PDA

Դիտել ողջ տարբերակը : Ամեն ինչ Photoshop-ի մասին

Էջեր : [1] 2

GooR
01.04.2008, 18:51
Եթե դուք ունեք նկարներ սարքված Photoshop ծրագրով, ապա ապլոադ արեք,

Belle
01.04.2008, 18:56
վերնագիրը կարդացի, ուրախացա, ինձ թվաց արդեն ամեն ինչ գրված է էդ ծրագրի մասին :D

բայց, լավ, հուսանք, դեռ կգրվի ;)

օրինակ ներկայիս ավատարս ֆոտոշոփով եմ "սարքել", սրանից ավել ֆոտոշոփ չգիտեմ :(

Արամ
01.04.2008, 20:43
Ժող իսկականից հարցեր մարցեր տվեք, մենք էլ տանք, բան սովորենք:D

Overdose
01.04.2008, 20:44
Ապլոադը որն ա?
Ապեր, թե էդ ծրագրից լավ ես, մի հարց տամ: Ասենք թե մի նկարից մի բան կտրել տանում եմ ուիշ նկարի վրա: Այ էդ կտրած մասի չափերը ոնց փոփոխեմ: Ստիպված էդ 2-րդ նկարի չափերն եմ ամեն անգամ փոխում

Արամ
01.04.2008, 20:47

Կտրածի չափը փոխելու համար, ասենք որ 2-րդ նկար վրա ես տանում, ըտե ետ կտրած նկարի Layer-ը ընտրի, Tools-ի մեջ ընտրի, նշելու գործիքը, հետո սխմի ետ կտրաի վրա ու սղմի Free Transformation ու փոխի չափերը:

_DEATH_
01.04.2008, 21:12
Ժող էֆեկտներից ովա գլուխ հանում, ոնց ստանամ էֆեկտ, որ նկարը մեջտեղից կիսածա:

Արամ
01.04.2008, 21:31
Ժող էֆեկտներից ովա գլուխ հանում, ոնց ստանամ էֆեկտ, որ նկարը մեջտեղից կիսածա:

Մին, ախպեր ետ հեշտ կարաս նկարես....ինչնա պրոբլեմը?

_DEATH_
01.04.2008, 21:39
Մին, ախպեր ետ հեշտ կարաս նկարես....ինչնա պրոբլեմը?

Հեշտ :think,սիրուն չի ստացվու ախր, ինձ 3D իկոնկայա պետք, մի հատ ֆայլ մեջտեղից կիսած, ես նկարելուց չկամ, ախպեր կարաս մի հատ սիրուն նկարես?, կամ էլ էն ավտոկադի նման մի հատ դանակով մեջտեղից կիսելուց:

GooR
02.04.2008, 09:15
Հիմա մոտս Ֆոտոշոպ չկա երեգ եմ կոմպս ֆորմատ արել , բայց Էս Էրկու օրը կճարեմ , կփորձեմ քո ասածը

GooR
02.04.2008, 10:05
Էս իմ արային ֆոտոշոպով լուրյ գործնա եղել, մեր աֆտոնա նախանցած

Belle
02.04.2008, 11:53
Էս իմ արային ֆոտոշոպով լուրյ գործնա եղել, մեր աֆտոնա նախանցած

Ավտոն շատ լավա ստացվել, հավանեցի :hands , իսկ աղջիկը լրիվ ուրիշ կինոյից ոնց որ լինի :[

GooR
02.04.2008, 15:47
Սաղ սրանից սկսվեց

Ավելացվել է 1 րոպե անց
Բելլե ավատարտ , բայց լավա ստացվել

Արամ
02.04.2008, 18:14
Հեշտ :think,սիրուն չի ստացվու ախր, ինձ 3D իկոնկայա պետք, մի հատ ֆայլ մեջտեղից կիսած, ես նկարելուց չկամ, ախպեր կարաս մի հատ սիրուն նկարես?, կամ էլ էն ավտոկադի նման մի հատ դանակով մեջտեղից կիսելուց:

Տու նկարը, մի հատ ճշտեմ, քեզ պետքա որ յանիմ ետ իկոնկեն ջարդածա? Եթե հա տու տենամ ինչեմ անում

Ավելացվել է 1 րոպե անց

Էս իմ արային ֆոտոշոպով լուրյ գործնա եղել, մեր աֆտոնա նախանցած

Փնթի ես աշխատել, գօռօ....

Կաթիլ
02.04.2008, 19:24
Ավելացվել է 1 րոպե անց

Փնթի ես աշխատել, գօռօ....

Համամիտ եմ…

GooR
04.04.2008, 10:16
Էտ ես 2 տարի արայ եմ արել հաստաս գիտեմ , որ հիմա անեմ 1000 անգամ լավ կստացվի

Արամ
05.04.2008, 15:41
Էտ ես 2 տարի արայ եմ արել հաստաս գիտեմ , որ հիմա անեմ 1000 անգամ լավ կստացվի

Ես էլ գիտեմ;)

Belle
05.04.2008, 15:47
Ժոոող, էն ովա ինձ օգնելուուուու :oy /մենակ չասեք` անգրագետա :D /

1. Որ նկարը ջնջում ենք, ջնջած տեղը սպիտակ է լինում: Կարա?մ էնպես անեմ, որ գուավոր լինի:

2. Հայելային էֆեկտ ո?նց ստանամ, այսինքն ոնց անեմ, որ նկարը դառնա նենց, ոնց կերևար հայելու մեջ, ոչ թե նկարի վրա լինի ինքը ու իր արտացոլանքը

3. մեկ `լ ասեք, էս կարգի նկարներ սարքելը դժվա?ր է /այսինքն դրա ձևը բացատրելը շատ երկար ու անհամ գործ է?/ == >

To be continued… :oy

Belle
05.04.2008, 15:49
կամ սենց
էն մի նկարը չի դրվում :think

Արամ
05.04.2008, 15:53
1. Որ նկարը ջնջում ենք, ջնջած տեղը սպիտակ է լինում: Կարա?մ էնպես անեմ, որ գուավոր լինի:
Որ ասենք վրձինի գույնես ընտրում, այ ետ ընտրելու տեղը մի ահտել քառակուսիկ կա, երկու հատ քառակուսիկա, տակինի վրա սղմի ու գույնը ընտրի..ու կստացվի:

2. Հայելային էֆեկտ ո?նց ստանամ, այսինքն ոնց անեմ, որ նկարը դառնա նենց, ոնց կերևար հայելու մեջ, ոչ թե նկարի վրա լինի ինքը ու իր արտացոլանքը

Այսինքն Հակառակը, ընտրի լայերռը, սղմի Free Transform, ու ձախից բռնի, աջ տարու երկարցրա:

3. մեկ `լ ասեք, էս կարգի նկարներ սարքելը դժվա?ր է /այսինքն դրա ձևը բացատրելը շատ երկար ու անհամ գործ է?/ == >

Սենց նկար սարկելու համար, պահանջվումա, 3րոպե;)

_DEATH_
05.04.2008, 16:24
Արամ ճարել եմ ախպեր, բայց հետաքրքիրա էլի, եթե դժվար չի ձևը ասա, ոնց են անում:

Արամ
05.04.2008, 16:39
Արամ ճարել եմ ախպեր, բայց հետաքրքիրա էլի, եթե դժվար չի ձևը ասա, ոնց են անում:

Ulead Photo IMPACT x3

_DEATH_
05.04.2008, 16:47
Ulead Photo IMPACT x3

Մերսի, բայց չեմ ճարում, կարողա լինկ ունենաս?

Արամ
05.04.2008, 16:49
Մերսի, բայց չեմ ճարում, կարողա լինկ ունենաս?

Հեսա մի վարկյան

Ավելացվել է 54 վայրկյան անց
http://www.maxwarez.ru/2008/01/18/ulead-photoimpact-x3.html

Ավելացվել է 1 րոպե անց
Աղջկեք մի մտեք էլի, բանեռները մի քիչ անպատշաճ են:D:D

Belle
06.04.2008, 15:04
Որ ասենք վրձինի գույնես ընտրում, այ ետ ընտրելու տեղը մի ահտել քառակուսիկ կա, երկու հատ քառակուսիկա, տակինի վրա սղմի ու գույնը ընտրի..ու կստացվի:

Այսինքն Հակառակը, ընտրի լայերռը, սղմի Free Transform, ու ձախից բռնի, աջ տարու երկարցրա:

Սենց նկար սարկելու համար, պահանջվումա, 3րոպե;)

Շնորհակալ եմ , իսկ էդ 3րոպեն կտրամադրե՞ս, թե՞ սենց չի լինի բացատրել :oy

Կաթիլ
06.04.2008, 16:51
Ժոոող, էն ովա ինձ օգնելուուուու :oy /մենակ չասեք` անգրագետա :D /

3. մեկ `լ ասեք, էս կարգի նկարներ սարքելը դժվա?ր է /այսինքն դրա ձևը բացատրելը շատ երկար ու անհամ գործ է?/ == >

To be continued… :oy

Դժվար բան չկա :)
առաջին նկարը վերցնում ես էն, որը պիտի լինի ընդհանուր ֆոն, 2-րդ նկարն ընտրելուց, առաջինի չափերին համապատասխանեցնելուց և կտրելուց հետո դնում ես 1-ինի վրա ու Layers (Window -> Layers) պատուհանի ներքևի մասում եղած գործիքների մեջ գտնեում ես "f" տեսք ունեցող գործիքը (Add a leyer style), որի միջոցով տարբեր էֆեկտներ կարող ես տալ քո ուզած շերտին, օրինակ՝ լինի թափանցիկ, ուռուցիկություն ունենա, եզրագծված լինի և այլն …

Արամ
07.04.2008, 15:41
Շնորհակալ եմ , իսկ էդ 3րոպեն կտրամադրե՞ս, թե՞ սենց չի լինի բացատրել :oy

Ես բացատրեմ ոնց անել թե անեմ?:)

Ավելացվել է 1 րոպե անց

Դժվար բան չկա :)
առաջին նկարը վերցնում ես էն, որը պիտի լինի ընդհանուր ֆոն, 2-րդ նկարն ընտրելուց, առաջինի չափերին համապատասխանեցնելուց և կտրելուց հետո դնում ես 1-ինի վրա ու Layers (Window -> Layers) պատուհանի ներքևի մասում եղած գործիքների մեջ գտնեում ես "f" տեսք ունեցող գործիքը (Add a leyer style), որի միջոցով տարբեր էֆեկտներ կարող ես տալ քո ուզած շերտին, օրինակ՝ լինի թափանցիկ, ուռուցիկություն ունենա, եզրագծված լինի և այլն …

Ճիշտա;) բայց կարաս միանգամից լայեռի վրա սեղմես աջ կլիկով, ու սեղմես Bordering Options,-էր ինց էր հիմա իմ մոտ ռուսականա:)

Կաթիլ
07.04.2008, 19:41
Ես բացատրեմ ոնց անել թե անեմ?:)

Ավելացվել է 1 րոպե անց

Ճիշտա;) բայց կարաս միանգամից լայեռի վրա սեղմես աջ կլիկով, ու սեղմես Bordering Options,-էր ինց էր հիմա իմ մոտ ռուսականա:)

:) մերսի, էդ էլ կիմանամ արդեն

Belle
09.04.2008, 15:49
Կաթիլ-ի ասածով արեցի էն նկարի նման, չստացվեց: Էդ "f"-ը գտա, բայց դրա մեջ թափանցիկի էֆեկտ չգտա :(

Արամ
10.04.2008, 16:15
Կաթիլ-ի ասածով արեցի էն նկարի նման, չստացվեց: Էդ "f"-ը գտա, բայց դրա մեջ թափանցիկի էֆեկտ չգտա :(

Trancparent;)

Ավելացվել է 15 րոպե անց
լավ ես սպասի հեսա սաղ բացատրեմ:
Ուրեմն որ հեշտ լինի բացատրեմ` ֆոնը-Layer1, թափանցիկը- Layer2
1. Ընտրում ես Layer1:
2. Layer2-ը դնում ես Layer1-ի վրա:
3. Սեղմում ես Windows>Layers, ընտրում ես layer2-ի լայեռը:
4. Սեղմում ես "M" հետո աջ կլիկ ես անում լայեռի վրա, գրաֆիկականում էլի, լայեռների մեջ չէ, հետո սեղմում ես bordering Options.
5. Ու հենց բացաց պատուհանի մեջտեղը մի հա գնդիկ կա փղելու, անունը կողը Transpaernta:
6. Ետի շարժի կտենաս:)

Արամ
10.04.2008, 16:37
Ես էլ իմ կոմից առաջին երկու նկարը, իրար եմ միացրել;)

chiburgen
11.04.2008, 22:48
Էս օրեգինալ ռենդեռնա::)
http://freenet.am/~tiko2005/Room4%20oreginal.jpg

Էս էլ Photoshop-ով կոմպոզինգնա: :)

http://freenet.am/~tiko2005/room4.jpg

Belle
12.04.2008, 09:15
Trancparent;)

Ավելացվել է 15 րոպե անց
լավ ես սպասի հեսա սաղ բացատրեմ:
Ուրեմն որ հեշտ լինի բացատրեմ` ֆոնը-Layer1, թափանցիկը- Layer2
1. Ընտրում ես Layer1:
2. Layer2-ը դնում ես Layer1-ի վրա:
3. Սեղմում ես Windows>Layers, ընտրում ես layer2-ի լայեռը:
4. Սեղմում ես "M" հետո աջ կլիկ ես անում լայեռի վրա, գրաֆիկականում էլի, լայեռների մեջ չէ, հետո սեղմում ես bordering Options.
5. Ու հենց բացաց պատուհանի մեջտեղը մի հա գնդիկ կա փղելու, անունը կողը Transpaernta:
6. Ետի շարժի կտենաս:)

:) շնորհակալ եմ, հեսա կփորձեմ :oy

Belle
12.04.2008, 21:02
Trancparent;)

շաաատ շնորհակալ եմ ;) , վերջապես ստացվեց, ընտիր չի, բայց առաջին անգամվա համար :hands /ստորագրությանս նկարն է :oy /

Belle
21.04.2008, 19:36
Ժող հիմա էլ մի հատ նկար է պետք, ասենք ավտոներ են կանգնած՝ պատրաստվում են մրցելու /գոնկա էլի/ :oy կարողա՞ մեկն ունենա

Հ. Գ. ֆորոշոփի հետ կապ ունի, դրա համար եմ էս թեմայում գրում :)

BOBO
21.04.2008, 20:21
http://www.imageshare.am/thumb/70922055/afterburning_1.jpg (http://www.imageshare.am/view/70922055/afterburning_1.jpg)

Մեջտեղի ավտոն միքիչ հետ քաշես ստարտի պես կլնի:)
Բայց կարողա հետևի ծուխը խանգարի?

Ավելացվել է 3 րոպե անց
Չնայած երևի չի ըլնի հա հետ քաշել:think

Belle
21.04.2008, 20:25
http://www.imageshare.am/thumb/70922055/afterburning_1.jpg (http://www.imageshare.am/view/70922055/afterburning_1.jpg)

Մեջտեղի ավտոն միքիչ հետ քաշես ստարտի պես կլնի:)
Բայց կարողա հետևի ծուխը խանգարի?

լավնա նկարը,շնորհակալ եմ, բայց ինձ պետքա, որ ուղիղ կանգնած լինեն, կարա՞մ ուղղացնեմ մեքենաները :oy

BOBO
21.04.2008, 20:39
Երևի կլնի էլի rotate-մոթաթ(:))): Ես ֆոտոշոփի մասնագետ չեմ:)

Belle
21.04.2008, 20:45
Երևի կլնի էլի rotate-մոթաթ(:))): Ես ֆոտոշոփի մասնագետ չեմ:)

լավ, շնորհակալություն :)

Արամ
24.04.2008, 15:30
լավ, շնորհակալություն :)

Եթե դեռ պետքա հեսա փորձեմ...

Belle
24.04.2008, 17:30
Եթե դեռ պետքա հեսա փորձեմ...

հա, շատ շնորհակալ կլինեմ :oy

Արամ
24.04.2008, 22:20
հա, շատ շնորհակալ կլինեմ :oy

Փնթիոտա ստացվել տանը չէի, նոր սարքեցի

Belle
25.04.2008, 14:45
Փնթիոտա ստացվել տանը չէի, նոր սարքեցի

լավա, մեյս, բայց ես ուզում էի ուղիղ լինի նաև :oy
բայց երևի ավելի հետշ կլինի ուռիշ նկար ճարել :)
ամեն դեպքում, շնորհակալ եմ

Ptuchik
25.04.2008, 16:10
Ժող հիմա էլ մի հատ նկար է պետք, ասենք ավտոներ են կանգնած՝ պատրաստվում են մրցելու /գոնկա էլի/ :oy կարողա՞ մեկն ունենա

Հ. Գ. ֆորոշոփի հետ կապ ունի, դրա համար եմ էս թեմայում գրում :)

Սա կլինի՞ http://www.seeing-stars.com/Locations/Grease/RiverBedRaceStart(6thSt).jpg

Արամ
25.04.2008, 21:20
Սա կլինի՞ http://www.seeing-stars.com/Locations/Grease/RiverBedRaceStart(6thSt).jpg

Ոտ.....ամենաճիշտ տարբերակը:):)

Belle
26.04.2008, 10:31
Վայյ, շատ շնորհակալ եմ, մտահղացմանս համար լրիվ ինքնա :hands

Ptuchik
28.04.2008, 11:06
Վայյ, շատ շնորհակալ եմ, մտահղացմանս համար լրիվ ինքնա :hands

Խնդրեմ, նորեն համեցեք :oy

Արամ
15.05.2008, 21:18
Ֆոտոշոպի ֆիլտրերի սայթ ասեք էլի....

Արամ
30.05.2008, 09:13
պարապ էի......

http://www.imagger.com/thumbs/883891_hackexe(FERARRI).jpg (http://www.imagger.com/view/883891_hackexe(FERARRI).jpg.html)

Che_Guevara
01.06.2008, 21:48
Ժողովուրդ ջան, ինձ շատ շտապ պետք են կոստյումների շաբլոններ՝ PSD կամ PNG ֆորմատներով։ Ցանկալի ա, որ ճաշակով լինեն, ես եմ հագնելու :)

Hayk Avetisyan
13.06.2008, 19:48
Շատ շտապ հարց , ով գիտի ֆոտոշոփում վոնցեն նկարը ծռմռում ինչպես ասենք տեքստը կորություններ ալիքներ, բացի տրանսֆորմից ուրիշ ինչ ձև կա? տրանսֆորմը գծային է մեջտեղից չի կարում փոս քցի նկարի եզրերը պահի:

Արամ
13.06.2008, 19:50

կարում եմ տրանսֆորմ անելու ժամանակ, սղմի աջ կլիկ ընդե տարբեր ձևեր կբերի, դեֆորմացյա բան ման...տենց կարաս անես

Hayk Avetisyan
13.06.2008, 20:31
տրանսֆորմը ունի հեռանկար ստեղծելու ու միքանի հնարավորություններ, բայց ետ բոլորը գծայինա, ասենք նույն հայողությամբ կա հրաման որ ալիքների նման նկարը ծռմռեմ?

Enipra
13.06.2008, 20:53
տրանսֆորմը ունի հեռանկար ստեղծելու ու միքանի հնարավորություններ, բայց ետ բոլորը գծայինա, ասենք նույն հայողությամբ կա հրաման որ ալիքների նման նկարը ծռմռեմ?
Պիտի ֆիլտրներից օգտվես:
Փորձիր Filter->Distort ֆիլտրները, օրինակ` Shear :)

Hayk Avetisyan
13.06.2008, 21:17
Պիտի ֆիլտրներից օգտվես:
Փորձիր Filter->Distort ֆիլտրները, օրինակ` Shear :)

շատ մերսի Ենիպա ջան, նստած սպասումեի թե ով կպատասխանի, իսկը էտեր ուզածս, ինքնա :hands

T!gran
16.11.2008, 00:18
Ժողովուրդ, ուզում եմ 990*350 չափի նկար սարքեմ, օրինակ մեծ չափի նկարի մի հատվածից, հեշտ բան է երևում բայց ձևը չեմ գտնում, հիմա օգտագործում եմ Photoshop 11 CS4 portatable, նոր եմ դրել Please help me :)

Աթեիստ
16.11.2008, 00:27

1. Ուզում եմ ասել, իմ վրա հույս չդնես
2. Ի՞նչ չափման միավոր է 900x350 (փիքսել, մմ, սմ ...)

T!gran
16.11.2008, 00:29
1. Ուզում եմ ասել, իմ վրա հույս չդնես
2. Ի՞նչ չափման վիավոր է (փիքսել, մմ, սմ ...)
փիքսել իհարկե, դեռ հույս ունեմ, :hands, կամ ել մի հարմար ծրագիր ասեք , որ կարենամ տարբեր ֆորմաներով նկարներ սարքեմ, օրինակ օվալաձև շաբլոն լինի ես իմ ուզեցած նկարը վրեն դնեմ......

Աթեիստ
16.11.2008, 00:52
փիքսել իհարկե, դեռ հույս ունեմ, :hands, կամ ել մի հարմար ծրագիր ասեք , որ կարենամ տարբեր ֆորմաներով նկարներ սարքեմ, օրինակ օվալաձև շաբլոն լինի ես իմ ուզեցած նկարը վրեն դնեմ......

Փորձիր սրանք (անվճար են)
www.photo-card-maker.com
www.onlinecashadvanceusa.com

Եթե դուրդ չեկան, ասա կոնկրետ ինչը, փորձեմ գնտել ավելի հարմար բան:

T!gran
16.11.2008, 01:12
Փորձիր սրանք (անվճար են)
www.photo-card-maker.com (http://www.photo-card-maker.com)
www.onlinecashadvanceusa.com (http://www.onlinecashadvanceusa.com)

Եթե դուրդ չեկան, ասա կոնկրետ ինչը, փորձեմ գնտել ավելի հարմար բան:

Ապրես, նայում եմ :)

Rammstein
16.11.2008, 11:31
Ժողովուրդ, ուզում եմ 990*350 չափի նկար սարքեմ, օրինակ մեծ չափի նկարի մի հատվածից, հեշտ բան է երևում բայց ձևը չեմ գտնում, հիմա օգտագործում եմ Photoshop 11 CS4 portatable, նոր եմ դրել Please help me :)

Փորձիր անել այսպես. սեղմիր Rectangular Mariquee tool կոճակը (Ուղղանկյուն նշելու գործիքը)։ Պատուհանիդ վերեւի մասում կա Style դաշտ, որի կողքը հավանաբար նշված կլինի Normal։ Դարձրու այն Fixed size, դրա աջ կոզմի ակտիվացած վանդակներում գրիր մեկում` 990 px, մյուսում` 350 px։ Կլիկ արա նկարիդ ցանկացած կետում, եւ ավտոմաը 990x350 չափսի մասը կնշվի։ Այդ նշման գիծը կարող ես տեղափոխել քո ուզած տեղը։ Հետո copy արա այն, ստեղծիր նոր ֆայլ, ու փեյսթ արա մեջը, հետո սեյվ արա։

T!gran
16.11.2008, 13:51
Ստացվեց

Հայկօ
16.11.2008, 16:52
Ժողովուրդ, ուզում եմ 990*350 չափի նկար սարքեմ, օրինակ մեծ չափի նկարի մի հատվածից, հեշտ բան է երևում բայց ձևը չեմ գտնում, հիմա օգտագործում եմ Photoshop 11 CS4 portatable, նոր եմ դրել Please help me :)

Ավելի հեշտ տարբերակ էլ կա, քան Rectangular Marquee-ն է: Crop արա քո ուզած մասը՝ գործիքի հատկություններում (վերևի պանելի վրա) լրացնելով width և height դաշտերը (դե 990 և 350, համապատասխանաբար):

Rammstein
16.11.2008, 17:30

Ոչ, տենց չի լինի։ Քո ասած ձեւով միայն հնարավոր ա նշել հարաբերությունը, այլ ոչ թե կոնկրետ չափսը։

Հայկօ
16.11.2008, 17:38
Թվերի վերջում ավելացրու px տառերը ;): Նույն կերպ կարող ես, ասենք, cm գրել՝ սանտիմետր, կամ՝ mm:

Rammstein
16.11.2008, 17:49
Թվերի վերջում ավելացրու px տառերը ;): Նույն կերպ կարող ես, ասենք, cm գրել՝ սանտիմետր, կամ՝ mm:

Մերսի, կփորձեմ...:8

Ֆելո
19.11.2008, 01:31
գովազդային գործակալության լոգոյա. կարծիքներ...

Հայկօ
19.11.2008, 01:46
Իմ համեստ կարծիքով՝ AD տառերը մի քիչ ավելի հաստ ու «ընդգծված», Advertising Agency-ն՝ ավելի նոսր ու բաց գույնի, Ideas for... նախադասությունը՝ ընդհանուր կոմպոզիցիայից մի քիչ առանձին: Ու ֆոնտերի թիվը մի քիչ պակասացրու, ասենք՝ գրի նույն ֆոնտով, բայց թավ կամ շեղատառ: Դիզայնում խայտաբղետ-տարբեր տառատեսակները աչք են հոգնեցնում: Իմ կարծիքով:

Լուսաբեր
20.11.2008, 19:43
գովազդային գործակալության լոգոյա. կարծիքներ...
Եսիմ:esim
Մի փոքր որ գույները շատ լինեին ինձ թվում է ավելի նայվող կլիներ:

Sunny Stream
20.11.2008, 20:45
հայեր ջան, Ֆոտոշոփի հին տարբերակ եմ ուզում... CS2-ը մինչև բացում եմ, կոմպը երեք անգամ գնում է էն աշխարհ, հետ գալիս... երևի 7-ը կամ ուղղակի CS-ը ո՞վ ունի... :)

Bergmann
20.11.2008, 21:33
հայեր ջան, Ֆոտոշոփի հին տարբերակ եմ ուզում... CS2-ը մինչև բացում եմ, կոմպը երեք անգամ գնում է էն աշխարհ, հետ գալիս... երևի 7-ը կամ ուղղակի CS-ը ո՞վ ունի... :)

Photoshop CS (http://download.adobe.com/pub/adobe/magic/photoshop/win/8.x/AdobePhotoshopCS.zip) :)

G_H
31.01.2009, 16:16
Վոխջույն հարգելի ակումբացիներ
Մեկ հարց: ինչպե՞ս pohotoshop-ում գրել հայերեն.

Rammstein
31.01.2009, 17:53
Վոխջույն հարգելի ակումբացիներ
Մեկ հարց: ինչպե՞ս pohotoshop-ում գրել հայերեն.
Կա 2 տարբերակ, կամ KDWin-իդ (կամ այլ նման ծրագրի մեջ) դնում ես Armenian Phonetic Unicode (կամ tipewriter...), ու եթե հայկական յունիկոդ ֆոնտեր ինստալյացիա արված են, ապա կարող ես հանգիստ գրել։ Եթե հայկական ֆոնտերդ միայն ANSI են (օր.` Arial Armenian), ապա KDWin-ի մեջ դնում ես Armenian Phonetic (առանց յունիկոդի) ու գրում ես։ Կգրվեն անկապ տառեր (âÖýéÁÑ»·ë¹Ñ), բայց հենց ֆոնտը դարձնես էդ հայկական ֆոնտը, տառերը կդզվեն։ ;)

Հայկօ
31.01.2009, 18:23
Կգրվեն անկապ տառեր (âÖýéÁÑ»·ë¹Ñ), բայց հենց ֆոնտը դարձնես էդ հայկական ֆոնտը, տառերը կդզվեն։

Ցանկալի է նախ Type գործիքի պանելի Font ցուցակից ընտրել համապատասխան ANSII ֆոնտը, հետո տպել: Էդ դեպքում անիմաստ սիմվոլներ չեն հայտնվի ;):

G_H
31.01.2009, 19:16
Եղավ, շատ շնորհակալություն )))

Sun
07.02.2009, 17:10
Խնդրում եմ photoshop իմացողներից օգնեցեք, ինչպես փոխեմ աչքերի բիբերի ուղղությունը?(թեքը ուղիղ դարձնել): Աչքերի հետ կապված էֆեկտները որտեղ են գտնվում photoshop-ում? Շտապ է պետք, խնդրում եմ իմացողները օգնեն,շնորհակալություն:

Dragon
07.02.2009, 18:20
Էլեկտրոնային ինքնուսույց չկա տեղադրեք:

Mitre
07.02.2009, 19:55
Կարող ես այստեղից քաշել
http://books.net-soft.ru/photoshop.htm

Dragon
07.02.2009, 20:06
Կարող ես այստեղից քաշել
http://books.net-soft.ru/photoshop.htm

Մերսի, իսկ հայերեն վաբշե լինում ա:think, ասենք InDesign CS4 համար:

Interdenominational
17.05.2009, 23:47
Ողջունում եմ բոլորին:
Տվյալ կայքում գրանցվելուս եթե չասեմ նպատակը, գոնե թելադրանքը ԱՅՍ թեմայի վերնագրի պատահական ընթերցումն էր: Առաջին անգամն եմ այստեղ, առաջին հաղորդագրությունս է սա:
Ինչու հենց այս թեման ընտրեցի... բանն այն է, որ իմ "Photoshop"-ի (այսուհետև "PS") հետ ծանոթությունը կայացել է վաղուց, հետաքրքրականն այն է, որ առանց որևէ մեկի միջամտության, ուղղորդման ու խորհուրդների:
Դժվար էր, ինչ խոսք... չեմ ուզում ընկնել "կյանքս պատմելու" մանրամասնությունների մեջ, ուղղակի ցանկությունս է` որևէ կերպ օգտակար լինել սկսնակ "ֆոտոշոպասերներին", ինքս չեմ հավակնում "արհեստավարժ" կարգավիճակին, փառասիրության ու մեծարման մարմանջը չէ ինձ ձեր թեմատիկ խմբին միանալուն մղում... ուղղակի ես ինքս ինձ հիշեցի տարիների հեռավորությունից :8 ....եթե փոքր-ինչ կարող եմ օգտակար լինել` համեցեք;)

Ptuchik
18.05.2009, 09:51

Photoshop-ին դեռ չեմ կարող ասել, բայց հայերենին տիրապետում ես բավական լավ քանզի վասընզի իհեճուկս ինքստինքյան :hands :
Դե ոնց ասած Welcome

Kuk
18.05.2009, 17:56
Խնդրում եմ photoshop իմացողներից օգնեցեք, ինչպես փոխեմ աչքերի բիբերի ուղղությունը?(թեքը ուղիղ դարձնել): Աչքերի հետ կապված էֆեկտները որտեղ են գտնվում photoshop-ում? Շտապ է պետք, խնդրում եմ իմացողները օգնեն,շնորհակալություն:

Ես ֆոտոշոփից հեռու մարդ եմ, բայց որ բզբզում եմ, իմ ուզածին հասնում եմ:)) Կլոն արա: Հիմա ֆոտոշոփ չունեմ, թեչէ հերթով կասեի քայլերը:

Interdenominational
18.05.2009, 20:08
Խնդրում եմ photoshop իմացողներից օգնեցեք, ինչպես փոխեմ աչքերի բիբերի ուղղությունը?(թեքը ուղիղ դարձնել): Աչքերի հետ կապված էֆեկտները որտեղ են գտնվում photoshop-ում? Շտապ է պետք, խնդրում եմ իմացողները օգնեն,շնորհակալություն:

Ողջույն: Դատելով Ձեր հաղորդագրության գրանցման ամսաթվից ու շտապողականությունից` իմ (կամ մեր) խորհուրդը երևի ժամկետանց կլինի, համենայն դեպս,ենթակա կլինի հետագայում կիրառման....
Բավականին բարդ գործ եք ձեռնարկել, գրեթե ոսկերչական` հայացքի կամ աչքերի ուղղության փոխելը: Դրա համար առնավազն պետք է.

1. Տվյալ պատկերը հնարավորինս մեծ լինի չափսերով
2. Եթե ոչ գերազանց, գոնե լավ որակի

Աշխատանքի ընթացքում պիտի օգտագործենք "Elliptical Marquee Tool", "Polygonal Lasso Tool",, կամ վերջինիս փոխարեն` "Pen Tool": Ցանկալի է, որ պատկերի վրա մշակվող յուրաքանչյուր առանձին մաս ունենա իր շերտը (Layer) - անուղղելի վրիպումներից խուսափելու համար: Նկատի առնենք կարևոր մի գործոն` օգտագործվող գործիքների pixsel-ը հավասարեցրեք զրոյի` անմաքուր կամ շեղ էֆեկտից խուսափելու համար:
Ըդգծեք աչքերը մեկ առ մեկ Pen Tool-ի, կամ Lasso Tool-ի օգնությամբ, չմոռանալով առանձին շերտի ստեղծման մասին (Ստեղնաշարին` Ctrl+J)` /դիցուք շերտ1-2/, հիմա շրջագծեք "բիբերը" նույնպես յուաքանչյուրը առանձին /շերտ3-4/, դրանք տեղադրելով վեր նախնական շերտից , ի դեպ` F7 ստեղնը միանգամից բացում/փակում է առկա շերտերի ցանկը կամ շարքը: Կտրեք, տեղափոխեք, ֆիքսեք "բիբերը", հետո մշակեք շերտեր 1-2-ը, տեղափոխման հետքերը ծածկելու համար, "Eraser Tool"-ի /շատ փոքր չափսի/ օգնությամբ զգուշորեն հեռացրեք ավելորդ մասերը, ("բիբերի" հետ ոչ մի էքսպերեմենտ չենք չենք անում, օրիգինալը անձեռնմխելի է), "Blur Tool"-ի միջոցով "մարում" ենք ցայտուն ընդգծված մասերը.... ըստ անհրաժեշտության կարելի է թույլ ստվերագծել որոշ մասեր` ուռուցիկություն տալու համար, կամ ընդհակառակը` լուսավորել /համապատասխանաբար`Burn Tool և Dodge Tool/:

Սա ուղղակի տեսական մասն էր, կարելի է ասել նման Action-ններին` պատրաստի նյութերով աշխատելու համար, իսկ իդեալական արդյունքի հասնելու համար Ձեզ /և մեզ բոլորիս/ ուղղակի պետք է նկարչի դիտողունակություն ու ուշադրություն:

Բարին ընդ Ձեզ....

Ungrateful
26.05.2009, 23:45
Photoshop - իս համար "Кисть" - էր եի ման գալի, ու միհատ լաավ սայթ հանդիպեցի... միքիչ փորփրեցի.. մի խոսքով սկսնակի համար շատ լաո սայթա...
Photoshop-ի համար լիքր ավելացումներ կան... ու Սովորացնող դասեր... (հեշտ ու բարդ Էֆեկտներ)

http://photoshop-master.ru/

Ապե Ջան
26.05.2009, 23:50
մի հատ նկար նունեմ մի քիչ մշակելու, ով կարա ինձ օգնի????

Interdenominational
27.05.2009, 00:29
մի հատ նկար նունեմ մի քիչ մշակելու, ով կարա ինձ օգնի????

Համեցեք, ներկայացրեք: "Մի քիչ մշակելը" անորոշ է ասված, սակայն կփորձենք օգնել, իհարկե...:good

davidus
28.05.2009, 22:15
ու Սովորացնող դասեր... (հեշտ ու բարդ Էֆեկտներ)

հլը տես էտ սայթի դասերով ինչ եմ սարքել.... ընդամենը 5 րոպե ա տևել

Ungrateful
28.05.2009, 23:24
հլը տես էտ սայթի դասերով ինչ եմ սարքել.... ընդամենը 5 րոպե ա տևել

Էտ սայթը իրոք շատ հեշտ սովորելու ձեվա... ամեն մի դասը մանրամասն, քայլ առ քայլ բացատրվումա...սկսնակի համար շաաատ օգտակար սայթա,
գումարած դրան, լիիիքը լավ photoshop-ի ավելացումներ կան...(որոնք կարաք քաշեք) սկսնակների դա ընդացքում պետք կգա....;)

davidus
28.05.2009, 23:29

դե որ ասեմ, ֆոտոշոփին շուտվանից եմ ճանաչում:D, բայց որ կարելի էր մնան բան սարքել, երևակայությունս չէր հերիքի... :)

Ungrateful
28.05.2009, 23:38
դե որ ասեմ, ֆոտոշոփին շուտվանից եմ ճանաչում:D, բայց որ կարելի էր մնան բան սարքել, երևակայությունս չէր հերիքի... :)

էտ սայթում ամեն դասի մոտ գրվածա Հեշտ, Նորմալ կամ բարգ
Եթե Photoshop-ին ծանոթ ես, դժվարները փորձի, շատ հետաքրքիրա... Ես 2 տարի առաջ որ նոր էի սկսում, դրանց վրա ԼՌՎԵԼ էի...:) կայֆա....;)

davidus
28.05.2009, 23:46
չէի նկատել.... որ բարդության աստիճանը գրած ա... :hands

davidus
06.07.2009, 19:57
Ժողովուրդ ջան, Photoshop-իս "սպիտակ" գույնը դեղնել ա... սկզբում մոնիտորի պրոֆայլի հետ պրոբլեմ ցույց տվեց, հետո դեղնեց.... CS2-ի մեջ տեղը գիտեի ուղղելու, էս CS4-ի մեջ էտ նույն տեղում չկա.... կարող ա իմանաք ոնց ուղղեմ?

Լեո
06.07.2009, 20:38

Այս գույնը փոխիր սպիտակ :)

http://images.upload2world.com/get-7-2009-upload2world_com_lklw.jpg

Կաթիլ
06.07.2009, 20:43
Ժողովուրդ ջան, Photoshop-իս "սպիտակ" գույնը դեղնել ա... սկզբում մոնիտորի պրոֆայլի հետ պրոբլեմ ցույց տվեց, հետո դեղնեց.... CS2-ի մեջ տեղը գիտեի ուղղելու, էս CS4-ի մեջ էտ նույն տեղում չկա.... կարող ա իմանաք ոնց ուղղեմ?

եթե չեմ սխալվում էն կարմիրով նշած տեղում մի հատ մկնիկով սեղմում ես ուղղվում ա

վայ, ուշացա :oy

davidus
06.07.2009, 20:51
Ժողովուրդ ջան, իհարկե ձեր ասածով ՉԻ ուղղվում.... ասեմ, որ արդեն ուղղել եմ... գույների պրոֆայլները բզբզացի, տեղը բերեցի...
դուք էլ ինձ լրիվ դամբուլի տեղ դրեցիք?? :cry :D

hamLT
06.07.2009, 20:52
Էդքան հեշտ չի իրականում :)) Մարդու մոտ սպիտակը լրիվ բացակայումա.....սպիտակի տեղ դեղինա :) ինձ մոտ որ նման խնդիր էր առաջացել կարծեմ ուղղեցի հետեվյալ կերպ՝
- Կամ Ֆոտոշոփի կարգավորումները գործարանային վիճակի բեր
- Կամ փորձի էստեղ՝

davidus
06.07.2009, 20:57
այ ապրես..... էս մոնիտորիս դրայվերը միշտ ինչ որ պրոբլեմներ ա տվել.... մինչև "գլխին չխփես", տեղը չի ընկնում..

Rammstein
02.09.2009, 17:16
Էն օրը մի քիչ բզբզեցի Photoshop-ով, դասախոսներիս սարքեցի Ռամշտայնի վոկալիստ։ :D

Ptuchik
03.09.2009, 08:35
Էն օրը մի քիչ բզբզեցի Photoshop-ով, դասախոսներիս սարքեցի Ռամշտայնի վոկալիստ։ :D

Rashidyan, Manukyan RULLEZZZ :P:D

Կաթիլ
27.11.2009, 17:59
Ժողովուրդ, նկարի վրա ուզում եմ որոշ բաներ փոխեմ, բայց չի ստացվում, չի թողնում…էն անտեր կողպեքը չեմ կարողանում հանել :( մի խորհուրդ կտա՞ք :oy :

Rammstein
27.11.2009, 21:41
Ժողովուրդ, նկարի վրա ուզում եմ որոշ բաներ փոխեմ, բայց չի ստացվում, չի թողնում…էն անտեր կողպեքը չեմ կարողանում հանել :( մի խորհուրդ կտա՞ք :oy :
Չհասկացա, թե որ կողպեքի մասին ա խոսքը, բայց փորձիր Image > Mode > RGB color: :)

Կաթիլ
27.11.2009, 21:59
Չհասկացա, թե որ կողպեքի մասին ա խոսքը, բայց փորձիր Image > Mode > RGB color: :)

Ստացվե՜ց, շատ շնորհակալ եմ :)

xaker00
29.11.2009, 18:29
Էն օրը մի քիչ բզբզեցի Photoshop-ով, դասախոսներիս սարքեցի Ռամշտայնի վոկալիստ։
լաաավ էլ բզբզել էս...

Rammstein
30.11.2009, 02:31
լաաավ էլ բզբզել էս...

Շնորհակալ եմ: :roll

Մի հատ էլ. :)
(քլիք թու էնլարջ)

http://i92.servimg.com/u/f92/13/42/70/18/th/lewonj10.jpg (http://www.servimg.com/image_preview.php?i=138&u=13427018)

xaker00
01.12.2009, 20:24
Մի հատ էլ.
Ինչիտ դասախոսնէ՞

tikopx
01.12.2009, 21:29
ես նոր եմ սկսում սովորել 4 հատ գիրք եմ ճարել թույն սենց բան եմ կարում սարքեմ բայց ինչպես ասացի նոր եմ սովորում լավա էե վատ?:think

tikopx
01.12.2009, 21:51
նորեկ եմ ես մասնագիտության մեջ

Լեո
01.12.2009, 21:55
նորեկ եմ ես մասնագիտության մեջ

Կարող էիր չասել, պարզ ա :)

Հայկօ
01.12.2009, 22:21
Մի չորս-հինգ տարի առաջ եմ բզբզացել՝ դեռ Photoshop 7-ով :): Էն ժամանակ դեռ հավես ունեի... :pardon

http://i069.radikal.ru/0912/a9/07e221a34b53.jpg

http://i069.radikal.ru/0912/a9/f889850ff549.jpg

Երկու նկարների համար էլ ոչ մի արտաքին ռեսուրս չեմ օգտագործել, երկուսն էլ նկարված են զրոյից՝ միայն Ֆոտոշոփի ներքին միջոցներով:

A.r.p.i.
04.12.2009, 13:55
Ժողովուրդ Photoshop էնքան էլ լավ չգիտեմ, բայց ով կարա ասի, երբ որ նկարը շաղված ա լինում, ոնց կարանք վերականգնենք:

Rammstein
05.12.2009, 01:42
Ինչիտ դասախոսնէ՞
Մի տարի առաջ էր դաս տալիս, շին. մեխանիկա:

Ժողովուրդ Photoshop էնքան էլ լավ չգիտեմ, բայց ով կարա ասի, երբ որ նկարը շաղված ա լինում, ոնց կարանք վերականգնենք:
Փորձիր Sharpen (Filter-ի մեջ ա), բայց նայած շաղվածության աստիճանին: Մի հատ էլ գործիքների մեջ կա Sharpen Tool, կարող ես առանձին հատվածներով անել:

Interdenominational
06.12.2009, 18:28
A.r.p.i.: …ճիշտ նշվեց՝ Sharpen…"unsharp mask" կիրառեք radius - 1,3 փոքրիշատե նորմալ է, amount - 100-ից անցնելու դեպքում /ըստ անհրաժեշտության/ ուշադիր եղեք:
Նաև՝ կարելի է փորձել LucisArt 3ED "plugin"-ը…այստեղ արդեն աշխատանքի փորձառության կարիք կզգացվի:
Հաջողություն :)

Rammstein
24.01.2010, 03:01
Էս մեկը դասախոսների շարքից իմ առաջին գործն ա, բայց չէի դնում: Հիմա որոշեցի դնեմ, բայց դասախոսներից մեկի դեմքը փակում եմ:

http://i12.servimg.com/u/f12/13/42/70/18/th/kraz10.jpg (http://www.servimg.com/image_preview.php?i=147&u=13427018)

Mr.Sargsyan
02.02.2010, 21:41
Բարև ժողովուրդ,խնդրում եմ օգնեք,photoshop cs4 եմ քաշել,ուզում էի ակտիվացնեմ,գրվումա License expired ու չի թողում ուրիշ կոդ փորձեմ,ջնջել եմ,նորից ինստալ արել,մեկա նույննա

Life
02.02.2010, 22:34
Բարև ժողովուրդ,խնդրում եմ օգնեք,photoshop cs4 եմ քաշել,ուզում էի ակտիվացնեմ,գրվումա License expired ու չի թողում ուրիշ կոդ փորձեմ,ջնջել եմ,նորից ինստալ արել,մեկա նույննա

Որտեղից ես քաշել,ընդեղ ել հարցրա:pardon

Interdenominational
02.02.2010, 23:22
Mr.Sargsyan: Install-ից հետո նախքան ծրագիրը բացելը օգտվեք crack-ից: Գործնականում հաճախ արդյունքը դրական է լինում…Բեռնեք, օրինակ, այստեղից: (http://keygenguru.com)

Mr.Sargsyan
05.02.2010, 01:17
Որտեղից ես քաշել,ընդեղ ել հարցրա:pardon

որտեղից ել քաշես նույննա,ասեմ որ արդեն իմացել եմ, C:\Program Files\Common Files\Adobe\Adobe PCD\cache-ում քեշ անունով ֆայլ կա ջնջում ես,ամեն ինչ զրոիցա սկսվում

Կարապետ
08.02.2010, 22:10
Photoshop - իս համար "Кисть" - էր եի ման գալի, ու միհատ լաավ սայթ հանդիպեցի... միքիչ փորփրեցի.. մի խոսքով սկսնակի համար շատ լաո սայթա...
Photoshop-ի համար լիքր ավելացումներ կան... ու Սովորացնող դասեր... (հեշտ ու բարդ Էֆեկտներ)

http://photoshop-master.ru/

Ես եդ սայթի DVD-ները ունեմ, մոտավորապես 100 հատ վիդեո դասեր են + Adobe Photoshop CS4 + Кисти, Шаблоны, Fonts, Trainers...

http://www.photoshop-master.ru/images/img-photoshopdisk.jpg

Կարապետ
08.02.2010, 22:16
Բարև ժողովուրդ,խնդրում եմ օգնեք,photoshop cs4 եմ քաշել,ուզում էի ակտիվացնեմ,գրվումա License expired ու չի թողում ուրիշ կոդ փորձեմ,ջնջել եմ,նորից ինստալ արել,մեկա նույննա

Ինձ մոտ կա աշխատող crack բայց 30ԲՄ-ա, չեմ կարողանում upload անել:
Մի քանի անգամ արել եմ ջնջել են:

Ապե Ջան
05.05.2010, 03:27
Մի հատ կարգին գովազդա պետք սարքել A4-ի վրա World-ով կամ չգիտեմ ում ոնց,ինչ ծրագրով որ հարմարա:
Սև ու սպիտակ
Ով կարողա կարողանա օգնի՞

Ժունդիայի
05.05.2010, 07:37
Հետաքրքիր փլագինների փաթեթ http://www.topazlabs.com: Սա պաշտոնական կայքն է, բավականին հզոր ռեսուսներ է պարունակում` սկսած նկարներին լուսային բազում էֆֆեկտներից, մաշկի թերությունների քողարկումից մինչև անորակ, մութ ժամանակ լուսանկարների լուսավորության վերականգնում:
Փլագինների ողջ փաթեթը անվճար կարող եք ներբեռնել այստեղից (http://www.heroturko.org/ps-plugins/): Այն աշխատում է Photoshop CS3 և Photosop CS4 ծրագրերի միջոցով ու բավկանին դյուրին` առանց ավելորդ մանիպուլյացիաների: Վայելեք;)

Ահա մի քանի էֆֆեկտներ

http://i038.radikal.ru/1005/8c/b45357835118.jpg

http://s50.radikal.ru/i129/1005/6a/3d652608cca1.jpg

http://i056.radikal.ru/1005/58/96e1ad267ed8.jpg

http://s41.radikal.ru/i094/1005/04/203f5ae752c3.jpg

Jerry
07.05.2010, 15:32
իսկ ոնց կարամ ֆոտոշոփով անիմացիա սարգեմ?

tikopx
07.05.2010, 16:46
Մի հատ photoshop ի գրքի լավ լինկ տվեք ելի մենակ վիդեո չլինի ,այլ սովորական գիրք ,ամեն մանրամասնություններով:(

Rammstein
08.05.2010, 03:35
իսկ ոնց կարամ ֆոտոշոփով անիմացիա սարգեմ?

Իմ իմանալով` չես կարող սարքել, ուր մնաց` սարգել կարողանայիր… :));)

Կարապետ
08.05.2010, 11:52
իսկ ոնց կարամ ֆոտոշոփով անիմացիա սարգեմ?

Անիմացիա լինումա սարքել Adobe ImageReady-ով: Դա Photoshop CS2-ի հետա: CS3, CS4, CS5-իմ մեջ չկա

Rammstein
08.05.2010, 12:17
Անիմացիա լինումա սարքել Adobe ImageReady-ով: Դա Photoshop CS2-ի հետա: CS3, CS4, CS5-իմ մեջ չկա

Դե ո՞վ ա հիմա CS2 օգտագործում: :))
Հետո էդ հսկա , տոննայանոց ծրագրի փոխարեն ավելի հեշ չի՞ փոքր ու հարմար EasyGifAnimator օգտագործել: Իմ մոտ 5 Pro-ն ա, շատ գոհ եմ: :hands

Կարապետ
08.05.2010, 12:29
Դե ո՞վ ա հիմա CS2 օգտագործում: :))
Հետո էդ հսկա , տոննայանոց ծրագրի փոխարեն ավելի հեշ չի՞ փոքր ու հարմար EasyGifAnimator օգտագործել: Իմ մոտ 5 Pro-ն ա, շատ գոհ եմ: :hands

Իսկ իմ մոտ Trial-ն էր, են էլ «Աստված հոգին լուսավորի»:cry

Կարապետ
08.05.2010, 12:31
Դե ո՞վ ա հիմա CS2 օգտագործում: :))
Հետո էդ հսկա , տոննայանոց ծրագրի փոխարեն ավելի հեշ չի՞ փոքր ու հարմար EasyGifAnimator օգտագործել: Իմ մոտ 5 Pro-ն ա, շատ գոհ եմ: :hands

Կտա՞ս:)

davidus
08.05.2010, 12:55
Անիմացիա լինումա սարքել Adobe ImageReady-ով: Դա Photoshop CS2-ի հետա: CS3, CS4, CS5-իմ մեջ չկա

Կարապետ ջան, դու աչքիս դեզինֆորմացիա տարածելու լուրջ "խասյաթ" ունես: Ով ա ասում չի լինում??? Որ տեղը չեք գտնում, էդ դեռ չի նշանակում, որ սարքել չի լինում:
Մտի Window->Animatoin, պանելը բացի ու սարքի:

Rammstein
08.05.2010, 13:17

1. Ես եմ ասում, որ չի լինում, ոչ թե Կարապետը:
2. Հենց նոր բացեցի քո ասած տեղը, բայց ի՞նչ օգուտ, եթե gif անիմացիա բացելուց սենց բան ա ասում «This is an animated GIF. You can only view one frame. Saving over this file will result in a loss of information.»: Էդ animations-ի պատուհանում էլ միայն մի ֆրեյմ ա երեւում:

davidus
08.05.2010, 13:22

1. դու ասեցիր, ինքն էլ հաստատուն կերպով "վավերացրեց" :D
2. բայց ինչքան հիշում եմ, խոսքը ոչ թե edit անելու մասին էր, այլ նորը սարքելու..

Rammstein
08.05.2010, 13:37
բայց ինչքան հիշում եմ, խոսքը ոչ թե edit անելու մասին էր, այլ նորը սարքելու..

Դե հազար ձեւի փորձեցի: Մի քանի ֆրեյմ եմ ավելացնում, բայց չի լինում նենց անել, որ տերբեր լինեն, մի բան նկարում եմ, բոլոր ֆրեյմների մեջ նկարվում ա…
Կարճ ասած, եթե հնարավոր էլ ա, ախմախություն ու անիմաստություն ա: Նույնն ա, ոնց որ մարդ paint-ը օգտագործի գիրք էջադրելու համար… :D

Կարապետ
08.05.2010, 13:45
Նոր փորձեցի չի ստացվում առաջին պատկերի վրա լռռռռռված մնումա

davidus
08.05.2010, 15:08
Տղերք ստեղ նայեք...
http://help.adobe.com/en_US/Photoshop/11.0/WSC9CD6949-D63F-4299-A024-A212F541F77Ea.html

ավելի լավ դժվար թե կարողանամ բացատրել....

Կարապետ
08.05.2010, 15:47
Խնդրեմ Easy GIF Animator Pro 5.1 + Crack (http://armedu.do.am/Easy_GIF_Animator_Pro_5.1.0.44.torrent) | BitTorrent (http://armedu.do.am/BitTorrent-6.4b.exe)
by Rammstein

Rammstein
08.05.2010, 17:27
Տղերք ստեղ նայեք...
http://help.adobe.com/en_US/Photoshop/11.0/WSC9CD6949-D63F-4299-A024-A212F541F77Ea.html

ավելի լավ դժվար թե կարողանամ բացատրել....

Հա, հասկանալի ա… բայց բարդ ա ու անիմաստ: :)
Ինչո՞ւ սեփական գործը բարդացնել, եթե կա հատուկ անիմացիայի համար նախատեսված ծրագիր: Իսկ որպես կանոն նեղ ուղղվածությամբ ծրագրերը ավելի արդյունավետ են, քան նույն բանը անող, բայց ավելի ծավալուն ծրագրերը:

davidus
08.05.2010, 17:46

հա, էդպես էլ կա, բայց Photoshop-ը հարմար ա էնքանով, որ եթե պիտի կադր-կադր հավաքես անիմացիադ, ապա համարյա միշտ ամեն կադրի վրա մի թեթև գործ ա լինում անելու, ու ամեն անգամ ստիպված չես Photoshop-ով կադրդ տեսքի բերես ու նոր քցես քո ասած ծրագրերի մեջ, միանգամից տեղում ես ուղղում:

Chuk
08.05.2010, 18:40
Առանց խորանալու, թե Photoshop-ն ինչքանո՞վ ա հարմար գործիք անիմացիոն gif ֆայլեր ստեղծելու կամ եղածների հետ աշխատելու համար (շատ դեպքերում շատ էլ հարմար է), փաստեմ, որ CS4-ով էլ, CS5-ով էլ (կարծեմ CS3-ով էլ) կա անիմացիոն gif ֆայլերը բացելու հնարավորություն: Ավելին, հնարավոր է բացել ասենք mov կամ avi ֆայլեր, մշակել ու պահպանել որպես gif:

Adobe Photoshop CS5 Extended-ում անիմացիոն gif-ը կարելի է բացել սովորական Open հրամանով (File->Open):

CS4-ում պետք է բացել հետևյալ կերպ (նույնն աշխատում է նաև CS5-ում).
Մտնում եք File->Import->Video Frames to Layers..., բացված պատուհանում ձեռքով հավաքում ձեր ֆայլի անունը (թեև gif-եր բացելու համար նախատեսված է, բայց ըստ ֆայլի տիպերի մեջ ֆիլտրումն արվում է այլ վիդեո ֆորմատներով, ու ստիպված եք ֆայլի անունը ձեռքով հավաքել), ապա սեղմում Load կոճակը: Այսքանը:

Կարապետ
08.05.2010, 22:00

http://img88.imageshack.us/img88/8971/31656404.png

davidus
08.05.2010, 22:12
http://img88.imageshack.us/img88/8971/31656404.png

և??

Chuk
08.05.2010, 22:21
http://img88.imageshack.us/img88/8971/31656404.png

Ինստոլ արա Quick Time 7.1-ից բարձր վերսիա :)

Կարապետ
08.05.2010, 22:44
Ինստոլ արա Quick Time 7.1-ից բարձր վերսիա :)

Սկականի՞ց:))

Chuk
08.05.2010, 22:52
Սկականի՞ց:))

Չէ, Կարապետ ջան, ստից :)
Իսկ եթե լուրջ, ինձ չի հետաքրքրում կանես, թե չես անի:
Ասում եմ շատ պարզ բան, որ Photoshop-ն էդ հնարավորությունը տալիս ա, իմփորթ անելուց էլ, ինչպես տեսնում ենք, կիրառում ա Quick Time-ի հնարավորությունները, իսկ կօգտագործես թե չես օգտագործի քո սեփական խնդիրն ա: Բայց խնդրում եմ երբևէ ապատեղեկատվություն չտարածել, թե իբր Photoshop-ը նման հնարավորություն չունի:

Կարապետ
08.05.2010, 23:05

բայց ես բան չասեցի:(

QuickTime (http://armedu.do.am/torrents/QuickTime.torrent)-ը 30mb ա, իսկ իմ ինետը 128էլ չկա

Rammstein
08.05.2010, 23:44
http://img88.imageshack.us/img88/8971/31656404.png

:D
Լավն էր…

Հիմա ո՞նց ա հեշտ, քաշել մի քանի հարյուր մեգաբայթանոց (եթե ոչ գիգաբայթանոց) ֆոտոշոփը, 30 ՄԲ-անոց ՔուիքԹայմը, մի ժամ ինստալ անե՞լ մեկը հետո մյուսը՞, թե՞ քաշել 10 ՄԲ-անոց EasyGifAnimator-ը ու 10 վայրկյանում ինստալ անել::pardon

Էլի ունի հնարավորություն, ուրախ եմ Ֆոտոշոփի համար, բայց դե չարժի աջ ձեռքով աջ արմունկը քորել: :):))

Chuk
08.05.2010, 23:51

Եթե ես չունեմ ոչ էն, ոչ էն, գուցե և ճիշտ ես:
Իսկ եթե ունեմ Photoshop-ը ու նաև Qucik Time-ը ու չունեմ քո ասած ծրագիրը, ո՞նց քորեմ գլուխս Ռամշ ջան:
Իրականում gif սարքելու միլիոն ծրագիր կա, օրինակ շատ հարմար ծրագիր ա նույն Adobe CS3, CS4, CS5 փաթեթներում առկա Adobe Fireworks ծրագիրը: Բայց շատ խնդիրների լուծման դեպքում օպտիմալ ու լավ տարբերակ ա հենց Photoshop-ը: Օրինակ ինչ կարիք կա փոխել ծրագիրը ու Photoshop-ից անցնել ուրիշի, եթե պիտի վազող տող սարքես, որը Photoshop-ով կարող եմ անել մաքսիմում 5 վայրկյանում:

Նորից ու նորից ասում եմ շատ պարզ մի բան. Photoshop-ը տալիս է gif-երի հետ աշխատելու հնարավորություն ու քո ասածը, որ չի տալիս հասարակ չիմացածության արդյունք է:
Հարմա՞ր է, թե՞ ոչ.. կախված է խնդրից: Շատ դեպքերում լավ էլ հարմար է:

Rammstein
09.05.2010, 01:02
Նորից ու նորից ասում եմ շատ պարզ մի բան. Photoshop-ը տալիս է gif-երի հետ աշխատելու հնարավորություն ու քո ասածը, որ չի տալիս հասարակ չիմացածության արդյունք է:

Կարաս էլ երեսովս չտաս, որ չգիտեի :beee… Զատո իմացա: :)

Ախր անտրամաբանական բան են սարքել, մարդ հասարակ Open-ով GIF ա բացում, ընկեր ֆոտոշոփը գրում ա, որ չի կարա մի ֆրեյմից ավել բացի, ու նենց մուննաթախառը տոնով ա գրում, որ մարդու մտքի ծերով էլ չի անցնի, որ ուրիշ բացելու ձեւ կա: :D

Chuk
09.05.2010, 13:29

Անտրամաբանական ա թե չէ, չեմ ուզում խորանամ, որտև ծրագրի առաջին նշանակությունն ուրիշ բան ա (այլ հարց, որ անիմացիայի հնարավորություն էլ ա տալիս, և ոչ վատ, բավական հարմար որոշ խնդիրների համար), բայց լրացնեմ, որ վերջին վերսիայում Open-ով նորմալ բացվում է (CS5):

Կարապետ
09.05.2010, 18:32
QuickTime Pro 7.6-ը քաշեցի, նոր էլ չէի կարում բացեի,
http://img266.imageshack.us/img266/885/40387881.jpg

բայց բացեցի, չեմ հիշում ոնցի:
Հիմա էլ չեմ կարում Save անեմ

Chuk
09.05.2010, 18:35
QuickTime Pro 7.6-ը քաշեցի, նոր էլ չէի կարում բացեի,
բայց բացեցի, չեմ հիշում ոնցի:
Կարդա նորից.

CS4-ում պետք է բացել հետևյալ կերպ (նույնն աշխատում է նաև CS5-ում).
Մտնում եք File->Import->Video Frames to Layers..., բացված պատուհանում ձեռքով հավաքում ձեր ֆայլի անունը (թեև gif-եր բացելու համար նախատեսված է, բայց ըստ ֆայլի տիպերի մեջ ֆիլտրումն արվում է այլ վիդեո ֆորմատներով, ու ստիպված եք ֆայլի անունը ձեռքով հավաքել), ապա սեղմում Load կոճակը: Այսքանը:

Կարապետ
09.05.2010, 18:45
Կարդա նորից.

Ի՞սկ Save-ը:)

Chuk
09.05.2010, 19:18
Ի՞սկ Save-ը:)

File->Save for web (կամ ctrl+alt+shift+S):
Էստեղ ֆայլի տիպն ընտրում ես gif, իսկ հետո gif-ի պարամետրերն ես սահմանում, էդ թվում գույների քանակի ճկուն կառավարում, մի անգամ խաղարկվող թե անընդհատ կրկնվող անիմացիա և այլն:

Ապե Ջան
10.05.2010, 03:00
Մի հատ նկար ունեմ ժող պետքա գունավորը անգույն սարքել, ՊՄ մի հատ մելի գրեք ուղարկեմ սարքեք հետ ուղարկեք էլի, էս մի ժամա էտ անկապ բանի վրա ենք տանջվում ես ու Վիստը ;)

Rammstein
10.05.2010, 12:43
Էս էլ Չուկի ասած 5 վայրկյանում սարքված վազող տողը Ֆոտոշոփ CS4-ով: :hands

Մի հատ էլ վերջում EasyGifAnimator-ով սեյվ արեցի, 13.6 ԿԲ-ը դառավ 10.5: :)

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=47717&d=1273480859

Chuk
10.05.2010, 13:41
Սա էլ քեզ նույն gif-ը save արած Photoshop-ով՝ ~7kb:
Ու ընդհանրապես օպտիմիզացման միլիոն տարբերակ ա տալիս Photoshop-ը, կոնկրետ էս դեպքում ընդամենը անիմաստ կադրերի կեսը ջնջեցի, եղածների արագությունը փոխեցի: Կարելի ա ավելի փոքրացնել: Տեսանելի որակի փոփոխություն բացարձակապես չունենք:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=47718&d=1273484503
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=47720&d=1273484722

Rammstein
10.05.2010, 13:59

:)
Իսկ ես հակառակն եմ գերադասում` կադրերը շատացնել (թող թեկուզ ֆայլը 100 ԿԲ դառնա), բայց սահուն լինի:
Մի քանի կիլոբայթի համար կարծում եմ` չարժի անիմացիան արագացնել, դարձնել անընթեռնելի, կամ դանդաղացնել, դարձնել կտրտվող::8

Հ.Գ. Ես որ էս սարքում էի, տվեցի 50 ֆրեյմ, ու մտածում էի` մի 300 կիլոբայթ կլինի: Էն էլ ընդամենը` 13.6, հեչ բան ա:

Chuk
10.05.2010, 14:06

Կադրերի ոչ շատն է լավ, ոչ քիչը, պետք է ընտրել օպտիմալ տարբերակը:
Ընդամենն ուզում էի ցույց տալ, որ կարելի է ֆայլի չափն էլ ավելի փոքրացնել առանց վնասի կամ էական վնասի՝ նույն Photoshop-ի օգնությամբ:

Իրականում Photoshop-ն իհարկե gif ֆայլեր սարքելու ամենահարմար ծրագիրը չի, մանավանդ բարդ gif-երի: Բայց նույնքան էլ հարմար չի քո նշած ծրագիրը, որը, եթե ճիշտ եմ հիշում որն է, բավական սահմանափակ հնարավորություններով, թեև հեշտ կառավարելի ու հեշտ յուրացվող ծրագիր է: Պարզապես ինչպես ասացի Photoshop իմացողի, ունեցողի և որոշակի կոնկրետ խնդիրներ լուծողի համար այն շատ էլ հարմար ու մատչելի gif անիմացիաների խմբագիր է:

Rammstein
10.05.2010, 14:30

Իհարկե EasyGifAnimator-ը չի կարելի GIF-ի հետ աշխատելու լավագույն լուծում համարել, բայց ինձ էդ ծրագիրը ահռելի օգուտ է տվել:
Իմ ասածն էլ էն էր, որ քո արած փոքրացնելն ու իմ արածը համարժեք չեն: Ֆրեյմ ջնջել ու տեւողությունները փոխել իմ իմացած ցանկացած gif-ի ծրագիր էլ անում է: Իսկ այ քո փոքրացրած ֆայլը, որը դառել էր 6.84 ԿԲ, EasyGifAnimator-ով բացելուց ու սեյվ տալուց հետո դառավ 5.38` առանց որեւէ որակի կորստի կամ ֆրեյմ ջնջելու:

Chuk
10.05.2010, 14:50

Ի՞նչ գիտես, թե ինչի՞ հաշվին ա փոքրացրել :)

Rammstein
10.05.2010, 15:04
Ի՞նչ գիտես, թե ինչի՞ հաշվին ա փոքրացրել :)

Դե մի քանի բանից ա կախված, բայց չգիտեմ, թե դրանցից որը Ֆոտոշոփը չի անում ու EGA-ն անում ա: Գուցե ավելորդ գույնե՞րն ա ջնջել:

Chuk
10.05.2010, 15:07
Դե մի քանի բանից ա կախված, բայց չգիտեմ, թե դրանցից որը Ֆոտոշոփը չի անում ու EGA-ն անում ա: Գուցե ավելորդ գույնե՞րն ա ջնջել:

Ռամշ ջան, Photoshop-ում էդ ամեն ինչը կարող ես կառավարել ;)
Ուրիշ հարց, որ գուցե քոփիրայթի տողեր է ավելացնում, որը չի անում քո ծրագիրը, ու արդյունքում ցանկացած ֆայլի դեպքում (16 kb կլինի, թե 12345) 1-2 kb շահես: Իսկ մնացածը ֆոտոշոպով կարող ես նույն կերպ օպտիմիզացնել:

Rammstein
10.05.2010, 15:34

Հասկանալի ա, որ Ֆոտոշոփը լայն հնարավորություններ ունի, բայց նաեւ պետք ա իմանալ, թե որը ոնց անես, որ առանց որակ կորցնելու չափս փոքրացնես: Իսկ իմ ծրագիրը (:king) էդ ամենը ավտոմատ ա անում: Քոփիրայթի մասին չգիտեմ` որը ինչ ա ավելացնում, բայց EGA-ն ոչ թե էսքան ԿԲ-ով ա փոքրացնում, այլ էսքան տոկոսով (հավանաբար): 6.9 ԿԲ-ը փոքրացել էր 1.5 ԿԲ-ով, իսկ 61 ԿԲ-ը, նոր փորձեցի, փոքրացրեց 11 ԿԲ-ով ու 11 ԿԲ դժվար քոփիրայթի ինֆո լիներ:

davidus
10.05.2010, 15:58

11 ԿԲ-ով փոքրացնելը միանշանակ անդրադարձել ա կադրերի որակի վրա: Այլ հարցա, որ դա կարող ա տեսանելի չլինի կամ շատ թույլ տեսանելի լինի: Նույն պատմությունն էլ .jpeg-ի հետ ա պատահում: 5 մեգապիքսելանոց 3մբ ծավալով .jpeg-ը IrfanView-ով էնքան կարելի ա սեղմել, որ արդյունքում ընդամենը 700-800Կբ մնա` առանց տեսանելի որակի կորստի:

Rammstein
10.05.2010, 17:31

Գիտեմ ինչի մասին ես ասում, Դավիթ ջան, բայց jpeg-ն ու gif-ը շատ տարբեր են: Jpeg-ով ֆայլը փոքրացնելիս հետո եթե ուշադիր նայում ես լղոզած բաներ ա նկատվում: Ամենահստակը դա կերեւա, ֆոտոշոփում վերցնես սպիտակ ֆոն, վրան մատիտով մի հատ սեւ գիծ գծես, հետ քիչ-քիչ որակը փոքրացնելով գնաս: Իսկ GIF-ը տենց բաներ չունի: Ուղղակի gif նկարների մեջ հաճախ լինում ա անպետք տեղեկույթ, որը ջնջելով չափսը էապես կարաս փոքրացնես, բայց որակը բացարձակապես չտուժի: Հետո եթե պատկերի մի հատվածը մի քանի ֆրեյմում կրկնվում ա, էդ մասը միայն մի ֆրեյմում ա մնում, մնացած ֆրեյմերում ջնջվում ա: Հետո ավելորդ գույներն ա ջնջում, եւ այլն: Նենց որ կարող ա չափսը 3 անգամ էլ փոքրանա, բայց որակը մի մազ չտուժի:

Ժունդիայի
10.05.2010, 17:35
Փորձի ctrl+shift+alt+s - ով պահպանես ֆայլը, save for web, ընտրիր jpeg տարբերակը կարող ես փոքրացնել 100-1 տոկոս, նկարի, որակն վիզուալ տեսանկյունից չի փոփոխվում:

Rammstein
10.05.2010, 17:56
Փորձի ctrl+shift+alt+s - ով պահպանես ֆայլը, save for web, ընտրիր jpeg տարբերակը կարող ես փոքրացնել 100-1 տոկոս, նկարի, որակն վիզուալ տեսանկյունից չի փոփոխվում:

Ջունդիաի ջան, ոչի՞նչ, որ jpeg-ով անիմացիան վերանում ա: :))

Ժունդիայի
10.05.2010, 17:59
Կարծեցի նկարը փոքրացնելու մասին էր:D

Ապե Ջան
10.05.2010, 23:24
Հլը տեսեք ֆոտոշոփով ինչ մեծ (http://s45.radikal.ru/i110/1005/56/c7bcfda030c6.jpg) գործ եմ արել:

davidus
11.05.2010, 10:27
Հլը տեսեք ֆոտոշոփով ինչ մեծ (http://s45.radikal.ru/i110/1005/56/c7bcfda030c6.jpg) գործ եմ արել:

էս որտեղ ես սովորել սենց բաներ սարքելը???? :))

աչկիս մեկը օգնել ա :)

Rammstein
11.05.2010, 11:38
Ժող, ինչի՞ց ա լինում, որ երբեմն սեյվ անելուց շատ քիչ ֆորմատներ ա տալիս: Երեկ մի տենց խնդրի հանդիպեցի, tif ֆայլ էր` կարծեմ AutoCAD-ից սեյվ արած, ու բավական մեծ էր (130 ՄԲ-ի մոտ): Ֆոտոշոփ CS3-ը նորմալ բացում էր, բայց Save As-ում տալիս էր միայն մատների վրա հաշված ֆորմատներ: Օրինակ` jpeg չկար, bmp չկար… png կար, բայց փորձեցի դրանով սեյվ անել, հետո դրանից փոխել jpg-ի, էլի չեղավ, նույն պատկերն էր: Ստիպված Save for Web & Devices տվեցի ու ընտրեցի JPEG, նորմալ եղավ: :think

Chuk
11.05.2010, 11:41
Մտի image/mode ու ստուգիր, թե քանի բիտանոց ա դրած (32-ի դեպքում շատ քիչ ֆորմատ կտա), կարող ա նաև գունային մոդելի ընտրությունից լինի, բայց չեմ ստուգել:

davidus
11.05.2010, 11:56
Մտի image/mode ու ստուգիր, թե քանի բիտանոց ա դրած (32-ի դեպքում շատ քիչ ֆորմատ կտա), կարող ա նաև գունային մոդելի ընտրությունից լինի, բայց չեմ ստուգել:

Ճիշտ ես, CMYK-ով էլ սեյվ անելուց սահմանափակ ա փորմատների քանակը, բայց JPEG ԿԱ:

http://img130.imageshack.us/img130/9960/clipboard01dr.png (http://img130.imageshack.us/i/clipboard01dr.png/)

Rammstein
11.05.2010, 12:53
Մտի image/mode ու ստուգիր, թե քանի բիտանոց ա դրած (32-ի դեպքում շատ քիչ ֆորմատ կտա), կարող ա նաև գունային մոդելի ընտրությունից լինի, բայց չեմ ստուգել:

Գույները ստուգել եմ, RGB էր, իսկ բիթերը հաստատ չեմ հիշում, բայց ոնց որ 16 էր: Կճշտեմ կասեմ:

Chuk
11.05.2010, 12:59
Գույները ստուգել եմ, RGB էր, իսկ բիթերը հաստատ չեմ հիշում, բայց ոնց որ 16 էր: Կճշտեմ կասեմ:

16-ի դեպքում էլ ֆայլերի քիչ ֆորմատներ են հասանելի լինելու, բայց JPG-ը պետք է որ հասանելի լինի:

Rammstein
13.05.2010, 22:34
16-ի դեպքում էլ ֆայլերի քիչ ֆորմատներ են հասանելի լինելու, բայց JPG-ը պետք է որ հասանելի լինի:

Ճշտեցի, 16 բիթ ա, ու դրա պատճառով ա, որ JPEG չկա: 8 դարձնելու դեպքում լինում ա JPEG-ով սեյվ անել:

HardRock
12.07.2010, 15:27
Ժող. Photoshop-ում այնպիսի հրաման կա՞, որ... ես մի հատ ֆոն եմ ուզում սարքել, սև սպիտակ գծեր: դե սելեքտ եմ արել մի հատված հետո սև լցրել հատվաշը նշում եմ ու քոպի անում ու հիմա ուզում եմ որ ինքը ավտոմատ պայստ անի մի 50 հատ, բայց հավասար հեռավորությունների վրա: Corel Draw-ում կա, իսկ Photoshop-ում

Chuk
12.07.2010, 15:37

Կարող ես pattern ստեղծել, հետո դրանով ֆոնը լցնել: Նայիր օրինակ այստեղ (http://www.hongkiat.com/blog/creating-custom-pattern-in-photoshop/)

Nnn
17.07.2010, 22:28
Ողջույն
Ես սկսնակ եմ և ճիշտն ասած չի գիտեմ որտեղից սկսեմ:
Իմ մոտ Adobe Photoshop CS2 է:
Խնդրում են օգնեք: Նախապես շնորհակալություն:
:)

Ապե Ջան
17.07.2010, 22:31
Ողջույն
Ես սկսնակ եմ և ճիշտն ասած չի գիտեմ որտեղից սկսեմ:
Իմ մոտ Adobe Photoshop CS2 է:
Խնդրում են օգնեք: Նախապես շնորհակալություն:
:)

Իսկ ի՞նչ էս ուզում սովորել, որ չգիտես որտեղից սկսել:

Interdenominational
17.07.2010, 23:19
Ողջույն
Ես սկսնակ եմ և ճիշտն ասած չի գիտեմ որտեղից սկսեմ:
Իմ մոտ Adobe Photoshop CS2 է:
Խնդրում են օգնեք: Նախապես շնորհակալություն:
:)

Սկզբի համար երևի՝ անվանումներն ու նշանակությունը այն ամենի (http://globator.net/slovar.html), ինչը պիտի կիրառեք…

Հետո՝ հիմնարար դրույթները (http://egraphic.ru/photoshop/basics/)…

Իսկ այս կայքը (http://demiart.ru/tutorials.shtml) Ձեզ՝ որպես սկսնակի շատ օգտակար ուղեցույց ու խորհրդատու կլինի /գրանցվեք ֆորումում/…

Հաջողություն Ձեզ :)

Nnn
21.07.2010, 22:17
Իսկ ի՞նչ էս ուզում սովորել, որ չգիտես որտեղից սկսել:

ես ուզում եմ շրջանակի տակ նկար գցեմ չի ստացվում…Կարող ես օգնել՞

Nnn
21.07.2010, 22:30
այո
բայց եթե պետք է կարող եմ փոխել

aerosmith
12.08.2010, 13:26
ողջույն ֆոտոշոփի մաստերներ
մի հարց ունեմ, ուրեմն ինձ անհրաժեշտ է կորաձև անկյուններ ունեցող ուղղակնյունագիծ գծեմ.. ինչպես է դա արվում՞՞
կանխավ շնորհակալությւն
ժող ջան արեցի, ստացվեց, բայց լավ կլիներ որ ասեիք ինչպես անկյունագծի գույնը փոխեմ՞

Interdenominational
12.08.2010, 23:35
aerosmith: Ողջույն, հավանաբար այսպես՝ rounded rectangle tool-ի միջոցով, նախապես որոշելով pixel-ները /10, 20, … /, shape layers ռեժիմով… ի դեպ՝ եթե ունեք օգտագործեք պատրաստի style-ի գծային տարբերակը, կամ ստեղծեք սեփականը…կամ, ավելի պարզ ձևով՝ blending options-ում ընտրելով Stroke - ընտրել գույնը, ուժգնությունը և այլն… սակայն վերջինիս դեպքում, մեծ չափսերով անկյունագիծը «մաքուր» չի ստացվի:

Աշոտ Երկաթ
06.12.2010, 10:49
Կտրածի չափը փոխելու համար, ասենք որ 2-րդ նկար վրա ես տանում, ըտե ետ կտրած նկարի Layer-ը ընտրի, Tools-ի մեջ ընտրի, նշելու գործիքը, հետո սխմի ետ կտրաի վրա ու սղմի Free Transformation ու փոխի չափերը:

ախպեր եթե կարաս ավելի պարզ բացատրես գօհ շնուրհակալ կլնեմ

Rammstein
06.12.2010, 12:11
ախպեր եթե կարաս ավելի պարզ բացատրես գօհ շնուրհակալ կլնեմ

Հենց էդ կտրած մասը ուրիշ նկարի վրա փեյսթ ես անում, սեղմի Ctrl+T, դրա շուրջը կհայտնվի շրջանակ, որի անկյուններից կարաս բռնես ու մեծացնես-փոքրացնես: Shift-ը սեղմած պահում ես, որ բարձրության ու լայնության հարաբերությունը չփոխվի ու չափսը փոխում ես:

Ապե Ջան
06.12.2010, 12:55
Adobe Photoshop CS2 - ի այդ թերությունը դեռ առկա, կխնդրեի մեկ այլ ոչ շատ ծանր վերսիա առաջարկել, իր թաշախուստով: :)

Աշոտ Երկաթ
06.12.2010, 14:34
Հենց էդ կտրած մասը ուրիշ նկարի վրա փեյսթ ես անում, սեղմի Ctrl+T, դրա շուրջը կհայտնվի շրջանակ, որի անկյուններից կարաս բռնես ու մեծացնես-փոքրացնես: Shift-ը սեղմած պահում ես, որ բարձրության ու լայնության հարաբերությունը չփոխվի ու չափսը փոխում ես:

Ապրես ցաաավվվըըտ տանեմ

Աշոտ Երկաթ
06.12.2010, 14:46
]Ախպեր ջան Ctrl+T անումեմ բայց բան չի անում

Rammstein
06.12.2010, 18:56
]Ախպեր ջան Ctrl+T անումեմ բայց բան չի անում

Ո՞ր վերսիան ա Ֆոտոշոփի:
Կարող ա՞ ստեղնաշարիդ լեզուն անգլերեն չի դրած եղել: :think

Նույն ֆունկցիան կա Edit մենյուում, կոչվում ա Free Transform:

Tig
08.12.2010, 14:08
Ժող ճիշտա լրիվ թեման չեմ նայել, կարողա հարցիս պատասխանը կա՝ ալարեցի, համ էլ ժամանակ չունեմ:
Մի խոսքով, ո՞վ գիտի, թե ինչ ֆորմատով պիտի սեյվ անել նկարը որ նրա ֆոնի թափանցիկությունը չկորի: Ինձ ինչքան հայտնի ֆորմատներով փորձում եմ՝ հետևի ֆոնը սպիտակա լինում: Ինձ պետքա որ թափանցիկ լինի:

Chuk
08.12.2010, 14:16

Եթե վեբ միջավայրում ես կիրառելու, ապա gif կամ png: Լավ տարբերակ է PNG-24-ը, որը ցանկացած դեպքում հստակ թափանցիկություն է ապահովում: Gif-ի ու PNG-8-ի դեպքում թափանցիկությունը կոնկրետ ֆոնային գույնի համար է արվում ու ասենք բաց ֆոնի համար սարքվածը վատ է երևում մուգ ֆոնի վրա: Բայց PNG-24-ն էլ ոչ բոլոր ծրագրերի ու համակարգերի կողմից է աջակցվում կամ լիովին աջակցվում, օրինակ Internet Explorer 6-ում լիարժեք չի աջակցվում:

Իսկ եթե ասենք տպագրական նպատակներով է կիրառվելու ապա կարելի է պահել հենց նույն photoshop-ի մայր ֆորմատով՝ PSD-ով, ինչպես նաև TIFF ֆորմատով՝ նշելով, որ պահի «Layer»-ներով:

Tig
08.12.2010, 14:36
Մերսի Արտակ ջան:

բայց gif ֆորմատով Save անելուց սենց մեսիջ եմ ստանում ու ֆոնի թափանցիկությունը կորումա

50661

Chuk
08.12.2010, 14:39
Մերսի Արտակ ջան:

բայց gif ֆորմատով Save անելուց սենց մեսիջ եմ ստանում ու ֆոնի թափանցիկությունը կորումա

50661
Ասեմ, որ քո ծրագիրը Photoshop չի, PhotoPaint ա, գնամ տեսնեմ էնտեղ ոնց ա պետք անել, գամ գրեմ :))

Chuk
08.12.2010, 15:05
Պարզվեց Corel PhotoPaint-ով դա եքա պատմություն ա: Տիգ ջան, նայի տես էստեղ նշված ձևերով (http://www.designertoday.com/Tutorials/PhotoPaint/4682/Creating.a.transparent.gif.image.Corel.PhotoPaint.X3.Tutorial.aspx) ստացվու՞մ ա:

Tig
08.12.2010, 15:34

Շատ շատ մերսի Արտակ ջան, բայց չստացվեց...
Կամ ինչոր բան չեմ հասկանում կամ էլ… չգիտեմ... ոնցոր թե սաղ ճիշտ եմ անում, բայց վերջում նույն մեսիջնա ցույց տալիս ու սպիտակ ֆոնով սեյվա անում…

Աշոտ Երկաթ
08.12.2010, 16:37
Ո՞ր վերսիան ա Ֆոտոշոփի:
:

Adobe Photoshop CS2

Աշոտ Երկաթ
08.12.2010, 16:41
Պարզվեց Corel PhotoPaint-ով դա եքա պատմություն ա: Տիգ ջան, նայի տես էստեղ նշված ձևերով (http://www.designertoday.com/Tutorials/PhotoPaint/4682/Creating.a.transparent.gif.image.Corel.PhotoPaint.X3.Tutorial.aspx) ստացվու՞մ ա:

ոնց ես անում որ գրածա էստեղ նշված ձևերով դրա վրա սխմումես ու ինչ որ սայտա բացվում

Աշոտ Երկաթ
18.12.2010, 16:57
Շատ շատ մերսի Արտակ ջան, բայց չստացվեց...
Կամ ինչոր բան չեմ հասկանում կամ էլ… չգիտեմ... ոնցոր թե սաղ ճիշտ եմ անում, բայց վերջում նույն մեսիջնա ցույց տալիս ու սպիտակ ֆոնով սեյվա անում…

Եթե նկարա պետք սարքել ուղարկի իմ մաիլին ես կսարքեմ

Աշոտ Երկաթ
18.12.2010, 17:12
այո
բայց եթե պետք է կարող եմ փոխել

չե փոխել պետք չէ հիմա փորձեմ մանրամասն բացատրեմ ինչան ես գիտեմ < ես էտքանել լավ չգիտեմ:(>

1.ետ նկարը բերում ես ռամկի նկարի վրա
2.սխմում ես y ու ռամկի կողերը մաքրումես

tikopx
16.01.2011, 23:42
photoshop CS 5 full DVD լինկ կարաք տաք՞ , չափը կարևոր չի: մեկել առանջին մենակ photoshop CS 5 լինկ ելի տվեք:

Կարապետ
17.01.2011, 19:52
CS5 Portable
;) (http://letitbit.net/download/27452.23cbe64aedef7102e771eeec1b5e/Photoshop_CS5.rar.html)

Interdenominational
17.01.2011, 20:02
Կարապետ: PS-ի portable-ը, ինչպես iPhone-ի չինականը: Ներեցեք :}

BOBO
29.01.2011, 00:07
ոնց կարանք սիրունացնենք նենց որ փայլող ոսկու նման ըլնի
http://s014.radikal.ru/i328/1101/1c/b6f66aca1289.png http://s004.radikal.ru/i205/1101/3c/4746d0fff210.png

davidus
29.01.2011, 00:18
ոնց կարանք սիրունացնենք նենց որ փայլող ոսկու նման ըլնի

Ստեղ (http://www.gomediazine.com/tutorials/badass-bling-effect-in-photoshop/) ահագին հետաքրքիր լուծում ա առաջարկած: Նայի, մի բան կօգտագործես քեզ հարմար:

Էս մեկն (http://www.graphic-design-employment.com/photoshop-tutorial-bling-text.html) էլ նայի:

BOBO
29.01.2011, 00:27

մերսի, տենամ գլուխ հանում եմ:8

Նետ
28.02.2011, 03:34
51370
ոնց կարանք սիրունացնենք նենց որ փայլող ոսկու նման ըլնի
ընենց փայլեցրիք որ էս մարդն էլ իմացավ թէ իսկական ոսկուց ա։ :)

Chilly
02.03.2011, 14:15
http://a6.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-snc6/189959_100960663319126_100002155772890_6030_2522164_n.jpg

ո՞նց անեմ որ էս գունավորումը դեմքի վրայից դուրս գա

davidus
02.03.2011, 14:23
ո՞նց անեմ որ էս գունավորումը դեմքի վրայից դուրս գա

ոչ թե ոնց, այլ ինչ։
Պատասխանը. մաղարիչ... :))

Ուղարկի նկարը։

Chilly
02.03.2011, 14:29
ոչ թե ոնց, այլ ինչ։
Պատասխանը. մաղարիչ... :))

Ուղարկի նկարը։

նկարը հենց էս ա, արա, ես հետո կկցեմ օբշիին, բայց չէ է, չեմ ուզում, էլի կան սենց նկարներ, ավելի լավ ա սովորացրու՝ ես անեմ, մաղարիչն էլ՝ անես - չանես դու պռոբլեմ չունես ախպերություն ;)

davidus
02.03.2011, 14:32
նկարը հենց էս ա, արա, ես հետո կկցեմ օբշիին, բայց չէ է, չեմ ուզում, էլի կան սենց նկարներ, ավելի լավ ա սովորացրու՝ ես անեմ, մաղարիչն էլ՝ անես - չանես դու պռոբլեմ չունես ախպերություն ;)

դե սկայպդ միացրու

impression
02.03.2011, 14:47
51401 Մուշ, էս արագ-արագ, օֆիսում սարքեցի, թե շտապ ա, յոլա գնա, մինչև ավելի նորմալը կտան :)

Աշոտ Երկաթ
09.03.2011, 01:17
ոնց կարամ ասենք շենը 6 հարգանիա դարձնեմ 16

Աշոտ Երկաթ
09.03.2011, 01:30
http://a6.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-snc6/189959_100960663319126_100002155772890_6030_2522164_n.jpg

ո՞նց անեմ որ էս գունավորումը դեմքի վրայից դուրս գա

51433

Նետ
09.03.2011, 02:00
ոնց կարամ ասենք շենը 6 հարգանիա դարձնեմ 16
Քոփփի-փեստ պիտի անես:D։ բայց եթե իրոք պետք ա.նկարը ուղարկի սարգեմ։

Աշոտ Երկաթ
09.03.2011, 02:03
Քոփփի-փեստ պիտի անես:D։ բայց եթե իրոք պետք ա.նկարը ուղարկի սարգեմ։

իսկ չես կարա ասես ոնց անեմ

Ապե Ջան
09.03.2011, 02:10
իսկ չես կարա ասես ոնց անեմ

Ասելը էլ ո՞նցա լինում:

16 անգամ copy էս անում, ու հետո էլի 16 անգամ paste, շենգը պատրաստ է:

Աշոտ Երկաթ
09.03.2011, 02:19
Ասելը էլ ո՞նցա լինում:

16 անգամ copy էս անում, ու հետո էլի 16 անգամ paste, շենգը պատրաստ է:

ինչքան հիշում եմ անլուրջը ես էի

Նետ
09.03.2011, 02:35
իսկ չես կարա ասես ոնց անեմՆկարից կրկնորինակ սարգիր.ուրիշ անունով։երկուսն էլ դիր ֆոտոշոփի մեջ.հետո մեկից մոնտաժ արա դիր մյուսի վրա։(ադոբ ԿԱ- ԷՍ ի մասին ա խոսքը)

Նարե91
11.03.2011, 18:22
Ինձ ով կարող է ասել արդյոք շատ բարդ է նկարի հետևի ֆոն փոխելը???

Արամ
11.03.2011, 18:38
Ինձ ով կարող է ասել արդյոք շատ բարդ է նկարի հետևի ֆոն փոխելը???
եթե նկար- նկատի ունեիր մարդու հետևի ֆոնը փոխելը, ապա ֆոտոշոպում արվող ամենահեշտ գործողություններից է, lasso tool-ով նշում ես մարդուն և որ ֆոնի վրա ուզում, դնում ես, եթե կարիք կա կարող եմ ավելի մանրամասն ներկայացնել…

usum.org
11.03.2011, 18:48
Հայերեն դպրոցական ձեռնարկ - ADOBE PHOTOSHOP CS 2 (http://www.usum.org/load/63-1-0-987)

Նարե91
13.03.2011, 15:30
եթե նկար- նկատի ունեիր մարդու հետևի ֆոնը փոխելը, ապա ֆոտոշոպում արվող ամենահեշտ գործողություններից է, lasso tool-ով նշում ես մարդուն և որ ֆոնի վրա ուզում, դնում ես, եթե կարիք կա կարող եմ ավելի մանրամասն ներկայացնել…
շատ շնորհակալություն, կփորձեմ, եթե չստացվեց, կդիմեմ

Նարե91
13.03.2011, 15:31
Հայերեն դպրոցական ձեռնարկ - ADOBE PHOTOSHOP CS 2 (http://www.usum.org/load/63-1-0-987)

Ձեզ նույնպես շատ շնորհակալություն

masivec
27.03.2011, 02:29
նկարը ոնց կարամ սենց սարքեմ?

http://s39.radikal.ru/i086/1103/b5/491387c16d4a.jpg

Նետ
27.03.2011, 03:43
նկարը ոնց կարամ սենց սարքեմ?

http://s39.radikal.ru/i086/1103/b5/491387c16d4a.jpg

Ֆիլտր էֆեկտները փորփրիր.կգտնես։

masivec
27.03.2011, 04:22
Ֆիլտր էֆեկտները փորփրիր.կգտնես։
Կոնկրետ գիտես ինչ ֆիլտր ա ասա

masivec
30.03.2011, 17:38
Կոնկրետ գիտես ինչ ֆիլտր ա ասա
իմացող չկա՞:(

Նետ
30.03.2011, 19:50
իմացող չկա՞:(
ֆիլտր+տեքստուրա+զեռնո։
Ձախ անկյունում ՙտիպ զեռնան՚ դիր ՙՊյատնա՚ի վրա ։Կոնտրաստն ու ինտենսիվությունը բարձրացրու մինչև 100 միավոր։
Նման մի բան կստանաս։

Հայկօ
30.03.2011, 19:57

Որպես տարբերակ՝ Save as JPEG ---> նկարի որակը՝ զրո :))

masivec
30.03.2011, 19:57
ֆիլտր+տեքստուրա+զեռնո։
Ձախ անկյունում ՙտիպ զեռնան՚ դիր ՙՊյատնա՚ի վրա ։Կոնտրաստն ու ինտենսիվությունը բարձրացրու մինչև 100 միավոր։
Նման մի բան կստանաս։
Չէ ինքը չի

Ապե Ջան
18.05.2011, 02:41
Մի նկար կա, հարկավոր է նկարի մեջի դեմքի վրայի մազը մաքրել:
Ակումբցիներց ո՞վ կարող է կատարել այդ դժվարին աշխատանքը: :))

Արամ
18.05.2011, 13:16
Մի նկար կա, հարկավոր է նկարի մեջի դեմքի վրայի մազը մաքրել:
Ակումբցիներց ո՞վ կարող է կատարել այդ դժվարին աշխատանքը: :))

ՓՄ-ով ուղարկի, փորձեմ…

Նետ
18.05.2011, 20:41
Մի նկար կա, հարկավոր է նկարի մեջի դեմքի վրայի մազը մաքրել:
Ակումբցիներց ո՞վ կարող է կատարել այդ դժվարին աշխատանքը: :))Մաքրելը դժվար չի.ֆենել.չորացնելն ա դժվար:D։Ուղարկի.կանենք։

Norik
30.06.2011, 12:24
Տղեք ջան ոնց անիմացիա սարքեմ

Արէա
30.06.2011, 12:32
Տղեք ջան ոնց անիմացիա սարքեմ

Խնդրեմ (http://photoshop-master.ru/lessons.php?rub=8)

Կարապետ
10.07.2011, 10:59
Ո՞նց մի նկար դնեմ մի մեծ նկարի մեջ, բայց որ կողքերից «սլացիկ» կամ չգիտեմ ինչ լինի. Որ քիչ-քիչ մյուս նկարի հետ ձուլվի.
Գիտեմ տենց բան կա, արել եմ, բայց Photoshop CS5.1-ի մեջ չեմ գտնում

Արէա
10.07.2011, 13:00

Վրայի նկարի վրա մասկա դիր, ու գրադիենտով ծածկի էդ մասկան՝ մեջտեղը սպիտակ կողքերը աստիճանաբար սևացող, կամ ուղղակի սև, փափուկ վրձինով կողքերից մաքրի…

Նետ
10.07.2011, 17:43
Ո՞նց մի նկար դնեմ մի մեծ նկարի մեջ, բայց որ կողքերից «սլացիկ» կամ չգիտեմ ինչ լինի. Որ քիչ-քիչ մյուս նկարի հետ ձուլվի.
Գիտեմ տենց բան կա, արել եմ, բայց Photoshop CS5.1-ի մեջ չեմ գտնումԿարող ես նաև օգտագործել МИКСИРОВАНИЕ վրձինը։

Կարապետ
11.07.2011, 04:52
Վրայի նկարի վրա մասկա դիր, ու գրադիենտով ծածկի էդ մասկան՝ մեջտեղը սպիտակ կողքերը աստիճանաբար սևացող, կամ ուղղակի սև, փափուկ վրձինով կողքերից մաքրի…

Բայց ես հիշում եմ, որ դա 1-2 կլիկով եմ արել, աջլիկիում տենց բան կար

Altair
11.07.2011, 10:12
Հիմա դուք ո՞ր ֆոտոշոփն եք օգտագործում, եթե կարող եք միհատ լինկ տվեք, բայց որ փորձել եք:

Արէա
11.07.2011, 10:26
Բայց ես հիշում եմ, որ դա 1-2 կլիկով եմ արել, աջլիկիում տենց բան կար

Նշում ես վերևի շերտը՝ "սլոյը" (ctrl+ձախ քլիք սլոյի նշանի վրա), որից հետո արդեն սլոյի վրա աջ քլիք, բացվող մենյուից ընտրում ես "Refine Edge", ու տալիս ես քո ուզած կարգավորումներ:

Արէա
11.07.2011, 11:32
http://img38.imageshack.us/img38/9853/76409346.jpg (http://imageshack.us/photo/my-images/38/76409346.jpg/)

Կարապետ
11.07.2011, 16:57
http://img38.imageshack.us/img38/9853/76409346.jpg (http://imageshack.us/photo/my-images/38/76409346.jpg/)

"Refine Edge" չկա:(
Նկարների մեծ տեսակները կա՞

Արէա
11.07.2011, 17:02
"Refine Edge" չկա:(
Նկարների մեծ տեսակները կա՞

Ուշադրություն դարձրու երկրորդ նկարի առաջին ենթակետին, պետք ա ակտիվ լինի ոչ թե տեղաշարժման, այլ նշելու գործիքը:

Նկարը ես եմ սարքել, բայց ուղարկելուց հետո ջնջեցի:

Կարապետ
11.07.2011, 21:32
Ուշադրություն դարձրու երկրորդ նկարի առաջին ենթակետին, պետք ա ակտիվ լինի ոչ թե տեղաշարժման, այլ նշելու գործիքը:

Նկարը ես եմ սարքել, բայց ուղարկելուց հետո ջնջեցի:

Ինչ անում եմ չկա էդ գործիքը:cry2
Կապ ունի՞ թե ինչ նկարի տեսակ

Արէա
12.07.2011, 00:15
Ինչ անում եմ չկա էդ գործիքը:cry2
Կապ ունի՞ թե ինչ նկարի տեսակ

Չէ, կապ չունի: Բոլոր դեպքերում էլ բերում ա: Չնայած իմ մոտ CS3 ա դեռ, ոչ մի կերպ չեմ հարմարվում CS4-ին ու 5-ին: Ամեն դեպքում եթե չգտնես էլ, դժվար չի ձեռքով ստանալ նույն էֆեկտը:

http://img593.imageshack.us/img593/959/unledllz.jpg (http://imageshack.us/photo/my-images/593/unledllz.jpg/)

Կարապետ
12.07.2011, 09:16

Գտա:))
Նկարի ֆորմատից էր:think

+1 Վարկանիշ քեզ;)

Renata
05.09.2011, 16:09
ժող A1 չափով պլակատ եմ ուզում սարքեմ ֆոտոշոպի մեջ չափորը ինչքա՞ն դնեմ, որ տպելուց նորմալ լինի: նախապես շնորհակալություն

Արէա
05.09.2011, 16:25
ժող A1 չափով պլակատ եմ ուզում սարքեմ ֆոտոշոպի մեջ չափորը ինչքա՞ն դնեմ, որ տպելուց նորմալ լինի: նախապես շնորհակալություն

http://img685.imageshack.us/img685/282/unledzjs.jpg (http://imageshack.us/photo/my-images/685/unledzjs.jpg/)

Hayk Avetisyan
02.12.2011, 14:29
ոնց են անում որ մենակ իմ նշած layerը կամ select արած մասը (transformiց բացի) 90 կամ 180 աստիճան rotate (menu -> image -> rotate) , ամբողջ նկարը բոլոր layerների հետ պտտվում ա :(