PDA

Դիտել ողջ տարբերակը : Արշավներ

Apsara
31.03.2008, 22:53
«Բնատաճար» արշավային ակումբը հրավիրում է բոլոր ցանկացողներին մասնակցելու արշավներին Հայաստանով մեկ, արշավները տարբերվում են իրենց մատչելիությամբ և շարժվելու մեծ հնարավորությամբ:
Եթե հետաքրքրեց նամակ գրեք bnatachar@yahoo.com հասցեին, և ամեն անգամ մեկ շաբաթ առաջ կստանաք նամակներ արշավների մասին:

Ես ինքս մասնակցում եմ արդեն 5 տարի և անչափ գոհ եմ, քայլում ենք կիլոմետրերով, շփվում բնություն սիրող և գնահատող մարդկանց հետ, վայելում գեղագիտական հաճույք:)

ՀԱՄԵՑԵՔ

Նորմարդ
31.03.2008, 22:57

Կարգին թեմա ա մերսի, եթե հնարավոր ա ավելի մանրամասն կինֆորմացնե՞ս :)

Apsara
31.03.2008, 23:07
Հա ինչու չեմ ինֆորմացնի, ինչու եմ սիրում այս արշավներին հաճախել, որովհետև այստեղ ոչ մի պարտադրական բան չկա, հիմնականում քայլում ենք, իսկ նպատակակետերը բնության մեջ գտնվող հին հուշահամալիրներն են, որոնք ժամանակի առումով հայտնվել են այնպիսի տեղեր, որ ասենք հիմիկվա մեքենաներով չես հասնի: Առավոտ շուտ ավտոբուսը տանում է նշված գյուղ կամ մարզ իսկ այդտեղից սկսվում է ոտքով արշավը, ի դեպ եթե կան մեծահասակներ կամ շատ փոքրիկներ նրանց, ինչպես նաև բոլոր ցանկացողներին տրվում է ազատություն լինել տարածքում, շնչել մաքուր օդ, մինչ մնացածը կգնան կգան:
Ուտելու հարցը, ամեն մեկը ինչ նախընտրում է և ինչքան նախընտրում է վերցնում է հետը իր ուսապայուսակի մեջ:

Արշավները բաժանվում են թույլ, միջին և դժվար կատեգորիաների: Բոլոր արշավների ժամանակ գիդը բանավոր կամ գրավոր՝ նախորոք պատրաստված թռուցիկների վրա, տեղեկացնում է տարածքի և տվյալ հուշահամալիրի մասին, նրա պատմական արժեքը, ճարտարագիտական առանձնահատկությունները և այլն:

Եթե կան հարցեր խնդրեմ:)

Նորմարդ
31.03.2008, 23:18

Իսկ ի՞նչ արժի այդ հաճույքը :)

Apsara
31.03.2008, 23:23
Իսկ ի՞նչ արժի այդ հաճույքը :)

Հաճույքի գինը կախված է ավտոբուսով գնացվող տարածքի հեռավորությունից, օրինակ երեկ գնացել էինք Գառնի, Գեղարդ, հետո Գառնիի ձորով դեպի Խոսրովի անտառ արգելանոցը, այնտեղ գտնվող Հավուսթառ կիսաավեր եկեղեցին, այդ արշավի գինն էր 3000 դրամ:)

Sunny Stream
01.04.2008, 00:11
Շատ հետաքրքիր է! ու իսկապես մատչելի :)
խնդրում եմ գալիք արշավների մասին նախօրոք կգրես, հա՞...

մեկ էլ մի հարց.
նստելու, զրուցել-խաղալու ժամանակ մնում է՞... այսինքն կարելի է՞ ընկերներով գալ` ենթադրելով, որ կհասցնենք ոչ միայն գեղեցիկ, պատմական վայրեր այցելել, այլև կանգ առնել, ուրախ ժամանակ անցկացնել...

Սամվել
01.04.2008, 03:00
Ժողովուրդ որ գնալու լինեք միասին կգնանք... ես էլ եմ քայլելու գիժ :yahoo Հատկապես մաքուր օդին :)

Արշակ
01.04.2008, 09:45
Էկեք գնանք։ :)

Ռուֆուս
01.04.2008, 10:11
Ահա, ես էլ եմ ուզում մասնակցել :)

Ընկերներիցս մեկը արդեն մի քանի տարի մասնակցում է Բնատաճարի արշավներին ու միշտ շատ գոհ է եղել :)

Նավաստի
01.04.2008, 10:28
Եկեք որոշենք, թե ուր կարելի է գնալ, եթե նույնիսկ գիդերի պակաս լինի, ես հաստա կգամ ու խումբը կտանեմ:

Կարող եմ օգնել մեքենայի հարցով եթե տեսնենք քանի հոգի ենք, վառելիք լցնենք, մեքենան մեզ տանի բերի:

Կարող եմ բերել GPS և սովետական 2 կմ-անոց քարտեզներ, կոնկրետ արշավների համար նախապես պատրաստած:

Կարող եմ վարձով տալ ուսապարկեր, քնապարկեր, վրաններ, ժայռամագլցման սարքավորումներ և այլ արշավային հարմարություններ: Մատչելի, ընկերական գներով: :)

Apsara
01.04.2008, 23:36
Շատ հետաքրքիր է! ու իսկապես մատչելի :)
խնդրում եմ գալիք արշավների մասին նախօրոք կգրես, հա՞...

մեկ էլ մի հարց.
նստելու, զրուցել-խաղալու ժամանակ մնում է՞... այսինքն կարելի է՞ ընկերներով գալ` ենթադրելով, որ կհասցնենք ոչ միայն գեղեցիկ, պատմական վայրեր այցելել, այլև կանգ առնել, ուրախ ժամանակ անցկացնել...
գալիք արշավների մասին այս թեմայում անպայման հայտարարություն կտամ, միայն պիտի արագ կողմնորոշվել ու տեղեկացնել ձեր գալու մասին, որ ավտոբուսի մեջ նստելու տեղ լինի;)

Ձնծաղիկ ջան:) ուզում եմ պատասխանեմ քո հարցին այո, բայց չգիտեմ, ախր շատը կախված է, թե ուր ենք գնում, կան այնպիսի վայրչեր, որ տարածքում կարող ես ինչ ասես անել մոտ 2-3 ժամ, բայց կան նաև այնպիսի վայրեր, որ 3-4 ժամ քայլում ենք, հետո հանգստանում, հետո ետ քայլում դեպի ավտոբուս, այդ ժամանակ դժվար թե հասցնես ուրիշ գործերով զբաղվել

Ժողովուրդ որ գնալու լինեք միասին կգնանք... ես էլ եմ քայլելու գիժ :yahoo Հատկապես մաքուր օդին :)
Սամվել ջան համեցեք, ես որ միշտ գնում եմ, չգիտեմ քեզ համար ժողովուրդ եմ թե չէ, բայց...

Էկեք գնանք։ :)

Եկեք Արշակ:) ես գալիս եմ, Դուք էլ միշտ համեցեք;)

Ահա, ես էլ եմ ուզում մասնակցել :)

Ընկերներիցս մեկը արդեն մի քանի տարի մասնակցում է Բնատաճարի արշավներին ու միշտ շատ գոհ է եղել :)

Նորից և կրկին համեցեք, հետաքրքիր է թե ով է քո ընկերը մշտականներին ճանաչում եմ, ես էլ եմ վաղուցվա անդամ

Մանե
02.04.2008, 10:07
Ժող ջան որ կիրակի գնալու լինեք, կասե՞ք:oy Ես էլ կմիանամ:)

Apsara
02.04.2008, 19:19
On Sunday April the 6th the hiking club "Bnatachar" invites you to its next hiking trip. The trip includes visits to Old places in Oshakan, Didi kond, The church of St Mashtots , in the yard of which you'll be enchanted by khachqar-alphabet ; a 7th centuary church Mankanoc, next to which stands the coloumn of emperor Morik, the St. Gevorg church in Mughni; a refreshing walk to the bottom of mountain Ara called after St Varvara; as well as along the beautiful passage by river Qasakh.
The price to take part is 3000 AMD.
Departure: Sakharov square 9:30 am.
Deadline to register:April 4.
To register and details call 091/094 318-335 or email at bnatachar@yahoo.com

Կներեք, որ անգլերեն տարբերակն եմ տեղադրում, հայերենը չի երևում իմ մաիլի մեջ:oy, փորձեմ թարգմանել, Ուլ, հույսով եմ սխալներս հետո կուղղես:)

Այս կիրակի՝ ապչիլի 6-ին, «Բնատաճար» արշավային ակումբը հրավիրում է ձեզ իր հերթական արշավին: Արշավի ընթացքում նախատեսվում է այցելել Օշականի պատմական վայրերը, Դիդի Կոնդը, սուրբ Մաշտոցի եկեղեցին, որի բակում հիանալի խաչքարերի այբուբենն է, հետո 7-րդ դարի Մանկանոց եկեղեցին, որի կողքին է գտնվում Մորիկի շարասյունն է, Մուղնիի սուրբ Գևորգ եկեղեցին, կլինի նաև թարմեցնող քայլք Արա լեռան ստորոտով դեպի սուրբ վառվառայի սրբատեղի, ինչպես նաև Քասախ գետի ափով:)
գումարը այս արշավի 3000դրամ
հանդիպման վայր, Սախարովի հրապարակ 9.30
վերջնաժամկետը հերթագրվելու համար ապրիլի 4-ն է
գրանցման և հարցերի համար զանգահարել 093318.335/094318335 կամ գրել bnatachar@yahoo.com

վայ կարծես թե ստացվեց:oy

Sunny Stream
02.04.2008, 19:30
Վա~յ, հավես երթուղի է!
Դե, Օշականում երևի բոլորն էլ եղել են առաջինից երրորդ դասարաններում, բայց այ`

կլինի նաև թարմեցնող քայլք Արա լեռան ստորոտով դեպի սուրբ վառվառայի սրբատեղի
հրա~շք տեղ է :roll 4 տարի առաջ եմ եղել (էսքան շու՞~տ էր... :o ), մառախլապատ օր էր, էդ ժայռերը ոնց որ հեքիթաներից դուրս եկած զմրուխտե (կանաչով ծածկված) դղյակներ լինեին, իսկ սրբատեղին ընդամենը քարանձավ է, բայց էնպիսի խորհրդավորություն կար էնտեղ, երբ գնացինք... Օրհնված ջրի աղբյուր կա քարանձավում... շատ կուզեմ նորից էդտեղ գնալ! :love

մնում է երկու բան ճշտեմ`
հարմար է, թե չէ...
կկարողանամ, թե չէ... էս վերջերս համոզվում եմ, որ հեչ "ֆորմայի մեջ" չեմ, շուտ եմ հոգնում, էս երկու օրը շատ կվազվզեմ, տեսնեմ ինչքան եմ դիմանում ;)

Apsara
02.04.2008, 19:32
Վա~յ, հավես երթուղի է!
Դե, Օշականում երևի բոլորն էլ եղել են առաջինից երրորդ դասարաններում, բայց այ`

հրա~շք տեղ է :roll 4 տարի առաջ եմ եղել (էսքան շու՞~տ էր... :o ), մառախլապատ օր էր, էդ ժայռերը ոնց որ հեքիթաներից դուրս եկած զմրուխտե (կանաչով ծածկված) դղյակներ լինեին, իսկ սրբատեղին ընդամենը քարանձավ է, բայց էնպիսի խորհրդավորություն կար էնտեղ, երբ գնացինք... Օրհնված ջրի աղբյուր կա քարանձավում... շատ կուզեմ նորից էդտեղ գնալ! :love

մնում է երկու բան ճշտեմ`
հարմար է, թե չէ...
կկարողանամ, թե չէ... էս վերջերս համոզվում եմ, որ հեչ "ֆորմայի մեջ" չեմ, շուտ եմ հոգնում, էս երկու օրը շատ կվազվզեմ, տեսնեմ ինչքան եմ դիմանում ;)

Նույնիսկ ես եմ ֆորմայից ընկել, բայց միևնույնն է գնալու եմ, ճիշտ է դեպի սուրբ Վարվառան բարձրանալը դժվար է, բայց շաատ հաճելի:)
Շատ կուզեմ գաս

Ռուֆուս
03.04.2008, 10:05
Հիմա գնալու ենք?

Apsara
03.04.2008, 18:57
Հիմա գնալու ենք?

Ես հա, մնացածն էլ իրենք գիտեն:think

Երեխեք հետո չասեք, թե հայտարարությունը չեք տեսել կամ ես չեմ տեղադրել:)

Adam
03.04.2008, 23:41
Ես էլ եմ ուզում մասնակցեմ :)

Նավաստի
04.04.2008, 00:14
Ափսոս, բայց ես չեմ կարողանա գալ: Շաբաթ ոևը պետք է Ամբերդ գնամ, վրաս էլ հալ չի լինի կիրակի:

Ուսապարկերի և այլ գույքի էժան վարձակալության առաջարկը ուժի մեջ է:

Apsara
04.04.2008, 16:02
Ես էլ եմ ուզում մասնակցեմ :)

Ադամ ընդհամենը նամակ ես գրում նշված հասցեին ու կարող ես նշել, որ Վարդուհին է տեղեկացրել, կիրակի 9.30 կհանդիպենք Սախարովի հրապարակում:)

Adam
04.04.2008, 17:52
Ադամ ընդհամենը նամակ ես գրում նշված հասցեին ու կարող ես նշել, որ Վարդուհին է տեղեկացրել, կիրակի 9.30 կհանդիպենք Սախարովի հրապարակում:)

ok, մերսի :)

Sunny Stream
04.04.2008, 19:21
Չէ, փաստորեն չէ... չի ստացվում :(
մի ուրիշ անգամ... հույս ունեմ :)

Ձեզ ուրախ ժամանց!!! լաաավ ման եկեք ու ինձ բանկայով մաքուր օդ բերեք, հա՞ ;)

Racer
04.04.2008, 20:10
Apsara, ենթադրում, որ դա Ապրեսն է կազմակերպում, այո՞

Սամվել
04.04.2008, 22:56
Ես էլ վաղը տեղ ունեմ գնալու...Խմբի –ժողովրդի հետ... մնաց մյուս շաբաթ :))

Apsara
05.04.2008, 15:48
Apsara, ենթադրում, որ դա Ապրեսն է կազմակերպում, այո՞

Ինչու ես ենթադրում, համոզված եղիր, հայտարարության մեջ հայերեն տառերով գրված է:)

Guest
15.04.2008, 15:03
Սիրելի արշավականներ
Առաջիկա Կիրակի Ապրիլի 20-ի մեր արշավ -զբոսանքի երթուղին է Գևորգ Մարզպետունու բերդը (այն առաջին անգամ է ներառվում <<Բնատաճարի>> այցելավայրերի ցանկի մեջ), Պ. Սևակի տուն-թանգարանը (մուտքը 200 դրամ) և Նորավանքը:
Արշավ-զբոսանքի մշակութային մասը ենթադրում է պոեզիայի ցերեկույթ Պ.Սևակի
խնձորենիների այգում, որի ընթացքում կներկայացվի հայ և արևելքցի միջնադարյան, դասական և ժամանակակից պոետների ստեղծագործությունների մի ծաղկեփունջ:
Մի խոսքով մաքուր օդ , բնության շնչահեղձող տեսարաներ, նրբաճաշակ ճարտարապետական կոթողներ, պոեզիա, ջերմ ու ուրախ մթնոլորտ:
Մասնակցության արժեքը 4 000 դրամ
Մեկնումը 9:30 (խնդրում ենք հարգել ժամանակացույցը) Սախարովի հրապարակից
Գրանցման վերջնաժամկետը 18 Ապրիլի
Գրանցման և մանրամասնություների համար զանգահարել 091/094 318-335 կամ գրեք bnatachar@yahoo.com

Bulbul
15.04.2008, 16:56

Վայ էս ինչ լավ բանա, ափսոս չեմ կարող գալ, էհհ:(

Apsara
15.04.2008, 22:30
Երեխեք ջան, ուզում եմ ասել, որ այս արշավը ամենահետաքրքիր երթուղիներից մեկն է ես անպայման լինելու եմ,

Հա ինչպես նկատեցիք այս անգամ գումարը 4000 է, դա այն պատճառով է, որ լավ հեռու է գտնվում Նորավանքը, բայց հիանալի տեղանքում, իսկ պոեզիայի պահը Սևակի տուն թանգարանի մոտ, որտեղ հիանալի այգի կա և այդտեղ երկար կկայանենք կարծում եմ հրաշալի կլինի

Guest
30.04.2008, 13:14
Սիրելի արշավականներ

<<Բնատաճարը>> Մայիսի 9-10 Ձեզ հրաշալի առիթ է տալիս հանգստյան օրերը անցկացնել Ջերմուկում, բայց սա դեռ ամենը չէ, ճանապարհին կայցելենք Մոզրովի նշանավոր քարանձավները (հարկ է որ ձեզ հետ ունենաք լապտերներ), որի խորհրդավորությունը և տպավորչականությունը էական ներդրում կլինի ձեր հիշողությունների գանձարանում:

Կայցելենք նաև Կեչուտի ջրամբար և Գնդեվանք որն այն <<ակն>> էր ըստ Սոփիա իշխանուհու պակասող <<գեղեցկազարդ մատանի Վայոց ձորին>> և որի կառուցում ավարտին հասցնելու համար բարեպաշտ իշխանուհին նվիրաբերեց իր գինդերը(ականջազարդերը) այստեղից էլ Գնդեվանք:

Դե իսկ Ջերմուկի գեղեցկությունը, նրա մաքրամաքուր օդը և կազդուրող հանքային ջրերը

հավելյալ ներկայացման կարիք չունեն:

Մասնակցության արժեքը 14000 դրամ

Արժեքը ներառում է կացություն հանգստյան տան վերանորոգված և տաք ջրով ապահովված սենյակներում, մեկ ընթրիք և նախաճաշ, փոխադրամիջոց և շրջագայություն:

Մեկնումը Մայիսի 9-ին առավոտյան ժամը 9:15 Սախարովի հրապարակից

Գրանցման վերջնաժամկետը 6 Մայիսի

Գրանցման և մանրամասնություների համար զանգահարեք 091/094 318-335 կամ գրեք

Racer
30.04.2008, 15:59
Մի հարց՝ իսկ տեղեկություն ունե՞ք նմանատիպ արշավների վերաբերյալ բայց որ անցկացվում են շաբաթ օրերին, կիրակի հեչ հարմար չի:

Նավաստի
01.05.2008, 08:14
Ժողովուրդ, Մոզրով որ մտնեք, անպայման հետևեք, որ ոչ մեկ ստալակտիդ չպոկի և չաղտոտի: Ու եթե դժվար չի կարող եք նաև մի քիչ մաէրություն անել այնտեղ: Օրինակ ես միշտ տոպրակ եմ տանում հետս, որ ԽՈԶԵՐի թողած աղբի մի մասնիկ գոնե դուրս բերեմ:

Անձամբ կջղայնանամ: :D

Ավելացվել է 2 րոպե անց

Մի հարց՝ իսկ տեղեկություն ունե՞ք նմանատիպ արշավների վերաբերյալ բայց որ անցկացվում են շաբաթ օրերին, կիրակի հեչ հարմար չի:

Խնդիր չկա, ցանկացած արշավ կազմակերպենք

"WishUP" adventures
Info@wishup.net
www.wishup.net

Կամ ել ուղղակի ՊՄ գրի :hands

Apsara
04.05.2008, 23:22
Էս տարի Ջերմուկը ինչ թանկա, անցած տարի գնացել եմ նենց լավ էր, էհհհհ
բայց ֆինանսներս ռոմանսներ են պարում;)

Guest
21.05.2008, 13:43
..;)

Սիրելի արշավականներ
Մեր արշավային երթուղին այս անգամ ընդգրկում է Ս.Զորավար 7-րդ դար, Թեղենյաց 10-12-րդ,Աստվածընկալ(տեղակայված են Արայի լեռան շուրջ)
և Ամբերդ 7-14-րդ դար և անցնում է անտառային արահետնեռով և ծաղկաշատ դաշտերով:
Մասնակցության արժեքը 4000 դրամ:
Մեկնումը 25Մայիսի ժամը 9:15 Սախարովի հրապարակից:
Գրանցման վերջնաժամկետը Ուրբաթ 23Մայիսի:
Գրանցվելու և այլ մանրամասնությունների համար զանգահարեք 091/094 318-335 կամ գրեք bnatachar@yahoo.com

Apsara
21.05.2008, 23:35
Հայկ քեզ եմ ուզում հիշացնեմ, որ այսօր տեղադրես հայտարարությունը, էս լավ պախոդա եկողներ կլինեն:B

:oyօօօ կներես չեմ տեսել, ինչու ինձ թվաց, որ հին հայտարարություն է:think

Ռուֆուս
21.05.2008, 23:41
Լոլ, ես էլ եմ էս կիրակի ընկերներիս հետ Արայի լեռ գնալու, բայց մեր խոդով :)

Apsara
21.05.2008, 23:44
Լոլ, ես էլ եմ էս կիրակի ընկերներիս հետ Արայի լեռ գնալու, բայց մեր խոդով :)

դե կհանդիպենք;)

Guest
03.06.2008, 14:08
Սիրելի արշավականներ

Մեր արշավային երթուղին ընդգրկում է Տաշիր-Ձորագետյան հայկական թագավորության մայրաքաղաք Լոռի բերդի ավերակները և Գյուլագարակի դենդրոպարկը, որն իրենից ներկայացնում է ձեռեկերտ, բայց և դրախտային մի պարտեզ, ուր աճում են տարբեր մայրցամաքներից բերված հազվագյուտ և արժեքավոր հարյուրավոր ծառատեսակներ և թփեր:

Պարկելով այգու զմրուխտյա կանաչին( չմոռանաք վերցնել ծածկոցներ) և շնչելով նրա մաքրամաքուր ծաղիկների և սոճու

ծաղկափոշով հագեցած առողջաբեր օդը` , կհամոզվեք, որ դրախտն այնքան էլ հեռու և առասպելական մի վայր չէ, և որում հայտնվելու արժեքը 4500 դրամ է

Իսկ դրախտն առանց պարի, խոկման (մեդիտացիա) և գեղարվեստի չի լինում, որի հնարավորությունը ցանկացողներին կտրվի:

Մենք ձեզ ժպտադեմ կսպասենք Կիրակի Հունիսի 8-ին ժամը 9:15 Սախարովի հրապարակում :

Հանրակառքում և դրախտում ձեր նստատեղն ունենալու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև ուրբաթ 6 Հունիսի զանգահարելով 091/094 318 -335 կամ գրելով bnatachar@yahoo.com

Ռուֆուս
03.06.2008, 23:09

Առաջինից մինչև հինգերորդ դասարան դասարանով ամեն տարի Գյուլագարակ էինք գնում..... :) Հրաշք տեղ էր, էլի եմ ուզում գնալ......

Ինձ աչքի տակ ունեցեք, էս անգամ իրոք կփորձեմ գալ, ինչքան էլ որ կիրակի օրը քնել ուզենամ :)

Guest
03.06.2008, 23:16

Դե եթե վեջնականապես որոշես գալ, չմոռանաս՝

Հանրակառքում և դրախտում ձեր նստատեղն ունենալու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև ուրբաթ 6 Հունիսի զանգահարելով 091/094 318 -335 կամ գրելով bnatachar@yahoo.com

Guest
16.06.2008, 18:48
1869 թվին Հայոց արտերը ի նչ բերք տվին,

Ոչ ոք չգիտի, սակայն էդ թվին

Հայոց արգանդը եղավ սրբորեն բեղուն

Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում:

Սիրելի արշավականներ, առաջիկա կիրակի արշավի երթուղին ընդգրկում է Ամենայն Հայոց Բանաստեղծ Հովհ. Թումանյանի ծննդավայր Դսեղ գյուղը և անցնում նրա ներշնչավայր արահետներով, միջնադարյան եկեղեցիներով, Ծովեր փոքրիկ լճակով, որի մոտ արշավի մասնակիցների կողմից կներկայացվի <<Չարի Վերջը>>, (Դերերում `Աղվես -Մարիցա, ագռավ- Արթուր, Հիմար Կկու-Սոնա, ), իսկ պոեզիայի իր անզուգական կատարմամբ ձեզ կզմայլի հանրաճանաչ և շնորհալի ասմունքող Հռիփսիմե Սարգսյանը:

Մի խոսքով մաքուր օդ, անտառային տեսարաններ, ջերմ, ընկերային և ծիծաղաշատ

մթնոլորտ:

Մասնակցության արժեքը 4500 դրամ:

Մեկնումը Կիրակի Հունիսի 22-ին, առավոտյան 9:15 Սախարովի հրապարակից

Գրանցման վերջնաժամկետը 20 Հունիսի

Գրանցման և մանրամասնությունների համար կարող եք զանգահարել

091/094 318-335 կամ գրել bnatachar@yahoo.com

Grieg
16.08.2008, 16:03
Սիրելի Թեղուտականներ
Շատերս չենք ճանաչում իրար, կամ էլ տեսնվում ենք միայն բողոքի ցույցերի ժամանակ.
Այս իրադրությունը մասամբ շտկելու համար ծրագրել ենք կիրակի և երկուշաբթի օրերին (օգոստոսի17-18) գնալ արշավի դեպի Գառնիի գեղատեսիլ ջրվեժները.
2 տարբերակ եմ առաջարկում`
“Ա” տարբերակ
Կիրակի առավոտյան ժամը 8.30-ին հանդիպում ենք Գայի արձանի մոտ (առաջին մասիվ)` մեր հետ ունենալով քնապարկ կամ ադեալ, սնունդ և ցանկալի ե նաև վրան (մենք կփորձենք մի երկու վրան հայթայթել). Գառնիի ավտոբուսով (տոմսի արժեքը 250 դրամ) շարժվում ենք դեպի Գառնի, այնտեղից մի քանի ժամ քայլելով հասնում ենք նպատակակետին` ջրվեժներին. Երեկոյան խարույկ կվարենք մինչև ուշ գիշեր. Մյուս օրը երեկոյան նույն ավտոբուսով կվերադառնանքԵրևան.

“Բ” տարբերակ
Նրանց համար, ով չի կարող կիրակի առավոտյան գալ, մի երկրորդ խումբ կարող է կիրակի ժամը 16-17.00-ին Երևանից շարժվել և նույն ճանապարհը կտրելով, միանալ մեր ընկերներին.

հեռախոս` 093080485 Հրայր
093640340 Մարիամ
hsavzyan@gmail.com

միացեք

Սամվել
16.08.2008, 21:58

Ոնց եմ սիրում սենց բաներ :oy

Բայց էլի գործի եմ :(:this

StrangeLittleGirl
16.08.2008, 22:41
Գ տարբերակ
Ես ու Ամառուն գիշերը չենք մնալու :)

StrangeLittleGirl
18.08.2008, 04:31
էրեխե՜ք, ի՜նչ լավ անցավ: Չեք պատկերացնի, թե ինչքան գոհ եմ, որ եկա: Լուրջ եմ ասում, ուղղակի հրաշք էր: Դուք էլ շատ լավն եք :) Ափսոս, որ գիշերը չկարողացա մնալ: Մյուս անգամ անպայման մնալով եմ գալու :)

Ֆրեյա
16.10.2008, 11:00
Սիրելի արշավականներ
Առաջիկա կիրակի հոկտեմբերի 19-ին <<Բնատաճարը>> հրավիրում է ձեզ
վայելելու Դիլիջանյան անտառների ոսկե աշունը :Պարզ լճից Գոշավանք տանող անտառմիջյան արահետների բազմերանգությունը և ալպիական մարգագետիներից բացվող տեսարանները կդյութեն ձեզ հարստացնելով ձեր
ենթագիտակցության <<բնապատկերների հավաքածուն >> Տիեզերական վրձնի ևս մեկ գլուխգործոցով, իսկ թթվածնառատ օդը կթարմացնի ձեր ուղեղի բջիջները, որոնք այնքան հոգնած են քաղաքային օդից, աշխատանքային ծանրաբեռնվածությունից և առօրեական ունայնությունից:
Դե իսկ Գոշավանքը իր ասեղնագործ խաչքարով և Հաղարծինը, որը արաբ
առատաձեռն շեյխի նվիրատվության շնորհիվ , կարկասվել է շին. կոնստրուկցիաներով միառժամանակ հետո նոր փայլով շողարձակելու պայմանով կամբողջացնեն օրվա տպավորչականությունը:
Մասնակցության արժեքը 4500 դրամ:
Մեկնումը հոկտեմբերի 19-ին ժամը 9:15 Սախարովի հրապարակից
Գրանցման վերջնաժամկետը 17 հոկտեմբերի
Գրանցման և մանրամասնությունների համար կարող եք զանգահարել
091/ 094 318-335 կամ գրել bnatachar@yahoo.com

Nun ...
17.02.2009, 15:14
Փաստորեն ստեղ լիքը մարդ կա մեր Բնատաճար ակումբից :)
Ես ել մտածում էի որտեղ կարելի է տեղադրել Ապրեսի հայտարարությունները
:hands

Գնում ենք կիրակի? :think

Ձայնալար
17.02.2009, 15:26
Փաստորեն ստեղ լիքը մարդ կա մեր Բնատաճար ակումբից :)
Ես ել մտածում էի որտեղ կարելի է տեղադրել Ապրեսի հայտարարությունները
:hands

Գնում ենք կիրակի? :think

Ո՞ւր

Nun ...
17.02.2009, 15:44
Ինչ կապ ունի ուր? Կարևորը Ապրեսնա ու բնությունը, թե չէ ուրը արդեն երկրորդական է ;)
Համ էլ հինգշաբթին կգա, իրանից նամակ կստանանք կիմանանք "ուրը" :P

Ձայնալար
17.02.2009, 15:46
Ինչ կապ ունի ուր? Կարևորը Ապրեսնա ու բնությունը, թե չէ ուրը արդեն երկրորդական է ;)
Համ էլ հինգշաբթին կգա, իրանից նամակ կստանանք կիմանանք "ուրը" :P

Դե անկեղծ ասած Ապրեսն իմ կյանքում էնքան էլ կարևոր դեր չունի (:D), բայց, եթե արշավի երթուղին լավը լինի կմիանամ :oy

Nun ...
17.02.2009, 15:57
Դե անկեղծ ասած Ապրեսն իմ կյանքում էնքան էլ կարևոր դեր չունի (:D), բայց, եթե արշավի երթուղին լավը լինի կմիանամ :oy

:P օկ

Chilly
17.02.2009, 16:14
+ 1
արշավի երթուղին իմանալուց հետո երևի թե ես էլ գամ :)

Nun ...
10.03.2009, 15:09
ՍԿՍՎԵՑ!!!

Nun ...
10.03.2009, 15:10
<<Բնատաճարը>> հաճույքով ավետում է իր գարնանային արշավաշրջանի սկիզբը:
Սկզբում կայցելենք <<Անապաստան կենդանիների ժամանակավոր կացարան>> ուր կծանոթանաք այնտեղ ծվարած շների հիմնախնդիրներին, ցանկության դեպքում կարող եք և հետևել ԱՄՆ նախագահ Օբամայի օրինակին և այնտեղից մի շուն վերցնենք, որպես
հավատարիմ ընկեր:Ցանկալի կլիներ, որ մի երկու կտոր երշիկ կամ թխվածքաբլիթ ձեր
օրապահիկից նախատեսած լինեք այդ շնիկներին կերակրելու համար: Շնիկները վանդակների մեջ են և ձեր առողջությանը, որևէ կերպ չեն սպառնա:

Հետո Ազատի ջրամբարի կախարդական տեսարանները, իր շուրջ սփռվող <<լռության մեղեդին>>, գետի կիրճից և Երանոսի լեռնաշղթայից փչող մեղմիկ զեփյուռն առողջաբեր քայլքի ընթացքում վայելելուց հետո կշարժվենք դեպի հայոց երբեմնի ծաղկող քաղաքամայր Դվինի ավերակներ, որտեղից <<ժամանակի մեքենան>> ձեզ կտանի շուրջ մեկ հազարամյակ հետ և դուք կքայլեք Դվինի իշխանական պալատներում և կաթողիկոսանիստ տաճարներում, հմուտ արհեստավորների փողոցներով, առևտրաշատ շուկաներում, ուր կարող եք գնել չինական մետաքս և ջնարակված ճենապակի, առանց քիմիկատների աճեցված արևահամ մրգեր` հայոց այգեստաններից, զանազան զարդեր և թանկարժեք քարեր` բերված Հինդու երկրից… սակայն շատ չոգևորվեք, միևնույն է, <<ժամանակի անկաշառ մաքսատունը>> չի թողնի այն տեղափոխել 21-րդ դար:

Հետո ավտոբուսով կհասնենք Խոր-Վիրապի սրբավայր ու կրկին նստելով <<ժամանակի մեքենան>> կգնանք հազարամյակներ հետ կխոսենք Քաջն Արտաշես արքայի հետ, Արտավազդ արքայի հետ կդիտենք հունական թատրոն, կիջնենք Գրիգոր Լուսավորչի խուցը…

Այս հեքիաթային վայրերն այցելելու համար, կարծում ենք, չեք զլանա նվիրաբերել
3000 դրամ,(նախորդ արշավի մասնակիցները 2500 դրամ) որը, հուսով ենք, ձեր վերջին խնայողությունը չէ:

Արշավին մասնակցելու ձեր մտադրության մասին լուրն ակնկալում ենք ստանալ մինչև ուրբաթ` մարտի 13-ը հեռախոսով 091/094 318-335 կամ էլ փոստով bnatachar@yahoo.com

Ժող՞, ո՞վ է գալու

Nun ...
25.03.2009, 15:07
Ինչ պասիվ մարդիկ եք ԱԿՈՒՄԲՑԻՆԵՐ Արթնացե~ք

Առաջիկա կիրակի` մարտի 29-ին, գարնանային արշավաշրջանի բացումը կսկսենք Գառնի-Գառնոձոր-Հավուց Թառ-Գեղարդ` այս օրերի համար ավանդական դարձած երթուղով, որով և սկիզբ կդնենք <<Քառասուն Տաճարների Ուխտ>> արշավային ծրագրին, որը կիրականացվի ամբողջ տարվա ընթացքում:

Արշավի մշակութային մասում հայկական ավանդական պարերի ծաղկեփնջով ձեզ կոգեշնչեն <<Բնատաճարի>> Պարային ակումբի սաները և կհրավիրեն պարելու Հայերեն:

Մեկնումը` առավոտյան ժ 9:30-ին. (հիշեցնում եմ, որ մարտի 29-ի գիշերը ժամացույցի սլաքը մեկ ժամով առաջ է տրվելու):

Մասնակցության վճարը` 2500 դրամ. (նախորդ արշավի մասնակիցների համար` 2000դր):

Արշավին մասնակցելու ձեր մտադրության մասին լուրն ակնկալում ենք ստանալ մինչև ուրբաթ` մարտի 27-ը հեռախոսով 091/094 318-335 կամ էլ փոստով
bnatachar@yahoo.com

www.bnatachar.am

Nun ...
31.03.2009, 10:52
Սիրելի’ արշավականներ,
Առաջիկա Կիրակի Ապրիլի 5-ին <<Բնատաճարը>> արշավային ավտոբուս(ներ)ն ընթացք կվերցնի(են) ժամը 9:15-ին Սախարովի հրապարակից:
Սկզբում կայցելենք <<Անապաստան կենդանիների ժամանակավոր կացարան>> ուր կծանոթանաք այնտեղ ծվարած շների հիմնախնդիրներին, ցանկության դեպքում կարող եք և հետևել ԱՄՆ նախագահ Օբամայի օրինակին և այնտեղից մի շուն վերցնենք, որպես հավատարիմ ընկեր:Ցանկալի կլիներ, որ մի երկու կտոր երշիկ կամ թխվածքաբլիթ ձեր օրապահիկից նախատեսած լինեք այդ շնիկներին կերակրելու համար: Շնիկները վանդակների մեջ են և ձեր առողջությանը, որևէ կերպ չեն սպառնա:
Հետո Ազատի ջրամբարի կախարդական տեսարանները, իր շուրջ սփռվող <<լռության մեղեդին>>, գետի կիրճից և Երանոսի լեռնաշղթայից փչող մեղմիկ զեփյուռն առողջաբեր քայլքի ընթացքում վայելելուց հետո կշարժվենք դեպի հայոց երբեմնի ծաղկող քաղաքամայր Դվինի ավերակներ, որտեղից <<ժամանակի մեքենան>> ձեզ կտանի շուրջ մեկ հազարամյակ հետ և դուք կքայլեք Դվինի իշխանական պալատներում և կաթողիկոսանիստ տաճարներում, հմուտ արհեստավորների փողոցներով, առևտրաշատ շուկաներում, ուր կարող եք գնել չինական մետաքս և ջնարակված ճենապակի, առանց քիմիկատների աճեցված արևահամ մրգեր` հայոց այգեստաններից, զանազան զարդեր և թանկարժեք քարեր` բերված Հինդու երկրից… սակայն շատ չոգևորվեք, միևնույն է, <<ժամանակի անկաշառ մաքսատունը>> չի թողնի այն տեղափոխել 21-րդ դար:
Հետո ավտոբուսով կհասնենք Խոր-Վիրապի սրբավայր ու կրկին նստելով <<ժամանակի մեքենան>> կգնանք հազարամյակներ հետ կխոսենք Քաջն Արտաշես արքայի հետ, Արտավազդ արքայի հետ կդիտենք հունական թատրոն, կիջնենք Գրիգոր Լուսավորչի խուցը…
Այս հեքիաթային վայրերն այցելելու համար, կարծում ենք, չեք զլանա նվիրաբերել 3000 դրամ,(նախորդ արշավի մասնակիցները 2500 դրամ) որը, հուսով ենք, ձեր վերջին խնայողությունը չէ:
Արշավին մասնակցելու ձեր մտադրության մասին լուրն ակնկալում ենք ստանալ մինչև ուրբաթ` Ապրիլի 3-ը հեռախոսով 091/094 318-335 կամ էլ փոստով bnatachar@yahoo.com

Nun ...
28.04.2009, 13:18
Մայիսի 9-10-ի համար <<Բնատաճարը>> առաջարկում է հետևյալ ծրագրերը

Ծրագիր 1
Մեկօրյա արշավ դեպի Սմբատաբերդ և Զորաց եկեղեցի

Շաբաթ 9 Մայիսի տոնական, ոչ աշխատանքային օրը մեկօրյա արշավ դեպի Սմբատաբերդ, որը Հայաստանի լավագույնս պահպանված պաշտպանական
կառույցներից է, որտեղից բացվում է Եղեգիսի կիրճը:
Կայցելենք նաև Մոմիկի Զորաց եկեղեցին(1303):
Մասնակցության արժեքը 4500 դրամ ( նախորդ արշավի մասնակիցների համար 4000 դրամ):
Մեկնումը առավոտյան 8:45 Սախարովի հրապարակից
Գրանցման վերջնաժամկետը հինգշաբթի 7 Մայիսի
Գրանցման և մանրամասնությունների համար կարող եք զանգահարել 091/094 318-335
կամ գրել bnatachar@yahoo.com

Ծրագիր 2
2-օրյա արշավ շրջագայություն դեպի Ջերմուկ
Ջերմուկ, ուր մեզ կհյուրընկալի վերանորոգված և տաք ջրով ապահովված հանգստյան տունը: Երեկոյան ընթրիք և ազատ ծրագիր:
Հաջորդ օրը - Առավոտյան յոգա ցանկացողների համար Նախաճաշ 9:00
Առավոտյան զբոսանք Արփայի կիրճում:Կայցելենք նաև Կեչուտի ջրամբար: Այնուհետև կարշավենք դեպի Գնդեվանք, որն այն <<ակն>> էր ըստ Սոփիա իշխանուհու պակասող <<գեղեցկազարդ մատանի Վայոց ձորին>> և որի կառուցումն ավարտին հասցնելու համար բարեպաշտ իշխանուհին նվիրաբերեց իր գինդերը ( ականջազարդերը ) այստեղից էլ Գնդեվանք:
Մասնակցության արժեքը 14000 դրամ( նախորդ արշավի մասնակիցների համար 13500 դրամ): Արժեքը ներառում է հյուրանոց , մեկ ընթրիք և նախաճաշ, փոխադրամիջոց և շրջագայություն:
Մեկնումը Մայիսի 9-ի առավոտյան 8:45 Սախարովի հրապարակից:
Գրանցման վերջնաժամկետը Չորեքշաբթի 6 Մայիսի
Գրանցման և մանրամասնությունների համար կարող եք զանգահարել 091/094 318-335
կամ գրել bnatachar@yahoo.com

Nun ...
13.05.2009, 14:11
Սիրելի արշավականներ

Մայիսի 17-ին մեր արշավային երթուղին Արա լեռան ստորոտում գտնվող Ծաղկավանքն է, ուր մեր արշավականներից համալրված <<Բնատաճարի>> դաշտային թատրոնը կներկայացնի <<Արա Գեղեցիկ>> պիեսից մի հատված, այնուհետև կայցելենք <<Զատիկ>> ձիավարան, ուր կնշենք քառասնօրեկան ձիուկի անվանակոչության օրը:Այնտեղ դուք կարող էք մի քիչ ձիավարել, վայելել հաճելի երաժշտություն և <<Բնատաճարի>> պարային ակումբի ավանդական պարերի <<ծաղկափունջը>>:

Շրջագայության ընթացքում նախատեսված է նաև ծաղկաշատ դաշտով առողջաբեր քայլք դեպի Ուշի գյուղից ոչ հեռու գտնվող Ս.Սարգսի վանք:

Մասնակցության արժեքը 3000դրամ
Մեկնումը 9:15 Սախարովի հրապարակից

Գրանցման վերջնաժամկետը 15 Մայիսի
Գրանցման և մանրամասնությունների կարող եք զանգահարել 091/094 318-335 կամ գրել bnatachar@yahoo.com

Apsara
13.05.2009, 16:09

Ուխ էս մեկը կայֆ պախոդա լինելու:hands
ուզում եմ գամ,

Nun ...
13.05.2009, 17:01
Ուխ էս մեկը կայֆ պախոդա լինելու:hands
ուզում եմ գամ,

Ես էլ գուցե գամ, ինձ էլ է հետաքրքրել ) Ապրեսին զանգիր ու արի :)

Մինչ հանդիպում :oy

Zgon
01.06.2010, 12:38
Հարգելիներս, Ձեր ակումբը շահու՞յթ է հատեպնդում: Եթե այո, ապա հասկանալի է, թե ինչու է Գեղարդ-Հավուց Թառի վանք- Աղջոց վանք-Գիլանի ջրվեժ-Խոսրովի անտառ երթուղին 3000դրամ: Եթե շահույթ չեք հետապնդում, ապա այդ երթուղին անցնելու համար անհրաժեշտ է ընդամենը 500 դրամ, ուսապարկ, տանից բերած ամենահամեղ ուտելիքները և պատրաստակամություն:

Ձայնալար
01.06.2010, 12:49

Գիլանի անունով արդեն ջրվեժ կա՞:scare Զգոն, իսկ շահույթ հետապնդելը վա՞տ բան է:

Ռուֆուս
01.06.2010, 13:13
Հարգելիներս, Ձեր ակումբը շահու՞յթ է հատեպնդում: Եթե այո, ապա հասկանալի է, թե ինչու է Գեղարդ-Հավուց Թառի վանք- Աղջոց վանք-Գիլանի ջրվեժ-Խոսրովի անտառ երթուղին 3000դրամ: Եթե շահույթ չեք հետապնդում, ապա այդ երթուղին անցնելու համար անհրաժեշտ է ընդամենը 500 դրամ, ուսապարկ, տանից բերած ամենահամեղ ուտելիքները և պատրաստակամություն:

Հարգելի Zgon, եթե հարցդ www.akumb.am-ին ա ուղղված, սխալ հասցեով ես դիմում, Ակումբը Բնատաճարի հետ ոչ մի կապ չունի, ուղղակի այստեղ հայտարարություններ են դրել:

Իսկ եթե Բնատաճարին ա ուղղված, էլի սխալ հասցեով ես դիմում, իրենց կայքը սա է http://www.bnatachar.am/

Zgon
01.06.2010, 13:48
Ձայնալար, Գիլանի ջրվեժ կա, որը ոչ մի կապ չունի Յան Գիլանի հետ, իսկ շահույթ հեապնդելն էլ վատ բան չէ, եթե ազնիվ ճանապարհով է ստացվում շահույթը: Ես պարզապես ցանկանում էի պարզել, թե ինչ նպատակ /ներ/ է հետապնդում արշավների կազմակերպումը Բնատաճարի կազմակերպմամբ: Նաև առաջարկեցի այլընտրանքային տարբերակ` 3000 դրամի փոխարեն 500 դրամ:

---------- Ավելացվել է՝ 13:48 ---------- Սկզբնական գրառումը՝ 13:48 ----------

Եղավ, շնորհակալություն:

Ռուֆուս
01.06.2010, 14:02

Անձամբ ես Բնատաճարի ոչ մի արշավի չեմ մասնակցել, որովհետև ես էլ չեմ պատրաստվում հնգապատիկ-տասնապատիկ ավել վճարել մի բանի համար, որը շատ ավելի էժան ու հավես ձևով կարող եմ կազմակերպել: Սակայն ընկերներիցս շատերը մասնակցել են այդ արշավներին ու շատ գոհ են մնացել: :) Իսկ Բնատաճարը էստեղ ոչ մեկին չի խաբում, իր գինն ա ասում, տրամադրում է տրանսպորտ, ուղեկցորդ-գիդ, դու ինքդ որոշիր, գինը քեզ հարմար ա, թե ոչ: Էնպես որ եթե միայնակ չես ուզում արշավել, Բնատաճարի տարբերակը վատը չի:

Zgon
01.06.2010, 14:16
,,, կամ էլ մտերիմների հետ

GriFFin
02.07.2016, 11:37
Ժողովուրդ, երևի ճիշտ եմ եկել: Մարդիկ կա՞ն, որ արշավների են գնացել Լաստիվեր, Գոշավանք ու Քարահունջ, Արագած: Եթե՝ այո, ո՞նց եք գնացել: Ո՞նց էր: Կարող եք խորհուրդներ տա՞լ:

keyboard
02.07.2016, 12:19
Ժողովուրդ, երևի ճիշտ եմ եկել: Մարդիկ կա՞ն, որ արշավների են գնացել Լաստիվեր, Գոշավանք ու Քարահունջ, Արագած: Եթե՝ այո, ո՞նց եք գնացել: Ո՞նց էր: Կարող եք խորհուրդներ տա՞լ:
Գոշավանք եմ գնացել, սիրուն տեղ ա, հայաթից նստեցի ավտոն, ընդեղ իջա։ :D

CactuSoul
02.07.2016, 21:49
Լաստիվերի մասին կարծիքներ կարող ես գտնել հետևյալ հղումով․ ակումբցիների տպավորությունները (https://www.akumb.am/showthread.php/60634-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D5%BE-%D4%BD%D5%B6%D5%B1%D5%B8%D6%80%D5%A5%D5%BD%D5%AF?p=2260945&viewfull=1#post2260945)։

GriFFin
03.07.2016, 09:05

Ափսոս, որ գրած չի՝ ո՞նց են գնացել, ի՞նչ արժեր։ Ես ՖԲ գտա մի քանի հատ՝ 7500 կարգի էր, մի քիչ թանկ թվաց։

Արշակ
04.07.2016, 23:59
Ժողովուրդ, երևի ճիշտ եմ եկել: Մարդիկ կա՞ն, որ արշավների են գնացել Լաստիվեր, Գոշավանք ու Քարահունջ, Արագած: Եթե՝ այո, ո՞նց եք գնացել: Ո՞նց էր: Կարող եք խորհուրդներ տա՞լ:
Գոշավանքի մոտից մոտ 500 մետր հեռավորության վրա, անտառի մեջ մի շատ հաճելի լճակ կա, էնտեղ մի քանի անգամ վրանով մնացել եմ։
https://www.google.com/maps/place/Gosh+Lake/@40.7200547,45.0138831,17z/data=!3m1!4b1!4m5!3m4!1s0x404056af07291bff:0x6855bef071b7f310!8m2!3d40.720088!4d45.016177
Առաջին անգամ որ գնացել էի, բացի մեզնից ուրիշ մարդիկ չկային, շատ լավ էր։ Հաջորդ անգամները մի քիչ ավելի մարդաշատ էր, բայց միևնույն ա լավ էր։ Մեկ էլ վերջին անգամ անտառապահը եկավ, ուզեց փող քերի, թե բա տեր ունի, հետո էլ թե ազգային արգելոց ա, թույլատվություն պիտի ունենաք բան, ասեցինք. «որ հիմա չունենք ի՞նչ պիտի անես», ասեց․ «դե ոստիկանություն պիտի կանչեմ», ասինք` արխային կանչի։ Սկսեց կմկմալ, վերջը փոր ու փոշման թողեց գնաց :D

CactuSoul
09.07.2016, 02:09
Գոշավանքի մոտից մոտ 500 մետր հեռավորության վրա, անտառի մեջ մի շատ հաճելի լճակ կա, էնտեղ մի քանի անգամ վրանով մնացել եմ։

Գոշի լիճը )) Շա՜տ սիրուն տեղ ա: Մի անգամ եմ եղել, հուսով եմ դեռ էլի կգնամ:

Գրիֆին, Լաստիվեր գնացել էինք միկրոավտոբուսով, արդեն չեմ հիշում՝ ինչքան էր նստել վրեքներս: Բայց եթե հիշեի էլ, արդեն երևի հնացած կլիներ ինֆորմացիան:
Հիմա Yell park-ի շնորհիվ պիտի որ ավելի հեշտ դառած լինի էնտեղ հասնելը, կարծեմ նույնիսկ իրենք տրանսպորտ ունեն Երևանից պարբերաբար գնացող, կարող ես էդ ուղղությամբ հետաքրքրվել: