PDA

Դիտել ողջ տարբերակը : Օրենքներ

Dragon
05.04.2008, 01:30
Թեմայի նպատակն է օգնել ավելի հեշտ գտնել ձեզ հարկավոր օրենքները կամ այլ իրավական ակտերը:

Լ.յ.ո.վ.
05.04.2008, 02:15
Ճիշտն ասած ինձ երբևիցե պետք չի եկել ինչ-որ օրենքից օգտվել, բայց շնորհակալ կլինեի եթե ՀՀ Սահմանադրության download-ի լինկ տաիք: Բա հայրենիքիս օրենքներին ծանոթ չլինեմ: :)

Էսօր չեն գործում, բայց մարդ ես, մեկ էլ տեսար վաղը, մյուս օրը էս երկիրն էլ երկիր դարձավ, օրենքն էլ` օրենք:
Պետք է օրենք իմանալը, ՊԵՏՔ Է: ;)

Dragon
05.04.2008, 02:48
ՀՀ Սահմանադրություն
Ընդունվել է 05.07.1995-ին Ուժի մեջ է: 13.07.1995-ից
Փոփոխություններ
Ընդունվել է 27.11.2005-ին Ուժի մեջ է: 05.12.2005-ից

Լ.յ.ո.վ.
05.04.2008, 15:25
ՀՀ Սահմանադրություն
Ընդունվել է 05.07.1995-ին Ուժի մեջ է: 13.07.1995-ից
Փոփոխություններ
Ընդունվել է 27.11.2005-ին Ուժի մեջ է: 05.12.2005-ից

Մերսի :)
Մեր Սահմանադրությունում ընդամենը 117 հոդված կա? :think
Ինձ թվում էր մի 300-ի կարգի են, բայց երևի սխալվում էի... :oy

REAL_ist
05.04.2008, 20:11
այցելեք http://arlis.am/ և յուրաքանչյու օրենք հեշտությամբ կգտնեք

Fedayi
10.04.2008, 00:06
Ճի՞շտ է, որ զինապարտության մասին օրենքում բավական լուրջ փոփոխություններ են կատարվել` ուսման հետ կապված տարկետման վերաբերյալ: Խնդրում եմ, եթե հնարավոր է, օգնեք գտնել ամենավերջին, թարմացված /եթե վերջերս փոփոխվել է/ տարբերակը, որովհետև ձեր նշած կայքերում թարմացումները բավական ուշ են հայտնվում:
Շնորհակալություն…

Լեո
10.04.2008, 00:17
http://www.parliament.am/

Ազգաին Ժողովի կայք էջն է: ՀՀ ամբողջ օրենսդրությունը կա:

Fedayi
10.04.2008, 00:24
http://www.parliament.am/

Ազգաին Ժողովի կայք էջն է: ՀՀ ամբողջ օրենսդրությունը կա:

Գիտեմ, այդ կայքն էլ գիտեմ, հիմա կնայեմ, բայց հարցը բաց է մնում /թե փոփոխությունները կայքում կան, թե չէ/...
Ամեն դեպքում, շնորհակալ եմ...

Բայց հիմա տան համակարգիչով кодировка-ն որը ընտրեմ, սաղ հիերոգլիֆներ ա ցույց տալիս էս կայքում...

Dragon
11.04.2008, 23:48
http://www.parliament.am/

Ազգաին Ժողովի կայք էջն է: ՀՀ ամբողջ օրենսդրությունը կա:

Նախ մեկ ուղղում: Օրենսդրությունը ոչ միայն ԱԺ ընդունած օրենքներ, որոշումները ու ուղերձներն են, այլեվ նախագահի հրամանագրերը, վարչապետի ու նախարարների որշումները,նորմատիվ իրավական այլ ակտերը: ԱԺ կայքում այդ ծավալով ինֆորմացիա չկա, միայն օրենքներն են, թարմացումներն էլ /փոփոխություններ/ ոչ թե ինկորպորացիայի տեսքով են, այլ առանձին, ինչը դժվարացնում է օգտագործումը: Ինտերնետային ամենահաջող կայքը www.arlis.am է, ուղղակի ճիշտ օգտվել է պետք:

Ֆիդայի ջան տեղադրում եմ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքը՝ վերջին փոփոխությունները 05.01.2008թ դրությամբ:

Fedayi
12.04.2008, 13:17

Անչափ շնորհակալ եմ:

Fedayi
12.04.2008, 17:22
Ասպիրանտուրա և մագիստրատուրա ընդունվելու կարգն ու պայմանները հաստատվում են կառավարության որոշմամբ:

Մեջբերում ՀՀ զինապարտության մասին օրենքից:
Ինչպե՞ս կարող եմ գտնել այս կարգի ենթաօրենսդրական ակտերը:

Dragon
13.04.2008, 00:30
Մեջբերում ՀՀ զինապարտության մասին օրենքից:
Ինչպե՞ս կարող եմ գտնել այս կարգի ենթաօրենսդրական ակտերը:

www.arlis.am-ում որոնիր, նշիր ընդունող մարմինը /կառավարություն/, տվյալ որոշման վերնագիրը /թեկուզ մոտավոր, օր.՝ ասպիրանտուրա մագիստրատուրա/, կբերի որոշումներ, որտեղ հանդիպում են այդ բառերը: Դրանցից էլ ընտրիր պետքականը: Փորձիր, եթե չստացվի, գրի, կգտնեմ, կտամ: Հիմա չեմ տեղադրում, որ ինքդ փորձես սովորել;):

հ.գ. arlis.am-ում որոնման 2 ձեվ կա. սովորական եվ ընդլայնված: Մեկով չստացվի, մյուսով փորձիր: Առհասարակ հետագայի համար ճիշտ կանես մի հատ սայթի օգնությունը կարդաս, ահագին բան բացատրում է:

Fedayi
14.04.2008, 18:29

Լավ, կփորձեմ...;)

Ina Nayota
12.09.2011, 17:18
Բարև Ձեզ: Խնդրում եմ կարող եք օգնել? Փնտրում եմ այն օրենքը (կամ այն նորմատիվ իրավական ակտը), որում ասվում է թե ինչպես անձին հանել տան գրանցումից: Փնտրել եմ բայց չեմ գտել:

Moonwalker
12.09.2011, 18:07

Միգուցե օգնի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքը» (http://condominum.net/orenq/HO-295.pdf) ​:esim

Ina Nayota
12.09.2011, 19:38
Միգուցե օգնի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքը» (http://condominum.net/orenq/HO-295.pdf) ​:esim

դժվար թէ :think ամեն դեպքւմ շնորհակալություն պատասխանել փորձելու համար

davidus
04.10.2011, 18:32
Ժողովուրդ, սենց մի հարց.

Դադարում է արդյոք գործել հողի վարձակալության պայմանագիրը, եթե վարձակալը մահանում է, թե հողի օգտագործման իրավունքը փոխանցվում է վարձակալի իրավահաջորդին։

Խնդրում եմ, պատասխանելուց նշել նաև համապատասխան օրենքի հոդվածը։

Moonwalker
04.10.2011, 18:41
Ժողովուրդ, սենց մի հարց.

Դադարում է արդյոք գործել հողի վարձակալության պայմանագիրը, եթե վարձակալը մահանում է, թե հողի օգտագործման իրավունքը փոխանցվում է վարձակալի իրավահաջորդին։

Խնդրում եմ, պատասխանելուց նշել նաև համապատասխան օրենքի հոդվածը։

Գուցե օգնի:pardon

Անշարժ գույք վարձակալած քաղաքացու մահվան դեպքում վարձակալության պայմանագրով նրա իրավունքները եւ պարտականությունները փոխանցվում են ժառանգին, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Վարձատուն իրավունք չունի մերժելու այդպիսի ժառանգին պայմանագրի կողմ դառնալու մնացած ժամկետում, բացառությամբ, եթե պայմանագիր կնքելը պայմանավորված է եղել վարձակալի անհատական հատկանիշներով:

ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 619-րդ հոդվածի 2-րդ կետ (http://www.genproc.am/am/64/chapter/35-36/)

davidus
04.10.2011, 19:15
Գուցե օգնի:pardon

Էդ մեկը գտել էի, բայց խնդիրն էն ա, որ չեմ հիշում, հողը (հողամասը) մտնու՞մ ա անշարժ գույքի մեջ, թե կանոնակարգվում ա առանձին։

REAL_ist
03.11.2011, 19:11
Էդ մեկը գտել էի, բայց խնդիրն էն ա, որ չեմ հիշում, հողը (հողամասը) մտնու՞մ ա անշարժ գույքի մեջ, թե կանոնակարգվում ա առանձին։Եթե դեռ ակտուալա, ապա՝ «Անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաu պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:»

Zhor(ARM)
28.01.2012, 01:30
Բարև ժող ջան, մի հարց ունեմ, կարող է իմանաք հայկական վարորդական իրավունքով (BCD կատեգորիա) հնարավոր է ՌԴ -ում վարել ողևորատար ավտոբուս՞:

Ambrosine
28.01.2012, 02:04
Բարև ժող ջան, մի հարց ունեմ, կարող է իմանաք հայկական վարորդական իրավունքով (BCD կատեգորիա) հնարավոր է ՌԴ -ում վարել ողևորատար ավտոբուս՞:
Ճիշտն ասած` հանդիպել եմ, որ վկայականի թարգմանությամբ վարել են, բայց դա կարող ա շատ վաղուց էր կամ լավ չեմ հիշում:think
Իսկ միջազգային վկայականների մասին լսե՞լ եք`
http://mardik.am/am/news/2011/05/17/artur-tonoyan-tekhznnum

Zhor(ARM)
28.01.2012, 02:19
Ճիշտն ասած` հանդիպել եմ, որ վկայականի թարգմանությամբ վարել են, բայց դա կարող ա շատ վաղուց էր կամ լավ չեմ հիշում:think
Իսկ միջազգային վկայականների մասին լսե՞լ եք`
http://mardik.am/am/news/2011/05/17/artur-tonoyan-tekhznnum

Շնորհակալ եմ Astgh ջան,
ժող բայց ինձ ստույգ պտասխան է անհրաժեշտ

_Հրաչ_
28.01.2012, 15:12
Բարև ժող ջան, մի հարց ունեմ, կարող է իմանաք հայկական վարորդական իրավունքով (BCD կատեգորիա) հնարավոր է ՌԴ -ում վարել ողևորատար ավտոբուս՞:

Հնարավոր է, եթե վարորդական վկայականի հետ ունենաս դրա վավերացված թարգմանությունը:

Bruno
22.03.2012, 20:02
Ժողովուրդ ո՞վ գիտի, Հայաստանում արգեկվու՞մ է, որ վաճառողը (խանութը) ավելի քիչ ժամանակով երաշխիք տա ապրանքին, քան արտադրողի երաշխիքն է:

Varzor
23.03.2012, 11:45
Ժողովուրդ ո՞վ գիտի, Հայաստանում արգեկվու՞մ է, որ վաճառողը (խանութը) ավելի քիչ ժամանակով երաշխիք տա ապրանքին, քան արտադրողի երաշխիքն է:
Այդպիսի արգելք չկա` վաճառողն ինքն է որոշում վաճառվող ապրանքի երաշխիքային պայմանները:

l2sky
19.05.2012, 22:02
Կարող եմ արդյոք Հայաստանից դուրս գալ հանգստանալու, եթե զինկոմիսարյատում արդեն հաշվառման եմ? (16 տարեկան)

dvgray
19.05.2012, 22:18
Կարող եմ արդյոք Հայաստանից դուրս գալ հանգստանալու, եթե զինկոմիսարյատում արդեն հաշվառման եմ? (16 տարեկան)
ինչի չէ; եթե անձնագրի մեջ ունես կլոր կնիքը, ապա հանգիստ կարող ես դուրս ու ներս անել; իսկ կլոր կնիքը խփում են մինչև ենթադրյալ զինակոչի տարիքը;
գոնե մի 3 տարի առաջ այդպես էր հաստատ;

l2sky
28.05.2012, 22:18
Ընեկրներիցս մեկը ասաց, որ հնարավոր չէ երկրից դուրս գալ 15 տարեկանում ստացած անձնագրով, եթե արդեն լրացել է 16 տարեկանը: Արդյոք դա այդպես է? Պետք է հատուկ 16 տարեկանի համար նոր անձնագիր հանել?

Ռուֆուս
28.05.2012, 22:27
Ընեկրներիցս մեկը ասաց, որ հնարավոր չէ երկրից դուրս գալ 15 տարեկանում ստացած անձնագրով, եթե արդեն լրացել է 16 տարեկանը: Արդյոք դա այդպես է? Պետք է հատուկ 16 տարեկանի համար նոր անձնագիր հանել?

Չգիտեմ, օրենքների մեջ փոփոխություն եղել ա, թե չէ, բայց պարտադիր պետք է 16 տարեկանում նոր անձնագիր հանի: Ես էլ եմ 15 տարեկանում անձնագիր ստացել երկրից դուրս գալու համար ու հենց 16-ս լրացավ, նոր անձնագիր հանեցի, որովհետև հինը արդեն անվավեր էր:

Freeman
01.06.2012, 18:25
Ընեկրներիցս մեկը ասաց, որ հնարավոր չէ երկրից դուրս գալ 15 տարեկանում ստացած անձնագրով, եթե արդեն լրացել է 16 տարեկանը: Արդյոք դա այդպես է? Պետք է հատուկ 16 տարեկանի համար նոր անձնագիր հանել?

Ուղղակի 15-ում ժամանակավոր անձնագիր են տալիս, դրա վավերականությունը մի տարի ա, ես էլ էի 15-ում համալսարանի համար հանել, բայց, 16-ում ժամկետն անցավ, ստիպված փոխեցի, չնայած երկրից դուրս չեմ եկել։

Sent from my WT19i using Tapatalk

Varzor
01.06.2012, 18:42
Ժողովուրդ, հնարավոր է արդյոք երկարացված ժամկետով անձնագրով մեկնել Եվրոպական շենգենյան երկրներ?

Վագներ
18.04.2015, 10:43
խնդրում եմ օգնեք... հարցս վերաբերվում է անչափահաս երեխայի հետ ՀՀ պետական սահմանն անցնելուն

Վագներ
18.04.2015, 10:47
երկարացված ժամկետով անձնագրով եվրոպա չեք կարող մուտք գործել...

Մուշու
27.07.2015, 17:18
Ինձ կասեք ի՞նչ ա պետք անձնագիր ստանալու համար կարճ ժամանակահատվածում:

insider
28.07.2015, 10:46
Ինձ կասեք ի՞նչ ա պետք անձնագիր ստանալու համար կարճ ժամանակահատվածում:

Կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիրը տրվում է 15-րդ աշխատանքային օրը, որի համար գանձվում է պետական տուրք 25000 ՀՀ դրամի չափով: Նշված փաստաթուղթը 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար գանձվում է լրացուցիչ 20000 ՀՀ դրամի, իսկ 3-րդ աշխատանքային օրը ստանալու համար՝ 10000 ՀՀ դրամի չափով վճար: (http://www.police.am/news/view/%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AF%D5%A1%D5%BF%D5%BE%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6.html#sthash.eSoqRZ2D.dpuf)

_Հրաչ_
28.07.2015, 20:34

Եթե սովորական անձնագրի մասին ա խոսքը, ուրեմն քեզ պետք է նույնականացման քարտ (պետտուրքը սովորական ժամկետում՝ 3000 դրամ), այլ ոչ՝ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր (պետտուրքը՝ 25000 դրամ)։
Ինչո՞ւ վճարել ավելի գումար՝ 25000+20000 դրամ, եթե նույնականացման քարտը մեկ օրում կարելի է ստանալ 3000+20000 դրամով։ ։)
Հղումը՝ insider-ի գրառման մեջ։

Մուշու
28.07.2015, 20:37
Ինձ պետք է կորած անձնագիրը վերականգնել/փոխարինել նորով կարճ ժամանակահատվածում :

insider
28.07.2015, 20:46

Կենսաչափականը, էդ երկրից դուրս գալու համար ա, նույնականացնան քարտը՝ միայն Հայաստանում, որպես անձը հաստատող փաստաթուղթ։ Ենթադրեցի Mushu-ին՝ կարճ ժամկետում անձնագիր հանելը, երկրից դուրս գալու համար էր անհրաժեշտ։

insider
28.07.2015, 20:47
Ինձ պետք է կորած անձնագիրը վերականգնել/փոխարինել նորով կարճ ժամանակահատվածում :

Կորցրածի համար նույնականացման քարտ, եթե երկրից դուրս գալու խնդիր չկա

_Հրաչ_
28.07.2015, 20:56
Ինձ պետք է կորած անձնագիրը վերականգնել/փոխարինել նորով կարճ ժամանակահատվածում :

Կորած անձնագիրը փոխարինվում է նույնականացման քարտով, որը նույն անձնագրի դերն է կատարում, բայց միայն ՀՀ տարածքում։ ՀՀ-ից դուրս գալու համար էլ կենսաչափականն է պետք, ժողովրդի լեզվով ասած՝ «զագրան» անձնագիրը։ Էդ երկուսն իրար հետ ընդհանուր ծախսը՝ 68.000 դրամ։

Մուշու
28.07.2015, 21:02
Ինձ ավելի շուտ հետաքրքիր ա ի՞նչ փաստաթղթեր են պետք և կարո՞ղ եմ Երևանում ստանալ անձնագիրը հաշվի առնելով այն, որ Երևանի գրանցում չունեմ :

insider
28.07.2015, 21:13
Կորած անձնագիրը փոխարինվում է նույնականացման քարտով, որը նույն անձնագրի դերն է կատարում, բայց միայն ՀՀ տարածքում։ ՀՀ-ից դուրս գալու համար էլ կենսաչափականն է պետք, ժողովրդի լեզվով ասած՝ «զագրան» անձնագիրը։ Էդ երկուսն իրար հետ ընդհանուր ծախսը՝ 68.000 դրամ։

Եթե երկրից դուրս գալու խնդիր չկա, անձնագիրն էլ /քարտը/ շտապ անհրաժեշտ է ինչ ինչ գործերի համար, կարելի է դիմել ա/ս նույնականացման քարտի համար ու ա/ս ասել, որ միառժամանակ տրամադրի ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ, ինչը, կառավարության որոշման համաձայն, լիարժեք փոխարինում է անձնագրին։ Արդյունքում ավելորդ 20.000 ծախսելու կարիք էլ չի լինի։

_Հրաչ_
28.07.2015, 21:13
1 օրում ստանում են, եթե չեմ սխալվում, հենց Երևանում՝ Անձնագրերի ու վիզաների վարչությունից։ Փաստաթղթերը չգիտեմ, բայց կարող ես զանգել իրենց թեժ գծի համարով, ճշտել՝ 010 370264։

StrangeLittleGirl
16.09.2019, 12:39
ժող, ո՞վ ա տեղյակ։ Վճարման դիմաց մի օրում հնարավո՞ր ա ստանալ նոր անձնագիր։

Տրիբուն
16.09.2019, 12:56
ժող, ո՞վ ա տեղյակ։ Վճարման դիմաց մի օրում հնարավո՞ր ա ստանալ նոր անձնագիր։

Հնարավոր ա։ Կարծեմ 20.000 դրամ ա։

StrangeLittleGirl
16.09.2019, 13:11
Հնարավոր ա։ Կարծեմ 20.000 դրամ ա։

Ուզում եմ հասկանալ՝ պրակտիկայում նե՞նց ա, ոնց որ թղթին գրված ա։ 60 000֊ով մի օրում էլ պիտի որ տան։ Բայց մի քանի տարի առաջ չէին ընդունում նման դիմումներ, ասում էին՝ տեխնիկապես հնարավոր չի։ Հիմա իրավիճակ փոխվե՞լ ա :))

Տրիբուն
16.09.2019, 14:24
Ուզում եմ հասկանալ՝ պրակտիկայում նե՞նց ա, ոնց որ թղթին գրված ա։ 60 000֊ով մի օրում էլ պիտի որ տան։ Բայց մի քանի տարի առաջ չէին ընդունում նման դիմումներ, ասում էին՝ տեխնիկապես հնարավոր չի։ Հիմա իրավիճակ փոխվե՞լ ա :))

Էտ արդեն ոոոոչ մեկը չգիտի :)))

Աձնագրային զանգի, ցանկացած շրջանինը, կպատասխանեն: Ես մի երկու ամիս առաջ հարց ունեի, զանգեցի, ու այ քեզ հրաշք, համ հեռախոսը վերցնող կար, համ էլ լիարժեք հարցերին պատասխանեցին:

Varzor
16.09.2019, 20:12
ժող, ո՞վ ա տեղյակ։ Վճարման դիմաց մի օրում հնարավո՞ր ա ստանալ նոր անձնագիր։

Մեկ օրում անձնագիր ստանալ հնարավոր է, վճարը՝ 60000դր․
Անցած տարի օգտվել ենք այդ հնարավորությունից՝ որևէ խնդիր չի եղել։

ֆացեբոոքում էլ էջ ունեն
https://www.facebook.com/ՀՀ-ոստիկանության-անձնագրային-և-վիզաների-վարչություն-604719596631976/

Վիշապ
14.05.2023, 05:24
Մի քանի հարցեր ունեմ, որ պատասխաններ չեմ կարողանում գտնել օնլայն աղբյուրներից։ Շնորհակալ կլինեմ, եթե իրավաբանությունից ու ՀՀ-ից տեղյակ մարդիկ պարզաբանեն։

1. ՀՀ ո՞ր օրենքով է պահանջվում ՀՀ քաղաքացու անձնագրի մեջ «օտարերկրյա պետություններում վավերականության» մասին կնիքն ու ձեռագրով ժամկետ նշելն ու դա ՀՀ-ից դուրս գալուց անցակետերում ստուգելը։
ՀՀ քաղաքացու անձնագրի մասին օրենքում (https://www.arlis.am/documentview.aspx?docID=73080) ու փոփոխություններում չեմ գտնում որևէ դրույթ դրա վերաբերյալ, էլ որտե՞ղ պիտի դա լինի։ Ու եթե չկա, դա չի՞ նշանակում, որ սա պետական մակարդակով ապօրինություն է։ Արդյո՞ք որևէ երկիր ուշադրություն է դարձնելու այդ էջի ու կնիքի ու ձեռագրով նշված ժամկետի վրա, ու ի՞նչ հիմքերով, եթե առաջին էջում անգլերենով վավերության ժամկետը արդեն կա։

2. ՀՀ քաղաքացիության մասին օրենքում (https://www.arlis.am/documentview.aspx?docid=57692) նշվում է, որ «Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։»
Մի կողմ թողնենք տխմարաբանությունը, որ եթե ՀՀ կողմից ճանաչվում է միայն որպես ՀՀ քաղաքացի, ապա էլ ինչ հիմքով է նույն օրենքում տեղ գտել «Երկքաղաքացիություն» հոդվածը։
Ես անցյալ անգամ ՀՀ եմ մուտք ու ելք եմ արել իմ ամերիկյան անձնագրով, դա չի՞ նշանակում, որ ՀՀ-ն ինձ որպես ՀՀ քաղաքացի չի ճանաչել։

3. Նույն օրենքում նշվում է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում պարտավոր է այդ մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մեկամսյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին:
Սույն հոդվածի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:»
Հարց՝ ո՞վ է այդ լիազոր մարմինը ու ինչպե՞ս է հայտնում քաղաքացին, նամակո՞վ, զանգո՞վ, անձամբ ներկայանալով ինչ-որ օֆի՞ս, օնլա՞յն, փոստատար աղավնու միջոցո՞վ...
Իսկ որտե՞ղ կարելի է այդ «օրենքով նախատեսված» բաները գտնել,ի՞նչ է նշանակում օրենքի մեջ գրված «օրենքով նախատեսված» արտահայտությունը, ես հենց այդ օրենքն եմ կարդում, որը պիտի նախատեսի այս կամ այն, այսինքն նախատեսված բաները չպիտի՞ հենց այդ օրենքում արդեն նախատեսված ու գրված լինեն:

4. Ո՞րն է ՀՀ պաշտոնական կայքը՝ գործող օրենքներ գտնելու համար, arlis.am-ը՞։ Էդ կայքում ահագին դժվար է հասկանալը, թե որն է ներկայում գործող օրենքը, նույն օրենքը տարբեր հղումներով կարելի է գտնել, համարն ու ամսաթվերը նույնն են, իսկ բովանդակությունները կարող են տարբերվել, օրինակ սա (https://www.arlis.am/documentview.aspx?docid=57692) ու սա (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=166137)

One_Way_Ticket
14.05.2023, 10:43

Դրա հիմնական իմաստն այն է, որ եթե Հայաստանում իրավական մարմինների հետ խնդիր ունենաս, չես կարող Ամերիկայի հյուպաթոսին պահանջել։

https://www.youtube.com/watch?v=Znvsi5CEyFMԱյսինքն, այլ երկրի քաղաքացիություն ունենալը չի արգելվում (ինչպես օրինակ Ղազախստանում կամ Ադրբեջանում)։ Ուզում ես՝ հինգ հատ անձնագիր ունեցի, տարբեր երկրներում տարբեր քաղաքացիությամբ ներկայացի, բայց մեզ համար դու ՀՀ քաղաքացի ես և վերջ։ Տրամաբանորեն դա նաև նշանակում է ՀՀ մուտք ու ելք գործել ՀՀ անձնագրով, երևի էդ մասը լավ չեն debug արել։

3. Նույն օրենքում նշվում է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում պարտավոր է այդ մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մեկամսյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին:
Սույն հոդվածի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:»
Հարց՝ ո՞վ է այդ լիազոր մարմինը ու ինչպե՞ս է հայտնում քաղաքացին, նամակո՞վ, զանգո՞վ, անձամբ ներկայանալով ինչ-որ օֆի՞ս, օնլա՞յն, փոստատար աղավնու միջոցո՞վ...
Իսկ որտե՞ղ կարելի է այդ «օրենքով նախատեսված» բաները գտնել,ի՞նչ է նշանակում օրենքի մեջ գրված «օրենքով նախատեսված» արտահայտությունը, ես հենց այդ օրենքն եմ կարդում, որը պիտի նախատեսի այս կամ այն, այսինքն նախատեսված բաները չպիտի՞ հենց այդ օրենքում արդեն նախատեսված ու գրված լինեն:
Ես այդ օրենքի մասին դեռ 5 տարի առաջ եմ ստեղ հարցրել, ասին՝ չեղարկված է։

Ծլնգ
15.05.2023, 02:27
2. ՀՀ քաղաքացիության մասին օրենքում (https://www.arlis.am/documentview.aspx?docid=57692) նշվում է, որ «Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։»
Մի կողմ թողնենք տխմարաբանությունը, որ եթե ՀՀ կողմից ճանաչվում է միայն որպես ՀՀ քաղաքացի, ապա էլ ինչ հիմքով է նույն օրենքում տեղ գտել «Երկքաղաքացիություն» հոդվածը։
Ես անցյալ անգամ ՀՀ եմ մուտք ու ելք եմ արել իմ ամերիկյան անձնագրով, դա չի՞ նշանակում, որ ՀՀ-ն ինձ որպես ՀՀ քաղաքացի չի ճանաչել։

3. Նույն օրենքում նշվում է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում պարտավոր է այդ մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մեկամսյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին:
Սույն հոդվածի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:»
Հարց՝ ո՞վ է այդ լիազոր մարմինը ու ինչպե՞ս է հայտնում քաղաքացին, նամակո՞վ, զանգո՞վ, անձամբ ներկայանալով ինչ-որ օֆի՞ս, օնլա՞յն, փոստատար աղավնու միջոցո՞վ...
Իսկ որտե՞ղ կարելի է այդ «օրենքով նախատեսված» բաները գտնել,ի՞նչ է նշանակում օրենքի մեջ գրված «օրենքով նախատեսված» արտահայտությունը, ես հենց այդ օրենքն եմ կարդում, որը պիտի նախատեսի այս կամ այն, այսինքն նախատեսված բաները չպիտի՞ հենց այդ օրենքում արդեն նախատեսված ու գրված լինեն:

4. Ո՞րն է ՀՀ պաշտոնական կայքը՝ գործող օրենքներ գտնելու համար, arlis.am-ը՞։ Էդ կայքում ահագին դժվար է հասկանալը, թե որն է ներկայում գործող օրենքը, նույն օրենքը տարբեր հղումներով կարելի է գտնել, համարն ու ամսաթվերը նույնն են, իսկ բովանդակությունները կարող են տարբերվել, օրինակ սա (https://www.arlis.am/documentview.aspx?docid=57692) ու սա (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=166137)

Վիշապ ջան, արլիս-ում որ բան ես նայում, միշտ «Փոփոխություներ և ինկորպորացիաներ» մենյուից ընտրի ամենավերջին տարբերակը․ օրենքներում տարիների ընթացքում լիքը փոփոխություններ են տեղի ունենում, ինչի հետևանքով որոշ բաներ ուժը կորցնում են, որոշներն էլ ավելացվում։ Արլիս-ը բոլոր տարբերկաներն էլ պահում է, քանի որ դա օրինական փաստաթղթերի բազա է, ու աձի կատարած գործուղությունները սովորաբար դիտվում են կոնկրետ էդ պահին գործող օրենքի սահմաններում, ինչի համար բոլոր տարբերակների գտնել կարողանալը օգտակար ա։ Արլիսը պաշտոնական համագործակցության մեջ է կառավարության հետ՝ օրինական դաշտը տեղեկատուի միջոցով կարգավորելու համար, նենց որ արլիսից ճշգրիտ բան բաց ցանցում դժվար գտնես։

Երբ օրենքներում նշվում ա, որ «կարգավորվում է օրենքով», դա նշանակում է, որ հիմնական օրենքը սահմանում է ճիշտն ու սխալը, իսկ մնացած բաները (տուրքի ու տույժի չափն ու ժամկետները, գրանցումների կարգն ու պահանջները և այլն) կարգավորվում են այլ փաստաթղթերով․ որոշները այլ հիմնական «տուրքերի մասին» օրենքով, մնացածն էլ կարող է նաև կառավարության որոշումներով, որոնք ունեն օրենքի ուժ։ Սա երևի արվում ա նրան համար, որ ժամանակի ընթացքում փոփոխվող տուրքերի համար փոփոխությունները արվեն մի «տուրքերի մասին» օրենքում, ոչ թե հարյուրավոր այլ օրենքներում։ Որոշ այլ դեպքերում էլ ճիշտ ու սխալ սահմանող օրենքները ընդունվում են, իսկ տուրքերի կարգն ու քանակը հետո է սահմանվում, ինչ ստեղծում է օրինական լիմբո։ Սենց տիպի բաներ բոլոր երկրների օրինական դաշտերում էլ կա, դրա համար էլ դատարաններ գոյություն ունեն, որ օրենքներն ինտերպրետացիա անեն։

Հայաստանի քաղաքացին Հայատանի կողմից մենակ իր երկրի քաղաքացի ճանաչելը նշանակում է, որ քո Հայաստանի հետ շփումը կաառվարվում է ՀՀ օրինական դաշտով (սկսած հարկերից ու քաղաքացիական այլ պարտկանություններից ու վերջացրած արտոնություններով ու համապատասխան իրավունքներով)։ Ինչքան գիտեմ, ժամանակին Հայաստան մտնելիս ոչ ՀՀ փաստաթղթեր ներկայացնելը անօրինական էր (ու ընդհանրապես անձնագիր չունենալը կամ ժամեկտանց աննագիրը կնորացնելը)։ Բայց հիմա կարծես անձնագիր ունենալն էլ ա կամավոր, նենց որ կարաս ՀՀ քաղաքացի լինես, բայց սահմաններն այլ աննագրերով կտրես․․․ եսիմ։

Մի քանի հարցեր ունեմ, որ պատասխաններ չեմ կարողանում գտնել օնլայն աղբյուրներից։ Շնորհակալ կլինեմ, եթե իրավաբանությունից ու ՀՀ-ից տեղյակ մարդիկ պարզաբանեն։

1. ՀՀ ո՞ր օրենքով է պահանջվում ՀՀ քաղաքացու անձնագրի մեջ «օտարերկրյա պետություններում վավերականության» մասին կնիքն ու ձեռագրով ժամկետ նշելն ու դա ՀՀ-ից դուրս գալուց անցակետերում ստուգելը։
ՀՀ քաղաքացու անձնագրի մասին օրենքում (https://www.arlis.am/documentview.aspx?docID=73080) ու փոփոխություններում չեմ գտնում որևէ դրույթ դրա վերաբերյալ, էլ որտե՞ղ պիտի դա լինի։ Ու եթե չկա, դա չի՞ նշանակում, որ սա պետական մակարդակով ապօրինություն է։ Արդյո՞ք որևէ երկիր ուշադրություն է դարձնելու այդ էջի ու կնիքի ու ձեռագրով նշված ժամկետի վրա, ու ի՞նչ հիմքերով, եթե առաջին էջում անգլերենով վավերության ժամկետը արդեն կա։
Տես այս որոշումը (https://www.arlis.am/documentview.aspx?docid=170603)։ Ի դեպ 2020 թ․ ապրիլից օտար երկրներում վավերականությունը փոխվել ա «առավելագույնը 10 տարի ժամկետով» սա էլ փոփոխությունը (https://www.arlis.am/documentview.aspx?docid=141678)։ Կարծում եմ իմաստը էն ա, որ ներքին անձնագրի գինը կարողանան պակասեցնել, իսկ օտար երկրներում վավերականության համար (ինչը պիտի որ օվիրի գրանցում պահանջի) մարդ հավելյալ վճարի։

Բարեկամ
15.05.2023, 04:08
Տարին 4-5 անգամ Հայաստան եմ գալիս, սահմանն անցնելիս երբեք չեն պահանջել հայկական անձնագիր ներկայացնել (թեև ունեմ և ժամկետի մեջ է), ընդ որում ավստրալիական անձնագրիս մեջ պարզ երևացող տեղում գրված է՝ ծննդավայրրը Երևան։

Ինձ ուրիշ հարց է հետաքրքրում, եթե որևէ մեկը գիտի պատասխանը։
Տղա երեխան, որը ծնվել է Հայաստանում, բայց գրանցումից դուրս է եկել երկու տարեկանում, օրինականորեն՝ "մշտական բնակության վայրը՝ Ավստրալիա" վավերացումով ՀՀ Օվիրի կողմից, համարվու՞մ է ՀՀ զինապարտ, ով 18-ից հետո եթե ոտք դնի Հայաստան՝ պարզապես այցի, պարտավոր է գնալ ծառայելու։

Վիշապ
15.05.2023, 21:59
Վիշապ ջան, արլիս-ում որ բան ես նայում, միշտ «Փոփոխություներ և ինկորպորացիաներ» մենյուից ընտրի ամենավերջին տարբերակը․ օրենքներում տարիների ընթացքում լիքը փոփոխություններ են տեղի ունենում, ինչի հետևանքով որոշ բաներ ուժը կորցնում են, որոշներն էլ ավելացվում։ Արլիս-ը բոլոր տարբերկաներն էլ պահում է, քանի որ դա օրինական փաստաթղթերի բազա է, ու աձի կատարած գործուղությունները սովորաբար դիտվում են կոնկրետ էդ պահին գործող օրենքի սահմաններում, ինչի համար բոլոր տարբերակների գտնել կարողանալը օգտակար ա։ Արլիսը պաշտոնական համագործակցության մեջ է կառավարության հետ՝ օրինական դաշտը տեղեկատուի միջոցով կարգավորելու համար, նենց որ արլիսից ճշգրիտ բան բաց ցանցում դժվար գտնես։

Դժվարանում եմ տեսնել «Փոփոխություներ և ինկորպորացիաներ» մենյու այդ կայքում, ու եթե էդպիսի բան կա էլ, ապա գործնական տեսակետից ինձ հետաքրքրելու է ներկայիս գործող օրենքը, փոփոխությունների պատմությունը առանձնապես շատ հետաքրքիր չի:
Այսինքն խուճուճ տվյալների բազայի փոխարեն կնախընտրեի պարզեցված, հասանելի մատուցում, հաշվի առնելով օգտագործողների առաջնայնությունները, բայց սրանից մենք հայերս կաղում ենք, շատ շատ կարամ մի քիչ նեղվեմ, հանգստանամ :Ճ

Երբ օրենքներում նշվում ա, որ «կարգավորվում է օրենքով», դա նշանակում է, որ հիմնական օրենքը սահմանում է ճիշտն ու սխալը, իսկ մնացած բաները (տուրքի ու տույժի չափն ու ժամկետները, գրանցումների կարգն ու պահանջները և այլն) կարգավորվում են այլ փաստաթղթերով․ որոշները այլ հիմնական «տուրքերի մասին» օրենքով, մնացածն էլ կարող է նաև կառավարության որոշումներով, որոնք ունեն օրենքի ուժ։ Սա երևի արվում ա նրան համար, որ ժամանակի ընթացքում փոփոխվող տուրքերի համար փոփոխությունները արվեն մի «տուրքերի մասին» օրենքում, ոչ թե հարյուրավոր այլ օրենքներում։ Որոշ այլ դեպքերում էլ ճիշտ ու սխալ սահմանող օրենքները ընդունվում են, իսկ տուրքերի կարգն ու քանակը հետո է սահմանվում, ինչ ստեղծում է օրինական լիմբո։ Սենց տիպի բաներ բոլոր երկրների օրինական դաշտերում էլ կա, դրա համար էլ դատարաններ գոյություն ունեն, որ օրենքներն ինտերպրետացիա անեն։

Խնդիրը երևի ինֆրոմացիայի մատուցման ձևն է, որ տվյալ պարագայում մենակ շփոթություն է առաջացնում։ Այսինքն կամ պետք է հղում, կամ բուն ինֆրոմացիան, աբստրակցիայի փոխարեն:

Հայաստանի քաղաքացին Հայատանի կողմից մենակ իր երկրի քաղաքացի ճանաչելը նշանակում է, որ քո Հայաստանի հետ շփումը կաառվարվում է ՀՀ օրինական դաշտով (սկսած հարկերից ու քաղաքացիական այլ պարտկանություններից ու վերջացրած արտոնություններով ու համապատասխան իրավունքներով)։ Ինչքան գիտեմ, ժամանակին Հայաստան մտնելիս ոչ ՀՀ փաստաթղթեր ներկայացնելը անօրինական էր (ու ընդհանրապես անձնագիր չունենալը կամ ժամեկտանց աննագիրը կնորացնելը)։ Բայց հիմա կարծես անձնագիր ունենալն էլ ա կամավոր, նենց որ կարաս ՀՀ քաղաքացի լինես, բայց սահմաններն այլ աննագրերով կտրես․․․ եսիմ։

Իմ կարծիքով «Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի»-ն տխմար ու իրականության հետ կապ չունեցող ձևակերպում է, որովհետև փաստորեն լավ էլ ՀՀ-ն չանաչում է ՀՀ քաղաքացու ԱՄՆ քաղաքացիությունը։ Այսինքն կարելի է ասել օրենքը չի աշխատում: Կարելի է համեմատել ԱՄՆ-ի ձևակերպումների հետ (https://travel.state.gov/content/travel/en/legal/travel-legal-considerations/Advice-about-Possible-Loss-of-US-Nationality-Dual-Nationality/Dual-Nationality.html):

Տես այս որոշումը (https://www.arlis.am/documentview.aspx?docid=170603)։ Ի դեպ 2020 թ․ ապրիլից օտար երկրներում վավերականությունը փոխվել ա «առավելագույնը 10 տարի ժամկետով» սա էլ փոփոխությունը (https://www.arlis.am/documentview.aspx?docid=141678)։ Կարծում եմ իմաստը էն ա, որ ներքին անձնագրի գինը կարողանան պակասեցնել, իսկ օտար երկրներում վավերականության համար (ինչը պիտի որ օվիրի գրանցում պահանջի) մարդ հավելյալ վճարի։

Նախ ես օրենք չեմ գտնում, որով պահանջվում է ՀՀ անձնագրում ՀՀ-ից դուրս գալու համար լրացուցիչ կնիքի ու ժամկետի առկայությունը: Եվ հետո երկրից դուրս գալու համար առանձին վավերականության պահանջը չի հակասու՞մ ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքին, այսինքն ստացվում է, որ պետությունը քաղաքացիներին հատուկ թույլտվություն է տալիս ու տուրք է վերցնում երկրից դուրս գալու համար։ Նման էշություն երևի կարելի է մենակ մեր նման հազարամյա ազգերից սպասել։ Մյուս կողմից էլ, եթե ՀՀ քաղաքացին նաև ունի ասենք ԱՄՆ անձնագիր, ապա էդ կնիքն ու ՀՀ անձնագիրը ամբողջությամբ կորցնում են իրենց նշանակությունը ՀՀ-ից դուրս ֆռֆռալու համար։ Մեր իրավական համակարգի պերճանքն ու թշվառությունը շարքից։

Վիշապ
16.05.2023, 01:29
Տարին 4-5 անգամ Հայաստան եմ գալիս, սահմանն անցնելիս երբեք չեն պահանջել հայկական անձնագիր ներկայացնել (թեև ունեմ և ժամկետի մեջ է), ընդ որում ավստրալիական անձնագրիս մեջ պարզ երևացող տեղում գրված է՝ ծննդավայրրը Երևան։

Ինձ ուրիշ հարց է հետաքրքրում, եթե որևէ մեկը գիտի պատասխանը։
Տղա երեխան, որը ծնվել է Հայաստանում, բայց գրանցումից դուրս է եկել երկու տարեկանում, օրինականորեն՝ "մշտական բնակության վայրը՝ Ավստրալիա" վավերացումով ՀՀ Օվիրի կողմից, համարվու՞մ է ՀՀ զինապարտ, ով 18-ից հետո եթե ոտք դնի Հայաստան՝ պարզապես այցի, պարտավոր է գնալ ծառայելու։

Եթե տղադ ՀՀ քաղաքացի է, ապա զինապարտ է, ու այո, 18-ից հետո եթե մուտք գործի ՀՀ, ապա ելքը՝ ծառայելուց հետո։ Ըստ ՀՀ օրենքի, զինապարտ են ու զորահավաքներից ու վարժանքներից չեն ազատվում նաև երկքաղաքացիները, բայց ոչ մի հստակություն չկա, թե ասենք Նահանգներում իր կյանքով ապրող մեկը, ոնց պիտի պատշաճ տեղեկացվի ու заблаговременно թռնի-հասնի զինկոմիսարիատ, կամ հավաքատեղի, որ ավտոմատը, շորերն ու բածինկեքը ստանա ու շարք կանգնի։ ՀՀ-ից դուրս գալուց էլ կարող է ՀՀ-ի անձնագիրը ցույց չտալ, ու սաղ ելքի պեչատ ու զինապարտության ստուգումները փչվում են։
ՀՀ օրենքների մեծ մասը պրակտիկայից դուրս բարի ցանկություններ են, որովհետև խելքը գլխին իրավաբանների պակաս կա, ոնց որ ասենք՝ գեներալների, սվաղչիների, պատգամավորների, վերջերս էլ՝ վարչապետերի։

Ես հենց հիմա փորձում եմ «զինապատության մասին» օրենքը գտնել, մենակ չգործող տարբերակն է հայտնվում, էն էլ գուգլով։ Կայուն բարդակ:

Բարեկամ
16.05.2023, 01:41

Իսկ ո՞նց իմանամ` քաղաքացի է, թե ոչ։ Դա որևէ տեղ գրանցվա՞ծ է ՀՀ ինչ֊որ տվյալների բազաներում, որ կարող են ստուգել։
Ու մյուս հարցը. Իսկ եթե երկու տարեկանում երկրից գնացած երեխան ոչ մի բառ, ասենք, հայերեն չի խոսում ու հասկանում, ո՞նց պիտի ծառայի։
Ու մի ուրիշ հարց էլ. Երկու տարեկանից ուրիշ երկրում ապրող մարդը ըստ էության օտարերկրացի է։ Ոնց են վստահում երբեք հայաստանում չապրած, լեզուն չխոսող, բառիս բուն իմաստով օտարերկրացուն մուտք գործել ՀՀ զինուժի շարքերը։
Ու վերջին հարցս. Հայաստան ոտք դնելուն պես, երկշաբաթյա այցի ժամանակ, առանց գրանցման հասցեի, ինչ եղանակով են տանելու ծառայության։

One_Way_Ticket
16.05.2023, 01:52
Իսկ ո՞նց իմանամ` քաղաքացի է, թե ոչ։
Հիմա դժվարանում եմ հղում գտնել, բայց հիշում եմ, որ եթե երկու ծնողն էլ ՀՀ քաղաքացի են, ապա երեխան ավտոմատ կերպով համարվում է ՀՀ քաղաքացի։

Բարեկամ
16.05.2023, 02:00
Հիմա դժվարանում եմ հղում գտնել, բայց հիշում եմ, որ եթե երկու ծնողն էլ ՀՀ քաղաքացի են, ապա երեխան ավտոմատ կերպով համարվում է ՀՀ քաղաքացի։

Իսկ տվյալ մարդու քաղաքացի լինելը փաստացիորեն կարո՞ղ են ստուգել ՀՀ ինչ֊որ սիստեմում գրանցված, այսինքն, կա՞ ասենք ՀՀ քաղաքացիների բազա, ուր կարող են ստուգել, թե՞ միայն համարվում է` տեսականորեն։
Վերջին հաշվով, երեխայի ասենք պորտուգալական անձնագրում չի նշվում ծնողների անունները, որպեսզի գոնե այդպես ստուգեն, և մարդը կարող է ասել, որ իր ծնողներից գոնե մեկը Հայաստանի հետ ոչ մի կապ չունեցող անգամ հայ էլ չի։

Վիշապ
16.05.2023, 02:20

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131341)

Հոդված 11. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխայի քաղաքացիությունը

Երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Բայց արտասահմանում գտնվող ծնողները ծնունդը գրանցելու ու ՀՀ-ին նոր քաղաքացի նվիրելու համար պիտի դիմեն ՀՀ հյուպատոսարան, եթե չեն դիմում, երեխան վայթե մնում է չգրանցված քաղաքացի։

Քաղաքացիության մասին օրենքում (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131341)հերթական էշությունը կա՝

1. Հայաստանի Հանրապետության տարածքում ծնված յուրաքանչյուր անձի ծնունդ ենթակա է գրանցման առանց ժամկետային սահմանափակման:

2. Օտարերկրյա պետության տարածքում ծնված և Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող յուրաքանչյուր անձի ծնունդ կարող է գրանցվել դիվանագիտական ծառայության մարմնում առանց ժամկետային սահմանափակման:

3. Երեխայի ծնողը պարտավոր է գրանցել երեխայի ծնունդը ոչ ուշ, քան երեխայի ծնվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

Ինձ թվում է՝ հայոց լեզուն է պրոբլեմը։ Հայոց լեզուն հատուկ մշակվել ու ադապտացվել է լեզվակիրների կռուտիտ լինելու առանձնահատկություններին:

Բարեկամ
16.05.2023, 04:10
Բայց արտասահմանում գտնվող ծնողները ծնունդը գրանցելու ու ՀՀ-ին նոր քաղաքացի նվիրելու համար պիտի դիմեն ՀՀ հյուպատոսարան, եթե չեն դիմում, երեխան վայթե մնում է չգրանցված քաղաքացի։

:

Այսինքն, ՀՀ-ի համար փաստացիորեն անհնար է դառնում ապացուցել քաղաքացիությունը։

Վիշապ
17.05.2023, 05:24
Այսինքն, ՀՀ-ի համար փաստացիորեն անհնար է դառնում ապացուցել քաղաքացիությունը։

Սովորաբար քաղաքացին պիտի հոգ տանի իր քաղաքացիությունն ապացուցելու, անհրաժեշտ փասթաթղթեր ունենալու ու առհասարակ իր իրավական ու քաղաքացիական կարգավիճակի մասին, պետության խնդիրն է ապահովել քաղաքացու իրավունքներն ու փոխադարձ պարտավորությունները օրենսդրությամբ ու մեխանիզմներով:

Տվյալ պարագայում քաղաքացիությունը ֆորմալացնելը զագսի նման մի բան է, եթե չես ֆորմալացնում, այսինքն գրանցում ՀՀ քաղաքացիությունը, ապա իրավական հիմքերն ու փոխադարձ պարտավորությունները վայթե դառնում են մոտավորապես պաշտոնապես չգրանցված ամուսինների, կամ երեխաների նման՝ այսինքն առանց իրավունքների ու պարտավորությունների:
Ինչքան հասկանում եմ, եթե ՀՀ քաղաքացիներից արտասահմանում ծնված երեխային ծնողները չեն գրանցում, ու երեխան էլ մեծանալիս չի գրանցվում որպես ՀՀ քաղաքացի, ապա չի իրացնում իր այդ իրավունքը ու պաշտոնապես ՀՀ քաղաքացի չի էլ դառնում, ու ՀՀ-ն էլ այդ չգրանցված քաղաքացուն ոչ էլ ճանաչում է որպես ՀՀ քաղաքացի:
Կարճ ասած՝ եթե ՀՀ քաղաքացիությունը պետք չի, չի հետաքրքրում, ապա կարելի է չգրանցել, ու չգրանցելը ծնողների համար օրենքով նախատեսված պատասխանատվություն կարծես թե չի առաջացնում, ոնց որ չի գրած նման բան ՀՀ քաղաքացիության մասին օրենքում։

Բարեկամ
17.05.2023, 08:36

Հարցը տարբեր էր։ Երեխան ծնվել է ՀՀ-ում, ասենք 23 տարի առաջ, ՀՀ քաղաքացիներից։ Բայց արտասահման է տեղափոխվել շատ փոքր հասակում՝ երկու տարեկանում։ Որևէ ձևով այդ երեխայի ՀՀ քաղաքացիության մասին հասանելի (accessible) գրանցում (record) կարո՞ղ է լինել ՀՀ-ի արխիվներում կամ ուրիշ տվյալների բազայում։ Նկատի պետք է ունենալ նաև, որ 23 տարի է անցել, իսկ այն ժամանակ տվյալները հազիվ թե թվայնացվում էին։

Վիշապ
17.05.2023, 09:27

Եթե երեխան ՀՀ-ում գրանցված ծննդյան վկայական ունի, ուրեմն ՀՀ քաղաքացի է ու շատ մեծ հավականությամբ արդեն կա թվայնացված տվյալների բազայում։ 23 տարին թեմա չի, ես արդեն 50-ին եմ մոտենում ու չեմ հիշում, որ իմ թղթե տվյալները երբևիցե ջնջված լինեն ՀՀ արխիվներից ։Ճ
Եթե ID ունես, ապա կարող ես գրանցվել e-citizen.am ու տեսնել ողջ ընտանեկան ինֆորմացիադ, երեխաներիդ, սեփականությունդ, պարտքերդ ու էլի ինչ-որ բաներ որ պետությունը գիտի քո մասին։

StrangeLittleGirl
17.05.2023, 09:36
Տես այս որոշումը (https://www.arlis.am/documentview.aspx?docid=170603)։ Ի դեպ 2020 թ․ ապրիլից օտար երկրներում վավերականությունը փոխվել ա «առավելագույնը 10 տարի ժամկետով» սա էլ փոփոխությունը (https://www.arlis.am/documentview.aspx?docid=141678)։ Կարծում եմ իմաստը էն ա, որ ներքին անձնագրի գինը կարողանան պակասեցնել, իսկ օտար երկրներում վավերականության համար (ինչը պիտի որ օվիրի գրանցում պահանջի) մարդ հավելյալ վճարի։
Կենսաչափական անձնագրերում օտար երկրներում վավերականության թեման փակված ա, նման բան չկա։ Ես 2019-ին եմ կենսաչափական ստացել, արդեն չկար էդպիսի բան։ Դա հին անձնագրերի համար էր, հինն էլ ոնց հասկանում եմ կամաց-կամաց շրջանառությունից դուրս ա գալիս։

Varzor
21.05.2023, 23:48
Եթե երեխան ՀՀ-ում գրանցված ծննդյան վկայական ունի, ուրեմն ՀՀ քաղաքացի է ու շատ մեծ հավականությամբ արդեն կա թվայնացված տվյալների բազայում։ ․․․․
Շատ մեծ հավանականությամբ՝ հաստատ գրանցված է։ Հենց այդ գրանցման համարն էլ հետո տրամադրվում է որպես ՀԾՀ (հանրային ծառայության համարանիշ), կամ ինչպես նախկինում էր՝ սոցիալական քարտի համար։