PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինտերնետային լրատվություն

Artgeo
12.10.2006, 17:18
Ո՞ր կայքերից եք տեղեկանում Հայաստանի նորություններին: Ո՞ր թերթերի վեբ կայքերն եք կարդում: Ո՞ր լրատվական գործակալությունների վեբ կայքերին զետեղված ինֆորմացիային եք վստահում:

Intel
12.10.2006, 18:32
panarmenian.net տենց չեր՞

kiki
12.10.2006, 20:22
:))) անկե՞ղծ ... պանարմենիան մեկ մեկ դեղին մամուլ է հիշեցնում ... սենսացիաների հետևից շատ են ընկնում ...

քաղաքացի
12.10.2006, 22:51
Ես www.taregir.am կայքից եմ ստանում նորություններս, իսկ եթե չեմ բավարարվում այնտեղ կան մի շարք հղումներ, որոնք նույնպես հետաքրքիր են:

քաղաքացի
17.10.2006, 18:11
Ճիշտն ասած, մտածեցի ու հասկացա, որ www.akumb.am-ը շատ ավելի լավ տեղեկանալու միջոց է Հայկական նորությունների մասին: :)

Artgeo
17.10.2006, 20:34
Ճիշտն ասած, մտածեցի ու հասկացա, որ www.akumb.am-ը շատ ավելի լավ տեղեկանալու միջոց է Հայկական նորությունների մասին: :)
Այոոո :hands Մենք նույնիսկ շաբաթ օրերն ենք օնլայն :D

Ես օրինակ կարդում եմ

Հայաստանի լուրեր՝ www.a1plus.am www.chi.am www.aravot.am www.168.am
Վրաստանի լուրեր՝ www.rustavi2.com
Ռուսաստանի լուրեր` www.regnum.ru www.lenta.ru www.ntv.ru
Համաշխարային լուրեր՝ շատ հազվադեպ եմ կարդում, այդ պատճառով www.google.com :)

kiki
17.10.2006, 21:29
www.chi.am և www.rustavi2.com -ին ծանոթ չեմ, բայց www.regnum.ru ու www.lenta.ru խորհուրդ չէի տա ...
ռեգնումը ընդհանրապես աշխատել չգիտի, շատ անգամ գողանում է մատերիալները ուրիշներից ...
մնացած բոլորը իրոք արժի կարդալ ...

Artgeo
17.10.2006, 21:49

www.regnum.ru ի ու lenta.ru ի հարմարություննա դուրս գալիս ;) Բայց ասենք, եթե ինչ որ բան կասկածելիա ուրիշ էջեր էլ եմ նայում:
www.chi.am ը «4-րդ իշխանության» վեբ էջնա, իսկ www.rustavi2.com վրացական հեռուստաալիքի վեբ կայքնա :)

kiki
17.10.2006, 22:09
դե ռեգնումի ու լենտայի վրա ճիշտ ես անում որ կասկածում ես , ռեգնումի մասին ասեցի արդեն , իսկ լենտա.ռուն էլ ավելի շատ դեղին մամուլ է հիշեցնում ...

NetX
18.10.2006, 01:04
www.Regnum.ru 'ն շատ ավելի ճշգրիտ ու քաղաքական երանգներով չաղավաղված ինֆորմացիա է տալիս քան շատ ու շատ հայկական թերթեր ...

kiki
18.10.2006, 01:09
Network.am ջան, ես աշխատել եմ ու ծանոթ եմ այդ ռեգնում կոչվածի աշխատելու ձևի հետ, հավատա նրանք պարզապես խալտուրշիկ են, չնայած լավ լրագրողներ ունեն , այ եթե էդ լրագրողները նորմալ աշխատեն որ իրենց ռեդակտրները ուրիշներից նյութերը չգողանան , կոնֆերանսներին էլ նորմալ մնան , այլ ոչ թե գան , 15 րոպե հետո գնան ու ռելիզը միայն թարգմանեն ու նյութ սարքեն , այ էդ ժամանակ նորմալ կլինի ...

մեկ մեկ էլ էնպիսի վերնագրեր են դնում , որ ... խոսք չկա ... էլ չեմ ասում, որ որոշ մարդկանց խոսքը էնպես են տալիս , որ բոլորովին այլ բան է ստացվում ...

քաղաքացի
18.10.2006, 01:11
www.Regnum.ru 'ն շատ ավելի ճշգրիտ ու քաղաքական երանգներով չաղավաղված ինֆորմացիա է տալիս քան շատ ու շատ հայկական թերթեր ...
Կներես բայց այստեղ շատերը կան, որ ռուսերեն չեն հասկանում, որոնց մեջ մտնում եմ նաև ես: Անշուշտ եթե իսկականից լավ ինֆորմացիա են տալիս դեմ չեմ: Ուղղակի…
Պահպանել հայերեն գիրն ու գրականությունը: :)

NetX
18.10.2006, 02:52
Network.am ջան, ես աշխատել եմ ու ծանոթ եմ այդ ռեգնում կոչվածի աշխատելու ձևի հետ, հավատա նրանք պարզապես խալտուրշիկ են, չնայած լավ լրագրողներ ունեն , այ եթե էդ լրագրողները նորմալ աշխատեն որ իրենց ռեդակտրները ուրիշներից նյութերը չգողանան , կոնֆերանսներին էլ նորմալ մնան , այլ ոչ թե գան , 15 րոպե հետո գնան ու ռելիզը միայն թարգմանեն ու նյութ սարքեն , այ էդ ժամանակ նորմալ կլինի ...
մեկ մեկ էլ էնպիսի վերնագրեր են դնում , որ ... խոսք չկա ... էլ չեմ ասում, որ որոշ մարդկանց խոսքը էնպես են տալիս , որ բոլորովին այլ բան է ստացվում ...

Ճիշտն ասած ինձ համար երկրորդական ա թե նյութը ումից են գողացել ինձ համար
առաջնայինն ա ստանալ քաղաքական երանգներ չպարունակող և չաղավաղված լրատվություն հետագա անձնական կարծիքս ինքս կազմելու, այլ ոչ թե շատ ու շատ հայկական թերթերի հիստերիկ լրագրողների ամպագորգոր քաղաքական կարծիքները ու քաղաքական աստառները լրատվության տեղ կարդալ-ընդունելու....

Կարդում ես որոշ հայկական թերթեր զզվելդ գալիս ա, ել չեմ ասում եղել են դեպքեր երբ կոնկրետ ես իրազեկ եմ եղել իրողությունը, իսկ թերթերը դրանք արանց ստուգելու խեղաթյուրաց ներկայացրել են հաստատված լրատվության տակ...

NetX
18.10.2006, 03:02
Կներես բայց այստեղ շատերը կան, որ ռուսերեն չեն հասկանում, որոնց մեջ մտնում եմ նաև ես: Անշուշտ եթե իսկականից լավ ինֆորմացիա են տալիս դեմ չեմ: Ուղղակի…
Պահպանել հայերեն գիրն ու գրականությունը: :)

Այստեղ որակով ինֆորմացիա ստանալու աղբյուրը նշելու ու հայերեն գրականության ու գրի պահպաության մեջև զուգահերներ չեմ տեսնում, կներես եթե ոմանք ռուսերեն չեն հասկանում դա իրանց նեղ անձնական խնդիրն ա, N1 լրատվական ռուսալեզու սայտին հո չենք ասելու գրի հայերեն? ... ես ել անգլերեն լավ չգիտեմ, բայց չեմ բողոքում որ ասենք համաշխարհային ճանաչում ունեցող slashdot.org ՛ն չեմ կարող կարդալ ... իսկ իմ չկարդալուց նրա համաշխարհային ճանաչումը չի առժեզրկվում ինչպես չի առժեզրկվում www.Regnum.ru ՛ի լրատվության բարձր որակը քո չկարդալուց ...:sad

Սահակ
18.10.2006, 06:08
Այստեղ որակով ինֆորմացիա ստանալու աղբյուրը նշելու ու հայերեն գրականության ու գրի պահպաության մեջև զուգահերներ չեմ տեսնում
Կապը նրանումա գտնվում որ «Դար»-ը հայալեզու կայք է և հղումները նույնպես պետք է լինեն հայալեզու։ Ես հաստատ համոզված եմ որ չինարեն որակով ինֆորմացիոն կայքեր կան, բայց մենք դրանց այստեղ չենք դնում այն պատճառով որ սա չինալեզու կայք չի։ Նույն քո օրինակ բերած սլաշդոտը բացի անգլերենից ոչ մի ուրիշ հղումներ չի տալիս, դա հո չի նշանակում որ աշխարհի որակով բոլոր ինֆորմացիան պետք է անգլերեն լինի, դա ուղղակի նշանակում է որ սլաշդոտը անգլերեն լեզվով կայք է և հետևաբար դնում է միայն անգլերեն լեզվով հղումներ։
Նույն լոգիկան նաև վերաբերվում է «Դար» ակումբին։ Եթե նույնիսկ Ռեգնումը աշխարհի ամենալավ լրատվամիջոցը լիներ, նա «Դար»-ում ոչ մի գործ չունի քանի որ հայերեն լեզվով չի։

Վազգեն
18.10.2006, 08:56
Ճիշտն ասած ինձ համար երկրորդական ա թե նյութը ումից են գողացել ինձ համար
առաջնայինն ա ստանալ քաղաքական երանգներ չպարունակող և չաղավաղված լրատվություն հետագա անձնական կարծիքս ինքս կազմելու, այլ ոչ թե շատ ու շատ հայկական թերթերի հիստերիկ լրագրողների ամպագորգոր քաղաքական կարծիքները ու քաղաքական աստառները լրատվության տեղ կարդալ-ընդունելու....

Կարդում ես որոշ հայկական թերթեր զզվելդ գալիս ա, ել չեմ ասում եղել են դեպքեր երբ կոնկրետ ես իրազեկ եմ եղել իրողությունը, իսկ թերթերը դրանք արանց ստուգելու խեղաթյուրաց ներկայացրել են հաստատված լրատվության տակ...

regnum.ru–ին էլ սուրբ չեմ համարում։ Երբեմն լավ էլ հայերիս համար պռովոկացիոն անվանումներ են դնում որոշ հոդվածների։ Հիմա կոնրետ չեմ հիշում, ուղղակի զգացմունքն է մնացել։
Բայց միևնույնն է ես ամեն առավոտ այդ կայքի Հայաստանի բաժինը կարդում եմ։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև ամենառաջինը իրենք են լուրերը օնլայն դնում։ Նույն օրվա լուրերը հայկական կայքերից կարդալու համար պետք է մինչև ցերեկվա վերջը սպասեմ (Ամերիկայի ժամանակով)։ Ես էլ տեռվռազ եմ։ Այդքան սպասելու հավես չունեմ։

dvgray
18.10.2006, 09:38
լրատվությունը նայում եմ armenialiberty.org և lragir.am;

azg.am տարածաշրջանից լուրերը Վրաստանից և Թուրքիայից բավական որակյալ են

hzh.am երևի միակ ընդիմադիր թերթն ե, որի վերլուծականները կարդում եմ;

chi.am բավական լավ քաղաքական սատիրա են գրում; :hands

aravot.am - իր ասելիքը չունեցող թերտ է, համ "նալին է խփում համ մեխին", ավելի ու ավելի քիչ եմ նայում ես վերչերս;

Artgeo
18.10.2006, 10:26
Կապը նրանումա գտնվում որ «Դար»-ը հայալեզու կայք է և հղումները նույնպես պետք է լինեն հայալեզու։ Ես հաստատ համոզված եմ որ չինարեն որակով ինֆորմացիոն կայքեր կան, բայց մենք դրանց այստեղ չենք դնում այն պատճառով որ սա չինալեզու կայք չի։ Նույն քո օրինակ բերած սլաշդոտը բացի անգլերենից ոչ մի ուրիշ հղումներ չի տալիս, դա հո չի նշանակում որ աշխարհի որակով բոլոր ինֆորմացիան պետք է անգլերեն լինի, դա ուղղակի նշանակում է որ սլաշդոտը անգլերեն լեզվով կայք է և հետևաբար դնում է միայն անգլերեն լեզվով հղումներ։
Նույն լոգիկան նաև վերաբերվում է «Դար» ակումբին։ Եթե նույնիսկ Ռեգնումը աշխարհի ամենալավ լրատվամիջոցը լիներ, նա «Դար»-ում ոչ մի գործ չունի քանի որ հայերեն լեզվով չի։
Դարը կայք չէ, առայժմ, և որևէ հավակնություն չունի կայք լինելու, առայժմ: Դարը ֆորում է, որտեղ ամեն մարդ կարող է տեղադրել այն հղումները, որոնք նա գտնում է հետաքրքիր և ուզում է կիսվել այլ անդամների հետ: Այո, ցավալի է, բայց փաստ է, հայկական շատ ու շատ հետաքրքիր վեբ կայքեր օտարալեզու են և այդ բացը մենք ու մեր ընկերները ձգտում ենք լռացնել, սակայն նույնիսկ այդ դեպքում անհնար է բավարարվել միայն հայալեզու կայքերով: Ես օրինակ չեմ պատկերացնում, որ ես բավարարվեմ միմիայն ռուսալեզու կայքերով, ինչ մնաց հայերենով բավարարվեմ: Նամանավանդ լրատվության դեպքում, երբ առկա է սուբյեկտիվության խնդիրը:
Եթե ես գիտեմ չինարեն ու հետաքրքիր վեբ կայք եմ գտել, ապա ես այն կտեղադրեմ այստեղ: Ի՞նչ գիտես, որ որևէ մեկը չինարեն չգիտի: Չինարեն չիմացողները պարզապես կանցնեն կողքով, առանց այդ կայքը բացելու: Կոնկրետ ռուսերեն ու անգլերեն շատերը գիտեն: :)
Մեկ էլ ծիծաղելի է, երբ համեմատում ես հայերենն ու անգլերենն իրար հետ :) Զուտ քանակային առումով մենք մեղմ ասած զիջում ենք ;)

Riddle
18.10.2006, 16:07
Հայալեզու կայքերից azg.am-ն եմ սիրում: regnum.ru-ն այս վերջերն եմ սկսել կարդալ, և այն ինձ շատ է դուր գալիս: Չեմ կարծում, թե գողանում են նյութերը: Բայց եթե անգամ այդպես է, ապա իզուր չեմ կրկնի այս նույն միտքը.

Ճիշտն ասած ինձ համար երկրորդական ա թե նյութը ումից են գողացել ինձ համար առաջնայինն ա ստանալ քաղաքական երանգներ չպարունակող և չաղավաղված լրատվություն հետագա անձնական կարծիքս ինքս կազմելու, այլ ոչ թե շատ ու շատ հայկական թերթերի հիստերիկ լրագրողների ամպագորգոր քաղաքական կարծիքները ու քաղաքական աստառները լրատվության տեղ կարդալ-ընդունելու....
chi.am-ն ինձ մոտ սրտխառնոց է առաջացնում:

Վազգեն
18.10.2006, 20:12
Հայկական լուրերին ծանոթանալու համար ամեն օր azg.am–ն եմ կարդում, մեկ էլ regnum.ru–ի Հայաստանին նվիրված բաժինը։ Երբեմն, ժամանակ ունենալու դեպքում գնում եմ http://www.armtown.com/am/ և այնտեղից մնացած թերթերի գրածն եմ կարդում։
Մեկ էլ շաբաթ կամ կիրակի օրը կարդում եմ armenianow.com/?lng=arm և express.am։
Այսքանը։

NetX
18.10.2006, 22:22
Կապը նրանումա գտնվում որ «Դար»-ը հայալեզու կայք է և հղումները նույնպես պետք է լինեն հայալեզու։ Ես հաստատ համոզված եմ որ չինարեն որակով ինֆորմացիոն կայքեր կան, բայց մենք դրանց այստեղ չենք դնում այն պատճառով որ սա չինալեզու կայք չի։ Նույն քո օրինակ բերած սլաշդոտը բացի անգլերենից ոչ մի ուրիշ հղումներ չի տալիս, դա հո չի նշանակում որ աշխարհի որակով բոլոր ինֆորմացիան պետք է անգլերեն լինի, դա ուղղակի նշանակում է որ սլաշդոտը անգլերեն լեզվով կայք է և հետևաբար դնում է միայն անգլերեն լեզվով հղումներ։
Նույն լոգիկան նաև վերաբերվում է «Դար» ակումբին։ Եթե նույնիսկ Ռեգնումը աշխարհի ամենալավ լրատվամիջոցը լիներ, նա «Դար»-ում ոչ մի գործ չունի քանի որ հայերեն լեզվով չի։

Ասածումդ լոգիկա չեմ տեսնում,
այլալեզու բովանդակալից կայքի հղման տեղադրումը ոչ օրեսնդրությամբ է արգելված, ոչ ել ադմինիստրացիայի բանավոր պայմանավորվածությամբ...

Բացի այդ լոգիկայից հերու է նրանով, որ եթե չկա նույնի իր բովանդակությամբ չզիջող հայալեզու կայքը, չենք դնելու ու սպասենք թե երբ կստեղծվի, որ ֆորումում դրա հղումը տեղադրենք ...

kiki
18.10.2006, 23:29
Ճիշտն ասած ինձ համար երկրորդական ա թե նյութը ումից են գողացել ինձ համար
առաջնայինն ա ստանալ քաղաքական երանգներ չպարունակող և չաղավաղված լրատվություն հետագա անձնական կարծիքս ինքս կազմելու, այլ ոչ թե շատ ու շատ հայկական թերթերի հիստերիկ լրագրողների ամպագորգոր քաղաքական կարծիքները ու քաղաքական աստառները լրատվության տեղ կարդալ-ընդունելու....

Կարդում ես որոշ հայկական թերթեր զզվելդ գալիս ա, ել չեմ ասում եղել են դեպքեր երբ կոնկրետ ես իրազեկ եմ եղել իրողությունը, իսկ թերթերը դրանք արանց ստուգելու խեղաթյուրաց ներկայացրել են հաստատված լրատվության տակ...
համաձայն եմ հետդ, բայց էլի եմ ասում, կոնկրետ ռեգնումը շատ հաճախ ինֆորմացիան աղավաղված է տալիս, ասենք մարդը մի բան է ասել, նա մեկ այլ բան է գրում: մենք գալիս ենք կոնֆերանսից, հետո կարդում իրանց գրածները ու սկսում ենք կասկածել մենք նույն տեղու՞մ ենք եղել ու նույն մարդկա՞նց ենք լսել ... մի խոսքով, խոհուրդ չէի տա ...

kiki
18.10.2006, 23:37
Բայց միևնույնն է ես ամեն առավոտ այդ կայքի Հայաստանի բաժինը կարդում եմ։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև ամենառաջինը իրենք են լուրերը օնլայն դնում։ Նույն օրվա լուրերը հայկական կայքերից կարդալու համար պետք է մինչև ցերեկվա վերջը սպասեմ (Ամերիկայի ժամանակով)։ Ես էլ տեռվռազ եմ։ Այդքան սպասելու հավես չունեմ։
գիտե՞ս ինչու են առաջինը տալիս : ասեմ, գալիս են կոնֆերանսի, շատ անգամ 15 րոպե լսում, հետո գնում են արագ թարգմանում պարզապես պրեսս-ռելիզը, որը բաժանվում է լրագրողնորին, հուսով եմ գիտեք ինչ է, այն դեպքում, երբ բոլոր նորմալ լրագրողները մնում են մինչև վերջ ու դեռ հարցեր էն տալիս նոր ինֆորմացիա ստանալու, որը հետո նրանք արդեն որպես 2-րդ նյութ վերցնում են սրանից-նրանից ... երբեմն անգամ չեն էլ բարեհաճում մի բառ անգամ փոխել ...

Network.am ջան, միգուցե քեզ համար այնքան էլ նշանակություն չունի, բայց ինձ ու մյուս լրագրողների համար օրինակ վիրավորական է, երբ վերցնում են իմ շախատանքը, ու չեն էլ բարեհաճում խոստովանել, մի բան էլ վրադ մունաթ են գալիս ...

Riddle
18.10.2006, 23:40
համաձայն եմ հետդ, բայց էլի եմ ասում, կոնկրետ ռեգնումը շատ հաճախ ինֆորմացիան աղավաղված է տալիս, ասենք մարդը մի բան է ասել, նա մեկ այլ բան է գրում: մենք գալիս ենք կոնֆերանսից, հետո կարդում իրանց գրածները ու սկսում ենք կասկածել մենք նույն տեղու՞մ ենք եղել ու նույն մարդկա՞նց ենք լսել ... մի խոսքով, խոհուրդ չէի տա ...
Իսկ դու ո՞րը «խորհուրդ կտայիր»: Չեմ պատրաստվում այն կարդալ, պարզապես կարծիքդ է հետաքրքիր, որովհետև դու այստեղ չնշեցիր քո նախընտրած կայքերը, և պնդումդ, որ քաջատեղյակ ես այս ասպարեզից, իրականացվում է միայն մնացած կայքերը նշավակելով:;)

NetX
18.10.2006, 23:51
համաձայն եմ հետդ, բայց էլի եմ ասում, կոնկրետ ռեգնումը շատ հաճախ ինֆորմացիան աղավաղված է տալիս, ասենք մարդը մի բան է ասել, նա մեկ այլ բան է գրում: մենք գալիս ենք կոնֆերանսից, հետո կարդում իրանց գրածները ու սկսում ենք կասկածել մենք նույն տեղու՞մ ենք եղել ու նույն մարդկա՞նց ենք լսել ... մի խոսքով, խոհուրդ չէի տա ...

Ուրեմն այդ մարդկանց ասածն եք սխալ ընկալել :P ,
իսկ եթե ավելի լուրջ, եթե իրանք գրում են նույն դահլիճում չլինելու տպավորություն ստեղծելով,
ապա մնացած թերթերը գրում են ընդհարապես Համզաչիմանից լինելու տպավորություն թողնելով ...

Network.am ջան, միգուցե քեզ համար այնքան էլ նշանակություն չունի, բայց ինձ ու մյուս լրագրողների համար օրինակ վիրավորական է, երբ վերցնում են իմ շախատանքը, ու չեն էլ բարեհաճում խոստովանել, մի բան էլ վրադ մունաթ են գալիս ...

Հետաքրքիր դիտարկում...
Եթե իրենք գրում են իրենցը, ըստ քեզ աղավաղված ինֆորմացիա է,
Եթե արտատպում են ձեզնից` ուրեմն ճիշտ ինֆորմացիա է, բայց ամոթ իրենց, որ չեն խոստովանում այդ ճիշտ ինֆորմացիայի աղբյուրի մասին

Kiki ջան արտահայտեցի իմ սուբյեկտիվ կարծիքը, արդեն անիմաստ եմ համարում այս երկխոսության շարունակելը

kiki
18.10.2006, 23:51
դե կարդալ չկարդալը դու գիտես, բայց ասեմ ...

հայկականներից www.newsarmenia.ru , www.azg.am , մեկ էլ զուտ նրա համար որ պետական է կարդում եմ www.armenpress.am , չնայած գրելաոճը բոլորովին չեմ հավանում ...
շատ կայքեր եմ էլի կարդում,, բայց զուտ աշխատանքի պատճառով, պետք է իմանաս քո գործընկերները ինչ են գրում ... բայց դրանք խորհորդ չէի տա ...

իսկ ռուսականներից շատ կան, ո՞ր մեկը ասեմ, որ մեկը թողնեմ ...
www.rian.ru , www.ntv.ru , www.newsru.ru մեկ մեկ դեղին մամուլի ա նմանվում, բայց վատը չի ... լավերը որ հիշեմ էլի կավելացնեմ , հիմա մտքիցս թռան ...

ես անգամ ադրբեջանական եմ կարդում , բայց դե բոլորը հո չեմ գրի ...

kiki
19.10.2006, 00:02
Network.am ջան , կպատասխանեմ, որ սխալ չհասկացվի իմ ասածը ...
իսկ եթե ավելի լուրջ, եթե իրանք գրում են նույն դահլիճում չլինելու տպավորություն ստեղծելով,
ապա մնացած թերթերը գրում են ընդհարապես Համզաչիմանից լինելու տպավորություն թողնելով ...
ես թերթերի մասին չեմ խոսում, նորից եմ ասում, թերթերի աշխատանքը բոլորովին տարերվում է լրատվական գործակալությունների աշխատանքից , որոնք պարտավոր են օպերատիվ ու ամենակարևորը ճշգրիտ ու օբյեկտիվ ինֆորմացիա հասցնել մարդկանց ... իսկ թերթերը հիմնականում անալիտիկայով են զբաղված ու իրենց կարծիքն են հրամցնում բոլորին ... կոպիտ եմ ասում, բայց դե ...

Հետաքրքիր դիտարկում...
Եթե իրենք գրում են իրենցը, ըստ քեզ աղավաղված ինֆորմացիա է,
Եթե արտատպում են ձեզնից` ուրեմն ճիշտ ինֆորմացիա է, բայց ամոթ իրենց, որ չեն խոստովանում այդ ճիշտ ինֆորմացիայի աղբյուրի մասին
ես չասեցի, որ նրանց բոլոր գրվածները աղավաղված են, ես ասում եմ շատ հաճախ նրանք սխալ ճևով են մատուցում ինֆորմացիան ու հաճախ ել վերցնում են նյութերը ուրիշներից, ու հավատա, որ շարունակելու են այդպես, ես չեմ ասում մի կարդա, քո գործն է, եթե քեզ դուր է գալիս նրանց մատուցած ինֆորմացիան, ես իրավունք չունեմ քեզ բան ասելու, ես պարզապես իմ կարծիքն եմ գրել այսեղ, ու այն ինչ գիտեմ, ինչ տեսել եմ ... եթե չեմ սխալվում ես դրա իրավունքն ունեմ ... համենայն դեպս, կարծեմ արգելված չի նոր օրենսդրությամբ ...

Riddle
19.10.2006, 00:45
ես թերթերի մասին չեմ խոսում, նորից եմ ասում, թերթերի աշխատանքը բոլորովին տարերվում է լրատվական գործակալությունների աշխատանքից , որոնք պարտավոր են օպերատիվ ու ամենակարևորը ճշգրիտ ու օբյեկտիվ ինֆորմացիա հասցնել մարդկանց ... իսկ թերթերը հիմնականում անալիտիկայով են զբաղված ու իրենց կարծիքն են հրամցնում բոլորին ... կոպիտ եմ ասում, բայց դե ...
Իսկ ո՞վ էր հակառակը պնդում: regnum.ru-ն ընտրում ենք հենց այն պատճառով, որ անալիտիկայով չի զբաղվում, և հետո, պետք չէ մոռանալ, որ ընթերցողի համար առաջնային նշանակություն ունի նրանց արագ և օպերատիվ գործելը: Իսկ այն, թե նրանք ինչպես են գտել այդ նյութերը, քանի րոպե են նստել, ումից ինչ են թխել, ում ինչպես են մունաթ եկել, դա ընթերցողը չի տեսնում, չի իմանում, և ճիշտն ասած, չի էլ հետաքրքրում շատերին:
Այս հարցում միանգամայն համաձայն եմ Network.am-ի հետ:

Հետաքրքիր դիտարկում...
Եթե իրենք գրում են իրենցը, ըստ քեզ աղավաղված ինֆորմացիա է,
Եթե արտատպում են ձեզնից` ուրեմն ճիշտ ինֆորմացիա է
Ներիր, բայց տրամաբանություն չկար, այնպես որ համոզիչ չէր::nea

գիտե՞ս ինչու են առաջինը տալիս : ասեմ, գալիս են կոնֆերանսի, շատ անգամ 15 րոպե լսում, հետո գնում են արագ թարգմանում պարզապես պրեսս-ռելիզը, որը բաժանվում է լրագրողնորին
Իսկ այ սա՝ օպերատիվ գործելը, ես ժուռնալիստի համար նույնիսկ դրական հատկանիշ եմ համարում: Այնպես որ հիմա նրանք ինձ ավելի են դուր գալիս::)

kiki
19.10.2006, 00:58
պարզապես խոսք չունեմ ... փաստորեն քեզ համար ավելի կարևոր է օպերատիվությունը, քան ճշտությունն ու օբյեկտիվությու՞նը ... թող արագ լինի, ջհանդամ թե մի բանն էլ սխալ կլինի ... ասեմ, որ լավ լրագրողը այդ երեքն էլ պիտի ունենա ...
դե էլի եմ ասում, ձեր գործն է, ինչպես Նեթվորկը ասեց, այլևս իմաստ չունի շարունակելը ...

Riddle
19.10.2006, 01:07

Որքան էլ ուշադիր նայեցի, չգտա, որ գրել եմ, որ ինձ համար օբյեկտիվությունն ու ճշտությունը կարևոր չեն: Եթե օպերատիվ են գործում, չի նշանակում, որ բացառվում է օբյեկտիվությունը:

kiki
19.10.2006, 01:12
և հետո, պետք չէ մոռանալ, որ ընթերցողի համար առաջնային նշանակություն ունի նրանց արագ և օպերատիվ գործելը: Իսկ այն, թե նրանք ինչպես են գտել այդ նյութերը, քանի րոպե են նստել, ումից ինչ են թխել, ում ինչպես են մունաթ եկել, դա ընթերցողը չի տեսնում, չի իմանում, և ճիշտն ասած, չի էլ հետաքրքրում շատերին:
եթե չեմ սխալվում, սա քո խոսքերն են ...

Riddle
19.10.2006, 01:16
Այո, ու նաև սա կարծեմ.

Եթե օպերատիվ են գործում, չի նշանակում, որ բացառվում է օբյեկտիվությունը:
Այնպես որ այդպես էլ չհասկացա, թե որտեղից ենթադրեցիր, որ ինձ համար «ավելի կարևոր է օպերատիվությունը, քան ճշտությունն ու օբյեկտիվությունը»

Մելիք
20.10.2006, 20:36
Նոր մի կայք էի նայում՝ www.mitq.org
լրատվությունը հին ա, բայց հետաքրքիր վերլուծություններ կան մեր հարեվանների մասին:

Գոռ Ջան - Հայ
22.10.2006, 17:58
Ընդհանրապես www.Azg.am և www.Erevan.ru կայքերը լիարժեք պատկերացում են ապահովում օրվա նորությունների մասին: