PDA

Դիտել ողջ տարբերակը : Հանդիպում 4

Էջեր : 1 2 3 [4]

Սամվել
03.10.2008, 17:05
Սայաթ Նովա Խանջյան խաչմերուկից մի հատ նեղ միակողմանի փողոց ա իջնում մինչև Կինո Երևան, այ էդ: Կամ եթե Թումանյանի սկզբից` Խանջյանից գաս Թումանյանով, հենց առաջին փողոցն ա, մտնում ես էդ փողոցով աջ, որ գնաս Սայաթ Նովա ու մեկ էլ` Ձայնալարը ջղայինացած ժամին ա նայում:

Ok.. Ապրես Արթուր ջան..
հաստատ չեմ ասում.. բայց երևի կգամ :oy որ գալու լինեմ կզանգեմ :ok

Ռուֆուս
04.10.2008, 00:08
Էդ ժամին զարթնեի գործի կգնայի.... :D

Շատ կուզենայի գալ, բայց վաղը գործի եմ :(

Kuk
04.10.2008, 00:10
Էդ ժամին զարթնեի գործի կգնայի.... :D

Շատ կուզենայի գալ, բայց վաղը գործի եմ :(

Հայկ, գործիդ տեղին կպած ա, պերերիվի ատմասկով կարաս գնաս մի երկու բաժակ խմես, էլի գաս գործի:))

Ռուֆուս
04.10.2008, 00:19
Հայկ, գործիդ տեղին կպած ա, պերերիվի ատմասկով կարաս գնաս մի երկու բաժակ խմես, էլի գաս գործի:))

Երևի տենց էլ անեմ... Մնումա վաղը կարողանամ շուտ զարթնել :)

Chuk
04.10.2008, 00:24
Երևի տենց էլ անեմ... Մնումա վաղը կարողանամ շուտ զարթնել :)
Նույն պրոբլեմը Հայկ ջան, բայց կարծում եմ հախից կգանք, հը՞ :)

Ռուֆուս
04.10.2008, 00:48
Նույն պրոբլեմը Հայկ ջան, բայց կարծում եմ հախից կգանք, հը՞ :)

Անպայման, հեսա 5 հատ տարբեր բուձելնիկ եմ դնելու :) Եթե շուտ զարթնես, ինձ էլ զանգի արթնացրու ;)

Moon
04.10.2008, 01:17
Անպայման, հեսա 5 հատ տարբեր բուձելնիկ եմ դնելու :) Եթե շուտ զարթնես, ինձ էլ զանգի արթնացրու ;)
Էս սենց առավոտ շուտ ակումբն ու՞ր ա գնում։ Ես էլ եմ ուզում։ Հլը ասեք։
Էհ, շաբաթ օրով ինձ 5 բուդիլնիկն էլ չի օգնի։ Շատ շատ մեր հարևանի ռեմոնտը պտի խանգարի։ Էդ մարդն ամեն առավոտ ժամը 8-ին հիշում ա, որ տունը սաղ կյանքը կիսատ ա մնացել ռեմոնտը։ Ու տենց ինչ ապրում ենք էս տանը, մի 13 տարի ա, էդ մեր հարևանը մեխ ա խփում, պատ ա ջարդում։ Սենց էլ ապրում եմ։

Kuk
04.10.2008, 01:20

Գնում են փորաքստիկի:D էդ ակումբերեն նշանակում ա խաշ ուտելու:D

Ռուֆուս
04.10.2008, 01:20
Էս սենց առավոտ շուտ ակումբն ու՞ր ա գնում։ Ես էլ եմ ուզում։ Հլը ասեք։
Էհ, շաբաթ օրով ինձ 5 բուդիլնիկն էլ չի օգնի։ Շատ շատ մեր հարևանի ռեմոնտը պտի խանգարի։ Էդ մարդն ամեն առավոտ ժամը 8-ին հիշում ա, որ տունը սաղ կյանքը կիսատ ա մնացել ռեմոնտը։ Ու տենց ինչ ապրում ենք էս տանը, մի 13 տարի ա, էդ մեր հարևանը մեխ ա խփում, պատ ա ջարդում։ Սենց էլ ապրում եմ։

Առավոտ շուտ Ակումբը էլ ուր կարա գնա? Իհարկե խաշ ուտելու, կարող ես դու էլ միանաս ;)

Chuk
04.10.2008, 01:21
Էս սենց առավոտ շուտ ակումբն ու՞ր ա գնում։ Ես էլ եմ ուզում։ Հլը ասեք։
Էհ, շաբաթ օրով ինձ 5 բուդիլնիկն էլ չի օգնի։ Շատ շատ մեր հարևանի ռեմոնտը պտի խանգարի։ Էդ մարդն ամեն առավոտ ժամը 8-ին հիշում ա, որ տունը սաղ կյանքը կիսատ ա մնացել ռեմոնտը։ Ու տենց ինչ ապրում ենք էս տանը, մի 13 տարի ա, էդ մեր հարևանը մեխ ա խփում, պատ ա ջարդում։ Սենց էլ ապրում եմ։

Լուս ջան, առավոտը գնում ենք խաշ ուտելու, գալի՞ս ես :)

ChildOfTheSky
04.10.2008, 01:23
Ե՞րբ, ու՞ր եք գնում, ասեք ես էլ իմանամ էլի :8

Moon
04.10.2008, 01:24
Լուս ջան, առավոտը գնում ենք խաշ ուտելու, գալի՞ս ես :)
Խաշ սիրում եմ շատ, բայց քանիսի՞ն, որտե՞ղ։ Ես առավոտ 11-ից զբաղված եմ կարծես։

Chuk
04.10.2008, 01:30
Փորաքստիկ

Վաղը առավոտյան 8:40 Կովկաս պանդոկի դիմաց: Դե երևի կռահեցիք պատճառը:love. չուշանալ:

Մեջբերում եմ, ծանուցման կարգով :)

ChildOfTheSky
04.10.2008, 01:32
8:40 :lol էտ գիշերվա կեսին խի՞ եք գնում :lol

Moon
04.10.2008, 01:38
8:40 :lol էտ գիշերվա կեսին խի՞ եք գնում :lol
Համաձայն եմ Հով ջաբ, ասա աչք կպցրած կամ, որ մի հատ էլ գիշերվա կեսին գամ խաշ ուտելու։

Chuk
04.10.2008, 01:42
Գիտեք իմ ջանը քա՞ր ա, որ էդ գիշերվա կեսին գնալու եմ :angry
Առավոտը մի մարդու պես տեղում լինեք, թե չէ կջղայնանամ, հաա՜ :angry

ChildOfTheSky
04.10.2008, 01:44
Գիտեք իմ ջանը քա՞ր ա, որ էդ գիշերվա կեսին գնալու եմ :angry
Առավոտը մի մարդու պես տեղում լինեք, թե չէ կջղայնանամ, հաա՜ :angry

չքնե՞մ :8

Norton
04.10.2008, 01:44
Ես կգայի, բայց 8.30:o չեմ կարա

Moon
04.10.2008, 01:46
Գիտեք իմ ջանը քա՞ր ա, որ էդ գիշերվա կեսին գնալու եմ :angry
Առավոտը մի մարդու պես տեղում լինեք, թե չէ կջղայնանամ, հաա՜ :angry

Հեյ Չուկ, կամավոր սկզբունքներով ա, մի ջղայնացիր։ Որ էդ ժամին զանգես չէ, քնաթաթախ կխոսեմ։ Մի կես ժամ հետո հիշելու եմ ում հետ էի խոսում ու հաստատ մի անկապ բան ասած կլինեմ։ Շատ ա եղել հեռախոսը հետս քնել ա ու արդյունում ինչ որ զանգեր եմ հետո տեսել։:D:D

Chuk
04.10.2008, 01:52
Մի խոսքով վաղը ձեզ եմ սպասում :B

Ռուֆուս
04.10.2008, 01:55
Մի խոսքով վաղը ձեզ եմ սպասում :B

Արտակ ջան, թե զարթնես, ինձ էլ անպայման արթնացրու, օքեյ? ;)

ChildOfTheSky
04.10.2008, 01:56
իմ վրա հույս չդնեք :cool

Chuk
04.10.2008, 02:00
Հայկ ջան, կզանգեմ :)
Հով, առավոտը սպասում եմ:

ChildOfTheSky
04.10.2008, 02:04
Հով ջան, դե առավոտը սպասում ենք քեզ, նենց չլնի քաշես չգաս :cool

Kuk
04.10.2008, 11:08
Ոտակերները դեռ չեն եկե՞լ:

Հ.Գ. Խոսքս կովի ոտի մասին ա:

Ֆրեյա
04.10.2008, 11:13
Ով խաշ չի կերել /կամ կերել է, բայց մեկա ուզում է հանդիպման գալ/ :D և ուզում է հանդիպման գալ ինչ է անում՞՞:oy

Երվանդ
04.10.2008, 11:15
Ով խաշ չի կերել /կամ կերել է, բայց մեկա ուզում է հանդիպման գալ/ :D և ուզում է հանդիպման գալ ինչ է անում՞՞:oy

Եսիմ:think, վաղը հանդիպում կա, բայց նեղ կրուգով ու հրավերքներով էլի, կարողա էսօր հանդիպում չլինի, չնայած կգրի էլի մեկն ու մեկը:

Ավելացվել է 1 րոպե անց
Անի նամակներդ ինչի ես անջատել:(, նամակ էի ուղարկելու վաղվա պահով;), լավ կզանգեմ հետո:)

Moon
04.10.2008, 14:02
Հայկ ջան, կզանգեմ :)
Հով, առավոտը սպասում եմ:
Դե Չուկ ջան, հլը պատմի տեսնենք համո՞վ էր խաշն ու քանի ակումբցու արթնացրեցիր առավոտյան։ Կամ մի գուցե դու էլ չես արթնացել։

Երկնային
04.10.2008, 14:51
էսօր ի՞նչ եղավ ձեր խաշը… :P

Հ.Գ. էսօր սթափ ուղեղով, և վերլուծելով որոշակի հանգամանքներ, և գիտակցելով, թե ես ինչ մարդկանց հետ եմ շփվում, և հասկանալով, որ ձեզնից մենակ վնաս կարող եմ սպասել, ասում եմ` գալու՛ եմ վաղը… :))))))))

Chuk
04.10.2008, 16:16
Փորաքստիկի սրբազան արարողությունն անցավ շատ հաճելի ու ջերմ մթնոլորտում՝ 7 ակումբցիների մասնակցությամբ: Լավն էր թե՛ խաշը, թե՛ ծիրանի երկու անգամ զտված մաքրամաքուր արաղը, թե մեր բարեկամ վրացիների արտադրած բուրավետ լիմոնադը, թե հայկական չոր լավաշն ու մնացյալ բոլոր բաղադրիչները: Բարի լույս, ես այսօր երկրորդ անգամ արթնացա :)

Վարպետ
04.10.2008, 16:17
Բայց ինչ խոզն եք... Ես մեծ հույսեր ուների, որ առանց ինձ չեք գնա! :(

Chuk
04.10.2008, 16:19
Բայց ինչ խոզն եք... Ես մեծ հույսեր ուների, որ առանց ինձ չեք գնա! :(

Իսկ մենք մեծ հույսեր ունեինք, որ դու մեր հետ կգաս :(

Վարպետ
04.10.2008, 16:22
Իսկ մենք մեծ հույսեր ունեինք, որ դու մեր հետ կգաս :(

Մինչև լույս մի անգլիացի հյուր էինք խմացնում: Համ մտքիցս էր թռել, ստորաբար խոստովանեմ, համ էլ` ուժակոտոր էի: Էլի չանենք տենց բան մոտ ապագայում? Ահավոր նախանձով եմ լցված հիմա ու խորը ափսոսանքով:

Chuk
04.10.2008, 16:26
Մինչև լույս մի անգլիացի հյուր էինք խմացնում: Համ մտքիցս էր թռել, ստորաբար խոստովանեմ, համ էլ` ուժակոտոր էի: Էլի չանենք տենց բան մոտ ապագայում? Ահավոր նախանձով եմ լցված հիմա ու խորը ափսոսանքով:

Դե նայած մոտի տակ ինչ ես հասկանում: Այսպիսի սրբազան արարողությունների կրկնումը երկնահաճո է :)

Վարպետ
04.10.2008, 16:27
Դե նայած մոտի տակ ինչ ես հասկանում: Այսպիսի սրբազան արարողությունների կրկնումը երկնահաճո է :)
Այսուհետ չեմ ապսպրի` օր առաջարկելիս, և ավելի խորաթափանց կլինեմ;)

Artgeo
04.10.2008, 16:50
Ես, Նորոն + դրսում ենք եսլի շտո զանգեք ;)

Ֆրեյա
04.10.2008, 17:09
Փորաքստիկի սրբազան արարողությունն անցավ շատ հաճելի ու ջերմ մթնոլորտում՝ 7 ակումբցիների մասնակցությամբ: Լավն էր թե՛ խաշը, թե՛ ծիրանի երկու անգամ զտված մաքրամաքուր արաղը, թե մեր բարեկամ վրացիների արտադրած բուրավետ լիմոնադը, թե հայկական չոր լավաշն ու մնացյալ բոլոր բաղադրիչները: Բարի լույս, ես այսօր երկրորդ անգամ արթնացա :)

Անուշ լինի.... ;)

Ռուֆուս
04.10.2008, 19:21
Խաշը լավն էր, մյուս անգամն էլ ձեռքերով ուտել կսովորեմ :P

Հայկօ
04.10.2008, 19:24
ՎՕ՞ՆՑ, դու գդալով ես խաշը ուտու՞մ :o: Խաշի վրա գդալ չքաշե՛ս, արյաաա՜:

StrangeLittleGirl
04.10.2008, 21:08
Ես, Նորոն + դրսում ենք եսլի շտո զանգեք
Վա՜յ, ես էլ Վանաձորի երթուղայինից իջա, մտածեցի՝ եթե ինձ մինչև հիմա չեն զանգել, ուրեմն հանդիպում չի լինելու: Ափսոս :( Կուզենայի քեզ տեսնել:

VisTolog
04.10.2008, 22:12
Վաղը կարողա մեկնումեկը գա մոսկվա կթ Հայելիներ կինոն նայելու

Ռեդ
04.10.2008, 22:14
Վաղը կարողա մեկնումեկը գա մոսկվա կթ Հայելիներ կինոն նայելու
Ժամը 11:00ի՞ն

Հայկօ
04.10.2008, 22:16
Քաշած նայած ա արդեն մի շաբաթ ա, ափսոս:B:

Արշակ
04.10.2008, 22:17
Վաղը կարողա մեկնումեկը գա մոսկվա կթ Հայելիներ կինոն նայելու
Էդ ի՞նչ կինոյա։

VisTolog
04.10.2008, 22:21
Էդ ի՞նչ կինոյա։
ՈՒժսա.

Արշակ
04.10.2008, 22:36
ՈՒժսա.
Չեկա:)

VisTolog
04.10.2008, 22:40
Ով կարա մի հատ էտ կինոյի ժամն իմանա? :))

Artgeo
04.10.2008, 22:49
Ես, Նորոն + դրսում ենք եսլի շտո զանգեք ;)
Լավ անցավ :love Մեզ միացավ Կիտան :love

Kuk
11.10.2008, 00:16
Էն հանդիպման թեմայում մեկդ գրեք էլի… Վաղը ժամը 18- ին Սասենց մոտ հանդիպում… Տատն էլ ա գալու…

գրեցի:)

Chuk
11.10.2008, 12:32
Ուշադրություն

Այսօր, ժամը 18:00-ին հավաքավում ենք Մաշտոց-Պուշկին խաչմերուկում գտնվող Pizza և Pasta անվանումով պիցցայանոցում: Հանդիպմանը կլինի նաև Շվեյցարիայից կարճ ժամանակով հանդիպմանը եկած ակումբցի Տատը, ով խոստացել է նաև հետաքրքիր հեքիաթ պատմել :)

Կարծում եմ, հետաքրքիր հանդիպում է լինելու, այնպես որ բոլորիդ ներկայությունը՝ պարտադիր:

Սամվել
11.10.2008, 21:10
Բլին նոր ինտերնետ մտա :( Ափսոս ...

Philosopher
16.10.2008, 16:25
Հին բարի ժամանակների նման:)

Այսօր, 19.30, Wild West

Խեցգետնելու ու... Երևակայության հարց ա:):drinks

Taurus
18.10.2008, 11:11
Էսօր հանդիպում կա?
ինչ-որ մեկը ունի kaspersky 7 , թող հետը բերի:
Նախապես gracia

Գալաթեա
18.10.2008, 14:44
Խանդիպում կա ոչ? :)

John
18.10.2008, 15:03
աչքիս գամ էսօր հանդիպման… մնում ա հանդիպում նշանակվի…

Հայկօ
18.10.2008, 16:57
Հանդիպում չհրահրե՞նք ;)

VisTolog
18.10.2008, 17:04
Արդեն ու՞շ չի հանդիպման համար :esim ( չնայած ո՞վ գիտի) :))

Արթ չջնջես:angry

John
18.10.2008, 18:37
Ո՞Վ Ա ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ, ՈՐ ՄԻ ԺԱՄ ՈՒՂԻՂ ՍՊԱՍՈՒՄ ԵՄ ՈՒ ՊԱՐԶՎՈՒՄ Ա, ՈՐ ՈՄՆ ՄԵԿԸ ՋՆՋԵԼ Ա ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ: Ո՞Վ Ա ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ, ՈՐ ՋՆՋՎԵԼ Է ԻՄ՝ ՋՆՋՎԵԼՈՒ ԱՐԺԱՆԻ ՈՐԵՎԷ ԱՐԱՐՔ ՉԳՈՐԾԱԾ ԳՐԱՌՈՒՄԸ: Ո՞Վ Ա ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՆՅԱՐԴԱՅԻՆ ԲՋԻՋՆԵՐԻՍ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ: ՈՒ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ՝ Ո՞Վ Ա ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ: ՀԸ՞Ն:

հ.գ.
եթե գրառումս ջնջվի, կամ համապատասխան հարցերի պատասխանները, իրենց իրավական հետևանքներով չստացվի, մեղմ ասած կնեղանամ (կոշտ չեմ արտահայտվում, որ ջնջելու առիթ չլինի, բայց հաստատ կոշտ ու ոչ դուրեկան ձևով կնեղանամ)

Artgeo
18.10.2008, 18:50
Ո՞Վ Ա ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ, ՈՐ ՄԻ ԺԱՄ ՈՒՂԻՂ ՍՊԱՍՈՒՄ ԵՄ ՈՒ ՊԱՐԶՎՈՒՄ Ա, ՈՐ ՈՄՆ ՄԵԿԸ ՋՆՋԵԼ Ա ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ:
Ի՞նչ իմանամ թե դու ինչու ես սպասել մի ժամ: Որոշումը դու ես կայացրել և երևի հենց դու ես պատասխանատու: Ի դեպ, որտե՞ղ ես սպասել: Հանդիպումը հենց էս պահին Վեստում ա :think

Ո՞Վ Ա ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ, ՈՐ ՋՆՋՎԵԼ Է ԻՄ՝ ՋՆՋՎԵԼՈՒ ԱՐԺԱՆԻ ՈՐԵՎԷ ԱՐԱՐՔ ՉԳՈՐԾԱԾ ԳՐԱՌՈՒՄԸ:
Ջնջել եմ ես, քանի որ ջնջված գրառման մեջբերում էր պարունակում և պատասխան էր այդ գրառման:

Ո՞Վ Ա ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՆՅԱՐԴԱՅԻՆ ԲՋԻՋՆԵՐԻՍ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ:
Ենթադրում եմ, որ քո բջիջների, հորմոնների և այլնի համար դու ես պատասխանատու:

ՈՒ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ՝ Ո՞Վ Ա ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ:
Բարդ փիլիսոփայական հարց ա, չգիտեմ:

ՀԸ՞Ն:
Ըհըն:

հ.գ.
եթե գրառումս ջնջվի, կամ համապատասխան հարցերի պատասխանները, իրենց իրավական հետևանքներով չստացվի, մեղմ ասած կնեղանամ (կոշտ չեմ արտահայտվում, որ ջնջելու առիթ չլինի, բայց հաստատ կոշտ ու ոչ դուրեկան ձևով կնեղանամ)

Ջնջելու առիթ արդեն տվել ես ՄԵԾԱՏԱՌԵՐԸ, ես լավ գիտեմ, որ դու լավ գիտես, որ դա Ակումբում արգելված է: Իսկ թե ինչքան «կոշտ ու ոչ դուրեկան ձևով» կնեղանաս, դա արդեն քո խնդիրն է:

John
18.10.2008, 18:55
Ջնջել եմ ես, քանի որ ջնջված գրառման մեջբերում էր պարունակում և պատասխան էր այդ գրառման
բա էդ գրառումն ո՞ւր ա… էդ գրառման մեջ հանդիպման հայտարարություն էր պարունակվում… նշված տեղն էլ գնացել եմ հանդիպման ու մի ժամ սպասել… որտե՞ղ է նշված վեստի հանդիպման մասին: հ՞ըն: թե՞ էլ ի մոտիկներով են հավաքվում: վերսից 20 մետր եմ հեռու, բայց չեմ գնա, որ չխանգարեմ հանկարծ ոչ մեկի…

Ավելացվել է 2 րոպե անց
պահանջում եմ, որ մեղավորները պատժվեն: բայց ո՞ւմ ա պետք որ էդ հարցով զբաղվի… Ջոնն ա էլի, կմոռանա, կների… ԹՔԱԾ ՈՒՆԵՄ … … … … … …

Վարպետ
18.10.2008, 19:00
Մոտիկներով են, Ջոն ջան, մոտիկներով:( Ինձ էլ չեն ասել:(

John
18.10.2008, 19:02
Մոտիկներով են, Ջոն ջան, մոտիկներով:( Ինձ էլ չեն ասել:(
նորմալ ա… հիմա որ ասեմ խի՞ ինձ չեք ասել՝ կասեն «Որ չխանգարեինք՝ պարապեիր…»
երևի քեզ էլ չեն ասել, որ հանկարծ ինձ չասես, պարապեմ…

Վարպետ
18.10.2008, 19:41
նորմալ ա… հիմա որ ասեմ խի՞ ինձ չեք ասել՝ կասեն «Որ չխանգարեինք՝ պարապեիր…»
երևի քեզ էլ չեն ասել, որ հանկարծ ինձ չասես, պարապեմ…
Էնքան մոտիկներով են, որ դաժե Չուկին չեն ասել, Ջոն ջան:(

Սամվել
18.10.2008, 21:41
Էս թեմայի իմաստը ո՞րնա :think

StrangeLittleGirl
18.10.2008, 21:43
Ինձ էլ չեն ասել :( Բայց դե դա զարմանալի չի: Ճիշտն ասած, ես ահավոր կատաղած ուզում էի գտնել հանցավորներին ու մի լավ տեղը դնել, էն էլ Սասենց մոտ չէին, Վեսթ էլ ալարեցի գնալ: :angry

impression
18.10.2008, 21:51
Ինձ էլ չեն ասել :( Բայց դե դա զարմանալի չի: Ճիշտն ասած, ես ահավոր կատաղած ուզում էի գտնել հանցավորներին ու մի լավ տեղը դնել, էն էլ Սասենց մոտ չէին, Վեսթ էլ ալարեցի գնալ: :angry

ուրեմն այսպես.
քանի որ էսօրվա հանդիպումը չգիտես ինչու ֆուկ եղավ, ես զանգեցի Գալաթեային ու առաջարկեցի սուրճ խմել միասին: Հետո զանգել ենք միայն ՏԱՏ-ին: Իսկ մնացածները ուղղակի հավաքվեցին ընթացքում, ես էդպես էլ չհասկացա, թե ոնց: Նեղանալու կարիք չկա, երեխեք, ընթացքում ստացվեց հանդիպում, թե չէ ես, Գալը, Տատը ընդամենը սուրճ խմելու էինք գնացել:

StrangeLittleGirl
18.10.2008, 21:54
Դե ասում եմ էլի: Յուրայիններով հանդիպում էր ;)

impression
18.10.2008, 21:56
Դե ասում եմ էլի: Յուրայիններով հանդիպում էր ;)

Բյուր, լավ էլի :(
քեզ էլ էի շատ ուզում տեսնել, բայց դե չես հավատա…

StrangeLittleGirl
18.10.2008, 21:57
Որ ուզենայիր, թեթևակի կզանգեիր ;) Ես էլ Վիոլետի հետ կգայի: ;)

Chuk
18.10.2008, 22:28
Դիցուք յուրայիններով հանդիպում է եղել: Հետո՞:
Շաբաթվա մեջ մի քանի անգամ այդպես «յուրայիններով» հանդիպման եմ լինում: Հետո՞: Ինչքան եք սիրում չեղած բանից պատմություն սարքել....

հ.գ. Բայց ես էլ դեմ չէի լինի Տատիս, Գալայիս ու Լիլոյիս հետ կոֆե խմելուն :D

impression
18.10.2008, 22:31
Կարելի ա վաղն էլ հանդիպում կազմակերպել, դժվար չի: Ուղղակի պետք չի էլի, եթե քո գլուխը ցավում ա, նենց անես, որ բոլորինը սկսի ցավել:

StrangeLittleGirl
18.10.2008, 22:35
Չու՛կ, էդ յուրայիններով հանդիպումը հեչ. ես վաղուց արդեն սովորել եմ, որ ձեզնից չեմ, որ նույնիսկ ոչ յուրայիններով հանդիպումներին ինձ չեք կանչում: Ախր ինչու՞ է ջնջվել հայտարարությունը, ինչու՞ դրա դեմ ոչ մի բան չի արվել: Եթե մարդամեկը չէր ուզում գալ, թող չխանգարեր, որ մյուսներն իրար տեսնեին:

Կարելի ա վաղն էլ հանդիպում կազմակերպել, դժվար չի: Ուղղակի պետք չի էլի, եթե քո գլուխը ցավում ա, նենց անես, որ բոլորինը սկսի ցավել:
Կազմակերպեք, ձեզ բարի ժամանց ;)

Chuk
18.10.2008, 22:41
Չու՛կ, էդ յուրայիններով հանդիպումը հեչ. ես վաղուց արդեն սովորել եմ, որ ձեզնից չեմ, որ նույնիսկ ոչ յուրայիններով հանդիպումներին ինձ չեք կանչում: Ախր ինչու՞ է ջնջվել հայտարարությունը, ինչու՞ դրա դեմ ոչ մի բան չի արվել: Եթե մարդամեկը չէր ուզում գալ, թող չխանգարեր, որ մյուսներն իրար տեսնեին:

Եթե յուրային չլինեիր, ասենք հենց նախորդ անգամ քեզ չէի զանգի, եղա՞վ :angry

Իսկ թե ի՞նչ հայտարարություն ա, ի՞նչ բան ա, գաղափար չունեմ :unsure
Ջնջողին գտիր, անհատական հարցրու, սենց պատմություն սարքելու փոխարեն ;)

StrangeLittleGirl
18.10.2008, 22:53
Ա՛րտ, իհարկե, անչափ շնորհակալ եմ, որ անցյալ շաբաթ զանգեցիր: Եթե չզանգեիր, չէի գա: Բայց էդ հանդիպման մասին հազար տարի առաջ հայտարարություն էր արվել, ցանկացածն էլ կարող էր գալ: Իսկ ես յուրային չեմ, որովհետև երբեք-երբեք հայտարարություն չունեցող հանդիպման չեմ հրավիրվել: Ոչինչ, սովոր եմ:

Ինչ վերաբերում է գրառումները ջնջողին, ապա նոր նկատեցի, որ գրառումներն ամբողջությամբ են ջնջվել: Իսկ մինչ այդ միայն խմբագրվել էր, գրվել էր մոտավորապես այսպիսի բան. «Ջնջում եմ, լավ եմ անում»: Ու դու շատ լավ գիտես, թե ով էր: Եթե ոչ, արի ղեկավարման գրասենյակ, ասեմ:

Chuk
18.10.2008, 22:59

Բյուր, կրկնում եմ նախորդ գրառման մեջ ասածս. Ջնջողին գտիր, անհատական հարցրու, սենց պատմություն սարքելու փոխարեն: Գուցե այնպիսի բացատրություն տա, որ քեզ լրիվ բավարարի: Ես չեմ հասկանում այպիսի աղմուկ բարձրացնելու իմաստը: Ես էլ եմ չտեղեկացվածներից ու եթե իմանայի որ այդ մարդիկ այսօր հանդիպելու են, հաստատ կգնայի: Բայց ոնց տեսնում ես աղետ չեմ սարքում:

impression
18.10.2008, 23:01

դե քո ֆորումն ա, կուզես՝ կսարքես, կուզես՝ չես սարքի ;)
դու Չուկն ես, աղետների գծով Բյուրն ա ;)

StrangeLittleGirl
18.10.2008, 23:01
Ա՛րտ, դու ո՞նց ես պատկերացնում Արթուրին որևէ բան հարցնելը: Շատ լավ գիտես, որ կոնկրետ որևէ բան չի ասելու: Ա՛րտ, քեզ համար հեշտ ա, որովհետև կյանքիդ մեջ առաջին անգամ քեզ չեն տեղեկացրել: Իսկ ինձ գիտե՞ս երբվանից չեն հիշում: Ա՛րտ, զզվել եմ արդեն: Անընդհատ կասեք, թե ընկերներս եք: Ու՞ր ա ստեղ ընկերություն, որ քոսոտ ամիսը մի անգամ էլ ինձ տեսնելու ցանկություն ունեցող չկա:

Երկնային
18.10.2008, 23:06
էս ամբողջ պատմության իմաստը չեմ հասկանում…
մարդիկ ուզել, հանդիպել են… բոլորն էլ առանձին-առանձին հանդիպում են, եթե ուզում են… ու ոչ ոք պարտավոր չի մյուսներին զգուշացնի, որ ինքը չգիտեմ ում հետ հանդիպելու ա… համաշխարհային հարց սարքեցիք…

StrangeLittleGirl
18.10.2008, 23:11
Էլ ո՞վ կա: Սպասում եմ, հերթով ասեք, որ պետք չի հայոց հարց սարքել: Ապրե՛ք, բրավո՛: Զզվում եմ կեղծավորությունից: Ասեք, որ թքած ունեք ինձ վրա, պրծեք:

Ռուֆուս
18.10.2008, 23:17
Էլ ո՞վ կա: Սպասում եմ, հերթով ասեք, որ պետք չի հայոց հարց սարքել: Ապրե՛ք, բրավո՛: Զզվում եմ կեղծավորությունից: Ասեք, որ թքած ունեք ինձ վրա, պրծեք:
Ինձ էլ էսօրվա հանդիպման մասին ոչ ոք ոչ մի բան չէր ասել ;)

Ինչ անեմ, գնամ կախվեմ? վեննեքս փռթեմ? դանակն առնեմ սիրտս կոխեմ? :[

վերջացրեք, էլի......

StrangeLittleGirl
18.10.2008, 23:19
Հետո՞, հաջորդ ով ա :think

Գալաթեա
18.10.2008, 23:23
Ես կամ Բյուր...
Մի հատ հանգստացի, հա՞։ Ի՞նչ կեղծավորության մասին ա խոսքը։

Բոլորդ կարող եք տեսնել, որ ես սևով սպիտակին հարցրել եմ հանդիպման մասին...ու պատասխան չեմ ստացել..ինչ ա, ստիպեի՞։ Զոռով կանչեի՞։

Էսօր ես պետք ա տեսնեի մի մարդու ակումբից, որի հետ հանդիպումը բացի ինձնից ու իրենից ուրիշ ոչ մեկի չէր վերաբերում, բայց երբ Լիլն ինձ զանգեց, որոշվեց, որ երեքով կհանդիպենք ու ձեն կտանք Տատին, որին դեռ անցյալ շաբաթվանից հանդիպում էինք խոստացել...

Մնացածն էլ զանգել, հետաքրքրվել, կամ պատահական եկել են..էդքան բան...չեմ հասկանում, ի՞նչ կարիք կա կռիվ անել ..

StrangeLittleGirl
18.10.2008, 23:29
չեմ հասկանում, ի՞նչ կարիք կա կռիվ անել ..
Հաջո՞րդը:

Մարկիզ
18.10.2008, 23:32
Բայց էդ Վեսթի կոֆեն լավն էր…:oy

Գալաթեա
18.10.2008, 23:33
Հաջո՞րդը:

Գոնե ջնջում ե՞ս մոտդ։

StrangeLittleGirl
18.10.2008, 23:34
Գոնե ջնջում ե՞ս մոտդ։
Չէ՛, ցուցակ եմ կազմում ;)

Գալաթեա
18.10.2008, 23:35
Չէ՛, ցուցակ եմ կազմում ;)

Դե էդ եմ էլի ասում։ Արդեն արտահայտվածներին պտիշկա արա։

Chuk
18.10.2008, 23:36
Մոդերատորական. քանի-որ թեմայի գրառումների քանակը հասել է 839-ի, ապա թեման փակվում է: Հաջորդ հանդիպման մասին տեղեկացնելու համար կբացվի նոր թեմա՝ «Հանդիպում 5» անվանմամբ: