Artgeo
02.04.2008, 17:16
6 ՏԱՐԻ ԱՆՑ. ՚Ա1+ՙ-Ը ԴԵՌ ԵԹԵՐՈՒՄ ՉԷ / VIDEO /
[12:38] 02 Ապրիլի, 2008
http://a1plus.am/file/img/b/6840.jpg
՚Ա1+ՙ-ը դեռ եթերում է... Բայց ուղիղ կեսգիշերին սիրտը դադարեց բաբախել ու տեղը լցվեց սեւ խշշոցով: Ուղիղ 6 տարի առաջ, 2002թ ապրիլի 2-ին ՚Ա1+ՙ անկախ հեռուստաընկերությունը զրկվեց եթերից: Նրա փոխարեն եթերում լցված խշշոշը այս 6 տարիների ընթացքում չդարձավ ՚Ա1+ՙ-ի ձայն: 2002թ ապրիլի 2-ին Հեռուստատեսային եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների ձեռամբ հարված հասցվեց Հայաստանում խոսքի ազատությանը: Վերջին 6 տարիների ընթացքում Հայաստանն այդպես էլ չհայտնվեց այն երկրների շարքում,որտեղ խոսքի ազատության մակարդակը որակվում է ազատ: Այս տարիների ընթացքում ՚Ա1+ՙ-ը մասնակցել է հեռուստառադիոկապուղիների 12 մրցույթների , բայց այդպես էլ ՀՌԱՀ-ը/ բնականաբար ոչ միայն իր որոշմամբ/ նրան հնարավորություն չտվեց եթերում հայտնվելու:
՚Ա1+ՙ-ի եթերազրկվեց 2003թ նախագահի ընտրություններից մեկ տարի առաջ: Այս փաստը շատերի համար սպասելի էր, շատերի համար` ոչ: Եթերեզրկմանը նախորդող օրը ՚Ա1+ՙ-ը ուղիղ եթերում վերջին հնարավորությունն էր տվել տարբեր քաղաքական հայացքների ու տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին արտահայտելու իրենց տեսակետը: Նրանք, ովքեր հյուրընկալվել էին ՚Ա1+ՙ-ի տաղավարներում, անկախ իրենց կուսակցական պատկանելիությունից` հայտարարում էին, որ ՚Ա1+ՙ-ը չպետք է եթերազրկվի: Բայց հակառակ սրան ու եթերազրկմանը հաջորդած`ՀՀ քաղաքացիների բողոքի ինքնաբուխ ակցիաներին ՚Ա1+ՙ-ը եթերազրկվեց:
Եթերազրկվեց, բայց չփակվեց: 6 տարի անց ՚Ա1+ՙ-ը շարունակում է հավատարիմ մնալ իր սկզբունքներին ու իր հեռուստադիտողին, այսօր` նաեւ ընթերցողին:
՚Դիտեք մեզ, ճանաչեք Ձեզՙ...
՚Կարդացեք մեզ, Ճանաչեք Ձեզՙ...
Ու բոլոր նրանց համար, ովքեր սիրում էին ու սիրում են մեզ, ՚Ա1+ՙ դեռ եթերում է: Դեռ եթերում է, թեեւ մարդկային միջամտությամբ, ոչ թե բնական ճանապարհով 6 տարի առաջ դադարեց բաբախել հեռուստաընկերության սիրտը` բազմակողմանի, անաչառ, հրատապ տեղեկատվության փոխարեն հեռուստադիտողին հարկադրելով լսել սեւ խշշոց:
http://a1plus.am/file/vid/6843.wmv