PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարգարժան Նախագահ, շնորհավորում ենք ձեզ

Overdose
09.04.2008, 20:26
Լևոնականների մուտքը խստիվ արգելվում է

Ավելացվել է 2 րոպե անց
Էհ, ինչքան մեզ պատերով տանք վերջը Սերժն ա նախագահ
Ասում են էն ձեռը որ չես կարող կտրել, համբուրի դիր գլխիդ
Դրա համար էլ ի խորոց սրտի շնորհավորում ենք մեր նորընտիր նախագահին

Մտահոգ
09.04.2008, 20:33
Լծված տերերի շառաչուն կառքին՝
Հռնդում եք դուք այստեղ վայչահաչ,
Ժանգոտած սուսեր ձեռքերիդ պահած՝
Անկում եք կարդում իմ աշխարհքին:
Օ, դուք, ողբալի պնկալեզներ,
Բռնակալների մի հետին քուրջում
Կծկըված՝ արդյոք կարող եք տեսնել,
Թե ինչով ենք մենք ապրում ու շնչում:

Որ թերեվս ձեզ տրված է եղել
Լեզուն քերթողի եվ անեղծ, եվ սուրբ,-
Բայց, անբնական ինչպես անասուն-
Քսել եք դուք այն անհարիր տեղեր...
Որ վերուստ տրված ինքնությունը ձեր՝
Տաղանդը՝ տրված ըստ կարողության,-
Վատնել եք, իբրեվ Եսավ կամ Հուդա,
Եվ-արծաթն անգամ ձեր չեք ստացել...

ՉԱՐԵՆՑ

Չարենցը "լեվոնական" չէր....ես լեվոնական ՉԵՄ

Overdose
09.04.2008, 20:40
Բան ունես ասելու, նորմալ ասա:
Մի բան հասկացա , որ դու հոգով-սրտով շնորհավորում ես Սերժին, չէ?
Համ ել գրած էր լևոնականների մուտքը արգելվում է
Պիտի մեծատառերով գրած լինեի, հա...

Մտահոգ
09.04.2008, 21:03
Այդ անոթը բարձր պահած՝ նա անցավ քայլերով դանդաղ,
Անմռունչ, ինչպես քահանա, որ ԳԱՆՁ ԷՐ ԳՈՂԱՆՈՒՄ ԺԱՄՈՒՄ
Եվ դեմքը նրա սպիտակ եվ սկիհը նրա այդ-անդարձ
Դրոշմված մնաց իմ հոգում-այնքան էր պատկերն այդ անհուն...
Չարենց

ճիշտ ես հասկացել, "շնորհավորում" ենք Չարենցն ու ես....

Դուք դժվար եք մեռնում, մաքառումով, ահով
Եվ օրերի այս բուռն օվկիանում,
Եթե հնար լիներ-սուզվողների նման չէիք՞ արդյոք
Մեր ոտքերից կախվի, որ մեզ էլ՝ ձեզ հետ միասին՝ քաշեիք անդունդը ստի...
Չարենց

Երվանդ
09.04.2008, 21:15
Արդեն հազարերորդ անգամ էսօրվա մեջ
հեռուստացույցը նորից պտտեց
ի՛մ նախագահի ճարտար ելույթը...
և ես հպարտ եմ...
և ես հպարտ եմ,
որ թքած ունեմ
այ էդ տեսակ թերզարգացած ճիվաղների,
ու նրանց հլու ստրուկի նման
անխոնջ ծառայող, անամոթ, անկամ
քծնողների ողջ բանակի վրա:
Եվ ես հպարտ եմ , որ թքած ունեմ
անկախության այն ընբռնման վրա,
որ նրանք ունեն:
Եվ ես հպարտ եմ,
որ եթե անգամ էլ բան չմնա,
ու էս անգամ էլ վարտիքս ծախեն
պարսիկին, ռուսին, կամ իբրև ընծա
Բրյուսել ուղղարկեն,
կամ էլ սերժական ոճով մշակեն
ինձ մութ ու խոնավ ինչ-որ խցերում,
զուտ նրա համար, որ անտեսում եմ
ձեռքբերումները... էս լիությունը...
մեկ է չեն ծախի ու չենշ ղթայի
իմ մեջ ծփացող ազատությունը:

Մելիքի գրածնա, ավելացնելու բան չկա գրածին, ոնց որ էս օրերի մասին գրած լինի:

Overdose
09.04.2008, 21:17
Ես զգում էի որ վերջը Լևոնին յան կտաս;)

Yellow Raven
09.04.2008, 21:27
Ֆորումում չեմ կարծում,որ թույլատրվումա արգելել թեմաներում ինչ-որ խավի ներկայությունը ու գրառումները:Ընենց,որ լավ կլինի,որ էտ առաջին տողը ջնջես:
Իսկ եթե գրել ես նրա համար,որ ավելորդ էլի բանավեճ չլինի,ապա ուղղակի լռում եմ,ձեն չեմ հանի,ուրիշ թեմաները չենք տեղափոխի էս թեմա:
Հա ոնց մոռացա,ՇՆՈՐՀԱՎՈՐ ՊԱՐՈՆ սերժ սարգսյան,ԲԱՐՈՎ ՄԱՇԵՍ...

VisTolog
09.04.2008, 21:31
Վահիկ ջան, ֆորումային միջադեպերից խուսափելու համար էլ գրվելա լևոնականներին վերաբերող տողը:

Բարով եկար Սերժիկ... աշխատիր բարով էլ գնաս:

Yellow Raven
09.04.2008, 21:44
Բայց խստիվ արգելվելու տեղը կարելի էր գրել Լևոնականներին խնդրվում է թեմայից դուրս գրառում չանել:

Մտահոգ
09.04.2008, 21:45
Չարենցն էլ է Սերժի "կողմակից մտավորական" եղել, այս տողեր կարծես հատուկ գրել է Սերժ Սարգսյանի համար...մարգարեություն է, շարունակում ենք շնորհավորանքների հեղեղը չափածո ոճով Չարենցի կողմից "ազգընտիր" նախագային...:hands

Ձեր ամենամեծ կարիքը այն ,է որ շատ եք ագահ...
Դուք չէք կշտանում լափելով անգամ անասուններին, ձիերին, հավքին:
Պետք է մարդ խժռեք:
Եվ այնուհանդերձ ես գովեւմ եմ ձեզ,
Որ գողանում եք ըստ ձեր պաշտոնի...
Գթա, հայտնվիր սուրբ ճշմարտություն...

Չարենց

Մտահոգ
09.04.2008, 22:15

..Ինչպես ների սակայն խրախճանքը այս բորբ-
Արեվազուրկ մարդկանց այս թիարանը-
Արեվային ցոլքից անգամ թափուր;
Այս մուրացիկը, որ-թեեվ թիկնեղ-
Սակայն եվ մերկ է, տես, եվ ընչազուրկ,-
Եվ աշխարհում համայն-ԱՆՕԹԵՎԱՆ;-
Չարենց

Մտահոգ
09.04.2008, 22:48
հայ ժողովրդի օլիգարխաընտիր նախագահին, մի քանի առաջարկություններ ՀՀ բոլոր կեղծարարներին ու օլիգարխներին ՀՀ քաղաքացիների հակասահմանադրական զայրույթից պաշտպանելու համար ու ՀՀ բյուջեն լցնելու համար, խնդրվում է ընդունել այսպիաի օրենք, որով՝
արգելվում է օգտագործել
ա.պայքար
բ. ազատություն
գ. Ա1+
դ. հայրենիք
ե. հեղափողություն
զ. ժողովուրդ
է. Լեւոն
բառերն ու հատուկ անունները դրանք հավիտյանս կոդավորված լինելու պատճառով.դրանք կփոխարինվեն.
ա.հանդուրժողականություն
բ. կայունություն
գ. հանվում է շրջանառությունից որովհետև բառ չի
դ. պետություն
ե. հանվում է շրջանառությունից կամ օգտագործել (ա) կետում նշված բառը
զ. ամբոխ
է. Լյով, Լյովիկ, Լյովա
Օգտագործողները կենթարկվեն քրեական պատասխանատվության: Բանավոր օգտագործման համար մինչև 10 տարի, գրավոր՝ մինչև ցմահ բանտարկության:
2.Առանց քաղաքապետարանից ունեցած թույլատվության արգելվում է փողոցներում և հասարակական վայրերում
ա. քայլել
բ. կանգնել
դ. վազել առավել ևս
ե. խոսել 1 դեցիբլից բարձր ձայնով
թուլատվությունը տրվում է քաղաքապետարանի կողմից, եթե չկան օպերատիվ կարծիքներ հասարակական կարգը խախտելու մասին: Մեղավորները կպատժվեն համապատասխանաբար
ա. մինչև 1000 ամերիկյան դոլար
բ. մինչև 1000 ամերիկյան դոլար
գ. մինչև 1000 ամերիկյան դոլար և ծեծ մահակների օգնությամբ ու էլեկտրաշոկով, իսկ չկանգնելու դեպքում գնդակահարություն
դ. մինչև 1000 ամերիկյան դոլար և մահակով կամ էլեկտրաշոկով հարված բերանին
պատժամիջոցի կիրառումը թողնվում է ոստիկանի հայեցողությանը:
Թույլատվությունները կլինեն կնիքի տեսքով դիմողի ճակատին կնքված ջնջվող թանաքով:
կանխավ շնորհակալություն

Fedayi
09.04.2008, 22:57
Լավ ա, վատ ա, հիմա էս ա...
Շնորհավորում եմ` լավ ապագայի ակնկալիքով...

Brigada
09.04.2008, 23:10
Թեմայում գրառում կատարելու անցաթուղթ (պռոպուսկ) :D
Լևոնական չե՛մ ու լևոնական ծանոթներ չունե՛մ:

Մինչև երդման արարողությունից մի հատված նայելս ես էլ էի կուզեի էս թեմայում ասել. «սերժի՞կ, աթոռդ բարով մաշես», բայց երդման արարողությունից մի պահ որ նայեցի:[ լեզուս չի ֆռում գոնե ասեմ «սերժիկ, բարով մաշվես», հիմա ստիպված եմ ասել «սերժիկ, բարով ես մաշվել»: Ամբիոնից մենակ գլուխն էր երևում:[

Ծով
09.04.2008, 23:13
Շնորհավորում եմ ոչ թե սերժիկին, այլ նրա համախոհներին այս արյունոտ թագը կրելու համար...արյունը չի լվացվի, ինչպես և հանցագործների թողած հետքերը...
Շնորհակալություն...
Հաղթելու՛ ենք...
Հ.Գ. ի դեպ, առաջարկում եմ թեմային հարցում ավելացնել: Փակ քվեարկությամբ կհամոզվենք, թե անի հոգի է իսրտե շնորհավորում <<նորընտիր նախագահին>>:
Վախենալու ի?նչ ունեք որ...

Մտահոգ
09.04.2008, 23:16
Լավ ա, վատ ա, հիմա էս ա...
Շնորհավորում եմ` լավ ապագայի ակնկալիքով...

ՀՀ Սահմանադրություն գլուխ 3, հոդված 50 "Հանրապետության նախագահը ընտրվում է ՀՀ քաղաքացիների կողմից՝ 5 տարի ժամկետով"
ՀՀ Սահմանադրություն գլուխ 3, հոդված 51 " Հանրապետության նախագահը ընտրվում է Սահմանադրությամբ եվ օրենքով սահմանված կարգով"
Քանի որ ՀՀ Սահմանադրություն մեջ ոչ մի բառ չկա որով կարելի է արդարացնել կամ ընդունել Չընտրված նախագահին, հետեվապես ամեն մի ՀՀ քաղաքացու պարտքն է պայքարել Չընտրված նախագահի դեմ, քանի որ ՈՉ լեգիտիմ նախագահին անհրաժեշտ են վատ քաղաքացիներ: ինչպես ասել է Մոնտեսքյոն "Նախ հարկավոր է վատ քաղաքացի լինել, որպեսի այնուհետեվ դառնաս ԼԱՎ ստրուկ" քանի որ մենք չենք ուզում դառնալ ստրուկներ ուրեմն բոլոր օրինական ձեվերով պայքարել ՉԸՆՏՐՎԱԾ նախագահի դեմ, հիշել որ ժամանակը աշխատում է բռնապետերի դեմ, հիշեք Չաուշեսկուն, Պինեչետին եվն

Fedayi
09.04.2008, 23:22

Լավ կլինի...երկիրը երկիր ա դառնալու...;)

Մտահոգ
09.04.2008, 23:31
Լավ կլինի...երկիրը երկիր ա դառնալու...;)

երկիրը երկիր Ա արդեն աշխարհի ստեղծման օրից, իսկ մեզ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ է պետք, պետություն, օրենքով, աշխատող սահմանադրությամբ, հայի արժանապատիվ կյանքով... ու անկախ պետությանը անհրաժեշտ բոլոր ատրիբուտներով, քանի որ մենք ԺՈՂՈՎՈՒՐԴ ենք ԺՈՂՈՎՐԴԻՆ պետք է ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, եթե ցեղախումբ լինեինք մեզ պետք կլիներ ԵՐԿԻՐ, որսով զբաղվելու ՏԱՐԱԾՔ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ չի կարող լինել ՄԵԿԻՆԸ, լինի սեռժ թե ռոբ թե լյով, իսկ երկիրը կարող է լինել ՄԵԿԻՆԸ, ու հիմա այն երկիր է, ճիշտ ես, բայց մեզ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԷ պետք...

իսկ ոչ լեգիտիմ նախագահը ԵՐԿԻՐԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ դարձնելու ճամփին դրված հակաազգային ԱԿԱՆ է

Fedayi
09.04.2008, 23:33
երկիրը երկիր Ա արդեն աշխարհի ստեղծման օրից, իսկ մեզ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ է պետք, պետություն, օրենքով, աշխատող սահմանադրությամբ, հայի արժանապատիվ կյանքով... ու անկախ պետությանը անհրաժեշտ բոլոր ատրիբուտներով, քանի որ մենք ԺՈՂՈՎՈՒՐԴ ենք ԺՈՂՈՎՐԴԻՆ պետք է ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, եթե ցեղախումբ լինեինք մեզ պետք կլիներ ԵՐԿԻՐ, որսով զբաղվելու ՏԱՐԱԾՔ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ չի կարող լինել ՄԵԿԻՆԸ, լինի սեռժ թե ռոբ թե լյով, իսկ երկիրը կարող է լինել ՄԵԿԻՆԸ, ու հիմա այն երկիր է, ճիշտ ես, բայց մեզ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԷ պետք...

Էտ էլ կլինի ու ես, իմ համեստ հնարավորություններով, ամեն ինչ կանեմ դրա համար...
Խորին հարգանքներս:

Գալաթեա
09.04.2008, 23:41
Վայ, էս թազա նախագին ե՞ք շընավորում:
Մուտքի ու գրառման համար էլ ծանոթ-մանոթա հա՞ պետք մեջ գցել` ինչքան հասկացա :D

Ասելու չկա էստեղ: Պարզապես mtahog-ից շնորհակալ եմ թեմայում Չարենցյան վրաերթ կազմակերպելու համար :)

Brigada
09.04.2008, 23:46
Վայ, էս թազա նախագին ե՞ք շընավորում:
Մուտքի ու գրառման համար էլ ծանոթ-մանոթա հա՞ պետք մեջ գցել` ինչքան հասկացա :D

Ասելու չկա էստեղ: Պարզապես mtahog-ից շնորհակալ եմ թեմայում Չարենցյան վրաերթ կազմակերպելու համար :)

Գալաթ ջան, ուզում ե՞ս իմ պռոպուսկով մտի, գրի, մեկա սերժԱնտիկները շատ չեն հասկանում, որ նույնով երկու կամ ավելի մարդա մտնում:D շատ-շատ կարողա մտածեն՝ հիպնոզի ազդեցությունա մոտներս;)

Թեմայում գրառում կատարելու անցաթուղթ (պռոպուսկ) :D
Լևոնական չե՛մ ու լևոնական ծանոթներ չունե՛մ:

Մտահոգ
09.04.2008, 23:48
Վայ, էս թազա նախագին ե՞ք շընավորում:
Մուտքի ու գրառման համար էլ ծանոթ-մանոթա հա՞ պետք մեջ գցել` ինչքան հասկացա :D

Ասելու չկա էստեղ: Պարզապես mtahog-ից շնորհակալ եմ թեմայում Չարենցյան վրաերթ կազմակերպելու համար :)

կներեք դա վրաերթ չէր, այլ առանձնակի դաժանությամբ ........ նկատի ունեցեք ոչ խմբակային: ես միայն արտագրել եմ Չարենցի մտքերը, այսինքն Չարենցը եղել է մենակ հանցագործության ժամանակ, կարծում եմ այս տեմպերով մի ամսից Չարենցի հատորները այրվելու են հրապարակավ, ախր նա էլ է շատ օգտագործել "ազատություն" "հայրենիք" "ընտանիք" եվ այլ հակասերժական բառեր,

Dragon
09.04.2008, 23:57
:[:[:[

Հա ոնց մոռացա,ՇՆՈՐՀԱՎՈՐ ՊԱՐՈՆ սերժ սարգսյան,ԲԱՐՈՎ ՄԱՇԵՍ...:D:D

Գալաթեա
09.04.2008, 23:57
կներեք դա վրաերթ չէր, այլ առանձնակի դաժանությամբ ........ նկատի ունեցեք ոչ խմբակային: ես միայն արտագրել եմ Չարենցի մտքերը, այսինքն Չարենցը եղել է մենակ հանցագործության ժամանակ, կարծում եմ այս տեմպերով մի ամսից Չարենցի հատորները այրվելու են հրապարակավ, ախր նա էլ է շատ օգտագործել "ազատություն" "հայրենիք" "ընտանիք" եվ այլ հակասերժական բառեր,

Հարգերի mtahog, կխնդրեի Ձեր մեղքը Չարենցի վրա չբարդել, առավել ևս, որ դրա պատիժը կարող է լինել Ձեր նշած հրապարակավ ողջակիզումը Մեծ բանաստեղծի անմահ ու հարաժամանակյա գործերի:

Մտահոգ
10.04.2008, 00:03
Հարգերի mtahog, կխնդրեի Ձեր մեղքը Չարենցի վրա չբարդել, առավել ևս, որ դրա պատիժը կարող է լինել Ձեր նշած հրապարակավ ողջակիզումը Մեծ բանաստեղծի անմահ ու հարաժամանակյա գործերի:

այն կատարվելու է բացառապես օրենքի շրջանակներում, քանի որ նոր նախագին Չարենց մարենց պետքը չին, քը մատաղ, էլ ընչի հմար չվառեն, բայց օրենքով... մեռնեմ օրենքին, բացեցին գիրքը կա "ազատություն" բառը, ուղիղ խարույկի մեջ ու այդպես շարունակ, իսկ որպես հարգանք մեծ բանաստեղծի համբավին, այդ խարույկի վրա խորոված են անելու որը բարեհաճելու է ուտել ԻՆՔՆ մեծն ՍՍ-ն

Գալաթեա
10.04.2008, 00:11

Խորոված ուտելու համար կան բազում այլ հնարավորություններ, մեծարգո mtahog, օրինակ գնալ ... ըմմմ...Պռոշյան:

Բայց եթե Դուք իրավացի եք և նախագին պետք է օրենքով համեմված, չարենցահոտ ազատությամբ խորովածը` պետք է քայլեր ձեռնարկել այժմյան կառավարական վերնախավի "տրի կլասսա պրի ծյուրմե"-ն անգրագիտության հնարավոր մինիմումին իջեցնելու համար: Ընդհուպ մինչև տառաճանաչության իսպառ վերացում:

Ծով
10.04.2008, 00:34
Էրեխե՛ք, էսի կատակ էր անում, հետ եկեք...:D:D:D

Ambrosine
10.04.2008, 01:23
Թեմայում գրառում կատարելու անցաթուղթ (պռոպուսկ) :D
Լևոնական չե՛մ ու լևոնական ծանոթներ չունե՛մ:

Մինչև երդման արարողությունից մի հատված նայելս ես էլ էի կուզեի էս թեմայում ասել. «սերժի՞կ, աթոռդ բարով մաշես», բայց երդման արարողությունից մի պահ որ նայեցի:[ լեզուս չի ֆռում գոնե ասեմ «սերժիկ, բարով մաշվես», հիմա ստիպված եմ ասել «սերժիկ, բարով ես մաշվել»: Ամբիոնից մենակ գլուխն էր երևում:[

Ես ուզում էի սենց գրեի:D Ամեն տեղ առաջ ես ընկնում::) Բայց դե իսկական կրկես էր. սաղ կենդանիները կային բացի առյուծից;)
Հա, վայ...մոռացա շնհավորեմ <<իմ>> նոր նախագահին, չէ որ ես <<գնըհատում եմ>> իրա արածները, ինքը հայոց պատմության մեջ իր <<արժանի>> տեղն է զբաղեցնելու

Artgeo
10.04.2008, 01:28
Բան չեմ հասկանում, վերջը ո՞ւմ ենք շնորհավորում: ՍերԺի՞ն, Ռոբի՞ն թե՞ Լևոնին։

քաղաքացի
10.04.2008, 01:32
Overdose մականունդ կարդացի ու հասկացա, որ թեման ամենայն լրջությամբ ես բացել:

Գալաթեա
10.04.2008, 01:34
Overdose մականունդ կարդացի ու հասկացա, որ թեման ամենայն լրջությամբ ես բացել:

Արյա~~~:D :D :D :D

ChildOfTheSky
10.04.2008, 02:03
Աբրի մեր նախագան , աբրի , աբրես ցավտ տանեմ , Overdose ջան , սենց նախագաները գլխիցդ անպակաս լինեն: :bux:

Superportal
10.04.2008, 02:04
Overdose մականունդ կարդացի ու հասկացա, որ թեման ամենայն լրջությամբ ես բացել:

Լավներ :hands:D

Ռուֆուս
10.04.2008, 10:32
Սերժիկ, շնորհավոր:

Անմեղ մարդկանց կյանքի գնով վերջը ուզածիդ հասար: :[

Overdose
10.04.2008, 10:59
Overdose մականունդ կարդացի ու հասկացա, որ թեման ամենայն լրջությամբ ես բացել:

Այ ախպեր, չէ, ես ել Սերժին եսիմինչ ձևով կողմնակից չեմ, ուղղակի էս ակումբ մտնելու օրվանից իմ քաղաքական հայացքների համար Լևոնականներից էնքան եմ վիրավորանքներ լսել, որ մտքովս անցավ սենց մի հատ թեմա բացեմ, որ նեռվայնացնեմ իրանց:
Ըհը: Հետո ել ասում եք ինչի եի գրել, Լևոնականների մուտքի մասին: Թեման հլը չէի հասցրել բացել, ինչ ասես չասին- էլ Սեռժանտիկ, ել վայրահաչող պնակալեզ, էլ ինչ ասեմ, Գալատեան ել շնորհակալ ա որ ինձ վրաերթի են ենթարկել: Հետո ել ասում եք ինչի եմ տենց բաներ գրել

salatik
10.04.2008, 12:34
Մեր նոր նախագահը հրաշքա հրաշք, ոնց են մեզ նախանձում երկրագնդի բոլոր ժողովուրդները , այ կարելիա էս թեմայի տակ գրել նրա կողմից ստորագրվելիք առաջիկա հրամանագրերը ու նախապես էլ շնորհակալություն հայտնենք նրան փայլում մտքերի համար

1. ՀՀ-ում իմ խոսքը վեր է սահմանադրության բոլոր կետերից:
2. Բոլոր <քրեական հանցագործներին> ովքեր իրենց համարում են քաղ.բանտարկյալներ ոչ մի ներում: Ներում ենք շնորհում բոլոր նարկոմաններին:
3. Նոր վարչապետին հանձնել զինվորական գրքույկ, քանի որ ըստ վերոնշված սահմանադրության վարչապետը պետք է ծառայած լինի: (Կամ էլ չտալ, ոնց ինքը կուզի, թե չէ, որ Աղվան Հովսեփյանը կամ ել Տիգրան Թորոսյանը չեն ծառայել, կարողա ինձ չեն ծառայում?)*:
4. Հանրապետության առաջին տիկին նշանակել Ա.Բաղդասարյանին (քանի որ ինքը շատա խնդրել)*:
5. Ա.Գեղամյանին նշանակել իմ թիկնազորի պետ (համ լավ կպաշտպանի համ էլ ամեն ինչ կգա գեղարվեստորեն խաբար կտա, մի բան պիտի տամ թե չէ վերջը քավոր սանիկ ենք)*:
6. Վ.Մանուկյանին նշանակել Մոզամբիկում Հայկական թաղամասի ժեկի պետ (ինչքան հեռու էնքան լավ, ժեկի պետի մակարդակիա իջել մեկա)*:
7. Վ.Հովհաննիսյանին Արտաքին Գործերի Նախարար (ախպերսա շատ խնդրել)*:
8. Արամ Հարությունյանին պարգևատրել Անանյա Շիրակացու մեդալով (անցած անգամ մեքենա ենք տվել, էս անգամ էլ մի բան կտանք, կուրախանա կգնա)*:
9. Տ.Կարապետյանին նշանակել գրողների միության նախագահ (անկապ բաներա մեկա գրում ու իրանից լավ գրող հիմա դժվար թե ճարենք):
10. Պարոն երկրերոդ նախագահին, պարոն Ռոբերտ Քոչարյանին նշանակել ...........

* - մտքեր

Շարունակեք :D

Ֆրեյա
10.04.2008, 13:02
Այ ախպեր, չէ, ես ել Սերժին եսիմինչ ձևով կողմնակից չեմ, ուղղակի էս ակումբ մտնելու օրվանից իմ քաղաքական հայացքների համար Լևոնականներից էնքան եմ վիրավորանքներ լսել, որ մտքովս անցավ սենց մի հատ թեմա բացեմ, որ նեռվայնացնեմ իրանց:
Ըհը: Հետո ել ասում եք ինչի եի գրել, Լևոնականների մուտքի մասին: Թեման հլը չէի հասցրել բացել, ինչ ասես չասին- էլ Սեռժանտիկ, ել վայրահաչող պնակալեզ, էլ ինչ ասեմ, Գալատեան ել շնորհակալ ա որ ինձ վրաերթի են ենթարկել: Հետո ել ասում եք ինչի եմ տենց բաներ գրել

Ինչա նշանակում չլինել Սերժի կողմնակից, բայց ուրախանալ էն աստիճան, որ շնորհավորանքով թեմա բացել, ցնծալ, թե ինչ լավ ա, որ մարդ նույնիսկ արյան գնով, զոռով, շառով, օրենքով չսահմանված- Հ1ի սիրած տերմին- ձևով դառավ նախագահ

Ու ինչ ա նշանակում Լևոնականներ չմտնել՞ Խտրականություն ես դնում մարդկանց մեջ՞ Մի հատ էլ գրեիր նեգռերին չմտնել :vayreni

Ու արդեն տեսանք, թե Սերժականները ինչ հեշտությամբ են հետ կանգնում իրանց հայացքներից, նույնը կլինի, եթե հանկարծ պատահաբար նախագահ դառնա մեկ այլ մարդ:
Բոլորը միանգամից շուռ կգան, կասեն, "վայ, էտ Սերժիկին մենք եսիմինչ կողմնակից չէինք, մեր սիրելի նոր նախագահ:D

հ.գ. Զգույշ եղեք կեղծ Լևոնականներից ու կեղծ Սերժականներից; Լիքը մարդիկ իրանց ձևացնում են Լևոնական, կամ Սերժական, իսկ ամենատխուր դեպքերում որոշ մարդիկ ձևանում են ոչ Լևոնական, ոչ Սերժական, բայց հերիք ա բերանները բացեն, արդեն պարզ ա դառնում ով ով ա;

Overdose
10.04.2008, 13:09
Հաա??? Դե որ տենց ա Սերժո, հալալ ա քո պես տղուն:hands Ապրես
Մի անգամ ևս հալալ ա

Ֆրեյա
10.04.2008, 13:19
Մեր նոր նախագահը հրաշքա հրաշք, ոնց են մեզ նախանձում երկրագնդի բոլոր ժողովուրդները , այ կարելիա էս թեմայի տակ գրել նրա կողմից ստորագրվելիք առաջիկա հրամանագրերը ու նախապես էլ շնորհակալություն հայտնենք նրան փայլում մտքերի համար

1. ՀՀ-ում իմ խոսքը վեր է ............... նախագահ (անկապ բաներա մեկա գրում ու իրանից լավ գրող հիմա դժվար թե ճարենք):
10. Պարոն երկրերոդ նախագահին, պարոն Ռոբերտ Քոչարյանին նշանակել ...........

* - մտքեր

Շարունակեք :D

Սալաթիկ ջան, շատ լավ մտքեր են, բայց ինչի եք ի զուր տանջվում:) Դուք կատակ եք անում, իսկ իրանք լրջով նենց օրենքներ են ընդունոմ, որ վատանում ես, օրինակ, ցույցերի, հավաքների... օրենքի մեջ փոփոխությունները ուղակի գետին են տապալում; Դա իսկականից չլսված բան ա, հետամնաց երկրների օրենք, դիկտատուրային նպաստող օրենք, մի խոսքով վերադարջ նախնադար:D

Նույնը վերաբերում է "Նախկին նախագահների" մասին օրենքի մեջ փոփոխություններին; Մոռանում են, որ միշտ էլ մեկը պետք է դառնա նախկին նախագահ, ու ինչքանով կլինի պաշտպանված:oy

Ավելացվել է 5 րոպե անց

Հաա??? Դե որ տենց ա Սերժո, հալալ ա քո պես տղուն:hands Ապրես
Մի անգամ ևս հալալ ա

Իրանց արած քայլերը ոչ թե տղայի, այլ կնգա քայլեր են, որտեվ մենակ կնիկներն են տղամրդկանց (այս դեպքում զարքը և ոստիկանությունը) կանչում իրանց փոխարեն կռվելու, իրանց պռոբլեմները լուծելու, ու ում հետ կռվելու- սեփական ժողովրդի հետ; էտ ա տղա լինելը՞
Տղամարդ տղեն որ զգար, որ անհամ բաներ ա անում, իրա ոտով վեր կկենար, կգնար, որ կարողանա բարձր գլխով գնա ու պատմության մեջ հավերժ չմնա որպես դավաճան:

Overdose
10.04.2008, 13:28
Իրան հարգող տղեն ուրիշներին չէր քշի մահվան ու իրանց մահվան հաշվին դիվիդենդներ հավաքելու, ոնց որ Լևոնչիկն ա անում

Ariadna
10.04.2008, 13:56
Իրան հարգող տղեն ուրիշներին չէր քշի մահվան ու իրանց մահվան հաշվին դիվիդենդներ հավաքելու, ոնց որ Լևոնչիկն ա անում

Չէ, իրան հարգող տղեն ուղղակի հրաման ա տալիս, որ մարդկանց սպանեն, ցանկացած միջոց օգտագործեն, որ մարդկանց վերացնեն։ Իսկ ինչ վերաբերում է Լևոնին, Լևոնի հետևից գնացողները հերոսներ են եղել, նրանց ոչ ոք ոչ մի տեղ չի քշել, (ոչխարներին պետք է փնտրեիք զոռով Սերժի միտինգին քշվածների մեջ, չնայած էդ խեղճ մարդկանց էլ շատ չեմ մեղադրում), պարզապես մարդիկ են եղել, որ մինչև վերջ փորձել են պայքարել իրենց երկրի ապագայի համար։

ChildOfTheSky
10.04.2008, 15:41
Հաա??? Դե որ տենց ա Սերժո, հալալ ա քո պես տղուն:hands Ապրես
Մի անգամ ևս հալալ ա
Ես ջոգի , էս սերժն ա մտել մեր ֆորում , նիքն էլ բռնում ա :aha

salatik
10.04.2008, 15:45
Վարդուհի ջան, շատ մի նեղվի, մի օր դոզան շատ կընդունի կպրծնենք դրանից:D:D Overdose ջան խոսքերս հարգարժան նախագահին էր վերաբերվում:

Մարդկանց վրա հատուկ գունդ են հանում, տանկեր ու մարտական զրահատեխնիկա: Հետաքրքիրա մեր շատ սիրելի ոստիկանները, որ ամեն օր մարդ են ծեծում կգնան Ղարաբաղի սահմանները պաշտպանեն, երբ մեր կողմից ահավոր հարգված նախագահը մի օր որոշի թղթի վրա մի ստորագրություն թողնելով հանձնել այն իր եղբորը` Ալիև կրտսերին, իհարկե չեն գնա, որովհետև ադրբեջանցիները հաստատ քարերով ու փայտի կտորներով չեն զինվելու:

Բարդ կացության մեջ ենք ընկել, ունենք նախագահ, որին եթե չսիրենք էլ, ապա պարտավոր ենք հարգել, որովհետև նա ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը, բայց ավաղ բացի ատելությունից ու զզվանքից ուրիշ զգացողություն չի առաջացնում գոնե իմ մոտ:

Աբելյան
10.04.2008, 15:49
շնորհավորում եմ ժողովրդին ճիշտ նախագահ ընտրելու համար, ու ցավակցում եմ Սերժ Սարգսյանին՝ վարչապետի պաշտոնից զրկվելու համար

dvgray
10.04.2008, 16:11
Նավսում եմ քեզ՝
Դոդիկերի, Պեսոկների, Մկների, ԲոշիԲազուկ ՊՊԶՈՂ մհերիկներ, Փղիկ /:D/- հրանտիկների ու Հետույքամուտ - աթուրիկենրի "կրոստնի ատեց" :D
Ցանկանում հնարավորինս ծանր մարսողություն և առանց դոզայի երկարատև լոմկա:
Քեզ, և քո ընտանիքին:
Հավիտյանս հավիտենից:
Ամեն :):
..................
"Սպիտա՜՜կ սպիտա՜՜կ մինչև վերջ-ըտ" :[

Ֆրեյա
10.04.2008, 17:02
Իրան հարգող տղեն ուրիշներին չէր քշի մահվան ու իրանց մահվան հաշվին դիվիդենդներ հավաքելու, ոնց որ Լևոնչիկն ա անում

Բա խի են սպանել որ՞ Իրանց ձեռը չէր՞ կարյին չսպանեին

Կարաին դրան չհասցնեին

Ավելացվել է 1 րոպե անց

Իրան հարգող տղեն ուրիշներին չէր քշի մահվան ու իրանց մահվան հաշվին դիվիդենդներ հավաքելու, ոնց որ Լևոնչիկն ա անում

Ու ինչ կապ ունի Լևոնը՞ Կարողա լևոնը գլուխը պատով տա, պետք ա ասեք սերժը լավ ն ա, որ գլուխը պատով չի տալիս;

Ու լևոնի թվերին էլ էին մարդիկ ցույցեր անում, գնացել ԱԺ ռեշոտկեն ջարդել էին, բայց մարդ չէր մեռել, էտ ոնց էր՞

Artgeo
10.04.2008, 23:08
Մենաներկայացում. նախագահ Սարգսյանն իր պաշտոնավարման առաջին օրը
http://armenianow.com/images/uploadedimages/ai295500.jpg
Ջոն Հյուզ
«ԱրմենիաՆաուի (http://armenianow.com/?action=viewArticle&AID=2955&CID=2880&IID=1181&lng=arm)» խմբագիր

Published: 10 Ապրիլ, 2008
Ես ուզում եմ վերադառնալ
Դեպի ներս` քեզ հետ
Լիթլ Էնթոնի «Դրսում կանգնած` ներս նայելիս»

Նա միայնակ մարդու տեսք ուներ:

Օպերայի շենքի հարթակում կանգնած` սեփական ժողովրդից ապահով հեռավորության վրա (բարձրաստիճան շքախումբն էլ, երևի, հետևում էր նրան հեռուստատեսային մոնիթորով), նախագահ Սերժ Ա. Սարգսյանը շա~տ-շա~տ միայնակ մարդու տեսք ուներ:

Նա արդեն 30 րոպե նախագահ էր, և սա նրա առաջին քայլն էր այդ պաշտոնում` ստանձնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարությունը: Զորքն էլ պետք է քայլերթով ողջուներ իր հրամանատարին:

Սակայն շքերթը վերածվեց պաշտոնակալության օրվա ֆարսի, և նույնիսկ պետական քարոզչահեռուստատեսությունը չկարողացավ մոնտաժել Հայաստանի երրորդ նախագահի առաջին րոպեների անհեթեթությունը:

Այդ օրը, երբ նախագահ Սարգսյանը պետք է ողջուներ իր ժողովրդին, նա այդ ժողովրդից վախենալու պատճառներ ուներ: Նրան ձայն տված ընտրողների 52,8 տոկոսը սահմանադրորեն պահանջում էր, որ նա դառնար նախագահ: Սակայն նույնիսկ նրանց չէին թողել մոտենալ Օպերայի շենքին, որպեսզի ցույց տային իրենց սերը:

Այն մարդը, որի կուսակցությունը մի քանի շաբաթ առաջ ավտոբուսներով հազարավոր մարդիկ էր բերել հետընտրական հանրահավաքի, այժմ կանգնած էր իր անվտանգությունն ապահովող ուժերի արգելապատնեշի հետևում: Ընդ որում, այդ պատնեշն այնքան արդյունավետ էր, որ հեռուստատեսությամբ երևում էր միայն ամայի տարածք, որից այն կողմ Սերժ Սարգսյանի ժողովուրդն էր:

Նա անվտանգ էր: Նա անձեռնմխելի էր: Նա անհասանելի էր:

There were many detours on Inauguration day
Նրա հետ էր նրա բանակը, և զինվորները հանդիսավոր քայլերթով անցան նրա առջևով` դատարկ սրճարաններով շրջապատված Օպերայի շենքի բակով` մինչև հետնամասում իրար գլխի կուտակվելը:

Նա եղել էր նրանց պաշտպանության նախարարը, իսկ այսօր ինքն ուներ նրանց պաշտպանության կարիքը: Պատերազմի հերոս Սերժ Սարգսյանը, ով քաջաբար դիմագրավել էր թշնամական Ադրբեջանի ոտնձգություններին, փակել էր Երևանի փողոցները` անհարմարություններ ստեղծելով հազարավոր քաղաքացիների համար` թույլ չտալով մայրերին իրենց զավակներին դպրոց տանել, տաքսու վարորդներին օրվա հացի փող վաստակել, քանի որ այդ օրը, որը պետք է դառնար ազգային համերաշխության օր, վախենում էր սեփական ժողովրդից:

Բաղդադից երեք հարյուր մղոն դեպի հյուսիս` Երևանը պաշտոնակալության օրով ստացել էր սեփական «կանաչ գոտին»: Դրա մեղավորներից մեկը` նորընտիր նախագահը, մեն-մենակ կանգնած էր կարմիր գորգի վրա, և նրա միակ հանդիսականը հեռուստախցիկն էր: Մյուսը` Լևոն Տեր-Պետրոսյանը, հավանաբար, հետևում էր նրան մարտի 1-ից փաստորեն տնային կալանքի սեփական «բոժոժից»:

Ոչ ոք չէր կարող մեղադրել նախագահ Սարգսյանին վախենալու համար, և հարթակում նրա կանգնելը` երկու թաղամաս անվտանգության գոտու հետևում, ինքնին քաջության նշան էր: Այն, որ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը նրա կողքին չէր, կարող էր ցույց տալ, թե նրանից ինչ խիզախություն էր պահանջվել այստեղ կանգնելու համար:

Իսկ այդ ժամանակ քաղաքում իրենց նորընտիր նախագահից օտարված մարդիկ, որոնց նա պետք է առաջնորդի, նայում էին հեռուստացույցի էկրանին, իսկ հետո փողոցներին` իմանալու, թե երբ են իրենց կրկին թույլ տալու տեղաշարժվել ազատ մարդկանց նման:

2001-ին այցելելով Հայաստան` Հովհաննես Պողոս Երկրորդ պապն արժանացավ փողոցների երկայնքով շարված հազարավոր մարդկանց խանդավառ ընդունելությանը:

2006-ին այցելելով Հայաստան` Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակն արժանացավ փողոցների երկայնքով շարված հազարավոր մարդկանց խանդավառ ընդունելությանը և նույնիսկ շեղվեց արարողակարգից, որպեսզի սեղմի այդ մարդկանց ձեռքը:

Իսկ այս օրը, որը պետք է դառնար լավագույնը Սերժ Սարգսյանի կյանքում, քաղաքի կենտրոնական փողոցների մայթերին կանգնելն արգելված էր: Եվ այսպիսով, Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահն ընդունեց քայլերթն ու վերադարձավ Օպերայի շենք, որտեղ սպասում էին նրա վտահությունը վայելող բարձրաստիճան պաշտոնյաները:

Սկսվում է մերժված ժողովրդի մերժված նախագահի պաշտոնավարման ժամկետը:

Սաքուլ
11.04.2008, 00:14
Մեծարգո Սերժ Սարգսյան, շնորհավորում եմ Ձեզ` Հայաստանի Հանրապետության բարձրագույն պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

dvgray
11.04.2008, 00:23
Հովհաննես Պողոս Երկրորդ պապ... Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակն...
Էս ի՞նչ արժեքային համակարգի բաղկացուցիչներից է խոսում հեղինակ, երբ խոսում է քաջ նազարի մասին, ինչպիսին Սերժիկն է:
Ի՞նչ պապ... ի՞նչ տատ... ի՞նչ Ավստրիա :D...

Նախքան գրիչը ձեռքտ վերցնելը, առաջին հերթին պետք է լավ հասկանալ, թե մարդային ինչպիսի տիպ է կանգնած առջևտ, հանձինս սերժա-քոչարիանական սիամական... վայ, կներեք :oy, ղարաբաղյան զույգի...
Սրանք նախ և առաջ գեղցի են ժողովուրդ :angry:
Ո՞ւր եք մարդկային էս ճղճիմ տիպերին համեմատում այնպիսի մեծությունների հետ. ինչպիսիք են ՝
Հովհաննես Պողոս Երկրորդ Պապը ու 20 դարի մեծագույն ազնվականներից մեկը Ֆրանսիայի նախկին Նախագահ Ժակ Շիրակը:
..................
Մեղք է :(,...

Overdose
11.04.2008, 10:30
Աբրի մեր նախագան , աբրի , աբրես ցավտ տանեմ , Overdose ջան , սենց նախագաները գլխիցդ անպակաս լինեն: :bux:

Հա, էլի որ անպակաս լինի, ես դրա համար շատ ուրախ կլինեմ
Հետո ել հարգելի Լևոնական ազգ, Լևոնից բացի ուրիշ մարդկանց ընդունողներն էլ մարդիկ են, Լևոնի ասածները ձեր համար որպես բանաձև են ընդունվում հա? Ով իմ հետ չի տականք ա
Ես ուրախ եմ որ գոնե Սերժը էնքան ուղեղ ունեցավ, որ տենց դեբիլություններ դուրս չտվեց
ՄԻ ՔԻՉ ՀԱՆԴՈՒՐԺՈՂ ԵՂԵՔ

Ֆրեյա
11.04.2008, 10:53

Կարող ես նշել, մի քանի կետով, թե որ գաղափարների, կամ արժանիքների համար ես հավանում Սերժ Սարգսյանին, կամ ինչով ա ինքը ըստ քո կարծիքի լավ առաջնորդ, մեծ քաղաքական գործիքչ ու Հայաստանի պայծառ ապագայի կերտող: Լրիվ լուրջ:

Հ.Գ Պապայիս պաշտոն կտա, պապայիս բիզնեսը կշարունակի ծաղկել տարբերակները չեն ընդունվում :)

Ariadna
11.04.2008, 10:57

Ճիշտ ա, Սերժիկը չասեց ով որ իմ հետ չի տականք ա, պարզապես դրանց բոլորին բռնել տվեց կամ սպանել, և դեռ շարունակվում է այդ գործընթացը։

Overdose
11.04.2008, 19:49
Կարող ես նշել, մի քանի կետով, թե որ գաղափարների, կամ արժանիքների համար ես հավանում Սերժ Սարգսյանին, կամ ինչով ա ինքը ըստ քո կարծիքի լավ առաջնորդ, մեծ քաղաքական գործիքչ ու Հայաստանի պայծառ ապագայի կերտող: Լրիվ լուրջ:

Հ.Գ Պապայիս պաշտոն կտա, պապայիս բիզնեսը կշարունակի ծաղկել տարբերակները չեն ընդունվում :)

Այ քեզ հարց: Լավ լուրջ կպատասխանեմ: Նախ և առաջ մարդը ի տարբերություն ոմանց լեզվին քիչ է զոռ տալիս: երկրորդ` Ղարաբաղը թուրքերին չի տա: Երրորդ`հրեաների հետ ազգակցական կապեր չունի:
Լիքը կետեր էլ կարող եմ ասել, ինչով ինձ ինքը դուր չի գալիս
Իսկ դու կարող ես ասել թե ինչու ես Լևոնի կողմնակից?

Հ.Գ. Եթե հանկարծ նախագահ դառնար, պապայիս նախարարի պաշտոն կտար տարբերակը չի ընդունվում:)

Ambrosine
11.04.2008, 20:19
Հա, էլի որ անպակաս լինի, ես դրա համար շատ ուրախ կլինեմ
Հետո ել հարգելի Լևոնական ազգ, Լևոնից բացի ուրիշ մարդկանց ընդունողներն էլ մարդիկ են, Լևոնի ասածները ձեր համար որպես բանաձև են ընդունվում հա? Ով իմ հետ չի տականք ա
Ես ուրախ եմ որ գոնե Սերժը էնքան ուղեղ ունեցավ, որ տենց դեբիլություններ դուրս չտվեց
ՄԻ ՔԻՉ ՀԱՆԴՈՒՐԺՈՂ ԵՂԵՔ

Նախ ասեմ, որ Լևոնը տենց չի ասել, ամեն մեկդ, որ ձեր ուզածով մեկնաբանեք, ուր կհասնի?
Հետո...Սերժը տենց բան չէր կարա ասեր, 1.քանի որ ինքը մեզնից լավ գիտի, որ ոչ մեկ էլ իրա հետ չի/ժողովուրդ ասելով նկատի չունեմ հաստավզերին/, 2.եթե տենց ասեր, կստացվեր, որ ամբողջ ժողովուրդը տականք ա: Էս մեկը հաստատ չէր մարսի

Մտահոգ
11.04.2008, 20:43
դժբախտ ազգիս օլիգարխաընտիր նախագահին՝ երդումից հետո շարունակում են շնորհավորել ոչ միայն կենդանի մահկանացուները, այլեվ անկենդան մահկանացուները, Չարենցից հետո պրն նախագահին շնորհավորում է Ֆ. Մ. Դոստոեվսկին հետեվյալ բառերով-- " Աշխարհում կան երեք կարգի սրիկաներ՝ միամիտ սրիկաներ, այսինքն՝ նրանք, որոնք համոզված են, որ իրենց ստորությունը մեծագույն ազնվություն է, սրիկաներ, որոնք ամաչում են սեփական ստորությունից՝ այնուամենայնիվ այն անպայման ավարտելու մտադրությամբ, եվ վերջապես պարզապես սրիկաներ, զտարյուն սրիկաներ:

Չարենցը այսօր հետեվյալ քառատողով միացավ շնորհավորանքին

Անհուն լույսով մի, մի նոր փայլով
Մեր աչքերի դեմ պայծառացած՝
Ահա գործերը ձեր ԱՐՅՈՒՆՈՏ
Եվ բախումները ԱՐՃԻՃԱՓԱՅԼ...

իր շնորհավորանքի խոսքն է հղում նաեվ Վ. Սքոթը

"Հանցագործությունների վատ հետեվանքները անհամեմատ ավելի երկար են ապրում, քան բուն հանցագործությունները, եվ ՍՊԱՆՎԱԾՆԵՐԻ ուրվականների նման կրնկակոխ գնում ՉԱՐԱԳՈՐԾԻ հետեվից"

Գալաթեա
11.04.2008, 20:46
եվ վերջապես պարզապես սրիկաներ, զտարյուն սրիկաներ:

Կարելի է՞ ասեմ :oy Ես այդպիսիներին անվանում եմ` անձնագրով սրիկաներ :)

Այլ կերպ ասած` պասպորտով ...-ի տղա :)

Մտահոգ
11.04.2008, 20:58
Այ քեզ հարց: Լավ լուրջ կպատասխանեմ: Նախ և առաջ մարդը ի տարբերություն ոմանց լեզվին քիչ է զոռ տալիս: երկրորդ` Ղարաբաղը թուրքերին չի տա: Երրորդ`հրեաների հետ ազգակցական կապեր չունի:
Լիքը կետեր էլ կարող եմ ասել, ինչով ինձ ինքը դուր չի գալիս
Իսկ դու կարող ես ասել թե ինչու ես Լևոնի կողմնակից?

Հ.Գ. Եթե հանկարծ նախագահ դառնար, պապայիս նախարարի պաշտոն կտար տարբերակը չի ընդունվում:)

ԻՆՉ ԳՐԵԼ ԵՆՔ ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ՝
ԵՂԵԼ Է ԼՈԿ ԱՌԱՋԱԲԱՆ
ՄԻ ՎԻԹԽԱՐԻ ԵՐԳԻ ՀԱՄԱՐ«
ՈՐ ԳԱԼՈՒ Է« ԲԱՅՑ ԴԵՌ ՉԿԱ:
Չարենց

Շեքսպիրը մի քանի բառով "շնավորեց" ՍՍ-ին իսկ հայ ժողովրդին ՍՍ-Ի նախագահ ինքնաօծվելու կապակցությամբ խորհուրդ տվեց "Տառապանքներից կա միայն մի ելք՝ աղետի ժամին լինել աներեր"

Գալաթեա
11.04.2008, 21:08
ԻՆՉ ԳՐԵԼ ԵՆՔ ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ՝
ԵՂԵԼ Է ԼՈԿ ԱՌԱՋԱԲԱՆ
ՄԻ ՎԻԹԽԱՐԻ ԵՐԳԻ ՀԱՄԱՐ«
ՈՐ ԳԱԼՈՒ Է« ԲԱՅՑ ԴԵՌ ՉԿԱ:
Չարենց

Մեզ գլխատում էին մինչև հիմա
Հանուն ոսկու, արյան կամ հավատի
Կանուն կամքի մեր պիղծ ու դավադիր
Հանուն ոխի` տևող մինչ ի մահ...

Մեզ գլխատում էին մինչև հիմա
Հանուն ցեղի` ընդմիշտ մեզ թշնամի
Հանուն մինարեի` ԸՆԴԴԵՄ ԺԱՄԻ
ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ` մեր մեջ տեսնելով մուժ ու մահ...

ՉԱՐԵՆՑ

Մտահոգ
11.04.2008, 21:13

Հենվիր, ով ՃԻՎԱՂ, նրանց որմերին,
Հայցիր նրանցից եվ "պատիվ", եվ "գանձ",-
Ոչ միայն ոգիդ մուրացիր նրանց
Այլեվ մարմինդ, ով ՈՂՈՐՄԵԼԻ....

ՉԱՐԵՆՑ

Ոչ թե "ներման" ու "գթի"
սին պատգամներ նա բերեց,
այլ "փրկարար" որոտի
եվ հարվածի աներեր:
Առ իշխաններ ու արքան
Կյանքի տերերն այն բոլոր-
հռչակին ոխ արնակամ,
Ատելություն արնհոլով

Չարենցի այս տողերին հաջորդեց Աբրահամ Լինկոլնը որը ուղղակի Չշնորհավորեց ՍՍ-ին, այլ պայքարողներին հորդորեց "Պայքարում պարտության վտանգը չպետք է մեզ ետ պահի այն գործի պաշտպանությունից, որը մենք ԱՐԴԱՐԱՑԻ ենք համարում"

իսկ Զեյմեն ՍՍ-ին խորհուրդ տվեց հիշել որ --"ԲՌՈՒՆՑՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ նույնքան անհեթեթ է, որքան, ասենք, կլոր քառակուսին կամ քառակուսի շրջանը"

Modigliani
11.04.2008, 21:17
չեմ ուզում ստրուկ ըլնեմ,դրա համար կյանքում չեմ ընդունի Սերժ Սարգսյանին որպես նախագահ,կներեք իհարկե :)
ուղղակի մեղկ ա էտ մարդը էլի, իսկ երկիրը իրա պես նախագահի ժամանակ աշխարհի համար չմո երկիր ա, իսկ էտ համենայնդեպս ինձ հեչ չի դզում

Գալաթեա
11.04.2008, 21:18
Հենվիր, ով ՃԻՎԱՂ, նրանց որմերին,
Հայցիր նրանցից եվ "պատիվ", եվ "գանձ",-
Ոչ միայն ոգիդ մուրացիր նրանց
Այլեվ մարմինդ, ով ՈՂՈՐՄԵԼԻ....

ՉԱՐԵՆՑ

Շառաչելով նա եկավ,
Որոտալով որպես հողմ,
Մոլեգնությամբ խելագար,
Հուր սփռելով ամեն կողմ...

Ոչ հնազանդ ճորտի "սեր",
Ոչ հեզություն ու ներում,
Հատուցման հուր հրդեհեց
Նա ճորտացած սրտերում:

Մեծ պայքարի նա կոչեց,
Պատերազմի աններում,
Որ խնդություն բողբոջե
Զրկվածների սրտերում...

ՉԱՐԵՆ Ց

Մտահոգ
11.04.2008, 21:26
իսկ գահակալության ժամանակ Չարենցը ասաց....

ՄԵՆՔ ՉԵՆՔ ՏԱ ՍԱԿԱՅՆ ԱՅԴ ՊՍԱԿԸ ՁԵԶ«
ՉԻ ՍԱԶՈՒՄ ՆԱ ՁԵՐ ԱՐՆՈՏ ՄՌՈՒԹԻՆ:
ԻԶՈՒՐ ԵՔ ՈՌՆՈՒՄ ԱՅԴՊԵՍ ՎԱՅՐԱՀԱՉ
ԴՈՒՔ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ…

երբ երդման ժամանակ ՍՍ-ն խոսեց Հայրենիքի ու օրենքի մասին Կ.Կերները ընդմիջեց նրան ասելով "Չկա այնպիսի ՍՐԻԿԱ, որն այնքան հիմար լիներ, որ ոչ մի փաստարկ չգտներ իր ՍՏՈՐՈՒԹՅՈՒՆՆ արդարացնելու համար"

Տեսնելով ՍՍ-ի կոկիկ տեսքը զորահանդեսի ժամանակ Չարենցն ասաց՝

Այնքան քաղաքավարի, այնքան կրթված,
Բայց ամբողջովին ուռել է խեղճը կարիքից-
Կարիքից դրդված՝ գնում է առողջանալու,
Հարկադրված է լինել թանկ ռեստորաններում,
Հարկադրված է գնել թանկ ավտոներ
Եվ հարկադրված է շինել վիլլաներ...

Գալաթեա
11.04.2008, 21:36
իսկ գահակալության ժամանակ Չարենցը ասաց....

ՄԵՆՔ ՉԵՆՔ ՏԱ ՍԱԿԱՅՆ ԱՅԴ ՊՍԱԿԸ ՁԵԶ«
ՉԻ ՍԱԶՈՒՄ ՆԱ ՁԵՐ ԱՐՆՈՏ ՄՌՈՒԹԻՆ:
ԻԶՈՒՐ ԵՔ ՈՌՆՈՒՄ ԱՅԴՊԵՍ ՎԱՅՐԱՀԱՉ
ԴՈՒՔ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ…

Իսկ գահակալությունից որոշ ժամանակ անց Չարենցն ասաց նրան`

Քեզ չմնաց անգամ քո
Հայրենիքում դեռ աճած`
Մի բուռ ցնորք, մի խուրձ խոտ
Կամ թոնիրում թխած հաց...

Գերի երկրում քո անթով
Անգամ մի մայր, որը քեզ
Սներ անգին իր կաթով
Իվ հավատով իր փրկեր...

Մտահոգ
11.04.2008, 21:46
երբ ՍՍ-ն Ազատության հրապարակում "հաղթողի" աքլորանման կեցվածքով քայլում էր
Վ. Գ. Բելինսկին չկարողանալով նողկանքը զսպել ասաց ---" Ստորները հենց այն պատճառով են հաջողության հասնում իրենց գործերում, որ ազնիվ մարդկանց հետ վարվում են ինչպես ստորների հետ, իակ ազնիվ մարդիկ ստորների հետ վարվում են ինչպես ազնիվ մարդկանց հետ"

ու էլի Չարենց

Քեզ չմնաց անգամ քո
Գորշ ժողովուրդն այն չարքաշ,
Որ, ինչպես եզ գլխիկոր,
Տքնում էր լուռ ու չարքաշ,-
Սեվ զրկանքում մտորող
Քո ժողովուրդն անգամ հեզ,
Որ լոկ հացի ու սիրո
Հույզերով էր սնում քեզ...

Overdose
11.04.2008, 21:47
Կարելի է՞ ասեմ :oy Ես այդպիսիներին անվանում եմ` անձնագրով սրիկաներ :)

Այլ կերպ ասած` պասպորտով ...-ի տղա :)'

Ավատարիդ նկարը հանի էլի քրոջ պես, քեզ բեսամտ չի սազում
Հետո էլ պոեզիայի երեկո սարքեցիք: Չարենցի անունը քիչ տվեք, խեղճը գերեզմանում 6 անգամ ֆռռաց

քաղաքացի
11.04.2008, 21:49
Վա՞յ: Ստեղ դեռ դոզայի տակ մարդիկ կան :secret

Գալաթեա
11.04.2008, 21:52
'

Ավատարիդ նկարը հանի էլի քրոջ պես, քեզ բեսամտ չի սազում
Հետո էլ պոեզիայի երեկո սարքեցիք: Չարենցի անունը քիչ տվեք, խեղճը գերեզմանում 6 անգամ ֆռռաց

Չարենցի անունը չտաս: Իրավունք չունես: Դու` չունես: Էղա՞վ:
Գնա նախագիդ կախ ընկած թշերը պոնչո արա:

Մտահոգ
11.04.2008, 21:54
'

Ավատարիդ նկարը հանի էլի քրոջ պես, քեզ բեսամտ չի սազում
Հետո էլ պոեզիայի երեկո սարքեցիք: Չարենցի անունը քիչ տվեք, խեղճը գերեզմանում 6 անգամ ֆռռաց

Չարենց երբ այս տողերը գրել է, գրել է այն հույսով որ մարդիկ դա կկարդան տարիներ հետո, նենց որ նա հիմա գերեզմանում չի ֆռռա, էլ ուր մնաց 6 անգամ, համ էլ որ ֆռռա, հաստատ ֆռռալուն սչոտչիկ չկա որ հաշվի, համ էլ Չարենցի տողերը գրելիս ում անունը տանք՞, հո չենք գրելու ավետ բարսեղյան, դու կարդա Չարենց, մանավանդ այս տողերը, հլը ուշադիր..

Այդ դերվիշը-տեսեք՝ նա նստած ուզում է ըմբռնի ու հասնի,
Իր մտքի թեվերին վստահ՝ ուզում է ըմբռնի ու հասնի,
Նա կարծում է, որ փոխվում է ամբողջը, եվ իր
Միտքն է միայն , որ կայուն է,-
Եվ այդպես՝ անշարժ ու հաստատ՝ նա ուզում է
Ըմբռնի ու հասնի...

Սերխիո
11.04.2008, 21:55
Մտահոգ և Գալաթեա, շնորհակալություն Չարենցյան պեոզիայի համար ...
Իրոք ցնցող համադրություններ էին :
Երկրում տիրող իրավիճակը օգնում է ավելի լավ ընկալել Չարենցի գործերը , ախր պատկերնրեը ու զուգահեռները լավն են ...
Մտահոգին միանշանակ վարկանիշ ա հասնում...

Overdose
11.04.2008, 21:57
Չարենցի անունը չտաս: Իրավունք չունես: Էղա՞վ:

Ինչու??:o Ախր Չարենցը լևոնական չի.....

Ավելացվել է 1 րոպե անց

Վա՞յ: Ստեղ դեռ դոզայի տակ մարդիկ կան :secret

Այսինքն? Ինչ էիր ուզում ասել?

Գալաթեա
11.04.2008, 21:58
Ինչու??:o Ախր Չարենցը լևոնական չի.....

Դոզադ էլ քչացրու...դու հո նախագա՞հ չես...իրավունքներդ մի գերագնահատիր:

Overdose
11.04.2008, 22:03
Դոզադ էլ քչացրու...դու հո նախագա՞հ չես...իրավունքներդ մի գերագնահատիր:

Անհույս գործ ա...:blin Ժամավաճառություն
Ավելի լավ ա գնամ անեկդոտ կարդամ

Մտահոգ
11.04.2008, 22:05
Չարենցը ՀԱՆՃԱՐ Է, նայեք ամեն իրավիճակի համար տողեր ունի

Կապկանման ձեվերով
ՄԻ սեվ կոճղի դեմ պարող
Մարդուց՝ մինչեվ "Սեվեռող
Իրենց ոգու մեջ՝ սիրո
Ճառագայթները սրտի"-
"Թեոսոփներն" այսօրվա,-
Նույն անճարակ ու "խրթին"
Կաթն են ծծում փսորված…
ՉԱՐԵՆՑ

Ավելացվել է 4 րոպե անց

Անհույս գործ ա...:blin Ժամավաճառություն
Ավելի լավ ա գնամ անեկդոտ կարդամ

ՈՒ վազեց, վազեց նա սրտի դողոցով.
Դիմացից՝ մի վաշտ էր անցնում փողոցով,-
Զսպելով սրտում մի կրծող, մութ բան-
Մոտեցավ նրանց նա ու ասաց "գուդբայ"…
Ասաց. ծիծաղեց նա կամաց, ինքնիրեն-
Ու հանեց թերթիկները, սկսեց ցրել...
Չարենց

տեսնելով ՌՔ-ի գոհ դեմքը ՍՍ-ի երդման ժամանակ Չարենցն ասաց

Բայց չեմ նախանձում այդ անվերջ, անխոնջ
Ձգտումին նրա՝ անպայման տեվել…
Իր այդ ձգտումով նման է նա քիչ
Իշու… որ ունի… թռչելու թեվեր…

քաղաքացի
11.04.2008, 22:15
Այսինքն? Ինչ էիր ուզում ասել?

Ուզում էի ասել, որ շնորհավորեցիր պրծար, հիմա կարող ես գնալ քո նորընտիր նախագահի ձեռքը համբուրել: Միայն թե զգույշ կլինես ձեռքի տեղը ոտքը չպարզի համբուրելու համար:
Այս խոսքերով ես չեմ ուզում քեզ նեղացնամ և նման ցանկություն չունեմ, սակայն քո ասածը…

Էհ, ինչքան մեզ պատերով տանք վերջը Սերժն ա նախագահ
Ասում են էն ձեռը որ չես կարող կտրել, համբուրի դիր գլխիդ
Դրա համար էլ ի խորոց սրտի շնորհավորում ենք մեր նորընտիր նախագահին
Ուղղակի ամեն մարդ իր կարծիքն ունի, ում ուզի կարող է պաչել: Բայց հակառակը չի լինում: Հակառակը կստացվի միայն այն դեպքում, երբ բռնաբարում են: Այսինքն երբ մեկը զոռով անում է ամեն ինչ, որ դու իրեն պաչես…
Քո դեպքում, կներես արտահայտությանս համար, դու բռնաբարված ես :pardon

Fedayi
11.04.2008, 22:18
Մանկապարտեզ::think
Պոեզիայից բացի, իհարկե:

Overdose
11.04.2008, 22:21
Կներես արտահայտությանս,բայց քո ասածն արդեն կարելի է որակել որպես անձնական վիրավորանք: Ես կարծեմ էնքան շնորհք ունեցա, որ ոչ մեկին չվիրավորեցի, հը?, Ինչ կասես?

Մտահոգ
11.04.2008, 22:24
Մանկապարտեզ::think
Պոեզիայից բացի, իհարկե:

"Լվա մատդ, նախքան իմ բծերը մատնացույց անելը" ՖՐԱՆԿԼԻՆ

Գալաթեա
11.04.2008, 22:27
Ուզում էի ասել, որ շնորհավորեցիր պրծար, հիմա կարող ես գնալ քո նորընտիր նախագահի ձեռքը համբուրել: Միայն թե զգույշ կլինես ձեռքի տեղը ոտքը չպարզի համբուրելու համար:

Հիմա մեր պերեդոզը կասի, որ ես պղծում եմ հայ աղջկա անապակ, ականակիտ ու ջինջ կերպարը, բայց չեմ կարող չնշել, որ ըստ բոլոր օբյեկտիվ դիտարկումների նախագեն ու իր շրջապատը վաղուց արդեն ձեռքերից ու ոտքերից բացի մարմնի այլ մասեր են դեմ տալիս համբուրելու համար:

Այնպես որ` համբուրել ցանկացողներ, բաց մի թողեց ձեր շանսը: Երկար չի տևելու :)

Մտահոգ
11.04.2008, 22:34
իսկ այդ ընթացքում Չարենցը նայում էր հրավիրյալներին ու մտածում

Նրանք շրջում են այսօր հիվանդ ու անբուժելի,
Եվ մաքառումը նրանց ընդեմ մահվան-
Մաքառում էր արդեն մահացող, ի վերուստ նիշված
Ուժերի.
Օ, մահու պարտված հիվանդներ, մեր օրերի գրքում
Ձեզ համար միայն ՄԱՀ է գրված...

մյուս ջիպազգիների մասին Չարենցն ասաց

Ապրանքները ձեր
Միրաժների նման անապատի
Անէացան մի օր-եվ ոչ մի ձեռք
Չդրոշմեց ձեր հետքը պատմության ճակատին...

Anchi
11.04.2008, 22:36
Հիմա ի՞նչ պիտի անընդհատ վիճե՞ք: Չե՞ք ուզում շնորհավորել , մի շնորհավորեք, ինչու՞ եք ուզում անպայման վիրավորել իրար:

Մտահոգ
11.04.2008, 22:40
Հիմա ի՞նչ պիտի անընդհատ վիճե՞ք: Չե՞ք ուզում շնորհավորել , մի շնորհավորեք, ինչու՞ եք ուզում անպայման վիրավորել իրար:

մի զայրանա, դա Չարենցն է ասում, ես ուղղակի նրա մտքերն եմ գրում, տես մարտի 1-ի դեպքերի մասին ինչպես է մարգարեացել Չարենցը

Եվ երբ քարշ տվին դիակներն արնաքամ
Որ նետեն քաղցած ոհմակներին կեր-
ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ՀԻՄՆԵՐԸ ԱՆԴՈՒՆԴԸ ԸՆԿԱՆ
ԵՎ ԱՐՆՈՏ ՄԻԳՈՒՄ ՃԱՐՃԱՏՈՒՄ ԵՆ ԴԵՌ...

իսկ Թոմաս Ֆուլերը տեսնելով հրավիրյալների բազմությունը ասաց --- " Մասնակիցների ստվար թիվը չի արդարացնում հանցագործությունը"

Գալաթեա
11.04.2008, 22:40
իսկ այդ ընթացքում Չարենցը նայում էր հրավիրյալներին ու մտածում

Նրանք շրջում են այսօր հիվանդ ու անբուժելի,
Եվ մաքառումը նրանց ընդեմ մահվան-
Մաքառում էր արդեն մահացող, ի վերուստ նիշված
Ուժերի.
Օ, մահու պարտված հիվանդներ, մեր օրերի գրքում
Ձեզ համար միայն ՄԱՀ է գրված...

մյուս ջիպազգիների մասին Չարենցն ասաց

Ապրանքները ձեր
Միրաժների նման անապատի
Անէացան մի օր-եվ ոչ մի ձեռք
Չդրոշմեց ձեր հետքը պատմության ճակատին...

Իսկ քաղբանտարկյալներին Չարենցն ասաց`

Ինձ գցեցին բանտը դղյակի
Ինձ համար սուսեր սրեցին:
Բայց էլի լիքն էր հոգիս
Այն սիրով հուր-հրածին:

Ու մռայլ բանտից ես փախա,
Որ կյանքի գորշ ճամփեքին
Երգեմ իմ այս սերն ԱՐՆԱՀԱՄ
Ու հատու հարվածը իմ տեգի:

քաղաքացի
11.04.2008, 22:45
Կներես արտահայտությանս,բայց քո ասածն արդեն կարելի է որակել որպես անձնական վիրավորանք: Ես կարծեմ էնքան շնորհք ունեցա, որ ոչ մեկին չվիրավորեցի, հը?, Ինչ կասես?

Այո, դու շատ շնորհքով և համբերատար դուրս եկար: Ուզում եմ հիշեցնել, որ ես ոչ մի Մարդու չեմ վիրավորել իմ խոսքերով, այլ ուղղակի փորձել եմ հասկանալ քո առաջին գրառումը այս թեմայում: Յուրաքանչյուր մարդ ունի ի՛ր կարծիքը:

Եվ ընդհանրապես ես որևէ մարդու չեմ վիրավորում, բայց եթե Սերժ Սարգսյանը վիրավորվում է, որ ես իրեն չեմ շնորհավորում… Ի՞նչ ասեմ:

Մտահոգ
11.04.2008, 22:46
Իսկ քաղբանտարկյալներին Չարենցն ասաց`

Ինձ գցեցին բանտը դղյակի
Ինձ համար սուսեր սրեցին:
Բայց էլի լիքն էր հոգիս
Այն սիրով հուր-հրածին:

Ու մռայլ բանտից ես փախա,
Որ կյանքի գորշ ճամփեքին
Երգեմ իմ այս սերն ԱՐՆԱՀԱՄ
Ու հատու հարվածը իմ տեգի:

իսկ երդումից հետո կազմակերպված համերգի մասին Չարենցն ասաց

Ձեզ համար հիմի
Մեյմունի պես էստեղ կխաղան-
Հայ, ռուս, թուրք, վրացի,
Խանութպան, տերտեր ու փաշա:
-Թառոն՞: Չե մի չոռ: Կախաղան:
-Ցիրկ…թամամ թամաշա:

իսկ թե սա ում մասին է ասելՖրանկլինը դատեք ինքներդ

" Նրանք, ովքեր պատրաստ են տալ իրենց ազատությունը վտանգից կարճատեվ պաշտպանություն ձեռք բերելու համար, արժանի չեն ոչ ազատության, ոչ անվտանգության"

Գալաթեա
11.04.2008, 22:52
իսկ երդումից հետո կազմակերպված համերգի մասին Չարենցն ասաց

Ձեզ համար հիմի
Մեյմունի պես էստեղ կխաղան-
Հայ, ռուս, թուրք, վրացի,
Խանութպան, տերտեր ու փաշա:
-Թառոն՞: Չե մի չոռ: Կախաղան:
-Ցիրկ…թամամ թամաշա:

Մարտի 1-ին զոհվածների հիշատակին Չարենցը սա ասաց`

Կար մի օր գանգրահեր մի տղա,
Նա սիրում էր սիրել երազները,
Նա սիրում էր աչքերը խաղաղ,
Նա սիրում էր կանացի վարսերը:

Նա գնաց, գանգրահեր այդ տղան,
Եվ անդարձ տարավ իր հետ
Այն ամենը, այն ամենը, որ նրան
Դարձնում էր քնքուշ ու պոետ:

Մտահոգ
11.04.2008, 22:54
"կառուցողական" ընդիմադիրներին տեսնելով Կարլ Վեբերն ասաց --" Մարդիկ շատ ավելի քիչ հիմարություններ կգործեին, եթե նրանց չվերաբերվեին այդքան լուրջ"

իսկ իսկական ազատության մարտիկներին Չարենցն ասաց

ԱՊԱ ԿԸՆԿՆԵՍ ԻՆՁ ՀԵՏ ՈՒՂԻ ԱՂԵՏԱՎՈՐ,
ԵՎ ՔԵԶ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ« ՈՎ ԿԱՐՈՏԻ ԵՂԲԱՅՐ,
ՄԵՆՔ ԿԸՆԹԱՆԱՆՔ ԱՆԽՈՆՋ ԴԵՊԻ ԿԱՐՈՏ ՄԻ ՆՈՐ,
ԵՎ ԴԺՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՄԵԶ ԿԹՎԱ ՉԵՂՅԱԼ....

Սաքուլ
11.04.2008, 23:02
Այլ կերպ ասած` պասպորտով ...-ի տղա :)

Հետաքրքիր աղջիկ ես երևում, երևումա, որ զառթուն, կյանքի աղջիկ ես, ինձ դուր են գալիս աշխույժ, ասող-խոսող, ճտպտան աղջիկները: Եթե դեմ չեք ես պատրաստ եմ ձեզ հետ ծանոթանալ և հրավիրել քաղաքի ամենալավ տեղերից մեկը:

Գալաթեա
11.04.2008, 23:09

Սաքուլ ....անասելի զգացված եմ...երբեք չէի կարծի, որ իմ համեստ գրառման պատճառով կարող եմ արժանանալ նման պատվի:

Հուսով եմ քաղաքավարի մերժումը ձեզ չի՞ հասցնի ծայրահեղ հուսահատության:

Սաքուլ
11.04.2008, 23:23
Սաքուլ ....անասելի զգացված եմ...երբեք չէի կարծի, որ իմ համեստ գրառման պատճառով կարող եմ արժանանալ նման պատվի:

Հուսով եմ քաղաքավարի մերժումը ձեզ չի՞ հասցնի ծայրահեղ հուսահատության:

Նախ ԼԻԼ ջան, ձեր գրածից կարելիա հասկանալ, թե ինչ հավեսով աղջիկ եք... քչերը դա կնկատեն, կզգան:
Քաղաքավարի մերժումը ինձ չի հասցնի հուսահատության, առավել ևս` ծայրահեղ հուսահատության:
Բայց ուզում եմ հիշեցնել, քնքուշ աղջնակ, որ 21-րդ դարում պետք է լինել անկեղծ: Եթե գոնե մի երկու տոկոս դեմ չեք իմ հետ հանդիպել, ապա մի կորցրեք ձեզ ընձեռված հիանալի հնարավորությունը, ես կասկած չունեմ, որ մենք կգտնենք միմյանց հետ շփման ընդհանուր եզրեր, մենք միասին կունենանք հետաքրքիր, անմոռանալի հանդիպում: Ի միջի այլոց, տարիքային առումով շատ իրար համապատասխանում ենք, իսկ դա նշանակում է, որ իրար կես բառից հասկանալու հավանականությունը ձգտում է արդյունավետին!

Հասուն, լուրջ մարդիկ չպետք է խուսափեն իրար հետ հանդիպել` մտածելով, թե այդ ծանթությունը սկսվել է ֆորումում:

Հ.Գ.
Լա'վ մտածիր:

Մտահոգ
12.04.2008, 12:26
իսկ կոալիցիոն կառավարության մասին Չարենցն ասել է

Բարեկամներ, այսօր ես ձեզ պիտի ասեմ,
որ շարքերում, ԼԾՎԱԾ այս կառեթին-
Կա եվ կարապ, եվ ձուկ, եվ խեցգետին...

Արտուռիկ բաղդասարյանի մասին Բիչերը ասել է "Դավաճանը մի պտուղ է, որն ավելի լավ է կախված լիներ ազատության ծառի ճյուղերից մեկին"

Խփել է գիրքս գետնին- մի սինկլիտի առջեվ-
Եվ հայհոյել է հետին հայհոյանքով հապճեպ...
Բերել է իբրեվ օրինակ անպետքության վերին,-
Ով ոչ մի, ոչ մի ընկեր չի ապատակել ՆԵՌԻՆ...
Մնում է, հայ ժողովուրդ, որ դու ասես նրան
Քո դատաստանը ՀԱՏՈՒ, ՔՈ ԽՈՍՔՆ հուրհրան:

ՉԱՐԵՆՑ

Մաձինին ասել է - " Հայրենիքը ՈՉ թե ստրուկի, այլ ՄԱՐԴՈՒ տուն է"

ԵՍ պատմում էի նրան, թե մեր
Երկիրը ինչ է հիմա դառնում
Եվ ինչ ուժեր են հիմա հառնում
Իր երազած այն աշխարհի դեմ:

Ջեֆերսոնը մարգարեացել է ժամանակին ասելով " Ազատության ծառը ժամանակ առ ժամանակ պետք է ոռոգվի հայրենասերների ու բռնակալների արյունով: Դա նրա բնական պարարտացումն է"

Overdose
12.04.2008, 13:00
Հիմա մեր պերեդոզը կասի, որ ես պղծում եմ հայ աղջկա անապակ, ականակիտ ու ջինջ կերպարը, բայց չեմ կարող չնշել, որ ըստ բոլոր օբյեկտիվ դիտարկումների նախագեն ու իր շրջապատը վաղուց արդեն ձեռքերից ու ոտքերից բացի մարմնի այլ մասեր են դեմ տալիս համբուրելու համար:

Այնպես որ` համբուրել ցանկացողներ, բաց մի թողեց ձեր շանսը: Երկար չի տևելու :)

Նախ իմ մականունը պերեդոզ, չի, ուշադիր կարդա, երկրորդ ինչի պիտի ես քեզ որևէ բան ասեմ: ?? Հայ աղջկա անապակ ու ջինջ կերպարը լրիվ ուրիշ կատեգորիա է:
Հետո էլ քո գրածը լրիվ քո ոճին համապատասխան բան ա: Ափսոս ավատարիդ նկարը

salatik
12.04.2008, 14:28
Դանիել Վարուժան
ՁՈՆ

Ու պայքա~ր, պայքա~ր, պայքա~ր երգեցի.
— Ձեզի ընծա~, հայ մարտիկներ —
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի...
— Ձեզի ընծա~, քաջ մարտիկներ —
Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ։

Աբելյան
12.04.2008, 14:39
Միքայել Նալբանդյանը "հարամ անելու" ակցիայի վրով ասել ա ժամանակին.

Ես պիտի դուրս գամ դեպի հրապարակ,
Առանց քնարի, անզարդ խոսքերով,
Ես պիտի գոչեմ, պիտի բողոքեմ,
Խավարի ընդդեմ պատերազմելով:

իսկ Մարտի 1-ին, Ֆրանսիայի դեսպանատան դիմաց հայտարարել ա.

Ներկա օրերում այլ ի՞նչ սև քնար,
Սու՛ր է հարկավոր կտրիճի ձեռքին:
Արյուն ու կրա՛կ թշնամու վրա.
Ա՛յս պիտի լինի խորհուրդ մեր կյանքին:

Գալաթեա
12.04.2008, 14:48
Բրավո Հայկ,. mtahog...no comment :)

dvgray
12.04.2008, 15:04
Սու՛ր է հարկավոր կտրիճի ձեռքին:
Արյուն ու կրա՛կ թշնամու վրա.

Բա հետո ասում էիր սենց ընենց, իմաստ-միմաստ ՞՞՞ :)

Ավելացվել է 7 րոպե անց

Արտուռիկ բաղդասարյանի մասին Բիչերը ասել է "Դավաճանը մի պտուղ է, որն ավելի լավ է կախված լիներ ազատության ծառի ճյուղերից մեկին"

Էս ինչ լավ է ասել Բիչերը :hands:

Մտահոգ
12.04.2008, 15:14
քանի որ երբեմն բողոքում են որ Չարենցը շատ է շնորհավորում այս թեմայի տակ, կամ Չարենցի անունը շատ ենք տալիս, ուրեմն ՍՍ-ին շնորհավորում է ներքեվի նկարի տղան, մի զարմացեք սա հոգեկան հիվանդ կամ ձեր մտացածներից չէ, գիտեք ով է՞, չեք հավատա որ ասեմ, ուրեմն այս հերթական շնորհավորողը պատիվ ունի լինելու ՀՀ ներկայացուցիչը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում, այսինքն Եվրոպական այս կառույցում ՀՀ փաստաբանական խմբի ղեկավարը... այսինքն Հայաստանից գնացած գործերը ինքն է "տոռմուզ անում", պատկերացրեցիք ովքեր են ներկայացնում ավանդապաշտ ու պարկեշտ Հայաստանը, հիմա սրա ռեխին նայող եվրոպացուն բացատրի որ մենք 13րդ դարում " դատաստանագիրք" ենք ունեցել, որ առաջին քրիստոնեա ազգն ենք եղել ու դեռ եղում ենք.... Արա Շահզադեյան - ՀՀ ներկայացուցիչը եվրոպական դատարանում... իսկ այս նկարները արվել են Ուկրանիայի նախագահի պատվին տրված միջոցառման ժամանակ, որտեղ որպես ՀՀ ներկայացուցիչ հրավիրվել է այս երիտասարդը...

ՀԳ, սրանք ունեն 2 տարվա վաղեմություն, հիմա չգիտեմ արդյոք էլի նույն տիպն է այդ պաշտոնում թե ոչ, ու խնդրում եմ երիտասարդի կուլ գնացած աչքերը չվերագրել նրա ընդունած շատ ԴՈԶԱՅԻՆ ու սխալ հետեվություններ չանել, ես ոչ ոքի վիրավորելու մտադրություն չեմ ունեցել

Մտահոգ
12.04.2008, 16:09
Տիգրան Թորոսյանի (սփխեչի ուլիկի) մասին Չարենցն ասաց

Իր խրոխտ դեմքին համառակ, հակառակ առնական տեսքին՝
Երգում էր կերկերուն ձայնով նա քաղցրիկ, լորձունքոտ երգեր,-
Մենք լսում էինք զարմացած, նայելով առնական կրծքին,
Երբ տեսանք, որ ՆՍՏՈՒԿԸ նրա բարձրանում ու իջնում է ներքեվ:

ԷԼԻ ՉԱՐԵՆՑ

Եվ ինչ՞ն է տեսել՝ տգիտությունից
Եվ ստոր, փոքրիկ շահերի համար
Իրար դեմ մղվող պայքարից բացի...
Վերեվում՝ գործին անծանոթ մարդիկ,
Եսասեր, իրար ոտքի տակ փորող,
Անդեմ, ինքնագոհ եվ սրտկամիտ:

Մտահոգ
12.04.2008, 16:34
Ոչ մի գուսան երբեք իր երգերում հնչեղ
Չի կարդա նզովք անգամ ձեզ,-
Դուք, որ միայն ոգու խեղճություն եք ցանել
Եվ գալիքում- տխուր մոռացություն հնձել...
ՉԱՐԵՆՑ

մարգարե է Չարենցը

Ոչ մի ձագ, ոչ մի ձագ ձվի կեղեվից
Չի բաժանվում ողբով:
Ողբով չի բաժանվում արյունը վարակից:
Այլ- Պայքարով միայն:
Այդպես էլ քանակն է ահա փոխվում որակի,
Այդպես էլ երգն է դառնում կարմիր բողբոջ:

Գալաթեա
12.04.2008, 16:42

mtahog, լավնա չէ Չարենցը?

keyboard
12.04.2008, 16:46
mtahog, լավնա չէ Չարենցը?
Հլը շուտ զրուցարան:angry

Zangezur
12.04.2008, 17:33
Սերժ Սարգսյանի նկատմամբ արդեն խղճահարություն եմ զգում:(:
Բա Լեւոնը չի ամաչում Սերժիկին էս ինչ օրնա գցել, բա մեղկ չի (կատակ)::P

Աբելյան
12.04.2008, 18:12
Բա հետո ասում էիր սենց ընենց, իմաստ-միմաստ ՞՞՞ :)
ես տենց բան մարտի մեկի մասին չեմ ասել

Մելիք
12.04.2008, 18:26
Կարելի՞ա, ես էլ մասնակցեմ ձեր չարենցերգությանը:

Մոլորյալների ողբն ուղված իրենց առաջնորդին.

Հրդեհի աստված, հրդեհ ու կրակ,
Օ, Լևոն արի: - Տեսնում եմ ահա,
Որ ծիծաղում ու քրքջում են նրանք
Արնաքամ ընկած դիակիդ վրա:
Թե մի՞ֆ էիր դու ... Եկան երգեցին
Մի հին իրիկուն գուսանները ծեր,
Որ հզո՜ր ես դու, հրոտ, հրածի՜ն,
Որ դո՜ւ կբերես փրկությունը մեր:
Եվ հավատացինք, հարբած ու գինով,
Որ դու կաս՝ հզոր, մարմնացում Ուժի՛ -
Իսկ նրանք եկան՝ արյունով, հրով
Մեր երկիրը հին դարձրին փոշի ...
Եվ երբ քարշ տվին դիակդ արնաքամ,
Որ նետեն քաղցած ոհմակներին կեր -
Մեր կյանքի հիմներն անդունդը ընկան
Եվ արնոտ միգում ճարճատում են դեռ ...

Աբելյան
12.04.2008, 18:30

բա ես էլ գիտեի հակալևոնական ես :)

Մելիք
12.04.2008, 18:35
բա ես էլ գիտեի հակալևոնական ես :)

Մի հատ էլ կարդա:)

Աբելյան
12.04.2008, 18:45
էս էլ Մ. Նալբանդյանը ասել ա մարտի մեկին, տրոլեյբուսի վրա կայնած.

"Ազատությու՜ն"-գոչեցի,
Թող որոտան իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր կրակ,
Թող դավ դնե թշնամին:
Ես մինչև մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար. "ազատություն":

հիմա ինքը չկա, փոխարենը Նալբանդյանի վրա իրա արձանը կա, որպես ազատության մեծ մարտիկ

Լեո
12.04.2008, 18:49
Տեսնես էսքան ժամանակ էս թեմայում ինչ-որ մեկը իրոք սրտանց շնորհավորած կա՞:think

Հ.Գ. Ես շնորհավորողների ցուցակում չեմ:)

Աբելյան
12.04.2008, 18:52
ով գիտի Սերժին ընտրածներն էլ չեն շնորհավորել

թեման հարամ արին լևոնականները ;)

Մտահոգ
12.04.2008, 19:03
Կարելի՞ա, ես էլ մասնակցեմ ձեր չարենցերգությանը:

Մոլորյալների ողբն ուղված իրենց առաջնորդին.

Հրդեհի աստված, հրդեհ ու կրակ,
Օ, Լևոն արի: - Տեսնում եմ ահա,
Որ ծիծաղում ու քրքջում են նրանք
Արնաքամ ընկած դիակիդ վրա:
Թե մի՞ֆ էիր դու ... Եկան երգեցին
Մի հին իրիկուն գուսանները ծեր,
Որ հզո՜ր ես դու, հրոտ, հրածի՜ն,
Որ դո՜ւ կբերես փրկությունը մեր:
Եվ հավատացինք, հարբած ու գինով,
Որ դու կաս՝ հզոր, մարմնացում Ուժի՛ -
Իսկ նրանք եկան՝ արյունով, հրով
Մեր երկիրը հին դարձրին փոշի ...
Եվ երբ քարշ տվին դիակդ արնաքամ,
Որ նետեն քաղցած ոհմակներին կեր -
Մեր կյանքի հիմներն անդունդը ընկան
Եվ արնոտ միգում ճարճատում են դեռ ...

Հիմա ամեն ինչ անիմաստ է,
Իզուր այդպես դու շիկնեցիր.
Ինչիդ՞ է կյանքը, իր իմաստը,
Հիմա ամեն ինչ անիմաստ է,
Թողել ենք նավը, ղեկը, լաստը,
Իսկ ծովը մութ է ու անծիր,-
Հիմա ամեն ինչ անիմաստ է,
Իզուր այդպես դու շիկնեցիր....

Չարենց

Մտահոգ
12.04.2008, 20:21
" մենք էլ, ահա, մեր ողբերգության կամա-ակամա մասնակիցն ենք, ներսում ամեն մեկս իր փայը ժրաջանորեն կրծում է եվ ամբողջը չի տեսնում-գլուխը կախ իր համար մենակ, կուսակցություններով, թայֆաներով, մաֆիաներով... վաստակի, զոհի, արյան առեվտրով, զուտ զորբայությամբ, իրարու բերանից հաց խլելով, իրարու ծնող լացացնելով... միջուկի մեր կրծոցին ենք եվ ամբողջը չենք տեսնում, ամբողջը տեսնելու համար քո իտալացու նման պիտի դրսեցի լինեինք:"
ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ի տարբերություն հարգարժան Մելիքի ինձ իրավունք չեմ վերապահում սրբագրել Չարենցին, այնպես որ Չարենցի քառատողը գրում եմ ինչպես որ է, քանի որ կարդացողներին համարում եմ բավականաչափ ուսյալ մարդիկ որպիսի հասկանան թե ում նկատի ունի Չարենցը

ՄԵԶ ԱՍԻՆ ՆՐԱՆՔ, ՈՐ ԿՅԱՆՔ ՄԻ ՎՍԵՄ
ԿԵՐՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՆԱԽ
ՁԵՐ ԴԵՄ ՄԱՀԱՑՈՒ ՊԱՅՔԱՐ ՍԿՍԵԼ,
ՁԵԶԱՆԻՑ ԼԻՆԵԼ ԱՆԿԱԽ ՈՒ ՀԵՌՈՒ:

մի այլ քառատող էլի հասցեատիրոջ կարդացողները կգտնեն

ԻԶՈՒՐ Է ՍԻՐՏԸ ՔՈ ԳԱԶԱԶՈՒՄ
ԵՐԿՐԻ ՀԱՆԴԵՊ ՄԵՐ ՎԵՐԱԾՆՎՈՂ.
ՈՉ ՄԵՐ ԵՐԿԻՐՆ Է ՇՎԱՅՏ ՀՌՈՄ
ԵՎ ՈՉ ԷԼ ԻՆՔԴ- ՆՈՐ ՄԻ ՆԱԶՈՆ...

Fedayi
12.04.2008, 20:34
Տեսնես էսքան ժամանակ էս թեմայում ինչ-որ մեկը իրոք սրտանց շնորհավորած կա՞:think

Հ.Գ. Ես շնորհավորողների ցուցակում չեմ:)

Հա, ես եմ /տե'ս նախորդ գրառումները/:

Մտահոգ
12.04.2008, 21:03
«կորչեն ձիերը, կեցցենք մենք, ուռռա,
ՓԱՌՔ, ՓԱՌՔ ԻՇԱԶՈՒՆ ՄԵՐ ԹԱԳԱՎՈՐԻՆ«:
Հայրենասերը այսպես ԲԱՐԲԱՌԵՑ,
Էշերը նրան ծափահարեցին,
Ճառը բոլորին ԱԶԳԱՍԵՐ դարձրեց,
Ու ՍՄԲԱԿՆԵՐՈՎ հողը դոփեցին...
ՉԱՐԵՆՑ

Fedayi
12.04.2008, 21:09
Մարդ կա ընկել ա ինքն իր հետևից:

Ոմն մտածող...

Մտահոգ
12.04.2008, 21:16
Մարդ կա ընկել ա ինքն իր հետևից:

Ոմն մտածող...

իսկ մի այլ մտացող՝ Է. Բաուրենֆելդ անվանյալ, ասել է "Մեծ մարդը գնում է ժամանակի առջեվից, խելացին ամբողջ ճանապարհին գնում է նրա կողքից, խորամանկն աշխատում է զգալիորեն օգտվել նրանցից, հիմարը կանգնում է նրա ճանապարհին"

իսկ այդ նույն ճանապարհի մասին է ասել Չարենցը առանց հետեվից ընկնելու, ուղղակի վերցրել ու ասել է

Այդ ճանապարհն է, որ չնչին արքաների
Եվ բոլոր տերերի ոչնչության ընդդեմ-
Դարձել է ոգին մեր-այնքան բերրի,
Ամեն ՃՈՐՏՈՒԹՅԱՆ ԱՆԸՆՏԵԼ:

Fedayi
12.04.2008, 21:22
Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ փլավ մի ուտի:

Հայկական ժողովրդական զրույց

Մտահոգ
12.04.2008, 21:27
Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ փլավ մի ուտի:

Հայկական ժողովրդական զրույց

Շատ տեղին էր գրառումդ:ok

"Սարը սարին չի հանդիպի բայց ինչքան լեզու գիտես այնքան մարդ ես"

Հայկական ժողովրդական զրույցՆԵՐ(թե ասացվածքներ):ok

nothing personal

Fedayi
12.04.2008, 21:32
Հայկական ժողովրդական զրույցՆԵՐ(թե ասացվածքներ):ok

nothing personal

Չէ, առանց լեզվաբանական/բանասիրական նրբությունների, լավ էլ հայկական, ջիգյարով, ինչպես լոռեցին կասեր, ԶՐԻՑ;)

Մտահոգ
12.04.2008, 21:35
Չէ, առանց լեզվաբանական նրբությունների, լավ էլ հայկական, ջիգյարով, ինչպես լոռեցին կասեր, ԶՐԻՑ;)

Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ փլավ մի ուտի:

Հայկական ժողովրդական ԶՐԻՑ, քու ասած լինի կռիվ չլինի տեսանկյունից

Fedayi
12.04.2008, 21:41
Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ փլավ մի ուտի:

Հայկական ժողովրդական ԶՐԻՑ, քու ասած լինի կռիվ չլինի տեսանկյունից

Ահա, համաձայն եմ, по рукам!!!

Մելիք
12.04.2008, 23:56
այնպես որ Չարենցի քառատողը գրում եմ ինչպես որ է, քանի որ կարդացողներին համարում եմ բավականաչափ ուսյալ մարդիկ որպիսի հասկանան թե ում նկատի ունի Չարենցը
Հուսով եմ` նախքան այս գրառումդ անելը, մյուս գրառումներդ անելիս ընթերցողներիդ թերուս չէիր համարում, կարծելով, թե նրանք չեն հասկանա ում նկատի ունեին Չարենցը, Բիչերը կամ այլոք.

Տիգրան Թորոսյանի (սփխեչի ուլիկի) մասին Չարենցն ասաց

իսկ կոալիցիոն կառավարության մասին Չարենցն ասել է

Արտուռիկ բաղդասարյանի մասին Բիչերը ասել է

Մեկ էլ հուսով եմ, ինձ ուղղված գրառումդ կծելու ցանկություն չէր, այլ միանգամայն ինքնաբերաբար ստացվող դեմագոգիա:

Ինչևէ, էլի Չարենցի բառերով մեկնւմ եմ ձեռքս:)

- Ես՝ եղբայրորեն ու մտերմաբար՝
Ողջունում եմ ձեզ անցած խավարի
Իմաստուն, տխուր ժպիտով բարի ...

Մելիք
13.04.2008, 00:18
Մեկ էլ որոշ գնացած-հետ եկածների մասին Չարենց ասել է.

Նորից՝ անմար կարոտով գգվանքների ու հրի՝
Դու եկել ես տեսնելու քաղաքները Նաիրի:
Անհրապույր ու կանաչ քո աչքերը մեռելի
Ցանկությունով հրահրած՝ անհագ վառվել են էլի…

Ծով
13.04.2008, 00:22
Առաջարկում եմ մի հատ թեմա բացել . << Չարենցը մեր օրերում>> ու ծավալել չարենցյան երկխոսություններ...:)

Մելիք
13.04.2008, 00:26
Հա, էս շատ լավ թեմայա, որ կօգնի մեր շատ ջահելնեին, որոնք կարծում են, թե Չարենցը մենակ "Ես իմ անուշ Հայաստանի…"-ն ա, իսկապես ճանաչել Չարենցին:
Էս գրառումները կարելի էր տեղափոխել գրականության բաժին: Վերնագիրն էլ կարելիա դնել ոնց Ծովն ասեց կամ ասենք` "Չարենցի բառերով…":

Աբելյան
13.04.2008, 11:24
էս էլ կարծեմ Թումանյանն ա գրել իշխանությունների վերաբերյալ.

Տեսան շքեղ մեր ապագան, անընկճելի ազատ ոգին,
Հայրենիքի սիրո համար միշտ բարձրացած Թուր-Կեծակին...

որից հետո, մարտի մեկին

Եկա՜ն զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում։

օրեր անցան

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։

որից հետո Թումանյանը բոլոր տերությունների ղեկավարներին նամակներ գրեց.

Տեսե՞լ ես արդյոք այն բլուրները,
Ուր ճոխ ծաղկում է մշտական գարուն,
Ուր թալանում են մերոնք ու այլերը,
Ուր հոսում է միշտ արցունք ու արյուն։

Տեսե՞լ ես արդյոք այն այգիները,
Ուր իբրեւ գոհար խաղողն է հասնում,
Որից դատարկ են նըստում տերերը,
Որ միշտ ցեցերի գըրպանն է լըցնում։

Տեսե՞լ ես գյուղը հովտի մեջ մենակ
Ու շուրջը փըռված հին աղբակույտեր.
Տեսե՞լ ես ո՜նց են այնտեղ շարունակ
Կըռվում, կեղեքում քյոխվեն ու տերտեր։

Եվ դու տեսե՞լ ես նրա գազեթը,
Որ ազատ միտք է վաճառում հային.
Զգո՜ւյշ, բարեկամ, չըվիճես հետը,
Թե չէ՝ կըմատնի քեզ պոլիցիային...

Մտահոգ
13.04.2008, 15:31
Մեկ էլ հուսով եմ, ինձ ուղղված գրառումդ կծելու ցանկություն չէր, այլ միանգամայն ինքնաբերաբար ստացվող դեմագոգիա:

Ինչևէ, էլի Չարենցի բառերով մեկնւմ եմ ձեռքս:)

- Ես՝ եղբայրորեն ու մտերմաբար՝
Ողջունում եմ ձեզ անցած խավարի
Իմաստուն, տխուր ժպիտով բարի ...[/QUOTE]

դու իմ գրառման պատճառները նշել ես ընդամենը երկուսը ու ինձ այլընտրանք չես թողել, չգիտեմ սա քեզ կուրախացնի թե կտխրեցնի, բայց բացի կծելու ցանկությունից ու ՛ինքնաբերաբար ստացվող դեմագոգիայից՛ կա երորդ ու միակ ճիշտ պատճառը, ուղղակի արձանագրել եմ փաստը, որ Չարենցին սրբագրել ես, այսքան պարզ առանց տեղին ու անտեղին ցանկություններ ու հետին մտքերի, իհարկե վստահ լինելով որ սրբագրել ես ամենայն լավագույն մղումներով,
հարգանքներս

Kuk
13.04.2008, 18:52
Չեմ շնորհավորում:angry
հավքի քեզ Հայաստանից:angry

Arm-Real
14.04.2008, 13:28
Հարգարժան պարոն Սարգսյան, շնոհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ եւ մաղթում հաջողություններ այդ խրթին ու պատասխանատու աշխատանքում:

Աբելյան
20.04.2008, 09:34
ժողովուրդ, նկատել ե՞ք, մինչև էսօր Բուշը չի շնորհավորել

(ով գիտի Սարկոզին ու Պուտինն էլ չէին շնորհավորել)

Աբելյան
12.01.2009, 16:28
ժողովուրդ, էլի Չարենցն ա գրել:)

ՉԻ՛ ԸՆԹԱՆՈՒՄ ՍԱԿԱՅՆ ԵՐԲԵՔ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՊԻ ԵՏ,
Ի՛ՆՉ ՈՐ ԿՅԱՆՔՈՒՄ ՎԵՀ Է ՈՒ ԼԱՎ, ՄԵՐ ՄԵ՛Ջ Է ԱՐԴ ՈՒ ՄԵԶ ՀԵՏ.
ԳԱԶԱՆԱՅԻՆ ՈՀՄԱԿՆԵՐՈՎ ԻՆՉՔԱՆ ԷԼ ԳԱՆ` ՊԻՏԻ ԼՈԿ
ԱՐԱԳԱՑՆԵՆ ՄԱ՛ՀՆ ԻՐԵՆՑ ՍԵՎ ՈՒ ՉՔԱՆԱՆ ԱՌՀԱՎԵՏ:

Քամի
12.01.2009, 17:51
Երբեք մի անտեսեք փողոցում մուրացկանությամբ
զբաղվող լակոտներին։ Տվեք նրանց իրեց հասանելիքը՝ ամբողջ
ուԺով հարվածեք քիթ ու մռութներին... Հիշեք, որ վաղը նրանցից ոմանք
կարող են նախագահ դառնալ։ Կանխեք դա, հարվածեք այնպես, որ լեզուն
կուլ գնա ու խեղդվի :aggressive

Elmo
12.01.2009, 21:43
Էս թեման խի՞ ա արդնացել: Կարող ա՞ նոր նախագահ են նշանակել: