PDA

Դիտել ողջ տարբերակը : Պահանջում են դադարեցնել տեռորը

Artgeo
27.03.2008, 22:06
Հայտարարություն

Հայաստան 2008. վերադարձ ստալինիզմին

Ժողովրդավարական բարեփոխումները Հայաստանում հանգեցրել են պետական տեռորի հաստատմանը:

Արտակարգ դրությունը հանելուց հետո Հայաստանի իշխանությունները ծավալել են բռնությունների եւ ահաբեկումների նոր ալիք: ՀՀ ոստիկանությունը եւ ազգային անվտանգության ծառայությունը որդեգրել են սովետական ԿԳԲ-ի մեթոդները եւ կազմակերպված ռեպրեսիաների են ենթարկում անպաշտպան մարդկանց:

Քաղաքացիները օրը ցերեկով, առանց պատճառի եւ բացատրության, բռնի ուժով բերման են ենթարկվում ոստիկանության բաժիններ, եւ նման բռնության զոհ կարող է դառնալ յուրաքանչյուր պատահական անցորդ: Ոստիկանությունում նոր միայն պարզում են նրանց ինքնությունը, փորձում ճշտել նրանց կողմից մարտի 1-ի հանրահավաքի մասնակցությունը, հոգեբանական ճնշման ենթարկում եւ ահաբեկում:

Նման բռնությունների ծավալը մեծանում է օր-օրի: Հայաստանի իշխանությունները կամայականորեն ոտնահարում են մարդու սահմանադրական իրավունքները եւ հիմնարար ազատությունները:

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ԱՆՀԱՊԱՂ ՎԵՐՋ ՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՏԵՌՈՐԻՆ:

«Երիտասարդություն հանուն ժողովրդավարության» ՀԿ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ

«Կրթության ասպարեզ» ՀԿ

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտե» ՀԿ

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ

«Հույս» ՀԿ

«Մենք պլյուս» ՀԿ

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ

«Սկսել ա» երիտասարդական շարժում

Հայտարարությունը բաց է ստորագրման համար

Armenoid
27.03.2008, 22:20
չե բռնությունը լավ ՉԻ այսօր քայլում եի ընկերներիս հետ հյուսիսայինով ուզում եինք տեսնել ինչքան մարդա եկել հետաքրքրությունից վեր կացանք գնացինք ուղղակի նայելու մեկել եկավ ինչ-որ տավար-ապուշ (մեր տան հին շկաֆը եսիմ ինչի հիշեցի:D)ու առաջարկեց գնալ ոստիկանության բաժանմունք դե պարզա լավ արագ վազում ենք ու չբռնեց։դե բայց մեկա հաճելի չի ելի ես քաղաքում ծնվելեմ ու ապրում եմ ու կապրեմ ու հիմա ինչ-որ տավար պետքա ասի որ փողոցով ես քայլեմ այ ետ լավ չի,բայց լևոնին միանալու համար դեռ բավական չի

Artgeo
27.03.2008, 22:23
Է ո՞ւր ա Լևոն :) Լևոն էլ չկա :) Արդեն կամաց-կամաց ժողովուրդ vs Սերժ ա :)

Armenoid
27.03.2008, 22:29
հա իսկականից ուրա՞՞՞՞՞՞

Artgeo
27.03.2008, 23:02
հա իսկականից ուրա՞՞՞՞՞՞
Սկզբնական էտապի իր ֆունկցիան Լևոն Տեր-Պետրոսյանը հրաշալի կատարեց։ :) 10 տարի շարունակ զոմբիացված բնակչությունը սկսել ա պայքարել իր իրավունքների համար։ :)

Ջուզեպե Բալզամո
28.03.2008, 09:48
Լևոնին հանգիստ թողեք,մոռացեք… ինքն իրա գործն արեց: Ավտոն խոդի տալուց հետո էլ պետք չի ստարտերը բզբզել: Հավատացեք, "լևոնական" ցուցարարների հսկայական մեծամասությունը Լևոնի համար չէր եկել՝ ռեժիմի դեմ էին ելել: Հիմա նոր լիդերի անհրաժեշտություն կա - ավտոյին շոֆեր ա պետք…
"Ոսկե Ցլիկ"-ի Նաջարյան. "… բա էս գեղում մի կարգին շոֆեր չկա՞ … կա՜ …"

Աբելյան
28.03.2008, 13:43

իսկ ո՞վ ա էտ կարգին շոֆերը

keyboard
28.03.2008, 14:39
իսկ ո՞վ ա էտ կարգին շոֆերը
Ես էլ կուզոնայի իմանաի:think

salatik
28.03.2008, 15:26
Մեջբերում A1plus-ից.
Արտակարգ դրության ավարտից հետո` մարտի 21-ից Երեւանում սկսված քաղաքական
զբոսանքներին ուշի ուշով հետեւում է նաեւ միջազգային հանրությունը: ՙNew
York Times՚-ի նախօրեի համարում այդ մասին հրապարակվել էր փոքր լուր,
որտեղ նշվում էր, որ թեեւ զորքերը Երեւանից հեռացել են, սակայն
ոստիկանական ուժերը շրջափակել են իրենց բողոքն արտահայտող 1500
քաղաքացիների: Իսկ ահա բրիտանական ՙTimes՚-ը երեկ գրել էր, որ 20-օրյա
արտակարգ դրության ավարտը նշանավորվել է բողոքի նոր ակցիաներով` չնայած
հակաիշխանական ցույցերն արգելող նոր օրենսդրության ընդունմանը: ՙTimes՚-ը
փոխանցել է Սերժ Սարգսյանի խոսքը, թե ինքն օրինական ձեւով է ընտրվել ՀՀ
նախագահ: Լրագրողը, սակայն, ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ
երբ Սերժ Սարգսյանն արտահայտում էր իր այդ միտքը, ատրճանակներով եւ
էլեկտրաշոկերով զինված ոստիկաններն ուղղիղ գծով շարվում էին փողոց դուրս
եկած մի քանի հազար ցուցարարների երկայնքով: ՙTimes՚-ը ընդգծել էր նաեւ,
որ Սերժ Սարգսյանի ինաուգուրացիան տեղի է ունենալու մարտի 1-ի զոհերի
քառասունքի օրը:

Smergh
28.03.2008, 15:55
իսկ ո՞վ ա էտ կարգին շոֆերը

Տղեք ջան եդ մեքենայի շարժիչը դրսից հատուկ այդ նպատակով ուղարկվող կանաչ վառելիքով կարող է միայն աշխատել ու քանի որ մեքենան իրենց սարքածն է ու վառելիքն էլ իրենք են տրամադրում՝ իրենք էլ որոշում են թե ով լինի "շոֆերը", բա՜:
Այ եթե մենք հրաժարվենք իրենց մեքենայից էլ, վառելիքից էլ ու ասպարեզ բերենք մեր մեքենան իր համաժողովրդական վառելիքով, այդ ժամանակ մեր ջահելներից ուզածդ քանակի վարորդներ կհայտնվեն, որոնք այդ մեքենան կքշեն ուր որ հարկն է:

Աթեիստ
28.03.2008, 16:04

Այսինքն, քո գրածը ես սենց հասկացա:
Շատ լավ ա որ ժողովուրդը դուրս ա եկել իրա իրավունքները պաշտպանելու, բայց քանի որ իրանց հանել ա Լևոնը, որին ես անձամբ հեչ չեմ սիրում, թող հիմա ժողովուրդը հանգստանա, հետո գտնի ուրիշ մարդու, որին ես կսիրեմ, ու ժողովուրդը (նույն մարդիկ) նորից ոտքի կանգնի:

Ապրես, տենց էլ շարունակի :ok
Հուրախություն ինձ ժողովուրդն անհայտ ՓՐԿԻՉԻ հետ հույսեր չի կապում:

Մտահոգ
28.03.2008, 16:10
Տղեք ջան եդ մեքենայի շարժիչը դրսից հատուկ այդ նպատակով ուղարկվող կանաչ վառելիքով կարող է միայն աշխատել ու քանի որ մեքենան իրենց սարքածն է ու վառելիքն էլ իրենք են տրամադրում՝ իրենք էլ որոշում են թե ով լինի "շոֆերը", բա՜:
Այ եթե մենք հրաժարվենք իրենց մեքենայից էլ, վառելիքից էլ ու ասպարեզ բերենք մեր մեքենան իր համաժողովրդական վառելիքով, այդ ժամանակ մեր ջահելներից ուզածդ քանակի վարորդներ կհայտնվեն, որոնք այդ մեքենան կքշեն ուր որ հարկն է:

իսկ կարող ես խավարամիտներիս ավելի լուսավորել դրսից ուղղարկված կանաչ վառելիքի մասին մի քանի կոնկրետ փաստեր ներկայացնելով, թե դա "պետական գաղտնիք" է որին կարող են հասու լինել միայն մի քանի մարդ, իսկ մնացածներս պիտի միայն հանուն "կայունության ու հավերժական կյանքի" իսկական քրիստոնեանների պես միայն ՀԱՎԱՏԱԼ, հա ի դեպ ասում են որ հաջորդ օրենքը որը ընդունվելու է ԱԺ-ում, լինելու է կանաչ հեղուկին անվերապահ չհավատացողների մասին որոնց ենթարկելու են առնվազն հասարակական պարսավանքի, իսկ նրանք ովքեր կհամարձակվեն հարցեր տալ, նրանց ուղղակի "ազգի դավաճան" tatoo ճակատին ու համարը, միայն խնդրանք կոնկրետ փաստեր կոնկրետ հղումներով կանաչ վառելիքի մասին, "բոլորն էլ գիտեն", "մի անգամ մարշրուտկայում մեկը ասեց...", "խի էդ ով չգիտի որ..", "լավ նայի կտենաս" եվ այլ հավաստի աղբյուրներից ստացված գերճշգրիտ տեղեկություններ խնդրում եմ չհաղորդել, կոնկրետ ես այդպիսի հույժ գաղտնի եվ 100 տոկոս հավաստի ինֆորմացիան չեմ կարողանում մարսել

salatik
28.03.2008, 16:20
Տղեք ջան եդ մեքենայի շարժիչը դրսից հատուկ այդ նպատակով ուղարկվող կանաչ վառելիքով կարող է միայն աշխատել ու քանի որ մեքենան իրենց սարքածն է ու վառելիքն էլ իրենք են տրամադրում՝ իրենք էլ որոշում են թե ով լինի "շոֆերը", բա՜:
Այ եթե մենք հրաժարվենք իրենց մեքենայից էլ, վառելիքից էլ ու ասպարեզ բերենք մեր մեքենան իր համաժողովրդական վառելիքով, այդ ժամանակ մեր ջահելներից ուզածդ քանակի վարորդներ կհայտնվեն, որոնք այդ մեքենան կքշեն ուր որ հարկն է:

Հարգելիս ցավոք քո ընտրած մեքենան Վոլգան է Ռուսական, իսկ մենք հիմա Վոլգային ուզում ենք փոխենք ավելի լավ մոդելի մեքենայով, քանի որ դու էլ լավ գիտես, որ Վոլգան հիմա ինչքան էլ նոր մոդել թողարկի, մեկա էլի թխկթխկոցա գալու մեջից ու էլի շուտա փչանալու:
Կարծում եմ քո գրածից պետք է ենթադրեմ, որ ուզում ես փոխել այս մեքենան, եթե այո ուրեմն ողջունում եմ քեզ:
Քանի չենք փոխել, ուրեմն քո գրածը ուժի մեջ կլինի " ով մեքենայի տերն է նա էլ որոշելու է թե ով կքշի " :

Ambrosine
28.03.2008, 18:25
իսկ ո՞վ ա էտ կարգին շոֆերը

Շուտվանից էի ուզում ասել, բայց...լավ, ասեմ
Միակ /երևի/ հնարավոր թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն ա:hands

Նորմարդ
28.03.2008, 18:30
Շուտվանից էի ուզում ասել, բայց...լավ, ասեմ
Միակ /երևի/ հնարավոր թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն ա:hands
+1
Կիսում եմ կարծիքդ :)
Ես կասեի այդ շոֆերը հիմա Ժառանգություն Խմբակցությունն ա, միակ ուժը Հայաստանում, որի անունը կեղտոտված չի այս կամ այն իշխանական ռեժիմի հետ, միակ քաղաքական ուժն է, որը իրոք պայքարում է այսօր :)

Fedayi
28.03.2008, 18:36
իսկ ո՞վ ա էտ կարգին շոֆերը

Ամերիկան կորոշի::)

Նորմարդ
28.03.2008, 18:39
Ամերիկան կորոշի::)
Իմ շոֆերին ես եմ որոշելու :)

Fedayi
28.03.2008, 18:40
+1
Ժառանգություն Խմբակցությունն ա, միակ ուժը Հայաստանում, միակ քաղաքական ուժն է, որը իրոք պայքարում է այսօր :)

Միակ ընդդիմադիր առողջ ուժը, չեմ կարող չհամաձայնել:

Kuk
28.03.2008, 18:40
+1
Կիսում եմ կարծիքդ :)
Ես կասեի այդ շոֆերը հիմա Ժառանգություն Խմբակցությունն ա, միակ ուժը Հայաստանում, որի անունը կեղտոտված չի այս կամ այն իշխանական ռեժիմի հետ, միակ քաղաքական ուժն է, որը իրոք պայքարում է այսօր :)

+1, բայց.
Համաձայն եմ՝ անունը կեզտոտված չի, բայց հենց քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ, իշխանություններին օգնության կգան բազմաթիվ հայլուրիկներ ու նրանց կվերածեն այնպիսի հանցագործների, որոնց համար նույնիսկ մահապատիժը քիչ է:

Fedayi
28.03.2008, 18:43
Իմ շոֆերին ես եմ որոշելու :)

Կարծեմ Մաքիավելին ա ասել."Դու կարող ես չզբաղվել քաղաքականությամբ, բայց քաղաքականությունը քեզնով զբաղվում է:"
Ասածս ինչ ա, որ դու կարող ես և չզգալ, թե ինչպես են վարորդիդ "խցկում":

Նորմարդ
28.03.2008, 18:44
+1, բայց.
Համաձայն եմ՝ անունը կեզտոտված չի, բայց հենց քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ, իշխանություններին օգնության կգան բազմաթիվ հայլուրիկներ ու նրանց կվերածեն այնպիսի հանցագործների, որոնց համար նույնիսկ մահապատիժը քիչ է:
Կեղտոտված չի ի նկատի ունեի օրինակ հենց ԼՏՊ-ին շատ բաներ են ասում նրչա մասին, մատնանշելով նրա բազմաթիվ սխալները :)
ԻՄ կարծիքով Ռաֆֆու անձը զերծ է այս ամենից :)

Kuk
28.03.2008, 18:47
Կեղտոտված չի ի նկատի ունեի օրինակ հենց ԼՏՊ-ին շատ բաներ են ասում նրչա մասին, մատնանշելով նրա բազմաթիվ սխալները :)
ԻՄ կարծիքով Ռաֆֆու անձը զերծ է այս ամենից :)

Ես համաձայն եմ գրառմանդ, բայց, եթե խաղաղ ցուցարարին վերածեցին թմրամոլի, մարդասպանի և այլ տհաճ երևույթների, կարծում եմ, որ նույն պրիմիտիվ սցենարով նույն կերպ կվարվեն և այս դեպքում:

Վիշապ
28.03.2008, 23:50
Կեղտոտված չի ի նկատի ունեի օրինակ հենց ԼՏՊ-ին շատ բաներ են ասում նրչա մասին, մատնանշելով նրա բազմաթիվ սխալները :)
ԻՄ կարծիքով Ռաֆֆու անձը զերծ է այս ամենից :)

Այս մոտեցումը, թե պետք է ընտրել անսխալական կամ կեղտերից զերծ մեկին որպես առաջնորդ, ունի մի լուրջ բացթողում։ Այստեղ հաշվի չեք առնում մի կարևոր հանգամանք՝ այն որ ավելի շատ սխալվում է նա, ով ավելի շատ բան է անում։ Ով քիչ բան է անում, նա քիչ է սխալվում, իսկ ոչինչ չանողը ընդհանրապես չի սխալվում։ Րաֆֆի Հավհաննիսյանը մեկ տարի եղել է արտգործնախարար (լավ է աշխատել, թե վատ՝ չգիտեմ), իսկ դրանից հետո (93–ից) մինչ հիմա ղեկավարում է ինչ–որ ռազմավարական, ազգային հետազոտությունների կենտոն, որը գուցե կարևոր բաներով է զբաղված, բայց ինձ՝ քաղաքացուս համար թերևս անհայտ ու աներևույթ։ Ներողություն եմ խնդրում գուցե անտեղյակությանս համար, եթե մեկը գիտի ավելին, խնդրում եմ լրացնել։ Հասկանում եմ որոշ մարդկանց հուսահատությունը, որ Դիոգենեսի նման ճրագով ու օրը ցերեկով գուցե մարդ են փնտրում առաջնորդ ընդունելու կան դարձնելու համար, սակայն կարծում եմ հուսահատությունից մարդիկ ընկնում են մեկ այլ ծայրահեղության մեջ՝ փնտրել իդեալական մահկանացու, առանց կեղտի ու սխալների։ Կարծում եմ օբյեկտիվ չի այս մոտեցումը։ Մեկ էլ թեմայից բավականին շեղվեցինք, մոդերատորը կարող է ջնջել գրառումս, կամ տեղափոխել։;)

Ջուզեպե Բալզամո
01.04.2008, 03:38
Շուտվանից էի ուզում ասել, բայց...լավ, ասեմ
Միակ /երևի/ հնարավոր թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն ա:hands

Այո՜… շոֆերի մասին գրելուց հենց իր մասին էլ մտածում էի: Էս պահի ամենահարմար թեկնածուն է: Թերևս ոչ կատարյալը, բայց լավը:
Մեքենա ու վառելիք չարտադրող պետությունը ստիպված է օգտվել այլ տեղերի արտադրանքներից: Մեր ցավոտ իրականությունն է սա: Բայց, ուր և ինչպես գնալու իրավունքը մնում է շոֆերին: Իսկ ինչ վերաբերվում է "Վոլգային", վատ ավտո չի, դրա անցած ճանապարհներով ու վառած անորոակ բենզինով ոչ "Ֆորդ",ոչ էլ "Կադիլլակ" կդիմանա: Մեր էսօրվան հարմար մեքենա է …

Artgeo
01.04.2008, 11:01
Ես էլ էս վերջերս լրիվ լուրջ մտածում եմ, որ հաջորդ լեգիտիմ նախագահը Հայաստանի Րաֆֆի Հովհաննիսյանն է: Միայն հաստատ չգիտեմ երբվանից, բայց հաստատ շատ ավելի շուտ, քան 5 տարի: