PDA

Դիտել ողջ տարբերակը : Ջեկ Լոնդոն. «Ծովագայլը»



Արիս
08.04.2008, 02:14
Հետաքրքիր է ձեզնից ով է կարդացել այս գիրքը....
Եվ եթե կան մարդիք, ովքեր կարդացել են...Խդրեմ ձեր կարծիքը ....

Հ.Գ.
Ես կարդացել եմ... և շատ դրականորեն եմ տրամադրված,բայց ավելի մասնագիտական մոտեցում կուզենայի լսել, ...եթե կան գրականագետներ, որոնք կարդացել են այդ գործը...

Արշակ
08.04.2008, 10:26
Դպրոցական միջին դասարաններում եմ կարդացել։ Քվեարկել եմ «Լավ»։

Ռուֆուս
08.04.2008, 10:36
Ես շատ վաղուց եմ կարդացել ու հիմա գրեթե ոչ մի բան չեմ հիշում....

Բայց բավականին տպավորիչ վիպակ էր, չնայած Լոնդոնը ավելի լավ գործեր էլ ունի

Լեռնցի
08.04.2008, 21:28
Կարդացել եմ, շուտվանից, բայց մինչև հիմա էլ հիշում եմ... հզոր գիրք ա:)

Lion
14.10.2008, 18:15
Հետաքրքիր է ձեզնից ով է կարդացել այս գիրքը....
Եվ եթե կան մարդիք, ովքեր կարդացել են...Խդրեմ ձեր կարծիքը ....

Հ.Գ.
Ես կարդացել եմ... և շատ դրականորեն եմ տրամադրված,բայց ավելի մասնագիտական մոտեցում կուզենայի լսել, ...եթե կան գրականագետներ, որոնք կարդացել են այդ գործը...

Հիանալի գիրք է:hands

Հայկօ
14.10.2008, 18:24
Վատ գիք չէ: Գնահատել եմ «լավ» միայն ու միայն այն բանի համար, որ Լոնդոնն է գրել: Ըստ իս՝ գրքի միակ ու ամենահզոր բանը հենց իր՝ ծովագայլի «Լյուցիֆեր» կերպարն էր: Իսկ գիրքը Ջեկ Լոնդոնի մյուս գրածների համեմատ շա՜տ ցածր տեղ է գրավում, մանավանդ՝ «հյուսիսային» ու «արևելյան» շարքերի լույսի տակ:

ars83
14.10.2008, 18:27
Ճիշտը որ ասեմ, սյուժեն չեմ հիշում :oy, շատ վաղուց եմ կարդացել։
Ուղակի մի բան միտս եկավ, ուզեցա գրել. Ջեկ Լոնդոնի՝ իմ կարդացած ամենաանհետաքրքիր գիրքը եղել է «Մարտին Իդենը»։
Հիշում եմ, որ կարդում–կարդում էի, չէր վերջանում, ոչ էլ ավելի հետաքրքիր դառնում։

Monk
14.10.2008, 18:33
Ջեկ Լոնդոնը դպրոցական տարիներիս ամենասիրելի գրողն էր, թարգմանված ինչ գործ ուներ, կարդացել էի, իսկ <Ծովագայլը> նույնիսկ կարծեմ 2 թե 3 անգամ էի կարդացել: :) Քվեարկել եմ <լավ>:

Lion
15.10.2008, 12:22
Հետաքրքիր է, Հայկօ ջան - իսկ իմ կարծիքով նրա լավագույն ստեղծագործություններից մեկն է:think

Հայկօ
15.10.2008, 18:30
Հետաքրքիր է, Հայկօ ջան - իսկ իմ կարծիքով նրա լավագույն ստեղծագործություններից մեկն է:think


Վաղուց եմ կարդացել, ճիշտ է, ու գուցե եթե հիմա կարդայի, այլ բան կգրեի, բայց մեջս տպավորվել է, որ գրքում «Ծովագայլ» Լարսենի հզոր կերպարից ու փոթորկի տեսարաններից բացի այլ լավ բան չկար: Ու դրանք էլ անհամեմատ վատն են հանճարեղ «սպիտակ լռությունից» ու բորոտների մասին պատմվածքներից: Ընդհանրապես՝ Ջեկ Լոնդոնի պատմվածքներն ավելի լավն են, քան վեպերը: Ըստ իս:

Monk
15.10.2008, 18:53
Լարսենի կերպարն իրոք հետաքրքիր է, բայց ինձ ավելի շատ դուր էր եկել այն ընթացքը, որով փափկասուն ինտելիգենտիկը դառնում է կարգին տղամարդ: :B

Lion
16.10.2008, 12:07
Լարսենի կերպարն իրոք հետաքրքիր է, բայց ինձ ավելի շատ դուր էր եկել այն ընթացքը, որով փափկասուն ինտելիգենտիկը դառնում է կարգին տղամարդ: :B

Ինձ էլ... Իմ կարծիքով ի դեմս Լարսենի փիլիսոփայության Լոնդոնը արտահայտել է իր գաղափարական մոտեցումները սեփական կյանքի որոշակի փուլի ընթացքում:think