PDA

Դիտել ողջ տարբերակը : -Որդյակ ի՛մ, տե՞ր ես… - «Տեր եմ»: -Դուստր ի՛մ, հնազա՞նդ ես… - «Հնազանդ եմ» …



Cassiopeia
12.10.2006, 11:26
Պսակադրությո՞ւն, քաղաքացիկան ամուսնությո՞ւն թե միայն համատեղ կյանք…
Ի՞նչ եք կարծում, որն է ավելի ճիշտ, եթե կարելի է այդպես արտահայտվել: Ոմանք գերադասում են միայն եկեղեցական պսակադրությունն ու աստծո օրհնությունը, ոմանք ավելի աթեիստորեն են մոտենում հարցին և բավարարվում են միայն քաղաքացիական ամուսնությամբ: Իսկ ոմանց համար էլ միայն համատեղ կյանքն է էական…
Ո՞րն է ճիշտ…

Taurus
12.10.2006, 11:33
Ճիշտ են ամեն մեկը առանձին, և բոլորը միասին, դա ըստ համոզմունքների:
կարևորը , որ զույգը մտածի նույնը , այլ ոչ թե մեկը իր կարծիքը ընդվզի մյուսին, երկրերդն էլ սիրուն զոհ գնալով , համաձայնվի:

Esmeralda
12.10.2006, 12:04
Իմ կարծիքով Երեքը միասին...
Իսկ ընդհանրապես դա կախված է տվյալ զույգի մտածելակեպից... իմ մտածելակերպով սիրած մարդու հետ համատեղ ապրելն էլ բավական է... բայց քանի որ շրջապատի կարծիքը ես հաշվի եմ առնում, ապա պետք է հետևել որոշ նորմերի... Իսկ եկեղեցով ամուսնանալը համարում եմ գեղեցիկ երևույթ.... ինքս աթեիստ եմ, բայց ուզում եմ ամուսնանալ եկեղեցով...

Intel
12.10.2006, 14:35
Ես վափշե համարում եմ ամուսնանալը կյանքի վերջ: Ավելորդ պարտականություններ են ավելանում ու ֆսյո. Ինչն ա խանգարում առանց ամուսնանալու ընկերություն անել՞

Astghik
12.10.2006, 15:42
Իսկ ես կողմ եմ ամուսնությանը: Յուրաքանչյուր մարդ իր մոտացումն ունի այս թեմային, դա կախված է նրա հոգեբանությունից, արժեքներից, մտածելակերպից ու նրա մոտեցումից կյանքին:
Ես նախընտրում եմ 3-ն էլ միասին. քաղաաքացիականը, քանի որ դա անհրաժեշտ եմ համարում, եկեղեցականը քանի որ Աստծո օրհնությունը շատ կարևոր է:
Այս թեմայում չկա ճիշտ կամ սխալ: Յուրաքանչյուրիս համար մեր ընտրածն է ճիշտ:
Օրինակ Ինտելի համար ամուսնությունը կյանքի վերջն է:( , իսկ ուրիշների համար դա ուղղակի կյանքի սկիզբն է:) ....

Astghik
12.10.2006, 15:51
գրում եմ մեր քաղաքում հայկական եկեղեցու հրատարակած գրքույկից մի հատված.

Ի՞ՆՉ Է ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ

Անիկա Նվիրում է
Ամուսնությունը տալ է, ոչ թե առնել

«Մի՛ ընեք որևէ բան, որ հակառակախոսությունից ու փառասիրությունից մղված լինի, այլ՝ խոնարհ ոգիով՝ ձեր ընկերներին ավելի լավ համարեցեք, քան դուք ձեզ: Միայն դուք ձեզ մի՛ մտածեք, այլ նաև ձեր ընկերոջ մասին»
«Որպեսզի կնոջ պետքերը այրը գոհացնե և ամուսինի պետքերը՝ կինը: Որովհետև կինը իր մարմինին տերը չէ, այլ՝ ամուսինը, ո՛չ ալ այրը իր մարմնի տերն է, այլ՝ կինը:»

Astghik
12.10.2006, 15:56
Անիկա կապվածություն է
Ամուսնությունը զգացումներեն անդին կապվածություն է, որ ամբողջ կյանքի տևիղության կմնա

«Սակայն սկզբեն, արարածներու ստեղծագործության ժամանակ, Աստված «արու և էգ ստեղծեց մարդիկը» և ըսեց անոնց. «Այս պատճառով այրը պիտի թողնի իր հայրն ու մայրը և իր կնոջ միանա, և երկուքը մեկ մարմին պիտի ըլլան»: Հետևաբար այլևս երկու չեն, այլ՝ մեկ մարմին: Արդ, ուրեմն որևէ մեկը թող չբաժանե անոնք, որ Աստված միացուց»

StrangeLittleGirl
12.10.2006, 15:57
Անձամբ ես ճիշտ եմ համարում եկեղեցով ամուսնությունը, բայց իսկական, ոչ թե ձևական, ինչպես հիմա է կատարվում: Պետք է այնպես լինի, որ իրոք Աստված ամուսնացողներին միացնի: Իսկ մնացածն էական չէ:

MaLYuTKa
12.10.2006, 16:09
Մեզ մոտ երեքն էլ ընդունված է.. Սկզբում եկեղեցական պսակադրություն, այնուհետև քաղաքացիական ամուսնություն և իհարկե համատեղ կյանք..անձամբ ինքս չեմ պատկերացնում՝ կկարողանամ արդյոք եկեղեցում կանգնել և հայտարարել. որ հնազանդ եմ, երբ ես խառնվածքով իշխող անձնավորություն եմ...Եվ ընդհանրապես կարծում եմ, որ երբ ամուսնանում ես, կյանքդ ավարտվում է...

Ուլուանա
12.10.2006, 16:27
Ես վափշե համարում եմ ամուսնանալը կյանքի վերջ: Ավելորդ պարտականություններ են ավելանում ու ֆսյո. Ինչն ա խանգարում առանց ամուսնանալու ընկերություն անել՞
Իսկ այդ ընկերության մեջ երեխա ունենա՞լն էլ է մտնում, թե՞ դա էլ է ավելորդ պարտականություններից մեկը։ :oy

Եթե համոզված լինեի, որ եկեղեցով ամուսնանալու դեպքում իսկապես Աստծո «մատը խառն է լինելու», այսինքն՝ Բյուրակնի ասած ոչ թե ձևական, այլ իսկապես Աստծո օրհնությամբ ամուսնություն է լինելու, կցանկանայի այդպես ամուսնանալ, բայց քանի որ խիստ կասկածում եմ մեր տերտերների (ասենք, ինչու՞ միայն մեր, ընդհանրապես տերտերների) մեծամասնության՝ Աստծո և մարդու միջև միջնորդ լինելու հարցում, ապա եկեղեցով ամուսնությունն ավելորդություն եմ համարում։ Իսկ միասին ապրելուց առաջ զագսավորվելը կարևորում եմ այնքանով, որ ընթացքում կարող են մանր-մունր, գուցե երբեմն նաև խոշոր (ո՞վ իմանա) խնդիրներ առաջանալ փաստաթղթերի հետ կապված։

Իսկ ամենակարևորը փոխադարձ սերն ու հասկացողությունն են ամուսինների միջև, որոնց բացակայությունը չի կարող լրացնել ո՛չ եկեղեցին, ո՛չ էլ ամուսնության փաստաթղթային ամրագրումը։

Համենայնդեպս, սա ինձ համար այն հարցերից է, որտեղ սկզբունքային տեսակետ ինձ համար չկա։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդու համար ճիշտ է այն տարբերակը, որն ինքն է հարմար գտնում։ Նորից եմ ասում, ամուսնության երջանկությունն ու ամրությունը դրանով չի որոշվում, քանի որ շատ ավելի կարևոր հանգամանքներ կան, քան եկեղեցին ու զագսավորումը։

Ուլուանա
12.10.2006, 16:43
..անձամբ ինքս չեմ պատկերացնում՝ կկարողանամ արդյոք եկեղեցում կանգնել և հայտարարել. որ հնազանդ եմ, երբ ես խառնվածքով իշխող անձնավորություն եմ...
Էդ մասը մոռացել էի։ :D Էդ հնազանդության երդում տալու մասը ինձ էլ մի տեսակ դուր չի գալիս, ճիշտն ասած. :P դե, ես էլ հնազանդներից չեմ... :oy չնայած իշխող էլ չեմ, բայց ամեն դեպքում սխալ եմ համարում այդ հնազանդ լինելու մասը, որովհետև դա կարծես ամուսինների իրավունքների անհավասարության, այսինքն՝ կնոջ՝ ամուսնուն կուրորեն հնազանդվելու երդում է, որը ես չեմ կարող ընդունել։ :think

Համ էլ նոր հիշեցի, որ ես ախր ընդհանրապես չեմ երդվում, էլ ուր մնաց՝ սուտ երդում տամ։ :D
Չէ, ուրեմն ինձ համար եկեղեցով պսակվելը, փաստորեն, լրիվ բացառվում է... եթե, իհարկե, հատուկ ինձ համար հատուկ իմ հայացքները կիսող տերտեր չճարվի... Տեսնես կա՞ այդպիսին... :unsure

Artgeo
12.10.2006, 16:49
Գտնում եմ, որ սկզբում պետք է միասին ապրեն մի քանի տարի, հետո եթե ուզում են ամուսնանան, իսկ եկեղեցին... եկեղեցի եթե գնամ էլ մի քանի հեգով, ես, կինս, հարսնաքուր, քավոր, երևի:

Intel
12.10.2006, 18:33
Իսկ այդ ընկերության մեջ երեխա ունենա՞լն էլ է մտնում, թե՞ դա էլ է ավելորդ պարտականություններից մեկը։
Երևի ավելորդ պարտականություն, իմ համար, մի քիչ անշնորհակալ ա հնչում, բայց դե, ինչ անեմ՞

Cassiopeia
12.10.2006, 18:45
Կարծում եմ նշվածներից յուրաքանչյուրն իր տեղն ունի:
Ըստ իս, մինչ եկեղեցական ամուսնությունը զույգերը որոշ ժամանակ պիտի ապրեն միասին, միգուցե կնքելով քաղաքացիական ամուսնություն /քանի որ քաղաքացիական ամուսնությունը հեշտությամբ քանդվում է ապահարզանի միջոցով/: Այնուհետև, որոշ ժամանակ անց, պարզելով իրենց համատեղ կյանքի հնարավորությունը նոր Աստծո օրհնությամբ ամրապնդեն իրենց միությունը, չէ որ այն միությունը, որ հաստատում է Աստված, մարդը իրավասու և ընդունակ չէ քանդել…
Իսկ հիմա յուրաքանչյուր երկրորդ նորաստեղծ ընտանիք մի քանի ամիս հետո քայքայվում է: Ինչո՞ւ այդպես չէր տարիներ առաջ… Պարզապես փոխվել է մարդկային հոգեբանությունը: Տարիներ առաջ մարդիկ ապրում էին հասարակության համար, դրա համար էլ «ամոթ է, ո՞նց կլինի, որ մեկին թողեմ ու մյուսի հետ ապրեմ…»: Իսկ այժմ, չնայած դեռևս մասնակիորեն, մարդիկ ապրում են ավելի ճիշտ փորձում են ապրել իրենց համար:
Այնպես որ, մարդի՛կ, ապրեք մի կողմ դնելով բոլոր պայմանականությունները, բայց ամեն դեպքում ամենուր և ամեն ինչում աշխատեք հասնել Աստծո օրհնանքին …

kiki
12.10.2006, 20:18
կարդացել եմ միայն առաջին գրառումը, այնպես որ եթե կրկնվեմ, չծեծեք ... :)

ինձ համար շատ կարևոր է Աստծո օրհնությունը, ու մեծ տեղ եմ տալիս եկեղեցով ամուսնանալուն , իսկ էն բանկետային մասը ուզում է լինի , ուզում է չլինի ... մեկ է ... իսկ զագսը պետք է միայնակ մայր հետագայում չդառնալու համար ... :) դե դա էլ առանձնապես նշանակություն չունի ինձ համար ...

Astghik
13.10.2006, 13:34
Էդ մասը մոռացել էի։ :D Էդ հնազանդության երդում տալու մասը ինձ էլ մի տեսակ դուր չի գալիս, ճիշտն ասած. :P դե, ես էլ հնազանդներից չեմ... :oy չնայած իշխող էլ չեմ, բայց ամեն դեպքում սխալ եմ համարում այդ հնազանդ լինելու մասը, որովհետև դա կարծես ամուսինների իրավունքների անհավասարության, այսինքն՝ կնոջ՝ ամուսնուն կուրորեն հնազանդվելու երդում է, որը ես չեմ կարող ընդունել։ :think

Որդեակ, կխոստանա՞ս բոլոր պարագաների մեջ մինչև մահ տեր և պաշտպան լինես այս օրիորդին, որ կինդ պիտի լինի, և հավատարմությամբ սիրել նրան:

Այո՛, Հայր Սուրբ, կխոստանամ՝ Աստծո կամքով:

Եվ դուն, որդեակ, կխոստանա՞ս բոլոր պատերազմներուն մեջ մինչև կահ տեր և հնազանդ լինել այս պարոնին, որ ամուսինդ պիտի լինի և հավատարմությամբ սիրել նրան:

Այո՛, Հայր Սուրբ, կխոստանամ՝ Աստծո կամքով:
ՈՒլյանա ջան, սա երդում չէ, խոստում է, իսկ մարդիկ կյանքում երդվել չէ, բայց խոստումներ տալու կարիք ունեն, և այդ խոսքը պահելու՝ նույնպես:
Ես անձամբ մեծ ոգևորությամբ եմ սպասում իմ կյանքի այդ օրվան ու իմ կարծիքով դա իմ կյանքի ամենակարևոր օրն է լինելու. Աստծո առջև խոսք կտամ՝ հավերժ սիրելու ու կլսեմ նույն խոստում իմ ամենասիրելի մարդուց... :love

Մելիք
13.10.2006, 13:51
Էդ հնազանդության երդում տալու մասը ինձ էլ մի տեսակ դուր չի գալիս, ճիշտն ասած. :P
Դուրդ չի գալիս, որովհետև քեզ թվում ա , թե էդ հնազանդության խոստումը նշանակում ա, որ պետք ա քո ամուսնու ծառան լինես: Այնինչ լավ ընտանիքում, ամուսինը ամուսինը կառավարում ա կնոջը, ո՛չ ինչպես տերը ծառային, այլ ինչպես հոգին մարմնին:

Լոս
14.10.2006, 02:34
եկեղեցին համ ու հոտ է տալիս .. առանձին դեպքերում որոշ մարդկանց վկայությամբ գերբնական բաներ էլ է տալիս..
ամեն դեպքում մարդու կյանքում շատ արժեքավոր ձևականություններ կան ու դրանք անկասկած անհրաժեշտ են.. առանց այդ հավելացումների գրեթե ոչ ոք չի ապրում.
ադիգա ադիգա.. մոդայի հարցա՞՞ առաջներում իմխո ավելի պոպուլար էր..

բավականին խելամիտ մարդիկ ինձ ասում են որ քրիստոնեությունն ու քրիստ. եկեղեցին անտեղի բան չի.. օրինակ մարդ եմ ճանաչում որ զգալով որ իրեն հերթական անգամ թուղթ'ն'գիր էին արել շտապում էր ճիշտ, ուժեղ մթնոլորտով մի եկեղեցի ու աղոթելով ազատվում թուղթ'ն'գրից

չգիտեմ... ամեն դեպքում մի բան կա

Ուլուանա
14.10.2006, 07:37
Դուրդ չի գալիս, որովհետև քեզ թվում ա , թե էդ հնազանդության խոստումը նշանակում ա, որ պետք ա քո ամուսնու ծառան լինես: Այնինչ լավ ընտանիքում, ամուսինը ամուսինը կառավարում ա կնոջը, ո՛չ ինչպես տերը ծառային, այլ ինչպես հոգին մարմնին:
Հնարավոր է, Դավիթ ջան, բայց ախր... մենք հաճախ սխալ բառեր ենք ընտրում երևույթներն արտահայտելու համար։ Էդ դեպքում «հնազանդ» բառը սխալ է ընտրված։
Իսկ ընդհանրապես ես համարում եմ, որ լավ ընտանիքում ամուսինները չպիտի նկատեն, թե իրականում ով ում է կառավարում, եթե նույնիսկ ինչ-որ մեկը կառավարում է։ ;) Իմ կարծիքով, նրանցից ոչ մեկը չպիտի թույլ տա, որ մյուսն իրեն կառավարվող զգա։ Սա իմ կարծիքն է։

Ուլուանա
14.10.2006, 08:06
Որդեակ, ՈՒլյանա ջան, սա երդում չէ, խոստում է, իսկ մարդիկ կյանքում երդվել չէ, բայց խոստումներ տալու կարիք ունեն, և այդ խոսքը պահելու՝ նույնպես:
Ես անձամբ մեծ ոգևորությամբ եմ սպասում իմ կյանքի այդ օրվան ու իմ կարծիքով դա իմ կյանքի ամենակարևոր օրն է լինելու. Աստծո առջև խոսք կտամ՝ հավերժ սիրելու ու կլսեմ նույն խոստում իմ ամենասիրելի մարդուց... :love
Գուցե ճիշտ ես ասում, Աստղիկ։ Ես ուղղակի լավ ծանոթ չեմ այդ արարողության խոսքերին, միայն մոտավորապես գիտեի։ :oy Իմ այն գրառումը, ճիշտն ասած, կիսով չափ կատակ էր, ես ուղղակի բառերից էի կառչել։ ;)

Չնայած, մի կողմից էլ, չգիտեմ՝ որքանով է ճիշտ այնպիսի խոստում տալ, որը, ինչպես կյանքը ցույց է տալիս, շատ քչերն են հետագայում պահում... :think Այդ դեպքում գուցե ավելի լավ է ընդհանրապես խոստումներ չտալ, բայց աշխատել իրագործել այն, ինչը ուրիշները միայն խոստանում են։ Չգիտեմ, մի քիչ բարդ հարց է...

Pantera
05.11.2006, 12:42
Endunum em yekeghecakan amusnutyunn u ayn partadranq hamarum` yete miutyunn ankeghc u nvirakan e. Astco orhnutyunn u luyse` norakaruyc entaniqi kayun himqn em hamarum.

Isk entaniqum petq e lini yev hnazandutyun, yev mecahogutyun, yev nerum, yev zijum...
Ays amene mi khosqov anvanum en` MEKE MYUSI LRACUM.

Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի օրենսդրությանը (http://www.akumb.am/announcement.php?f=26)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42) կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» (http://www.akumb.am/showthread.php?t=279) թեման:

Cassiopeia
21.12.2007, 15:32
Եթե ամուսնացող զույգի մոտ առկա են ամուսնության ձևի տարբեր մոտեցումներ, ինչպե՞ս վարվել… աթեիստը մի կողմ դնի իր համոզմունքները ու մտնի եկեղեցի…

Second Chance
21.12.2007, 16:36
Եթե ամուսնացող զույգի մոտ առկա են ամուսնության ձևի տարբեր մոտեցումներ, ինչպե՞ս վարվել… աթեիստը մի կողմ դնի իր համոզմունքները ու մտնի եկեղեցի…

Եթե ամուսնացողներից մեկն աթեիստ է մյուսը ոչ դա արդեն իսկ մեծ խոչնդոտ է նրանց երջանկության ճանապարհին , և դա բազմաթիվ պրոբլեմներ կստեղծի նրանց միջև...
Ինձ թվում է հավատքի հարցն այնպիսինն է, որ չի կարելի անտեսել ընտրություն կատարելիս, որովհետև աթեիստին դժվար կլինի հավատացողի հետ հավատացողին էլ աթեիստի ..ուրիշ հարց եթե մեկը ոչ այնքան շատ է կարևորություն տալիս հավատքի հարցին ուղղակի ընդունում է, որպես կարևոր ավանդություն եկեղեցում պսակվելը դե կամ ինքը պետքա զիջի կամ մյուսը ... բայց միևնույնա երկուսն էլ բավարարված չեն զգա որովհետև միևնույն բանը չեն զգում:)

Anton_Braind
21.12.2007, 19:18
Ինչ կապ ունի աթեիզմը ամուսնության հետ:Եթե մարդ աթեիստ չի ու նորից եկեղեցով չի ամուսնանում հապա ինչ,ըստ ձեզ եդ մարդը աթեիստից ոչնչով չի տարբերվում:
Միջկրոնական ամուսնությունների դեպքում միշտ ել <<քացու տակ>> է ընկնում երկու կողմի կրոնական համոզմունքները:

Հ.Գ.Հարգելի ֆորումի մասնակիցներ,եթե դուք նկատի ունենք քաղաքացիական ամուսնություն ասելով միայն ԶԱԳՍ-ում գրանցվածները,ապա օգտագործեք դրան համապատասխանող տերմին:
Իսկ քաղաքացիական ամուսնությունը եդ են դեպքում է երբ կողմերի միջև գույություն ունեցող ոչ պլատոնական կապը ոչ եկեղեցում ոչ էլ իրավաբանուրեն գրանցված չի:

Ուլուանա
21.12.2007, 21:05
Եթե ամուսնացողներից մեկն աթեիստ է մյուսը ոչ դա արդեն իսկ մեծ խոչնդոտ է նրանց երջանկության ճանապարհին , և դա բազմաթիվ պրոբլեմներ կստեղծի նրանց միջև...
Ինձ թվում է հավատքի հարցն այնպիսինն է, որ չի կարելի անտեսել ընտրություն կատարելիս, որովհետև աթեիստին դժվար կլինի հավատացողի հետ հավատացողին էլ աթեիստի ..ուրիշ հարց եթե մեկը ոչ այնքան շատ է կարևորություն տալիս հավատքի հարցին ուղղակի ընդունում է, որպես կարևոր ավանդություն եկեղեցում պսակվելը դե կամ ինքը պետքա զիջի կամ մյուսը ... բայց միևնույնա երկուսն էլ բավարարված չեն զգա որովհետև միևնույն բանը չեն զգում:)
Ամուսնության մեջ ինձ համար առաջին կարևորության հարց է փոխադարձ սերն ու փոխըմբռնումը։ Տարբեր կրոնական համոզմունքները կարող են խոչընդոտ հանդիսանալ լոկ այն դեպքում, եթե ամուսիններից գոնե մեկը մոլի հակումներ ու անհանդուրժողականություն է դրսևորում իր համոզմունքներում։ Համարում եմ, որ եթե երկուսն էլ գիտակից, հանդուրժող ու լայնամիտ մարդիկ են, ապա նրանց կրոնական համոզմունքները չպետք է այն աստիճանի բախվեն, որ դրա հետ կապված խնդիրներ ունենան։

Ինչ կապ ունի աթեիզմը ամուսնության հետ:Եթե մարդ աթեիստ չի ու նորից եկեղեցով չի ամուսնանում հապա ինչ,ըստ ձեզ եդ մարդը աթեիստից ոչնչով չի տարբերվում:
Ես աթեիստ չեմ, բայց ոչ էլ քրիստոնյա եմ, ու եկեղեցով չեմ ամուսնացել։

Միջկրոնական ամուսնությունների դեպքում միշտ ել <<քացու տակ>> է ընկնում երկու կողմի կրոնական համոզմունքները:
Հա, եթե երկուսի կրոնական համոզմունքներն էլ «քացի տվող» տեսակին են պատկանում (ի դեպ, դա կախված է ոչ թե կոնկրետ կրոնից, այլ կրոնի տվյալ հետևորդի ընկալումից), ագրեսիվ են ու անհանդուրժող, ապա, իհարկե, իրար քացու տակ կտան։ :bad
Իսկ հանդուրժող լինելու դեպքում միանգամայն հնարավոր է համերաշխ ապրել՝ հավատարիմ մնալով սեփական կրոնական համոզմունքներին։