Դիտել ողջ տարբերակը : webos2006.com
webos2006.com...
Ուզում եմ մասնակցել։ :)
Գրանցվել եմ ընկերոջս խնդրանքով, բայց չգիտեմ կմասնակցեմ թե չե:
Ես էլ եմ ընկերոջդ խնդրանքով գրանցվել։ լօօօօօօօօօօօլ։
Արի դու մի մասնակցի Հարութ ջան, տենց շանսերս ավելի շատ կլինի։
իսկ դա ի՞նչ է , ներեղություն հարցիս համար ... ես ֆրինետով եմ ...
Poet
ես ել եմ շանսերդ քչացրել :)
յանիմ լավ բան ա արե, մի հատ ել ուրախանում ա :-P
Դե եթե ես էլ միացա, վափշե շանս չունես, պոետ… լօօլ
արդեն ավարտվեց մրցույթը… սպասում ենք արդյունքներին...
բախտերդ թափով բերեց, ես չկարողացա մասնակցել :)
Հուսանք, որ մի տեղ կզբաղեցնենք
մեկը գոնե չի ուզում ասել , թե ի՞նչ է դա ...
մեկը գոնե չի ուզում ասել , թե ի՞նչ է դա ...
24-ժամյա Web Open Source (webOS) ծրագրավորման մարաթոն
Մարաթոնի նպատակն է հայ ծրագրավորողների հմտություններն ու ներուժը ներկայացնել աշխարհին:
Մասնակցելու համար կարող եք գրանցվել օն-լայն:
Բաց կոդով ծրագրավորման 24-ժամյա մարաթոնը մեկ անգամ ևս կխթանի ՏՏ բնագավառի մասնագետների նորարար նախաձեռնությունները, կբացահայտի նրանց կարողությունները բաց կոդով տեխնոլոգիաների բնագավառում, կօժանդակի նոր ձեռնարկությունների ստեղծմանը և բաց կոդով ծրագրավորման միջավայրի ձևավորմանը:
Մարաթոնը կկայանա 14 հոկտեմբերի 2006թ.: Բոլոր մասնակիցները հրավիրվում են գրացվելու: Ձեզ միայն անհրաժեշտ է ունենալ լավ ինտերնետային կապ, և կարող եք մասնակցել ցանկացած վայրից: Հանձնարարությունը կուղարկվի բոլոր մասնակիցներին միանգամից և դուք կունենք 24 ժամ` առաջադրանքը կատարելու համար: Ժյուրին կգնահատի կատարված աշխատանքները և ձեր ծախսած ժամանակը:
WebOS2006 ծրագրավորման մարաթոնին մասնակցելու համար դուք պետք է տիրապետեք հետևյալ տեխնոլոգիաներին. frontend Ajax, Flash, Java Applet կամ Javascript/HTML և backend Java կամ PHP.
Մարաթոնի կանոնները ավելի մանրամասն ներկայացված են այստեղ (http://webos2006.com/rules):
Հետո մասնակիցներ ջան, ինչ որ բան արի՞ք, ոնց եք գրել: Ինչ լավ ա ես չմասնակցեցի, թե չե են ամցած անգամ, երբ սրա համար հիմքն էի գրում, ելի 24 յամում, մեռա;)
ես միբան գրեցի, Վահեն՝ չգիտեմ ինչա գրել... :)
տենանք արդյունքները վոնց կլնեն...
ասում են բոլորի գրածները շուտով կտեսնենք կայքում... :)
Now you can vote!
http://site1.webos2006.com/webos/
PPL շնորհավորեք, ինձ ու Մեսրոպին։
Մեսրոպ, 2-րդ տեղ։
Վահե, 3-րդ տեղ։
Շնորհավոր:)
իսկ առաջին տեղը ո՞վ էր…
քաղաքացի
25.10.2006, 23:20
Շնորհավոր :)
Միանում եմ շնորհավորանքներին!
Շնորհավոր Շնորհավոր Շնորհավոր
thanks ;)
-----
WebOS2006-ի հաղթողները
WebOS2006 բաց կոդով ծրագրավորման մարաթոնի հաղթողները հոկտեմբերի 25-ին մրցանակներ ստացան Առագաստ սրճարանում
- X-Tech - Հրանտ Մուրադյանը, Արման Աթոյանը և Կարեն Համբարձումյանը ստացան առաջինմրցանակ WebOS2006 Champion։
- M-Browser - Մեսրոպ Մինասյանը երկրորդ տեղում էր. WebOS2006 2nd Prize։ Ի միջի այլոց, նա 15 տարեկան է։
- Sourcio Browser և PoeT - Վահե Գուլյանը և Վահե Հովհաննիսյանը ստացան WebOS2006 3rd մրցանակը։
- Browser - Վարդան Հովհաննիսյանը դարձավ Օրիգինալ լուծում նոմինացիայի հաղթող WebOS2006 Original Solution։
- Heleane - Վահե Վարդումյանը կատարել էր լավագույն դիզայնը. WebOS2006 Best Design։
- Navigator - Լիանա Մուրադյանը միակ կին մասնակիցն էր. նա շահեց Miss WebOS2006 մրցանակը։
http://webos2006.com/webos2006-winners/
Շնորհավորում եմ ու վայ տալիս մեր ծրագրավորմանը :D :P
Իսկ այդ մրցույթի ծրագրերը չենք կարող տեսնել?
Ծրագրերը շուտով կտեղադրվեն SOURCEFORGE ում:
Ւսկ ես չհասկացա ինչ են տվել?
նոր տեսա պոստդ. :D
WebOS2006 Կազմակերպչական Կոմիտեի Ժողովը, հոկտեմբերի 12 2006
by Gayane — Վերջին փոփոխություն 2006-10-13 09:35
Այսօր օնլայն Վեբ Բաց Կոդով (WebOS2006) Ծրագրավորման Մարաթոնին մասնակցելու համար գրանցման վերջին օրն է: Կազմակերպչական կոմիտեն քննարկեց մրցույթի կանոնները, մրցանակները, միջոցառման ծրագիրը:
WebOS2006 բաց կոդով ծրագրավորման մարաթոնը կմերկնարկի հոկտեմբերի 14-ի առավոտյան: Վեբ ծրագրի հանձնարարությունը կտեղադրվի WebOS20 միջավայրում անմիջապես մինչև մարաթոնի սկիզբը:
Կլինեն մրցանակների տարբեր կատեգորիաներ.
Բաց կոդով ծրագրավորման հաղթողը (1-ին մրցանակ) կստանա 300,000 դրամ
2-րդ մրցանակը կազմում է 200,000 դրամ
3-րդ մրցանակը կազմում է 150,000 դրամ
Կլինեն մրցանակներ Լավագույն Դիզայնի (150,000 դրամ), Օրիգինալ Լուծման (150,000 դրամ), Լավագույն Տեխնիկական Լուծման (150,000 դրամ), Ամենաերիտասարդ Մասնագետի համար (100,000 դրամ): Վերջին մրցանակը կարող է փոխվել հանձնաժողովի որոշմամբ։
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին Լրագրողների Տանը: