PDA

Դիտել ողջ տարբերակը : Հանդիպում 4

Էջեր : 1 2 [3] 4

Սերխիո
20.08.2008, 22:16
Էլ մի, դու չեկար խոտերի մեջ նստելու :P Թողեցիր, թռար:

Փաստորեն…:(

Աբելյան
22.08.2008, 22:38
էսօր էլ իմ պարտքը համարեցի գոնե մի քանի րոպեով ներկայանալը :)

սկի չգիտեի էլ, որ հանդիպում կա
իմ համար տուն էի հելնում, մեկ էլ ձեզ տեսա

շատ հաճելի էր, որ ծանոթացա Ivy-ի հետ
ու բացի դրանից, տեսա շատերի, որոնց որ շուտվանից չէի տեսել

Brigada
23.08.2008, 14:55
էսօր հանդիպում կա:think

Աբելյան
23.08.2008, 16:42
Հանդիպում ենք այսօր, ժամը 19:00-ին, Թամանյանի արձանի դիմաց

StrangeLittleGirl
24.08.2008, 01:05
Հետաքրքիր ա՝ քանի՞ հոգի գնաց էս հանդիպմանը: :D

19:10 էնտեղ էի, մարդ չկար:
19:12 գնացի, մարդ չկար:

Աբելյան
24.08.2008, 13:24
Հետաքրքիր ա՝ քանի՞ հոգի գնաց էս հանդիպմանը: :D

19:10 էնտեղ էի, մարդ չկար:
19:12 գնացի, մարդ չկար:

աչքիս ժամը սխալ եմ գուշակել :think

Ֆրեյա
25.08.2008, 08:44
Հետաքրքիր ա՝ քանի՞ հոգի գնաց էս հանդիպմանը: :D

19:10 էնտեղ էի, մարդ չկար:
19:12 գնացի, մարդ չկար:

Բյուր, պետք ա 19:14 էլ գնաիր, արդեն բոլորը եկած կլինեին :love:oy

Երկնային
30.08.2008, 02:47
Հանդիպում ենք այսօր ժամը 19.00-ին Թամանյանի արձանի մոտ…

Հ.Գ. ես գալու եմ, ինձ մենակ չթողեք… :oy :D

Chuk
30.08.2008, 02:56
Հանդիպում ենք այսօր ժամը 19.00-ին Թամանյանի արձանի մոտ…

Հ.Գ. ես գալու եմ, ինձ մենակ չթողեք… :oy :D

Ես էլ եմ ուզում գալ, Նյուտին իմ հետ մենակ չթողնեք :D

Երկնային
30.08.2008, 02:57
Ես էլ եմ ուզում գալ, Նյուտին իմ հետ մենակ չթողնեք :D
չուզողին տեսեք… :beee
դու հալա սպասի… :D :D

Taurus
30.08.2008, 09:58
ակումբցիների տղաների մի մասը էտ ժամին ֆուտբոլ ա խաղալու, Նյուտոնին ոի Չուչկին մենակ չթողեք:P

StrangeLittleGirl
30.08.2008, 11:31
Ես չեմ գալու :P

Elmo
30.08.2008, 12:15
Եկեք էսօր հանդիպում սադրենք: Շաբաթ ա, կիսատ աշխատանքային, որոշների համար՝ ոչ աշխատանքային օր ա:

Annushka
30.08.2008, 13:40
Այ մարդ, էս ինչի՞ չեք սադրվում; Պարտադիր պետք ա Արտգեոն սադրի հա՞ :D Հլա շուտ, մի մարդու նման հանդիպման, յա:)

Վարպետ
30.08.2008, 13:51
Հանդիպում ենք այսօր ժամը 19.00-ին Թամանյանի արձանի մոտ…

Հ.Գ. ես գալու եմ, ինձ մենակ չթողեք… :oy :D

Բայց ինչու Թամանյանի արձանի մոտ?:( Էդ երևի հին ադաթ ա հա, որը ես չեմ հասկանում?:(

Chuk
30.08.2008, 14:58
Բայց ինչու Թամանյանի արձանի մոտ?:( Էդ երևի հին ադաթ ա հա, որը ես չեմ հասկանում?:(

Կարծում եմ, որ հետո կիջնենք Pizza & Pasta, որը, հիշեցնեմ հնարավոր նորեկների, գտնվում է Պուշկին-Մաշտոց խաչմերուկի վրա :)

Վարպետ
30.08.2008, 15:01
Կարծում եմ, որ հետո կիջնենք Pizza & Pasta, որը, հիշեցնեմ հնարավոր նորեկների, գտնվում է Պուշկին-Մաշտոց խաչմերուկի վրա :)

Այ էդ ուրիշ բան:) Ամենայն հավանականությամբ եւ հաճույքով կմիանամ ուշոտ:

masivec
30.08.2008, 16:05
Իսկ ովքեր են գալու???????????:think

Elmo
30.08.2008, 16:38
Իսկ ովքեր են գալու???????????:think

Ես, Երվանդը, Անուշը, ոնց հակսցա Չուկը: Էլ ո՞վ

Վարպետ
30.08.2008, 16:53
Ես, Երվանդը, Անուշը, ոնց հակսցա Չուկը: Էլ ո՞վ

Երեւի ուշոտ ես էլ կիմանամ Պիցահատում:

Chuk
30.08.2008, 16:59
Ես, Երվանդը, Անուշը, ոնց հակսցա Չուկը: Էլ ո՞վ

Չուկը չգիտեմ, բայց Նյուտան գալու ա :)

Elmo
30.08.2008, 17:16
դե մենք 40 ռոպեից գնում ենք Թամանյանի արձանագրության մոտ, 19:10 իջնելու ենք Պիցայի թեք աշտարակի մոտ: ուշացածներին սպասենք:

Երկնային
30.08.2008, 17:19
դե մենք 40 ռոպեից գնում ենք Թամանյանի արձանագրության մոտ, 19:10 իջնելու ենք Պիցայի թեք աշտարակի մոտ: ուշացածներին սպասենք:
ի՞նչ թեք աշտարակ… :think

Elmo
30.08.2008, 17:22
ի՞նչ թեք աշտարակ… :think

Պիզայի թեք աշտարակ կա՞ կա: Պիցա բառը կա՞, էլի կա: Հիմա խառնում ենք իրար դառնումա Պիցայի թեք աշտարակ: Իսկ առանց ջրիկությունների «Պիցա Պաստա»:

Երկնային
30.08.2008, 17:25
Պիզայի թեք աշտարակ կա՞ կա: Պիցա բառը կա՞, էլի կա: Հիմա խառնում ենք իրար դառնումա Պիցայի թեք աշտարակ: Իսկ առանց ջրիկությունների «Պիցա Պաստա»:
:D :D

Elmo
30.08.2008, 17:27
Երկնային ջան գալու ես չէ՞: Չես ուշանա՞:

Երկնային
30.08.2008, 17:32
Երկնային ջան գալու ես չէ՞: Չես ուշանա՞:
Դե հա, Չուկը ասեց, որ գալում եմ, հիմա չեմ կարողանա չգալ… :D

եթե տեսնեմ արձանի մոտ մարդ չկա, կգամ Պիցցա Պաստա… :)

Elmo
30.08.2008, 17:41
Դե հա, Չուկը ասեց, որ գալում եմ, հիմա չեմ կարողանա չգալ… :D

եթե տեսնեմ արձանի մոտ մարդ չկա, կգամ Պիցցա Պաստա… :)

կա, մենք արձանի մոտ կլինենք

Elmo
30.08.2008, 23:04
Նկարները վերցնում ենք այ այստեղից (ftp://akumb:[email protected]) : Այս անգամ արագությունը 1 մեգաբիթ է: :)

Ռուֆուս
31.08.2008, 01:00
Լավ նկարներ են, փաստորեն լիքը մարդ էր էսօր եկել ու չեմ տեսել :)

Տաքսիով ես ու Victory_ն տուն ենք գալիս ու ճանապարհին Ակումբն ենք քննարկում: Victory_ն իջավ, էս շոֆեռը ինձ հարցնում ա.
-Էդ գրական ակումբա?
Ասում եմ.
-Չէ, ինտերնետային:
-Աաաաա....
Ու նոր հասկացա թե ինչ ապուշություն եմ դուրս տվել ու սկսում եմ բացատրել.
-Չէ լավ չհասկացաք, ինտերնետ կլուբ չի, այլ ակումբա, ինտերնետով ենք շփվում տարբեր թեմաներ քննարկում
-Աաաաա.....
Զգացի, որ մեկա էս մարդուն ինչքան էլ փորձեմ բացատրել, չի հասկանա....
-Մի խոսքով գրական ակումբ ենք....
-Ես տենց էլ մտածում էի

:D :D :D

Ֆրեյա
31.08.2008, 21:34

:) :oy Կարծեմ, Ուլուանան էլ է նման .պատմության մեջ ընկել, երբ կենդանաբանական այգի են գնալուց եղել :D

Ուլուանա
31.08.2008, 23:28
:) :oy Կարծեմ, Ուլուանան էլ է նման .պատմության մեջ ընկել, երբ կենդանաբանական այգի են գնալուց եղել :D
Վայ, ճիշտ ա, շատ ծանոթ պատմություն էր։ :D :D :D

Artgeo
04.09.2008, 10:58
Վաղը 19.00 -ին սասենց մոտ հանդիպենք: ձեռքի հետ էլ ծնունդս կնշենք :oy

Ֆրեյա
04.09.2008, 11:23
Վաղը 19.00 -ին սասենց մոտ հանդիպենք: ձեռքի հետ էլ ծնունդս կնշենք :oy

Այսինքն` նվերներ բերենք :love :oy

Artgeo
04.09.2008, 11:27
Այսինքն` նվերներ բերենք :love :oy
Նեա :) Դուք էկեք հերիք ա ;)

Elmo
04.09.2008, 11:28
Վաղը 19.00 -ին սասենց մոտ հանդիպենք: ձեռքի հետ էլ ծնունդս կնշենք :oy

Կուգանք ձագուկ: Եթե ջերմամիջուկային պայթուն չլինի կգանք:

Երկնային
04.09.2008, 18:31
Վաղը 19.00 -ին սասենց մոտ հանդիպենք: ձեռքի հետ էլ ծնունդս կնշենք :oy

Վայ, չէի նկատել գրածդ… :oy
գալու եմ… :P

Աբելյան
05.09.2008, 14:10
Սասենց պիցցայանո՞ց, թե՞ տուն

Elmo
05.09.2008, 14:23
Պիցայանոց:

Elmo
05.09.2008, 23:13
Նկարները էլի կարող եք վերցնել այստեղից (ftp://akumb:[email protected]): Մնացած նկարողներին խնդրում եմ ինձ գրեք տեղ տամ, ինձ էլ ձեր նկարածները տվեք:

Kuk
05.09.2008, 23:26
Գալաթեան էլ է՞ր եկել:

Երկնային
05.09.2008, 23:28
Գալաթեան էլ է՞ր եկել:
Հա… :)

Kuk
05.09.2008, 23:30
Հա… :)

Հմմ.. բա ինչի՞ ստեղ չի երևում:

Elmo
05.09.2008, 23:32
Հմմ.. բա ինչի՞ ստեղ չի երևում:

Շատ էր տեղափոխվում, պլստացել ա: Բայց իմ իմանալով բոլորին նկարել եմ :8

Kuk
05.09.2008, 23:35
Շատ էր տեղափոխվում, պլստացել ա: Բայց իմ իմանալով բոլորին նկարել եմ :8

Չէ, էլմո ջան, սխալ հասկացար. նկատի ունեմ` ինչի՞ ակումբում չի երևում:)

Elmo
05.09.2008, 23:37
Չէ, էլմո ջան, սխալ հասկացար. նկատի ունեմ` ինչի՞ ակումբում չի երևում:)

Հաա եսիմ:
Բայց ասեց կերևամ:

Annushka
05.09.2008, 23:46
Ես էլ եկա, բայց կարճ ժամանակով:)

Աբելյան
05.09.2008, 23:50
Նկարները էլի կարող եք վերցնել այստեղից (ftp://akumb:[email protected]): Մնացած նկարողներին խնդրում եմ ինձ գրեք տեղ տամ, ինձ էլ ձեր նկարածները տվեք:

մերսի Վազգեն ջան

համարյա սաղի մեջ էս անգամ կամ :o
էս ինչ ակտիվ եմ եղել

Elmo
06.09.2008, 09:23
մերսի Վազգեն ջան

համարյա սաղի մեջ էս անգամ կամ :o
էս ինչ ակտիվ եմ եղել

Ինչպես միշտ :)

Աբելյան
06.09.2008, 16:38
բա էսօր չեք հավաքվու՞մ

Chuk
13.09.2008, 00:17
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ 2008 թ. սեպտեմբերի 13-ին, երեկոյան ժամը 19:30-ին տեղի կունենա հերթական հանդիպումը: Մեծ պատմություն չսարքելու համար միանգամից կհավաքվենք Պուշկին-Պրոսպեկտ խաչմերուկում գտնվող Pizza & Pasta պիցցայանացում:

ՉՈՒՇԱՆԱ՛Լ
Առանց էն էլ ուշ ժամ ենք ընտրել :angry

Վարպետ
13.09.2008, 00:19
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ի~նչ հետաքրքիր գրադիենտ էր...:think Պրոֆեսիոնալիզմը, ինչպես ասում են, ամենուր է :hands

Տատ
13.09.2008, 00:20
Չուկ...Չուկիկ...իսկ հոկտեմբերի դիմումներ արդեն ընդունվում ե՞ն:
Ես էլ եմ ուզում...:oy

Ջնջելու եմ տարիքս, նույնիսկ Վարպետն ին՛նից ջահել ա...

Երկնային
13.09.2008, 00:22
կաշխատեմ գոնե էս անգամ չուշանալ… :))
սաղ ակումբի հանդիպումները ինձանից ուշացող սարքեցին… :beee

Chuk
13.09.2008, 00:24
Չուկ...Չուկիկ...իսկ հոկտեմբերի դիմումներ արդեն ընդունվում ե՞ն:
Ես էլ եմ ուզում...:oy

Ջնջելու եմ տարիքս, նույնիսկ Վարպետն ին՛նից ջահել ա...
Դու արի, մի հատ հզոր հանդիպում կկազմակերպենք :)

Վարպետ
13.09.2008, 00:24
Չուկ...Չուկիկ...իսկ հոկտեմբերի դիմումներ արդեն ընդունվում ե՞ն:
Ես էլ եմ ուզում...:oy

Ջնջելու եմ տարիքս, նույնիսկ Վարպետն ին՛նից ջահել ա...
Տատ ջան, նույնիսկը որն ա? Վիրավորվեմ, հպարտանամ, ինչ անեմ? :D

Տատ
13.09.2008, 00:32
Վարպետ ջան, շատ լուրջ տեսք ընդունի, ու քարտաշի քործիք-մործիք ձեռքդ՝ նստի:
Ֆոտո:

Բայց հոկտեմբերի համդիպմանն արի:love

Վարպետ
13.09.2008, 00:37
Վարպետ ջան, շատ լուրջ տեսք ընդունի, ու քարտաշի քործիք-մործիք ձեռքդ՝ նստի:
Ֆոտո:

Բայց հոկտեմբերի համդիպմանն արի:love

Տո բա ինչ եմ անելու է~:) Ընդ որում հոկտեմբերի հանդիպումՆԵՐին:) Երեւանը փոքրացել է: Էսօր միջոցառման էի գնացել, իմ նորելու հալով 4 ակումբցու եմ հանդիպել, ընդ որում մեկին` ակումբի շապիկով:)) Էնպես որ չգամ էլ մի հանդիպմանը, մի ուրիշ, հնարավոր է նույնիսկ ինքնաբուխ հանդիպման ժամանակ հաստատ կհանդիպենք:)

Տատ
13.09.2008, 00:43
ինքնաբուխ հանդիպման ժամանակ

ԵՍ ՈՒ ԴՈՒ՞՞՞... (ասաց Տատն ու մի քանի անցամ վեր-վեր թռավ տեղում, որ չմտածեն, թե անչափ ուրախությունից էր վեր թռել ինքնաբուխ բառը լսելուց)

:)

Վարպետ
13.09.2008, 00:47
ԵՍ ՈՒ ԴՈՒ՞՞՞... (ասաց Տատն ու մի քանի անցամ վեր-վեր թռավ տեղում, որ չմտածեն, թե անչափ ուրախությունից էր վեր թռել ինքնաբուխ բառը լսելուց)

:)
Ես նկատի ունեի` հանպատրաստից, միանգամից կազմակերպված, չպլանավորած... Բայց որ ասում ես տռեծի լիշնի` ես չեմ առարկում :D

Արշակ
13.09.2008, 00:51
Ժող, բայց առաջարկում եմ հավաքվելուց հետո դուրս գալ մի որևէ այգի–մայգի։ Պիցայանոցից հոգնել եմ մի քիչ։ :oy

Տա՛տ, այ Տա՛տ, անպայման կգաս հանդիպման։:aha

Տատ
13.09.2008, 00:51
:B
Չէ, հլա որ Չուկը թող լինի:

զգում ե՞ք, արագ եմ սկսել պատասխանել: Մերսի, Վինի-Թուխ

(խոսք եմ փոխում, հուսով եմ, ոչ ոք չնկատեց:oy)

Արշակ, ախր հիմա դեռ հեռու եմ: Մի ամսից՝ վազելով կգամ

Արշակ
13.09.2008, 11:50
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ 2008 թ. սեպտեմբերի 13-ին, երեկոյան ժամը 19:30-ին տեղի կունենա հերթական հանդիպումը: Մեծ պատմություն չսարքելու համար միանգամից կհավաքվենք Պուշկին-Պրոսպեկտ խաչմերուկում գտնվող Pizza & Pasta պիցցայանացում:

ՉՈՒՇԱՆԱ՛Լ
Առանց էն էլ ուշ ժամ ենք ընտրել :angry
Հայտարարությունը մի էջ հետ էր ընել, ասեցի բերեմ առաջ որ նկատվի։:)

impression
13.09.2008, 11:52
ես չեկա... բայց լիքը մարդու կարոտել եմ, սենց՝ ռեալ ;)

Elmo
13.09.2008, 11:59
Մի 2 ժամ հեսա ինքնակամ աշխատավայրս լքեմ, գնամ գործերս անեմ, որ հասցնեմ գամ: Այսինքն գանք:

Adriano
13.09.2008, 12:11
նորեկները կարան գան:B

impression
13.09.2008, 12:14
նորեկները կարան գան:B

հա, բա ո՜նց ;) նորեկներին էլ, հնեկներին էլ միշտ ուրախ ենք տեսնել :)

Adriano
13.09.2008, 12:19
հա, բա ո՜նց ;) նորեկներին էլ, հնեկներին էլ միշտ ուրախ ենք տեսնել :)

դե լավա տեսնեմ կարամ գամ,:ok

Նոր Հայաստան
13.09.2008, 13:03
դե լավա տեսնեմ կարամ գամ,:ok

երեխեք, մի բան եմ ուզում հարցնեմ: Ես նախ և առաջ Լոս Անջելես-ում եմ, ու ցավոք սրտի ձեր հետ չեմ կարա հանդիպեմ: Ինձ հետաքրքրում ա բայց ձեր յուրաքանչյուրի տարիքները... կարող եք մոտավորապես ասել... թե ասենք համալսարան գնու՞մ եք, կ՞ամ սովորական դպրոց, կամ գու՞ցե ավարտել եք համալսարանը:

Ես ծնվել ու մեծացել եմ ԱՄՆ-ում, բայց էս ֆորումը սիրում եմ են բանով, որ հայերենով եք գրում ամեն ինչը :)

Իրոք բայց, եռնեք ես էլ գայի, կուզեի բոլորիդ հետ ծանոթանալ :B

impression
13.09.2008, 13:06

ողջույն, միջին տարիքային խումբը 18-25 երևի, բայց դե ավելի փոքրեր ու ավելի մեծեր էլ ունենք ;)

Վարպետ
13.09.2008, 13:13
ողջույն, միջին տարիքային խումբը 18-25 երևի, բայց դե ավելի փոքրեր ու ավելի մեծեր էլ ունենք ;)

Ես կասեի` շա~տ ավելի մեծեր :P

Cassiopeia
13.09.2008, 13:26
+2:D

Chuk
13.09.2008, 13:59
երեխեք, մի բան եմ ուզում հարցնեմ: Ես նախ և առաջ Լոս Անջելես-ում եմ, ու ցավոք սրտի ձեր հետ չեմ կարա հանդիպեմ: Ինձ հետաքրքրում ա բայց ձեր յուրաքանչյուրի տարիքները... կարող եք մոտավորապես ասել... թե ասենք համալսարան գնու՞մ եք, կ՞ամ սովորական դպրոց, կամ գու՞ցե ավարտել եք համալսարանը:

Ես ծնվել ու մեծացել եմ ԱՄՆ-ում, բայց էս ֆորումը սիրում եմ են բանով, որ հայերենով եք գրում ամեն ինչը :)

Իրոք բայց, եռնեք ես էլ գայի, կուզեի բոլորիդ հետ ծանոթանալ :B

Ամենափոքր ֆիքսածս մասնակիցը եղել է 7 տարեկան, ամենամեծը՝ 99: Ասում եմ առանց կատակի: Բայց միջին տարիքային խումբը 18-25 է:

Ավելացվել է 1 րոպե անց

դե լավա տեսնեմ կարամ գամ,:ok

Արի, արի :aha

Ավելացվել է 1 րոպե անց

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ 2008 թ. սեպտեմբերի 13-ին, երեկոյան ժամը 19:30-ին տեղի կունենա հերթական հանդիպումը: Մեծ պատմություն չսարքելու համար միանգամից կհավաքվենք Պուշկին-Պրոսպեկտ խաչմերուկում գտնվող Pizza & Pasta պիցցայանացում:

ՉՈՒՇԱՆԱ՛Լ
Առանց էն էլ ուշ ժամ ենք ընտրել :angry

Էլի բերենք վերջին էջ, որ բոլորին տեսանելի լինի :)

Amaru
13.09.2008, 14:08
ուրիշ ո՞վ ա գալու... :think

Տատ
13.09.2008, 14:10
Ես կասեի` շա~տ ավելի մեծեր :P

:angry:angry:angry

Բարեկամ
13.09.2008, 14:20
Ես ծնվել ու մեծացել եմ ԱՄՆ-ում, բայց էս ֆորումը սիրում եմ են բանով, որ հայերենով եք գրում ամեն ինչը :)

:o:o:o
ու էս կարգի հայերեն գրե՞լ գիտես
չեմ հավատում :(

Վարպետ
13.09.2008, 14:44
:angry:angry:angry
:oy Ներող, միամիտ ստացվեց :love

Elmo
13.09.2008, 14:47
Աչքիս չեմ կարում գամ: լավ մյուս չէ, մյսուս անգամ կգամ:

Վարպետ
13.09.2008, 14:49
Աչքիս չեմ կարում գամ: լավ մյուս չէ, մյսուս անգամ կգամ:

Ա~ դե :angry Հազարից մեկ գալիս եմ` ում տեսա` գրել ա չեմ գալիս: :angry

Elmo
13.09.2008, 14:50
Ա~ դե :angry Հազարից մեկ գալիս եմ` ում տեսա` գրել ա չեմ գալիս: :angry

Մյուս շաբաթ հարսանքիս ա : Ահագին գործեր կա անելու: :)

Tigran
13.09.2008, 14:59
Ես ուզում եմ հանդիպմանը գալ, բայց չգիտեմ կստացվի, թե չէ:
:think

Chuk
13.09.2008, 15:00
Ես ուզում եմ գալ, բայց չգիտեմ կստացվի, թե չէ:

Չգաս՝ կխփեմ Տիկ ջան :oy

Վարպետ
13.09.2008, 15:03
Մյուս շաբաթ հարսանքիս ա : Ահագին գործեր կա անելու: :)

Ինչ ա է~ ասում:) Ապեր էսօր արի, կարող ա համոզենք հետ կանգնես էդ մտքից :D Նախապես չեն շնորհավորում Վազգեն ջան, բայց շատ ուրախ եմ, եղբայր:)

Ֆրեյա
13.09.2008, 15:05
Ինչ ա է~ ասում:) Ապեր էսօր արի, կարող ա համոզենք հետ կանգնես էդ մտքից :D Նախապես չեն շնորհավորում Վազգեն ջան, բայց շատ ուրախ եմ, եղբայր:)

Յաաա, հեսա Աննուշկային կասեմ :D
Անպայման եկեք, Ելմօ :)

Elmo
13.09.2008, 15:06
Ինչ ա է~ ասում:) Ապեր էսօր արի, կարող ա համոզենք հետ կանգնես էդ մտքից :D Նախապես չեն շնորհավորում Վազգեն ջան, բայց շատ ուրախ եմ, եղբայր:)

:hands Շնորհակալություն:

Եեեն մի շաբաթ արդեն ամուսնացած կգանք նշենք մի թեթև:

Ավելացվել է 1 րոպե անց

Յաաա, հեսա Աննուշկային կասեմ :D
Անպայման եկեք, Ելմօ :)

Հա գործերի պլանավորման շեֆը ինքնա: Որ ասի գնում ենք էսօր հանդիպման, ես խելոք խելոք գալու եմ: Ենթակա մարդ եմ :D

Իրա հետ պայմանավորվեք:

Վարպետ
13.09.2008, 15:10
:hands Շնորհակալություն:

Եեեն մի շաբաթ արդեն ամուսնացած կգանք նշենք մի թեթև:

Ավելացվել է 1 րոպե անց

Հա գործերի պլանավորման շեֆը ինքնա: Որ ասի գնում ենք էսօր հանդիպման, ես խելոք խելոք գալու եմ: Ենթակա մարդ եմ :D

Իրա հետ պայմանավորվեք:

Դու իրան հիմա ռեալում փոխանցի, որ մենք թախանձագին պահանջում ենք! :angry

Երկնային
13.09.2008, 15:12
ես ուշոտ եմ գալու, չբռնեք բոլորդ գնաք, մնամ մենակ… :oy

Elmo
13.09.2008, 15:14
Դու իրան հիմա ռեալում փոխանցի, որ մենք թախանձագին պահանջում ենք! :angry

:secret Համոզեցի:

Annushka
13.09.2008, 15:25
Ուբորկես մնաց վաղվա վրա փաստորեն:D

Վարպետ
13.09.2008, 15:26
Ուբորկես մնաց վաղվա վրա փաստորեն:D

Փաստորեն Վզգոն ճիշտ ուղղու վրա ա:)) Ասում ա` որոշողն ինքն ա, բայց նենց ա անում, որ ուբերկեքը մնան վաղվա վրա :D

Chuk
13.09.2008, 15:32
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ 2008 թ. սեպտեմբերի 13-ին, երեկոյան ժամը 19:30-ին տեղի կունենա հերթական հանդիպումը: Մեծ պատմություն չսարքելու համար միանգամից կհավաքվենք Պուշկին-Պրոսպեկտ խաչմերուկում գտնվող Pizza & Pasta պիցցայանացում:

ՉՈՒՇԱՆԱ՛Լ
Առանց էն էլ ուշ ժամ ենք ընտրել :angry

Մոտեցնենք հայտարարությունը :)

Annushka
13.09.2008, 15:40
Փաստորեն Վզգոն ճիշտ ուղղու վրա ա:)) Ասում ա` որոշողն ինքն ա, բայց նենց ա անում, որ ուբերկեքը մնան վաղվա վրա :D
Բա էդպես ա, կինը պարանոցն ա, տղամարդը՝ գլուխը.. այստեղից հետևություններ;) Համ էլ, եթե ես չուզեի, ուբորկեն էսօր կարվեր:): Համենայն դեպս, մենք միշտ իրար հասկանում ենք կես խոսքից.. Թու թու թու ,նա նա նա, սատանի ականջը խուլ:sulel:secret:

Norton
13.09.2008, 15:51
եթե էլի նորեկներ կան գնացող ձեն հանեք..

Chuk
13.09.2008, 15:52
եթե էլի նորեկներ կան գնացող ձեն հանեք..

Դու՛ :P

Norton
13.09.2008, 15:54
Դու՛ :P

նեա , մենակ գամ, շատ կճնշեք:D մեկն էլ լնի, որ մենակ չզգամ

Գալաթեա
13.09.2008, 15:55
նեա , մենակ գամ, շատ կճնշեք:D մեկն էլ լնի, որ մենակ չզգամ

Կարողա ես էլ գնամ :oy Էնքան չեմ երևացել, նորեկ եմ դառել :)

Արի :oy

Երկնային
13.09.2008, 15:56
նեա , մենակ գամ, շատ կճնշեք:D մեկն էլ լնի, որ մենակ չզգամ
H21 ;)

Տո ես էլ եմ նորեկ

Վարպետ
13.09.2008, 15:57
նեա , մենակ գամ, շատ կճնշեք:D մեկն էլ լնի, որ մենակ չզգամ
Ճիշտ ա.. ես որ առաջին անգամ գնացի, Չուկը հարցրեց` ապե, դու բորզի ես? :( Ու ավելը տվեց ձեռքս, բա թե` ավլի: Էդ ժամանակ ես տարա բերեցի, որ մի լավ կռիվ սարքեմ, մեկ էլ Երվանդը հետեւից ձեռքերս բռնեց... Լավ, ես գնամ "Անկապ օրագրում" շարունակեմ... Հիշում եմ թե չէ` մարմնովս ահասարսուռ ա անցնում:(

Norton
13.09.2008, 16:01

մեռսի հուսադրող խոսքերի համար:(:D

Tigran
13.09.2008, 16:03
Տո ես էլ եմ նորեկ

Ես ել:erexa

Վարպետ
13.09.2008, 16:04
մեռսի հուսադրող խոսքերի համար:(:D
Ու դա հլը քաղաքային սովորական հանդիպում չէր է... Քաղաքի կենտրոնում էլի կարող ես փախչել, ոստիկան կանչել, ծայրահեղ դեպքում, ոնց էլ չլինի մի քանի բարի անցորդ կարձագանքեն փրկության ճիչերիդ... Իմ դեպքում քաղաքից դուրս հանդիպում էր, երկու օրով... Պատկերացրու արդեն, թե ինչեր եմ քաշել... Ուզում ես` էսօր արի, ավելի մանրամասն պատմեմ :(

Norton
13.09.2008, 16:07

հա, բայց Չուկից տենց բան րեմ հավատում, գոնե ուրիշ անուն տայիր:P

Վարպետ
13.09.2008, 16:08
հա, բայց Չուկից տենց բան րեմ հավատում, գոնե ուրիշ անուն տայիր:P
Բա որ չես հավատում, ոնց ես պատկերացնում, որ կարելի ա նույնիսկ կատակով ասել, թե քեզ էնտեղ կարող ա ճնշեն? :D

Գալաթեա
13.09.2008, 16:10
Չուկ, հայտարարությունը :D :D Վախտնա :D

Norton
13.09.2008, 16:11
Բա որ չես հավատում, ոնց ես պատկերացնում, որ կարելի ա նույնիսկ կատակով ասել, թե քեզ էնտեղ կարող ա ճնշեն? :D

Հա, բա մնացածն էլ ներվեր ուտելու մեջ մասնագիտացած են:D

Chuk
13.09.2008, 16:11
Վարպետ ջան, որ գա, պատմելու կարիք բա կլինի՞: Հենա իրա մաշկի վրա կզգա էլի:
Լսի, Անդո, բայց ախր դու մեր միջավայրում եղել ես, ի՞նչ նորեկության մասին ա խոսքը :D

Ավելացվել է 33 վայրկյան անց

Չուկ, հայտարարությունը :D :D Վախտնա :D

Սպասի մյուս էջ հասնենք, միանգամից :D

Norton
13.09.2008, 16:17
Վարպետ ջան, որ գա, պատմելու կարիք բա կլինի՞: Հենա իրա մաշկի վրա կզգա էլի:
Լսի, Անդո, բայց ախր դու մեր միջավայրում եղել ես, ի՞նչ նորեկության մասին ա խոսքը :D

Հա, ճիշտա: Բայց են =ամանակ ուշադրությունները ուրիշ բանի վրա էր շեղված: Իսկ սենց, շատ եմ լսել նորեկներին ճնշում եք՝ ու շատ դա=ան մեթոդներով:D Լավ Վարպետը արդեն խոստացելա, ամեն ինչ պատմի…

Chuk
13.09.2008, 16:19

Հա, դե ուղղակի պիտի գաս, որ պատմի :oy
Համ էլ փորձենք ձեռի հետ :B

Վարպետ
13.09.2008, 16:21
Դու արի~, արի~... Նեն բաներ պատմե~մ... Ու~...:secret
Հա, ճիշտա: Բայց են =ամանակ ուշադրությունները ուրիշ բանի վրա էր շեղված: Իսկ սենց, շատ եմ լսել նորեկներին ճնշում եք՝ ու շատ դա=ան մեթոդներով:D Լավ Վարպետը արդեն խոստացելա, ամեն ինչ պատմի…

Ավելացվել է 1 րոպե անց

Հա, դե ուղղակի պիտի գաս, որ պատմի :oy
Համ էլ փորձենք ձեռի հետ :B

Ու ստեղ հնչում ա Կարմինա Բուրանան... ՈՒ հնչում է սատանայական քրքիջ - Հա~ հա~ հա~

Տատ
13.09.2008, 16:24
՝ ու շատ դաժան մեթոդներով:
Ափսո՜ս...սիրում եմ դաժան մեթոդներ: Հանկարծ մի ամսում չբարիանա'ք, հա:
Հարցն է, թե ով՝ում:

Չիւկ, էջը փոխվեց

Chuk
13.09.2008, 16:26
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ 2008 թ. սեպտեմբերի 13-ին, երեկոյան ժամը 19:30-ին տեղի կունենա հերթական հանդիպումը: Մեծ պատմություն չսարքելու համար միանգամից կհավաքվենք Պուշկին-Պրոսպեկտ խաչմերուկում գտնվող Pizza & Pasta պիցցայանացում:

ՉՈՒՇԱՆԱ՛Լ
Առանց էն էլ ուշ ժամ ենք ընտրել :angry

Թարմացվեց :)

Katka
13.09.2008, 16:26
Արյաաաաաաաաա, ՈՒրյուուու,
Ուռաաա:D

Chuk
13.09.2008, 16:27
Արյաաաաաաաաա, ՈՒրյուուու,
Ուռաաա:D

Կատ, գալի՞ս ես :)

Katka
13.09.2008, 16:29
Կատ, գալի՞ս ես :)

Ըհը, ըհը,գալիս եմ, մենակ, թե կեսից հետ չդառնամ, մի քիչ շատ եմ անհանգստանում նոր միջավայր մտնելուց, բայց դե հիմա ուզում եմ, ու էտ ժամին ոնց որ զբաղված չեմ;)

Chuk
13.09.2008, 16:31
Ըհը, ըհը,գալիս եմ, մենակ, թե կեսից հետ չդառնամ, մի քիչ շատ եմ անհանգստանում նոր միջավայր մտնելուց, բայց դե հիմա ուզում եմ, ու էտ ժամին ոնց որ զբաղված չեմ;)

Ուռռռաաա :)

Katka
13.09.2008, 16:32
Համ էլ մի քիչ երես չունեմ գալու, էնքան անկապություններ եմ գրմրոտել, որ վախում եմ հոգեբանորեն ճնշեք:(
Վիրտուալում ուժեղ եմ, բայց դե իրականում ահավոր ....:oy

Երկնային
13.09.2008, 16:33
Արյաաաաաաաաա, ՈՒրյուուու,
Ուռաաա:D
Շուտ չգնաս, որ ես էլ տեսնեմ ով ես, ինչացու ես… :D :D

Chuk
13.09.2008, 16:33
Համ էլ մի քիչ երես չունեմ գալու, էնքան անկապություններ եմ գրմրոտել, որ վախում եմ հոգեբանորեն ճնշեք:(
Վիրտուալում ուժեղ եմ, բայց դե իրականում ահավոր ....:oy
Մեջքիդ կանգնած եմ, չմտածես (էս արդեն սկսեցի էլի ճնշելը, մեջքին եմ կանգնում, բան եմ անում... :D)

Katka
13.09.2008, 16:34
Նախօրոք դիմում եմ տղեքին, գրախներս անտեսեք, վիրտուալը ոչինչ չի նշանակում,;)

Norton
13.09.2008, 16:34
Համ էլ մի քիչ երես չունեմ գալու, էնքան անկապություններ եմ գրմրոտել, որ վախում եմ հոգեբանորեն ճնշեք:(
Վիրտուալում ուժեղ եմ, բայց դե իրականում ահավոր ....:oy

արի, արի հենց դու էլ պետք ես:hands

Chuk
13.09.2008, 16:35
Լսեք, ժող, բայց ես արդեն մտածում եմ հանդիպմանը չգնալու մասին... վախում եմ էս նորեկները կոալիցիա կազմեն, ձեռս ավել տան :D

Տատ
13.09.2008, 16:36
Համ էլ մի քիչ երես չունեմ գալու, էնքան անկապություններ եմ գրմրոտել, որ վախում եմ հոգեբանորեն ճնշեք:(
Վիրտուալում ուժեղ եմ, բայց դե իրականում ահավոր ....:oy

Մենակ դու՞: Տենց որ լինե՜ր: Պատկերացնում եմ, ինչ գառնուկ է իրականում ...ըըմ...Մարկիզը:

Katka
13.09.2008, 16:36
Բանս բուրդ է, մենակ թե կեսից հետ չգնամ, ամաչում եմ գրածներիս համար, հիմա կարմրել եմ մինչև ականջներս,:oy
Chuk հաստատ համոզված ես որ մենակ քո օգնությունը բավական է:oy

Ավելացվել է 1 րոպե անց

Լսեք, ժող, բայց ես արդեն մտածում եմ հանդիպմանը չգնալու մասին... վախում եմ էս նորեկները կոալիցիա կազմեն, ձեռս ավել տան :D

Ես չեկա, մենակով չեմ դիմանա, :(

Elmo
13.09.2008, 16:37
Ըհը, ըհը,գալիս եմ, մենակ, թե կեսից հետ չդառնամ, մի քիչ շատ եմ անհանգստանում նոր միջավայր մտնելուց, բայց դե հիմա ուզում եմ, ու էտ ժամին ոնց որ զբաղված չեմ;)

Չուկին կհամոզեմ ավելը չի բերի: :) Կարաս արխաին գաս:

Երկնային
13.09.2008, 16:37
Բանս բուրդ է, մենակ թե կեսից հետ չգնամ, ամաչում եմ գրածներիս համար, հիմա կարմրել եմ մինչև ականջներս,:oy
Chuk հաստատ համոզված ես որ մենակ քո օգնությունը բավական է:oy
եթե մինչև իմ գալը դեռ սաղ լինես, ես էլ քեզ կպաշտպանեմ… :D

Katka
13.09.2008, 16:39
արի, արի հենց դու էլ պետք ես:hands

Էհ ախր դեմք չունեմ է, նենց վատ համբավ եմ ձեռք բերել ակումբում, որ հիմա վախում եմ դեմքս ցույց տամ, ես եկա, քո գործն էլ կբարդանա, ես հեչ լավը չեմ, քեզ բարի, խելացի նորեկ է պետք, իսկ ես....:(

Տատ
13.09.2008, 16:40
կատկա, նենց ես անում, որ հատուկ գնամ հիմա գրվածներդ կարդամ:
Սուս: Ու գնա պատրաստվի, աչք քսել, եղունգ-բան...

Norton
13.09.2008, 16:42
Էհ ախր դեմք չունեմ է, նենց վատ համբավ եմ ձեռք բերել ակումբում, որ հիմա վախում եմ դեմքս ցույց տամ, ես եկա, քո գործն էլ կբարդանա, ես հեչ լավը չեմ, քեզ բարի, խելացի նորեկ է պետք, իսկ ես....:(

Չէ, լավա դու արի, համ էլ ես էլ եմ նորեկ, մեկն էլ կա:

Ով ասեց, ինձ բարի խելացի նորեկ ա պետք, ինձ ուրիշ բանա հետաքրքրում ..:ՃՃ

Ու ստեղ հնչում ա Բիթլերի Այ Վոնթ Յու-ի վերջին կտորի երաժշտությունը... ՈՒ նորից սատանայական քրքիջ` Հա~ հա~ հա~....

Chuk
13.09.2008, 16:42
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ 2008 թ. սեպտեմբերի 13-ին, երեկոյան ժամը 19:30-ին տեղի կունենա հերթական հանդիպումը: Մեծ պատմություն չսարքելու համար միանգամից կհավաքվենք Պուշկին-Պրոսպեկտ խաչմերուկում գտնվող Pizza & Pasta պիցցայանացում:

ՉՈՒՇԱՆԱ՛Լ
Առանց էն էլ ուշ ժամ ենք ընտրել :angry
Ժող, էս գրադիենտի ձևը հիշեք, աչքիս ահագին ազդեցիկ ա :D

Ավելացվել է 33 վայրկյան անց

Չէ, լավա դու արի, համ էլ ես էլ եմ նորեկ, մեկն էլ կա:

Ով ասեց, ինձ բարի խելացի նորեկ ա պետք, ինձ ուրիշ բանա հետաքրքրում ..:ՃՃ

Որպես գաղտնիք ասեմ, որ էլի են նորեկներ լինելու :oy

Katka
13.09.2008, 16:43
եթե մինչև իմ գալը դեռ սաղ լինես, ես էլ քեզ կպաշտպանեմ… :D

Այսինքն հնարավորա սաղ չմնամ?? բահո, սենց երիտասարդ, պարզ մաքուր սրտով կարող ա վերացնեն, Չէ ես աչքիս իրոք վախում եմ, եթե չեկա, հաստատ իմացեք, որ էլի անհանգստությունս ու ամաչկոտությունս ինձ կանգնեցրեցին, չկարծեք, թե ստեցի:(
Հաստատ մոտակայքում մի տեղ եմ լինելու, ակրող է նունիսկ կողքիսեղաներից մեկում;)

Chuk
13.09.2008, 16:45

Հօպ, տենց բաներ չկա: Ես որ իմ վախկոտ ու ամաչկոտ հալով գալիս եմ, դու պիտի գաս ու գաս:

Վարպետ
13.09.2008, 16:46

Մենք քեզ կգտնենք... Մեր ձեռքերը երկար են... http://www.newneighbors.am/smiles/36_1_15%5b1%5d.gif

Tigran
13.09.2008, 16:46
Լսեք, ժող, բայց ես արդեն մտածում եմ հանդիպմանը չգնալու մասին... վախում եմ էս նորեկները կոալիցիա կազմեն, ձեռս ավել տան :D

Մի վախեցի Արտ ջան, քո փոխարեն ես կավլեմ;)

Katka
13.09.2008, 16:46
Հօպ, տենց բաներ չկա: Ես որ իմ վախկոտ ու ամաչկոտ հալով գալիս եմ, դու պիտի գաս ու գաս:

Ես քեզանից ամաչկոտ եմ, լավ կփորձեմ ինձ հաղթահարել:(:):cry

Norton
13.09.2008, 16:47
Որպես գաղտնիքասեմ, որ էլի են նորեկներ լինելու :oy

Եթե գաղտնիք չի, ովքե՞ր են լինելու:oy

Երկնային
13.09.2008, 16:47
Այսինքն հնարավորա սաղ չմնամ?? բահո, սենց երիտասարդ, պարզ մաքուր սրտով կարող ա վերացնեն, Չէ ես աչքիս իրոք վախում եմ, եթե չեկա, հաստատ իմացեք, որ էլի անհանգստությունս ու ամաչկոտությունս ինձ կանգնեցրեցին, չկարծեք, թե ստեցի:(
Հաստատ մոտակայքում մի տեղ եմ լինելու, ակրող է նունիսկ կողքիսեղաներից մեկում;)
Լավ, ոչ ոք քեզ պատրաստվում ճնշել, մի վախեցի… երբ որ ես կամ, ինձնից բացի ոչ մեկին ռիսկ չեն անում ճնշել, որ չխանդեմ… :D :D

Amaru
13.09.2008, 16:48
ես էլ եմ նորեկ :oy

Chuk
13.09.2008, 16:48
Մի վախեցի Արտ ջան, քո փոխարեն ես կավլեմ;)
Ժող, հանգիստ եկեք, գլխավոր պրոբլեմը լուծված ա :D

Տիկ, ու ես քո կարծիքով պիտի թողնեմ որ դու իմ տեղը... պարոն ավագ, էս ի՞նչ թյուր կարծիք ունեք իմ մասին :angry

Katka
13.09.2008, 16:50
Լավ ինչ-որ շատ սկսեցի իրական դեմքս բացել, սա լավ նշան չի, սենց սենտիմենտալություն իմ կողմից ատում եմ,
Դե որ չեկա, խնդրում եմ խիստ չդատեք, ուրեմն մի բան իմ հետ են չի, բայց ներկա դրությամբ որոշել եմ գալ;)

Elmo
13.09.2008, 16:52

Այ մարդ ես հենց սենց բոմժի տեսքով ել գործից դուրս եմ գալու գամ: :hands
Ուզում ես իրական դեմքով արի, ուզում ես իմ դեմքը կտամ :D:

Katka
13.09.2008, 16:54
Այ մարդ ես հենց սենց բոմժի տեսքով ել գործից դուրս եմ գալու գամ: :hands
Ուզում ես իրական դեմքով արի, ուզում ես իմ դեմքը կտամ :D:

Թփու, :D

Chuk
13.09.2008, 16:55
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ 2008 թ. սեպտեմբերի 13-ին, երեկոյան ժամը 19:30-ին տեղի կունենա հերթական հանդիպումը: Մեծ պատմություն չսարքելու համար միանգամից կհավաքվենք Պուշկին-Պրոսպեկտ խաչմերուկում գտնվող Pizza & Pasta պիցցայանացում:

ՉՈՒՇԱՆԱ՛Լ
Առանց էն էլ ուշ ժամ ենք ընտրել :angry

Գովազդային ընդմիջում հերթական էջում... էհհհ

Երվանդ
13.09.2008, 17:23
Ըհը, ըհը,գալիս եմ, մենակ, թե կեսից հետ չդառնամ, մի քիչ շատ եմ անհանգստանում նոր միջավայր մտնելուց, բայց դե հիմա ուզում եմ, ու էտ ժամին ոնց որ զբաղված չեմ;)

Կատ եսել եմ քեզ աջակցում;), էտ գիտես ինչա նշանակում?? որ դու ընդհանրապես պռոբլեմ չունես ու եթե մեկը իրան կոնկրետ չպահի, ականջները կգամ կքաշեմ;):angry

Katka
13.09.2008, 17:24
Կատ եսել եմ քեզ աջակցում;), էտ գիտես ինչա նշանակում?? որ դու ընդհանրապես պռոբլեմ չունես ու եթե մեկը իրան կոնկրետ չպահի, ականջները կգամ կքաշեմ;):angry

Շնորհակալ եմ:(

Երվանդ
13.09.2008, 17:25
Շնորհակալ եմ:(

Ուղղակի ես լավ կուշանամ:(, բայց դու հանգիստ իմ գրածն էլ հերիքա;)

Chuk
13.09.2008, 17:27
Ուղղակի ես լավ կուշանամ:(, բայց դու հանգիստ իմ գրածն էլ հերիքա;)

Եր ջան, նեին պրոբլեմոս, ներկայացուցիչդ ընդեղ ա լինելու :B

Աբելյան
13.09.2008, 19:55
լավ ա չեկա

էլ սրանից հետո վաբշե չեմ գա

Amaru
13.09.2008, 19:58
լավ ա չեկա

էլ սրանից հետո վաբշե չեմ գա

ինչու՞

Աբելյան
13.09.2008, 20:05
ինչու՞

բա չիմացա՞ր, մարդկանց ավել անել են տալի

murmushka
13.09.2008, 21:04
բա չիմացա՞ր, մարդկանց ավել անել են տալի

ես նոր եկա հանդիպումից, կարծես թե ավլելու խնդիրը լուծվել էր:D:D

Elmo
13.09.2008, 23:12
ես նոր եկա հանդիպումից, կարծես թե ավլելու խնդիրը լուծվել էր:D:D

Ես եմ սաղ ավլել: Էսօր ենքան խոսացի, սաղի ուղեղը ավլեցի: :)

Artgeo
13.09.2008, 23:40
Ես եմ սաղ ավլել: Էսօր ենքան խոսացի, սաղի ուղեղը ավլեցի: :)
Նա դեռ շարունակում է խոսել...

Վարպետ
13.09.2008, 23:42
Ով բազմաչարչար հայ ժողովուրդ, բաճկոնս ով տարավ տուն?:)

Artgeo
13.09.2008, 23:44
Ով բազմաչարչար հայ ժողովուրդ, բաճկոնս ով տարավ տուն?:)
Փաստորեն քոնն էր... Էհ...

Վարպետ
13.09.2008, 23:54
Փաստորեն քոնն էր... Էհ...
Էդ չլինի ավել չլինելու պատճառով Էլմոն դրանով ա ավլել? :D Թե խուրդել խմել եք? :D

Գալաթեա
13.09.2008, 23:55
Էդ չլինի ավել չլինելու պատճառով Էլմոն դրանով ա ավլել? :D Թե խուրդել խմել եք? :D

Վա, ապրես, որ Վահիկին կանչել էիր...կարոտել էի ֆսյո տակի :)

Վարպետ
13.09.2008, 23:59
Վա, ապրես, որ Վահիկին կանչել էիր...կարոտել էի ֆսյո տակի :)
Չէի կանչել, իմ արեւ - քո արեւ` միամիտ ստացվեց:) Լավ ա, որ ամեն ինչ լավ ա :ok:love

Սերխիո
19.09.2008, 19:52
վաղը կա ՞

Chuk
19.09.2008, 20:03
վաղը կա ՞

Շաբաթ ա, պիտի լինի :)
Դե ի՞նչ, քանիսի՞ն ենք հավաքվում, որտե՞ղ:

Սերխիո
19.09.2008, 20:04
Արտակ ջան , ես վաղը մինչև 19-ը զբաղված եմ դրա համար եմ ուզւոմ էսօր իմանամ , մինչև գամ տուն նայեմ հայտարարությունը ուշ կլինի

Chuk
19.09.2008, 20:07
Արտակ ջան , ես վաղը մինչև 19-ը զբաղված եմ դրա համար եմ ուզւոմ էսօր իմանամ , մինչև գամ տուն նայեմ հայտարարությունը ուշ կլինի
Դե ուրեմն վաղն էդ ժամին արի Սասենց պիցցայանոց՝ Մաշտոց-Պուշկին խաչմերուկի վրայի Pizza & Pasta:

Սերխիո
19.09.2008, 20:10
Անցածին շա՞տ կային նոր անդամներ…

Chuk
19.09.2008, 20:17
Անցածին շա՞տ կային նոր անդամներ…

Հա, լիքը :D

Ռեդ
19.09.2008, 20:40
Պուշկինը որտեղ ա՞

Chuk
19.09.2008, 20:43
Պուշկինը որտեղ ա՞

Մաշտոցի պողոտային ուղղահայաց փողոց ա, Ամիրյան և Թումանյան փողոցների միջև:

Kuk
19.09.2008, 20:44
Պուշկինը որտեղ ա՞

Պուշկին փողոցը Թումանյան փողոցին զուգահեռ փողոցնա, որ Մաշտոցով Մատենադարանից գնում ես դեպի Խորենացի, Թումանյանն անցնում ես, Մաշտոցին հատվող հաջորդ փողոցը:

Ռեդ
19.09.2008, 20:45
Մերսի
Իսկ ովքե՞ր են գնալու հանդիպմանը

Chuk
19.09.2008, 20:46
Չուկ, Մաշտոցին զուգահեռ չի:)
Գրածս սրբագրեցի :D

Kuk
19.09.2008, 20:48
Գրածս սրբագրեցի :D

Ես էլ:D

Artgeo
19.09.2008, 21:39
Ժող եկեք որևէ այգի գնանք էլի :(

Chuk
19.09.2008, 21:44
Ժող եկեք որևէ այգի գնանք էլի :(

Մյուս անգամ, արդեն հայտարարությունը կարդացածներ ու էլ մինչև հանդիպում չմտնողներ կարող են լինել:

Եվ հաջորդ անգամ շուտ դրեք հայտարարությունը:

Fedayi
19.09.2008, 21:46
Շատ հնարավոր ա, հարմարացնեմ, ես էլ գամ: Առաջին անգամ կլինի: Ով է կազմակերպում հանդիպումները? Կխնդրեմ նամակով ինձ համար թողնի, եթե հարմար եղավ, կզանգեմ ու կգամ: :)

քաղաքացի
19.09.2008, 21:46
Առաջարկում եմ էս անգամ հանդիպումը մանկական երկաթողու այգում անցկացնեք:

Chuk
19.09.2008, 21:47
Առաջարկում եմ էս անգամ հանդիպումը մանկական երկաթողու այգում անցկացնեք:

Քաղ, առնվազն մի հոգի արդեն գիտի այն տեղի մասին: Ցավոք, բայց արդեն ուշ ա փոխելու համար:

Artgeo
19.09.2008, 21:48
Մյուս անգամ, արդեն հայտարարությունը կարդացածներ ու էլ մինչև հանդիպում չմտնողներ կարող են լինել:

Եվ հաջորդ անգամ շուտ դրեք հայտարարությունը:
Հաջորդ անգամ կարողա ցուրտ լինի :think Օֆ, չեմ սիրում էլի էդ «օբեկտները» :(

Ավելացվել է 54 վայրկյան անց
Սերխիոյի համարը չունի՞ ոչ ոք :think ԳՆԱՆՔ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՆԱՆՔ ՄԱՆԿԱԿԱՆ

StrangeLittleGirl
19.09.2008, 21:49
Չէ՛, էս անգամ էլ թող Սասուննոցում լինի էլի… Ես ուշ եմ գալու, և ինձ հարմար չէ մանկականի թունելով մենակով անցնելը:

քաղաքացի
19.09.2008, 21:49
Քաղ, առնվազն մի հոգի արդեն գիտի այն տեղի մասին: Ցավոք, բայց արդեն ուշ ա փոխելու համար:
Ափսոս… Իսկ Հաղթանակի զբոսայգի՞ :pardon

Chuk
19.09.2008, 21:50
Հաջորդ անգամ կարողա ցուրտ լինի :think Օֆ, չեմ սիրում էլի էդ «օբեկտները» :(

Ավելացվել է 54 վայրկյան անց
Սերխիոյի համարը չունի՞ ոչ ոք :think ԳՆԱՆՔ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՆԱՆՔ ՄԱՆԿԱԿԱՆ
Արթ, էլի եմ կրկնում, ի՞նչ գիտես, որ իրանից բացի ուրիշը չի կարդացել ու մտապահել նշված տեղը:
Հաջորդ անգամ ցուրտ չի լինի:

StrangeLittleGirl
19.09.2008, 21:52
Սերխիոյի համարը ես ունեմ, բայց չեմ ասի. պիցցայանոցը ինձ էլ է հարմար:

Artgeo
19.09.2008, 21:52
Չէ՛, էս անգամ էլ թող Սասուննոցում լինի էլի… Ես ուշ եմ գալու, և ինձ հարմար չէ մանկականի թունելով մենակով անցնելը:
Ռազոմ բոլշե, ռազոմ մենշե :D :D :D աաաաաաաաա

Էն Գայուշ Քիսոն էղավ, ֆազերս լրից կգցեմ :[

Lapterik
19.09.2008, 22:06
Հաղթանակի զբոսայգի վաղուց չեմ եղել, կարելի ա գնացած :think
Մանկական էլ դեմ չեմ:

Արամ ջան որ հարմար լինի, ես էլ կլինեմ , գոնե մի ծանոթ կունենաս ;)

Chuk
19.09.2008, 22:09
Հաղթանակի զբոսայգի վաղուց չեմ եղել, կարելի ա գնացած :think
Մանկական էլ դեմ չեմ:

Արամ ջան որ հարմար լինի, ես էլ կլինեմ , գոնե մի ծանոթ կունենաս ;)

Բռռռռ...
Ան, արդեն էն տեղն ա որոշվել, ուզե՞նք, թե՞ չէ: Մանկական Հաղթանակը մնում է հաջորդ անգամվան: Ու եկեք առանձին խմբերի չբաժանվենք էլի:

Lapterik
19.09.2008, 22:12
Էկեք չբաժանվենք, դե որ որոշել եք, ոչինչ ուրիշ անգամ կգնանք, բայց քանի ցրտերը չի ընկել, մի օր գնանք լա՞վ: Դե որ գալու լինենք, միանգամից Սասենց մոտ: ;)

քաղաքացի
19.09.2008, 22:13
Բռռռռ...
Ան, արդեն էն տեղն ա որոշվել, ուզե՞նք, թե՞ չէ: Մանկական Հաղթանակը մնում է հաջորդ անգամվան: Ու եկեք առանձին խմբերի չբաժանվենք էլի:
Ծխել եմ ուզում :goblin
Սասենց մոտ չեմ կարա

Kuk
19.09.2008, 22:14
Հայտարարությունը չեմ գտնում, մի հատ ժամը կասե՞ք, ինձնից հարցնում են..

Chuk
19.09.2008, 22:14
Ծխել եմ ուզում :goblin
Սասենց մոտ չեմ կարա

Ես քո տեղը կծխեմ... թյու... չէ, չկպավ...
Մի րոպեով իրար հետ դուրս կգանք, կթունավորվես, հետ կգանք :)

Ավելացվել է 22 վայրկյան անց

Հայտարարությունը չեմ գտնում, մի հատ ժամը կասե՞ք, ինձնից հարցնում են..

7-ին հաստատ, 6-ին գուցե :D

քաղաքացի
19.09.2008, 22:17
6-7 ? :think

Լավ տեսնեմ, ոնց կհարմարեցնեմ…

Հ.Գ. հուսով եմ հյուսիսայինի կողմեր չեք էրևա :)

Kuk
19.09.2008, 22:19
Ծխել եմ ուզում :goblin
Սասենց մոտ չեմ կարա

Սաս, ինչի դու ծխում ե՞ս:o

Սամվել
19.09.2008, 22:23
Բռռռռ...
Ան, արդեն էն տեղն ա որոշվել, ուզե՞նք, թե՞ չէ: Մանկական Հաղթանակը մնում է հաջորդ անգամվան: Ու եկեք առանձին խմբերի չբաժանվենք էլի:

Ուխ Մյուս անգամ ես էլ եմ Կառուսել գալու՜՜ :yahoo :love

Երկնային
19.09.2008, 23:21
մի հատ բացատրեք` ու՞ր ենք գնալու ու երբ…:oy

Chuk
19.09.2008, 23:28
ՀԱՆԴԻՊՈՒՄ

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, երեկոյան ժամը 18:30-ին հավաքվում ենք անցկացնելու հերթական ակումբային հանդիպումը: Հանդիպման վայրը Պուշկին-Մաշտոց խաչմերուկում գտնվող Pizza & Pasta պիցայանոցում:

ՉՈՒՇԱՆԱ՛Լ

Երկնային
19.09.2008, 23:39
մի հարց էլ. Ֆեդայիին ինչ-որ մեկը իրա համարը թողե՞ց… :think

Chuk
19.09.2008, 23:40
մի հարց էլ. Ֆեդայիին ինչ-որ մեկը իրա համարը թողե՞ց… :think
:aha

Երկնային
19.09.2008, 23:43
:aha
ապրեք… :)

դե վաղը մանկական չգնաք, որ ես էլ գամ… :D

nune'
20.09.2008, 00:25
Վախ պիցցա եմ ուզում, ուզում եմ ծանոթանալ նոր ակումբցիների հետ..բայց, ցավոք, չեմ կարող գալ, եղբորս ծնունդնա..:(

StrangeLittleGirl
20.09.2008, 00:37
Վախ պիցցա եմ ուզում, ուզում եմ ծանոթանալ նոր ակումբցիների հետ..բայց, ցավոք, չեմ կարող գալ, եղբորս ծնունդնա..
Վա՜յ, ուրեմն մեր ծանոթությունը հետաձգվե՞ց: :( Չնայած չեմ կարծում, թե կուզենայիր ինձ հետ ծանոթանալ :D

Chuk
20.09.2008, 00:39
Վախ պիցցա եմ ուզում, ուզում եմ ծանոթանալ նոր ակումբցիների հետ..բայց, ցավոք, չեմ կարող գալ, եղբորս ծնունդնա..:(

Էհ, ափսոս: Բայց ոչինչ, եթե մյուս անգամ գաս :oy

nune'
20.09.2008, 01:01
մնաց մյուս անգամ..բայց ոնց եմ պիցցա ուզում..:(

Taurus
20.09.2008, 09:14
Էն Գայուշ Քիսոն էղավ, ֆազերս լրից կգցեմ :[
Գայուշ-քիսոին բան չասես:nono մեր ախպերն ա:B
Ու կբռնեմ ես էլ:bl կգամ, դե կտենաք

Ձայնալար
20.09.2008, 11:28
Գայուշ-քիսոին բան չասես:nono մեր ախպերն ա:B
Ու կբռնեմ ես էլ:bl կգամ, դե կտենաք

Ինքը Գալոի պիցան ուզում էր ուտեր :aha

:D

Սերխիո
20.09.2008, 14:45
ես ստեղ եմ , ,բայց հանդիպման վայրը չի փոխվում չէ ?

Philosopher
20.09.2008, 15:53
ՀԱՆԴԻՊՈՒՄ

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, երեկոյան ժամը 18:30-ին հավաքվում ենք անցկացնելու հերթական ակումբային հանդիպումը: Հանդիպման վայրը Պուշկին-Մաշտոց խաչմերուկում գտնվող Pizza & Pasta պիցայանոցում:

ՉՈՒՇԱՆԱ՛Լ

Դու գիտես գարեջրախմությունը, գարեջրախմություն էլ կմնա:D

Բնության մեջ, ազատ տեղեր ընտրի, սենատոր ախպեր;)

Կարող ա գանք:)

Chuk
20.09.2008, 15:55
Դու գիտես գարեջրախմությունը, գարեջրախմություն էլ կմնա:D

Բնության մեջ, ազատ տեղեր ընտրի, սենատոր ախպեր;)

Կարող ա գանք:)

Էս անգամ սաղ խոսքները մեկ են արել :D
Այ մարդ, դե ասեցինք էլի, հաջորդ անգամ բաց տեղ ենք գնում, բացօթյա: Ի՞նչ եք շուխուռ անում :P

Վարպետ
20.09.2008, 17:03
Էս անգամ սաղ խոսքները մեկ են արել :D
Այ մարդ, դե ասեցինք էլի, հաջորդ անգամ բաց տեղ ենք գնում, բացօթյա: Ի՞նչ եք շուխուռ անում :P
Ես բիձա մարդ եմ.. Բաց տեղ գամ` մեջքս կսառի :think

StrangeLittleGirl
20.09.2008, 22:52
Ժողովուրդ ջան, հարգելիներս, ի գիտություն բոլորի ասեմ, որ իմ՝ հանդիպման գալու կոնկրետ ժամ չկա, և ես կարող եմ հայտնվել ցանկացած պահի: Դրա համար կխնդրեի, որ ոչ ոք անպատասխանատու հայտարարություն չանի, թե չեմ գալու, եթե հատկապես ես այդ մասին որևէ բան չեմ ասել:

Երկրորդ, եթե կան մարդիկ, որոնց ներվերի վրա իմ ներկայությունն ազդում է, կխնդրեի նախօրոք ասեն, որ գալու են հանդիպմանը, որ ես անպայման… գամ :)

Taurus
21.09.2008, 08:24
3 կադր երեկվա հանդիպումից

VisTolog
21.09.2008, 17:12
Ժող էսօր ովա՞ գալու հրապարակ.

Ուրվական
21.09.2008, 18:22
Նախօրոք ասեմ, ես սարսափ ֆիլմեր չեմ նայում: Երազ տեսա: Իբր թե գնացել եմ ակումբի հերթական հանդիպմանը: Սկզբում այնտեղ մի քանիսն ես, Էդոն, Չուկը, Վիքթրին, Վերվուլֆը, էլ չեմ հիշում, հա, մեկ էլ Երկնայինը: Ամեն ինչ սկզբում նորմալ է, մատուցողուհին ժպտում է ինձ, ու հանկարծ… բոլորը վերածվում են կարմիր գույնի հրեշների, իսկ ես մնում եմ մենակ… Նրանց բոլորի պոչերին գրված է Ե.Պ., վերջին տառը չեմ կարողանում կարդալ: Չի ստացվում: Նրանցից մեկը գալիս է հենց ինձ վրա, ահա մոտենում է, ուզում է ուտել կամ սպանել, չեմ հիշում: Ես հերոսական ջանքերով հետ եմ մղում նրան: Երկու հոգով են մոտենում, նրանց էլ եմ հետ մղում: Նրանք տեսնում են, որ այդպես չի լինի, սկսում են խոսել, խոսել, անընդհատ խոսել: Ես այլևս չեմ լսում նրանց: Մի պահ նկատում եմ, որ նրանցից մի քանիսի պոչերին գրված չէ Ե.Պ., այլ Բրյ., Ժո, և այդպիսի տարօրինակ անուններ: Բայց տեսնում եմ, որ նրանք էլ են ինձ նայում նույն ատող հայացքներով: Մի պահ լռություն է տիրում, ու միանգամից բոլորը հարձակվում են իմ վրա, ես փորձում եմ պաշտպանվել, ու այդ պահին հայելում տեսնում եմ, որ ես էլ եմ դարձել հրեշ, բայց կանաչ գույնի, իսկ գլխիս` երկու հաղորդիչ լարեր: Նրանք ավելանում են, ես փորձում եմ նոր եկածի հետ լեզու գտնել, բայց ոչ, նա բանասեր է, ժպտում է բարի ժպիտով, բայց սրում ատամները: Մի պահ էլ, ու ես էլ չեմ դիմանա… Ու այդ պահին… Ներս է մտնում մի հրեշ, կանաչ, շատ նման ինձ… Եվ կատարվում է անսպասելին, բոլոր կարմիր հրեշները փոխում են իրենց գույները, ասես քամելեոն լինեն…
Մի պահ չեմ հասկանում, թե ինչ է կատարվում, ու նորից հայտնվում եմ հանդիպմանը` իմ սիրելի ակումցիներն են կողքիս, դիմացս Երվանդներն են, նոր անդամ ունենք եկած… Մտածում եմ, թե ինչ կատարվեց հետս, երազ էր, թե ինչ… Գնում ենք կասկադ, անկապ խոսում ենք, մինչև գնալու ժամանակն է գալիս… Չայլդի հետ տուն ենք գնում` շրջանային ենք քայլում… Նրան հաջող եմ անում, նստում եմ երթուղային, այդ պահին Չայլդը շրջվում է, ու ինչ… Պոչ, պոչին գրված… Ե.Պ. ու էլի չեմ հիշում, թե ինչ… Էլ չեմ դիմանում… Տեղիցս վեր եմ թռնում… Ինչ լավ էր, երազ էր, այդ օրն էլ անցավ…

StrangeLittleGirl
21.09.2008, 18:47
Էդ հանդիպմանը ես չկայի, հա՞ :(

Ուրվական
21.09.2008, 19:13
Էդ հանդիպմանը ես չկայի, հա՞ :(

Դու իմ երազի մասին որտեղի՞ց գիտես:o: Ես իհարկե, անձնականս չէի ուզում գրեի, բայց որ ասում ես, ասեմ դա էլ, մինչև կասկադ հասնելը ես Բյուրին ասեցի իրա հանդեպ ունեցած զգացմունքերիս մասին, ասեցի, թե ինչ էի զգում, երբ իրեն տեսա առաջին անգամ, բայց նա պատասխանեց, որ մեր մեջ ոչ մի բան չի կարող լինել, որ առաջին անգամ երբ հանդիպման էիր եկել, ես ուրիշ ակումբցիով էի հետաքրքրվում միայն, մենակ անունը չեմ հիշում:think:D

StrangeLittleGirl
21.09.2008, 19:29
Ես իհարկե, անձնականս չէի ուզում գրեի, բայց որ ասում ես, ասեմ դա էլ, մինչև կասկադ հասնելը ես Բյուրին ասեցի իրա հանդեպ ունեցած զգացմունքերիս մասին, ասեցի, թե ինչ էի զգում, երբ իրեն տեսա առաջին անգամ, բայց նա պատասխանեց, որ մեր մեջ ոչ մի բան չի կարող լինել, որ առաջին անգամ երբ հանդիպման էիր եկել, ես ուրիշ ակումբցիով էի հետաքրքրվում միայն, մենակ անունը չեմ հիշում
Ես էլ ասեցի՝ ավելի հետաքրքիր բան ես տեսել :D :oy

Վարպետ
21.09.2008, 21:02
Ուրվական ջան, էդ նոր էկածը բանասերի գնալուց հետո էր եկել, թե էն ժամանակ, երբ բանասերն էդտեղ էր?:))

Ուրվական
21.09.2008, 21:07
Ուրվական ջան, էդ նոր էկածը բանասերի գնալուց հետո էր եկել, թե էն ժամանակ, երբ բանասերն էդտեղ էր?:))

Նոր եկա՞ծը...:think Չէ, բանասերը գնացել էր արդեն, ոնց մի պահ երևացել էր, տենց էլ անհայտացել: Իր աչքերից ինձ թվաց, որ հոգնած է, երևի օրվա պլանը կատարել էր՝ հոշոտել էր մի քանիսին:angry:
Ի դեպ, Վարպետ, հանդիպմանը դու գնացիր, Երոն եկա՞վ, թե՞ երբ որ ինքը եկավ, դու արդեն գնացել էիր:think:D

Վարպետ
21.09.2008, 21:10

Եթե էսօրվա մասին ա խոսքը, Գոռ ջան, ես տնից դուրս չեմ եկել, աղջկաս ծնունդն էր:)

StrangeLittleGirl
21.09.2008, 21:14
Էսօր հանդիպու՞մ կար :'

Վարպետ
21.09.2008, 21:14
Հա, ի դեպ, էդ երկրորդ հրեշը, որի պոչին, չգիտես ինչու "պո" էր գրած, վերջին տառն էլ ոնց որ "չ" լիներ, կարծես թե, ոչ մեկ չէր հասկանա, որ դա պոչ է... Հա, էդ կանաչ հրեշը անուն ուներ? Որովհետեւ կարծես թե էդ երազը ես էլ եմ տեսել.. Բայց բանասերի դուրս գալու պահին արթնացել եմ, նենց որ բան եմ բաց թողել աչքիս:))

Ուրվական
21.09.2008, 21:15
Եթե էսօրվա մասին ա խոսքը, Գոռ ջան, ես տնից դուրս չեմ եկել, աղջկաս ծնունդն էր:)

Չէ, երեկվա մասին ա խոսքը: Ուղղակի հարցիդ ուզում էի հաստատ պատասխան տայի:)), էն բանասերի գնալու հետ կապված:D

Վարպետ
21.09.2008, 21:17
Չէ, երեկվա մասին ա խոսքը: Ուղղակի հարցիդ ուզում էի հաստատ պատասխան տայի:)), էն բանասերի գնալու հետ կապված:D
Հմ... Ես որ եկա` Երոն էնտեղ էր, երբ դուրս եկա` էլի էնտեղ էր:))

Ավելացվել է 32 վայրկյան անց
Գոռ, նախորդ գրառմանս մեջ ավելացում եմ արել, կարդա խնդրում եմ:))

Ուրվական
21.09.2008, 21:24
Հա, ի դեպ, էդ երկրորդ հրեշը, որի պոչին, չգիտես ինչու "պո" էր գրած, վերջին տառն էլ ոնց որ "չ" լիներ, կարծես թե, ոչ մեկ չէր հասկանա, որ դա պոչ է... Հա, էդ կանաչ հրեշը անուն ուներ? Որովհետեւ կարծես թե էդ երազը ես էլ եմ տեսել.. Բայց բանասերի դուրս գալու պահին արթնացել եմ, նենց որ բան եմ բաց թողել աչքիս:))

Երկրորդ հրե՞շը: Կանա՞չը: Հա, իրա պոչին "պո" էր գրված, բայց երրորդը "չ" չէր, ուշադիր չես եղել: Կանաչ հրեշը, ու ընդհանրապես, հրեշները անուն չունեին, ուղղակի այդ կանաչը մի քիչ տարբերվում էր մնացածից, գեր էր ավելի, ու սև մայկա էր հագել, ակնոցներով:D, մի խոսքով, Երոյին էր ահավոր նման, մեծ Երոյին: Բայց լավ չեմ հիշում: Հա, դու իրոք աչքիս էդ բանասերի գնալու պահից ոչ մի բան չես հիշում:hands:

Վարպետ
21.09.2008, 21:39
Ուրվական, մեծ փորով, պոնչո թշերով ու մարմինդ սարսռացնելու աստիճան սարսափելի ու ահարկու բարի ժպիտով? Իսկ վրացու կեպկա կար կոտոշների արանքում? :))

Ֆրեյա
22.09.2008, 10:23
Նախօրոք ասեմ, ես սարսափ ֆիլմեր չեմ նայում: Երազ տեսա: Իբր թե գնացել եմ ակումբի հերթա...........................................................… Ինչ լավ էր, երազ էր, այդ օրն էլ անցավ…

Ես ել եմ տեսել էտ երազը, բայց իմ մոտ սենց էր: Ես, Չուկը, Վերվուլֆը, Երկնայինը, Վարպետը ու էլի լիքը մարդիկ գնացել էինք հանդիպման, մեկը կարմիր հրեշ էր, պոչին էլ գրած էր "Գո" :D :D :D

Տատ
01.10.2008, 21:05
Ժողովուրդ, դուք նախընտրյալ օր ունե՞ք հանդիպման համար, կամ՝ ժամ:
Ասէնք, ուրբաթ , թէ հինգշաբթի էլ կլինի...ասենք, վեց, թե ութանցկես...

հոկտ. իննին, ժամը?:oy

Մի բան ասեք, դասավորվեմ:

impression
01.10.2008, 21:06
Ժողովուրդ, դուք նախընտրյալ օր ունե՞ք հանդիպման համար, կամ՝ ժամ:
Ասէնք, ուրբաթ , թէ հինգշաբթի էլ կլինի...ասենք, վեց, թե ութանցկես...

հոկտ. իննին, ժամը?:oy

Մի բան ասեք, դասավորվեմ:

աաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա~
երեխեք, ես ամսի տասին եմ հետ գալու... Տատին ուզում եմ տեսնե~լ
մի բան արեք էլի, ես ամսի տասին, երեկոյան ուշոտ կլինեմ քաղաքում
ես էլ եմ ուզում գաաաաաաաաաաաալ

Ռուֆուս
01.10.2008, 21:07
Ժողովուրդ, դուք նախընտրյալ օր ունե՞ք հանդիպման համար, կամ՝ ժամ:
Ասէնք, ուրբաթ , թէ հինգշաբթի էլ կլինի...ասենք, վեց, թե ութանցկես...

հոկտ. իննին, ժամը?:oy

Մի բան ասեք, դասավորվեմ:

Որ ժամն էլ լինի, ես գալող եմ... Տատ ջան, կարողա կարիք լինի օդանավակայան էլ գանք դիմավորելու? :oy

Տատ
01.10.2008, 21:16
Որ ժամն էլ լինի, ես գալող եմ... Տատ ջան, կարողա կարիք լինի օդանավակայան էլ գանք դիմավորելու? :oy

Վայ ազիզ՜:
Վուլֆ ջան, ես հո էդ աստիճանի տուրիստ չեմ: Ընտանիք-բան ...բայց որ նեղն ըլնեի, հաստատ կհարցնեի ձեզ:

Շաբաթ որը երևի շատ ընտանեկան է, բայգ դա էլ լավ կլիներ:
Ես իմ շվեցարական ֆինտերով (հարմար, զբաշված, գործ, ուշ...)որ հարցնեմ, երբեք չենք հավաքվի:
Չու՞կ: Սկսե՞նք աուկցիոնը:

Ռուֆուս
01.10.2008, 21:20

ափսոս, ես էլ արդեն մեծ պլակատ էի ուզում սարքել լիքը գունավոր փուչիկներով, վրան էլ գրված, "Welcome to Armenia, Grandma!" :D

Երկնային
01.10.2008, 23:23
Ես էլ եմ գալու՜… Տատի հետ շատ եմ ուզում ծանոթանալ… :oy

Chuk
01.10.2008, 23:32
Վայ ազիզ՜:
Վուլֆ ջան, ես հո էդ աստիճանի տուրիստ չեմ: Ընտանիք-բան ...բայց որ նեղն ըլնեի, հաստատ կհարցնեի ձեզ:

Շաբաթ որը երևի շատ ընտանեկան է, բայգ դա էլ լավ կլիներ:
Ես իմ շվեցարական ֆինտերով (հարմար, զբաշված, գործ, ուշ...)որ հարցնեմ, երբեք չենք հավաքվի:
Չու՞կ: Սկսե՞նք աուկցիոնը:

Սկսեցինք :)
Հիմա Impression-ին սպասու՞մ ենք, ամսի 10-ին կամ 11-ին հանդիպենք :)

StrangeLittleGirl
02.10.2008, 07:33
Հա՜, եկեք սպասենք Impression-ին, ամսի 10-ին: Համ էլ 9-ին ես էլ դժվար գամ :(

Արշակ
02.10.2008, 10:02
Ինձ երևի ցանկացած օր էլ էս պահին հարմար է։

Cassiopeia
02.10.2008, 10:16
Ամսի 9-ին հաստատ չեմ գա (ավելի շուտ չենք գա): Իսկ հետո - ... կգանք

Տատ
02.10.2008, 12:18
իմպրէսսիոնին սպասէնք, ուռա՜:
ամսի 11 շատ լավ է:
Ժամը 17.00 մի բացօթյա ներկայացում կա Հայֆեստի
Karen Byosser( Germany)- " Gilgameschin" / outdoor performance, Charles Aznavour Square.

Եկեք դրանից հետո, այդ տեղից ոչ շատ հեռու, որ չուշանամ:oy:

Հոկտեմբերի 11, ժամը 19-19.30 ?

Artgeo
02.10.2008, 12:57
Ես պաս

Երկնային
02.10.2008, 14:04
Հոկտեմբերի 11, ժամը 19-19.30 ?

հա… :):oy

Ձայնալար
03.10.2008, 16:21
Փորաքստիկ

Վաղը առավոտյան 8:40 Կովկաս պանդոկի դիմաց: Դե երևի կռահեցիք պատճառը:love. չուշանալ:

Kuk
03.10.2008, 16:28
Փորաքստիկ

Վաղը առավոտյան 8:40 Կովկաս պանդոկի դիմաց: Դե երևի կռահեցիք պատճառը:love. չուշանալ:

Գնում եք խաշ ուտելո՞ւ:

Chuk
03.10.2008, 16:29
իմպրէսսիոնին սպասէնք, ուռա՜:
ամսի 11 շատ լավ է:
Ժամը 17.00 մի բացօթյա ներկայացում կա Հայֆեստի
Karen Byosser( Germany)- " Gilgameschin" / outdoor performance, Charles Aznavour Square.

Եկեք դրանից հետո, այդ տեղից ոչ շատ հեռու, որ չուշանամ:oy:

Հոկտեմբերի 11, ժամը 19-19.30 ?
Շատ հարմար ա :)

Փորաքստիկ

Վաղը առավոտյան 8:40 Կովկաս պանդոկի դիմաց: Դե երևի կռահեցիք պատճառը:love. չուշանալ:
Կլինեմ :)

Ավելացվել է 56 վայրկյան անց

Գնում եք խաշ ուտելո՞ւ:

Գնում ե՞ք, թե՞ ենք:
Հա, ուղղակի ակումբում էդ արարողությունը ստացել ա Փորաքստիկ անունը :oy

Elmo
03.10.2008, 16:30
Բան չհասկացա: Բայց առավոտ 8:40 նոր արթնանում եմ:

Kuk
03.10.2008, 16:35
Գնում ե՞ք, թե՞ ենք:
Հա, ուղղակի ակումբում էդ արարողությունը ստացել ա Փորաքստիկ անունը :oy

Արտ, խաշ էդքան էլ չեմ սիրում, որ տասը տարի էլ չուտեմ, մտքովս չի էլ անցնի, որ գայի, զուտ հանդիպելու համար պետքա գայի, էն էլ էդ ժամին վերջին անգամ 2007-ի ձմեռն եմ արթնացել` ընկերոջս բանակ էին տանում, նենց որ, ավելի լավ ա ուրիշ օր կգամ հանդիպման, մեղկ եմ էլի, ուզում եմ քնեմ:D

Ձայնալար
03.10.2008, 16:35
Բան չհասկացա: Բայց առավոտ 8:40 նոր արթնանում եմ:

Դե ես սովորական (աշխատանքային) օրերին 9-ին եմ արթնանում, բայց խաշից :love դեռ ուշացած չկամ :oy

Սամվել
03.10.2008, 16:40
:yahoo կարողա ես էլ գամ:oy

Elmo
03.10.2008, 16:40
Դե ես սովորական (աշխատանքային) օրերին 9-ին եմ արթնանում, բայց խաշից :love դեռ ուշացած չկամ :oy

:love Խաշ: Ափսոս վաղը աշխատանքային ա մեր մոտ: :( Ուզում եմ:

Սամվել
03.10.2008, 16:40
բայց էտ ո՞րտեղա :think :D

Kuk
03.10.2008, 16:43
բայց էտ ո՞րտեղա :think :D

Ալավերդյան փողոցում. Սայաթ Նովայից որ մտնում ես Ալավերդյան, միքիչ գնում ես ու տեսնում ես Ձայնալարը այնտեղ կանգնած ա, Թումանյան չհասած:

Սամվել
03.10.2008, 16:45
Ալավերդյանի փողոցում. Սայաթ Նովայից որ մտնում ես Ալավերդյան, միքիչ գնում ես ու տեսնում ես Ձայնալարը եկել ա, Թումանյան չհասած:

Ալավերդյանը ո՞րնա :think:oy

Chuk
03.10.2008, 16:45
Արտ, խաշ էդքան էլ չեմ սիրում, որ տասը տարի էլ չուտեմ, մտքովս չի էլ անցնի, որ գայի, զուտ հանդիպելու համար պետքա գայի, էն էլ էդ ժամին վերջին անգամ 2007-ի ձմեռն եմ արթնացել` ընկերոջս բանակ էին տանում, նենց որ, ավելի լավ ա ուրիշ օր կգամ հանդիպման, մեղկ եմ էլի, ուզում եմ քնեմ:D

1. Խաշ ես էլ չեմ սիրում
2. Վերջին անգամ էդ ժամին բանակում եմ արթնացել :D

Բայց դե սենց դեպքերում կարելի ա էլի :)

Ձայնալար
03.10.2008, 16:45
Ալավերդյան փողոցում. Սայաթ Նովայից որ մտնում ես Ալավերդյան, միքիչ գնում ես ու տեսնում ես Ձայնալարը այնտեղ կանգնած ա, Թումանյան չհասած:

Լավն էր :D:D Սամ ջան, բայց էդ ամենօր չի որ կարաս Ձայնալարով գտնես, մենակ վաղը:
Կգա՞ս :oy

Kuk
03.10.2008, 16:58
Ալավերդյանը ո՞րնա :think:oy

Սայաթ Նովա Խանջյան խաչմերուկից մի հատ նեղ միակողմանի փողոց ա իջնում մինչև Կինո Երևան, այ էդ: Կամ եթե Թումանյանի սկզբից` Խանջյանից գաս Թումանյանով, հենց առաջին փողոցն ա, մտնում ես էդ փողոցով աջ, որ գնաս Սայաթ Նովա ու մեկ էլ` Ձայնալարը ջղայինացած ժամին ա նայում: