PDA

Դիտել ողջ տարբերակը : Մարմին և հոգի փոխհարաբերություն

Hrayr
28.03.2008, 20:50
Ինչպես եք կարծում ինչպիսի փոխհարաբերություն կա մարդկային մարմնի և հոգու միջև։ Խոսքը վերաբերվում է միևնույն մարդուն։
Կա արդյոկ ներդաշնակություն, լրացնում են նրանք միմյանց թե հակառակը։
Որը կնախընտրեիք հոգեվոր թե մարմնավոր կյանքը։

Լ.յ.ո.վ.
29.03.2008, 01:20
Ինչպես եք կարծում ինչպիսի փոխհարաբերություն կա մարդկային մարմնի և հոգու միջև։ Խոսքը վերաբերվում է միևնույն մարդուն։

Որպես մարդ ինձ թվում է, որ իմ հոգին դա հենց ես եմ, իսկ մարմինս շորի նման մի բան է:
Բայց, եթե տրամաբանորեն մոտենամ հարցին, ապա ըստ իս հոգի ասվածը զուտ վերացական հասկացություն է, մարդկային ուղեղի զարգացվածության հետանք: Ու մահվանից հետո մարմնի հետ հոգին ևս մահանում է:

Որը կնախընտրեիք հոգեվոր թե մարմնավոր կյանքը։
Ինչ ես հասկանում "հոգևոր կյանք" ասլով, այսինքն մարդկանց հոգիները դրախտում ման են գալիս առանց մարմնի? :think:D /կներես, ուղղակի չպատկերացրեցի ասածդ/

Hrayr
29.03.2008, 04:24
Որպես մարդ ինձ թվում է, որ իմ հոգին դա հենց ես եմ, իսկ մարմինս շորի նման մի բան է:
Բայց, եթե տրամաբանորեն մոտենամ հարցին, ապա ըստ իս հոգի ասվածը զուտ վերացական հասկացություն է, մարդկային ուղեղի զարգացվածության հետանք: Ու մահվանից հետո մարմնի հետ հոգին ևս մահանում է:

Ինչ ես հասկանում "հոգևոր կյանք" ասլով, այսինքն մարդկանց հոգիները դրախտում ման են գալիս առանց մարմնի? :think:D /կներես, ուղղակի չպատկերացրեցի ասածդ/
Հոգին ուրիշ բան է: Նա ավելի իրական է քան այսօր ես և դու: Նա ավելի զգայուն է քան մենք և վերջապես հոգին է հաղորդակցվում Աստծո հետ:
Հոգին չի ոչնչանում, նա չի կարող ոչնչանալ:
Եվ վերջապես հոգևոր կյանքը դա այն կյանքն է երբ մարդու կյանքում իշխում է հոգին, երբ նրա մոտ գործում է հոգու օրենքը: Դա շատ գեղեցիկ ու հիանալի կյանք է: Նման կյանքի օրինակ է Ստեփանոսի կյանքը, երբ նրան քարկոծում էին նա աղոթում էր Աստծուն և խնդրում իրեն քարկոծողների համար: Դա արհեստականություն չէ, այլ իրականություն: Երանելի է նա ով այդ կյանքն է ապրում:

Fedayi
29.03.2008, 21:39
Հոգևոր կյանք ասելով` հասկանում եմ այն կյանքը, երբ մարդն առաջնորդվում է հոգևոր արժեքներով ու եթե հարկ է լինում ընտրության նյութականի և հոգևորի միջև, ընտրությունն անխուսափելիորեն կանգնում է երկրորդի վրա, նյութական բավարարվածությունը ստորադասվում է հոգևորին:
Ու պարտադիր չէ հավատացյալ լինել դրա համար, ուղղակի կյանքին պետք է նայել փիլիսոփայորեն::think

Լ.յ.ո.վ.
29.03.2008, 23:57
Հոգին ուրիշ բան է: Նա ավելի իրական է քան այսօր ես և դու: Նա ավելի զգայուն է քան մենք և վերջապես հոգին է հաղորդակցվում Աստծո հետ:
Հոգին չի ոչնչանում, նա չի կարող ոչնչանալ:

Կարող ես հիմնավորել այս ամենը, թե սա զուտ քո անձնական կարծիքն է? :think
Ինչ ես հասկանում` ասելով "հոգին ավելի զգայուն է"? :think
Պնդում ես, որ "հոգին է հաղորդակցվում Աստծո հետ", երբ է հաղորդակցվում, ինչի համար ես տեղյակ չեմ լինում, թե ում հետ է հաղորդակցվում հոգիս :D
Ասում ես "հոգին չի ոչնչանում", էդ ոնց եղավ, որ կարող է ստեղծվել, առաջանալ, բայց ոչնչանալ ու անէանալ չի կարող? :think

Եվ վերջապես հոգևոր կյանքը դա այն կյանքն է երբ մարդու կյանքում իշխում է հոգին, երբ նրա մոտ գործում է հոգու օրենքը: Դա շատ գեղեցիկ ու հիանալի կյանք է: Նման կյանքի օրինակ է Ստեփանոսի կյանքը, երբ նրան քարկոծում էին նա աղոթում էր Աստծուն և խնդրում իրեն քարկոծողների համար: Դա արհեստականություն չէ, այլ իրականություն: Երանելի է նա ով այդ կյանքն է ապրում:
Ինչ բան է "հոգու օրենք" ասվածը? :think

Հ.Գ. Հրայր ջան, էնպիսի տպավորություն է, որ դու արդեն մեկ անգամ տեսել ես "հոգու կյանքը" ու ապրել նրանով: Այնպիսի վստահությամբ ես նկարագրում հոգու կյանքը, որ կարելի է եզրակացնել, որ քաջ ծանոթ ես այդ ամենին: Բայց որտեղից, ինչպես?
Ցանկալի է ամեն մի կարծիքդ գոնե մի թեթև հիմնավորեիր, կամ տրամաբանական բացատրություն տաիր ասածիդ: :) Այլապես դա ընդամենը քո անձնական կարծիքն է, ու հեչ էլ պարտադիր չէ, որ համընկնի իրականության հետ: :);)

Այգ
30.03.2008, 21:26
Հոգևոր և մարմնական կյանքերը ոչ թե իրարամերժ, այլ համադրելի հասկացություններ են:
Հոգևոր կյանքը պայմանավորված չէ աստված բառի բազմակի արտաբերումով:
Մարմնականն էլ իր հերթին մարսողական և նման կարգի բնազդները չեն:
Ազնիվ մարդիկ հոգևոր կյանքի անհրաժեշտություն չունեն, անազնիվները՝, ցանկություն:

Hrayr
31.03.2008, 10:51
Կարող ես հիմնավորել այս ամենը, թե սա զուտ քո անձնական կարծիքն է? :think
Ինչ ես հասկանում` ասելով "հոգին ավելի զգայուն է"? :think
Պնդում ես, որ "հոգին է հաղորդակցվում Աստծո հետ", երբ է հաղորդակցվում, ինչի համար ես տեղյակ չեմ լինում, թե ում հետ է հաղորդակցվում հոգիս :D
Ասում ես "հոգին չի ոչնչանում", էդ ոնց եղավ, որ կարող է ստեղծվել, առաջանալ, բայց ոչնչանալ ու անէանալ չի կարող? :think

Աստծո մասին էլ են ասում բա նրանից առաջ ինչ կար։
Ասեմ որ Աստված հավիտենական գոյ է։ Փիլիսոփաներին են հիմնականում օգտագործում այդ տերմինը։
Նա չի առաջացել, չի ծնվել, հետևաբար վերջ էլ չունի։
Նմանապես մեր հոգիները որոնք Աստված է տվել չեն մեռնում ու չեն վերջանում։
Ինչ վերաբերում է ավելի իրական լինելուն դա միայն ես չեմ ասում, դա ասում են նաև բոլոր նրանք ովքեր գոնե մեկ անգամ եղել են մարմնից դուրս։ Պարզության համար կարող ես դիտարկել երազի և իրականության տարբերությունը, սակայն հոգու դեպքը շատ ավելին է գրեթէ անհամեմատելի է։

Ինչ բան է "հոգու օրենք" ասվածը? :think

Հ.Գ. Հրայր ջան, էնպիսի տպավորություն է, որ դու արդեն մեկ անգամ տեսել ես "հոգու կյանքը" ու ապրել նրանով: Այնպիսի վստահությամբ ես նկարագրում հոգու կյանքը, որ կարելի է եզրակացնել, որ քաջ ծանոթ ես այդ ամենին: Բայց որտեղից, ինչպես?
Ցանկալի է ամեն մի կարծիքդ գոնե մի թեթև հիմնավորեիր, կամ տրամաբանական բացատրություն տաիր ասածիդ: :) Այլապես դա ընդամենը քո անձնական կարծիքն է, ու հեչ էլ պարտադիր չէ, որ համընկնի իրականության հետ: :);)
Ասեմ որ այդ վստահությունը ճիշտ ես նկատել անձնականից է գալիս։ Շատ հետաքրքիր է այդ փոխհարաբերությանը։ Դրա համար երկար չեմ խոսա, ուզում էի տեսնել ձեր տեսակետը, ինչու չէ իմանալ կան մարդիկ ովքեր զգում են դա, կամ ապրում։
Այդ փոխհարաբերության ամենավառ օրինակներից մեկը դա հենց մատյան ողբերգությանն է գրված Նարեկացու կողմից։

Լ.յ.ո.վ.
31.03.2008, 22:19
Հրայր, դու հոգևոր խավին ես պատկանում? :think Ի նկատի ունեմ, տիրացու, քահանա կամ նմանատիպ ինչ-որ աստիճան ունես? :think
Ինչու եմ հարցնում, որովհետև անընդհատ հարցեր եմ քեզ ուղում, բայց այդպես էլ պատասխաններ չեմ ստանում, այլ միմիայն... :)

Hrayr
01.04.2008, 11:10

Լյով ջան ես հոգևոր աստիճան չունեմ։ Ես այն համոզմունքին եմ որ հոգևոր աստիճանը կապված չէ մարդու հոգևոր վիճակի հետ։ Հնարավոր է մարդ ունենա հոգևոր աստիճան, մեծ գիտություն, սակայն դա լինի լոկ նրա գլխում, իսկ կյանքը դատարկ լինի։ Նրա խոսքերը կհնչեն որպես դրույթներ, իսկ վարդապետությունը նման կլինի մարդու կողմից կառուցված տեսության, ինչպես ասում էիք։
Ինչ վերաբրում է հարցերի պատասխաններին եթե ինչ որ հարցի պատասխան չեմ տվել կամ ձեր համար թերի եմ պատասխանել խնդրում եմ կրկնեք հարցը։
Կփորձեմ հնարավորինս մատչելի ձևով պատասխանել։