PDA

Դիտել ողջ տարբերակը : Նորածնի անվան ընտրություն բարեկամների անվանացանկից....

Esmeralda
12.10.2006, 21:26
Ինչպե՞ս եք վերաբերվում այն երևույթին, երբ երեխաներին պարտադիր դնում են բարեկամներից մեկի (տատիկ, պապիկ, մոր տատիկ, հոր պապիկ ......) անունը...

StrangeLittleGirl
12.10.2006, 21:28
Շատ սխալ բան է: Հոգեբանորեն էլ է սխալ, մանավանդ երբ նորածինն իր անվանակից հարազատի հետ է ապրում:
Չնայած ես տատիկիս անունն եմ կրում ու շատ գոհ եմ: Չեմ պատկերացնում, թե կարող էի ուրիշ անուն ունենալ:

Esmeralda
12.10.2006, 21:31
Շատ սխալ բան է: Հոգեբանորեն էլ է սխալ, մանավանդ երբ նորածինն իր անվանակից հարազատի հետ է ապրում:
Չնայած ես տատիկիս անունն եմ կրում ու շատ գոհ եմ: Չեմ պատկերացնում, թե կարող էի ուրիշ անուն ունենալ:
Բա եթե գոհ ես, ինչո՞ւ ես ասում, որ սխալ է....

Ուլուանա
12.10.2006, 21:38
Ես էլ եմ սխալ համարում, հատկապես երբ տատիկի կամ պապիկի անունն ինչխոր անհեթեթ անուն է լինում, կամ ուղղակի երեխայի ծնողներին առանձնապես դուր չի գալիս, բայց իրենց պարտավորված են լինում դնել, որ հանկարծ պապիկը կամ տատիկը չնեղանա։

Իսկ եթե ավելի խորանանք, ապա, իմ կարծիքով, ճիշտ կլիներ, եթե մարդ ինքը չափահաս դառնալուց հետո ընտրեր իր անունը, այսինքն՝ այն անունը, որն իրեն դուր է գալիս, որով ինքն իրեն լավ կզգար։ Գիտեմ, որ ասածս մի քիչ աբսուրդ ու խելառ է հնչում, բայց դե ախր այնքան մարդիկ գիտեմ, որ իրենց անունը տանել չեն կարողանում, դրա համար էլ կամ փոխում են (համենայնդեպս բանավոր), կամ էլ ամբողջ կյանքում տառապում են՝ իրենց անունից «հուշտ լինելով»... :( Օրինակ, ոմանք անհարմար են զգում իրենց ծնողների դրած անունից հրաժարվել՝ վախենալով, որ դրանով կարող են վիրավորել նրանց... :think

Մի խոսքով, բարդ հարց է։

Ի՜նչ լավ է, որ ես իմ անունից գոհ եմ։ :love :P

Իմ անունն էլ պապիկս (հորս հայրն է դրել՝ իր մոր անունից)։ Այնքան ուրախ եմ, որ տատիկներիս անունների մասին ոչ ոք չի հիշել... :oy

Riddle
12.10.2006, 21:47
Նորմալ եմ վերաբերվում, չնայած ավելի ճիշտ եմ համարում, որ երեխան իր անունն է ունենում, ոչ թե ժառանգում է մեկից: Բայց եթե ամեն դեպքում ցանկանում են երեխային կոչել ազգականներից մեկի անունով, իմ կարծիքով ավելի լավ է, երբ երեխային անվանում են կենդանի ազգականի անունով: Միշտ մի տեսակ վատ եմ զգացել, երբ նորածնին անվանակոչել են մահացածի անունով. չնայած հասկանալ կարելի է, բայց ամեն դեպքում մի քիչ հարմար չեմ գտնում:

kiki
12.10.2006, 23:18
ինձ համար կարևոր չի ինչ անուն կդրվի երեխաներիս, կարևորը որ առողջ ու լավ մադիկ լինեն , չնայած անհեթեթ անունների մասին չեմ ասում, օրինակ նույն այդ Նինելը ...

Ան, մի ժամանակ ես էլ էի այդպես կարծում, բայց հիմա գտնում եմ, որ անունը ինչ որ տեղ քեզ հարազատ ու մարմնի մասի պես մի բան է, ու փոխելը սխալ է, չնայած ամեն մարդ իր կարծիքն ու ցանկությունը ունի ...

ինչ լավ է որ ես էլ եմ իմ անունը սիրում բայց ...

Kita
13.10.2006, 00:23
շատ վատ...
առավել ևս երբ ասենք թե առանց հարցնելու կեսուրը կամ չգիտեմ ով... անուն են տալիս...
ամեն մարդ պետք է իր անունը ունենա....ծնվելուց ծնողները պետք է իրենց կարծիքով համապասխան անուն տան երեխային....

Ուլուանա
13.10.2006, 06:36
...ծնվելուց ծնողները պետք է իրենց կարծիքով համապասխան անուն տան երեխային....
Դե, այդպես էլ անում են, այսինքն՝ իրենց կարծիքով, համապատասխան անուն են տալիս, բայց հաճախ դուրս է գալիս, որ, փաստորեն, այնքան էլ համապատասխան չէ... :think

Cassiopeia
16.10.2006, 14:28
Յուրաքանչյուր մարդու անուն պետք է համապատասխանի իրեն: Կարծում եմ, որ մարդու անունը, ի թիվս ուրիշ հանգամանքների, ստեղծում է մարդու աուրան: Այն մարդու համար դառնում է անցաթուղթ…
Չեմ կարծում, թե անունը, որպես "թանկարժեք հնություն" կարող է զարդարել մարդուն: Ուղղակի պետք է ընտրել համապատասխան ու գեղեցիկ անուն և ոչ թե "զոհ գնալ" ավանդույթներին…

rolex
17.10.2006, 10:17
Հետաքրքիր է այսքան ասում եք համապատասխան անուն.......
Ի՞նչ է նշանակում համապատասխան: Երեխան դեռ նոր լույս աշխարհ է եկել
դե արի ու իմացի ընտրածտ անունը համապատասխան է թե ոչ, թե՞ պետք է իրենից հարցնել:D :D :D

milkyway
17.10.2006, 14:49
Հորս իսկական մոր անունը "Զարիկ" էր, իսկ մեծացնողինը "Ազնիվ": Ես որ ծնվեցի Ազնիվ էին ուզում դնեին (Զարիկը դեմ էր ,որ իրա անունը դնեյին): մամաս պայքարում էր ,ու Լիլիթ դներ , վերջը չգիտեմ ոնց ստացվեց Լուսինե: Իհարկե վատա եթե տատուդ պապուդ անունը ասենք "Յուղաբեր" ա կամ "Եպրաքսիա" կամ ասենք "Նոյեմզար":
նենց պետք չի անել ,որ հետո սաղկյանք մարդիկ զզվեն իրանց անունից:angry

VisTolog
11.07.2008, 15:51
Հա~, շա~տ ահավոր երևույթա. :[
Ես նույնիսկ հանդիպել եմ ''Ռեհան'' ու ''Մառոլ'' անուններից :o :o :D :D

Մառոլը մեր ֆիզկուլտի դասատունա. հիմա անունը փոխելա :))

Fedayi
11.07.2008, 16:12
Ամենալավ անունը Սեյրանն ա, ապագա տղուս անունը: :oy

Ավելացվել է 37 վայրկյան անց
Իսկ Զալիբեկ ու Բալաբեկ լսել եք???

Ձայնալար
11.07.2008, 16:21
Ինչպե՞ս եք վերաբերվում այն երևույթին, երբ երեխաներին պարտադիր դնում են բարեկամներից մեկի (տատիկ, պապիկ, մոր տատիկ, հոր պապիկ ......) անունը...

Պարտադրվածը վատ ա, իսկ ինդհանրապես շատ լավ ավանդույթ ա, եթե իհարկե կամավոր սկզբունքով ա:):

Ուլուանա
11.07.2008, 17:09
Պարտադրվածը վատ ա, իսկ ինդհանրապես շատ լավ ավանդույթ ա, եթե իհարկե կամավոր սկզբունքով ա:):
Բայց պատկերացնու՞մ ես՝ գերդաստանում ինչ անվանական միապաղաղություն կտիրի, եթե բոլորն իրենց երեխաների անունները դնեն տատի ու պապի անունները։ :blin Մի հատ պատկերացրեք, էլի։ :D

Բացի կամավոր լինելուց, նաև պետք է հաշվի առնել, որ եթե հայրդ կամ մայրդ նախատատուդ թվի՝ ներկա ժամանակների համար նավթալինաբույր ու անբարեհունչ, իմաստային առումով էլ ոչ երևելի անուն ունեն, ապա այսօրվա քո ավանդապահության վրա հիմնված կամավոր ընտրությունը կարող է վաղը երեխայիդ հոգեկան անբավարարության, բարդույթավորվածության պատճառ դառնալ։ Վերջիվերջո, բացի ծնողիդ նկատմամբ հարգանքից, հարկավոր է նաև երեխայիդ՝ տվյալ անվան նկատմամբ հետագա վերաբերմունքի մասին մտածել։ ;) Օրինակ՝ դժվար է պատկերացնել, որ այսօր որևէ մեկին կարող է դուր գալ, եթե իր անունը լինի Յուղաբեր, Բուրաստան, Սիրուհի կամ նմանատիպ ուրիշ անուն...

Ավելացվել է 3 րոպե անց
Ի դեպ, մի բան էլ. ոչ ցանկալի անուն ունեցողներից շատերը, մեծանալով, գոնե ոչ պաշտոնապես փոխում են իրենց անունները և մարդկանց ներկայանում իրենց նախընտրած անունով. դա երբեմն լինում է իրենց անվանը հնչողությամբ քիչ թե շատ նման անուն, բայց երբեմն բոլորովին ուրիշ անուն են ընտրում։ Նման դեպքերում չեմ կարծում, թե այն մարդը, որի անունով կոչել էին տվյալ երեխային, իրեն ավելի լավ կզգա դրանից, քան եթե ընդհանրապես իր անունով կոչած չլինեին։

Ձայնալար
11.07.2008, 17:58
Բայց պատկերացնու՞մ ես՝ գերդաստանում ինչ անվանական միապաղաղություն կտիրի, եթե բոլորն իրենց երեխաների անունները դնեն տատի ու պապի անունները։ :blin Մի հատ պատկերացրեք, էլի։ :D

Դրա համար պետք ա շատ երեխեք ունենալ :D Բացի դրանից, եթե կամավոր ա, դա արդեն նշանակում ա, որ ոչ միշտ ա կիրառվելու, նենց, որ բազմապաղաղ կլինի :)

Բացի կամավոր լինելուց, նաև պետք է հաշվի առնել, որ եթե հայրդ կամ մայրդ նախատատուդ թվի՝ ներկա ժամանակների համար նավթալինաբույր ու անբարեհունչ, իմաստային առումով էլ ոչ երևելի անուն ունեն, ապա այսօրվա քո ավանդապահության վրա հիմնված կամավոր ընտրությունը կարող է վաղը երեխայիդ հոգեկան անբավարարության, բարդույթավորվածության պատճառ դառնալ։ Վերջիվերջո, բացի ծնողիդ նկատմամբ հարգանքից, հարկավոր է նաև երեխայիդ՝ տվյալ անվան նկատմամբ հետագա վերաբերմունքի մասին մտածել։ ;) Օրինակ՝ դժվար է պատկերացնել, որ այսօր որևէ մեկին կարող է դուր գալ, եթե իր անունը լինի Յուղաբեր, Բուրաստան, Սիրուհի կամ նմանատիպ ուրիշ անուն...

Ան, ցանկացած դեպքում անուն ընրտրելիս դա պետք է հաշվի առնել:

Ավելացվել է 3 րոպե անց
Ի դեպ, մի բան էլ. ոչ ցանկալի անուն ունեցողներից շատերը, մեծանալով, գոնե ոչ պաշտոնապես փոխում են իրենց անունները և մարդկանց ներկայանում իրենց նախընտրած անունով. դա երբեմն լինում է իրենց անվանը հնչողությամբ քիչ թե շատ նման անուն, բայց երբեմն բոլորովին ուրիշ անուն են ընտրում։ Նման դեպքերում չեմ կարծում, թե այն մարդը, որի անունով կոչել էին տվյալ երեխային, իրեն ավելի լավ կզգա դրանից, քան եթե ընդհանրապես իր անունով կոչած չլինեին։

Հա, հատկապես ռուսոֆիլ աղջիկների մոտ հաճախ հանդիպող երևույթ է՝ Նանա, Տատա, Գեմա-Տոմա:[ : Ասենք, որ զարմանդուխտը ուզում ա, որ իրան Զառա ասեն հասկանում եմ, բայց, որ ասենք Անահիտը (տենց մեկին գիտեմ) նեղվում ա իրա անունից ու դառնում ա Անուլ մանուլ նեռռռռռռռռվայնանում եմ:angry

varduuhi
16.07.2008, 11:41
Այո, իսկապես լուրջ է:think: Հայերիս մոտ չգիտես ինչու էդ հարցը շատ ցավով են ընդունում: Ծանոթներիցս մեկը տղա ունեցավ ու աներոջ անունը դրեց: Հայրը սարսափելի ծանր տարավ, ահագին վիճաբանություններ:diablo:vayreni... Նույնիսկ պահ եղավ, որ չէին խոսում իրար հետ: Մինչև հիմա` նոր-նոր սկսել են էսպես ասած` բարիշել:o:
Իսկ ընդհանրապես ամեն մարդ պետք է իր անունն ունենա: Ասում են, երբ երեխան ծնվում է ու մեռած մարդու անուն են դնում, այդ երեխան ամբողջ կյանքում բացասական լիցքերով է շրջապատվում:

REAL_ist
16.07.2008, 11:54
Ասում են, երբ երեխան ծնվում է ու մեռած մարդու անուն են դնում, այդ երեխան ամբողջ կյանքում բացասական լիցքերով է շրջապատվում:
լավ էլի, կարողա թազա անուն հորինեն, մեծ հաշվով սաղ անուններնել մեռած մարդու անուն կլնեն

ArmineIvanyan
16.07.2008, 12:05
Ինչպե՞ս եք վերաբերվում այն երևույթին, երբ երեխաներին պարտադիր դնում են բարեկամներից մեկի (տատիկ, պապիկ, մոր տատիկ, հոր պապիկ ......) անունը...

Իմ կարծիքով երեխայի անվան որոշումը պատկանում է միայն ծնողներին, և կարևոր է որպեսզի նրանք իրենց պարտավորված չզգան դնելու այս կամ այն հարազատի (սկեսուր, սկեսրար, տալ տեգր...) անունը իրենց երևեխային:
Սխալ բան չեմ տեսնում, ուղղակի շատ ավելի եմ կարևորում ծնողների ցանկությունը, թե ինչպես կուզենան անվանել երեխային:

varduuhi
16.07.2008, 12:36
լավ էլի, կարողա թազա անուն հորինեն, մեծ հաշվով սաղ անուններնել մեռած մարդու անուն կլնեն

Ես նկատի ունեի, որ կոնկրետ մարդու անուն են դնում, որն արդեն մահացած է: Կամ էլ էդ մարդու անունը դնում են, որովհետև մեռած է:o: Եթե կենդանի լինի, շատ դեպքերում չեն էլ դնի:o:

Second Chance
16.07.2008, 12:47
Իմ կարծիքով երեխայի անվան որոշումը պատկանում է միայն ծնողներին, և կարևոր է որպեսզի նրանք իրենց պարտավորված չզգան դնելու այս կամ այն հարազատի (սկեսուր, սկեսրար, տալ տեգր...) անունը իրենց երևեխային:
Սխալ բան չեմ տեսնում, ուղղակի շատ ավելի եմ կարևորում ծնողների ցանկությունը, թե ինչպես կուզենան անվանել երեխային:

Ամբողջ հարցը նրանում է որ ոչ բոլոր ծնողներն են միակարծիք այդ հարցին, հիմնականում արական սեռի ծնողներն են պահպանում անվանադրության ավանդույթները և կանայք են, որ դեմ են լինում և հաճախ խնդիրները լինում են ոչ թե բարեկամների այլ հենց ամուսինների միջև, որի արդյունքում սովորաբար խեղճ կանայք պարտվում են (հասկանալի պատճառներով դե հո կնգա ասելով չի լինի:angry) ու ստիպված իրանց երախային կոչում են Նարգիզ, Զարմանդուխտ....Զաքար և այլն:(

ArmineIvanyan
16.07.2008, 13:24

Համաձայն եմ քեզ հետ, սա էլ հենց այն դեպքերից մեկն է, որ կանանց իրավունքները որպես մայր ոտնահարվում են, սակայն երեխային պահելու, մեծացնելու և այլ հարցերում պարտավոր են անել ամեն ինչ:
Չնայած կարծում եմ, որ մեր ժամանակներում նոր սետղծվող ընտանիքներում ամուսիների մեջ կա հարգանք , և երկուսի կարծիքն էլ երեխայի դաստիարակաման, մեծացնելու և շատ այլ հարցերում ընդհանուր են: Ու շատերը հիմա արդեն նախընտրում են իրենց երեխային տալ "ավելի ժամանակակից" անուն:

Lapterik
21.07.2008, 20:11
Իմ անունը որ տատիկիս անունը դնեին, կամ Եվդակիա (Դուսյա) պիտի լիներ, կամ Իռա, բայց ինչպես տեսնում եք հեչ կապ չունի անունս այդ 2 անունների հետ:
Ժամանակ առ ժամանակ անուններն էլ են հնանում ու թարմանալու կարիք ունեն: (update :D)
Բայց հիմա մի քիչ մեղմացել ա պարտադիր տատիկ պապիկի անունը դնելու երևույթը:

Հ.Գ. Ինչ ուզում ա լինի, կռվով դավով, բայց երեխուս անունը Արամ եմ դնելու կամ Հայկ,
Բայց որ աղջիկ եղավ, աչքիս տատիկիս անունu դնեմ :D, չէ բայց Իռա անունը վատիկը չի :think

Annushka
21.07.2008, 21:46
Ավելացվել է 2 րոպե անց
Ես կարծում եմ պետք չէ զոհ գնալ ավանդույթներին և երեխային տալ մի անուն, որի համար նա կարող է ամբողջ կյանքում վատ զգալ… Մարդու անունը նրա կյանքում շատ կարևոր ու որոշիչ դեր է զբաղեցնում, ու պետք է լինի բարեհունչ ու սիրուն… Ախր մեր հայերը ծայրահեղությունից ծայրահեղություն են… Մեկ կտեսնես երեխայի անունը կդեն արդեն համարյա մոռացված մի հին հայկական անուն, կամ էլ եվրոպական որևէ անուն, որը հեչ չի սազում մեր հայ հասաարակությանը… Պատկերացրեք ասենք նման անուն ազգանուն Գևորգյան Ջեֆերսոն, կամ Սահակյան Ստեֆանի, կամ Տիգրանյան Ժուլիեն…:{ Դե հայեցի չի էլի… Ոչ մի անգլիացի իր երեխայի անունը չի դնի Սարգիս, կամ Հայկ, Անահիտ կամ Սոնա.. Սրանք գեղեցիկ անուններ են, բայց հասկանալի պատճառներով իրենց Ֆրենկիների, Լեոպոլդների ու Բեռնարդոների շարքում առաջին տեղ չեն գրավում… Հեչ պարտադիր չէ մոդայի հետևից ընկնել ու երեխային կոչել ֆրանսկիական ու ճապոնակակն անուններով… Կան բազմաթիվ անուններ, որոնք սազական են հայերին և ունեն հայկական,հունական, պարսկական և այլ հարևան երկների ծագում, որոնք ընդունված են և սիրելի հայ հասարակկության կողմից, բարեհունչ են և իմաստ ունեն…Կան սահմաններ, որ հարկավոր է հաշվի առնել ամեն դեպքում… Սա չի նշանակում սակայն, որ երեխային տատիկի պատվին պետք է կոչել Բավական կամ Բուրաստան, կամ էլ պապիկի պատվին Զարզանդ, Փանոս կամ Գավրոշ…
Երեխայի անունը նրան ուղեկցելու է նրա ողջ կյանքի ընթացում, և նրա համար անուն ընտրելիս մի պահ պատեկրացրեք, որ դա Ձեր անունն է, պատկերացրեք, որ դա այն անունն է, որով Ձեզ կանչելու են ընտանիքում, դրսում,ընկերական շրջապատում և ամենուր…Կան մարդիկ, որոնք մեծանալով, և ամաչելով իրենց անուններից, ստիպված փոխում են դրանք… Ուրեմն հարկավոր է ամենայն հոգատարությամբ ու սիրով ընտրել երեխայի անունը, որը համահունչ կլինի թե ժամանակների, թե հայ մենտալիտետի և թե ծնողների / ինչու չէ,նաև ապագա երեխայի / ցանկության ու ճաշակի հետ …:)

Ռուֆուս
21.07.2008, 23:42
Եթե աղջիկ ունենամ, մամայիս անունն եմ դնելու - Թամարա :love

*e}|{uka*
23.07.2008, 20:53
Երեխես ինչ ուզի են էլ կդնենք ...:P:B:D

Adriano
24.07.2008, 10:23
Ես կարծում եմ, որ երեխայի անվան ընտրությունը ամենակարևոր հարցերից մեկն է, որը մեծ նշանակություն ունի երեխայի հետագայի համար: Այս հարցում պետք է ունենալ լիբերալ մոտեցում, այսինքն պետք չէ անպայման պահպանել ավանդույթները և երեխային անվանակոչել հոր, տատու, պապու անուոնով, իհարկե եթե այդ անունները հետագայում վատ կարող են անդրադառնալ երեխայի վրա: Մի խոսքով այս հարցում եկեք լինենք զգոն և բացի մեր մասին մտածելուց մտածենք մեր երեխաների մասին:

Լուսիանա
25.07.2008, 23:49
Իմ կարծիքով մինչև երեխայի ծնվելը պետք չի անուն որոշել, որովհետև անունը առաջին հերթին պետք է սազի: Օրինակ ինչպե՞ս եք պատկերացնում սև մաշկով, սև մազերով փոքրիկի, որի անունը դնում են ասենք Ալյոնա կամ Կածյա(իրական դեպք եմ ասում) կամ հակառակը:
Բացի դրանից ամեն անուն ինչ որ բան է խորհրդանշում, և դա ինչ որ չափով ազդում է մարդու վրա, այնպես որ անուն ընտրելիս պետք է շատ զգույշ լիներ:
Կոնկրետ ես որոշել եմ այսպես անեմ, երբ առային անգամ տեսնեմ էրեխուս, ինչ անուն մտքովս անցնի էտ էլ կդնեմ:)

Արամ
25.07.2008, 23:57

Օրինակ որ իմ անունը Արամ են դրել ես Ամեն ինչ կարում եմ:):P:P

Սամվել
26.07.2008, 00:08
Իմ կարծիքով մինչև երեխայի ծնվելը պետք չի անուն որոշել, որովհետև անունը առաջին հերթին պետք է սազի: Օրինակ ինչպե՞ս եք պատկերացնում սև մաշկով, սև մազերով փոքրիկի, որի անունը դնում են ասենք Ալյոնա կամ Կածյա(իրական դեպք եմ ասում) կամ հակառակը:
Բացի դրանից ամեն անուն ինչ որ բան է խորհրդանշում, և դա ինչ որ չափով ազդում է մարդու վրա, այնպես որ անուն ընտրելիս պետք է շատ զգույշ լիներ:
Կոնկրետ ես որոշել եմ այսպես անեմ, երբ առային անգամ տեսնեմ էրեխուս, ինչ անուն մտքովս անցնի էտ էլ կդնեմ

Հետաքրքիր է այսքան ասում եք համապատասխան անուն.......
Ի՞նչ է նշանակում համապատասխան: Երեխան դեռ նոր լույս աշխարհ է եկել
դե արի ու իմացի ընտրածտ անունը համապատասխան է թե ոչ, թե՞ պետք է իրենից հարցնել:D
Լավ ասիր... Շա՜տ դեպքերում երեխան փոխվումա մեծանալու հետ ու զգալի... Դրա համար նոր ծնվածին անուն տալուց ավելի լավա մի հատ ունիվերսալ անուն դնեն...
Թե չէ մեկ մեկ իմանում ես մեկի անունը Սիրունա /ակամայից մտածում ես թե դրա ինչնա սիրուն :oy:D/

Հորս իսկական մոր անունը "Զարիկ" էր, իսկ մեծացնողինը "Ազնիվ": Ես որ ծնվեցի Ազնիվ էին ուզում դնեին (Զարիկը դեմ էր ,որ իրա անունը դնեյին): մամաս պայքարում էր ,ու Լիլիթ դներ , վերջը չգիտեմ ոնց ստացվեց Լուսինե: Իհարկե վատա եթե տատուդ պապուդ անունը ասենք "Յուղաբեր" ա կամ "Եպրաքսիա" կամ ասենք "Նոյեմզար":
նենց պետք չի անել ,որ հետո սաղկյանք մարդիկ զզվեն իրանց անունից:angry
Էս գրառումը շատ լավն էր ասի մեջբերեմ :oy:D

Այո, իսկապես լուրջ է:think: Հայերիս մոտ չգիտես ինչու էդ հարցը շատ ցավով են ընդունում: Ծանոթներիցս մեկը տղա ունեցավ ու աներոջ անունը դրեց: Հայրը սարսափելի ծանր տարավ, ահագին վիճաբանություններ:diablo:vayreni... Նույնիսկ պահ եղավ, որ չէին խոսում իրար հետ: Մինչև հիմա` նոր-նոր սկսել են էսպես ասած` բարիշել:o:
Իսկ ընդհանրապես ամեն մարդ պետք է իր անունն ունենա: Ասում են, երբ երեխան ծնվում է ու մեռած մարդու անուն են դնում, այդ երեխան ամբողջ կյանքում բացասական լիցքերով է շրջապատվում:

լավ էլի, կարողա թազա անուն հորինեն, մեծ հաշվով սաղ անուններնել մեռած մարդու անուն կլնեն

Հա էլի թե չէ կդառնա մեյլ.ռուի ռեգիստաացիա.. ասենք Գագո Անունը զբաղված է .. Հնարավոր տարբերակներ
1. Գագո2008
2. Գագիկ.ԱՆթանթյան2008
3. Գագիկ—Անթանյան2008
/Անթանյանը իմ ազգանուննա.. Շատ էլ լավնա :beee :P :hands
:D:D ւ էտ տիպի Անուններ կունենանք :D

Եթե աղջիկ ունենամ, մամայիս անունն եմ դնելու - Թամարա :love

Ուխ :love Ես էլ.. Չնայած Քրոջս անուննա ...շատ եմ սիրում Թամարա Անունը.. Բայց որ Տոմա են ասում Թամարաներին գժվում եմ :angry...

Իսկ ընդհանրապես հաշվի պետքա առնել որ էտ երեխեն Դպրոց ինստիտուտա գնալու վերջիվերջո.. Որ ասենք Անունը ամեն կարդալուց չկարմրի մեղքա ...

Տենց... :)

Ռուֆուս
26.07.2008, 00:15
Ուխ :love Ես էլ.. Չնայած Քրոջս անուննա ...շատ եմ սիրում Թամարա Անունը.. Բայց որ Տոմա են ասում Թամարաներին գժվում եմ :angry...

Ես էլ "Տոմա"-ն չեմ սիրում: Ընդ որում մամայիս անունը էնքան եմ սիրում, որ իրեն միշտ անունով եմ դիմում (ի զարմանս ու զայրույթս բոլորի:D )

*e}|{uka*
05.08.2008, 04:47
Անունը մարդու մի մասն է, ինչպես մարմնի մի մասը, հոգեկանի մի մասը, ես-ի մի մասը: Եթե մարդ չի սիրում իր անունը, ուրեմն իր մեջ մի մաս չի սիրում: Հնարավոր է , որ չի սիրում այն վերաբերմունքը, որ այդ անունի հետ դրել են իր մեջ: Կախված այն բանից, թե ծնողները ինչ իմաստ են դրել երեխայի անվան մեջ, նույն անունը տարբեր մարդկանց համար տարբեր իմաստներ կարող է արտահայտել: Չկա լավ կամ վատ անուն:Կա վերաբերմունք անունների նկատմամբ և կան անուններ , որոնք բացասական իմաստ են կրում: Երբ երեխային ինչ որ անուն են տալիս, ի սկզբանե դրա մեջ որոշակի նշանակություն, ցանկություն են դնում, որ նա լինի տվյալ ձևի մեջ: Կարևոր է նաև այն թե անունը կրողի էությունը համապատասխանու՞մ է արդյոք անվան մեջ դրված նշանակությանը: Անունը կարող է որևէ կերպ չազդել երեխայի հոգեկանի վրա, բայց այն վերաբերմունքը, որ այդ անունի հետ կապված ցուցաբերում են իրեն , կարող է ազդել:
Օրինակ ասենք երեխային տատիկի անունն են դրել. իսկ նրա մայրը չի սիրում սկեսրոջը (հիմա տենց էլ է չէ՞ լինում) , սկսում է ձևափոխել այդ անունը, որովհետև նա չի ուզում իր երեխայի վրա տեղափոխել այն վերաբերմունքը, որն ունի սկեսրոջ նկատմամբ:
Օրինակ ինձ դուր է գալիս այն դեպքերը, երբ անունը ինքն իրեն է գալիս....:love Ինը ամիս մտածում են, ընտրում, բայց երբ ծնվում է երեխան, նայում են նրան ու բոլորովին այլ անուն դնում... :oy

Dayana
05.08.2008, 08:33
Օրինակ ինձ դուր է գալիս այն դեպքերը, երբ անունը ինքն իրեն է գալիս....:love Ինը ամիս մտածում են, ընտրում, բայց երբ ծնվում է երեխան, նայում են նրան ու բոլորովին այլ անուն դնում... :oy
Ահա, օրինակ իմ անունը։ 9 ամիս Գևորգ է եղել, մեկ էլ ծնվել եմ ու հոպ աղջիկ :D