PDA

Դիտել ողջ տարբերակը : Թաքնված ակումբցին 14

Երկնային
01.04.2008, 23:36
Դիմակի դիպվածը
----------------------------------------
Բարև ձեզ, հերթական դիմակը ես եմ: Մի մարդ, ով չի սիրում ընկնել դատարկաբանությունների գիրկը, անում է տեղին դիտողություններ, ամեն ինչ ասում է մարդու դեմքին, այլ ոչ թե խոսում հետևից: Ընկերներ շատ չունեմ, որովհետև ընկեր հասկացությունն ինձ համար թանկ բան է, և ամեն մարդ չէ, որ կարող է զբաղեցնել այդ դերն իմ կյանքում: Ճիշտ է, ունեմ ընկերներ, բայց ոչ այնքան, ինչքան ուրիշները:
Ուշադրություն. ես ունիվերսալ դիմակ եմ :D
Այսինքն՝ ձեր տված հարցերին պատասխանելու եմ՝ այսքան ժամանակ դիմակ հագած մասնակիցների պատասխանելաոճը խառնելով իրար: Այսինքն՝ հավանականությունը շատ քիչ է, որ մինչև 20–րդ էջ ինձ կբացահայտեք:
Ասեմ, որ պատասխաններս միանգամայն ճիշտ են լինելու, սակայն ոճերն իրար խառնված: Բարի ժամանց:
Կարգախոսս է. եթե ձեռքումդ դանակ կա, մի՛ վարանիր, հարձակվի՛ր ու խփի՛ր։

Հ.Գ. Կորցրել եմ դրամապանակս, որի մեջ կար մեկ հատ 5000 և երկու հատ 10000 դրամանոց: Գտնողին խոստանում եմ դրամական պարգև:
-----------------------------------------
Բացահայտեք Դիմակին :B

ChildOfTheSky
01.04.2008, 23:51
Սա՞ս , էս նիքդ փոխել ե՞ս :

քաղաքացի
01.04.2008, 23:52
Սա՞ս , էս նիքդ փոխել ե՞ս :
Գի՞ժ ես: Էսքան գրածի մեջից մենակ դարմապանակի պահն ա բռնում, պրոստո չեմ կորցրել, էդքան ունեմ :D

Ուլուանա
01.04.2008, 23:53
Սա՞ս , էս նիքդ փոխել ե՞ս :
Ախր Սասունին հեչ նման չի։ :think

Գալաթեա
01.04.2008, 23:54
Քաղ, Չայլդնա, գցումա քո վրա :D

քաղաքացի
01.04.2008, 23:54
Եթե աղջիկ ա, միանշանակ Իմպրեշնի վրա եմ կասկածում:

Առաջին հարցս՝ աղջի՞կ ես:

*e}|{uka*
01.04.2008, 23:55
Հ.Գ. Կորցրել եմ դրամապանակս, որի մեջ կար մեկ հատ 5000 և երկու հատ 10000 դրամանոց: Գտնողին խոստանում եմ դրամական պարգև:

Գտել եմ ինչ ես թաքնվել արի տար ...:D
Կասկածներ ունեմ արդեն ով է , փորձեմ մի քանի հարցերի միջոցով հաստատել կասկածներս ...;)
Տակս
1.Հայաստանում ես ապրում ?
2.Տարիքդ գերազանցումա 20-ը ?
3.Մականունդ միայն լատինատառերից է չէ՞ բաղկացած
4. Հանդիպումներին երբևիցե գնացել ես ?
Շնորհակալություն

Ծով
01.04.2008, 23:59
մազերդ խուճուճ են?:D
Ես ասեմ ու վերջ...
նույնիսկ եթե տենց չի, Հովոյին շատ նման ա...
մի տեսակ չայլդական-էրեխայական դիպված ա...:D

Ուլուանա
02.04.2008, 00:01
Դատելով գրածից՝ Դիմակը բավական բարձր կարծիքի է սեփական անձի մասին, ինչպես նաև, դատելով կարգախոսից, նենց ոչինչ ագրեսիվոտ դիմակ է... :think

Դիմակ, հանկարծ բացասական վարկանիշ չտաս։ :P :D

Հարցեր.
Դու իմ ICQ–ի ցուցակում կա՞ս։
Ես ու դու իրար ռեալում տեսե՞լ ենք։
Ակտի՞վ ես Ակումբում։
Հիմնականում ո՞ր բաժիններում ես գրառումներ անում։

Ծով
02.04.2008, 00:05
Դի'մ, մեր տանը եղել ես?

Ուլուանա
02.04.2008, 00:08
Լավ, ժողովուրդ, եկեք հարցերի տարափով վրա չտանք, թող եղած հարցերին պատասխանի, նոր էլի հարցեր կտանք, թե չէ առիթից կօգտվի, հարցերի մի մասին չի պատասխանի...

Արշակ
02.04.2008, 11:31
Նախ,

Ուշադրություն. ես ունիվերսալ դիմակ եմ :D
Այսինքն՝ ձեր տված հարցերին պատասխանելու եմ՝ այսքան ժամանակ դիմակ հագած մասնակիցների պատասխանելաոճը խառնելով իրար: Այսինքն՝ հավանականությունը շատ քիչ է, որ մինչև 20–րդ էջ ինձ կբացահայտեք:
Ասեմ, որ պատասխաններս միանգամայն ճիշտ են լինելու, սակայն ոճերն իրար խառնված:
Տարբեր դիմակների ոճերը նկատել, նմանակելը էնքան էլ հեշտ չի։ Տենց բան գրողի հակումներ ունեցող մարդը կարա անի։ Հետևաբար պետք է փնտրել գրելու հետ սեր ունեցող ակումբցիների մեջ։

Հետո,

Դատելով գրածից՝ Դիմակը բավական բարձր կարծիքի է սեփական անձի մասին, ինչպես նաև, դատելով կարգախոսից, նենց ոչինչ ագրեսիվոտ դիմակ է... :think

+ ընկերների ու դատարկաբանությունների վերաբերյալ մասերը հաշվի առնելով.

Եթե աղջիկ ա, միանշանակ Իմպրեշնի վրա եմ կասկածում:
Առաջին հարցս՝ աղջի՞կ ես:

Kita
02.04.2008, 12:46
Սասունի հետ համաձայն եմ;) կեսից արդեն Լիլիթի վրա էի կասկածում:)

Մանե
02.04.2008, 13:09
Հ.Գ. Կորցրել եմ դրամապանակս, որի մեջ կար մեկ հատ 5000 և երկու հատ 10000 դրամանոց: Գտնողին խոստանում եմ դրամական պարգև:

Իսկ ես Վեռային:D

Դիմակ
02.04.2008, 13:51
Առաջին հարցս՝ աղջի՞կ ես:

Մի անգամ քայլում էի փողոցով և մի ծերունի մոտեցավ ինձ՝ հարցնելով, փող կտա՞ս...
Ես պատասխանեցի, որ չունեմ.... դրանից հետո ծերունին, քանի որ 100 տարի էր, որ սեռական հարաբերություն չէր ունեցել.... հարցրեց. կտա՞ս: Սակայն մի պահ սթափվելով, զգաց, որ մի քանի րոպե հետո հաստատ ծերունին կվերածվի ծռունիի: Սա է պատասխանս:

Ռուֆուս
02.04.2008, 14:05
Impression...... :D

Մանե
02.04.2008, 14:11
Մի անգամ քայլում էի փողոցով և մի ծերունի մոտեցավ ինձ՝ հարցնելով, փող կտա՞ս...
Ես պատասխանեցի, որ չունեմ.... դրանից հետո ծերունին, քանի որ 100 տարի էր, որ սեռական հարաբերություն չէր ունեցել.... հարցրեց. կտա՞ս: Սակայն մի պահ սթափվելով, զգաց, որ մի քանի րոպե հետո հաստատ ծերունին կվերածվի ծռունիի: Սա է պատասխանս:

Կարդալուց թվաց, թե Անիտա Հախվերդյանն ա գրել:D Բայց հուսով եմ ինքը մեր ակումբի անդամ չի:P Բայց չեմ կարծում, թե Լիլոն կլինի, էդ դեպքում ոչը շատ զռռան կլիներ:think Չնայած չի բացառվում:think

Դիմակ
02.04.2008, 14:20
Գտել եմ ինչ ես թաքնվել արի տար ...:D
Կասկածներ ունեմ արդեն ով է , փորձեմ մի քանի հարցերի միջոցով հաստատել կասկածներս ...;)
Տակս
1.Հայաստանում ես ապրում ?
2.Տարիքդ գերազանցումա 20-ը ?
3.Մականունդ միայն լատինատառերից է չէ՞ բաղկացած
4. Հանդիպումներին երբևիցե գնացել ես ?
Շնորհակալություն

1. 2004 թվականն էր: Ես ու մի քանի մոտիկ ծանոթներ որոշեցինք մեկնել ծովափ հանգստանալու... և մշտական բնակություն հաստատելու: Մոտեցանք տոմս վաճառողին և հարցրինք. տոմս կա՞..., պատասխանեց, որ ոչ:

2. 20-նն է գերազանցում տարիքիս

3. Սովորական ամառային օր էր... որոշեցի ինտերնետ մտնել, բայց արի ու տես, որ կոմպումս unicode չկա

4. Ոչ այնպես, ինչպես դու ես կարծում

մազերդ խուճուճ են?:D

1. նայած ում համար

Հարցեր.
Դու իմ ICQ–ի ցուցակում կա՞ս։
Ես ու դու իրար ռեալում տեսե՞լ ենք։
Ակտի՞վ ես Ակումբում։
Հիմնականում ո՞ր բաժիններում ես գրառումներ անում։

1. Մի անգամ, այդ ծրագիրը բերեցի տուն, դրեցի դիսկավոդիս մեջ և հանելուց հետո, տեսա որ վրան ահավոր խազեր կան

2. այո

3. Սեպտեմբեր ամիսն էր... ակումբում մի հետաքրքիր թեմա տեսա և սկսեցի գրել ու գրել...

4. Մեկ-մեկ գրառում եմ անում «կռվի բուն» բաժնում:

Դի'մ, մեր տանը եղել ես?

Մի անգամ զանգեցին ձեռքիս վրա և հարցրին. դու գյաջ քսու՞մ ես:
Պատասխանեցի, որ ոչ և դրեցի խոսափողը: Մի քանի գրառումներ տեսա ակումբում և կասկածեցի, որ դու էիր զանգել և ահավոր վախեցա, քանի որ չէի ուզում գյաջ քսող դառնալ և անգամ չգիտեմ էլ թե ոնց են քսում:

Գալաթեա
02.04.2008, 14:26
Լիլ դու վերջն ես :D

Ra$Ta
02.04.2008, 14:32
Իմ վարկանիշի աստիճաննա շատ թե քոնը ?

*e}|{uka*
02.04.2008, 17:28
1. 2004 թվականն էր: Ես ու մի քանի մոտիկ ծանոթներ որոշեցինք մեկնել ծովափ հանգստանալու... և մշտական բնակություն հաստատելու: Մոտեցանք տոմս վաճառողին և հարցրինք. տոմս կա՞..., պատասխանեց, որ ոչ:

2. 20-նն է գերազանցում տարիքիս

3. Սովորական ամառային օր էր... որոշեցի ինտերնետ մտնել, բայց արի ու տես, որ կոմպումս unicode չկա

4. Ոչ այնպես, ինչպես դու ես կարծում:

Յա տակ նե իգռայուուուուու :beee :D

Երկնային
02.04.2008, 17:32
Չդիմացա… Դիմա՛կ, դու դե՛մք ես :D:D

Ծով
02.04.2008, 17:37
Հովոն ա:D
Եթե անգամ սխալ լինի, ես ճիշտ եմ..մի ութ հոգի ասե'ք ճշտենք...
Նայած ում համար...
խուճուճ էրեխեն ա:D

քաղաքացի
02.04.2008, 17:42
Հովոն ա:D
Եթե անգամ սխալ լինի, ես ճիշտ եմ..մի ութ հոգի ասե'ք ճշտենք...
Նայած ում համար...
խուճուճ էրեխեն ա:D
Հովոն ու Ուլուանան իրաի ռեալում չեն տեսել ;)

Սերխիո
02.04.2008, 17:49
Ով մտածում ա , որ իրան 20 էջ չենք գտնի ,երկրորդ էջից պալիտա լինում...

Դիմլո ( ինչպես կասեր Գալաթեան) <<Ավանգարդում >> կենաց ասել ես ?

Երկնային
02.04.2008, 17:59
Ես էլ եմ ուզում Դիմակին հարց տա~մ :noti

կամ էլ վերջին վարիանտ ասեմ, թե ում վրա եմ կասկածում :D:D

Ուլուանա
02.04.2008, 18:07
Ժող, լրիվ Լիլոն ա։ :D Ինչքան էլ փորձում է տարբեր ոճերով գրել, մեկ է, միշտ միանգամայն impression–ական ոճով է ստացվում։ :hands

Իսկ Հովոյի տարբերակն իրոք բացառվում է թեկուզ միայն այն պատճառով, որ մենք ռեալում իրար չենք տեսել։ Համ էլ Հովոն երբեք նման ոճով չէր գրի։ ;)

Մի խոսքով՝ Impression, դիմակդ հանի, մռութդ տեսել ենք։ :P :))

Մենակ թե չգիտեի, որ տենց ագրեսիվ կարգախոս ունես, Լիլ... :unsure

*e}|{uka*
02.04.2008, 18:12
Թյունինգ ենք արել , արդեն 2-րդ էջի վրա պրծնում ենք :hands

Ուրիշ ոչ մեկ երևի թե ես ոճում չէր գրի , ինքնա :oy

Դիմակ
02.04.2008, 20:20
Իմ վարկանիշի աստիճաննա շատ թե քոնը ?

Մի անգամ, երբ 3-րդ դասարան էի, դասարանցիներիցս մեկը՝ աղջիկ, այնքան էր ջղայնացել իմ ներվեր ուտելու խասյաթից, որ դասարանում գտնվող աստիճանը գլխիս տվեց...
քո հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև հենց հիշում եմ՝ գլուխս ցավումա:

Դիմլո ( ինչպես կասեր Գալաթեան) <<Ավանգարդում >> կենաց ասել ես ?

Չեմ պատասխանում հարցին, որովհետև այդ ժամանակ բոլորն էլ խմած են եղել...

Ra$Ta
02.04.2008, 20:37
Ստացվավ տղայես :) հաստատ

Adam
02.04.2008, 21:08
Ես քեզ ռեալում տեսե՞լ եմ

Ծով
02.04.2008, 23:35
Մեկա Հովոն ա:D
Հակառակ դեպքում մտքովս ոչ ոք չի անցնում...հարցերի պատասխաններ էլ չեմ կարդում, դիպվածն էր չայլդոտ:D

Empty`Tears
03.04.2008, 03:10
Դիմակ ես քեզ խուճուճ երեխա ասել եմ՞:D

ChildOfTheSky
03.04.2008, 03:19
այ մարդ դե սպանիք թողիք էլի , Դիմակը ես չեմ :angry

Empty`Tears
03.04.2008, 03:21
այ մարդ դե սպանիք թողիք էլի , Դիմակը ես չեմ :angry

Դու սուս մնա թող դիմակը պատասխանի.... (նիկը)..:P

Դիմակ
03.04.2008, 12:06
կխնդրեմ ադմիններին, որ բացեն accounts ... առաջին էջը ընդհանրապես չեմ տեսնում: չի կարելի սենց բան...

Ես քեզ ռեալում տեսե՞լ եմ

Ռեալի կազմում չեմ խաղում:

Դիմակ ես քեզ խուճուճ երեխա ասել եմ՞:D

Նայած որտեղ

Ռուֆուս
03.04.2008, 14:19
Դիմակ

Գարեջուրը ֆստուշկով, ջերկիով, աղի ձողիկով, բակալով թե բանկով? ;)

Մանե
03.04.2008, 14:23
Ես ու դու իրար ակումբի հանդիպումների շրջանակներից դուրս տեսել ենք:think
Մենակ խնդրում եմ էլի առաջին, կամ երկրորդ դասարանդ չհիշես հա՞:D Գոնե 10-ի կողմերը հիշի:oy

Դիմակ
03.04.2008, 16:03
Դիմակ

Գարեջուրը ֆստուշկով, ջերկիով, աղի ձողիկով, բակալով թե բանկով? ;)

բիսկվիթով

Ես ու դու իրար ակումբի հանդիպումների շրջանակներից դուրս տեսել ենք:think
Մենակ խնդրում եմ էլի առաջին, կամ երկրորդ դասարանդ չհիշես հա՞:D Գոնե 10-ի կողմերը հիշի:oy

Մանկապարտեզում էի... ունեի Մանե անունով ընկերուհի, որի հետ խմորեղենի համար միշտ կռվում էինք: Բայց վերջում ամեն ինչ լավ վերջացավ.... ինքը գնաց միկադոյի ուղղությամբ, իսկ ես պտիչիի...
շատ կուզեի նորից տեսնել նրան:

Հ.Գ. ոմանց ասեմ, որ սխալ ուղղության վրա եք: Շարունակեք խաղալ...
Ով որ ինձ գտավ, թագավորությանս կեսը նրան կտամ :D

*e}|{uka*
03.04.2008, 16:12
Իմ կարծիքով Լեգնանա :P

Dayana
03.04.2008, 16:15
Իմ կարծիքով Լեգնանա :P

ինքը չի լինի ;) հետո ականջիդ կասեմ ինչու չի լինի :oy

Adam
03.04.2008, 16:17
Դիմակ, դու կարողա՞ մի անգամ էն վախտ ինձ փի էմ ես գրել խաղի համար, ես ասել եմ հիմա չէ :think

Ռուֆուս
03.04.2008, 16:20
Դիմակ, որ քո ներկայությամբ ասում են "Բայլուսիկի", "ուծյու-մուծյու", "սիռեմ-միռեմ", մոտդ հեչ ցանկություն առաջանում է քվալդ վերցնել ու տալ ասողի գլխին? :D

Գալաթեա
03.04.2008, 16:20
Դիմ, այ Դիմ, դու համովված ես, որ լավ ես ստեղծագործում, թե կասկածներ կան?:)

Աշխատիր յոլա գնալ առանց մանկական հիշողությունների պատասխանելիս :D

Դիմակ
03.04.2008, 16:30
Դիմակ, դու կարողա՞ մի անգամ էն վախտ ինձ փի էմ ես գրել խաղի համար, ես ասել եմ հիմա չէ :think

ոչ այն ժամանակ, ինչպես դու ես կարծում

Դիմակ, որ քո ներկայությամբ ասում են "Բայլուսիկի", "ուծյու-մուծյու", "սիռեմ-միռեմ", մոտդ հեչ ցանկություն առաջանում է քվալդ վերցնել ու տալ ասողի գլխին? :D

էն մնացածին նորմալ եմ վերաբերվում, բայց երբ որ հերթը հասնումա «սիռեմ-միռեմին», օգտագործում եմ անձնական և բնության կողմից շնորհված քվալդ:

Դիմ, այ Դիմ, դու համովված ես, որ լավ ես ստեղծագործում, թե կասկածներ կան?:)

Աշխատիր յոլա գնալ առանց մանկական հիշողությունների պատասխանելիս :D

2005 թվականն էր: Տանը գտնվում էինք ես ու տատիկս: Տատիկիս ասեցի. «տատ, նենց սիրտս գոգլի-մոգլիյա ուզում»....
տատս մի պահ շշմած նայեց, ու բարձր գոչեց.... թոռըս ապագա բանաստեղծա:

Ծով
03.04.2008, 17:08
Դի՛մ, էեզ ու՞մ տեղն ես դրել...
Երբ ես գրանցվել ակումբում...
Բյուրին վերջին անգամ ե՞րբ ես տեսել...
Բյուրին մեր տանը տեսե՞լ ես...
Վերջին գրառումդ իսկական նիկով ակումբում կոնկրետ որտե՞ղ ես արել...

Դիմակ
03.04.2008, 17:31
Դի՛մ, էեզ ու՞մ տեղն ես դրել...
Երբ ես գրանցվել ակումբում...
Բյուրին վերջին անգամ ե՞րբ ես տեսել...
Բյուրին մեր տանը տեսե՞լ ես...
Վերջին գրառումդ իսկական նիկով ակումբում կոնկրետ որտե՞ղ ես արել...

1. Եզին դնում եմ եզի տեղ :think

2. չեմ հիշում

3. 1870 թվականն էր: Ապրում էի Հյուսիսային պողոտայում: Ինձ տնից դուրս էին շպրտել գողերը... չոքել էի թայմ աութի դեմը: Մի մարդ մոտեցավ և հարցրեց. ի՞նչ է պատահել...
պատասխանեցի, որ գողեր են ներխուժել բնակարանս և դուրս են շպրտել ինձ: Այդ մարդը ասաց. դու կարող ես ոստիկանություն դիմել և պաշտպանել քո իրավունքները:
Ես ասացի ինչպե՞ս.... չէ՞ որ գողերին դեմքով չեմ հիշում: Նա ասաց. միայն բավական է այն, որ դու տեսել ես նրանց ձեր տանը: Երբ ոստիկանապետը հարցնի «տեսե՞լ ես ձեր տանը», կպատասխանես, որ այո:
Երկար խորհելուց հետո, տենց էլ չգնացի ոստիկանատուն, որովհետև վախն էր տանջում ինձ: Մինչև հիմա էլ, որ ինձ էդպիսի հարցեր են տալիս, ջանովնս դողա անցնում:

4. Զրուցարանում, բայց չեմ ասի թե երբ:

Ծով
03.04.2008, 17:32
Կներես...:D քեզ ու՞m տեղն ես դրել...
Դի՛մ, լսի՛, էս խաղը դու վերածել ես խրաղճանքի, չի հասնելու 20-ի..եղա՞վ...:angry
Լսի՛ Դիմակ տղա:angry, ո՞ր թաղամասում ես ապրում..հերիք ա շրջանցես, ջղայնացնում ես արդեն...
Մեկ էլ ե՞րբ ես արել վերջին գրառումդ. զրուցարանում..:P
Ու իմ օդնօկլասսնիկի ցուցակում կա՞ս...

Երկնային
03.04.2008, 20:02
չարություններ եք անում…:P
աչքիս սկսեմ թեթևակի հուշումներ անել… :think

---------------------
Հուշում
Դեռ ճիշտ տարբերակը չի հնչել ոչ մեկի կողմից…

Արամ
03.04.2008, 20:26
լօլ, կարողա ես եմ:D:D:D

Դիմակ
03.04.2008, 20:29
Մեկ էլ ե՞րբ ես արել վերջին գրառումդ. զրուցարանում..:P
Ու իմ օդնօկլասսնիկի ցուցակում կա՞ս...

1. Այսօր
2. կարծում եմ, որ ոչ չէ

ՃՉՃՉՃՉՃՉՃՉՃՉՃՃՉՃՃ
Հուշում: Երկնայինին շա՜տ եմ սիրում:

*e}|{uka*
03.04.2008, 21:49
1870 թվականն էր: Ապրում էի Հյուսիսային պողոտայում: Ինձ տնից դուրս էին շպրտել գողերը... չոքել էի թայմ աութի դեմը: Մի մարդ մոտեցավ և հարցրեց. ի՞նչ է պատահել...
պատասխանեցի, որ գողեր են ներխուժել բնակարանս և դուրս են շպրտել ինձ: Այդ մարդը ասաց. դու կարող ես ոստիկանություն դիմել և պաշտպանել քո իրավունքները:
Ես ասացի ինչպե՞ս.... չէ՞ որ գողերին դեմքով չեմ հիշում: Նա ասաց. միայն բավական է այն, որ դու տեսել ես նրանց ձեր տանը: Երբ ոստիկանապետը հարցնի «տեսե՞լ ես ձեր տանը», կպատասխանես, որ այո:
Երկար խորհելուց հետո, տենց էլ չգնացի ոստիկանատուն, որովհետև վախն էր տանջում ինձ: Մինչև հիմա էլ, որ ինձ էդպիսի հարցեր են տալիս, ջանովնս դողա անցնում:
Այ քեզ երևակայության թռիչք:o

Լսի՛ Դիմակ տղա, ո՞ր թաղամասում ես ապրում...
Ալիիիզ համոզված ես , որ տղայա՞ ;)

Դիմակ դու թաքնված ակումբցին խաղին , դիմակի դերում երկրորդ անգա՞մ ես հանդես գալիս :B

VisTolog
03.04.2008, 21:52
Դիմակ դու թաքնված ակումբցին խաղին , դիմակի դերում երկրորդ անգա՞մ ես հանդես գալիս :B
Ես էի ուզում էդ հարցը տայի:
Որ ասի հա է~

Ավելացվել է 5 րոպե անց
Դիմուշը սաղ հարցերը շրջանցումա, յանի չի հասկանում հարցի իմաստը:

Ավելացվել է 7 րոպե անց
Սամոնա կամ Հայկոն

Ավելացվել է 10 րոպե անց
Դիմուշ տղային հեչ համբուրած կա՞ս:

Ra$Ta
03.04.2008, 22:03
Ինձ պաչելովես բարև տալի ?
Մանումենտում ես մնում ?
Մենք իրար հետ խմել ենք?

Խառնակիչ
03.04.2008, 23:07
վայ խոխեքսսսսս, ուտեմ ձեզիկ...
բանտից եմ գրում...:( 15 րոպե տեսակցություն են տվել: էկել եմ հարազատներիս տենամ՝ այսինքն ձեզ: Կարոտել եմ սաղիտ: Իմա՞լ եք խոխեք :love
Դե ինչ պատմեմ....բանտում սովորականա օրս անցնում: Սաղ օրը պառավներով բլոտ ենք խաղում: Պռոստը ստեղ վիգյենիայի հարցա ուժեղ դրված: Օրը 4 անգամ լողանում ենք... եթե սեքսելա լինում... ուրեմն օրը 6 անգամ: Դե ինչ ասեմ խոխեքս, լավ մնաք, ձեզ շատ եմ կարոտալ, ուտեմ ձեզիկ: Պաչիկներս.
ձեզ կարոտող՝ ազատազրկված Խառնակիչ :( :love

*e}|{uka*
03.04.2008, 23:34
Նո Քոմմենթ ....:D:D:D

VisTolog
04.04.2008, 12:52
Սրանից եզրակացություն :D
Խառնակիչը աղջիկա:

Ավելացվել է 1 րոպե անց
Դե, որ Դիմակը սենց ուշ-ուշ մտնի ստեղ, մի 30 էջ կգնա էլի:

Դիմակ
04.04.2008, 13:45
Դիմակ դու թաքնված ակումբցին խաղին , դիմակի դերում երկրորդ անգա՞մ ես հանդես գալիս :B

Բան գիտես, սուս էլի :D:D

Ինձ պաչելովես բարև տալի ?
Մանումենտում ես մնում ?
Մենք իրար հետ խմել ենք?

1. չէ
2. չէ
3. չէ

.............
Իմ փոքրիկ պատմություններումա հենց թաքնված բոլոր հարցերի պատասխանները....
ով որ հասկանումա, նա էլ կռահումա

VisTolog
04.04.2008, 13:57
Քո մասնակցած ժամանակ ո՞վ էր վարում էս խաղը:

Ավելացվել է 1 րոպե անց
Էս թեմայում գրառում ունե՞ս

Երևի Ռաստանա, ինքը էն վախտերը մասնակցելա՞

Ծով
04.04.2008, 16:00
Ո?ր թաղամասում ես ապրում...:angry
Հուշում: Երկնայինին բոլորն էլ սիրում են:love:P

Խառնակիչ
04.04.2008, 16:07
էկա իմ ամենալավ խոխեքին բարևեմ ու գնամ: Ալիզին ու էժուկային: Ապրեք, որ ինձ տենց սիրում եք :love
Իմ սիրելի թոռնուհիներ: :love
Բայց մի հատ չեկաք տեսակցության...:angry ,
հենց որոշեք գաք, ուրեմն հետներտ անպայման 10.000 փող բերեք, մեկ էլ 4 կիլո շուշա կանֆետ, որ զբաղվենք: :love

Ծով
04.04.2008, 16:09

Լսի' տատի, մինչև դու դուրս գաս, պապուս ամուսնացնելու ենք:D
Փողերն էլ ծախսում ենք հարսանեկան պատրաստությունների վրա..կներես:(:oy

Dayana
04.04.2008, 16:47
էկա իմ ամենալավ խոխեքին բարևեմ ու գնամ: Ալիզին ու էժուկային: Ապրեք, որ ինձ տենց սիրում եք :love
Իմ սիրելի թոռնուհիներ: :love
Բայց մի հատ չեկաք տեսակցության...:angry ,
հենց որոշեք գաք, ուրեմն հետներտ անպայման 10.000 փող բերեք, մեկ էլ 4 կիլո շուշա կանֆետ, որ զբաղվենք: :love

Տա՞տ, դու էն ասա, հո ոտերդ չեն ցավում ;) :D համ էլ էդ "շուշա" հայերեն ասած ապակե կանֆետները ո՞նց ես ուտելու, բա որ արհեստական ատամնաշարդ կոտրե՞ս :o :8

*e}|{uka*
04.04.2008, 18:04
Խառնակիչը ես խաղի մեխնա... :oy
Տատ ջան՜ նե վոլնույսյա , քեզ տեղ խելոք պահի թոռներով կգանք քեզ տեսակցության ...Աջափսանդալիկ կբերենք կուտես :aha , $ Փող ինչ ես անում այ տատի , չլինի ղումար ես խաղում հը՞ն :D , Շուշա կանֆետ էլ չկա տատի , մոսկովսկի կբերենք՝ Բելչկա :nyam

Տակս: երեխե՛ք դիմակը էնքան նագլիա արդեն 2-րդ անգամա դիմակա հագնում:B

Դիմակ շուտ արա :angry պատասխանի էս հարցերին ...:oy
Քո կուբիկները 8- ից շաաատ են ?
Կես տարի չկա չէ , որ ակումբում ես ?
Մականունդ աղջկականա չէ՞ ու լատինատառ չի չէ ՞ :))

քաղաքացի
04.04.2008, 18:07
Ինձ թվում է, այս խաղում Խառնակիչը Երկնայինն է :pardon

Արշակ
04.04.2008, 18:26
Դիմակ, ինձ սիրու՞մ ես։ :oy

Երկնային
04.04.2008, 18:32
Ինձ թվում է, այս խաղում Խառնակիչը Երկնայինն է :pardon

ես չեմ, բայց լավ էլ իմ բառապաշարով խոսում ա :D նամանավանդ խոխեքի պահը…:D

Դիմակ
04.04.2008, 22:17
Դիմակ շուտ արա :angry պատասխանի էս հարցերին ...:oy
Քո կուբիկները 8- ից շաաատ են ?
Կես տարի չկա չէ , որ ակումբում ես ?
Մականունդ աղջկականա չէ՞ ու լատինատառ չի չէ ՞ :))

1. 2003 թվականն էր: Դասարանցիներով որոշեցինք գնալ ջրաշխարհ: Հանդիպեցինք մի վաճառողի, որը խաղալիք կուբիկներ էր վաճառում: Դե զբաղվելու համար... փայլուն սիրուն... երգում էլ էր...
Մոտեցանք վաճառողին և հարցրինք կուբիկն ի՞նչ արժի: Ասեց, 1 հատը 500 դրամ: Ահավոր ջղայնացա, բայց պռինցիպի համար բռնեցի ու 7 հատ առա՝ վճարելով 3500 դրամ: Դեռ չանցած որոշ ժամանակ՝ պռինցիպի համար, գնացի ու էտ բիձուց պահանջեցի, որ մի քանի հատի գումարը ետ վերադարձնի, պայմանով՝ որ ես էլ կվերադարձնեմ կուբիկը: Որովհետև կուբիկները բռակ էին: Մի քանի հատ ետ վերադարձրեց մռթմռթալով քթի տակ:

2. կես տարուց ավելին, բայց ոչ այնքան ինչքան քո մտածելակերպով կարծում ես, որ ես այնքան եմ ակումբում ինչքան գրել ես, և քանի որ գրել ես մտածածտ, չեմ կարծում, որ պատասխանս ոչ այնքան միանշանական է, որքան քոնը, բայց այնուամենայնիվ կես տարիա ուզում եմ էս հարցին պատասխանեմ...

3. Չեմ կարծում

Դիմակ, ինձ սիրու՞մ ես։ :oy

դեռ հայաստանում ընդունված չէ :D:D

Մանե
04.04.2008, 22:20
դեռ հայաստանում ընդունված չէ :D:D
Դրանից կարելի՞ է ենթադրել, որ տղա ես, թե՞:oy:D

*e}|{uka*
04.04.2008, 22:28
Դրանից կարելի՞ է ենթադրել, որ տղա ես, թե՞:oy:D

Ման ջա՜ն չես կարա տենց միանգամից ասես ...:D

հմմմմմմմմմ.........
1.Պատմություն լավ գիտե՞ս
2.Ինձ վարկանիշ տվել ե՞ս
3. Ուսանող ե՞ս :B

VisTolog
04.04.2008, 22:38
Դիմ ես քեզ վարկանիշ չեմ տվել չէ՞

Ավելացվել է 1 րոպե անց
Ինձ թվումա, որ Դիմակը քաղաքականություն բաժնում շատա գրառումներ անում:
Ըտենցա՞ դիմ:

ՈՒ, որ ինքը չի սիրում էս երգիրը, ուզումա գնա ստեղից... էտ տիպի մի բան էլի:
Ճի՞շտ եմ դիմ:

Որ ճիշտ լինեմ, ուրեմն ապագա հոգեբան եմ: :D

Ավելացվել է 5 րոպե անց

Empty`Tears-ի խոսքերից http://www.akumb.am/images/dargarun/buttons/viewpost.gif (http://www.akumb.am/showthread.php?p=721702#post721702)
Դիմակ ես քեզ խուճուճ երեխա ասել եմ՞:D

Նայած որտեղ
Դիմակ դու սա պատասխան ե՞ս համարում:

Ռուֆուս
05.04.2008, 13:26
Դիմակ, հարցերին ինչի նորմալ չես պատասխանում?;)

Էսպես որ գնա, ոչ թե 30 էջից կգուշակենք, այլ 30 տարուց :D

Ra$Ta
05.04.2008, 13:30
Դիմակ այ դիմակ համաձայնես որ էս խաղի նման անհետաքրքիր խաղ դեռ չի եղել:D:angry

Դիմակ
05.04.2008, 14:32
Ման ջա՜ն չես կարա տենց միանգամից ասես ...:D

հմմմմմմմմմ.........
1.Պատմություն լավ գիտե՞ս
2.Ինձ վարկանիշ տվել ե՞ս
3. Ուսանող ե՞ս :B

1. նենց ոչինչ
2. հա
3. ոչ

Դիմ ես քեզ վարկանիշ չեմ տվել չէ՞
Ինձ թվումա, որ Դիմակը քաղաքականություն բաժնում շատա գրառումներ անում:
Ըտենցա՞ դիմ:

1. :think
2. նորմալ

Դիմակ դու սա պատասխան ե՞ս համարում

նայած երբ

Դիմակ, հարցերին ինչի նորմալ չես պատասխանում?;)

Էսպես որ գնա, ոչ թե 30 էջից կգուշակենք, այլ 30 տարուց :D

խաղը էտքան էլ ակտիվ չէ: դրա համար: բայց կաշխատեմ շուտ պատասխանել:

Դիմակ այ դիմակ համաձայնես որ էս խաղի նման անհետաքրքիր խաղ դեռ չի եղել:D:angry

էղելա

VisTolog
05.04.2008, 14:36
Դիմակ դու անազնիվ կերպով խաղը սար ու ձոր ես գցում: Հարցերին ուղիղ պատասխանի, ոչ թե ''հնարավորա, եղելա, նորմալ, կարելիյա...'' ու չասես թե դու էսպիսի պատասխաններ չես տվել: Մեկա տվել ես :D

*e}|{uka*
05.04.2008, 14:42
1. Դիմուլ քո մազերը երկա՞ր են /մենակ չսկսես 2003-ին երկար էր 2005 -ին կարճ... և այն: ինձ դա չի հետաքրքրում, կոնկրետ պատասխանի ներկա տարվա , ներկա ամսվա տվյալներով ;) /
2. Այսօր հանդիպման գնալու ե՞ս:B
3.Աշխատում ե՞ս :8
4.Թաքնված ակումբցին 14-ին քո իսկական մանկանվամբ գրառում արել ե՞ս :P
5. Գիտես Խառնակիչը :love ովա՞ :D

Adam
06.04.2008, 12:05
Դիմակ, մի քիչ շուտ շուտ մտի էլի....
սենց չեղավ: խաղը կանգնումա:

Empty`Tears
06.04.2008, 12:13
Դիմակ, մի քիչ շուտ շուտ մտի էլի....
սենց չեղավ: խաղը կանգնումա:

Հիմա քցենք բռնենք տեսնենք ով է ուշ ուշ մտնում ակումբ..:8

Դիմակ
06.04.2008, 12:23
1. Դիմուլ քո մազերը երկա՞ր են /մենակ չսկսես 2003-ին երկար էր 2005 -ին կարճ... և այն: ինձ դա չի հետաքրքրում, կոնկրետ պատասխանի ներկա տարվա , ներկա ամսվա տվյալներով ;) /
2. Այսօր հանդիպման գնալու ե՞ս:B
3.Աշխատում ե՞ս :8
4.Թաքնված ակումբցին 14-ին քո իսկական մանկանվամբ գրառում արել ե՞ս :P
5. Գիտես Խառնակիչը :love ովա՞ :D

1. Ոչ
2. Այսօր ոչ: Իսկ հանդիպում կա՞... եթե լինի, կգնամ
3. յայո
3. այո
5. այո

Խառնակիչ
06.04.2008, 14:18
:love ես ձեզ սիրում եմ :love
էսօր բերդում մի հատ ***-ի ջարդը տվել եմ :angry
բլոտով կրվել էր, չէր բերում փողը:
վայ քու... էս ինչ ուգալովնիկ դառա ես :( :oy
բայց մեկա իմ խոխեքին չեմ մոռանում :love

VisTolog
06.04.2008, 15:25
Կարելիյա ենթադրել, որ դիմակը սրանցից մեկնա
Յոժիկ /չնայած դժվար թե/
Սուրպրիս

VisTolog
06.04.2008, 15:46
Դիմակ շուտ արա :angry պատասխանի էս հարցերին ...
Քո կուբիկները 8- ից շաաատ են ?

Էն վախտ, որ մասնակցեցիր էս խաղին, ով էր վարողը?
Հիմի էլ պիտի տարբերակներ առաջարկեմ էս դիմակին
1. Surprise
2.Երկնային

Երկնային
06.04.2008, 17:25
Հուշում 2
Դիմակի վարկանիշը իմինից քիչ ա…

Adam
06.04.2008, 21:42
Դիմակ, մարշուտկա՞ ես քշում:

Խառնակիչ
06.04.2008, 22:01
Կարելիյա ենթադրել, որ դիմակը սրանցից մեկնա
Յոժիկ /չնայած դժվար թե/
Սուրպրիս

Դիմակը ո՛չ Սուրպրիսնա, ո՛չ էլ Յոժիկը:
Երբ բացահայտեք այս դիմակին, ես նույնպես կբացեմ իմ խորհրդավոր դեմքը: :love
Որ հանգիստ էթամ բերթ ու ղումար հաղամ

Adam
06.04.2008, 22:08
Դիմակը ո՛չ Սուրպրիսնա, ո՛չ էլ Յոժիկը:
Երբ բացահայտեք այս դիմակին, ես նույնպես կբացեմ իմ խորհրդավոր դեմքը: :love
Որ հանգիստ էթամ բերթ ու ղումար հաղամ

հլը մտի անտիմոդերատոր թեմա, տես, թե քո համար ինչ ակցիա եմ գրել :B :D

*e}|{uka*
06.04.2008, 22:29
Դիմակը ո՛չ Սուրպրիսնա, ո՛չ էլ Յոժիկը:
Երբ բացահայտեք այս դիմակին, ես նույնպես կբացեմ իմ խորհրդավոր դեմքը: :love
Որ հանգիստ էթամ բերթ ու ղումար հաղամ

Մեռնեեեեեեեեե՜մ տատիիիս ջյանիիիիիին ուխ՜:P

Յոժոն երկու անգամ նույն գետը չի մտնում վաաայ՜:D

երեխեք քաղաքացին դիմակի դերում հանդես եկելա՞

Դիմակ դու խառնակիչն ես նաև ? :oy

VisTolog
06.04.2008, 23:20
Բնականաբար խառնակիչը ներկայիս դիմակնա:

*e}|{uka*
06.04.2008, 23:28
Բնականաբար խառնակիչը ներկայիս դիմակնա:

Տի սամ դոդումլսյա իլի տե պոմոգլի ...:D :oy

Դիմակ դու արական սեռի ես չէ՞ :roll

VisTolog
06.04.2008, 23:56
Տի սամ դոդումլսյա իլի տե պոմոգլի ...:D :oy
Յա սամ, յա սամ դառագոյ լոժիկ: :D :D

Ավելացվել է 1 րոպե անց
Յոժ ըստ իմ հետաքննության արդյունքների դու ես խառնակիչը:
Ի դեպ 60 տոկոսով համոզված եմ:

*e}|{uka*
07.04.2008, 00:32
Յա սամ, յա սամ դառագոյ լոժիկ: :D :D

Ավելացվել է 1 րոպե անց
Յոժ ըստ իմ հետաքննության արդյունքների դու ես խառնակիչը:
Ի դեպ 60 տոկոսով համոզված եմ:

Էտքան նման եմ խառնակիչ տատուս հաաա իյա՜:angry 60 տարվա տարբերություն կա...
Եթե իրոք Վիստուլ ջան խաբելու բան չունեմ , չեստնոյե Յոժիկովսկե սլովո ... ես ՝ ես եմ , ես խառնակիչը չեմ:P

Իսկ Դիմակը հարցերին չի ուզում պատասխանի՜ ? :B

Դիմակ
07.04.2008, 14:13
Դիմակ շուտ արա :angry պատասխանի էս հարցերին ...
Քո կուբիկները 8- ից շաաատ են ?

Էն վախտ, որ մասնակցեցիր էս խաղին, ով էր վարողը?
Հիմի էլ պիտի տարբերակներ առաջարկեմ էս դիմակին
1. Surprise
2.Երկնային

1. չէ
2. առաջինը

Մեռնեեեեեեեեե՜մ տատիիիս ջյանիիիիիին ուխ՜:P

Դիմակ դու խառնակիչն ես նաև ? :oy

շատ պրովոկացիոն հարցա :think

Դիմակ դու արական սեռի ես չէ՞

յայո

Ռուֆուս
07.04.2008, 14:23
Տաաակ, տեսնենք, ով է պոտենցիալ դիմակը

Wista
Surpr!Se
Ra$Ta
քաղաքացի
Արշակ
ChildOfTheSky
Արամ
Սերխիո

Ինձ թվում է Արշակն է :)

Սերխիո
07.04.2008, 18:10
Հայկ ջան ,երրորդ դիմակը Սերխիոն էր ,տակ շտո յա փաս ...

*e}|{uka*
07.04.2008, 18:56
Դիմակ քո տարիքը անցնումա 23-ի սահմանը ?
Մտածում էի Սերխիոնա , բայց Սերխուլի կուբիկները ավելի շատ են ութից , կարծում եմ Werewulf-նա :P

Ուլուանա
07.04.2008, 19:07
Տաաակ, տեսնենք, ով է պոտենցիալ դիմակը

Wista
Surpr!Se
Ra$Ta
քաղաքացի
Արշակ
ChildOfTheSky
Արամ
Սերխիո

Ինձ թվում է Արշակն է :)
Բացառված բան է։ Արշակը երբեք ու ոչ մի դեպքում չէր կարող նման ագրեսիվ կարգախոս ունենալ։ Հենց թեկուզ մենակ դա հերիք է՝ հաստատ իմանալու համար, որ Արշակը չի։ ;) Համ էլ Արշակը նման նյութական կորուստներ վերջերս չի ունեցել, որ ունեցած լիներ, ես երևի կիմանայի... :think

Դիմակ
07.04.2008, 20:25
Դիմակ քո տարիքը անցնումա 23-ի սահմանը ?
Մտածում էի Սերխիոնա , բայց Սերխուլի կուբիկները ավելի շատ են ութից , կարծում եմ Werewulf-նա :P

23-նա անցնում տարիքիս:

Հ.Գ. Անահիտ ջան, դե էտ կարգախոսը քիչ թե շատ հումորի համար էր: Բայց դե, որ շատ ջղայնացնեն...... :B

Enipra
07.04.2008, 20:40
Surpr!Se-ն ա, երեխեք, ոնց որ ամեն ինչ բռնում ա, համ էլ մի հատ էս թեմայում իր տված հարցերը ու դրանց պատասխանները նայեք, ոնց որ հատուկ տարբեր ոճերով պատասխանելու համար տված լինեն էդ հարցերը :D

VisTolog
07.04.2008, 20:41
*e}|{uka*-ի խոսքերից http://www.akumb.am/images/dargarun/buttons/viewpost.gif (http://www.akumb.am/showthread.php?p=733981#post733981)
Մեռնեեեեեեեեե՜մ տատիիիս ջյանիիիիիին ուխ՜:P

Դիմակ դու խառնակիչն ես նաև ?

շատ պրովոկացիոն հարցա :think
Հիմի հա թե չէ:

Ավելացվել է 34 վայրկյան անց
Ես էլ եմ մտածում որ անակնկալնա: :D

Ավելացվել է 2 րոպե անց
Երևի էս հարցը եղելա, էնքան շատ են էջերը, որ ալարում եմ նայեմ.
Քո գրառումները 500-ից անցնում ե՞ն
Ինչքան ժամանակ ես գրանցված ակումբում, քո իսկական նիկով:

Adam
07.04.2008, 20:43
էնիփրա, խոսքը մարշուտկա քշելու՞ն էր վերաբերվում: :D
էտ ուրիշ բանի համար եմ տվել էտ հարցը: Դիմակը կհասկանա :love

VisTolog
07.04.2008, 20:45
Տաաակ, տեսնենք, ով է պոտենցիալ դիմակը

Wista
Surpr!Se
Ra$Ta
քաղաքացի
Արշակ
ChildOfTheSky
Արամ
Սերխիո

Ինձ թվում է Արշակն է :)
Բացառում եմ.
1. Արամին
2. Ինձ :D
3, Արշակին
4, Սերխիոյին

Ավելացվել է 1 րոպե անց
Բա մեր քուրիկներին խի չես մցրել քո սև ցուցակում :D

Ուլուանա
07.04.2008, 20:48
Հ.Գ. Անահիտ ջան, դե էտ կարգախոսը քիչ թե շատ հումորի համար էր: Բայց դե, որ շատ ջղայնացնեն...... :B
Կապ չունի, որովհետև Արշակը նույնիսկ հումորի համար տենց կարգախոս չէր գրի։ :P :D Նենց որ հաստատ չես համոզի, թե դու Արշակն ես։ :D :D :D

Լավ, Դիմակ, մենք մինչև Ակումբը իրար ճանաչե՞լ ենք։

Էսօր նամակներ փոխանակե՞լ ենք։ :D

Նայի, հա, կռուտիտ չլինես։ :angry :D

VisTolog
07.04.2008, 20:48
Հիմա, ըստ հորիզոնականների ասեմ թե ում եմ կասկածում դիմակի տակ պախկված: :D
1, Սուրպրիսը
2. Յոժիկը
3. ՈՒլու-ն
4. Գալաթիկը

Ուլուանա
07.04.2008, 20:53
Հիմա, ըստ հորիզոնականների ասեմ թե ում եմ կասկածում դիմակի տակ պախկված: :D
1, Սուրպրիսը
2. Յոժիկը
3. ՈՒլու-ն
4. Գալաթիկը
Դիմակն ասել է, որ 23 տարեկան չկա, այնպես որ Ուլու–ին ու Գալաթին էլ հանեցինք։ :P

Դիմակ
07.04.2008, 20:54
Կապ չունի, որովհետև Արշակը նույնիսկ հումորի համար տենց կարգախոս չէր գրի։ :P :D Նենց որ հաստատ չես համոզի, թե դու Արշակն ես։ :D :D :D

Լավ, Դիմակ, մենք մինչև Ակումբը իրար ճանաչե՞լ ենք։

Էսօր նամակներ փոխանակե՞լ ենք։ :D

Նայի, հա, կռուտիտ չլինես։ :angry :D

1. մի քանի տարի առաջ էր... նստեցի մարշուտկա և հանկարծ հանդիպեցի մի ծանոթի.... սակայն մոտըս ընդամենը 100 դրամ էր: ձև ընդունեցի, իբրև թե չեմ տեսել նրան: Նա զգաց, որ ես միտումնավոր չեմ ուզում իր դեմքին նայել և ծիծաղելով մոտեցավ ինձ ու ասաց. «մենք իրար չե՞նք ճանաչում»:

2. ի՞նչ նամակ :think - sms?
կներես, բայց հեռախոսիտ համարը չգիտեմ

VisTolog
07.04.2008, 20:57
Դիմակ ՈՒլու-ի հարցերին կարգին պատասխանի, քեզ դրել ես չհասկացողի տեղ:
Խի դու չգիտես, որ նամակ ասելով նկատի ունի ՊՄ.
Դիմակ, դու և ՈՒլու-ն մինչև Ակումբը իրար ճանաչե՞լ եք։

Ավելացվել է 3 րոպե անց

Դիմակն ասել է, որ 23 տարեկան չկա, այնպես որ Ուլու–ին ու Գալաթին էլ հանեցինք։ :P
Հա, վայ, չէի նկատել:

Ուլուանա
07.04.2008, 21:01
1. մի քանի տարի առաջ էր... նստեցի մարշուտկա և հանկարծ հանդիպեցի մի ծանոթի.... սակայն մոտըս ընդամենը 100 դրամ էր: ձև ընդունեցի, իբրև թե չեմ տեսել նրան: Նա զգաց, որ ես միտումնավոր չեմ ուզում իր դեմքին նայել և ծիծաղելով մոտեցավ ինձ ու ասաց. «մենք իրար չե՞նք ճանաչում»:

2. ի՞նչ նամակ :think - sms?
կներես, բայց հեռախոսիտ համարը չգիտեմ
Դիմակ, վերջ տուր ոլորապտույտ, սարուձորային պատմություններին ու նորմալ պատասխանիր հարցերին, :angry արդեն զզվցրիր քո մանկապատանեկան նոստալգիայով։ :angry
Չգիտեի, որ նամակ բառը առաջին հերթին կարող է ասոցիացվել sms–ի հետ։ :o Իբր չհասկացար, հա՞, որ խոսքն ակումբային նամակի մասին է։ Պատասխանիր. դու էսօր ինձ Ակումբի նամակներ գրե՞լ ես։

Իսկ մյուս հարցիս ընդհանրապես չպատասխանեցիր. մենք իրար ճանաչե՞լ ենք մինչև Ակումբը, թե՞ ոչ։

VisTolog
07.04.2008, 21:02
Ասա խի՞ եմ վրազում, Դիմակը օրեկան 2 հարցիյա պատասխանում:
Դիմակ էս հարցերին էլ պատասխանի:
http://www.akumb.am/showpost.php?p=737177&postcount=99

Դիմակ
07.04.2008, 21:03
Դիմակ, վերջ տուր ոլորապտույտ, սարուձորային պատմություններին ու նորմալ պատասխանիր հարցերին, :angry արդեն զզվցրիր քո մանկապատանեկան նոստալգիայով։ :angry
Չգիտեի, որ նամակ բառը առաջին հերթին կարող է ասոցիացվել sms–ի հետ։ :o Իբր չհասկացար, որ խոսքն ակումբային նամակի մասին է։ Պատասխանիր. դու էսօր ինձ Ակումբի նամակներ գրե՞լ ես։

Իսկ մյուս հարցիս ընդհանրապես չպատասխանեցիր. մենք իրար ճանաչե՞լ ենք մինչև Ակումբը, թե՞ ոչ։

Այո, ճանաչել ենք և նամակ էլ այսօր փոխանակել ենք:
խնդրում եմ դեռ չբացահայտես, թե ով եմ... և կարծիքտ էլ չասես :)

VisTolog
07.04.2008, 21:04
Ադամնա 80%

Ուլուանա
07.04.2008, 21:06
Այո, ճանաչել ենք և նամակ էլ այսօր փոխանակել ենք:
խնդրում եմ դեռ չբացահայտես, թե ով եմ... և կարծիքտ էլ չասես :)
Վա՜յ, Դիմակ, էս դու՞ ես։ :D :D :D Լավ, լավ, սուս կմնամ... :secret Բայց հենց էլի սկսես հարցերին պատասխանելու փոխարեն ամբախ–զամբախ երկար–բարակ հուշեր պատմել կյանքիցդ, ամեն մի նման պատասխանիցդ հետո մի հատ թոթոլ հուշում եմ անելու, տես։ :P :D

VisTolog
07.04.2008, 21:08
Դիմ այ Դիմ, էդ գալի պատասխանում ես, հետո գնում քո իսկական նիկի մո՞տ, հետո նորից գալիս ես դիմակով պատասխանում ու նորից գնում քո իսկական նիկով մտնում : :D
Եթե սաղին, ոնցոր ՈՒլու-ին ասիր, նույն ձևով էլ մյուսներին ասես, որ քեզ բացահայտելու դեպքում ձեն չհանեն, էլ ո՞նց ենք իմանալու թե ով ես:

Ավելացվել է 2 րոպե անց
Ան գրառումներդ արծաթ թիվա :D

Ուլուանա
07.04.2008, 21:11
Դիմ այ Դիմ, էդ գալի պատասխանում ես, հետո գնում քո իսկական նիկի մո՞տ, հետո նորից գալիս ես դիմակով պատասխանում ու նորից գնում քո իսկական նիկով մտնում : :D
Եթե սաղին, ոնցոր ՈՒլու-ին ասիր, նույն ձևով էլ մյուսներին ասես, որ քեզ բացահայտելու դեպքում ձեն չհանեն, էլ ո՞նց ենք իմանալու թե ով ես:
Չէ, մյուսները թող սուս չմնան։ :D Էդ արդեն խեղկատակություն կլինի։ Եթե մի քանի ճիշտ պատասխան լինի, ես էլ կմիանամ ու կհաստատեմ։ ;)

Adam
07.04.2008, 21:11
Լավ, արդեն անիմաստ է շարունակելը: Դիմակը ես էի: Տենց էլ չհասավ 20-րդ էջ :( :P
Իսկ այ խառնակիչը մարդկության պատմության մեջ ամենաչլուծվող հանելուկներից մեկնա: էսօր մենք պմ-ներով փոխանակվեցինք և նա ասաց, որ չի էլ ասելու, թե ով է ինքը, որ բերթից դուրս գա, նոր: ;)

VisTolog
07.04.2008, 21:13
Հիմի կասեք գլուխա գովում.
Բա որ ասում էի Ադամնա :D :))

Ուլուանա
07.04.2008, 21:15
Վայ, ուշացա։ :D
Ադամ, բայց դու, փաստորեն, եթե ուզում ես, լավ էլ գրագետ ես լինում։ ;) Որոշ տեղեր ահագին զարմացրիր... Մենակ թե բոլոր տեղերը –դ հոդի փոխարեն –տ էիր գրում, դա էր փչացնում ամեն ինչ։ :P Դա որ չլիներ, քեզ մի քանի ուրիշ գրագետ մարդկանց տեղ կդնեի։ :D

Էհ, Դիմակ ջան, կներես, որ էջերի առումով երազանքդ չիրականացրինք։ :( :))

Երկնային
07.04.2008, 21:22
Ամեն դեպքում բավականին օրիգինալ Դիմակ էր ;)

Շնորհակալություն Ադամին հետաքրքիր խաղի համար… :)

Enipra
07.04.2008, 21:28
Surpr!Se, բայց շատ լավ էիր խաղում, դեմք պատասխաններ էին: ;) Էլ չեմ խոսում երևակայությանդ թռիչքների մասին :D

Ռուֆուս
08.04.2008, 00:07
Ադամ, սկզբում լավ հռհռացել եմ, բայց հետո ներվերիս վրա մի ուրիշ ձև սկսեցիր ազդել.... :D :D :D

Ուլուանա
08.04.2008, 00:10
Հա, ես էլ մոռացա ասել, որ շատ լավ Դիմակ էիր, Ադամ։ :ok Համենայնդեպս, ինձ համար մինչև հիմա եղած Դիմակներից ամենահետաքրքիրն էիր... :hands Դե, երևի ստաժն իրենն անում է, էլի։ :D Կրկին փորձելու դեպքում գուցե բոլոր Դիմակներն էլ առաջընթաց ունենան, ո՞վ գիտի։ :D

Adam
08.04.2008, 11:11
մերսի :oy

Դիմակ
08.04.2008, 11:56
Դիմակը էլ Surpr!Seը չի :D

Dayana
08.04.2008, 11:56
Դիմակը էլ Surpr!Seը չի :D

:D աաա, մեռաաաա :D