալիք մեծ տերությունների ձեռքում` գերտերության շահերի համար, տխուր փաստ է, ,:think

Artgeo
12.10.2006, 16:38
Կարծում եմ այս օրենքը ոչ այնքան Հայաստանի կողմ է, որքան Թուրքիայի դեմ: Այսինքն Ֆրանսիայի նպատակը ոչ այնքան Հայաստանին իր լավ հարաբերությունը ապացուցելն է, այլ Թուրքիայի և ինչու չէ նաև Ռուսաստանի դեմ ուղղված քաղաքականություն: Այն է Ֆրանսիայի կարավառությունը շանտաժի չի ենթարկվում:

Koms
13.10.2006, 08:17
Կարծում եմ այս օրենքը ոչ այնքան Հայաստանի կողմ է, որքան Թուրքիայի դեմ:
մեղմ է ասված, փաստորեն Հայաստանը պատանդ է դառնում...

Marduk
13.10.2006, 11:39
Կառավարության ընդդիմությանը հակառակ, Ֆրանսիայի Ազգային ժողովը երեկ ընդունել է Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ նախատեսող օրինագիծը: Սոցիալիստների օրինագիծը 1 տարվա բանտարկություն եւ 45 հազար եվրո տուգանք է նախատեսում ժխտողականների համար:

Թուրքիան անմիջապես հայտարարել է, որ ԱԺ-ի որոշումը «ծանր հարված» է ֆրանս-թուրքական հարաբերություններին: Թուրքիայի պաշտոնական տեսակետն արտահայտող Հանրային հեռուստատեսությունն իր հաղորդումը հեռարձակել է «Պատմական սխալ Ֆրանսիայից» վերնագրով:

Ֆրանսիական լրատվամիջոցները լայնորեն անդրադառնում են ԱԺ-ի քվեարկությանը: «2001 թ. Հայոց ցեղասպանության փաստը ճանաչած ԱԺ-ն հոկտեմբերի 12-ին դրա ժխտումը դարձրեց բանտարկության ենթակա», գրում է «Ֆիգարո» թերթը, ավելացնելով, որ օրինագիծն ընդունվել է 106 կողմ եւ 19 դեմ ձայներով: Մասնավորապես կողմ են քվեարկել Ժողովրդական շարժման միության 49, Սոցկուսի 40, Ֆրանսիայի ժողովրդավարության միության 7, Կոմկուսի 6 պատգամավորներ եւ 4 անկախ պատգամավորներ: Դեմ են արտահայտվել ԺՇՄ-ի 17 եւ Սոցկուսի 2 պատգամավորներ:

Ինչպես տեսնում ենք, օրինագիծն ընդունվել է «կողմ» ձայների զգալի գերակշռությամբ: Դա պայմանավորված է ազատ քվեարկությամբ (կառավարությունը չէր մասնակցում քննարկմանը): Նախատեսվող պատիժներն ընդունված օրինագիծը նույնացնում են Հոլոքոսթի ուրացման համար Ֆրանսիայում արդեն գործող օրենքի հետ:

Պատգամավորները մերժել են Պատրիկ Դեւեջյանի առաջարկած ուղղումները, որոնցով նախատեսվում էր հիշյալ պատիժները չտարածել գիտահետազոտական աշխատանքների ոլորտի վրա:

«Մոնդ» թերթը մեջբերում է Դեւեջյանի հետեւյալ խոսքերը. «Թուրքիան չի կարող կարծիքի ճնշման հարցում մեզ դաս տալ, քանզի հենց Էրդողանի կառավարությունն է ընդունել թիվ 301 օրենքը, որը բանտարկությամբ պատժում է ցեղասպանության փաստը հաստատողներին»:

«Այս օրինագիծը խոշոր առաջընթաց է Հայ դատի եւ առհասարակ մարդկության դատի համար: Սա առաջին քայլն է, որին կհաջորդեն այլ քայլեր», ընդգծել է կոմունիստ պատգամավոր Ֆրեդերիկ Դյուտուան:

«Մոնդն» արձանագրում է, որ նախագահ Ժակ Շիրակի հայաստանյան այցելության ժամանակ Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի ԵՄ անդամակցության նախապայման դարձնելը վերջին տասնօրյակում փոխել է տրամադրությունները նույնիսկ Ժողովրդական շարժման միության խմբակցությունում, որը նախապես դեմ էր օրինագծին, հետո որոշեց չմասնակցել քվեարկությանը, դրանով իսկ նպաստելով օրինագծի ընդունմանը:

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բյուլենթ Արընչը քվեարկությունն անվանել է «ամոթալի եւ թուրք ժողովրդի հանդեպ թշնամական որոշում»: Անկարան զգուշացրել է, որ օրենքի ընդունման դեպքում ֆրանսիական ֆիրմաները Թուրքիայում կզրկվեն շահավետ գործարքներից:

Եվրոհանձնաժողովը եւս քննադատել է ԱԺ-ի որոշումը: «Եթե այդ օրենքն ուժի մեջ մտնի, ապա կխանգարի տվյալ հարցում հաշտեցմանն ուղղված երկխոսության հաստատմանը», նշվում է հանձնաժողովի հայտարարության մեջ: Ըստ Բրյուսելի, ցեղասպանության ճանաչումը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության նախապայման չէ:

Պ. ՔԵՇԻՇՅԱՆ

ազգ.ամ

Գործընթացը գնում է առաջ: Վերջին հանգրվանը պետք է լինի Թուրքիայի ընդունումը, զղջումը ու փոխհատուցումը

քաղաքացի
13.10.2006, 11:43
Ինձ թվում է այդ օրենքը բավականին երկար ժամանակ չի կիրառվի, որ թուրքերի լարված վիճակը ինչ-որ չափով հանգստացնեն:

Marduk
13.10.2006, 11:43
Գրականության բնագավառում այս տարի Նոբելյան մրցանակը շնորհվեց թուրք գրող Օրհան Փամուքին: Մրցանակը թուրք գրողին շնորհելու առնչությամբ Շվեդիայի ակադեմիան հայտարարել է, որ Ստամբուլի «մելամաղձոտ հոգու որոնումներում Փամուքը հայտնաբերել է մշակույթների բախման եւ ներթափանցման նոր խորհրդանիշներ»: Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակը կազմում է 10 մլն շվեդական կրոն՝ գրեթե 1,4 մլն դոլար:

Մեր ընթերցողներին եւ հայ ժողովրդին ընդհանրապես Օրհան Փամուքը հայտնի է որպես Հայոց ցեղասպանությունը ճանաչած, ինչի համար էլ Թուրքիայում նա ենթարկվել է դատական հետապնդման: Օրհան Փամուքը հայտնի է «Ձյունը», «Սեւ գիրք», «Սպիտակ դղյակ» եւ այլ գրքերով:

Եվս մի ապտակ թուրք ազգայնականներին

Marduk
13.10.2006, 11:52
Այս քայլով Թուրքիան ավելի է խստացնում Հայաստանի հետ հարաբերությունները, այսինքն, եթե մոտակա ժամանակներում հույս լիներ, որ հայ-թուրքական սահմանը կբացվի, այլևս հույսերը մարվեցին:

Այդ սահմանը ավտոմատ կերպով կբացվի երբ որ Թուրքիան ընդունի ցեղասպանությունը: Ամեն ինչ պետք գնա իր տրամաբանական հունով: Անիմաստ է առանց հիմնական հարցերը լուծելու ինչ որ երկրորդական ու երրորդական հարցերի լուծում ակնկալել

Koms
13.10.2006, 12:55
Եվրոհանձնաժողովը եւս քննադատել է ԱԺ-ի որոշումը: «Եթե այդ օրենքն ուժի մեջ մտնի, ապա կխանգարի տվյալ հարցում հաշտեցմանն ուղղված երկխոսության հաստատմանը», նշվում է հանձնաժողովի հայտարարության մեջ:

կարծում եմ, սթափ ու հավասարակշռված դիրքորոշումը հենց սա է,

Marduk
13.10.2006, 13:57
Արդարությունը ու համամարդկային արժեքների պաշտպանությունը ավելի կարևոր է քան ինչ մանր մունր տնտեսական շահեր

Astghik
13.10.2006, 14:01
Ահա կարդում եմ այս թեմայի գրառումներն ու զարմանում: Մի՞թե դուք ուրախ չեք այս հաջողության համր, մի՞թե իրոք կարծում եք, որ դա եղավ միայն Թուրքիային անհանգստացնելու համար: Մի՞թե ձեր կարծիքով Հայաստանը շահ չունի ու դեր չի խաղացել այս ամենում: Ցավում եմ....:(
Ես երեկ ուշ երեկոյան միայն իմացա այս հաճելի նորությունն ու իմ սիրտը ուրախությունից քիչ էր մնում դուրս թռչի, ես այդ աստիճան մեծ ուրախություն զգացի, միացրի հեռուստացույցն ու նախ՝ դիտեցի Հայլուրը, հուզվեցի, հետո ռուսական ալիքներով առաջին լուրն էր այդ օրենքի ընդունումը, ավելի ուշ հունական բոլոր ալիքների նորությունների առաջին թեմաները խոսում էին այս օրենքի ու հայոց ցեղասպանության մասին: Եվրոնյուզ ալիքը նույնպես հնչեցրեց այս թեման. Այս ամենին ես հասցրեցի հետևել երկոյան մի ժամվա ընթացքում, ու դեռ քանի քանի ալիքներ տարբեր երկրներում քննարկել, հաղորդել են այս մասին, ովքեր չգիտեին՝ տեղեկացան, ովքեր գիտեին, ևս մեկ անգամ հիշեցին մեր՝ հայերիս, այս մեծ վիշտը: Եվս մեկ անգամ հիշեցին աշխարհի մարդիկ հայերի հարցը....
Մեք մոռանա, որ 91 տարի է արդեն անցել այդ ոճրագործությունից ու մենք ուղղակի իրավունք չունենք դադարեցնել պայքարել դրա ճանաչման համար, մենք պետք է շարունակենք մեր նախորդ սերնդի սկսած պայքարը, չպիտի թույլ տանք աշխարհին մոռանալ... Մենք չե՛նք մոռանում....

Astghik
13.10.2006, 14:09
Ձեր կարծիքով ֆրանսիացիք մի օր զարթնեցին ու որոշեցին թուրքերին ճնշելու համար նման օրե՞նք ընդունեն: :think Սխալվո՛ւմ եք: Այս ամենի հետևում ֆրանսահայերի տասնյակ տարիների հսկայական պայքարն է, և փոխանակ ուրախանանք այս հաջողության համար, փնտրում ենք ով ինչ շա՞հ ուներ: Չե՞ք հասկանում, որ ամենամեծ շահը մե՛րն է՝ հայերինս....

Artgeo
13.10.2006, 14:34

Չէ, ֆրանսիացիք արդար ընտրություններ ունեն ու Ֆրանսիայում ապրող հայերի ձայները շատ մեծ նշանակություն ունեն: Կոնկրետ այս օրենքի դեպքում հայերի պայքարը բացարձակապես ոչ մի կապ չունի: Ընտրություններ և թուրքերին ճնշելու նպատակ: Ես շատ մեծ կասկածներ ունեմ, որ այն օրենքի ուժ կստանա: Այդ հարցը կարող ե մի քանի տարի ձգձգվել:

Անցնենք առաջ: Ի՞նչ շահեր ունենք հայերս: Կոնկրետ եթե կարելի է: Ոչ մի շահ էլ չունենք: Դրանից մեզ ոչ ցուրտա, ոչ տաք: Չնայած... Հա, դաշնակները այսօր երթ են կազմակերպել Երևանում: Մնումա երեկոյան էլ հրավառություն անեն ու զուռնով, դհոլով ուրախանանք: Ուրախանալու առիթ էլ կա: Հետո ի՞նչ, որ ցուրտ ձմեռա սպսվում:

Astghik
13.10.2006, 15:04

Հարգելի Արտգեո, իսկ ինչո՞ւ եք հեգնում: Ես չգիտեմ ինչ են անում դաշնակները...
Դուք ուզում եք ասել, որ ձեզ համար նշանակություն չունի, որ ձեր կարծիքով Հայաստանը շահ չունի՞: ՈՒրեմն նախ ասեք ի՞նչ ի նկատի ունեք «շահ» ասելով: Միայն տնտեսական շա՞հ: Մի՞թե շահ չէ, որ այսքան փոքր երկիրը թեկուզ 90 տարի հետո չի թույլատրում մոռանալ, պայքարու՛մ է դեռ...
Կարելի՞ է մի հարց, դուք ի՞նչ կարծիք ունեք ընդհանրապես Ցեղասպանութան ճանաչման պայքարի մասին:

հ. .գ. իսկ թե առջևում ցուրտ ձմեռ է թե տաք, դա ոչ մի կապ չունի Ցեղասպանության ճանաչման հետ:

Artgeo
13.10.2006, 15:16

Ջան, վիճելու նպատակ չունեմ հետդ: Ձայնդ տաք տեղիցա դուրս գալիս: Զգացվումա, որ Հայաստանում չես ապրում: Իմ նախնիներն էլ են տուժել ցեղասպանությունից և հենց ցեղասպանության պատճառով են հայտնվել հայրենիքից՝ Արևմտյան Հայաստանից դուրս: Բայց գտնում եմ, որ ցեղասպանության ճանաչումը կործանման եզրին կանգնած երկրի համար ընդհանրապես էական չի: Ակամայից հիշում եմ թեփի դեմ պայքարի լավագույն միջոցը՝ կտրել գլուխը: Հա, թեփ չի լինի, բայց գլուխն էլ արդեն չի լինի: Ցեղասպանության համար պայքարը այսօր համարում եմ ժամանակի ու ուժերի զուր վատնում:
Ճիշտ ես, առջևի ցուրտ ձմեռը ոչ մի կապ չունի ցեղասպանության հետ: Բայց ինքնաոչնչացման առաջ կանգնած ազգի համար, պայքարել 91 տարի առաջ կատարվածի համար համարում եմ աբսուռդային:

Koms
13.10.2006, 15:22
մարդիկ ի~նչ "ռոմանտիկ" ու "վարդագույն" պատկերացնումներ ունեն ներկայիս Հայաստանի վիճակի վերաբերյալ, մտածում են, որ որ բոլորս հիմա պետք ա ցնծության մեջ լինենք այդ ամենից, այնինչ` արտագաղթը ժանգի նման քայքայել է այս երկիրը, ու ամեն մի նմանատիպի որոշում` միայն խթանելու է այդ արտագաղթը,

dvgray
13.10.2006, 19:58
ինձ թվում է , Ֆրանսիան համաձայնեցված ձևով, սահուն կերպով, մեր ռեգիոնում փոխարինում է Ռուսաստանին:

Տեսնենք ինչի դա կբերի:think

Sergey
13.10.2006, 20:12
Ափսոս Գիվոևին սպանել են, թե չէ 2001 թվականի նման մի 40-50 մանկահասակ երեխա կտաներ կչոքեցներ Ֆրանսիայի դեսպանատան պատերի տակ :think

քաղաքացի
13.10.2006, 21:33
Այդ սահմանը ավտոմատ կերպով կբացվի երբ որ Թուրքիան ընդունի ցեղասպանությունը: Ամեն ինչ պետք գնա իր տրամաբանական հունով: Անիմաստ է առանց հիմնական հարցերը լուծելու ինչ որ երկրորդական ու երրորդական հարցերի լուծում ակնկալել
Փաստորեն մոտակա մի 50 տարին հույսեր չփայփայենք:

Cassiopeia
13.10.2006, 21:55
Կարծում եմ Ֆրանսիան իր շահն ուներ այդ օրենքն ընդունելու: Միգուցե մենք տարիներով գլուխ ջարդենք, բայց չկարողանանք գտնել այդ օրենքի շարժառիթը: Բայց մի բան հաստատ փաստ է - այդտեղ շահի գործոնը մեծ է: Մի մոռացեք, որ հայերի Մուսա Լեռան 40 օր բանտարկության ժամանակ, երբ հայերը օգնություն էին աղերսում Ֆրանսիան, որը միակն էր, որ կարող էր օգնության ձեռք մեկնել, առաջին հերթին պահանջ դրեց, որ հայերն իրենց կրոնը առաքելականից վերափոխեն կաթոլիկի: Հիմա կասեք, բայց չէ որ նույն քրիստոնեական կրոնն է մնացել: է, որ էդպես էր, թող Ֆրանսիան էլ մտածեր, որ նույն քրիստոնեությունն է ու նավեր տրամադրեր հայերին…
Մի խոսքով, էս ամեն ինչը իր խորին պատճառներն ունի, որը մեզ՝ հասարակ մահկանացուներիս դժվար թե բացահայտեն…

kiki
13.10.2006, 22:18
Մեք մոռանա, որ 91 տարի է արդեն անցել այդ ոճրագործությունից ու մենք ուղղակի իրավունք չունենք դադարեցնել պայքարել դրա ճանաչման համար, մենք պետք է շարունակենք մեր նախորդ սերնդի սկսած պայքարը, չպիտի թույլ տանք աշխարհին մոռանալ... Մենք չե՛նք մոռանում....
Աստղ ջան, չեմ ուզում քեզ վշտացնել, բայց մի բան ասեմ էլի ... եթե ուզում ես իմանալ, ցեխասպանության ընդունումը մի մեծ բան չի, իրականում դա կարող է լինել մի 20 օրում երևի ... (դե ուզում եմ ասել շատ շուտ , օրինակ հերթական ամպագորգոռ ելույթի մեջ մի հատ "ցեղասպանություն" բառ արտասանելը ԱՄՆի նախագահի համար իմ կարծիքով էնքան էլ դժվար չի, լեզուն համենայն դեպս չի կոտրի ... :D ) , բայց չի ընդունվի էնքան ժամանակ , մինչև էս աշխարհում ամեն մեկը ՝ այդ թվում նաև պետությունները , չի դադարի մտածել իր շահի մասին ... իսկ դա երբեք չի վերանա : եթե գերտերություններին ձեռնտու լիներ ցեղասպանության ընդունումը , ինչի նո՞ր էին ընդունել , ու Թուրքիային ճնշել ու պահանջել ... Թուրքիան շատերին է պետք, թե չէ ... ուզու՞մ ես իմանալ իմ կարծիքը այն մասին թե երբ վերջապես կընդունվի ցեղասպանությունը ... պատասխան ՝ երբե'ք ...
100 տարին կլրանա ու վերջ ... շատ մեծ հաճույքով կուզեի սխալված լինել ... բայց ... չնայած էն որ մերոնք անընդհատ խոսում են ու պահանջում լավ է , դա գովազդ է նախ, հետո էլ ինչ որ տեղ ցույց է տալիս որ մենք չենք ընդունում որ հենց էդպես էլ պիտի լինի ...

Gohar
14.10.2006, 12:43
Այս ամենի հիմքում ցավում եմ միայն մեկ բանի համար:Հայ ազգին ճանաչում են միայն իր վշտերով:

Astghik
14.10.2006, 12:52
Ցավում եմ, որ այդպես եք մտածում:
Նախ, հարգելի Արտգեո, «իմ ձայնը տաք տեղից չի դուրս գալիս», ինչպես դուք եք ասում: Ձեզ թվում է ինձ համար հաճելի է լինել օտար երկրո՞ւմ: Հավատացնում եմ, որ դա ինձ համար շատ դժվար է, կարոտը հայրենի երկրի նկատմամբ ինձ ուղղակի սպանում է, ես իմ ընտրությամբ չեմ հայտնվել այստեղ, ես իմ ընտանիքին եմ հետևել իսկ Հայաստանը լքելու պատճառը ուրիշ թեմայում կարելի է քննարկել: Դուք ինձ չեք ճանաչում ու չգիտեք թե ես որքանով եմ պահպանում իմ հայությունն ու ինչ եմ զգյմ ին հայրենիքի նկատմամբ ուստի ես ուղղակի խնդրում եմ նման արտահայտություններ չօգտագործել որովհետև ինձ վիրավորում եք...
Կարդում եմ բոլոր գրառումներն ու հասկանում, որ դուք հույս չունեք ու անիմաստ եք համարում պայքարը՝ Ցեղասպանության ճանաչման համար... Հակառակում չեմ կարող ձեզ համոզել, քանզի դա ձեր իրավունքն է:

Ես միշտ կհպարտանամ նման հաջողություններով, իմ կյանքում անում եմ ու կշարունակեմ անել ինչ կարողանում եմ, այս հարցը աշխարհից մոռացության չենթարկելու համար...

Lionne_en_Chasse
14.10.2006, 14:46
Հիմա Ֆրանսիան ինչ շահ ուներ-չուներ դա թող մեզ չհետաքրքրի : Քաղաքականության մեջ անշահխնդրություն չկա : Հազիվ առաջին անգամ ինչ-որ գերտերության շահերը համապատասխանել են մեր շահերի հետ , մենք էլ պետք է էնենց անենք , որ դա հաճախակի կրկնվի և եղած հնարավորությունը ձեռքներիցս բաց չթողնենք: Շատ պետություններ կան, որոնք ատամ ունեն թուրքիայի վրա , պետք է օգտագործել դա ի օգուտ մեզ

Cassiopeia
14.10.2006, 14:52
գերտերության շահերը համապատասխանել են մեր շահերի հետ
Չեմ կարծում թե մեր շահերն ու այդ վերոհիշյալ գերտերության շահերն իրար հետ համընկնում են: դա միայն առերևույթ է այդպես: Իսկ մեր և ֆրանսիայի շահերը խիստ տարբեր են: Աստված տա ես սխալ լինեմ ու որ մենք թեկուզ առանց շահ մնանք, բայց նաև վնաս չլինի մեզ:

Lionne_en_Chasse
14.10.2006, 15:11
Ես խոսում էի միայն թուրքիայի հարցի համար: Դե բնական է, որ մեր ու Ֆրանսիայի շահերն ամբողջովին չեն կարող համընկնել : Շատ ճոխ կլիներ
Ֆրանսիան չի ուզում թուրքիան մտնի Եվրոմիություն , և դրա դեմ դնում է նաև այն պահանջը, որը մենք մի հարյուրամյակ է անօգուտ պահանջում ենք : Եթե նա ինչ-որ սպսելիք կամ շահ չունենար հաստատ Հայաստանին չէր հիշի, դա բոլորն էլ լավ գիտակցում են: Իսկ մեր խնդիրն է այս ամենից մակսիմալ օգուտ քաղել

Cassiopeia
14.10.2006, 15:17
Իսկ մեր խնդիրն է այս ամենից մակսիմալ օգուտ քաղել
Աստված տա, որ այդ "օգուտը" մեր գլխին պատուհաս չդառնա…

Lionne_en_Chasse
14.10.2006, 15:24
Աստված տա, որ այդ "օգուտը" մեր գլխին պատուհաս չդառնա…
Բայց որտեղի՞ց էտ մտավախությունը չեմ հասկանում
Օրինակ ի՞նչ տեսակի պատուհաս պետքա դառնա, գոնե պարզ ասա հասկանամ : Ես Հայաստանում չեմ բնակվում ու էդտեղի տրամադրվածությունը չգիտեմ ինչպիսինա և նմանատիպ արտահայտությունները ուղղակի զարմանալի են ինձ համար

Մելիք
14.10.2006, 15:53

Իրականում ես էդ պիպի լուրջ մտահոգություններ չեմ զգացել, մարդկանց տրամադրությունների մեջ, ուղղակի ընդհանուր երկրի վիճակից դժգոհությունները ու հաճախ անելանելիության զգացողությունը, մարդկանց մոտ տարբեր կերպ ա արտահայտվում. ուղղակի մարդիկ արդեն ոչ մի լավ բան էս երկրում ու էս երկրի համար չեն սպասում: Էսքան բան:

Koms
14.10.2006, 16:39
ի՞նչ տեսակի պատուհաս պետքա դառնա, գոնե պարզ ասա հասկանամ : Ես Հայաստանում չեմ բնակվում ու էդտեղի տրամադրվածությունը չգիտեմ ինչպիսինա և նմանատիպ արտահայտությունները ուղղակի զարմանալի են ինձ համար
իրոք տեսնում եմ որ շատ կտրված եք հայաստանյան իրականությունից,
իսկ ես ավելի կոնկրետացնեմ.
օրինակ թիվ 1. մոտ 70 հազար հայաստանցի այժմ աշխատում է Թուրքիայում, ուղարկելով աշխատած գումարները իր հարազատներին, բա որ հիմա Թուրքիան հանկարծ որոշի դեպորտ անել այդ հայաստանցիներին՞, ինչ են անելու /ուտելու/ այդ ընտանիքները՞…

Koms
14.10.2006, 20:42
ուղղակի ընդհանուր երկրի վիճակից դժգոհությունները ու հաճախ անելանելիության զգացողությունը, մարդկանց մոտ տարբեր կերպ ա արտահայտվում. ուղղակի մարդիկ արդեն ոչ մի լավ բան էս երկրում ու էս երկրի համար չեն սպասում:
դրա ելքը մեկն է` մեր երկիրը պետք է որդեգրի պրագմատիկ արտաքին քաղաքականություն, որի տակ հասկանում ենք հարևանների հետ նորմալ հարաբերություններ:

Vive L'Armenie
17.02.2007, 03:35
Այսօր առավոտյան Ֆրանսիայի ազգային ժողովը ընդունեց այն օրենքը, որը պատժում է (մեկ տարի ազատազրկումով) այն մարդկանց ովքեր կժխտեմ հայոց ցեղասպանությունը:
Այդ որոշումը շատ լավ կարող է լինել Ֆրանսիաբնակ հայերի համար: Բայց ես չեմ կարծում, որ Հայաստանի համար լավ է: Այս քայլով Թուրքիան ավելի է խստացնում Հայաստանի հետ հարաբերությունները, այսինքն, եթե մոտակա ժամանակներում հույս լիներ, որ հայ-թուրքական սահմանը կբացվի, այլևս հույսերը մարվեցին:
Միայն մի խորամանկ քաղաքականություն կա այստեղ: Օրենքը կհաստատվի միայն այն դեպքում, երբ Ֆրանսիայի Սենատի մեծամասնությունը կողմ լինի: Մինջ այդ Ֆրանսիան կարող է Թուրքիաին թելադրել այն ինչ կկամենան սպառնալով, որ «եթե չանես, Սենատը կասի "այո": Եթե անես այն ինչ ասում ենք, Սենատին կհամոզենք, որ ասի "ոչ"»:
Ի դեպ պարլամենտում 106 ձայն եղել են կողմ, իսկ 19՝ դեմ:
Դուք ի՞նչ կարծիքի եք: Հայաստանին կօգնի՞ այս օրենքը, թ՞ե ոչ: :think

Ասեմ որ արդեն բավականին օգնել է և դեռ կշարունակի օգնել, քանի որ էտ հիմար թուրքերը շատ վախկոտ ազգ են, իրանք մենակ գլուխ գովալ գիտեն, ուրիշ ոչինչ: :fool

Պանդուխտ
29.05.2007, 18:34
Այս ամենի հիմքում ցավում եմ միայն մեկ բանի համար:Հայ ազգին ճանաչում են միայն իր վշտերով:
Շատ դիպուկ եւ ճիշտ խօսք է դա: Աւելացնեմ՝ Նոյի Տապանն ու միջի զոյգ-զոյգ անասունները:
Հայի ցաւը միայն հայը գիտի: Իմ ցաւը միայն ես գիտեմ, քո ցաւը դու եւ այսպէս: Ցեղասպանութիւն պիտի չի լիներ. այսքանը կարող եմ ասել:
Ասպետական ֆրանսիան գաղութարար ծրագիր ուներ Կիլիկիայում: Յետագայում հայերին մենակ թողնելով գնացին: Կիլիկիոյ հայերը, նրանք ովք դարձել էին անապատից, մահուան կայաններից՝ հաւատալով գաղութարար Բրիտանիոյ, Գաղղիոյ հաւաստիացումներին դարձեալ սպանուեցին խողխողուեցին այս անգամ միլլի (ազգայնական) քեմալիստների ձեռքով: Բրիտանացիք այլ առիթով ասեցին. «Մեր նաւերը Արարատ սարը չեն բարձրանում»: Քանիցս ոսմանեան թուրքիան փրկուեց վէրջնական կորուստից. մերթ՝ ռուսներից օգնութիւն ստանալով (արեւմտացիների դէմ) մերթ՝ հակառակը:
Զօրեղների հետ հաշուի են նստում, նրա կարծիքն են համարում: Իրականում Ցեղասպանութիւնը ճանաչուել է, հատուցումը տրուել է՝ «Վիլսոնեան Հայաստան»ով, Սեվրի դաշնագիրով: Բայց Հայաստանում նաւթ չի եղել, չի պեղուել... Ապա թէ ոչ՝ նրանք կուղարկէին իրենց նաւերն էլ, սաւառնակներն էլ, բանակն էլ:

Ավելացվել է 18 րոպե անց

դրա ելքը մեկն է` մեր երկիրը պետք է որդեգրի պրագմատիկ արտաքին քաղաքականություն, որի տակ հասկանում ենք հարևանների հետ նորմալ հարաբերություններ:
Այո, յանձնելով Արցախը...

Պանդուխտ
23.04.2009, 18:01
Հարգելի Արտգեո, իսկ ինչո՞ւ եք հեգնում: Ես չգիտեմ ինչ են անում դաշնակները...
Դուք ուզում եք ասել, որ ձեզ համար նշանակություն չունի, որ ձեր կարծիքով Հայաստանը շահ չունի՞: ՈՒրեմն նախ ասեք ի՞նչ ի նկատի ունեք «շահ» ասելով: Միայն տնտեսական շա՞հ: Մի՞թե շահ չէ, որ այսքան փոքր երկիրը թեկուզ 90 տարի հետո չի թույլատրում մոռանալ, պայքարու՛մ է դեռ...
Կարելի՞ է մի հարց, դուք ի՞նչ կարծիք ունեք ընդհանրապես Ցեղասպանութան ճանաչման պայքարի մասին:

հ. .գ. իսկ թե առջևում ցուրտ ձմեռ է թե տաք, դա ոչ մի կապ չունի Ցեղասպանության ճանաչման հետ:

Սկզբից դէմ էին Ցեղասպանութեան ճանաչման, ու թուրքիայի վրայ Հայկակակ հարցով ճնշմանը: Հիմա էլ պախարակում են ներկայի իշխանութիւնը, քանզի վերջինս անում է՝ այն ինչ իրենք էին ուզում անել, թուրքիայի հետ յարաբերութիւններում:

Artgeo
23.04.2009, 18:22
Սկզբից դէմ էին Ցեղասպանութեան ճանաչման, ու թուրքիայի վրայ Հայկակակ հարցով ճնշմանը: Հիմա էլ պախարակում են ներկայի իշխանութիւնը, քանզի վերջինս անում է՝ այն ինչ իրենք էին ուզում անել, թուրքիայի հետ յարաբերութիւններում:
Պանդուխտ, խնդրում եմ աղավաղված աշխարհահայացքով չաղավաղել իմ խոսքերը: Ես ինչպես ասել եմ, այնպես էլ շարունակում եմ պնդել... Չէ, սպասի հստակ կետ առ կետ գրեմ, որ հետագայում, մեկ երկու տարի անց դաշնակական հիստերիադ կրկին չբռնի:
Որեմն ես
1. Դեմ եմ Ցեղասպանության հարցով Հայաստանի Հանրապետության կողմից Թուրքիայի ճնշմանը:
2. Ամենևին դեմ չեմ, նույնիսկ կողմ եմ Թուրքիային Ցեղասպանության հարցով սփյուռքահայության, տարբեր ՀԿ-ների և միջազգային հանրության կողմից ճնշելուն:
3. Ներկայիս իշխանությանը պախարակել եմ, պախարակում եմ ու շարունակելու եմ պախարակել բոլոր այն հարցերում, ինչում համաձայն չեմ այս իշխանության հետ:

Վերադառնանք այսօրվան ու քո անհիմն, ստահոդ, դաշնակահարական պնդումներին:

Հիմա էլ պախարակում են ներկայի իշխանութիւնը, քանզի վերջինս անում է՝ այն ինչ իրենք էին ուզում անել, թուրքիայի հետ յարաբերութիւններում:
Ցույց տուր մի գրառում, մի նախադասություն, որտեղ ես ասում եմ, որ կողմ եմ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանը Արցախի հաշվին:
Չգտնողը դաշնակ ա: Իսկ եթե գտար, ապա ես եմ դաշնակ:

Պանդուխտ
28.04.2009, 21:34
Ցույց տուր մի գրառում, մի նախադասություն, որտեղ ես ասում եմ, որ կողմ եմ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանը Արցախի հաշվին:
Խե՜ղճ