PDA

Դիտել ողջ տարբերակը : Հոռետեսություն, իրատեսություն, լավատեսություն



Fedayi
29.03.2008, 09:53
Ինչպիսի՞ աշխարհայացքի տեր մարդ եք և ինչու՞:
Կցանկանայի, որ բանավիճեինք այս կամ այն տարբերակի ճշմարտացիության շուրջ, փորձեինք հիմնավորումներ տալ և այլն:

Fedayi
30.03.2008, 18:07
Այսպես, փիլիսոփայության մեջ առանձնացվում են աշխարհայացքի այս երեք տիպը:

Հոռետեսականի իմաստը մոտավորապես սա է. աշխարհն ի սկզբանե սխալ սկզբունքներով է կառուցվել, այստեղ վատը գերակշռում է, գոյություն ունեն բազում վատ երևույթներ` ահավոր տառապանքներ, զրկանքներ, անարդարություն, մահ,... մի խոսքով կյանքը կարծես տառապանք է, աշխարհն էլ ի վերջո գլորվում է կործանման անդունդ:

Իրատեսական աշխարհայացքի հիմքում այն է, որ աշխարհը պետք է ընկալել այնպիսին, ինչպիսին որ այն կա, ընդունել ինչպես լավը, այնպես էլ վատը, պետք է վատը որպես մարտահրավեր ընդունել և փորձել ապրել արժանավայել կյանքով:

Լավատեսականի հիմքն այն է, որ, թեև կան բացասական երևույթներ, սակայն ի վերջո բարին է գերակշռում, բարին հաղթելու է, բերվում են բազում այդպիսի օրինակներ, հիմնավորումներ:

Սպասում եմ ձեր կարծիքներին...

Գլոբալ Հայացք
30.03.2008, 18:59
Երբեք չէի կարողանում կողմնորոշվել թե ես լավատես եմ, հոռետես թե իրատես, իսկ հիմա`



աշխարհն ի սկզբանե սխալ սկզբունքներով է կառուցվել

պետք է վատը որպես մարտահրավեր ընդունել
բարին հաղթելու էես հաստատ գիտեմ, որ այս երեք մտքերն էլ, հաճախ և անկեղծ արտահայտել եմ ու հիմա էլ դրանք ԻՄՆ են, հիմա ի՞նչ,
կամ դրանք իրար չեն հակասում, կամ էլ ինչ-որ ուրիշ բան էն չէ՞, չեմ հասկանում:

Fedayi
30.03.2008, 19:25
Երբեք չէի կարողանում կողմնորոշվել թե ես լավատես եմ, հոռետես թե իրատես, իսկ հիմա`

ես հաստատ գիտեմ, որ այս երեք մտքերն էլ, հաճախ և անկեղծ արտահայտել եմ ու հիմա էլ դրանք ԻՄՆ են, հիմա ի՞նչ,
կամ դրանք իրար չեն հակասում, կամ էլ ինչ-որ ուրիշ բան էն չէ՞, չեմ հասկանում:

Կարծում եմ` բոլորի մոտ էլ վերը նշված երեք դեպքերը, հոգեվիճակներն էլ հանդիպում են: Գլոբա'լ հայացք, հարցադրումն ավելի գլոբալ է, այսինքն` ընդհանուր առմամբ` ինչպես ենք վերաբերվում աշխարհին, կյանքին /օրինակ` մեկի ընկալմամբ կյանքը լոկ պայքար է, մյուսի ընկալմամբ` վայելք, ձոն/. ասենք` ատում ենք այն, սիրում, թե փորձում չեզոք և ավելի ինքնուրույն լինել, ու խոսքը առանձին բաղադրիչների մասին չէ, ասենք` ընտանիքի կամ այլ, որոնց բոլորս ենք սիրում: Ուղղակի, բոլորն էլ մտածում են աշխարհի կառուցվածքի, դրա սկզբունքների, գործող ուժերի, օրինաչափությունների մասին ու ինչ-որ եզրահանգման գալիս: Հնարավոր է նաև, որ եզրահանգումն այս երեքի մեջ, ինչ-որ տեղ մեջտեղներում է, դեմ չեմ:

Գլոբալ Հայացք
30.03.2008, 19:44
Իրոք իմ ասածը ստացվեց, որ հոգեվիճակների մասին է.... սկզբից էլ հասկացա, որ դուք ավելի գլոբալ :) հարց եք տալիս և ուզում էի օրինակ բերեի, բայց երևի չստացվեց, դե ինչ, տարածվեմ՝

իմ կարծիքով այդ պնդումները (կամ հենց մոտեցումները) իրարից առանձին մի տեսակ, չգիտեմ ոնց ասեմ, "սուտ" են, պիտի աչքերս փակեմ ինչ-որ բաների վրա, որ ասեմ "գիտես բարին հաղթելու է", կամ էլ "ամեն ինչ միշտ վատ է լինելու",
մտածեցի, երևի ես իրատես եմ, և ունեմ հարց՝

Ի՞նչ եք կարծում, եթե մարդ շարժվում է առաջ, փորձում է փոխել ինչ-որ բան իր մեջ կամ աշխարհում (դա էլ ինձ թվում է կոչվում է "վատը որպես մարտահրավեր ընդունել"), այդ դեպքում կարո՞ղ է ստացվի, որ նա ընդունում է աշխարհը "այնպես ինչպես որ կա":

Fedayi
30.03.2008, 19:58
Ի

Ի՞նչ եք կարծում, եթե մարդ շարժվում է առաջ, փորձում է փոխել ինչ-որ բան իր մեջ կամ աշխարհում (դա էլ ինձ թվում է կոչվում է "վատը որպես մարտահրավեր ընդունել"), այդ դեպքում կարո՞ղ է ստացվի, որ նա ընդունում է աշխարհը "այնպես ինչպես որ կա":

Կարծում եմ` հենց այդպես էլ պետք է անի: Ըստ իս, միայն սառը ուղեղով կայացրած որոշումներով և կշռադատված քայլերով է, որ կարելի է շատ առաջանալ: Եթե իմ հարցադրումների համատեքստում դիտենք, ապա, օրինակ, ավելորդ լավատեսությունը կարող է մեզ "երկինք բարձրացնել", իսկ վատատեսությունը` նախապաշարմունքներով լիցքավորել, որը նույնպես կխոչընդոտի մեզ:
Մի օրինակ բերեմ: Ընկերս նոր է բանակից զորացրվել: Նստեց մի քանի շաբաթ տանը, սկսեց նյարդայնանալ, նստել էր տանը ու սպասում էր "առաջարկների", որոնք այդպես էլ չկային. կես կատակ, կես լուրջ մտածում էր վերադառնալ բանակ և պայմանագրային ծառայության անցնել հեռու Ղարաբաղում` տանեցիներին Երևանում թողած: Փաստորեն, վատատեսական նախապաշարմունքներ: Մեր միջև լուրջ զրույց եղավ: Փորձեցի նրան իրականության դաշտ բերել, բացատրել, որ այդպես չէ, իրականությունը դաժան է, դու ես քո գլխի տերը:
Առավոտյան ա դուրս եկանք փողոցներ, նրա աշխատուժն առաջարկեցինք այնտեղ, որտեղ հնարավոր է, ու...հիմա ինձանից շատ է վաստակում:D:
Ասածս ինչ ա, որ մենակ իրականությունը սթափ գնահատելով, այն ճիշտ վերլուծելով, իրատես լինելով է հնարավոր կառուցողական որոշումներ կայացնել, թե չէ չկա վատ ու լավ երկիր, շատ դեպքերում չկա գործազրկություն, եթե չես ալարում "պոկվել աթոռից":