PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայագիտության դասընթաց



Երվանդ
06.04.2008, 22:26
ԱԶԳԿ կենտրոնը հայտարարում է մրցույթ Հայագիտության Ամառային դպրոցին մասնակցելու համար: Այն տեղի կունենա Երեւանում 2008թ հուլիսի 28-ից սեպտեմբերի 6-ը:
Այս վեցշաբաթյա ակադեմիական ծրագիրը հնարավորություն կտա օտարերկրյա եւ, մասնավորապես, սփյուռքահայ ուսանողներին խորությամբ ուսումնասիրել հետեւյալ չորս դասընթացները.

Հայոց լեզու - 36 ժամ (ծրագիր)
Հայ կերպարվեստ եւ կինո(Visual Arts) - 36 ժամ (ծրագիր)
Հայաստանի երկաթե դարաշրջանի եւ Վանի
Թագավորության(Ուրարտուի) մշակույթը - 36 ժամ (ծրագիր)
Հայոց ավանդական հասարակության
տոնական - ծիսական կյանքը - 36 ժամ (ծրագիր)
Հավելյալ տեղեկությունների համար այցելեք` http://www.azgk.am/SS2008.php

Apsara
06.04.2008, 22:30
լավ բան են կազմակերպել, էնա էնա գրանցում էի նայելու, մեկ էլ որ դասընթացների արժեքը չտեսա:o, ափսոս հնարավորությունս չի ներում:(

canasta
09.04.2008, 02:16
էնա էնա գրանցում էի նայելու, մեկ էլ որ դասընթացների արժեքը չտեսա:o, ափսոս հնարավորությունս չի ներում:(

Իրականում տեղացիները պետք է վճարեն շատ ավելի քիչ քան արտասահմանցիները: Խնդրում եմ մեկ անգամ էլ այցելեք կայք եւ կարդացեք թարմացված հայտարարությունը:
http://www.azgk.am/SS2008.php

Bulbul
09.04.2008, 15:03
Հմ հայագիտության անվճար դասընթացներ էլ կան, համ էլ ցանկության դեպում կարելի է ինքնուրույն տեղեկանալ այդ ամենի մասին, գրադարանները լիքն են գրքերով, որոնք փոշոտվում են, մի երկու մարդ վերցնում կարդումա հետո էլ թանկ ու կրակ հայագիտության դասընթացներա կազմակերպում, հմմմ:think