PDA

Դիտել ողջ տարբերակը : Ստանդարտացում

PoeT
12.10.2006, 18:31
Եթե մարդկանց չէս տարբերում,
Եթե բոլորը կարծես նույնն են,
կամ գոնե նման են,

ուրեմն դու գտնվում ես Հայաստանում, կամ Չինաստանում։

Եվս մի ծանր ու դաժան երևույթ, որը նկատվում է ժամանակակից ՀԱՅ երիտասարդության մոտ։ Բոլորը կարծես նույն մարդն են դարձել։ Սանրվածքը, հագուստը, կոշիկները, խոսելու առոգանությունն ու թեմաները, ապրելակերպը, նախնտրած մեքենաներն ու երաժշտությունը, աշխարահայացքը, կարծես բոլորի մոտ նույնն են։ Իրոք, որ ստանդարտանում ենք։

Երկար չեմ ուզում խոսել, ուղղակի ուզում եմ ձեր կարծիքը իմանալ։ Ինչ եք կարծում, այսպես մինչև ու՞ր։ Արդյո՞ք չի գա մի ժամանակ, երբ հայերը կմտածեն, կհագնվեն, ու աշխարհին կնայեն սեփական հայացքով։

Մելիք
13.10.2006, 13:00

։
Եթե բոլոր մարդիկ ձգտում են տարբերվել, այլ ոչ լինել ինքնուրույն, և այդ ձգտման ու տարբերվելու տարբերակների մեջ այնքան են իրար նման, որքան նման չեին, կոմունիստական շրջանի միևնույն համազգեստով ու միևնույն սանրվածքով դպրոցականները,

ուրեմն դու էլի գտնվում ես Հայաստանում, ու էս անգամ Չինաստանն էլ չի կարող համեմատվել…:think

Guest
13.10.2006, 18:02
Եթե մարդկանց չէս տարբերում,
Եթե բոլորը կարծես նույնն են,
կամ գոնե նման են…

Լրիվ համակարծիք եմ քո հետ, տխուր վիճակ է, բայց ինչ արած, ես բան չեմ կարող առաջարկել…

Գուցե հարցնեմ մնացած ակումբի անդամներից, ի՞նչ անենք, որ փրկվենք այս համաճարակից, թե չե շուտով սկի հարևաններին իրարից չենք տարբերելու:

Riddle
13.10.2006, 18:12
Լրիվ համակարծիք եմ քո հետ, տխուր վիճակ է, բայց ինչ արած, ես բան չեմ կարող առաջարկել…
Գուցե հարցնեմ մնացած ակումբի անդամներից, ի՞նչ անենք, որ փրկվենք այս համաճարակից, թե չե շուտով սկի հարևաններին իրարից չենք տարբերելու:
Իրականում մարդիկ այդքան նման չեն իրար, այլ մենք ենք հաճախ նրանց նույնացնում, հաճախ նույնիսկ գիտակցաբար, որովհետև այդպես ավելի հեշտ է, քան փորձել ամեն մեկի մեջ տեսնել անհատականություն: Այո, արտաքին կաղապարը հաճախ շատ նման է՝ հագուստ, որոշ կոնկրետ հարցերի դեպքում նման մտածելակերպ, բայց իրականում բոլորի ներսում գտնվում է մի «ես», որը նման չէ ոչ ոքի «ես»-ին… Եթե մենք հաճախ չենք գտնում այդ «ես»-ը դիմացինի մեջ, չի նշանակում, որ այն չկար, այլ պարզապես նշանակում է, որ այն մեզ պետք չէր, կամ չէր հետաքրքրում, թե չէ հաստատ կգտնեինք::)

PoeT
13.10.2006, 19:07
Բանը նրանում է, որ մարդիկ թաքցնում են իրենց «ես»–ը։

Իրանք ուղղակի վախենում են դեմ դուրս գան, որոշ կարծիքների ու հասկացույթունների, հետևաբար ցույց են տալիս, թե ընդունում են այն ամենը, ինչ կատարվում է շրջապատում։

Է ինձ պետքա, տենց մարդկանց հետ շփվել, մի հատ էլ խորանալ, որ «ես» գտնեմ։

kiki
13.10.2006, 19:16
իրականում ամեն ինչ այնքան դրամատիկ չի , որքան դուք եք ներկայացնում ... ամեն տեղ էլ կան ընդհանուր "ստանդարտ տիպի" մարդիկ, պարզապես Հայաստանի փոքրության պատճառով է այստեղ այդ ամենը այսքան արտահայտիչ երևում ...
կան մարդիկ որոնք տարբեր են ամեն ինչով , ու դրանց թիվը քիչ չէ ...

Ուլուանա
13.10.2006, 19:16
Իրականում մարդիկ այդքան նման չեն իրար, այլ մենք ենք հաճախ նրանց նույնացնում, հաճախ նույնիսկ գիտակցաբար, որովհետև այդպես ավելի հեշտ է, քան փորձել ամեն մեկի մեջ տեսնել անհատականություն: Այո, արտաքին կաղապարը հաճախ շատ նման է՝ հագուստ, որոշ կոնկրետ հարցերի դեպքում նման մտածելակերպ, բայց իրականում բոլորի ներսում գտնվում է մի «ես», որը նման չէ ոչ ոքի «ես»-ին… Եթե մենք հաճախ չենք գտնում այդ «ես»-ը դիմացինի մեջ, չի նշանակում, որ այն չկար, այլ պարզապես նշանակում է, որ այն մեզ պետք չէր, կամ չէր հետաքրքրում, թե չէ հաստատ կգտնեինք::)
Համաձայն եմ։ Հնարավոր չէ գտնել նույնիսկ երկու մարդ, որոնք էությամբ լրիվ նույնը լինեն։ Բայց այսօրվա մեր իրականությունն այն է, որ արտաքուստ իրոք որոշակի ստանդարտացում է նկատվում։ Դիմակներ, համազգեստներ և այլն... Կարծում եմ, որ դրա պատճառը շատ խորն է թաքնված։ Մարդկանց՝ միմյանց կողմից չհասկացված լինելու կարելի է ասել հիմնավորված վախը, թերարժեքության բարդույթը, որը հաճախ հմտորեն քողարկվում է հենց ուրիշներին նմանվելով... :think

PoeT
13.10.2006, 20:11
Լավ՝ երևի ինձ լավ չհասկացաք։ Բնականաբար, էությամբ երկու միանման մարդ չկա, խոսքը դրա մասին չէ։ Խոսքը նրա մասին է, որ մարդիկ չէն ուզում տարբերվել, դեռ ավելին փորձում են համապատասխանել ԻՆՉ, ԻՆՉ ստանդարտներին

Ուլուանա
13.10.2006, 21:38
Լավ՝ երևի ինձ լավ չհասկացաք։ Բնականաբար, էությամբ երկու միանման մարդ չկա, խոսքը դրա մասին չէ։ Խոսքը նրա մասին է, որ մարդիկ չէն ուզում տարբերվել, դեռ ավելին փորձում են համապատասխանել ԻՆՉ, ԻՆՉ ստանդարտներին
Երևի խոսքն ինձ էլ էր վերաբերում, բայց ասեմ, որ ես հասկացել էի, թե դու ինչ նկատի ունես, ուղղակի երևի դու դա ինչ-որ այլ կերպ ես բացատրում, այսինքն՝ դրա պատճառներն ուրիշ բաների մեջ ես տեսնում երևի, չգիտեմ։ Հենց այդ ստանդարտներին, իմ կարծիքով, մարդը թեկուզ ենթագիտակցաբար ձգտում է հենց ինքնահաստատվելու համար։ Սա իմ կարծիքն է։ Վահե, դու կարծես թե դեռ չես բերել մարդկանց այդպիսի պահվածքի՝ քո կարծիքով հնարավոր պատճառները։ Հետաքրքիր կլիներ դրանք կարդալը։ ;)

Koms
14.10.2006, 20:23
գուցե դա ավելի շատ գլոբալացման հետևանքն է՞,
բայց օրինակ ես չեմ կարծում, որ այսօրվա Երևանում բոլորը պետք ա քայլեին փողոցներով, ասենք, սասունցիների տարազներով,
չէ, ես հասկանում եմ, իհարկե այստեղ ավելի շատ հոգեբանական պահի մասին է խոսքը, բայց մեր փոքրիկ ու սակավամարդ երկրում եկեք երևի չսպասենք հանդիպել շա-ա-ատ տարբերվող բնավորությունների տեր մարդկանց,

sort666
18.10.2006, 22:56
Եթե մարդկանց չէս տարբերում,
Եթե բոլորը կարծես նույնն են,
կամ գոնե նման են,

ուրեմն դու գտնվում ես Հայաստանում, կամ Չինաստանում։

Եվս մի ծանր ու դաժան երևույթ, որը նկատվում է ժամանակակից ՀԱՅ երիտասարդության մոտ։ Բոլորը կարծես նույն մարդն են դարձել։ Սանրվածքը, հագուստը, կոշիկները, խոսելու առոգանությունն ու թեմաները, ապրելակերպը, նախնտրած մեքենաներն ու երաժշտությունը, աշխարահայացքը, կարծես բոլորի մոտ նույնն են։ Իրոք, որ ստանդարտանում ենք։

Երկար չեմ ուզում խոսել, ուղղակի ուզում եմ ձեր կարծիքը իմանալ։ Ինչ եք կարծում, այսպես մինչև ու՞ր։ Արդյո՞ք չի գա մի ժամանակ, երբ հայերը կմտածեն, կհագնվեն, ու աշխարհին կնայեն սեփական հայացքով։
Ասեմ, որ դա այնքանել վատ չէ, քանի որ յուրաքանչյուր հասարակություն ունի իր նորմերը, որոնք և նրան դարձնում են մեկ ամբողջություն:

PoeT
19.10.2006, 22:26
Sort666 ջան, չեմ կարծում, որ մարդու ապրելակերպը պիտի կախված լինի հասարակության նորմերից։ Օրինակ ես, ճիշտ չեմ համարում, ամառվա շոգին սև շալվար. ու տաք կոշիկներ հագնելը։ Ես նախնտրում եմ շորտեր և բասանոշշշշշկաներ

PoeT
06.01.2007, 00:33
Եկեք մի քիչ էլ խորանանք։ Ֆորումում նոր անդամներ կան, ու ես նրանց կարծիքն էլ եմ ուզում լսել։

CactuSoul
15.01.2007, 15:11
Վահե ջան, չես նկատե՞լ, որ բոլոր մարդիկ էլ ամեն ինչում ձգտում են հեշտության: Կարծում եմ՝ հենց դրա համար էլ հետևում են ստանդարտներին, և ոչ թե իրենց իրական էությանը: Երբ դու էնպիսին ես, ինչպիսին ներսում կաս, ապա, ամենայն հավանականությամբ, տարբերվելու ես ուրիշներից, քանի որ իրականում յուրաքանչյուր մարդ իր տեսակում միակն ա ու անկրկնելի: Իսկ էդ դեպքում անպայման կառաջանան հակասություններ ու հակադրություններ մի շարք մարդկանց հետ, որոնց հետ առիթ կունենաս շփվել: Շատերը դրանցից ուղղակի սարսափում են: Դրա համար էլ ստեղծվում են ստանդարտներ (ու ընդհանրապես. ըստ իս, ամեն տեսակի ստանդարտները ստեղծված են տվյալ ոլորտում տեսակների հակադրություններից խուսափելու համար): Մարդիկ իրենց մեջ թաղում են իրենց «Ես»-ը (գիտակցաբար կամ ոչ, շատ խորը կամ էլ քիչ՝ հուսալով, որ կգա օրը, երբ էդ «Ես»-ը կհանեն էնտեղից ու կսկսեն դրանով ապրել, բայց… լավ, տխուր բաներից չխոսանք), շարժվում են էդ ստանդարտներով ու հեշտացնում իրենց կյանքը… առանց հասկանալու, որ դրանով նսեմացնում են կյանքի իմաստը:
*
Ավելի լավ է դժվար, բայց հատաքրքիր: Եթե կյանքը հետաքրքիր չի, էլ ինչո՞ւ ենք ապրում, ո՞րն ա դրա իմաստը::think
:)