PDA

Դիտել ողջ տարբերակը : Արարման վեցերորդ օրը



Apsara
06.04.2008, 21:42
2006 թ-ին Երևանում լույս տեսավ Անահիտ Չիբուխչյանի "Արարման վեցերորդ օրը" գիրքը՝ նվիրված Արցախյան պատերազմի մասնակից բժիշկներին:

"Արարման վեցերորդ օրը" հեղինակի երրորդ գիրքն է: Այն նվիրված է հրաշագործ բժիշկներին, որոնք անցան երկրաշարժի ու պատերազմի հետևանքով ստեղծված դժոխային ճանապարհներով, անցան ցավով, անցան տառապանքով… նրանք ուրախացան ամեն մի փրկվածի համար, վշտացան կորստի համար, նրանցից ոմանք մի քանի անգամ վիրավորվեցին, ոմանք գերեվարվեցին հակառակորդի կողմից, ոմանք էլ չվերադարձան…
Հազար փառք նրանց անմահ հիշատակին

Լեո
06.04.2008, 21:49
Ես գիքին ծանոթ չեմ, բայց կաշխատեմ անպայման ճարել և կարդալ:

Իսկ ընդհանրապես ուզում եմ որջունել Aspara-ին: Նրա բացած բոլոր թեմաներն արդիական են և հետաքրքիր:

Apsara
06.04.2008, 21:58
Ես գիքին ծանոթ չեմ, բայց կաշխատեմ անպայման ճարել և կարդալ:

Իսկ ընդհանրապես ուզում եմ որջունել Aspara-ին: Նրա բացած բոլոր թեմաներն արդիական են և հետաքրքիր:

Շնորհակալություն :oy, գիրքը ես ունեմ: Այնտեղ մի մեծ թվաքանակով բժիշկների կենսագրականի այն հատվածն է նկարագրված, երբ նրանք կռվի դաշտում վիրավորների կյանքի համար են պայքարել:

Ոմանց անձամբ ճանաչում եմ, իսկ հորս մոտ ընկերը՝ Գրիգորյան Գևորգը, 3 անգամ գերի է ընկել և հրաշքով կենդանի մնացել, այդ մարդու հիշողությունները ամեն ինչ արժեն: Նա այդ ամենից հետո մի գիրք է գրել՝ "Դժողքից վերադարձ կա", որը կարդալուց ավելի շատ ինֆորմացիա կստանաք, թե ինչ է կատարվել գերիների ճամբարներում:
Իսկ ամենազարմանալին այն է, որ նա մի անգամ բժշկական օգնություն է ցուցաբերել հայերի մոտ գերի ընկած թուրք զինվորին, որը ապշահար է եղել և սկսել լացել, բայց նրա կյանքը չեն կարողացել փրկել: Այդ չափ մարդասեր ու բարի մարդ ես երբեք չեմ հանդիպել