PDA

Դիտել ողջ տարբերակը : Մեկ կադր մեկ րոպե 2008

Heqim
28.03.2008, 14:04
http://photos-e.ak.facebook.com/photos-ak-sf2p/v197/121/14/1078869229/n1078869229_467124_3608.jpg (http://accea.info/view_cinthea.php?id=1896&backid=282&coverid=)

Մայիսի 17-24ը, Նորարար Փարձառական Արվեստի Կենտրոնում տեղի կունենա ՄԵԿ ԿԱԴՐ ՄԵԿ ՐՈՊԵ ամենամյա 6րդ փառատոնը, որտեղ բացի մրցութային ծրագրում մրցող ֆիլմերից, որոնք նկարված են` ՄԵԿ ԿԱԴՐ ՄԵԿ ՐՈՊԵ ֆորմատով, կցուցադրվեն նաև կարճամետրաժ ու երկարամետրաժ ֆիլմեր Ռուսաստանից, Ֆրասիայից, Բելգիայից, Ֆրաստանից և Իրանից:
Փառատոնում տեղի ունեցող ակտիվ քննարկումերը ժյուրիի և մասնակիցների միջև բաց են բոլոր հետաքրքրվողների համար:

Փառատոնում տրվում են հետևյալ մրցանակները`
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱԴՐ - ժյուրիի ընտրությամբ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ - փառատոնի նախագահի ընտրությամբ
ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄՆԵՐ - ժյուրիի ընտրությամբ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՁԱՅՆ - մասնակիցներն իրենք են ընտրում իրենցից լավագույնին:good

Բոլոր նրանց, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու, կարող են բերել իրենց հայտերը կամ ֆիլմերը ՆՓԱԿ, կինոյի ու թատրոնի բաժին: Մասնակցուցյան հայտերը ընդունվում են մինչև Ապրիլի 20-ը: ՆՓԱԿ-ը :)ՕԳՆՈՒՄ Է:) ֆիլմի ստեղծման բոլոր փուլերում` նկարահանում, մոնտաժ, ենթագրերի տեղադրում:

Լրացման թերթիկը ԱՅՍՏԵՂԻՑ (http://accea.info/view_cinthea.php?id=1896&backid=282&coverid=)

Կուզենայի լսել բոլոր նրանց, ովքեր ներկա են եղել նախորդ փառատոններում, թե որպես մասնակից և թե որպես հյուր: :think

Anchi
28.03.2008, 22:22
Շատ էի ուզում մասնակցել, բայց ահավոր զբաղված էի, ժամանակ չգտա և ուշացա:(

Heqim
29.03.2008, 12:13
Շատ էի ուզում մասնակցել, բայց ահավոր զբաղված էի, ժամանակ չգտա և ուշացա:(

Anchi ջան վերջնաժամկետին դեռ 20 օր կա, կարող ես դեռ դիմել :)

Heqim
15.04.2008, 11:09
ԿԱԴՐԻ վերջնաժամկետին մնացել է մեկ շաբաթ, շտապեք:

Heqim
02.05.2008, 15:40
Վերջ!
Սկսված են նախապատրաստական աշխատանքները: Բոլորին հրավիրում եմ Մայիսի 17-23 Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոն, դիտելու փառատոնում ցուցադրվող ֆիլմերը: Մասնակիցներին մաղթում եմ հաջողություն: ;)

Heqim
16.05.2008, 11:29
Ի լուր բոլորին:

Շաբաթ, Մայիսի 17-ին, ժ. 17:00-ին կմեկնարկի "ՄԵԿ ԿԱԴՐ ՄԵԿ ՐՈՊԵ" 2008 կինոփառատոնը, որը կընթանա մինչ Մայիսի 23-ը: Դիտումները կսկսվեն կեսօրից(12:00) մինչ ժ. 19:00: Մուտքն ազատ է:

Heqim
18.05.2008, 16:02
ԲԱՑՈՒՄ !

Sunny Stream
18.05.2008, 22:51
Է՜...
ախր սենց չի լինի... ախր սենց մի քանի ծափեր ստանալով, իրենք-իրենց ուրախանալով դեպի ու՞ր... մի քիչ լավ բաներ կային, բայց մնացածը... մինչև վերջ չհասցրեցի դտել, բայց մեծ մասը նայեցի. ավելի լավն էին տափակ, բայց հումորով աշխատանքները, քան սենտիմենտալ խաղարկայինները... էլ չասած սադիստական կադրերը, էն ոզնին ի՞նչ էր, ինչի՞ համար... մենակ սիրտս խառնեց... էս մասնակիցներին պետք ա մի քիչ էլ դաս տալ. ոչ թե ուղղություն, այլ դաս, որ հասկանան, որ մի րոպեն իրականում հսկայական ժամանակ ա էկրանի համար. շատ հեռու չգնանք, «Մանանա»-ի մի րոպեանոց ֆիլմերը թող նայեն. էդ ֆիլմերն ու դրանց հեղինակները աշխարհի տարբեր փառատոնների գրան-պրիներով են վերադարձել, էդ ա մի րոպեանոց կինոն… թե չէ էսպես... հա, հասկանում եմ՝ ազատություն, կատարյալ ազատություն... բայց եթե անունը կինո եք դնում, բարի եղեք, գոնե էդ մարդկանց ցույց տվեք, թե կինոն որն ա, թե չէ էդպես էլ համոզվծ մնալու են՝ կինո են արել:

Grieg
19.05.2008, 07:54
իդեպ Թեղուտի մասին էլ մի փոքր վիդեո կա :)

Heqim
19.05.2008, 12:29

Մասամբ համաձայն եմ հետդ, բայց շատ սուր պետք չի հարցադրումը դնել: Իհարկե մեկ րոպեանոց ֆիլմ ստեղծելը` էն էլ առանց "կտրելու" դժվար գործա: Առանց խոսք կան գործեր որոնք թույլ էին, բայց իմ խորին համոզմամբ մեծամասանբ լավ գործեր էին: Ու ինչքան էլ պարադոքսալ ա հենց էս փառատոնում կարելի է տեսնել մեր երիտասարդական կինոշարժման իրական վիճակը:

Ավելացվել է 1 րոպե անց
Ի դեպ Ձնծաղիկ, որ ֆիլմերն ես հավանել?:think

Պ.Ս. իսկ գրան պրին ֆիլմի լավ լինելու մասին ավաղ բան չի ասում, imho ;)

Sunny Stream
19.05.2008, 17:33

դե, էլի եմ ասում, ավելի հավես էր դիտել հումորով ֆիլմիկները՝ Էդի «Գիրք»-ը, ծխելու դեմ ֆիլմիկը, որ հանում կրակում է բոլորին, «Հորս արև»-ը... ջրիկություն էին, բայց դե գոնե դրական էմոցիաներ էին փոխանցում, համ էլ սրտիցս էին... :P հումորով ու հավեսով էր նաև ոչ հայ հեղինակներից մեկի ֆիլմիկը՝ համակարգչի դիմաց նստած տղան, որ ակտիվորեն տպում-տպում է, իսկ էկրանի փոխարեն գրություն է ժամանակակից աշխարհը չհասկանալու մասին ... իսկ ավելի լուրջ՝ «01.03.2008.Հայաստան»-ը ընկերուհուս ներկայացրածն է, բայց փորձում եմ օբյեկտիվ լինել՝ ձեռքերը բռնելու հատվածը իսկապես ազդեցիկ է ու խորհրդավոր... մնացածից... արդեն չեմ հիշում... Ղազարէի մուլտն էլ էր լավը, «Հացի խնդիր»-ն էլ... մնացածի մեջ էլ կային աշխատանքներ, որոնց սրտանց ծափահարեցի, վրացական՝ «Ես գտա, սա իմն է»-ն էլ վատը չէր... Թեղուտի մասին ֆիլմիկը իհարկե կինո չի, բայց շատ հաջողված ինտերվյու է, որը էդ մեկ րոպեում ներկայացնում է ամբողջ խնդիրը, իսկ դա շատ կարևոր է…

Heqim
23.05.2008, 10:10
Մրցանակաբաշխություն !