Դիտել ողջ տարբերակը : Բժշկի կողմից նշված դեղատուն
Մի քանի շաբաթ առաջ առողջական խնդիրներ ունեի ու քանի որ հարկավոր էր բժշկի թուղթ համալսարանում ներկայացնելու համար, ստիպված էի դիմել բժշկի: Բժիշկը գրեց մի մեծ ցուցակ դեղերի և վերջում նենց, բարեկամավարի ասեց, որ այսինչ դեղատուն կգնաս:
Ի՞նչ է նշանակում սա: Դեղատները շատ են ու որտեղից կուզենամ այնտեղից կգնեմ: Թե՞ իրար գործ են տալիս: Որևէ մեկը կարող է բացատրել ի՞նչ է կատարվում: Նույնիսկ կասկածում եմ, որ դեղերի առատությունն էլ հենց դրա պատճառով է:
Ուլուանա
13.10.2006, 09:30
Երևի նման դեպքում պետք էր բժշկին հարցնել, թե ինչու՛ հենց այդ դեղատնից գնես դեղերը։ Նրա ռեակցիայից մոտավորապես երևի կհասկացվեր, թե բանն ինչ է։ ;)
StrangeLittleGirl
13.10.2006, 22:22
Նախ ասա, թե ինչ դեղեր էին: Կան դեղեր, որոնք ամեն տեղ չես ճարի: Բայց էդ գործ տալն էլ նորություն չի:
Շատ հաճախ , երբ գնում ես դեղատուն, և դեղատանը չի լինում քո ուզած դեղը, դեղագործը դեղատան շահերից ելնելով համոզում է և տալիս է փոխարինող դեղը, որը ոչ միշտ է համապատասխանում բժշկի գրածին: Դրա համար բժիշկը երբեմն նշում է այն դեղատունը, որտեղ վստահ է, որ կտան իր նշանակածին համապատասխան դեղամիջոցը:
Սովորական մրսածության ու տաքության դեղեր:
Ինքը համառ կերպով ասում էր, որ անունն էլ տամ բժշկի ու թղթի վրա էլ գրել էր իր անունը:
Իսկ կարո՞ղ է ինչ որ ծրագիր կա համագործակցության, ըստ որի բժիշկը աշխատավարձ է ստանում: :think
Կներեք հենց նոր հանդիպեցի այս թեմա... և անպայման որոշեցի գրել
Շատ դեղագործական ֆիրմաներ աշխատում են հենց նման սկզբունքով - նշանակի մեր դեղը մենք քեզ գումար կվերադարձնենք... շատ հարմար է և ձեռնատու, սակայն այդ դեպքում քո մոտ առաջանում է մտավախություն, որ քեզ նշանակում են լրիվ անպետք դեղ, պարզապես մտացում են իրենց գրպանի մասին: Սա իհարկե ինչ որ չափով համապատասխանում է իրականությանը, սակայն այս օրենքը աշխատում է միայն շատ թանկ դեղերի պարագայում, ես նույնպես նշանակում եմ որոշակի դեղերի խումբ, որոնք ցավոք կարելի է ձեռք բերել Երևանի ընդամենը մեկ դեղատնում, եվ ստացվում է որ ես հատուկ հիվանդում ուղարկում եմ այդ դեղատուն... բայց հարցը նրանումն է, որ իմ նշանակած դեղերի մի մասը մեր տեղական արտադրություն է և, ինչպես ցանկացած հայկական յուրահատկություն, սա նույնպես, ոչ մի դեղատուն չի ցանկանում իր մոտ վաճառել այդ դեղորայքը... և ես ստիպված եմ...
Իսկ եթե հարցնեք, ինչու? եմ նշանակում հենց այդ դեղերը. պատասխանեմ, որ նրանք առավել մատչելիներըն են նման դեղերի մեջ, իսկ էֆեկտիվությունը ոչնչով չի զիջ/չ/ում արտասահմանյան նման դեղերին:
ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՖԻՐՄԱՅԻ ԱՆՈՒՆԸ ՀԱՏՈՒԿ ՉԻ ՆՇՎՈՒՄ, ՈՐՊԵՍԶԻ ԳՈՎԱԶԴ ՉՀԱՄԱՐԵՔ
Գոռ Ջան - Հայ
26.02.2007, 00:03
Չնայած ծայրահեղ ատելություն ունեմ դեղերի հանդեպ, բայց կյանքում չեմ մոռանա մի բան: 7րդ դասարանում թոքերի բորբոքում ունեի , ահագին ուշացրել էի , չէի իմացել, գնացի բժիշկի նշանակեց երկու ասեղ ռոցեֆին(անունը մինչև կյանքիս վերջ կհիշեմ) ու ասեց որ լիդոկայինով պիտի բացվի ու ուղարկեց ծանոթ դեղատուն, որտեղ ինձ համոզեցին որ լիդոկայինը կարելիա փոխարինել նովոկայինով....առանց բան կասկածելու վերցրի գնացի:
Ու երեկոյան առաջի սրսկումը դառավ էն յուրահատուկ դեպքերից մեկը, որ ամբողջ կյանքում չեն մոռացվում:D գնացի էն աշխարհ էկա, հաջորդ օրը մտա բժիշկի մոտ պատմեցի, ուզում էր դեղտան աշխատող իրա ծանոթին դատի տար:[
Խի պարզ չի, որ պիտի ծանոթի կամ հենց իրա դեղատունը լինի. Կամ ել թե չե ետ դեղատան տիրոջ հետ սենց ասած պայմանագիր ունի.
բշիժկը մասնակցելուց ա էղել դեղատան Affiliate Programm-ին
ու թղթի վրա էլ գրելա իրա անունը, որ դեղատանն իմանան բժշկի ID-ն ու իրա %-ները պահեն :lol
Իհարկե լինում են դեպքեր երբ բժիշկը որևէ դեղատնից գնումներ կատարելու խորհուրդ է տալիս, իմանալով որ այդտեղ կգտնես քեզ անհրաժեշտ դեղը ու, որ ամենակարևորը դեղը ժամկետանց կամ կեղծ չի լինի:Սակայն, ցավոք հաճախ այդպես չի լինում, բժիշկները կամ ուղարկում են իրենց դեղատուն կամ էլ այն դեղատունը որի հետ պայմանավորվածության են եկել ու ամեն վաճառված դեղից տոկոս են ստանում:
Երբ կսկսեն բժիշկին ըստ առժանվույնս վճարել, բժիշկն էլ կդադարի դեղատան հետ գործարքների մեջ մտնելուց... մենք սովորենք միշտ մեղասդրել բժշկին... բաըց դե մենք էլ ենք մարդ, ով տաջվել է, որ ջեռք բերի մասնագիտություն ոչ միայն բարի գործ անելու համար, այլ նաև սեփական կարիքները հոգալու... Չգիտես ինչու բենզակալոնկի աշխատողին 500 դրամ ավել կտանք ու կասենք որ շատ լցնի, իսկ բժիշկին ափսուսում ենք մի քանի .............. դրամ տանք, որ ավելի լավ բուժի.... Եսիմ
Ուլուանա
28.02.2007, 18:29
Երբ կսկսեն բժիշկին ըստ առժանվույնս վճարել, բժիշկն էլ կդադարի դեղատան հետ գործարքների մեջ մտնելուց... մենք սովորենք միշտ մեղասդրել բժշկին... բաըց դե մենք էլ ենք մարդ, ով տաջվել է, որ ջեռք բերի մասնագիտություն ոչ միայն բարի գործ անելու համար, այլ նաև սեփական կարիքները հոգալու... Չգիտես ինչու բենզակալոնկի աշխատողին 500 դրամ ավել կտանք ու կասենք որ շատ լցնի, իսկ բժիշկին ափսուսում ենք մի քանի .............. դրամ տանք, որ ավելի լավ բուժի.... Եսիմ
Այդ ամենը հասկանալի է, բայց բժիշկն ամեն դեպքում չպետք է կորցնի իր մարդկային դեմքը, իսկ եթե չի կարողանում իր կարիքները հոգալ՝ միաժամանակ մարդ մնալով, ապա ավելի լավ է ուրիշ աշխատանքով զբաղվի, քան երկու գրոշի համար մարդկանց կյանքերի հետ խաղա... :bad