PDA

Դիտել ողջ տարբերակը : Wireless կապ

VisTolog
10.04.2008, 21:46
Հայաստանում ո՞ր պրովայդերն է տալիս որակյալ, արագ և եթե այս ամենի հետ հնարավոր է` նաև էժան wireless կապ:

Միանգամից էլ, այս թեմայում կգրենք wireless-ի հետ կապված ցանկացած հարց, կամ խնդիր...

BOBO
10.04.2008, 21:54
http://www.arminco.com/am/wifi/

Ավելացվել է 31 վայրկյան անց
http://www.arminco.com/am/wireless/

VisTolog
12.04.2008, 22:02
Ժող մի նոր պրովայդերի էսօր միացա, բայց չգիտեմ, որը ոնց պիտի անեմ: Գրանցման ֆորման լրացնում եմ, բայց էլ փոստի տեղն անընդհատ կարմիրա տալիս: Ինչ որ մեկը օգտվումա RealTime պրովայդերից:?

firewall
13.04.2008, 06:53
Ժող մի նոր պրովայդերի էսօր միացա, բայց չգիտեմ, որը ոնց պիտի անեմ: Գրանցման ֆորման լրացնում եմ, բայց էլ փոստի տեղն անընդհատ կարմիրա տալիս: Ինչ որ մեկը օգտվումա RealTime պրովայդերից:?

զանգում ես ու գնում իրենց մոտ :ok

Ֆելո
13.04.2008, 10:30
Ժող մի նոր պրովայդերի էսօր միացա, բայց չգիտեմ, որը ոնց պիտի անեմ: Գրանցման ֆորման լրացնում եմ, բայց էլ փոստի տեղն անընդհատ կարմիրա տալիս: Ինչ որ մեկը օգտվումա RealTime պրովայդերից:?

ես RealTime-ից եմ օգտվում. թե հարցեր կան ասա;)

firewall
13.04.2008, 10:44
ես RealTime-ից եմ օգտվում. թե հարցեր կան ասա;)

կներես, կարող ես ping -t google.com անել մի 10 րոպե-ով ու վերջնական արդյունքը ստեղ գրել՞

VisTolog
13.04.2008, 10:50
ես RealTime-ից եմ օգտվում. թե հարցեր կան ասա;)
ՈՒրեմն միացել եմ, իրա էջը բացումա /էսօր չի բացում/, գրանցման ֆորման լրացնում եմ, բայց մեիլի տեղը կարմիրա ցույց տալիս, կարճ ասած չի գրանցում: Ոնց անեմ?
Մեկ էլ գներն ասա հա?

Ավելացվել է 4 րոպե անց
Երևի իրանցիցա: Ֆրինետով էլ չի բացում:

VisTolog
13.04.2008, 11:44
Ինչ որ մեկն օգտվում է Raduga պրովայդերից: Որակյալ է արդյոք կապը, և նորմալ արագությունն ինչքան է?:
Եթե ես download չեմ անում, էդ դեպքում գումար գրվում է?

Ֆելո
13.04.2008, 12:23
կներես, կարող ես ping -t google.com անել մի 10 րոպե-ով ու վերջնական արդյունքը ստեղ գրել՞

միջինը 473-ա. բայց օրինակ մանումենտ ընգերոջս մոտ 100-ի կարգիա

Ֆելո
13.04.2008, 12:24
ՈՒրեմն միացել եմ, իրա էջը բացումա /էսօր չի բացում/, գրանցման ֆորման լրացնում եմ, բայց մեիլի տեղը կարմիրա ցույց տալիս, կարճ ասած չի գրանցում: Ոնց անեմ?
Մեկ էլ գներն ասա հա?

Ավելացվել է 4 րոպե անց
Երևի իրանցիցա: Ֆրինետով էլ չի բացում:

իսկ ինչիտա պետք ֆոռմա լրացնել. զանգի 232589 ինչ հարց ու պահանջ ունես ասա;)

VisTolog
14.04.2008, 22:23
Ժող էս ինչա՞ նշանակում:
http://www.imageshare.am/view/66819423/view.jpg

F.c.Liverpool
16.04.2008, 00:03
արդեն 6 ամիսա էտ կապիցեմ օգտվում գոհեմ հիմնականում էրեբունու շրջանումա աշխատում կա նաև բեզլիմիտ տարբերակ ամսեկան 6000դ. որի արագությունը 256կբ վայրկյանումեր հիմա ցավոք 30կբ-ա դառել ավելի մանրամասն իմանալու համար կարաք զանգեք (093) 49 11 01 , www.hovnet.am

isoedo
27.04.2008, 20:36
Ժող մի նոր պրովայդերի էսօր միացա, բայց չգիտեմ, որը ոնց պիտի անեմ: Գրանցման ֆորման լրացնում եմ, բայց էլ փոստի տեղն անընդհատ կարմիրա տալիս: Ինչ որ մեկը օգտվումա RealTime պրովայդերից:?

Խի որդից էս, որ RealTime-ին էս կպնում?
:B

VisTolog
27.04.2008, 21:47
Խի որդից էս, որ RealTime-ին էս կպնում?
:B
3-րդ մաս: Զանգեցի, էն էլ ասին նոթբուքով չի լինի աշխատել, չնայած, որ 70-80% կապը բռնում էր:

Zangezur
25.05.2008, 17:20
3-րդ մաս: Զանգեցի, էն էլ ասին նոթբուքով չի լինի աշխատել, չնայած, որ 70-80% կապը բռնում էր:

Ինձ էլ տենց ասին: Իսկ էտ մոդեմը ինչ արժի

VisTolog
26.05.2008, 00:10
Դե դա կախվածա կապի արագությունից ու թե ինչքան հեռավորության վրայա բռնում, եթե չեմ սխալվում:

Սկսումա 5600 (AG Elctronics) դրամից մինչև 37.000:

Zangezur
26.05.2008, 00:49
Դե դա կախվածա կապի արագությունից ու թե ինչքան հեռավորության վրայա բռնում, եթե չեմ սխալվում:

Սկսումա 5600 (AG Elctronics) դրամից մինչև 37.000:

RealTime-ին միացման վճարներ մուծվում են?: 5600 դրամանոց մոդեմով 2-րդ մասիվում կբռնի?

VisTolog
26.05.2008, 00:52
RealTime-ին միացման վճարներ մուծվում են?: 5600 դրամանոց մոդեմով 2-րդ մասիվում կբռնի?
Այ դա չգիտեմ, իրանցից հարցրու:

Ավելացվել է 1 րոպե անց
Դե եթե իրանց անտենայից ըտեղ կա, կբռնի: Իրանք են մոդեմը դնում.

VisTolog
04.06.2008, 13:07
realtime-ը մի mb-ը քանի դրամա:
Մենակ չասեք զանգի, իմացի: :D

Հայկօ
13.08.2009, 00:37
Ինչ-որ մեկը «Վեբի» ահա այս (http://www.web.am/en/prices/?p=home) կապից օգտվու՞մ ա: Մասնավորապես՝ ինձ հետաքրքրում ա Wireless տարբերակի "U_256" փաթեթը: Պայմանները, կապի որակը, արագությունը, քաշելու վճարը... Ի՞նչ կասեք:

Ապե Ջան
13.08.2009, 11:51

եթե չեմ սխալվում web-ը սիմետրիկ կանալա տալիս, բայց ինչքան ես եմ հիշում գները էնտեղ սովորականից թանկ են

SDes77
13.08.2009, 15:41
Իմաստը որն ա wireless-i, եթե wap-ը հետդ չես տանում բերում ))) իսկ տենց բան էսօր դժվար թե մեկը անի ) 2.4ghz*ը նենց աղտոտված վիճակում ա էսօր, շնորհիվ կարգավորող օրենքը շրջանցելու, ու լամերների 1 կիլովատանոց ուժեղացուցիչների, որ ավելի լավ ա ալտերնատիվ տարբերակ ընտրեք, եթե մոբիլ ինետ ա պետք, վայմաքսը կամ 3G-ն ավելի հարմար են:

Ապե Ջան
20.09.2010, 13:23
Ո՞ր ֆիրման է տրամադրում որակյալ Wireless կապ Երևանում, կվարտալում:

Ապե Ջան
07.07.2011, 01:37
Ստեղծվել է Երեւանի անվճար Wi-Fi տարածքների քարտեզ

http://news.am/pic/news/66986.jpg

Բլոգեր Սամվել Մարտիրոսյանը ստեղծել է Երեւանում անվճար Wi-Fi կապ ունեցող տարածքների քարտեզը։ Այս մասին հայտնի բլոգերը գրում է իր բլոգում՝ http://kornelij.livejournal.com։

Բլոգերը քարտեզը ստեղծել է Google Maps-ի օգնությամբ:

Wi-Fi (անլար) ինտերնետ կապ ունեցող վայրերի քարտեզում ներկայումս նշված է մոտ 40 կետ-հասցե, դրանք հիմնականում ներառում են Երեւանի կենտրոնում գտնվող հասարակական վայրերն ու սրճարանները։

Քարտեզին կարելի է ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: (http://maps.google.com/maps/ms?msa=0&msid=215212711255105247236.0004a714a00807bcbb674&hl=en&ie=UTF8&ll=40.182152,44.515142&spn=0.013468,0.012312&source=embed)

News.am

Ապե Ջան
08.07.2011, 15:19
Beeline անվճար Wi-Fi գոտիներ կստեղծվեն Երեւանի սրճարաններում եւ ռեստորաններում

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է զվարճանքի եւ հանգստի երեւանյան հաստատություններում Wi-Fi գոտիներ ստեղծելու ծրագրի մեկնարկի մասին:

«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Wi-Fi գոտիներ ստեղծել ցանկացող հյուրանոցներին, սրճարաններին, ռեստորաններին, ակումբներին եւ այլ ընկերություններին լայնաշերտ հասանելիության Hi-Line ծառայությունը եւ Wi-Fi մոդեմը կտրամադրվեն անվճար, առանց միացման վճարի եւ ամսավճարի: Տրամադրվող կապուղու թողունակությունը կախված կլինի ակնկալվող ծանրաբեռնվածությունից կամ այն տարածքից, որտեղ անհրաժեշտ է ծածկույթ ապահովել:

«Ինտերնետը դարձել է մեր կյանքի մի մաս եւ մենք գրեթե միշտ ունենք դրա կարիքը: Միանալով համացանցին կարելի ստուգել էլ.փոստը, կապվել անհրաժեշտ մարդու հետ, հաշված րոպեների ընթացքում գտնել անհրաժեշտ տեղեկությունը` հեռախոսը, հասցեն եւ այլ: Հանգստի վայրերում անվճար Wi-Fi գոտիների ստեղծումը` բնակչության ամենալայն շերտերի համար ինտերնետ-տեխնոլոգիաների հասանելիությանն ուղղված «ԱրմենՏել» ընկերության հերթական սոցիալական քայլն է», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Զվարճանքի եւ հանգստի հաստատությունում Wi-Fi գոտիներ կազմակերպելու համար անհրաժեշտ է համապատասխան հայտ ներկայացնել Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակ: Հայտի քննարկումն իրականացվում է 7 աշխատանքային օրվա ընթացքում:

News.am

Aperna
06.12.2011, 19:22
ավելի հարմար տեղ չգտա գրելու,
ունեմ wireless access point,d-link dwl-2100ap
ինձ պետ չեր եղել չեի օգտագործել հիմա ուզում եմ օգտագործեմ,չի մտնում մեջը հավաքում եմ 192.198.0.50 չի մտնում մեջը որ նաստրոյկա անեմ,ոնց կարամ մտնեմ ինչնա պատճառը որ չի մտնում?
ինքը նորմալ աշխատումա որ կոմպինել միացնում եմ կոմպը տենումա

Aperna
06.12.2011, 21:13

լավ արդեն դզել եմ: