PDA

Դիտել ողջ տարբերակը : Օրենքներ

Dragon
05.04.2008, 01:30
Թեմայի նպատակն է օգնել ավելի հեշտ գտնել ձեզ հարկավոր օրենքները կամ այլ իրավական ակտերը:

Լ.յ.ո.վ.
05.04.2008, 02:15
Ճիշտն ասած ինձ երբևիցե պետք չի եկել ինչ-որ օրենքից օգտվել, բայց շնորհակալ կլինեի եթե ՀՀ Սահմանադրության download-ի լինկ տաիք: Բա հայրենիքիս օրենքներին ծանոթ չլինեմ: :)

Էսօր չեն գործում, բայց մարդ ես, մեկ էլ տեսար վաղը, մյուս օրը էս երկիրն էլ երկիր դարձավ, օրենքն էլ` օրենք:
Պետք է օրենք իմանալը, ՊԵՏՔ Է: ;)

Dragon
05.04.2008, 02:48
ՀՀ Սահմանադրություն
Ընդունվել է 05.07.1995-ին Ուժի մեջ է: 13.07.1995-ից
Փոփոխություններ
Ընդունվել է 27.11.2005-ին Ուժի մեջ է: 05.12.2005-ից

Լ.յ.ո.վ.
05.04.2008, 15:25
ՀՀ Սահմանադրություն
Ընդունվել է 05.07.1995-ին Ուժի մեջ է: 13.07.1995-ից
Փոփոխություններ
Ընդունվել է 27.11.2005-ին Ուժի մեջ է: 05.12.2005-ից

Մերսի :)
Մեր Սահմանադրությունում ընդամենը 117 հոդված կա? :think
Ինձ թվում էր մի 300-ի կարգի են, բայց երևի սխալվում էի... :oy

REAL_ist
05.04.2008, 20:11
այցելեք http://arlis.am/ և յուրաքանչյու օրենք հեշտությամբ կգտնեք

Fedayi
10.04.2008, 00:06
Ճի՞շտ է, որ զինապարտության մասին օրենքում բավական լուրջ փոփոխություններ են կատարվել` ուսման հետ կապված տարկետման վերաբերյալ: Խնդրում եմ, եթե հնարավոր է, օգնեք գտնել ամենավերջին, թարմացված /եթե վերջերս փոփոխվել է/ տարբերակը, որովհետև ձեր նշած կայքերում թարմացումները բավական ուշ են հայտնվում:
Շնորհակալություն…

Լեո
10.04.2008, 00:17
http://www.parliament.am/

Ազգաին Ժողովի կայք էջն է: ՀՀ ամբողջ օրենսդրությունը կա:

Fedayi
10.04.2008, 00:24
http://www.parliament.am/

Ազգաին Ժողովի կայք էջն է: ՀՀ ամբողջ օրենսդրությունը կա:

Գիտեմ, այդ կայքն էլ գիտեմ, հիմա կնայեմ, բայց հարցը բաց է մնում /թե փոփոխությունները կայքում կան, թե չէ/...
Ամեն դեպքում, շնորհակալ եմ...

Բայց հիմա տան համակարգիչով кодировка-ն որը ընտրեմ, սաղ հիերոգլիֆներ ա ցույց տալիս էս կայքում...

Dragon
11.04.2008, 23:48
http://www.parliament.am/

Ազգաին Ժողովի կայք էջն է: ՀՀ ամբողջ օրենսդրությունը կա:

Նախ մեկ ուղղում: Օրենսդրությունը ոչ միայն ԱԺ ընդունած օրենքներ, որոշումները ու ուղերձներն են, այլեվ նախագահի հրամանագրերը, վարչապետի ու նախարարների որշումները,նորմատիվ իրավական այլ ակտերը: ԱԺ կայքում այդ ծավալով ինֆորմացիա չկա, միայն օրենքներն են, թարմացումներն էլ /փոփոխություններ/ ոչ թե ինկորպորացիայի տեսքով են, այլ առանձին, ինչը դժվարացնում է օգտագործումը: Ինտերնետային ամենահաջող կայքը www.arlis.am է, ուղղակի ճիշտ օգտվել է պետք:

Ֆիդայի ջան տեղադրում եմ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքը՝ վերջին փոփոխությունները 05.01.2008թ դրությամբ:

Fedayi
12.04.2008, 13:17

Անչափ շնորհակալ եմ:

Fedayi
12.04.2008, 17:22
Ասպիրանտուրա և մագիստրատուրա ընդունվելու կարգն ու պայմանները հաստատվում են կառավարության որոշմամբ:

Մեջբերում ՀՀ զինապարտության մասին օրենքից:
Ինչպե՞ս կարող եմ գտնել այս կարգի ենթաօրենսդրական ակտերը:

Dragon
13.04.2008, 00:30
Մեջբերում ՀՀ զինապարտության մասին օրենքից:
Ինչպե՞ս կարող եմ գտնել այս կարգի ենթաօրենսդրական ակտերը:

www.arlis.am-ում որոնիր, նշիր ընդունող մարմինը /կառավարություն/, տվյալ որոշման վերնագիրը /թեկուզ մոտավոր, օր.՝ ասպիրանտուրա մագիստրատուրա/, կբերի որոշումներ, որտեղ հանդիպում են այդ բառերը: Դրանցից էլ ընտրիր պետքականը: Փորձիր, եթե չստացվի, գրի, կգտնեմ, կտամ: Հիմա չեմ տեղադրում, որ ինքդ փորձես սովորել;):

հ.գ. arlis.am-ում որոնման 2 ձեվ կա. սովորական եվ ընդլայնված: Մեկով չստացվի, մյուսով փորձիր: Առհասարակ հետագայի համար ճիշտ կանես մի հատ սայթի օգնությունը կարդաս, ահագին բան բացատրում է:

Fedayi
14.04.2008, 18:29

Լավ, կփորձեմ...;)

Ina Nayota
12.09.2011, 17:18
Բարև Ձեզ: Խնդրում եմ կարող եք օգնել? Փնտրում եմ այն օրենքը (կամ այն նորմատիվ իրավական ակտը), որում ասվում է թե ինչպես անձին հանել տան գրանցումից: Փնտրել եմ բայց չեմ գտել:

Moonwalker
12.09.2011, 18:07
Բարև Ձեզ: Խնդրում եմ կարող եք օգնել? Փնտրում եմ այն օրենքը (կամ այն նորմատիվ իրավական ակտը), որում ասվում է թե ինչպես անձին հանել տան գրանցումից: Փնտրել եմ բայց չեմ գտել:

Միգուցե օգնի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքը» (http://condominum.net/orenq/HO-295.pdf) ​:esim

Ina Nayota
12.09.2011, 19:38
Միգուցե օգնի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքը» (http://condominum.net/orenq/HO-295.pdf) ​:esim

դժվար թէ :think ամեն դեպքւմ շնորհակալություն պատասխանել փորձելու համար

davidus
04.10.2011, 18:32
Ժողովուրդ, սենց մի հարց.

Դադարում է արդյոք գործել հողի վարձակալության պայմանագիրը, եթե վարձակալը մահանում է, թե հողի օգտագործման իրավունքը փոխանցվում է վարձակալի իրավահաջորդին։

Խնդրում եմ, պատասխանելուց նշել նաև համապատասխան օրենքի հոդվածը։

Moonwalker
04.10.2011, 18:41
Ժողովուրդ, սենց մի հարց.

Դադարում է արդյոք գործել հողի վարձակալության պայմանագիրը, եթե վարձակալը մահանում է, թե հողի օգտագործման իրավունքը փոխանցվում է վարձակալի իրավահաջորդին։

Խնդրում եմ, պատասխանելուց նշել նաև համապատասխան օրենքի հոդվածը։

Գուցե օգնի:pardon

Անշարժ գույք վարձակալած քաղաքացու մահվան դեպքում վարձակալության պայմանագրով նրա իրավունքները եւ պարտականությունները փոխանցվում են ժառանգին, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Վարձատուն իրավունք չունի մերժելու այդպիսի ժառանգին պայմանագրի կողմ դառնալու մնացած ժամկետում, բացառությամբ, եթե պայմանագիր կնքելը պայմանավորված է եղել վարձակալի անհատական հատկանիշներով:

ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 619-րդ հոդվածի 2-րդ կետ (http://www.genproc.am/am/64/chapter/35-36/)

davidus
04.10.2011, 19:15
Գուցե օգնի:pardon

Էդ մեկը գտել էի, բայց խնդիրն էն ա, որ չեմ հիշում, հողը (հողամասը) մտնու՞մ ա անշարժ գույքի մեջ, թե կանոնակարգվում ա առանձին։

REAL_ist
03.11.2011, 19:11
Էդ մեկը գտել էի, բայց խնդիրն էն ա, որ չեմ հիշում, հողը (հողամասը) մտնու՞մ ա անշարժ գույքի մեջ, թե կանոնակարգվում ա առանձին։Եթե դեռ ակտուալա, ապա՝ «Անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաu պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:»

Zhor(ARM)
28.01.2012, 01:30
Բարև ժող ջան, մի հարց ունեմ, կարող է իմանաք հայկական վարորդական իրավունքով (BCD կատեգորիա) հնարավոր է ՌԴ -ում վարել ողևորատար ավտոբուս՞:

Ambrosine
28.01.2012, 02:04
Բարև ժող ջան, մի հարց ունեմ, կարող է իմանաք հայկական վարորդական իրավունքով (BCD կատեգորիա) հնարավոր է ՌԴ -ում վարել ողևորատար ավտոբուս՞:
Ճիշտն ասած` հանդիպել եմ, որ վկայականի թարգմանությամբ վարել են, բայց դա կարող ա շատ վաղուց էր կամ լավ չեմ հիշում:think
Իսկ միջազգային վկայականների մասին լսե՞լ եք`
http://mardik.am/am/news/2011/05/17/artur-tonoyan-tekhznnum

Zhor(ARM)
28.01.2012, 02:19
Ճիշտն ասած` հանդիպել եմ, որ վկայականի թարգմանությամբ վարել են, բայց դա կարող ա շատ վաղուց էր կամ լավ չեմ հիշում:think
Իսկ միջազգային վկայականների մասին լսե՞լ եք`
http://mardik.am/am/news/2011/05/17/artur-tonoyan-tekhznnum

Շնորհակալ եմ Astgh ջան,
ժող բայց ինձ ստույգ պտասխան է անհրաժեշտ

_Հրաչ_
28.01.2012, 15:12
Բարև ժող ջան, մի հարց ունեմ, կարող է իմանաք հայկական վարորդական իրավունքով (BCD կատեգորիա) հնարավոր է ՌԴ -ում վարել ողևորատար ավտոբուս՞:

Հնարավոր է, եթե վարորդական վկայականի հետ ունենաս դրա վավերացված թարգմանությունը:

Bruno
22.03.2012, 20:02
Ժողովուրդ ո՞վ գիտի, Հայաստանում արգեկվու՞մ է, որ վաճառողը (խանութը) ավելի քիչ ժամանակով երաշխիք տա ապրանքին, քան արտադրողի երաշխիքն է:

Varzor
23.03.2012, 11:45
Ժողովուրդ ո՞վ գիտի, Հայաստանում արգեկվու՞մ է, որ վաճառողը (խանութը) ավելի քիչ ժամանակով երաշխիք տա ապրանքին, քան արտադրողի երաշխիքն է:
Այդպիսի արգելք չկա` վաճառողն ինքն է որոշում վաճառվող ապրանքի երաշխիքային պայմանները:

l2sky
19.05.2012, 22:02
Կարող եմ արդյոք Հայաստանից դուրս գալ հանգստանալու, եթե զինկոմիսարյատում արդեն հաշվառման եմ? (16 տարեկան)

dvgray
19.05.2012, 22:18
Կարող եմ արդյոք Հայաստանից դուրս գալ հանգստանալու, եթե զինկոմիսարյատում արդեն հաշվառման եմ? (16 տարեկան)
ինչի չէ; եթե անձնագրի մեջ ունես կլոր կնիքը, ապա հանգիստ կարող ես դուրս ու ներս անել; իսկ կլոր կնիքը խփում են մինչև ենթադրյալ զինակոչի տարիքը;
գոնե մի 3 տարի առաջ այդպես էր հաստատ;

l2sky
28.05.2012, 22:18
Ընեկրներիցս մեկը ասաց, որ հնարավոր չէ երկրից դուրս գալ 15 տարեկանում ստացած անձնագրով, եթե արդեն լրացել է 16 տարեկանը: Արդյոք դա այդպես է? Պետք է հատուկ 16 տարեկանի համար նոր անձնագիր հանել?

Ռուֆուս
28.05.2012, 22:27
Ընեկրներիցս մեկը ասաց, որ հնարավոր չէ երկրից դուրս գալ 15 տարեկանում ստացած անձնագրով, եթե արդեն լրացել է 16 տարեկանը: Արդյոք դա այդպես է? Պետք է հատուկ 16 տարեկանի համար նոր անձնագիր հանել?

Չգիտեմ, օրենքների մեջ փոփոխություն եղել ա, թե չէ, բայց պարտադիր պետք է 16 տարեկանում նոր անձնագիր հանի: Ես էլ եմ 15 տարեկանում անձնագիր ստացել երկրից դուրս գալու համար ու հենց 16-ս լրացավ, նոր անձնագիր հանեցի, որովհետև հինը արդեն անվավեր էր:

Freeman
01.06.2012, 18:25
Ընեկրներիցս մեկը ասաց, որ հնարավոր չէ երկրից դուրս գալ 15 տարեկանում ստացած անձնագրով, եթե արդեն լրացել է 16 տարեկանը: Արդյոք դա այդպես է? Պետք է հատուկ 16 տարեկանի համար նոր անձնագիր հանել?

Ուղղակի 15-ում ժամանակավոր անձնագիր են տալիս, դրա վավերականությունը մի տարի ա, ես էլ էի 15-ում համալսարանի համար հանել, բայց, 16-ում ժամկետն անցավ, ստիպված փոխեցի, չնայած երկրից դուրս չեմ եկել։

Sent from my WT19i using Tapatalk

Varzor
01.06.2012, 18:42
Ժողովուրդ, հնարավոր է արդյոք երկարացված ժամկետով անձնագրով մեկնել Եվրոպական շենգենյան երկրներ?

Վագներ
18.04.2015, 10:43
խնդրում եմ օգնեք... հարցս վերաբերվում է անչափահաս երեխայի հետ ՀՀ պետական սահմանն անցնելուն

Վագներ
18.04.2015, 10:47
երկարացված ժամկետով անձնագրով եվրոպա չեք կարող մուտք գործել...

Մուշու
27.07.2015, 17:18
Ինձ կասեք ի՞նչ ա պետք անձնագիր ստանալու համար կարճ ժամանակահատվածում:

insider
28.07.2015, 10:46
Ինձ կասեք ի՞նչ ա պետք անձնագիր ստանալու համար կարճ ժամանակահատվածում:

Կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիրը տրվում է 15-րդ աշխատանքային օրը, որի համար գանձվում է պետական տուրք 25000 ՀՀ դրամի չափով: Նշված փաստաթուղթը 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար գանձվում է լրացուցիչ 20000 ՀՀ դրամի, իսկ 3-րդ աշխատանքային օրը ստանալու համար՝ 10000 ՀՀ դրամի չափով վճար: (http://www.police.am/news/view/%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AF%D5%A1%D5%BF%D5%BE%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6.html#sthash.eSoqRZ2D.dpuf)

_Հրաչ_
28.07.2015, 20:34

Եթե սովորական անձնագրի մասին ա խոսքը, ուրեմն քեզ պետք է նույնականացման քարտ (պետտուրքը սովորական ժամկետում՝ 3000 դրամ), այլ ոչ՝ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր (պետտուրքը՝ 25000 դրամ)։
Ինչո՞ւ վճարել ավելի գումար՝ 25000+20000 դրամ, եթե նույնականացման քարտը մեկ օրում կարելի է ստանալ 3000+20000 դրամով։ ։)
Հղումը՝ insider-ի գրառման մեջ։

Մուշու
28.07.2015, 20:37
Ինձ պետք է կորած անձնագիրը վերականգնել/փոխարինել նորով կարճ ժամանակահատվածում :

insider
28.07.2015, 20:46

Կենսաչափականը, էդ երկրից դուրս գալու համար ա, նույնականացնան քարտը՝ միայն Հայաստանում, որպես անձը հաստատող փաստաթուղթ։ Ենթադրեցի Mushu-ին՝ կարճ ժամկետում անձնագիր հանելը, երկրից դուրս գալու համար էր անհրաժեշտ։

insider
28.07.2015, 20:47
Ինձ պետք է կորած անձնագիրը վերականգնել/փոխարինել նորով կարճ ժամանակահատվածում :

Կորցրածի համար նույնականացման քարտ, եթե երկրից դուրս գալու խնդիր չկա

_Հրաչ_
28.07.2015, 20:56
Ինձ պետք է կորած անձնագիրը վերականգնել/փոխարինել նորով կարճ ժամանակահատվածում :

Կորած անձնագիրը փոխարինվում է նույնականացման քարտով, որը նույն անձնագրի դերն է կատարում, բայց միայն ՀՀ տարածքում։ ՀՀ-ից դուրս գալու համար էլ կենսաչափականն է պետք, ժողովրդի լեզվով ասած՝ «զագրան» անձնագիրը։ Էդ երկուսն իրար հետ ընդհանուր ծախսը՝ 68.000 դրամ։

Մուշու
28.07.2015, 21:02
Ինձ ավելի շուտ հետաքրքիր ա ի՞նչ փաստաթղթեր են պետք և կարո՞ղ եմ Երևանում ստանալ անձնագիրը հաշվի առնելով այն, որ Երևանի գրանցում չունեմ :

insider
28.07.2015, 21:13
Կորած անձնագիրը փոխարինվում է նույնականացման քարտով, որը նույն անձնագրի դերն է կատարում, բայց միայն ՀՀ տարածքում։ ՀՀ-ից դուրս գալու համար էլ կենսաչափականն է պետք, ժողովրդի լեզվով ասած՝ «զագրան» անձնագիրը։ Էդ երկուսն իրար հետ ընդհանուր ծախսը՝ 68.000 դրամ։

Եթե երկրից դուրս գալու խնդիր չկա, անձնագիրն էլ /քարտը/ շտապ անհրաժեշտ է ինչ ինչ գործերի համար, կարելի է դիմել ա/ս նույնականացման քարտի համար ու ա/ս ասել, որ միառժամանակ տրամադրի ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ, ինչը, կառավարության որոշման համաձայն, լիարժեք փոխարինում է անձնագրին։ Արդյունքում ավելորդ 20.000 ծախսելու կարիք էլ չի լինի։

_Հրաչ_
28.07.2015, 21:13
1 օրում ստանում են, եթե չեմ սխալվում, հենց Երևանում՝ Անձնագրերի ու վիզաների վարչությունից։ Փաստաթղթերը չգիտեմ, բայց կարող ես զանգել իրենց թեժ գծի համարով, ճշտել՝ 010 370264։

StrangeLittleGirl
16.09.2019, 12:39
ժող, ո՞վ ա տեղյակ։ Վճարման դիմաց մի օրում հնարավո՞ր ա ստանալ նոր անձնագիր։

Տրիբուն
16.09.2019, 12:56
ժող, ո՞վ ա տեղյակ։ Վճարման դիմաց մի օրում հնարավո՞ր ա ստանալ նոր անձնագիր։

Հնարավոր ա։ Կարծեմ 20.000 դրամ ա։

StrangeLittleGirl
16.09.2019, 13:11
Հնարավոր ա։ Կարծեմ 20.000 դրամ ա։

Ուզում եմ հասկանալ՝ պրակտիկայում նե՞նց ա, ոնց որ թղթին գրված ա։ 60 000֊ով մի օրում էլ պիտի որ տան։ Բայց մի քանի տարի առաջ չէին ընդունում նման դիմումներ, ասում էին՝ տեխնիկապես հնարավոր չի։ Հիմա իրավիճակ փոխվե՞լ ա :))

Տրիբուն
16.09.2019, 14:24
Ուզում եմ հասկանալ՝ պրակտիկայում նե՞նց ա, ոնց որ թղթին գրված ա։ 60 000֊ով մի օրում էլ պիտի որ տան։ Բայց մի քանի տարի առաջ չէին ընդունում նման դիմումներ, ասում էին՝ տեխնիկապես հնարավոր չի։ Հիմա իրավիճակ փոխվե՞լ ա :))

Էտ արդեն ոոոոչ մեկը չգիտի :)))

Աձնագրային զանգի, ցանկացած շրջանինը, կպատասխանեն: Ես մի երկու ամիս առաջ հարց ունեի, զանգեցի, ու այ քեզ հրաշք, համ հեռախոսը վերցնող կար, համ էլ լիարժեք հարցերին պատասխանեցին:

Varzor
16.09.2019, 20:12
ժող, ո՞վ ա տեղյակ։ Վճարման դիմաց մի օրում հնարավո՞ր ա ստանալ նոր անձնագիր։

Մեկ օրում անձնագիր ստանալ հնարավոր է, վճարը՝ 60000դր․
Անցած տարի օգտվել ենք այդ հնարավորությունից՝ որևէ խնդիր չի եղել։

ֆացեբոոքում էլ էջ ունեն
https://www.facebook.com/ՀՀ-ոստիկանության-անձնագրային-և-վիզաների-վարչություն-604719596631976/