PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայաստանի վերջնական Ռուսաստանացո՞ւմ…

Artgeo
03.04.2008, 22:42
ՌԴ Պետդումայի փոխխոսնակը գտնում է, որ Ռուսաստանը պետք է Միութենական պետություն ստեղծի Հայաստանի հետ

03.04.2008 13:25 GMT+04:00
Ռուսաստանը պետք է Միութենական պետություն ստեղծի Հայաստանի հետ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ, «Միասնական Ռուսաստան» խմբակցության անդամ Լյուբով Սլիսկան: Նրա խոսքերով, եթե առայժմ դանդաղում է Բելառուսի հետ միության ստեղծումը, Ռուսաստանը պետք է շարժվի այլ ուղղությամբ: «Մենք պետք է միավորվենք, օրինակ, Հայաստանի կամ ցանկացած այլ պետության հետ, որ բարեկամաբար է տրամադրված Ռուսաստանի հանդեպ»,-ընդգծել է նա, հաղորդում է Regions.ru-ն:

Հիշեցնենք, որ Ռուսաստան-Բելառուս-Հայաստան միասնական պետության ստեղծման գաղափարն առաջին անգամ արծարծվեց 1997 թվականին: Այն ժամանակ էլ որոշ հայ քաղաքական գործիչների նախաձեռնությամբ ստորագրահավաք սկսվեց ի նպաստ այդ առաջարկության: Որոշ տվյալներով, Հայաստանում շուրջ 1 միլիոն ստորագրություն հավաքվեց այդ առաջարկության օգտին:

/PanARMENIAN.Net/

Էս ի՞նչ էր :o

Kuk
03.04.2008, 22:50
Սենց որ շարունակվի Հայաստանը կդառնա Ռուսաստանի գաղութ:(

Ambrosine
03.04.2008, 22:52
Հիմի էլ միանանք Ռուսաստանին ու վերջ:angry
Չէ, ես որ դեմ եմ

Anchi
03.04.2008, 22:54
Չի դառնա:

Kuk
03.04.2008, 22:56
Չի դառնա:

Ի՞նչ իմացար:o

Norton
03.04.2008, 23:05
Ի՞նչ իմացար:o

Լավ էլի Հյասատնի բնակչության գոնե մի 80 տոկոսը դեմա,տենց բան չի լնի .էս էլ ընտրություւներ չի ,ես Հայաստանի գոյության հարցնա,ու ժողովուրդը կկանգնի ու միահամուռ ՈՉ կասի ամեն էդ տեսակ ցնդաբանություններին...

Anchi
03.04.2008, 23:16
Լավ էլի Հյասատնի բնակչության գոնե մի 80 տոկոսը դեմա,տենց բան չի լնի .էս էլ ընտրություւներ չի ,ես Հայաստանի գոյեշության հարցնա,ու ժողովուրդը կկանգնի ու միահամուչր ՈՉ կասի ամեն էդ տեսակ ցնդաբանություններին...

Ճիշտ այդպես: Իմ փոխարեն պատասխանեցիր Կուկին:

Kuk
03.04.2008, 23:27
Լավ էլի Հյասատնի բնակչության գոնե մի 80 տոկոսը դեմա,տենց բան չի լնի .էս էլ ընտրություւներ չի ,ես Հայաստանի գոյության հարցնա,ու ժողովուրդը կկանգնի ու միահամուռ ՈՉ կասի ամեն էդ տեսակ ցնդաբանություններին...

Հետաքրքիրա թե էդ «80 տոկոս» թիվը ինչ հաշվարկի արդյունք ա:think
Հարցս վերաբերվում է նաև Anchi-ին:

Երվանդ
03.04.2008, 23:29
Ժողովուրդը Հայաստանում ցավոք սրտի ոչ մի բան չի որոշում

Norton
03.04.2008, 23:32
Հետաքրքիրա թե էդ «80 տոկոս» թիվը ինչ հաշվարկի արդյունք ա:think
Հարցս վերաբերվում է նաև Anchi-ին:

Օրինակ էս կարամ իմ շրջապատում պօլլ անել ու հաստատ 80 չէ 99 տոկոս չեն համաձայնի,իսկ մնացածը իմ սյուբեկտիվ կարծիքն էր,ինչ էլ լինի բնակչության ճնշող մեծամասնությունը դեմ կլինի այդ տարբերակին…

Kuk
03.04.2008, 23:36
Լավ էլի Հյասատնի բնակչության գոնե մի 80 տոկոսը դեմա,տենց բան չի լնի .էս էլ ընտրություւներ չի ,ես Հայաստանի գոյության հարցնա,ու ժողովուրդը կկանգնի ու միահամուռ ՈՉ կասի ամեն էդ տեսակ ցնդաբանություններին...

Եթե ժողովրդի որոշելով լիներ, ապրիլի 9-ը չէր լինի Սերժի երդման արարողության և մարտի 1-ի զոհերի քառասունքի օրը, կլիներ Լևոնի երդման արարողության օրը:

Norton
03.04.2008, 23:43
Եթե ժողովրդի որոշելով լիներ, ապրիլի 9-ը չէր լինի Սերժի երդման արարողության և մարտի 1-ի զոհերի քառասունքի օրը, կլիներ Լևոնի երդման արարողության օրը:

Ես վերևը գրել էի էս հարցը ընտրությունների հետ մի համամատի, ընտրություն լինումա ամեն 4 տարին, բայց անկախություն Հայաստանի դեպքում հազարամյակներով հնարավոր չի վերականգնել, արի չխառնենք դրանք, ընտրությունների դեպքում մի մասը մարդկանց Լևոնին չէր ընսունում, իսկ սա այնպիսի հարցա , որ համ սեռժականները, համ լևոնականները, դաշնակցականները դուրս կգան միասին կպայքարեն…

Kuk
03.04.2008, 23:50

կապ չունի՝ մեծամասնությունը մնումա մեծամասնություն: Եթե Քոչարյանը կամ Սերժը ուզենան Հայաստանը սարքել Ռուսաստանի գաղութ, ուրեմն կսարքեն: Ժողովուրդը ի՞նչ պետքա անի: Դուրս գա պայքարի՞: Էդ դեպքում կկոտորեն ժողովրդին:

Ahik
04.04.2008, 00:00
Հիմի էլ միանանք Ռուսաստանին ու վերջ:angry
Չէ, ես որ դեմ եմ

Մենք չենք կարող միանալ Ռուսաստանին, Ռուսաստանն ինքը պետք է որոշի մեզ հետ ինչ անել:angry քանի որ առդեն վաղուց է որ Մեր երկիրը մեզ չի պատկանում. Ռուսաստանն ամբողջն արդեն առել է բացի ջրից, դա էլ ժամանակի խնդիր է. Ու մի օր երբ հանկարց Ռուսաստանին պետք լինի իր շահերի համար Հայաստանը վաճառել Թուրքիային իսկ Ղարաբաղը Ադրբեջանին չեմ զարմանա ու դրան ընդդիմանալու իրավունք էլ չենք ունենա.
Ցավոք մեզ կմնա միայն կողքից դիտել թե Մեր երկիրը որց է ուրիշը մեկ այլ ուրիշի (հնարաոր է նաև թշնամուն) վաճառում:aggressive

Norton
04.04.2008, 00:11
էլի չբերեց ,բայց պոիսկով քտա,իմ կարծիքով չի կարելի մի պատգամավորի ասածին էսքան լուրջ վերաբերվել,Բելառուսի դեպէում նույնիսկ երկրի նախագահների մակարդակով էին քննարկում միացում,որ տեղի չունեցավ ու մոտ ապագայու տեղի չի էլ ունենա,իսկ քո գրածներ մեջ տենում եմ ,որ լրիվ հուսահատ վիճակա,սեռժը էս երկրի տերը չի ,որ ամեն ինչ ինքը որոշի,իրականում իրանց դիրքերը շատ ավելի թույլ են քան դու պատկերացնում էս,եթե ընտրությունները սենց արդյունքի հասցրին,ապառուսատանին մինալու որոշման դեպքում իրա կողքից կհեռանա նաև իրա սիրա ՀՀԿ-ն .ու մի բան էլ սեռժը չի էլ յհամաձայնի տենց տարբերակի համար,գոնե նրա համար,որ ձեռքեր ազատ կարանա շարժի,հիմա նախագահա,իսկ են վախտ կլինի Ռուսական պօքր ,խծայրամասային օկրուգներից մեկի ղեկավարը ու ,որ պահին ուզի Պուտինը իրքան գործից կհանի,ու սենց շզրունակ կարելիա շատ բան թվարկել::Հայաստանում ժողովուրը շատ բան կարա պոխի ուղղակի դեռ ինքն էլ չի հասկանում իրա դերը…

Kuk
04.04.2008, 00:17
...իսկ քո գրածներ մեջ տենում եմ ,որ լրիվ հուսահատ վիճակա…

Չէ՛: Քաղաքական թեմաներում կատարածս գրառումներին եթե ուշադրություն դարձնես, կնկատես, որ ես էն մարդկանց թվին եմ պատկանում, ովքեր իրենց կարծիքն արտահայտելիս ասում են «Սերժը չի մնա նախագահ», այսինքն՝ «Հաղթելու ենք»;)

Գալաթեա
04.04.2008, 00:28
Կակռազ...կդառնանք "ժալկայա գուբեռնիյա ռասիսկըյ իմպերիի" :D :D

ChildOfTheSky
04.04.2008, 00:42
Էսպիսի Հայտարարությունները վկայում են Հայաստանի բելառուսացման մասին : Կարծում եմ ՝ հավանական չի կարելի համարել Հայաստանի և Ռուսաստանի միացումը , կամ ավելի կոնկրետ Հայաստանի միացումը Ռուսաստանին : Այսօր մենք առավելագույնս միացած ենք Ռուսաստանին , իսկ որպես միասնական պետություն հանդես գալու մասին արտահայտությունները համարում եմ վիրավորական Հայաստան պետության և հայ ժողովրդի համար : Մեր դիվանագետների լռությունն այս պարագայում բնորոշում է նրանց ոչ պրոֆեսիոնալիզմը և Հայաստանի ազդեցության և ձայնի բացարձակ բացակայությունը որևէ խնդրի շուրջ :

Ahik
04.04.2008, 00:43
Հայաստանը չի կարող միանալ Ռուսաստանին քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել

dvgray
04.04.2008, 16:30
Լավ էլի Հյասատնի բնակչության գոնե մի 80 տոկոսը դեմա,տենց բան չի լնի .էս էլ ընտրություւներ չի ,ես Հայաստանի գոյության հարցնա,ու ժողովուրդը կկանգնի ու միահամուռ ՈՉ կասի ամեն էդ տեսակ ցնդաբանություններին...
Լավ էլ ԱՅՈ կասի: ;)
Հերիք է Ռուսաստանը խոսք տա թոշակները 20000-ից 40000 դրաձնի, Հայաստանի 90 տոկոսը կասի իր միահամուռ "ԱՅՈ"-ն: Դուք մեր ժողովրդին լավ չէ՞ք ճանաչում, ի՞նչ է:
Էնպես որ "Ակումբ"- ի իմ բարեկամներ՝ գլխներիտ ճարը տեսեք :nyam: Հեռու չէ այն օրը, որ .....

Հ.Գ. Հետո ճիշտն ասած էտ բաների մասին ժողովրդին ոչ ոք էլ չի պատրաստվում հարցնել :D:

Հ.Գ. Ես չեմ կարծում, որ ԱՄՆ-ը դա թույլ տա: ;)

Anchi
04.04.2008, 22:05
Հետաքրքիրա թե էդ «80 տոկոս» թիվը ինչ հաշվարկի արդյունք ա:think
Հարցս վերաբերվում է նաև Anchi-ին:

80-ը սիմվոլիկ թիվ էր, ուղղակի նշանակում էր մեծամսանություն: Ես նույնիսկ գրեթե համոզված եմ, որ ոչ մեկ էլ չի ուզենա իր անկախությունն ու ազատությունը կորցնել:
Համենայն դեպս, ես այդպիսի մարդկանց չեմ ճանաչում:

Աբելյան
04.04.2008, 22:59
Հայաստանի հերթական բաժանումը՝ էս անգամ արդեն Ռուսաստանի ու Ղարաբաղի միջև :(

Kuk
04.04.2008, 23:09
80-ը սիմվոլիկ թիվ էր, ուղղակի նշանակում էր մեծամսանություն: Ես նույնիսկ գրեթե համոզված եմ, որ ոչ մեկ էլ չի ուզենա իր անկախությունն ու ազատությունը կորցնել:
Համենայն դեպս, ես այդպիսի մարդկանց չեմ ճանաչում:

Սիմվոլիկ թվերի շարքին է պատկանում նաև 99-ը, որը ևս տոկոսային հարաբերությունների առումով մեծամասնություն է կազմում: Առաջարկում եմ օգտագործել նաև այդ թիվը:
Ես նույնպես կարծում եմ, որ մեծամասնությունը չի ցանկանում կորցնել անկախությունը, բայց դա դեռ խնդրի լուծում չէ, քանի որ մեծամասնություն էր նաև այն մարդկանց թիվը, ովքեր չէին ուզում, որ ՍՍ-ն ընտրվեր նախագահ, բայց… «ընտրվեց»:(

Norton
04.04.2008, 23:22
Լավ էլ ԱՅՈ կասի: ;)
Հերիք է Ռուսաստանը խոսք տա թոշակները 20000-ից 40000 դրաձնի, Հայաստանի 90 տոկոսը կասի իր միահամուռ "ԱՅՈ"-ն: Դուք մեր ժողովրդին լավ չէ՞ք ճանաչում, ի՞նչ է:
Էնպես որ "Ակումբ"- ի իմ բարեկամներ՝ գլխներիտ ճարը տեսեք :nyam: Հեռու չէ այն օրը, որ .....

Հ.Գ. Հետո ճիշտն ասած էտ բաների մասին ժողովրդին ոչ ոք էլ չի պատրաստվում հարցնել :D:

Հ.Գ. Ես չեմ կարծում, որ ԱՄՆ-ը դա թույլ տա: ;)

Այո թոշակով կարելիա գրավել մարդկանց ինչ-որ մի զանգված,ՍՍ էլ թոշակները բարձրացրեց 60 տոկոս,մի մասի վրա դա ազդեց և նա նրան ընտրեց,մի մասի վրա ոչ,նույնը էս դեպքում,ես հավտում եմ,որ Հայաստանի բնակչության մեծ մասը բավականաչափ գիտակիցա,որ հասկանա դա ինչ ա նշանակում,եթե այդպիսի լուրեր սկսեն պտտվեն,չնայած համարում եմ,որ այդպիսի բան չի լինի,այդպիսի սցենարի նույնիսկ ՍՍ-ն չի գնա,իսկ միանալը ըստ էությամշն մեծ բան չի էլ փոխի հիմա Հայաստանը Ռուսական մարզ է հիշեցնում,միանալու դեպքու մենակ անունը կփոխվի ՀՀ-ից "Առմյանսկայա օբլաստ"-ի…

Ավելացվել է 4 րոպե անց

Սիմվոլիկ թվերի շարքին է պատկանում նաև 99-ը, որը ևս տոկոսային հարաբերությունների առումով մեծամասնություն է կազմում: Առաջարկում եմ օգտագործել նաև այդ թիվը:
:(

Կուկ ես գրել եմ 80 ոչ թե 99,որովհետև տրամաբանական է,որ բնակչության մի ինչ-որ զանգված էդ տարբերակին կողմ կարտահայտվեր ու իմ ենթադրությամբ դա կարողա կազմի ՀՀ բնակչության մոտ 20 տոկոսը,կարողա մի փոքր ավել,իսկ եթե 99 տոկոս դեմ լինեին էս թեմայում էսքան լուրջ քննարկում չէր ծավալվի…

firewall
04.04.2008, 23:49
Իսկ ԱՄՆ-ն չի ուզում, որ մենք իրա նահանգը դառնանք՞ :D :D
...

Kuk
04.04.2008, 23:53
Կուկ ես գրել եմ 80 ոչ թե 99,որովհետև տրամաբանական է,որ բնակչության մի ինչ-որ զանգված էդ տարբերակին կողմ կարտահայտվեր ու իմ ենթադրությամբ դա կարողա կազմի ՀՀ բնակչության մոտ 20 տոկոսը,կարողա մի փոքր ավել,իսկ եթե 99 տոկոս դեմ լինեին էս թեմայում էսքան լուրջ քննարկում չէր ծավալվի…

Այսինքն դու կարծում ես, որ ժողովրդի 20 տոկոսը ցանկություն ունի ապրելու ոչ անկախ՝ գաղութային կարգավիճակում գտնվող երկրու՞մ:o
Իրոք զարմացրեց ինձ գրառումդ:8

Norton
04.04.2008, 23:58
Այսինքն դու կարծում ես, որ ժողովրդի 20 տոկոսը ցանկություն ունի ապրելու ոչ անկախ՝ գաղութային կարգավիճակում գտնվող երկրու՞մ:o
Իրոք զարմացրեց ինձ գրառումդ:8

Դե,ես ասի ենթադրում եմ,չեմ կասկացում,որ բնակչության մի ինչ-որ զանգված կգնա էդ մտքի հետևից,միգուցե բարելավելու համար իր կյանքը,կամ ավելի պաշտպանված երկրի հովանավորությունը թիկունքին զգալու համար,չեմ կարող ասել,որ ինչ-որ զանգված համաձայն կլինի դա հաստատ,չեմ կարա ասեմ կոնկրետ քանի տոկոս,իմ բոլոր գրած թվերը ենթադրություններ են…

Լ.յ.ո.վ.
05.04.2008, 00:16
Լավ էլի... Ինչ Ռուսաստանի մարզ :angry

Էս բաժինը լավ կլիներ, որ Զվարճալի բաժնում լիներ: Հասկացանք սերժիկը պրյամո ու կանկրետնի ռուսներիցա կախված, հասկացանք էս Հայաստանում լիքը ռուսախոսներ կան, հասկացանք, որ հլը էն սովետա-կոմունիստա-դեբիլական կուսակցությունը ողջա, հասկացանք էս երկրում լիքը "Դավիթ Հակոբյան"-ներ կան, բայց էդ հլը չի նշանակում, որ հազարավոր հերոսների արյունով ձեռք բերած անկախությունը պիտի փեշ-քեշ անենք, էն էլ ում - ռուսներին: Տո իրանք իրանց ճարը թո տենան, սենց որ գնա ԱՄՆ-ն աչքիս Ռուսաստանը կիսի մի քանի մասերի հետո էլ վրով անցնի:

Թարգեք էսի չի կարա լուրջ լինի... :D

Kuk
05.04.2008, 00:16
Դե,ես ասի ենթադրում եմ,չեմ կասկացում,որ բնակչության մի ինչ-որ զանգված կգնա էդ մտքի հետևից,միգուցե բարելավելու համար իր կյանքը,կամ ավելի պաշտպանված երկրի հովանավորությունը թիկունքին զգալու համար,չեմ կարող ասել,որ ինչ-որ զանգված համաձայն կլինի դա հաստատ,չեմ կարա ասեմ կոնկրետ քանի տոկոս,իմ բոլոր գրած թվերը ենթադրություններ են…

Հա բան չունեմ ասելու, էլի ենթադրաություն, ուղակի զարմացա:o 20 տոկոսը էդ…:think… թիվա:o
հիմա եթե օրնակի համար Ակումբում հարցում անցկացնենք, Հայաստանը Ռուսաստանի գաղութ դարձնել ցանկացողների թիվը պետքա որ ավելի քիչ լինի, քան էն լրատվամիջոցների հարցման ժամանակ հայլուրին հավատացողներինը:

Madlen
05.04.2008, 02:51
Չէ՛: Քաղաքական թեմաներում կատարածս գրառումներին եթե ուշադրություն դարձնես, կնկատես, որ ես էն մարդկանց թվին եմ պատկանում, ովքեր իրենց կարծիքն արտահայտելիս ասում են «Սերժը չի մնա նախագահ», այսինքն՝ «Հաղթելու ենք»;)

Սերժը չի մնա նախագահ, այո՝ Հաղթել ենք :)

Ալեքս
05.04.2008, 03:56
ՌԴ Պետդումայի փոխխոսնակը գտնում է, որ Ռուսաստանը պետք է Միութենական պետություն ստեղծի Հայաստանի հետ
[...]
/PanARMENIAN.Net/

Էս ի՞նչ էր :o

Ռուսաստանը Հայաստանին ինչի՞ համար պետք ունի: Եթե Հայերն ասեին, թե ուզում էին միանալ Ռուսաստանին, կհասկանայի... Բայց որ Ռուսերն ուզենան, չեմ հասկանում: :think

dvgray
05.04.2008, 04:53
Եթե Հայերն ասեին, թե ուզում էին միանալ Ռուսաստանին, կհասկանայի...
Կարա՞ս բացատրես ինչը կհասկանայիր, որ հետո ես էլ սկսեմ հասկանալ:
:)

Ալեքս
05.04.2008, 08:01
Կարա՞ս բացատրես ինչը կհասկանայիր, որ հետո ես էլ սկսեմ հասկանալ:
:)

Ա՜հ, dvgray, հարևանս: :) Ուզում եմ ասել, որ եթե հայերը ռուսերին ասեին, թե ուզում են միանալ տնտեսական կամ ռազմական կամ չգիտեմ ինչ ուրիշ նման հարցի համար, կհասկանայի: Ռուսաստանը ավելի հարուստ է քան Հայաստանը, նրա բանակը՝ ավելի ուժեղ, ևլն: Չեմ ասում որ հայերն իսկապես ուզում են միանալ. ես հուսով եմ թե ոչ: Բայց որ ռուսե՞րն ուզենան: Հայաստանից ի՞նչ պետք ունեն: Ձեզ համար պա՞րզ է: Նույնիսկ սահմանակից երկրներ չեն...

Tigran Adunts
05.04.2008, 12:05
Ժող ջան հայերին լրիվ ստրուկի տեղ եք դրել: Ռուսաստանի ուզելով լիներ, հիմա վաղուց միացել էինք իրանց: Ուղղակի կարող ա ավելի ամուր դաշինք ստեղծեն, բայց միանալուն հայաստանի 90%-ը դեմ կլինի :)

Philosopher
05.04.2008, 12:20
Re. Հայաստանի վերջնական Ռուսաստանացո՞ւմ…

Հա:)

keyboard
05.04.2008, 13:00
Սերժը չի մնա նախագահ, այո՝ Հաղթել ենք :)
Չեմ հասկանում մի բան ինքնախաբեթյումբ ե՞ք զբաղված: Դեռ ընտրություններից առաջ ոմանք ասում էին, չի ընտրվի ՍՍ-ն՝ ընտրվեց, ընտրություններից հետո ասում էին, եթե սենց շարունակվեց ՍՍ-ն հրաժարական կտա՝ չտվեց, անցել է վճռորոշ ժամանակ հիմա էլ ասում են չի մնա նախագահ՝ ապրլի 9-ից հետո կգրեմ՝ մնաց: 4 տարի հետո էլ կգրեմ պարտվեցինք:( Էնպես որ, վատ է ժողովուրդ ջան շատ վատ է::(
Հիմա անցնեմ թեմային, գիտեմ, որ ոմանք ու հատկապես ԼՏՊ-ի ջատագովներց մի քանիսը կկախվեն ունքերիցս, բայց պիտի ասեմ:
Մի մոռացեք, թե ով և ինչ է եղել ռուսաստանը, մի մոռացեք թե ինչ վատություններ է արել ռուսաստանը, մի մոռացեք թե ինչքանով ենք մենք պարտական ռուսաստանին և այսքանից ելնելով բերեք կշռենք.
1.Եթե ուղտը սատկում է՝ կաշին մի իշաբեռ է մնում, միևնույնն է:
2. Ռուսաստանի հետ միավորումը ամենևին չի նշանակում, որ մենք գաղութ ենք դառնում
3.Եթե կարող ենք 300.000 անոց շարժում անել, դրա դեմն էլ կարող ենք առնել:
4. Կարելի է պահանջել ընդհանուր հանրաքվե ինչպես ասենք սահմանադրության բարեփոխումները և տեսնել թե ժողովուրդը ուզում է թե ոչ:
Այո հասկանում եմ, որ հիմա կասեք ամեն ինչն էլ կկեղծեն, բայց մի բան պետք է լավ հասկանալ, որ պետք է ամեն տեղից մեր շահը փնտրել, ոչ թե միանշանակ նայել ամեն ինչին:
Եթե այսօր նույն Ձեր բոլորիդ գրածները Հայսատանի գլխին անում է Եվրախորհուրդ կոչված ՀՀ քանդող, պառակտող այդ անիրավ կառույցը բա ինչու չեք դրա մասին խոսում, դե իհարկե Եվրոպա գերտերություններ, նրանց հետ մի սեղանի ենք նստում պահ պահ պահ...
ԷԷԷԷ՜ մեկ է քանի դեռ մեր պետության մեջ իրենց շահերը առաջին տեղ դնողները ավելի շատ են քան ժողովրդինը մենք էսպես էլ ձեռքից թեռք ենք գնալու, ԱՄՆ-ՌՈՒՍԱՏԱՆ-Եվրոպա և այդպես փակ ցիկլ:
Ռուսատանին միանալու գաղափարը չեմ ողջունում, բայց ինչպես շատերն են սիրում ասել, դա գոնե չարիքի փոքրագույնն է:
Գրառումս չհասկացողներին խնդրում եմ չարձագանքել հիստերիայի ճիչերով:
Խորապես կարդացեք այն հետո նոր պատասխանեք խնդրում եմ:
Շնորհակալ եմ ուշադրության համար:

dvgray
05.04.2008, 15:31
Խորապես կարդացեք այն հետո նոր պատասխանեք խնդրում եմ:

Չգիտես ինչի, բայց միշտ քեղ թվում է, թե դու արտահայտում ես խորագույն մտքեր:
:D
Մի հատուկ կարգավիճակի անձնագիր եմ մտածել քո համար՝
--------------
Ոչինչ անձնական
---------------

Ավելացվել է 15 րոպե անց

Ա՜հ, dvgray, հարևանս: :) Ուզում եմ ասել, որ եթե հայերը ռուսերին ասեին, թե ուզում են միանալ տնտեսական կամ ռազմական կամ չգիտեմ ինչ ուրիշ նման հարցի համար, կհասկանայի:
Հա հարևան ջան: Հասկացա: :)
Բայց մի բան մնաց անհասկանալի:

Էտ դեպքում ես 20 տարվա զրկանքները ու կռիվ դավին ինչի՞ համար էին: Ռուսաստանի կազմում հենա 70 տարի ապրում էինք ............... / :[/
Մի կաթիլ մեղրի հերթական հայկական պատմություն՞՞՞ :

keyboard
05.04.2008, 15:58
Չգիտես ինչի, բայց միշտ քեղ թվում է, թե դու արտահայտում ես խորագույն մտքեր:
:D
Մի հատուկ կարգավիճակի անձնագիր եմ մտածել քո համար՝
--------------
Ոչինչ անձնական
---------------

Չգիտես ինչի միայն դու ես արձագանքում իմ գրառումներն, դե հասկանալի է մոտիվները;)
Դա ինձ չի թվում, այլ շատերին, և որ ավելի անընդունելի է, որ դու ինքդ դա շատ լավ գիտես
Բայց որ կարծիքդ թուրիմացական է , իբր թե ես այդպես եմ մտածում, հաստատ համոզված եմ դրանում, էնպես որ խնդրում եմ քեզ իմ գրառումներին ընդհանրապես չանդրադառնալ, համենայնդեպս քաղաքական բաժնում
Ոչինչ անձնական
;)

Վիշապ
05.04.2008, 18:23
Անկախություն… Հըմ:think
Անկախությունը ախր դա կարագ չի, որ քսես հացի վրա և ուտես։
Անկախությունը ախր դա մեղրաբլիթ չի որ դրանով երեխայի լացը կտրես։
Անկախությունը ախր միթե՞ կարելի է համեմատել մանանեխով ու քացախով պատրաստված հրաշալի խոզապուխտի հետ։
Ո՞վ, մենք հայե՞րս… ախր մենք մեզ հին ու իմաստուն ժողովուրդ համարող դատարկապորտներս ի՞նչ ենք ուզում այս կյանքից, եկեք դուրս գանք փողոց ու հարցնենք։ Երդվում եմ «ծիծակ» կոշիկներովս, որ ձեր ասած այդ մեծամասնությունը (չեմ հիշում 80% թե 99% բայց կարևոր չէ, եթե զուտ սիմվոլիկ իմաստով է:P) ամենից շատ ուզում է մի լավ քեֆ անել, զվարճանալ, շատ փող, լավ մեքենա՝ լոթի–փոթի բանՏաժներով, եռահարկ տուն սեփական գազանանոցով ու որ անպայման լինի շատրվան, ու նման այլ հրաշալի արժեքներ ու պատրաստ եմ ուտել կոշիկիս ներբանները եթե որևէ մեկը խոսք ասի անկախության մասին։
Իսկ հիմա լուրջ:P Հայաստանը տնտեսապես փաստացի Ռուսաստանինն է։ Դրանից ավել Ռուսաստանին կարծում եմ մեղրից քաղցր կթվա ու պետք էլ չի։ Ինչ վերաբերում է այս ամենին ֆորմալ տեսք տալ ու հանրաքվե անել՝ միավորվում ենք թե ո՞չ, ապա սա արդեն чересчур է господа, ի վերջո մենք ունենք վեհ նպատակներ, պայծառ գաղափարներ՝ պահպանել մեր ազայինը, մեր լեզուն, մեր սովորույթները, մեր մշակույթը, как вам не стыдно!
Իսկ պահպանում ենք, թե ոչ արդեն մեր խնդրիրն է, չէ՞ որ մենք ունենք այդ քաղցր, միևնույն ժամանակ անհասկանալի այդ անկախությունը:fool դեռևս…:P

dvgray
05.04.2008, 19:10
Չգիտես ինչի միայն դու ես արձագանքում իմ գրառումներն, դե հասկանալի է մոտիվները;)
Դա ինձ չի թվում, այլ շատերին, և որ ավելի անընդունելի է, որ դու ինքդ դա շատ լավ գիտես
Բայց որ կարծիքդ թուրիմացական է , իբր թե ես այդպես եմ մտածում, հաստատ համոզված եմ դրանում, էնպես որ խնդրում եմ քեզ իմ գրառումներին ընդհանրապես չանդրադառնալ, համենայնդեպս քաղաքական բաժնում
Ոչինչ անձնական
;)
Իմ մոտիվնե՞՞՞րը :D Արդեն գիտե՞՞՞ս:
Գիտե՞ս, որ ... Իմ մոտիվները շատ նյութական են: Լևոնը ինձ փող է տալիս, որ քո գրառումներին աևձագանքեմ:
:D :D

Խնդրում եմ ինձ ընդհանրապես չխնդրես... համենայնդեպս քաղաքականության բածնում:
Ոչինչ անձնական
;) :D

firewall
05.04.2008, 19:11
Անկախություն… Հըմ:think
Անկախությունը ախր դա կարագ չի, որ քսես հացի վրա և ուտես։
Անկախությունը ախր դա մեղրաբլիթ չի որ դրանով երեխայի լացը կտրես։
Անկախությունը ախր միթե՞ կարելի է համեմատել մանանեխով ու քացախով պատրաստված հրաշալի խոզապուխտի հետ։
Ո՞վ, մենք հայե՞րս… ախր մենք մեզ հին ու իմաստուն ժողովուրդ համարող դատարկապորտներս ի՞նչ ենք ուզում այս կյանքից, եկեք դուրս գանք փողոց ու հարցնենք։ Երդվում եմ «ծիծակ» կոշիկներովս, որ ձեր ասած այդ մեծամասնությունը (չեմ հիշում 80% թե 99% բայց կարևոր չէ, եթե զուտ սիմվոլիկ իմաստով է:P) ամենից շատ ուզում է մի լավ քեֆ անել, զվարճանալ, շատ փող, լավ մեքենա՝ լոթի–փոթի բանՏաժներով, եռահարկ տուն սեփական գազանանոցով ու որ անպայման լինի շատրվան, ու նման այլ հրաշալի արժեքներ ու պատրաստ եմ ուտել կոշիկիս ներբանները եթե որևէ մեկը խոսք ասի անկախության մասին։
Իսկ հիմա լուրջ:P Հայաստանը տնտեսապես փաստացի Ռուսաստանինն է։ Դրանից ավել Ռուսաստանին կարծում եմ մեղրից քաղցր կթվա ու պետք էլ չի։ Ինչ վերաբերում է այս ամենին ֆորմալ տեսք տալ ու հանրաքվե անել՝ միավորվում ենք թե ո՞չ, ապա սա արդեն чересчур է господа, ի վերջո մենք ունենք վեհ նպատակներ, պայծառ գաղափարներ՝ պահպանել մեր ազայինը, մեր լեզուն, մեր սովորույթները, մեր մշակույթը, как вам не стыдно!
Իսկ պահպանում ենք, թե ոչ արդեն մեր խնդրիրն է, չէ՞ որ մենք ունենք այդ քաղցր, միևնույն ժամանակ անհասկանալի այդ անկախությունը:fool դեռևս…:P

Հաղթելու ենք՛ :crazy

keyboard
05.04.2008, 19:11
Դե ասում եմ չէ՞ պիտի հասկացող լինի:D մաիանլը չի նշանակում Հայաստանը ռուսաստանին ծախել, յալ նշանակում է դաշինք ուղղակի դաշինք ԴԱ -ՇԻՆՔ և վերջ, միանալուն ոչ մեկն էլ կողմ չի լինի լօլ

Norton
05.04.2008, 19:16
Դե ասում եմ չէ՞ պիտի հասկացող լինի:D մաիանլը չի նշանակում Հայաստանը ռուսաստանին ծախել, յալ նշանակում է դաշինք ուղղակի դաշինք ԴԱ -ՇԻՆՔ և վերջ, միանալուն ոչ մեկն էլ կողմ չի լինի լօլ

Հայաստանը Ռուսաստանի հետ հիամ էլ է դաշնակից պետություն…

Fedayi
05.04.2008, 19:40
Հայաստանի ռազմավարական նշանակության գրեթե բոլոր ենթակառուցվածքներն արդեն ՌԴ-ի տիրապետման կամ տնօրինության տակ են, օտարերկրյա կապիտալի "առյուծի բաժինը" ռուսական է::angry
Ռուսաստանի համար արդեն ոչինչ չարժի քաշել ռիչագը և ՀՀ-ի "օդերը փակել": Ուղղակի ՌԴ-ի համար ՀՀ-ը միակ հենակետն է աշխարհաքաղաքական տեսանկյունից չափազանց կարևոր այս տարածաշրջանում ու, քանի դեռ ամեն կերպ "վաճառվում" ենք, ՌԴ-ը երբեք չի թողնի ՀՀ-ին "երես թեքել" իրենից, մանավանդ որ դրա համար ունի բոլոր "խաղաքարտերը": Իսկ այսպիսի դեպքերում ՌԴ-ի համարձակության և վճռականությանը չի կարելի կասկածել: Անցած տարում Ուկրաինայի, հետևաբար` Եվրոպայի գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու օրինակն էլ նախադեպ:

Artgeo
08.04.2008, 00:49
Ուզում էի պատասխանել, բայց կարդացի էս հատվածը

4. Կարելի է պահանջել ընդհանուր հանրաքվե ինչպես ասենք սահմանադրության բարեփոխումները և տեսնել թե ժողովուրդը ուզում է թե ոչ:
ու հասկացա, որ անիմաստ է որևէ բան ապացուցել մի մարդու, ով գտնում է, որ սահմանադրության «բարեփոխումները» ժողովուրդն է ընտրել։

Ֆրեյա
08.04.2008, 09:36
Եթե գոնե հայերը կախման մեջ լինեին Ռուսաստան պետությունից, դա կլինես կես դժբախտություն:
Բայց ցավն այն է, որ հայկական մաֆիան կախվածության մեջ է ընկել ռուսական մաֆիայից: :think
Իսկ ռուսական պետությունը արդեն մոտ 10 տարի է վարում է անհասկանալի արտաքին քաղաքականություն, փորձելով երկրներին պահել իր ազդեցության տակ ուժի զոռով և փոխարենը չառաջարկելով համագործակցությունից բխող ոչ մի առավելություն, օրինակ, Վրաստանի նման:
Ինչներիս է պետք Ռուսաստանի պես անօրեն և ամենաթող պետության հետ մոտիկության ձգտել՞՞՞ Որտեղ հայերին սպանում են ուղղակի ռուս չլինելու համար, և ամեն կերպ ստորացնում են հայտնի ածականներով::angry

Ավելացվել է 6 րոպե անց

Ռուսաստանը Հայաստանին ինչի՞ համար պետք ունի: Եթե Հայերն ասեին, թե ուզում էին միանալ Ռուսաստանին, կհասկանայի... Բայց որ Ռուսերն ուզենան, չեմ հասկանում: :think

Իսկ հայերի ինչին է պետք Ռուսաստանը…
Մի հատ լավ նայեք, այնտեղ վիճակը շատ ավելի տխուր է, քան , նույնիսկ, Հայաստանում:
Նույն ձևի խայտառակ ընտրություններ, օլիգարխիա, միապետություն, Первый ––» Հ1,բանդիտիզմ, մեծ մասշտաբի ավազակություններ, սպանություններ ռասայական պատկանելության հողի վրա, թալան, ամենաթողություն, հետամնացություն, թմրամոլություն, ալկոհոլիզմ և տարբ՜եր հիվանդություններ:
Դա եք ուզում՞
ՀԳ Ուղղակի Պուտինի բախտը բերեց, որ նավթի գինը թանկանում է, և այդ փողերի հաշվին բարձրացնում է թոշակները, իսկ այսքան տարի ոչինչ չի արել, որ իրենց տնտեսությունը զարգանա:

keyboard
08.04.2008, 14:52
Ուզում էի պատասխանել, բայց կարդացի էս հատվածը

ու հասկացա, որ անիմաստ է որևէ բան ապացուցել մի մարդու, ով գտնում է, որ սահմանադրության «բարեփոխումները» ժողովուրդն է ընտրել։

Այ որ սա էլ կարդաիր Արթուր,
Այո հասկանում եմ, որ հիմա կասեք ամեն ինչն էլ կկեղծեն, բայց մի բան պետք է լավ հասկանալ, որ պետք է ամեն տեղից մեր շահը փնտրել, ոչ թե միանշանակ նայել ամեն ինչին:
կտեսնեիր, որ ես չեմ հավատում, որ բարեփոխումները ժողովուրդն է ընտրել, դրա համար էլ ասում եմ, որ պետք է նախ մեր մոտ օրեքնի ուժը գործի եվ հետո նոր մնացածը:

Ավելացվել է 1 րոպե անց

Իմ մոտիվնե՞՞՞րը :D Արդեն գիտե՞՞՞ս:
Գիտե՞ս, որ ... Իմ մոտիվները շատ նյութական են: Լևոնը ինձ փող է տալիս, որ քո գրառումներին աևձագանքեմ:
:D :D

Խնդրում եմ ինձ ընդհանրապես չխնդրես... համենայնդեպս քաղաքականության բածնում:
Ոչինչ անձնական
;) :D
Մարդս մարդ լինի ախպեր ջան;)
Ոչինչ անձնական