PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայերեն code page???

Gevorg
10.05.2006, 16:35
Ով գիտի՝ որն ա հայերեն code page???

NetX
10.06.2006, 16:54
Նաիր այստեղ` http://www.armunicode.org/ru/links/

Marat
01.03.2007, 12:47
Ողջույն,
ինչքանով ես հասկացա UTF-8 արժեքը որպես հայերենի code page գործում է միայն Unicode-ով գրված ծրագրերի համար։ Իսկ ինչպես վարվել այն ծրագրերի դեպքում, եթե դրանք Unicode-ով աշխատելու հնարավորություն չունեն։ Այդ դեպքում հայերեն թարգմանության փաթեթը պիտի գրել համապատասխան այլագրմամբ տառատեսակներով, ասենք ArmSCII-ով, թե ի՞նչ։ Հուշեք ինչպես վարվել այդ դեպքում, կա արդյոք հայերենի այլ code page-ի արժեք ArmSCII ստանդարտի համար, ասենք օրինակ 1351 կամ 1251 կամ 1252 , որը կաշխատի Windows XP-ի համար։ (Հուսամ խնդիրը կարողացա բացատրել)։
Հարգանքով
Մարատ

Egern.net
01.03.2007, 14:20
Մարատ ջան, հայերենի non-Unicode code page պաշտոնապես գոյություն չունի (IANA-ի ռեգիստրում): Օրինակ, հայերեն սայթերի համար օգտագործում են x-user-defined encoding-ը, որը իրականում ոչ մի տեղ սահմանված չի...
Իսկ ծրագրերում օգտագործում են հենց ArmSCII, որից օգտվելու համար ստեղծված են զուտ հայկական ծրագրեր` KDWin և այլն ;) Այսինքն սա նույնպես պաշտոնապես ոչ մի տեղ գրանցված չի, սա ուղղակի, կարծես ներքին պայմանավորվածությամբ, օգտագործում են Հայաստանում...

Հուսով ես կարողացա բացատրել

Marat
03.03.2007, 14:36
Շնորհակալություն պատասխանի համար,
խնդիրը նրանում է, որ ես թարգամնել եմ հաշվապահական ծրագիր (Ability Cash) , համարյա ավարտվում է Foxit Reader (Pro)-ի թարգմանությունը, իսկ այս ծրագրերը ինչպես պարզվեց Unicode ստանդարտով չեն աշխատում, դա նշանակում է հավանաբար, որ ծրագրին հնարավոր չի միացնել հայերեն թարգմանության լեզվական նիշքը, ուղղակի չի ճանաչելու code page UTF-8 արժեքը։ Իսկ Windows-ի հայացումից հետո կարծում եմ ArmSCII-8 ստանդարտը քիչ-քիչ այլևս չի օգտագործումից դուրս կգա։ Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպես վարվել, կա արդյոք տարբերակ, թե ծրագրերի մեջ անպայման պիտի ավելացվի Unicode ստանդարտը։

Հարգանքով՝
Մարատ

Հ.Գ. Ես մի բան ուղղակի չեմ կարողանում հասկանալ, ասենք ռուսերենի համար code page-ի 1251 արժեքը աշխատում է և՛ unicode-ային և՛ non-unicode-ային տառատեսակներով։ Սա նշանաում է որ unicode-ը իր մեջ արդեն իսկ ներառու՞մ է 1251 արժեքը։ Չե՞ք հուշի որտեղից կարելի է ավելի մանրամասն կարդալ այդ մասին (բացի http://www.armunicode.org/ru/links/ կայքից).

Artgeo
03.03.2007, 14:54

http://www.imageshare.am/thumb/72786903/art.JPG (http://www.imageshare.am/view/72786903/art.JPG)

Հայերեն չկա։

Egern.net
03.03.2007, 17:00
Մարատ ջան,
Իրականում code page-ի 1251 արժեքը նույնպես Յունիկոդով չի աշխատում: Ուղղակի Windows-ը հնարավորություն ունի ճանաչել non-unicode ծրագրերը ու դրանց համար օգտագործել Արտգեոյի ցույց տված տեղում ընտրված լեզվի charset-ը:
Բայց, նորից եմ ասում, քանի որ հայերեն ոչ մի non-unicode charset գրանցված չի "համապատասխան մարմիններում", Windows-ն էլ չունի հայերենի ոչ մի charset...

Իսկ Ձեր ներկայացրած դեպքում, կարծում եմ, ռացիոնալ լուծում չկա... պետք է սպասել այդ ծրագրերի նոր` յունիկոդացված տարբերակներին: Քանի որ ժամանակի հետ non-Unicode ծրագրերը դուրս են գալիս գործածությունից, իմաստ չունի աշխատել այդպիսի ծրագրերի վրա...

Ի դեպ, հենց նոր քույրս էր զանգահարել, իրենց աշխատավայրում "Հայկական ծրագրեր" կոչվող հաշվապահական համակարգն է դրված: Այն բավական հին է և ամբողջովին հավաքված է ArmSCII-ի վրա: Այդ պատճառով բազմաթիվ խնդիրներ են առաջանում Windows XPում: Դրա պատճառով պետք է փոխել ամբողջ համակարգչի ֆոնտերը, style-երը և այլն: Այսինքն` ինտեգրվելու հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան: Իսկ այդ խնդիրները WindowsVista-ում հաստատ չեն պակասում :) Այնպես որ ժամանակն է վերջ տալ այդ քսաներորդ դարի charset-ներին...

Միգռո
23.07.2009, 17:16
Նորություն կա՞ հայկական code page-ից: Գոնե Windows 7-ում ինչ որ բան փոխելու մտադրություն կա՞:

Xelgen
24.07.2009, 01:41
Նորություն կա՞ հայկական code page-ից: Գոնե Windows 7-ում ինչ որ բան փոխելու մտադրություն կա՞:

Մոռացեք ԱՌՄՍԿԻՆ։
Այն հակասում է հենց ԱՍՔԻ ստանդարտին, զբաղեցնելով այ նիշերը, որոնք պետք չի զբաղեցնել և այլն, և հշավի առնելով յունիկոդին անցումը, հաիզվ թե երբևե վերանայվի, խելքի բերվի, ու ստանդարտ դառնա։

Օգտագործեք յունիկոդ։ Եթե որևէ ծրագրում հնարավոր չի մնում է կամ համող կամ սպասել մինչև համոզվեն։ Օրինակ Նոտեպադ++ -ը 2007-ի սկբին փորձում էի թարգմանել, բայց յունիկոդ չէր օգտագործվում մինջերեսում, հիմա արդեն յունիկոդ վերսիան կա։