PDA

Դիտել ողջ տարբերակը : Թաքնված ակումբցին 16

Երկնային
08.04.2008, 18:16
Դիմակի դիպվածը
------------------------------------------
Ծնվել եմ Հայաստանում, այժմ էլ ապրում եմ Հայաստանում:
Շատ ինքնավստահ մարդ եմ, ինչ ուզում եք ասեք, ես իմ կարծիքը չեմ փոխի: Մի քիչ գլուխգովան եմ:
Ակումբի մասին իմացել եմ նրա ստեղծման ժամանակ: Ակումբը շատ եմ սիրում, լավն ենք, էլի :P :
Ոչ բոլոր հանդիպումներին եմ գալիս: Բայց հանդիպումների եկող ակումբցիները ինձ ճանաչում են:
Փոքր ժամանակ անծանոթները առաջին հայացքից չէին կարողանում որոշել՝ տղա եմ, թե աղջիկ :
Երևի դուք էլ չկարողանաք հեշտությամբ որոշել սեռս :love :
------------------------------------------
Բացահայտեք Դիմակին :P

Նորմարդ
08.04.2008, 18:18

Երկորյակ քույրիկ ունե՞ս :)

*e}|{uka*
08.04.2008, 18:19
1. Զույգ քույրիկ ունե՞ս
2.Ծնունդդ ձմռա՞նն է

Մի խոսքով կարծում եմ Արշակնա ...:oy

Նորմարդ
08.04.2008, 18:27
1. Զույգ քույրիկ ունե՞ս
2.Ծնունդդ ձմռա՞նն է

Մի խոսքով կարծում եմ Արշակնա ...:oy
Ես ավելի շուտ եմ դա կարծել :P

Ra$Ta
08.04.2008, 18:30
Ամսով ցուլես թե ցուլ չես ?
Համալսարանումես սովորում ?
Ասպիրանտես ?
Էս վերջերս քիչես մտնում ակումբ , իսկ եթե մտնում ես մենալ սպորտ բաժժինես նայում ?

*e}|{uka*
08.04.2008, 18:32
Ես ավելի շուտ եմ դա կարծել :P

ես էնթեռ մի քիչ ուշ սխմեցի ...:P
Դա ոչ մի բան չի փոխում մեկա ինքնա ...:oy

Նորմարդ
08.04.2008, 18:32
Ամսով ցուլես թե ցուլ չես ?
Համալսարանումես սովորում ?
Ասպիրանտես ?
Էս վերջերս քիչես մտնում ակումբ , իսկ եթե մտնում ես մենալ սպորտ բաժժինես նայում ?
Էդոի՞ վրա գնացիր :D
Համ մեկ էլ Բարսայի Բալելշիկ ես թե՞ Ռեալի :D

Ra$Ta
08.04.2008, 18:37
Ակումբի մասին ես քեզնիցեմ իմացել ?
Մենաք իրար հետ աշխատել ենք ?
ակումբից դուրս ենք ծանոթացել ?

Adam
08.04.2008, 19:22
Դիմուշ, ես ու դու իրար ճանաչու՞մ ենք իրականում: :)

Նորմարդ
08.04.2008, 19:23
Դիմուշ, ես ու դու իրար ճանաչու՞մ ենք իրականում: :)
Դիմակին էնքան հարց տվինք էլ կմտնի՞ :D

Adam
08.04.2008, 19:28
Ինձ թվումա Դիմը ինադու չի մտնում, որ տպավորություն ստեղծվի, թե ինքը ուշ մտնող ակումբցիյա :think
ուստի դրանից եզրակացնելով, զգում եմ որ ինքը ամենաակտիվնա ակումբցիների մեջ :D

Ավելացվել է 2 րոպե անց

Դիմակին էնքան հարց տվինք էլ կմտնի՞ :D

էսի հլը հեչ... մի անգամ էղավ, որ հլը չէր մտել, բայց 3 թերթ ձգվել էր հարցերը :D

Ուլուանա
08.04.2008, 19:46
Մի երկու բանից ես էլ մի պահ մտածեցի՝ կարող ա Արշակը լինի :D, բայց չէ։ Արշակի հետ բռնող ինֆոն մենակ էսքանն ա.

Ծնվել եմ Հայաստանում, այժմ էլ ապրում եմ Հայաստանում:

Ակումբի մասին իմացել եմ նրա ստեղծման ժամանակ:

Փոքր ժամանակ անծանոթները առաջին հայացքից չէին կարողանում որոշել՝ տղա եմ, թե աղջիկ:
Իսկ էս վերջինը թեև առաջին հայացքից բռնում ա Արշակի հետ, բայց ասեմ, իմանաք, որ փոքր ժամանակ Արշակին տեսնելիս անծանոթները ոչ թե չէին կարողանում որոշել՝ տղա է, թե աղջիկ, այլ առանց տատանվելու որոշում էին, որ աղջիկ է։ :D :D :D Նենց որ էս մեկն էլ մի քիչ չբռնեց, էլի։ :P

Իսկ մի հատ էս նախադասություններին նայեք։ Հեչ նմանացնու՞մ եք Արշակին. :o Եթե հա, ուրեմն ես Արշակի փոխարեն վիրավորվեցի... :(

Շատ ինքնավստահ մարդ եմ, ինչ ուզում եք ասեք, ես իմ կարծիքը չեմ փոխի: Մի քիչ գլուխգովան եմ:

Իսկ այ Էդոն չի բացառվում։ ;)

*e}|{uka*
08.04.2008, 21:28
Մի երկու բանից ես էլ մի պահ մտածեցի՝ կարող ա Արշակը լինի :D, բայց չէ։ Արշակի հետ բռնող ինֆոն մենակ էսքանն ա.

Իսկ էս վերջինը թեև առաջին հայացքից բռնում ա Արշակի հետ, բայց ասեմ, իմանաք, որ փոքր ժամանակ Արշակին տեսնելիս անծանոթները ոչ թե չէին կարողանում որոշել՝ տղա է, թե աղջիկ, այլ առանց տատանվելու որոշում էին, որ աղջիկ է։ :D :D :D Նենց որ էս մեկն էլ մի քիչ չբռնեց, էլի։ :P

Իսկ մի հատ էս նախադասություններին նայեք։ Հեչ նմանացնու՞մ եք Արշակին. :o Եթե հա, ուրեմն ես Արշակի փոխարեն վիրավորվեցի... :(

Իսկ այ Էդոն չի բացառվում։ ;)
Տեբե Վիդնեե ...:D, ուրեմն Տաուռուսնա ;)

Ուլուանա
08.04.2008, 21:38
Դիմակ, ես քեզ Ակումբից առաջ ճանաչե՞լ եմ։

Դու հաճա՞խ ես աղջիկների նկարներով ավատարներ դնում։

Մականունդ կապ ունի՞ այն համաստեղության հետ, որի տակ ծնվել ես։

VisTolog
08.04.2008, 21:52
Տեբե Վիդնեե ...:D, ուրեմն Տաուռուսնա ;)
Այ մարդ, Տաուրուսը ինչ գործ ունի էս խաղում:

Մականունդ կապ ունի՞ այն համաստեղության հետ, որի տակ ծնվել ես։
Վերային նկատի ունե՞ս :D

Ավելացվել է 2 րոպե անց
Դիմ դու էլի ես մասնակցել էս խաղին, ու եթե հա, ով էր խաղը էտ ժամանակ վարում:

ChildOfTheSky
08.04.2008, 22:19
Դիմակ , Լիլիթի ծնունդին եկե՞լ էիր :

*e}|{uka*
08.04.2008, 22:23
Փոքր ժամանակ անծանոթները առաջին հայացքից չէին կարողանում որոշել՝ տղա եմ, թե աղջիկ :

Այս նախադասությունը միանշանակ հուշում է , որ դիմակը տղա է , չնայած..... :pardon

Դյիմակ քո կուբիկները ութից շաա՞տ են
Բոյդ 178-ց բարձրա՞ թե ՞ ցածր

..........:P

Դիմակ
08.04.2008, 22:35
Երկորյակ քույրիկ ունե՞ս
Ոչ :

1. Զույգ քույրիկ ունե՞ս
2.Ծնունդդ ձմռա՞նն է

1.Ոչ:
2.Ոչ:

Ամսով ցուլես թե ցուլ չես ?
Համալսարանումես սովորում ?
Ասպիրանտես ?
Էս վերջերս քիչես մտնում ակումբ , իսկ եթե մտնում ես մենալ սպորտ բաժժինես նայում ?

1.Չեմ:
2.Այն ուսումնական հաստատությունը , որտեղ սովորում էի 3 տարի առաջ , կոչվում է համալսարան:
3.Ոչ:
4.Ոչ:

Բարսայի Բալելշիկ ես թե՞ Ռեալի
Ես ռեալ եմ գնահատում բարսայի շանսերը:

Ակումբի մասին ես քեզնիցեմ իմացել ?
Մենաք իրար հետ աշխատել ենք ?
ակումբից դուրս ենք ծանոթացել ?

1.Ոչ:
2.Ոչ:
3.Ոչ:
Այ տղա , այնպիսի հարցեր տուր , որ ուրիշ պատասխան տամ: :)

Դիմուշ, ես ու դու իրար ճանաչու՞մ ենք իրականում:
Դու Ադամն ես:

էսի հլը հեչ... մի անգամ էղավ, որ հլը չէր մտել, բայց 3 թերթ ձգվել էր հարցերը
հիշում եմ …

Դիմակ, ես քեզ Ակումբից առաջ ճանաչե՞լ եմ։

Դու հաճա՞խ ես աղջիկների նկարներով ավատարներ դնում։

Մականունդ կապ ունի՞ այն համաստեղության հետ, որի տակ ծնվել ես։

1.Ոչ:
2.Ոչ հաճախ:
3.Ոչ:

VisTolog
08.04.2008, 22:39
Դիմակը աղջիկա:
Իմ նման էլ պատասխանում հարցերին է~ :D

Դիմակ
08.04.2008, 22:41
Դիմ դու էլի ես մասնակցել էս խաղին, ու եթե հա, ով էր խաղը էտ ժամանակ վարում:

Ոչ:

Դիմակ , Լիլիթի ծնունդին եկե՞լ էիր :

Եթե Գալուկին նկատի ունես , ապա ասեմ , որ երբ նա ծնվում էր , իմ մասին մենակ Աստված գիտեր:

Դյիմակ քո կուբիկները ութից շաա՞տ են
Բոյդ 178-ց բարձրա՞ թե ՞ ցածր
1.Դեռ ոչ:
2.Կաբլուկով բարձր է:

Նորմարդ
08.04.2008, 22:43
Դիմակ Նորմարդին ես ավելի շուտ ճանաչել թե՞ Նորայրին, թե՞ anorayr-ին :D

*e}|{uka*
08.04.2008, 22:43
Հաստատ թուղթ ու գիրա արած , լավ չենք գուշակում ՅօօօօօօՅ :D

Դիմակ դու արական սեռի ներկայացուցիչ ե՞ս ;)

Ra$Ta
08.04.2008, 22:43
Աղջիկես թե տղա ?

Նորմարդ
08.04.2008, 22:44
Դիմակ դու կարող ա՞ շատ ես սիրում ոտքով քայլել :)

Ուլուանա
08.04.2008, 22:44
Չէ, ժող, Taurus–ը բացառվեց... :( Բա ո՞վ կլինի... :think

Դիմակ, դու իմ ICQ-ի ցուցակում կա՞ս։

Ամենաշատը ո՞ր բաժիններում ու ո՞ր թեմաներում ես գրառումներ անում։

Մոդերատոր կամ ադմինիստրատո՞ր ես։ Եթե ոչ, ապա երբևէ եղե՞լ ես։

Որքա՞ն ժամանակ է, ինչ Ակումբի անդամ ես.

մինչև 0,5 տարի
0,5 - 1 տարի
1 - 1,5 տարի
1,5 - 2 տարի

Նորմարդ
08.04.2008, 22:46
Կասկածում եմ 2 մարդու վրա :)

Դիմակ
08.04.2008, 22:48
Դիմակ Նորմարդին ես ավելի շուտ ճանաչել թե՞ Նորայրին, թե՞ anorayr-ին
Նորմարդին:

Դիմակ դու արական սեռի ներկայացուցիչ ե՞ս
Հիմա սեռս ավելի հեշտ կարելի է որոշել , քան փոքր ժամանակ էր:

Աղջիկես թե տղա ?

Շատ ավելի տղամարդ եմ , քան տղաներից շատերը:

Ra$Ta
08.04.2008, 22:50
վարկանիշիտ աստիճանը 6-ից բարձր է թե ոչ?

Դիմակ
08.04.2008, 23:02
Դիմակ դու կարող ա՞ շատ ես սիրում ոտքով քայլել
Սիրում եմ:

Դիմակ, դու իմ ICQ-ի ցուցակում կա՞ս։

Ամենաշատը ո՞ր բաժիններում ու ո՞ր թեմաներում ես գրառումներ անում։

Մոդերատոր կամ ադմինիստրատո՞ր ես։ Եթե ոչ, ապա երբևէ եղե՞լ ես։

Որքա՞ն ժամանակ է, ինչ Ակումբի անդամ ես.

մինչև 0,5 տարի
0,5 - 1 տարի
1 - 1,5 տարի
1,5 - 2 տարի

1.Այո:
2.Ժամանակներից է կախված:
3.Ոչ, ոչ:
4. առաջինը

Ավելացվել է 1 րոպե անց

վարկանիշիտ աստիճանը 6-ից բարձր է թե ոչ?

Չգիտեմ:

Ուլուանա
08.04.2008, 23:15
Տարօրինակ է. Դիմակն Ակումբի մասին իմացել է Ակումբի ստեղծման ժամանակ, այսինքն՝ ավելի քան 2 տարի առաջ, բայց կես տարի չկա, ինչ Ակումբի անդամ է։ Բա ու՞ր էիր մինչև էդ։ :D

Դիմակ, Ակումբի մասին ադմինիստրատորներից մեկի՞ց ես իմացել։

Ես քեզ երեկ infraction տվե՞լ եմ։

Ավելացվել է 5 րոպե անց
Դիմակը հաստատ ինչ–որ հարցի սխալ է պատասխանել։ Պատասխաններից պարզ է, որ աղջիկ է, բայց իմ ICQ-ի ցուցակում չկա այնպիսի աղջիկ, որը համապատասխանի Դիմակի տված բոլոր տվյալներին... :think

*e}|{uka*
08.04.2008, 23:23
Ինչ հետաքրքիրա հիմա էլ մտածում եմ Դիմակը աղջիկա ... կյանքում էսքան մտափոխ եղած չկայի :D

Դիմակ դու սիրած էակ ունե՞ս :oy /կներես իհարկե/
Ինձ վարկանիշ տված կաս վերջի երկու ամսվա ընթացքում / մենակ չասես չեմ հիշում/ :P

Դիմակ
08.04.2008, 23:23
Տարօրինակ է. Դիմակն Ակումբի մասին իմացել է Ակումբի ստեղծման ժամանակ, այսինքն՝ ավելի քան 2 տարի առաջ, բայց կես տարի չկա, ինչ Ակումբի անդամ է։ Բա ու՞ր էիր մինչև էդ։

Դիմակ, Ակումբի մասին ադմինիստրատորներից մեկի՞ց ես իմացել։

Ես քեզ երեկ infraction տվե՞լ եմ։

1.Դիմակս շուտվանից գիտի ակումբի մասին:
2.Այն ժամանակ նա ադմինիստրատոր էր:
3.Դիմակը խելոք ակումբցի է:

ChildOfTheSky
08.04.2008, 23:29
Դիմակ , ծխու՞մ ես :

Ուլուանա
08.04.2008, 23:31
1.Դիմակս շուտվանից գիտի ակումբի մասին:
2.Այն ժամանակ նա ադմինիստրատոր էր:
Նշանակում է՝ կամ Intel–ից ես իմացել Ակումբի մասին, կամ էլ Արշակից, ուրիշ տարբերակ չկա, քանի որ մենակ այդ երկուսն են նախկինում ադմինիստրատոր եղել, բայց հիմա ադմինիստրատոր չեն։

Դիմակ, իսկ ես ու դու ICQ–ով հեչ խոսու՞մ ենք։ Եթե հա, հաճա՞խ ենք խոսում։

Դիմակ
08.04.2008, 23:32
Դիմակ դու սիրած էակ ունե՞ս /կներես իհարկե/
Ինձ վարկանիշ տված կաս վերջի երկու ամսվա ընթացքում / մենակ չասես չեմ հիշում/
1.Այո: Հրամայական տոնդ ստիպում է ինձ ներել քեզ :) :
2.Այո:

Ավելացվել է 5 րոպե անց

Դիմակ , ծխու՞մ ես :

Դու ինձ չես տեսել չծխողների հանդիպմանը մասնակցելուց:

Դիմակ, իսկ ես ու դու ICQ–ով հեչ խոսու՞մ ենք։ Եթե հա, հաճա՞խ ենք խոսում։

Ոչ այնքան:

Դիմակ
09.04.2008, 00:02
Խառնակիչ , ու՞ր ես , արի մի քիչ հուշի մոլորյալներին :P :

Ուլուանա
09.04.2008, 00:05
Դիմակ, արդեն չեմ հիշում՝ տարիքիդ մասին հարց եղել է, թե չէ... Տարիքդ 20-ից բա՞րձր է, թե՞ ցածր։

Քեզ նախորդ խաղերի ընթացքում հեչ կասկածե՞լ են որպես Դիմակ։

*e}|{uka*
09.04.2008, 00:06
Դիմակ դու կոնկրետ կարաս պատասխանես աղջի՞կ ես , թե՞ տղա :oy
Երբևէ արգելափակված եղե՞լ ես :P

Գալաթեա
09.04.2008, 00:06
Դու ես ինձ շատ սիրու՞մ, թե՞ ես քեզ:

քաղաքացի
09.04.2008, 00:08
Գրեթե համոզված եմ, որ Խուճուճն ա՝ ChildOfTheSky

Ուլուանա
09.04.2008, 00:10
Հա, մեկ էլ մի հարցիս մի տեսակ տարօրինակ ու խուսափողական պատասխանեցիր. նորից եմ հարցնում. ես քեզ երեկ infraction տվե՞լ եմ։ Պատասխանիր՝ այո կամ ոչ

Մեկ էլ էս հարցիս էլ հասկանալի չպատասխանեցիր. մենք ICQ–ով երբևէ խոսե՞լ ենք, թեկուզ մի անգամ խոսած կա՞նք։ Այո կամ ոչ, սարուձոր չընկնես։ :angry

Ավելացվել է 28 վայրկյան անց

Գրեթե համոզված եմ, որ Խուճուճն ա՝ ChildOfTheSky
Ես էլ։ ;) Բայց որոշ հարցերի ոնց որ թե ճիշտ չի պատասխանել։ Եթե էս անգամ էլ կրուտիտներ արեց, ուրեմն հաստատ ինքն ա, իսկ եթե ճիշտ պատասխանեց՝ ավելի պարզ կերևա՝ ինքն ա, թե չէ։ :P

քաղաքացի
09.04.2008, 00:17
2.Այն ուսումնական հաստատությունը , որտեղ սովորում էի 3 տարի առաջ , կոչվում է համալսարան:

3 տարի առաջ համալսարանում էր սովորում, որը չի բացառում, որ հիմա էլ է սովորում։

1.Դիմակս շուտվանից գիտի ակումբի մասին:
2.Այն ժամանակ նա ադմինիստրատոր էր:
3.Դիմակը խելոք ակումբցի է:
Հովոն Ակումբի մասին իմացած կարող է լինել Artgeo-ից, ճիշտ է այն ժամանակ նա ադմինիստրատոր էր, ինչպես նաև հիմա: Խելոքի համար էլ ես կասեի «ամեն ինչ հարաբերական է»

1.Այո: Հրամայական տոնդ ստիպում է ինձ ներել քեզ :) :
2.Այո:

Այ չգիտեի, որ Հովոն սիրած էակ ունի :pardon

Ուլուանա
09.04.2008, 00:19
Դիմակն էլ օնլայն չի՞։ :( Իսկ Հովո՞ն։ :D

Դիմակ
09.04.2008, 00:22
Դիմակ, արդեն չեմ հիշում՝ տարիքիդ մասին հարց եղել է, թե չէ... Տարիքդ 20-ից բա՞րձր է, թե՞ ցածր։

Քեզ նախորդ խաղերի ընթացքում հեչ կասկածե՞լ են որպես Դիմակ։

1.Բարձր:
2.Իսկ ու՞մ չեն կասկածել :

Դիմակ դու կոնկրետ կարաս պատասխանես աղջի՞կ ես , թե՞ տղա
Երբևէ արգելափակված եղե՞լ ես
1.Կարող եմ:
2.Այո:

Դու ես ինձ շատ սիրու՞մ, թե՞ ես քեզ:

Չգիտեմ:

Գրեթե համոզված եմ, որ Խուճուճն ա՝ ChildOfTheSky

Ինչու՞ գրեթե:

քաղաքացի
09.04.2008, 00:26
Քեզ արգելափակել է հենց այդ նույն ադմինը, որը քեզ ծանոթացրել է ակումբին, այդպես չէ՞:

Ուլուանա
09.04.2008, 00:27
իսկ իմ մյուս հարցերի՞ն ով պիտի պատասխանի, էն հարցերին, որոնց իբր պատասխանել էիր, բայց անկապ, կրուտիտային պատասխաններ էիր տվել։ :angry Հիմա նույն հարցերին նորմալ՝ ոչ կրուտիտային պատասխաններ տալու ժամանակն է։ Ի դեպ, չպատասխանելդ նույնպես պատասխան է համարվելու, այնպես որ... ;)

Ավելացվել է 1 րոպե անց

Քեզ արգելափակել է հենց այդ նույն ադմինը, որը քեզ ծանոթացրել է ակումբին, այդպես չէ՞:
Սաս, բայց Child–ը երբևէ արգելափակված եղե՞լ ա որ։ :o Չեմ հիշում տենց բան... :unsure :think

քաղաքացի
09.04.2008, 00:30

Մարդ կա 2 նիկ ա ունեցած լինում ;)

Դիմակ
09.04.2008, 00:30
Հա, մեկ էլ մի հարցիս մի տեսակ տարօրինակ ու խուսափողական պատասխանեցիր. նորից եմ հարցնում. ես քեզ երեկ infraction տվե՞լ եմ։ Պատասխանիր՝ այո կամ ոչ

Մեկ էլ էս հարցիս էլ հասկանալի չպատասխանեցիր. մենք ICQ–ով երբևէ խոսե՞լ ենք, թեկուզ մի անգամ խոսած կա՞նք։ Այո կամ ոչ, սարուձոր չընկնես։
1.Երկնայինից Դիմակի փասով նամակը ստանալու նախորդ օրը դու ինձ ինֆռեքշն չես տվել:
2.Ոչ այնքան , ինչքան Artgeo-ի հետ:

Ավելացվել է 1 րոպե անց

Քեզ արգելափակել է հենց այդ նույն ադմինը, որը քեզ ծանոթացրել է ակումբին, այդպես չէ՞:

Չգիտեմ:

Ուլուանա
09.04.2008, 00:32
Լավ, պատասխաններդ գնալով ավելի կրուտիտային են դառնում, արդեն լրիվ համոզվեցի, ChildOfTheSky, դիմակդ հանի, հաստատ գիտեմ, որ դու ես։ Մազաչափ անգամ կասկած չունեմ։

ChildOfTheSky
09.04.2008, 00:33
յաաա , էս ինձ մեղադրանք ա ներկայացվե՞լ :lol

Ուլուանա
09.04.2008, 00:34
Քեզ արգելափակել է հենց այդ նույն ադմինը, որը քեզ ծանոթացրել է ակումբին, այդպես չէ՞:
Սաս, արգելափակվածները չեն տեսնում, թե իրենց ով է արգելափակել։ ;)

Ավելացվել է 1 րոպե անց

յաաա , էս ինձ մեղադրանք ա ներկայացվե՞լ :lol
Չէ, ոչ թե մեղադրանք, այլ ընդամենը դիմակդ հանելու համեստ խնդրանք։ :D

Դիմակ
09.04.2008, 00:38
Սաս, արգելափակվածները չեն տեսնում, թե իրենց ով է արգելափակել։
Բաա , ես էլ եմ նույնը ասում :beee :

ChildOfTheSky
09.04.2008, 00:40
Դիմակ , հաղթելու՞ ենք :

Դիմակ
09.04.2008, 00:43
Իսկ ինչ վերաբերվում է իմ կրուտիտ լինելու , ապա ասեմ , որ ես շատ ավելի քիչ եմ կրուտիտ լինում , քան նախորդ դիմակների մեծ մասը :beee :

Ավելացվել է 32 վայրկյան անց

Դիմակ , հաղթելու՞ ենք :

Հաղթել ենք:

Ուլուանա
09.04.2008, 00:43
Դիմակ , հաղթելու՞ ենք :
Հովո ջան, մենք արդեն հաղթել ենք, դեռ տեղը չես բերե՞լ։ :hands Իսկ դու խելոք–խելոք դիմակդ հանի ու խոստովանի, հերիք ա անկապ հարցերով ու անկապ պատասխաններով ներվեր ուտես։ :P Թե՞ դու էլ ես երազում երկնիշ թվով էջերի մասին։ :D

Լուրջ, արդեն անիմաստ ա, պարզ ա, որ դու ես Դիմակը։ ;)

ChildOfTheSky
09.04.2008, 00:51
լավ , ես գնամ , իսկ դուք դիմակազերծեք Դիմակին՝ ինձ , եթե Դիմակն արդեն չի գնացել քնելու :lol

Empty`Tears
09.04.2008, 01:57
Դիմակ, որ մեծանաս Երկնային ես դառնալու՞

Ra$Ta
09.04.2008, 08:31
Դիմակ ինչ կա?

Dayana
09.04.2008, 09:41
Դիմուլ, արձակու՞րդ ես ;)

Kita
09.04.2008, 10:03
Դիմակ դու մեր տան դիմաց եղե՞լ ես…
իսկ մեր տանը…
Ասեմ, որ բոլորը վերաբերում էր հին տանը:D
Քո կուբիկները իմից շատ են…

Խառնակիչ
09.04.2008, 11:33
էկալ եմ :love
շատ եմ կարոտալ ձեզի :love
ինչ պատմեմ.... բանտում օրըս սովորականա անցնում: էրեկ բիձեքից մեկին ղումարով փող կրվա... բայց դե չկարացա տամ էտ փողերը, որովհետև դուք գիտեք... ես փող չունեմ: Պարզա արդեն, թե ոնց վճարեցի էտ բիձուն :[
առակս զինչ կցուցանե.
խոխեքս, ինչքան կարաք իրար հետ համերաշխ էղեք:
Ու ասեմ, որ ես համ պապի եմ, համ տատի: Իմ սեռը ոչ մեկ չի կարա որոշի, որովհետև ըստ տրամադրությանա :love :oy
Դե ինչ գրեմ մատաղ ձեզ... սիռում եմ ձեզի և միշտ հիշում: Այ մարդ... լացս էկավ :( :love
Դուք էլ ընգե, ուզում եք որոշեք, թե ում մազերնա խուճուճ....
գրելուց անպայման նշեք, որ գլխի մազերը :think
էհ... խոխեքս, պոկաներ ձեզ... մի հատ տենց էլ չեկաք ինձ տենալու: :( Սպասըմ եմ....:love

Դիմակն էլ զապա քշում :love

Dayana
09.04.2008, 15:35
Դիմ էս վերջերս ինձ "պռոստը" վարկանիշ տվել ե՞ս ;)

Ռուֆուս
09.04.2008, 15:37
Դիմակ ինձ վարկանիշ տված կաս?

Մենք իրար ռեալ կյանքում ճանաչում ենք?

Իմ բջջային հեռախոսի համարը ունես?

Մարտի մեկի երեկոյան որտեղ էիր?

Ուլուանա
09.04.2008, 17:53
Ժողովուրդ, էս դուք դեռ բացահայտու՞մ եք։ :o Փաստորեն, դեռ կասկածներ ունեք, որ կարող ա Child–ը չի, հա՞։ Լավ, ի՞նչ ասեմ, շարունակեք բացահայտել բացահայտվածը։ :D

Ծով
10.04.2008, 01:01
Հո՛վ, բարև, լավ ես, չէ՞:D

Դիմակ
10.04.2008, 01:39
Դիմակ, որ մեծանաս Երկնային ես դառնալու՞
Ոչ:

Դիմակ ինչ կա?

Ժարիտ արած սեմուշկա:

Դիմուլ, արձակու՞րդ ես
Ու՞ր ա ինձ այդպիսի բախտ:

Դիմակ դու մեր տան դիմաց եղե՞լ ես…
իսկ մեր տանը…
Ասեմ, որ բոլորը վերաբերում էր հին տանը
Քո կուբիկները իմից շատ են…
1.Ես ո՛չ ձեր տանն եմ եղել, ո՛չ էլ գտնվել եմ ձեր տան դիմացում:
2.Ոչ:

Ավելացվել է 4 րոպե անց

Դիմ էս վերջերս ինձ "պռոստը" վարկանիշ տվել ե՞ս
Ես քեզ միայն դրական վարկանիշ եմ տվել:

Դիմակ ինձ վարկանիշ տված կաս?

Մենք իրար ռեալ կյանքում ճանաչում ենք?

Իմ բջջային հեռախոսի համարը ունես?

Մարտի մեկի երեկոյան որտեղ էիր?
1.Այո:
2.Այո:
3.Ոչ:
4.Երևանում:

Ռուֆուս
10.04.2008, 10:05
Ժողովուրդ Child-ը չի: Ինքը ինձ երբեք վարկանիշ չի տվել :8

*e}|{uka*
10.04.2008, 14:29
1.Մականունդ լատինատառերիցա՞ բաղկացած
2. 170 դպրոցում սովորե՞լ ես
3. Լավ չի չէ՞ դիմակի դերում :P

Ծով
10.04.2008, 15:12
Թո՛ղ Վիստան լինի...:D
Չնայած գիտեմ, որ դիպվածը չի համապատասխանում...

Ռուֆուս
10.04.2008, 15:35
Դիմակ, երկուշաբթի օրը պատրաստ կլինես, որ լողի գնանք :P

Դիմակ, ծանոթ երգ ա?

Open up your heart, what do you feel
Open up your heart, what do you feel… is real

The big bang may be a million years away
But I can’t think of a better time to say

World, hold on
Instead of messing with our future, open up inside
World, hold on
Wonder you will have to answer to the children of the sky

*e}|{uka*
10.04.2008, 15:42
Wonder you will have to answer to the children of the sky

Տոնկիյ Նամյոո՜կ ...:D

Դիմակ
10.04.2008, 15:43
1.Մականունդ լատինատառերիցա՞ բաղկացած
2. 170 դպրոցում սովորե՞լ ես
3. Լավ չի չէ՞ դիմակի դերում
1.Այո:
2.Ես միայն մի դպրոցում եմ սովորել, այն էլ դա սովորել չի կարելի անվանել:
3.Ես առանց դիմակի եմ:

Ավելացվել է 1 րոպե անց

Դիմակ, երկուշաբթի օրը պատրաստ կլինես, որ լողի գնանք

Դիմակ, ծանոթ երգ ա?

1.Ոչ:
2.Այո:

Ռուֆուս
10.04.2008, 15:51
Դիմակ, երկուշաբթի օրը պատրաստ կլինես, որ լողի գնանք :P

1.Ոչ:

Դիմակ, էսի հարց չէր :D

ChildOfTheSky
10.04.2008, 15:58
վախում եմ Դիմակին հարց տամ , մտածում եմ վրաս կհասնեք :cry

Kita
10.04.2008, 16:03
Դիմակ ես քո համարը ունե՞մ հեռախոսի, իսկ դու իմը…
Դիմակ դու ֆրանսերեն գիտե՞ս…

ChildOfTheSky
10.04.2008, 16:10
Կի՞տ , էտ ինչեռե՞ն ես գռում :

Dayana
10.04.2008, 16:11
Կի՞տ , էտ ինչեռե՞ն ես գռում :

Դիմակի համար ե՞ս անհանգստանում :D

Ռուֆուս
10.04.2008, 16:11
Կի՞տ , էտ ինչեռե՞ն ես գռում :

Վայ, աչքիս սխալվել ես, Դիմակի նիքով պատասխանելու տեղը, քո նիքով ես պատասխանել :D

VisTolog
10.04.2008, 20:19
Հույս ունենանք բոլորս, որ էս իմ հարցը վերջ կդնի էն կասկածներին, թե արդյոք Չիլդնա՞ դիմակը:
Դիմակ քո իսկական մականունի մեջ C O T S տառերը կա՞ն:

*e}|{uka*
10.04.2008, 20:22
Հույս ունենանք բոլորս, որ էս իմ հարցը վերջ կդնի էն կասկածներին, թե արդյոք Չիլդնա՞ դիմակը:
Դիմակ քո իսկական մականունի մեջ C O T S տառերը կա՞ն:

Է՜ Վիստուլ ջան ինչ միամիտն ես . քո կարծիքով պիտի ասի հա՞ ...:P

VisTolog
10.04.2008, 20:24
Է՜ Վիստուլ ջան ինչ միամիտն ես . քո կարծիքով պիտի ասի հա՞ ...:P
Իրա պարտականությունը հարցերին ճիշտ պատասխանելնա, ու ինքը պարտավորա ճիշտն ասել: Դե եթե չասի էլ, ուրեմն ինքնա, սենց թե ընենց կիմանանք:

Ավելացվել է 1 րոպե անց
Եթե էտ հարցն էլ չազդի, էս մեկը գոնե կազդի էլի /յանի :D/
Դիմակ դու էս թեմայում գրառում արել ե՞ս:

Աբելյան
10.04.2008, 20:30
Արուսիկ, բայց ինձ էտքան էլ նման չի :oy

*e}|{uka*
10.04.2008, 20:36
Եթե էտ հարցն էլ չազդի, էս մեկը գոնե կազդի էլի /յանի :D/
Դիմակ դու էս թեմայում գրառում արել ե՞ս:

Վիստուլ ավելի լավա էտ հարցը էս հարցով փոխարինենք , Դեմ չե՞ս

Դիմակ դու այս թեմայի 6-րդ էջում գրառում արել ե՞ս :P

VisTolog
10.04.2008, 20:40
Դեմ չեմ յոժուկս: Կարողա Նորոնա, ի՞նչ կասեք, դուք իրար ավելի լավ եք էլի ճանաչում: :) :D

Ավելացվել է 5 րոպե անց
Դիմ դու խմբակների /խմբակի/ անդամակցում ե՞ս:
12 տարեկանից բարձր տղայի համբուրած կա՞ս: :D
Ես քեզ կամ դու ինձ վարկանիշ տվել ե՞մ /ե՞ս/:
ՈՒմից ես իմացել Ակումբի մասին: Ասա անունը:

Ավելացվել է 10 րոպե անց
Գրառումներիդ թիվ 500-ի հասնում է՞

Ռուֆուս
11.04.2008, 10:38
Դիմակ
- Շաբաթ օրը գալու ես հանդիպման?
Ակումբցի 1
- Այո
Դիմակ
- Շաբաթ օրը գալու ես հանդիպման?
Ակումբցի 2
- Չէ
Դիմակ
- Շաբաթ օրը գալու ես հանդիպման?
Ակումբցի 3
- Ոչ
Դիմակ
- Շաբաթ օրը գալու ես հանդիպման?
Ակումբցի 4
- Հա
Դիմակ
- Շաբաթ օրը գալու ես հանդիպման?
Ակումբցի 5
- Երևի
Դիմակ
- Շաբաթ օրը գալու ես հանդիպման?
Ակումբցի 1
- Չգիտեմ
Դիմակ
- Շաբաթ օրը գալու ես հանդիպման?
Ակումցի 2
- Այո
...............

Դիմակ, վերջը պրինցիպը ջոգիր? :D

Խառնակիչ
11.04.2008, 15:29
Իմա՞լ եք պճուրներս. ուտեմ՜՜՜՜՜
Դիմակը շատա սիրում բարձրագույն սովորել: Նամանավանդ սարի գլխին :love:oy

Արշակ
11.04.2008, 15:37
...............

Դիմակ, վերջը պրինցիպը ջոգիր? :D
Հիշեցի գլուխս ցավեց։ :lol

Դիմակ
11.04.2008, 18:46
Դիմակ ես քո համարը ունե՞մ հեռախոսի, իսկ դու իմը…
Դիմակ դու ֆրանսերեն գիտե՞ս…

1.Այո:
2.Այո:
3.Նո:

Ավելացվել է 2 րոպե անց

Դիմակ քո իսկական մականունի մեջ C O T S տառերը կա՞ն:

Ո՞ր մեկի:

Ավելացվել է 5 րոպե անց

Դիմ դու խմբակների /խմբակի/ անդամակցում ե՞ս:
12 տարեկանից բարձր տղայի համբուրած կա՞ս:
Ես քեզ կամ դու ինձ վարկանիշ տվել ե՞մ /ե՞ս/:
ՈՒմից ես իմացել Ակումբի մասին: Ասա անունը:

1.Այո:
2.Այո:
3.Չեմ հիշում:
4. 2-ից:

Գրառումներիդ թիվ 500-ի հասնում է՞

Ես 500-ից շատ գրառումներ եմ արել Ակումբում:

*e}|{uka*
11.04.2008, 19:40
ԴԻմա՛կ ջան , իսկ ինչու՞ ես իմ հարցը անտեսել :B, միգուցե ձեռք չէր տալիս պատասխանելը, հը՞ն :angry

Kita
11.04.2008, 19:43
Դիմակ, հարցերին պատասխանելուց բազմակի մեջբերում տարբերակից օգտվի, որ հասկանանք, թե ով է հարցեր տվողը եղել, քանի որ դա բավականին կարևոր տեղ է գրավում;)

Ավելացվել է 4 րոպե անց
Ուրեմն Դիմակը մի տեղ խափել է, տենց մարդ չկա, որ համ գրառումները 500ից ավել լինեն, համ իրա կուբիկները իմինից քիչ լինեն, ու համ էլ ես ու ինքը իրար համար ունենանք… ու մեր տանն էլ եղած չլինի...

Ուլուանա
11.04.2008, 19:48
Ժող, էս խաղի իմաստը ո՞րն ա, կասե՞ք։ Ձևացնելը՝ իբր չգիտենք, թե ո՞վ ա Դիմակը։ Լավ, բայց քանի՞ օր կարելի ա ձևացնել... Արդեն երրորդ օրն ա։ Լուրջ եմ ասում, ձանձրալի ա արդեն... :bad

Kita
11.04.2008, 19:55

Ան մի հատ իմ գրառմանը նայի, Չայլդը չի, եթե էտ ես ուզում ասել, ինքը մեր տան դեմը եղել է, կուբիկները հավասար են, գրառումները պակաս են ու էլի բաներ կան, որ չի բռնում:(

*e}|{uka*
11.04.2008, 19:55
Ժող, էս խաղի իմաստը ո՞րն ա, կասե՞ք։ Ձևացնելը՝ իբր չգիտենք, թե ո՞վ ա Դիմակը։ Լավ, բայց քանի՞ օր կարելի ա ձևացնել... Արդեն երրորդ օրն ա։ Լուրջ եմ ասում, ձանձրալի ա արդեն... :bad

Համաձայն եմ , խաղը ձանձրալի է դարձել , եթե մի քանի հոգի բացահայտել են , որ Չայլդնա , էլ պախկվելու իմաստը որնա՞ ,էջ հավաքելը , պրիստիժա դարձել :D

Եթե սխալ ենք գուշակել , թող Դիմակը ասի սխալ եք...

VisTolog
11.04.2008, 20:15
Հիասթափվել եմ արդեն էս խաղից: :(

VisTolog
11.04.2008, 20:56
Մեջբերում:
Դիմակ քո իսկական մականունի մեջ C O T S տառերը կա՞ն:
Ո՞ր մեկի:

Որ մեկին որնա՞:
Էն մականունի, որով դու Երկնայինին նամակ ես գրել:
Յանի ընենց շուշուտ ես մտնում էս թեման, հլը մի ժամ էլ հարց ու փորց ես անում, իմանալով հարցիս էն պատասխանը, որն ուզում եմ լսեմ :D

Խառնակիչ
11.04.2008, 20:58
ինձնից հո չե՞ք հիասթափվել... ուտեմ՜ :love
հուշում: դիմակուկը տղայա և սովորումա փոստատարների ազգային ակադեմիայի 3-րդ կուրսում: :love

*e}|{uka*
11.04.2008, 21:16
ինձնից հո չե՞ք հիասթափվել... ուտեմ՜ :love
հուշում: դիմակուկը տղայա և սովորումա փոստատարների ազգային ակադեմիայի 3-րդ կուրսում: :love

Խառնակիչս ես ինչի ես ուզում բոլորին համոզես որ Ես Դուն եմ :cry
Իմ նման ես խոսյում :B

VisTolog
11.04.2008, 21:51
Դիմակ դե զզվցրիր էլի: Արի պրծի դիմակդ հանի: Հաջորդը ես եմ իիիի~ :D

Ռուֆուս
12.04.2008, 10:30
Child, ատկռոյ լիչիկը :)

VisTolog
12.04.2008, 22:05
Դիմակ դե պրծի արի էլի, զզվցրիր արդեն, ինչքան կարելիյա սպասեցնել: Սպասում ես 20-րդ էջն էլ լրանա, նոր պատասխանես հարցերին? :angry
Ադամին տվիր անցար հա~ :angry

Դիմակ
13.04.2008, 12:30
Քանի որ որոշ մասնակիցներ կարծում են ՝ իրենք գտել են Դիմակին և ուզում են ավարտել խաղը , ես հանում եմ Դիմակս ՝ չնայած չի հավաքվել ճիշտ պատասխանների անհրաժեշտ քանակը , ավելին , ինձ հաջողվել էր որոշ խաղացողների շեղել իսկական Դիմակից : Ամեն դեպքում , շատ շնորհակալություն խաղին մասնակցելու և ինձ բացահայտելու համար :
հարգանքներով Նորմարդ ...... լօօօօօլ , ChildOfTheSky
Հ.Գ. Ես բոլոր հարցերին ճիշտ եմ պատասխանել և կարող եմ ապացուցել :

*e}|{uka*
13.04.2008, 12:46
չնայած չի հավաքվել ճիշտ պատասխանների անհրաժեշտ քանակը

Իսկ ինչ որ քանակ սահմանվա՞ծ է ;)

Որոշ հարցերին սխալ պատասխան ես տվել Չայլդ ջան ես չեմ տվել էտ հարցերը դրա համար չեմ պահանջի բացատրություն , իսկ ինչ վերաբերումա իմ հարցերին , նրանք համարյա թե պատասխան չեն ստացել :cry .....լավ չի լավ չի ...

Ra$Ta
13.04.2008, 12:47
Քանի որ որոշ մասնակիցներ կարծում են ՝ իրենք գտել են Դիմակին և ուզում են ավարտել խաղը , ես հանում եմ Դիմակս ՝ չնայած չի հավաքվել ճիշտ պատասխանների անհրաժեշտ քանակը , ավելին , ինձ հաջողվել էր որոշ խաղացողների շեղել իսկական Դիմակից : Ամեն դեպքում , շատ շնորհակալություն խաղին մասնակցելու և ինձ բացահայտելու համար :
հարգանքներով Նորմարդ ...... լօօօօօլ , ChildOfTheSky
Հ.Գ. Ես բոլոր հարցերին ճիշտ եմ պատասխանել և կարող եմ ապացուցել :
Լավներ:D:hands բայց շատ ձքեցիր

Երկնային
13.04.2008, 13:16
Շնորհակալություն Հովոյին խաղին մասնակցելու համար… ;)