PDA

Դիտել ողջ տարբերակը : Ա1+ 6 տարի առանց անկախ հեռուստատեսության…



Artgeo
02.04.2008, 17:16
6 ՏԱՐԻ ԱՆՑ. ՚Ա1+ՙ-Ը ԴԵՌ ԵԹԵՐՈՒՄ ՉԷ / VIDEO /

[12:38] 02 Ապրիլի, 2008
http://a1plus.am/file/img/b/6840.jpg

՚Ա1+ՙ-ը դեռ եթերում է... Բայց ուղիղ կեսգիշերին սիրտը դադարեց բաբախել ու տեղը լցվեց սեւ խշշոցով: Ուղիղ 6 տարի առաջ, 2002թ ապրիլի 2-ին ՚Ա1+ՙ անկախ հեռուստաընկերությունը զրկվեց եթերից: Նրա փոխարեն եթերում լցված խշշոշը այս 6 տարիների ընթացքում չդարձավ ՚Ա1+ՙ-ի ձայն: 2002թ ապրիլի 2-ին Հեռուստատեսային եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների ձեռամբ հարված հասցվեց Հայաստանում խոսքի ազատությանը: Վերջին 6 տարիների ընթացքում Հայաստանն այդպես էլ չհայտնվեց այն երկրների շարքում,որտեղ խոսքի ազատության մակարդակը որակվում է ազատ: Այս տարիների ընթացքում ՚Ա1+ՙ-ը մասնակցել է հեռուստառադիոկապուղիների 12 մրցույթների , բայց այդպես էլ ՀՌԱՀ-ը/ բնականաբար ոչ միայն իր որոշմամբ/ նրան հնարավորություն չտվեց եթերում հայտնվելու:

՚Ա1+ՙ-ի եթերազրկվեց 2003թ նախագահի ընտրություններից մեկ տարի առաջ: Այս փաստը շատերի համար սպասելի էր, շատերի համար` ոչ: Եթերեզրկմանը նախորդող օրը ՚Ա1+ՙ-ը ուղիղ եթերում վերջին հնարավորությունն էր տվել տարբեր քաղաքական հայացքների ու տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին արտահայտելու իրենց տեսակետը: Նրանք, ովքեր հյուրընկալվել էին ՚Ա1+ՙ-ի տաղավարներում, անկախ իրենց կուսակցական պատկանելիությունից` հայտարարում էին, որ ՚Ա1+ՙ-ը չպետք է եթերազրկվի: Բայց հակառակ սրան ու եթերազրկմանը հաջորդած`ՀՀ քաղաքացիների բողոքի ինքնաբուխ ակցիաներին ՚Ա1+ՙ-ը եթերազրկվեց:

Եթերազրկվեց, բայց չփակվեց: 6 տարի անց ՚Ա1+ՙ-ը շարունակում է հավատարիմ մնալ իր սկզբունքներին ու իր հեռուստադիտողին, այսօր` նաեւ ընթերցողին:

՚Դիտեք մեզ, ճանաչեք Ձեզՙ...

՚Կարդացեք մեզ, Ճանաչեք Ձեզՙ...

Ու բոլոր նրանց համար, ովքեր սիրում էին ու սիրում են մեզ, ՚Ա1+ՙ դեռ եթերում է: Դեռ եթերում է, թեեւ մարդկային միջամտությամբ, ոչ թե բնական ճանապարհով 6 տարի առաջ դադարեց բաբախել հեռուստաընկերության սիրտը` բազմակողմանի, անաչառ, հրատապ տեղեկատվության փոխարեն հեռուստադիտողին հարկադրելով լսել սեւ խշշոց:

http://a1plus.am/file/vid/6843.wmv

Kuk
02.04.2008, 20:34
Բայց ուղիղ կեսգիշերին սիրտը դադարեց բաբախել ու տեղը լցվեց սեւ խշշոցով:

Հիշում եմ էդ օրը:(
Սրտիս դարդ էր եղել:( նախ, որ թերթերում Ա1+-ի հեռուստաեթերի ծրագրում վերջինը գրած էր «խշշ…», մեկ էլ վերջին րոպեներին, որ սրտի աշխատանքն էր, որը ցավոք դադարեց:(

VisTolog
02.04.2008, 22:29
Արթ դու Ա1+-ի քիպն ես, չի խոսվու՞մ նորից ալիքը բացելու մասին:

Artgeo
03.04.2008, 10:34
Արթ դու Ա1+-ի քիպն ես, չի խոսվու՞մ նորից ալիքը բացելու մասին:

Ա1+ ի՞նչն եմ :o Քիպ չգիտեմ ինչ է նշանակում, բայց Ա1+-ում ծանոթ չունեմ։
Իսկ բացելու կարիք կարծում եմ չկա, Ա1+ չի փակվել։ Այն պարզապես եթերազրկվել է։ Հոդվածում գրված է, որ վերջին 6 տարվա ընթացքում Ա1+-ը մասնակցել է 12 «մրցույթի», սակայն հաճախականություն չի ստացել։ Այդպիսի «մրցույթներ» լինելու են նաև աշնանը։ Բայց դե, բոլոր հույսերը, որ Սերժիկի օրորք ՀՀ-ում անկախ լրատվամիջոց կլինի կարծում եմ անհիմն են։

Ֆրեյա
03.04.2008, 13:14
Էհ, լավ, արդեն հոգնել ենք;

Է ասենք լինի ալիքը առավոտից իրիկուն քննադատեն, հետո՞
Ասում են А Васька слушает, да ест. Կամ էլ , ասողին լսող ա պետք, կամ էլ յա իրանց ասա, յա պատին

և այլն

Իրանք առանձին են ապրում, երկիրը առանձին, ու հեչ էլ չեն վատ զգում իրանց մասին ասածներից;

dvgray
03.04.2008, 16:05
Բայց դե, բոլոր հույսերը, որ Սերժիկի օրորք ՀՀ-ում անկախ լրատվամիջոց կլինի կարծում եմ անհիմն են։
Եթե Սերժիկին մնա, ապա իրականում անհիմն են:
Ու ոչ միայն անկախ ալիք չի լինի, այլ ընդհանրապես կլինի 1 ալիք, մեկ ռադիո, մեկ շալվար, մեկ "սառոչկա", մեկ բաժակ, մեկ տելեգրեյկա ... և այսպես շարունակ :D

Artgeo
03.04.2008, 16:27
Եթե Սերժիկին մնա, ապա իրականում անհիմն են:
Ու ոչ միայն անկախ ալիք չի լինի, այլ ընդհանրապես կլինի 1 ալիք, մեկ ռադիո, մեկ շալվար, մեկ "սառոչկա", մեկ բաժակ, մեկ տելեգրեյկա ... և այսպես շարունակ :D

Փաստորեն հայերը կլինե՞ն միասնական :o

dvgray
03.04.2008, 16:51
Փաստորեն հայերը կլինե՞ն միասնական :o

Այո:
Միասնական ու կայուն:
:B :D

Racer
03.04.2008, 17:31
իսկ անկախ հեռուստատեսությունն ի՞նչ կրիտերիաներով պետք ա գնահատվի

VisTolog
03.04.2008, 17:43
Ա1+ ի՞նչն եմ :o Քիպ չգիտեմ ինչ է նշանակում, բայց Ա1+-ում ծանոթ չունեմ։
Իսկ բացելու կարիք կարծում եմ չկա, Ա1+ չի փակվել։ Այն պարզապես եթերազրկվել է։ Հոդվածում գրված է, որ վերջին 6 տարվա ընթացքում Ա1+-ը մասնակցել է 12 «մրցույթի», սակայն հաճախականություն չի ստացել։ Այդպիսի «մրցույթներ» լինելու են նաև աշնանը։ Բայց դե, բոլոր հույսերը, որ Սերժիկի օրորք ՀՀ-ում անկախ լրատվամիջոց կլինի կարծում եմ անհիմն են։
Արթ քիպ ասելով նկատի ունեյի, որ Ա1+-ից ես ավելի շատ օգտվում, գիտես իրանց գրծերի մասին, մի խոսքով հետևում ես իրա կյանքին:
Սերժի օրոք, որ հաստատ չի բացվի էտ ալիքը: Դուրները չէր գալիս, որ ճիշտ բաներ էին ասում::angry

Artgeo
03.04.2008, 17:43
Այո:
Միասնական ու կայուն:
:B :D
Մոռացար մաև պատասխանատու (c) :(

dvgray
03.04.2008, 20:42
Մոռացար մաև պատասխանատու (c) :(
Ավելացնեմ նաև թռիչքաձև:
Խմբագրված տարբերակն է՝
Թռիչքաձև պատասխանատու, կայունորեն միասնական:
:)