PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայ հանճարների կողմից ասված իմաստուն խոսքեր...



Արիս
06.04.2008, 15:27
Բոլորս էլ լսած կլինենք ու գիտենք բավականին մեծ թվով աֆորիզմներ ու դիպուկ մտքեր,բայց չգիտես ինչու, դրանց մեծ մասը ոչ հայազգի մարդկանց խոսքեր են...Եկեք ընդունենք, որ մեր Հայ մեծերն էլ (ինչու չէ, նաև փոքրերը:)) ունեն , բավականին տաղանդավոր մտքեր...
Առաջարկում եմ այստեղ, գրենք հայազգի մտածողների մտքերից...

Ավելացվել է 3 րոպե անց
սկզբի համար ես մեկը կգրեմ...

Մարդն է անցնում,ոչ թե ժամանակը: Որովհետեև չի կարող անցնել այն, ինչ չկա, և <<ժամանակը>> մոլորված մարդու ինքնամխիտար հեյրուրանքն է...

Վահրամ Փափազյան

Belle
06.04.2008, 15:33
շատ ողջունելի թեմա է,
շատ ունեմ հայ աֆորիզմներ :hands

անպայան կտեղադրեմ :) /հիմա խառն են, կառանձնացնեմ, նոր/ :)

Մտահոգ
06.04.2008, 15:45
Սերժ սարգսյան "կուսակցությունը ոհմակ չէ"

Norton
06.04.2008, 15:48
Սերժ սարգսյան "կուսակցությունը ոհմակ չէ"

Ս.Սարգսյանը հանճարեղ հայ:o էդ լավ կլներ հումորների բաժնում գրես:D

Արիս
06.04.2008, 15:49
Սերժ սարգսյան "կուսակցությունը ոհմակ չէ"

Ժողովուրդ բերենք կատակի չվերածենք էս բաժինը...:B

Fedayi
06.04.2008, 16:20
Բոլորդ էլ գիտեք, բայց դնում եմ:


Մարդ կա թռել է շալակն աշխարհի,
Մարդ կա աշխարհն է շալակած տանում... Պ. Սևակ

Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը: Գարեգին ՆԺԴԵՀ

Belle
07.04.2008, 16:32
Սիրո պատկերացումը ամեն գրականության փորձաքարն է:
Եթե ճշմարիտ բանաստեղծն է խոսում, լռում է նրա կենսագրությունը:
Վ’այ այն բանաստեղծին, որ կավճով է քաշում սահմանագիծն իր աշխարհամասի:
Արվեստի հարցերից խոսողը պարտավոր է նախ և առաջ խոսել արվեստով:
Կյանքի մեջ իսկապես ներթափանցելը գրողից պահանջում է խիզախ, կրքոտ
որոնում:
Ընթերցողի մասին բնավ չմտածելն անկարել է, շատ մտածելը` կործանարար:

Մեր արմատները թերևս խորն են ավելի, քան բարձր է մեր սաղարթը:
Եթե նույնիսկ կամենա էլ , գրողը չի կարող չլինել ազգային:
Ծննդի է նման իսկական բանաստեղծությունը…

Էականը ոչ թե փնտրելն է, այլ գտնելը:

Եվ ամեն բառ ունի իր գաղտնիքը, որ մեծ մասամբ դարավոր է:

Ամեն բանաստեղծ իր խառնվածքն է առարկայացնում. Ցուցադրում իր ուրիշությունը
ուրիշներից:
Նորարար ծնվում են և ոչ թե դառնում:
Մեզ հոգնեցրել է հարթագրությունը: Ոչ հարթագրություն, ոչ բարդագրություն, այլ
մարդագրություն:
Ամեն ճշմարիտ գրող ժողովրդի անձնագիրն է:
Հանճար լինելուց առաջ և լինելու համար պետք է նախ մարդ լինել:

Արիս
07.04.2008, 16:58
Էս բոլորն էլ Սեվակի խոսքերն են ?

Belle
07.04.2008, 17:08
Էս բոլորն էլ Սեվակի խոսքերն են ?

ահա ;)

Աբելյան
07.04.2008, 17:48
Մ. Նալբանդյանի "Ազատություն"-ի վերջի 2 տունը :love

Արիս
08.04.2008, 01:43
Գործն է անմահ, լավ իմացեք,
Որ խոսվում է դարեդար...
Երնեկ նրան, ով լավ գործով
Կապրի անվերջ, անդադար...

Հ. Թումանյան

Sunny Stream
09.04.2008, 00:31
Եթե թագավորը իմաստությունը իրեն աթոռակից չդարձնի, չի կարող իր վիճակի մեջ վայելուչ լինել:
Աչքով կույրը զրկվում է արեգակի ճառագայթներից, իսկ մտքով կույրը խարխափում է հավիտենական խավարում:
Միաբանությունը բարիքների մայրն է, անմիաբանությունը ծնում է չարիքներ:
Եղիշե (5-րդ դար)

Ժողովրդի սրտի մեջ շատ բան կա, որոնեցեք և կգտնեք:
Ավ. Իսահակյան

սա էլ իմ ստորագորությունից (թող էստեղ պահպանվի, եթե հետագայում փոխեմ)

Հիշիր, որ ամեն մարդ քո նմանակն է։
Վիլյամ Սարոյան (http://www.akumb.am/showthread.php?t=20665)

…Ճշմարտությունը քո´նն է, հաղթանակը` քո´նը, ապագան` քո´նը: Ճշմարիտը դու´ ես, հաղթողը` դու´, ապագայի տերը` դու´:
Հրանտ Մաթևոսյան

դեռ այսքանը ;)

Belle
09.04.2008, 15:40
սրանք էլ Տերյանի մտքերից :love

Լավ է նրանց համար, ովքեր սիրում են և սիրված են… Սիրուց լավ բան չկա:

Միայն սերն ու մահը կարող են կապել մարդկանց, մնացյալ ամեն ինչը տարբերում, բաժանում է:

Ատելությունը մի տեսակ ֆիլըրացիա է և նրանից վախենալու չէ, միայն թե լինի սերը – այդպես է թվում ինձ: Դրա համար է, որ ասում են, թե սերը և ատելությունը շատ մոտ են իրար:

Ամեն ինչի մեջ մեզ համար ուրախություն կա, երբ կարողանում ենք գտնել այդ ուրախությունը:

Կյանքի մեջ կեղծիքը աչք չի ծակում այնքան, որքան գրականության մեջ, յաստեղ կեղծավորությունը զզվոլի է միանգամայն:

Ամեն հարկադրական բան ինձ համար միշտ էլ ատելի է եղել կյանքում:

Մարդու ամենաթանկարժեք սեփականությունը անկեղծությունն է:

Երաժշտությունը կյանքից լավ է: Երաժշտություն լսելիս ես զգում եմ այն, ինչը երբեք ի վիճակի չեմ ոչ մի խոսքերով արտահայտելը: Դա օրհնյալ արվեստ է, և երջանիկ են նրանք, ովքեր հաղորդակից են նրան: Վայելե’ք երաժշտությունը:

Կարծեմ ծաղիկներ կան, որոնք փակվում են. Երբ մոտենում ես կամ ձեռք ես տալիս նրանց…
Հոգին ավելի քան այդ ծաղիկները, վախենում է կեղծիքից ու բռնությունից:

Մտահոգ
09.04.2008, 15:42
Եվ նոքա-մեր անղեկ առաջնորդները,
Այդ իշխանները եղկ, այդ տերերը վերջին,
ելել են գիշերով ու մենակ ճամփորդել են
Դեպի հյուսիս, դեպի հյուսիսային որջի
Արջերը սառցասիրտ ու արնաթաթախ,-
Այդպես մեր գայլն էր հին ճանապարհվում որսի
Հյուծված, կողերը լերկ ու անատամ....

*** ***
Գանգը-
Գոնգ,
Թմբուկ է ահագին:
Միջին-Չար մի միջատ:
Եթե գա,
Ներքեվից թակի-
Մինչեվ մահ ցավից կճչաս:

*** ****
Լծված տերերի շառաչուն կառքին՝
Հռնդում եէ դուք այդտեղ վայչահաչ,
Ժանգոտած սուսեր ձեռքերիդ պահած՝
Անկում եք կարդում իմ աշխարհքին:
Օ, դուք, ողբալի պնկալեզներ,
Բռնակալների մի հետին քուրջում
Կծկըված՝ արդյոք կարող եք տեսնել,
Թե ինչով ենք մենք ապրում ու շնչում:

**** ****
Հասել ենք մենք արդեն այն սահմանին, որից
Սկսվում է մի նոր դժնդակ վերելք:
սին տենչերի փոծին մեր խոհերից քերենք
Ու ճանապարհ ընկնենք, Մեծ Ճանապարհ, նորից:

*** ***
Ձեր անդառնալի բախտը կափսոսաք,-
Եվ ամեն կողմից հալածված հեղձուկ
Կտեսնեք ձեր դեմ, երբ պարսավ ու թուք,-
Ձեզ ներում կերգե իմ անկեղծ մուսան...

**** ****

Եվ այնպես ինչպես բոլոր դարերում
Կապված է եղել մարդը իր դարին,-
Ես իմ մեջ այսոր տենչերն եմ կրում
Մեր ժամանակի անդուլ Պայքարի:
Եվ ինչպես ճորտը շվայտ Հռոմում
Պատրիկների հետ չի նստել ճածի-
Այնպես ես այսօր
Չեմ կարող լինել բռնակալ դասի՝
Պատրիկների հետ:

**** ****
Որ թերեվս ձեզ տրված է եղել
Լեզուն քերթողի եվ անեղծ, եվ սուրբ,-
Բայց, անբնական ինչպես անասուն-
Քսել եք դոիք այն անհարիր տեղեր...
Որ վերուստ տրված ինքնությունը ձեր՝
Տաղանդը՝ տրված ըստ կարողության,-
Վատնել եք, իբրեվ Եսավ կամ Հուդա,
Եվ-արծաթն անգամ ձեր չեք ստացել...

ՉԱՐԵՆՑ

Belle
26.04.2008, 11:00
Վիլյամ Սարոյան

Ես շատ եմ սիրում Հայաստանը: Սիրում եմ Հայաստանի քարը: Քարը միշտ էլ սիրել եմ: Ինձ համար քարը սրբություն է: Սրիում եմ Հայաստանի քարը, արևը, մարդուն;

Մենք այլևս կորուստներ չենք ունենալու: Մենք ՊԵՏՔ է շարունակվենք:

Մի’ ամաչեք լինել բարի ու քնքուշ, բայց եթե երբևիցե ձեր կյանքի ճանապարհին սպանելու հերթը գա, սպանեցե’ք ու մի’ զղջացեք:

Ատեցե’ք չարությունն ու ստորությունը, բայց ոչ չար ու ստոր մարդկանց:

Փնտրի’ ր բարին ամենուր, ու թող նա լինի ազատ և աներկյուղ…

Ամեն ոք պետք է ընտանիք ունենա:

Ուր որ կերթաս, պոռա Հայաստա~ն…

Սերը անմահ է, ատելությունը մահանում է ամեն վայրկյան:

Ես հավատում եմ մարդու բարությանը: Ատում եմ այն ուժերը, որ աշխատում են բնաջնջել մարդու ազնվությունը:

Գրողը պետք է սիրահարված լինի կյանքին, այլապես չի կարողանա գրել: :)

Belle
01.05.2008, 15:23
Լևոն Շանթ

Ազատությունը չեն տար, ազատությունը կխլվի:
Ինձ համար ոչինչ ու անհրաժեշտ բան մըն է կյանքը, երբ չկա աշխատանք, մաքառում, ձգտումներ ու կիրք, հուզում ու ծրագիր:

Եթե կուզեք, որ փրթին ձեր բոլոր շղթաները, եթե կուզեք, որ փրթին ձեր բոլորի շղթաները, ընկճեցե’ք այն բռնակալը, որ կտիրե ձեզմե ամեն մեկուն կուրծքին տակ. Մեռցուցեք ձե’ր միջի բռնակալը:

Սոսկալի անեծք կուտայի իմ դեմ,
Սկզբունքներըս թե երբեք դավեմ:

Կյանքը, բարեկա’մ, օր մըն է միայն, օ’ր մը:

Արթունների աշխարհը ընդհանուր է ու միասնական, երազի մեջ ամեն մեկը գնում է իր ճանապարհով:

Պիտի գա ժամանակ, երբ գալիք քաղաքակրթությունը կռիվն ու ավերումը նախապատմական բաներ պիտի համարե:

Kuk
01.05.2008, 15:36
մեր Հայ մեծերն էլ (ինչու չէ, նաև փոքրերը ունեն , բավականին տաղանդավոր մտքեր...


Սերժ սարգսյան "կուսակցությունը ոհմակ չէ"

Ըհը.. մնաց մի հատ էլ մեծերի խոսքերից գրի առնես ու էս թեմայի պահանջը կատարած կլինես;)

Mariam1556
15.09.2008, 02:00
Գարեգին Նժդեհ


Մոռացի՛ր քեզ ...
Հանուն թշվառների մոռացիր քեզ, երբ հազար հազարներին սեւ ցավն է ընկերանում, բռնակալ կարիքը նեղում
Ուրախ քրքջալու ժամին մի՛ մոռանա, որ դառնորեն լացողներ կան
Սիրի՛ր թշվառին, ծառայի՛ր սրան, թող քո ցավը թշվառի ցավը, քո Աստվածը թշվառի Աստվածը լինի ...
Այդպես է պատգամում իմ մարգարեն իր ազատ խոսքը ...

Ավելացվել է 52 վայրկյան անց
Պարույր Սևակ ՈՐԴՈՒՍ
Ազնի՛վ եղիր ամեն ինչում – ո՞վ է կայնքում սովից մեռել:
Ճշտի համար աքսոր չկա – ստի հանդեպ ինչու լռել:
Իսկ մեր շուրջը դեռ կան մարդիկ, որ երբ պետք է, մեջք են ծռում,
Երբ որ պետք է, հռհռում են, պե՞տք է` ժպտո՛ւմ, պե՞տք է` լռո՛ւմ,
Պե՞տք է` իրենց մատն են տնկում... Դու մի՛ եղիր կյանքում տհաս`
Դու հասկացի՛ր հենց այս գլխից, մի՛ մոռացիր երբեք, տղա՛ս.
Ազնըվությունն այն է միայն, որ չի փոխվում` ոնց էլ խուռ տաս,–
Նա մի ճերմակ երես ունի, ոչ թե յոթ-ութ գունեղ աստառ...

Դեկադա
16.09.2008, 09:31
Աստված ընդամենը մարդու վաղվա էությունն է այսօր:

Վ. Բունիաթյան


Միակ ճշմարտությունն այն է, որ չկա ճշմարտություն: Մինչ դու կապացուցես քո գտած ճշմարտությունը, նա արդեն չի լինի

Վ. Բունիաթյան

Հայոց լեզուն նույն դերը պետք է կատարի իրեն հայ ճանաչող և հաը մնալ ցանկացող անհատի համար, ինչ դեր որ կատարում է արյունը նրա ֆիզիկական կյանքի համար;

Ստեփանոս Մալխասյանց

Մարկիզ
16.09.2008, 12:09
Չեմ քաղաքականացնում: Իրոք հանճարեղ է.
«Ազգային գաղափարախոսությունը կեղծ քաղաքական կատեգորիա է»…
Լ.Տեր-Պետրոսյան

Lion
16.09.2008, 12:24
Գործն է անմահ,
լավ իմացեք...

Թումանյան

Mariam1556
04.10.2008, 19:04
Ինչ-որ չկարողացար` քեզ կներվի, բայց ինչը որ չուզեցիր` երբեք
Իր արժեքն իմացող մարդը երբեք ավելին չի անի, քան ինչին ինքն արժանի է:
Վահան Տերյան

Երջանկության հասնելու համար ոչ այնքան արագություն է հարկավոր, որքան ճիշտ ընտրված ճանապարհ:
Դավիթ Անհաղթ


Հաղթիր ազնվությամբ ու պատվով, պարտվիր արժանապատվությամբ:
Հրանտ Մաթևոսյան

Mariam1556
21.02.2009, 17:14
ՍԵՎԱԿ
ՄԵՐ ՏՆԻՑ ՁԵՐ ՏՈՒՆ
ՄԻ ՊԱՏ Է ՄԻԱՅՆ,
ԻՄ ՍՐՏԻՑ ՍԻՐՏԴ
ՊԱՐԻՍՊ ԱՀԱԳԻՆ...
¤¤¤

Ո՛չ թե ճշտին սուտ գումարեք,
Այլ բաժանեք սուտը ճշտին:

Sona_Yar
21.02.2009, 20:35
Կյանքը հեղուկ է,
Մահը՝ խոր ձագար,
Այրը մետաղ է,
Կինը՝ փորձաքար:

Արվեստն աղքատության մեջ չի ծաղկում:

Ուրիշի ոճով խաղալը նույնն է, ինչ հարևանի շուրթերով համբուրել սիրած կնոջը:

Վ. Փափազյան

Լեո
21.02.2009, 20:58
Եվ կինն ի՞նչ է որ… խորամանկ, խաբող, առնախանձ մի սարդ, հավերժ նենգամիտ,
Որ հացդ է սիրում, համբույրի մեջ սուտ և քո գրկի մեջ գրկում ուրիշին...

Ավ. Իսահակյան

Հ.Գ. Համաձայն չեմ:oy

Արիացի
24.02.2009, 15:48
Եվ կինն ի՞նչ է որ… խորամանկ, խաբող, առնախանձ մի սարդ, հավերժ նենգամիտ,
Որ հացդ է սիրում, համբույրի մեջ սուտ և քո գրկի մեջ գրկում ուրիշին...

Ավ. Իսահակյան

Հ.Գ. Համաձայն չեմ:oy

Էս երևի Իսահակյանը ջղայն վախտն ա գրել ;)

Արիացի
24.02.2009, 15:49
Խոսքեր ու ձևեր կան, որ իրենց մեջ ամբողջ պատմություններ են պարունակում։ Էդ տեսակ խոսքերը միայն հանճարները կարող են գտնել, մին էլ ժողովուրդները, որ հազար-հազար աչքերով, հազար-հազար ականջներով, հազար-հազար խելքերով երկար տարիների ընթացքում նայում, լսում, քննում ու դատում են կյանքը ու վերջը հանում են մի կարճ եզրակացություն, իրենց որոշումը մի բացականչյությունով, մի ածականով, կամ մի դարձվածքով։

Եվ զարհուրելի են դրանք, անողոք ու անմերժելի։

Մեր ժողովուրդն էլ ունի էդ տեսակ կարճ ու խիստ դատավճիռներ։ Ով ուշադրությամբ հետևել է, նկատած կլինի թե նա ի՛նչ ածականով է որակում, երբ խոսում է օրինակ մեր գրականության, հոգևորականության կամ մամուլի վրա։ Ուրիշ կերպ չի անվանում, եթե ոչ միայն «մեր աղքատիկ գրականությունը», «մեր ընկած հոգևորականությունը», «մեր կեղտոտ մամուլը»։ Եվ սրանցից ոչ մինը չի կարող մերժել իր ծանր ածականը, ամենքն էլ վաստակել են ամենայն իրավունքով, արժանի են։ Եվ իզուր են գրողները գանգատվում, թե մեր գրվածքները չեն կարդում, իզուր են հոգևորականները լաց լինում, թե մեզ չեն հարգում, իզուր է մամուլը հասարակությանը հանդիմանում, թե բաժանորդ չեն գրվում։ Չեն կարդում և չեն կարդալու, քանի որ դուք «աղքատիկ» եք, չեն հարգել և չեն հարգելու, որովհետև դուք «ընկած եք», բաժանորդ չեն գրվում և չեն գրվիլ, որովհետև դուք «կեղտոտ» եք։

Եվ շատ լավ են անում։ Դեռ կարիք կա ավելի խիստ լինելու, մինչև որ զգան, և խոր զգան ու զգաստանան…

Ամենայն Հայոց Բանաստեղծ

Արիացի
24.02.2009, 15:58
Ի բյուր ձայնից բնության շըքեղ
Թե երգք թռչին սիրողաբար,
Մատունք կուսին ամենագեղ
Թե որ զարնեն փափուկ քընար,
Չունին ձայն մի այնքան սիրուն,
Քան զանձկալի Եղբայր անուն։

Մկրտիչ Պեշիկթաշլյան

Արիացի
24.02.2009, 16:02
Ա՛խ, լեզո՛ւն, լեզուն որ չըլլայ, մարդ ինչի՞ նման կ՛ըլլայ: Ազգը պահողը, իրար հետ միացնողը լեզուն է ու հաւատքը: Լեզուդ փոխէ՛, հաւատքդ ուրացի՛ր, ալ ի՞նչով կրնաս ըսել, թէ ո՞ր ազգէ՞ն ես: Ձեզի կ՛ըսեմ, ձեզի, հայոց նորահաս երիտասարդներ, ձեր անունին մեռնիմ, ձեր արեւուն մատա՛ղ, տասը լեզու սորվեցէ՛ք, ձեր լեզուն, ձեր հաւատքը ամուր պահեցէ՛ք:

Խաչատուր Աբովյան

Արիացի
24.02.2009, 16:06
Այնտեղ՝ որտեղ բոլորը սապատավոր են, գեղեցիկ կազմվածքը դառնում է այլանդակություն:

Ռափայել Պատկանյան

Արիացի
24.02.2009, 16:08
Հարուստներին պետք է խղճալ, նրանք շրջապատված են բարիքներով, որոնք, սակայն, չեն թափանցում նրանց հոգիների մեջ:

Միքայել Նալբանդյան

Արիացի
24.02.2009, 16:11
Մարդ այնքան մեծ է, ինչքան որ նա ընդունակ է ուրիշներին սիրելու։
Երբ սիրում ես քո ընկերին, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն քեզ՝ միայն քո ես-ը։
Երբ սիրում ես մի ամբողջ ժողովուրդ, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն ընկերիդ։
Մարդկությունը սիրիր ― մարդկության չափ մեծ կլինես։
Տիեզերքը սիրիր ― տիեզերքի չափ մեծ կլինես։

Ավետիք Իսահակյան

Լուսաբեր
24.02.2009, 16:26
Ժողովուրդն է ամենամեծ ստեղծագործողը,գնացեք ու սովորեք նրանից
ԿՈՄԻՏԱՍ

Դեկադա
25.02.2009, 08:16
Ժխտել ավանդույթը նույնն է, ինչ ժառանգականության ժխտումը, ոչ միայն հիմարություն չէ, այլ խելագարություն:

Լավ է չունենալ կյանքում տուն ու տեղ, քան թե արվեստում լինել տնփեսա:

Պ. Սևակ

cold skin
25.02.2009, 11:43
Նորի դեմ կռվելը դոնկիխոտություն է, նրա առաջ աչք փակելը ջայլամային հիմարություն…
Պ. Սևակ

ԿԳԴ
25.02.2009, 11:52
Երաժշտությունը խլացնում է տխրությունը : Շեքսպիր.

Գեղեցիկը միայն ճշմարտության մեջ է: Շիլլեր.

Լուսաբեր
25.02.2009, 11:52
Արվեստը պետք է լինի աչքի նման թափանցիկ, պարզ և աչքի նման բարդ:
Հովհանես Թումանյան

ԿԳԴ
25.02.2009, 11:56
Նկարիչն ունի միայն մի լուրջ թշնամի. իր սեփական վատ նկարները::) Մատիս

cold skin
25.02.2009, 11:58
Կատու` միջակություն: Շնից վախենում է, մկներին վախեցնում:
Գ. Մահարի

Լուսաբեր
25.02.2009, 12:00
Արվեստին մեծագույն գրգռիչ գաղափարը դյուրամատույց ըլլալն է.
Միսաք Մեծարենց

Լեո
25.02.2009, 12:02
Երաժշտությունը խլացնում է տխրությունը : Շեքսպիր.

Գեղեցիկը միայն ճշմարտության մեջ է: Շիլլեր.

Շեքսպիրն ու Շիլլերը հա՞յ են:o:o

:D

ԿԳԴ
25.02.2009, 12:07
Շեքսպիրն ու Շիլլերը հա՞յ ենՎայ կներեք, չէի նկատել, որ պետք է հայ մեծերի խոսքերը մեջբերեր:(

Լուսաբեր
25.02.2009, 12:23
Փառք հայ տառերուն, որոնք անիմանալի խնամիութեամբ մոգական գրիչներու տակ հաւաքուած՝ Եղիշէին լեզուն ոսկի ըրին, Բագրատունիինը՝ ադամանդ, եւ Ալիշանինն ու Հայրիկինը՝ մեղր քաղցրահոս: Հայ լեզուն այդ տառերու սանդխտամատերուն վրայ ոտն առ ոտն բարձրացաւ ամէն դարու ճակատին վրայ՝ հոն փորագրելու համար անմահութիւնը մեր ժողովուրդին:
Դանիել Վարուժան

cold skin
25.02.2009, 13:04
Ղովտ` բիբլիական քաղաքացի, որը կին դարձավ` ետ նայելիս: Հետևություն` միշտ առաջ նայի՛ր:
Գ. Մահարի

Morpheus_NS
25.02.2009, 13:46
Երաժշտությունը խլացնում է տխրությունը : Շեքսպիր.

Գեղեցիկը միայն ճշմարտության մեջ է: Շիլլեր.

Չգիտեի, որ Շեքսպիրն ու Շիլլերը հայ են:P

Լուսաբեր
25.02.2009, 13:54
Հազար անգամ թուքումուր
Բայց մեկ անգամ օրինակ տուր..
Խաչատուր Աբովյան

Sona_Yar
25.02.2009, 16:16
Հայոց լեզու, դու մեր անկողոպտելու գանձը եղար, մեր անընկճելի հայրենիքը: Մեր ժողովուրդը կորցրեց գահ և թագ, զորք և իշխանություն, ավեր եղան և ավար մեր բերդերն ու քաղաքները, ավար եղան մեր ինչքն ու գույքը, բայց դու մնացիր միայն կանգուն, մնացիր հաղթական: Ցնցոտի հագավ մեր ժողովուրդը, բայց դու ծիրանիով ծածկեցիր նրա հոգին, թշնամին ջախջախեց նրա սրունքները, դու թևեր տվիր նրան՝ ժողովրդին:

Ավետիք Իսահակյան

Sona_Yar
25.02.2009, 16:22
Դուք ինձի պես ուրիշ տեղ ծնած չեք, դուք Հայրենիք ծնած եք: Ձեր բախտ հիմա չեք կրնար հասկնալ, հետո պիտի հասկնաք...Ձեզմե շատեր պիտի այցելեն ամբողջ աշխարհ, պիտի տեսնեն շատ գեղեցիկ ու անուշ տեղեր ու պիտի հասկնան , որ ավելի գեղեցիկ ու անուշ տեղ չկա, քան Հայրենիքը:

Վիլյամ Սարոյան

Արիացի
26.02.2009, 18:16
Դաստիարակելու համար ոչ թե երկար ժամանակ է հարկավոր, այլ կարճ ժամանակի խելացի օգտագործում:

Ղազարոս Աղայան

Արիացի
02.03.2009, 18:05
«Ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել, եւ մեռնել միայն այն բանի համար, որի համար արժեր ապրել»:
Գարեգին Նժդեհ

Աբելյան
02.03.2009, 22:02
Դու մի՛ հավատա Ժըպտուն աչքերին.
Շատ անգամ նըրանք ծաղիկներ են վառ,
Բուսած կորըստյան անդունդի ծայրին,
Միամիտ մարդկանց քարշելու համար։

Հ. Թումանյան

Արմինե
02.03.2009, 22:53
..............................................................
Դու շատ մի՛ խաբվիր ժըպտուն աչքերից.
Շատ անգամ նըրանք ծաղիկներ են վառ,
Ծըլում են սըրտի ավերակներից,
Տըխուր հատակը ծածկելու համար։
................................................................

Հ. Թումանյան

Mariam1556
07.03.2009, 00:05
Լինում է թե չէ, ո՞վ գիտի հաստատ.
Եվ ի՞նչն է հաստատ աշխարհքի վրա…
Աշխարհքում հաստատ մի բան կա մենակ,
Այն է, որ հաստատ ոչ մի բան չկա:

Հովհաննես Թումանյան

Արիացի
11.03.2009, 17:49
«Կ՛ուզէի տեսնել այս աշխարհի վրայ որեւէ ուժ, որ բնաջնջէ այս սերունդը, այս փոքր ցեղին անկարեւոր ժողովուրդը, որուն պատմութիւնը վերջ գտած է եւ պատերազմները հաղթուած, կառոյցները` փշրուած, գրականութիւնը` չէ կարդացուած, երաժշտութիւնը` չէ լսուած եւ աղօթքները` չեն պատասխանուած։ Համարձակեցէ՛ք բնաջնջել այս սերունդը։ Սեպեցէք, թէ դարձեալ 1915-ի Համաշխարհային պատերազմ է, քանդեցէ՛ք Հայաստանը, տեսէ՛ք թէ կրնա՞ք։ Աքսորեցէ՛ք իրենց տուներէն դէպի անապատները, ձգեցէ՛ք առանց հացի եւ ջուրի, այրեցէ՛ք անոնց տուներն ու եկեղեցիները։ Տեսէ՛ք թէ անոնք ինչպէ՛ս պիտի վերածնին։ Տեսէ՛ք, թէ անոնք ինչպէ՛ս կրկին պիտի խնդան։ Տեսէ՛ք, թէ կրնա՞ք զիրենք կեցնել աշխարհի մեծ գաղափարները ծաղրելէ, դուք` շան լակոտներ, համարձակեցէ՛ք բնաջնջել զիրենք»։

Վիլյամ Սարոյան

Արիացի
13.04.2009, 16:01
Պարը բնորոշում է յուրաքանչյուր մի ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը:
ԿՈՄԻՏԱՍ

Լավ ոստիկան
14.04.2009, 00:18
Ֆորում ա, մի մեծ բան չի:
Fedayi

Փարվանա
11.06.2009, 15:28
Ու պետք է քայլել ու քայլել համառ
Ապրելու հսկա տենչը բեռ արած,
Քայլել անիմաստ մի կյանքի համար,
Մարել ու վառել աստղերը մարած,
Որ տիեզերքի զառանցանքը մառ
Չցնդի երբեք ու մնա երազ.....


Մենք կժպտանք, գոհ կժպտանք մեռնելիս,
Որ երազում երազեցինք ու անցանք...... Եղ. Չարենց