Դիտել ողջ տարբերակը : Նոր խաղ մրցույթ – Ակումբի տաղանդը: Սկսում ենք!
Առաջարկում եմ նոր խաղ-մրցույթ Ակումբի շրջանակներում: Մասնակցել կարող են բոլորը:
Մրցույթի իմաստը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր մասնակից ներկայացնում է իր ստեղծագործությունները (սահմանափակումներ չկան), իսկ ֆորումի բոլոր անդամները ընտրում են լավագույնին:
Մրցույթի կանոնները.
1. Մասնակիցները կարող են ներկայացնել միայն գրական ստեղծագործություններ – բանաստեղծություն, քառատող, պատմվածք, հումորային պատմություններ, պառոդիա: Ստեղծագործությունները պետք է լինեն միայն հայերեն: Կարևորն այն է, որ այն լինի ունիկալ և ցույց տա ձեր անհատականությունը և ստեղծագործական ջիղը: Ստեղծագործությունների բառերի քանակը չպետք է 1500-ը:
2. Գրանցումը կլինի բաց, սակայն խաղի կազմակերպիչները մասնակիցներին կտան մականուններ, որպեսզի մասնակիցի ինքնությունը մնա գաղտնի:
3. Մասնակիցները պատահական սկզբունքով կբաժանվեն երկու կամ երեք խմբի:
4. Մասնակիցները կտրվի 5 օր մրցույթային աշխատանքը ներկայացնելու համար: Մասնակիցները մրցույթային աշխատանքը PM-ով կուղարկեն խաղի կազմակերպիչներին, ովքեր էլ այն կտեղադրեն խաղի մրցույթային թեմայում:
5. Ոչ հարգելի պատճառներով աշխատանքը ժամանակին չներկայացնելու դեպքում, մասնակիցը դուրս կմնա հետագա պայքարից:
6. Հարգելի պատճառներով աշխատանքը ժամանակին չներկայացնելու դեպքում կազմակերպիչները կորոշեն, կշարունակի արդյոք մասնակիցը մրցույթում, թե դուրս կմնա հետագա պայքարից:
7. Աշխատանքը ներկայացնելուց հետո այն կդրվի քվեարկության: Քվեարկությունը կտևի 3 օր: Քվեարկությունը կլինի բաց` հարցման տեսքով: Քվեարկել կարող են Ակումբի բոլոր անդամները: Մասնակիցները իրավունք չունեն քվեարկել իրենց կամ իրենց խմբի մրցակիցների օգտին (այս ձայները պարզապես հաշվի չեն առնվի), սակայն իրավունք ունեն քվեարկել մյուս զույգերի մասնակիցների օգտին
8. Յուրաքանչյուր խմբի ամենաքիչ քվե ստացած մասնակիցը դուրս կմնա հետագա պայքարից, իսկ իսկ մնացած մասնակիցներից կկազմվեն նոր զույգեր պատահականության սկզբունքով:
9. Հավասար ձայների դեպքում քվեարկությունը կերկարաձգվի ևս մեկ օրով:
10. Վերջում կլինի միայն մեկ հաղթող!
11. Բոլոր ակումբցիներին խնդրում եմ լինել հնարավորինս չափ օբյեկտիվ և քվեարկել ոչ թե ընկեր բարեկամ սկզբունքով, այլ տաղանդի առկայության սկզբունքով
Շարունակվում է մրցույթի մասնակիցների հերթագրումը: Հերթագրումը կավարտվի ապրիլի 14-ին:
Եթե ունեք առաջարկներ, դիտողություններ և նկատողություններ, խնդրում եմ դրանք անպայման ներկայացնել այս թեմայում: Բոլոր առաջարկությունները կքննարկվեն կազմակերպիչների կողմից:
Հ.Գ. Խաղը կվարեն Երկնային-ը և Werewulf-ը
Գրանցված մասնակիցները.
Galatea
Hripsimee
Արամ
Surpr!Se
Apsara
Եթե այլևս չեք ցանկանում մասնակցել, գրեք թեմայում և ձեր անունը կհեռացնեմ մասնակիցների ցանկից:
Ունենք ևս մեկ մասնակից - Leo_de_Gran :)
Մասնակիցների թիվը ավելանում են: :hands Ունենք եվս մի մասնակից, որի ինքնությունը գաղտնի կմնա մինչև մրցույթի ավարտը: Նրան կանվանենք "Խորհրդավոր մասնակից"
Galatea
Hripsimee
Արամ
Surpr!Se
Apsara
Leo_de_Gran
Խորհրդավոր մասնակից
Ունենք ևս մեկ մասնակից!!!!
Մեզ միացավ Rainbow-ն!
Galatea
Hripsimee
Արամ
Surpr!Se
Apsara
Leo_de_Gran
Rainbow
Խորհրդավոր մասնակից
Մեզ միացավ ևս մեկ մասնակից - ivy :)
Galatea
Hripsimee
Արամ
Surpr!Se
Apsara
Leo_de_Gran
Rainbow
ivy
Խորհրդավոր մասնակից
Մասնակիցների թիվը ավելանում են: :hands Ունենք եվս մի մասնակից, որի ինքնությունը գաղտնի կմնա մինչև մրցույթի ավարտը: Նրան կանվանենք "Խորհրդավոր մասնակից"
Galatea
Hripsimee
Արամ
Surpr!Se
Apsara
Leo_de_Gran
Խորհրդավոր մասնակից
դաղալ եք խաղում, այդ ինչու մենք այդպես բացեիբաց հայտարարվում ենք, իսկ ինչ-որ մեկը խորհրդավոր է դառնում, նորից սկսվեց առանձնացումները:angryկամ Ալիզեն է կամ Բյուրը, իրենց ոճով է
Yellow Raven
10.04.2008, 21:55
Կարծում եմ Խորհրդավոր մասնակիցը հենց կազմակերպիչներից մեկն է՝ Երկնային-ը կամ Werewulf-ը:
Երկնային
10.04.2008, 21:58
Կարծում եմ Խորհրդավոր մասնակիցը հենց կազմակերպիչներից մեկն է՝ Երկնային-ը կամ Werewulf-ը:
Կազմակերպիչները մրցույթին չեն մասնակցում… ;)
Կազմակերպիչները մրցույթին չեն մասնակցում… ;)
Ինչ կապ ունի ովա, Արուսիկ, թեկուզ մասնակցեն, ինչ է մեզղանից լավ մարդ է, կարող է շատ լավ ստեղծագործող է կամ հակառակը շատ վատ ստեղծագործող, բայց սա շահերի չարաշահում է և արդարացի չէ
Երկնային
10.04.2008, 22:11
Ինչ կապ ունի ովա, Արուսիկ, թեկուզ մասնակցեն, ինչ է մեզղանից լավ մարդ է, կարող է շատ լավ ստեղծագործող է կամ հակառակը շատ վատ ստեղծագործող, բայց սա շահերի չարաշահում է և արդարացի չէ
Վարդ ջան, կմտածենք քո ասածի վերաբերյալ… :)
ուղղակի էստեղ այդքան էլ էական չի` կնշվի մասնակցի անունը, թե չէ, որովհետև բոլոր մասնակիցներն էլ ունենալու են կեղծանուններ` այսինքն ոչ ոք նրանց չի ճանաչելու… էդ առումով բոլորդ էլ լինելու եք Խորհրդավոր մասնակիցներ… ;)
Hripsimee
10.04.2008, 22:13
Արդեն 9 մասնակից!!!:)
Վարդ ջան, կմտածենք քո ասածի վերաբերյալ… :)
ուղղակի էստեղ այդքան էլ էական չի` կնշվի մասնակցի անունը, թե չէ, որովհետև բոլոր մասնակիցներն էլ ունենալու են կեղծանուններ` այսինքն ոչ ոք նրանց չի ճանաչելու… էդ առումով բոլորդ էլ լինելու եք Խորհրդավոր մասնակիցներ… ;)
ԷԷ Արուսիկ, ինչ կապ ունի մենք դառնալու ենք խորհրդավոր, թե չէ, կարևորը ճանաչել հակառակորդին, վերջապես մրցույթա, ես էլ հայտնի եմ խորհրդավորին, իսկ նա ինձ ոչ, մնացած բոլոր անդամների թե գրվածքները, թե հնարավորությունները գիտենք, գնահատում ենք նրանց ըստ արժանվույն, իսկ նա, ինչ ասեմ, նորից խտրականությունա, եթե նա չբացահայտվի կամ չհանվի խաղից, ես չեմ մասնակցի, շատ բան չեք կորցնի մեկ մասնակից՝ ինձ հեռացնելով:
impression
10.04.2008, 22:20
Խորհրդավորը ես եմ, պրծա՞նք...
չեն թողնում մարդ մի բան անի, էս ինչ ա...
Նպատակ ուներ էդ անտերը, հենց նենց չէր, հավեսս էլ փախավ, Հայկ ջան, հանի ինձ ցանկից, խնդրում եմ
Խորհրդավորը ես եմ, պրծա՞նք...
չեն թողնում մարդ մի բան անի, էս ինչ ա...
Նպատակ ուներ էդ անտերը, հենց նենց չէր, հավեսս էլ փախավ, Հայկ ջան, հանի ինձ ցանկից, խնդրում եմ
:thinkմտքովս դու էլ անցար Լիլ, բայց չգիտեի, որ թիթիզ բաներ ես սիրում, ինչևէ, այսպես ավելի ազնիվ է
impression
10.04.2008, 22:41
Էդ թիթիզ բանը բավականին լուրջ նպատակ ուներ, եթե հետաքրքրի, կարող եմ բացատրել, բայց ոչ էստեղ, ավելորդ հավակնոտ չթվալու համար: Դե իսկ մասնակիցներին հաճելի ժամանց ու մտավոր լարում եմ մաղթում, թող հետաքրքիր անցնի խաղը, ես հաճույքով կհետևեմ ընթացքին :)
*e}|{uka*
10.04.2008, 22:46
Եթե ազնվության մասին խոսք գնաց , ավելի ազնիվ կլիներ ,եթե յուրաքանչյուր ստեղծագործողի ինքնություննել գաղտնի մնար մինչև քվեարկության ավարտը
Որ ստեղծագործողությունների հետ մեկտեղ չգնահատվեին տվյալ մարդու արժանիքները ու բարեկամական հարաբերությունները :Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է:
Ես չեմ մասնակցելու, բայց մեծ հաճույքով կհետևեմ խաղին: ;)
Իմպրեսիոն մնաաա... մի գնաաա :oy

Միանում եմ *e}|{uka*-ի խնդրանքին մնալու համար, Լիլ, դու բավականին լուրջ և ուժեղ հակառակորդ ես, մրցույթն ավելի հետաքրքիր կանցնի, այսպես թե այնպես թե որն է լինելու քո ստեղծագործությունը ոչ ոք չի իմանա մինչ մրցույթի ավարտը:),
impression
10.04.2008, 22:51
Յոժ ջան, անունդ չեմ հիշում, կներես. դու լավ էլ մեկնաբանեցիր ինկոգնիտո մնալու իմ ցանկությունը, բայց դե հիմա, մարդիկ ուզում են սենց անեն, թող սենց անեն, ես էլ չեմ գնում, ու՞ր եմ գնում, ստեղ եմ, մենակ խաղին չեմ մասնակցում էլի ;)
Ավելացվել է 4 րոպե անց

Կարծու՞մ ես :think
Իսկ ինձ թվում է՝ միանգամից կիմանան... դրա համար էլ ուզում էի անանուն գրանցվել, բայց դե չստացվեց, մեկնաբանվեց որպես դաղալություն, իսկ ես դաղալ խաղացողներից չեմ:
Ինչ վերաբերվում է լուրջ հակառակորդ լինելուն (խաղի մեջ, բնակաբար), կարծում եմ ահավոր չափազանցնում եք, ու դա նորից կապված է իմպրեսիոն (թող մեծամիտ չհնչի) բրենդի հետ:

Լիլ, որ ուշադիր կարդաս խաղի կանոնները կարծեմ այնտեղ կա ինկոգնիտոի գաղափարը, միայն խաղի գրանցման ավարտից հետո կստանանք մեր կեղծանունները
ուշացա:(
չէ քո մականունի հետ կապ չունի իմ մեկնաբանությունը, ես քո գիրքը վերջերս եմ կարդացել:oy
impression
10.04.2008, 23:01
Ինչևէ, զինվեք թարմ մտքերով, չծամծմված գաղափարներով, առողջ հումորով, սիրուն մեկնաբանություններով, հետաքրքիր համեմատություններով, և համոզված եմ, որ հաղթանակին հասնելը դժվար չի լինի ;)
:cry
Վարդուհի ջան, ճիշտն ասած Լիլիթի ինքնության խորհրդավորությունը ուրիշ նպատակ ուներ, որը ոչ մի ազդեցություն չէր կարող ունենալ մրցույթի վրա:
Լիլիթ ջան, որ շաաատ խնդրեմ կվերադառնաս? Խնդրում եմ: :oy
impression
11.04.2008, 08:12
Հայկ ջան,ես ինձ չեմ "թանկացնում", ոչ էլ նեղացած եմ կամ չգիտեմ ինչ, ուղղակի ինձ համար էս խաղն անիմաստ դարձավ ու եթե երեկ հավեսով մտածում էի գրելիքիս մասին ուզում էի մի ինքնատիպ բան անել, ապա այժմ դրա ոչ ցանկությունը մնաց, ոչ էլ իմաստը: Ես ուղղակի կհետևեմ խաղին ;)

Լիլ եթե դու մասնակցես եսել եմ մասնակցելու, որոշել եմ քո ոճով ինչ որ բան թխեմ:)), դրա համար քո մասնակցությունը պարտադիրա:)
Ցավով պետք է նշեմ, որ Խորհրդավոր մասնակիցը, նույն ինքը Impression-ը չի մասնակցի մրցույթին: Բայց պետք չէ տխրել, որովհետև Impression-ը խոստացավ հատուկ այս մրցույթի համար գրված և դեռ գրվելիք ստեղծագործությունները տեղադրել ֆորումում մրցույթի ավարտից հետո:
Բացի դրանից ունեմ շատ լավ նորություն, արդեն կան 4-5 պոտենցիալ մասնակիցներ, միայն սպասում եմ իրենց վերջնական համաձայնությանը:
Հետաքրքիր է լինելու: ;)
Galatea
Hripsimee
Արամ
Surpr!Se
Apsara
Leo_de_Gran
Rainbow
ivy
Լավ… դե ջոկիք:
Ավելացվել է 1 րոպե անց
Մենակ խմբերի իմաստը չհասկացա:
Varduhi-ն նույնպես ցանկություն հայտնեց մասնակցելու մրցույթին :hands
Սպասում եմ Վահիկի, Արամի և PoeT-ի :D (կներեք, չդիմացա) վերջնական պատասխաններին :)
Galatea
Hripsimee
Surpr!Se
Apsara
Leo_de_Gran
Rainbow
ivy
Varduhi
Լավ… դե ջոկիք:
Փաստորեն չջոկիք :D Մասնակցում եմ :P
Մենակ խմբերի իմաստը չհասկացա:
Հա, մի հատ էլ հարցնեմ… ինձնից շատ չի գնա:
Փաստորեն չջոկիք :D Մասնակցում եմ :P
Հա, մի հատ էլ հարցնեմ… ինձնից շատ չի գնա:
Այ հիմա նոր ջոգի,թե ինչ ես ասում!!! :) Գրանցված ես :hands
Գրառումդ չէի տեսել: Խմբերի իմաստն այն է, որ խաղը շատ երկար չտևի: Հլը չգիտեմ, թե քանի խումբ կլինի, կախված է մասնակիցների վերջնական քանակից: Խմբերի քանակը երևի այնքան կլինի, որ խաղը մաքսիմում մեկուկես, պատռի տրաքի երկու ամիս տևի :)
1. Galatea
2. Hripsimee
3. Surpr!Se
4. Apsara
5. Leo_de_Gran
6. Rainbow
7. ivy
8. Varduhi
9. Guest
10. PoeT
Հ.Գ.
Ժողովուրդ, դուք թքեցիք :D PoeT-ն էլ է մասնակցում! Արդեն ունեմ իմ բացահայտ ֆավորիտը :D Վահե ջան, քեզ հաջողություն եմ մաղթում!
Եվս մեկ մասնակից! TKL-ը նույնպես կմասնակցի մրցույթին :hands
1. Galatea
2. Hripsimee
3. Surpr!Se
4. Apsara
5. Leo_de_Gran
6. Rainbow
7. ivy
8. Varduhi
9. Guest
10. PoeT
11. TKL
Ուլուանա
11.04.2008, 19:36
Խաղի պայմաններից մենակ մի բան չհասկացա. մասնակիցներին խմբերի բաժանելու իմաստը ո՞րն է... :o Կամ այն, որ դրա հետևանքով նույն խմբի մասնակիցներն իրավունք չեն ունենալու քվեարկել միմյանց օգտին։ Որ ի՞նչ։ :esim
Խնդրում եմ կազմակերպիչներին բացատրել խմբերի բաժանելու իմաստն ու նպատակը։
Yellow Raven
11.04.2008, 21:22
Ես ոնց հասկացա,խմբերի բաժանելու իմաստը այն է,որ մի քանի փուլից բաղկացած լինի մրցույթը:
Այսինքն օրինակ սկզբում կլինի քառորդ եզրափակիչ, հետոէկիսաեզրափակիչ, իսկ վերջում եզրափակիչ: Ամեն փուլից հետո որոշ մասնակիցներ կլքեն մրցույթը:
Խաղի պայմաններից մենակ մի բան չհասկացա. մասնակիցներին խմբերի բաժանելու իմաստը ո՞րն է... :o Կամ այն, որ դրա հետևանքով նույն խմբի մասնակիցներն իրավունք չեն ունենալու քվեարկել միմյանց օգտին։ Որ ի՞նչ։ :esim
Խնդրում եմ կազմակերպիչներին բացատրել խմբերի բաժանելու իմաստն ու նպատակը։
Ես ոնց հասկացա, խմբերի բաժանելու իմաստը այն է,որ մի քանի փուլից բաղկացած լինի մրցույթը:
Այսինքն օրինակ սկզբում կլինի քառորդ եզրափակիչ, հետոէկիսաեզրափակիչ, իսկ վերջում եզրափակիչ: Ամեն փուլից հետո որոշ մասնակիցներ կլքեն մրցույթը:
Վահիկը որոշ չափով պատասխանեց հարցին: Արդեն ունենք 12 մասնակից, եթե խմբերի չբաժանենք, խաղը կտևի ամենաքիչը 12 շաբաթ: Ես կասկածում եմ, որ բոլորի մոտ հետաքրքրություն կլինի 3 ամիս շարունակ հետևել խաղի ընթացքին, էլ չեմ ասում մասնակիցների մասին, ովքեր 3 ամիս շարունակ ստիպված կլինեն ամեն շաբաթ մի ստեղծագործություն գրել: Իսկ խմբերի բաժանելով խաղը ավելի արագ կընթանա ու հետաքրքրությունը խաղի նկատմամբ շուտ չի մարի :)
Հնարավոր է, որ վերջին մի քանի փուլերի ժամանակ մասնակիցներին այլևս խմբերի չբաժանենք :)
Քվեարկության մասին էլ ես ճիշտ նկատել:
Մասնակիցները իրավունք չունեն քվեարկել իրենց օգտին, սակայն իրավունք ունեն քվեարկել ցանկացած ուրիշ մասնակցի օգտին:
Նաև ունենք ևս մեկ մասնակից - Վահիկ :hands
1. Galatea
2. Hripsimee
3. Surpr!Se
4. Apsara
5. Leo_de_Gran
6. Rainbow
7. ivy
8. Varduhi
9. Guest
10. PoeT
11. TKL
12. Վահիկ
Ես ոնց հասկացա, խմբերի բաժանելու իմաստը այն է, որ մի քանի փուլից բաղկացած լինի մրցույթը:
Այսինքն օրինակ սկզբում կլինի քառորդ եզրափակիչ, հետո է կիսաեզրափակիչ, իսկ վերջում եզրափակիչ: Ամեն փուլից հետո որոշ մասնակիցներ կլքեն մրցույթը:
Ես էլ ոնց հասկանում եմ, ամեն հաջորդ փուլի մասնակիցները որոշվելու են 2 խաղերի արդյունքներով, այսինք` ամեն մի մասնակից յուրաքանչհուր փուլում հանդիպելու է իր մարցակցի հետ 2 անգամ` սեփական դաշտում և մրցակցի դաշտում, իսկ եզրափակիչը կայանալու է չեզոք դաշտում:)
Հ.Գ. :pardon
12 թիվը շատ եմ սիրում, դրա համար գրանցումը փակված է: :)
Սկսում ենք! :hands
Yellow Raven
14.04.2008, 15:51
Արդեն 5 օրը գնաց՞
Վահիկ, PM եմ ուղարկում, կկարդաս ;)
Yellow Raven
14.04.2008, 16:01
Եղավ...
impression
14.04.2008, 16:27
Հաջողություն ձեզ, երեխեք ջան :)
Ըստ վիճակահանության մասնակիցները առաջին փուլի համար բաժանվել են հետևյալ խմբերի.
Ա Խումբ
Սիլվա Սանդ
Հանս Քրիստիան Ռեմարկ
Հովհաննես Հայնե
Ֆյոդոր Կոելյո
Միգել Շեքսպիր
Դանթե Հյուգո
Բ Խումբ
Ժորժ Կապուտիկյան
Էրիխ Մարիա Անդերսեն
Վիլյամ Սերվանտես
Պաուլո Դոստոեվսկի
Վիկտոր Ալիգիերի
Հայնրիխ Թումանյան
Հեղինակը բացահայտվում է միայն խաղից դուրց մնալու ժամանա՞կ, թե՞ այդ ժամանակ էլ չի բացահայտվում…
Հեղինակը բացահայտվում է միայն խաղից դուրց մնալու ժամանա՞կ, թե՞ այդ ժամանակ էլ չի բացահայտվում…
Սրա մասին երբեք չեմ մտածել :oy
Լավ, թող մասնակցի ցանկությամբ լինի, եթե ուզում է մինչև վերջ գաղտնի մնալ, խաղի ավարտից հետո նոր կբացահայտենք :)
Սրա մասին երբեք չեմ մտածել :oy
Լավ, թող մասնակցի ցանկությամբ լինի, եթե ուզում է մինչև վերջ գաղտնի մնալ, խաղի ավարտից հետո նոր կբացահայտենք :)
Եթե դուրս գալուն պես բացահայտեցիք, մյուսների ինքնությունը պարզելը կհեշտանա ;)
Ավելի լավ է, թողեք խաղի վերջին:
Եթե դուրս գալուն պես բացահայտեցիք, մյուսների ինքնությունը պարզելը կհեշտանա ;)
Ուրեմն բոլորի ինքնությունը գաղտնի կմնա մինչև խաղի ավարտը :)
Yellow Raven
14.04.2008, 17:06
Կարծում եմ,ավելի ճիշտ կլինի,դուրս մնալուց հետո արդեն հայտարարեն,թե ով է դուրս մնացողը,որ հետո քվեարկողները իմանան,թե ով է մնացել ասպարեզում:
Չնայած,երևի ճիշտ եք ասում, ավելի ճիշտա գաղտնի պահելը,վերջում նոր կգրեք ով ովա:

Իմաստ չունի իմանալը, թող գնահատեն հենց ստեղծագործությունը:
Hripsimee
15.04.2008, 12:27
Իմ կարծիքով մրցութային թեմայում Հայնիխ Թումանյանի ու Միգել Շեքսպիրի կողմից գրված երկու բանաստեղծություններն էլ գեղեցիկ են:)
impression
15.04.2008, 12:43
Իսկ ո՞րտեղ են դրված այդ բանաստեղծությունները:
Իրոք ինչ որ խառն ա… բայց զուտ բանաստեղծությունների համար առանջին թեմայա բացված այս նույն բաժնում:
Իսկ ո՞րտեղ են դրված այդ բանաստեղծությունները:
Այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=23969)
impression
15.04.2008, 14:14
նայեցի, շնորհակալություն :)
ես էլ նայեցի, հմմմ, սկսում եմ փոշմանել:think
Yellow Raven
16.04.2008, 15:05
Էս փաստորեն սաղ մասնակիցները պրոֆեսիոնալներ են,շատ լավ ստեղծագործություններ կան: http://www.akumb.am/images/smilies/smile_083.gif
Աչքիս կրվաhttp://www.akumb.am/images/smilies/lol.gif
Էս փաստորեն սաղ մասնակիցները պրոֆեսիոնալներ են, շատ լավ ստեղծագործություններ կան:IMG]http://www.akumb.am/images/smilies/smile_083.gif[/IMG]
Աչքիս կրվաhttp://www.akumb.am/images/smilies/lol.gif
:)
Այ էս մեկը (http://www.akumb.am/showpost.php?p=763913&postcount=7) դուրս շատ եկավ: ;)
Yellow Raven
18.04.2008, 14:30
1-ին փուլից հետո ամեն խմբից քանի մասնակիցա դուրս մնալու?
1-ին փուլից հետո ամեն խմբից քանի մասնակիցա դուրս մնալու?
Ամեն խմբից մի մասնակից դուրս կմնա: Բայց հնարավոր է որ էլի մասնակիցներ դուրս մնան, որովհետև այսօր վերջին օրն է ու որոշ մարդիկ հլը ստեղծագործությունը չեն ուղարկել :)
Yellow Raven
18.04.2008, 19:55
Եթե մինչև էսօրվա վերջ չուղարկեն,ինձ թվումա ճիշտ կլինի`Բ խմբից 1 հոգի դուրս մնա,Ա խմբից`2 հոգի ու կլինեն 6 մասնակից:
Եթե մինչև էսօրվա վերջ չուղարկեն,ինձ թվումա ճիշտ կլինի`Բ խմբից 1 հոգի դուրս մնա,Ա խմբից`2 հոգի ու կլինեն 6 մասնակից:
Քանի որ առաջին փուլն է, մի փոքր բացառություն կանենք ու ևս մեկ օր կտանք մնացած երեք մասնակիցներին, որպեսզի ուղարկեն ստեղծագործությունները :)
Hripsimee
19.04.2008, 11:57
Ինձ շատ դուր եկավ Պաուլո Դոստոեվսկի-ի գրածը:Սպասում եմ մյուս ստեղծագործություններին::)
Քվեարկությունը սկսված է:
Դանթե Հյուգոն, Ժորժ Կապուտիկյանն ու Էրիխ Մարիա Անդերսենը դուրս են մնում մրցույթից ստեղծագործությունը ժամանակին չուղարկելու համար: Կներեք :oy
Քվեարկել կարող եք այս թեմաներում
Խումբ Ա (http://www.akumb.am/showthread.php?t=24445)
Խումբ Բ (http://www.akumb.am/showthread.php?t=24449)
Քվեարկությունը կփակվի չորս օրից:
Խնդրում եմ բոլորին ակտիվորեն մասնակցել քվեարկությանը :)
Yellow Raven
20.04.2008, 20:19
Էտքան էլ ակտիվորեն չեն քվեարկում դեռ:(
Hripsimee
21.04.2008, 13:19
Էտքան էլ ակտիվորեն չեն քվեարկում դեռ:(
Ցավոք ճիշտ ես:(
Ցավոք ճիշտ ես:(
Ինչ որ հնարավոր էր անել, արել եմ :)
Նաև նկատել եմ, որ մասնակիցներից շատերը դեռևս չեն քվեարկել :)
impression
21.04.2008, 14:44
Ժող, մասնավորապես Հայկ ու Երկնային, լավ pr ցհեք
Ավելացվել է 1 րոպե անց
Հայկ ու Երկնային ՋԱՆ, լավ PR արեք ձեր պրոեկտին, սենց չեղավ...
մյուս փուլերն էլ որ սենց քնած անցնեն, մասնակցողները հաստատ փոշմանելու են :)

Մեռա PR անելով, ոչ մեկը չի արձագանքում :( Բոլոր թեմաները "Կարևոր" դարձրի, հազար տեղ գրեցի, մնում ա մի հատ ֆլեշ բաններ սարքեմ, դնենք Ակումբի վերևում, որ բոլորը տեսնեն :D
Լավ, գնամ զրուցարանում հայտարաություն տամ! :)
Yellow Raven
21.04.2008, 15:06
Իսկ հիմա ամեն խմբից քանի մասնակիցա դուրս մնում?
Իսկ հիմա ամեն խմբից քանի մասնակիցա դուրս մնում?
Մեկ մասնակից :) Եթե երկու կամ ավելի մասնակից հավասար ձայներ հավաքեն, քվեարկությունը մեկ օրով կերկարացվի
Hripsimee
21.04.2008, 16:42
Ինչ որ հնարավոր էր անել, արել եմ :)
Նաև նկատել եմ, որ մասնակիցներից շատերը դեռևս չեն քվեարկել :)
Իհարկե արել ես,:)
մենք քեզնից շատ շնորհակալ ենք:
Հայկ ջան, ճիշտ կլինի մի հատ Չուկին փի էմ գրես, ակումբում վերևում մրցույթի բաննեռը տեղադրելու համար: Վերջիվերջո ակումբի հեղինակությունն է էսպիսի մրցույթներից բարձրանում: Իսկ եթե որոշեք, ճաշակով ֆլեշ բաննեռի հարցում կարող եմ օգնել :oy (մի քիչ մեծամտացել եմ էս վերջերս :( :D)

ըհմ, բայց ես ֆլեշ բանները ընդամենը կատակով եմ գրել, չեմ կարծում, որ էդքան էլ լավ միտք է.... Չնայած ով գիտե..... :oy
Yellow Raven
21.04.2008, 20:12
Կազմակերպիչները կարող են իրենց ստորագրության մեջ հղում դնել ու էտ էլ պակաս PR չի լինի:
Երկնային
24.04.2008, 00:35
Ուշադրություն :)
15 րոպեից կավարտվի քվեարկությունը երկու խմբերում էլ…
Ամեն խմբից ամենաքիչ ձայն հավաքող մասնակիցը կլքի խաղը…
Եթե դեռ չեք քվեարկել, շտապեք… ձեր ձայնը կարող է որոշիչ լինել… ;)
Երկնային
24.04.2008, 01:15
Քվեարկությունն ավարտվեց
Ա խմբից խաղը լքում է Միգել Շեքսպիրը
Բ խմբից խաղը լքում է Հայնրիխ Թումանյանը
Երկուսիդ էլ շնորհակալություն խաղին մասնակցելու համար… :)
Ուլուանա
24.04.2008, 01:46
Չհասկացա, ու՞ր անհետացան առաջին փուլի ստեղծագործությունների թեմաները... :o Հասկացանք, որ քվեարկությունն ավարտվել էր, բայց որ թեմաները մնային, ու՞մ էին խանգարելու... :think
Երկնային
24.04.2008, 01:51
Չհասկացա, ու՞ր անհետացան առաջին փուլի ստեղծագործությունների թեմաները... :o Հասկացանք, որ քվեարկությունն ավարտվել էր, բայց որ թեմաները մնային, ու՞մ էին խանգարելու... :think
Ան, ստեղծագործությունները չեն անհետացել… մրցույթային (http://www.akumb.am/showthread.php?t=23969) թեմայում են…
մենակ քվեարկության թեմաներն են կարևորությունից հանվել… :)
Շնորհակալություն ենք հայտնում Միգել Շեքսպիրից և Հայնրիխ Թումանյանից մրցույթին մասնակցելու համար: Մի տխրեք, վստահ եմ, որ ակումբցիները կշարունակեն հաճույքով ընթերցել ձեր ստեղծագործությունները! :)
Ուշադրություն!
Սկսվում է մրցույթային երկրորդ փուլը! Մասնակիցներն են
1. Հանս Քրիստիան Ռեմարկ
2. Հովհաննես Հայնե
3. Վիկտոր Ալիգիերի
4. Ֆյոդոր Կոելյո
5. Վիլյամ Սերվանտես
6. Սիլվա Սանդ
7. Պաուլո Դոստոեվսկի
Բոլոր մասնակիցներին խնդրում եմ ուղարկել մրցույթային ստեղծագործությունները մինչև ապրիլի 30-ը ներառյալ: Այս անգամ մասնակիցները խմբերի չեն բաժանվի, իսկ խաղը կլքի մեկ մասնակից:
Ես կատաղած եմ..... :angry
Կարելի է իմանալ, թե ինչու մասնակիցներից ոչ մեկը դեռ չի ուղարկել երկրորդ փուլի ստեղծագործությունները? :angry
Եթե հետաքրքրությունը կորել է, միանգամից ասեք, թեման փակենք ու հանգիստ շունչ քաշեմ....
Hripsimee
29.04.2008, 15:12

Կներես...
Անընդհատ հետաձգում էի,ասում էի հետո կուղարկեմ::oyԵս էլ ասում եմ մյուս մասնակիցների ստեղծագործությունները ուր են?
Հենց հիմա ուղարկում եմ իմը,հուսով եմ մնացած մասնակիցները կհետևեն իմ օրինակին:
Վերջնաժամկետը վաղն է, դեռ պետք չի զայրանալ: :)
Փաստորեն արձագանքներ եղան :) Էդ լավ նշան է....
Էրեխեք ջան, ես սրանից հետո ահավոր զբաղված եմ լինելու ու Ակումբին ցավոք շատ ժամանակ տրամադրել չեմ կարողանա: Դրա համար ինչքան պարտաճանաչ լինեք ու չուշացնեք, էդքան իմ համար հեշտ կլինի :)

Չէ մի վախեցի ՇԱՏ չենք ուշացնի, քիչ կուշացնենք;)
Համ էլ քեզ թվում է թե մուսաները ըստ զակազի են գալիս՞ կամ էլ պիտի արհեստական բաներ ստեղծենք, թե հնադարանից փորենք հանենք՞, ոչ:B
Firegirl777
30.04.2008, 12:06
իսկ ես արդեն ուշացել եմ :(
Ավարտվեց երկրորդ փուլը և ցավոք Վիկտոր Ալիգիերին դուրս մնաց հետագա պայքարից... Վիկտոր Ալիգիերիին հայտնում ենք շնորհակալություն խաղին մասնակցելու համար և մաղթում նորանոր ստեղծագործական հաջողություններ :)
Սկսվում է երրորդ փուլը: Մասնակիցներին խնդրում եմ ուղարկել ստեղծագործությունները մինչև մայիսի 13-ը:
Բացի դրանից խաղի կանոններում կան 2 փոփոխություններ:
1. Երրորդ փուլից հետո խաղը կլքեն ամենաքիչ ձայն հավաքած 2 մասնակիցներ:
2. Քանի որ շատերը արդեն գլխի են ընկնում, թե որ կեղծանվան տակ որ մասնակիցն է թաքնված, մասնակիցների ստեղծագործությունները (բացի այն մասնակիցներից, ովքեր շարունակելու են նախորդ փուլում ներկայացրած ստեղծագործությունը) կներկայացվեն նոր կեղծանուններով :)
Ու սրանից հետո բոլոր փուլերում մասնակիցների կեղծանունները կփոխվեն: :)
Yellow Raven
14.05.2008, 15:21
Ես կատաղած եմ..... :angry
Կարելի է իմանալ, թե ինչու մասնակիցներից ոչ մեկը դեռ չի ուղարկել երկրորդ փուլի ստեղծագործությունները? :angry
Եթե հետաքրքրությունը կորել է, միանգամից ասեք, թեման փակենք ու հանգիստ շունչ քաշեմ....
Բա հիմա մենք ինչ ասենք:think
Ամսի 13-ը արդեն անցելա:
Բա հիմա մենք ինչ ասենք:think
Ամսի 13-ը արդեն անցելա:
Կներեք, բայց ահավոր զբաղված էի....
Բայց ոչինչ, ես որոշ ժամանակով բացակայելու եմ Ակումբից ու իմ փոխարեն խաղը կշարունակի վարել Երկնայինը, այնպես որ սրանից հետո ամեն տեսակի հարցերով դիմեք Երկնայինին: Ստեղծագործությունները նույնպես ուղարկեք Երկնայինին :)
Ի դեպ երկու մասնակիցներ այս փուլի համար դեռևս չեն ուղարկել իրենց ստեղծագործությունները, դրա համար տալիս ենք ևս երկու օր, որպեսզի նրանք ուղարկեն ստեղծագործությունները, այլապես դուրս կմնան խաղից:
Նաև ունեմ ևս մի կարևոր հարց ու սպասում եմ ձեր կարծիքին: Բյուրակնը շատ վաղուց ցանկություն էր հայտնել մասնակցել մրցույթին, բայց Ակումբից բացակայելու պատճառով չէր կարողացել ժամանակին գրանցվել: Հիմա խնդրում եմ մրցույթի 9 մասնակիցներին հայտնել իրենց կարծիքը, կցանկանաք, որպեսզի Բյուրը հաջորդ փուլից մասնակցի մրցույթին, թե ոչ? Խնդրում եմ անպայման հայտնել ձեր կարծիքը, մեծամասնությունը կորոշի Բյուրակնի մասնակցության հարցը: :)

Այս փուլում վեց մասնակիցներ են, երկուսը դուրս են մնալու, այսինքն` հաջորդ փուլին կմանան չորս մասնակից` կեսից ավելի քիչ, քան սկզբում էին: Այսինքն` խաղն էլ արդեն կմոտենա իր վերջնական փուլերին: Չգիտեմ, թե որքանով է ճիշտ այդ ժամանակ նոր մասնակից ներառել խաղի մեջ: Մի կողմից, գիտեմ, որ Բյուրակնը լավ է գրում, և կարելի է ենթադրել, որ անգամ եթե սկզբից մասնակցեր մրցույթին, կհասներ մինչև չորրորդ փուլը, բայց մյուս կողմից գուցե և նոր մասնակցի հայտնվելը արդարացի չլինի դուրս մնացած մասնակիցների հանդեպ:
Կոնկրետ ես դեմ չեմ, որ Բյուրակնը մասնակցի ու նունիսկ ուրախ կլինեմ իր նման մրցակից ունենալուն, բայց հաշվի առնելով վերը նշված բոլոր հանգամանքները` համարենք իմ կարծիքը ձեռնպահ:
Հ.Գ. Ուշադրություն դարձնելով այն փաստին, որ խաղը Ժամանց բաժնում է, գուցե և արժի թեթև նայել նոր մասնացի հայտնվելուն: ;)
StrangeLittleGirl
14.05.2008, 19:54
Ես կարծում էի, թե էս փուլից եմ մտնելու:
Ի դեպ, եթե մասնակիցները շուտ հայտնեն իրենց համաձայնություն-չհամաձայնությունը, ես հենց հիմա էլ կարող եմ մտնել, պատրաստ եմ: ;)
Այս փուլից մտնելը դեռ չարյաց փոքրագույնն է: :))
Ես` կողմ:
Yellow Raven
14.05.2008, 21:05
Ես էլ եմ կողմ: :)
Սա ուղղակի ժամանցային մրցույթ է ու նոր մասնակցի հայտնվելը միայն կնպաստի մրցույթի հետաքրքրացմանը:
Hripsimee
14.05.2008, 22:28
Համաձայն եմ,եթե մի ստեղծագործություն ներկայացնի գոնե 3-րդ փուլի համար:
Բարի գալուստ:
impression
14.05.2008, 22:45
կողմ եմ, մի կողմ դնելով խաղի կանոնները, գոնե հետաքրքիր կլինի :)
Ես դեմ եմ` հաշվի առնելով խաղի կանոնները: Ես ինքս կեսից չէի միանա:
Բայց ընդհանուր առմամբ` միևնույն է ինձ համար:
Երկնային
15.05.2008, 17:48
մնացած մասնակիցներն էլ թող արտահայտվեն…
Բյուրը ժամանակ չուներ, իսկ հիմա ես ժամանակ չունեմ ու արդեն գրել եմ դրա մասին կազմակերպիչներին… թող Բյուրակնը լինի իմ թոխարինողը :), որ կրի պրիզի կեսը իմն ա :D
StrangeLittleGirl
15.05.2008, 19:49
Հա՛յկ ջան, եթե ուզում ես հենց առաջինից դուրս մնալ, ես քեզ կփոխարինեմ: :D
Yellow Raven
15.05.2008, 19:52
Եթե Բյուրակնն էլ ուղարկի,մեկա մի հոգի մնումա,որ չի ուղարկել դեռ:
Երկնային
15.05.2008, 20:46
լավ, Հայկը խաղից դուրս մնաց…
Բյուրակնը խաղի մեջ է… :)
Երկնային
15.05.2008, 21:43
Երրորդ փուլում խաղից դուրս կմնա միայն մեկ մասնակից… :)
Երկնային
21.05.2008, 21:32
Մրցույթից դուրս մնաց Օնորե դը Բալզակը…
սկսում ենք Չորրոդ փուլը…
մի շաբաթ ունեք ստեղծագործությունները ուղարկելու համար… :)
Երկնային
02.06.2008, 13:16
Հինգերորդ փուլ :)
մի շաբաթ ունեք ստեղծագործությունները ուղարկելու համար… վերջնաժամկետը` հունիսի 9… ;)
Երկնային
09.06.2008, 00:50
Ուշադրություն… :)
«Ակումբի տաղանդը» մրցույթի 5-րդ փուլը վերջինն է…
Քվեարկության դրված հեղինակներից նա է հաղթելու, ով կհավաքի ամենաշատ ձայները…
Մասնակիցները ունեն մեկ ամիս ժամանակ, որ ուղարկեն վերջին`5-րդ փուլի համար իրենց ստեղծագործությունները…;)
Մաղթում եմ հաջողություն… :)
Երկնային
25.06.2008, 03:01
Չմոռանաք ստեղծագործությունները ուղարկել…
Մնաց երկու շաբաթ… :)
Հ.Գ. Հայկ, ինչ ալարկոտ ես բայց…
Երկնային
10.07.2008, 14:32
Մի մասնակից հրաժարվել է մրցույթին մասնակցել…
երեք հեգուց ընտրում եք լավագույնին… :)
Այվաաա~յ, շնորհավո~ր :clap :clap :clap
Վերջին 2 փուլում քեզ նորովի բացահայտեցի, ապրես: :love
Վարողներին ու մնացած բոլոր մասնակիցներին էլ շատ շնորհակալ եմ, մեծ հաճույքով եմ հետևել մրցույթին սկզբից մինչև վերջ: :)
Hripsimee
17.07.2008, 18:08
Ես նույնպես շնորհավորում եմ::)
Yellow Raven
17.07.2008, 20:24
Ես էլ եմ միանում շնորհավորանքներին: :)
Ուլուանա
17.07.2008, 21:17
Վայ, պրծա՞վ մրցույթը։ :))
Այվուլիկ, շնորհավորում եմ, իրոք արժանի ես։ :love
Ժող, իսկ հաղթողի համար մրցանակ նախատեսվա՞ծ էր, թե՞ չէ։ :unsure
Բոլորին շնորհակալություն: :)
Վայ, պրծա՞վ մրցույթը։ :))
Այվուլիկ, շնորհավորում եմ, իրոք արժանի ես։ :love
Ժող, իսկ հաղթողի համար մրցանակ նախատեսվա՞ծ էր, թե՞ չէ։ :unsure
Իհարկե նախատեսված էր, մի քանի ժամով բացում եք ղեկավարման գրասենյակի դռները, թե չէ մեռա գլազոկից ներս նայելով: :))
Երկնային
17.07.2008, 21:28
Վայ, պրծա՞վ մրցույթը։ :))
Այվուլիկ, շնորհավորում եմ, իրոք արժանի ես։ :love
Ժող, իսկ հաղթողի համար մրցանակ նախատեսվա՞ծ էր, թե՞ չէ։ :unsure
Մրցանակ կա, որի մասին հրապարակավ դեռ չեմ ուզում ասել… ;)
Մնում է Այվայն ասի` հաստատ գալու է Հայաստան, թե՞ մրցանակը ուրիշ միջոցներով իրեն հասցվի… :B
Այվ, շնորհավորում եմ… :kiss
Մրցանակ կա, որի մասին հրապարակավ դեռ չեմ ուզում ասել… ;)
Մնում է Այվայն ասի` հաստատ գալու է Հայաստան, թե՞ մրցանակը ուրիշ միջոցներով իրեն հասցվի… :B
Այվ, շնորհավորում եմ… :kiss
Պրի~զ, պրի~զ: :))
Ուղիղ երկու շաբաթից գալիս եմ մրցանակս տանեմ: :)
impression
17.07.2008, 21:31
բա շուտ ասեիք, որ մրցանակ կա :(
սաղ մոտիվացիաս ընկել էր:
Այվ, շնորհավոր, մռութ, Գյուտաշը բարևում է ;)
Շնորհավոր Այվի ջան, թող քո կյանքում հաղթանակները շատ լինեն :hands
Lady-In-Red
17.07.2008, 23:14
Շնորհավոոոոորրրրրրր:ok:ok:ok
Շնորհավորում եմ:), սպասենք նոր գործերի…
Sunny Stream
18.07.2008, 10:33
Շնորհավորում եմ!!!
ու ուրախ եմ ;)
Այվի ջան, շնորհավորում եմ։:)
Ճիշտն ասած, տենց էլ չստացվեց, որ նորմալ հետևեմ մրցույթին ու մասնակցեմ քվեարկություններին:(, ափսոս:( Միայն մի փուլի ստեղծագործություններն եմ կարդացել՝ էն Կոճակի պատմությունով փուլը։:) Ամեն անգամ ասում էի՝ լավ վաղը ժամանակ կգտնեմ կկարդամ, բայց չէր ստացվում։ Բայց աչքիս մի օր նստելու եմ լրիվ կարդամ։:)
Ինչևէ, շատ լավ մտահղացում էր։ Ապրեն կազմակերպիչներն ու մասնակիցները։:) Հուսով եմ, որ Ակումբի Տաղանդը մրցույթը շարունակական կլինի։
Second Chance
18.07.2008, 11:04
Շնորհավորում եմ Այվի ջան;)
Yellow Raven
18.07.2008, 13:56
Բա շուտ ասեիք,որ մրցանակ կար :D