PDA

Դիտել ողջ տարբերակը : Հղիության արհեստական ընդհատում

Էջեր : 1 [2]

StrangeLittleGirl
22.08.2013, 10:32
Այ ցավտ տանեմ էդքանին պահել կլինի:o

Ցավս մի տար, կարիք չկա: Եթե պահել չի լինի, կարելի ա և առանց տղա ունենալու ապրել: Գիտե՞ս էդ սելեկտիվ աբորտներն ինչ պատուհաս են բերելու մեր գլխին մի քանի տարուց:

Dayana
22.08.2013, 12:48
Հա լավ հանձնվում եմ,:tomatoբայց իմ հորեղբայրը արդեն երկու աղջիկ ունի ու էլ ցանկություն չունի մեկն էլ ունենալու,դրա համար արդեն շատ են ուզում տղա ունենալ:8

Լեդի Վարդ ջան, չեմ ուզում էլի շեշտը դնել տարիքիդ վրա, բայց արհեստականորեն երեխայից ազատվելը ՝ էն էլ առողջ, ծնողի ու իր կյանքին ոչ մի վտանգ չունեցող երեխային, էդ մարդասպանությունից էլ վատ բան ա։
Հայ իրականության մեջ էդ երևույթն էնքան ա տարածվել, ու երևի ոչ միայն հայ, որ մարդիկ չեն էլ գիտակցում, թե էդ ի՜նչ հանցանք ա ՝ թե կրոնական, թե բարոյական տեսանկյունից։

Դպրոցական հասակում հաճախ էինք դպրոցի բակի ծիրանենիներից ցոգոլ թռցնում։ Մի անգամ մեր պատմության ուսուցիչն ասեց․ «չհասած ծիրան քաղելն արհեստականորեն չծնված երեխայից ազատվելու պես բան է», ու ես դրանից հետո մի տաս տարի ոչ միայն չէի քաղում, այլ չէի էլ ուտում խակ ծիրան՝ իսկ ինքը էնքա՜ն համով ա։

Ես իհարկե հասկանում եմ, որ դու մեղք չունես ՝ սխալ տեսանկյուն ունենալուդ համար, էդ դեռ քո ձևավորված կարծիքը չի, բայց շատ եմ խնդրում, սենց բաներ մի գրի։

Նաիրուհի
22.08.2013, 12:51
Նաիրուհի ջան իմ եղբայրը ինձանից 7 տարի փոքր ա ,դու պատկերացնում ես որ էդ ընդհատել չլիներ ես հիմա քանի քույր էի ունենալու:D

Այ ցավտ տանեմ էդքանին պահել կլինի:o

Թե ես ինչի՞ էս թեմա մտա էլի :(

Վարդ ջան, կներես, բայց եթե կանայք են նման մտածելակերպ ունենում, ես արդեն լուրջ սկսում եմ կասկածել նրանց հոգեկան առողջության վրա։

Վաղը-մյուս օրը դու էլ շատ հանգիստ աղջիկ երեխեքիցդ կազատվես ուրեմն։ Ստեղ շատ կուզեի իմանալ՝ դու ո՞նց կզգայիր, եթե բախտի բերմամբ առաջին կամ երկրորդ աղջիկը լինելու փոխարեն (չգիտեմ որերորդն ես) էն ծնվելու արժանի չհամարված քույրերիցդ մեկը լինեիր մենակ նրա համար, որ աղջիկ ես։

Լեդի Վարդ
22.08.2013, 13:15

Նար ներող կլինեք տենց հիմարություն գրելու համար բայց ես ոչ թե ուրախացա էդ ընդհատելու համար այլ ուղակի պատկերացրի թե քանի քույր եմ ունենլաու ,դրա համար դրեցի էդ սմայլը:(

StrangeLittleGirl
22.08.2013, 13:32
Բյուր, դու էլ մի ուրիշ ծայրահեղություն ես… անկեղծ ասած դու էն մյուս՝ "ավանդական" տեսակից հետ չես մնում…
Մեֆ, մենակ էդ տարբերությամբ, որ ես տղա երեխային աբորտ չեմ անի, ոչ էլ հիվանդին, ճակատագիրս անիծելով կմեծացնեմ, ուզում ա տասը հատ տղա լինի:

Նար ներող կլինեք տենց հիմարություն գրելու համար բայց ես ոչ թե ուրախացա էդ ընդհատելու համար այլ ուղակի պատկերացրի թե քանի քույր եմ ունենլաու ,դրա համար դրեցի էդ սմայլը:(
Բայց ի՞նչ վատ ա շատ քույր ունենալը :( մարդ կա սկի մեկն էլ չունի

Enna Adoly
22.08.2013, 13:35
կարդում եմ ու քիչա մնում ստեղերից չքվեմ,գնամ էնտեղ ,որտեղ էդ աբորտ ք**ը արգելվածա:

keyboard
22.08.2013, 13:38
Լիլ, Բյուր,Նանե, Ամինս ու մնացած ջղայնացած ժողովուրդ ջան, խնդրում եմ Ձեզ, եկեք չծավալվենք էս թեմայի շուրջ, որտև Վարդը իրականում ճիշտ չի արտահայտվել ու տենց ա ստացվել, մեկ էլ ժող Վարդը 16 տարեկան ա, եկեք ավելի լավա իրան ասենք, որ դա վատ ա, որ ինքը կյանքում տենց բան չկրկնի, բայց ամեն դեպքում, ինքը կարծում եմ հիմա ավելի վատ հոգեկան վիճակի մեջ ա:
Ներող, եթե իմ կարծիքը Ձեր համար անընդունելի ա:

Dayana
22.08.2013, 14:05

Հով ջան, մի հատ էլ շեղվեմ ու վերջ։

Մենք Լեդի Վարդին չենք ուզում նեղացնել, ուղղակի մեր ընկերական խորհուրդն ենք տալիս։ Ես համոզված եմ, որ ինքը տենց բան չի անի, ու Աստված ոչ անի, որ ինչ-որ մեկը դրա կարիքն ունենա (ի նկատի ունեմ վտանգավորության տեսանկյունից): Թե չէ մեր ասածներից հեչ նեղվել պետք չի, մենք հո մարդուն իրա կարծիքի համար ծաղրի չե՞նք ենթարկում։

Լեդի Վարդը խելոք, լավ աղջիկ ա, ինքը չի նեղացել, ամեն ինչ շատ ճիշտ ա հասկացել։

Mephistopheles
22.08.2013, 17:04
Մեֆ, մենակ էդ տարբերությամբ, որ ես տղա երեխային աբորտ չեմ անի, ոչ էլ հիվանդին, ճակատագիրս անիծելով կմեծացնեմ, ուզում ա տասը հատ տղա լինի:

Բայց ի՞նչ վատ ա շատ քույր ունենալը :( մարդ կա սկի մեկն էլ չունի

Բյուր, իսկ ո՞նց կհրամայես հասկանալ էս քո տողերը…
Ինչ վերաբերում ա առողջ-ոչ առողջին, անկեղծ ասած ինձ համար տղա ունենալը հավասարազոր ա հիվանդ երեխա ունենալուն, այ էդքան չեմ ուզում:

StrangeLittleGirl
22.08.2013, 19:13
Բյուր, իսկ ո՞նց կհրամայես հասկանալ էս քո տողերը…

Մեֆ, ես հիվանդ էրեխուց էլ չեմ հրաժարվի: Ամբողջ հարցն էդ ա: Տառապելով, տանջվելով, բայց կպահեմ: Ու էդ բնավ չի նշանակում, որ ուզում եմ հիվանդ էրեխա ունենալ:

Mephistopheles
22.08.2013, 20:09
Մեֆ, ես հիվանդ էրեխուց էլ չեմ հրաժարվի: Ամբողջ հարցն էդ ա: Տառապելով, տանջվելով, բայց կպահեմ: Ու էդ բնավ չի նշանակում, որ ուզում եմ հիվանդ էրեխա ունենալ:

փաստորեն հիվանդ երեխան ու առողջ տղան, դրանք նույն բանն ե՞ն… բա որ համ տղա եղավ համ էլ հիվանդ… ու ի՞նչ նկատի ունես հիվանդ ասելով, հոգեկան, մտավոր, ֆիզիկական թե՞…

Դու գիտե՞ս ինչ ա նշանակում հիվանդ երեխա ունենալ ու տղա երեխա ունենալ…

Գալաթեա
22.08.2013, 20:26
Մեֆ, ես հիվանդ էրեխուց էլ չեմ հրաժարվի: Ամբողջ հարցն էդ ա: Տառապելով, տանջվելով, բայց կպահեմ: Ու էդ բնավ չի նշանակում, որ ուզում եմ հիվանդ էրեխա ունենալ:

Բյուր, որ ասում ես՝ հիվանդ երեխուց չեմ հրաժարվի... դու, բժշկության հետ կապ ունենալով, մեզանից էլ մի քիչ շատ պետք ա տեղյակ լինես՝ ինչ ահավոր արատներով երեխեք կարան ծնվեն ու որքան շուտ ա դա հնարավոր detect անել հիմա՝ էխոյով ու մնացած ամեն ինչով:
Տառապելով, տանջվելով կպահես՝ քո գիտակից ընտրությամբ, չէ՞:
Իսկ էդ երեխեն, որ ծնվելու ա՝ ապրելու համար մեծամասնորեն առողջ ու առանց արատների մարդկանց մեջ, բայց ինքը իրեն զգալու ա ոչ լիարժեք(մեզանից շատուշատերի վերաբերմունքի պատճառով), արժանի ա՞ ողջ կյանքում ամեն օր, ամեն վայրկյան շարունակվող էդ տանջանքին: Տանջանքի, որ իր փոխարեն դու ես ընտրել իր համար: Դա ճիշտ ա՞ քո կարծիքով:

Նախօրոք զգուշացնեմ աբորտի անուն լսելուց վատացողներին, որ ցակտահարթակ չսարքեք դեմքիս համար: Ես ինքս չգիտեմ՝ ինչ կանեմ, եթե ինձ հետ նման բան լինի ու հարցս Բյուրին ա ուղղված:

ivy
22.08.2013, 20:32
Գալ, հաշմանդամների ու «հիվանդ ծնվածների» հանդեպ վերաբերմունքը էնպես է փոխվում, երբ սկսում ես կարգին զարգացած երկրում ապրել: Ինչ արատով մարդիկ էլ ծնվում են, իրենց համար ամեն տեսակի հանարավորություններ ստեղծված են, որ նորմալ ապրեն, կրթություն ստանան, իրենց հասարակության լիարժեք անդամ զգան: Ու չեմ կարծում, թե իրենք, կամ իրենց ընտանիքները դժբախտ են ապրում:
Ինքս չգիտեմ, թե ոնց կվարվեի, եթե իմանայի երեխաս ասենք դաուն սինդրոմով է ծնվելու, բայց հաստատ գիտեմ՝ եթե ծնվեր էդպիսին, էս երկրում ոչ իմ, ոչ իր կյանքը դժոխք չէր լինելու:
Աբորտի թեմայի հետ ասածս չկապես. ես դրա հանդեպ տոլերանտ վերաբերմունք ունեմ:

Mephistopheles
22.08.2013, 21:15

Այվի ջան, հարցը մի քիչ տարբեր ա… հաշմանդամ կարաս կյանքիդ ընթացքում էլ լինես ու դրա համար կան ու պիտի լինեն բոլոր հարմարությունները…

խոսքը նրա մասին ա որ Գալը նշեց… դիթեկտ անելուց ու պարզելուց յետո որ երեխան հաշմանդամ ա լինելու (ոչ ֆիզիկապես… ես ֆիզիկական արատները համարում եմ օքեյ) դու կընտրե՞ս նրան աշխարհ բերելու տարբերակը… ստեղ խնդիրները շատ շատ շատ ավելի խորն են որովհետև երեխան մինչև վերջ երեխա չի մնալու… ու՞մ համար ա լինելու էդ գթասրտությունը, երեխայի՞ ով շատ հնարավոր ա որ տենց էլ չհասկանա թե բանն ինչումն ա, թե՞ ծնողի համար որ սիրտը հանգիստ լինի… ի՞նչ բարոյահոգեբանական համակարգի մեջ ա սա դիտվում…

եթե պատահաբար ա ծնվում՝ առանց իմանալու, կամ հետագայում ա դառնում ապա խնդիր չկա. միանշանակ ընտրություն չկա…

Բյուր… քեզ էլ եկ հարցս ուղղում… ու տղա երեխա ունենալը կարա՞ս համեմատես սրա հետ…

ivy
22.08.2013, 21:18
Մեֆ, արդեն ասեցի, որ չգիտեմ՝ ինքս ոնց կվարվեի նման դեպքում: Համ պահպանողներին կարող եմ հասկանալ, համ հրաժարվողներին:

Mephistopheles
22.08.2013, 21:30
Մեֆ, արդեն ասեցի, որ չգիտեմ՝ ինքս ոնց կվարվեի նման դեպքում: Համ պահպանողներին կարող եմ հասկանալ, համ հրաժարվողներին:

Այվի ջան, ոնց որ ասել էի ուզում եմ իմանալ ի՞նչ բարոյահոգեբանական սիստեմի մեջ ենք հարցը նայում… ի՞նչ ռացիոնալ համակարգ ենք օգտագործում… խոսքը էնքան էլ քո անձնական ընտրության մասին չի… ուղղակի Բյուրի համեմատությունից սա առաջ եկավ…

impression
22.08.2013, 21:46
մի քանի օր առաջ կարդացի լրատվականներից մեկում, որ ԱՄՆ-ում դաուն սինդրոմով երեխայի տատիկին իր հարևաններից մեկը անոնիմ նամակ էր գրել, որտեղ առաջարկում էր կամ հեռանալ իրենց «նորմալ» neighborhood-ից կամ էլ երեխային քնեցնել /էֆթանազիա/: նենց որ էդ վերաբերմունքի հարցն էլ միանշանակ չի: ու էդ էրեխեն էլ տատի մոտ ուղղակի հյուր էր մի քանի շաբաթով:

StrangeLittleGirl
22.08.2013, 22:14
Բյուր, որ ասում ես՝ հիվանդ երեխուց չեմ հրաժարվի... դու, բժշկության հետ կապ ունենալով, մեզանից էլ մի քիչ շատ պետք ա տեղյակ լինես՝ ինչ ահավոր արատներով երեխեք կարան ծնվեն ու որքան շուտ ա դա հնարավոր detect անել հիմա՝ էխոյով ու մնացած ամեն ինչով:
Տառապելով, տանջվելով կպահես՝ քո գիտակից ընտրությամբ, չէ՞:
Իսկ էդ երեխեն, որ ծնվելու ա՝ ապրելու համար մեծամասնորեն առողջ ու առանց արատների մարդկանց մեջ, բայց ինքը իրեն զգալու ա ոչ լիարժեք(մեզանից շատուշատերի վերաբերմունքի պատճառով), արժանի ա՞ ողջ կյանքում ամեն օր, ամեն վայրկյան շարունակվող էդ տանջանքին: Տանջանքի, որ իր փոխարեն դու ես ընտրել իր համար: Դա ճիշտ ա՞ քո կարծիքով:

Նախօրոք զգուշացնեմ աբորտի անուն լսելուց վատացողներին, որ ցակտահարթակ չսարքեք դեմքիս համար: Ես ինքս չգիտեմ՝ ինչ կանեմ, եթե ինձ հետ նման բան լինի ու հարցս Բյուրին ա ուղղված:
Գալ, էս թեման խիստ նման ա գոմիկների՝ երեխա որդեգրելու թեմային, որովհետև էլի շուռ ենք գալիս հասարակության վրա ընտանիքի ներսին նայելու փոխարեն: Հա, մեկ ա, կընտրեմ էդպիսի երեխա մեծացնելը, որովհետև առաջին հերթին ինքը արժանի ա լույս աշխարհ գալուն, ինչպես ես և դու: Ես չեմ մեղադրում էն մարդկանց, որոնք չեն ընտրում: Բայց ես կընտրեի: Ասեք էգոիստ եմ, բայց գիտական հետաքրքրվածությունն էլ կա: Ուղղակի ես համոզված եմ, որ ոչ ոք որևէ մեկի փոխարեն իրավունք չունի որոշելու, թե ով ապրի, ով մեռնի, նույն վերաբերմունքն էլ ունեմ էֆթանազիայի մասին: Եթե չես ուզում ապրել, ինքնասպան եղիր, ոչ ոք ձեռքդ չի բռնում, բայց ուրիշին էդ գործի մեջ ներառելը խիստ անընդունելի եմ համարում: Նորից եմ ասում, չեմ մեղադրում անողներին, էդ իրանց գործն ա, բայց ես ինքս չեմ ուզում ներգրավված լինել դրա մեջ:

Այվի ջան, հարցը մի քիչ տարբեր ա… հաշմանդամ կարաս կյանքիդ ընթացքում էլ լինես ու դրա համար կան ու պիտի լինեն բոլոր հարմարությունները…

խոսքը նրա մասին ա որ Գալը նշեց… դիթեկտ անելուց ու պարզելուց յետո որ երեխան հաշմանդամ ա լինելու (ոչ ֆիզիկապես… ես ֆիզիկական արատները համարում եմ օքեյ) դու կընտրե՞ս նրան աշխարհ բերելու տարբերակը… ստեղ խնդիրները շատ շատ շատ ավելի խորն են որովհետև երեխան մինչև վերջ երեխա չի մնալու… ու՞մ համար ա լինելու էդ գթասրտությունը, երեխայի՞ ով շատ հնարավոր ա որ տենց էլ չհասկանա թե բանն ինչումն ա, թե՞ ծնողի համար որ սիրտը հանգիստ լինի… ի՞նչ բարոյահոգեբանական համակարգի մեջ ա սա դիտվում…

եթե պատահաբար ա ծնվում՝ առանց իմանալու, կամ հետագայում ա դառնում ապա խնդիր չկա. միանշանակ ընտրություն չկա…

Բյուր… քեզ էլ եկ հարցս ուղղում… ու տղա երեխա ունենալը կարա՞ս համեմատես սրա հետ…
Հա, Մեֆ, նույնն ա:

Mephistopheles
22.08.2013, 23:06
Գալ, էս թեման խիստ նման ա գոմիկների՝ երեխա որդեգրելու թեմային, որովհետև էլի շուռ ենք գալիս հասարակության վրա ընտանիքի ներսին նայելու փոխարեն: Հա, մեկ ա, կընտրեմ էդպիսի երեխա մեծացնելը, որովհետև առաջին հերթին ինքը արժանի ա լույս աշխարհ գալուն, ինչպես ես և դու: Ես չեմ մեղադրում էն մարդկանց, որոնք չեն ընտրում: Բայց ես կընտրեի: Ասեք էգոիստ եմ, բայց գիտական հետաքրքրվածությունն էլ կա: Ուղղակի ես համոզված եմ, որ ոչ ոք որևէ մեկի փոխարեն իրավունք չունի որոշելու, թե ով ապրի, ով մեռնի, նույն վերաբերմունքն էլ ունեմ էֆթանազիայի մասին: Եթե չես ուզում ապրել, ինքնասպան եղիր, ոչ ոք ձեռքդ չի բռնում, բայց ուրիշին էդ գործի մեջ ներառելը խիստ անընդունելի եմ համարում: Նորից եմ ասում, չեմ մեղադրում անողներին, էդ իրանց գործն ա, բայց ես ինքս չեմ ուզում ներգրավված լինել դրա մեջ:

Հա, Մեֆ, նույնն ա:

Բյուր, հարցը հասարակությունը չի… հարցը կոնկրետ մարդու որոշումն ա… ու ո՞վ ա ում փոխարեն որոշում կայացնում… բնական ա որ էդ պահին դու պետք ա որոշում կայացնես, բայց պետք ա հաշվի առնես որ էդ երեխեն իրա կյանքում ինքնուրույն որոշում չի կայացնելու, միշտ պետք ա լինի մեկը ով կամ պետք ա նվիրված լինի կամ վճարվի իրան խնամակալելու համար… էսքանն իմանալով դու պետք ա որոշում կայացնես… ոչ թե զուտ քո "գիտական հետաքրքրվածությունից" ելնելով անունն էլ դնես "ոչ ոք որևէ մեկի փոխարեն իրավունք չունի որոշելու, թե ով ապրի, ով մեռնի"… իսկ գիտական եքսպերիմենտ անելն օքեյ ա՞ Բյուր…

չեմ հավատում որ հիվանդ երեխան ու տղա երեխան նույն հարթության ու նախասիրիության աստիճանի վրա են… դա բանական չի… բայց եթե որոշել ես վրես կայֆեր բռնես, դա արդեն ուրիշ հարց ա…

StrangeLittleGirl
22.08.2013, 23:58

Մեֆ, իսկ ես ասեցի նվիրված չե՞մ լինի: Լավ, եթե դա բանական չես համարում, ավելին ասեմ: Հիվանդ երեխան տղայից էլ լավ ա, որովհետև ես գիտեմ, որ հիվանդ երեխային մեկ ա կսիրեմ ու կնվիրվեմ, իսկ տղային վստահ չեմ: Ու ասենք չեմ ասում՝ հիվանդ էրեխա բերել ու սկսել վրաներն էքսպերիմենտներ անել, մի օր հաց չտալ, մի օր սենց անել, մի օր նենց: Չէ, ուղղակի պետք ա ապացուցել, որ էդ էրեխեքը կարան լավ կյանք ունենան, եթե դու իրանց սիրում ես: Արևմուտքում դա արդեն ապացուցված ա: Հայաստանում՝ հը-ը:

Վոլտերա
23.08.2013, 00:00

Դու տղա երեխեքի դեմ ինչ ունես:angry Կսպանեմ...

StrangeLittleGirl
23.08.2013, 00:06
Դու տղա երեխեքի դեմ ինչ ունես:angry Կսպանեմ...

Էրեխեքի դեմ ոչինչ: Ուղղակի մեծանում են ու գիտես ինչ են դառնում:

Վոլտերա
23.08.2013, 00:07

Չենք թողնի, որ մեծանան, եթե մերոնց նկատի ունես :))

Freeman
23.08.2013, 00:07
Մեֆ, իսկ ես ասեցի նվիրված չե՞մ լինի: Լավ, եթե դա բանական չես համարում, ավելին ասեմ: Հիվանդ երեխան տղայից էլ լավ ա, որովհետև ես գիտեմ, որ հիվանդ երեխային մեկ ա կսիրեմ ու կնվիրվեմ, իսկ տղային վստահ չեմ: Ու ասենք չեմ ասում՝ հիվանդ էրեխա բերել ու սկսել վրաներն էքսպերիմենտներ անել, մի օր հաց չտալ, մի օր սենց անել, մի օր նենց: Չէ, ուղղակի պետք ա ապացուցել, որ էդ էրեխեքը կարան լավ կյանք ունենան, եթե դու իրանց սիրում ես: Արևմուտքում դա արդեն ապացուցված ա: Հայաստանում՝ հը-ը:

Բյուր ջան, դու մեր դեմ ինչ ունես :) ափսոս քեռուս երեխայի նկարները չունեմ, տեղադրեմ սկսես տղա երեխեքին գերադասելը :))

Գալաթեա
23.08.2013, 00:11

Ես էլ կուզեի ախպորս տղու նկարը դնեի, ունեմ...բայց վախում եմ Բյուրից :D

Անվերնագիր
23.08.2013, 00:11
Էրեխեքի դեմ ոչինչ: Ուղղակի մեծանում են ու գիտես ինչ են դառնում:
Ի՞նչ, (ուզում եմ իմանամ, ինչ եմ դարձել) :))

StrangeLittleGirl
23.08.2013, 00:11
Չենք թողնի, որ մեծանան, եթե մերոնց նկատի ունես :))
թու ես քո, դա հայեցի չի :D

Բյուր ջան, դու մեր դեմ ինչ ունես :) ափսոս քեռուս երեխայի նկարները չունեմ, տեղադրեմ սկսես տղա երեխեքին գերադասելը :))

լիքը բան :))

Վոլտերա
23.08.2013, 00:11
Ի՞նչ, (ուզում եմ իմանամ, ինչ եմ դարձել) :))

Դու հլը չես դարձել, ճամփին ես :)

StrangeLittleGirl
23.08.2013, 00:14
Ես էլ կուզեի ախպորս տղու նկարը դնեի, ունեմ...բայց վախում եմ Բյուրից :D

:D չբռնե՞մ ես էլ ինձ ծանոթ աղջիկ էրեխեքի նկարները դնեմ:

Էն օրն օրինակ ընկերուհուս էրկու ճտերի համար գնացել էի նվեր առնելու: Նենց հավես պրոցես էր էդ նվեր առնելը: Սենց սիրուն փիսոներով մազի ռեզիններ առա: Բա եթե տղա լինեին, անդուր գործ էր լինելու:

Գալաթեա
23.08.2013, 00:16

Բյուր, ստեղից մինչև անդրօվկիանոս ախպորս տղու համար նվերներ եմ առել ու դրանից ավելի հավես բան չկար :)

Freeman
23.08.2013, 00:21
Բյուր, ստեղից մինչև անդրօվկիանոս արխպորս տղու համար նվերներ եմ առել ու դրանից ավելի հավես բան չկար :)

Այ տենց, Բյուր, այ տենց :))

keyboard
23.08.2013, 00:21
-ես երկու աղջիկ ունեմ, աղջիկ սիրողներ, մի քաշվեք, մենք նվերներ սիրում ենք, անդրօվկիանոսներից, եվրոպաներից ու մեր դվառոդնի հորքուր-մորքուրներից:D

StrangeLittleGirl
23.08.2013, 00:22
-ես երկու աղջիկ ունեմ, աղջիկ սիրողներ, մի քաշվեք, մենք նվերներ սիրում ենք, անդրօվկիանոսներից, եվրոպաներից ու մեր դվառոդնի հորքուր-մորքուրներից:D

հլա նայի է :D շուտ ֆայմացնեիր, արդեն շոփինգս արել-պրծել եմ

keyboard
23.08.2013, 00:26
հլա նայի է :D շուտ ֆայմացնեիր, արդեն շոփինգս արել-պրծել եմ

տենց բան չկա, մտար Հայաստան, ասելու եմ անձնագրային ստուգում անցնելուց հարցնելու են, եթե նվերը բերած չեղար, ասում եմ դեպորտ անեն Հայստանից, տես, արդեն միջոցներ եմ ձռնարկում:D

Mephistopheles
23.08.2013, 00:27
Մեֆ, իսկ ես ասեցի նվիրված չե՞մ լինի: Լավ, եթե դա բանական չես համարում, ավելին ասեմ: Հիվանդ երեխան տղայից էլ լավ ա, որովհետև ես գիտեմ, որ հիվանդ երեխային մեկ ա կսիրեմ ու կնվիրվեմ, իսկ տղային վստահ չեմ: Ու ասենք չեմ ասում՝ հիվանդ էրեխա բերել ու սկսել վրաներն էքսպերիմենտներ անել, մի օր հաց չտալ, մի օր սենց անել, մի օր նենց: Չէ, ուղղակի պետք ա ապացուցել, որ էդ էրեխեքը կարան լավ կյանք ունենան, եթե դու իրանց սիրում ես: Արևմուտքում դա արդեն ապացուցված ա: Հայաստանում՝ հը-ը:

Բյուր եթե դու վստահ չես որ կարեղ ես քո սփական տղա երեխային սիրել ապա շատ հավանական ա որ դու քո հիվանդ երեխային էլ չսիրես նամանավանդ որ էդ երեխեն հանկարծ դժբախտություն ունենա տղա ծնվելու…էլ չեմ ասում որ էդ երեխեն երեխա չի մնալու ու իրա մոտ բոլոր հատկությունները ներառյալ սեքսուալ ու սեռական կարող ա շատ ավելի ուրիշ կերպ արտահայտվի, ավելի աղավաղված (չգիտեմ, չեմ պնդում… ենթադրում եմ)… մի բան խղճալ, մեկ այլ բան ա սիրելը ու մեկ այլ բան ա մայրական/ծնողական սիրով սիրելը… ու էն փաստը որ դու անում ես "ինչ որ բան ապացուցած լինելու համար" զուտ Հայաստանում միայն, ավելի շատ խոսում ա ոչ թե սիրո այլ "էքսպերիմենտի" մասին քանի որ ձախողումը կարծես քեզ չի անհանգստացնում…

Նորմալ չի ենթադրել որ տղա երեխայիդ կարող ա չկարողանաս սիրել… դու բարդույթ ունես տղաների հետ կապված (մի քանի ստեղծագործություններին եթե գումարենք քո էս վերջին քննարկումը) ու դա դարձնում ես որոշիչ հանգամանք, փոխանակ դրանից ազատվես… երեխան մնում ա երեխա…

Եթե լուրջ ես գրում ապա ես քո հոգեբուժական կարողությունների վրա կասկածում եմ Բյուր… չես կատող նման վերաբերմունք ունենալ…

Mephistopheles
23.08.2013, 00:32
ուպս՜ Բյուր, սօրրի

StrangeLittleGirl
23.08.2013, 00:58
տենց բան չկա, մտար Հայաստան, ասելու եմ անձնագրային ստուգում անցնելուց հարցնելու են, եթե նվերը բերած չեղար, ասում եմ դեպորտ անեն Հայստանից, տես, արդեն միջոցներ եմ ձռնարկում:D
Աաա, սպանեցիր :D լավ, տեսնեմ ճամփեքին ինչ եմ ճարում: Համ էլ քո համար չեմ բերելու, Գայուշի ու Էլինայի համար եմ բերելու, նենց որ մի ոգևորվի:

Բյուր եթե դու վստահ չես որ կարեղ ես քո սփական տղա երեխային սիրել ապա շատ հավանական ա որ դու քո հիվանդ երեխային էլ չսիրես նամանավանդ որ էդ երեխեն հանկարծ դժբախտություն ունենա տղա ծնվելու…էլ չեմ ասում որ էդ երեխեն երեխա չի մնալու ու իրա մոտ բոլոր հատկությունները ներառյալ սեքսուալ ու սեռական կարող ա շատ ավելի ուրիշ կերպ արտահայտվի, ավելի աղավաղված (չգիտեմ, չեմ պնդում… ենթադրում եմ)… մի բան խղճալ, մեկ այլ բան ա սիրելը ու մեկ այլ բան ա մայրական/ծնողական սիրով սիրելը… ու էն փաստը որ դու անում ես "ինչ որ բան ապացուցած լինելու համար" զուտ Հայաստանում միայն, ավելի շատ խոսում ա ոչ թե սիրո այլ "էքսպերիմենտի" մասին քանի որ ձախողումը կարծես քեզ չի անհանգստացնում…

Նորմալ չի ենթադրել որ տղա երեխայիդ կարող ա չկարողանաս սիրել… դու բարդույթ ունես տղաների հետ կապված (մի քանի ստեղծագործություններին եթե գումարենք քո էս վերջին քննարկումը) ու դա դարձնում ես որոշիչ հանգամանք, փոխանակ դրանից ազատվես… երեխան մնում ա երեխա…

Եթե լուրջ ես գրում ապա ես քո հոգեբուժական կարողությունների վրա կասկածում եմ Բյուր… չես կատող նման վերաբերմունք ունենալ…
Մեֆ, ես սիրում եմ հիվանդ էրեխեքին: Լուրջ եմ ասում, սիրում եմ: Իրանց հետ տարբեր առիթներով գործ ունեցել եմ: Շատ ժամանակ նույնիսկ ավելի հաճելի են, քան առողջները: Ես որ մի քանի տարի առաջ Փարիզ էի գնացել, մեր ազգականներից ամենաշատն էն մեկին սիրեցի, որը Դաուն ուներ: Ու սիրեցի նաև, թե ոնց էր իրա մաման իրան մեծացրել ու ոնց էր դեռ էդ տարիքում էլ հետը զբաղվում: Ու մենակ Դաունը չէ, ուրիշ տարբեր հիվանդություններով էրեխեքի հետ եմ շփվել, որոնք ահավոր շատ սիրո պակաս ունեին: Ինչի՞ համար: Ինչու՞ ա իրանց ծնողը լքել: Որտև դեսից-դենից բան կասե՞ն: Ի դեպ, արտասահմանից էլ շատ ընտանիքներ գալիս ու հիվանդ էրեխեքի են որդեգրում: Նենց որ մի ասա էլի, թե հնարավոր չի սիրել հիվանդ երեխային:

Իսկ տղաների հետ կապված, հա՛, բարդույթ ունեմ, չեմ ժխտում:

ուպս՜ Բյուր, սօրրի
հը՞

Չամիչ
23.08.2013, 01:06
Հիվանդ երեխան տղայից էլ լավ ա, որովհետև ես գիտեմ, որ հիվանդ երեխային մեկ ա կսիրեմ ու կնվիրվեմ, իսկ տղային վստահ չեմ:

:{ էս ի՞նչ էր: Ես կարծում եմ, որ քո կյանքում հենց էտպես էլ կլինի, հակառակը դու պիտի ինքդ ուզենաս տղա երեխա ունենալ, որ կարողանաս հաղթահարել էտ խորը տրավման:

Չամիչ
23.08.2013, 01:09
Տենց ա չէ՞: ԻՆչից փախնում ենք միշտ գլխներիս ա գալիս:

keyboard
23.08.2013, 01:11
Աաա, սպանեցիր :D լավ, տեսնեմ ճամփեքին ինչ եմ ճարում: Համ էլ քո համար չեմ բերելու, Գայուշի ու Էլինայի համար եմ բերելու, նենց որ մի ոգևորվի:

աաաաա, դու էս բանը պտի չասեիր, սրա տեղը պիտի լիներ ՝
վաղը հատուկ գնամ, սաղ խանութները նորից քրքրեմ, տեսնեմ ամենալավն ինչ ա, որ բերեմ հետս

Նենց որ, դեպորտի Դ-ի ծերն արդեն երևում ա :D:D

StrangeLittleGirl
23.08.2013, 01:13
:{ էս ի՞նչ էր: Ես կարծում եմ, որ քո կյանքում հենց էտպես էլ կլինի, հակառակը դու պիտի ինքդ ուզենաս տղա երեխա ունենալ, որ կարողանաս հաղթահարել էտ խորը տրավման:
ի՞նչ տրավմա :' ես տրավմա չունեմ

աաաաա, դու էս բանը պտի չասեիր, սրա տեղը պիտի լիներ ՝

Նենց որ, դեպորտի Դ-ի ծերն արդեն երևում ա :D:D
վաղը սաղ օրս գնացքում ա անցնելու :D կուզե՞ս գնացքից ծամոն առնեմ :D

Փոքրիկ շրջմոլիկ
23.08.2013, 01:17
Մեֆ, ես սիրում եմ հիվանդ էրեխեքին: Լուրջ եմ ասում, սիրում եմ: Իրանց հետ տարբեր առիթներով գործ ունեցել եմ: Շատ ժամանակ նույնիսկ ավելի հաճելի են, քան առողջները: Ես որ մի քանի տարի առաջ Փարիզ էի գնացել, մեր ազգականներից ամենաշատն էն մեկին սիրեցի, որը Դաուն ուներ: Ու սիրեցի նաև, թե ոնց էր իրա մաման իրան մեծացրել ու ոնց էր դեռ էդ տարիքում էլ հետը զբաղվում: Ու մենակ Դաունը չէ, ուրիշ տարբեր հիվանդություններով էրեխեքի հետ եմ շփվել, որոնք ահավոր շատ սիրո պակաս ունեին: Ինչի՞ համար: Ինչու՞ ա իրանց ծնողը լքել: Որտև դեսից-դենից բան կասե՞ն: Ի դեպ, արտասահմանից էլ շատ ընտանիքներ գալիս ու հիվանդ էրեխեքի են որդեգրում: Նենց որ մի ասա էլի, թե հնարավոր չի սիրել հիվանդ երեխային:

Ես էլ եմ հիվանդ երեխեքին ավելի շատ սիրում: Ասում են դա ուղղակի խղճահարություն ա` սեր չի, բայց չէ, ես իրանց սիրում եմ ու անհամբեր եմ սպասում իրենց հետ հանդիպումներին: Իրանք մի ուրիշ տեսակ բարություն ու կուտակված սեր ունեն, հատկապես ծնողազուրկ հիվանդ երեխաները և իրենց սերը աչքերից թափվում է մտնում սիրտդ :love :)

Չամիչ
23.08.2013, 01:24
ի՞նչ տրավմա :' ես տրավմա չունեմ

Էն որ հիվանդ երեխա ունենալը ավելի նախընտրելի ես համարում քան տղա երեխա ունենալը, բա էտ ի՞նչ ա: Այսինքն նման մոտեցումը լրիվ նոմալ ես համարու՞մ: Բյուր ջան, էս նույն բանը եթե գրեր մեկ այլ մարդ, հազիվ թե նման ձեւով արձագանքեի, բայց դու մարդկանց փսիխիկայի հետ գործ ունես: Դու ո՞նց կարաս էտքան հեշտությամբ տենց բաներ գրես ու հետո էլ ասես ոչ մի տրավմա չկա:
Իդեալական մարդ չկա, բոլորս էլ ինչ որ տրավմա ունեցել ենք:

keyboard
23.08.2013, 01:26
վաղը սաղ օրս գնացքում ա անցնելու :D կուզե՞ս գնացքից ծամոն առնեմ :D
դու դեռ ժամանակ ունես, դե քեզ տեսնեմ :D

StrangeLittleGirl
23.08.2013, 01:27
Էն որ հիվանդ երեխա ունենալը ավելի նախընտրելի ես համարում քան տղա երեխա ունենալը, բա էտ ի՞նչ ա: Այսինքն նման մոտեցումը լրիվ նոմալ ես համարու՞մ: Բյուր ջան, էս նույն բանը եթե գրեր մեկ այլ մարդ, հազիվ թե նման ձեւով արձագանքեի, բայց դու մարդկանց փսիխիկայի հետ գործ ունես: Դու ո՞նց կարաս էտքան հեշտությամբ տենց բաներ գրես ու հետո էլ ասես ոչ մի տրավմա չկա:
Իդեալական մարդ չկա, բոլորս էլ ինչ որ տրավմա ունեցել ենք:
Չամիչ, տրավմա չկա: Չեմ հասկանում՝ աղջիկ կամ հիվանդ էրեխեքին աբորտ անելը կարա՞ նորմա համարվի, իսկ տղա ունենալ չուզենալը չէ՞ (ու էստեղ աբորտի մասին չի խոսվում): Համենայնդեպս, փաստորեն դուրս ա գալիս, որ ես տղա էրեխեքին էնքան չեմ ատում, ինչքան աղջիկներին աբորտ անող ծնողները, որ գոնե ամեն դեպքում համաձայնում եմ լույս աշխարհ բերելը: Դե հետո Մարիի հետ կփոխանակվենք:

Չամիչ
23.08.2013, 01:35

Դու պրոբլեմ չունես, ամբողջ պրոբլեմը Ադամի ցեղն ա:) Տղա երեխա ունենալը քեզ ուղակի անհրաժեշտ ա;)

StrangeLittleGirl
23.08.2013, 01:40
Դու պրոբլեմ չունես, ամբողջ պրոբլեմը Ադամի ցեղն ա:) Տղա երեխա ունենալը քեզ ուղակի անհրաժեշտ ա;)

Աստված հեռու տանի :angry

Չամիչ
23.08.2013, 01:43
Մեր հայաթում մի տղա երեխա կա՝ 4-5 տարեկան, ուղակի գժվում եմ իրա համար, նայում եմ ու չեմ կշտանում, երազում եմ նրա պես տղա երեխա ունենալ: Մորաքրոջս տղաները բոլորը աղջիկ երեխա ունեն, արդեն կշտացել եմ աղջիկ երեխեքից:

Դրա համար եմ զարմանում, հիմնականում պապաները աղջիկ են ուզում, մամաները տղա են ուզում:

keyboard
23.08.2013, 01:44
Աստված հեռու տանի :angry

Բյուր, Չամիչն ասում ա, տասնմեկ տղա ունենաս, վերջինի անունն էլ դնես Բավական :D

Չամիչ
23.08.2013, 01:46
Աստված հեռու տանի :angry

Էս օր մասիվի այգում մի տղա երեխա տեսա, հազիվ ինձ զսպեցի, որ չգնամ փախցնեմ:) Հիմա ես տենց խոսում, բայց որ տենց մի հրաշք ունենաս կդառնաս աշխարհի ամենաերջանիկ կինը:

Չամիչ
23.08.2013, 01:53
Էտ այգու երեխեն մինչեւ հիմա աչքիս առաջ ա, երեւի հազիվ 3 տարեկան լիներ, բայց նենց նայեց վրաս ոնց որ ես էգ լինեի ինքը որձ:D Ես ուզում եմ տենց տղա ունենամ, որ համ պարոդիստի որձ լինի, համ էլ ոչ թե բիսետկեքում պպզող, բլոտի մանյակ՝ քյարթ, այլ ՏՂԱՄԱՐԴ, ով իսկական թիկունք կլինի ոչ միայն իր ընտանիքի համար, այլ ամբողջ հայ տեսակի համար, ով հպարտ կլինի որ ինքը հայ ա, այ տենց որձեր են մեզ պակասում, իսկ դու ասում ես տղա չեմ ուզում:

keyboard
23.08.2013, 01:57

Չամիչ, դու սլուչայնո, հո պոռնո բան չէս նայում հիմա, մի տեսակ գրառումներդ գնալով թեժանում են, զսպիր հույզերդ. ակումբում անչափահանսեր կան :D

Էդ որձ բառը նենց ջիգյարով ես օգտագործում, Չամիչ :D
Բյուր, հավեսդ դեռ չտվե՞ց Չամիչի ասած որձերից բերել :D

Չամիչ
23.08.2013, 01:58
Չամիչ, դու սլուչայնո, հո պոռնո բան չէս նայում հիմա, մի տեսակ գրառումներդ գնալով թեժանում են, զսպիր հույզերդ. ակումբում անչափահանսեր կան :D

Չէ, իսկական էգը պիտի իսկական որձ բերի, բա ոնց:D

keyboard
23.08.2013, 02:03
ես չեմ հասկանում, էս լուսնյակ գիշերում, էս եքա ակումբում, մի իսկակն որձ չկա՞, որ մեր էս իսկսկան էգի հետ, մի իսկսկան փոքրիկ որձ սարքի

Օֆ-Օֆ, յանի էս քշերով էսքան խնդալը օգուտ ա՞

:D

Չամիչ
23.08.2013, 02:11
ես չեմ հասկանում, էս լուսնյակ գիշերում, էս եքա ակումբում, մի սիակակն որձ չկա՞, որ մեր էս իսկսկան էգի հետ, մի իսկսկան փոքրիկ որձ սարքի

Օֆ-Օֆ, յանի էս քշերով էսքան խնդալը օգուտ ա՞

:D

Քեզ դրել ես Ռայդերի տեղը՞:angry

Ես կարծում եմ դա պիտի լինի ոչ միայն իմ երազանքը, այլեւ բոլոր հայ ապագա եւ ներկա մայրերի երազանքը, լացս գալիս ա, որ տեսնում եմ թե ինչ մտքերով են հայ կանայք հղիությունը անց կացնում՝ տղես որ մեծանա բանակ չի գնալու:blin ու մի հոգի չի տենց, հիմնականում բոլորն են էս ողբալի վիճակում: Փոխանակ ազգովի մտածենք, թե ոնց անենք հայի նոր տեսակ ստանանք, դրել, երեխեն հլը փորում արդեն բանակից ազատում ենք:o

Բյուր ջան միացի հայի նոր տեսակ ստանալու շարժմանը:D

Mephistopheles
23.08.2013, 02:15
Ես էլ եմ հիվանդ երեխեքին ավելի շատ սիրում: Ասում են դա ուղղակի խղճահարություն ա` սեր չի, բայց չէ, ես իրանց սիրում եմ ու անհամբեր եմ սպասում իրենց հետ հանդիպումներին: Իրանք մի ուրիշ տեսակ բարություն ու կուտակված սեր ունեն, հատկապես ծնողազուրկ հիվանդ երեխաները և իրենց սերը աչքերից թափվում է մտնում սիրտդ :love :)

փաստորեն դու ու Բնուրն ուզում եք որ ավելի շատ հիվանդ երեխաներ լինեն քան առող՞ջ… ես տենց եմ հասկանում սերը…

Հավատում եմ եմ որ սիրում եք… խղճահարությունից եք սիրում… շատ հաճախ խղճահարությունը դառնում ա սեր… մեկին որ խղճում ես, բացառված չի և շատ հավանական ա որ դա վերածվի սիրո…

keyboard
23.08.2013, 02:19
Քեզ դրել ես Ռայդերի տեղը՞:angry

Բոժե ուպասի :D

Չամիչ, ինչ բանակ, ինչ ոսկերիչ, դա զուտ սիրո արտահայտման ձևա, տատս ինձ ասում էր, մինչև քո բանակ գնալու վախտը գա, բանակը կպրծնի, հիմա սա ա, մարդը գիտակցելով, որ բանակը վատ բան ա, այսինքն պատերազմի բաղադրամասերից մեկն ա, փորձում ա իրա երեխուն զերծ պահի դրանից ու դա ազգային հատկանիշ չի, ես էլ եմ ասում, տղա ունենամ՝ չի ծառայելու, բայց դա չի նշանաոկում, որ ես քեզանից պակաս հայրենասեր եմ կամ իմ տղուն ավելի պակաս հայրենասիրություն եմ դաստիարակելու :)

StrangeLittleGirl
23.08.2013, 10:48
Էդ որձ բառը նենց ջիգյարով ես օգտագործում, Չամիչ :D
Բյուր, հավեսդ դեռ չտվե՞ց Չամիչի ասած որձերից բերել :D
չէ, հակառակը, հավեսս լրիվ փախավ: որ մտածում եմ՝ տղա երեխան բացի ընդամենը տղա երեխա լինելուց նաև որձ ա, սիրտս կանգնում ա :D

Բյուր ջան միացի հայի նոր տեսակ ստանալու շարժմանը:D
Արի Չամիչ, դեմ չեմ :D Մնում ա պարզել՝ ոնց անել, որ մենակ կանանցից բաղկացած հասարակությունը կարողանա սերունդ տալ :))

փաստորեն դու ու Բնուրն ուզում եք որ ավելի շատ հիվանդ երեխաներ լինեն քան առող՞ջ… ես տենց եմ հասկանում սերը…

Հավատում եմ եմ որ սիրում եք… խղճահարությունից եք սիրում… շատ հաճախ խղճահարությունը դառնում ա սեր… մեկին որ խղճում ես, բացառված չի և շատ հավանական ա որ դա վերածվի սիրո…
Մեֆ, ջոկու՞մ ես, որ խղճահարություն չի: Ես ասում եմ՝ իրանց հետ շփվելն ավելի հաճելի ա, քան բազմաթիվ առողջների: Վերցնենք հենց հոգեբուժությունը: Իմ ներվերը քայքայվում էին մեր բաժանմունքի առողջներից, բայց հիվանդների հետ շատ ավելի հետաքրքիր ու հաճելի էր: Ջոկու՞մ ես՝ առողջ մարդիկ սովորաբար ահավոր հաբրգած են լինում, իսկ հիվանդները տենց չեն, ու դրա համար իրանց հետ հետաքրքիր ա:

Ի դեպ, մի վիրտուալ ընկերուհի ունեմ, անունը Դարսի, ամերիկուհի ա: Ինքն էլ լիքը արատներով աղջիկ ա, կերակրափող չունի, շլանգներով ա ման գալիս, տնից ընդհանրապես դուրս չի գալիս: Բայց իմ քեֆը բերում ա, երբ տեսնում եմ, թե ոնց են ծնողներն իրան մեծացնում, ոնց են դողում իրա առողջության համար:

Mephistopheles
23.08.2013, 18:37
չէ, հակառակը, հավեսս լրիվ փախավ: որ մտածում եմ՝ տղա երեխան բացի ընդամենը տղա երեխա լինելուց նաև որձ ա, սիրտս կանգնում ա :D

Արի Չամիչ, դեմ չեմ :D Մնում ա պարզել՝ ոնց անել, որ մենակ կանանցից բաղկացած հասարակությունը կարողանա սերունդ տալ :))

Մեֆ, ջոկու՞մ ես, որ խղճահարություն չի: Ես ասում եմ՝ իրանց հետ շփվելն ավելի հաճելի ա, քան բազմաթիվ առողջների: Վերցնենք հենց հոգեբուժությունը: Իմ ներվերը քայքայվում էին մեր բաժանմունքի առողջներից, բայց հիվանդների հետ շատ ավելի հետաքրքիր ու հաճելի էր: Ջոկու՞մ ես՝ առողջ մարդիկ սովորաբար ահավոր հաբրգած են լինում, իսկ հիվանդները տենց չեն, ու դրա համար իրանց հետ հետաքրքիր ա:

Ի դեպ, մի վիրտուալ ընկերուհի ունեմ, անունը Դարսի, ամերիկուհի ա: Ինքն էլ լիքը արատներով աղջիկ ա, կերակրափող չունի, շլանգներով ա ման գալիս, տնից ընդհանրապես դուրս չի գալիս: Բայց իմ քեֆը բերում ա, երբ տեսնում եմ, թե ոնց են ծնողներն իրան մեծացնում, ոնց են դողում իրա առողջության համար:

Բյուր, դու կուզեի՞ր տենց ծնված լինեիր, կամ երեխաներդ տենց ծնված լինեին, կամ բոլոր երեխաները տենց ծնվեին վաղվանից… կարա՞ս էս հանցին պատասխանե… սերը տարբեր օրիջին եր ունի որենցից մեկն էլ խղճահարությունն ա…

Դու որպես հոգեբուժ աշխատում ես էդ երեխաներին բուժե՞լ թե ոնց… բուժելը իհարկե կարա շատ տարբեր լինի էս դեպքում, մասնագետ չեմ չգիտեմ, բայց կարծում եմ չափանիշը նորմալ երեխան ա, այսինքն ամեն ինչ արվում ա նորմալին մոտեցնելու համար…

Ասեմ որ ես որևէ աննորմալ բան չեմ տեսնում քո վերաբերմունքի մեջ էդ երեխեքի նկատմամբ, նույնիսկ գտնում եմ, շատ էլ առողջ ա, բայց քո դատողությունները սխալ են, կոմպլեքսավորված՝ օրինակ դու վատ դասիտիարակությունը համեմատում ես հիվանդության հետ, կամ երեխայի նորմալ վարքը (որոնցից շատերը ինձ համար էլ կարող են հաճելի չլինել) քեզ հանգեցնում ա երեխայի մի տեսակին չսիրելուն… այ էս նորմալ չի Բյուր…

Հիվանդ երեխա ու նորմալ երեխա մեծացնելու "համակարգերը" տարբեր են… նույնը չեն… սպասելիքներն ու ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔՆԵՐԸ տարբեր են…

Ուզում եմ ասել որ ես չեմ խոսում ֆիզիկական արատի մասին… եթե մարդու ուղեղը տեղն ա, ես անձամբ էդ մարդուն հաշմանդամ չեմ համարում… իրան պտի տրվի բոլոր միջոցները որ նա լինի լիարժեք մարդ և պետք ա նաև պահանջվի… իսկ մտավոր արատներով մարդուց պահանջել չես կարող…

Dayana
23.08.2013, 19:50
Ժող, ոչ միայն ակումբի կանոնադրության սահմաններն եք անցել, այլ նաև բոլոր տեսակի ուրիշ սահմանները։ Մարդու էս կամ էն սեռը հիվանդության փոխարինելը ՝ նույնիսկ թեորիապես, էդ հանցագործությունից էլ վատ բան ա, էդ մահացու մեղքից էլ վատ բան ա։

Բյուր, թարգի էլի էս թեման, խնդրում եմ։ Հանդիպենք, մանրամասն կխոսենք էս թեմայով։

StrangeLittleGirl
23.08.2013, 20:52

Մեֆ, նորման ո՞րն ա, կարա՞ս բացատրես: Նորման է՞ն ա, որ ինտելեկտը տեղն ա, «նորմալ» մեծանում ա երեխան, գնում դպրոց, հետո բարձրագույն կրթություն ստանում ու աշխատում: Դա՞ ա նորման: Ո՞վ ա որոշել: Նախ ասեմ, որ ես մանկական հոգեբույժ չեմ, հետևաբար երեխաներով չեմ զբաղվում: Երկրորդ, նույնիսկ մանկական հոգեբույժի գործը երեխային «նորմալ» սարքելը չի, այլ ադապտացիան ա, ինչը դժվարանում ա քեզ նման շատերի պատճառով, որոնք գտնում են, որ հիվանդ երեխայի մոտ ինչ-որ բան պակաս ա ու զարմանում, թե ոնց կարա մարդ սիրի իրանց, ոչ թե խղճա: Իսկ ես քեզ ասում եմ՝ արի եվրոպաները, տես ոնց են սիրում էդ էրեխեքին:

Արմինչիկ, ինձ թվում ա՝ շատ ավելի վատ բան ա հիվանդ երեխաներին էս աստիճանի ստորադասելը:

Mephistopheles
23.08.2013, 22:06
Մեֆ, նորման ո՞րն ա, կարա՞ս բացատրես: Նորման է՞ն ա, որ ինտելեկտը տեղն ա, «նորմալ» մեծանում ա երեխան, գնում դպրոց, հետո բարձրագույն կրթություն ստանում ու աշխատում: Դա՞ ա նորման: Ո՞վ ա որոշել: Նախ ասեմ, որ ես մանկական հոգեբույժ չեմ, հետևաբար երեխաներով չեմ զբաղվում: Երկրորդ, նույնիսկ մանկական հոգեբույժի գործը երեխային «նորմալ» սարքելը չի, այլ ադապտացիան ա, ինչը դժվարանում ա քեզ նման շատերի պատճառով, որոնք գտնում են, որ հիվանդ երեխայի մոտ ինչ-որ բան պակաս ա ու զարմանում, թե ոնց կարա մարդ սիրի իրանց, ոչ թե խղճա: Իսկ ես քեզ ասում եմ՝ արի եվրոպաները, տես ոնց են սիրում էդ էրեխեքին:

Բյուր, ինձ թվում ա դու իմ գրածնեը չես կարդում… էս ես եմ գրել…
Ասեմ որ ես որևէ աննորմալ բան չեմ տեսնում քո վերաբերմունքի մեջ էդ երեխեքի նկատմամբ, նույնիսկ գտնում եմ, շատ էլ առողջ ա,

հիմա անցնենք նորմալին… էս համակարգը որ մենք ունենք, մարդկությունը հասել ա 10 000 տարվա ընթացքում, սա ինչ որ մեկի քմահաճույքը չի, դավադրություն չի ու կրոն չի. նորմալ կյանքը՝ դպրոց գնալը, համալսարան ավարտելն ու աշխատելը դա մարդկանց ուղեղի լվացում չի ոնց որ քո գրածից կարելի ա հասկանալ… էդ դպրոցներն ու համալսարանները կառուցել են դպիրները իրենց կյանքի գնով, փորձով և սովորելու համեստությամբ ու դու չես կարող այդ ամնեը մի հարվածով դարձնել մի համակարգ որը ստեղծված ա ռոբոտներ ու հնազանդ հասարակության անդամներ ստեղծելու համար… դրանք են գիտությունն ու կյանքը առաջ մղում, ամեն նորություն, ընդվզող գաղափարներ ու փոփոխություններ գալիս են դպրոցներից ու համալսարաններից… եթե դու սա ժխտում ես ապա պետք ա հրաժարվես քո կրթությունից ու վերադառնաս Հայաստան ու մոռանաս այն ինչ քեզ սովորեցրել են… իզուր ինչի՞ ես փող տալիս…

կրթությունը չի տրվում մարդուն որպեսզի նա հարմարվի ու դառնա հասարակության անդամ, այն տրվում ա որպեսզի հարցականի տակ դրվի այն ինչ մինչև հիմա ա, որ առաջընթաց լինի… Ճանաչել զ՛իմաստություն և զ՛խրատ-ը քամակից հանած արտահայտություն չի ու եթե դու համակրգը հարցականի տակ ես դնում ապա պետք ա մի քիչ հարգանք ցուցաբերես ու ալտերնատիվ առաջարկես, որն ի դեպ քեզ կբերի մեկ այլ համակարգի առաջացմանը որին հենց իքդ էլ դեմ կարող ա դուրս գաս…

անհիմն բաներ մի ասա…

այո՛, երեխային պատրաստում են որ նա ադապտացվի նորմալ կյանքին որը դու չես ընդունում… եթե չես ընդունում, ապա ադապտացումն էլ պիտի չընդունես…
Never Let Schooling Interfere With Your Education… սրանք Մարկ Տվենի իմաստուն խոսքերն են որ արժե իմանալ ու հասկանալ…

թերզարգացած երեխա պահելն ու դաստիարակելը դա գթասրտություն ա, բարեգործություն ու մարդկային խղճի դրսևորում որից մարդկությունը շատ բան ունի սովորելու, իսկ երեխա դասիարակելը՝ նորմալ երեխա, դա պարտականություն ու պատասխանատվություն ա… սրանք տարբեր համակարգեր են… դու մեկը փոարինում ես մյուսով, սխալ ա…

StrangeLittleGirl
23.08.2013, 23:23
Մեֆ, իսկ ի՞նչ գիտես, որ հիվանդ երեխային հնարավոր չի կրթել: Հնարավոր ա, բայց ոչ էն դասական ու ձանձրալի մեթոդներով, որոնցով ուղեղ են լվանում: Դաունով հիվանդ երեխան կարա նկարի, կարա դաշնամուր նվագել սովորի, կարուձև անի: Դրա մեջ էլ սիրունություն կա: Ու հա Մեֆ, ես իմ կրթությունը թողնում եմ ու հետ եմ գալիս Հայաստան: Հարցեր կա՞ն:

Mephistopheles
24.08.2013, 00:07

…Բյուր ես տենց բան չեմ ասել… ամեն ինչ էլ կարելի ա սովորացնել… որոշ մակարդակի ու որաշակի մեթոդներով… հարցը դա չի… հարցն էն ա որ դու հիվանդ երեխային համեմատում ես տղա երեխա ունենալու հետ, այսինքն ավելի լավ ա հիվանդ երեխա ունենաս քան տղա երեխա… այ էս աբսուրդն ա որ դու ուզնում ես ապացուցել ու դա քեզ տանում ա ավելի աբսուրդ հայտարարությունների ինչպիսիք են "դասական կրթությունը ուղեղներ ա լվանում…"

լավ ես անում թողնում ես, ուղղակի սրանից հետո մասնագիտական պնդումներ մի արա…

…և ամենակարևորը դու իմ հարցին չպատասխանեցիր… դու կուզենաս քո երեխաները տենց ծնվեն…

StrangeLittleGirl
24.08.2013, 00:25

Հարցիդ պատասխանեմ: Նենց չի, որ երազում եմ հիվանդ երեխա ունենալու մասին: Բայց եթե ծնվեն, ոչ մի դեպքում չեմ հրաժարվի երեխայից, ոնց որ չեմ հրաժարվի տղա երեխայից: Մեֆ, հասկանու՞մ ես, ես չեմ կարա տղա երեխա մեծացնեմ, ուղղակի չեմ կարա: Հիվանդ երեխա կարամ, տղա չեմ կարա:

Չամիչ
24.08.2013, 00:36
՝ արի եվրոպաները, տես ոնց են սիրում էդ էրեխեքին:

Բյուր չես գտնու՞մ, որ էս պարագայում սիրելուց խոսելը մի փոքր տարօրինակ ա: Եթե դու կարողանում ես սիրել, քեզ համար տարբերություն չպետք է լինի տղա կամ աղջիկ երեխաների միջեւ: Մի պահ պատկերացրու, որ զույգ երեխա ես ունեցել, մեկը՝ աղջիկ, մյուսը՝ տղա: Եթե դու քո սերը տաս միայն աղջիկ երեխային դա արդեն չեղավ սիրել, նման սերը, երկու երեխաների համար, կարող ա դառնա խորը թշնամանքի առիթ, սա արդեն ոչ թե սեր ա, այլ քայքայիչ ինչ որ մի երեւույթ:

Mephistopheles
24.08.2013, 00:37
Հարցիդ պատասխանեմ: Նենց չի, որ երազում եմ հիվանդ երեխա ունենալու մասին: Բայց եթե ծնվեն, ոչ մի դեպքում չեմ հրաժարվի երեխայից, ոնց որ չեմ հրաժարվի տղա երեխայից: Մեֆ, հասկանու՞մ ես, ես չեմ կարա տղա երեխա մեծացնեմ, ուղղակի չեմ կարա: Հիվանդ երեխա կարամ, տղա չեմ կարա:
Հասկացա Բյուր, էլ չեմ հարցնի թե ինչու, դու էլ մի պատճառաբանի… բայց երբ որ երեխան (տղա) ծնվի, էն ժամանակ կզրուցենք…

StrangeLittleGirl
24.08.2013, 00:38
Բյուր չես գտնու՞մ, որ էս պարագայում սիրելուց խոսելը մի փոքր տարօրինակ ա: Եթե դու կարողանում ես սիրել, քեզ համար տարբերություն չպետք է լինի տղա կամ աղջիկ երեխաների միջեւ: Մի պահ պատկերացրու, որ զույգ երեխա ես ունեցել, մեկը՝ աղջիկ, մյուսը՝ տղա: Եթե դու քո սերը տաս միայն աղջիկ երեխային դա արդեն չեղավ սիրել, նման սերը, երկու երեխաների համար, կարող ա դառնա խորը թշնամանքի առիթ, սա արդեն ոչ թե սեր ա, այլ քայքայիչ ինչ որ մի երեւույթ:
Չամիչ, դա ամենավատ բանն ա, որ կարա տեղի ունենա: Չէ էլի, չեմ կարող սիրել տղային:

Հասկացա Բյուր, էլ չեմ հարցնի թե ինչու, դու էլ մի պատճառաբանի… բայց երբ որ երեխան (տղա) ծնվի, էն ժամանակ կզրուցենք…

Մի նավսի :angry

Գալաթեա
24.08.2013, 00:44
Չամիչ, դա ամենավատ բանն ա, որ կարա տեղի ունենա: Չէ էլի, չեմ կարող սիրել տղային:

Բյուր, որ տղա ունենաս, կտա՞ս ինձ:

Չամիչ
24.08.2013, 00:45
Չամիչ, դա ամենավատ բանն ա, որ կարա տեղի ունենա: Չէ էլի, չեմ կարող սիրել տղային:

Մի նավսի :angry

Բյուր ջան, դե արի ուրեմն սիրելուց չխոսենք, նախ սովորենք սիրել, հետո նոր հաշմանդամ երեխաների հանդեպ անսահման սիրուց խոսենք:oy

Ի դեպ, իսկականից սիրել շատ քչերն են կարողանում: Ես ինքս էլ սովորում եմ սիրել, առաջին հերթին սիրել ինքս ինձ, իմ տեսակը՝ կին տեսակը, եթե կինը կարողանա ամբողջովին իր մեջ ընդունել կին տեսակը, հավատա, որ տղամարդ տեսակի հետ խնդիրներն էլ կհարթվեն:

Mephistopheles
24.08.2013, 00:46
Չամիչ, դա ամենավատ բանն ա, որ կարա տեղի ունենա: Չէ էլի, չեմ կարող սիրել տղային:

Մի նավսի :angry

ուրեմն քո սերը ծնողական, այս դեպքում մայրական չի կարող լինել հետևաբար և քո ծնող լինելու կարողություններն էլ են խորը կասկածի առիթ տալիս… այս դեպքում անգամ աղջիկ երեխա պահելու ու դաստիարակելու քո կարողություններն էլ են քո պատրանքի արդյունք…

ծնողական սերն առանց նախապայմանի ա…

StrangeLittleGirl
24.08.2013, 00:48
Բյուր, որ տղա ունենաս, կտա՞ս ինձ:
Արդեն Մարիի հետ եմ պայմանավորվել :D երկրորդը

ուրեմն քո սերը ծնողական, այս դեպքում մայրական չի կարող լինել հետևաբար և քո ծնող լինելու կարողություններն էլ են խորը կասկածի առիթ տալիս… այս դեպքում անգամ աղջիկ երեխա պահելու ու դաստիարակելու քո կարողություններն էլ են քո պատրանքի արդյունք…

ծնողական սերն առանց նախապայմանի ա…
Էդ սերը չի, բնազդն ա

Mephistopheles
24.08.2013, 00:52
Արդեն Մարիի հետ եմ պայմանավորվել :D երկրորդը

Էդ սերը չի, բնազդն ա

Սերը տեղով բնազդ ա… բայց բանական էակների մոտ դա սեր ա կոչվում…

Գալաթեա
24.08.2013, 00:53
Արդեն Մարիի հետ եմ պայմանավորվել :D երկրորդը

Մարին դեռ պուճուր ա, իրան պետք չի տենց շուտ, ինձ տուր:

StrangeLittleGirl
24.08.2013, 00:56
Մարին դեռ պուճուր ա, իրան պետք չի տենց շուտ, ինձ տուր:

լավ, համոզեցիր :))

Ուլուանա
24.08.2013, 00:56
Դեռ չծնված էրեխուն արդեն կռվախնձո՞ր եք սարքել :D։ Դարդ մի արեք, հենց ծնվի, Ակումբում քվեարկություն կբացենք, կորոշենք՝ ումն ա լինելու :D։

Mephistopheles
24.08.2013, 01:01
Բնուր, իմ նման տղա չէիր ուզի՞… իմիջայլոց ես ըվեյլըբըլ եմ որդեգրության… ո՞վ ա ուզում…

Mephistopheles
24.08.2013, 07:14
Դեռ չծնված էրեխուն արդեն կռվախնձո՞ր եք սարքել :D։ Դարդ մի արեք, հենց ծնվի, Ակումբում քվեարկություն կբացենք, կորոշենք՝ ումն ա լինելու :D։

Բաշիքյառթմա են անում…

keyboard
25.08.2013, 19:24
Բյուր, մի տեսակ հլա էդ տղան-աղջիկը հեչ, բայց ումի՞ց պտի լինի ու-մի՞ց, վոտ վ չյոմ վոպռոս :D

lampone
26.08.2013, 10:54
Սպանելը ավելի հեշտ է դարձել քան անկեղծ սիրելը

Վահե-91
28.03.2014, 22:19
Նոր Արմենիայով գովազդ էր գնում...Երեխայի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման համար զանգահարել՝ 0 800 xxx
:' գժվե՞լ են լրիվ

Mephistopheles
28.03.2014, 22:29
Նոր Արմենիայով գովազդ էր գնում...Երեխայի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման համար զանգահարել՝ 0 800 xxx
:' գժվե՞լ են լրիվ

անում են… մենք ուզում ենք որ մեր բոլոր երեխաները տղա լինեն… ճիշտը էտ ա…

Վահե-91
28.03.2014, 22:52
անում են… մենք ուզում ենք որ մեր բոլոր երեխաները տղա լինեն… ճիշտը էտ ա…
ի դեպ գովազդի վերջում էլ Ամերիկայի դրոշն էր երևում :))

Mephistopheles
28.03.2014, 22:56
ի դեպ գովազդի վերջում էլ Ամերիկայի դրոշն էր երևում :))

ուրեմն պետք չի զանգել… ավելի լավ ա մեր աղջիկ երեխեքին աբորտ անենք… մեզ տենց "ամերիկյան" աղջիկներ պետք չեն…

Նաիրուհի
28.03.2014, 23:01
Վահե, ենթադրում եմ, որ թեժ գիծ է եղել սեռով պայմանավորված աբորտի պարտադրանքի, ճնշումների, հոգեբանական կամ այլ նման խնդիրների դեպքում զանգելու համար, ոչ թե եթե որոշել եք աղջիկ երեխայից ազատվել, ապա զանգեք մեզ, և մենք կազատենք Ձեզ նրանից տասը րոպեի ընթացքում։

Վահե-91
29.03.2014, 00:08

մյուս անգամ ուշադիր կնայեմ, բայց տենց աչքի տակոբ նայելուց, քո ասած տարբերակը չթվաց