PDA

Դիտել ողջ տարբերակը : Օդապարիկային միջոցառում Սերժ Սարգսյանի նախագահ դառնալու առթիվ

Yellow Raven
06.04.2008, 17:08
Ապրիլի 9-ին կազմակերպվում է <<օդապարիկային լուսավորման երեկո>>:
Ինչ եք կարծում,ինչիա տեղի ունենում հենց ապրիլի 9-ին?
Տեղի է ունենում մարտի 1-ի դեպքերից 40 օր հետո,այն դեպքում,երբ այդ օրը պետք է հայտարարվեր Սգո օր:Իսկ մեր իշխանությունները կազմակերպում են տոնակատարություն, ահռելի չափերով տորթով ու երգիչ-երգչուհիներով:
Ախր մարդ մի քիչ էլ ամոթ պետքա ունենա:angry:angry

Վիշապ
06.04.2008, 17:52

Այ երկնային կրակն ու որոտը բոլոր խեղկատակների գլխին, այ թող դժոխքի բաժին դառնան բոլոր տհաս փառատենչ իշխանամոլները, այ թող նզովյալ լինեն բոլոր որկրամոլ տուկատ դատարկապորտները հըըըըըըըըըըըըըըըըըըըըըըը՛:angry

dvgray
06.04.2008, 17:57
մեր իշխանությունները կազմակերպում են տոնակատարություն, ահռելի չափերով տորթով ու երգիչ-երգչուհիներով:

Քոչն ու Սերժը մի բան շատ լավ են սովորել:
Լյումպենին պետք է "Հաց ու զվարճություն"
Ու նրանք դեմ չեն դա նրան տալուն:

Շատ մի դարդոտվիր: Ունենք էն, ինչ որ ունենք...
:)

Apsara
06.04.2008, 20:11
Ուժս, ես էլ ուզում էի գնալ, քաղաքականությունից շատ հեռու եմ, բայց օդապարիկները գերում են, կյանքումս չեմ տեսել

Yellow Raven
06.04.2008, 21:26
Բայց հետաքրքիր կլնի,որ ժողովուրդը Սերժի արարքը իրան դեմ հանի ու էտ տորթի կտրելու պահին գոռա <<Պայքար,պայքար մինչև վերջ>>:
Սերժիկը լոմկից չի իմանա ինչ անի:

Brigada
06.04.2008, 21:38
Բայց հետաքրքիր կլնի,որ ժողովուրդը Սերժի արարքը իրան դեմ հանի ու էտ տորթի կտրելու պահին գոռա <<Պայքար,պայքար մինչև վերջ>>:
Սերժիկը լոմկից չի իմանա ինչ անի:

Լավ բան ասիր:hands Որ թերթերում մի հատ տենց կոչ անի ընդդիմությունը, շուխուռ կընգնի, ու էդ պահին, ամեն մեկը իրա մտքում էլ ասի, հերիք կլինի, որ մեծ աղմուկ բարձրանա;):hands

Ռեդ
06.04.2008, 21:38
Բայց հետաքրքիր կլնի,որ ժողովուրդը Սերժի արարքը իրան դեմ հանի ու էտ տորթի կտրելու պահին գոռա <<Պայքար,պայքար մինչև վերջ>>:
Սերժիկը լոմկից չի իմանա ինչ անի:
:hands
Վահիկ, ինչ ֆանտազիա ունես բայց...

Yellow Raven
06.04.2008, 21:40
Մի հատ Հ1-ը գցեք,տեսեք ինչ ստեր են փչում:[
Դե ձեզ տենանք թերթեր,մի հատ սիրուն ինֆորմացիա տարածեք,ամսի 9-ին հեղափոխություն անենք:
Կամ էլ կարելիա Սգո մոմերով գնալ էտ միջոցառմանը:

Brigada
06.04.2008, 21:46
Մի հատ Հ1-ը գցեք,տեսեք ինչ ստեր են փչում:[
Դե ձեզ տենանք թերթեր,մի հատ սիրուն ինֆորմացիա տարածեք,ամսի 9-ին հեղափոխություն անենք:
Կամ էլ կարելիա Սգո մոմերով գնալ էտ միջոցառմանը:

Ամսի 9-ին Միասնիկյանի արձանի մոտ ծաղիկ դնելու մասին թերթերը արդեն գրել են՝ ժամը 14:00-ին: Ցանկալի է սև հագուստով լինել, մոմերով կամ սև լենտերով: Տենց էր գրած:

_DEATH_
06.04.2008, 22:03
Ապրիլի 9-ին կազմակերպվում է <<օդապարիկային լուսավորման երեկո>>:
Ինչ եք կարծում,ինչիա տեղի ունենում հենց ապրիլի 9-ին?

Ասեմ ինչ եմ կարծում, տեղի է ունենում ապրիլի 9-ին, որովհետև միջազգային օրը էտա:

Եթե չեմ սխալվում քառասունքը խորհրդանշում է մահացողի հոգու՝ մահից հետո 40 օր երկրի վրա մնալը: Իսկ կաթողիկոսը, տեղափոխելով այն 37-րդ օրը, փաստորեն, որոշել է այդ հոգիները 3 օր շուտ ուղարկել երկինք:

Ինչ վերաբերումա հոգեհանգստին, մի խառնի, մեր պապերը արդեն քանի հարուր տարի է ինչ կիրակի օրն են անում: Իսկ կաթողիկոսը մեր ազգի ամենամեծ սրբություններից մեկն է, ինչ էլ ուզում ա լինի, իրան պետքա հարգել, եթե իհարկե մեր ազգի թշնամին չես:

Ձայնալար
07.04.2008, 02:07
Մոդերատորական: Մի շարք թեմայից դուրս գրառումներ տեղափոխվել են այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=21661):

Tar
07.04.2008, 12:18
Ասեմ ինչ եմ կարծում, տեղի է ունենում ապրիլի 9-ին, որովհետև միջազգային օրը էտա:

Ինչ վերաբերումա հոգեհանգստին, մի խառնի, մեր պապերը արդեն քանի հարուր տարի է ինչ կիրակի օրն են անում: Իսկ կաթողիկոսը մեր ազգի ամենամեծ սրբություններից մեկն է, ինչ էլ ուզում ա լինի, իրան պետքա հարգել, եթե իհարկե մեր ազգի թշնամին չես:

Մահացածների 7-ը կարելի է անել 7 օրն անցնելուց առաջ, իսկ քառասունքը չի կարելի անել 40 օրն անցնելուց շուտ: Բայց 40 օրն անցնելուց հետո կարելի է: Մեր պապերը անում են 40 օրն անցնելուց հետո կիրակի օրը, այլ ոչ առաջ:

ԼԻԿ
07.04.2008, 20:06
Ասեմ ինչ եմ կարծում, տեղի է ունենում ապրիլի 9-ին, որովհետև միջազգային օրը էտա:

Ինչ վերաբերումա հոգեհանգստին, մի խառնի, մեր պապերը արդեն քանի հարուր տարի է ինչ կիրակի օրն են անում: Իսկ կաթողիկոսը մեր ազգի ամենամեծ սրբություններից մեկն է, ինչ էլ ուզում ա լինի, իրան պետքա հարգել, եթե իհարկե մեր ազգի թշնամին չես:

BOLOR NORMAL ,srtum der mi qich ser u uxexum mi qich banakanutiun unecox mardkanc aknhait e vor aid or@ kareli e miain mi mijocarman masnakcel,ain e hogehangsti. Isk katoxikos@ srbic enqana heru inchqan mer lratvamijocner@ LURERIC.........:D:D:[:)

Մոդերատորական: Կարդացեք ակումբի կանոնադրությունը (http://www.akumb.am/rules.php)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը (http://www.akumb.am/showthread.php?t=497), Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման : Կամ էլ օգտվեք Փոխարկիչից: (http://hayeren.akumb.am/?p=convertor)

Ambrosine
07.04.2008, 20:50
Ինչ վերաբերումա հոգեհանգստին, մի խառնի, մեր պապերը արդեն քանի հարուր տարի է ինչ կիրակի օրն են անում: Իսկ կաթողիկոսը մեր ազգի ամենամեծ սրբություններից մեկն է, ինչ էլ ուզում ա լինի, իրան պետքա հարգել, եթե իհարկե մեր ազգի թշնամին չես:

Չգիտեմ ինչը որից հետո կամ առաջ, բայց որ 40 օրը պիտի անցնի, էդ հաստատ ա: Կաթոլիկների մոտ 7 օր ա

Armenoid
07.04.2008, 21:57
Ժողովուրդ ջան ինչ եք խառնվել իրար ՉԵՔ ուզում մի եկեք մի ձև կդիմանան առանց ձեզ:D
հա հասկացանք հոքեհանգիստա բայց ետ սահմանադրությամբ ա սահմանված ու փոփոխելու իրավունք ոչ մեկ չունի
հայերեն տառերով գրածա արտակարգ իրավիճակի ժամամնակ երդումը հետաձգվումա 40-օրով։
Մենակ խոսաք դե ետ որ մեկտ ետքան դուխ ունեք ո՞ր տորթը կտրելուց ինչ-որ բան գոռա՞ք

Հ.Գ Մոդեռատորներին երբ չեք կարողանում պատասխանել հարցին ամնեահեշտ ձևը հարցը վերացնելնա…թուրքի հայոց հարցը լուծելու ձև…

Annychka
07.04.2008, 22:12
Ժողովուրդ ջան ինչ եք խառնվել իրար ՉԵՔ ուզում մի եկեք մի ձև կդիմանան առանց ձեզ:D

Կարևորը դու ներկա լինես միջոցառմանը:(.....չմոռանաս հետդ աման տանես տորթից մի քիչ էլ տուն տանես:D

Armenoid
08.04.2008, 00:00
Կարևորը դու ներկա լինես միջոցառմանը:(.....չմոռանաս հետդ աման տանես տորթից մի քիչ էլ տուն տանես:D

հա բա ոնց:lol մի քիչ ել լևոնին կտանեմ չտխրի:D

Արիս
08.04.2008, 00:28
Ժողովուրդ չեմ ուզում, ոչ մեկին սխալ կամ ճիշտ հանեմ , ուղակի էս հարցը մի քիչ վիճելիա...
պատկերացրեք սենց մի սիտուացիա ինչ որ մեկը (բնականաբար ՀԱՅ) ծնվելա ապրիլի 24, հիմա ինչ ծնունդ չանի էդ մարդը ? թե սաղ կյանքում իրան դժբախտ համարի ?
ճիշտա մի քիչ տարբեր սիտուացիաներ են, բայց երեևի մոտավերապես պատկերացրիք ինչ նկատի ունեմ ես...
Հ.Գ.
Սա չի նշանակում , որ ես կոնկրետ կողմ կամ դեմ եմ խոսում էդ միջոցառմանը, ուղակի մի փոքր փորձում եմ թեքել քննարկումների ուղղությունը...

salatik
08.04.2008, 13:51
Արիս ջան քեզ հասկանում եմ, ու մտնում եմ բոլոր այն մարդկանց դրության մեջ, ովքեր ծնվել են ապրիլի 24-ին, բայց և հասկանում եմ, որ այդ օրը ընդմիշտ մեր ժողովրդի մեջ կմնա ու մնում է, որպես սարսափելի ու արյունալի սպանդի օր:
Ու ինձ չի թվում, որ կլինի այնպիսի մեկը, ով իր ծնունդը այդ օրը նշելով կկարողանա լիարժեք ուրախանա: Դրա համար ինձ գոնե ծանոթ 2 մարդ, ովքեր ծնվել են ապրիլի 24-ին, միշտ նշում են իրանց ծննդյան օրը 25-ին:

Yellow Raven
08.04.2008, 14:01
Լրիվ համաձայն եմ Սալատիկի հետ,էտ դեպքում կարելի էր միջոցառումը տեղափոխել մեկ օր ուշ կամ շուտ,չեմ կարծում,որ դրանից ինչ-որ բան կփոխվեր:

Ֆրեյա
08.04.2008, 15:14
Ժողովուրդ չեմ ուզում, ոչ մեկին սխալ կամ ճիշտ հանեմ , ուղակի էս հարցը մի քիչ վիճելիա...
պատկերացրեք սենց մի սիտուացիա ինչ որ մեկը (բնականաբար ՀԱՅ) ծնվելա ապրիլի 24, հիմա ինչ ծնունդ չանի էդ մարդը ? թե սաղ կյանքում իրան դժբախտ համարի ?
ճիշտա մի քիչ տարբեր սիտուացիաներ են, բայց երեևի մոտավերապես պատկերացրիք ինչ նկատի ունեմ ես...
Հ.Գ.
Սա չի նշանակում , որ ես կոնկրետ կողմ կամ դեմ եմ խոսում էդ միջոցառմանը, ուղակի մի փոքր փորձում եմ թեքել քննարկումների ուղղությունը...

Լրիվ տարբեր բաներ էին:) Մարդ իրա ուզած օրը չի ծնվում, իսկ "թագադրումը" կարելի էր հետաձգել… Կամ էլ 40 օր առաջ չպետք է ջարդեին մարդկանց

Կարծում եմ սա հատկանշական է. "թագավորը" "թագադրվում է" անմեղ զոհերի արյունով "օծված": Շատ մի նեղվեք, պատմությունը լիքն է այդպիսի տիռան կերպարներով. Ներոն, Ցին-Շի, Իվան Գռոզնի, Ստալին, Հիթլեր,.... շարունակելի

Արիս
08.04.2008, 17:38
Արիս ջան քեզ հասկանում եմ, ու մտնում եմ բոլոր այն մարդկանց դրության մեջ, ովքեր ծնվել են ապրիլի 24-ին, բայց և հասկանում եմ, որ այդ օրը ընդմիշտ մեր ժողովրդի մեջ կմնա ու մնում է, որպես սարսափելի ու արյունալի սպանդի օր:
Ու ինձ չի թվում, որ կլինի այնպիսի մեկը, ով իր ծնունդը այդ օրը նշելով կկարողանա լիարժեք ուրախանա: Դրա համար ինձ գոնե ծանոթ 2 մարդ, ովքեր ծնվել են ապրիլի 24-ին, միշտ նշում են իրանց ծննդյան օրը 25-ին:

Գիտես ես, ոնց եմ մտածում ... սուգը` սուգ, բայց կարելիա ինչ որ տեղ էլ ուրախ լինել, որ էդ օրն ա ծնվել, ու իրա ծնունդով ապացուցել, որ հայը ինչքան էլ կոտորեն , մեկա կա ու կլինի հավերժ... ու ամեն ծնված Հայ բալիկ դրա վկայություննա ու հատկապես հենց էդ օրը...

salatik
08.04.2008, 18:28
Գիտես Արիս ջան, ամեն մարդ էլ այդ օրը իր ընտանիքի հետ մի բաժակ գոնե բարձրացնումա անմեղ զոհերի հիշատակին, ու եթե նույն օրն էլ ծնվելա հաստատ մի բաժակ էլ կխմեն ծննդյան օրվա հետ կապված, բայց միևնույննա չեն գնա ռեստորան, կամ էլ թեկուզ տանը մեծ շուքով չեն նշի:
Իմ աշխատանքային ընկերներից մեկը դեկտեմբերի 7-ինա ծնվել, ինքը հավատա 88թ-ից հետո ոչ մի տարի չի նշել իրա ծնունդը նույն օրը:
Չնայած, որ սրանք տարբեր բաներ են:
Դու քեզ պատկերացրա մի պահ, դու կկարողանայիր նշել ? Ես չէի կարողանա ... չնայած որ շուտով 100 ամյակնա լռանում ոճրագործության: Իսկ հիմա Արիս ջան 40 օրնա լրանում, դու ուզում ես մենք , որ չենք կարողանում մոռանանք 100 ամյա ցավը, մոռանանք 40 օր առաջ տեղի ունեցածն ու գնանք ուրախանալու?
Շատ ցավ կա էս ամենի մեջ, չի լինի մոռանալ...

Արիս
08.04.2008, 18:52
Salatik ջան, Ես են գլխից ասել եմ, որ իմ ասածս , ոչ մի կողմի կողմնորոշում չի ենթադրում.. ընդհամենը փորցում եմ մի փոքր քննարկումների բնույտը և ուղղությունը փոխել.... բնականաբար, քո տված հարցը շատ անտեղին էր, ես ոնց կարամ ասեմ մոռացեք ամսի մեկի զոհերին ? առհասարակ նախ ես եդ իրավունքը չունեմ , երկրերդնել եթե դաժե ունենայի էլ կյանքւմ տենց բան չէի ասի....առհասարակ Եղերնն ու մարտի մեկն իրենց բնույթով տարբեր են...
իմ ասածի էեությունը պարզապես կայանումա նրանում , որ պետք չի մենակ հոռետեսորեն նայել սգին . հասկանում ես? ամեն լավի մեջ մի վատ բան կա .. ու ամեն վատի մեջ էլ վսյո տակի մի լավ բան...
ժամանակին մի հանճարեղ մարդ մի հանճարեղ խոսք ա ասել, որ իմ կարծիքով մարդկության պատմության մեջ ասված ամենաճիշտ ու անհերքելի պնդումնա....
ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ Է...

salatik
08.04.2008, 19:12
Արիս ջան չէի ուզում քո մոտ նենց տպավորություն ստեղծվի, որ ուզում անպայման հակառակվեմ քեզ:
Գիտես չեմ կարողանում հասկանամ ուղղակի մարտի 1-ի առավոտյան դեպքերից մինչև երեկոյան կոտորածի մեջ որտեղ լավը փնտրեմ ?
Եթե լավ բան կա դրա մեջ, ուրեմն այն ազգերի մոտ, որտեղ սեփական իշխանությունների կողմից չի կատարվել նման բռնություններ կարող են մեզ նախանձել:

Արիս
08.04.2008, 19:24
հարցը կոտորածի մեջ լավը փնտրելը չի է , լավն էնա , որ եթե մինչև էդ կասկածում էին թե ով ովա , համենայն դեպս , որոշները, դրանով արդեն պարզա դառավ... իսկ կոտորածը բնականաբար լավ չի, որովհետև , ոչ մի արդարացում չունի մարդկային կյանք խլելը, մարդկային զոհը, անկաղ նրանից ում կողմիցա...

salatik
08.04.2008, 19:37
Ուղղակի իմ մոտ ոչ մեկի հետ կապված ոչ մի կարծիքի փոփոխություն տեղի չունեցավ:

Արիս
08.04.2008, 19:44
:thinkավատարդ լավնա ;)
:ok :hi

Լեռնցի
08.04.2008, 21:11
Գիտես չեմ կարողանում հասկանամ ուղղակի մարտի 1-ի առավոտյան դեպքերից մինչև երեկոյան կոտորածի մեջ որտեղ լավը փնտրեմ ?
Եթե լավ բան կա դրա մեջ, ուրեմն այն ազգերի մոտ, որտեղ սեփական իշխանությունների կողմից չի կատարվել նման բռնություններ կարող են մեզ նախանձել:
Ես պարզապես մարտի 1-ի դեպքերը չեմ համարի կոտորած...
Ու ահավոր ջղայնանում են, որ ինչ որ մեկը դա դնում է ցեղասպանության կողքը:
Չի կարելի...

Yellow Raven
08.04.2008, 21:22
Ցեղասպանություն հասկացության մեջ ոչ մի կերպ չի մտնում,բայց այ կոտորած կարելի է անվանել...

Արիս
08.04.2008, 21:49
Չեմ ուզում առանձին թեմա բացեմ, բայց սենց բան պիտի ասեմ...
Հայ ազգը սովորա շատ լավ հանճարեղ կերպով սգալ... արդեն կարելաա ասել դարերի փորց ունենք, նույնիսկ կարանք ուրիշներին դասեր տալ , թե ինչպես սգան իրենց զոհերին ... բա հետո??????
մինչև երբ սգանք? ինչ որ մեկը էդ հարցը լուծելու համար ինչ որ բան անումա ? եթե հա , ապա ինչ?
ավելի կոնկրետացնեմ հարցս.... կոնկրետ մարտի մեկի դեպքերի հետ կապված... ստեղ բավականին բուռն կերպով, <քֆրտում> ենք իշխանություններին...
կոնկրետ քայլեր.. էդ ամենաակտիվ բողոքականների կողից արվելա? բացի բողոքից.... ու սգալուց?
Եթե հա, ապա ինչ, եթե գաղտնիք չէ...

Yellow Raven
08.04.2008, 21:53

Իսկ ինչ քայլեր ես սպասում՞

Brigada
08.04.2008, 21:54

Իսկ ի՞նչ ի նկատի ունես կոնկրետ քայլ ասելով:think
Բողոքելուց բացի ի՞նչ անեն: Դատի են տալիս, իմաստ չունի: Ցույց են անում, հարձակվում, ծեծում են: Ի՞նչ հնարավոր բան կարաս առաջարկես:think

nnaarreek
08.04.2008, 22:25
Ետ օդապարիկները գիդեք չէ խի են բերե??

Որ քանի դեռ ժողովուրդը վերև ա նայում, Սերժը թաքուն-թաքուն նախագահ ընտրվի:D:D:D

Lapterik
08.04.2008, 22:52
Առանց մեկնաբանությունների...
http://www.imageshare.am/view/77120798/Photo1102.jpg

Norton
08.04.2008, 23:17
Հայ ժողովուրդ,

Վաղը ժամը 20.00 բոլորս այցելում ենք Հանրապետության հրապարակում կազմակերպված Սերժիկի շոուին ու այն ՀԱՐԱՄ ԱՆՈՒՄ:

Գնում ենք այնտեղ, որպես սովորական մասնակիցներ, լսում ենք երաժշտություն և սպասում ենք մութն ընկնելուն:

Ժամը 21.00-ից 21.30 ընկած ժամանակահատվածում, երգերից մեկի ավարտից հետո բոլորս միահամուռ կերպով սկսում ենք վանկարկել ՍԵՐԺԻԿ ՀԵՌԱՑԻՐ, ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, ԱԶԱՏ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ և ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ! Ու դրանով իսկ հարամ ենք անում Սերժիկի միջոցառումը:

Հավատացեք, որ մեր վանկարկություններին միանալու են մասնակիցների մեծ մասը:

Ժողովուրդ, հավաքվելու և մեր բողոքի խոսքը ասելու սրանից լավ հնարավորություն չի կարելի պատկերացնել:

Նրանք իրենց անհեռատեսությամբ նվեր են անում մեզ ու մենք իրենց միջոցառումը հարամ կանենք:

Խնդրում ենք այս տեղեկատվությունը հնարավորինս շատ տարածել:

ՀԱՐԱՄ ԱՆԵՆՔ ԱԿՑԻԱ!!!

ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ!!!:pardon
www.payqar.net

firewall
09.04.2008, 01:12
օֆֆտոպ :D
Արիս, շան համաձայն եմ քո հետ :)
բայց ուղակի հայ ժողովրդի համար վերջի 100 տարվա մեջ, կարելի է ասել, ոչ մի լավ բան չի եղել,. իմ կարծիքով պետք է մի քանի սերունդ անցնի, որպեսզի այսպիսի "հիստերիկա"-ներ չլինեն.....

Արիս
09.04.2008, 13:34

որ սերունդների մետալիտետի վրա պիտի աշխատվի էս հարցերը սկզբունքորեն լուծելու համար դա փաստա.. որովհետև մի ուրում չեն կարա քանդեն էդն կլանը , որ ստեղծվելա երկար ու ձիգ տարիների ըթացքում , և հետո, մենակ քանդելը չի քանդելուց հետո պիտի պատրաստ բան ունենաս տեղը դնելու, որովհետև Երկիրը բուտկա չի , որ մի ամիս չաշխատի մինչև տեղը մի թազան բացեն.... իսկ դրա համար պիտի սկսել ստեղծել նորը , կամաց կամաց հինը կզիջի իրա տեղը....
ինչ վերաբերվումա, որ վերջին 100 տարվա ընթացքում ոչ մի լավ բան չի եղելլ ճիշտ չեմ համարում....
Նախ
1. մենք անկախ ենք
2. Արցախյան ազատամարտը հաղթել ենք...
3. արդեն հստակ առաջընթաց ունի Հայկական Դատը...
4. ......

nnaarreek
09.04.2008, 20:25
...Արիս, շան համաձայն եմ քո հետ :).....

Լավն էր:D

firewall
09.04.2008, 22:33
Լավն էր:D

հայերեն լավ չեմ տպում :) իսկ խմբագրել միշտ չեմ հասնում :(

Աբելյան
10.04.2008, 20:42
ժողովուրդ բա մի հատ օդապարիկ ա ընկել ինչ-որ, էտ ճիշտ ա՞

Second Chance
11.04.2008, 08:50
Իսկ ո՞վ գիտի, ի՞նչ արժե օդապարիկով թռչելը և ի՞նչքան ժամանակ են մնալու Երևանում օդապարիկները

Ֆրեյա
11.04.2008, 09:52
որ սերունդների մետալիտետի վրա պիտի աշխատվի էս հարցերը սկզբունքորեն լուծելու համար դա փաստա.. որովհետև մի ուրում չեն կարա քանդեն էդն կլանը , որ ստեղծվելա երկար ու ձիգ տարիների ըթացքում , և հետո, մենակ քանդելը չի քանդելուց հետո պիտի պատրաստ բան ունենաս տեղը դնելու, որովհետև Երկիրը բուտկա չի , որ մի ամիս չաշխատի մինչև տեղը մի թազան բացեն.... իսկ դրա համար պիտի սկսել ստեղծել նորը , կամաց կամաց հինը կզիջի իրա տեղը....
ինչ վերաբերվումա, որ վերջին 100 տարվա ընթացքում ոչ մի լավ բան չի եղելլ ճիշտ չեմ համարում....
Նախ
1. մենք անկախ ենք
2. Արցախյան ազատամարտը հաղթել ենք...
3. արդեն հստակ առաջընթաց ունի Հայկական Դատը...
4. ......

:D Говори это себе почаще :D

Ոչ մի լավ բան չի եղել, ու եղել են ճակատագրական սխալենր;
1. մենք փաստացի կախյալ են ԱՄՆ, Երոպա, Ռուսաստան
2. Արցախի հարցը, ցավոք, շատ ծանր է, ու մեզ բարեկամ համարող նույնիսկ ոչ մի երկիր չի ուզում ճանաչել Արցախի անկախությունը, ու արդեն խոսակցություններ են պպտվում, որ ներկայիս իշխանություննեը բանակցությունները վարում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներոմ, ինչի փաստ է նաև ՍՍ-ի "Формула власти" Россия հեռուստաալիքով տրված ինտերվյուից, որտեղ դա նշեց բառացիորեն
3. Մենք թույլ տվեցինք որ տեղի ունենա հայերի ցեղասպանություն, չհամախմբվածության ու եսասիրության պատճառով,
4, հիմա մենք շարունակում ենք նույն եղեռնը արդեն սեփական ուժերով, քանի որ շուտով Հայաստանում մարդ չի մնա, եթե կյանքը նույն տեմպերով վատանա:angry

Ավելացվել է 13 րոպե անց

օֆֆտոպ :D
Արիս, շան համաձայն եմ քո հետ :)
բայց ուղակի հայ ժողովրդի համար վերջի 100 տարվա մեջ, կարելի է ասել, ոչ մի լավ բան չի եղել,. իմ կարծիքով պետք է մի քանի սերունդ անցնի, որպեսզի այսպիսի "հիստերիկա"-ներ չլինեն.....

Չենք կարղ քնել, զարթնել մի քանի սերունդ հետո:

Պետք է հենց մենք, մեր սերունդը, իրա խելամտությամբ, հայրենասիրությամբ (մենակ էս բառը չհամարեք էլի նեյրոլնգվիստիկ ծրագրավորում :D), ազգասիրությամբ,
իր արժային համակարգով կառուցի նոր հասարակությունը;
Այդ հասարակությունում տեղ չկա անազնիվ, սեփական կաշվից ու գրպանից բացի ոչինչի մասին չմտածող, ուրիշին ապրել խնգարող մարդկանց :victory::yahoo

Tig
11.04.2008, 10:28
2. Արցախի հարցը, ցավոք, շատ ծանր է, ու մեզ բարեկամ համարող նույնիսկ ոչ մի երկիր չի ուզում ճանաչել Արցախի անկախությունը, ու արդեն խոսակցություններ են պպտվում, որ ներկայիս իշխանություննեը բանակցությունները վարում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներոմ, ինչի փաստ է նաև ՍՍ-ի "Формула власти" Россия հեռուստաալիքով տրված ինտերվյուից, որտեղ դա նշեց բառացիորեն

Վիկտորի ջան, եթե այս միտքդ չլիներ ես վարկանիշ պիտի տաի քո այս գրարման համար: Ասեմ որ դու մի քիչ ուշադիր չես լսում ինչ են ասում, հենց քո ասած բառացիորեն նշված խոսքում ասվել է, որ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, ու Արցախի հարցը պիտի քննարկվի անկախ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

Արիս
12.04.2008, 15:04
:D Говори это себе почаще :D

խորհուրդ կտամ դու քեզ կրկնես, որ էդ հոռետեսական դոգմաստիկ մտածելակերպիտ մեջ մի փոքր լավատեսական փոփոխություններ մտցնես...իսկ ընդհանրապես, ամեն մարդ ինքնա իր շրջապատը գնահատումու իր մտածելակերպի համաձայն ստեղծում ու ընկալում այն.... եթե դում գտնում ես , որ վերջին 100 տարվա մեջ մենք թչ մի լավ բան չենք , ունեցել, ես ընդամենը էո հետ էս թեման շարունակելու իմաստ չեմ տեսնում... քեզ բարի ժամանց...

Լեո
12.04.2008, 18:38
Ճի՞շտ է, որ օդապարիկ է ընկել, թե այդ խոսակցությունները ուղղակի բանբասանք են…:think

firewall
12.04.2008, 18:52
որ սերունդների մետալիտետի վրա պիտի աշխատվի էս հարցերը սկզբունքորեն լուծելու համար դա փաստա.. որովհետև մի ուրում չեն կարա քանդեն էդն կլանը , որ ստեղծվելա երկար ու ձիգ տարիների ըթացքում , և հետո, մենակ քանդելը չի քանդելուց հետո պիտի պատրաստ բան ունենաս տեղը դնելու, որովհետև Երկիրը բուտկա չի , որ մի ամիս չաշխատի մինչև տեղը մի թազան բացեն.... իսկ դրա համար պիտի սկսել ստեղծել նորը , կամաց կամաց հինը կզիջի իրա տեղը....
ինչ վերաբերվումա, որ վերջին 100 տարվա ընթացքում ոչ մի լավ բան չի եղելլ ճիշտ չեմ համարում....
Նախ
1. մենք անկախ ենք
2. Արցախյան ազատամարտը հաղթել ենք...
3. արդեն հստակ առաջընթաց ունի Հայկական Դատը...
4. ......

քո ասած լավ բաները դրանք միայն վատ բաների մեջի լավ բաներն են oO ...

Ավելացվել է 1 րոպե անց

Ճի՞շտ է, որ օդապարիկ է ընկել, թե այդ խոսակցությունները ուղղակի բանբասանք են…:think

մեջն էլ 54 հոգի…

Լեո
12.04.2008, 18:54
մեջն էլ 54 հոգի…

Ես լուրջ բան եմ հարցնում:angry

firewall
12.04.2008, 19:02
Ես լուրջ բան եմ հարցնում:angry

միաժամանակ ստիպելով հարցը կարդացողներին մտածել դրա մասին…
ու ասեմ, որ մարդիկ էլ կան, որոնք ընկերներ ունեն հերթագրված այդ օդապարիկների վրա թռչելու.....

Սաքուլ
13.04.2008, 16:06
Ժողովուրդ ջան դեռ հնարավորա նստել օդապարիկ, թե արդեն ավարտվեց?
Եվ ով կարա ասի, ոնց կարելիա նստել, ինչ են դրա համար անում, հերթագրվում, որտեղ, ոնց, մի քիչ մանրամասն...?

Kuk
13.04.2008, 18:48
Ժողովուրդ ջան դեռ հնարավորա նստել օդապարիկ, թե արդեն ավարտվեց?
Եվ ով կարա ասի, ոնց կարելիա նստել, ինչ են դրա համար անում, հերթագրվում, որտեղ, ոնց, մի քիչ մանրամասն...?

Հրավիրատոմսով ա եղել: Մոտ 1000 հոգի ա օգտվել

Սաքուլ
13.04.2008, 18:57
Այսինքն էլ հնարավորություն չկա օգտվել օդապարիկի ծառայությունից, վերջ?

Kuk
13.04.2008, 19:02
Այսինքն էլ հնարավորություն չկա օգտվել օդապարիկի ծառայությունից, վերջ?

Ապե չեմ կարա հաստատ ասեմ, բայց մի պահ եմ ինչ որ լուրերով լսել, որ մոտ 1000 մարդա օգտվել, հրավիրատոմսերով: Իրանց՝ անցյալ ժամանակով խոսալուց ենթադրում եմ, որ վերջացել ա:

murmushka
13.04.2008, 19:05
"Գունազարդ երկինք" միջոցառումը տևելու էր 09/13
ենթադրում եմ, որ արդեն վերջացել է